ՀԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Posted on Updated on

 https://geheniaraqelblog.wordpress.com/2017/11/01/հայի-ազգային-հոգեբանությունը/

« Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի, որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի »: Հովհաննես Թումանյան

Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ շատ ճյուղեր են բազմակողմանի ուսումնասիրության ենթարկվել՝ պատմություն, աշխարհագրություն, ճարտարապետություն, կենդանական ու բնակլիմայական բնագավառներ, իսկ բոլորովին վերջերս տարածվեց հայերի գենետիկական հատկությունների վերաբերյալ մի աշխատություն, որտեղ ներկայացվել էր հայերի գենետիկական հատկությունների վերաբերյալ ուսումնասիրություն: Համաձայն այդ ուսումնասիրության` հայերի գենետիկական հատկությունները հազարամյակների ընթացքում չեն փոփոխվել և մնացել են նույնը: Որպես հոգեբան կարող եմ հաստատել, որ դա այդպես է: Սակայն կցանկանայի մանրամասնել իմ գիտական աշխատություններից մեկը, որը վերաբերում է ազգային հոգեբանությանը, որն իր մեջ ներառում է ազգային բնավորությունը, հոգեխառնվածքն ու սովորությունները: Մարդաբանության մեջ ուսումնասիրվում են որոշակի կողմեր, սակայն հոգեկան խնդիրներին մոտենում են մասամբ: Դեռևս չեմ գտել որևէ աշխատություն, որտեղ նկարագրված լինի հայերի հոգեբանական հատկությունները, նկարագիրը կամ խառնվածքը: Ազգային գենետիկայի ( Էթնոսի ) մեջ կարծես չի ուսումնասիրվել ազգային հոգեբանությունը, այս բացթողումը կարծում եմ պետք է, որ հետաքրքրի ոչ միայն մեզ` հայերիս, այլև մեր բարեկամ ժողովուրդներին, եթե այդպիսիք իրոք կան: Հուսով եմ, որ մի գեղեցիկ օր փորձագետներին կհաջողվի բացահայտել էթնոսում հայերի հոգեբանական հատկությունները: Դեռևս մեկ տարի առաջ իմ ընթերցողներին ներկայացրել էի քրեագիտության մեջ հայտնի ձևաչափ, որը կիրառվում է շատ երկրներում, բացի Հայաստանից: Այդ աշխատությունը վերաբերում է մարդաբանության ու հոգեբանական խառնվածքին` մանրամասն ներկայացնելով քրեածին ժառանգությունը: « Антропометрия » ՔՐԵԱԾԻՆ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ https://geheniaraqelblog.wordpress.com/2015/12/28/антропометрия-քրեածին-ժառանգական/ ):

Առաջարկում եմ իմ հետազոտությունները այդ մասով: Հնարավոր է` շատերը չհամաձայնեն երիտասարդ հոգեբանի հետ, սակայն փորձը ցույց է տալիս, որ հոգեբանության բնագավառում երիտասարդներն ավելի կատարելագործված են, քան միջին կամ ավագ տարիքի մասնագետները, դա պայմանավորված է երիտասարդների պրպտումների ու հետաքրքրությունների լայն շրջանակից, որն ընդգրկում է ավելի մեծ ու լայն տարածություն:

Չշեղվելով հիմնական թեմայից` շարունակեմ միտքս:

Այդպիսով էթնիկական հոգեբանական տեսակն ուսումնասիրելու համար կարիք չկա դիմել մարդաբանական չափագրումներին կամ ֆիզիոլոգիական փորձաքննություններին: Բավական է ձեռքի տակ եղած մատյաններն ու հին ձեռագրերը, ներառյալ ազգային բանահուսության ու գրականության գոհարները:

Ովքե՞ր են հայերը, ինչպե՞ս են եղել և ինչպես են այսօր… Հիշեցնեմ կրկին, որ մամուլում բարձրացված այն միտքը, որ հայերն իրենց գենետիկական հատկություններով հազարամյակների ընթացքում մնացել են նույնը` առանց փոփոխությունների, հաստատում եմ և համոզված եմ, որ դա միանշանակ այդպես է:

Պարզելու համար հայկական էթնոսի հոգեբանական առանձնահատկությունները` բավական է հետադարձ հայացք նետենք այն ամենին, ինչ ունեցել ենք և ինչ ունենք հիմա: Ծովից-ծով Հայաստանից մնացել է մի Քոսոտ հողակտոր, ( ըստ ԱԱ տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանի) որի վրա մնացել են մի բուռ «Կիսաբաց լուսամուտների » փնթիներ ու ինչպես Հակոբ Պարոնյանը կասեր՝ Մեծապատիվ մուրացկաններ կամ Առաքյալներ ( Մուրացան ): (« Ճշմարիտն էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությամբ »:Հովհաննես Թումանյան ) Ազգային գենետիկական որոշ հատկություններ, որոնք շատ փոքր թիվ են կազմում, նույնպես կան, դրանք գաղափարական հատկություններով օժտված անհատականություններն են: Շատերին կհետաքրքրի, թե դրանք ովքեր են: Իմ մի ակնարկում ես գրել էի այդ լուսավոր հայերի մասին https://geheniaraqel.wordpress.com/2016/07/29/հայի-էությունը-ու-լուավոր-մարդիկ/ ՀԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼՈՒԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ) Խնդրում եմ Գրիգոր Լուսավորչին չկապել այս հարցադրման հետ, խոսքը Մովսես Խորենացու, Ֆրիկի, Նարեկացու և մյուսների մասին է, նկատի առնենք, որ հենց այդ տեսակն է մշտապես բարձր պահել ազգային արժեքները` մշակույթն ու ոգին: Գարեգին Նժդեհն ասում էր. « Ժողովուրդներն այն են, ավելի ճիշտ` դառնում են այն, ինչպիսին որ համարվում են իրենց մտավորականության կողմից »: Թույլ տվեք խուսափել «մտավորական » բառը գործածելուց, որովհետև ներկայիս ապականված մտավորականությունը այնպես է արժեզրկել այդ բառի իմաստը, որ ցանկալի չէ շեշտել:( « Պիտի չպարտվեր հայ ժողովուրդը և հոգեբանորեն, եթե նրա մտավորականության մի խոշոր մասը չնետվեր պարտվողական ոգու գիրկը »: Գարեգին Նժդեհ): Այդպիսով խուսափենք մտավորական բառի գործածումից և ընտրենք մեկ այլ բառ՝ օրինակ «գաղափարական» բառը, որը լիարժեք համապատասխանում է իմաստին: Եթե հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ունեցել է վերելքներ ու ծաղկուն դարաշրջաններ, ապա դա եղել է միայն գենետիկական այդ տեսակի շնորհիվ, որին անվանեցինք գաղափարականներ: Հիմա անցնենք փաստերին: Եթե ներկայումս երկիրն ու ժողովուրդը հալածված վիճակում է, նշանակում է, որ նախորդ դարերում էլ Հայաստանում իշխել է այն տեսակը, որը կոչվում է Ազգադավ: Իմ ընթերցող բարեկամները կհիշեն հայ բոշաներին վերաբերող աշխատությունը, որը ներկայացրել եմ վերջերս: ( ՀԱՅԵՐԻՆ ՄԻԱԽԱՌՆՎԱԾ ԲՈՇԱՆԵՐԸ https://geheniaraqel.wordpress.com/2017/03/01/հայերին-միախառնված-բոշաները/ ): Այդ աշխատության մեջ ներկայացրել եմ նրանց բնավորության առանձնահատկությունները: Եթե հիշում եք, հայ բոշաները, ապրելով հայերի մեջ արագ սովորել են ոչ միայն նրանց լեզուն ու բարբառները, այլև նրանց սովորություններն ու կենցաղավարության կանոնները, անգամ բնավորությունն ու խառնվածքը` դառնալով այդ հասարակության անբաժան մասը: Այնպես որ, եթե շրջապատում եղել են վատ սովորություններով ու բարքերով հայեր, ապա հայ բոշաները ընդօրինակել ու միաձուլվել են նրանց, շատ քիչ պահելով նաև իրենց ազգային բնավորության գծերը: Փաստը ցույց է տալիս, այդ ազդեցությունը փոխկապակցված է եղել ու արդյունքում ստացվել է այն, ինչը տեսնում ենք ինքներս: Այնպես որ, կարծում եմ կարիք չկա մեր` հայերիս վատ սովորությունները վերագրել կամ բարդել հայ բոշաների գլխին:( « Մեր պատմությունը լեցուն է դավաճանության փաստերով։ Պարսիկների, հույների, արաբների, սելջուկների կամ մոնղոլների բանակները մեզ նվաճելուց առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ »: Րաֆֆի)

Առհասարակ հայերի մեջ բույն դրած նախանձը, չարությունն ու վախկոտությունը գենետիկական փոխանցվող հատկություններ են, կարիք չկա հայտնագործություն կատարել պարզելու այն: Դա գալիս է նախաքրիստոնեական դարաշրջանից, նույնիսկ քարե դարում: Հայերին չի կարելի նկարագրել դրական հատկանիշներով, ինչպես սովորաբար անում են… Թող չըմբոստանան իմ հայրենակիցները, որովհետև դա ցավալի ճշմարտություն է, ու աչք փակել այդ ճշմարտության վրա` կնշանակի մտավոր կույր լինել, ինչպես Մետերլինգյան կույրերն են: ( « Չկա՛ ճշմարտություն, և դրա համար էլ մեր ժողովուրդի մի մասը Մետերլինգյան կույրերի նման մոլորված է « տգիտության անտառում » Գարեգին Նժդեհ ): Այդպիսով ինչու՞ է հայ ժողովուրդը գոյատևել դարեր շարունակ և չի ոչնչացել աշխարհի թոհուբոհում: Թույլ տվեք ասել, որ դա եղել է միայն ազգի գաղափարականների շնորհիվ: Կարծում եմ, շատերը կցանկանան լսել այդ անունները, իմանալ այդ գաղափարականների անունները, թվարկեմ ընդամենը մի քանի անուն` պատկերացումը հստակեցնելու համար, օրինակներ բերեմ` Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Խորենացի, Նարեկացի, Րաֆֆի, Գարեգին Նժդեհ, Թումանյան, Գրիգոր Զոհրապ, Խրիմյան Հայրիկ և այլ մեծեր: ( « Ժողովուրդները միշտ էլ չափվում են իրենց մտավորականություներով »:Գարեգին Նժդեհ )

Շատերը ծանոթ են Խաչակիր ասպետների պատմությանը: Եթե հիշում եք Խաչակրաց արշավանքների դարաշրջանում էր, որ ի հայտ եկան Տաճարական Ասպետները, որոնք օժտված էին այնպիսի լուսավոր գաղափարներով, որ կարողացան լուսավորել ոչ միայն Արևմուտքն ու Եվրոպան, այլ աշխարհի բոլոր ծայրամասերը:

Այդպես էլ հայերի մեջ գաղափարականները լուսավորել են ու առաջ տարել ոչ միայն հայ ժողովրդին, այլև հարևան ժողովուրդներին ու ցեղերին: Գաղափարականների շնորհիվ էր, որ Հայաստանն ապրեց իր ծաղկուն ժամանակները, ստեղծելով գիր, արվեստ, մշակույթ, թատրոն և մամուլ: Բոլոր բնագավառներում գաղափարականները կառուցեցին իրենց նախագծած ճարտարապետական կառույցները, ստեղծեցին մանրանկարչության անկրկնելի նմուշներ, գրեցին օրենքի ու իրավունք` ամրապնդելով հայի պաշտպանությունն ու անվտանգությունը: Երբ Հայաստանում թագավորել են գաղափարականները, երկրում գործել է օրենքը, հաստատվել է երկրի քաղաքացիների հավասարություն և լիություն, մի խոսքով ներդաշնակություն: Երբ երկրում իշխել են հայերը, այնտեղ եղել է սով, խոշտանգում և մահ: ( Հայի ոխերիմ թշնամին օտարը չէ, այլ հայը։ Րաֆֆի): Մենք` հայերս հպարտանում ենք, թե միջնադարյան Հայաստանում չի եղել Ճորտատիրություն, սակայն չենք ընդունում, որ այժմ մեզ մոտ հաստատված են ֆիոդալական օրենքներ ու ճորտատիրություն: Իհարկե, այս ամենը չի կարելի կապել Ռուսաստանի կամ աշխարհում կատարվող աշխարհաքաղաքական երևույթների հետ: Չնայած այդպես ընդունված է ներկայացնել իրավիճակը: (« Խաբեբաների կարգը գնալով ընդարձակվում էր, և նրանք օրըստօրե նոր անդամներ էին գտնում: Նրանք տարածվեցան երկրագնդի ա՜յն անկյունները, ուր ավելի տիրում էր մտավոր խավարը, ո՜ւր քրիստոնեությունը գտնվում էր մռայլոտ հեթանոսության մեջ »: Րաֆֆի )

Գաղափարականները էթնիկական տեսակով հայեր էին, սակայն շատ փոքրաթիվ, որոնք ժողովրդի մեջ չէին երևում, եթե փորձենք թվերով ներկայացնել նրանց, ապա դժվար թե 0,1 երրորդական մասը կազմեին: Օրինակ` հայերը սովորություն ունեն ասելու, որ աշխարհում 10 միլիոն հայ կա, չգիտեմ, թե այդ հաշվարկները ովքեր են կատարել, սակայն ես համմեմատության համար կվերցնեմ կլորացված թիվը: Տեղին է հիշել 2016 թվականի դեկտեմբերի 17-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի համագումարին: Լևոն Տեր-Պետրոսյանը բարձրաձայնեց, որ Արցախյան պատերազմին մասնակցել է ընդամենը 12 սփյուռքահայ, չնայած այդ թիվը պետք է կրճատել, որովհետև ինձ հայտնի են դեպքեր, որ այդ հայերից ոմանք եկել են Արցախ այլ նկրտումներով և ոչ հայրենասիրությունից դրդված: Ինչևիցէ, տասը միլիոն հայերից Արցախյան պատերազմին մասնակցել են տասից պակաս սփյուռքահայեր: Նշանակում է` միջին հաշվով մեկ միլիոն հայերի մեջ կա ընդամենը մեկ գաղափարական: Չեմ կարծում, թե սա հուսադրող թիվ է, երբ Արցախյան պատերազմին մասնակցել են ընդամենը 5-6 հազար կամավորական, որոնց մեջ շատ փոքր թիվ են կազմել գաղափարականները: Հիշեցնեմ, որ պատերազմի դաշտը պարտադիր չէր, որպեսզի գաղափարականներին հաշվարկեինք, ուղղակի հայրենիքը վտանգի պահին գաղափարականները երբեք ձեռքները ծալած չեն նստում, նրանք թիկունքում են, մարտադաշտում արվեստում ու ժողովրդի կողքին: ( « Մեր նկատմամբ մեղաւոր է եւ մարդկութիւնը, բայց անմեղ չենք եւ մենք։ Մերն է մեղքի մեծ բաժինը, քանզի մեր ձեռքին է բանալին այն բոլոր դրութիւնների, որոնց մէջ կ՛ուզէինք եւ կարող ենք լինել, քանզի մենք ենք մեր քաղաքական բախտի ճարտարապետը » : Գարեգին Նժդեհ Իմ ընթերցողները հավանաբար հիշում են իմ բարձրաձայնած թեման` Գլխի ու եղունգի հետ կապված, կարծում եմ կարելի է հաշվի առնել այդ գործոնը: https://geheniaraqelblog.wordpress.com/2017/05/20/եղունգ-ունես-գլուխդ-քորի/ ) :

Գաղափարականները երբեք իրենց թույլ չէին տալիս անտարբեր թամաշա անողի պես դիտորդի դերում լինել, երբ ազգային արժեքներն ու հայրենիքը վտանգված է: Դա եղել է նրանց առանձնահատկությունը, ի տարբերություն ժողովրդի, և դա ցույց է տալիս, որ տասը միլիոն հայության մեջ ընդամենը մի քանի « Սասնա ծուռ » կային, մեծ օվկեանից ընդամենը մի քանի կաթիլ: Ի՞նչ եք կարծում, մի ժողովրդի համար արդյոք քի՞չ չէ սա: Նկատի ունենանք նաև, որ « Սասնա ծռերից » մի քանիսն են մասնակցել Արցախյան պատերազմին, մնացածին համարենք միայն « Սասնա ծուռ`» Պավել Մանուկյանի որդին՝ Արամը և Վարուժան Ավետիսյանը ներառյալ: Ի՞նչ է ստացվում` գաղափարականները կազմում են այնքան չնչին տոկոս, որ ավելորդ է անգամ հիշատակել, սակայն նրանց դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ այնքան մեծ է եղել, որ օտարները հայերին ճանաչել են միայն նրանց շնորհիվ:

Այդպիսով, ովքե՞ր էին գաղափարականները հայ ժողովրդի կյանքում: Նրանք փարոս են եղել հայ ժողովրդի համար, ովքեր ուղղորդել են ազգին դեպի լուսավորություն: Այդ դեպքում ովքե՞ր են եղել հայերն անցյալում և ովքե՞ր ներկայում: Ազգային դիմագիրը ներկայացնելու համար թվարկեմ մի քանի անուններ… Արփինե Հովհաննիսյան, Արմեն Աշոտյան, Սաշիկ ու Լֆիկ, Լիսկա, Մանվել, Գրզո, Շմայս, Գագիկ Ծառուկյան և Գագիկ Շամշյան, Արշակ Զաքարյան, Գոռ Վարդանյան, Շուշան Պետրոսյան, Անդրանիկ Մարգարյան, Տարոն Մարգարյան, Սեյրան Սարոյան և Հերմինե Նաղդալյան, Վազգեն Սարգսյան ու Հրանուշ Հակոբյան: Կարծում եմ, արդեն հասկանալի է հայ ժողովրդի ոչ միայն դիմագիրը, այլ հոգեբանական խառնվածքն ու տեսակը: Հենց այս կերպարների մասին են ժամանակին գրել Ֆրիկը, Նարեկացին, Խորենացին ու Թումանյանը: Հայ դասականների` գաղափարականների ստեղծագործություններում պատկերված են հենց այդ կերպարները` տարբեր անուններով, սակայն էությամբ ու բնութագրով նույնը: Այս է հայ ժողովրդի իսկական պատկերը իր առանձնահատկություններով և խառնվածքով: Հենց այս տեսակն է, որ դարերով հալածել ու ծծել է սեփական ժողովրդի արյունը, Մարկոս Աղա Ալիմյան, Միկիտան Սաքո, Բազազ Արտեմ և շատ ուրիշներ, հենց այդ տեսակն էր, որ Խորենացու մարմինը պետք է այրեր իր մատյանների հետ ու գետը նետեր, հենց այս տեսակն էր, որ պետք է Պապ թագավորի դեմ դավեր նյութեր, նրանք էին, որ պետք է Անի ու Կարս բերդաքաղաքների բանալիները հանձնեին թշնամուն: Մի՞թե չեք տեսնում, որ նկարագիրը պարզ է ու ակնհայտ: ( Հայերի մեջ ամեն տեղ անպակաս են եղեռնագործ տեր Մարկոսներ, ավազակ մելիքներ, խաբեբա Միրզա-Ֆաթալիներ, փոփոխամիտ տիկին Թարլաններ, օգտածարավ վասակներ և այլն…: Այդ իրավ, դրանք բոլորն կան: Բայց հայերի մեջ ամեն տեղ դժվար կարելի է գտնել սիրահարվածագահներ: ՐԱՖՖԻ ): Խորենացին ու Նարեկացին պատահական չէին ողբում մեր ազգի վիճակը: Ո՞վքեր էին Խորենացին ու Նարեկացին, նրանք հենց այն գաղափարականներն էին, որոնք ցավում, տառապում էին ժողովրդի հետ, որոնք երբեք իրենց չզատեցին ազգից ու ժողովրդից, փորձելով լուսավորել ու ուղղություն ցույց տալ խավարամիտ ամբոխին, փորձելով աղաղակել, որ թշնամին իրենց մեջ է, իրենց հոգիներում: Սակայն ապարդյուն, նրանց լսող չեղավ անգամ այսքան դարեր անց: ( «Այն մտաւորականութիւնը, որը գրքի ծնունդ է եւ ոչ թէ իր ցեղի մեծութեան ու ժողովրդի տառապանքի — կեղծ եւ անպտուղ մտաւորականութիւն է »: Գարեգին Նժդեհ ) Հայերն այդպես էլ չկարողացան գնահատել իրենց գաղափարականներին, որովհետև նախանձ էին, երեսպաշտ ու խարդախ և երբեք չգնահատեցին նրանց ոչ անցյալում, ոչ էլ հիմա, ազգային ապերախտությունը խոր արմատներ է գցել հայի մեջ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ: ( « Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը »: Հովհաննես Թումանյան ): Սեփական որովայնի ու գրպանի մասին մտածողը չի կարող արժեքներ ստեղծել, ուր մնաց` գնահատի: Եթե ուսումնասիրենք հայ դասականների ստեղծագործություններն ու բանահուսությունը, ապա կհամոզվենք, որ մենք աշխարհի ամենավտանգավոր ու ապերախտ ժողովուրդն ենք, որ պատրաստ են ազգային բոլոր արժեքները ոտնահարել, սրբությունները պղծել, անգամ պղծել սեփական նահատակների գերեզմաններն ու հերոսների հիշատակը, ապականել ու արժեզրկել: ( « Ճշմարիտն էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությամբ » Հովհաննես Թումանյան ): Պատահական չէ, որ Փնթի Կռազի շոֆեռ Մանվել Գրիգորյանը Զորավար Անդրանիկին շնորհեց Վազգեն Սարգսյան հուշամեդալով, անգամ այդ ժամանակ չգտնվեց մեկը` հոգևորական կամ պատմաբան, մտավորական ու քաղաքական գործիչ, որը քննադատեր Կռազի Շոֆեռին` ազգային հերոսի հիշատակը ծաղրելու համար: Անտարբերությամբ ազգը նայեց ու ծափահարեց: Մի՞թե սա ազգային առանձնահատկություն չէ, անտարբերության ու ապերախտության մասին արդեն գրվել է և կարիք չկա կրկին հիշեցնել: Գաղափարականների կերպարները ապականելով` պետք է փորձեն ոչնչացնել ոչ միայն նրանց ստեղծածը, այլև նրա թողած հետագիծն ու հիշողությունները: Պատահական չէր, որ պետք է կրակեին Գարեգին Նժդեհի կիսանդրու վրա` փորձելով վրեժ լուծել նրանից: Գաղափարականները խավարամիտների թշնամիներն էին, որովհետև խավարը չէր կարող հանդուրժել լույսն ու գիտությունը: Հաց Բերող Արթուր Սարգսյանից սարսափում էր խավարասերների ողջ բանակը, իսկ ժողովրդի լուռ համաձայնությամբ ու անտարբերությամբ նա խոշտանգվեց ու դատապարտվեց մահվան: ( « Փարիսեցիները խաչեցին Հիսուսին, իսկ հայերը Հաց Բերողին »: Գեհենի Առաքել 2017 թ.): Գաղափարականները նրանց թշնամիներն էին: Պատահական չէին Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի խոսքերը. « Թե թշնամի մի փնտրեք մեր մեջ », նրանք լավ գիտեին, որ գաղափարականներին ոչնչացնելով` իրենք ամրապնդելու էին իրենց հավերժական իշխանությունը և այդպես հայ ժողովրդին դարձնելու ոչխարի հոտ: Լևոն Իգիթյանների ու Ռոբերտ Ամիրխանյանների պես. մնացած աղբակույտի մասին խոսելն ավելորդ է, որովհետև նրանք հենց նույն ժողովրդի ծոցից են դուրս եկած խավարամիտներն են` իրենց գենետիկական հատկություններուվ ու տեսակով: Գաղափարականները բոլոր դարերում հալածվել են հայ ժողովրդի կողմից, Պապ թագավորից սկսած` մինչև Չարենց, Թումանյան, Անդրանիկ, Սեպուհ զորավար, Գարեգին Նժդեհ և այլն: Միշտ հալածվել են ու իրենց ճակատին կրել կղերական հոգևորականների կողմից խարանված աղվեսադրոշմը: Ապերախտները ազգի գաղափարականներին դարձրեցին աղանդավորներ ու դավաճաններ, ջհուդներ ու փարիսեցիներ: (« Կայ մտաւորականի ամենէն վտանգաւորը — նա՛, ո՛վ փարիսեցիների եւ դպիրների նման լաւ է ուսուցանում, բայց վատ ու վատն է գործում » Գարեգին Նժդեհ ): Հայ ժողովրդի արժանի զավակներին՝ գաղափարականներին շարունակեցին խոշտանգել ոչ միայն բոլշևիկյան կառափնարաններում այլև դաշնակցական սպանդանոցներում, կուսակցական մամուլում ու հոգևորական ժողովարաններում: Հայերն էին, որ Երևանի կառափնարանում կացնահարեցին Համազասպ զորավարին, հարյուրավոր հայ սպաներին, Սեպուհ զորավարին, Անդրանիկ զորավարին ու Գարեգին Նժդեհին, հարյուրավոր այլ զորավարների հալածեց դաշնակցական խաժամուժը: Իսկ գաղափարականներին Արցախյան պատերազմում գնդակահարում էին թիկունքից: Ինչու՞ Մովսես Գյորգիսյանի, Արթուր Մկրտչյանի, Սամվել Շահմուրադյանի ու Մոնթե Մելքոնյանի սպանությունները պետք է վերագրեին արտաքին թշնամուն, երբ այդ ամենի ետևում կանգնած էինք մենք` բոլորս, ամբողջ ազգը: Մեր անտարբերության ու երեսապաշտության արդյունքը եղավ մեզ մնացած այս Քոսոտ երկիրը, որի մասին բարձրաձայնեց Քոսոտ Ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: (« Այն մտաւորականութիւնը, որը գրքի ծնունդ է եւ ոչ թէ իր ցեղի մեծութեան ու ժողովրդի տառապանքի — կեղծ եւ անպտուղ մտաւորականութիւն է » : Գարեգին Նժդեհ ) Ինչու՛ չկարողացանք ազգովի ստեղծել մի պետւթյուն, որտեղ ամեն ՀԱՅ մարդ կարող էր արժանապատիվ ապրել իր հարազատների ու որդիների հետ: Մինչդեռ պատկերացում էլ չունենք, թե ինչ է նշանակում երկիր ու պետություն ունենալ, չգիտենք որևէ արժեքի գին, չունենք սեփական ուղեղ՝ մտածելու և ստեղծելու համար: ( « Ինքնուրույնութիւնից զուրկ ժողովուրդները չեն կարող պետութիւն ստեղծել » Գարեգին Նժդեհ ): Մեր օրերում գաղափարականների ոչնչացումը ամրապնդված է օրենքով և սահմանադրությամբ: Պավել Մանուկյանի և Արայիկ Խանդոյանի նկատմամբ փորձելու են կիրառել մախապատիժ՝ ցմահների բանտախցում կամաց կամաց սպանելով ու խոշտանգելով, ինչպես արեցին մնացած գաղափարականներին` հայ ժողովրդի լռությամբ ու համաձայնությամբ: Արցախյան պատերազմի ժամանակ գաղափարականներին ոչնչացնում էր Վազգեն Սարգսյանը, կոմունիստ ՀՀՇ-ականների ձեռքերով, հիմա դա անում են հանրապետական դաշնակները: (« Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում »: Վազգեն Սարգսյան Վիքիպեդիա ): Իհարկե այստեղ կուսակցական տարբերանշանը այդքան էլ կապ չունի, այստեղ ազգային խառնվածքն է ու ազգային հոգեբանությունը: Իսկ 10 միլիոնանոց սփյուռքը համերաշխություն էր ցույցաբերում և ծափահարում գաղափարական տղաների սպանդը, ինչպես ժամանակին էլ ծափահարեցին Չարենցի ու Նժդեհի կտտանքներն ու տառապանքները: (« Ես տեսա ստրուկին ազատության մեջ և գարշեցի մարդուց, Ես տեսա ազատին ստրկության մեջ և սիրեցի մարդը »։ Գարեգին Նժդեհ Գարեգին Նժդեհը պատահական չէր ասել. « Ապերախտ ու սրբապիղծ հայ ժողովուրդ », նույնն ասել էր Թումանյանը. « Մանկապիղծ ու կույր հայեր», Րաֆֆին` « Արյունախում ու ազգադավ հայեր »: Հայերը պատրաստ էին իրար հոշոտել, եղբայրը եղբոր դեմ էր դուրս գալիս, հայրը` որդու: (« Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես դու ես մեղավոր, որովհետև թույլ ես… »: Գարեգին Նժդեհ ) Մի կարծեք, թե « Կիսաբաց լուսամուտները » շոու է, որտեղ բեմադրվում են տարբեր պատմություններ, ոչ, դա հայ ժողովրդի հոգեբանական պատկերն է՝ փնթի ու տգետ հյուրերով և դահլիճում մշտապես ներկա նույն փորձագետ կոչված մեծապատիվ մուրացկաններով, որովհետև նրանք ոչնչով չեն տարբերվում հատակում հայտնված այն գարշահոտ կերպարներից: Նրանք են հայ ժողովրդի իրական պատկերը, սփյուռքում նույն աղետալի իրականությունն է, ինչ հայաստանյան իրականությունն է հեռուստաէկրանին: ( « Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չենօրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա »: Գարեգին Նժդեհ ) Երբ փնթի ու անտաղանդ երգիչները ոռնում են իրենց ճոխ ու թանկարժեք մեքենաների ու փարթիների սիլիկոնային հետույքների ֆոնին, հասկանում ես, որ դարեր են անցել, բայց գենետիկորեն ու հոգեխառնվածքով մենք մնացել ենք նույնը և դա համատարած բնույթ է կրում, որովհետև հայ ենք և դա մեր գենետիկական որակն է, որից չկարողացանք երբևէ ազատագրվել: Դարեր են անցել, ավաղ, չկարողացանք այդ չարորակ ախտը վերացնել ազգային հոգեբանությունից: ( « Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թէ կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար » Միքայել Նալբանդեան ): Պատրաստ ենք սեփական բռնակալի ձեռքը համբուրել, պատրաստ ենք սեփական բարերարի ձեռքը կտրել, պատրաստ ենք սեփական լեզուն ու գիրը ոչնչացնել, դպրոցն ու կրթությունը, մշակույթն ու արվեստը, ոչնչացնել այն ամենը, ինչ ստեղծել են գաղափարականները: Ժամանակին հայ ժողովուրդն ուներ աստղադիտարան, ուսումնասիրում էինք աստղերն ու տիեզերքը, իսկ հիմա մի քոռ գիտություն էլ չկա, որպեսզի տեսնենք սեփական ժողովրդի տգիտությունն ու ապերախտությունը, չարությունն ու երեսպաշտությունը: Իսկ տեսնողներին էլ պիտակում ենք ու վարկաբեկում: ( « Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն »: Գարեգին Նժդեհ)

Վազգեն Սարգսյանին դարձնելով ազգային գաղափարախոսության առաջնորդ` ազգովի դարձանք ոջլոտ ու փռչոտ, ինչպես ինքն էր, ամեն մի փնթի դարձել է քաղաքական գործիչ կամ մտավորական: Ահա ազգային հոգեբանության վերելքը, որտեղ ոչխարների պես ծափահարում են ու միաձայն քվեարկում, որտեղ բարբաջում են ու համերաշխ հետույք մտնում: Այդպես 1915 թվականին նույն համերաշխությամբ ճամփա ընկանք Դեր-Զոր, ունակություն չունենալով հավատալ, որ ապրելու համար հարկավոր է պայքարել, ոչ թե ոչխարի պես մորթվել: ( « Արդյո՞ք մեր բացարձակ չեզոքության դեպքում, եթե դա նույնիսկ հոգեբանորեն հնարավոր լիներ, թուրք կառավարությունը պիտի չտեղահաներ հայությունը: Նա պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այնպես, ինչպես որ վարվեց:»: Գարեգին Նժդեհ ) Մորթվեցինք դարերի ընթացքում, բոլոր ժամանակներում և այդպես էլ չհասկացանք, որ մորթողը օտարը չէ, այլ մեր մեջ բույն դրած թշնամին: Ներքին թշնամուն թողած իրար ենք հոշոտում ու արտաքին թշնամի փնտրում: « Ներքին թշնամին զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու » Գարեգին Նժդեհ.)

Շատերը չգիտեն, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ՀՅԴ ղեկավարները Երիտթուրքերի հետ ձեռք-ձեռքի տված ոչնչացրեցին հայ գաղափարականներին: Բավական է հիշել միայն այն փաստը, որ Իթիհատի կուսակցությունը դաշնակցական էմիսարների միջնորդությամբ կազմակերպեցին հայ երիտասարդների զորակոչը թուրքական բանակ ու հետագայում նրանց զինաթափելով` գնդակահարեցին: Դաշնակցականների միջնորդությամբ էին երիտթուրքերը զինաթափել հայ ազգաբնակչությանը, որոնք ի վիճակի էին ինքնապաշտպանություն ցույց տալ: Չգտնվեց գեթ մեկ հայ, որը կբարձրաձայներ այդ մասին, փոխարենը` ամեն ինչ բարդեցին արտաքին թշնամու վրա: ( « Թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները » : Գարեգին Նժդեհ ) Անգամ Էրզրումի ու Կարսի դավաճանության մասին լռեցին, փոխարենը սլաքները ուղղեցին տարբեր ուղղություններով: Դաշնակցականների հանցանքների մասին լռեցին մյուս կուսակցությունները, քաջատեղյակ լինելով բոլոր մանրամասներին: Իսկ մենք ազգովի Դաշնակ Դրո ենք երգում, նույնիսկ չիմանալով, անգամ, որ Դրո Կանայանը Մանվել Գրիգորյանի պես հանցագործ ու թալանչի է եղել, բայց նրան հերոսացրեցինք ինչպես Մանվելին ու Վազգենին: Դրոյի դեմ անգամ Գարեգին Նժդեհն ու Անդրանիկն են դուրս եկել, սակայն ապարդյուն, որովհետև հայ ենք, այն էլ` բավականին շատ: (« Դա մի սարսափելի եղեռնագործություն է, սպանել պատմությո՜ւնը։ Դա ամենամեծն է բոլոր հանցանքներից։ Նրանք կամենում են ոչնչացնել մեր նախնյաց գործերը և հավիտենական  մոռացության մե՞ջ թողնել մեր հայրենիքի հիշատակները, որպեսզի իրանց վատ գործերն ևս նրանց հետ ծածկվեն, մոռացվեն և ապագայի համար ամոթի ու նախատինքի առարկա չդառնան »: Րաֆֆի ) Մեր մեջ կա այն հանցավոր հատկությունը, որը չունեն մնացած ազգերն ու ժողովուրդները: Մենք հերոսացնում ենք ոճրագործներին, իսկ հերոսներին էլ խաչ բարձրացնում, խոսում ենք հավատքից ու սրբություններից, սակայն սրբապիղծ ենք ու կեղծավոր: Խոսում ենք փարիսեցիների ու հուդաների մասին, սակայն ծախվում ենք մի քանի գրոշով` ազգի նվիրյալներին խարանելով դավաճանի պիտակը: Հայերի հոգեբանական առանձնահատկությունների մասին հազարավոր պատմություններ կան գրված մեր գաղափարականների կողմից, բավական է ծանոթանանք Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում մեծ տեղ զբաղեցնող կերպարներին ու կհասկանանք հայ ժողովրդի հոգեբանական առանձնահատկությունները: « Անխելք մարդը », « Մի կաթիլ մեղրը », « Տերն ու ծառան » « Անուշն » ու « Մարոն », « Գիքորն » ու « Լոռեցի Սաքոն »:Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ վերջինի լեզուն` կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէոպագների մէջ »։ Գարեգին Նժդեհ )

Ինչ եք կարծում, պատահակա՞ն էր լուսավոր գաղափարականը հիշեցնում այդ կերպարների մասին` ազգային խառնվածքը նրանց մեջ ի ցույց դնելով: Պատահակա՞ն էր արդյոք Գարեգին Նժդեհը գրում ներքին թշնամու մասին, պատահակա՞ն էր արդյոք Րաֆֆին հիշեցնում հայ առևտրականների ու հոգևորականների մասին: Խաբեբա ու թալանչի, երեսպաշտ ու սրբապիղծ, վախկոտ, մանկապիղծ, քծնող, անտարբեր ու ապերախտ այդ կերպարները մարմնավորում էին մեր ժողովրդի սովորություններն էր ու բնավորության գծերը: ( « Փոխադարձ անհանդուրժողականությունը, ինքնագոհությունը, նախանձը, դավաճանությունն ու բազում ուրիշ թերություն ոստայն են հյուսել մեր սրտերում »:Րաֆֆի Հայ գաղափարականների պատկերած կերպարները հիմա հայտնվել են ազգային ժողովում, մշակույթում, կառավարությունում, պետական ու հասարակական բոլոր կառույցներում, անգամ սփյուռքում ու հայկական գաղթօջախներում: Կնշանակի այդ տեսակը դարերով եկել ու հասել է մինչև մեր օրերը: Ահա ազգային գենետիկական ու հոգեբանական գործոնը, որը մնացել է անփոփոխ: ( « Ժողովուրդները չունեն աւելի մեծ թշնամի, քան կրօնապէս պաղ եկեղեցականը, անոգի ուսուցիչը, կաշուապաշտ զօրականը: Խորագոյն անկումի իրենց օրինակով սրանք են անբարոյացնում մարդը իբրեւ անհատ եւ հաւաքականութիւն » : Գարեգին Նժդեհ ) Գիտեք, պատահական չեն մեր գաղափարականներն աղաղակել, որ մենք ազգովի տխմար ենք և անգրագետ, հավի ուղեղով, զուրկ ենք հիշողությունից ու ապերախտ: Ապերախտությունը մեր ազգային ամենացայտուն գծերից մեկն է: Ապերախտությունն ու անտարբերությունը հայերի մեջ ձևավորված ու ամրացած երևույթն է, պատահական չէ, որ հայերը սովորություն ունենք ասելու, որ մի հայը լավ է, իսկ երկուսն արդեն աղետ է: ( « Մեր նկատմամբ մեղաւոր է եւ մարդկութիւնը, բայց անմեղ չենք եւ մենք։ Մերն է մեղքի մեծ բաժինը, քանզի մեր ձեռքին է բանալին այն բոլոր դրութիւնների, որոնց մէջ կ՛ուզէինք եւ կարող ենք լինել, քանզի մենք ենք մեր քաղաքական բախտի ճարտարապետը» : Գարեգին Նժդեհ ) Թշնամությունը գալիս է տգիտությունից, իսկ տգիտությունը` ծուլությունից ու տխմարությունից, ամեն ինչ փոխկապակցված է, ամեն ինչ միաձուլված շղթայական կապով: Ինչպես ասում են սովորաբար` ենթագիտակցությունը « այսբերգի գագաթն է »։ Չկա ոչինչ ենթագիտակցական, nր հնարավոր չլինի վաղ թե ուշ գիտակցել, և չկա ոչինչ գիտակցական, nր հնարավոր չլինի անցնելու ենթագիտակցության մեջ։ Սակայն հայերի պարագայում այդ ենթագիտակցությունը մղվում է վերջին հորիզոնական, կամ էլ առհասարակ բացակայում է: Սովորաբար մարդն իր տեսակով շատ բաներ անում է առանց գիտակցելու, այսինքն ինքնաբերաբար կամ մեխանիկորեն, ինչպես ասում են խոսակցական բառապաշարում, սակայն հայերի մոտ ամեն ինչ անհասկանալի է ստացվում, առանց գիտակցելու անմտածված: Որպեսզի հասկանալի լինի այս բանաձևի միտքը` բացատրեմ հասարակ եղանակով: ( « Հայոց պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, այն որ հայը իր պատմությունից բնավ չի սովորում »: Գարեգին Նժդեհ ) Հայերը սովորաբար իրենց խելքից միշտ հայտնվում են կեղտափոսում, չնայած մեծ ջանքերով ստիպված են լինում հաղթահարել և դուրս գալ այդ կեղտափոսից, սակայն շատ չանցած` վերադառնում են ու կրկին ընկնում նույն փոսը, ամեն անգամ նույն փոսում հայտնվելիս թվում է, թե իրենք կամավոր են նախընտրում ընկնել այդ կեղտափոսը: Երբ բազմաթիվ անգամ հայտնվում ես նույն կեղտափոսում, դրան արդեն դժվարանում եմ որևէ անուն տալ: Նույն ոճրագործին, երբ ներում են, հետո մոռանում նրա ոճիրները, վերջում հերոսացնում: ( « Թշնամուն մի հանցանք ներել ` նշանակում է նորե՛րն արտոնել »: Գարեգին Նժդեհ ) Հիշեք Հովհաննես Թումանյանի « Մի կաթիլ մեղը », որի համար պատրաստ ենք ազգով ու ցեղով իրար փոր թափել, իրար հոշոտել, սակայն իրական թշնամու հանդեպ խոնարհ ենք ու վախկոտ, երեսապաշտ, քծնող, անտարբեր ու ապերախտ…( « Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ « հառաջադիմություն », և՛ « կուլտուրա », և՛ « մամուլ », և՛ « գրականություն », և՛ «դպրոց», և՛ « բարեգործություն », բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի »։ Հովհաննես Թումանյան )

Տեղին է նշել գաղափարական Նժդեհի խոսքը. « Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք « աշխարհում են բայց աշխարհից չեն »:

Ասացեք խնդրեմ, արդյոք սա մեր ազգային հոգեբանության ամենավառ գնահատակա՞նը չէ, մի՞թե գերագույն արժեքներով մեծ հայը այդպիսի գնահատական կարող էր տալ իր ցեղին, եթե դա ճշմարտություն չլիներ: ( « Մի ժողովուրդ, որի որոշ տարրերը կարծես արդեն հաշտվել են իրենց ցեղի գլխովին կորչելու մտքի հետ և ցուցադրում են մահվան դատապարտվածի հոգեբանություն » : Գարեգին Նժդեհ ) Հիմա կհայտնվեն ինձ քարկոծողները և կսկսեն դասեր տալով` այս աշխատությունը ներկայացնել դավաճանի բարբաջանք: Նախապես ասեմ` այդ դեպքում պետք է դավաճան կոչվեն նաև Թումանյանն ու Իսահակյանը, Նժդեհն ու Անդրանիկը, Խորենացին ու Ֆրիկը, որոնք բարձրաձայնել են այս ամենի մասին և որոնց իմաստուն խոսքերն անգամ այսօր առանց հասկանալու մեջբերում եք ձեր փիլիսոփայական մտքերում և համարում նրանց Հայ Մեծեր:

Անդրադառնանք հայ մամուլին և ամբողջացնել հայի հոգեբանական փորձաքննության արդյունքները: ( « Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին »: Գարեգին Նժդեհ ): Հայկական մամուլի մասին բազմիցս խոսել են մեր գաղափարականները, որովհետև հայ մամուլը պատկերում է ազգային դեմքը: Թումանյանը, Պարոնյանը, Նժդեհը, Րաֆֆին և մյուսները պատահական չեն ազդակներ հնչեցրել, հիմա նույնը տեսնում ենք « Կիսաբաց լուսամուտներում » և համացանցային մամուլում ու կայքերում: Հայկական մամուլը միշտ եղել է աղբանոց` պատկերելով ազգային դիմապատկերը: ( « Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը »։ Հովհաննես Թումանյան ) Դոդի Գագոյի « Կենտրոն » հեռուստաընկերությունը օրվա 24 ժամը իրենց փնթի տիրոջ գովքն ու բարերարությունն են գովազդում, նման հազարավոր կայքեր կան, որտեղ Շամշյանի ու Արշակ Զաքարյանի պես տգետ աղբակույտերն են ներկայացնում հասարակական կյանքը, ապականելով ոչ միայն մեզ, այլև մեր անցած պատմությունն ու լուսավոր մարդկանց: ( « Իսկ հայ կապիտալիստնե՞րը. արժէ խօսել սրանց մասին: Չէ՞ որ սրանք ազգ չունեն, հայրենիք չեն ճանաչում: Չէ՞ որ սրանց սրբազան հայրենիքը շահաշատ շուկան եւ մեծածախս հաճոյավայրերն են: Մրանք դուրս են ապրում ազգերից ու մարդկութիւնից: Պարտականութիւններ չունեն սրանք: Մարդ չեն սրանք:

Ա՜հ, այդ « վատ սրտի ու լաւ ստամոքսի» տէրերը. իրենց նիւթական բաւականութիւնների համար միայն ապրող մարդատիպ անասուններ, որոնք օտարի համար աշխատող ազնիւ անասունի արժէքն իսկ չունեն: Տմա՛րդ արարածներ, որոնց մասին ասել է մի գրող. « Զա՛րկ կրծքին, դատարկ ձայն կը տայ »: Գարեգին Նժդեհ»: ) Ինչպես ասում են` նորը հնի շարունակությունն է, ազգային գենետիկական հատկությունները մնացին նույնը, որովհետև նախընտրեցինք խավարն ու ստրկամտությունը: Նախընտրեցինք քծնանքն ու երեսպաշտությունը, որը դարերով եկել հասել է մեզ: ( « Այլ պիտի լիներ ժողովուրդների պատմությունը, եթե գոյություն չունենային ընկածներն ու ընկածությունը մարդկային: Առանց սրանց գոյություն պիտի չունենար բռնությունը, որ անզիղջ վատերի սև գործերով է շնչել բոլոր դարերում »: Գարեգին Նժդեհ ) Պատմությունից դասեր չքաղեցինք, շարունակ մնալով նույն աղբանոցում, շարունակելով հավատալ ու պաշտել սրբապիղծ ու մանկապիղծ հոգևորականներին, տգետ ու հիմար մանկավարժներին ու վարժապետներին, թալանչի ու հանցագործ առևտրականներին, ծույլ ու անբան զինվորականներին, կաշառակեր ու ծախված դատավորներին: Ահա հայի իսկական կերպարը, ու կարիք չկա նրանից դժգոհել, որովհետև դարեր շարունակ մնացել ենք անփոփոխ ու դեռ ինչքան կմնանք այսպես` հայտնի չէ: ( « Ահա այսպես, կյանքը Հայոց աշխարհում դառել է միահեծան իշխանություն կարմիրների և երեսուն արծաթ սրանց գործիքների՝ ամենօրյա Գողգոթա մեր ժողովուրդի համար »: Գարեգին Նժդեհ ) Կցանականայի ավարտել այս աշխատությունը մեծ գաղափարական Մովսես Խորենացու խոսքերով: « Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։

Երբ մտածում եմ այս բաների մասին, սիրտս հառաչում և արտասվում է և ցանկանում եմ տխրալից և սգավոր խոսք ասել։ Եվ չգիտեմ ի՞նչպես հորինեմ իմ ողբը, և կամ ո՞ւմ արտասվեմ.

Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։

Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։

Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։

Եվ ի՞նչ կա այս բոլորի դիմաց, եթե ոչ այն, որ աստված մեզ անտես է արել, և տարրերը փոխել են իրենց բնույթը, գարունը երաշտացած, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև։ Քամիները բքաբեր ու խորշակաբեր, ցավեր տարածող, ամպերը կայծակներ թափող, կարկտաբեր. Անձրևներն անժամանակ և անօգուտ, եղանակը դաժան, եղյամաբեր. Ջրերի ավելանալը անօգուտ, իսկ պակասելը՝ չափազանց. Հողի պտուղների անբերրիություն և անասունների անաճելություն, այլև երկրաշարժեր և սասանումներ։ Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքի, թե ամբարիշտներին խաղաղություն չկա։

Որովհետև մեզ տիրեցին խստասիրտ ու չար իշխանավորը, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։

Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն։

Մովսես Խորենացի

Ահա հայի դիմապատկերը, որի մասին անգամ 5-րդ դարում էր ասվում: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք տարբերություն գտաք ներկայիս ու անցյալի միջև: Պատահական չէին այս մեջբերումները Մեծ Գաղափարականների խոսքերից, որոնք ասվել էին մեր ժողովրդի հասցեին, դրանք մեր Ազգային հոգեբանության ու նկարագրի ամենավառ ախտորոշումն էր, չնայած հարյուր հազարավոր վեպեր ու պատմվածքներ կան, հեքիաթներ ու պոեմներ ու չափածո գործեր, որտեղ բացահայտում է հայ մարդու ներքին ու հոգեկան վիճակները՝ անկախ ժամանակից ու դարաշրջանից:

 Գեհենի Առաքել 29/10/2017թ.

ՀԱՅԸ ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆԸ ՉԻ ԹԱՓԻ

Заметка Posted on

« Մեր բարյացակամ չեզոքության դեպքում իսկ, թրքությունը պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այն ձևով, ինչպես որ վարվեց »: Գարեգին Նժդեհ

Աստվածապիղծ հոգևոր հայերը ու կղերականները ամեն հնարք գործի էին դնում, ժողովրդին խավարի, տգիտության ու հնազանդության մեջ պահելու համար: «ՀԱՅԸ ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆԸ ՉԻ ԹԱՓԻ»:Այս տխմար կարգախոսը հենց նրանց ապուշությունն է: Իսկ ի՞նչ է նշանակում այս հիմարությունը: Ուրեմն կարելի է օտարի արյունը թափել, բայց սեփական ժողովրդի արյունը լափոխ իշխանինը՝ ո՛չ: Լավ, եթե այդպես է, ինչու՞ այդ դեպքում օտարների արյունը նույնպես չփորձեցիք թափել, քանի որ այդ կարգախոսը արդեն իմաստազրկված է եղել բոլոր ժամանակներոում, սակայն տգիտությունը մեր պարանոցին է փաթաթել այդ անասունների ասած էշությունը: Րաֆֆին ասում էր « Փնտրեք հայի սուրն այնտեղ, որտեղ հայի արյուն է թափվել »: Րաֆֆի

Կնշանակի օտարը ավելի լավ է մեզ ճանաչում, գիտի մեր կղերական անասունների կարգախոսը, ու իր սև գործը անելու համար, օգտագործում է մեր ներքին թշնամուն՝ այդ վայ հայերի ձեռքով է անում այն, ինչ պետք է աներ ինքը, ու գիտեն որ մենք ուղղորդվում ենք «ՀԱՅԸ ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆԸ ՉԻ ԹԱՓԻ » կարգախոսով: .«Ներքին թշնամին զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու »։Գարեգին Նժդեհ : Ինքներդ տեսեք, հիմա նույն պատկերն է , Ներքին թշնամին՝ այս դեպքում իշխանական ողջ էլիտան, վերից — վար, այդ թվում նաև հոգևորականությունն ու մտավորականությունը, որը խոշտանգում է ու սպանում ժողովրդին, արդարացնում է իր ոճիրները՝ փորձելով հաճոյանալ ռուսներին: Սարի Թաղի բախումների ժամանակ իզուր չէր ոստիկանը մեծ ոգևորությամբ ասում որ, « Ռուսնեը գալու են, որ Սասնա Ծռերին փրթեն »: « Չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կմնա անմրցելի »։ Գարեգին Նժդեհ: Իսկ մենք մտածում ենք, թե Հայը հայի արյուն չի թափի, Նրանք մեզ սպանում են ու մենք « Ամո՜թ » գոռալուց ոչնչի ընդունակ չենք, Ու այդպես ամբողջ դարաշրջաններում, ասել ենք « Ամո՜թ » ու մնացել ենք օտարների լծի տակ: «Մեր պատմությունը լեցուն է դավաճանության փաստերով։ Պարսիկների, հույների, արաբների, սելջուկների կամ մոնղոլների բանակները մեզ նվաճելուց առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ »։ ՐԱՖՖԻԹոխմախի մհերների ու Շմայսներին օգտագործելով սեփական ժողովրդի դեմ, բռնակալները ժողովրդին հյուծեցին ու հալածեցին բոլոր դարերում, մեզ արգելեցին արյուն թափել, որովհետև իրենք կարող էին ժողովրդի արյունը թափել ու անպատիժ մնալ, իսկ ժողովուրդը իրավունք չուներ հակառակը անելու: Ժողովուրդը անգամ իրավունք չուներ արդարություն ու ազատություն պահանջել, որովհետև տերերը արգելեցին նրան զենք վերցնել ու պայքարել:

Դարեր են անցել, սակայն մեր ժողովրդը մնացել է նույն հոգևարքի մեջ, մի պահ Խորհրդային Հայաաստանում մեծացած և կրթություն ստացած սերունդը հասկացավ որ, իրենց պապերը սխալ են ապրել, տգիտությունը պապերին հնարավորություն չի տվել ազատության բերկրանքը զգալ: Այդ պատճառով էլ Արցախյան պատերազմը հաղթեցին՝ գիտակցելով, որ թշնամուն կարող են հաղթել իրենց գաղափարով ու կամքով:

Սակայն Հայաստանի անկախությունից հետո, Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արեցին ժողովրդւին վերադարձնելու միջնադարի խավարն ու տգիտությունը, սնահավատությունն ու վախը: Այդպես համատարած տգիտության մեջ փնթիները կարող էին ավելի հեշտ կառավարել ժողովրդին, ինչն էլ և արեցին: Խեղաթյուրելով մեր պատմությունը, հերոսներին ու ամեն ինչ գլխիվայր ներկայացրեցին եկող սերունդներին: Ու համատարած տգիտության արդյունքում ունենք այն, ինչ կա « Ամո՜թ Ոստիկանին » ահա այս բառը, որը կրկնեցինք բոլոր դարերում, «Սերժիկ Հեռացի՛ր» այս բառը նույնպես մնաց ժառանգություն անցյալ դարերից:Այնտեղ որտեղ ճնշում կա, կլինեն նաեւ վախկոտությունն, ամբարտավանությունն ու զազրախոսությունը։ Մարդը կարիք ունի ազատության, որպեսզի հասկանա ազատության օգտակարությունը »։ Րաֆֆի

Ու այդպես հավիտենական պայքարը ոչինչ չի ծնում, միայն ստրկամիտ ու հուսալքված սերունդ, որը համակերպվում է իր վիճակին, որը դառնում է համբակ, բառիս բուն իմաստով, որը և ինքնստինքյան մարմնավաճառից ոչնչով չի տարբերվում, նույնիսկ ավելի վատը: Մեր անցած դարերի պատմության նկարագիրը տեսնում ենք հիմա, որովհետև Պավլիկյան ու Թոնդրակյան շարժումները կոչեցին աղանդավորական, մինչդեռ նրանք պայքարում էին ազատ ապրելու համար, պայքարում էին մարդավայել ապրելու համար: Կանցնեն ժամանակներ ու կեղտարյուն պատմաբանները այս «Սասնա Ծռերի» ապստամբությունը կանվանեն ահաբեկչական, չնայած արդեն այդպես են կոչում, իսկ Ժողովրդի այս ցասումը կկոչեն աղանդավորական, մնում է որ հիմա աղվեսադրոշմ խարանեն ակտիվիստների ու բերման ենթարկվածների ճակատներին: Իսկ փնթի ու պոռնիկ մտավորականները սազները առած իրենց տիրոջը գովաբանելով փորձում են ավելի արտահայտիչ երևալ:(« Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն »: Գարեգին Նժդեհ) Հենց այդ ներքին թշնամին այդ մտավորականն է, կուսակցականն ու հոգևորականը, քաղաքական գործիչը ու ոստիկանը, անգամ նրանց ծնող մայրերն են թշնամի, քանի որ իրենց արգանդից ծնված հրեշին կարող են միայն կանգնեցնել նրանք, սակայն նրանք չեն կանգնեցնում, ուրեմն համագործակցում են չարիքի հետ, չարիքը պետք է արմատախիլ արվի, անկախ թե նրա երակներում ինչ գույնի արյուն է հոսում, Գարեգին Նժդեհը իզուր չէր կտակել իմաստուն խոսքերը: «Մինչև որ չկարողանանք ներքին թշնամին սպանել, անկարելի է, որ արտաքին թշնամուց ազատվել կարողանանք.»։ Գարեգին Նժդեհ

Ուրեմն եկեք ձեռքազատվենք դարերի խորքից եկած այդ ստրկամտության բեռից, պայքարենք, որպեսզի մեր զավակների պարանոցին չլինի օտարի լուծը, որպեսզի մեր զավակները համբակ չդառնան: Աստված մարդուն ստեղծել է ազատ ու հպարտ, ովքեր Աստծո այս խոսքը առհամարում են ու ոտնատակ տալիս, կնշանակի չարիք են շրջապատի համար, դրանց պետք է այրել, այրել բառիս բուն իմաստով, կլինի ոստիկան, թե՛ պատգամավոր: Հիսուս Քրիստոսը ասում էր « Այն ծառը, որը պտուղ չի տալիս պետք է կտրվի ու կրակը նետվի,Քանզի ամեն մարդ կրակով պիտի աղվի եւ ամեն զոհ աղով պիտի աղվի »: ( Ավետարան ըստ Մարկոսի, )։ Կրակն է, որ պետք է մաքարզերծի նրանց մեղավոր հոգիները: Ամեն միջոց արդարացի է, քանզի նրանք ամեն միջոց օգտագործում են ժողովրդին ոչնչացնելու համար: Հարկավոր է հիշել, որ «Ինքնուրոյնութիւնից զուրկ ժողովուրդները չեն կարող պետութիւն ստեղծել»: Գարեգին Նժդեհ

Գեհենի Առաքել 29/07/2016

ՀԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ԼՈՒԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ

ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

ՆԺԴԵՀԻ ՑԱՎՈՎ ՏԱՌԱՊՈՂՆԵՐԸ

Заметка Posted on

« Ժողովուրդները յաճախ տառապում են հոգե-զգացական կուրութեամբ » : Գարեգին Նժդեհ

Հայ ժողովրդի անառողջ հոգեվիճակի մասին բազմիցս է գրվել, ուղղակի ավելորդ չէ ևս մեկ անգամ հիշեցնել այդ մասին։ «Քոսոտ երկրի » մասին բազմիցս գրվել ու պարզաբանվել, հիմա պետք է խոսեմ Գարեգին Նժդեհի նրա գաղափարների, փիլիսոփայության և ինչու չէ, նրա դեմ սկսված արշավանքի ու ապերախտության մասին։ Հիշու՞մ եք, բազմիցս հիշեցրել եմ, որ Հայ ժողովուրդը արժանի չէ լավ ապրելու այս արևի տակ, դա իմ խոսքերը չեն, ես ուղղակի արձանագրել եմ մեր դասականների ու մեծերի խոսքերից։ Հիշեցնեմ իմ նախորդ տարիների ասված միտքը․ « Այն ժողովուրդը, որը չի գնահատում իր հերոսներին, անգամ նահատակներին լինելու է դատապարտված հավիտյանս հավիտենից »։ ԳՀ © ԱՌ 2014

Հիմա սկսենք Գարեգին Նժդեհի կերպարի դեմ իրականացրած արշավանքը որը սկսվել է ոչ միայն ռուսաստանում, այլև Հայաստանում։ Պատահական չէր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԳՄՍ փոխնախարար գարշահոտ Ժաննա Անդեասյանին խոսքը, որտեղ նա հիշատակում է, որ Գարեգին Նժդեհը Ֆաշիստ է եղել, հիշեցնեմ, որ այդ փնթի տիկինոջ ամուսինե ճարպագունդ Պետրոս Ղազարյանն էր, ինչպես ասում են« շանը շան կողքին կապեցիր, կամ հաչալ կսովորի, կամ կծել»։ Ծառուկյանանիկոլական որբերից ավելին սպասելի չէր կարելի։ ինչպես գիտենք Պետրոս Ղազարյանի կնքահայրը դոդի գագոն էր, իսկ նիկոլինը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մի խոսքով ինչպես կասեր ինքը՝ Գարեգին Նժդեհը « Չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կմնա անմրցելի »: Սակայն ավելի վտանգավոր են այդ ամենը անտարբեր թամաշա անող հայերը, ավելի ճիշտ թուրքանման հայերը։ Սկսենք մտավորքական ու Նժդեհագետ Գագիկ Գինոսյանից ու վերջացնենք հայագետ պատմաբաններով ու քաղաքական աղբակույտով։ Գարեգին Նժդեհի հիստերիան Ռուսաստանում նույնպես անհասկանալի է, երբ անգամ Ռուսաստանի պետական ու քաղաքական գործիչներն են հոգևարգի մեջ, երբ լսում են Գարեգին Նժդեհի անունը, երբեք առիթը բաց չթողնելով նրան կապել Հիտլերի հետ։ Չնայած պետք է ասեմ, որ Գարեգին Նժդեհը այդքան վնաս չի տվել ռուսներին, որքան ռուսական կայսրության ցանկացած սպա կամ գեներալ՝ Պյոտր Նիկոլաևիչ Վրանգելից սկսած վերջացրած Նիլոլայ-1 ին, Ստալին, Լենին ու Գորբաչով։ Ինքներդ դատեք, եթե նախկին ցարական Ռուսատանի գեներալները ու սպաները հիմա հանդիսանում են Ռուսաստանի հպարտության ու հաղթանակների խորհրդանիշը, այդ դեպքում ինչու՞ պետք է Նժդեհը դառնա թիրախ ռուսների համար։ Եթե միայն Ստալինյան մամլիչ մեքենայի զոհը դարձան 13 միլիոնից ավելի Խորհրդային քաղաքացիներ, այդ թվում մտավորականությունը։ Ի՞նչ է Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը ու փիլիսոփայական միտքը ճիշտ չէ՞ր, գուցե հարցնենքԱլեքսանդր Սոլժենիցին, որը դարձավ Ռուսական պետության ազատության խորհրդանիշ։ Մեր հայ պատմաբանները ու ռուսատանում բնակվող ազգությամբ հայ քաղաքական գործիչները այնքան ողորմելի գտնվեցին, որ չկարողացան իրենց ճշմարտությունը ու ազգային հերոսի հիշատակը պահել արժանավույնս ձևով։ Պատահական չէր, որ Նիկոլի ոհմակի այս ոտնձգություններից պետք է ոգևորվեին ո՛չ միայն ռուսները, այլև ադրբեջանցիները և թուրքերը։ Թուրքիայիում մինչև հիմա գնահատվում են ու հերոսացվում Հայոց ցեղասպանություն գործած թուրքերը, նրանց գնահատել են ազգային հպարտությամբ ու գովասանքով, նույնը արել են Ադրբեջանում հերոսացնելով Սումգայիթի ու Բաքվի ջարդերը կազմակերպած հրոսակներին։ Ինչպես տեսնում ենք Ռուսները նույնպես գնահատում են իրենց հերոսներին, անկախ նրանցից, թե նրանք պատերազմել են սպիսակ գվարդիականների կողմից, թե բոլշևիկների։ Նրանք արժեքավորում են իրենց պատմությունը, անկախ նրանից դա ցավալի թե արյունալի, նրանք գնահատում են ողբերգական ու ցավալի պարտությունները ու փառահեղ հաղթանակները, եղածը որնչով չես փոխի, սակայն դրանց ճշմարտացի գնահատականը կարող է շատ բան փոխել։ Փոխարենը մենք՝ հայերս ջանասիրաբար ոտնատակ ենք տալիս մեր պատմությունը ազգային արժեքները և ինքներս մեը և ամենակարևորը մեր հերոսներին։ Սակայն մենք եզակի ազգերից ենք, որ սեփական տականքին կախանաձողին կախելու փոխարեն հերոսացնում ենք՝ դարձնում ազգայի հերոս։ Անգամ ոջլոտ գարշահոտ փնթիները դարձան հաղթանակի խորհրդանիշ, դասալիքն ու մոլագարը ազգային փրկիչ։ Այս է մեր ազգային որակական չափանիշը։ Երբ Նիկոլի, դոդի գագոյի ու սերժիկի ու վազգենի նման տականքներին է ազգը հերոսացնում հասկանում ես Հովհաննես Թումանյանի խոսքերի ճշմարտությունը ․«որովհետև ներսից ենք փչացած »։ Առհասարակ պատմությունը ու ժամանակը ամեն ինչ դնում է իր տեղը, ստի ու կեղծիքի թագավորությունը, վաղ թե ուշ տապալվում է ու կործանվում, ոչ մի ոճիր չի մնում անպատիժ, սակայն հարցը նրանն է, արդյոք ընդունա՞կ ենք ընդունել ճշմարտության օրենքը, թե՞ պետք է կեղծ հերոսների ֆոնին խաբենք ինքներս մեզ։ Այն ազգը, որը չգիտի հերոսի ու ազգադավի տարբերությունը, դառնալու է սեփական գերեզմանի գերեզմանափորը։

Գեհենի Առաքել 24․07․2021

A Letter To The Azerbaijani People

Заметка Posted on

This letter is directed not only Azerbaijani people but also to the soldiers, officers and why not to Ilham Aliyev. We Armenians have a wise saying ‘’Կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր’’. I tell another person but my words are directed to you. So I can say that it refers to us too. I must confess that Azerbaijan’s victory in this war was a real victory, but as a military psychologist I would advise Azerbaijan not to be inspired so much and draw conclusions. Don’t think that Armenians have only Pashinyan, Vazgen Sargsyan, Levon, Serzh, Kocharyan. They are real national traitors.
Remember that my nation has given birth to Montes, Tatuls, Bekors and this process is going on. In the 90’s they did not accept all the ill- law actions, brutality from the side of Azerbaijan. They refuse to live as a victims or slaves. Your grandparents and parents have seen their strength and power. It took you 30 years to rearm and restore your power. You got this victory not so easily as many of you think. I would like to say the most important thing is not my letter but your history from which only 30 years have passed. Don’t forget that massacre in Sumgayit and Baku become the reason for our demigod to wake up and to take weapons to keep his honour and honesty. I want to remind you once more that you needed 30 years to correct the situation, but I’m sure that Azerbaijan officers saw the strong will and power of Armenian soldiers in this war and they became sure of it. They saw their heroism and braveness. 44 days were enough to understand these heroes were able to fight even against rockets coming down from the sky. So don’t be inspired by this victory as you need to keep it. As they say ”It’s easy to win but there’s difficult to keep the victory’’.
Remember, that earth will become curse like in the 90’s and it can become a real hell for the Azerbaijani soldiers and Artsakh will really become a ”black garden” a ” hell garden” not only for you but for your brothers Turks too. Remember the defeats in the 90’s and your mistakes. Look at the graves of thousands of victims and make conclusions, look at your mothers who have lost their sons and think, is it right to dig the hive of wild bees?. The desire of victory can make blind only illiterate and coward person. A winning soldier must keep proud and honourable. You have confessed that Nikol Pashinyan has given this victory to you and now we’re sure of it. But don’t forget that Pashinyan and Sargsyan appear and disappear but the mark left by them remains forever. It’s very deep and never becomes a scar and it means sooner or later the counterattack will be, because we Armenians learned it from the history. At that time neither Russian peacekeepers nor your brothers from Turkey can save you. The great states of the world saw that even your bairaktaris could not break the soul of Armenian soldiers. Be afraid of our revenge. Be afraid that soon the mountains of Artsakh will again become graves for your soldiers. The roads and canyons in Artsakh will bring death to those who try enter there. Know your measure and respect my advice. Today you keep many Armenian military captors but don’t forget that my nation is able to fight, to victor and never forget about their wrath and revenge of a wounded man. Brutality is only for the cowards and also remember we can’t be enemies forever, we can’t fight against each other. ”Wise nations build peace, ignorant nations sow enmity”. Today’s chaos on borders can be disaster based on immorality .
I hope that my letter will be translated not only Azerbaijani but also in Turkish too. The time shows that individuals can turn the wheel of history. Ilham Aliyev needed 30 years to turn the wheel of history in his wanted direction in order to not repeat the mistakes of his previous leaders. As they say ”As you sow so shall you reap’’. Today you spread fear, hatred, hostility, tomorrow will gather your crops wars, death and hell. Maybe this time they will understand that the Armenians of Artsakh are ready to protect their motherland and sacred places. You must respect others in spite of their religion and nationality. This respect does not exist in this case wait for greater disaster, it will be guerrilla warfare.
I wish laugh, peace and cloudless sky. Both victory and defeat depend on us. Let’s respect each other for the future generation.


With respect, Military psychologist Geheni Arakel.

03-01-2021 Artsakh. Stepanakert

ԱԶԳԱԴԱՎԸ ՊԱՏՄԱՎԵՊ․ 5 Մաս

Заметка Posted on

ՎԵՐՋԱԲԱՆ

Բժիշկը նախագահական նստավայրից դուրս եկավ ցնցված, խոսքեր չկան նկարագրելու նրա վիճակը, անգամ հրաժարվեց, որպեսզի Մովսեսն իրեն ուղեկցի, ցանկանում էր մենակ մնալ` իր մտքերի հետ: Նա լուռ ու մտահոգ քայլում էր փողոցով, աշնանային դեղին տերևները ոտքերի տակ խշխշում էին, կարծես աղաղակում էին մոտալուտ վտանգի մասին: Նա հասավ « Սիրահարների այգուն », մտավ ու նստեց նստարաններից մեկի վրա: Օդը սառն էր: Ահա և աչքի առաջ կործանվեց երբեմնի գեղեցիկ սիրահարների քաղաքը: Այս այգին հիմա դարձել է գլխատված ծառերի պուրակ, որոնց կտրված բները քոթուկի պես ցցված նայում են շուրջը և երնեկ տալիս անցած օրերին: Այս այգին տարվա բոլոր ամիսներին ու եղանակներին միշտ լի էր սիրահար զույգերով, անգամ նստարաններին տեղ չկար նստելու: Քաղաքը իր համ ու հոտով նմանը չուներ աշխարհում: Ծերունիների աղմուկը, նարդու և շախմատի ամենօրյա առաջնությունները, մանուկների զվարթ ու ժիր ծիծաղը, բարձր ձայները: Եվ ահա հիմա միայն դատարկություն է, մի դատարկություն, որը ստեղծեցին մարդիկ, որոնք հեռու էին մարդկությունից ու բարոյականությունից: Նրանք ոչնչացրին այն մարդկությունը, որը իրենք երբեք չեն կարող երազել, չտեսները ելան իրենց խոռոչներից ու ընկան հասարակության մարմնին, որպեսզի աղտոտեն ու արժեզրկեն ամեն ինչ` մշակույթն ու պատմությունը, սերն ու իմաստությունը, ամեն ինչ չափեցին իրենց արշինով, չնայած քաղքենի բոշան, երբեք էլ արշինի չափը չի իմացել… Չտես ու ագահ բորենիների ոհմակին կուլ գնաց աշխարհի ամենաբարի ու խելացի ժողովուրդը: Ժողովուրդ, որը արարում էր, հիմա դարձել է ստրկաբարո: Չգնահատելով նախկինում իր ունեցածը, կորցրեց այն հիմնովին: Մարդը, որը մի բանի արժեքը չգիտի, շարունակ կորցնելու է, կորցնելու է այնքան ժամանակ, մինչև սպառվի, վերջանա: Մի քանի տարի հետո նոր սերունդը անգամ չի հիշելու, որ Երևանը եղել է աշխարհի ամենաբարի, վարդագույն քաղաքը, որն իր հազարավոր շատրվաններով ու սառնորակ ցայտաղբյուրներով մոլորակի վրա նմանը չի ունեցել և հիմա այն վերածվել է մի մեծ աղբակույտի: Միակ ելքն այն է, որ կարողանա վերագտնել ինքն իրեն, ձերբազատվի սնահավատությունից ու հավատա իր ուժերին: Միայն սեփական ուժերին ապավինելով հնարավոր է գտնել ճշմարիտ կյանքի ճանապարհը: Դեռ ամեն ինչ կորած չէ, քանի որ ազգի վեհ գաղափարները կրող ազատամարտիկները դեռ կարող են համախմբվել և երկիրը կործանումից փրկել: Վիրաբույժի նման հարկավոր է նեխած խոցը հեռացնել մարմնից, թե չէ այն գնալով կմեծանա ու կապականի ողջ մարմինը: Ու քանի դեռ կա ելք, կա մի ճար, կա դեռ մեկ ճանապարհ… Բայց արդյո՞ք ազգը կարող է ճիշտ կողմնորոշվել ու քայլել ճշմարտության արահետով… Ամեն ինչ կախված է ժողովրդից: Ազատամարտիկը անզոր է, եթե չեղավ ժողովրդի ցանկությունը, քանի որ նրանք պետք է միասին գործեն, եթե ո՛չ, ապա լինելու են դատապարտված հավիտյանս հավիտենից… Հզոր սփյուռք ունեցող երկիրը պետք է ծաղկեր ու զարգանար, սակայն դա չեղավ, որովհետև Հայրենիքն ու սփյուռքը չմիավորվեցին մեկ գաղափարի շուրջ, սփյուռքահայը իր ցեղասպանության անիմաստ պայքարով, իսկ հայաստանցիներն էլ` արտագաղթելով: Սփյուռքից ուղարկված միլիոններից ժողովրդին օգուտ չեղավ, միայն ազգադավներն հարստացան, նրանք Հայաստանը թալանելուց բացի սփյուռքահային էլ կողոպտեցին, քանի որ նրանց մեջ բույն դրած կուսակցությունների ու կեղծ հոգևորականների հորդորների վրա էին հավաքվում այդ գումարները: Ոչ մեկը չբարձրաձայնեց, որ ՀՀՇ- ի ոհմակները կողոպտում են երկիրը, նույնիսկ այդ կուսակցությունները էին ջանասիրաբար սեփակաշնորհում մանկապարտեզներն ու ուսումնական հաստատությունները, որպեսզի հետագայում այն կողոպտեն: Այս Ազգադավների հաղթանակը նրանում է, որ խնամի- բարեկամ, սանիկ ու քավոր միաձուլվել են, քրեական աշխարհի հետ, շարունակում են ծծել ժողովրդի արյունը: Մինչդեռ նրանց դեմ պայքարելու ձևը կա, սակայն չեն ուզում լսել իմաստունների ձայնը: Ժողովրդի մեջ արդեն ոսկրացել է այն միտքը, որ հնարավոր չէ փոխել դա, քանի որ այդպես եղել է ու կգնա… Սակայն դա սնահավատության դրսևորումն է: Սնահավատությունը է ժողովրդին դարձրել է ստրկամիտ: Իրենց ուժերին չվստահելու պատճառը դա եղավ: Ազատամարտիկներն էին, որոնք լի էին հավատով ու գաղափարով, մարդկային գերագույն արժեքներով օժտված, այդ պատճառով նրանք հաղթեցին պատերազմը: Նրանք հավատացին իրենց ուժին, ապավինեցին իրենց գաղափարին ու ջախջախեցին թշնամուն, մինչդեռ ժողովուրդը դավաճանեց նրանց` լռելով շնագայլերի հանցանքների մասին, հենց այդ դավաճանի դաշույնն էլ ազատամարտիկի թիկունքին հարվածեց` թևաթափ անելով նրան: Ու այդ դավաճան ոճրագործի ձեռքով սերունդը զրկվեց գիր ու գրականությունից, նրանց ուղղորդելով դեպի սեռական ու աղանդավորական ճահիճը: Իսկ մեր քահանաներն ու հոգևորականները, ինչպես միշտ հավատարիմ մնացին իրենց դարավոր գաղափարին` հնազանդեցնել, ստրկացնել ժողովրդին, փոխարենը Աստծու ազատության դրոշակակիրները դառնաին: Իրենց գրպանի պարունակությունը ավելացնելով, նրանք դավաճանեցին Աստծուն ու ժողովրդին, կանգնեցին աստվածապիղծ ու ոճրագործ հարուստահարողների կողքին:

« Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խե՜լքի աշեցե՜ք »։

Այո, աշուղ Ջիվանու խոսքերը կարծես մեր օրերին են վերաբերում, օլիգարխ բոշաներն իրենց սև գործերը քահանաների օրհնությամբ ու հովանավորությամբ են անում: Օլիգարխի ու սուլթանի, ոստիկանի ու ասկյարի միջև տարբերություն չկա, դրանք բոլորն էլ ժողովրդի արյան հաշվին են ապրում, դրանք բոլորն էլ Աստված ու սրբություն չունեն: Մեր ցավը այն է, որ կրթությունից զուրկ պատանին չգիտի, որ աշխարհում կան Ազատության և Արդարության գաղափարներ, չգիտեն, որ այս արևի տակ իրենք հավասար իրավունքներ ունեն, որ ինքը չպետք է ծառայի օլիգարխ-սուլթանին ու նրա հաստամարմին ու տխմար ժառանգներին: Նրանց ենթագիտակցության մեջ կձևավորվի ազատության գաղափարը, հավատը սեփական ուժերի նկատմամբ ու այն ժամանակ կարող է ըմբոստանալ, պայքարել բռնակալների դեմ` զենքը ձեռքին, իր ապագայի, իր որդիների ազատության համար: Եթե բանակ չծառայած մարդը բանակաշինության կնքահայրն է և հիմնադիրը, ապա այդ բանակից լավ բան սպասել չի կարելի: Քանզի այդ բանակը լինելու է ոճրագործությունների բնօրրան, զինվորը դառնալու է հանցագործ, ոչ թե Հայրենիքի պաշտպան: Քրեական աշխարհի սովորույթները ներարկելով երիտասարդ զինվորի հոգում, նրան սարքելու են իրենց պես գիշատիչ: Թշնամուն պետք չի լինի կռվել մեր բանակի դեմ, քանզի իրենք են իրենց սպանելու, իրար են խոշտանգելու և ոչնչացնելու: Ու այդ ամենը մի տխմար ապուշի ձեռքով, որը իրեն սպարապետ է հռչակել: Ահա այս է մեր ցավը, որ տեսնում ենք ու լռում, չտեսնելու տալիս, փորձում ենք չխառնվել քաղաքականությանը, չխառնվել ոչնչի, քանզի այդպես էլ պիտի լիներ, որովհետև Աստծո կամքով են նրանք` տխմարները, մեզ իշխան դարձել: Վախենալով լռում ենք ու համակերպվում, քանզի մտածում ենք, թե ինչու՞ ե՛ս… Թող նա անի, ոչ մեկը չի ուզում առաջինը լինել, իսկ լինելուց էլ նրան միայնակ ենք թողնում` շնագայլերի ոհմակի առաջ: Չգիտենք գնահատել նվիրյալին, սակայն վախկոտությամբ հանդուրժում ենք բռնակալին:

« Ուժն է ծնում իրավունք »։ Գարեգին Նժդեհ:

« Միասնականությունն է ծնում ուժ » Մոնթե:

Ահա գաղափարի մարտիկների խրատը, ովքեր ապավինել են իրենց գաղափարին և ուժին: Հաղթանակը ոչ թե տասնամյակներ անընդմեջ պայքարելուց հետո է գալիս, այլ միանգամից` մեկ հարվածով: Ֆեոդալական մնացորդներին մեկ գիշերվա մեջ պետք է ոչնչացնել` ինչպես եղավ « Բարդուղիմեոսյան գիշերը »։ Եթե արյուն, ապա ո՛չ մեր, այլ թշնամու արյամբ պետք է խրախճանք սարքենք, ո՛չ թե թողնենք, որպեսզի նրանք հագեցնեն իրենց ծարավը մեր արյամբ։ Ինչպես Րաֆֆին էր ասում` « Հայրենիքի թշնամուն սպանելը մեղք չէ»․ « Ակն ընդ ական, ատամ ընդ ատաման»: Սակայն մինչ սպանելը պետք է համոզված լինես, արդյոք դիմացինը թշնամի՞ է, թե՞ ոչ… Քանի որ դավաճանների համար մեծ պատիվ կլինի սպանվելը, նրանց պետք է դատել իրենց իսկ ժառանգների հետ միասին, եթե ներեցիր, ապա կրկնվելու է նույնը, նրանք նորից որոշ ժամանակ անց` կեղտաջրից կելնեն ու կսկսեն շարունակել իրենց դավաճան նախնյաց կիսատ թողածը։ « Թշնամուն մի հանցանք ներելը, նշանակում է նորե՛րն արտոնել »։ Այսպես է ասել զորավար Գարեգին Նժդեհը, որն Ազգային գաղափարախոսության առաջամարտիկներից մեկն էր։ Իզուր չէ Իսպանացի գրող Սերվանտեսն ասում․ « Ազգադավները երբե՛ք էլ Հայրենասեր չեն դառնա »․․․ « Մեր դեմ խաղ չկա »․․․ Ի՞նչ ճղճիմ խոսքեր, արդյոք ո՞ր հայրենասեր մարդը կարող է նման արտահայտություն անել, միայն քաղքենի բոշաների շրթունքներից կլսես այս բառերը: Բոշա՛, որը ժամանակի ընթացքում անգամ չի կարող փոխվել, անբարոյական մարդը չի կարող հասարակության ու ժողովրդի մասին մտածել: Բուլգակովի « Շարիկովները » կարողանում են հասարակության մեջ գործել, որովհետև ժողովուրդն է դա թույլ տալիս, բռնակալը մեղք չունի, որ ինքը բռնակալ է, մեղավոր է ժողովուրդը, որը հանդուրժում է բռնակալի իշխանությունը: Իզուր չէ, որ Մեծ Խորենացին Ազգադավ տականքների մասին գրել և աղաղակում էր իր մատյաններում. « Որովհետև մեզ տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ունեցվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։ Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն։ Այժմ ներսը կռիվներ, դրսից արհավիրք, արհավիրք հեթանոսների կողմից և կռիվներ հերձվածողների կողմից, և չկա այն խորհրդականը, որ խրատեր և պատերազմի պատրաստեր »։ Րաֆֆին իզուր չէր ասում․ « Գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը, այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորանոր շատ մոլորություններից: Բայց երբ ճշմարտությունը վարագուրվում է խաբեությամբ և արդար իրավունքը փշրվում է հաղթահարության ու բռնության ոտքի տակ, այն ժամանակ մարդը յուր իրավունքը առաջ տանելու համար պարտավորվում է գործ դնել յուր ֆիզիկական զորությունը — յուր թուրը »։ Ցավոք սրտի մեր երկրի` Հայաստանի առաջընթացը հնարավոր է միայն « Ազգային Գաղափարախոսությունը » կիրառելուց հետո միայն. « Հիվա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչև այժմ երկու առաքինություն է ունեցել՝ իր դժբախտությունները վերագրել արտաքին պատճառների և փրկութինը յուսալ արտաքին ուժերից »: Գարեգին Նժդեհ

26-12- 2014 թվական

ԱԶԳԱԴԱՎԸ ՊԱՏՄԱՎԵՊ․ 4 Մաս

Заметка Posted on

IV Մաս

Առավոտ էր․ Առաքելը նախաճաշեց և դուրս եկավ տանից, շքամուտքի մոտ իրեն էր սպասում Մովսեսը,

— Բժիշկ ջան, եկա՞ր, — ուրախացավ նա, — շեֆը ասաց, որ իր մոտ տանեմ…

— Մոսո, չլինի՞ թե նորից խաշ ուտելու ենք գնում, — կատակեց նա,

— Չէ՜, բժիշկ ջան, գնում ենք նախագահական, — ասաց նա: Նրանք նստեցին մեքենան և շարժվեցին, — երեկ շեֆը մի քանի կարևոր հանդիպումներ ուներ, դրա համար հետաձգեցինք քո հանդիպումը:

— Հա, երեկ ուշ երեկոյան Վազգենի հետ հեռախոսով զրուցեցինք, ասաց ինչ-որ հանդիպումներ է ունեցել… Բայց մանրամասն ասաց, որ կպատմի այսօր:

— Բժիշկ ջան, երեկ շեֆը կարևոր հանդիպումներ է ունեցել գրողների ու մտավորականների հետ, երևի դրա մասին կասի այսօր…

— Մոսո, իսկ դու ներկա՞ էիր այդ հանդիպման ժամանակ, — միամիտ ձևացավ նա:

— Հա՜ բա ոնց, բա առանց ի՞նձ, — հպարտ ասաց նա:

— Դե մի երկու բառով ասա, տեսնեմ, թե ի՞նչ է եղել…

— Բժիշկ ջան, է՛ն որ դու ասել էիր շեֆին, որ չշտապի, քանի որ պետք է պատրաստ լինի, մինչև քո ասած պղտոր ջրերը զուլալվեն,

— Եվ ի՞նչ է որոշել շեֆը, — կատակեց նա:

— Որոշել է Քոչարյանին նշանակի պռեզիդենտ, մինչև իր վրա ինքը աշխատի, երեկ ոճաբանների հետ ենք հանդիպել, այնպես որ, սրանից հետո իր վրա պիտի աշխատի։ Ոճաբաններն ասացին, որ հագուստն ու արտաքին տեսքը պիտի փոխի 150 աստիճանով, այսօր էլ դերձակ է գալու, որպեսզի կոստյում պատվիրենք: Բժիշկ ջան « Շեֆը» շատ խառնա, հազար գործ ունենք անելու:

— Մոսո, իսկ ոճաբանները բացի արտաքին տեսքից, ուրիշ բան չասեցի՞ն, որ պիտի փոխվի… Մովսեսը սկսեց ծիծաղել: — Բժիշկ ջան, երևում է դու ինձանից լավ գիտես, թե ինչ են ասել, — կատակեց նա, — Վազգենին խորհուրդ տվեցին, որ շուտ-շուտ լողանա, թե չէ վրայից միշտ տհաճ քրտինքի հոտ է գալիս… Առաքելը սկսեց ծիծաղել նրա միամտության վրա:

— Մոսո, լողանալուց բացի էլ ի՞նչ ասացին…

— Բժիշկ, դու որ գիտես, էլ ինչու՞ ես ինձանից հարցնում, — նեղացավ նա,

— Մոսո ջան, մի նեղացիր, ես չգիտեմ, միայն եզրակացնում եմ, դրա համար էլ ուզում եմ քեզնից իմանալ,

— Դե լավ կասեմ, — համաձայնվեց նա, — ոճաբանները ասացին, որ պետք է իր լեզվի վրա աշխատի, արտահայտությունների մեջ միշտ մտածված խոսի, մի խոսքով ասացին երևի « Լոգոպեդռի » կարիք կա, այսօր երեկոյան էլ գրականության ու լեզվի մասնագետներ են գալու, որպեսզի իրենք խորհուրդներ տան…

— Մոսո ջան, քո ասածը « Լոգոպեդռ » չի, այլ լոգոպետ է, — ուղղեց նա, — չեմ հասկանում լոգոպետը ի՞նչ կապ ունի…

— Տո, բժիշկ ջան, ես հասկանում ե՞մ, որ քեզ ասեմ, թե ինչի՞ ա պետք է՛դ լոգոպետ ասածը, ես ինչ լսել` դա էլ ասում եմ…

— Մոսո, գիտե՞ս, ոչ երնեկ այդ լեզվաբանին, որը պիտի Վազգենի հետ աշխատի, — կատակեց բժիշկը,

— Գիտես « Շեֆն » էլ նույնը ասաց. ոչ երնեկ այդ լեզվաբանին, բժիշկ, չլինի՞ թե մտքերս կարդում ես…

— Մոսո ջան, քեզ մի անգամ ասել եմ, որ մտքեր չեմ կարդում, ուղղակի դա պարզից էլ պարզ է, Վազգենին շատ դժվար կլինի ամեն ինչ զրոյից սկսել…

— Գիտես, ոճաբաններն էլ նույնը ասացին, որ ամեն ինչ պետք է զրոյից սկսել, — զարմացավ Մովսեսը, — բայց Վազգենը էշի բնավորություն ունի, շատ համառն է, դժվար կլինի նրանից մարդ սարքելը…

— Ա՛յ տեսնում ես, դու էլ ես նույն կարծիքին:

Նրանք հասան նախագահական նստավայր, դարպասները բացվեցին ու մեքենան ներս մտավ: Վազգենը սպասված հյուրին դիմավորեց մուտքի մոտ:

— Բարև բժիշկ ջան, — ուրախ ողջունեց նա, — դե, ինչպե՞ս ես, կարողացա՞ր հանգստանալ,

— Ոչինչ, փառք Աստծո…

— Բժիշկ ջան, կներես, որ չեմ թողնում հանգստանաս, այնպես որ հազար գործ ունենք անելու:

— Այո, հասկանում եմ Վազգեն,

— Լավ, եկեք գնանք առանձնասենյակ, այնտեղ հանգիստ կզրուցենք, — առաջարկեց նա:

Նրանք քայլեցին ընդարձակ միջանցքով, մտան Վազգենի ընդունարանն` այնտեղից էլ` աշխատասենյակ:

— Շեֆ խմելու ի՞նչ բերեմ, — հարցրեց Մովսեսը,

— Մոսո, միայն Նաիրային ասա, թող երեք հատ սուրճ բերի և կոնյակի երեք հատ գավաթ… Բժիշկ ջան, մոտս հարյուր տարվա հնությամբ կոնյակ կա, հիմա կփորձենք…

Մովսեսը քարտուղարուհուն պատվեր տալուց հետո միացավ նրանց:

— Հիմա կբերի « շեֆ » ջան:

— Բժիշկ ջան, քո ասածները լավ սերտեցի, ծանր ու թեթև արի, այնպես որ, դու ճիշտ ես ասում, հիմա ժողովուրդը դժգոհ է ու շփոթված, դժվար թե կարողանա մարսել երկրորդ ցնցումը, ես որոշեցի` ինչպես դու ասացիր, Ռոբերտ Քոչարյանին կնշանակեմ նախագահ, մինչև ջրերը պարզվեն, թե չէ հիմա, որ լսեցին ես նախագահ եմ ուզում դառնալ, հաստատ քաղաքացիական պատերազմ կսկսվի: Գիտե՞ս, թե ինչքան չուզող ունենք, է՛լ դաշնակցական, է՛լ Անկախական, մի խոսքով իրենց առիթ է պետք: Քոչարյանին կդնեմ նախագահ, ես էլ կամաց-կամաց գործերս կանեմ:

— Դա լավ է Վազգեն ջան, ճիշտը հիմա դա է…

— Երեկ էլ, ինչպես քեզ ասացի, հանդիպումներ եմ ունեցել գրողների, գիտնականների ու մշակութային գործիչների հետ, — շարունակեց Վազգենը, — մի խոսքով հանդիպել եմ մտավորականների հետ, առանձին-առանձին զրուցել եմ հետները: Հրանտ Մաթևոսյանին խոստացել եմ Գրողների միության համար մի քանի տնամերձ հողամասներ հատկացնել Սովետաշենում: Ասացի, որ եթե լավ աշխատեն` այդ հողամասերը կտամ իրենց: Իրեն ասել եմ, որ ինչքան շատ ու լավ բաներ գրեն իմ մասին, այնքան հոնորարը բարձր կլինի: Ինքը ուրախությամբ ընդունեց առաջարկս, վստահեցրեց, որ այսօրվանից ինքը դրա վրա կաշխատի, նույնիսկ խոստացավ իմ մասին գիրք գրել, ես էլ խոստացա, որ այդ գրքի տպագրության ծախսերը կվերցնենք մեզ վրա:

— Վազգեն, ինչպես տեսնում եմ, արդեն առաջին քայլերն արել ես, — կատակեց բժիշկը:

— Այս առավոտյան էլ Հրանտ Իգնատիչը անցավ իմ մոտով ու թողեց սա, — նա սեղանին դրված թղթապանակից հանեց մի թուղթ և տվեց բժշկին, — ահա, տե՛ս, սա նրա բնաթագիրն է իմ մասին:

Վազգենի աչքերը փայլում էին ուրախությունից: Առաքելը վերցրեց մեքենագրված թուղթը և սկսեց բարձրաձայն կարդալ,

— « Վազգեն Սարգսյանը, կարծես թե վերականգնեց հայոց արքաների խավարած փառքը, նա այն մարդն է, որի երակներում հոսում է Հայոց Արշակ թագավորի արյունը: Հանձին Վազգենի հայրենի գրականությունը հայրենիքի քաղաքականության, դիվանագիտության, պետական և բանակային շինարարության, պատերազմի և խաղաղության հայրենի նոր իրականություն էր ուղարկում այն ամենալավը՝ որը կարող էր, նրան՝ որ դրվագվելու էր մաքուր անձի պես, նրան՝ ով ծնվել էր հաղթանակի և ուրախության հրճվանքով առլեցուն, նրան՝ ում հակացուցված էր հոգևոր ժանգը՝ բողոքավորի, գանգատավորի, միշտ ուրիշին, միշտ քեզ մեղադրողի տեսք առած, նրան՝ ով հաղթանակի և ուրախության հրճվանք էր ճառագում՝ երբ խաղադաշտում կարողանում էր թեկուզ դաղալությամբ պարտությունից մի կերպ պրծնել…» ՀՀ գրողների միության նախագահ Հրանտ Մաթևոսյան 10-10-1996 թվական Երևան » — նա ավարտեց բնութագիրը և թուղթը մեկնեց Վազգենին:

— Հը՜, ինչպե՞ս էր, — ուրախ հարցրեց Վազգենը,

— Վազգեն, ճիշտն ասած շատ է չափազանցրել Մաթևոսյանը, օրինակ պետք չէր այն « Արքաների » մեջբերումը, քանի որ ժողովուրդը ճիշտ չի հասկանա, հետո էլ ամսաթիվը պետք է փոխել, քանի որ այս սեպտեմբերյան կրակոցներից հետո կստացվի անիմաստ:

— Իրոք որ, ճիշտ ես ասում բժիշկ ջան, — համաձայնվեց նա, — լավ, մենք այդ « Արքաների » « մոմենտը » կհանենք, կթողնենք մնացածը: Ճիշտն ասած ես շատ հավանեցի Մաթևոսյանի այս բնութագիրը: Մաթևոսյանն ասաց, որ երեկվանից սկսել է գրել իր « Սպարապետ » փաստավավերագրական վեպը, այնպես որ` սպասենք, տեսնենք, երբ կավարտի այն:

— Բժիշկ ջան, շեֆը կարգադրել է, որ Սերո Խանզադյանին էլ մի երկու կուբամետր փայտ տանեն, — ընդհատեց Գեղանգուլյանը, — թե չէ խեղճի թոշակը չի բավարարում փայտ առնել:

— Այո՛ բժիշկ, որոշել եմ մի քանի մտավորականների օգնել, թե չէ գիտես, խեղճ « հարիֆների » թոշակները չեն բավարարում, որպեսզի կարողանան վառելու փայտ, կամ նավթ առնեն:

— Շե՛ֆ, էն էլ ասա, որ ուզում ես` քո մասին ֆիլմ նկարեն, — նորից մեջ մտավ Մովսեսը,

— Այո՜ կարծում եմ, որ այդ ֆիլմը կլրացնի Մաթևոսյանի գրքի բաց թողածը, — հաստատեց նա:

Բժիշկը աչքերը չռած լսում էր նրանց, կարծես թե չէր հասցնում սթափվել, հաջորդում էր մյուս ցնցող լուրը:

— Տեսնում եմ մեծ ծավալի գործ եք արել այս երկու օրվա մեջ,

— Բժիշկ, երեկ հանդիպեցի ոճաբանների հետ, — շարունակեց Վազգենը, — այսօրվանից նոր հանդերձանք եմ պատվիրել, լեզվի և գրականության մասնագետ ենք հրավիրել, որպեսզի աշխատեմ հետը…

— Դա շատ լավ է… Կեցցե՜ս…

— Բժիշկ, կտեսնես, որ կփոխվեմ, վատ սովորություններիցս պետք է հրաժարվեմ, ես կապացուցեմ, որ կարող եմ… Ես գիտեմ, որ ժողովուրդը ինձ չի սիրում, չի հավատում… Ինձ ճանաչում են միայն իմ շրջապատի ամենամոտ մարդիկ, մնացածն ինձ գիտեն մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած: Ես հանգիստ չեմ, ես քայլեր եմ անում, ճշգրիտ ներկայացման կարիք ունեմ, տեղի-անտեղի թշնամիներ փնտրելու մոլուցք չունեմ, դա ժամանակի կորուստ է, բայց միևնույնն է, մի քանի տարի հետո մարդիկ մոռանալու են այդ ամենը, ես ամեն ինչ պետք է անեմ, որ ոչինչ չհիշվի, նույնիսկ այս դեպքերը… Ես արդեն կարգադրություն եմ արել, որ գրադարաններից հավաքեն մամուլի արխիվացված էջերը, որոնք գրվել են այս ամիսների ընթացքում, սա մեծ, սև բիծ է իմ կենսագրության վրա: Բայց ոչինչ, ես վստահ եմ, որ միասին կհաղթահարենք այս բաները, ինչո՞ւ, այդպիսի բանե՞ր ենք հաղթահարել…

— Վազգեն, դու ասացիր, որ Քոչարյանին ես նշանակելու նախագահ, իսկ նա համաձա՞յն է այդ պաշտոնը ստանձնելու — փորձեց տհաճ թեմայից շեղվել նա:

— Բժիշկ ջան, ինչու՞ պիտի համաձայն չլինի որ, — զարմացավ նա, — որ լավ փող ստանա, հետո է մի քիչ կողքից գումար կտանք… Սփյուռքից եկած օգնությունը իրա փայն է, ինչքան շատ հավաքի իրա պատիվն է…

— Դե եթե համաձայն է, դա լավ է…

— Չէ բժիշկ ջան, դեռ չեմ խոսել հետը, — ծիծաղեց նա, — բայց հաստատ համոզված եմ, որ կհամոզեմ, եթե համոզեցի Ղարաբաղից բերեցի Հայաստան, ուրեմն այս մեկը խաղ ու պար է…

— Դե լավ է, որ վստահ ես, — ասաց նա:

— Բժիշկ, երեկ գնացել էի Էջմիածին, — ասաց Վազգենը, — հանդիպեցի Գարեգին Ա-ի հետ, բիձեն դժգոհ էր, անգամ չէր ուզում ընդունել ինձ, բայց ստիպեցի: Երեսիս ինչ ասես, որ չասեց, ասում էր, թե ժողովրդի վրա կրակելով չես կարող նրանց հնազանդեցնել, մի խոսքով ծերուկը խելքը թռցրել էր, ոնց գցում բռնում եմ, արդեն ժամանակը եկել է փոխելու…

— Բայց Վազգեն, Կաթողիկոսին փոխելը քո իրավասությունների մեջ չի մտնում, Կաթողիկոսներին նշանակում է եկեղեցական խորհուրդը և այն էլ ցմահ:

— Բժիշկ ձևե՜ր կան, ձևե՜ր, — ուրախ ասաց նա, — Մոսո՛, հը՜ ճիշտ չեմ ասու՞մ…

— Հա՜, բա ոնց շեֆ ջան, — ուրախ հաստատեց նա, — ուզու՞մ ես հիմա զանգեմ Մանվելին նա կխփի,

— Չէ՛ հարկավոր չէ, ինչի՞ համար, — սարսափած ասաց բժիշկը,

— Չէ՜, կատակ եմ անում բժիշկ ջան, — հանգստացրեց Մովսեսը, — ուղղակի ասում եմ, որ Մանվելն ու Շմայսը « նաղդ » խփող են…

— Բժիշկ, ես կաթողիկոսին զգուշացրել եմ, որ լեզուն ատամների ետևը պահի, թե չէ, — շարունակեց Վազգենը, — կարծում եմ հասկացավ, ինքը մեզ չի անհանգստացնի… Ու գիտես չէ՞, Է՛ն, որ հայկական բանակաշինության մեջ ես մեծ ներդրում եմ ունեցել, դա հերիք է, որ ինձ սպարապետ ասեն, ու անգամ կաթողիկոսը մինչև գետին պիտի խոնհարվի, որ իրենց դեռ մարդատեղ եմ դնում:

ԱԶԳԱԴԱՎԸ ՊԱՏՄԱՎԵՊ․ 3 Մաս

Заметка Posted on Updated on

III Մաս

Առավոտյան Առաքելը դուրս եկավ տանից: Բակում, արդեն Մովսես Գեղանգուլյանը մեքենայում իրեն էր սպասում:

— Բարև Մովսես, — մեքենան նստելով ողջունեց նա:

— Բարև Շեֆ ջան, — ուրախ պատասխանեց Մովսեսը:

— Մովսե՛ս, խնդրում եմ ինձ շեֆ մի ասա, — հիշեցրեց նա:

— Բժիշկ ջան, շեֆը կարգադրել է, որ գնանք հիմա Աշտարակ, իրենք այնտեղ մեզ են սպասում:

— Լավ, գնանք…

Մեքենան դուրս եկավ նեղ փողոցներով և սլացավ պողոտայով:

— Բժիշկ ջան, երեկ շեֆը կարևոր հանդիպումներ ուներ այդ պատճառով հանդիպումն այսօր նշանակեց, — ասաց նա, — քո պատվին շեֆը խաշի սեղան է գցել, — ուրախ ավելացրեց վերջում:

— Մովսես, իսկ ո՞վ է լինելու այնտեղ, — հարցրեց բժիշկը, — ես առհասարակ խնջույքներից և հավաքույթներից խուսափում եմ…

— Բժիշկ ջան, մի անհանգստացի, մենք մերոնցով ենք լինելու, — ասաց նա, — Վազգենի ընտանիքի անդամներն են, մեկ էլ մեր գեներալ ախպերները…

— Ի՞նչ գեներալ, Մովսես, — զարմացավ նա:

Մովսեսը սկսեց ծիծաղել:

— Բժիշկ, է՛ն երեք գեներալները, որոնց երկու օր առաջ տեսար շեֆի ընդունարանում…

— Ինչպե՞ս թե, նրանք գեներալնե՞ր են…

Մովսեսը ավելի բարձր սկսեց ծիծաղել:

— Բժիշկ ջան չէ, դեռ գեներալ չեն, — ուրախ ասաց նա, — բայց կդառնան, շեֆը խոստացել է, հիմա գնդապետ են, մի քանի ամիս հետո, հաստատ գեներալ կդառնան, էս խառը պատմությունը կմարսենք նոր…

— Ի՞նչ խառը պատմություն Մովսես ջան, — միամիտ ձևացավ Առաքելը, փորձելով նրանից խոսք քաշել:

— Դե՜, է՛ս ընտրությունները, հետո Բաղրամյանի վրայի կրակոցները…

— Հա՜… Հասկանալի է, — միամիտ տոնով շարունակեց նա, — Մովսես, իսկ շեֆը ի՞նչ կապ ունի դրանց հետ, — խորամանկեց նա:

— Ո՞նց թե, ինչ կապ ունի, — զարմացավ Մովսեսը, — բժիշկ ջան բա է՛ս ամենը շեֆիս սարքածն է, շեֆս ասեց ամեն ինչ կխախանդվի նոր…

— Մովսես, դե կարծում եմ, որ շուտով ամեն ինչ կհարթվի…

— Հա բժիշկ ջան, շեֆն էլ նույն բանն է ասում, — միամիտ ասաց նա, — ասում է, որ մի երկու ամիս հետո մոռանալու են, ոնց որ Շահումյանն ու Արծվաշենը:

— Մովսես, իսկ Շահումյանը ու Արծվաշենը ի՞նչ կապ ունի ընտրությունների հետ, — հարցրեց նա:

Մովսեսը սկսեց ծիծաղել:

— Չէ՜, բժիշկ ջան, կապ չունեն իրար հետ, — բացատրեց Մովսեսը, — շեֆը ուզում է ասել, որ ժողովուրդը շուտ է մոռանում անցած բաները… Այնպես որ, եթե Շահումյանի ու Արծվաշենի դավաճանությունը մոռացան, է՛ս ընտրությունները հաստատ կմոռանան…

— Մովսես, իսկ Շահումյանում և Արծվաշենում իրո՞ք դավաճանություն է եղել, — հարցրեց նա,

— Չէ բժիշկ ջան, ի՞նչ դավաճանություն, ո՞վ ասաց, որ դավաճանություն է եղել․․․

— Մովսես, դու նոր, խոսքի մեջ ասացիր, — հիշեցրեց նա:

— Ո՞նց թե, — զարմացավ նա, — երևի բերանիցս թռավ, — խոստովանեց նա, — բժիշկ ջան, շեֆիս մոտ հանկարծ չասես, որ քեզ էդպիսի բան եմ ասել, թե չէ վիզս կթռցնի․․․

Ահա՜ թե ինչ, Առաքելը կարծես թե գտավ Մովսեսին խոսեցնելու ձևը, այդ սայթակումը հնարավորություն կտա Մովսեսից կորզել ամբողջ ինֆորմացիան։

— Մովսես, իհարկե չեմ ասի, — խոստացավ նա, — դու կարող ես ինձ վսահել, ես հավատարիմ ընկեր եմ․․․

— Հա՜, քո մասին շատ եմ լսել բժիշկ ջան, — ասաց Մովսեսը, — ես վստահում եմ քեզ հարազատ ախպոր պես․․․ Թե չէ հիմա լավ ընկեր չկա, պահ է գալիս, որ է՛դ ընկերը կարող է միամիտ դանակը խրի թիկունքդ․․․ Ամեն մարդու չես կարող վստահել․․․

— Մովսես, իսկ Վազգենին դու վստահու՞մ ես, — հարցրեց նա:

— Բժիշկ ջան, քեզանից շատ չեմ վստահում, — ասաց նա, — գիտես ինքը ինչ մարդ ա, կարողա պահի տակ մի 150% փոխվի, մեկ երեխու պես միամիտ ա, մեկ էլ տեսար կատաղում ա, աչքերը արյուն է լցվում ու գնաա՜ց, ոչ ընկեր ա նայում, ոչ եղբայր․․․ Հետո խմած վախտը, կարողա ուրախանա քեֆ անի, մի քիչ հարբում ա, նորից սկսում ա կատաղել. զենք որ լինի ձեռքին, հաստատ մեկին կգյուլլի․․․

— Մովսես, իսկ ինչպե՞ս ես դու դիմանում նրա կողքին․․․

— Է՜հ, բա ի՞նչ անեմ բժիշկ ջան, դու գիտես, որ Հայաստանում գործ չկա, ես էլ ընտանիք եմ պահում, Վազգենը գոնե լավ փող ա տալիս․․․ Թե չէ որ գործ լիներ, ես ի՞նչ էի անելու է՛դ շիզոֆրենիկի կողքը, — հանկարծ զգաց, որ ինչ-որ սխալ արտահայտություն արեց, մի պահ լռեց, նկատեց Առաքելի ժպիտը, — շեֆ ջան գիտե՞ս չէ, քեզ ինչքան եմ վստահում․․․

— Մոսո, լա՜վ, արի պայմանավորվենք, որ նորից չկրկնես, — մտերմաբար ասաց նա, — այսօրվանից, մենք լավ ընկերներ ենք, ու եկ Վազգենին և գեներալին չխառնենք մեր ընկերության մեջ, այնպես որ, վստահելու ենք իրար, թե չէ` մի օր էլ տեսար, Վազգենի մտքովը անցավ քեզ գործից հանել, ի՞նչ պիտի անես այդ դեպքում․․․

— Հա, բժիշկ ջան, ճիշտ ես ասում, — համաձայնվեց նա, — որ Վազգենը գործից հանեց ինձ, դու գործ կճարես կգամ Լենինգրադ․․․

— Հա, Մոսո ջան, բա ընկերությունը, հո մի օրվա համա՞ր չի, նեղության ժամանակ է երևում, թե իսկական ընկերը ով է…

— Հա, բժիշկ ջան լավ ասացիր, — համաձայնվեց նա, — բժիշկ, շեֆը ասում ա, որ դուք մայոր եք, ինչու՞ չեք մնում Հայաստանում, ինքը ձեզ գեներալ կդարձնի։

Առաքելը սկսեց ծիծաղել Մովսեսի միամտության վրա։

— Մոսո, գեներալ դառնալ հո խաղ ու պար չի՞, գեներալ լինելու համար պետք է ակադեմիա ավարտեն, չհաշված ռազմական մյուս հաստատությունները, աշխատանքային փորձ և հմտությունը։

— Է՜հ, բժիշկ ջան, էդքան բան որ սովորեինք, ասա հիմա գիտնական պիտի դառնայինք, — քմծիծաղեց նա, — հենա, մեր գնդապետները, ո՞ր մեկն է ակադեմիա սովորել, Մանվելը « Կռազի » շոֆեռ ա, Սարոյանը` դպրոցը մինչև 8 -ն ա սովորել, էն էլ հազիվ, իսկ Արթուր Աղաբեկյանն էլ երևի մի քանի տարի մնացել է նույն դասարանում…

Բժիշկը սկսեց ծիծաղել:

— Մոսո, իրո՞ք այդպես է, — ուրախ հարցրեց նա:

— Հա՜, բա ոնց բժիշկ ջան, — ոգևորվեց նա, բժշկի ուրախությունը կարծես գրգռեց նրան, — բժիշկ ջան, կմնաս էստեղ Հայաստանում, շեֆը մի հատ տեղեկանք կտա, որ կռվել ես Ղարաբաղում, գեներալի պագոնները կկպցնես ու կյանք արա…

— Բայց ես Ղարաբաղում չեմ կռվել Մոսո, — միամիտ ասաց նա, — համ էլ ինքդ գիտես, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ եղել…

— Ա՜յ բժիշկ ջաա՜ն, ինչի՞ հետևից ես ընկել, դժվա՞ր ա սարքել, որ կռվել ես, — ուրախ ասաց նա, — գիտե՞ս քանի մարդու ենք սարքել կռվող տղա, որ անգամ Ղարաբաղի տեղն էլ չեն իմացել քարտեզի վրա, այնպես որ, դու բացառություն չես լինի… Բժիշկ ջան ուզու՞մ ես հենց վաղն էլ կարող ենք կազմակերպենք, կգնանք « Զանգվի ձոր » մի հատ լավ օբյեկտ կա, կուտենք -կխմենք, մի հատ էլ զենքերով վիդեոկլիպ կնկարահանենք գետի մոտ, իբրև թե Ղարաբաղում կռվում ես: Մի քանի հատ լուսանկար Ջերմուկի սարերի վրա կանենք ու վերջ: Էլ ո՞վ կարա ասի, որ չես կռվել… Շեֆն էլ կհաստատի քո « մարտական ուղին » ու վերջ էլ ի՞նչ կռիվ, ի՞նչ բան…

— Մոսո, բայց այդպես խաբեություն է, ինչպե՞ս կարելի է…

— Բժիշկ ջան, ես ասացի, ինքդ որոշի, հետո չասես թե չասացի, — նեղացավ նա, — Առաքելը զգաց, որ Մովսեսը վիրավորվեց, փորձեց նրա սիրտը շահել:

— Լավ, Մոսո ջան, ես կմտածեմ առաջարկիդ մասին, — ասաց նա, — հենց որոշեցի մնալ Հայաստանում, այդպես էլ կանենք..․

— Հա, բժիշկ ջան, նախօրոք կասես, որ զինվորական համազգեստ բերեմ քո հագով, — ոգևորվեց նա:

— Մոսո, դու ասացիր Մանվելի մասին, իսկ տեղյա՞կ ես` թե նա ինչպես հայտնվեց Ղարաբաղում:

— Տո, ո՞նց տեղյակ չեմ, — ուրախ ասաց նա, — լավ էլ տեղյակ եմ, թե ով ինչով է շնչում և ինչքան…

— Դե պատմիր, Մոսո, շատ հետաքրքիր է, — ասաց նա:

— Ոնց որ ասացի, Մանվելը` « Կռազի » շոֆեռ ա, երևի քշելուց բացի ոչինչ չգիտեր։ Հետո մի առիթով գործերը ընկնում է միլիցայություն, Մանվելն էլ փախնում է: Միլիցայությունը « ռոզիսկ» ա տալիս: Եթե չեմ սխալվում կանեփի գործի վրա էր վառվում: Տեսնում ա, որ փախչելու տեղ չկա, փախչում է Ղարաբաղ, գիտեր որ միլիցեքը էնտեղ իրեն չեն գտնի, այդպես էլ մնում է Ղարաբաղում, մինչև իրա « ռոզիսկի » ժամկետը անցնի: Ղարաբաղում մի հատ ջոկատ է հավաքում, ու սկսում է թուրքերի դեմ կռվել: Հետո Մանվելը Վազգենի հետ ա ծանոթանում ու իր երեխաներին կնքելուց, Վազգենին քավոր է դարձնում: Վազգենը, Մանվելին տալիս է կապիտանի կոչում, հետո էլ նշանակում է կամավորական բրիգադայի հրամատար, մի քանի ամիս հետո էլ դարձնում է գնդապետ: Հեսա, մի քանի ամիս հետո էլ գեներալ կդառնա…

— Մոսո, իսկ Վազգենը ինչու՞ քեզ գեներալ չի դարձնում, — լուրջ տոնով հարցրեց բժիշկը:

— Է՜հ, բժիշկ ջան, հո ես չե՞մ ասելու իրեն, ինքը պիտի « ֆայմի »…

— Հա, բայց որ տեսնում էս չի « ֆայմում » մի հատ « նամյո՛կ » արա, կարողա չի՞ կարողանում կողմնորոշվել, — նույն ոճով շարունակեց բժիշկը:

— Ինչու՞ չի կարողանում կողմնորոշվել, — բարկացած ասաց նա, — Արծվաշենը ծախելուց լա՜վ էլ կողմնորոշվում էր, ինձ պաշտոն տալուց` ո՛չ…

— Մոսո, մի ընկերական հարց տամ, բայց պետք է անկեղծ լինես, — ասաց նա:

— Բժիշկ ջան, բա չասացի՞ր, որ ընկերներ ենք…

— Այո՛, ասացի, — հաստատեց նա, — լավ, ինձ ասա, դու կուզենա՞ս, որ Վազգենը նախագահ լինի…

— Դե՜, գիտես բժիշկ ջան, որ նախագահ լինի, ես էլ կլինեմ նախագահի շոֆեռ, փողս կբարձրացնի, ինձ թվում է լավ կլինի…

— Չէ, Մոսո, մենակ քեզ համար չեմ հարցնում, — բացատրեց նա, — ես նկատի ունեմ ժողովրդի, պետության…

— Գիտես, ժողովրդի համար արդեն միևնույն է, թե ով էլ կլինի, նւևնույնն է ոչինչ չի փոխվելու… Մի խոսքով լավ չի լինելու…

— Ինչպե՞ս թե լավ չի լինելու, — զարմացավ նա, — Մոսո, նախագահ չեն դառնում, որպեսզի միայն իրենք լավ ապրեն, այլ երկիրը պետք է լավ ապրի, ժողովուրդը: Նախագահին ժողովուրդն է ընտրում` իրենց երկիրը հզորացնելու ու հարստացնելու համար:

— Ժողովուրդն է ընտրու՞մ, — քմծիծաղեց նա, — դե հեսա, տեսանք իրենց ընտրությունը ի՞նչ եղավ… Լևոնին էլ ժողովուրդը ընտրեց, բա ինչու՞ հիմա չի կարողանում պաշտոնից հանել կամ փոխել: Դե թող փոխեն… Տեսա՞ր, որ զենքը դեմ տվեցին ժողովրդի ճակատին` ուզի թե չուզի ենթարկվելու է․․․

— Մոսո, Լևոն ասացիր մի բան հիշեցի, — խորամանկեց նա, — երևի կիմանաս թե, է՛ն ընտրությունների ժամանակ` սեպտեմբերի 25- ին Լևոնն էր հրամայե՞լ, որ կրակեն ժողովրդի վրա…

— Ես էնտեղ էի, բժիշկ ջան ժողովուրդը Լևոնին չէր ընտրել, նա էլ « դիլխոր » էր ու չգիտեր ինչ անել, Վազգենն ու Վանոն համոզեցին, որ չհանձնվի, նա էլ վախեցած էր, ասաց. « ինչ ուզում եք արեք ես չեմ խառնվում»: Դե շեֆն ու Վանոն էլ որոշեցին, որ պետք է Լևոնին զոռով էլ լինի պահեն: Իսկ կրակոցները երևի պատահականություն էր, չեմ կարծում, որ շեֆը ընդունակ էր կրակել ժողովրդի վրա…

— Մոսո, բայց դու կրակոցների ժամանակ այնտե՞ղ էիր:

— Այնտեղ էի, բա որտե՞ղ պիտի լինեի — զարմացավ Մովսեսը, այնտեղ Մանվելի երկրապահներն էին, մեկ էլ Սեյրանի սպեցնազը…

— Այսինքն, Մոսո, շեֆը գիտե՞ր, որ կրակելու են ժողովրդի վրա:

— Դէ՜… Ոնց ասեմ, Վանոն ու շեֆը խոսում էին իրար հետ, շեֆը ասեց. « եթե ժողովուրդը համառի, կկրակենք օդ, ամբոխը կվախենա ու կփախնի », բայց Վանոն ասաց. « ոչինչ, թող մի 800 հոգի էլ մեռնի, ի՞նչ կլինի որ »։

— Այսինքն, իրենք վստա՞հ էին, որ կրակոցներ լինելու էին:

— Հա, իհա՞րկե գիտեին, եթե չիմանային, էլ ինչու՞ էին Մանվելի տղերքին զինում ու բերում նախագահական, — ասաց Մովսեսը,

— Մոսո, եթե դու եղել ես այնտեղ, ուրեմն տեսել ես, թե ով կրակեց առաջինը,

— Դե պարզ բան է, որ շեֆս կրակեց, — ուրախ ասաց նա,

— Ինչպե՞ս թե շեֆդ, նա ինքնաձիգո՞վ էր այնտեղ, — զարմացավ բժիշկը,

Մովսեսը սկսեց ծիծաղել:

— Չէ՜, բժիշկ, այնտեղ զինվորներ կային, նա վերցրեց զինվորներից մեկի ավտոմատն ու կրակեց:

— Հասկանալի է, ուրեմն առաջին կրակողը շեֆն է եղե՞լ…

— Հա՛, բժիշկ ջան, ինքն է եղել, — հաստատեց Մովսեսը, — շեֆը ասում էր. « Սրանք մինչև արյուն չտենան, չեն հանգստանա »: Ըհը՛ տեսա՞ր, որ ճիշտ էր ասում, հիմա հանգի՜ստ, խաղաղ է, ո՛չ փողոց են դուրս գալիս, ո՛չ էլ միտինգ են անում:

— Մոսո, ուզում ես ասել, վա՞տ է, որ միտինգ են անում,

— Ա՜յ բժիշկ ջան, կարողա՞ իրանց վատն ենք ուզում, էս ցրտին հելել են փողոց ու միտինգ են անում, դժգոհում են..․ Հենա թող նստեն տունը, տաք չայ խմեն…

— Բայց Մովսես, պետք է, որ տունը նստելուց հարմար լինի, ինքդ լավ գիտես, որ ո՛չ լույս կա, ո՛չ էլ գազ… Ժողովուրդը ինչպե՞ս նստի սառած տան մեջ:

— Բժիշկ, էսի Վանոյի խաղերն ա, Վանոն ասում ա. « Ժողովրդին պիտի կզացրած պահես՝ լույսն ու գազը կտրես, որ դառնան խեղճ ու անճար », ըտենց ուզում ա ժողովրդին խեղճացնի…

— Մովսես, իսկ Վազգենի ու Վանոյի հարաբերություններն հիմա ինչպե՞ս են:

— Որ ճիշտն ասեմ, հիմա շատ վատ են, — գանգատվեց Մովսեսը, — էն ատոմակայանի բազառից հետո Վանոն թարսվել է շեֆի հետ:

— Ի՞նչ ատոմակայան, — միամիտ հարցրեց նա:

— Դե, Վանոն ուզում էր Մեծամորի ատոմակայանը սեփականացներ, Վազգենը դեմ էր, քիչ էր մնում իրար խփեին: Վանոն ասում էր, որ ինչու՞ Վազգենը Արարատի ու Հրազդանի՝ ցեմենտի գործարանները կարող է սեփականացնել, իսկ ինքը չի կարո՞ղ ատոմակայանը սեփականաշնորհել:

— Մոսո, ինչքան գիտեմ, Վազգենը միայն Արարատի ցեմենտի գործարանն է սեփականաշնորհել… Հրազդանի մասին առաջին անգամ եմ լսում:

— Միամիտ չլինես բժիշկ ջան, — ծիծաղեց Մովսեսը, — շեֆը հո հիմար չի, որ իրեն « կոնկուրենտ » թողնի, Հրազդանի գործարանը ավելի շատ ցեմենտ է արտադրում, քան Արարատինը, չհաշված որ այնտեղ մի քանի տեսակի որակյալ ցեմենտ է արտադրվում: Այնպես որ Հրազդանի գործարանի մասին ոչ մեկը չգիտի… Բժիշկ ջան հանկարծ Վազգենին չասես, որ քեզ բան եմ ասել, նա չի սիրում, որ այդ թեմայով են խոսում:

— Անհոգ եղիր, Մոսո ջան, ինքը չի իմանա, — խոստացավ նա, — Մոսո, իսկ այդքան ցեմենտը, որ արտադրում են, որտե՞ղ են սպառում կամ վաճառում:

— Ա՜յ ցավդ տանեմ, չես տեսնու՞մ, թե ինչ դաչաներ ու առանձնատներ են կառուցում, բա որտեղի՞ ցեմենտով են սարքում:

— Այո՜, իսկապես որ…

— Հո, մենակ ստեղ չեն ծախում, Վրացիներին ու ադրբեջանցիներին էլ են ցեմենտ տալիս,

— Ո՞նց թե, ադրբեջանին էլ են ցեմենտ վաճառում,

— Է՜հ, բժիշկ ջան, — ուրախ ասաց նա, — թուրքերը իրենց տեղը, բիզնեսը իրա տեղը, կռվի դաշտում կռվում ենք, իսկ բիզնեսի ժամանակ առևտուր ենք անում:

— Բայց ինչպե՞ս, — զարմացավ բժիշկը, — Մոսո, ստացվում է, որ մենք մեր թշնամուն օգնում ենք, որպեսզի մեր դեմ կռվի՞…

— Բժիշկ ջան, օգնելս ո՞րն է, — զարմացավ նա, — շեֆը ասում է, որ առևտուրի մեջ բարեկամ, թշնամի չկա, կարևորը մեծ եկամուտ ունենալն է:

— Մոսո, ես լսել եմ, որ Վազգենը « Զոդի » ոսկու հանքերի և վերամշակման գործարանի փայատերերից մեկն է:

— Բժիշկ ջան, ի՞նչ փայատեր, ի՞նչ բան… Նա փայատերը չէ, այլ տերը, — ճշտեց Մովսեսը:

— Մոսո, իսկ բացի քո ասած ցեմենտի գործարաններից ու Զոդի ֆաբրիկայից, Վազգենը էլ ի՞նչ սեփականություն ունի…

— Տո՛, ես ի՞նչ իմանամ, կա էլի, մեկն ասե՜մ, թե երկուսն ասե՜մ…

— Այսինքն ուզում ես ասել, որ նա մի քանի գործարան ունի՞, — զարմացավ բժիշկը:

— Մենակ էնքանը կասեմ, որ Վազգենը շա՜տ-շա՜տ փող ունի, որ իրա ծոռի ծոռն էլ ծախսի, էլի չի վերջանա…

— Մովսես, եթե Վազգենը շատ փող ունի, ուրեմն պետք է, որ քեզ լավ փող տա, — կատակեց նա,

— Բժիշկ ջան, չեմ դժգոհում, փառք Աստծո, — ժպտաց նա, — համ էլ որ « օբյեկտը » մտնում եմ ձրի ուտում-խմում դուրս եմ գալիս, բոլորը ճանաչում են, օրինակի համար ա՛յ է՛ս օբյեկտը, — նա մատնացույց արեց հսկա, գեղեցիկ շենքը, որի կողքով անցնում էին, — էստեղ լավ « սավունա » կա, ժամանակ որ լիներ կզանգեի մի երկու հատ լավ նանար կգային ու քեզ պատիվ կտայի…

Առաքելը սկսեց ծիծաղել:

— Շնորհակալ եմ, Մոսո ջան…

— Բժիշկ ջան, բա ընկերներ չե՞նք…

— Իհարկե ընկերներ ենք Մոսո ջան,— համաձայնվեց նա,

— Բժիշկ, որ հարցեր են լինում դու ինձ ասա, եթե ուժս չպատի նոր շեֆին կասես… Բայց Հայաստանում ըտենց հարց չկա, որ չկարողանամ լուծել…

— Մովսես, հարց ասեցիր հիշեցի, իսկ գողական աշխարհի հետ կապեր կա՞ն…

— Յա՜… Ո՞նց չկա բժիշկ ջան, — ուրախ ասաց նա, — դու ասա ի՞նչ հարց պետք է` կլուծենք…

— Իսկ Մոսո, դու ու՞մ գիտես գողականներից, — խորամանկ ժպտաց նա,

— Ո՞նց թե, մեր արտաշատցի « Կծան Միշիկը » — զարմացավ նա, — դե մնացածին էլ, ոնց գիտես…

— Նկատի ունես Միշա Խուդավերդյանի՞ն, — զարմացած հարցրեց նա,

— Բժիշկ ջան, ընենց պաշտոնական ասացիր, որ նույնիսկ զարմացա, — կատակեց նա:

— Մովսես, քո ասած` « Կծան Միշիկը`» Միշա Խուդավերդյանից ի՞նչ գող, դու գիտե՞ս, որ ինքը « մլիցեքի » հետ է կապված ու լավ էլ խոսք տանող բերող է, այնպես որ իրեն գող կնքել են քո ասած « մլիցեքը » МВД — ի նախարարի առաջին տեղակալ` Կառլեն Թորոսյանը:

— Ո՞նց թե, — զարմացավ Գեղանգուլյանը,

— Դու քո շեֆին հարցրու, ինքը լավ գիտի դրա պատմությունը, — ավելացրեց Առաքելը:

— Ո՞նց թե, ուրեմն « Կծանը » մլիցեքի՛ հետա՞ տալիս, առնում…

Կարծես թե բժշկի ասածը տպավորություն թողեց նրա վրա, բերանը բաց էր մնացել, խոսքեր չէր գտնում ասելու: Առաքելը իսկույն նկատեց, որ Գեղանգուլյանը ինչ-որ գաղտնիք էր պահ տվել « Կծան Միշային » և հիմա զղջում է:

— Մոսո, քո կարծիքով Վազգենը արտաշատցի « Կծան Միշային » որտեղի՞ց է ճանաչում, Միշիկը Արտաշա՜տ, Վազգենն էլ Արարա՜տ… Տարիքային տարբերությունն էլ չհաշված…

— Բժիշկ, երևում է դու շեֆիս ինձանից ավելի լավ ես ճանաչում, — կատակեց նա,

— Տեսնու՞մ ես, Մոսո ջան, այնպես որ ես էլ շատ բան գիտեմ, — կատակով պատասխանեց նա, — ուզու՞մ ես ասեմ, թե ո՞վ է ծանոթացրել Վազգենին « Կծան Միշայի » հետ:

— Ինչ լավ կլինի, խնդրում եմ ասա, — ոգևորվեց նա:

— Մովսես, դու Արտաշատի նախկին միլպետի տեղակալ` Էդիկ Ալխասյանին գիտե՞ս, — հարցրեց նա,

— Ճիշտն ասած ես չգիտեմ, մի անգամ Վազգենը ասաց, որ պիտի հանդիպի նրա հետ, ես միայն նրա անունն եմ լսել, անգամ չեմ տեսել, — խոստովանեց Մովսեսը,

— Ուրեմն իմացիր, Արտաշատի գործկոմի նախագահ` Սեդրակ Սեդրակյանը, հանձնարարում է Էդիկ Ալխասյանին, որը Արտաշատի շրջանի միլպետի տեղակալն էր, որպեսզի նա Վազգենին ծանոթացնի « Կծան Միշայի»` Միշա Խուդավերդյանի հետ, ինչպես ասացի « Կծանը » Էդիկ Ալխասյանի համար գործեր էր անում: Ուրեմն « Կծանը » Վազգենի հետ ծանոթանում է միայն նրա համար, քանի որ իրեն կարգադրել էին վերևից` МВД — ի նախարարի առաջին տեղակալ` Կառլեն Թորոսյանը, իսկ նրան էլ կարգադրել էր իր վերադասը` Կառլոս Բագրատիչը, այսինքն Կառլոս Ղազարյանը:

« Կծանին » հանձարարված էր, որպեսզի Վազգենին ընդառաջի և օգնի ցանկացած հարցում:

— Հա՜, Միշան միշտ էլ մեզ օգնել ա…

— Ըհը՜, տեսնու՞մ ես Մոսո, որ ճիշտ եմ ասում, — ուրախ ասաց նա, — թե չէ ինքդ գիտես. « Կծանը » Վազգենին իր սիրուն աչքերի համար չէր, որ օգնում էր…

— Չէ՜, իհարկե, — կմկմաց նա, — բայց բժիշկ ջան, գիտե՞ս, թե մենք « Կծանին » ինչքան ենք օգնել, է՛լ փողով, է՛լ բենզինով, է՛լ զենքով…

— Մովսես, միամիտ չլինես, — քմծիծաղեց նա, — « Կծանին » կարգադրել են վերևից, նա էլ օգնել է, թե չէ հենց այնպես, նա չէր օգնի, ինքդ գիտես թե « Կծանը » իրենից ինչ է ներկայացնում:

— Բժիշկ, իսկ դու « Կծան Միշային » ճանաչու՞մ ես,

— Մովսես, ես իրեն չեմ տեսել, չեմ էլ ճանաչել, ես « Կծան Միշայի » գործն եմ տեսել: Մոսո ջան, մարդուն գնահատում են նրա կատարած գործերով, ոչ թե նրա մասին սուտ, հորինված լեգենդներով: « Կծան Միշայի » արած գործերը բավական են, որպեսզի ես նրա բնութագիրը տամ:

— Բժիշկ ջան, իսկապե՞ս, — զարմացամ նա, — իզուր չէ, որ քո մասին հետաքրքիր բաներ են պատմում:

Բժիշկը սկսեց ծիծաղել:

— Իսկ հետաքրքիր է, ի՞նչ են պատմում իմ մասին, — զարմացած դեմք ընդունեց նա,

— Դե, ասում են, որ դուք ԿԳԲ-ի մայոր եք, ամենատաղանդավոր հոգեբանը, անվտանգության համակարգի Շերլոկ Հոմսը…

— Ո՞նց… Այդքան քի՞չ, — զարմացավ նա,

— Դե, որ ազնիվ մարդ եք, ձեզ սիրում են ու հարգում, մարդկանց ճանաչում եք՝ առանց նրանց տեսնելու, կարողանում եք կարդալ մարդկանց մտքերը, որ գուշակում եք անգամ ապագան:

— Ա՜յ, դա ուրիշ բան, թե չէ ես էլ անհանգստացա, որ կորցրել եմ առաջվա փառքս, — կատակեց նա:

— Բժիշկ ջան, իսկ դուք գիտե՞ք, թե ես ով եմ, — հետաքրքրված հարցրեց նա,

— Մոսո, դու շատ պարզ ու լավ տղա ես, բարի ու ազնիվ…

— Իսկապես բժիշկ ջան, ես այդպիսին եմ:

— Իսկ քո կարծիքով, ես ամեն մարդու հե՞տ եմ ընկերություն անում…

— Շնորհակալ եմ, իմ համար մեծ պատիվ է քեզ պես ընկեր ունենալը, — ուրախ ասաց նա, — բժիշկ, իսկ կարո՞ղ եք իմ ապագան գուշակել…

— Կարող եմ, բայց պետք է սուրճիդ գավաթը նայեմ, — կատակեց նա,

— Ինչպե՞ս թե կոֆեյի գավաթը, — զարմացավ նա, — ուզու՞մ եք մի տեղ քաշեմ կանգնեմ, մի սրճարանում կոֆե կխմենք, նոր կգնանք…

— Մոսո ջան, թող մնա մեկ ուրիշ անգամ, միևնույն է այստեղ եմ, — խոստացավ նա:

— Լավ բժիշկ ջան, կսպասեմ…

Աշտարակի ձորում արդեն հավաքվել էին հյուրերը։ Վազգենը երևի այնտեղ էր հրավիրել միայն իր մտերիմներին: Կարծես թե նրանք սպասում էին ամենացանկալի հյուրին:

Մեքենան կանգնեց ավտոկայանատեղում, Վազգենը շտապեց դիմավորելու սպասված հյուրին:

— Բարև Առաքել ջան, — ուրախ ողջունեց նա՝ գրկախառնվելով։ Նրա ետևից կանգնած էր ողջ հրավիրյալների խումբը, — ծանոթացի`ր Առաքել ջան, եղբայրներս են՝ Արամն ու Արմենը, — ներկայացրեց իր թիկունքի ետևը կանգնած երիտասարդներին, — իմացիր, որ էսօրվանից մեկ եղբայր չունես, այլ երեք…

Առաքելը հերթով ծանոթանում էր հյուրերի հետ, երևում էր, որ Վազգենի տրամադրությունը տոնական է, նույնիսկ իր երկնագույն վերնաշապիկն էր հագել, որը կրում էր միայն պաշտոնական երեկույթների ժամանակ: Հյուրերը իրենց հերթին տոնական էին տրամադրված, ջերմ ժպիտներով ծանոթանում էին Վազգենի հյուրի հետ: Հրավիրյալների մեջ էին զինվորական համազգեստով մի քանի գնդապետներ, որոնք կարծես թե ձգված էին ու լարված, շինծու ժպիտներից զգացվում էր, որ իրենց հրամայված է սիրալիր ժպտալ:

Առաքելը ծանոթացավ Վազգենի եղբայրների և նրանց կանանց հետ:

Բոլորը կարծես լսել էին տաղանդավոր բժշկի մասին, սակայն հիմա տեսնում նրան էին իրենց առջև:

Առաքելը, որպես հմուտ հոգեբան, տեսնում էր բոլորին, նրանց հոգեկան աշխարը, աչքերի միջով թափանցում էր ներս և գուշակում նրանց խառնվածքը, անգամ նրանց շարժումները արդեն մատնում էին իրենց:

Եղել էին դեպքեր, երբ Սովետական պատվիրակությունները միջազգային հանդիպումների ժամանակ հույսները դնում էին անվտանգության մայորի վրա, որպեսզի նա կարողանա գուշակել օտարերկրյա դիվանագետների մտադրությունների մասին նախօրոք: Կարողանար ախտորոշել նրանց քողարկված ծրագրերը, որոնք թաքնված էին « ջերմ դրացիական » առաջարկների ետևում: Բժիշկ հոգեբանի անփոխարինելի ծառայությունների մասին լեգենդներ էին պատմում ԽՍՀՄ-ի անվտանգության համակարգում: Ու հիմա արդեն նրա դեմ, Վազգենի կազմակերպած այդ հյուրասիրությունը, կարծես թե մի դիմակահանդես լիներ, սարքված կեղծ ժպիտների ու ադամանդների շլացուցիչ փայլի ներքո:

— Իսկ այս փոքրիկն ո՞վ է, — ուրախ հարցրեց նա Վազգենի կողքին կանգնած մանկանը:

— Առաքել ջան եղբորս` Արամի տղան է, իսկական հերոս է, — հպարտացավ Վազգենը:

Առաքելը գրկեց մանկանը, որը հազիվ երեք տարեկան կլիներ, համբուրեց ճակատը:

— Աստված պահի և պահպանի, — ասաց նա,

— Դու գիտե՞ս, որ Լևոնը հոպալիս մոտ նախագահ է աշխատում, — հազիվ արտասանեց փոքրիկը, բոլորը սկսեցին ծիծաղել:

— Վա՜յ, էս ի՞նչ լեզու ունի Առաքել ջան… Կրա՜կ է, կրա՜կ, — ուրախ ասաց Վազգենը, — տանեցիք ուրիշ բան չեն սովորացնում, ինչ լսել է է՛ն էլ սովորել է…

— Հա, Վազգեն ջան այսօրվա փոքրերը շատ ավելի խելացի են, քան թե մենք ենք եղել… Եթե ուզում էս ինչ-որ գաղտնիք իմանալ, պետք է տան փոքրերին հարցնես…

Գնդապետների զգաստացած վիճակը որսաց Առաքելը, փորձեց նրանց ձգվածությունը թուլացնել,

— Խաշը սառեց ժողովուրդ, — հիշեցրեց Վազգենի մայրը` Գրետա մայրիկը:

— Առաքել ջան, ծանոթացիր, մայրս է, նրա մասին քեզ շատ եմ պատմել, — ասաց Վազգենը՝ ծանոթացնելով մորը:

— Շա՜տ ուրախ եմ Առաքել ջան, — ուրախ ասաց տիկին Գրետան,

— Ես էլ եմ ուրախ տիկին Գրետա, — խոնարհվելով համբուրեց նրա ձեռքը:

— Առաքել ջան, Վազգենս Ձեր մասին շատ է պատմել, շատ եմ փառավորվում, որ նա վերջապես Ձեզ պես ընկեր ունի, — շարունակեց տիկին Գրետան:

— Շնորհակալ եմ, տիկին Գրետա, արդեն ամաչեցնում եք, — կատակեց նա,

— Ինչու՞, խելացի լինելուց ամաչու՞մ են, — զարմացավ տիկին Գրետան,

— Դե, Դուք մանկավարժ եք, ինձանից լավ կիմանաք, — ասաց նա: Հետո նա ծանոթացավ Վազգենի հոր՝ Զավենի հետ:

Այնուհետև Վազգենը ներկայացրեց թիկունքում կանգնած զինվորականներին:

— Առաքել ջան, սանիկներիս արդեն մի անգամ տեսել ես, — ասաց նա, — հայոց բանակի ապագա գեներալներն են, — ներկայացրեց նա:

— Ուրեմն Վազգեն այս գնդապետների միջոցո՞վ ենք պատերազմը հաղթել, — հարցրեց նա,

— Այո՛, հենց նրանց միջոցով, ամեն մեկը մի Անդրանիկ ու Նժդեհ է, — ներկայացրեց Վազգենը,

Առաքելը ծանոթացավ գնդապետներ՝ Աստվածատուր Պետրոսյանի, Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի ու Արթուր Աղաբեկյանի հետ, նրանց մեջ էր աշտարակցի քեռի Սենիկը՝ Սենիկ Պողոսյանը որը բոլոր հյուրերից տարբերվում էր իր համարձակությամբ ու « պարզությամբ », չնայած շողոքորթության և քծնանքի մեծ վարպետ էր։

Բոլորը անցան դահլիճ, որտեղ գցված էին սեղանները:

Վազգենը ինչպես միշտ բազմել էր սեղանի գլուխը, նա էր գլխավոր թամադան:

— Վազգեն ջան, շտապեցեք, թե չէ որ խաշը սառեց, ուտել չի լինի, — զգուշացրեց մայրը:

— Ժողովուրդ, եկեք մեկ գավաթ խմենք մեր հյուրի բարի գալուստը, թե չէ մեր խաշը ճաշ դարձավ, — բոլորը խմեցին թանկագին հյուրի կենացը:

Բոլորը լուռ ուտում էին։ Վազգենը հաճախակի ելնում էր ոտքի և առաջարկում հերթական կենացը։ Ամենազարմանալին Վազգենի՝ « Մեր դեմ խաղ չկա » կենացն էր, որը հնչեց ներկաների բացականչությունների ներքո։ Այդ ամենը այնքան ճնշող էր, որ նա չէր կարողանում անգամ ուտել, չնայած որ խաշը իր սիրած ճաշատեսակներից էր։

Նախաճաշը այնքան երկարեց, որ արդեն հյուրերի կեսը հարբած էին, մանավանդ զինվորականները, Վազգենը անգամ հրաժարվեց երկու գավաթից ավելի խմել, միայն կենացներ էր ասում, իսկ հյուրերը խմում էին: Ճաշից բավականին անցել էր, երբ Առաքելը ներողություն խնդրելով հյուրերից՝ ոտքի կանգնեց:

— Վազգեն ջան, արդեն ուշ է, խնդրում եմ ինձ ներեք, ես պետք է գնամ, — խնդրեց նա,

— Առաքել ջան, դեռ խորովածը չենք կերել, — համոզեց Վազգենը,

— Վազգեն ջան, ինքդ գիտես, որ ժամանակը կարճ է, դու ինքդ էլ ես շտապում, — նրա վերջին խոսքերը հիշեցրեցին Առաքելի առաքելության մասին, փորձեց չհամոզել,

— Լավ, ես էլ եմ գալու, ճանապարհին կզրուցենք, — համաձայնեց նա,

Նրանք հրաժեշտ տվեցին հյուրերին և ճամփա ընկան:

Մովսեսը ինչպես միշտ մեքենայի ղեկին էր:

— Վազգեն, իսկ Վանոյի հետ ինչպիսի՞ հարաբերությունների մեջ ես, — միամիտ հարցրեց նա, Մովսեսը հայելու մեջ նայեց բժշկի աչքերին ու խորամանկ ժպտաց:

— Դե՜, Վանոյի հետ մի քիչ ընդհարումներ ունեցա, հիմա փորձում ենք հարթել,— բացատրեց Վազգենը,

— Դա պետք է ամպայման հարթել, — առաջարկեց Առաքելը, — կարող ես համարել, որ դա իմ առաջին խորհուրդն է…

— Բայց բժի՛շկ, Վանոն արդեն շատ է լկտիացել ու պետք է մեկը, որպեսզի սաստի նրա սանձարկությունները, — արդարացավ նա:

— Վազգե՛ն, թող սաստի նախագահը, ոչ թե դու, իմիջի հարց է, վաղը, եթե նախագահ լինես, այդ ժամանակ կերևա ճի՞շտ էիր, թե ոչ…

— Լա՛վ բժիշկ ջան, կփորձեմ հարթել մեր միջև եղած տարաձայնությունները, — խոստացավ նա:

— Վազգեն լսել եմ, որ սեփականաշնորհման գործընթացը արագացրել եք, իսկ դա ինչո՞վ է պայմանավորված, ինչքան ես գիտեմ, այդպիսի լուրջ գործարքները շտապ չեն արվում, հետո էլ աճուրդի ձևով են անում:

— Է՜հ, ի՞նչ աճուրդ, ի՞նչ բան… Հո մենք Եվրոպա չե՞նք, մեզ շտապ ռեսուսներ են պետք… Փո՜ղ, փո՜ղ, որն էլ ինչպես տեսնում ես չկա…

— Ինչպե՞ս թե փող չկա, — զարմացավ նա, — իսկ այդ սեփականաշնորհված ձեռնարկությունների գումարը որտե՞ղ է,

— Ես ի՞նչ իմանամ, — միամիտ դեմք ծամածռեց նա, կարծես թե առաջին անգամն էր լսում այդ մասին:

— Վազգեն, այդպիսի մեծ գործարքները կանխիկ գումարով սեփականաշնորհելը սխալ է, քանի որ այդպիսի դեպքերում ձեռնարկությունները վաճառում են ապառիկ հիմունքներով, սեփականատերը քիչ-քիչ կփակվեր այդ գումարը, իր համար հարմար կլիներ, որովհետև ուզեր թե չուզեր` աշխատացնելու էր իր արտադրությունը, որպեսզի փակեր իր պարտքերը: Այդ դեպքում ոչ թե կվաճառեիք ջրի գնով, այլ շուկայական, մի բան էլ օգուտ կլիներ…

— Բայց դրամի կուրսը միշտ ընկնում է ու մեզ փող է պետք…

— Վազգեն, այդ հարցը լուրջ հարց է և պետք է մասնագետների և խորհրդատուների ներգրավվել այդ գործի մեջ:

— Բժիշկ, դու գիտես, որ ժամանակը ոսկի է, ինչքան շուտ ծախեցինք, էնքան լավ, թե չէ թալանելու են ամեն ինչ ու մեզ բան չի մնա:

— Ինչպե՞ս թե մեզ բան չի մնա, — զարմացավ Առաքելը, — ու՞մ նկատի ունես մեզ ասելով…

Վազգենը զգաց, որ խոսքի մեջ սխալ է թույլ տվել, փորձեց շտկել:

— Դե՜, մեզ ասելով, նկատի ունեմ ժողովրդին: Կոմունիստները թալանում են ձեռնարկությունների եղածը, — արդարացավ նա:

— Վազգեն, ես լավ գիտեմ ամեն ինչ, կարիք չկա իրար խառնեք, եթե ինձ կանչել ես, ուրեմն բարի եղիր ազնիվ լինել, եթե ո՛չ, ես վերադառնում եմ Սանկտ Պետերբուրգ, — դժգոհ ասաց նա, — Մոսո՛, եթե դժվար չի, խնդրում եմ ինձ իջեցրու գեներալի տան մոտ:

— Լավ բժիշկ ջան, խոստանում եմ անկեղծ լինել, — ներողություն խնդրեց Վազգենը, — դու գիտես, որ քո կարիքը շատ ունենք, դժվարին ժամանակներ են, պատերազմի մեջ ենք՝ քայքայված տնտեսություն, շրջափակումն էլ մյուս կողմից:

— Վազգեն, լավ, այս անգամ ներում եմ, բայց հաջորդ անգամ չկրկնես սխալդ, — նեղացած տոնով ասաց նա:

— Լավ, պայմանավորվեցինք բժիշկ ջան, — համաձայնվեց նա, — հիմա մենք գնում ենք գեներալի տուն, — ժպտաց նա, — նրա համար խաշ ենք տանում, այնպես որ, վաղը առավոտյան միասին խաշ կուտեք…

— Վազգեն ջան, մոռացա քեզ շնորհակալություն հայտնել, գեներալը պատմեց, որ իրեն շատ ես օգնում, — ասաց Առաքելը,

— Բժիշկ ջան, ինչի համար է շնորհակալությունը, ունենք -չունենք մի տաղանդավոր գեներալ ունենք, ո՞նց կարող ենք իրեն լավ չնայել, դա մեր սուրբ պարտքն է, — ասաց նա, Առաքելը նկատեց նրա խորամանկ տոնը, սակայն ոչինչ չասաց: Նույն կերպ թուրք սուլթաններն ու փաշաներն էին եվրոպացի միսիոններների մոտ քծնում, իրենց բարերարի կերպարանք տալով:

— Վազգեն, Պավել Սերգեևիչը բարևներ էր ուղարկում, իմացավ որ Հայաստան եմ գալիս, ասաց որ իր ողջույնները փոխանցեմ քեզ,

— Շնորհակալ եմ բժիշկ ջան, — ասաց նա, — ես դեռ քեզանից շնորհակալություն չեմ հայտնել Գրաչովի հետ ծանոթացնելու համար, եթե դու չլինեիր, չեմ իմանում, թե ինչ կանեի…

— Վազգեն, իդեպ նա անընդհատ զանգահարում է ու քեզանից բաներ է հարցնում, ես էլ ստիպված ինձանից հորինում եմ ու պատմում, թող լավ կարծիք ունենա, Գրաչովը մեզ համար պիտանի մարդ է:

— Շնորհակալ եմ բժիշկ ջան, մեծ գործ ես անում հայրենիքին, ես գիտեմ, որ դու այնտեղից մեզ ավելի ես օգնում. քան թե` որ այստեղ լինեիր…

— Վազգեն, ռուսները լավ ժողովուրդ են, — ասաց Առաքելը,— գիտես, ես կյանքիս մեծ մասը նրանց մեջ եմ ապրել, բայց նրանք միայն հարգում են ուժեղներին, եթե նրանցից թույլ եղար, ապա ոտքերի տակ կտան, վերջին շապիկն անգամ հագիցդ կհանեն, վերջին պատառ հացն էլ բերանիցդ դուրս կքաշեն: Նույնիսկ նրանց հետ հավասար լինելուց, նրանք կփորձեն քեզ հաղթել և կլինի մրցակցություն, իսկ երբ զգաց, որ դու ուժեղ ես իրենից, կփորձի քեզ հետ ընկերություն անել, դաշնակից լինել: Եվ մենք՝ հայերս, պետք է ուժեղ լինենք, մեր մտավոր կարողություններով, մեր տնտեսությունով ու մեր գիտությամբ: Պետության տարածքի մեծությունը կապ չունի պետության հզորության հետ, ոչ էլ բնակչության քանակը: Պետությունը հզոր է իր իրավական համակարգով, որպեսզի պետության մեջ ցանկացած քաղաքացի՝ անկախ տարիքից և դավանանքից, անկախ սեռից և քաղաքական հայացքներից պատրաստ կլինի պաշտպանելու իր պետությունն ու Հայրենիքը: Օրինակի համար Իսրայելը, մեր պես հզոր սփյուռք ունի, աշխարհի բոլոր հրեաների համար Իսրայելը սուրբ է նրանց համար, որովհետև նրանք գիտեն` իրենց թիկունքում կա պետություն և ժողովուրդ, որը պատրաստ է իր քաղաքացու անվտանգության համար ոչինչ չխնայել: Հրեաները պատրաստ են մեկ զինվորի կյանքի համար ողջ արաբական աշխարհին պատերազմ հայտարարել: Փոքրիկ պետություն է, բայց աշխարհի գեր-տերությունները նրա հետ հաշվի են նստում, իսկ ինքն ապրելով թշնամիների մեջ, կարողանում է նրանց սարսափի ու վախի մեջ պահել: Այդ պետության գաղափարախոսությունը հիմնված է բարոյականության ու հավասարության հենքի վրա: Այնտեղ ոչ մեկն իրավունք չունի իշխել մյուսի վրա, ոչ մեկն իրավունք չունի թալանել կամ գողանալ պետությանը կամ հարևանին: Իրավական հավասարությունը հզոր պետություն ունենալու նպատակով նրանց միավորել է մեկ գաղափարի շուրջ: Հրեաների գիտական միտքը, նրանց կարողությունները անսպառ են, որովհետև խելոք են, որովհետև իրար հարգում են և հավատում: Վազգեն, հեռու չգնանք, մեր հարևան` Իրանի Իսլամական Հանրապետությունը, իրենց մարտիկներին, որոնք մասնակցեցին Իսլամական հեղափոխությանը, նրանց հոգևոր առաջնորդը՝ Այաթոլահ Ալի Խամենեին, նրանց վստահեց պետության վերահսկողության ողջ համակարգը: « Իսլամական Հեղափոխության Պահապանները » ռազմական մի հզոր կառույց էր, անգամ նախագահն ու նախարարներն էին հաշվի նստում նրանց հետ: Նա այդ « Հեղափոխության Պահապանների» կորպուսի օգնությամբ երկրում վերջ տվեց կոռուպցիային և անօրինականություններին, անգամ դպրոցներն ու բուհերն էին վերահսկում: Երկիրը շատ արագ ոտքի կանգնեց: Իսկ մենք ունենք պատերազմը հաղթած ազատամարտիկներ, ինչու՞ նրանց մտավոր ու ֆիզիկական հնարավորությունները չեք օգտագործում:

— Հասկանում եմ բժիշկ ջան, որ մտահոգված ես մեր համար, — ժպտաց Վազգենը,

— Իսկ դու գիտե՞ս, որ ժամանակին Սովետական Միության համախառն արտադրանքի 65% միայն Սովետական Հայաստանի արտադրանքն էր, — շարունակեց բժիշկը,

— Բժիշկ ջան, համախառն-մամախառն բաներից ես հեռու եմ, էդպիսի բաներից մի խոսիր…

— Լա՜վ, խոսեմ պարզ, որպեսզի հասկանաս, — ասաց նա, — Սովետական հսկա միության մեջ՝ Հայաստանը, սպասարկում էր Ռուսաստանին, Ուկրանիային, Ղազախստանին մի խոսքով բոլոր 16 հանրապետություններին տալիս էր միրգ, բանջարեղեն, պահածոներ, հետո հաստոցներ ու էլեկտրոնային ու կենցաղային ապրանքներ, սկսած սառնարանից, վերջացրած ԷՀՄ-ով՝ համակարգիչներ ու ռոբոտներ, տրանսֆորմատորներ, պոմպեր, կոմպրեսորներ, օպտիկական սարքեր, կաբելներ և հեռահաղորդակցության սարքավորումներ, մեքենաշինության բնագավառում` ամբարձիչ մեքենաներից սկսած, վերջացրած վերելակներով ու վագոնաշինությունով, արհեստական կաուչուկ, որով արտադրվում էին ավտոդողեր ու այլ տեսակի սարքեր: Այդ թվում արտահանվում էր թեթև արդյունաբերական արտադրանք, կաշի և տրիկոտաժ: Լեռնարդյունաբերության բնագավառում ինքդ գիտես, որ Հայաստանում մշակվում էր ոսկի, պղինձ, մոլիբդեն, վոլֆրամ, մի խոսքով թանկարժեք այլ մետաղներ, նույնիսկ քարածուխ:

— Դե, դա հասկանալի է, — ընդհատեց Վազգենը:

— Իսկ եթե հասկանալի է, ինչու՞ այդ ժամանակ չեք աշխատացնում այդ ամենը, ինչու՞ եք երկիրը գործազրկության մատնել…

— Գազ չկա, շրջափակում է, — արդարացավ նա,

— Վազգեն, ինչպե՞ս թե գազ չկա, — զարմացավ նա, — իսկ ինչու՞ Իրանից գազ չեք բերում, եթե հիշում ես, ես դեռ 1991 -ին առաջարկեցի Իրան — Հայաստան գազատարի անհրաժեշտության մասին: Մոսկվայում անձամբ եմ հանդիպել Իրանի դեսպանին, նրանք պատրաստակամ էին, նույնիսկ առաջարկում էին իրենց ծախսերով ավարտել խողովակաշարի շինարարությունը: Չհաշված այն, որ գազը նրանք մեզ վաճառելու էին տասնապատիկ ավելի էժան: Վազգեն, ինքդ լավ գիտես, որ շրջափակումը ՀՀՇ-ի հերթական « բլեֆն » է, Իրանի ճանապարհները միշտ էլ բաց են եղել մեր առջև: Իրանն ու Հնդկաստանը պատրաստ են եղել գնելու Հայաստանի գործարանների արտադրանքը, սկսած թեթև արդյունաբերությունից, վերջացրած հաստոցաշինական և մեքենաշինական գործարանների արտադրանքով: Մոսկվայում Իրանի դեսպանը պատրաստ էր մեր պահածոների գործարանների ողջ արտադրանքը գնել, մեզ նպաստաբեր գնով: Այնպես որ, Ռուսական շուկան կարող էինք փոխարինել Իրանականով, Վրացականով և ասիական այլ երկրների շուկաներով:

— Դե, հիմա փորձում ենք կարգավորել շուկան, — արդարացավ նա, — այս խառնաշփոթը կանցնի, ամեն ինչ լավ կլինի…

— Վազգեն, փորձել պետք չէ, պետք է աշխատել…

— Դե, սեփականաշնորհումը կավարտենք, նոր կանենք քո ասածը, — արդարացավ Վազգենը,

— Վազգեն, գիտե՞ս սեփական արտադրությունը լավ է, բայց պետությունը պետք է օգնի ու վերահսկի այդ ոլորտը, իսկ ինչպես տեսնում եմ մինչև հիմա ոչինչ չեք արել…

— Բժիշկ ջան, վախենում ես չհասցնե՞մ, մի վաթսուն տարում երկիրը՝ երկիր դարձնեմ, — կատակեց նա:

— Դե եթե հասցնենք 60 տարի ապրել, — քմծիծաղեց Առաքելը, — Վազգեն, իսկ դու տեղյա՞կ ես Կոնյակի գործարանի ու « ԱրմենՏելի » գործարքների մասին:

— Հա, գիտեմ, տեղյակ եմ, — քմծիծաղեց նա, — կոնյակի գործարանով Ֆրանսացիք են հետաքրքրված, իսկ « ԱրմենՏելով » ` Ամերիկյան ինչ-որ կազմակերպություն:

— Վազգեն, ոչ մի արտասահմանյան կազմակերպություն էլ չկա, դա Հրանտ Բագրատյանի սարքած ներկայացումն է: Կոնյակի գործարանը նա ցանկանում է գրանցել մի ֆրանսիացու անունով, սակայն ինքն է իրական տերը, իսկ այն վճարված գումարը, որը իբր փոխանցվել է Ֆրանսիայից, դա վիրտուալ է, այսինքն` փուչիկ: Նա բանկային խարդախություն է արել: Կոնյակի գործարանը վաճառել են 300 միլիոն դոլլարով, բայց ձևակերպել են ընդամենը 3 միլիոն դոլլարը, միայն գործարանի պահեստի մի քանի տակառ կոնյակը բավական էր, որպեսզի փակեր այդ 3 միլիոն դոլլարի պարտքը։ Իսկ «ԱրմենՏելի» գործարքը նա իրականացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայնեցնելով։ Մի քանի օր առաջ նրանք գումարներ են փոխանցել Ամերիկյան Ջերսի կղզում գրանցված մի օֆշորային անհայտ TWT ընկերության հաշիվներին: Իրականում այդպիսի ընկերություն գոյություն չունի ու չի էլ ունեցել: Այդ օֆշորային գործարքի համար Լևոնն ու Բագրատյանն աշխատել են շուրջ 85 միլիոն դոլլար: Դե իսկ կոնյակի գործարանի նախատեսվող գումարի թիվը գերազանցում է 300 միլիոն դոլլարը: Իսկ դու ասում ես, թե գումար չկա:

— Ճիշտն ասած ես չգիտեի այդ մասին բժիշկ ջան, — զարմացած ասաց նա, — ես կփորձեմ ճշտել…

— Վազգեն, Բագրատյանը շատ խորամանկ մարդ է, իսկ Խոսրով Հարությունյանը նրանից ետ չի մնում իր անկշտությամբ և ազգադավությամբ, նրա թալանածը ավելին է, քան կարող ես պատկերացնել:

— Բժիշկ, ինչպես տեսնում եմ լավ իրազեկ ես ու լավ գիտես, թե ով, ինչքան է թալանել, — կատակեց Վազգենը,

— Վազգեն, իմ աշխատանքն է այդպես, տեսնում ու նկատում եմ…

— Բժիշկ, ես վստահ եմ, որ իմ մասին ավելի շատ բան կիմանաս, — կատակեց նա:

— Վազգեն, ինչքան գիտեմ, դա բավական է, — կես լուրջ, կես կատակ պատասխանեց բժիշկը:

— Բժիշկ, գիտե՞ս ժողովուրդը մի խոսք ունի` ասում է. « Չ՞ես վախենում, որ շատ բան գիտես »:

— Իսկ ինչի՞ց պետք է վախենամ, — համարձակ ասաց նա՝ հասկանալով Վազգենի խորամանկ քայլը, — ի գիտություն քեզ, շատ մարդիկ կախված են մեկը մյուսից՝ աննկատելի կապերով, մանավանդ քաղաքական կամ հասարակական գործիչները, ինչպես օրինակ տիկնիկները: Այդ տիկնիկները ընդունակ չեն ինքնուրույն որևէ բան անել, քանի որ կա տիկնիկավարը, որն էլ մատների վրա այդ կապերի օգնությամբ նրանց պարեցնում է: Հայտնեմ քեզ, որ այդ տիկնիկների թելերը ապահովում եմ ե՛ս, և շատերը իմ շնորհիվ են գոյատևում, բավական է, որ ես չլինեմ, այդ տիկնիկների իզն ու թոզը չի երևա…

— Դե՜ դու լավ գիտես քո անելիքը բժիշկ ջան, — ժպտաց նա, — հանկարծ չմտածես, թե ես ինձ նկատի ունեի, ես Բագրատյանին ու Խոսրով Հարությունյանին ի նկատի ունեմ…

— Վազգեն, ես այդպես էլ հասկացա, որ նրանց ի նկատի ունես, — միամիտ ձևացավ նա,

— Նրանք ծիծաղեցին:

— Ոչինչ, բժիշկ ջան, այս դժվարությունը հաղթահարենք` ամեն ինչ լավ կլինի, — թեման փոխեց նա,

— Գիտե՞ս Վազգեն, Բագրատյանն ու Խոսրով Հարությունյանը կարծում են, թե իրենց փողերը ապահով տեղում են պահված, սակայն չգիտեն, որ իմ ընկերները Շվեյցարիայից ու ԱՄՆ-ից հայտնել են իրենց գումարների շարժի մասին, այնպես որ, ցանկացած պահին կարող են արգելափակել նրանց հաշիվները:

— Բժիշկ ջան, իզուր չէ, որ գեներալը միշտ գովում է ձեզ, ասում է, որ դուք « Կոմիտեի » գլխավոր բժիշկն եք, — հաճոյախոսեց նա:

Նրանք ծիծաղեցին:

— Գեներալը չափազանցրել է, — ասաց Առաքելը:

Նրանք տեղ հասան: Գեներալն ու տիկին Անահիտը ջերմորեն ընդունեցին նրանց:

Գեներալը փորձում էր ավելի երիտասարդ երևալ երիտասարդների ընկերակցության մեջ: Վազգենը և Մովսեսը բավական ուշ հեռացան նրանց տանից:

Բժիշկը գեներալի հետ առանձնացավ աշխատասենյակում, տիկին Անահիտը սուրճ հյուրասիրեց ու հեռացավ` հասկանալով, որ սպաները լուրջ հարցեր են քննարկելու:

— Դե ի՞նչ, բժիշկ, այսօր մի բան պարզեցի՞ք այդ ճաշկերույթից, — կատակեց գեներալը

— Խաշկերույթի՜ց, ընկեր գեներալ, — հումորով ասաց նա, — իհարկե պարզեցի… Բա, առանց դրա՞…

— Դե, զեկուցիր տեսնեմ, ի՞նչ ես պարզել, նոր լուրեր սիրում եմ…

— Սկզբից ասեմ, որ վերջում կարծես թե Վազգենի տոնական տրամադրությունը փչացրեցի, — շարունակեց նա, — անգամ ինձ սպառնաց… Շատ հարցերի շուրջ խոսեցինք, լսեցի նրա տեսակետները,

— Բժիշկ, լավ կլինի սկզբից ու մանրամասը պատմես, թե ինչպես քեզ սպառնաց այդ ազգադավ սրիկան, — բարկացած ընդհատեց գեներալը, — հետո նոր կանցնենք մնացած հարցերին:

— Ընկեր գեներալ, ես հատուկ սկսեցի խոսել այդ գաղտնի գործարքի մասին, պատմեցի « ԱրմենՏելի » ու կոնյակի օֆշորային գործարքի մասին, նա զարմացավ, որ տիրապետում եմ բավականին մեծ ինֆորմացիայի: Դե նա սկզբում ինձ հարցրեց, թե իր մասին ես ինչ գիտեմ, ես միայն հասկացրեցի, որ իր իմացածից ավելին է և հենց այդ պահին նա այլայլվեց, սակայն փորձեց ցույց չտալ, միայն հարցրեց, թե չեմ վախենու՞մ այդքան ինֆորմացիա իմանալու համար: Դե ես էլ ինչպես պետքն էր գեղարվեստական ձևով պորտը տեղը դրեցի, որպեսզի հանկարծ չփորձի իր գլխից վերև թռնել, ինչպես ասում են․ « կուժ քեզ եմ ասում, կուլա դու հասկացիր »: Կարծում եմ նա ընկալեց իմ ասածն ու ավելի այլայլվեց, հասկացավ, որ իր ատամների համար չէ այդ պատառը: Ընկեր գեներալ, Վազգենը թուրքի հոգեբանությամբ է գործում, նույն գործելաոճով, ինչպես թուրքն է ասում. « Եթե թշնամուդ ձեռքը չես կարող կտրել, պետք է համբուրես և գլխիդ վրա դնես »: Հիմա նա սկսելու է ավելի մտերիմ ու ջերմ լինել մեզ հետ, քանի որ զգաց մեր դեմ չի կարող, բայց եթե հանկարծ զգաց իր ուժը մեզանից ավելի է, այն ժամանակ նրան կանգնեցնել չի լինի, ամիջապես կանցնի գրոհի:

— Այո՜, թուրքերի պես խորամանկելով ու դավադրությամբ, — համաձայնվեց գեներալը,

— Գիտե՞ք, Գրիշա Գայկովիչ, հոգեբանությունը շատ մեծ զենք է, սակայն նրանից օգտվել է հարկավոր։ Օրինակի համար՝ Դեյլ Կարնեգին կարողացավ հաջողությունների հասնել` օգտագործելով իր հնարքները։ Ընկեր գեներալ, բռնակալները կենդանական բնազդներ շատ ունեն, այնպես որ, դա նկատել է պետք և օգտագործել իր դեմ։ Օրինակ մարդը կամ կենդանին ունակ են վախի զգացումը հաղորդել հոտով… Այդ վախի հոտը՝ ֆոբիան, ամիջապես զգում է նրա հակառակորդը և անցնում է հակահրձակման։ Շների օրինակը ամենավառ ապացույցն է, նրանք կարող են զգալ, թե ով է իրենցից վախենում, այդպես էլ բռնակալները։ Սակայն ամենակարևորը, որ կարող է նա վախից հարձակվել` չի բացառվում, այդ դեպքում, դու պետք է իմանաս նրա թույլ տեղերը և կարողանաս միայն մեկ հարվածով խուճապի մատնել նրան, միայն մեկ հարվածը բավական է, նրան ծնկի բերելու համար, դա պետք է արվի արագ և կտրուկ, որպեսզի նա չհասցնի մտածել երկրորդ քայլի մասին։

— Բժիշկ, դու այս ամենը այնքան պարզ ես ասում, կարծես թե դրա մեջ դժվարություն չկա, — կատակեց գեներալը,

— Ընկեր գեներալ, հավատացնում եմ, որ դժվարին ոչինչ չկա, ուղղակի պետք է մի քիչ գրագետ լինել, որպեսզի տիրապետես այդ գիտելիքներին։ Հիմա Ձեզ մի օրինակ կբերեմ, որը անցկացրել եմ Պետերբուրգյան մեր լաբորոտորիայում։ Փորձարկումը անց ենք կացրել տարբեր ազգությունների և տարիքի մարդկանց մոտ, սկսած կրծքի երեխայից, վերջացրած զառամյալ ծերունին։ Ուրեմն, ինչպես գիտենք շատերն են վախենում սողուններից՝ մանավանդ օձերից, ինչքան օձը թունավոր է, այնքան վախը մեծ է։ Օրինակի համար․ մենք վերցրել էինք «Կովկասյան Գյուրզան » և « Հնդկական Կոբրան »։ 200 — ից ավելի փորձարկվողներ կտրուկ հրաժարվեցին մտնել սենյակ, որտեղ գտնվում էին օձերը։ Միայն լսելով այդ առաջարկությունը, որ պետք է մտնեն սենյակ և այնտեղից վերցնեն ջրով լի գավաթը, նրանց մոտ կտրուկ բարձրանում էր արյան ճնշումը, սկսվում էր նյարդային ձգվածություն և թուլություն, անգամ ագրեսիա․․․ Չհաշված, որ մանուկ երեխան հանգիստ խաղում էր օձերի հետ, նունիսկ զվարճանում։ Բայց երբ այդ մարդկանց ծանոթացրեցինք՝ ցուցադրելով այդ օձերի մասին փաստագրական ֆիլմը, որտեղ բացատրում էր օձերի բոլոր հատկությունների և թուլությունները, նրա վարքագծի մասին փաստերը և դրանից հետո գրեթէ բոլորը, որոնք միչև այդ հրաժարվել էին սենյակ մտնել` համաձայնվեցին մտնել և բերել ջրով լի գավաթը։ Գիտե՞ք, թե ինչու ջրով լի գավաթը, որովհետև կարելի էր նկատել թե նրա ձեռքերը վախից դողում են, թե ոչ, չհաշված այն նրանց մոտ արյան ճնշման տատանումները այնքան մեծ չէին ինչ-որ առաջ, կարդիոլոգիական փոփոխությունները աննկատ էին։ Տեսնու՞մ եք տարբերությունը ինչքան մեծ է, երբ մարդ չգիտի, թե դիմացի կենդանին ինչ ունակություններով է օժտված, միայն լսելով է կարծիք կազմում նրա մասին, իսկ իմանալով նրա մասին արդեն վախը անհետանում է, սկսում է գործել ենթագիտակցությունը, թե ինչպես և որ կողմից կարելի է մոտենալ նրանց։

— Այո՜, հետաքրքիր փորձարկումներ եք արել, իրոք շատ կարևոր է․․․

— Ընկեր գեներալ, չմոռանամ, հետո Ձեզ կպատմեմ մի հետաքրքիր պատմություն կապված հենց այս վախին, թե ինչպես Կապանի կամավորական ջոկատների հրամանատարներից մեկը, վառարանի խողովակների օգնությամբ զինաթափեց ռուսական բանակի ռազմական շարասյունը։

— Առաքել, ապատեղեկատվությունը մեծ զենք է և իրոք շատ մեծ գործեր կարելի է անել դրանով, — ասաց գեներալը, — գիտե՞ս, հիշեցի հարևանիս տղայի՝ Վարդանի պատմությունը, եթե թույլ կտաս կպատմեմ, կարծում եմ, որ շատ օգտակար կլինի քեզ․․․

— Մեծ սիրով կլսեմ ընկեր գեներալ․․․

— Վարդանը պատմում էր, — շարունակեց գեներալը, — որ իրենց մարտական խումբը, որը « Գարեգին Նժդեհի » ջոկատի անդամներից էր բաղկացած իրականացնում էին ինքնապաշտպանական ծառայություն Հյուսիսային Արցախի Շահումյանի գյուղերից մեկում՝ Մանասի Շեն գյուղում։ Ինքը՝ Վարդանը գրեթե ամեն օր իրենց դիրքերից հասարակ ձեռքի պարսատիկով ազերի օմոնականներին ահաբեկում էր։ Ադրբեջանցիները անգամ չգիտեին, որ անձայն արձակված գնդակները, հասարակ պարսատիկի քարեր էին։ Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ մի օր՝ գիշերային փոխհրաձգության ընթացքում, նրանց ջոկատի տղաներից մեկը, պատահաբար ինքնաձիգը հենում է նավթի հսկա տակառին և կրակում։ Տակառի բաց կափարիչով անցնող ինքնաձիգի ձայնը դառնում է մի սարսափելի սուրոց, որը հսկա հրթիռի ձայն է արձակում։ Նույնիսկ իրենց տղաները անակնկալի են գալիս այդ ձայնից, բարձր աղմուկը և ոռնոցը արձագանքում է մթության մեջ։ Ազերիները անմիջապես դադարեցնում են կրակը, մտածելով, որ հայերը նոր զենքի են տիրպետում։ Պատկերացնու՞մ ես հսկա հրթիռի ձայնը, առանց այն էլ սարսափելի է, էլ ուր մնաց պայթունը։ Տղաները մեկ անգամ ևս փորձում են կրակել նույն ձևով, նորից նույն աղմուկը․․․ Վարդանը առաջարկում է իր ընկերներին գաղտնի պահել այդ « գաղտնի զենքի » առեղծվածը, նույնիսկ դրա մասին չպետք է իմանային հայերը, քանի որ տղաները վստահ էին, որ հայկական կողմից դավաճանները ազերիներին հստակ ինֆորմացիա էին փոխանցում։ Ազերիները ահաբեկված էին, քանի որ գիշերային փոխհրաձգությունը դադարում էր նոր` « գաղտնի զենքի » գործադրումից հետո, իսկ գիշերային փոխհրաձգությունից ահաբեկված հայկական գյուղի բնակիչներն առավոտյան գալիս են տղաների մոտ։ Հետո ուրախանում, երբ տղաները հայտնում են, որ Երևանից նոր բերած զենքով են կրակել թուրքերի վրա։ Լուրը ամիջապես` բերնեբերան անցնելով, հասնում է Շահեն Մեղրյանին, նա էլ շտապում է իմանալ, թե ինչ զինատեսակ է, սակայն տղաները նրան ոչինչ չեն ասում, ճանապարհ են դնում` առանց բացատրության։ « Գաղտնի զենքի » պատմությունը տարածվում է ամենուր։ Ադրբեջանցիները տեղյակ էին, որ Մանասի Շենի ինքնապաշտպանների մոտ սարսափելի զինատեսակ կա, որի մասին իրենք բացարձակապես տեղյակ չեն։ Այդ զենքի մասին լուրն այնքան արագ է տարածվում, որ նույնիսկ հարևան գյուղերի հրամանատարները գալիս են և տղաներից խնդրում ցույց տալ այդ զենքը։ Վարդանն էլ վառարանի խողովակները միացնելով իրար սարքում է մի անճոռնի բան, որը միայն իր տեսքից, արդեն իսկ սարսափելի բան էր։ Մի քանի գյուղացիների ցույց են տալիս դա, որպեսզի նրանք, որպես ականատես պատմեն « գաղտնի զենքի » մասին։ Տղաները լավ հասկանում էին, որ իրենց վրա « էժան » չի նստելու այդ կատակը, ադրբեջանցիները ամեն գնով փորձելու են ձեռք բերել այդ զենքը։ Այդ պատճառով նրանք գիշեր — ցերեկ ուժեղացրել էին հսկողությունը` ադրբեջանական դիվերսիայից խուսափելու համար։ Ինչպես տղաներն էին ակնկալում` ադրբեջանցիները չուշացրին գրոհը, գիշերային գրոհի ժամանակ տղաները կարողացել էին ոչնչացնել ադրբեջանցի հետախույզներին։ Ադրբեջանցի դիվերսանտներին պատժելու համար տղաները, « գաղտնի զենքից » և նռնականետից միաժամանակ կրակ են բացում նրանց գյուղի վրա։ Այդ միջադեպը ազերիներին զգաստացրեց և այլևս չփորձեցին գրոհել հայկական գյուղի վրա։ Միջադեպը տեղի էր ունեցել 1991 թվականին։ Իսկ ինչպես գիտես, մեկ տարի անց դավաճանները հանձնեցին Շահումյանը։

— Տեսնու՞մ եք, նորից դավաճանների ձեռքով, Րաֆֆին իզուր չեր ասում․ « Մեր պատմությունը լեցուն է դավաճանության փաստերով։ Պարսիկների, հույների, արաբների, սելջուկների կամ մոնղոլների բանակները մեզ նվաճելուց առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ »։ Իսկ « Գարեգին Նժդեհ » ջոկատի տղաների խորամանկությունը, դա ռազմավարական շատ հնարամիտ քայլ էր: Ընկեր գեներալ, ապատեղեկատվությունը շատ հզոր զենք է և հենց այդ զենքից էլ օգտվում են բռնակալները` ժողովրդին հնազանդեցնելու համար։ Ժողովրդին խաբում են, թե իրենց անվտանգության համակարգը շատ հզոր է, բանակը ուժեղ է, նրանք անպարտելի են և անխորտակելի, սակայն այդ ամենը փուչիկ խաբկանք։ Ձեր հարևան Վարդանի ասած այդ « գաղտնի զենքի » տարբերակով, նրանք ցույց են տալիս մի բան, որը գոյություն չունի, իսկ ժողովուրդը հավատում է դրան։ Բռնակալի իշխանությունը հիմնված է ստի, կեղծիքի ու խաբեության վրա և գիտե՞ք, այդպիսի սուտ պետությունը իրենից ոչինչ չի ներկայացնում, որովհետև դրանով միայն իրեն է խաբում, բավական է մի ուժեղ հարված գոտկատեղից ներքև` ծնկի կգա։ Օրինակի համար Բանկ Օտոմանի գրավումը, մի խումբ հայ վրիժառունները իրենց քայլով կարողացան սարսափեցնել անգամ Սուլթան Համիդին։

Սակայն ընկեր գեներալ, այդ ստի կայսրությունը, որը ստեղծում է բռնակալն իր շուրջը` նույնպես սուտ է։ Քանի որ, նրա ենթակաները, նախարարները, շրջապատի մարդիկ, անգամ իր ընտանիքի անդամները, բոլորը վախից ստում են։ Այդ նախարարները հասկանում են, որ բացասական զեկույցը կարող է իրեն զրկել պաշտոնից, այդ դեպքում նա պետք է խաբի իբր, թե իր ծառայությունում լավ է ամեն ինչ, իսկ նրա ենթակաները նույն կերպ պետք է զեկուցեն սուտը և խաբեությունն աստիճանաբար իջնում է մինչև շարքային ծառայողը կամ ոստիկանը։ Իրականում ինչպես ասացի` խաբում են իրենք իրենց։ Խաբելով բռնակալին` նախարարը արժանանում է գովեստի ու խրախուսանքի, հետևաբար դա նրան գայթակղում է, որպեսզի ավելի շատ ստի ու խաբի, նա երբեք չի փորձելու ճշմարիտ պատկերը ներկայացնել վերադասին։

Ահա թե բռնակալի թուլ տեղը որն է, ընկեր գեներալ, ստի վրա կայսրությունը խարխուլ է, բավական է մի գեղեցիկ ու հզոր սուտ և մի հարված, որպեսզի նա փլվի… Գիտե՞ք ընկեր գեներալ, Սանկտ Պետերբուրգում շատ եմ լսել Վանո Սիրադեղյանի խստության մասին լեգենդները, ՆԳՆ նախարարությունում նրանից սարսափում են բոլորը, քանի որ իր նախարար դառնալու ժամանակ նա համակարգից հեռացրել է մոտ 1000 ոստիկան, իբր իրենց վատ աշխատանքի պատճառով։ Եկեք չմոռանանք, որ ամենավախկոտ մարդիկ, դրանք ոստիկաններն են, քանի որ հասկանում են, որ իրենք հզոր են, քանի գրպանում ունեն այն ոստիկանի վկայականը: Բավական է, որ նա զրկվի այդ վկայականից, իսկույն դառնում է սովորական մողես, որը անգամ իր ստվերից է վախենում։ Այդ պատճառով ոստիկանների գերազանցելի մասը, պատրաստ է հարազատ ծնողների գերեզմանը սեփական ձեռքերով փորել, միայն թե չզրկվի այդ վկայականից։ Ինչքան շատ խոնարհվի իր վերադասի մոտ, ինչքան շատ քծնի ու խաբի, այնքան ավելի երաշխիք ունի առաջ գնալու։ Վանո Սիրադեղյանի կողմից կատարված ոստիկանների ազատումը, ավելի սարսափելի էր ոստիկանների համար, այդ պատճառով նրանք դա որակել էին, իբր « ոստիկանների սպանդ», իրականում ոչ մի սպանդ էլ չկար, միայն հեռացումներ են եղել։

— Այո, Առաքել, տղաս, շատ լավ ու պարզ ես մեկնաբանում, այդ ամենը շատ ճիշտ է, սակայն եկ չմոռանանք, որ Սիրադեղյանը պակաս ոճրագործ չէ։ Նրա ձեռքերին են Երկաթգծի վարչության պետի՝ Համբարձում Ղանդիլյանի, Ժորա Իսահակյանի և նրա վարորդ՝ Հակոբ Ունիկյանի սպանությունները, դրան գումարած՝ Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի և նրա վարորդ՝ Վարուժան Աբրահամյանի սպանությունները, Հենրիկ Խաչատրյանի և այլն, այդքանը միայն մեզ է հայտնի, մնացածի մասին էլ չխոեսեմ։ Մի խոսքով ինչպես դու էիր ասում․ « Փնտրեք հայի սուրն այնտեղ, որտեղ հայի արյուն է թափվել »։

— Դա ես չեմ ասել, այլ Րաֆֆին, — ասաց նա, — ընկեր գեներալ, իսկ Վարդգես Համազասպվիչի սպանությունը ո՞վ էր պատվիրել․․․

— Առաքել, բացառված չի, որ Վարդգես Պետրոսյանի մահվան պատվերը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, քանի որ․ վստահ եմ, որ ո՛չ Վանոն և ո՛չ էլ Վազգենն են դրա հետ կապված, այնպես, որ միակ մարդը մնում է Լևոն Տեր- Պետրոսյանը։

— Տեսնու՞մ ես, ամեն տեղ այդ փնթի շներն են իրենց կեղտոտ գործերով։ Բուլգակովը « շան սիրտը » գրելիս հենց շների բնազդն է ճանաչել, դրա համար Շարիկովի կերպարը ավելի գեղեցիկ է ներկայացրել։ Շները և բռնակալները ունեն իրենց թույլ տեղերը, միայն պետք է դրանք ճիշտ օգտագործել։

— Առաքել, լա՜վ, շներին թողնենք իրենց տեղում, դու հիմա ինձ ասա բռնակալների թույլ տեղը ո՞րն է․․․

— Ընկեր գեներալ, ես չեմ ասի, ինքներդ փորձեք գուշակել, ես միայն կփորձեմ հուշել։

— Դէ՜, հուշիր տեսնեմ, — նա սկսեց ծիծաղել,

— Դուք կարո՞ղ եք ասել, թե օրինակի համար Վազգենը ինչի՞ց է վախենում, — գեներալը սկսեց մտածել, կարծես չկարողացավ գուշակել,

— Առաքել, ծեր մարդ եմ, գլխումս խելք չի մնացել, խնդրում եմ բացատրիր, առանց հանելուկների։

— Լավ, ընկեր գեներալ, հիմա կասեմ, — տեղի տվեց նա, — բայց սա վերաբերվում է առհասարակ բոլոր բռնակալներին, Ներոնից սկսած, վերջացրած՝ Իոսիֆ Ստալինով։ Այդպիսով, բռնակալները առաջին հերթին վախենում են իրենց մրցակիցներից, երկրորդ հերթին իրենց անցյալից։ Այդպիսով, իրենց իշխանության ժամանակահատվածում նրանք փորձում են ոչնչացնել թե՛ մեկը և թե՛ մյուսը։ Առաջինը` մրցակիցների սպանությունները և խոշտանգումները անում են մեկ ուրիշի ձեռքով՝ իրենք մնալով ստվերում, որպեսզի իրենց չմեղադրեն մրցակիցներին ոչնչացնելու մեջ, անգամ պալատական հեղաշրջումների ժամանակ, նրանք երբեք իրենց ձեռքով չեն սպանել իրենց մրցակիցներին, դա արել են որևէ մեկի ձեռքով՝ թույնելով, դավադրաբար, կամ էլ « դժբախտ » պատահարի միջոցով։ Իսկ երկրորդ տարբերակում, ինչպես ասացի, նրանք վախենում են իրենց անցյալի մութ ու կեղտոտ պատմություններից, սովորաբար այդպիսի մարդիկ երբեք մաքուր ու բարոյական անցյալ չեն ունենում։ Նրանք պետք է ոչնչացնեն բոլոր փաստաթղթերն ու արխիվները, որոնք ինչ-որ կապ ունեն իր ծագման ու անվան հետ։ Դրա համար նրանք գործի են դնում ամեն հնարք, որպեսզի նոր ձևով ներկայացվի իրենց կենսագրական պատմությունը, հերոսական ու հաղթական փառքով ներկայացվի անգամ մանկության տարիները, երբ օրորոցում է եղել։ Այդպես իր նոր կենսագրությունով նա փորձելու է եկող սերունդներին ներկայանալ իր տիտանական ու «աստվածային ծագումնաբանական մեծությամբ»։ Օսկար Ուայլդը մի խոսք էր ասում․ « Ոչ ոք այնքան հարուստ չէ, որպեսզի կարողանա հետ գնել իր անցյալը », սակայն ես համաձայն չեմ նրա հետ, մեր փնթի բոշաները ամեն ինչ կանեն, որպեսզի կարողանան կեղծ փաստաթղթերթվ ու կոնդակներով հաստատեն իրենց ազնվական ու արիստոկրատական ծագումը, կփորձեն խնամի- բարեկամ լինել իրենց դասի ազնվականության հետ, ու կտեսնեք կգա ժամանակ, որ իրենց դղյակների ճակատին կհայտնվի ինչ-որ զինանշան կամ խորհրդանիշ, որպես ի ցույց աշխարհի, որ իրենք սերվում են արքայական դինաստիաններից ու այդ ամենը լուռ կնդունվի հասարակության կողմից: Ու այդ փնթիների զավակները չեն իմանա, որ իրենց ծնողները տասնամյակ առաջ եղել են այն հանցագործ, քաղքենի աղբը, որի վրա անգամ չէին էլ թքում: Ու այդպես ապականված սերունդը պետք է պատկերացնի, որ իր երակներում կապույտ արյուն է հոսում, որովհետև ինքը սերված է հայ իշխանական գերդաստանից: Նա կարող է իրեն թույլ տալ վերևից նայել մարդկանց, քանի որ ներքևինները նրա համար արժեք չեն ներկայացնելու: Իսկ այդ փնթի ծնողների ամենավտանգավոր հարցը լինելու է իրենց անցյալի կենսագրությունը: Նրանց անցյալը հիշեցնողները դառնալու են պետության ու ազգի թշնամի, դավաճան ու թուրք են որակվելու, ամեն ինչ արվելու է, որպեսզի նրանց ոչնչացնեն, ոչնչացնեն անգամ նրանց գերդաստաններն ու հուշագրությունները։ Նրանց անցյալից ոչինչ չպետք է մնա, միայն այն, ինչ մատուցվել է իրենց կողմից։ Ընկեր գեներալ, եթե թույլ կտա՞ք բերեմ մի օրինակ, որը Ձեր հայրիկին էր վերաբերում․․․

— Իհարկե, կարող ես շարունակել տղաս, — համաձայնվեց գեներալը,

— Ձեր հայրը՝ Հայկ Բժշկյանցը, շատ տաղանդավոր ու իմաստուն մարդ էր, ասեմ որ շատ եմ ուսումնասիրել նրա պատմությունը, այնպես որ, նախ ավարտեմ միտքս, հետո նոր կանդրադառնամ Ձեր հայրիկի պատմությանը։ Այդպիսով Լենինն ու Ստալինը իրենց հերթին դաժանաբար ոչնչացնում էին իրենց մրցակիցներին, Լենինը իր մրցակիցը համարում էր՝ Ռոմանովների կայսերական ընտանիքը, իսկ Ստալինը՝ Lև Դավիդովիչ Տրոցկուն ու Հոկտեմբերյան Հեղափոխության մյուս զորավարներին, որոնք իրենից մի քանի գլուխ բարձր էին կանգնած, այդ թվում Ձեր հայրը՝ « Երկաթե դիվիզիայի » հրամանատար՝ Հայկ Բժշկյանցը։ Մի առիթով Մարկ Կալինինը ասել է. « Առանց այնպիսի ազգային զորավարների, ինչպիսիք էին Ֆրունզեն, Գայը, Չապաևը՝ Կարմիր բանակը չէր կարող հաղթել թշնամիներին »։ Դե, ինչպես տեսանք այդ դավադիր թշնամին էր, որ պետք է կործաներ հերոսներին, որպեսզի ինքը կարողանար իշխել։ Անգամ նրանց մասին բոլոր նյութերը ոչնչացվել են, Ձեր հայրիկին պատկանող ամեն ինչ, միայն Ձեր հայրը այնքան հեռատես մարդ էր, որ կարողացել էր գուշակելով ապագան Ձեզ հեռացնե այդ փորձանքներից։ Բռնակալը գործում է խորամանկությամբ, դավադրություններն ու խառնակչությունները նրա հիմնական զենքն են, նա կարողանում է գումարի և իշխանության իր լծակներով ամեն ինչ անել՝ ոչնչացնելու համար իր հակառակորդին, պետության ու հեղափոխության ու ժողովրդի թշնամի որակելով, նրանք հազար հնարք են գտնում նրան վարկաբեկելու։ Գործի են դնում մամուլն ու գիտնականներին, գրողներին և մշակութային գործիչներին՝ վարկաբելելու իրենց թշնամիներին, միաժամանակ յուր մեծարման գովասանքները շաղ տալով ամենուր։ Բռնակալի դեմ պայքարել կարելի է միայն իր իսկ մեթոդներով, նույն խորամանկությամբ, նույն ձևերով, օգտագործելով իր թույլ տեղը՝ իր անցյալը, անգամ իր մանկության խաբված էջերից սկսելով։ Միայն այդպես, իր իսկ ձևով կարելի է պայքարել նրանց դեմ, իզուր չէր, որ Ֆելիքս Էդմունդովիչ Դերժինսկին ասում․ « Սպիտակ տեռորին կպատասխանենք կարմիր տեռորով »։ Հարցը ահաբեկությունը չէ, այլ գործելաոճը, եթե բռնակալը խորամանկում է կամ ուժ գործադրում, ուրեմն պետք է նրան հակադարձել` օգտագործելով նույն բանակն ու զորքը իր դեմ, սակայն երբեք առճակատման չգնալ, քանի որ, նրա ուժի դեմ չես կարող։ Ֆելիքս Էդմունդովիչը շատ խելացի մարդ էր, զուր չէր, որ կարողացավ ստեղծել աշխարհի ամենահզոր գաղտնի ծառայությունը։ — Ընկեր գեներալ, բռնակալները երբեք ինքնակամ իշխանությունից չեն հրաժարվում, բացառությամբ միայն Չիլիի նախագահ՝ գեներալ Ավգուստո Պինոչետից, որը 1973 թվականին ռազմական հեղարջումից հետո կառավարեց երկիրը մինչև 1988 թվականը, շուրջ տասնվեց տարի, ինքնակամ հանձնելով իշխանությունը։ Պինոչետի շնորհիվ Չիլլին սկսեց առաջընթաց ու զարգացում ապրել։ Առհասրակ դիկտատորները միշտ ունենում են մի պետություն, որը կարող է իրեն ապաստան տալ ճողոպրելու դեպքում, և այդպիսիները նախօրոք հոգում են իրենց ֆինանսական ու տնտեսական հարցերը հենց այդ երկրի ներսում։ Այսինքն ֆինանսական բոլոր պահուստները տեղափոխում են այնտեղ, ու միայն « դեպոզիտներում», (պահոցում ) նրանք վստահում են միայն կանխիկ գումարին, այսինքն բանկերին չեն վստահում, քանի որ այդ հաշիվները կարող է սառեցվել, իսկ այս դեպքում նրանք ճամպրուկներով են պահ տալիս իրենց թալանը, որովհետև այդպես ապահով է։ Այնպես որ բռնակալի ամենասարսափելի բանը դա « մահն » է, ինչպես ասում են « երկու վախը մի մահ է »։ Եթե ուզում եք իմանալ սնահավատությունից է ծնվում այդ վախը, համարձակ մարդը միշտ ինքնավստահ է լինում, հավատում է, որ դիմացը կանգնած հակառակորդին կարող է հաղթել, ինչպես մեր ազատամարտիկները վստահ էին, որ հաղթելու էին: Իսկ եթե հիշում եք, Լևոն Տեր-Պետրասյանը հայտարարել էր. « որ երեք միլիոնով չենք կարող հաղթել յոթ միլիոնանոց Ադրբեջանին »։ Իրականում այդ մեր երեք միլիոնից ընդամենը 0,3 %-ն էր պատերազմից տեղյակ։ Քանի որ ժողովրդի մեծ մասը առևտրի ու եռուզեռի մեջ էր, թքած ունեին, որ պատերազմ է, ռազմաճակատում ու սահմանին մարդիկ էին զոհվում։ Սակայն ազատամարտիկների հավատքի շնորհիվ եղավ մեր հաղթանակը։ Վախը դա ամենասոսկալի երևույթն է, վախից մարդիկ ձեռք են բերում բազմաթիվ հիվանդություններ, ու ինչպես ասացի վախի հիմնական շարժառիթը դա սնահավատությունն է: Ընկեր գեներալ, եթե հիշում եք Թումանյանի « Lոռեցի Սաքոն » պոեմը։ Թումանյանը իզուր չէր ներկայացրել, որ սնահավատ՝ հսկա, աժդահա Սաքոն խելագարվում է, միայն իր տատու պատմած հեքիաթների չարքերից ու սատանաների մասին մտածելուց։ Այդ վախը հսկային դարձրեց մի փոքրիկ տաշեղ: Դե հիմա ինքներդ համոզվեք, որ երկու վախը մի մահ է։ Տրոցկին իր կենդանության օրոք սարսափի մեջ էր պահում պողպատյա Ստալինին, այդ պատճառով Ստալինը ամեն ինչ անում էր, որպեսզի ձերբազատվի անգամ նրա անունից և ուրվականից։

— Այո՜, փաստորեն լավ ուսումնասիրել ես այդ մարդկանց կենասգրությունը,

— Այո, ընկեր գեներալ, իմ բարեկամներից մեկը՝ Ալեքսանդր Շուբինը, որը Ռուսատանում շատ հայտնի գրող է, հաճախակի այցելում է ինձ: Անդրադառնում ենք հեղափոխական շրջանի պատմությունների ու անձանց կենսագրական մութ պատմություններին, նա հիմա աշխատում է « 10 мифов совтской страны » գրքի վրա` հույսով ենք, որ եկող տարի այն կավարտի ու կհրապարակվի, խոստանում եմ, որ գիրքը հրապարակելուց հետո Ձեզ կուղարկեմ մեկ օրինակ։

— Շատ շնորհակալ կլինեմ տղաս, իրոք շատ խառը տարիներ էին, քանի որ ամեն ինչ ոչնչացրեցին իրենց ետևից, նույնիսկ պատմությունը։

— Դե, հիմա Շուբինը փորձում է արխիվներից հանել ու վերականգնել իրական պատմությունը, որը ստալինյան համակարգը ձևափոխել ու մատուցել ժողովրդին։ Այդպես էլ Ձեր հայրիկի՝ Հայկ Բժշկյանցի՝ Գայի մասին շատ կցկտուր տեղեկություններ կան, ու շատ հետաքրքիր է, որ ոչ մի տեղ չկար գրված Ձեր մայրիկի ու Ձեր գոյության մասին: Ձեր հայրը կանխամտածված է թաքցրել Ձեզ, որպեսզի չբացահայտեն ու վնասեն։ Նա կարծես կանխազգացել էր ստալինյան ու Բերիայի ահաբեկությունների մասին։ Այնպես որ, այն ձեռագիր օրագրերը, որոնք Գայը հանձնել է Ձեր մայրիկին, գալիս է համոզելու, որ նա վախեցել է Ձեր կյանքի համար: Անգամ փաստաթղթերում է փոխել տվյալները, որպեսզի Բերյային հեռու պահի ձեզանից։

— Այո՜, իրավացի ես տղաս, ինքս էլ եմ փորձել մեր արխիվներում գտնել ինչ-որ բան, սակայն անարդյունք, կա այն ինչ գիտենք։

Ընկեր գեներալ, Հայկ Բժշկյանցի մասին շատ քչերը գիտեն, մինչդեռ նա եղել է տաղանդավոր ռազմական ու քաղաքական գործիչ, նա շատ մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար։ Ձեր հայրիկի հուշատետրերից երևում է, որ նա բազմաթիվ անգամ Լենինին առաջարկել է ազատագրել Արևմտյան Հայաստանը, սակայն անարդյունք, որովհետև Կրեմլում գործում էին դավաճան հայերը, որոնք մեծ վնաս էին հասցնում հայ ժողովրդին քան թե նպաստում նրա առաջընթացին, չհաշված ադրբեջանցիների ու ստալինյան խմբակի անդամներին։

— Այո, իրավացի ես տղաս, քանի որ դավաճանները ամեն ժամանակ եղել են, ու դա հրաշք էր, որ հայրս կարողացել է մեզ թաքցնել այդ շնագայլերից, — տխուր ասաց գեներալը, — իսկ ամենամեծ հրաշքը այն է, որ մայրս կարողացել է խնամքով պահել հայրիկիս այն օրագրերը, դրանք բավական է, որ հայտնվեյին ինչ-որ մեկի ձեռքին, որպեսզի առանց դատ ու դատաստանի, որպես ժողովրդի թշնամի գնդակահարվեյին տեղում․․․

— Իրավացի եք, ընկեր գեներալ, Ձեր մայրը հերոսական և համարձակ կին էր, որ կարողացել է Ձեզ թողնել այդ գանձը, սա ապացուցում է, որ Գայ Բժշկյանցը, եղել է բոլոր ժամանակների ամենամեծ զորավարը և հայը։ Ձեր հայրիկի գաղափարներն ու երազանքները եղել են չափավորված ու համարձակ։ Նրա ուրվագծած ապագա Հայաստանի քարտեզում ներառվում էր այսօրվա Թուրքիայի տարածքը, ներառյալ` Ադրբեջանը։ Իսկ ամենահետաքրքիրը այն էր, որ նա առաջարկում էր թուրքական ռասսայից մաքրել ողջ Կովկասը և Անատոլիան։ Ու այդ ծրագիրը նա իրականացնելու էր ոչ թե բռնությամբ կամ տեղահանելով, այլ միայն նպաստաբեր պայմաններ ստեղծելով, և շահագրգռելով։ Այսինքն առաջարկում էր թուրքերին տեղափոխել ներկայիս Մոնղոլիայի տարածքը` իրենց պապական հայրենիքը։ Նա առաջարկում, էր թուրքերի համար, եթե ստեղծեն նպաստաբեր պայմաններ խաշնարածության համար, ապա իրենք կամավորաբար կհամաձայնվեն մի քանի տասնյակ գլուխ անասունի դիմաց տեղափոխվել իրենց հայրենի թուրանական երկրամաս։ Իր ուրվագծած ապագա Հայաստանում, եթե գերիշխի օրենքի իշխանություն, ապա գող և թալանչի թուրքի համար նպաստավոր չէր լինի ապրել օրինական երկրում, այնպես որ, նրանք կնախընտրեյին վերադառնալ իրենց խաշնարածությանը, քան թե ապրեն օրենքի երկրում։ Նույն պայմաննեը նա առաջարկում էր տեղական քրդերի տարբերակում, քրդերին խրախուսելով, ապրել իրենց համար ավելի նպաստավոր Իրաքի և Սիրիայի տարածքում, քան Հայաստանում։ Այդպիսով, օրինական ճանապարհով նա իրականացնում էր էմիգրացիա սեփական ցանկությամբ։ Ընկեր գեներալ, գիտե՞ք ամենահետաքրքիր փաստն այն էր, որ Ձեր հայրը, գաղտնի կապեր է ունեցել Գարեգին Նժդեհի հետ, և փորձել է նրա օգնությամբ կապեր հաստատել Եգիպտոսում և Հնդկաստանում մեծահարուստ հայերի հետ, որոնք կարող էին իրենց վրա վերցնեին թուրքերի միգրացիոն ծախսերը: Արդյունքում նրանք հետագայում կարող էին շահութաբեր գործեր սկսել նոր Հայաստանում։ Ճիշտն ասած ես կարծում եմ, որ Ձեր հայրը այդպես էլ չհասցրեց Լենինին ներկայացնել այս ծրագիրը, քանի որ, կատաղի մարտեր էին գնում Լենինի ծննդավայրը ազատագրելու համար, նա տարված էր սպիտակ գվարդիականների դեմ մղվող մարտերով, իսկ հետո էլ Լենինի մահը ամբողջովին կործանեց նրա ծրագիրը, քանի որ, վստահ էր` Ստալինի հետ նման ծրագրեր քննարկելն անիմաստ էր։ Ահա՜ ինչ, այդ ծրագրերը մնացին միայն այն օրագրում, որը ժառանգեցիք Դուք․․․

— Պատկերացնու՞մ ես Առաքել, ինչ հզոր պետություն կլիներ Հայաստանը, եթե իրագործվեր այդ ծրագիրը` Մարմարայից մինչև Կասպից, Միջերկրականից մինչև՝ Սև ծով․․․ Ծովից ծով Հայաստան․․․

— Այո՜, ընկեր գեներալ, Ծովից ծով Հայաստան․․․ Նույնիսկ Տիգրան Մեծի ժամանակաշրջանում այդպիսի մեծ տարածք չենք ունեցել, ինչը առաջարկում էր Ձեր հայրը, նա նույնիսկ առաջարկում էր․ նոր Հայաստանի Սոցիալիստական Ռեսպուբլիկայի քաղաքներից մեկը՝ Ստամբուլը վերանվանել Լենինի անունով՝ Լենինավան։

— Անհավանալի է թվում, այդ հզոր մարդը ինչպիսի ցավալի վախճան ունեցավ, — գեներալը հուզվեց, նա անգամ չի հիշում հորը, սակայն իր մայրիկի պատմածներով, կարողանում էր պատկերել նրա կերպարը, — լավ, անցածը այլևս ետ չես բերի, հիմա պատմիր թե ինչպե՞ս անցավ խաշկերույթը, — թեման փոխեց, — նա, ինչ-որ նոր բան գտա՞ր, մենակ խնդրում եմ չմոռանաս ինձ էլ պատմել այդ « ԱրմենՏելի » ու կոնյակի օֆշորային գործարքի ինչ-որ հայտնի է քեզ։

— Շատ լավ, ընկեր գեներալ, — համաձայնվեց նա, — նախ ասեմ, որ արդեն Մովսես Գեղանգուլյանը մեր ընկերն է, ցանկացած պահին կարող է խոսել, նրանից արդեն ստացել եմ մի քանի հարցերի պատասխաններ…

— Այդքան շու՞տ, — զարմացավ գեներալը:

— Շատ ավելի շուտ, ընկեր գեներալ, մինչև Աշտարակ հասնելը արդեն պատրաստ էր…

Գեներալը սկսեց ծիծաղել:

— Ա՛յ տղա, քեզ շուտվանից պետք է գնդապետի կոչում տային…

— Չէ՜, չէ՜, Գրիշա Գայկովիչ, շա՜տ գոհ եմ, ուսադիրներից այնպես եմ հոգնել…

— Դե լավ, շարունակիր պարոն գնդապետ, — կատակեց նա, — հիմա արդեն ընկերներ չկան, բոլորը պարոն են դարձել…

Նրանք ծիծաղեցին:

— Ուրեմն այսպես, պարոն գեներալ, — գեներալից ետ չմնալով շարունակեց նա, — Վազգենի ընտանիքը այնտեղ էր, իր ամբողջ կազմով, գումարած նրա գնդապետների էլիտան: Վազգենի եղբոր երեխան բացեց ընտանեկան խաղաքարտերը, դեռ երեք տարեկան չկար, նոր լեզու առած երեխան ասաց. « Որ Լևո՛նը, հոպալիս մոտ նախագահ է աշխատում »:

— Այո՜, հետաքրքիր է, իմ ասածը հաստատվեց, — բռունցքով հարվածեց գրասեղանին, — Առաքել, իզուր չեն ասում. « եթե ուզում ես տան գաղտնիքը իմանալ, ապա փոքրերից հարցրու »: Մայոր, Բաղրամյանի վրայի կրակոցները ռազմական հեղաշրջում էր, ու դրա պարագլուխը Վազգենն էր: Ես կարծում էի, թե Լևոնն է հրաման տվել կրակել ժողովրդի վրա, պարզվում է` Վազգենն է: Չնայած հեռուստատեսությամբ լսեցի նրա հայտարարությունը երբ հայտարարեց թե. « Մեկ է եթե ընդիմությունը 100 տոկոս էլ ձայն ստանար, նրանց իշխանություն տվող չկար », սակայն ես կարծում էի, թե դա ՀՀՇ-ականների ծրագրի մի մասն է: Փաստորեն դա Վազգենի ու Վանոյի ինքնագործնեությունն էր` իշխանությունը բռնազավթելու նպատակով:

— Միանշանակ, ընկեր գեներալ, — համաձայնեց նա:

— Մայոր, Սովետի ժամանակ, այդպիսի հանցագործներին Սիբիր էին աքսորում, որպեսզի նորմալ հասարակությունից ու քաղաքակրթությունից հեռու լինեին, — ասաց գեներալը, — Կեղտոտ Ֆեոդալների ու տականք բուրժուաների վերջը տվեցինք, բայց էս երկիրը նորից վերադարձավ միջնադար` իր կոտրած տաշտակին: Ահա. սեփական աչքերով տեսնում ենք Շիրվանզադեի « Քաոսը », Պռոշյանի « Հացի խնդիրը »: Խե՜ղճ ժողովուրդ, ահա թե քեզ ուր հասցրեցին առաջնորդներդ:

— Ընկեր գեներալ, ինձ թվում է Վազգենի ուժը հենց այդ հանցագործ ու փնթի գնդապետներն են, — ասաց նա, — Գեղանգուլյանը խոստովանեց, որ Վազգենը նրանց շուտով գեներալ է օծելու:

— Մայոր, գիտե՞ս որ դա կլինի հանցագործության գագաթնակետը, — բարկացավ գեներալը, — ինչքան անպատիժ են դարձել, նույնիսկ Աստծուց չեն վախենում, հանցագործին գեներալ դարձնելով, նա ոտնատակ է տալիս այս ժողովուրդին:

— Այդպես էլ կա, ընկեր գեներալ, — համաձայնվեց նա, — գեներալների միջոցով էլ ինքը դառնալու է մարշալ կամ « генераллиссимус »: Նա, այդ քայլով թքում է ամբողջ հայ ժողովրդի պատմության հերոսների վրա, մեր նահատակների շիրիմներին… Կտեսնեք, ընկեր գեներալ, ժողովրդի վրա ծանրանալու է նրա հանցանքները, անգամ տասնյակ տարիներ հետո, չեն կարողանալու ազատվել նրա կեղծիքներից ու հանցանքներից:

— Մայոր, իսկ այդ գնդապետներն ինչպիսի՞ մարդիկ են, — հարցրեց գեներալը:

— Ընկեր գեներալ, այստեղ մարդ բառն իզուր օգտագործեցիք, — քմծիծաղեց բժիշ — ճղճիմ, քաղքենի, հանցագործ: Կյանքումս այդպիսի ցածրախավ մարդկանց հետ չեմ շփվել, նրանք անգամ խոսելու ձև չգիտեին, իրենց գռեհիկ պահվածքով զիջում էին նույնիսկ Բուլգակովի Շարիկովին: Պաշտոնական նստել էին Վազգենի կողքին, կեղտոտ մատներով մտել խաշի մեջ ու խոզի նման լափում էին իրենց լափը, կարծես առաջին ու վերջին անգամն էին ուտում: Ընկեր գեներալ, Դուք պետք է տեսնեիք դա… Մտքումս մեծ ցավ ապրեցի իմ ժողովրդի համար, Ձեզ համար ընկեր գեներալ, նրանք շուտով պետք է գեներալ դառնան` կոչումով հավասարվելով Ձեզ: Բայց միևնույն է, քաղքենի բոշաներ էլ կմնան` անկախ ժամանակից: Ժամանակն ու պայմաններն անզոր կլինեն փոխել միջնադարի այդ թափթփուկներին: Ու գիտե՞ք ինչն է վտանգավոր, որ դրանցից ծնված լամուկները խոզի պես բազմանալու են, որպեսզի լափեն ինչ պատահի: Խոզն` այն կենդանին է, որն անգամ կենակցում է իր ծնողների հետ, լափում է ինչ պատահի, անգամ իր ձագերին: Ասացեք խնդրեմ, խոզից ի՞նչ սպասելիք կարելի է ունենալ…

— Այո, իրավացի ես տղաս, նրանք անպատիժ մնալու են, քանի դեռ ժողովուրդն այդպես է ուզում, — ասաց գեներալը, — գիտես որ, նրանք վաղը կամ մյուս օրը հերոսական մի պատմություն գրել կտան իրենց մասին, և նրանց այդ սուտ պատմությամբ նվաճած հերոսի դափնիները վերագրելու են իրենց` իհարկե, որպես երաշխիք` թալանելու և անպատիժ մնալու համար։

— Ընկեր գեներալ, հայ ժողովուրդը միշտ հաղթահարել է նման իրավիճակները, — ասաց բժիշկը, — սակայն այն, ինչ տեսնում եմ, կարծես անհաղթահարելի է թվում, ժողովուրդը հիասթափված ու ընկճված է:

— Համաձայն եմ քեզ հետ մայոր, և սա դեռ սկիզբն է…

— Ընկեր գեներալ, հայ ժողովրդի մեջ եղել են միշտ անհատներ, որոնք լույս են վառել խավարի մեջ, ես վստահ եմ, որ վաղը կգտնվի մի Թեհլերյան, որը արժանի պատիժ կտա Վազգենին էլ իր գեներալներին էլ:

— Առաքել, տղաս, ճիշտ ես ասում, սակայն կարող է դա ձգվել և սրանք հասցնեն իրենց սև գործը ավարտել, — տխուր ասաց գեներալը,

— Ի՞նչ սև գործ նկատի ունեք ընկեր գեներալ:

— Տղաս, չե՞ս տեսնում համատարած սեփականաշնորհումը, այն հանրային գույքը և միջոցները, որոնք տասնամյակների ընթացքում արյան ու արցունքների վրա ստեղծվեց: Խորհրդային Հայաստանի որջ հարստությունը մի քանի ամսվա մեջ թալանվեց ու ոչնչացվեց, և շարունակվում է ոչնչացվել… Կոլտնտեսությունների անասունները, գյուղտեխնիկան, գործարանների սարքավորումներն ու հաստոցները: Խորհրդային Հայաստանը աշխարհի ամենաարագ զարգացող պետություններից մեկն էր, իսկ Խորհրդային հանրապետություններից ամենաառաջատարը` իր գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում: Խորհրդային 16 հանրապետություններին մատակարարում էր գյուղ մթերք` միրգ ու բանջարեղեն, պահածոններ ու կաթնամթերք, իսկ հիմա վիճակն այնպիսին է, որ անգամ ինքն իրեն չի կարողանում կերակրել: Ամեն ինչ փոշիացրին, աղետի գոտու միլիոնները, ժողովրդի միջոցներն ու հանրային հարստությունը: Մեր հանրապետության գիտահետազոտական ինսիտուտները աշխարհի ամենաառաջատարներից էին` անգամ էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ էինք արտադրում, արբանյակային ու աստղադիտական սարքավորումներ, հաստոցներ, ռոբոտներ, մեքենաշինություն: Մի փոքր երկիր` հարուստ ամեն ինչով, իր բուսական ու կենդանական աշխարհով, իր պատմական կոթողներով ու գիտական մտքով, անգամ կլիման էր յուրահատուկ, իսկ հիմա…

Ռուսները Հայաստանն անվանում էին « Солничная Армения » հիմա այդ արևն էլ չկա, հեռացել է մեզանից, վերջին տարիներին ձմեռները սաստիկ ցուրտ էին, անգամ բնությունն էր մեզ պատժում: Թվում է թե Աստված երես է թեքել այս երկրից ու ժողովրդից: Գիտե՞ս մայոր, երբ հանցագործներին իշխանություն ես տալիս` այդպես է լինում, դու լավ ես ասում « Շարիկովներ »: Վստահ եմ, Բուլգակովը երևի իր կյանքում հանդիպել է Վազգենի նման թորվածքների, այլապես նա չէր գրի « Շարիկովի » պատմությունը: Սրանք անասնական հատկություններ էլ չունեն, ագահ են ու անկուշտ, ինչքան լափում են, այնքան ավելի է գրգռվում ախորժակը, — գեներալը բորբոքված էր, բարկությունից շունչը կտրվում էր, սակայն չէր ընդհատում, հանկարծ նկատեց, որ անկախ իրենից ձայնը բարձրացրել է, ընդհատեց, — Առաքել ջան, կներես, շատ բարկացած եմ…

— Ընկեր գեներալ, ոչինչ, մի անհանգատացեք, — հանգստացրեց նա, ասեք բոլորը, Ձեր մեջ կուտակված այդ ծանրությունից ազատվեք… Ես գիտեմ, որ Դուք ոչ մեկի մոտ այսպես ազատ չեք արտահայտվում, դրա համար խնդրում եմ շարունակեք, ես պատրաստ եմ լսել Ձեզ… Իսկ այդ ամենը ներսում պահելով Դուք վնասում եք Ձեր առողջությանը…

— Այո, ճիշտ նկատեցիր տղաս, օրերով չեմ խոսում, անընդհատ մտածում եմ, թե ինչու՞ այդպիսի կեղտոտ ու ստոր դավաճաններ կան մի ազգի մեջ, մեկը գնում է, մյուսն է գալիս ու դրանք կարծես թե վերջ չունեն…

— Ու՞մ նկատի ունեք ընկեր գեներալ, — քմծիծաղեց բժիշկը,

— Հենց առաջինը Դեմիրճյանին ու Յուզբաշյանին, հետո էլ Լևոնն ու Վազգենը, դրանք ինչու քի՞չ են: — զարմացավ նա։ — Բժիշկ դու լավ գիտես, որ Դեմիրճյանից շատ բան էր կախված, ու նա չկարողացավ Հեյդար Ալիևի պես խորամանկ գտնվել…

— Իրավացի եք ընկեր գեներալ, մենք թուրքերի դիվանագիտությունից շատ բան ունենք սովորելու…

— Ես Նախիջևանի հայաթափման հիմնական մեղավորին համարում եմ հենց Դեմիրճյանին, — բարկացած շարունակեց գեներալը, — նա ոչինչ չձեռնարկեց` Նախիջևանի հայությանը Ալիևի հալածանքներից պաշտպանելու համար: Նույնիսկ, ես կասեի` օգնեց իրագործելու այդ հրեշավոր ծրագիրը:

— Ինչպե՞ս թե, — զարմացավ նա, — ընկեր գեներալ, Կարեն Սերոբիչը մասնակցե՞լ է Նախիջևանի հայաթափմանը:

— Այո, իհարկե, պատմությունը այս է, 1974- էր Նախիջևանից մազապուրծ Երևան էին հասել մոտ 50 հայ ընտանիք, — սկսեց պատմել գեներալը, — նրանց նկատմամբ ադրբեջանցիները բռնություններ էին գործադրել, նույն Սումգայիթի նման: Անմիջապես Մոսկվայից կարգադրում են կառավարական հանձնաժողով ստեղծել ու մեկնել Նախիջևան: Դե ինչպես միշտ այդ հանձնաժողում, ընդգրկցած էր ԿԳԲ-ի այդ ժամանակվա ղեկավար` Գեներալ Արկադի Ռագոզինը, ես ու մի քանի նախարարներ: Պատվիրակությունը ղեկավարում էր ինքը` Կարեն Սերոբիչը, որն այդ ժամանակ արդեն Կենտկոմի առաջին քարտուղարն էր: Մոռացա ասել, որ Արկադի Պավլովիչը մեր Ակադեմիայի ավագ կուրսանտներից էր եղել, նրան վաղուց էի ճանաչում և շատ մտերիմ էինք իրար հետ: Ազնիվ ու բարի մարդ էր: Դե մենք մեկնում ենք Նախիջևան ու ծանոթանում իրավիճակինին, ազգամիջյան հողի վրա կայացած բռնությունները արձանագրում ենք, ու ներկայացնում պատվիրակության ղեկավարին` Դեմիրճյանին: Հետո իմանում եմ, որ ադրբեջանցիները Դեմիրճյանին ինչ-որ գործարք են առաջարկում ու նա փոխում է մեր քննչական խմբի զեկույցը` Մոսկվա ներկայացնելով այլ բան: Մի քանի ամիս հետո, Դեմիրճյանը դառնում է ԽՄԿԿ կենտկոմի անդամ և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ։ Արկադի Պավլովիչը, Մոսկվայի իր մտերիմներից իմանում է, որ Դեմիրճյանը մինչև Մոսկվա զեկույց ներկայացնելը, մի քանի անգամ անձնական հանդիպումներ է ունեցել Հեյդար Ալիևի հետ, որն այդ ժամանակ ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահի առաջին օգնականն էր: Ալիևի միջնորդությամբ Դեմիրճյանը պարգևատրվում է՝ « Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով »: Ու ստանում ԽՄԿԿ դեպուտատի մանդատը: Չնայած, որ Ռագոզինը Դեմիրճյանին նախատել էր հանձնաժողովի փաստաթղթերը կեղծելու մեջ, այնուամենայնիվ ոչինչ չկարողացավ անել, քանի որ Դեմիրճյանի հովանավորյալն հենց Ալիևն էր: Այդ պատճառով էլ անզոր եղավ Դեմիրճյանի դեմ ինչ-որ բան ձեռնարկել: Դե, ինչպես տեսնում ես դավաճանները ամենուր են, Դեմիրճյան, Յուզբաշյան, Տեր-Պետրոսյան, Վազգեն, Վանո… Սրանք բոլորն էլ իրար բերան թքած հրեշներ են:

— Այո, ընկեր գեներալ, սարսափելի է, ճիշտն ասած Դեմիրճյանի այս պատմությունն առաջին անգամ եմ լսում, — ասաց բժիշկը:

— Առաքել հիշում ե՞ս 80 — ականների սկզբն էր, երբ Կարեն Սերոբիչի նախաձեռնությամբ սկսվեց Արարատյան դաշտավայրում գյուղացիների կողմից սարքած ջերմոցների քանդման գործընթացը:

— Այո ընկեր գեներալ, շատ լավ եմ հիշում, նույնիսկ քաղաքական ավիացիայի ուղղաթիռները երկնքից հետախուզում ու հայտնում էին ջերմոցների տեղերը, մնացածն արդեն տեխնիկայի գործ էր:

— Իսկ դու գիտե՞ս, որ հենց Դեմիրճյանն իր հովանավորյալ` Ալիևի առաջարկով էր քանդել այդ ջերմոցները։ Նախիջևանում ադրբեջանցիները մի քանի հեկտար տարածքի վրա ջերմոցներ էին կառուցել, սակայն հայերը ծաղկի արտահանման գործում առաջինն էին ԽՍՀՄ ում, այն որ ԽՍՀՄ-ի բոլոր ծայրամասերին հայերն էին ծաղիկներ մատակարարում։ Ալիևը կարգադրում է Դեմիրճյանին, որպեսզի նա ոչնչացնի Արարատյան դաշտավայրում գտնվող անհատական ջերմոցները։ Դե Դեմիրճյանն անկարող էր մերժել իր կնքահոր խոսքն ու ձեռնարկում է ջերմոցների ոչնչացման օպերացիան։ Չնայած այն բանին, որ նույն ժամանակ պետությունը խրախուսում էր ադրբեջանցիներին` Նախիջևանում ջերմոցներ կառուցելու գործում, անգամ վարկավորում էր այդ ծրագիրը։ Հետաքրքիրն այն էր, որ հայերից շատերը մեկնեցին Նախիջևան և այնտեղ սկսեցին կառուցել ջերմոցներ, իհարկե Նախիջևանի իշխանությունների օգնությամբ։ Հայերի այդ արտագնա աշխատանքը Նախիջևանին մեծ եկամուտներ բերեց։ Դեմիրճյանի դավաճանության արդյունքում, Խորհրդային Միությանը ծաղիկ մատակարարող Հայաստանը մինչև հիմա չի կարողանում սեփական շուկայի համար ծաղիկ աճեցնել: Արդեն 10 տարուց ավելի է, ինչ վեր է ածվել ծաղիկ ներմուծող երկրի:

— Հետաքրքիր էր ընկեր գեներալ, որ ՀՀՇ-ականները իշխանության գալուց հետո, երբեք Դեմիրճյանին պատասխանատվության չկանչեցին այդ հանցանքների համար։

— Քո կարծիքով, Դեմիրճյանը հիմա՞ր մարդ էր: Նա ՀՀՇ-ականներին Մարիուս Յուզբաշյանի ու Կառլոս Ղազարյանի միջոցով էր սանձում:

ՀՀՇ-ականների պոչը Դեմիրճյանի ոտքի տակն է եղել։ Այդ պատճառով փորձել են նրանից հեռու մնալ։ Դեմիրճյանի հանցանքների թիվը շատ է, սակայն չկան վկաններ, եղածներին էլ Կառլոս Բագրատիչն էր մեկուսացնում, սակայն Սերոբիչի սև գործերը այստեղ է, ա՛յս գլխում, — նա ձեռքը դրեց ճակատին, — հիմա փորձում եմ գրել այդ փաստերը, որպեսզի հետագա սերունդներին ապացույց լինի, որ նրանք հանցագործներ են եղել:

— Ընկեր գեներալ, Նախիջևանի մասին մի շատ հետաքրքիր պատմություն եմ լսել: Հիշու՞մ եք Ալեքսանդր Շուբինի մասին Ձեզ ասացի, այն ռուս գրողի:

— Այո՜, այո՜, հիշում եմ․․․

— Նա ինձ ծանոթացրեց մի հայ լրագրողի հետ, նրա անունը` Վարդան Էր: Ժամանակին նա աշխատել էր ինչ-որ շրջանային մամուլում, — շարունակեց նա: — Նա պատմում էր, որ 1945 — 1947 թվականի հայրենադարձության ժամանակ` Քոչինյանը խնդրանքով դիմում է Մոսկվայի կենտրոնական իշխանություններին, որպեսզի պայմաններ ստեղծեն հայրենադարձվող հայերին բնակելի տարածքներ տրամադրելու համար: Մոսկվայի կողմից հրահանգվում է, որ ներգաղթողներին տեղավորեն Նախիջևանի տարածքում, սակայն Ադրբեջանի իշխանությունները հասկանալով, որ իրենց հեռանկարային ծրագրերին կարող է վտանգ ներկայացնել հայ բնակչության աճը Նախիջևանի ինքնավար մարզում, տեղի են տալիս և համաձայնվում, որ Հայաստանի Արարատյան դաշտավայրի ադրբեջանցի բնակչության մի մասին վերաբնակեցնել Ադրբեջանի հարավային շրջաններում` Ֆիզուլու, Զանգիլանի և Արաքսի սահմանային գոտում, այդպիսով գոնե զերծ պահելով Նախիջևանը հայ բնակչության աճից: Հայրենադարձներից շատերին տրամադրելով Մասիսի և Էջմիածնի շրջանների ադրբեջանցիների բնակարանները: Սակայն այդ ամենին հակառակ` Մասիսի շրջանում բավական զգալի թիվ էր կազմում արագ աճող ադրբեջանական բնակչությունը, 69 հազար բնակչությունից` 32 հազարը կազմում էին ադրբեջանցիներ, որոնք ինչպես ասացի ավելի արագ էին աճում քան հայ ազգաբնակչությունը, այդպիսով ադրբեջանցու ընտանիքում ամենաքիչը 5 – 6 երեխա կար, մինչդեռ հայ ընտանիքներում ծնվում էին ընդամենը 1 կամ 2 երեխա: Ադրբեջանցիների արագ աճին նպաստում էր նաև սոցիալ տնտեսական և բնակարանային պայմանները: Շրջանի շատ ղեկավարներ լինելով հայեր` ադրբեջանցիների կողմից խոշոր նվերների կամ գումարների դիմաց հողահատկացումներ էին անում, որոնք նպաստում էին ազերիների բնակարանաշինությանը: Դա իր հերթին հայ դավաճան ղեկավարների ու պաշտոնյաների քաղաքականությունն էր, սեփական գրպանի և ստամոքսի համար` ոտնատակ տալ ազգային շահը: Մեյմանդար գյուղը, որը Մասիսի շրջանի խառը բնակչություն ունեցող գյուղերից մեկն էր` ունենալով մոտ 1200 տնտեսություն, ընդհանուր թվով 4-5 հազար մարդ, ադրբեջանցի բնակչության արագ աճի պատճառով ադրբեջանական դպրոցի կարիք է առաջանում, սակայն գտնվում են մարդիկ, որոնք հասկանալով այդ դպրոցի վտանգավոր հետևանքների մասին, համոզում են շրջանի ղեկավարին, որպեսզի դպրոցը կառուցեն հարևան` ադրբեջանաբնակ Զանգիլար գյուղում: Այդպիսով` Մասիսի շրջանում, որը Երևանից ընդամենը մի քանի կիլոմետր էր հեռու, Արարատյան դաշտավայրի ամենաբարեբեր հողերը գտնվում էին ադրբեջանցի բնակչության ձեռքին: Շրջանում կային ադրբեջանաբնակ գյուղեր, որոնց բնակչության 99 %-ն ադրբեջանցի թուրքեր էին: Դրանցից էին օրինակ` Չորանքյարը, Զանգիլանը, Զահմեդը, Սայաթ-Նովան, իսկ Այնթափի, Խարբերդի և նույնիսկ Մասիս շրջկենտրոնի 20%-ն ադրբեջանցիներ էին: Հետաքրքիր մի միջադեպ, որը չէի ցանկանա անտեսել: Վարդանը պատմում էր, որ դեպքը տեղի էր ունեցել 1983 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին: Ադրբեջանցինները, որոնք հարսանիք էին անում Մեծ Եղեռնի օրը` ապրիլի 24-ին, Մասիսի մշակույթի տան դիմաց խփած մեծ վրանում, ուրախանում էին և աղմկում: Երկու հայ երիտասարդ մտնում են վրան ու մի լավ ծերծկրտուք սարքում այնտեղ գետին տապալելով վրանը և փչացնելով հարսանիքը: Հաջորդ առավոտյան Մասիսի շրջանի ողջ ադրբեջանաբնակ բնակչությունը` մեծից փոքր, մի մարդու նման ոտքի են կանգնում ու շարժվում են դեպի պետական սահմանը պահանջելով, որ իրենց թույլ տան անցնելու Թուրքիա: Այդ աղմուկի արձագանքը հասնում է մինչև Մոսկվա: Ադրբեջանցիները Ռանչպար գյուղի ուղեկալի մոտով ցանկանում են հատել պետական սահմանը, այնտեղ է հասնում Հայաստանի Կոմկուսի երկրորդ քարտուղարը` Անիսիմովը, որպեսզի հանդարտեցնի կրքերը, սակայն ադրբեջանցիների կատաղած ամբոխը հարձակվում է և շուռ տալիս նրա մեքենան, բարեբախտաբար Անիսիմովին հաջողվում է խույս տալ թուրքերի ամբոխի ինքնդատաստանից: Այդպիսով, վերևից կարգադրում են բացել ուղեկալի դարպասները և « թույլ տալ », որպեսզի կատաղած ամբոխը անցնի սահմանը, սակայն ադրբեջանցիները հրաժարվում են անցնել սահմանը և վերադառնում են իրենց տները` մտածելով, որ իշխանությունները և KГБ -ն կարող են ծուղակ պատրաստած լինել սահմանախախտների համար: Այդ միջադեպ ի պատճառով Հայաստանի մի շարք բարձրաստիճան ղեկավարներ զրկվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից:

— Այ′ո Առաքել, այդ դեպքերի ականատեսը ես եմ եղել, — մտաբերեց նա, — այդ մասին շատ քչերը գիտեն, քանի որ, մեզ հանձնարարված էր, որպեսզի տեղեկատվական ծառայություններն ու մամուլը վերահսկեինք, որպեսզի չարձագանքեն այդ դեպքերին, քանի որ կարող էր ազգամիջյան վեճը ավելի խորանալ: Անգամ Մոսկվան գնաց զիջումների, որպեսզի բացի սահմանը, բայց ինչպես տեսանք դա ադրբեջանցիների հերթական խաղն էր, քանի որ կարծում էին մամուլում մեծ արձագանք կունենա իրենց այդ քայլը, սական ամեն ինչ լուռ անցավ: Հետաքրքիր էր, որ քո այդ ծանոթ լրագրողին հայտնի էր այդ դեպքերի բոլոր մանրամասները: Ճիշտն ասած մտքովս չէր անցնում այդ դեպքերի մասին հիշելը: Կեցցե′ս, որ հիշեցրիր, կփորձեմ գրել այս հուշատետրում: Երևի մի օր մեկին պետք լինի:

— Ճիշտ եք անում ընկեր գեներալ, դա արդեն իսկ մեծ գործ է: Բաներ կան, որոնք մենք չգիտենք, սակայն Ձեր նման մարդիկ, ովքեր տեղյակ են` պետք է ներկայացնեն այդ ամենը, դրանք փաստագրական նյութեր են, որոնք Սովետական անվտանգության մարմինները թաքցրել են ժողովրդից: Ամեն ինչ պետք է թափանցիկ ու պարզ լինի, որպեսզի այդպիսի կեղտերը հանկարծ չկարողանան « Առաքյալի » տեսքով մտնել հասարակության մեջ:

— Գիտե՞ս Առաքել, մի դեպք էլ պատմեմ Դեմիրճյանի մասին, կարծում եմ հետաքրքիր կլինի քեզ:

— Իհարկե հետաքրքիր է, պատմեք Գրիշա Գայկովիչ։

— Ութսունականների վերջերին, Ալթայից թե Ղազախստանից Հայաստան են գալիս մի քանի հայ ծերունիներ և տարբեր ատյաններում երկա՜ր և անարդյունք դեգերելուց հետո գալիս են ինձ մոտ՝ Ժողովրդական Վերահսկողության կոմիտե: Պատմում են, ես էլ նրանց ուղարկում եմ Սերո Խանզադյանի մոտ, որպեսզի նրա միջոցով ընթացք տանք գործին։ Զանգահարում եմ Սերո Նիկոլայվիչին ու պատմում այդ մարդկանց մասին: Նա սիրով համաձայնվում է ընդունել նրանց։ Մի քանի օր հետո « Գրական Թերթ »-ը մի ծավալուն հոդված է գրվում նրանց մասին։

Ծերունիները պատմում են հետևյալը. Իրենց պապերը, որոնք անհիշելի ժամանակներից ապրել են այժմյան Բաթումի բնաշխարհի տերիտորիայում, բռնի կերպով մուսուլմանացված են եղել: Նրանք հիմնականում անասնապահներ ու հողագործներ են եղել: 1944 թվականին Իոսիֆ Վիսսարիոնովիչը, մուսուլման բաթումահայությանը աքսորել է Ալթայի երկրամաս, որտեղ նրանք զբաղվել են անասնապահությամբ և հողագործությամբ: Լսելով, որ Հայաստանում նոր շրջան է կազմավորվելու ( Բաղրամյանի շրջան ), նրանք եկել էին խնդրելու, որպեսզի իրենց թույլ տան բնակվել այդ շրջանում: Նրանք բացատրում են, որ իրենց տներ պետք չեն, ոչինչ պետք չէ, իրենք փող ունեն, միայն հողամաս թող տան, մնացածը իրենք կանեն, և տներ կկառուցեն, և իրենց անասունները Ալթայից Հայաստան կտեղափոխեն: Նրանց միակ նպատակն էր զավակներին, թոռներին, ծոռներին վերադարձնել իրենց նախնիների հավատքին:

Խանզադյանը գնում է Կարեն Դեմիրճյանի մոտ և պատմում այս ամենը: ԴեմիրՃյանը պատասխանում է, որ ինքը մահմեդական հայերին Հայաստանում տեղ չի տա։ Բայց դե մենք գիտենք, որ դա այդպես չէ: Դեմիրճյանը խրախուսում էր ադրբեջանաբնակ գյուղերի զարգացմանը ու բարգավաճմանը: Կրոնական հարցը պատճառ չէր, մանավանդ նրանք խոստացել էին քիրստոնեություն ընդունել։

— Գիտես դեռ 1988 -ին էր, երբ ԿԳԲ- ում ծանոթացա ձերբակալված Պարույր Հայրիկյանի հետ: Գիտես շատ լավ տպավորություն թողեց վրաս, — շարունակեց գեներալը, — խելացի մտքեր ուներ: Կարծում եմ, եթե կյանքի կոչենք դրանք, ապա օգտակար կլինեն երկրի ու ժողովրդի համար:

Հայրիկյանը առաջարկում էր բացել ԿԳԲ-ի արխիվները, որպեսզի պարզ լինի, թե ովքեր են երկրի համար վնասակար գործեր արել:

Ինչպես հետո տեսանք Բուլղարիան և ԳԴՀ-ն արեցին: Նրանք բացեցին իրենց գաղտնի ծառայությունների արխիվներն ու իմացան` թե ովքեր են իրենց պետության քողարկված թշնամիներն ու դավաճանները: Ես գտնում եմ, որ դա լավ գաղափար է, եթե մեզ մոտ արվի նույն բանը, ապա մեր Կոմիտեյից կմնար ուղիղ 50%-ը, իսկ ԿԳԲ-ից և ՄՎԴ-ից կմնային մի քանի մարդ, որոնց մատերի վրա կարելի կլինի հաշվել:

— Ընկեր գեներալ, Պարույր Հայրիկյանին, ինչքան հիշում եմ, Գորբաչովը վտարեց Խորհրդային Միությունից:

— Այո, դա տեղի ունեցավ 1988 թվականի մարտին, — ասաց գեներալը, — Մոսկվայում, արտերկրի լրագրողների հետ Հայրիկյանի հանդիպումից հետո: Հաջորդ օրը՝ մարտի 23-ին, նրան տեղափոխեցին Երևան՝ ԿԳԲ -ի բանտ։ Ես նրան հանդիպեցի այդ օրը, իսկ Հուլիսի 20-ին Հայրիկյանին բեռնատար օդանավով տեղափոխեցին Մոսկվա, այնուհետև, մեկ այլ օդանավով՝ Եթովպիա։ Դրանից հետո նա անցավ Եվրոպա, այնուհետև՝ Ամն։ Բռնի տարագրյալի վիճակում Հայրիկյանը մնաց մինչև 1990 թվականի նոյեմբերը:

— Ընկեր գեներալ, Դուք դրանից հետո հանդիպե՞լ եք նրան, — հարցրեց բժիշկը:

— Ո՛չ, չեմ հանդիպել, քանի որ միևնույն է, ես նրա համար Խորհրդային ԿԳԲ-ի գործակալ եմ, — կատակեց նա:

— Ընկեր գեներալ, գիտե՞ք, որ 1992 թվականին « Պուտչից » հետո, Ելցինը կարգադրել էր, որ KГБ -ի և МВД-ի այն գործակալներն ու լրտեսները, ովքեր համագործակցել են Պուտչի հետ, այսինքն դավաճանել են ժողովրդին` տեղափոխում են սահմանային զորքեր ու ընտանիքներով գործուղում Ռուսաստանի հեռավոր ծայրամասային ուղեկալներ՝ Չուկոտկա, Նովայա Զեմլյա, ուր անգամ բնակչություն չկար:

— Լավ միտք է մայոր, ճիշտն ասած դա ավելի ճիշտ աքսոր է, քան թե ծառայություն, — կատակեց գեներալը:

Առաքելը սկսեց ծիծաղել:

— Ճիշտն ասած, ընկեր գեներալ, այդ առաջարկությունը ես եմ արել Մոսկովյան իմ կոլեգաններին, դե նրանք էլ շշնջացել են Բորիս Նիկոլաեվիչի ականջին, — ուրախ ասաց նա, — թե չէ Ելցինը որոշել էր նրանց գնդակահարել, որպես հայրենիքի դավաճանների, իսկ այսպես, նրանք գոնե կարող են օգուտ տալ հայրենիքին:

Գեներալն էլ ծիծաղեց:

— Կեցցե՜ս, տղաս, իսկապես որ փայլուն միտք է, նրանց ամենալավ պատժի ձևը երևի դա է, որպեսզի գոնե մեղքերի թողությունն երկրին օգուտ տալով անեն:

— Նույն բանն էլ պետք է մեզ մոտ անենք: Դավաճաններին պետք է իրենց ընտանիքներով բնակեցնենք սահմանամերձ գյուղերում ու ստիպենք զենքները ձեռքներին պաշտպանել սահմանն ու իրենց ընտանիքներին:

— Առաքել, իսկ համոզվա՞ծ ես, որ այդ տականքները ընդունակ են իրենց ընտանիքները պաշտպանել, դու տես, որ իրենց ոտքով չգնան թուրքերին հանձնվեն, — կատակեց գեներալը:

— Այո՜, այդ մեկը դրանցից սպասելի է…

Նրանք ծիծաղեցին:

— Բժիշկ, բայց այդ տականքներին կարելի է օգտագործել, ինչպես ռուսներն են ասում « Сапёрную лопату, в зубы и вперед…» Թող խրամատ փորեն… Թե չէ, որ դրանց զենք տվեցիր, առաջինն իրար կխփեն:

— Իսկ իրենց ընտանիքներին կաքսորենք Լաչին կամ էլ Քելբաջար, այն անմարդաբնակ գյուղերը, որպեսզի չկարողանան անգամ այնտեղից դուրս գալ, այն ժամանակ տեսնեմ, թե իրենց թալանած գումարները, որտեղ են ծախսելու: Մի շաբաթ, որ այդ պայմաններում ապրեն` ողջ թալանած գումարներն իրենց տոկոսներով կվերադարձնեն: Հա, կարելի է մի հատ խանութ սարքել մի քանի կիլոմետր հեռու, որպեսզի ոտքով հասնեն այդ խանութին ու շատ բարձր գներով` օրինակ մեկ հացի համար վճարեն հարյուր դոլլար, տեսնեմ այն ժամանակ ի՞նչ են անելու…

Միևնույն է այնտեղ չեն կարող ծախսել իրենց գողոնը: Իրենց բնակարաններն ու դղյակները կազգայնացնենք ու կտանք բազմազավակ ընտանիքներին, թող գոնե կյանքը վայելեն նրանք, ովքեր արժանի են:

— Առաքել շատ դաժան ծրագիր է, — կատակեց գեներալը:

— Չ′է ընկեր գեներալ, դրանց համար նույնիսկ մարդասիրական ծրագիր է…

— Ա′յո, այդ դավաճաններին գնդակահարելը նրանց համար մեծ պատիվ կլինի: Նրանք պետք է ողջ կյանքում տառապեն տաժանավայրերում, կամաց-կամաց պետք է նրանց հասկացնել, որ ժողովրդի արյունով խնջույքները հատուցում ունեն, որ ոճրագործությունն անպատիժ չի մնում:

— Ընկեր գեներալ, ոճրագործ ասացիք հիշեցի, ինչպես տեսնում եմ Կառլոս Բագրատիչն ու Գագիկ Հարութունյանը լավ էլ հարմարվել են այս նոր իշխանություններին: Կարծես քաղաքական այս փոփոխությունները նրանց կողքով են անցել, մինչդեռ նրանք առաջին հանցագործներն էին և դաժան պայքար էին մղում հակա-կոմունիստական հայացքներ ունեցող մարդկանց դեմ:

— Ա′յո տղաս, իրավացի ես, — քմծիծաղեց գեներալը, — ինչպես ասում են. « Արտաթորանքը միշտ էլ ջրի երես է բարձրանում »: Գիտե՞ս, ոչ միայն նրանք, այլև իշխանության 95% նախկին աղբն է, որոնք միայն դիմակներն ու տերերին են փոխել։ Կառլոս Ղազարյանը Վազգենի դեմ դարձել է իսկական հավ, դե Գագիկ Հարութունյանը իրեն չի կորցնում հարմար մարդ է փնտրում, որպեսզի նրա հետույքը մտնի:

— Այո՜, ցավալի է…

— Ափսոս, որ ես երիտասարդ չեմ, թե չէ « всех к чертвой матери… расстрел за измену родины и за вредителство. », — բարկացավ գեներալը, — շնագայլերի պես թափել են խեղճ ժողովրդի ու պետության ջանին, ամեն մեկն իր պատառն է փախցնում, կարծես թե աշխարհի վերջն է:

— Ընկեր գեներալ, հիմա այնպես պետք է անել, որ դրանք իրար հոշոտեն, — խորհուրդ տվեց նա:

— Մայոր, տեսնում եմ կոնկրետ առաջարկներ ունես, որպեսզի կազմակերպենք իրար հոշոտելու երեկոն: Նրանք իրար պիտի ոչնչացնեն…

— Այո, ընկեր գեներալ, արդյունքում ժողովուրդը կհասկանա, որ այդ ղեկավարները միայն աթոռի ու թալանի համար են եկել: Կհոշոտեն իրար, դրանից պետք է ժողովուրդը օգուտ քաղի, թե չէ հետո ավելի դժվար կլինի:

— Մայոր, իսկ եթե ժողովուրդը չհասկանա՞…

— Ընկեր գեներալ, դա արդեն մեկ ուրիշ հարց է, գիտե՞ք, եթե հիվանդը չի ցանկանում բուժվել, ապա բժիշկը կամ հրաշքները անզոր են նրան բուժելու: Աստված մարդուն տվել է խելք, բանականություն, միտք, նաև բնազդ և իմունիտետ, որպեսզի կարողանա դիմակայել այդ հիվանդությանը, իսկ երբ մարդը, այդ ամենը անտեսում է ու չի ցանկանում որևէ ջիղ ջործադրել ապաքինվելու համար, ապա դա իզուր է, անգամ դեղերն ու բժիշկները չեն կարող օգնել նրան:

— Իսկ ի՞նչ եք առաջարկում, ընկեր բժիշկ…

— Դժվար հարց է, ես բախտագուշակ չեմ, որ հրաշքներ գործեմ, հրաշքը պետք է ժողովուրդը գործի, — բացատրեց նա, — ժողովուրդը պետք է հասկանա, որ ունի ամենաարժեքավոր բանը, դա ազատամարտիկներն են, որոնք կարող են գնալ ինքնազոհաբերության, սակայն չպետք է նրանց օգտագործել, որպես վահան կամ թիրախ, այլ նրանց գաղափարներն ու երազանքները օգտագործելով պետք է կառուցի մի այնպիսի պետություն, որտեղ կլինի արդարություն, հավասարություն և բարոյականություն: Որտեղ մարդը կլինի պաշտպանված ու ապահով:

— Համաձայն եմ բժիշկ: Իմ հարևանի տղան՝ Վարդանը, ազատամարտիկ է, աչքիս առաջ է մեծացել, — բացատրեց գեներալը,— մեծացավ, հասունացավ, դարձավ ազնիվ ու բարի երիտասարդ:

Պատերազմը սկսելուն պես մեկնեց Ղարաբաղ: Խեղճ մայրը ամիսներով մենակ էր մնում` ցուրտ բնակարանում: Մինուճար տղան էր: Մայրը աչքը ջուր կտրած սպասում էր որդու վերադարձին: Նա աղաչում, պաղատում էր, որպեսզի որդին հրաժարվի Ղարաբաղից, բայց նա հավատարիմ էր իր գաղափարին։ Կռվեց մինչև հաղթանակ։ Փառք Աստծո, տիրոջ ձեռքը պահեց պահպանեց նրան, մինչև պատերազմի ավարտը կռվեց։ Ամեն անգամ, երբ վերադառնում էր ճակատից այցելում էր ինձ, պատմում էր Արցախից, իրենց տղաներից, այնտեղի ժողովրդից: Նա այնքան վիրավորված սրտով էր պատմում: Ներկայացնում էր, թե ինչպես իրենք ճակատում կռվում են, իսկ իրենց թիկունքում այս ազգադավները, նրանց դեմ որոգայթներ են լարում, ոմանց` թիկունքից են խփում, ոմանց էլ` կանխամտածված թշնամու ականների վրա են ուղղորդում։ Դավաճանության փաստը առկա է։ Առաքել, ափսոս, որ երիտասարդ չեմ, գոնե առողջությունս ներեր․․․

— Ոչինչ, ընկեր գեներալ, մեր երիտասարդները կարող են հաղթահարել այս ամենը, եթե պատերազմը հաղթեցին, ապա այս մեկն էլ կհաղթարեն, — սփոփեց բժիշկը։

— Լավ, խոսքդ կիսատ մնաց մայոր, և ի՞նչ ես պատրաստվում խորհուրդ տալ Վազգենին, — հիշեցրեց նա,

— Ընկեր գեներալ, շատ դժվար է լինելու, — համոզված ասաց նա, — բայց պետք է փորձել: Վազգենի ժլատության մոլուցքը տեսնելով եմ ասում, նա արդեն պատրաստ է նախագահ դառնալ, թեկուզ ողջ ժողովրդին գնդակահարելու գնով, սակայն պետք է համոզեմ, որպեսզի նախագահ դառնալու համար կարողանա ճիշտ նախապատրաստվել, քանի որ իր վարկանիշը շատ ցածր է: Ես կառաջարկեմ, որպեսզի նախագահի աթոռին նստեցնի մի խելացի մարդու, որը կպահի այդ աթոռը մինչև ինքը կարողանա իր վրա աշխատել, այսինքն` պետք է նա փոխի իր արտաքին տեսքը, փորձի ավելի գրական ու կրթված խոսել, ոճաբանների հրավիրի, իր արտաքինին պատշաճ տեսք տալու համար, լեզվաբանների հետ խորհրդակցի, իսկ նախագահի աթոռը կպահեն անվնաս, մինչև ինքը ավարտի իր « փորձառության դասերը »։ Վազգենի ողջ ուժը այդ հանցագործ գնդապետներն են, որոնք նրա կողքից հեռու չեն գնում, չոբանի շան պես նրան հսկում են։ Ես վախենում եմ, որ հանկարծ այդ ապուշներից մեկին չդնի, թե չէ ունքի փոխարեն, աչքը կհանենք։ Մնում է նրան համոզել, որ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին նախագահ դնի, մինչև ինքը նախապատրաստական շրջանն ավարտի ։

— Լա՜վ միտք է, — համաձայնվեց գեներալը,

— Ընկեր գեներալ, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ղարաբաղցիներ են և այն էլ վատ տեսակի ղարաբաղցիներ, — բացատրեց բժիշկը, — նրանք իշխանություն ստանալու համար, պատրաստ են անգամ հարազատ երեխուն գերեզման դնել: Այդպիսով, նրանք կարող են ստեղծել Վազգենի ու Վանոյի «Կլանին » հակառակ` « ղարաբաղյան կլանն » ու կսկսեն իրար հոշոտել։

— Մայոր, իսկ ի՞նչ գիտես, թե նրանք կստեղծեն քո ասած` այդ « Ղարաբաղյան կլանը », որպեսզի Վազգենի ու Վանոյի դեմ դուրս գան:

— Ընկեր գեներալ, Նարիմանովի « դոսիեն», որ կարդում ես պարզ է դառնում, — իզուր չէր, որ նրան Կոմիտեից վռնդել էին: Նա Վանոյից ավելի անկուշտ է: Նա չի կարող հանդուրժել, որպեսզի Վանոն քիթը խոթի անվտանգություն կամ ՆԳՆ համակարգ, այնպես որ ուշ թե շուտ կսկսեն իրար ուտել, փայաբաժինը չեն կարող իրար հետ կիսել:

Այս միտքն անհասկանալի մնաց, Նարիմանովը Վանոյի ու Վազգենի հետ ինչպե՞ս է կապվում :

— Լավ միտք է մայոր, շուտով ականատես կլինենք շնագայլերի մենամարտին, — կատակեց նա,

— Ոչ, ընկեր գեներալ, նորից վերադառնամ այն հիվանդի հարցին, — բացատրեց նա, — եթե հիվանդը բուժվելու ցանկություն չունի, կամ հրաժարվում է բուժումից, ուրեմն ամեն ինչ անիմաստ է…

— Մայոր, այս ընձեռված պահը հնարավորություն կտա իրենց` տեսնելու « առաջնորդի » պահնածքն ու ագահությունը, նախագահի աթոռին բազմելու նրա ձգտումն ու մոլուցքը… Կարող է ընդվզել ու հեղաշրջում իրականացնել` ինպես եղավ 1989 թվականին Ռումինիայում, երբ նախագահ` Նիկոլաե Չաուշեսկունին և իր կնոջը` Ելենային գնդակահարեցին շան նման` պատի տակ:

— Այո ընկեր, գեներալ շատ լավ եմ հիշում, — մտաբերեց նա, գնդակահարման կադրերն անգամ ուղիղ եթերով ցուցադրվեցին ազգային հեռուստատեսությամբ: Միջազգային դիտորդներին և լրագրողներին ապշեցրել էր հանրության արձագանքը, քանի որ գնդակահարման տեսարանի հեռարձակումից հետո ուրախություն և տոնական տրամադրություն էր տիրում ամենուրեք` փողոցներում: Գնդակակահարությունից ամիջապես հետո ռումինացիների մի հերթ էր գոյացել: Նրանք հերթով գալիս էին ու միզում այդ դիակների վրա: Շուրջ երեք օր, մարդկանց հոսքը չէր դադարում:
— Այո բժիշկ, այդպես էլ սրանց են անելու, — ուրախ ասաց գեներալը, կարծես` նա մի պահ պատկերացրեց այդ ամենը, քիչ հանգստացավ:
— Բայց, ինչպես տեսնում եք, ընկեր գեներալ, մենք ռումինացիներից շատ ենք ետ մնացել…
— Ոչի՛նչ մայոր, ոչի՛նչ, դեռ կարող ենք նրանցից առաջ անցնել… Մենք հայ ենք բժիշկ, մի մոռացեք դա… Միայն թե, դու այդ բրդոտ ոջլոտին համոզի, որ Քոչարյանին նախագահ դնի, թե չէ, երբ այն երեք հաստագլուխ գնդապետներից մեկին դնի, այն ժամանակ հաստատ հացներս կուտենք…
— Լավ ընկեր, գեներալ խոստանում եմ ամեն գնով համոզել Վազգենին, որպեսզի Քոչարյանին դնի, բայց ես արդեն ասել եմ, որ նա շիզոֆրենիկ է, կարող է այսօր ասել այո, իսկ վաղը ասել ոչ, անկանխատեսելի է:
— Լավ է որ բժիշկ ես, դրա համար էլ վստահ եմ, որ կարող ես անգամ շիզոֆրենիկի հետ լեզու գտնել, — կատակեց գեներալը, — կարևորը, որ ժամանակ շահենք, մինչև ժողովուրդը տեսնի, թե ինչն ինչոց է:
Բժշկի ու գեներալի զրույցը ձգվում էր ու երկարում: Տիկին Անահիտը լավ էր հասկանում, որ աշխատասենյակում քննարկվում են ժողովրդի ու պետության համար կարևոր հարցեր: Փորձում էր չխանգարել նրանց, քանի դեռ նրանք ընթրելու ցանկություն չէին հայտնել:

— Իսկ Դուք այն ժամանակ փորձեցի՞ք խոչնդոտել Վազգենի առաջընթացին,

— Մայոր, ինքդ լավ գիտես, որ նա իմ իրավասությունների շրջանակից դուրս էր, Յուզբաշյանի ու Կառլոս Զազարյանի անմիջական ղեկավարությամբ էր գործում:
— Իսկ ի՞նչ եք կարծում, Դեմիրճյանը տեղյակ է՞ր, որ Վազգենը իրենց մարդն է:
— Կարեն Սերոբիչը պետք է, որ գուշակեր, ինչքանով տեղյակ եմ` Յուզբաշյանն ու Ղազարյանը ցանկացել են թաքցնել նրա պատմությունը: Այսինքն ոչ մեկը չպետք է իմանար, որ Վազգենը ներարկված լրտես էր շարժման մեջ, ինպես և մնացած « լիդերները »: Վազգենը ամեն ինչի մասին զեկուցում էր Կառլոս Ղազարյանին: Նա էլ` Յուզբաշյանին: Նրանք անգամ չփորձեցին զսպել Վազգենի սանձարձակությունները: Միության քանդվելը Վազգենին հնարավորություն տվեց գործել ինքնուրյուն: 1990 -ին էր Մոսկվայից ինձ զանգահարել էր Դմիտրի Պավլովիչը խնդրեց, որպեսզի Յուզբաշյանին սանձեմ, Կրյուչկովը ինչ-որ բան էր ասել նրա ականջին Վազգենի ու Յուզբաշյանի մասին, դե նա էլ բարկացած վերցրել էր ու զանգահարել ինձ: Ես Յազովին խոստացա, որ մի ժամից կզանգահարեմ ետ և իրեն կզեկուցեմ: Ես շտապ գնացի Յուզբաշյանի մոտ ու զգուշացրի, որ սխալ բաներ է թույլ տալիս: Հայաստանում ամեն մի մանրուք նա իր ձևով ճոխացնում էր և ներկայացնում Մոսկվա: Յազովը նկատել էր, որ Յուզբաշյանի ուղարկած հաղորդագրությունը շատ ավելի ճոխացված է, քան կար: Յուզբաշյանը ներկայացրել էր, որ ՀԱԲ-ի կողմից առևանվգած զենքն ու զինամթերքը շատ ավելին էր, քան կարելի էր պատկերացնել: Դե Մոսկվան էլ կարգադրում են ամիջապես գործողություններ իրականացնել ՀԱԲ-ը « լիկվիդացնելու» համար: Վազգենը պատվիրում է Վիտյա Այվազյանին ու Գերազնիկին, որպեսզի գնան բանակցելու ՀԱԲ-ի ղեկավարների հետ` զենքը հանձնելու վերաբերյալ: Սակայն Մարիուսի ուղարկած դիպուկահարը գնդակահարում է նրանց:
— Իսկ ի՞նչ եք կարծում, Վազգենը տեղյակ էր, որ Յուզբաշյանը դիպուկահար է ուղարկելու նրանց սպանելու համար:
— Այո, իհարկե գիտեր, — հաստատեց նա, — Վազգենը անձամբ էր Յուզբաշյանին առաջարկել, այդ զոհերի ծրագիրը, որպեսզի հանրությունը կենտրոնանա զոհերի վրա: Այդպես ձևով կարելի էր ՀԱԲ-ի զինաթափումն արդարացվել:
— Իսկ ինձ թվում էր, թե դա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը:
— Չէ՛ մայոր, դա Յուզբաշյանի ծրագիրն էր, որը իրականացրեց Վազգենի ու Լևոնի ձեռքով: Յուզբաշյանը խորամանկ մարդ էր: Նրա անմիջական ջանքերով թալանվեց երկրաշարժի համար նախատեսված միլիոնների զգալի մասը: Նա Լևոնին ու Վազգենին առաջարկել էր այդ միջոցները փոշիացնել, բացահայտվելու դեպքում նա խոստացել էր օգնել նրանց` պատասխանատվությունից խուսափելու գործում:

— Իսկ Քըրք-Քրքորյանի նվիրաբերած միլիոնների հետ Յուզբաշյանը որևէ կապ ունեցե՞լ է:
— Ո՛չ, իհարկե, Վազգենն այդ ժամանակ Յուզբաշյանին սպանել էր, բայց դա Վազգենի սեփական անկշտության ու ինքնագործունեության հետևանքով էր, — բացատրեց նա, — իսկ ինչ վերաբերվում է այդ միլիոններին, « Նոդոսը՝ » Մավրիկ Ավետիսյանը, այդ մասին զեկուցել էր, սակայն ինքը մանրամասները չգիտեր, իր ասելով Գեղանգուլյանը տեղյակ է, այնպես որ, եթե կարող ես նրանից խոսք քաշիր: Մայոր, մեզ հայտնի է, միայն որ Վազգենը Քըրք -Քրքորյանի կողմից Հայաստանին նվիրաբերած 99 միլիոն դոլլարի մեծ մասը իր անունով` Շվեյցարական բանկում է պահ տվել, ես վստահ եմ, որ քեզ կհաջողվի ինչ-որ բան պարզել:
— Կաշխատեմ, ընկեր գեներալ, — խոստացավ նա, — ասեմ, որ մի քանի ամիս առաջ, Շվեյցարիայի մեր ընկերներից մեկն էր զանգահարել ինձ` Դաշնակ Գարաբեդյանը: Տեղեկացրել էր, որ «Հայգոր» գործարանի տնօրեն` Միշա Ստեփանյանը, Վազգենի ու Մովսես Գեղանգուլյանի հետ եկել են իրեն հյուր, ինքը Վազգենին օգնել է, որպեսզի իր անունով հաշիվ բացի բանկում, նա էլ Միշա Ստեփանյանին հարգելով` միջնորդել էր: Ճիշտն ասած, նա գումարի քանակը նշեց, որ եղել է 70 միլիոն դոլլար, ոչ թե ինչպես դուք ասացիք: Նրան այդ մասին թաքուն ասել էր, Միշա Ստեփանյանը, քանի որ Վազգենը գումարի քանակը գաղտնի էր պահում: Ասեմ, որ Վազգենը վատ տպավորություն էր թողել նրա վրա, ինձ հարցնում էր, թե նա արդյո՞ք քրեական հեղինակություն չի Հայաստանում:
— Փաստորեն, արդեն իմացանք գումարի քանակը, — դժգոհ ասաց գեներալը, — լավ, բժիշկ, այլևս կարիք չկա Գեղանգուլյանին հարցնել, արդեն իմացանք: Ասում ես 70 միլիոն դոլլար… Վա՜յ ես ձեր հերն եմ անիծել, մեծապատիվ բոշաներ… Առաքել, այդ հանցախումբը պետք է աքսորվի Սիբիրի տաժանավայրերը, սրանց գնդակահարելը մեծ պատիվ կլինի իրենց համար:
— Համաձայն եմ, ընկեր գեներալ, այդ թալանված 70 միլիոն դոլլարով կարելի էր մի նոր Հայաստան կառուցել, ես զարմանում եմ, ինչի՞ն է պետք այդքան գումարը…
— Տղաս, նոր ասացի Մեծապատիվ բոշաներ են: Ժողովուրդը իզուր չի ասում. « Բոշի յուղը, որ շատ է լինում, քսում է հետույքին »:
Նրանք ծիծաղեցին:
— Բժիշկ, ի՞նչ ես կարծում, այդ գումարները կարելի՞ է վերադարձնել Հայաստան,— հարցրեց նա:
— Ընկեր գեներալ, ես այդ մասին Դաշնակ Գարաբեդին հարցրեցի, նա ասաց, որ եթե Հայաստանի իշխանությունները ապացուցեն, որ այդ գումարները թալանված են, ապա կարելի է, սակայն շատ դժվար գործընթաց է սպասվում: Քանի որ Վազգենը գումարները գցել է կոդավորման տակ, որտեղ չի նշվում տիրոջ հասցեն և անունը: Դա « կոնֆեդենցիալ » է, իսկ բանկն իր հաճախորդների մասին ոչ մի ինֆորմացիա չի տալիս, դա պետք է լինի միայն դիվանագիտական բարձր մակարդակով: Եթե շվեցարական իշխանությունները պահանջեն, ապա բանկը կարող է գնալ զիջումների:
— Այո՜, իսկապես բարդ է, — տխուր ասաց նա, — Առաքել, Դաշնակ Գարաբեդին, կհեռաձայնես և իմ անունից շնորհակալություն կհայտնես` արժեքավոր ինֆորմացիայի համար: Ես կարծում եմ, որ Գեղանգուլյանը տեղյակ է Վազգենի գումարներ ստանալու գաղտնիքից:

— Շատ լավ, կփոխանցեմ, — խոստացավ նա, — ընկեր գեներալ, ինչու՞ եք համոզված, որ Վազգենը Մովսես Գեղանգուլյանին է վստահել իր միլլիոնների գաղտնիքը:
— Առաքել, եթե Վազգենը նրան էր վստահել Խոռխոռունու ու Յուզբաշյանի սպանությունները, ապա պետք է, որ վստահած լիներ նաև դա: Մնացած սպանությունների մասին չեմ խոսում, հնարավոր է, որ դրանք իրագործել է մեկ ուրիշը, դա դեռ պարզել է պետք… Իսկ իր եղբայրների մասին ի՞նչ կարծիքի ես, հնարավո՞ր է, որ նրանց վստահի։
— Չէ՛, դա բացառվում է, ընկեր գեներալ, ես խաշկերույթի ժամանակ նկատեցի, որ Վազգենը նրանց չի վստահում, չնայած, որ նրանք հարազատ եղբայրներ են։
Գեներալը սկսեց ծիծաղել:
— Գիտի, որ իր պես անկուշտ են ու դավաճան, դրա համար էլ չի վստահում, ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Նույն ծնողի անշնորհակալ պիղծ ժառանգներն են:
— Այո, այդպես էլ կա։
— Իսկ ի՞նչ ես կարծում նա մորը վստահու՞մ է…
— Այո, մորը վստահում է, բացառված չէ, որ մայրը իմանա միլիոնների մասին,
— Լավ, դու կփորձես Գեղանգուլյանի հետ լեզու գտնել, միայն տես, որ նա ոչինչ չնկատի,
— Անհոգ եղեք, ամեն ինչ կանեմ, ինչպես ասացիք, — խոստացավ նա, — ընկեր գեներալ, իսկ Դուք տեղյա՞կ եք Վազգենի ու Վանոյի հակամարտության մասին:
— Այո, իհարկե տեղյակ եմ, դրա մասին ամբողջ հանրապետությունն է խոսում, — քմծիծաղեց նա, — գիտե՞ս նրանք այնքան անկուշտ են դարձել, որ եղած թալանածը իրենց էլի քիչ է թվում: Վանոն իր ձեռքն է վերցրել Հայաստանի հյուսիսային հատվածը` ներառյալ Սադախլուի մաքսային անցակետը: Իսկ Վազգենը` ողջ Արարատյան դաշտավայրն ու Սյունիքը, այդ թվում` նաև Հայաստան — Իրան մաքսային անցակետը: Դե հաշիվդ առ, ինչ ներկրվում ու արտահանվում է, նրանք իրենց փայը ունեն:
— Իսկ Լևոնը՞…
— Դէ՜, նրանք Լևոնին բաժին տալիս են իրենց գողոնից, բայց Լևոնի եկամուտների զգալի մասը, ստացվում է արտասահմանյան բանկերից ու դոնոր կազմակերպություններից վարկեր վերցնելիս: Մի մասը սփյուռքի դրամահավաքներից, դրան գումարած` սեփականաշնորհված ձեռնարկությունների միլիոններն ու թալանված հասարակական գույքն ու միջոցները: Թուրքիայից ներկրվող բեռների մասին արդեն ասել եմ: Այնպես որ, Լևոնի անմիջական հովանավորությանբ է ներկրվում սննդամթերքն ու կենցաղային ապրանքները: Իսկ Վանոյի հովանավորությամբ, դրանք յուրացվում են մեծածախ շուկաններում կամ տոնավաճառներում: Դու արդեն տեղյակ ես « ԱրմենՏելի » ու Կոնյակի գործարաններ պատմության մանրամասներին, լավ գիտես, որ Կոնյակի գործարանը ծախեցին 300 միլիոն դոլլարով, բայց ձևակերպեցին միայն 3 միլլիոնը: Սակայն իմացիր որ Տեր-Պետրոսյանի եղբայրը` Թելման Տեր-Պետրոսյանը, դեռ 1987-88 թվականներին ԱՄՆ-ի քիմիական « DuPont » ընկերությունից վերցրել էր 400 միլիոն ԱՄՆ դոլար, որպեսզի Հայաստանում բողոքի ցույցեր կազմակերպի ընդդեմ « Նաիրիտ » գործարանի, արդյունքում գործարանը փակվում է, քանի որ « Նաիրիտը » « Դյուպոն-ի » միակ մրցակիցն էր աշխարհում: Նույն Թելման Տեր-Պետրոսյանը իր եղբոր պետական բոլոր պաշտոնների նշանակումներից ուներ իր « փայը», իսկ Տեր-Պետրոսյանի մյուս եղբայրը՝ Պետրոս Տեր-Պետրոսյանը սեփականաշնորհել է բազմաթիվ գործարաններ` « Ասմարտ » « Բազալտ » « Կանազի Ալյումինի » և « Հայարդկապ » գործարանները, դրան գումարած կաբելի ու գիտահետազոտական մի քանի ինստիուտներ` այդ գումարները փոխանցելով Շվեյցարիա, որդու` Տիգրան Տեր-Պետրոսյանի անունով: Առաքել, այդ շնագայլերը կարծես ամեն ինչ արդեն իրար մեջ բաժանել են, սակայն էլի աչքը մյուսի եղածի վրա է: Նրանց ագահության ու անկշտության մոլուցքը խանգարում է, իրար հետ հաշտ, խաղաղ ապրելուն:
— Այո՜, ընկեր գեներալ, նրանց ընկերությունը սահմանափակվում է, որտեղից սկսվում է նրանց թալանն ու կողոպուտը: Չմոռանանք, որ ոհմակի օրենքն է այսպես, բավական է մի թույլ գայլ հայտնվի իրենց ոհմակի մեջ` իսկույն կհոշոտեն նրան, հիմա սրանք վախենում են, որ իրենք թուլանան, որպեսզի ընկերները չհոշոտեն իրեն, ու այդպես մրցակցության մեջ են, թե ով ավելի կթալանի, ով ումից կվախենա, որը կլինի ավելի արնախում:
— Տեսնու՞մ ես, Առաքել, նրանց կյանքի իմաստը սպանելը, կողոպտելն ու թալանելն է:
— Գեղանգուլյանն ինձ ասաց որ, Վազգենի ու Վանոյի հակամարտությունը, միայն բիզնեսի շրջանակներում է,
— Մայոր ի՞նչ բիզնես, ի՞նչ բան․․․ Հիմա դրան բիզնե՞ս են ասում: Սրանք թալանչիներ են, երբեք բիզնեսի մասին չեն կարող մտածել, ուր մնաց բիզնեսով զբաղվել, — քմծիծաղեց նա: — Վանոն Վազգենից ետ էր մի քանի քայլ, դրա համար փորձում էր գոնե հավասարվել․․․ Վազգենը բացի Արարատի ցեմենտի գործարանից ձեռք է բերել մի քանի խոշոր գործարաններ, Վանոն էլ, որոշել էր Մեծամորի ատոմակայանը և Երևանի ՀԷԿ-ը սեփականացնել:
— Ընկեր գեներալ, Գեղանգուլյանը հենց դա նկատի ուներ, պատմեց ինձ, որ նրանց վեճը դրանից է առաջացել․․․
— Մայոր, դա շարժառիթ էր միայն․․․ Վազգենը Իրանին էր վաճառել ատոմակայանի ուրանի սպառված թափոնները, որոնք իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, ԱՄՆ-դեպարտամենտի պաշտոնյաները մեծ աղմուկ բարձրացրին, նույնիսկ պատվիրակություն էին ուղարկել, որպեսզի պարզեն ամենը։ Վազգենը գործարքը ձևակերպել էր արտաշատցի մի մարդու անունով, որը անգամ տեղյակ չէր այդ գործարքի մասին, հետո նրան գտան կախված` իր տան նկուղում, հայտարարեցին թե ինքնասպան է եղել։ Վազգենը իր գործարքները միշտ արել է որևէ մեկի անունով, որպեսզի ամեն անգամ ինքը չոր դուրս գա այդ պատմություններից։ Պատկերացնու՞մ ես, եթե պարզվեր, որ այդ ամենի ետևում կանգնած է նա։ Հիշում ես չեչեն անջատողականներին վաճառված հրթիռների պատմությունը, նա էլ ձևակերպել էր գնդապետներ` Մանվելի ու Սարոյանի անունով։ Դէ ինչպես տեսնում ես, Վազգենն իր ետևից մաքրում է հետքերը։ Վանոն մտածում էր, որ դա լավ առիթ է, կարող է Վազգենի այդ սխալների վրա « ռեվանշ » վերցնել, սակայն սխալվեց, քանի որ Վազգենի ետևում հանցագործ աշխարհի հեղինակություններն էին կամգնած։
— Ընկեր գեներալ, այդ հրթիռների պատմությունը, Վազգենը չմաքրեց, այլ ես, — խոստովանեց նա, — Վազգենը զանգահարեց և խնդրեց, որպեսզի իրեն օգնեմ այդ վիճակից դուրս գալու, ես էլ ստիպված թռա Մոսկվա ու մեծ դժվարությամբ այդ հարցը փակեցի: Ինչքան չլիներ Հայաստանի անունն էր շոշափվում, մեր ժողովրդի վարկանիշի ու հեղինակության հարցն էր։ 1992-ի Բալահովիտի ռազմական պահեստները հրդեհելու պատմության մեջ էլի Վազգենի մատն էր խառը, քանի որ գեներալ Ֆեոդոր Ռեուտը պնդում էր, որ Վազգենի հրամանով են այրել պահեստները։ Այդ ոչնչացված 500 վագոն զինամթերքը մեզ շատ անհրաժեշտ էր Արցախյան ռազմաճակատում, իսկ նրանք ոչնչացրին։ Ահա՛ թե որն է դավաճանությունը…

— Դավաճանություն է, ազգադավները զավթել են իշխանությունը․․․ Ենիչերինե՛ր․․․
— Չեմ հասկանում, այս երկրում չկա՞ մեկը, որ վերջ տա Վազգենին էլ, իր գնդապետներին էլ․․․
— Առաքել, դու ինձանից լավ գիտես, որ Վազգենը նախօրոք պատերազմի ժամանակ, արդեն հոգացել էր իր մրցակիցներից ազատվելու ձևը` մարտադաշտում բոլորին թիկունքից խփել տալով: Չհաշված` դժբախտ պատահարները թիկունքում, կամ էլ թշնամու ծուղակը գցելը։ Վազգենի հրամանով` գնդապետ Մանվելը Գրիգորյանն, իր Կամավորական բրիգադայի փորձառու մարտիկներից ազատվելու նպատակով, 1994 թվականի գարնանը, Տոնաշեն և Եղագիր գյուղերի ուղղությամբ գրոհներ է ձեռնարկում, հաստատ իմանալով, որ այդ տարածքները ականապատված են: Արդյունքում, ճիշտ է տղաները կյանքի գնով գրավեցին այդ տարածքները, բայց դե կորուստները շատ մեծ եղան: Մեր ականջին էր հասել, որ Մանվելն իր բրիգադայի կազմում պատժիչ գումարտակ էր պահում, որը կազմված էր քրեական հանցագործներից: Էջմիածնի այդ պատժիչ գումարտակը Ֆաշիստական ՍՍ-ին համանման ջոկատ էր, որը կտտանքների էր ենթարկում կամավորականներին: Նրանցից շատերին հավաբներում ու նկուղներում օրերով պահում էին առանց սննդի ու ջրի: Առաքե՛լ, մոռացա քեզ ասել, որ Մանվելի կամավորական բրիգադայի մասին հստակ ինֆորմացիա տրամադրել է, այդ բրիգադայի շտաբի պետը, գնդապետ՝ Ֆրունզիկ Ավագյանը: Նա Կառլոս Ղազարյանի հավատարիմ գործակալներից է։ Ավագյանի զեկուցագրում գրված էր, որ 1994 թվականի Մարտակերտյան գործողությունների ժամանակ ամբողջական ջոկատներ և անգամ գումարտակներ են հեռացել դիրքերից, և դա միայն Մանվելի ու իր հանցախմբի դաժանությունների պատճառով։ Ֆրունզիկ Ավագյանի ասելով, տանջանքների ու խոշտանգումների ժամանակ, նույնիսկ մի քանի զոհեր են եղել:
— Ընկեր գեներալ, իսկ Ավագյանի նման լրտեսներ Կառլոս Ղազարյանը շատ ունի՞ պաշտպանության նախարարությունում, — հարցրեց նա։
Գեներալը ժպտաց։
— Իսկ քո կարծիքով, ինչքա՞ն կլինի, — ասաց նա, — գիտե՞ս, այն ժամանակ, երբ Մոսկվայից կարգադրել էին « Վիժեցնել » շարժումը, այդ ժամանակվանից Կառլոս Ղազարյանի ու Յուզբաշյանի լրտեսները գործում էին ամենուրեք, այդ թվում Վազգենի հովանավորությամբ գործում էին նաև բանակի վերին էշելոններում։
— Իսկ Վազգենը տեղյա՞կ էր, որ այդ մարդիկ Յուզբաշյանի ու Կառլոս Ղազարյանի մարդիկ են, — հարցրեց բժիշկը։
— Ոմանց գիտեր, մյուսներին` ոչ: Օրինակի համար Աստվածատուր Պետրոսյանին ու Արթուր Աղաբեկյանին ինքն է նշանակել բարձր պաշտոնի, և հավատում է, որ իրեն հավատարիմ զինակից ընկերներն են: Այդ թվում « Թայֆուն Համոն »` Համլետ Մկրտչյանը, որը Յուզբաշյանի հարճերից էր, իսկ Մավրիկ Ավետիսյանը, որի մասին արդեն ասացի, Յուզբաշյանի լրտեսն է: Դե Ռոմիկ Ղազարյանը, որը Լևոնի թիկնազորի պետն է, Վահան Շիրխանյանը, Խոռխոռունին, Անդրանիկ Քոչարյանը, գնդապետ Աշոտ Պետրոսյանը։ Սևանի ջոկատի հրամանատար՝ Սուրեն Սարգսյանը, Ֆրունզիկ Ավագյանը, իրենց հերոս հռչակած Սմբատ Հակոբյանը և Նվեր Չախոյանը։ Նոր բացված ռազմական ուսումնարանի պետ, գեներալ-մայոր՝ Սերգեյ Մարտիրոսյանը, երևի նրան կհիշես, նա Կառլոս Ղազարյանի հավատարիմ տիկնիկներից է։ Այս պարբերությունում միտքն ավարտուն չէ: Հասկանալի չէ, ով ում գործակալն է, հայտնի թե` անհայտ:

— Ընկեր գեներալ, ինչքան հիշում եմ այդ Սերգեյ Մարտիրոսյանը ժամանակին եղել է « Աբովյանի » քրեակատարողական հիմնարկի` կանանց գաղութի պետը։
— Այո՛, հենց նա է, չես սխալվում։
— Բայց ես ինչքան հիշում եմ նրան համակարգից հեռացրել էին, այդ գաղութի կանանց բռնաբարության դեպքի համար, նույնիսկ մեծ աղմուկ էր բարձրացել․․․
— Այո՜, լավ էլ հիշում ես, Առաքել, հենց այդ բռնաբարող տականքին էլ, վստահել են երիտասարդ սպաներ դաստիարակելու գործը։
— Ինչպե՞ս թե վստահել են, դա հանցագործ, տականք մարդ է․․․
— Առաքել, իսկ քո կարծիքով այս իշխանությունները հանցագործ չե՞ն: Բոլորն են այդպես, դրա համար էլ միայն իրենց որակի ու տեսակի հանցագործների են հավաքում իրենց շուրջը, — բորբոքվեց գեներալը, — ուսումնարանում հիմա արդեն « գողական » օրենքներով են շարժվում, փող, կաշառակերություն, ամեն ինչ գաղութի պես: Փոխարենը այդքան լավ դաշտային հրամանատարներ ունենք, որոնք պատերազմ տեսած մարդիկ են, գիտեն զինվորի ու խաղաղության արժեքը, այդպիսի մարդկանց թողած հանցագործին են պաշտոն տալիս: Իսկ Մարտիրոսյանի դաստիարակած սպաները դառնալու են չարիք` բանակի ու զինվորների համար։ Այդպիսի տականքները, հիմա պաշտպանության նախարարության բոլոր բնագավառներում իրագործում են իրենց թալանն ու կողոպուտը, չհաշված զինվորների սպանություններն ու ինքնասպանությունները։
— Ինչպես տեսնում եմ Հայաստանի պաշտպանության և ուժային մյուս կառույցների վերին « էշելոնում » ամբողջը նախկին МВД -ի ու КГБ — ի լրտեսներն են լցվել։ Ու զարմանալի բան է, որ կարողացանք պատերազմը հաղթել։

— Առաքել, պատերազմը հաղթեցին այն ազնիվ հայորդիները, որոնց մասին ասացի քեզ, — բացատրեց գեներալը, — գիտե՞ս Առաքել, ինձ բախտ է վիճակվել ծանոթանալ այնպիսի մարդկանց հետ, որոնց շնորհիվ հաղթել ենք պատերազմը։ Գնդապետ Ռեմիկ Մարդանյանի հետ ծանոթացա մեր հարևանի՝ Վարդանի միջոցով: Վարդանը ժամանակին Ռեմիկ Մարդանյանի կամավորական բրիգադայի սպաներից է եղել: Ռեմիկ Մարդանյանը հաճախակի է այցելում ինձ: Նրա ձեռքով գրված օրագրերի պատճեներն իմ մոտ են, այնպես որ, սրբությամբ պահում եմ դրանք։ Ռեմիկ Մարդանյանը ամեն ինչ մանրամասն գրել է, թե որ բարձրաստիճան սպանները ինչպես էին թալանում և կողոպտում բանակը, ինչպիսի դավաճաննություններ ու ազգադավ գործունեությամբ էին զբաղված։ Ինչպես էին մեր մարտունակ ջոկատները գցում ադրբեջանցիների սարքած ծուղակը։ Այնպես որ, այն ամենը ինչ եղել է` արձանագրել է ու վստահ է, որ ես այդ ամենը կհրապարակեմ, որպեսզի հայ ժողովուրդը անուն առ անուն իմանա իր դավաճաններին ու ազգադավներին։ Գիտե՞ս Առաքել, մի հետաքրքիր փաստ Սովետաշենի դեսանտային գնդի հրամանատար` Գնդապետ Աշոտ Պետրոսյանը, 1992 — ին հայտարարել էր. « Որ ինքը Լաչինում ավելի շատ զոհ է տվել ու պետք է իրեն գեներալի կոչում տան »: Չնայած որ նա անգամ Լաչինում չի եղել, ամբողջ պատերազմի ծանրությունը իր տեղակալի` Ռեմիկ Մարդանյանի ուսերին էր, իսկ ինքը շարունակում էր մեծ գումարներ աշխատել զինվորների ընտանիքների հաշվին: Ասեմ, որ այդ Աշոտ Պետրոսյանը մինչ այդ եղել էր « Հատուկ գնդի » հրամանատարը: Տղաները նրան « Մալյառ » անունն էին դրել, զորամասում ամեն շաբաթ վերանորոգումներ անելով պետական գումարները լափելու համար: Աշոտ Պետրոսյանի այդ պատմության պես, մի դեպք եղել է 1994 թվականին, երբ Մանվել Գրիգորյանը Միր-Բաշիրը գրավելուց հետո, ռադիոկապով վեճի է բռնվում Ստեփանակերտի գնդի հրամանատար` Օգանանով Սամվելի հետ: Նրանք չեն կարողանում որոշել, թե ում զորամասը պետք է մտնի Միր- Բաշիր, որպեսզի այնտեղի թալանը տանի: Մանվելը հայտարարում է. « Որ ինքը շատ զոհեր է տվել, պետք է թալանը տանի, որպեսզի նրանց ընտանիքներին բաժին տա »: Վեճը տևում է մեկ ամսից ավելի, արդյունքում, մերոնք չեն գրավում Միր- Բաշիրը, իսկ ազերիները հասցնում են այդ ընթացքում վերադասավորել իրենց խուճապահար փախչող զորամասերին և նրանց ետ վերադարձնել դիրքեր: Ահա, այդ դավաճանությունը մեզանից խլեց հազարավոր քաջ տղաների կյանք: Այդ պատճառով Առաքել ջան, Մարդանյանի տված փաստերը իսկական հայ սպայի թողած փաստեր են, անգամ ժամերով և օրերով է նշված մարտական օրագրերը։ Գնդապետ Մարդանյանը միշտ ասում է, որ Հեյդար Ալիևը իշխանության վերադառնալուց հետո կարգադրել էր` գնդակահարել այն բարձրաստիճան հրամանատարներին, որոնք պատասխանատու էին Ադրբեջանական տարածքների կորստի համար` նրանց համարելով դավաճաններ։ Իսկ մենք` հայերս, արեցինք ճիշտ հակառակը։ Այդպիսի դավաճաններից շատերը զբաղեցնում բարձր պաշտոններ՝ բանակում և իշխանության բարձր օղակներում։ Գնդապետ Ռեմիկ Մարդանյանը լեգենդար կամավորական բրիգադայի հրամանատարն էր: Մարդանյանի բրիգադայի կողմից Քելբաջարը գրավելուց հետո, Վազգենը նրանից պահանջել է Քելբաջարի ռազմավարը, դե գնդապետն էլ պատասխանել էր, որ ինքը սպա է, ոչ թե թալանչի: Մեկ ամիս չանցած Վազգենը` Ռեմիկ Մարդանյանին ազատում է հրամանատարի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակում է էջմիածինցի Մանվելին: Առաքել, վերջերս Վարդանը ծանոթացրեց Արցախյան պատերազմի լեգենդներից մեկի հետ՝ « Կոռնիձոր» ջոկատի հրամանատար՝ Արա Խուդավերդյանի հետ: Ասեմ որ, շատ ազնիվ ու մեծահոգի մարդ է, օժտված ամենաբարձր ու ազնիվ գաղափարներով։ Նրան հարցեր տվեցի ու ամեն ինչ միանգամից պարզ դարձավ: Նա ևս հաստատում էր « ասֆալտի Ֆիդայինների » այդ քայքայիչ գործունեությունը։ Այդ գայլերը թիկունքում կողոպտում էին բանակն ու ժողովրդին, իսկ ազնիվ տղաները, կենաց ու մահու կռիվ էին տալիս թշնամու դեմ։ Արա Խուդավերդյանի հետ զրուցելուց հետո, այն հասկացա, որ եթե նրանք սկսեն դավաճաններին մաքրել, ապա քաղաքացիական պատերազմ կսկսվի, իսկ իրենք չեն կարող երկու ճակատում կռվել, թուրքին չեն կարող տարածքներ հանձնել։

— Այո՜, Արան իրավացի էր ընկեր գեներալ, երկու ճակատում կռվել կնշանակեր Արցախը թուրքին հանձնել…

— Այդ, պատճառով էր, որ Վազգենը շտապում էր, մինչև պատերազմի ավարտը, ոչնչացնել իրեն մրցակից ազնիվ ու հայրնեասեր հրամանատարներին։ Ասեմ ավելին, երբ Սիսականի գնդի հրամանատար` Վուրգ Ոսկանյանը, իր տղերքով 1993 թ մարտի 31-ին` Լաչինի մարդասիրական միջանցքին հարող Կորչու գյուղի մոտակակքում դավադրաբար ծուղակն է ընկնում ու սպանվում, Վազգենի սանիկ՝ էջմիածինցի Մանվելը, որին Վուրգը օգնության է կանչում այդպես էլ նրան օգնության չի հասնում, չնայած որ, ընդամենը 2-3 կիլոմետր էր հեռու։ Մանվելը կատարում էր Վազգենի հրամանը` « Չօ′գնել », քանի որ հենց ինքն էր նրանց թշնամու ծուղակը գցել: Վուրգ Ոսկանյանի թաղումից հետո նրա տղերքից մի քանիսը իրենց հրամանատարի գերեզմանի վրա երդվել են սատկացնել Վազգենին։ Վազգենը առհասարակ ատում էր Վուրգին և լավ գիտեր, որ դա այն հրամանատարն էր, որը պատերազմի ավարտից հետո իրեն ու իր նմաններին պատասխանատվության կենթարկի։ Կապան Զանգելան օպերացիայի ժամանակ Վուրգը չէր ենթարկվել Վազգենի դավաճանական պլանին և իրագործել էր իր պլանը, որը փայլուն հաղթանակ ունեցավ: Ինչպես և Քարվաճառ չմտնելու Վազգենի հրամանը` Վարդենիսի գնդի հրամանատար` Հովսեփյան Հովսեփի կողմից չկատարելու փաստը: Վերջինս հենց նրա երեսին էր ասել, որ հայրենիք չազատագրելու հրամանը նա չի կատարի: Միաժամանակ Աշտարակի վաշտի հրամանատար՝ Զնաբերդցի Ստեփանը, նույնպես հրաժարվել էր կատարել Վազգենի հրամանը, Վազգենն էլ կատաղած կարգադրել էր գնդակահարել Ստեփանին, իբր իր հրամանը կատարելուց հրաժարվել է, հետո, մի քանի տղաների միջամտության արդյունքում Վազգենը հրաժարվել էր գնդակահարելու մտքից։ Չմոռանամ հիշեցնել, որ 1992- ին Մարտակերտում « Արաբո » ջոկատի 79 մարտիկները նորից Վազգենի լարած ծուղակում հայտնվեցին ու ոչնչացվեցին։ Առաքել, առհասարակ բոլոր դաշտային հրամանատարները առճակատում ունեին Վազգենի հետ, նրան համարելով դավաճան: Օրինակ « Կոռնիձոր » ջոկատի հրամանատար՝ Արա Խուդավերդյանը, Ապարանի ջոկատի հրամանատարը` « Ֆեդյան » ( Նահապետ Տոնոյանը), « Հատուկ Գնդի » հրամանատար գնդապետ՝ Վլադիմիր Կարապետյանը, Սիսիանի գնդի հրամանատար՝ Վուրգ Ոսկանյանը, Սամվել Շահինյանը, Ախպար Հովսեփը, Կիրովի Սովխոզի ՀԱԲ-ի հրամանատարներից՝ Պարգև Հարությունյանը, Մեղրիի ջոկատի հրամանատար Ղևոնդ Հովհաննիսյանը, գնդապետ Ռեմիկ Մարդանյանը, Մոնթեն, Աշոտ Ղուլյանը ( Բեկորը), Լեոնիդ Ազգալդյանը, մի խոսքով, ով Վազգենի դեմ էր դուրս գալիս, գնում էր լրացնելու Վազգենի զոհերի ցուցակը, կամ էլ հայտնվում սև ցուցակում, որոնք շուտով պետք է լրացներին նրանց շարքերը: Այդ մասին անգամ Ռեմիկ Մարդանյանն է գրել։

— Լավ հիշեցրիք, ընկեր գեներալ, — ասաց Առաքելը, — անցած տարի Սանկտ Պետերբուրգ էր եկել ծանոթներիցս մեկի զարմիկը: Նա խնդրել էր, որպեսզի զարմիկին աշխատանքով և բնակարանի հարցով օգնեմ: Դե ես չէի կարող մերժել նրան: Կարոն մեկ ամիս մնաց իմ մոտ, շատ լավ երիտասարդ էր` ազնիվ տղա: Միասին նստում էինք երկար զրուցում, պատմում էր ու պատմում: Ազատամարտիկ էր եղել, Կապանի ջակատներից մեկում: 1990 թվականի օգոստոսին Սեկտար գյուղում մղվող մարտերից մեկի ժամանակ իր 5 զինակիցների հետ գերի է ընկնում: Նրանց հետ է լինում ջոկատի հրամանատարը` Համլետ Քոչարյանը: Մոտ 8 ամիս մնում են գերության մեջ` Բաքվի « Բայիլի » բանտում: Հայաստանի իշխանությունների բանակցություններից հետո հաջողվում է կազմակերպել գերիների փոխանակում և նրանք տեղափոխվում են Հայաստան: Հետո մի պատահարից հետո, ինքը հրաժարվել էր պայքարից, քանի որ չի կարողացել ընդհանուր եզրեր գտնել իր ընկերների հետ: Կարոն իսկական լեռնցի էր` իր պարզ ու միամիտ բնավորությամբ, խիզախ էր ու հպարտ, երևում էր, որ Խուստուպի գերբնական ոգին էր նրա մեջ:

Դավիթը պատմում էր, որ 1991 թվականի գարնանը Խորհրդային զորքերի շարասյունը, Կապանով անցնելու ժամանակ` իրենց փոքրաթիվ ջոկատով վերցնում են ծուղակի մեջ և պահանջում նրանցից զինաթափվել` հանձնել ռազմական տեխնիկան և զենքերը: Շարայունը խուճապի է մատնվում, այն բանից հետո, երբ լեռների մեջ` կիրճում հայտնված ու մանևրելու հնարավորությունից զրկված թրթուրավոր տեխնիկան ու ԲՏՌ-ները չեն կարողանում որևէ բան ձեռնարկել: ՈՒ գիտե՞ք, թե մերոնք ինչպես են ռուսներին վախեցրել ընկեր գեներալ…

— Դէ՜, դէ՜, — անհամբեր ասաց նա,

— Համլետ Քոչարյանի տղաները, հասարակ վառարանի խողովակները պահած շարասյան վրա, սպառնացել են կրակ բացել շարասյան վրա: Ռուսներն էլ, տեսնելով, տարօրինակ զինատեսակը իր մեծ ու լայն երախներով` չեն համարձակվել դիմադրություն ցույց տալ, չպատկերացնելով, որ դրանք սոսկ հասարակ վառարանի խողովակներ են: Միայն շարասյունը հասցնում է ռադիոհաղորդակցություն ուղարկել Երևանի իրենց շտաբ, որ Ֆիդայինները իրենց վերցրել են շրջապատման մեջ և պահանջում են իրենց հանձնել ռազմական տեխնիկան և զենքը: Ռուսական բանակի շտաբի պետը, անմիջապես զանգահարում է Վազգեն Սարգսյանին, որպեսզի նա սաստի այդ ֆիդայական ջոկատներին: Վազգենը մինչև կհասներ Կապան, շրջապատված շարասյանը տված վերջնաժամկետը լրանում է, նրանք որոշում են, առանց զոհերի և դիմադրություն ցույց տալու հանձնել զենքը և ռազմական տեխնիկան: Մեր տղաները նրանցից առգրավվում են տեխնիկան և զենքը, թողնելով միայն երկու բեռնատար, որպեսզի կարողանան Երևան հասնել: Համլետի ջոկատի տղաներն իրենց բռնագրաված տեխնիկայով ու զենքով վերադառնում են Կապան ու նշում իրենց փառապանծ հաղթանակը: Սակայն այդ հաղթանակը երկար չի տևում: Վազգենը ճանապարհի կեսին հանդիպում է այդ ռուսական վաշտերին և նորից ետ դարձնում Կապան, խոստանալով նրանց վերադարձնել այդ ամենը: Վազգենը պատվիրում է ռուսներին սպասել Կապանից դուրս` ճանապարհի վրա, մինչև ինքը` կգնա տղաների հետ բանակցության: Վազգենը գալիս է Կապան ու զարմանում, տղաները բռնագրաված ռազմական տեխնիկան բաղկացած էր չորս БМП-2 — ից, 6 հատ БТР, չհաշված ռուս զինվորների ողջ սպառազինությունը: Վազգենը Համլետ Քոչարյանից պահանջում է վերադարձնել ռուսներից առգրաված տեխնիկան և զինամթերքը: Համլետ Քոչարյանը իհարկե հրաժարվում է կատարել նրա պահանջը և նրանց մեջ վեճ է ծագում: Նույնիսկ տեղական միլիցիայի օգնությամբ փորձում են ձերբակալել Համլետին, սակայն ջոկատի տղաները կատաղած հարձակվում են ու հաշվեհարդար տեսնում միլիցիայի հետ: Արդյունքում Համլետ Քոչարյանը հայտարարում է, որ իրենք Սյունիքում անկախություն են հռչակում` վերականգնելով Նժդեհի Լեռնա-Հայաստանը, հրաժարվելով կատարել Երևանի դավաճան իշխանությունների հրամանները: Այնպես որ, իրենք իրենց ուժերով կարող են պաշտպանել իրենց սահմանները:

Գեներալը հաճույքից քրքջում էր:

— Ինչպես արեց Գարեգին Նժդեհը՞…

— Ա′յո, ինչպես Գարեգին Նժդեհը, — շարունակեց նա, — Վազգենը տեսնելով, որ հնարավոր չէ Համլետին համոզել կամ ստիպել` դիմում է խորամանկության: Նա « հաշտվում » է Համլետի հետ, առաջարկելով նշել նրանց հաղթանակը` Կապանի պանդոկներից մեկում: Համլետը չի պատկերացնում, որ Վազգենի դավադիր ծրագիրը գործի էր դրվել, համաձայնվում է հաշտվել: Վազգենը խաբելով նրան բերում է դարանակալած ռուսական բանակի զինվորների մոտ, որոնց օգնությամբ Համլետին ձերբակալել է տալիս, իսկ Մովսեսին ուղարկում է Կապան, որպեսզի Համլետի անունից  տղաներին ասի, որպեսզի առգրավված զենքը վերադարձնեն: Սակայն ջոկատի տղաները հասկանում են, որ Վազգենն իրենց խաբել է և միայն պահանջում են իրենց հրամանատարին: Կարոն, որը ինձ պատմում էր այս ամենը, առաջարկում է իր ընկերներին, որպեսզի Վազգենի վարորդին` Մովսես Գեղանգուլյանին վերցնեն պատանդ, և փոխանակել Համլետի հետ, կամ իրենց մոտ եղած ռազմավարով արշավել Երևան ու ազատագրել Հայաստանը դավաճաններից: Սակայն ջոկատում անհաշտություն է սկսվում, քանի որ տղաներից մի քանիսը հրաժարվում են այդ ծրագրից: Արդյունքում, նրանք Համլետ Քոչարյանին փոխանակում են առգրված ռազմավարի հետ: Կարոն և մի քանի տղաներ հեռանում են ջոկատից, քանի որ հասկանում էին, որ դավաճաններն ու անհեռատես մարդիկ շուտ թե ուշ կործանելու են երկրիը:

— Այո՜, ցավալի պատմություն է տղաս, շատ ցավալի: Փաստորեն հռչակված Լեռնա – Հայաստանը միայն մի քանի ժամվա կյանք ունեցավ:

— Այո՜, փաստորեն այդպիսի ցավալի վախճանով ավարտվեց այդ հերոսական հաղթանակը, — ասաց նա, — գիտե՞ք, ընկեր գեներալ Կարոն մի հետաքրքիր պատմություն պատմեց իրենց ջոկատի մասին, կուզենաի Ձեզ պատմել, ո՞վ գիտե, մի օր երևի կգրեք Ձեր գրքում այդ պատմությունը:

— Իհարկե տղաս, մեծ սիրով կլսեմ:

— Նորից հարցը վերաբերվում է դավաճանությանը, — ասաց նա, և շարունակեց պատմությունը, — ռուսական հատուկ ջոկատները տարածքում հատուկ օպերացիա էին իրականցնելու, որպեսզի ֆիդայական ջոկատներին վնասազեծեն: Մեր մարտիկները գյուղերում մնալ չէին կարող, քանի որ կվտանգեին բնակչությանը: Որոշում են մնալ լեռներում մինչև վտանգը անցնի: Որոշում են, որ սարերն ու լեռները իրենց տունն են, ինչ էլ, որ լինի, ազգաբնակչությանը մենակ չեն թողնելու, որոշում են բարձրանալ Խուստուփ լեռը: Տեղի պատասխանատուներից մեկից վրաններ են խնդրում. սա էլ թե՝ «Ղափանի « տուրբազան » թալանել են, մեկ հատ վրան անգամ գոյություն չունի »: Տղաներն էլ մտածում են տեղացիներից խնդրել, ընկնելով տնետուն փորձում են վրան գտնել: Տեղացիներից մեկը. « Թե՝ հիշյալ պատասխանատու պաշտոնյան ձեզ խաբել է, « տուրբազայի » վրանները նրա ամառանոցում են »: Ամառանոցի տեղը ցույց են տալիս տղաներին, դե նրանք էլ փականքը կոտրում են ու ներս մտնում: Տեսարանը ցնցում է նրանց, տասնյակներով վրաններ ու արշավի համար անհրաժեշտ պարագաններ: Վերցնում են ինչ հարկավոր է իրենց ու վերադառնում են այդ պատասխանատուի մոտ: Դե նա էլ վախից գույնը գցում է « Թե՝ տղերք, մոռացել էի »: Կարոն էլ առաջարկում է նրան, որպես հայրենիքի դավաճանի գնդակահարել, սակայն ընկերները նրան զսպում են: Իսկ հիշյալ պաշտոնյան, Կարոյի ասելով Հայաստանի ՀՀՇ-ական « էլիտայի » կարկառուն անդամներց մեկն է դարձել և չի մոռացել Կարոյի այն միջադեպը, անընդհատ դավեր է նյութել նրա դեմ: Այդ պատճառով էլ Կարոն ստիպված թողել էր Հայրենիքն ու եկել Սանկտ Պետերբուրգ, մի նոր կյանքը սկսելու հույսով:

— Այո՜, տխուր պատմություն է, տեսնու՞մ ես նորի՜ց, ու նորի՜ց դավաճանները, կարծես թե նրանցից պրծում չունենք, — տխուր ասաց գեներալը, — մայոր, իսկ այդ Համլետ Քոչարյանը ի՞նչ եղավ, նա կենդանի՞ է:

— Կարոյի պատմելով, այդ դեպքերից մի քանի շաբաթ հետո ականանետը փորձարկելու ժամանակ պայթել էր, ընկերների կյանքը փրկելու համար` Համլետը սեփական մարմնով ծածկել էր այն: Նրա վերջին խոսքերն են եղել. « Ոնց որ՝ իմն էլ այստեղ պրծավ »: Կարոն ծանր էր տանում իր մարտական ընկերոջ` հրամանատարի մահը մի կողմից` մյուս կողմից էլ դավաճան իշխանավորի հալածանքներն իր հանդեպ:

— Առաքել, գիտե՞ս, Հայաստանի պաշտպանության և ներքին գործերի համակարգերի վերին օղակներում մնացել են նախկին կադրերը, դե` Կոմիտեի մասին չեմ խոսում, դատավորներն ու դատախազները ներառյալ, որոնք սատանայից պիղծ են ու արնախում: Առհասարակ այդ դատավորներն են ամենավնասակարը, անօրեն երկրում, պաշտպանում են անօրինակություններն ու անօրեններին: Ես դրանց անվանում եմ Շահբազյաններ։ Գիտե՞ս, սխալը այն եղավ, որ նոր պետություն կառուցելու համար առաջին հերթին այդ Շահբազյաններից պիտի ազատվեինք, մինչդեռ նրանք խցկվեցին ու տեղ գտան իշխանության վերին օղակներում։ Ամենուր նրանք են, անգամ հանրապետության կավատներն են նախկին Կոմկուսի կադրերից։ Ճիշտ է Արցախյան պատերազմում հաղթեցինք, Անկախություն հռչակեցինք, սակայն դա միայն ձևական էր, քանի որ այդ անկախությունը փլուզվելու էր մեր գլխին, հենց այդ նախկին կադրերի՝ Շահբազյանների մեղքով, և Արցախում զոհված տղաների թափած արյունը մի գրոշի արժեք չպիտի ունենա, եթե չկարողացանք պահել մեր պետության անկախությունը, և կկորցնենք այն` մի քանի սրիկայի ու ազգադավի պատճառով, որոնք ստրկամիտ են ու գերի իրենց մտածելակերպով։ Առաքել կադրային քաղաքականություն ինչպես հարկն չկարողացանք իրագործել և նույն պիղծ շնագայլերը կրկին մնացին համակարգում և շարունակում են խանգարել մեր պետականության կայացմանը։ Գիտե՞ս, շատ դժվար կլինի նրանց հաջողությունների հասնել, քանի որ նրանք երկիրը ներսից են կործանելու, կամաց-կամաց այնպես, որ արտաքին թշնամուն կարողացանք հաղթել, սակայն ներքին թշնամին մեր մեջ է, մեր կողքին։ Կաշառակերությունը, որը նոր թափ է ստացել ՀՀՇ-ականների իշխանության օրոք, նրանց հնարավորություն է տալիս ամրացնել իրենց դիրքերը։

— Ա′յո, իրավացի եք ընկեր գեներալ, — համաձայնվեց բժիշկը, — մեր սխալն այն էր, որ չկարողացանք սկզբից ազատվել  նախկին կոմունիստական լրտեսներից ու աղտոտված կադրերից։ Տեսնո՞ւմ եք, իմ և Ձեր նման մաքուր մարդիկ պետք չեն այս իշխանությանը, քանի որ գիտեն, որ մենք պարզ ենք և անկեղծ։ Քանի որ իրենց պետք են ստրկամիտ ու հոգով դատարկ տականքները․․․

— Իրավացի ես տղաս, հոգով դատարկ մարդիկ իրենց համար ավելի օգտակար են, որովհետև առնետավազքով վազում են կուսակցությունց կուսակցություն, ամեն տեղ աղտոտելով ու արատավորելով, անգամ հոգևորականներն են սրբապղծությամբ զբաղվում։ Առաքել, քանի այդ տականքները զբաղեցնում են համակարգային բոլոր օղակները` մեր երկիրը զարգացում չի կարող ունենալ։ Այդ ազգադավները դարձել են չարիք մեր ժողովրդի և պետության համար։ Այնպես որ, ինչպես Պարույր Հայրիկյանն էր ասում, հարկավոր է բացել ԿԳԲ-ի արխիվները և պարզ կլինի, թե ովքեր են մեր երկրի ներքին թշնամիները։

— Ընկեր գեներալ վախենամ արդեն ուշ լինի, քանի որ նրանք արդեն ազատ ելք ու մուտք ունեն արխիվներում և հնարավոր է, որ արդեն ոչնչացրած լինեն կարևոր փաստաթղթերը։ Չնայած ճանաչելով Մարիուս Արամիչին վստահ եմ, որ նա դրանք թաքցրել է շատ լավ, բացառված չէ, որ նա արխիվները տեղափոխած լինի մեկ այլ վայր, որպեսզի այդ փնթիների ձեռքերը չհասնեն դրանց։

— Իրավացի ես, այդ մեկը մտքովս չէր անցել, — ժպտաց գեներալը, — ուրեմն Յուզբաշյանի գաղտնիքը բացահայտելուց հետո, կարող ենք շատ բան պարզել։ Բժիշկ, աշխարհին հայտնի ամենամեծ հանցագործությունը դա դավաճանությունն է Հայրենիքին, այդ պատճատով, բոլոր երկրներում, անգամ որտեղ արգելված է մահապատիժն ու գնդակահարությունը, հաճախ կիրառում են այդ պատժամիջոցը։ Առաքել, գիտե՞ս թե Տիգրան Մեծի հաղթանակների հիմնական ուժը ինչումն էր: Այն, որ դաժանաբար հաշվեհարդար էր տեսնում դավաճանների ու նրանց գերդաստանի հետ: Նա արմատախիլ էր անում այդ դավաճանի գերդաստանը, որպեսզի նրանց ժառանգները չշարունակեն դավեր նյութել, պետության ու իր դեմ: Տիգրանն անգամ իր որդուն էր պատժել դավաճանության համար, հասկանալով, որ դավաճանի տեղը գերեզմանն է, անկախ նրանից` նա իր արյունակիցն է, թե` զավակը: Նրան հաջորդած հայոց բոլոր արքաները դավաճանի գերդաստանների բոլոր արուներին կոտորել են անկախ տարիքից, որպեսզի դավաճանի քոքը կտրվի։ Պապ թագավորի հերոսական պատմության մասին հայոց պատմահայրերը շատ քիչ են գրել, մինչդեռ նա Հայոց պատմության մեջ ամենաբարձր դասվող Հերոսն էր, երիտասարդ պատանին դաժանաբար հաշվեհարդար էր տեսնում դավաճանների հետ, անգամ հոգևորականների, որոնք դավաճանել են պետությանը և թագավորությանը: Մեր պատմիչները հոգևորականներ են եղել և փոխանակ նրա մասին ճշմարտությունը գրելու, նրան որակել են աստվածապիղծ ու արևամոլ: Հենց այդ դավաճան կղերական քահանաներն էին կործանում երկիրն ու ժողովրդին, մարդկանց դարձնելով ստրկամիտ, ներշնչելով, որ հայ ժողովուրդն առանց օտարի օգնության չի կարող գոյատևել արևի տակ: Պապ թագավորը կարճ ժամանակում կարողացավ անել այնքան բան, որը չէր արել ոչ մի հայ թագավոր: Մինչ Պապը զբաղված էր բանակաշինությամբ և պետության հիմքերի վերականգնմամբ, նրան զուգահեռ, ակտիվ գործունեություն էր ծավալել նաև Ներսեսը: Նա հիմա նորից կաթողիկոս էր՝ « աստծու և կայսեր մարդը » Հայոց աշխարհում, և օգտվելով Պապի երերուն վիճակից, կրկին ձեռնամուխ էր եղել Հայքը վանականացնելու « աստվածահաճո » գործին: Մեկ տարուց քիչ ավելի ժամանակահատվածում, երիտասարդ արքային հաջողվել էր վերականգնել Հայոց Հայրենիքի բնական սահմանները. Հայոց պետությունը կրկին ընդգրկում էր Հայկական ողջ Լեռնաշխարհը: Պապի թագավորության հարկատուներն էին Աղվանքը, Վիրքը, Ադիաբենեն և Մարաստանը: Այդքան կարճ շրջանում հասնել նման փայլուն հաջողության՝ դեռևս չէր հաջողվել ոչնչից սկսող և ոչ մի արքայի: Սա արդյունքն էր Պապի կազմակերպչական մեծ ընդունակությունների, անհողդողդ կամքի և քաղաքական հասունության: Սա արդյունքն էր նրա ռազմական հանճարի և բարոյական բարձր արժանիքների, որոնցով հենց պայմանավորված էին՝ երկու տարուց էլ կարճ ժամանակում, հայոց ռազմական հզորության վերականգնման գործում ունեցած նրա հաջողությունները: Պապը ստեղծել էր իր ժամանակի լավագույն բանակներից մեկը: Ներսեսն արդեն դուրս էր գալիս զուտ իր տոհմական կալվածքներից և բուռն գործունեություն էր ծավալել հենց Այրարատում: Սնկի պես աճող կուսանոցներ, զինծառայությունից խուսափող երիտասարդ հոգևորականներ, պետության և ազգի հյութերը քամող բարեգործական բազմապիսի հաստատություններ, և այս ամենին զուգահեռ՝ հարկային գիշատիչ մի քաղաքականություն, որ վարում էր Ներսեսի գլխավորած եկեղեցին: Կաթողիկոսն անշեղորեն գնում էր իր ճանապարհով՝ երկիրը վերածել հռոմեական մի դաստակերտի, որի միակ իշխանությունը լինելու էր եկեղեցին, իսկ ազգային իդեալը՝ քրիստոնեությունը: Մի երկրում, ուր տասնամյակներ շարունակ քահանայապետական խույրից բարձր ոչինչ չէր երևում, ուր եպիսկոպոսական գավազանն էր դարձել ճշմարիտ օրենքի խորհրդանիշը, ուր վեղարով ու սքեմով էր խեղդված հայրենի ամեն մի առաքինություն՝ մարդիկ օրինակ վերցրին թագավորին: Չլսված ու անսովոր մի բան էր սա: Հաշվված տարիների ընթացքում թագի պատիվը հավասարեցվել էր ցեխին, թագավորը մի բան էր, որն ընդունակ էր միայն անզոր հառաչել՝ մեծազոր եպիսկոպոսապետի ազդու հայացքի ներքո: Ոչինչ էր թագավորը և անգործ: Իսկ հիմա, մեծազոր Գրիգորի թոռանն սպանած արքան դարձել էր օրինակ: Քրիստոնեական կրոնը մնում էր իբրև մահակ՝ իր ազգային ակունքներից չկտրված հայի գլխին: Սպանվեց Պապը՝ մեծ դժբախտություն չէ. Դիվահար էր և անբարո. չարժե նմանի համար հատուցում պահանջել: Ներսեսի արյունն էր նրա խղճին ծանրացած, և հատուցեց ըստ իր գործերի: Փավստոս Բյուզանդի ողջ երկն է՝ սկզբից մինչև վերջ, նպատակաուղղված կերպով սերունդներին փոխանցում այս միտքը: Ահա այսպես, դարից դար, սերնդեսերունդ՝ անարգվեցին, մրոտվեցին ու ցեխին հավասարեցվին « արքա » անունն ու գաղափարը: Պետությունը համարվեց անիմաստ ու երկրորդական՝ բռնության մի գործիք, որին հակադրվեց « սուրբ եկեղեցու» փրկչական գաղափարը: Եվ օրինաչափ էր, որ աշխարհակալ պետականություններ տված մի ազգ, ի վերջո, արքայական թագը փոխարինելու էր քահանայապետական խույրով, իսկ գայիսոնը՝ գաղթականի ցուպով: Պետությունն Ազգ է հավերժացնում, իսկ նրա չգոյությունը՝ հոտի վերածում ամենա-կենսունակ ազգերին անգամ…

— Ընկեր գեներալ տեսնու՞մ եք, ինչպես Պապ թագավորը նորից դարձավ դավաճանության զոհ, այս անգամ մեր հոգևորականների ձեռքով, դավաճանին ներել չի կարելի, քանի որ նրանից ավելի մեծ աղետներ է սպասվում հետագայում: Անգամ Աստվածաշնչում է ասվում, որ դավաճաանությունը պետք է ոչնչացնել, սակայն մեր հոգևորականները մեզ ուսուցանել են սխալ։ Ըստ Մատթեոսի (7.15-36) ասվում է. « Լավ ծառը լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ և ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ Այն ծառը, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում։ Ուրեմն իրենց պտուղից կճանաչեք նրանց »։ Տեսնու՞մ եք ընկեր գեներալ, պարզ ասվում է, որ ժառանգական դավաճանությունը պետք է կտրվի ու կրակը նետվի։

— Առաքել, իրավացի ես տղաս, գիտե՞ս, Մովսես Խորենացին « Հայոց Պատմությունն » ավարտում է 428 թվականով: Սա այն տարեթիվն է, երբ հայ նախարարները՝ մեր պատմության մեջ եզակի միասնությամբ, համախմբվեցին և միահամուռ ուժերով վերջ տվեցին հայոց թագավորությանը: 54 Տարի էր անցել Պապի մահից, և վերացավ Արշակունյաց գահատոհմը Մեծ Հայքի վրայից: Կատարվեց Մեծն Ներսեսի երազանքը՝ « խմեց, հարբեց Արշակունյաց անիծյալ ցեղն իր վերջին բաժակը և այլևս ոտքի չկանգնեց »: Նրա հետ միասին, ոտքի չկանգնեց այլևս երբեք՝ հզոր ու միասնական Հայոց Պետականությունը: Կործանվեց հայ իշխանների վճռական կամքով և Գրիգորի վերջին շառավիղ պարթև Սահակի պիղատոսյան լուռ համաձայնությամբ:

Այդ իրողությամբ էլ ահա մեր ազգի պատմության միակ մատենագիրը` Մովսես Խորենացին որ առավել քան որևէ մեկը, գիտակցում էր Պետության դերը ազգակերտման գործում, սեփական թագավորությունը կորցրած ժողովրդի գոյությունը պարզապես չի համարել Պատմություն: Չկա պետություն, չկա և պատմություն: Վերացա՞վ սեփական ինքնիշխան թագավորություն ունենալու կամքը մի երկրի տերերի մոտ՝ ժամանակի ընթացքում կրոնական հոտի կվերածվի այդ երկիրը ծաղկեցրած երեկվա հզոր ազգը: Իսկ հոտն ու համայնքը Պատմություն չեն կերտում: Գաղթականի ցուպն ու օտարի լուծն են միակ բաժինն ու ճակատագիրն այն ժողովրդի, որն իր թագն ու պետությունը՝ թեկուզ թույլ, թեկուզ բզկտված, բայց այնուամենայնիվ՝ հայկական, կամովին փոխարինում է քահանայապետական գավազանով ու եկեղեցական իշխանապետությամբ: Սա է, որ հասկանում էր Խորենացին:

— Ընկեր գեներալ Հայաստանյաց եկեղեցին իր մատենագիրների ջանքերով՝ անհնարին ու հնարավոր բոլոր միջոցներով սևացրեց մեր պատմության լուսավոր էջերը, մուր քսեց մեր արքաների բարի անվանն ու հիշատակին, և մեր պետականության կործանման պատմությունը մեզ հրամցրեց իբրև անօրեն ու պիղծ իշխողների՝ նզովքի արժանի արարքներին օրինաչափ պատիժ: Սա է հոգեբանական այն պատճառը, որ ժամանակ առ ժամանակ պետականություն կերտելու փորձ արած հայորդիներին նզովող ու պախարակող մեր կղերականներին հաջողվեց սերունդներին համոզել իրենց իրավացիությունը. Պետականության գաղափարը վաղուց արդեն եղծվել էր սերունդների հոգիներում:

Դասակարգեր և կուսակցություններ, կրոն և դավանանք. դրանք ոչինչ են, զրոյական արժեքներ՝ գերագույն և հավիտենական այն արժեքների կողքին, որ կոչվում են Ազգ և Հայրենիք: Այս երկու արժեքների դիրքերից է, որ պետք է իմաստավորվի մեր պատմությունը: Եվ պիտի իմաստավորվի պետական մակարդակով, պետության հոգածությամբ: Սա է այն կարևոր նախապայմաններից մեկը, եթե ցանկանում ենք, որ մեր գեներում հավետ խոսեն Արշակները, Փառանձեմներն ու Պապերը, եթե ցանկանում ենք, որ Ցեղի արգանդը երբեք չզլանա մեզ պարգևել Վասակներ, Մեհրուժաններ ու Գնելներ:

— Իրավացի ես տղաս, քո ասած Մարգարե` Րաֆֆու Սամվելը ամենալավ օրինակներից մեկն է, այնպես որ կապանցի Կարոն ճիշտ էր մտածում, դրան չպատժելով իրենց համար ոխերիմ թշնամի են ստեղծում, մեծ դավաճանությունն ու ազգադավությունը այդպիսի փոքր դավաճանություններից է սկսվում, այսօր կմատնի հարևանին, իսկ վաղը Հայրենիքին ու ժողովրդին:

— Ընկեր գեներալ Մովսես Խորենացուն հալածել են հենց այդ ազգադավներն ու դավաճանները, հոգևորականները ցանկացել են թույնել նրան, նույնիսկ ցանկացել են ոչնչացնել նրա գրած հայոց պատմությունը, որպեսզի իրենց դավաճանության ու ազգադավության մասին ոչինչ չմնա: Խորենացին նույնիսկ ասում էր. « Դա մի սարսափելի եղեռնագործություն է, սպանել պատմությունը։ Դա ամենամեծն է բոլոր հանցանքներից։ Նրանք կամենում են ոչնչացնել մեր նախնյաց գործերը և հավիտենական մոռացության մեջ թողնել մեր հայրենիքի հիշատակները, որպեսզի իրանց վատ գործերն ևս նրանց հետ ծածկվեն, մոռացվեն և ապագայի համար ամոթի ու նախատինքի առարկա չդառնան »։

— Առաքել, տեսնու՞մ ես, այդ ազգադավները իրենց մասին հուշագրություններն են ցանկացել ոչնչացնել, որպեսզի իրենց հանցանքների ապացույց չմնա: Ահա վերցրու կարդա, սա՛ հարևանիս՝ Վարդանի գրած հուշագրություններից է, որը շատ կարևոր փաստագրական արժեք է իրենից ներկայացնում, դու պարտավոր ես իմանալ սրա մասին, — նա ձեռագրված տետրակը մեկնեց նրան։ Առաքելը վերցրեց, շուռումոռ տվեց տետրը, կազմի վրա գրված էր « Ազատամարտիկի Նոթատետր » նա բացեց և սկսեց կարդալ․

— « Ազատամարտիկները ցանկանում էին ավարտել պատերազմը միայն հաղթանակով, քանի որ պարտություն կնշանակեր ազգի ոչնչացում․․․ Արդյոք իրական երազանքներից ինչքան էին շեղվել մեր մարտիկները, եւ արդյոք սա էր եղել վերջնական հաղթանակը, որի մասին երազել էին նրանք: Շատերն այդ մասին լռում են հասկանալով, որ դա միայն երազանք էր, սակայն դեռևս պատերազմի տարիներին շատերը չէին հավատում, որ երբևէ երեք միլիոնանոց բնակչություն ունեցող Հայաստանը կարող է հաղթանակ տանել, տաս միլիոնանոց Ադրբեջանի հանդեպ: Անգամ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի լուր հայտարարել էր այդ մասին, նա և շատերը չէին հավատում մեր հաղթանակին, իսկ մեր Ազատամարտիկները վստահ էին, որ հաղթելու են․․․ Արցախյան պատերազմը պարտադրված պատերազմ էր եւ մենք պարտավոր էինք ընդունել այդ մարտահրավերը, սակայն կորուստները, որոնց գնով մենք պարտադրեցինք թշնամուն կնքել զինադադարի պայմանագիրը կարող էին եւ չլինել, քանի որ կարելի էր դեռեւս 1990 թվականին վերջացնել պատերազմը, կամ 1991 թվականին, սակայն ՀՀ իշխանություններին կարծես թե ձեռնատու չէր ավարտել պատերազմը ավելի շուտ: Կորուստները, որոնք կրեցինք պատերազմի տարիներին շատ ավելին էին քան ներկայացնում են որոշ ՀՀՇ-ական ղեկավարներ: Չմոռանալով, որ կորուստները եղան եւ մարդկային եւ տարածքային, հաշվի առնելով Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մի քանի գյուղեր, Արծվաշենը, այդ թվին կարելի էր գումարել նաեւ Նախիջեւանը: Շատերը կզարմանան Նախիջեւանի անունը լսելիս, սակայն դա փաստ էր․․․ Ազատամարտիկներից շատերը կարող են հաստատել այս խոսքերի ճշմարիտ լինելու փաստը: Արցախյան պատերազմի սկզբում Նախիջեւանը եւս մասնակցում էր մարտական գործողություններին, քանի որ Նախիջեւանի տարածքից` Սադարակից էին գնդակոծվում Արարատի շրջանի մի շարք գյուղեր: Հիշեցնեմ, որ Սադարակի հրետանային մարտկոցները ամեն օր գնդակոծում էին Արարատ-Եղեգնաձոր մայրուղու մի հատված, այդպիսով կտրելով ռազմաճակատի մատակարարումն իրականացնող բեռնափոխադրման հիմնական ճանապարհը: Առհասարակ Երեւանը կտրելով Հայաստանի Հարավ-Արեւմտյան շրջաններից: ՀՀՇ-ի իշխանավորները կտրուկ քայլերի փոխարեն ընտրել էին ջայլամի քաղաքականությունը․․․ Փոխանակ ռազմական գործողություններով լռեցնեյին Սադարակի հրետանային կրակը` նրանք ռազմաճակատին օգնություն հասցնելու համար նախնտրում էին շրջանցիկ ճանապարհ գտնելը: Այդ ճանապարհն էր Վեդի- Ուրցաձոր- Արփի ճանապարահը, ինչը եռակի անգամ ավելի երկար էր ու դժվարանցանելի: Այդ շրջանցումը կապված էր վառելիքի եւ այլ ավելորդ ծախսերի հետ, չնայած որ հայկական կամավորական ջոկատներից շատերի հրամանատարները առաջարկել էին Վազգեն Սարգսյանին թույլատրել Նախիջեւանի տարածքում իրականացնել համապատասխան օպերացիան, սակայն վերջինս կտրականապես դեմ էր Նախիջեւանում ակտիվ մարտական գործողություններին, սակայն եղել են դեպքեր, որ Նախիջեւանում իրականացվել են մի քանի գործողություններ, որոնց արդյունքում Նախիջեւանի բնակչության մի զգալի մասը խուճապի մեջ սկսել էր լքել մարզը: Ուստի հարկավոր էր միայն հաջորդ քայլը, որպեսզի ամբողջությամբ եւ վերջնականապես այն դատարկեին, սակայն նորից դավաճանություն․․․ Շատ դեպքերում Ազատամարտիկներից շատերը, պատրաստ էին փոքրաթիվ ջոկատներով իրականացնել Նախիջեւանի ազատագրման օպերացիան: Ինչքան հիշում եմ դեռեւս 1990 թվականին Խորհրդային բանակից Հայաստան եկած մի գնդապետ կար, Նորիկ Ավետիսյան: Եթե հիշողությունս չի դավաճանում նա ծնունդով Նախիջեւանից էր ժամանակին ծառայել էր Խորհրդային հետախուզության գլխավոր շտաբում, կարծում եմ պետք չէր նրա պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ դնել, իսկ նա Վազգեն Սարգսյանին առաջարկել էր հստակ ծրագիր իր ծննդավայրի ազատագրման համար: ՀՀ նորաթուխ ղեկավարները Նախիջեւանի ազատագրման հարցը լսելիս միշտ մեջտեղ էին բերում Կարսի 1921 թվականի հոկտեմբերի 13-ի իրավական ուժը կորցրած և ապօրինի Ռուս -Թուրքական պայմանագիրն ու դրան հաջորդած նույատիպ պայմանագրերը: ՀՀՇ-ական ղեկավարները մատնանշելով, որ Թուրքիան կարող է ռազմական օգնություն կամ զորք մտցնել Նախիջեւան եւ արդարացնում էին իրենց անգործությունը… Գործից տեղյակ մարդիկ լավ գիտեն, որ Թուրքիան միշտ` պատերազմի սկզբից մինչեւ վերջ իր ռազմական օգնությունն է ցուցաբերել Ադրբեջանին, առ այսօր էլ օգնում է Ադրբեջանին ձեռք բերել ռազմական հանդերձանք եւ սպառազինություն: Ուստի Նախիջեւանի հարցում ՀՀ ղեկավարների դավաճանությունն ակնառու փաստ էր․․․ Եթե հաշվի առնենք միջազգային հանրության բողոքները, ապա կարելի էր Նախիջեւանը վերաբնակեցնել Ադրբեջանի հայ փախստականներով, և Աղդամի տարբերակով ստեղծել «Անվտանգության գոտի », այսինքն ապահովել Երեւանը եւ շրջակա տարածքները հեռահար հռթիռների գնդակոծումից: Այդպիսով Ազատամարտիկների առաջին հարցն էր` ապահովել Հայաստանի կենտրոնական շրջանների անվտանգությունը: Երկրորդ հարցը` արագ եւ արդյունավետ պատերազմով հասնել հաջողությունների, այսինքն մարտական գործողությունները պետք է լինեն Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններից դուրս` Ադրբեջանի տարածքում․․․ Նպատակն էր ակտիվ մարտական գործողությունների արդյունքում հասնել Քուռ-Արաքսյան գետերի հատման կետին` ներկայիս Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքին: Այդ տարածքները ինչպես հանդիսանում են Դաշտային Արցախի տարածքի` այնպես էլ պատմական Մեծ Հայքի` Ուտիք, Գարդմանք գավառների մի մասը․․․ Քուռ եւ Արաքս գետերը ընդունելով, որպես պետական սահմանագիծ, ամրացվում եւ կնքվում էր համապատասխան պայմանագիր, կամ կապիտուլացիայի ակտ, որը պետք է բացառեր պատերազմի վերսկսումը հետագայում: Բնական սահմանագիծը ամրացվում էր, ինժիներատեխնիկական կառույցներով, փակվում են գետերի վրա կամարող կամուրջները, եւ ականապատվում ափամերձ տարածքները, ստեղծելով Բուֆերային գոտի Արցախի համար: Այդպիսով Ազատամարտիկները ավարտում էին իրենց առաքելությունը եւ սահմանները հանձնում իրենց հաջորդողներին: Սակայն եղավ ճիշտ հակառակը, Ազատամարտիկները կրկնեցին իրենց պապերի սխալը, նոր սերունդին թողնելով չավարտված պատերազմ, եւ մինչեւ ատամները զինված թշնամիներ: Այդ թվին գումարած նաեւ ԴԱՎԱՃԱՆ ՈՒ ԱԶԳԱԴԱՎ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ »։

— Տեսնո՞ւմ ես, տղաս, նույնիսկ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը նույն կարծիքին էր, նա պնդում էր, որ 1994-ի մայիսի 5- ին Բիշքեկում այդ խայտառակ զինադադարի պայմանագիրը պետք չէր ստորագրել, քանի որ մենք պետք է պարտադրեինք Ադրբեջանին ստորագրել կապիտուլացիայի ակտը և վերադարձնել մեր կորցրած տարածքները։ Ադրբեջանը ուրիշ տարբերակ չուներ, պետք է ստորագրեր մեր պահանջների տակ, կամ էլ մի քանի օրից մեր զորքերը կհայտնվեյին Սաբիրաբադում։ Սակայն Վազգենի ու Լևոնի դավաճանությամբ զրկվեցինք այդ հնարավորությունից։ Ադրբեջանն այդ պայմանագիրը հաղթանակի էր հասցնում, քանի որ նրա բանակը և վարձկանները խուճապի մեջ, էին նույնիսկ խիստ միջոցներով չէին կարողանում կանգնեցնել դասալիքներին։ Արդյունքում այն եղավ, որ Վազգենը հերթական անգամ ցույց տվեց իր լկտիությունը: Նա ծեծել էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին և դուրս էր շպրտել նախարարությունց։ Դե նա էլ լինելով պատվական ու ազնիվ մարդ՝ թքել էր Վազգենի երեսին ու դավաճան անվանելով հեռացել Մոսկվա։ Այնպես, որ եթե Նորատը մնար, որպես պաշտպանության նախարար, ապա համ բանակը նորմալ կլիներ համ էլ սահմանները։ Չհաշված, որ Նախիջևանը մերը կլիներ, և երկաթգծային կապը Իրանի հետ կարող էր մեզ օգտակար լինել։ Գիտե՞ս Առաքել, մի ազատամարտիկ ինձ պատմել է, որ իրենք մի նամակ են գրել Վազգենինին ու նրա մտերիմներից մեկի՝ Մուրադ Կիրակոսյանի միջոցով ուղարկել նրան, նամակում նշում էին զինադադարի պայմանների մասին, որ Ադրբեջանցիները պետք է համաձայնվեն 1. Լիարժեք կապիտուլացիայի։ 2. Ռազմատուգանք մուծելու: 3․ Արցախի հյուսիսային տարածքներից ազերի զորքերի դուրս բերմանը: 4. Արցախի անկախությունը ճանաչելուն: Եթե ինչ-որ տարածքներ պետք է փոխանակվեն ուրեմն միայն Նախիջևանի հետ: Փաստաթուղթը ուղղարկում են Վազգեն Սարգսյանին: Հետո Մուրադը գալիս է այդ տղաների մոտ ու ասում, որ Վազգենը ասել է․ « Թող իրենց գաղափարը պահեն իրենց, մենք դրա կարիքը չունենք »:

— Այո ցավալի է, տեսնու՞մ եք հերոսները այս երկրում չեն գնահատվում ընկեր գեներալ, ես այն չեմ հասկանում, իսկ մեր մտավորականները ի՞նչ են մտածում, ինչու՞ են լռում, — նա ելավ նստած տեղից և սկսեց գրադարակներում ինչ-որ բան փնտրել, գտնելով իր ուզածը հանեց և վերադարձավ իր տեղը, բացելով գիրքը սկսեց թերթել։ — Չէ՞ որ մենք ունենք գրողներ, նկարիչներ, արվեստագետներ, որոնք տեսնում են ժողովրդի տառապանքները, այս ստրկությունը, իրենց լռությունն արդեն իսկ դավաճանություն է ազգի և ժողովրդի հանդեպ, ի՞նչ է նրանք այս ժողովրդից չե՞ն…

Գեներալը սկսեց ծիծաղել։

— Առաքել ի՜նչ արվեստագետ, ի՜նչ մտավորական, ամեն մեկը մտել է ինչ-որ պաշտոնյաի հետույքն ու իր գոյն է քարշ տալիս․․․ Ովքեր խելացի էին՝ հեռացան երկրից, իսկ ովքեր մնացին՝ դարձան սրանց պես անշնորհք ու փնթի։ Իսկ այն մտավորականները ովքեր խոսում են քննադատում, վրաներն ուշադրություն դարձնող չկա, քանի որ, ո՛չ հրապարակվում են, ո՛չ էլ թողնում են մամուլի շենքին մոտենան։ Ծախված, « մտավորական » կոչեցյալներն այս փնթի խոզերի հարճը դառած սազը վերցրել են ու ամեն տեղ դրանց են գովերգում․․․ Դրանով ջուր լցնելով թուրքերի ու ադրբեջանցիների ջրաղացին․․․ Կեղծելով մեր հերոսական պատմությունն՝ այսօրվավ փնթիներին հավասարեցնում են Անդրանիկի ու Նժդեհի հետ։

— Այո ընկեր գեներալ, տեսեք, թե Մովսես Խորենացին ինչ է գրում իր « Մատյան Ողբերգության» մեջ, — ասաց նա և սկսեց ընթերցել, — « Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։ Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։ Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։ Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։

Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած »։ — Տեսնու՞մ եք ընկեր գեներալ, ամեն ինչ նույնն է, սակայն Խորենացին գրել է, ոչ թե այս ապուշների նման բերանները ջուր առած սպասում են, որ իրենց Դեր-Զոր քշեն..․ Միայն այդ է պակասում, այն էլ ինչպես տեսնում եմ ուշ չի լինի…

— Առաքել, այդ կեղտարյուն խավը եղել է բոլոր ժամանակներում, և հենց այսպիսի մտավորականների լռության ներքո են սկսել աճել ու բազմանալ։ Դա հայի արյան մեջ է, հնարավոր չէ փոխել…

— Իսկ ո՞վ է ասում թե հնարավոր չէ փոխել, — առարկեց նա, — ընկեր գեներալ, գիտե՞ք, որ հիմնական զբաղմունքս եղել է դա, և ես գտել եմ այդ բանաձևը, ուղղակի պետք չէ մոծակից փիղ սարքել։

— Առաքել քո ունակությունների վրա չեմ կասկածում, որովհետև տեսել եմ և համոզվել։

— Ընկեր գեներալ, դա նրանից է, որ մեր հասարակությունում, դրանց տեսակին՝ բոշեքին, ինչպես ես եմ ասում դրանց «парода » -ին ինչպես շների տեսակին, մենք ենք թույլատրում բարձրանալ մարդամեջ։ Եթե հասարակությունը դրանց անտեսի, այսպես չեն ելնի հաղթարշավի… Օրինակ, պետք է դրանց արգելել մարդամեջ դուրս գալ՝ հեռուստատեսությամբ և ռադիոյով ելույթ ունենալ, իրենց թուրքական կլկլոցներով ու բայաթիներով, ինչպես մեր ժամանակ։ Այդ փնթի խավը, պետք է հեռավոր գյուղերում գոմաղբ թափի և երբեք չգա քաղաք ու ապականի այն իր գարշահոտ ներկայութամբ։

— Իսկ դա հնարավո՞ր է…

— Իհարկե հնարավոր է ընկեր գեներալ, ուղղակի պետք է կրթել սերունդին, Անտոն Մակարենկոն սաում էր․ « Մարդուն սովորեցնել, որպեսզի երջանիկ լինի՝ անհնար է, բայց նրան դաստիարակել կաչելի է »: Խորհրդային միությունը որդեգրեց Մակարենկոյի մանկավարժական ուսմունքը։ Մակարենկոն աշխատել է « մարդու մեջ մշակել լավագույնը », ձգտել է անհատի մեջ նախ և առաջ տեսնել դրական հատկություններ ու հակումներ։ Մակարենկոն դաստիարակից պահանջել է գաղափարա-բարոյական և մասնագիտական բարձր մակարդակ, անհրաժեշտ համարելով սաների սիստեմատիկ բարոյաքաղաքական լուսավորումը, կարևոր տեղ էր հատկացնում ընտանեկան դաստիարակությանը։ Նա գտնում էր, որ « շատ ավելի հեշտ էր երեխային ճիշտ և նորմալ դաստիարակելը, քան նրան վերադաստիարակելը »։ Հիմա ընկեր գեներալ Եվրոպայի զարգացած երկրներն արդեն անցել են Մակարենկոյի կրթական ծրագրին, ներդրել այն իրենց կրթական ծրագրերում, իսկ 1988- ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրան ճանաչել է XX դարի ամենալավ մանկավարժներից մեկը։ Ստեղծելով առողջ սերունդ՝ մենք կոչնչացնենք տգետներին, անգրագետները առողջ հասարակության մեջ տեղ չունեն, անկախ նրա սոցիալական վիճակից, կամ թե ծնողների հնարավորությունից։ Անվճար ուսման համակարգը հնարավորություն կտա կրթել բոլորին, ովքեր չեն ցանկանա սովորել՝ իրենց կամքն է։ Բուհերում և ուսումնական հաստատություններում խիստ միջոցներով կաշառակերությունը ոչնչացնելով կարելի է արգելել խնամի բարեկամի կամ մաղարիչով դիպլոմ ստանալու ավանդույթը։

— Առաքել, տեսնում եմ մշակել ես պետական մի ամբողջ համակարգի ծրագիր, սակայն ինչպես տեսնում ես, մեզ մոտ այն չենք կարող կյանքի կոչել, քանի դեռ այս բոշաներն են երկիրը ղեկավարում։

— Այո՛, գիտեմ ընկեր գեներալ, դրանից դեռ շատ հեռու ենք․․․

— Տղա՛ս, քանի այս մտավորականությունը մի երկու թուլափայ ստանալու համար իրենց տերերին գովերգելով փառաբանում են՝ մենք կմնանք այս վիճակում։

— Ընկեր գեներալ, աղետալին այն է, որ մտավորականությունը վաճառում է իր լռությունը, նրանք նման են մարմնավաճառ կնոջ, կարող է ժամը մեկ փոխել իր հաճախորդին, ավելի ճիշտ իրեն են փոխում․ ոչ թե ինքը նրանց, — կատակեց նա, — Փնթիները միևնույնն է, կվճարեն նրանց՝ իրենց արվեստից չհասկանալով, կվճարեն սուտ պատմությունների և կենսագրության համար։ Իրենց շինծու դիպլոմներով, ու արտասահմանյան տիտղոսներով կսկսեն ժողովրդի ու պետության հերն անիծել։ Ինքներդ տեսեք, արդեն Հրանտ Բագրատյանը և Ձեր ասած այն արտաշատցի « Մուկը » պատվիրել են իմ ծանոթներից մեկին, որպեսզի իրենց Քեմբրիջի համալսարանի դիպլոմ բերեն, ու գիտե՞ք ընկեր գեներալ, նրանք անգամ անգլերեն չգիտեն, բայց դե եվրոպական իրավաբանի դիպլոմ կունենան…

— Առաքել, դու գիտե՞ս, որ այդ թղթի կտորը ոչ մի արժեք չունի… Միևնույն է…

— Ո՛չ, ընկեր գեներալ, շատ լավ էլ ունի, այդ Դուք եք կարծում թե չունի, դա միայն հիմա չունի, մի տաս տարի հետո․ ոչ մեկը չի հարցնի՝ դա իսկակա՞ն է, թե՝ շինծու… Քանի որ, ոչ մեկը չի փորփրելու նրա անցյալը… Ու այդ իրավաբանի դիպլոմը նրան հնարավորություն կտա ապացուցելու, որ ինքը փնթիների դասին չի պատկանել, այլ ազնվական ու արիստոկրատական ծագում ունի.․․ Եվ կտեսնեք, որ այդպես էլ լինելու է։ Իսկ մտավորականներն ու պատմաբաններն էլ երկու կոպեկով բնութագիր կգրեն, կմեծարեն ու վերջ՝ գնա՜ց… Ահա այդպես կեղծվեց և պատմությունը և արդարությունը։ Դրա համար Ձեր այս հավաքած փաստաթղթերը պետք է հրապարակվեն, որպեսզի ճիշտը ներկայացնենք սերունդներին… Ձեր գործը մեծ Հայրենասերի վայել գործ է, ընկեր գեներալ, դրա համար՝ Ձեզ պետք է շնորհել փառքի դափնին…

— Շնորհակալ եմ, տղաս, դու իսկական առաքյալ ես իմաստուն և խելացի, — գեներալը հուզվեց աշակերտի գնահատականից,

— Ընկեր գեներալ, հիմա մեզ ոչ թե առաքյալներ, այլ Մարգարեներ են պետք, մի իմաստուն Մարգարե՝ Րաֆֆու նման…

— Առաքել, քո նման, տղա՛ս, մի թերագնահատիր քեզ, իզուր չեմ այսքան տարի ուշադիր եղել, քանի որ քո մեջ տեսել եմ ազգի փրկության Մարգարեին, երիտասարդ, տաղանդավոր, հայրենասեր, առաջնորդ լինելու բոլոր հատկություններով։

— Ցանկություն չկա ընկեր գեներալ… Չեմ ցանկանում լինել առաջնորդ, քանի որ, գիտեմ, մեր ազգն ազգասեր առաջնորդին գնահատել չգիտի, միայն գնահատում է փնթի ու կեղտոտ շներին..․ Ահա դրա համար էլ այս օրն ենք ընկել։

— Ոչինչ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի տղաս, միայն պետք է համբերել ու սպասել, Աստված մեծ է։ Առաքել, երևի դու լսած կլինես Վազգենի ու գեներալ Ռուցկոյի պատվիրակության մասին, — թեման փոխեց նա, — գեներալ Ռուցկոյի հետ Աֆղանստանում եմ ծանոթացել, երբ գնացել էի Տիգրանի ետևից, — տխուր ասաց նա, — նրա պատվիրակությունը հանդիպել էր Վազգենի հետ։

— Ընկեր գեներալ, գիտեմ, 1990 — ին գեներալ Ռուցկոյի հետ անձամբ եմ զրուցել, նա փորձում էր կանգնեցնել հայ-ադրբեջանական հակամարտությունը… Ռուցկոյը, այն ժամանակ ցանկություն ուներ Ռուսատանի Պաշտպանության նախարար դառնալ, ամեն ինչ անում էր դրա համար: Այդ ժամանակ Ռուցկոյը զանգահարեց ինձ և խնդրեց, որպեսզի կազմակերպեմ իր և Վազգենի հանդիպումը, դե ես էլ խորհուրդ տվեցի, այդ թեմայով Յուզբաշյանի հետ զրուցել, նրան տվեցի Մարիուս Արամիչի հեռախոսահամարը, որպեսզի նրա հետ պայմանավորվի: Հետո իմացա, որ Ռուցկոյն իր պատվիրակներին էր ուղարկել ու Վազգենին պատվիրել էր, որպեսզի ձեռբազատվի « էքստրիմիստներից », խոստացել էր անգամ համապատասխան ուժեր ուղարկել, որպեսզի « լիվդացնեն » զինված ջոկատները: Բացի այդ նա առաջարկել էր, որ Հայաստանի « աֆղանցի » վետերանների վրա կարող է հույս դնել, Վազգենը խոստացել էր մտածել և պատասխանել:

— Գիտեմ, մայոր գիտեմ…

Առաքելը ընդհատեց, զարմացած նայեց գեներալի դեմքին,

— Գրիշա Գայկովիչ, իսկ Դուք որտեղի՞ց գիտեք այս մանրամասները, այդ հանդիպումը եղել է խիստ գաղտնի՝ « կոնֆեդենցիալ »․․․

Գեներալն սկսեց ծիծաղել։

— « Կոնֆիդենցիալ » չի նշանակում, որ մենք էլ չպիտի իմանանք, — կատակեց նա, — նախօրոք ասեմ, որ Հայաստանում ինչ կատարվել և կատարվում է, դա « կոնֆիդենցիալ » չէ…

— Ի՞նչ նկատի ունեք, ընկեր գեներալ, պարզ ասե՛ք, բան հասկանամ…

— Լավ, մայոր, ուրեմն իմացիր, որ ես տեղյակ եմ այն ամենին ինչ խոսացել են Ռուցկոյի պատվիրակները… Յուզբաշյանը դեռևս մի քանի տարի առաջ, Վազգենի աշխատասենյակում լսող սարքեր էր տեղադրել, նույնիսկ նրա հեռաոխսային բոլոր խոսակցությունները և աշխատասենյակում կատարված խոսակցությունները ամեն ինչ ձայնագրվել են: Յուզբաշյանը եկավ իմ մոտ ու բերեց ձայնագրությունը, միասին լսեցինք, ցանկանում էր իմանալ իմ կարծքը, դե ես էլ գովեցի իրեն՝ «պրոֆեսոնալ» աշխատանքի համար:

— Ահա՜ թե ի՞նչ… Ուրեմն Յուզբաշյանի ձեռքին է եղել « Ջոկերը » ամենակարևոր խաղաքարտը:

— Այո, հենց այդպես, Յուզբաշյանը ցանկացած պահին կարող էր ներկայացնել այդ ձայնագրությունը, և Վազգենին՝ որպես Հայրենիքի դավաճանի կարող էին գնդակահարել…

— Ընկեր գեներալ, դրանից կարելի է եզրակացնել, որ Մարիուսը սպասել է հարմար պահի, որպեսզի Վազգենի թալանած միլիոնները մեկ փայտիկի շարժումով հայտնվեյին իր ձեռքում, — գուշակեց բժիշկը,— երևի այդ պատճառով էլ նա չէր շտապում Վազգենին բացահայտել, իսկ նրա Երևան գալու նպատակն էլ հենց դա է եղել, գործարքը, կամ Վազգենին վարկաբեկելու միջոցով նպատակին հասնելը: Դե երևի Վազգենն հասկացել է, որ Մարիրուսն իր ձեռքին շատ խաղաքարտեր ունի, և ողջ կյանքը կախված է լինելու այդ « տիկնիկավարից », որոշել էր մեկ հարվածով գործը փակել:

— Այո՜, երևի հենց այդպես էլ եղել է,

— Գիտե՞ք ինչ, հիշո՞ւմ եք, որ ասացի, թե Մարիուս Արամիչն ինձ պատվիրել էր, որպեսզի իր թղթապանակը վերցնեմ Մոսկցայից,

— Այո՛, հիշում եմ, — ասաց գեներալը,

— Մարիուս Արամիչը գիտեր, որ իրեն չեմ սիրում, ինչու՞ պետք է ինձ պատվիրեր այդ թղթապանակը վերցնել, այսքան ժամանակ նա ինձանից ոչինչ չի խնդրել, և ոչ էլ պատվիրել է: Իմ փոխարեն ինքը կարող էր այդ թղթապանակը իր լրտեսներից որևէ մեկին թողնել, այնպես որ ինքը հազար գործակալ ուներ…

— Սպասի՜ր… Սպասի՜ր, — ուրախ ասաց գեներալը, — կարծես թե գուշակում եմ միտքդ․․․

— Մարիուս Յուզբաշյանը, շատ խորամանկ մարդ էր, ես վստահ եմ, որ նա այդ թղթապանակից մի քանի օրինակ է պատրաստել, կամ էլ էկեկտրոնային « դիսկետի » օրինակները մի քանի մարդու մոտ է պահ տվել, այնպես, որ եթե մեկը չլինի, ապա մյուսը կարող էր շրջանառության մեջ դրվել:

— Այո, հենց այդպես էլ եղել է, — ուրախացավ գեներալը, նրանց հայտնագործությունը, կարծես շատ մեծ բան էր նշանակում:

— Գրիշա Գայկովիչ, իսկ գիտե՞ք, թե նա ինչու է հենց ինձ պատվիրել, վերցնել այդ թղթապանակի բնօրինակը, — ժպտաց նա,

— Կարծես թե գուշակեցի, — ուրախության պոռթկումը գեներալիտրամադրությունը բարձրացրել էր:

— Այո, Մարիուս Յուզբաշյանը գիտեր, որ ես Ձեր ամենամտերիմ ու վստահելի մարդն եմ, նա թղթապանակը հանձնելով ինձ, այն հանձնում էր Ձեզ: Նա լավ գիտեր, որ Դուք անկաշառ ու ազնիվ մարդ եք, և այդ փաստերը կարող եք օգտագործել ճիշտ նպատակին:

— Առաքել կեցցե՜ս, կարողացար ճիշտ գնահատել այն ամենը՝ ինչ եղել է, — գեներալի ուրախությանը չափ չկար, — ես վստահ եմ, որ Յուզբաշյանը քո ասած դիսկետներից թողել է նաև Կառլոս Ղազարյանի և մի քանի այլ վստահեի մարդկանց մոտ, այնպես որ Վազգենն այդ պատճառով է « որս » սկսել այդ « դիսկետներին » տիրանալու  համար: Կառլոս Ղազարյանը Վազգենի հետ մտերմացել է, նույնիսկ բարձր պաշտոններ է զբաղեցնում, երևի հենց դա է եղել դիսկետների դիմաց նրան կատարած փոխհատուցումը:

— Կառլոս Բագրատիչը հարազատ մորն էլ կծախեր, միայն թե իր պաշտոնում մնար, — կատակեց բժիշկը:

— Այո, դա այդպես է, տղաս, — հաստատեց նա, — գիտե՞ս հիմա նոր եմ հասկանում, թե Վազգենն ինչու է այսքան սիրալիր ինձ հետ, այս տարօրինակ ուշադրությանն ինչու եմ արժանացել..․ Երևի նա գիտի, որ Յուզբաշյանի թողած « դիսկետները » ինձ մոտ են, փորձում է ամեն գնով ձեռք բերել դրանք… Բացառված չէ, որ Կառլոս Ղազարյանն է սլաքները ուղղել իմ ուղղությամբ:

— Հնարավոր է, ընկեր գեներալ, սակայն ես վստահ եմ, որ Վազգենը Ձեզ չի կարող վնասել, քանի որ գիտի, Ձեր թիկունքում ես եմ կանգնած, իսկ այսօր՝ ես նրան հասկացրեցի, որ ինձանից է կախված իր լինել չլինելը:

— Առաքել, տղաս, դու պետք է Մարիուսի թողած թղթապանակը վերցնես, դա շատ կարևոր է…

— Անհոգ եղեք, ընկեր գեներալ, վերադարձին կվերցնեմ ամպայման:

— Առաքել, իսկ ինչու՞ շուտ չես վերցրել, — հարցրեց նա,

— Ընկեր գեներալ, Դուք գիտեք, որ Յուզբաշյանին ես չեմ սիրել, այնպես որ նա այն մարդը չէր, որի համար արժեր ինչ բան անել, պատճառը նրա հանդեպ իմ հակակրանք էր, գիտեք, որ ես խորամանկ ու ագահ մարդկանց չեմ հարգում: Յուզբաշյանն այնքան բացասական էներգիայով օժտված մարդ էր, որ անգամ իմ համար տհաճ էր հեռախոսով զրուցել նրա հետ: Դուք էլ լավ գիտեք, որ Յուզբաշյանը հարազատ ծնողների դիակների վրայով կքայլեր, միայն թե օգուտ ունենար… Նորից հիշեցի մեծ Մարգարեի խոսքերը, մի առիթով նա ասել էր․ « Կան մեռելներ, որոնց հարկավոր է սպանել »։ Իսկապես որ, դա վերաբերվում է Յուզբաշյանին, անգամ մեռած ժամանակ պրծում չունենք նրա կեղտոտ դավերից։
— Այո, տղաս, դա փաստ է, չեմ կարող հերքել, — համաձայնվեց նա,— Վազգենը Յուզբաշյանի սարքած հրեշն է… Նա գիտեր, որ շուտ թե ուշ իր ծոցում պահած, փայփայած օձը իրեն խայթելու է, բայց համենայնդեպս նա գնաց այդ քայլին: Ժողովուրդը հիմա նրա սարքած ապուրն է ուտում: Այնպես որ, տղաս Յուզբաշյանի թղթապանակում կգտնենք շատ հարցերի պատասխաններ:
— Հուսանք, որ կլինեն պատասխանները, — ասաց նա, — գիտե՞ք ինչ ընկեր գեներալ, միտքս եկավ « Բարդուղիմեոսյան գիշերվա » պատմությունը:
— Ինչու՞ հանկարծ հիշեցիր դա, — զարմացավ գեներալը, — որքան գիտեմ, դա եղել է Իտալիայում, կարծեմ Վենետիկում, և ի՞նչ կապ ունի դա հայ ժողովրդի հետ…
— Չէ, ընկեր գեներալ, չգուշակեցիք, — ժպտաց նա, — այդ դեպքը եղել է 1572 թվականի օգոստոսի 23-ի` լույս 24-ի գիշերը Փարիզում: Կրոնական հողի վրա սկսված ահավոր ջարդը միայն Փարիզում բավական արագ կյանքից զրկեց 30 հազար մարդու: Բայց ինչ-որ բանում Դուք չսխալվեցիք, քանի որ այդ սպանդը իրականացրել էր Եկատերինա Մարիա Ռոմոլա դի Լորենցո դե Մեդիչը, որը ծնունդով Իտալիայի Ֆլորենցիա քաղաքից էր: Նա ամուսնացել էր Ֆրանսիայի թագավոր Հենրիխ II-ի հետ։ Սակայն 1559 թվականին Հենրիխ թագավորը մահանում է, այդպես ասած դժբախտ պատահարից: Սակայն իմ անձնական կարծիքն այլ է, քանի որ, դեպքերի ընթացքից երևում է, որ Եկատերինա Մեդիչը իրականացրել է պալատական հեղաշրջում, հոգուտ իր կրտսեր որդու՝ Կարլոս IX-ի, որը անչափահաս էր։ Պետական կառավարման լիազորությունները Եկատերինա Մեդիչը պահպանում է մինչև իր մահը։ Ինչպես ասացի 1572 թվականի « Բարդուղիմեոսյան գիշերվա » կոտորածները կոչվեցին այդ անունով, քանի որ օգոստոսի 24-ը կաթոլիկ օրացույցում սուրբ Բարդուղիմեոսի հիշատակի օրն էր։ Կոտորածը շարունակվել է շուրջ մեկ շաբաթ՝ այնուհետև տարածվելով Ֆրանսիայի որոշ շրջաններում ևս։ Ֆրանսիայում այդ ջարդերի ալիքին զոհ են գնացել շուրջ 50․000, կաթոլիկ բողոքականներ:
— Այո՜, հետաքրքիր պատմություն է…
— Ընկեր գեներալ, համաշխարհային պատմության մեջ այդպիսի դեպքեր շատ են եղել, որոնցից մեկի մասին՝ եթե հիշում եք, ես մի աշխատություն էի գրել…
Գեներալը փորձեց մտաբերել, սակայն հիշողությունը կարծես դավաճանեց նրան:
— Չեմ կարողանում մտաբերել…
— Ընկեր գեներալ, Կոմս Դրակուլաի` Վլադ Տապեշ III -ի մասին,
— Այո, կարծես թե հիշեցի, — մտաբերեց գեներալը, — հիշում եմ դու նույնիսկ գրել էիր, որ այդ Վլադ Տապեշը թուրքական ծագում ունի…

— Այո, ճիշտ է, ինչպես տեսնում եմ՝ լավ հիշողություն ունեք ընկեր գեներալ: Ես այդ աշխատության մեջ նշել էի, որ Վլադ Տապեշի մայրը թուրքերի կողմից բռնաբարված է եղել, չհաշված այն, որ նա պատանդի կարգավիճակով ապրել է թուրքերի մեջ: Մեծացել է որպես ենիչերի, այդ պատճառով էլ նա սուլթան Համիդից ետ չի մնացել իր դաժանությամբ: 1459 թվակնին, Զատիկի նախօրեին նա պալատական երեկույթ է կազմակերպում` հրավիրելով իր բոլոր թշնամիններին, հենց այդ երեկո էլ բոլորին խնջույքի ժամանակ մորթել է տալիս: Պատմական աղբյուրների վկայությամբ այդ օրը նա մորթել է տալիս 500 -1000 մարդ, սակայն պատմական աղբյուրներում նշվում է 20 հազարը: Իմ կարծիքով` այդ թիվը ուռճացված է:
— Այո, թուրքերից սպասելի է այդպիսի ոճրագործություն…
— Բայց, ընկեր գեներալ, « Բարդուղիմեոսյան գիշերվա » մասին, ես մեկ այլ նման պատմության մասին էի ուզում Ձեզ պատմել, որը տեղի է ունեցել Հայաստանում: Չնայած որ այդ պատմությունը հերոսական մի անցք էր Հայ ժողովրդի պատմության մեջ, սակայն դուրս է մնացել պատմաբանների վկայություններից: Միայն վիպասան Րաֆֆին է հիշատակում այդ դեպքերի մանրամասնությունները։
Գեներալը սկսեց ծիծաղել,
— Առաքել, նորի՞ց վիպասան Րաֆֆին…
— Ընկեր գեներալ, եթե մարդը կարողացել է մեզ ուղղորդել դեպի ճիշտ ճանապարհը՝ ինչու՞ պետք է հրաժարվենք նրա առաջարկած բանաձևից:
— Լա՜վ, լա՜վ, պատմիր տեսնեմ ի՞նչ է ասել քո վիպասանը:
— Ընկեր գեներալ, դեպքերը, որը նշել է Րաֆֆին տեղի են ունեցել, 1733 թվականի մեծ պասի առաջին գիշերը, Արցախում և Գանձակում, — շարունակեց նա, — Օսմանյան բանակը Սարի-Մուստաֆա փաշաի գլխավորությամբ 3-4 հազարանոց բանակով արշավում է Հայաստանի խորքը` Գանձակ ու Արցախ: Հայերը տեսնում են, որ չեն կարող դիմադրել նման հսկա ուժին` դիմում են խորամանկության: Դիզակ գավառի տիրակալ Մելիք Ավանը, որ բոլոր մյուս մելիքների գահերեցն էր, օգուտ քաղելով փաշայի` դեպի ինքն ունեցած բարեկամական հարաբերություններից, առերես հնազանդություն է ցույց տալիս: Ձմեռվա ցրտի պատճառով օսմանցի զինվորներին բնակեցնում են հայերի տներում: Գիշերը ընկնելուն պես, ամեն մի տան տերը ստանալով հրահանգը` սպանում է իր բնակարանում ապաստանած ինքնակոչ հյուրին: Սարի-Մուստաֆա փաշան հազիվ կարողանում է ազատվել` փախչելով Երևան: Պատկերացնու՞մ եք, ընկեր գեներալ, մեկ մարդու պես գործում են առանց երկմտելու: Ապստամբության նշանաբանը բովանդակվում էր հետևյալ խոսքերն. « Պահպանեցեք հին սերմերը, որպես բուսնելու հույս տվողներ և ոչնչացրեք նորը, որ պտուղ չէ խոստանում »։ Այսինքն՝ խնայել պարսիկներին և կոտորել օսմանցիներին։ Այդ « Բարդուղիմեոսյան գիշերվա » կոտորածների մեջ աչքի են ընկել նաև հայ կանայք, քանի որ Ավետարանոց գյուղում, ապստամբությունը գլխավորում էր մելիքի կինը` Աննա խաթունը, որը Դիզակ գավառի Մելիք Ավանի ( Մելիք — Եգանի ) քույրն էր և նրա աղջիկը` Գայանեն: Հետագայում, ինչպես գրված էր պատմության մեջ, Գայանեն իր անձը նվիրում է կուսակրոնության` մտնելով Ավետարանող գյուղի կուսանաց անապատը։ Աննա խաթունի և Գայանեի քաջագործության հիշատակը պահպանված է միայն ժողովրդական ավանդության մեջ։

— Այո, հետաքրքիր հերոսական պատմություն է:
— Ընկեր գեներալ, այս պատմությունը շատ կարևոր է, քանի որ այս « Բարդուղիմեոսյան գիշերվա » մեկ օրվա մեջ հայերը ոչնչացրին Ղարաբաղի ու Գանձակում տեղակայված օսմանցիների շուրջ 4 հազարանոց բանակը: Մեկ գիշերում, արագ ու կարևորը արդյունավետ՝ առանց զոհերի: Ինչպես ասում են՝ « Գեղ կանգնի` գերան կկոտրի »:
— Այո, Առաքել, իսկապես դու կարողացել ես ճիշտ գուշակել Րաֆֆու թողած ժառանգությունը, հիմա նույն ծրագրով կարելի է տապալել այս բորենիների իշխանությունը: Ինչպես ասացիր միայն « Բարդուղիմեոսյան գիշեր » է պետք մեզ, կամ էլ պալատական հեղաշրջում:
— Իրավացի եք, ընկեր գեներալ, հենց դա էլ անցավ իմ մտքով, այդ պատճառով հիշեցի այս պատմությունը, — ասաց Առաքելը, — Գրիշա Գայկովիչ, այս վերջին ութը տարիների պատմությունը գալիս է հաստատելու իմ « հիպոթեզը »:
— Իսկ ո՞րն է, քո « հիպոթեզը » պարոն պատմաբան, — կատակեց գեներալը:
— Այն, որ պետք է նորից վերարտադրել հայոց պատմությունը։ Մեր մատենագիրներից սկսած` վերջացրած պատմաբաններով, ու Բլեյան կոչված երևույթով։ Գիտե՞ք մեր պատմական փաստերը արձանագրվել են հոգևորականների ձեռքով, և ներկայացվել են այնպես, ինչպես ցանկացել է եկեղեցին, կամ այդ ժամանակվա հոգևոր հովիվը և կաթողիկոսը: Չհաշված` իշխաններին, որոնք իշխել են եկեղեցու ու ժողովրդի վրա։ Հաշվի առնելով իշխանի առատաձեռնությունը` նրա մասին լավ-լավ բաներ են գրել: Չնայած, որ բացառված չէ, որ Վազգենի ու Լևոնի նման ազգադավ հրեշներ էլ են եղել։ Դրա մասին նույնիսկ Րաֆֆին է գրել: Այնպես որ կեղծելով իրենց գրություններով` նրանց ներկայացրել են Հերոսի կերպարով։ Ինչպես արվում է հիմա, այդ ամենի վկան ու ականատեսը մենք ենք, սակայն մեր աչքի առաջ նրանք խաբում են ժողովրդին ու եկող սերունդներին, իսկ մենք լռում ենք։ Գիտե՞ք ընկեր գեներալ, Վեդաներում՝ հին արիական քաղաքակրթության մտքի գլխավոր ուսմունքի մեջ ասվում է․ « Նա` ով տեսնելով կեղծիքը, սուտը, դավաճանությունը լռում է, նույն չափով համարվում է մեղավոր »:

— Այո Առաքել, իրավացի ես, մենք էլ ենք մեղսակից, որովհետև լռում ենք` հանդուրժելով այս ամենը։
— Շարունակեմ միտքս, մեզ սովորացրել են, որ պավլիկյան, թոնդրակյան շարժումները եղել են աղանդավորական շարժումներ, և դրանք ներկայացվում են կրոնական տեսանկյունից։ Իսկ իմ կարծիքով, դրանք եղել են զուտ դասակարգային շարժումներ։ Պատկերացրեք այդ ժամանակաշրջաններում ապրող գյուղացիների և շինականների վիճակը: Հեռու չգնանք, ներկայիս իրավիճակի հետ համեմատենք։ ՀՀՇ- ական այս թափթփուկներին, որոնք նվաճել են իշխանությունը, նստել են ժողովրդի ծոծրակին քիչ է, նրա արյունն են ծծում, իրենց հռչակելով « Նոր Հայեր »՝ ամեն ինչ թողել են ինքնահոսի, միայն մտածում են իրենց որովայնի ու ամորձների մասին։ Մի պահ պատկերացրեք, նույն կեղտոտարյունները միջնադարում ինչեր են արել, չհաշված, որ այն ժամանակ բացի ներքին հրեշներից ունեին նաև արաբական խալիֆաներ ու բյուզանդական թալանչիներ, որոնք բարբարոսաբար սպանում, թալանում ու բռնաբարում էին ժողովրդին։ Ժողովուրդը մնացել էր անպաշտպան, անգամ եկեղեցին ու հոգևորականներն էին հովանավորում ներքին ու արտաքին թշնամիններին։ Խեղճ ռամիկը` ուրիշ ելք չգտնելով, ստիպված զենքը ձեռքն է վերցնում, որպեսզի իր գոյը պաշտպանի, իր ընտանիքը, իր պատիվը։ Նրանք զենքով իրենց համար համակարգ ստեղծեցին։ Դասակարգային պայքարի արդյունքում նրանք ստեղծեցին միջնադարում Դեմոկրատական սոցիալիզմի մի նոր մոդել, որտեղ բոլորը հավասար էին, որտեղ մարդը պաշտպանված էր, պաշտպանված էր իր տունը, պատիվը և իր ազատությունը։ Այդ շարժումը այնպես արագ աճեց, որ սկսեց նույնիսկ տարածվել հարևան երկրներում։ Հոգևորականները մղված էին վերջին հորիզոնական, որովհետև ոչ մեկը պարտավոր չէր նրանց հարկեր վճարել և կերակրել։ Այդ էր պատճառը, որ մեր հոգևորական տականքները ամեն ինչ արեցին, որպեսզի ոչնչացնեն այդ պայքարը։ Անգամ միավորվեցին մեր արտաքին թշնամինների հետ, որպեսզի արյան մեջ խեղդեն սոցիալիզմի այդ բնական դրսևորումը։ Իզուր չէր, որ Պավլիկյանների շարժումը Արևելյան Հայաստանում ճնշվեց Հայոց կաթողիկոս Հովհան Օձնեցու կտրուկ ձեռնարկումներով` Բյուզանդական կայսր Վասիլ Ա-ի օգնությամբ։ Իսկ Թոնդրակյան շարժումը ոչնչացվեց կրկնակի դաժանությամբ։ Շարժման ղեկավարին իր մոտ հրավիրեց Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին, ապա ձերբակալեց և բանտ նետեց: Հոգևորականներն ու հայ իշխանավորները, թոնդրակեցիներին ենթարկում էին դաժան պատիժների՝ բանտարկության, խոշտանգումների և այլն։ Նրանց դեմքին խարանվում էր աղվեսադրոշմ, որպեսզի չկարողանային թաքնվել հասարակությունից։ Իսկ այդ ամենից չբավարարվելով` հոգևորականները իրենց մատյաններում ու պատմություններում այդ ամենը, որակավորեցին որպես « Աղանդավորական շարժումներ », որպեսզի արդարացնեն իրենց, որովայնի ու իրենց ազգադավության, աստվածուրացության հանցանքները։ Տեսնու՞մ եք, նույն բանն է ընկեր գեներալ, ոչինչ չի փոխվել, ո՛չ ձևերը, ո՛չ երանգները։

— Այո, իսկապես նույն ձևերով ու երանգներով, եթե վաղն այս սրիկանները երկիրը ծախեն, ապա զարմանալ չենք կարող, սրանք ամեն ինչի ընդունակ են, — տխուր ասաց գեներալը, — իսկ մեր դավաճան կուսակցական թափթփուկներն իրենց համար հայրենասիրական ճառեր են ասում և երգեր երգում: Իրականում երկրի այս վիճակի մասին ոչ մեկը չի բարձրաձայնում, չի էլ մտածում։ Դաշնակցությունն արդեն մեկ դար է կուրծք է ծեծում, թե հայրենի՛ք, ա՛զգ, ժողովու՛րդ մեկ նպատակ ու գաղափար: Իրականում նրանք առաջիններից են, որ քանդում են այս երկիրը։
— Ընկեր գեներալ, դեռևս 1918 թվականին անգլիական կառավարությունը Հայաստանի դաշնակցական կառավարությանը մեծ քանակի զենք էր տվել: Այդ թվում` զրահապատ մեքենաներ և հրանոթներ, պարզվում է հայ իշխանավորները դրանք վաճառել են թուրքերին ու վրացիներին։ Փոխանակ իրենց զորամասերը զինեին նրանք զենքը վաճառել են իրենց թշնամուն, ինչպես որ Վազգենն էր անում։ Անգլիական կառավարությունը անգամ զարմացել էր մեր դաշնակցական ազգադավ ավանտյուրիստների քաղաքականությունից։ Փոխանակ ամրացնեին և ուժեղացնեին իրենց բանակը, նրանք կողոպտում ու թալանում էին: Արդյունքում` Էրզրումը և Կարսը առանց դիմադրության հանձնեցին թուրքերին։ Իսկ 1920 թվականին Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրի մասին չեմ ասում, հասկանալով որ իրենց իշխանությանը օրեր են մնացել, փոխանակ համաձայնվելու իշխանությունից հեռանային և վնաս չտային ժողովրդին։ Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ դաշնակները ստորագրեցին Ալեքսանդրոպոլյան խաղաղության պայմանագիրը, որի համաձայն Հայաստանին տրամադրվում էր 11,2 հազար քառակուսի կիլոմետր տարածք` 60 հազարից: Այդ ապաշնորհ ելուզակա-օլիգարխիկ կազմակերպությունը կարողացավ պահել մեկ հինգերորդից պակաս տարածք։
Դեռ 1920 թվին, մայիս ամսին, Լևոն Կարախանը՝ լինելով Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմի տեղակալը, այդ ապաշնորհ խունտային առաջարկել էր իշխանությունը բոլշևիկներին հանձնել՝ այդպիսով պահպանելով 60 հազար քառակուսի կիլոմետրը։ Բայց, ինչպես կարող էին բանդիտներն ու գանձագողերը հրաժարվել այնպիսի համեղ պատառից, ինչպիսին է իշխանությունը, որը թույլ էր տալիս գողություն անել սեփական ժողովրդից, ու ևս վեց ամիս լափելու համար, նրանք թույլ տվեցին թուրքերի ներխուժումը 1920-ի սեպտեմբերին և գլորվեցին, հասան խայտառակ Ալեքսանդրոպոլյան պայմանագրին։ Եթե հիշում եք` Անդրանիկը և Գարեգին Նժդեհը հրաժարվեցին դաշնակցական կուսակցությունից, հասկանալով, որ նրանք դավաճան են, անգամ հարցը հասել էր զինված առճակատման: Երևանում Դրոն ձերբակալում է Անդրանիկի զինվորներից երկուսին, Անդրանիկը պահանջում է Դրոյին ազատել նրանց, վեճը ավարտվում է նրանով, որ Անդրանիկը զորքով շարժվում է Երևան` հրանոթները ուղղում Երևանի վրա և պահանջում Դրոյին ենթարկել: Դրոն ստիպված տեղի է տալիս, որովհետև գիտեր, որ Անդրանիկը մեծ ժողովրդականություն էր վայելում: Գարեգին Նժդեհը իր հերթին թքած ուներ դաշնակցականների ու դաշնակների վրա, սակայն հետո միայն 30- ականներին, երբ Բուլղարիայում էր, սկսեց նրանց հետ համագործակցել` հասկանալով, որ աշխարհասփյուռ հայերին կարող է միայն այդ կուսակցության հնարավորությունները օգտագործել: Առհասարակ դաշնակցականները սովորություն ունեն իրենց դավաճաններին հերոսացնել, իսկ ոչ դաշնակներին` դավաճան հանել:

Վերը գրվածի հետ կտրուկ համաձայն չեմ, հատկապես Լևոն Կարախանի մասով: Միկոյանից ավելի վատ տականքն էլ նա է եղել: Աթաթուրքը Մոսկվա այցելելիս մշտապես նրա տանն է իջևանել: Քանի որ Ռուսաստանը զբաղված էր սպիտակ Լեհերի և քաղաքացիական պատերազմով՝ Կարախանը մի անգամ Քեմալից խնդրել է արագացնել Հայաստանի «ազատագրումը » դաշնակներից, իսկ թե դա ինչ արժեցավ Հայաստանի համար՝ քչերը գիտեն: Գյումրեցիներն ամեն տարի գնում են այն տեղանքը, որն անվանել են « Ջարդի ձոր », ինչո՞ւ, որովհետև Քեմալի գեներալ Կարաբեքիրն այնտեղ 1920 թվի նոյեմբերին 25000 անմեղ ժողովուրդ կոտորեցին: Այդ մասին կոմունիստ «՛պատմաբանները » բերանները ջուր էին առել, որովհետև իրենք՝ բոլշևիկներն էլ մեղսակիցներ էին այդ սպանդին: Ինչ վերաբերվում է Նժդեհին՝ նա դաշնակցությունից դուրս է եկել 30-ականների սկզբներին՝ արտասահմանում եղած ժամանակ:

Առաքել ջան դու տեղյա՞կ էս, որ 1919թվին Անդրանիկն Հայաստանը լքել է իր 500 հոգինոց ամենալավագույն կռվող տղաների ջոկատով, հետը տանելով անգամ իր ձիուն, երբ այն ժամանակ Հայաստանի բանակի համար մի ձին հիմիկվա ժամանակակից տանկի արժեք ուներ, էլ չեմ ասում իր տղերքը…

Մի խոսքով, ավելի ճիշտ կլինի, եթե այդ մասը հանես, այդտեղ փաստերի խեղաթյուրումները շատ շատ են: Եթե կարող էս Դաշնակների վերնախավի կարիերիստական մղումներով այսօրվա դավաճանությունները, որոնց պատճառով մինչև վերջը վարկաբեկվեց կուսակցությունը, կապես այս նյութի հետ: Հետաքրքիր մի պատմություն են պատմել վերջերս, պարզվում է Սիրիայում` Հալեպում դաշնակցական ազգադավները չեն ուզեցել, որպեսզի ԱՍԱԼԱ-յի նահատակված մարտիկին՝ Մկրտիչ Մադարյանին հուղարկավորեն նահատակների պանթեոնում։ 1983 Թվականին ԱՍԱԼԱՆ Ստամբուլի ( 16/06/1983 ), մեջ հերթական գործողությունը պետք է կատարեր, սակայն ծրագիրը խափանվում է պայթուցիկը չի գործում, Թուրքական ոստիկանությունը բացահայտում է երիտասարդ հայորդուն, սկսում են հետապնդել. Մկրտիչը ստիպված մտնում է Ստամբուլի « Մեծ բազար » և ձեռքի նռնակով պայթեցնում է իրեն՝ իր հետ տանելով տասնյակ թուրքերի: Դաշնակցությունը դեմ է լինում, որպեսզի Հերոսին թաղեն հայկական գերեզմանատան պանթեոնում, որտեղ գտնվում էր Լիզբոնի 5 նահատակների հուշարձանը։ Ասեմ որ Լիզբոնի 5 նահատակները Դաշնակցական են եղել, չնայած, որ նրանք զոհվել էին նույն Մկրտիչ Մադարյանի պես, սակայն դաշնակները նրանց կոչում են հերոս նահատակներ, իսկ ԱՍԱԼԱ- ի մարտիկին` « Ահաբեկիչ»: Դաշնակցականները մի սկզբունք ունեն, ով դաշնակցական չէ նա հայ չէ, կամ էլ դավաճան է: Անգամ Արցախի պատերազմի զոհվածների մեջ են խտրականություն դնում` մեծարելով իրենց աննշան գործ կատարած կուսակցական ընկերոջը։ Հիմա ասացե՛ք, բա դաշնակցություն կոչված խեղաթյուրանքը հայանպաստ գործ է անու՞մ, թե՞ կուսակցանպաստ: — Առաքելը նայեց ձեռքի ժամացույցին: — Դե լավ, ինձ կներեք, ես գնամ, թե չէ երեք օր է Երևանում եմ, դեռ հարազատներիս չեմ տեսել, նրանք նույնիսկ տեղյակ չեն որ Երևանում եմ…

— Լավ բժիշկ ջան, կգնաս կհանգստանաս ու կմտածես, թե ինչպես մատուցես քո լուրը Վազգենին, որպեսզի այդ « Շիզոֆրենիկն » ընկալի: Թե չէ գիտես ինչ կլինի… Հիմա մեզ պետք է ժամանակ շահել, կարծում եմ քո ասած` « Ղարաբաղյան կլանը », կարող է կուլ տալ Վազգենի ու Վանոյի « կլաններին »:

— Այո՛ ընկեր գեներալ, սակայն ես ասացի, որ դա միայն ժամանակ շահելու համար է, հարկավոր է կոնկրետ ղեկավար, մի մարդ, որը բարոյական ու առաքինի լինի և կարանա է վերականգնել այս թալանված երկրի հզորությունը…

— Ոչինչ տղաս, կգտնվի մի հայորդի, որը կառաջնորդվի Ազգի ու Ժողովրդի շահերով: Ազգային Գաղափարախոսությունը սերտած առաջնորդ կգտնվի, մեր ժողովուրդը, չի կորի պատմության այս հորձանուտներում…

— Ընկեր գեներալ, ա՜յ, Դուք ասացիք « Ազգային Գաղափարախոսություն », իսկ ինչու՞ Դուք գրի չեք առնում այդ գաղափարախոսության հիմնադրույթները:

Գեներալը ծիծաղեց:

— Մայո՛ր, եթե հիշողությունս չի դավաճանում, մի քանի տարի առաջ Դուք էիք դրա մասին գրում… Չլինի՞ թե չեք ավարտել…

— Ճիշտ այդպես ընկեր գեներալ, ճիշտն ասած սկզբից սիրով էի գրում, հետո հասկացա, որ դա անիմաստ աշխատանք է, ոչ մեկին հարկավոր չէ… Ոչ մեկին պետք չէ իրավական հզոր պետություն ունենալը, այնպես որ թողեցի գրել… Մինչև հիմա գրապահարանում դրված է, ցանկություն էլ չկա ավարտել… Այսքան բան, որ տեսնում եմ…

— Առաքել, սխալվում ես տղաս, հենց հիմա է պետք, որ գրես, քանի որ ազգային գաղափարախոսության միջոցով է մեր միակ փրկությունը: Պետք է ժողովրդին տանք իր երազած պետությանն հասնելու բանաձևը, և դու պարտավոր ես վերջացնել կիսատ թողածը… Տղաս գոնե ինձ համար, խնդրում եմ ավարտի՛ր… Դա կարող է լինել մեր երկրի սահմանադրությունը, հզորության երաշխիքը: Մեր մեծերից շատերը սկսեցին այդ գործը, բայց դու պարտավոր ես ավարտել այն:

Գեներալը հուզված էր. Նրա ձեռքերը սկսեցին դողալ:

— Լավ Գրիշա Գայկովիչ, խոստանում եմ ավարտել…

Նա հրաժեշտ տվեց ծերունիներին և դուրս եկավ տանից։

ԱԶԳԱԴԱՎԸ ՊԱՏՄԱՎԵՊ․ 2 Մաս

Заметка Posted on Updated on

II Մաս

Առավոտյան նա հավաքեց անկողինն ու դուրս եկավ ննջասենյակից:

— Բարի լույս, տիկին Անահիտ, — ուրախ ողջունեց նա, — գեներալը արթնացե՞լ է:

— Այո, Առաքել ջան, իր աշխատասենյակում է, — ասաց նա, — շուտ է արթնացել, ասաց, երբ արթնանաս՝ մտնես մոտը… Առաքել ջան, Գրիշային ասա նախաճաշը պատրաստ է, կնախաճաշես նոր կգնաս…

— Եղա՛վ, տիկին Անահիտ:

Առաքելը թակեց դուռը և մտավ ներս… Գեներալն, ինչպես միշտ, գրասեղանի առաջ նստած էր, սեղանին թղթերի մի ամբողջ կույտ կար: Նա ակնոցները դրած ինչ-որ բան էր կարդում:

— Ե՛կ տղաս, քեզ էի սպասում, — ուրախացավ նա:

— Գրիշա Գայկովիչ, չե՞մ հասկանում, Դուք, քու՜ն, դադա՜ր չունե՞ք, — կատակեց նա:

— Ոչինչ տղաս, դեռ կհասցնենք հանգստանալ, — կատակեց նա, — ահա գտել եմ այն փաստաթղթերը, որի մասին ասել էի:

— Ի՞նչ փաստաթուղթ, ընկե՛ր գեներալ, — զարմացավ նա:

— Ես ասել էի չէ, որ Սամվել Շահմուրադյանի կազմած փաստաթղթերը ինձ մոտ են, որոնցում մանրամասն բացահայտվում են ԼՂՀ առաջին նախագահ` Արթուր Մկրտչյանի մահվան պատճատները:

— Ընկեր գեներալ, Դուք նկատի ունեիք պատգամավոր Սամվել Շահմուրադյանի՞ն, — հարցրեց նա:

— Այո, տղաս, հենց այդ Սամվելին, — նա շատ ազնվազարմ երիտասարդ էր, ափսո՜ս, որ դավաճանները չխնայեցին նրան, — ափսոսանքով ասաց նա: — Սամվելի կազմած փաստաթղթերը ինձ մոտ են, նույնիսկ խեղճ տղան չհասցրեց ջրի երես հանել այս հանցագործների դավաճանությունը: Սամվելը ապացուցել էր, որ Արթուր Մկրտչյանի մահը պատվիրել են Լևոնն ու Վազգենը, իսկ իրականացրել են Լևոնի հավատարիմ « աֆղանցի » վետերանները, այնտեղ նույնիսկ նշվում է կոնկրետ անուններ:

— Ընկեր գեներալ, երևի հենց դա էլ եղել էր նրան ոչնչացնելու պատճառը, — հարցրեց նա,

— Չի բացառվում տղաս, չնայած, որ Շահմուրադյան Սամվելին ոչնչացնելու շատ ուրիշ պատճառներ էլ կային, — ասաց գեներալը, — Սամվելը զոհվել է 1992 թվականի սեպտեմբերի 11-ին` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի մոտակայքում: Չնայած, Մարտակերտ մեկնելուց առաջ, եկավ մեր տուն և ինձ հանձնեց այս թղթապանակը, ասաց, որ ծանոթանամ: Ինքը` նույնիսկ ասաց, որ հնարավոր է, որ այլևս չտեսնվենք… Կարծես թե կանխազգում էր իր մահը: Դէ, ինչպես միշտ դավադիր գնդակը լավերին է տանում: Դէ, գիտես Սամվել Շահմուրադյանը Գերագույն խորհրդի` « Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածի անկման պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի » մեջ էր: Այդ հանձնաժողովը ստեղծվել էր ամիջապես Շահումյանի անկումից հետո` 1992թ հուլիսի 1-ին: Շահմուրադյանը հավաստի փաստեր ուներ, որ շրջանի կորուստը եղել է դավաճանության հետևանքով և այն էլ` Վազգեն Սարգյանի անմիջական մասնակցությամբ: Նա փաստեր ուներ, որ Արծվաշենը նույնպես Վազգենի անմիջական մասնակցությամբ է հանձնվել ադրբեջանցիներին։ Հիշու՞մ ես, ես ասացի, որ Յուզբաշյանը Շահեն Մեղրյանի գրավոր ցուցմունքի փաստաթղթերը և տեսաերիզը իր մոտ էր պահում:

— Այո, հիշում եմ…

— Ուրեմն այդ հարցաքննումները կատարվել են հենց այդ հանձնաժողովի շրջանակներում: Յուզբաշյանի հետ եղել է նաև Կառլոս Ղազարյանը և Սամվել Շահմուրադյանը: Փաստաթղթերի բնօրինակը եղել է Յուզբաշյանի մոտ, իսկ արձանագրությունները եղել են Սամվելի մոտ: Հանձնաժողովի վերջնական արդյունքների մասին պիտի զեկույց լիներ Գերագույն խորհրդում, սակայն այդ նույն հանձնաժողովի անդամների` Երջանիկ Աբգարյանի, Յուրա Հարությունյանի, Շավարշ Քոչարյանի և Դավիթ Շահնազարյանի շնորհիվ, վիժեցվեց զեկույցը: Դե, երևի Վազգենը նրանց գումար էր տվել, կամ էլ որևէ մի « օբյեկտ » կամ պաշտոն: Սովորաբար ինչպես անում էր Վազգենը իր զոհերի գլխին, սկզբից սպանում են, հետո սկսում են գովերգել, իբր թե, իրենք կապ չունեն սպանությունների հետ: Շահեն Մեղրյանին ու Սամվել Շահմուրադյանին վերացրին, որպեսզի իրենց դավաճանությունները չբացահայտվի: Համբարձում Գալստյանի սպանության փաստը քեզ վառ օրինակ:

— Ընկե՛ր գեներալ, մոռացա Ձեզ ասել, որ Համբարձում Գալստյանը Մոսկվայից ինձ զանգահարել էր, ասաց, որ պատրաստվում է հիմնովին տեղափոխվել Մոսկվա։ Նա բնակարան էր վարձել Մոսկվայում, ցանկություն ուներ վերադառնալ Հայաստան, որպեսզի ընտանիքի անդամներին տեղափոխեր այնտեղ, փաստորեն հետո լսեցի ցավալի լուրը:

— Այո՜, տղաս, Համբարձումը դեկտեմբերի 11-ին ժամանում է Երևան: Ամսի 16-ին հարցազրույց է տալիս Վահան Իշխանյանին, որում խոսում էր հանգուցյալ Յուզբաշյանի` նոր իշխանություններին ծառայություններ մատուցելու և նրա « շատ բան իմանալու » մասին: Չնայած, որ մինչ այդ` հունիսի 30-ին արդեն, որպես Երևանի նախկին քաղաքագլուխ նա հրապարակավ հայտարարում է. « Որ հանրապետության գլխավոր չարիքը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է »: Տարին չբոլորած` դեկտեմբերի 19-ին, նրան գնդակահարում են սեփական բնակարանի մերձակայքում: Չնայած, Համբարձում Գալստյանի քաղաքապետի պաշտոնում գտնվելուն՝ նա Ուկրանիայից քարածուխ բերեց առանց վառելիքի մնացած Երևանին: Այդ օրվանից նրա ու Վանո Սիրադեղյանի միջև հարաբերությունները սրվեցին, որովհետև Վանոյի մտերիմները թանկ վառելիք էին ներկրում և վաճառում Հայաստանում։ Դավիթ Շահնազարյանը, որը ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատարն էր, Համբարձում Գալստյանի սպանության գործը բացահայտելու փոխարեն` խճճում է ամեն ինչ և գործը տանում է այլ ուղղությամբ: Խոստանալով, որ ոչ թե 99, այլ 100 տոկոսով կբացահայտվի… Մի հատ դաշնակցական գտան, գլխին սարքեցին, իբրև թե նա էր մեղավորը: Գործը փակեցին գնաց: Կարծես ՀՀՇ-ական ոճրագործները կապ չունեն այդ ամենի հետ: Իրենց « գործընկերոջ » այրուն` Նատալյա Գալստյանին, սփոփելու համար հատկացնում Երևանի կենտրոնում գտնվող մանկապարտեզներից մեկի մասնաշենքը:

— Ընկե՛ր գեներալ, լսել ե՞ք, որ նոր իշխանությունները սկսել են Երևանի և շրջանների մանկապարտեզների մասնաշենքերը վաճառել, — հարցրեց նա:

— Այո՛, տղաս, ցավոք սրտի այդպես է, այս բարբարոսները ապագա սերունդների ճակատագիրն են անգամ տնօրինում, — տխուր ասաց գեներալը,

Առաքելը բացեց սեղանին դրված թղթապանակը, այնտեղից հանեց մի թուղթ:

— Սա Սամվել Շահմուրադյանի ձեռագի՞րն է, — հարցրեց նա: Գեներալը դրեց ակնոցները, վերցրեց թուղթը և սկսեց զննել:

— Չէ, սա Շահեն Հովասափյանի մեղայականն է, — կատակեց նա և թուղթը տվեց Առաքելին, — Շահեն Հովասափյանը եղել է Շահեն Մեղրյանի տեղակալը, տեղացիները նրան « Փոքր Շահեն » էին ասում, իսկ Մեղրյանին` « Մեծ Շահեն »: Չնայած երկուսն էլ իրարից ետ չեն մնացել ազգադավությամբ:

— Ընկե՛ր գեներալ, ինչպես տեսնում եմ այստեղ պարզ նշված է շրջանում եղած զենքի քանակի մասին, — ասաց նա և սկսեց կարդալ. — « Ներքին Շենում կար վեց հատ БМП -1 և 6 БМП –2 մեքենա, մեկ տանկ և երկու ծանրաքարշ՝ խլված հակառակորդից: Խլված ծանրաքաշերը վերասարքավորել էին` նրանց վրա տեղադրելով БМП –2 » ի մեկական թնդանոթ։ Կար նաև մեկ «Գրադ» կայանք, որի համար մեծ թվով արկեր էին ձեոք բերվել Շուշին ազատազրելուց հետո` ադրբեջանական զինապահեստներից: Հայկական գյուղերը ունեյին մարտական ջոկատներ, որոնցից բացի կար նաև աշխարհազօր, որը գործում էր մարտական ջոկատի ընդհանուր հրամանատարության ներքո: Հայաստանից այնտեղ էին մի քանի մարտունակ ջոկատներ, որոնց մոտավոր թիվը գերազանցում էր 400– ը », — նա ավարտեց ընթերցումը, — ինչպես այստեղ է գրված, շրջանում եղել են բավարար ռազմական տեխնիկա և ջոկատներ` պաշտպանելու համար Շահումյանը.․. Նույնիսկ կարելի էր այդ ուժերով հակահարձակում կազմակերպել:

— Իրավացի ես, տղա՛ս, — համաձայնեց նա, — բայց սա ամենը չէ, Վարդանը` իմ հարևանի տղան, հաստատում է այս ցանկում եղած տեխնիկայի և ջոկատների փաստերը: Միայն նա ավելացրեց, որ շրջանը ընկնելուց առաջ իրենք այնտեղ տարել են չորս Հաուբիցա, մեկ Տ- 72 տանկ և մեկ « Գրադ » կայանք: Այդպիսով, ինչպես տեսնում ես, բավարար է, սակայն, ինչպես ասացի` շրջանի կորստյան պատճառը դավաճաննությունն է եղել, ոչ թե այլ բան: Այդ նշված ռազմական տեխնիկայից ոչինչ չի օգտագործվել թուրքերի դեմ, անգամ հսկայական զինապահեստները մնացել են թշնամուն: Նույնը գնդապետ Դնեպրիկ Բաղդասարյան էր ասում, որ ուղղակի անփույթ կազմակերպիչների շնորհիվ է իրականացվել շրջանի ինքնապաշտպանությունը: Իսկ « Արծվաշենի դավաճանությունը », ինչպես գրել է Սամվելը` իր թղթապանակում, մանրամասն ներկայացնում է Արծվաշենի հանձնման ու Վազգեն Սարգսյանի դերը այդ գործում, ինչպես նաև ադրբեջանցիների ու Սարգսյանի միջև Ռուսաստանի Պաշտպանության Նախարար Գրաչովի հանդես գալը ու նման բաներ: Արծվաշենի հանձնումից առաջ, Վազգենը մարտերում թրծված Մասիսի ջոկատի տղաներին հեռացնում է գյուղից` փոխարինելով նրանց նախապատրաստություն չանցած` ամբողջությամբ նորակոչ, Կիրովականի գնդի ու Արագածի եզդիների անփորձ ջոկատներով: Կիրովականի գգնդի կողմից, մարտական դիրքերը ստանձնելուց ու դեռ ամբողջովին դրանց չծանոթացած, այսինքն` տեղակայվելուց մի քանի ժամ հետո, հետևեց թուրքերի մեծածավալ հարձակումը: Մերոնք բավական մեծ թվով զոհեր ունեցան: Այնքան շատ էին մեր զոհերը, որ Արծվաշենի հանձնումից հետո, իր ջոկատը գրեթե ամբողջությամբ կորցրած եզդիների հրամանատարը, Կրասնոսելսկի հյուրանոցի դիմաց կանգնեցված « ՈւԱԶ » մեքենայի վրա է բարձրանում ու ինքնասպան լինում: Ի դեպ, դիրքերը Կիրովականի գնդին հանձնած ու հոգնած ջոկատները, իմանալով կատարվածի մասին, անմիջապես հետ են վերադառնում մինչև սահման, սակայն նրանց այդպես էլ արգելում են հակահարձակման անցնել: Անգամ, երբ այդ գծի վրա 1994թ- ին ոչ մի ազերի վարձկան չկար, Վազգենը արգելում է դեպի Արծվաշեն ու Դաշքեստան որևէ մարտական գործողություն ձեռնարկել: Չնայած, մինչ այդ Արծվաշենի ու Կրասնոսելսկի միջև գտնվող ադրբեջանական երեք գյուղերը մեր տղաները ազատագրել էին ու Արծվաշենի պաշարումը վերացվել էր: Եվ երբ Վազգեն Սարգսյանը « Զինուժ » նկարահանող օպերատորի հետ այցելում է ճանապարհը վերահսկող այդ ջոկատայիններ մոտով և ինչպես ջոկատայիններն են պատմում. « Հանկարծ լսվում է կրակոց ու քաջարի Վազգենը սարսափահար գոռալով` « արա խփում են », մի կերպ խցկվում է սպիտակ « Մերսեդես » ջիպի մեջ` վարորդին հրամայելով քշել-փախչել տարածքից, ապա տեսնելով, որ ջոկատի տղաները նայելով իր կողմը ծիծաղում են ու հատկապես, երբ մեկն ասում է․ « հենա, մեր տղերքն են կրակում », մատ է թափ տալիս Մասիսի տղաների կողմը, ապա` սարսափը դեռ սրտում, նստելով իր մեքենան, վերադառնում է Երևան »։

Գեներալն ավարտեց իր պատմությունը։

Նրանց խոսակցությունը շարունակվեց նախաճաշի սեղանի շուրջ:

— Դե, ինչպե՞ս քնեցիր Առաքել ջան, տեղդ հարմա՞ր էր, — հարցրեց տիկին Անահիտը,

— Այո, շնորհակալություն տիկին Անահիտ, — պատասխանեց նա և կարմրեց:

— Առաքել ջան, դու չես կարողանում ստել, — կատակեց տիկին Անահիտը, — այն, որ շատ ուշ քնեցիր, հետո էլ շատ շուտ արթնացար…

— Ի՞նչ անեմ, տիկին Անահիտ, այսքան բան, որ տեսա ու լսեցի այս մեկ օրվա մեջ բավական է, որ մարդ կորցնի բանականությունը, էլ չասեմ քունը…

— Այո՜, տղաս, Գրիշան էլ է քեզ պես ասում…

— Առաքել ջան, տեսնո՞ւմ ես, հենց այդպես էլ ես՝ ամեն օր գալարվում եմ անկողնումս ու չեմ կարողանում քնել, կորցրել եմ քուն ու հանգիստ, ինչպե՞ս ենք այս ամենից դուրս գալու… Ես վստահ եմ, որ դու գիտես այդ փրկության ճանապարհը, գիտես ազատության բանաձևը: Գիտե՞ս, խոսացինք Սամվել Շահմուրադյանից, մոռացա քեզ ասել մի կարևոր փաստաթղթի մասին, որը նրա թղթապանակում է: Սամվել Շահմուրադյանի հերթական բացահայտումներից մեկն էր: 1990 -ի ամռանը հայկական ինքնապաշտպանական ջոկատները լայնածավալ օպերացիա են ձեռնարկում Նախիջևանի տարածքում: Նախիջևանի լեռնային արոտավայրերից Հայաստան է քշվում շուրջ 25 հազար գլուխ ոչխար, որը Նախիջևանի կոլտնտեսությունների ողջ գլխաքանակն էր: Քշված անասունները տարվում են Եղեգնաձորի սահմանային գյուղերից մեկը: Հետո Վազգենը, այդ ողջ գլխաքանակը արտաշատցի քրեականների օգնությամբ հանձինս` « Կծան Միշիկի » տեղափոխում են ինչ-որ արոտավայրեր: Մի խոսքով, հետո Վազգենը կապվում է Նախիջևանի ղեկավարների հետ, այդ անասունները նորից վերադարձվում են ադրբեջանցիներին, փոխարենը Վազգենը նրանցից վերցնում է մի քանի կիլոգրամ ոսկի: Սամվել Շահմուրադյանը չի նշում գործարքի կոնկրետ չափը, սակայն նշում է, որ արտաշատցի ինչ-որ հովվի անհետանալու փաստը, կապված է այդ գործին: Այնպես որ, բացառված չէր, որ նրան, որպես վկայի սպանել են… Առաքել ջան, ինչպես տեսնում ենք հայրենասերները կռվում էին ճակատում, իսկ դավաճանները կողոպտում՝ թիկունքում: Այդպես էլ շարունակում են կողոպտել մինչև հիմա:

— Ընկեր գեներալ, Դուք գիտե՞ք, թե ինչքան շատ եմ սիրում իմ Հայրենիքը, վստահ եղեք, որ այս աղետը կանխելու ինչ-որ միջոց լինի, ապա ես կանեմ ամեն ինչ…

— Գիտեմ, Առաքել, գիտեմ տղաս…

— Սակայն մի բան կա, — շարունակեց նա, — ինչքան էլ ես ցանկանամ, ինչքան էլ Դուք ցանկանաք, դա չի կարող փոխել ինչ-որ բան, եթե ժողովուրդը չցանկանա, որպեսզի փոխվի… Ժողովուրդը պետք է փոխի իր վիճակը, ոչ թե ես և Դուք…

— Առաքել, բայց առաջնորդները կարող են ուղեկցել իրենց ժողովրդին…

— Ոչ, Գրիշա Գայկովիչ, դա սուտ է, առաջնորդները չեն կարող փոխել, եթե ժողովուրդը չուզեց, Ժողովուրդը հույսը դնում է առաջնորդի վրա, արդյունքում լինում է այն, ինչ կա, առաջնորդ հայտնվելու դեպքում ժողովուրդը նրան մենակ է թողնելու և ստացվում է, որ այդ առաջնորդը դավաճան է, նրան կձերբակալեն, կխոշտանգեն, դավաճանի պիտակներ կկպցնեն, այն էլ միայն ժողովրդի անտարբերության ու լռության ներքո ու հետո էլ կպատճառաբանեն, թե առաջնորդներ չկան:

— Բայց պետք է լինի՞ մի ելք, — հուզված ասաց տիկին Անահիտը, որը մինչ այդ միայն լսում էր:

— Սիրելիներս, ելքը միշտ էլ լինում է, ուղղակի պետք է խելացի լինել, որպեսզի հակառակ « էֆեկտը» չլինի, այսինքն՝ ունքի փոխարեն աչքը հանենք:

— Այդ մեկը ճիշտ է, — համաձայնվեց տիկին Անահիտը:

— Գրիշա Գայկովիչ, Ֆիդել Կաստրոն հեղափոխությունը արեց 82 հոգով և արդյունքի հասավ, գիտե՞ք ինչու, որովհետև նա գիտեր իր անելիքը, ուներ հավատարիմ զինակիցներ, որոնք անշահախնդիր նվիրված էին իրենց գաղափարին: Հետո նա Կուբայի Հեղափոխությունից տաս տարի անց ասաց. « Ես հեղափոխությունը սկսել եմ 82 հոգով: Եթե ստիպված լինեի կրկնել դա, ինձ տասնհինգ-քսան հոգին էլ բավարար կլիներ: Տաս հոգի և բացարձակ հավատք: Կարևոր չէ, թե քանի հոգի եք: Կարևորը հավատալ ու հստակ ծրագիր ունենալն է »:

— Առաքել, անձամբ ճանաչել եմ Ֆիդելին, երկաթի կամք ունի, պարզ ու բարի մարդ է, այնպես որ նրա ետևից ողջ ազգը կգնար…

— Այո, ընկեր գեներալ, հենց այդպիսի պա՜րզ ու բարի մարդիկ կարող են փոխել ինչ-որ բան ու փառք Աստծո, դեռ մենք ունենք այդպիսի մարդիկ, որոնք եղել են հավատարիմ` իրենց գաղափարներին և զինակիցներին:

— Հավատարիմ զինակիցներ․․․ Դա շատ կարևոր է տղաս, — համաձայնվեց գեներալը, — երևի դու նկատի ունես մեր ազատամարտիկների՞ն…

— Այո՜, ընկեր գեներալ, հենց նրանց…

— Վազգենը ազատամարտիկներին այնպիսի օրը չգցեց: Նրանց ոչնչացնում էին և՛ ճակատում և՛ թիկունքում, — տխուր ասաց գեներալը, — մայոր, իսկ մեր գործակալներից « Նոդոսին » հիշու՞մ ես, — հարցրեց գեներալը,

— Ընկեր գեներալ, եթե նկատի ունեք` Մավրիկ Ավետիսյանին, ապա լավ եմ հիշում, — ասաց նա,

— Իմացիր, որ նա մեր մարդն է և Վազգենի « ամենամտերիմ » ընկերն է, Վազգենը իհարկե չգիտի, որ նա մեզ ինֆորմացիա է տալիս, Վազգենը շատ հարցերում կիսվում է նրա հետ, բայց բաներ կան, որոնք միայն Մոսոյին է վստահում․․․ Այնպես որ, քո գործը հեշտանում է, միայն աշխատիր Գեղանգուլյանի վստահությունը շահել, նա կպատմի ամեն ինչ։

— Մի անհանգստացեք, ընկեր գեներալ, ամեն ինչ կարվի, — խոստացավ նա։

Լսվեց հեռախոսի զանգը, տիկին Անահիտը շտապեց վերցնել լսափողը,

— Ալյո՜, լսում եմ, — ասաց նա: Հեռախոսի մյուս ծայրում կարծես թե սիրալիր խոսում էին, տիկին Անահիտը ժպտաց, — այո, Վազգեն ջան, այստեղ է, նախաճաշում է, — ասաց նա, — շատ լավ, շնորհակալություն, հիմա կփոխանցեմ…

Նա ձեռքով նշան արեց Առաքելին, որպեսզի մոտենա հեռախոսին և լսափողը փոխանցեց նրան:

— Լսում եմ, — ուրախ ասաց նա, — Վազգենը ինչ-որ բան էր բացատրում, կարծես թե հանդիպումը հետաձգվում էր, այդ պատճառով նա զանգահարել էր, որպեսզի տեղեկացներ բժշկին: — Հարց չկա Վազգեն ջան, դու քո գործերը կվերջացնես՝ նոր: Ես կմնամ գեներալի մոտ, — ասաց նա, Վազգենը երկար ինչ-որ բան էր բացատրում, նա լուռ լսում էր. ավարտեց խոսակցությունը և դրեց լսափողը:

— Հը՜, ի՞նչ է պատահել, — քմծիծաղեց գեներալը, — հիմա ի՞նչ է եղել:

— Վազգենն էր Ձեզ ողջունում, ընկեր գեներալ, — փոխանցեց նա, — Ձեր ողջությունն էր հարցնում: Ասաց, որ այսօր կարևոր հանդիպումներ ունի, այդ պատճառով խնդրեց, որպեսզի հետաձգվի մեր հանդիպումը: Ասում էր, Մոսոյին ուղարկել է մեզ մոտ, մեր տրամադրության տակ է լինելու այսօր:

— Կարիք չկա, ու՞ր ենք գնում որ, — ասաց տիկին Անահիտը, գնումներն արդեն արել ենք…

— Երևի հաց է բերելու, — կատակեց Առաքելը, — ճիշտն ասած ընկեր գեներալ, մի քիչ կհանգստանամ նրանց ներկայությունից:

Նրանք ծիծաղեցին:

— Ավելի լավ տղաս, դեռ շատ խոսելու բան կա, — ասաց գեներալը:

Նրանք նախաճեցին և առանձնացան գեներալի աշխատասենյակում:

— Ընկեր գեներալ, Վագգենի երեկվա հանդիպումից ինչպես հասկացա, նա Լևոնին իր հսկողության տակ է վերցրել, — ասաց բժիշկը, — անգամ ինքը տեղափոխվել է Բաղրամյան 26-ի աշխատասենյակներից մեկը և այնտեղից է կարգադրություններ անում: Իր ասելով Լևոնը վախեցած է:

— Իսկ դու հավատացի՞ր, որ Լևոնը վախեցած է, — քմծիծաղեց գեներալը, — հարուստ երկիրը կործանելուց չվախեցավ, հիմա պիտի վախենա՞… Դրանք բոշա են, գանձագող բոշա… Ի՜նչ վախ, ի՜նչ նամո՜ւս…

Միջանցքում լսվեց դռան ձայնը, երևի Մովսեսն էր, նա ներս չմտավ, միայն ինչ-որ բան հանձնեց տիկին Անահիտին և գնաց:

Տիկին Անահիտը մտավ սենյակ:

— Տղաներ, Մովսեսն էր եկել, հրավիրեցի ներս` չմտավ, ասաց չխանգարեմ իրենց, հեռախոսի համար է թողել, ասեց, որ եթե պետք լինեմ, թող զանգահարեն` իսկույն կգամ: Մի զամբյուղ միրգ ու բանջարեղեն է բերել:

— Լավ, Անահիտ ջան, շնորհակալություն, — ասաց ամուսինը, — սիրելիս, եթե դժվար չէ, խնդրում եմ մեզ սուրճ հյուրասիրես…

— Հիմա կբերեմ, — ասաց կինը և դուրս եկավ սենյակից:

— Առաքել, բանն այն է, որ մենք Լևոնի թիկնազորում հավատարիմ մարդիկ ունենք, նրանք զեկուցել են մանրամասն, այնպես որ, սա իրենց հերթական էժանագին խաղերից է:

— Ընկեր գեներալ, իսկ Չարենցավանի « Լիզինի » գործարանի հետ կապված աղմուկն ինչպե՞ս վերջացավ:

— Դէ՜, ինչպես միշտ Վազգենը այս անգամ էլ ջրից չոր դուրս եկավ, — քմծիծաղեց գեներալը, — Ճիշտն ասած, Վազգենը Ամերիկայում գտնվող հայ քրեականների միջոցով գործը փակեց: Նա այս անգամ գործերը ձևակերպել էր կրտսեր եղբոր` Արմեն Սարգսյանի անունով: « Լիզինի » գործարանի սարքավորումներից մի քանիսը վաճառել էր իրանցիներին, ինքարժեքից շատ անգամ ցածր գնով: Ռազմական նշանակություն ունեցող թանկարժեք, էմալապատ` չժանգոտող բակերը, որոնք լիզինից չքայքայվելու հատկություն ունին, վաճառվել էր իրական արժեքից տասնապատիկ էժան, այսինքն՝ 20.000 դոլլարով: Այդ սարքավորումներով հնարավոր էր քիմիական զենք արտադրել, նույնիսկ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն են հետաքրքրվել, անգամ միջազգային կառույցները սանկցիաներ են կիրառել Հայաստանի դեմ, քանի որ, Իրանը մտնում է ահաբեկչական երկրների շարքը: Դե, Վազգենը իբր տեղյակ չի եղել եղբոր գործերից, անգամ եղբայրների միջև վեճ է ծագել ու Վազգենը ծեծել էր եղբորը, այնուհետև փորձել է սլաքները ուղղել մեկ այլ ուղղությամբ: Սակայն ամեն ինչ արեց, որպեսզի ոչ մեկը չպատժվի այդ գործարքի համար: Դե, Վազգենը ինչպես ասացի ամեն ինչ սարքել էր ուրիշի անունով, որպեսզի ինքը մնա ստվերում: Գործը բացահայտվելու դեպքում, ինքը կարող էր իր հնարավորություններով մաքրել կեղտերը: Ճիշտն ասած Կառլոս Ղազարյանը ինձ հայտնել էր, որ հանձնարարել էր իր քննիչներից մեկին, ինչ-որ ավագ լեյտենանտ` Վլադիմիր Գասպարյանի, որպեսզի Վազգենի վրա « կամպրամատ » հավաքի: Ինձ թվում էր էլի Յուզբաշյանի մատն էր այստեղ խառը, նա հավաքել էր փաստերը, հետո զեկուցել Կառլոս Բագրատիչին, թե չհրկիզվող պահարանից գործը գողացել են:

— Ընկեր գեներալ, գնդապետ Արամ Պահլավունին մի քանի տարի առաջ եկել էր Սանկտ Պետերբուրգ, հանդիպեցինք, խոսացինք, — ասաց Առաքելը, — նա պատմում էր, որ պատերազմի տարիներին Վազգենը Ղափանի և Քաջարանի հանքավայրերի հանքաքարը ծախում էր պարսիկներին, իսկ նրանք այդ մետաղից զենքեր էին սարքում և վաճառում ադրբեջանցիներին:

— Այո՛, դա ճիշտ է, — հաստատեց գեներալը, — անգամ Սամվել Շահմուրադյանի թղթապանակում կար նման փաստեր: Սամվել Շահմուրադյանի բերած ապացույցների մեջ նշվում էր, որ մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանցիներից բռնագրավված զինատեսակների մեջ գտնվել են Իրանական արտադրության փոքրիկ ականանետերը: Այդպիսի մի հսկա պահեստ հայտնաբերել են Աղդամի տարածքում` բավականին զինամթերքով նույն ականանետերի համար: Այնպես որ, դա խոսուն փաստ է: Իրանի մեր ընկերները, հաստատել են, որ Ադրբեջանցիները պայմանավորվածություն են ձեռք բերել իրենց ազգակից հայրենակիցների հետ, որոնք նպաստում են զենք և զինամթերքով ապահովվելու համար ադրբեջանական բանակին:

— Ուրեմն Վազգենը տեղյա՞կ էր, որ մեր մետաղով զենք է արտադրվում Ադրբեջանի համար, — հարցրեց նա,

— Քո կարծիքով, եթե մենք գիտենք, ապա ինքը ի՞նչ է, չգիտի՞, — կատակեց գեներալը:

— Այո՜, ցավալի է, Րաֆֆին այդ առիթով ասել է․ « Հայի ոխերիմ թշնամին օտարը չէ, այլ հայը »: Եթե այդքան փաստեր կան Վազգենի և Լևոնի հանցախմբին բացահայտելու համար, ինչու՞ չեք փորձում մամուլի միջոցով իրազեկել հասարակությանը, նրանց կարելի է հեռացնել քաղաքական դաշտից, — հարցրեց նա,

— Առաքել` տղաս, դու գիտես, որ բռնակալ ռեժիմները, որոնք կան, երբեք էլ չես կարող օրենքով հեռացնել իշխանությունից, — բացատրեց գեներալը: — Նրանք օրենքը հարմարեցնում են իրենց քմահաճույքին։ Հիշու՞մ ես, դու ասացիր, այն անգլիացի գրողի « Անասնաֆերմայի » պատմությունը: Դե հիմա փաստը աչքներիս առջևն է: Տեսնու՞մ ես Վազգենի ու Վանոյի այս ռազմական հեղաշրջումը ինչով ավարտվեց:

— Այո, իրավացի եք ընկեր գեներալ, — համաձայնվեց նա, — բայց մի մոռացեք, որ ազատամարտիկների մեծ մասը հիմա հայկական բանակի սպաներ են: Ես հենց նրանց նկատի ունեի, եթե մի վաշտ կամ գումարտակ դիմադրեր Վազգենի և Լևոնի հրոսակներին, ապա վստահ եղեք, որ ժողովուրդը նրանց կողքին կկանգներ: Հիշու՞մ եք ինչպես եղավ Ռուսաստանում, երբ Ելցինը հայտարարեց, որ պետք է դուրս գալ համակարգի դեմ: Ժողովուրդը դուրս եկավ տանկերի դեմ դատարկ ձեռքերով:

— Իրավացի ես, բայց Ռուսաստանում բանակի սպաները կարողացան անցնել ժողովրդի կողմը, հասկացան, որ այդ « հրամանատար » կոչվածը իրեն չի կարող հանել սեփական ժողովրդի դեմ: Իսկ մեր տարբերակում այլ էր, Վազգենի ու Վանոյի հրոսակները կազմված էին քրեական էլեմենտներից, այդ պատճառով նրանց համար միևնույն էր կրակել ժողովրդի վրա, թե պահածոյի տուփի: Այդ պատճառով վտանգավոր է, երբ իշխանությունները քրեական հանցագործների հետ գործարքի մեջ են մտնում, որպեսզի իրենց իշխանությունը պահեն: Պատերազմի ժամանակ իզուր չէին Վազգենի ու Յուզբաշյանի ջանքերով ստեղծվում « ասֆալտի ֆիդայինների » ջոկատները, դրանք այն ելուզակներն էին, որոնք քրեականներից հավաքեցին, որպեսզի « վիժեցնեն » ազգային շարժումը, սկզբից բարոյալքելով ու արժեզրկելով Ֆիդայինների անունը, հետո՝ աննկատ ոչնչացրեցին նրանցից շատերին: Ես անձամբ եմ եղել ԿԳԲ-ի նկուղում, Վազգենի զոհերից շատերը այնտեղ էին փակված: Այնտեղ այնպիսի հայրենասեր ու ազնիվ տղաների տեսա, որ սիրտս կտոր- կտոր էր լինում: Ձերբակալվածների մեջ էր` ՀԱԲ-ից Վարդան Վարդանյանը, Ռազմիկ Վասիլյանը, Համլետը, Արտաշատի « Անկախության բանակից » Սամվել Մարգարյանը և իր քույրը` Սվետլանա Մարգարյանը, Հոկտեմբերյանի նույն ջոկատից Դավիթն ու Սպարտակը, « Ադանա » ջոկատի հրամանատար` Սարի Թաղի Վրեժը, ՀԱԲ-ի քահանա` Արծրուն Պեպանյանը ու էլի շատ ուրիշներ: Հանդիպեցի նրանցից շատերի հետ, բոլորն էլ ազնիվ ու հայրենասեր տղաներ էին, վեհ գաղափարների տեր, ազնիվ Ֆիդայինների ժառանգական արյունն ու հպարտությունն էր խոսում նրանց մեջ: Բոլորն էլ պնդում էին, որ Վազգենը խորամանկ դավաճան է: Այնտեղ միակ կինը` Սվետլանա Մարգարյանն էր Արտաշատի « Անկախության » բանակից, 1990-ի հոկտեմբերից փակված էր խոնավ նկուղում, նույնիսկ հաշվի չէին առել, որ նա վեց տարեկան երեխա ուներ: Սվետլանան հաստատակամ էր իր որոշման մեջ, պնդում էր, որ իրենց գլխին սարքած դավադրության հեղինակը` Վազգեն Սարգսյանն է: Սվետլանան մի նամակ էր գրել Վազգենին, ինձ խնդրեց, որպեսզի փոխանցեմ Վազգենին, դե ես էլ չէի կարող նրան մերժել, առանց այն էլ նրա առողջական վիճակը այնքան էլ լավ չէր: Ես խոստացա նրան, որ Վազգենին կհանձնեմ անձամբ: Գիտե՞ս Առաքել, մինչև հիմա աչքիս լույսի պես պահում եմ այդ նամակի պատճեն, բնօրինակը անձամբ հանձնեցի Վազգենին, նա անգամ չբացեց, որպեսզի կարդա ու մինչև հիմա այդ թեման չի շոշափվել: — գեներալը գրադարակից հանեց մի թղթապանակ, խնամքով բացեց ու տվեց նրան: — Ահա՛, կարող ես կարդալ, Սվետլանան այստեղ ամեն ինչ պարզ գրել է՝ չվախենալով նրա երեսին ասել ողջ ճշմարտությունը։

Առաքելը վերցրեց նամակը և սկսեց կարդալ․

— « Բաց նամակ Վազգեն Սարգսյանին

Նախ ասեմ, որ այս նամակը գրում եմ ձեզ Երևանի ՊԱԿ-ի բանտից, ուր գտնվում եմ ճիշտ մեկ ամիս: Հավատացած եմ, որ տեղյակ եք և դեռ ավելին… Միայն կցանկանայի նամակս ընթերցեիք մինչև վերջ, որը ձեզ գուցե խորհելու առիթ տար: Մեր ծանոթությունը կայացավ 1989թ-ի երկրորդ կեսին: Ինչպես ինձ թվաց, դուք ուրախությամբ իմացաք, որ ես Սամվելի քույրն եմ: Եվ ընդամենը 2-3 ամիս հետո դուք մեր հանդեպ դրսևորում էիք ոչ հարգալից վերաբերմունք: Պատճառն այն էր, որ մենք՝ լինելով ԱԻՄ անդամներ, « հանդգնել » էինք միտինգիում պատմել Արտաշատի ՀՀՇ-ի անդամների կողմից կատարված խայտառակությունների մասին: Խոսքս Գորիսում գտնվող մեր ջոկատին կրկնակի գներով զինվորական կոշիկ, տափաշիշ և նույնիսկ փամփուշտներ վաճառելու մասին է: Այդ մասին ես հայտնեցի ձեր վարչությանը: Եվ դուք՝ անձամբ ինքներդ, սկսեցիք իմ դեմ ձեռնարկել մի գործողություն, որը վայել էր միայն ստախոս, բամբասկոտ և խառնակիչ կնոջ (խոսքս Լայերթին ձեր կողմից հաղորդածների մասին է): Հետո ես տեսա, որ «Անկախության բանակ» -ի անվան տակ անձնուրացաբար կռվող տղաների փառքն ու պատիվը ձեզ այնքան էլ դուր չեն գալիս: Բազմաթիվ անգամներ ի սկզբանե առաջարկվել էր մեր ջոկատին մտնել ՀՀՇ-ի ենթակայության տակ, և միշտ էլ մերժվել էր տղաների կողմից:

Իսկ ովքե՞ր էին նրանք` սկսած Սամվելից և վերջացրած վերջին մարտիկով: Դրանք այն տղաներն էին, որ եռագույն փոքրիկ դրոշները գլխարկներին ամրացրած` իրենց կյանքն էին նվիրաբերում ազգին Կոռնիձորում, մինչդեռ դուք, այդ ժամանակ, Ազատության հրապարակում ոտքերի տակ գցած պատառոտում էիք Մովսեսի բարձրացրած այդ նույն եռագույնը: Նրանք մարտիկներ էին, որոնք հենց անձամբ ձեր օգնության կանչին առաջինը նետվեցին թշնամու դեմ՝ Երասխում: Ես էլ, թողած տանը 7-ամյա դստերս, 2-րդ անգամ մայրանալու վիճակիս մեջ, մահացու գնդակների տակ զինամթերք էի հասցնում նրանց՝ մինչև լուսաբաց: Մինչդեռ դուք ինքներդ և ձեր ընկերները անցել էիք « կաբինետային » հրամանատարության: Այո, հպարտությամբ եմ գրում այս բոլորը, որովհետև մենք ոչինչ չխնայեցինք ազգի պաշտպանության համար: Մեր ընտանիքից մասնակցում էինք չորսս, որովհետև այդ ոգով էր մեզ դաստիարակել ու մեծացրել վանեցի պապս, որի հոր՝ դաշնակցական Խաչատուր Մարգարյանի և Վանի ինքնապաշտպանական կռիվների մարտիկ պապիս արյունն էր հոսում մեր երակներում:

Վերջապես, Վայքի կռվից հետո սկսվեցին Արտաշատում մինչև օրս շարունակվող դեպքերը: Ո՞ւր էիք դուք այդ ժամանակ, ինչո՞ւ չեկաք հաշտեցնելու թշնամացած 2 խմբավորումներին, մանավանդ որ, ինչպես լսել եմ, բավականին մտերիմ էիք լանջազատցի Ռուբիկ Հակոբջանյանի հետ: Թե՞ այդ ժամանակ ձեզ ձեռնտու էր այդ վիճակը: Մեր զենքը, որ միշտ գործել էր թշնամու դեմ, այժմ ուղղվել էր հայի դեմ, և ոչ թե սպանելու դիմացինին, այլ՝ դիմացինից պաշտպանվելու համար: Եվ այդ բոլորը հրաշալի առիթ էր` տապալելու և վարկաբեկելու մեզ, որովհետև մենք չէինք ընդունում պաշտոնների ձգտող ձեր մոլուցքը: Անվիճելի ճշմարտություն է, երբ մի կառավարություն իր գործունեության սկիզբը դնում է բանտերում նորանոր մարդիկ ավելացնելով` դա իսկական բռնակալություն է: Իսկ դուք սկսեցիք այդպես: Այսօր բանտերում են բազմաթիվ մարտիկներ, և կավելանան դեռ շատերը: Խեղկատակություն է թվում ամնիստիայի անցկացումը, որովհետև ազատվածների փոխարեն, լի ու լի կհամալրվեն բանտարկյալների շարքերը: Եթե դատելու լինենք մեր, կամ՝ ՀԱԲ-ի ու մյուսների կատարած « հանցագործություններով », ուրեմն հանցագործների այդ շարքը պետք է գլխավորեն հենց ձեր կազմակերպության անդամները, որոնք, 1988թ-ից սկսած, մեծ ջանասիրությամբ հավաքեցին ու վատնեցին ժողովրդի գումարները, հենց ձեր ղեկավարած Արարատի ՀՀՇ-ի տղաները յուրացրեցին Խալիսայի ադրբեջանցիներից թալանած մեծ քանակությամբ ոսկեղենն ու փողերը, մինչև այսօր էլ « Երկրապահ » կոչվող ջոկատները մորթում և վաճառում են հակառակորդից խլած անասունները և՜ մեզ մոտ, և՜ Արցախում: Ավտոմեքենաների մեծ մասը գողացվել, վաճառվել և օրինականացվել է ձեր կազմակերպության անդամների կողմից, օդանավակայանի զենքերը, որոնք մի քանի օր շարունակ խնդրում էին վերադարձնել, գտնվեցին Արտաշատի ՀՀՇ-ի տղաների մոտից, Գորիսի գյուղերում մի քանի ամիս առաջ վաճառված պարկերով ալյուրը, կատարվել էր նորից ձեր դրոշի տակ «կռվող» տղաների կողմից, և այսպես կարելի է երկար թվարկել: Իսկ այդ բոլորի առաջ այսօր աչք եք փակում` հարվածն ուղղելով միայն մի՜ կողմ՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» — սկզբունքով: Դուք որդեգրել եք բոլշևիկների 1921 թվականի գործը, և «բանդա» եք համարում նրանց, ովքեր ունեն ուրիշ համոզմունքներ, ճիշտ այնպես, ինչպես կարմիրները՝ սպիտակներին: Ձեր շարքերում կան որոշ խելացի մարդիկ, ովքեր առաջնորդվում են իրոք ազգային մտածելակերպով: Սակայն դուք և ձեր նման մի քանիսը, պատահականություն եք ձեր գրաված դիրքերում: Ամբողջ իրավաբանների հսկա «բանակը», թեկուզ նրանցից շատերը կոմունիստական տոմս ունեն գրպաններում, այսօր հաշվետու են ձեզ: Սա շատ զավեշտական է, և հենց այդտեղից է բխում չարիքը: Դուք չունեք հոգու մեծություն և ծանրակշիռ մարդ չէք: Այս իրողությանը հանգեցի վերջնականապես, երբ լսեցի, որ Գերագույն խորհրդի վրա կատարված կրակոցները դուք բարդում եք ինձ վրա և կապում Սամվելին ձերբակալելու հետ: Կարող եմ ձեզ տեղեկացնել, եթե « չգիտեք » մինչ այժմ, որ դուք  բռնություններով ու սխալներով ձեր դեմ եք հանել բավականին մարդկանց: Սակայն նման մի քայլ կատարողը, ով էլ որ լինի նա և ինչի համար էլ որ կատարած լինի, արժանի է ծանր պատժի, քանզի կույր գնդակը չի տարբերում շենքում գտնվող ազնիվ և անազնիվ մարդկանց: Դուք շատ լավ գիտեք, որ Սամվելից հետո տղաները կլսեին ինձ, ուրեմն պետք է քաջ գիտենայիք, որ ես, համենայնդեպս թույլ չէի տա, որ նույն օրը առավոտյան Մոսկվայից տրվող « 120 րոպե » հաղորդման ժամանակ մեզ « բանդա» որակելը հաստատվեր այդպիսի անմիտ քայլով: Եթե տրամաբանորեն դատելու լինենք, այդ կրակոցները ավելի շուտ ուղղված պետք է լինեին այն տան ու մարդկանց վրա, ովքեր հոկտեմբերի 16-ին, օրը ցերեկով, հենց դատախազության դռան մոտից առևանգել էին հորս: Սակայն ես դեմ էի նույնիսկ դրան, էլ ուր մնաց Գերագույն խորհրդի շենքի պատերին կրակելու անմիտ քայլին: Այդ օրերին մեզ մոտ նույնիսկ ատրճանակ չի եղել, բոլոր զենքերը վաղուց հավաքված էին: Ձեզ կասեմ հետևյալը՝ դեպքը պարզապես վատ կազմակերպված կեղտոտ պրովոկացիա է: Կազմակերպիչները չեն մտածել, որ այդ նույն ժամանակ մենք Արտաշատում միտինգ ենք անցկացնում, քանի որ միտինգի հայտարարությունը ես գրել և փակցնել էի տվել նույն օրը` ժամը 13-ին, այսինքն` կրակոցներից 2 ժամ առաջ, որը, բնականաբար, նախատեսել ու հաշվարկել չէին կարող պրովոկացիան կազմակերպողները: Ես կասեի, որ դա նույն ձեռքի գործն է, որը Երասխում գնդակահարեց Մովսեսին, հետո Կիրովի սովխոզցի Պարգևին, հետո՝ Գեղազնիկին ու Վիտյային և Նոյեմբերյանում կռվող ՀԱԲ-ի Գդլյանին ու նրա նմաններին… Ներեցեք, բայց ինչ-որ մեծ ջանքեր եմ տեսնում ձեր կողմից, այդ դեպքը հատկապե՜ս մեզ վերագրելու համար: Ինձ թվում է, որ հատկապես ի՜նքդ շատ կցանկանայիր, որ դա իրոք մեր կողմից կատարված լիներ…

Հատուկ միտում եմ տեսնում նաև այն բանում, որ ձերբակալվում են միայն մե՜ր ջոկատի մարտիկները` անկախ կատարած կամ՝ չկատարած հանցանքից, որովհետև ձերբակալվածների մեջ կան մարդիկ, որոնք ոչ մի հանցանք չեն կատարել: Եթե Ադրբեջանին պատկանող մեկ վագոնի « թալանման », վաճառքի և գումարը ծախսելու հետ ես և շատերը ոչ մի կապ չունենք, չնայած մեղադրվում ենք նաև դրանում՝ ըստ ձեզ՝ « եղբայրական Ադրբեջանին » նյութական վնաս պատճառելու համար, ապա ինչու՞ մեր կողքին չեն ՀՀՇ-ի այն անդամներն ու ջոկատի տղաները, որոնք ոչ միայն իրոք մասնակցել են ադրբեջանական այդ վագոնի « թալանին », այլև գործարաններ ու գյուղեր են տարել վաճառելու ապրանքը: Նրանք երևի հանդես կգան որպես վկաներ, քանի որ Սամվելի ջոկատից չեն: Չմտածեք, որ ես ցանկանում եմ նրանց ևս տեսնել մեղադրյալի աթոռին: ՈՉ: Պարզապես մեր հանդեպ իրագործվող դիտավորությունն է հարցը: Հորս առևանգելուց, մեկ ու կես ամիս պահելուց ու տանջելուց հետո, տեղափոխելով նրան Սոչի, այնտեղ են բաց թողել այնքան մեծ չարիքների, սպանությունների պատճառ հանդիսացող մարդիկ՝ ՀՀՇ-ի զինված ջոկատ ներկայացող լանջազատցի սրիկաները, որոնք այս դժվարին օրերին թիկունքից հարվածելով շարժմանն ու նրա նվիրյալ մարտիկներին` մինչ օրս վայելում են իրենց ազատությունն ու ձեր հովանավորությունը: « Ուժն է ծնում իրավունք »,- ասել է Նժդեհը, և ես չեմ ցանկանում մտածել, որ այս իմաստուն խոսքերն են ձեր ամենաթողության խթանիչը հանդիսանում: Սակայն առ այսօր դա է իրականությունը, քանզի շրջանում տիրող վիճակի, նաև հորս հարցով ձեզ ուղղված բոլոր դիմումները մնացին որպես « ձայն բարբառո հանապատի »:

Եվ հենց այս բոլորն է, Վազգեն, որ վաղ թե ուշ, մի մեծ հարցական դարձած` դրվելու է հատկապես քո, քո զավակների և թոռների առջև: Մի օր, եթե ոչ ես՝ քեզ, ապա իմ դուստրը գուցե քո զավակներին հարց կտա, թե ի՞նչն էր պատճառը, որ ինքը զրկվեց մայրական խնամքից ու գուրգուրանքից: Եվ ինչ էլ լինի պատասխանը՝ արդարացում չի գտնի, քանի որ նա ևս կիմանա վերը թվարկած դեպքերի մասին և կիմանա դեռ ավելին…

Այսօր դուք կգնաք տուն, ոմանք կվայելեն զավակների սերն ու քնքշանքը, իսկ մեր զավակները, իմ դուստրը, գուցե շատ երկար սպասեն այդ օրվան: Եվ այստեղ « լավ կլիներ ձեզ մեկ անգամ ևս հիշելու զորավար Անդրանիկի խոսքերը. « երբ գլուխդ բարձին կդնես քնանալու, մի փոքր հիշիր ու մտածիր հարևանիդ մասին, ով էլ որ լինի նա…»:

Թող անհամեստություն չթվա, եթե ասեմ, որ ես, կյանքում եղա շատ, չափազանց ազնիվ, պայքարեցի անազնվության յուրաքանչյուր դրսևորման դեմ, և ինձ ճանաչող յուրաքանչյուր ոք ինձ տեսավ հենց այդպիսին: Այսօրվա կատարած մեր յուրաքանչյուր քայլը, ճակատագիր ու պատմություն է մեր սերունդների համար: Այս առումով, ես շատ հպարտ եմ ու հանգիստ, մինչդեռ դուք, ձեզ դատապարտում եք գլխիկոր կանգնելու պատմության դատաստանի առաջ:

Դուք մեզ դարձրեցիք ձեր իսկ կողմից ստեղծված իրավիճակի քավության նոխազ: Մենք՝ ազգային ողբերգության հերթական զոհերն ենք, ձե՜ր ստեղծած ողբերգության, և ապագայի համար, ես խղճում եմ ձեզ ու ձեր սերունդներին, որովհետև՝ դու՜ք, մեր ժամանակի ավիսներն ու աթարբեկյաններն եք…

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ` ՊԱԿ-ի կալանավոր Սվետլանա Մարգարյան 04.12.1990թ.»

ՀՀ Գլխավոր դատախազ պ. Ա. Գևորգյանին

Պատճեն՝ ՀՀ Գերագույն Խորհրդի 4-րդ նստաշրջանին

ՀՀ Գերագույն Խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ պ. Ռ. Պապայանին

ՀՀ Գերագույն դատարանի կոլեգիայի անդամ, նախագահող պ. Զ. Ղուկասյանին

ԱԻՄ-ի նախագահ պ. Պ. Հայրիկյանին

ՀՀ ՊԱԿ-ի մեկուսարանի կալանավոր Սվետլանա Մարգարյանից։

Առաքելն ավարտեց նամակը։

— Ահա, տեսնում ես ինքս եմ պատճենահանել այդ նամակը և ուղարկել Սվետլանայի նշած հասցեներով, — ասաց գեներալը, — Վազգենը դժգոհ էր, որ պատճեները ուղարկել եմ հասցեատերերին, սակայն ինքդ գիտես, որ ինքը չէր կարող ինձ հետ առճակատման գնալ։

— Այո, ընկեր գեներալ, իրոք Սվետլանան շատ համարձակ կին է, ահա ևս մեկ ապացույց, որ մեր ազնվազարմ գենետիկական հատկությունների շնորհիվ է ազգը գոյատևում։

— Դէ, ինչպես կարելի է չհպարտանալ նման մարդկանցով Առաքել ջան, հենց նրանք են մեր ազգին համ ու հոտ տալիս, հենց այդպիսի մարդիկ են, որ իրենց գաղափարները մինչև վերջ են տանում, նրանց հնարավոր չէ կոտրել, նրանց մեջ արքայական ու իշխանական արյունն է։ Հայ գենի շարունակողները նրանք են։

— Ընկեր գեներալ, միայն Սվետլանայի այս նամակը բավական է, որպեսզի Վազգենին հեռացնեն քաղաքական դաշտից, ինչպես տեսնում եմ ոչինչ չարվեց․․․

— Այո, լավ ասացիր, կարելի էր հեռացնել քաղաքական դաշտից, բայց․․․ Գիտե՞ս Առաքել, այդ օրը, երբ այցելել էի ՊԱԿ -ի ձերբակալվածներին, նրանց մեջ մի երիտասարդ կար, անունը չեմ հիշում, նա Նոյեմբերյանում մահափորձ էր կատարել Վազգենի վրա, սակայն գնդակը պատահաբար թիրախին չէր հասել: Նրան ձերբակալել էին, ինձ ասացին, որ նա Արծվաշենի դեպքերի համար էր ուզեցել Վազգենին սպանել, իմ ականջին շշնջացին, որ Վազգենի հրամանուվ տղային հոգեմետ դեղեր են ներարկում, մի քանի ամիս անց, թերթերում կարդացի, իբր թե նրան Վազգենը ներում է շնորհել ու բաց են թողել: Ինչքանով էր դա համապատսխանում իրականությանը, դատողությունը թողնում եմ քեզ: Ահա տեսնու՞մ ես, թե ինչ արդյունք ունեցավ քաղաքական դաշտից նրան հեռացնելը: Իսկ գիտե՞ս, թե ինչու՞ է դժվար նրանց դեմ պայքարելը․․․

— Կարծես թե կռահում եմ, ընկեր գեներալ,

— Այո՜, լավ էլ ճիշտ ես կռահում տղաս, դրա համար պետք է զգույշ լինել։

— Իսկ քաղաքական դաշտում, չկա՞ որևէ մի կուսակցություն կամ խմբավորում, որը կարողանա գալ իշխանության, — հարցրեց նա,

— Մայոր, դու գիտե՞ս որ ՀՀՇ-ականները պայմանավորվել են քրեական հեղինակությունների հետ, նրանք պարտավորվել են ամեն գնով ընդառաջել ՀՀՇ-ի լիդերներին, իրենց լծակներով հնազանդեցնելով ժողովրդին, որպեսզի իշխանափոխություն չլինի։ Իսկ ՀՀՇ-ականներն էլ նրանց թույլատրել են ծավալվել «բիզնեսների» մենաշնորհներում։ Այսինքն ներքին և արտաքին առևտրի շուկաներում անխափան գործելու հնարավորություն տալով։ Մեծածախ ու մանրածախ սպառման ողջ համակարգը անցավ քրեական հանցագործների ձեռքը՝ խանութներ, շուկաներ, տոնավաճառներ, փողոցային առևտուր, այդ թվում տարադրամի փոխանակման կետերը, տնտեսական և կենցաղային ապրանքների` սննդամթերքի, դեղորայքի, հեղուկ վառելիքի, ներկրման և արտահանման բնագավառները, բենզին, շաքարավազ, ալյուր, միս, անգամ զուգարանի թուղթը ներկրում էին նրանք, այդ թվում փողոցային դոլլար առնող-ծախողները, անգամ փաղոցային « մատնոց ֆռցնողները »։ Քրեականները օրինական և անօրինական ճանապարհով թալանում էին ժողովրդին, իսկ նրանց աջակցում էր պետական համակարգը` ոստիկանությունը ու դատարանները։ Դե նրանք էլ իրենց թալանից բաժին էին հանում ՀՀՇ-ի լիդերներին։ Այսինքն ՀՀՇ- ականները քրեականների օգնությամբ պահում էին իրենց իշխանությունը։

— Ընկեր գեներալ, եթե հաշվի առնենք, որ Օսմանյան կայսրությունում նույն բանը անում էին թուրքերը, քրդերին տալիս էին լայն հնարավորություն, իսկ նրանք էլ առիթից օգտվելով ոչնչացնում էին հայերին։ Ահա քեզ պարզ օրինակ․․․

— Կեցցե՜ս տղաս, ճիշտ համեմատություն էր, — ասաց գեներալը, — գիտե՞ս, որևէ քաղաքական ուժ անզոր է քանդել քրեականների և իշխանավորների կառուցած պատնեշը․․․

— Իսկ ո՞վ ասաց, որ հնարավոր չէ քանդել պատնեշը, — զարմացավ բժիշկը։

Գեներալը սկսեց ծիծաղել։

— Գիտեմ, որ դու կարող ես և գիտես ինչպես, հենց դրա համար էլ Վազգենին խորհուրդ տվեցի, որպեսզի քեզանից խորհուրդ հարցնի, դու կարող ես նրան ուղղորդել դեպի փակուղի, — ասաց գեներալը։

— Ընկեր գեներալ, այնտեղ, որտեղ ճշնում կա, կլինեն նաև վախկոտությունն, ամբարտավանությունն, ու զազրախոսությունը։ Մարդ կարիք ունի ազատության, որպեսզի հասկանա ազատության օգտակարությունը։ Հետաքրքիր է, ավանդական կուսակցությունները չե՞ն կարող ստանձնել երկրի կառավարման ղեկը:

— Քո կարծիքով հիմա ավանդական կուսակցությունները կարո՞ղ են ինչ-որ բան անել… Ինչպես Կռիլովի « Կարապի ու խեցգետնի » առակում, երեք կուսակցությունները, ամեն մեկը իր կողմ է քաշում սայլը, արդյունքում էլի սայլը իր տեղում է: Այսքան տարի է նրանք անիմաստ պայքարեցին, առանց արդյունք: Իսկ Դաշնակցությունում Յուզբաշյանը այնքան մարդ խցկեց, որ մի քանի տարի հետո իր հոր « դուքանը » դարձավ: Ռամկավարներն ու Հնչակյանները անիմաստ՝ ՀՀՇ-ականների դուդուկի տակ են պար գալիս: Դե հիմա ի՛նքդ ասա, կարելի՞ է դրանց վստահել:

— Այո՜, բարդ իրավիճակում ենք հայտնվել, — ծոծրակը քորեց բժիշկը,

— Տեսնու՞մ ես տղաս, որ շատ բարդ վիճակ է, — տխուր ասաց գեներալը, — Վազգենի ու Վանոյի « կլանները » կազմված են քրեական հեղինակություններից ու էլեմենտներից ու դա արդեն ռեալ ուժ է, օրենքը նրանց շահերն է պաշտպանում, քանի որ այդպես է եղել պայմանավորվածությունը… Իշխանությունները ինքնահոսի են թողել երկրի բոլոր բնագավառները, այդ պատճառով օր օրի վրա աճում է կաշառակերությունն ու կողոպուտը, ով կարողանում է պոկում է իր հասանելիքը, արդյունքում ատացվում է այս: Բայց ինչպես դու ասացիր այդ բանալին ազատամարտիկներն են, որ կարողանան ինչ-որ բան փոխել, նրանք միակ մարդիկ են, որոնք թքած ունեն քրեական աշխարհի վրա, իրենց համար հայրենիքն ու ժողովուրդը բարձր է ամենից: Ու նրանց գործը հիմա կրկնակի բարդացել է, քանի որ Վազգենն ու Յուզբաշյանը դեռ պատերազմի սկզբից « ասֆալտի ֆիդայինների » ջոկատները ստեղծեցին, որպես ազատամարտիկներին հակակշիռ ուժ և հենց ա՛յդ ուժն էր, որ Բաղրամյանի վրա կրակեց ժողովրդի վրա, հենց ա՛յդ ուժի վրա է հիմնվել Վազգենը։ Քո ասած այն երեք գնդապետներին, որ տեսել ես Վազգենի մոտ, հենց նրանք են Վազգենի « ժանդարմերիայի » պարտականությունները կատարողները: Հենց ա՛յդ ժանդարմերիայի տականքներն էին, որ պատերազմի դաշտում թիկունքից խփում էին ազնիվ, հայրենասեր հայորդիներին:

— Այո՜, ափսո՜ս, որ շատ տղերքի գլուխ կերան, եթե Մոնթեն կենդանի լիներ, վստահ եմ, որ նա սա թույլ չէր տա…

— Այո՜, հենց այդպես, — տխուր ասաց գեներալը, — մարտադաշտում առհասարակ հեշտ է ինչ-որ մեկին ոչնչացնել, Վազգենը դրա համար էր այնտեղ` ճակատում, իր մրցակիցներին կամ թշնամիներին ոչնչացնում, իսկ թիկունքում դավադրություններ էր սարքում, խարդավանքներ, քրեական գործեր բարդելով նրանց գլխին, կամ բանտերն էին լցնում կամ էլ հոգեբուժարանները… Նույն Յուզբաշյանի պես, որպեսզի ինքը միշտ մաքուր դուրս գա…

— Դե, Յուզբաշյանի աշակերտից էլ ի՞նչ կարելի էր ապասել, — կատակեց բժիշկը: — Ոչինչ, ընկեր գեներալ, միևնույն է, ուշ թե շուտ նա պատասխան է տալու իր մեղքերի համար…

— Առաքել ջան, հիմա մեզ ժամանակ է պետք, ես վստահ եմ, որ դու կարող ես ինչ-որ բան փոխել…

— Ընկեր գեներալ, երեկ գիշեր դա էի մտածում, — ասաց նա, — առայժմ միայն մի ելք կա, կփորձեմ համոզել Վազգենին, որ հետևի, դա ճիշտ ճանապարհն է:

— Եվ ի՞նչ խորհուրդ պետք է տաս, — ուրախություն նկատվեց նրա դեմքին:

— Դե, առաջինը միանգամից չեմ ասի այն, կսպասեմ մի քանի օր հետո կասեմ, որպեսզի իմանա, որ հաշվարկված բանաձևը դա է, — բացատրեց նա, — թե չէ կարող է չհամաձայնվել, պետք է նրան մատուցել փոքր — փոքր չափաբաժիններով, որպեսզի տեղավորվի իր ուղեղում:

— Դե՜, լսու՞մ եմ քո ծրագիրը, — չհամբերեց գեներալը,

— Ես նրան երեկ խորհուրդ տվեցի, որ շտապել չի կարելի, պետք է հանգիստ, քանի որ ժողովուրդը դեռ գիտի, թե նա ով է…

— Լավ ես արել, կեցցե՜ս, — ուրախացավ նա,

— Ես Վազգենին կառաջարկեմ, որպեսզի միառժամանակ ձեռնպահ մնա նախագահ դառնակու մտքից, սպասի մինչև այս լարված վիճակը անցնի, քանի որ ժողովրդի հիշողություններում դեռ Շահումյանի և Արծվաշենի դեպքերն են, այս Բաղրամյանի վրայի կրակոցները, մի քանի սկանդալային պատմությունները, որոնք կապված են իր անվան հետ: Փոխարենը կարող է իր հավատարիմ մարդկանցից մեկին դնել նախագահ, որպեսզի նախագահի աթոռը թափուր չմնա: Երբ ժողովուրդը կմոռանա այն բացասական հիշողությունները իր անվան հետ կապված, այնժամ կարելի է նախագահ դառնալ…

— Հետաքրքիր միտք է, — ուրախացավ գեներալը, — բայց, վստահ եմ, որ նա կհրաժարվի այդ մտքից, նրա անկշտությունը հաշվի առնելով, դժվար թե համաձայնվի… Բոշի աչքը չի կշտանում, լավ հիշի՛ր…

— Ընկեր գեներալ, համոզելը իմ վրա, — կատակեց նա,

— Դե՜, եթե այդպես է, ես վստահ եմ, որ կհամոզես…

— Ես մտածում եմ, որ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը նախագահի համապատսխան թեկնածու է, նա կարող է ստեղծել Ղարաբաղյան « կլանը », որը կկարողանա չեզոքացնել Վազգենի ու Վանոյի « կլանները », այդպիսով, երկուսի փոխարեն կլինի մեկը…

— Կեցցե՜ս տղաս, լավ միտք է… Վազգենը ինքը Քոչարյանին բերեց Հայաստան, այնպես որ կարող է և նախագահ դարձնել:

— Ամենակարևորը, որ կարող ենք ազատվել քրեականներից, Քոչարյանի ներկայությունը կարծում եմ վերջ կդնի ՀՀՇ-ի և քրեական այդ պայմանագրի վրա… Սերժն ու Քոչարյանը կարող են միասնական թիմով ոչնչացնել Վազգեն, Վանո, Լևոն եռյակի գործունեությունը:

— Լավ գաղափար է, պետք է, որ աշխատի, — ուրախացավ գեներալը.

— Բա՜յց ընկեր գեներալ, մի շատ կարևոր հարց կա, ես Սերժ Սարգսյանին չեմ վստահում, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ նա Վազգենի ու Վանոյի կիսատ գործը կարող է շարունակել, Քոչարյանին էլ ներքաշելով այդ խաղի մեջ, ինչպես ասացիք անպատժելիությունը կարող է նրանց գայթակղել ու գնան բռնապետների ճանապարհով: Հիշու՞մ եք, « Նարիմանովին » մի անգամ հեռացրել են համակարգից իր ագահության և դավաճանության համար, նա վստահելի մարդ չէ: Նախընտրելի է մի հայրենասեր ազատամարտիկ, որը պարզ է և մաքուր:

— Առաքել, ժամանակ չկա թեկնածու փնտրելու, — ասաց գեներալը, — ինքդ լավ հասկանում ես, որ Վազգենը չի հանդուրժի հայրենասեր և ազնիվ մարդուն իր կողքին, այնպես որ, կարող են այդ քո ասած ազնիվ մարդուն գրանցել Վազգենի զոհերի ցուցակում: Ոչինչ, հիմա կարևորը, որ Վազգենին հեռու պահենք նախագահի աթոռից: Հետո կարող ենք փոխել Սերժին էլ, Քոչարյանին էլ:

— Ընկեր գեներալ, բայց Դուք վստա՞հ եք, որ կարող ենք այդպես հեշտ նրանց փոխել, եթե նրանք հեշտ գումար աշխատելու հաճույքը զգացին, դժվար կլինի նրանց կանգնեցնել:

— Մայոր, հետո մի բան կմտածենք, — ուրախ ասաց գեներալը, — կրկնում եմ, առայժմ կարևորն այն է, որ Վազգենին հեռու պահենք նախագահ դառնալու մտքից: Նրան կհամոզես, որ պետք է իր վրա շատ աշխատի փոխի իր արտաքին տեսքը, շիզոֆրենիկ շարժումները, փոխի իրեն շրջապատող մարդկանց, ավելի շատ շփվի գիտության և մշակույթի հետ կապ ունեցող մարդկանց հետ…

— Ընկեր գեներալ, երեկ ես նրան մի քանի բառով դա հասկացրի, հույսով եմ հասկացել է, եթե ոչ, ապա նրան մանրամասն կասեմ, թե ինչ հերթականությամբ պետք է շարժվի:

— Դե ավելի լավ, դու արդեն գիտես անելիքդ, իսկ մենք կտեսնենք, թե հետագայում ինչպես կարող ենք Սերժից ազատվել, — ասաց գեներալը: Ափսո՜ս, որ Արթուր Մկրտչյանին սպանեցին, թե չէ նա լավ առաջնորդ էր:

— Ընկեր գեներալ, իմացեք, որ դա շատ լուրջ հարց է, այնպես չլինի հետո փաստի առջև կանգնենք, Քոչարյանը կարող է ընկնել Սերժի ազդեցության տակ ինչպես դուք էիք ասում․ « Շանը շան կողք կապես կամ կծել կսովորի կամ էլ` հաչալ »:

Գեներալը սկսեց ծիծաղել.

— Լավ, մի բան կմտասծենք… Կարևորը դու Գեղանգուլյանին խոսեցրու…

— Ընկեր գեներալ, մի անհանգստացեք, կարվի ինչպես պետքն է, — խոստացավ նա, — գիտե՞ք, թե ես ինչի վրա եմ զարմանում, — շարունակեց նա, — մեր ազգը Թումանյանի « Անխելք մարդը » հեքիաթի հերոսի նման, բախտը իր ձեռքում, հանդում նստած իր բախտին է սպասում: Ինչ ունեին կորցրին՝ չգնահատելով ունեցածը, հիմա աշխարհով մեկ ընկած ողորմություն են աղերսում: Մանավանդ սփյուռքը՝ այսքան տարի ընկած հայոց ցեղասպանության հարցը դրոշակ դարձրած, պայքարում է ու պայքարում: Սակայն լավ գիտեն, որ ոչ մի արդյունքի չեն հասնելու, դա ինքնախաբեություն է ուժերի անիմաստ վատնում: Երբ կար Խորհրդային Հայաստան նրանից սարսափում էր Թուրքիան, գիտեք թե ինչու՞։

— Ինչու՞ — հարցրեց գեներալը,

— Որովհետև Սովետական Հայաստանը ողջ տարածաշրջանում ամենահզոր երկիրն էր իր ծանր ու թեթև արդյունաբերությամբ, իր գուղատնտեսությամբ իր գիտական մտքով: Սովետական Հայաստանում ավելի շատ գիտահետազոտական ինստիտուտներ կային, քան ողջ տարածաշրջանի պետություններում միասին վերցրած: Չհաշված, որ Սովետական միության ռազմական արդյունաբերության էլեկտրոնային և օպտիկական բոլոր սարքավորումները արտադրվում էին այստեղ: Դա տեղիք էր տալիս Թուրքերին մտածել, քանի որ հասկանում էին, որ Հայաստանի գեր-հզորությունը իր գիտական մտքի մեջ է: Թուրքիան ամբողջ ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանի տարածքում ոչ մի խոշոր ներդրում չարեց, քանի որ մտածում էր, որ հետագայում կարող է այն կորցնել: Սակայն այս վերջին ութ տարիներին սկսել են մեծ ներդրումներ անել, քանի որ վտանգ չեն տեսնում հողերը կորցնելու, հավատացած են, որ Հայաստանը քայքայված է և իրենից ոչինչ չի ներկայացնում: Հայերը ցեղասպանությունը չպիտի լացելով ու կոկորդ պատռելով աղերսեին, այլ հզոր պետություն ստեղծելով կարող էին պահանջել: Ինչպես Իսրաելն է անում, նա պարտադրում է ողջ արաբական աշխարհին իր կամքը, նրա հզորությունը իր իրավական համակարգի մեջ է, նրա հզորությունը իր արդյունաբերության և գիտական մտքի մեջ է, ինչ չկարողացանք անել մենք: Սփյուռքը մասնակցություն չունեցավ Հայաստանի հզորացման մեջ, ընդհակառակը, նրանք հարստացրին միայն կուսակցական հրեշներին, թողնելով թալանել երկիրը: Ոչ մի քաղաքական կուսակցություն տեր չկանգնեց մեր երկրին, դրա համար էլ այս վիճակում հայտնվեցինք: Ցեղասպանության հարցը կարող էինք պարտադրել Թուրքիային, ինչպես պարտադրեցինք Ադրբեջանին այս զինադադարը: Սակայն այս զինադադարը ևս դավաճանություն էր, քանի որ պետք էր Ադրբեջանին պարտադրեինք կապիտուլացիա՝ նրանից վերցնելով Նախիջևանն ու Շահումյանը, Գետաշենն ու Արծվաշենը: Սակայն նորից դավաճանություն և Ազգադավություն: Պետությունը հզորանալով կարող է միայն հաղթահարել ու առաջ գնալ, ոչ թե լացելով ու աղերսելով: Անկախություն՝ չի նշանակում, թե երկիրը պետք է թալանել ու կողոպտել, չի նշանակում, որ մեկն իրավունք ունի պարտադրել իր կամքը մյուսին, անկախություն՝ չի նշանակում բռնանալ և հարստահարել ժողովրդին, չի նշանակում, թե հանցագործը պետք է անպատիժ մնա: Ամեն ինչ խառնեցին իրար, այնպես, որ ժողովուրդն, անգամ այդ անկախություն բառից է սարսափում:

Գեներալն ու Առաքելը ողջ օրը առանց դուրս գալու աշխատասենյակից քննարկում էին տիրող իրավիճակը: Հանրապետությունում լարված վիճակ էր, 1996 թվականն էր, մեկ ամիս առաջ էր եղել նախագահական ընտրությունները, որն էլ ավարտվել էր Բաղրամյան պողոտայի վրա հնչող կրակոցներով: Ընդդիմության ցույցերը արգելված էին, ժողովուրդը հուսալքված էր և խոշտանգված:

ԱԶԳԱԴԱՎԸ ՊԱՏՄԱՎԵՊ

Заметка Posted on Updated on

ԱԶԳԱԴԱՎԸ ՊԱՏՄԱՎԵՊ

«Ի՞նչ անեն հայերը, ի՞նչ հող ածեն իրանց գլխներին, մի՞թե առանց ուսումի, առանց գիտության և առանց լուսավորության մարդ կարող է կատարյալ մարդ լինել, յուր օգուտը ճանաչել, յուր վնասը հեռացնել, յուր ազգը սիրել և յուր Հայրենիքը պաշտել»: 181 ՐԱՖՖԻ

« Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից »: Րաֆֆի

ՀԵՂԻՆԱԿԻ ԽՈՍՔԸ

Հեղինակի խոսքը գրելուց կցանկանայի ձեռնպահ մնալ, փոխարենը ներկայացնում եմ մեծ Մարգարեի` Րաֆֆու խոսքը, որը լիովին համապատասխանում է իմ կարծիքին և այս պատմավեպին:

ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերջաբանում գրված է, երբ այդ պատմությունը մաս-մաս լույս էր տեսնում « Մշակի » համարների մեջ, ամեն անգամ, երբ հանդիպում էի ծանոթներիս, նրանց առաջին խոսքը լինում էր` « լավ է »… Իսկ հետո մի հարց` « որտեղի՞ց եք առել այդ տեղեկությունները »… Այդ հարցի մեջ, որ ստեպ առաջարկում էին ինձ, նշմարվում էր մի տեսակ կասկած, մի տեսակ անվստահություն… Բարեկամներիցս մի քանիսը մինչև անգամ նկատեցին ինձ. « Մի՞թէ մենք ունեցել ենք Ղարաբաղում այդպիսի իշխանություններ: « Եթե կային, ինչու՞ մենք չգիտեյինք »… Այդ մարդիկ, որոնք Վանի բևեռագրերի վրա դատողություններ են անում, որոնք ջրհեղեղյան անցքերի վրա են խոսում, զարմանալի է, որ իրենց քթի տակ, մեզանից կես դար առաջ կատարված իրողությունների վրա նայում են իբրև առասպել, իբրև ֆանտազիայի ծնունդ: 370 էջ ՐԱՖՖԻ

Շնորհակալություն եմ հայտնում Ազգային Անվտանգությունում և ՊՆ նախարարությունում աշխատող բարեխիղճ մարդկանց, որոնք օգնեցին այս գրքի ստեղծմանը: Նրանց շնորհիվ գրքում տեղ գտած փաստավավերագրական նյութերը մինչ այդ խիստ գաղտնի էին պահվում ՀՀ իշխանությանների կողմից: Միայն կնշեմ, որ գրքի հեղինակը օգտվել է Մովսես Գեղանգուլյանի և Սամվել Շահմուրադյանի հուշագրություններից և ՊԱԿ-ի նախկին պետ` Մարիուս Յուզբաշյանի արխիվներից: Չնայած Մարիուս Յուզբաշյանը շատ չարիք է գործել մեր ժողովրդի հանդեպ, սակայն նրա թողած արխիվային փաստաթղթերը, որոնք տեղ են գտել այս գրքում, իրենից մեծ արժեք են ներկայացնում հայոց ժամանակակից պատմագրության մեջ: Բացահայտելով ՀՀՇ-ի լիդերների հակահայկական հանցագործ գործունեությունը իրենց իշխանավարման տարիներին: Գրքում տեղ են գտել Արցախյան շարժման առաջամարտիկների հուշագրություններ և նամակներ: Այդ թվում նաև ազատամարտիկների օրագրերից վերցված փաստագրական նյութեր:

ԱԶԳԱԴԱՎԸ ՊԱՏՄԱՎԵՊ

« Ազգադավները երբեք էլ Հայրենասեր չեն դառնա »։ Սերվանտես

I Մաս …

Հերթապահ ոստիկանը վերցրեց հեռախոսը և հավաքեց ներքին համարով:

— Այո՜, պարոն Գեղանգուլյան, դու՞ք եք, — հարցրեց նա: Ձեր ասած բժիշկն է եկել, ուզում է պարոն Սարգսյանի մոտ գնալ, — հեռախոսի մյուս ծայրից կարգադրություններ եղան: — Լսո’ւմ եմ, պարոն Գեղանգուլյան, — զգաստացավ լեյտենանտը, — անցագիր գրե՞մ, թե՞ հարկավոր չէ, — նա քարացած լսում էր, — շատ լավ, հիմա կուղեկցեն…

Անցագրայինի ոստիկանները զարմացած նայում էին մորուքավոր անծանոթին, որի կաշվե ճամպրուկից և շրջանաձև ակնոցներից երևում էր, որ տեղացի չէ: Գեղանգուլյանը նախօրոք տեղեկացրել էր կարևոր բժշկի այցելության մասին:

— Սերժանտ, ուղեկցի՛ր ընկերոջը, պարոն Գեղանգուլյանի մոտ, — կարգադրեց լեյտենանտը: Սերժանտը վերցնելով գլխարկը դուրս եկավ հերթապահ մասից:

— Գնանք, ես ձեզ կուղեկցեմ, — սիրալիր ասաց նա, ընկնելով առաջ:

Նրանք քայլում էին գորգապատ լայն միջանցքով, հասնելով միջանցքի մեջտեղը՝ երկփեղկ մեծ դռներին, որի վրա գրված էր «Ընդունարան », բացեց և մտավ ներս, ներսում մարդ չկար,

— Մի րոպե, այստեղ սպասեք, ես զեկուցեմ նոր, — սերժանտը իրեն կարգի բերեց, ձգվեց ու կամաց թակեց դուռը, առանց սպասելու պատասխանի բացեց և մտավ: Քիչ հետո, կարմրած դեմքով դուրս եկավ սենյակից, — կարող եք մտնել, ձեզ են սպասում…

Առաքելը շնորհակալություն հայտնեց ոստիկանից և մտավ ներս:

— Յա՜, բժիշկ ջան, լավ էլ ճիշտ ժամանակին եք եկել, — ուրախ

ընդառաջ եկավ նա, — երևում է ձեր գերմանական ճշտապահությունը, — շեֆը անհամբեր ձեզ էր սպասում:

— Մովսես ջան, այնքան զբաղված եմ, որ քիթ սրբելու ժամանակ անգամ չունեմ, երևի դու տեղյակ ես, թե շեֆը ինչու է կանչել…

— Բժիշկ ջան, ինքդ էլ գիտես, ինչ վիճակ է Հայաստանում, էլ չասեմ, շեֆը քո խորհրդի կարիքը շատ ունի, այնպես որ, նրան պետք են քո խորհուրդները…

— Մովսե’ս, դու  գիտես, որ Սանկտ Պետերբուրգում չեմ կարող գործերս թողնել ու գալ, այնպես որ, իմ հաշվին մեկ շաբաթ արձակուրդ եմ վերցրել, հույսով եմ կտեղավորվենք ժամանակի մեջ:

— Բժիշկ ջան, Վազգենը քեզ ավելի լավ կվարձատրի, ինչու՞ չես համաձայնվում տեղափոխվել Հայաստան: Անցած անգամ, խոսում էինք քո մասին, շեֆը ասաց, որ Պռոշյանի վրայի « Լեչ-կամիսիայի » հիվանդանոցը կսեփականաշնորհենք ու քեզ կտա, աղայի պես կապրեք…

Բժիշկը սկսեց ծիծաղել:

— Մովսես, ինչպես տեսնում եմ Հայաստանում « Աղա » դառնալը դարձել է պատվաբեր գործ:

— Հա՜, բա առանց դրա՞ բժիշկ ջան, դու ումի՞ց ես պակաս որ… Դու դեռ տեղյակ չես` թե ինչքա՜ն քնձռոտների աղա դարձրեցինք, — հպարտացավ Գեղանգուլյանը:

— Մովսես, դու գիտե՛ս, որ իմ համար դժվար է Հայաստանում, առանց այն էլ « Կոմիտեի » տղերքը ամեն անգամ ինձ առաջարկում են վերադառնալ Հայաստան, ես այստեղ չեմ կարողանում, այստեղ օդը ճնշող է, ամեն ինչ օտար է ու խորթ, կարծես թե երբեք այս քաղաքը իմը չի եղել…

— Լա՜վ, չեմ ստիպի, կմտածես, դեռ ժամանակ ունենք, իմացիր որ շեֆը առաջարկելու է, նախօրոք մտածիր…

— Լավ, Մովսես ջան, կմտածեմ ու կպատասխանեմ, — համաձայնվեց նա:

— Բժիշկ ջան, գեներալ Բժշկյանցը քո մասին է միշտ խոսում, ասում է, որ « Կոմիտեում » Առաքելի պես հոգեբան չկա, դե մենք էլ որոշեցինք, քեզ կանչել, հիմա դու մեզ օդի և ջրի պես հարկավոր ես…

— Մովսես, եթե գիտես, թե ինչի համար է շեֆդ կանչել` խնդրում եմ, մի երկու խոսքով բացատրես… Չնայած որ, գուշակում եմ:

— Ըհը՜, լավ ասացիր, — ուրախացավ Մովսեսը, — բժիշկ ջան խնդրում եմ, ասա ի՞նչ ես կարծում, ինչի՞ համար ենք քեզ կանչել…

— Մովսես, չհասկացա՛, ինձ ես փորձու՞մ, թե ուղղակի ձեռք ես առնում, — ժպտաց նա:

— Բժիշկ ջան, դու գիտես, թե ինչքան եմ հարգում Ձեզ, — զգաստացավ նա, — ուղղակի գեներալ Բժշկյանցը, միշտ ասում է, որ դուք կարողանում եք կարդալ մարդկանց մտքերը, անգամ հազարավոր կիլոմետրի հեռավորության վրա:

— Գեներալը չափազանցրել է, — ծիծաղեց նա, — լա՜վ, դու այն ասա, ծերուկը ինչպե՞ս է, ե՞րբ ես տեսել վերջին անգամ…

— Հենց երեկ մոտն էինք, — ասաց Մովսեսը, — նրան ասացինք, որ հեռախոսով խոսել ենք քո հետ, այնպես որ, նա տեղյակ է, որ այսօր գալու ես:

— Ինչպես տեսնում եմ ծերուկը ինձ է հետևում, — կատակեց նա:

— Բժշիշկ ջան, նա քո մասին շատ է անհանգստանում, — բացատրեց Մովսեսը, — գեներալը նույնիսկ ասում է, որ « Կոմիտեն » առանց ձեզ բանի պետք չէ…

Նա սկսեց ծիծաղել:

— Լավ, Մովսես կասեմ, — ժպտաց նա, — իմ կարծիքով, Վազգենը ուզում է նախագահ առաջադրվել:

— Հա՜, ճիշտ կռահեցիր, — ուրախացավ Մովսեսը, — ա՛յ քեզ բա՜ն…

Գեներալը ճիշտ էր ասում, որ մտքեր ես կարդում :

— Մովսես ջան, մտքերդ չեմ կարդում, դու խոսքի մեջ ասացիր, որ Վազգենը ուզում է նախագահ դառնալ, — խորամանկեց նա:

— Հա՞ ո՜ր, — զարմացավ նա, — երևի ասել եմ, չեմ հիշում:

— Բժիշկ ջան, հո քաղցած չե՞ս, ուզու՞մ ես մի բան պատվիրեմ, — հանկարծ հիշեց նա:

— Չէ, Մովսես ջան, օդանավում ճաշել եմ, կարիք չկա, — հրաժարվեց նա, — Մովսես, լավ կլինի, որ Վազգենին զեկուցես, որ եկել եմ, դեռ տուն չեմ մտել, օդանավակայանից միանգամից եկել եմ այստեղ:

— Լա՜վ, դու նստիր, ես հիմա կգամ, — ասաց նա և ելավ տեղից:

— Բժիշկ ջան, սուրճ կխմե՞ս. — նա բացեց աշխատասենյակի դուռը, ընդունարանում նստած քարտուղարուհուն պատվիրեց, որպեսզի սուրճ պատրաստի, — բժիշկ ջան, հիմա սուրճը կբերեն, ես գնամ շեֆին զեկուցեմ…

Մովսեսը դուրս գնաց, քիչ հետո ներս մտավ, — բժիշկ, շեֆը քեզ է սպասում:

Բժիշկը ելավ նստած տեղից, շտապեց ընդունարանի դիմացի դուռը` որտեղ Վազգենի աշխատասենյակն էր: Նրա աշխատասենյակից դուրս եկան մի քանի համազգեստով զինվորականներ, Վազգենը նրանց ետևից դուրս եկավ, որպեսզի դիմավորի սպասված հյուրին:

— Վա՜յ, Առաքել ջան եկե՞լ ես, — ուրախ ասաց նա և մտերմաբար գրկեց նրան, — կներես, որ սպասեցնել տվեցի, շատ ուրախ եմ եղբայր, եթե իմանաի, թե որ ժամին ես գալու, Մոսոյին կուղարկեի օդանավակայան քեզ դիմավորելու:

— Չէ, Վազգեն ջան, ի՞նչ կարիք կար, լավ տեղ հասա…

Երեք գնդապետները, զարմացած նայում էին անծանոթ եկվորին, որին Վազգենը այդպես ջերմ ընդունեց:

— Տղե՛րք, ծանոթացեք, մեր ամենալավ բժիշկն է, — ապշահար սպաներին ներկայացրեց Վազգենը, նրանք ձեռքով բարևեցին եկվորին, — Առաքել ջան, սանիկներս են, այնպես որ հարազատ մարդիկ են:

— Վազգեն, երեքն էլ սանիկնե՞րդ են, — զարմացավ նա:

— Հա, Առաքել ջան, երեքի երեխաների քավորը ես եմ, — բացատրեց նա, — սա մեր Մանվելն է, երևի էջմիածնեցի Մանվելի մասին լսած կլինես, է՛ս էլ մեր էջմիածնեցի` Ֆիրդուսի տղան է՝ Սերյան Սարոյանը, Աղաբեկյան Արթուրի մասին գիտես, ժամանակին МВД- ում է աշխատել։

— Այո, տեղյակ եմ, չեմ տեսել բայց հեռակա կարգով ծանոթ եմ իր պատմությանը:

— Դու ու՞մ մասին չգիտես որ, — կատակեց Վազգենը: — Առաքել ջան, ճանապարհից ես եկել սոված կլինես, մի բան պատվիրե՞մ…

— Շեֆ ջան, ես հարցրել եմ, ասած ճաշել է, — մեջ մտավ Մովսեսը:

— Չէ, Վազգեն ջան, քաղցած չեմ, թող մնա հետո…

— Դե լավ տղերք, դուք տեսեք ինչ եք անում, — ասաց Վազգենը: — Իմացեք, որ բժիշկը էսօր ձեր հյուրն է: Երբ վերջացնենք կգանք մեր մշտական տեղը…

Սպաները հրաժեշտ տվեցին և դուրս եկան:

— Նառա ջան, սուրճը այստեղ կբերես, — պատվիրեց Մովսեսն ու Վազգենի և Առաքելի հետ մտավ աշխատասենյակ:

— Առաքել ջան, գիտե՞ս չէ, թե ինչքան սպասող ունես այստեղ, — ուրախ ասաց Վազգենը, երեկ գեներալ Բժշկյանցի մոտ էինք, ինքը խորհուրդ տվեց քեզ կանչել, դրա համար շտապեցինք քեզ կանչել…

— Հա, Մովսեսն արդեն ասաց…

— Տեսնում եմ, Մոսոն հասցրել է ասել, թե ինչի համար եմ կանչել…

— Շեֆ ջան, առանց իմ ասելու էլ, ինքը գիտեր, — մեջ մտավ Մովսեսը:

— Ո՞նց թե գիտեր, — զարմացավ Վազգենը, — չլինի՞ թե Բժշկյանցն է ասել:

— Չէ, Վազգեն, ոչ մեկ էլ չի ասել, — բացատրեց նա, — ուղղակի Մովսեսը բերանից թռցրեց… Ես չեմ գուշակել:

— Երևի շեֆ ջան, բերանիցս եմ թռցրել, լավ չեմ հիշում, — արդարացավ Գեղանգուլյանը:

Ներս մտավ քարտուղարուհին, սկուտեղը ձեռքին մոտեցավ և սուրճի գավաթները դրեց նրանց առջև:

— Նաիրա ջան, ոչ մեկին չթողնես մոտս, — պատվիրեց Վազգենը, — Լևոնն ու Վանոն էլ որ գան, ասա խորհրդակցություն է, կվերջացնեմ նոր:

— Եղավ, պարոն Սարգսյան, — ասաց քարտուղարուհին, ու դուրս գալով աշխատասենյակից, ետևից փակեց դուռը:

— Վազգեն, ինչպես տեսնում եմ` արդեն տեղափոխվել ես այստեղ, — զարմացած հարցրեց բժիշկը,

— Հա, Առաքել ջան, Բաղրամյան 26-ում եմ հիմա նստում, — բացատրեց նա, — այստեղից Լևոնին հսկելը հեշտ է, թե չէ մեկել տեսար մի հիմարություն արեց…

— Լավ, Վազգեն, արդեն պարզ է, հիմա դու ինձ ասա, ինձ կանչելու նպատակդ ո՞րն է, և ինչու՞ ես այդպես շտապում, — թեման փոխեց նա, — նախօրոք ասեմ, որ ամեն ինչ հանգիստ անես, շտապելը կարող է վատ հետևանքներ թողնել:

— Բժիշկ ջան, ինչպես ասացի, շեֆը ուզում է « պրեզիդենտ » դառնալ, — ասաց Մովսեսը, — գեներալ Բժշկյանցին հարցրեցինք, նա էլ ասաց, որ քեզանից լավ խորհրդատու չենք գտնի, այնպես որ դու մասնագետ ես, մեզ կասես թե ինչ է հարկավոր անել:

— Վազգեն, իսկ դու՛ պատրա՞ստ ես, — հարցրեց նա:

— Դէ՜, բժիշկ ջան, դու՛ պիտի ասես, — խորամանկ ժպտաց Վազգենը,

— Հենց դրա համար էլ կանչել եմ քեզ, որ դու ասես…

— Շեֆ, հիվանդանոցի պահով ես արդեն ասել եմ, — ընդհատեց Գեղանգուլյանը:

— Հա՜, լավ հիշեցրիր Մոսո ջան, — ուրախացավ նա, — Առաքել ջան, մինչև է՛ս թեմային անցնելը, կցանկանայի, որ լսես առաջարկությունս, ե՛կ, տեղափոխվիր Երևան, Պռոշյանի վրայի « Լեչ-կամիսիայի » հիվանդանոցը կսեփականաշնորհենք ու կտանք քեզ, այնպես որ, մեզ օդի ջրի պես կադրեր են պետք, այն էլ քեզ պես.․․

— Վազգեն, Մովսեսին արդեն ասել եմ, այնպես որ, կմտածեմ ու կասեմ, դեռ ժամանակ ունենք, — խոստացավ նա:

— Առաքել ջան, հարց չկա, դու ինձ ասա ի՞նչ պաշտոն ես ուզում, ո՞ր բնագավառը, այնպես որ` քո հայեցողությամբ, — ասաց Վազգենը, — առողջապահության նախարար, մի խոսքով կլինի քո սրտի ուզածով… Միայն ասա:

— Լավ, կմտածեմ տեղյակ կպահեմ, — խոստացավ նա, — դու գործից խոսիր, ի՞նչ խորհուրդ է պետք Վազգեն:

— Դե, երևի արդեն գիտես, թե ընտրություններին ինչ եղավ, ժողովուրդը դժգոհ է, էլ չասեմ, որ սեպտեմբերի 25-ի կրակոցները ավելի են սրել իրավիճակը, Լևոնին հազիվ ենք պահում, ուզում էր հրաժարական տալ: Հիմա տեսնում ես, տեղավորել եմ Բաղրամյան 26-ում, որպեսզի վերահսկեմ իր շարժը, նա վախեցած է, կարողա մեկ էլ տեսար մի տեղ թռավ: Դե երկիրն էսպես խառն է, ստիպված զորքը մտցրել եմ քաղաք, « Հատուկ դրություն » եմ հայտարարել ու պարետային ժամ, մինչև այս ամենը հանդարտվի: Ինչքա՞ն պիտի Լևոնին պահեմ, մտածում եմ միանգամից նախագահ դառնամ ու վերջացնեմ է՛ս տուն- տունիկը, առանց այն էլ…

— Այո՜, լսել եմ, գիտեմ, հասկանում եմ մտահոգություններդ, — ասաց նա:

— Դէ հիմա որպես մասնագետ, ասա ի՞նչ անենք, ինչպե՞ս դուրս գանք այս վիճակից, — հարցրեց Վազգենը:

— Վազգեն, դու ինձնից ի՞նչ կուզենաիր լսել, — հարցրեց նա:

— Դե, մենք քեզ պիտի լսենք, դրա համար էլ քեզ կանչել եմ, ասա ինչպե՞ս կարելի է անել, որպեսզի խուսափենք հերթական ցնցումներից, դու աշխատանքային փորձ ունես, մասնագիտացված ես…

— Վազգեն, ինքդ գիտես, որ դա շատ լուրջ հարց է, հո՞ սուրճի գավաթ չենք նայում, որ ասեմ… Պետք է ամեն ինչ ուսումնասիրել, հաշվարկել…

— Լավ, բժիշկ ջան, ես կսպասեմ, ինչքան պետք է հաշվարկի, ծանր ու թեթև արա, ինչ-որ բանի կարիք լինի, Մոսոն քո տրամադրության տակ է, այնպես որ, հարց չկա..․ Մոսո՛, բժիշկն ինչ ուզի կտաս, ես կզանգեմ Միքաել Հարությունյանին ու Սերժին, թող քամակները շարժեն, ինչ-որ պետք լինի գետնի տակից կգտնեք կբերեք, որ տեսնենք` թե ինչ ենք անում:

— Հարց չկա, շեֆ ջան, ոնց ասես, — համաձայնվեց Գեղանգուլյանը:

— Վազգեն, շատ դեպքերում շտապողականությունը կարող է ճակատագրական լինել, ոչ միայն պետության և ժողովրդի, այլև հենց քո համար, այդ պատճառով` հապճեպ որոշումներից հրաժարվիր: Ամեն ինչը հանգիտ է արվում, պետք է ժողովրդի մեջ ձևավորվի այն կարծիքը` որ դու բռնությամբ չես եկել իշխանության, քանի որ հիմա ժամանակաշրջանն այլ է, միջազգային կառույցները կարող են ճանաչել երկիր` որտեղ իշխում է « դիկտատուրա », ինքդ գիտես որ բռնակալները երկար կյանք չեն ունենում: Պետք է ժողովրդին ապացուցես, որ արժանի ես նախագահ լինելու, որ արժանի ես առաջնորդել ժողովրդին: Հիմա ժողովուրդը բորբոքված է, այդ կրակոցներով նրանց մոտ սպանեցիք հավատը ձեր հանդեպ, ուստի պետք է հիմա կամաց -կամաց աշխատեք դրական գործեր անել, որպեսզի ժողովուրդը կարողանա գնահատել ու վստահել ձեզ երախտապարտություն ցուցաբերել:

— Բժիշկ ջան, գեներալ Բժշկյանցն էլ է նույն կարծիքին, — ուրախ ասաց Գեղանգուլյանը, Վազգենը և նա զարմացած էին, որ Առաքելը նույն խոսքերով ներկայացրեց պատասխանը:

— Վազգեն ջան, բայց ինչպես ասացի ես կուսումնասիրեմ, տեսնեմ թե ինչպե՞ս կարելի է շտկել բացթողումները, ինչպե՞ս դուրս գալ այս քաոսային վիճակից: Այնպես որ, մեր պայմանավորվածությունը ուժի մեջ է, — խոստացավ նա:

— Շատ շնորհակալ կլինեմ բժիշկ ջան, դու գիտես, պարտքի տակ չեմ մնա, — ասաց Վազգենը, — լա՜վ, բժիշկ ջան, հեռու ճանապարհից ես եկել, հոգնած կլինես, հիմա կգնանք մի հատ լավ « օբյեկտ » կա, « սաունա » կընդունես, կհանգստանաս, մի կտոր էլ հաց կուտենք, հիմա սանիկներս սեղաները գցած մեզ են սպասում… Էջմիածնի ճամփի վրա է, հեռու չէ, այնտեղ ձկան քյուֆտա են տալիս, մատերդ էլ հետը կուտես.․․ Այնպես որ, մերժում չեմ ընդունում:

— Վազգեն, թող մնա վաղը, այսօր հոգնած եմ, դեռ գեներալին էլ պետք է տեսնեմ, վստահ եմ, որ ինձ է սպասում…

— Լավ, Առաքել ջան, համոզեցիր, — տեղի տվեց Վազգենը, — բայց իմացի, վաղը գնալու ենք ուտել-խմելու, սանիկներս կնեղանան ամոթ է, հո խայտառակ չե՞մ լինելու…

— Լավ, վաղը կգնանք, որ սանիկներիդ չնեղացնենք, — համաձայնվեց նա:

— Մոսո՛, Առաքելին կտանես ուր որ պետքն է, այսօրվանից մեր բժշկի տրամադրության տակ կլինես, դու գիտես քո անելիքը…

— Չէ, Վազգեն ջան, շնորհակալություն, տաքսիով կգնամ, — հրաժարվեց նա:

— Բժիշկ ջան, սա հրաման է, Մոսոյին անհարմար դրության մեջ մի դիր, իրենից եմ պահանջելու, — խիստ տոնով ասաց Վազգենը:

— Լա՜վ, եթե այդպես է հարց չկա, — տեղի տվեց նա, — ուրեմն` վաղը կտեսնվենք:

Առաքելը հրաժեշտ տվեց Վազգենին և Մոսոյի հետ դուրս եկավ աշխատասենյակից:

— Շեֆ ջան, հիմա ու՞ր ենք գնում, — հարցրեց Մովսեսը,

— Առաջինը կգնանք գեներալի մոտ, երևի նա ինձ է սպասում,— ասաց բժիշկը:

— Եղավ, շեֆ ջան, — ասաց Մովսեսը:

Նրանք նստեցին մեքենան և շարժվեցին Բաղրամյան պողոտայով՝ դեպի Բարեկամություն:

— Մովսես, ինչու՞ ես ինձ « շեֆ » ասում, — զարմացած հարցրեց նա:

— Ո՞նց թե, բա շեֆը չասա՞ց, որ էսօրվանից շեֆս դու ես…

— Հա՜, դա, — ծիծաղեց Առաքելը, — Մովսես, լավ կլինի, որ ինձ անունով դիմես, ես սովոր չեմ, որ ինձ « շեֆ » են ասում…

— Շեֆ ջան, ո՞նց կլինի, որ քեզ անունով դիմեմ, — զարմացավ նա:

Առաքելը զգաց, որ անիմաստ է նրան համոզելը, քանի որ Մովսեսը միամիտ գյուղացի տղա էր, իր համար դժվար կլինի ընկալել:

— Մովսես, կարող ես ինձ « բժիշկ » ասել, այդպես քեզ համար էլ հեշտ կլինի, ինձ համար էլ, — բացատրեց նա,

— Էղավ, շեֆ ջան, — ուրախ համաձայնվեց Մովսեսը,

— Մովսես, եթե դժվար չէ, այս ծաղկավաճառների մոտ կանգնիր, կուզենաի ծաղիկներ գնել:

— Եղավ շեֆ ջան…

Փողոցային ծաղկավաճառների մոտից ծաղիկներ գնեցին և շարունակեցին ճանապարհը:

Առաքելի համար ամեն ինչ փոխվել էր: Երևանը կարծես առաջվա հմայքը չուներ, ընկղմվել էր մռայլության ու սգի մեջ: Անգամ քաղաքի գույներն էին փոխվել՝ գորշ ու մռայլ, կարծես սև քող էին գցել ողջ քաղաքի վրա, անցորդների թշվառ դեմքերից պարզ էր ամեն ինչ: Օդանավակայանում նկատել էր արդեն մարդկանց սառն, անտարբեր հայացքներն ու մեծ ցավ էր ապրում: Աշխարհի երբեմնի վարդագույն մայրաքաղաքը դարձել էր հեքիաթների սառցե` գորշ քաղաք, որի վրայով կարծես չար կախարդն էր անցել: Քարացած արձանների քաղաք էր հիշեցնում, որտեղ կենդանի մարդու շունչ չկար, շարժվող անցորդները կարծես մեխանիկորեն, առանց զգացմունքների գնում ու գալիս էին, ասես իրենց այդպես էին ծրագրավովրել: Ավելի մռայլ ու թշվառ էր երևում քաղաքը, փողոցների եզրերին ծվարած առևտրականների քարավաններով, որոնք օրվա հացի կարոտ, սառցակալված փորձում էին վաճառել տարիներ առաջ ձեռք բերած իրենց ապրանքները: Մուրացկաններից չտարբերվող քաղաքացիները, կծկված նստել էին ավտոբուսի կանգառներում, սպասելով իրենց ավտոբուսներին: Շատ բաներ էր լսել Հայաստանից եկած իր ընկերներից, և ահա ինքն ականատես է, ուրվականների քաղաքի, որտեղ անշունչ մարդկանց կենդանի կերպարանքները, ոչինչ չէին ասում: Այս մարդիկ և քաղաքը մոռացվել էին աշխարհի կողմից:

Հացի կտրոնի պատմությունների մասին լսել էր, սակայն այս դարում, ինչպե՞ս կարող էին հացը կտրոնով վաճառել, դա նշանակում է, որ արդեն ամեն ինչ վերջացել է, քանի որ մարդուն ճնշելու համար, բավական էր միայն, իր հասանելիք հացի կտրոնից զրկել և նա ու իր ընտանիքը կմատնվեն կործանման:

Հազարավոր ընտանիքներ աչքները ջուր կտրած պիտի սպասեին թղթի այդ կտորին, որն ընդամենը թույլատրելու էր մի քանի գրամ հաց գնել, և այդ կտրոնը պետք էր դեռ վաստակել, կամ մուրալ: Մարդիկ, որոնք տնօրինում էին հազարավոր մարդկանց ճակատագրերը, կարծես թե չէին շտապում նրանց օգնության ձեռք մեկնել, երեխաները, որոնք ուսումից զրկված, « Քավորի» սեղանիկների մոտ կուչ եկած իրենց տիրոջ` « Բազազ Արտեմի » գթասրտությանն էին սպասում, դեռահաս աղջիկները արդեն մարմնավաճառության ճանապարհն էին ընտրել, որպեսզի կարողանան գոնե կուշտ փորով լուսացնել ցուրտ գիշերները: Ամեն ինչ վաճառվում էր, ամեն ինչ գնվում էր կոպեկներով: Հացի կտրոնի համար վաճառում էին նույնիսկ բարոյականությունն ու իրենց պատիվը: « Պատվի համար », « Հացի խնդիրը », « Առաքյալը », « Նամուսը », « Քաոս », « Գիքոր » ու « Պատերազմ », այո, այս ամենի կրկնությունը նույն երանգներով, նույն ձևերով վերարտադրեցինք, չկարողանալով ընտրել լուսավոր ապագայի ճանապարհը, չկարողանալով լսել մեր մեծերի խորհուրդները:

Համատարած թշվառություն, հանկարծ հիշեց Մաքսիմ Գորկու « Հատակում » և « Քաղքենիներ », պիեսները, որոնք հեղինակը գրել է 1902 թվականին, ահա իսկական պատկերը, փոխանակ առաջ գնալու, ետ ենք գնում, քանի որ նոր « տերերը » այդպես էին ցանկանում:

Սա պետական ահաբեկություն է, սպանդ, 15-19 դարերում Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայ ժողովրդին նույն կերպ էին խոշտանգում, սակայն հիմա, ոչ թե օտար նվաճողներն են նրան ոչնչացնում, այլ նրա սեփական ծոցից դուրս եկած հրեշները: Բացառված չէ, որ դրանք հենց այն օսմանցի ենիչերների արյունը կրող ոճրագործներն են, որոնք վերարտադրվել են մեր ժամանակներում: Դրանց դեմն ավելի դժվար է առնել, քան թե օտար նվաճողներինը: Իզուր չեն ասում, « Որ, երբ կացինը եկավ անտառ, ծառերն ասացին… « Կոտը մերոնցից է »: Առաքելը տեղյակ էր սեփականաշնորհման գործընթացի մանրամասներից, և երբեք չէր կարողանում հաշտվել այն մտքին, թե ինչպես կարող են բարբարոսաբար թալանվել հասարակական գույքն ու միջոցները: Գործարաններն ու ֆաբրիկաները, կոլտնտեսությաններին պատկանող հողատարածքներն ու գյուղատնտեսական տեխնիկան, անասնապահական ֆերմաներն ու անգամ բարձրագույն հաստատություններն ու գիտահետազոտական ինստիտուտները:

1990 -ին էր, երբ նա թողեց ամեն ինչ և վիրավորված հեռացավ, չկարողանալով տանել այդ անարխիան ու սանձարձակությունները, որոնք օր-օրի վրա ավելի էին սաստկանում: Սակայն նույնիսկ Սանկտ Պետերբուրգի իր բնակարանում, միշտ սիրով էր ընդունում Հայաստանից եկած հյուրերին, այդ թվում նաև մի քանի անգամ եկած Վազգենին ու Մոսոյին:

— Շեֆ ջան, հասանք, — ասաց Մովսեսը: Առաքելը սթափվեց մտքերից, — շեֆ ջան, ես ներքևում կսպասեմ…

— Մովսես, ուզում ես գնա, մի անհանգստացիր, վաղը առավոտյան կհանդիպենք…

— Չէ, շեֆ ջան, կսպասեմ, ես սովոր եմ, բան չկա…

— Լավ, Մովսես ջան, կաշխատեմ չուշանալ…

— Հարց չկա շեֆ ջան, — համաձայնվեց նա:

Առաքելը իջավ մեքենայից մտավ մուտքը և բարձրացավ աստիճաններով: Սեղմեց դռան զանգի կոճակը, քիչ հետո բացեցին դուռը:

— Բարև ձեզ, Անահիտ Մուշեղովնա, ես եմ, Առաքելը…

— Վա՜յ, Առաքել ջան դու՞ ես, — ուրախցավ կինը, — ներս եկ, — ներս հրավիրեց սպասված հյուրին, — ինչքա՜ն ժամանակ է, ճիշտն ասած մորուք ես պահել չճանաչեցի…

— Տիկին Անահիտ, իսկ դուք չեք փոխվել, ժամանակը կարծես ձեր կողքով է անցել, — բարեխոսեց նա, — ահա, այս ծաղիկներն էլ ձեր համար է, — նա ձեռքի փունջը տվեց նրան, համբուրելով նրա ձեռքը:

— Առաքել ջան, շնորհակալություն, — սիրալիր ժպտաց նա, — ինչպես է երևում, թե իսկական ջենտելմենն ով է: Առաքել ջան, Գրիշան էլ միշտ քո մասին է խոսում, ներս անցիր, նա ճաշասենյակում է…

Առաքելը շուրջը նայեց, այստեղ ամեն ինչ նույնն էր, ինչ մի քանի տարի առաջ, ոչինչ չէր փոխվել, անգամ դասավորված իրերն էին իրենց տեղում: Նա հանեց կոշիկները և մտավ ճաշասենյակ: Ճաշասենյակի սեղանի վրա, թղթերի հսկա կույտ կար, գեներալը կարծես լսել էր եկող հյուրի ձայնն ու անհամբեր սպասում էր, թե նա երբ ներս կմտնի:

Առաքելին տեսնելով նրա աչքերը փայլեցին, հազիվ մի կերպ փորձեց ոտքի կանգնել, Առաքելը շտապեց,

— Ընկեր գեներալ, նստեք, — նա գրկեց գեներալին, կարծես թե գեներալը երկար էր սպասել այդ հանդիպմանը:

— Առաքել, տղաս, լավ է որ եկար, ես էլ մտածում էի, որ էլ չեմ տեսնի քեզ:

— Գրիշա Գայկովիչ, այդպիսի բաներ մի ասեք, դուք դեռ շատ բան ունեք անելու, — հանգստացրեց նա, — ահա, ես էլ եկել եմ, որպեսզի օգնեմ ձեզ․․․

— Լավ ես արել տղաս, քո կարիքը այստեղ շատ է զգացվում, ես վստահ էի, որ դու կգաս․․․

— Ընկեր գեներալ, ինչպես տեսնում եմ շատ զբաղված եք, չլինի՞ թե գիրք եք գրում…

— Այո, տղաս, գրում եմ, ձանձրույթս այս թղթերի մեջ եմ թաքցնում, հուշեր, աշխատանքային փորձ, չեմ ցանկանա, որպեսզի դրանք հենց այդպես կորչեն գնան…

— Չեն կորչի, ընկեր գեներալ, ամեն ինչ դեռ առջևում է, — հանգստացրեց նա:

— Լավ ես ասում, եթե դու ասում ես, ուրեմն դեռ ոչինչ կորած չէ, դու միշտ էլ կարողացել ես կանխագուշակել դեպքերը…

— Չէ, ընկեր գեներալ, ես հաշվարկում եմ, դա միայն մաթեմատիկա է, ուրիշ ոչինչ, — ասաց նա:

— Դե՜, ի՞նչ կարևոր է` թե դա մաթեմատիկա է, կամ թե կենսաբանություն, կարևորը, որ կարողանում ես տեսնել ապագան:

— Ընկեր գեներալ, այստեղ գալուց ամեն ինչ տեսա, և առանց գուշակելու էլ ապագան պարզ է: Ողբալի վիճակում ենք հայտնվել, շատ ցավալի է…

— Այո՜, մայոր, իրավացի ես, ինքս էլ դուրս չեմ գալիս փողոց, ոտքերս ցավում են, ծերացել եմ, սիրտս էլ չի դիմանում, երբ տեսնում եմ ժողովրդին այս վիճակում, սա գենոցիդ է Առաքել, սա սպանդ է, սեփական ժողովրդի սպանդ:

— Ընկեր գեներալ, այստեղ գալուց առաջ Վազգենին տեսա, իր վարորդը ներքևում ինձ է սպասում: Ինձ ասաց, որ քո խորհուրդով է ինձ կանչել, ցանկություն հայտնեց, որ օգնեմ իրեն խորհուրդ տամ, ինչպես վարվել, իր ծրագրերի հարցում: Գրիշա Գայկովիչ, եթե դուք չլինեիք, ապա ես չէի գա, ինքներդ գիտեք, որ ես է՛դ փրչոտին չեմ սիրում…

— Գիտեմ, տղաս, գիտեմ, — ասաց գեներալը, — ախր դա՛ ի՞նչ սիրելու բան է, դու գիտե՞ս, որ նրան ոչ մեկը չի սիրում, շնագայլերին իր կողքին է հավաքել ու երկիրն է թալանում…

— Լավ ընկեր, գեներալ, հիմա ինչո՞ւմն է բանը, ինչի՞ համար է պետք իմ ներկայությունը, ես ինչո՞վ կարող եմ օգտակար լինել…

— Տղաս, հենց քո կարիքը ունեմ ես էլ, մեր ժողովուրդն էլ:

— Ընկեր գեներալ, ժողովուրդը՞, — զարմացավ նա:

— Այո՛, տղաս ժողովուրդը՜, Հայրենիքը նույնպես… Վերջապես դու սպա ես, այն էլ մայո՛ր…

— Ընկեր գեներալ, ես արդեն զինվորական չեմ, և չեմ էլ ուզում հիշել, առանց այն էլ սիրտս կտոր-կտոր է լինում… Այս ինչի՞ են հասցրել երկրիը, որ անգամ հացն են կտրոնով վաճառում:

— Տո՛, մենակ դա՞ տղաս, — հոգոց հանեց նա, — հիմա օդն էլ, շնչելն էլ է իրենց ձեռքին, կփակեն ու շնչահեղձ կանեն ժողովրդին…

— Ընկեր գեներալ, էդ ազգադավը որտեղի՞ց եկավ ու ընկավ այս ժողովրդի ջանին:

— Մայոր, դու ինձնից լավ գիտես, — ասաց գեներալը, — ես վստահ եմ, որ դու գիտես, թե ինչպես կարող ենք կանգնեցնել նրան:

— Ընկեր գեներալ, այսօր տեսա Վազգենին ու կասեմ, որ շատ էր փոխվել, հետն էլ երեք գնդապետ տեսա, հանցագործի մռութներով:

Տեսնես Վազգենը դրանց որտեղի՞ց է պեղել…

Գեներալը հյուծված էր, հուզմունքը դժվարությամբ էր թաքցնում,

աչքերը խոնավացան:

— Առաքել ջան, դու դեռ չե՞ս ամուսնացել, — փորձեց թեման փոխել

նա, — տղաս, ճանապարհից ես եկել, քաղցած կլինես․․․

— Չէ, շնորհակալ եմ, օդանավում ճաշել եմ․․․

Ներս մտավ տիկին Անահիտը․

— Ընկեր սպաներ, այստե՞ղ եք ճաշելու, թե՞ կգաք խոհանոց․․․

— Շնորհակալություն, տիկին Անահիտ, ես քաղցած չեմ․․․

— Շնորհակալություն, տիկին Անահիտ, ես քաղցած չեմ․․․

— Առաքել ջան, Գրիշան էլ հաց չի կերել, սպասում էր քեզ, որպեսզի միասին ճաշեք, — ասաց տիկին Անահիտը, — համ էլ քո սիրած ճաշներն եմ պատրաստել` դոլմա և թանապուր, տաք -տաք կուտեք կտաքանաք:

— Տիկին Անահիտ, ինչ լավ է, իսկապես, որ թանապուրից չեմ հրաժարվի, — ուրախ ասաց նա, — էն էլ ձեր պատրաստած ճաշերը, բոլորն էլ համեղ են, այնպես որ` հասցրել եմ կարոտել։

— Անահիտ ջան, խոհանոցում կճաշենք, Առաքելը մեր տան անդամն է, — առաջարկեց գեներալը, Առաքելը օգնեց նրան ոտքի կանգնել, և ուղեկցեց նրան խոհանոց։

— Առաքել ջան, քեզ շատ ենք կարոտում, Գրիշան էլ անընդհատ թե բժիշկս չկա՜, բժիշկս չկա՜, հոգին ցավում է, ինքդ գիտես, թե հոգու ցավը ինչ վատ է, ամեն անգամ ներս է գցում, օրերով հաց չի ուտում, մտքերով է տարված, — գանգատվեց խեղճ կինը, — մեկ-մեկ էլ նկատում եմ, որ ինձանից թաքուն ծխում է․․․

— Ինչպե՞ս թե ծխում է, — զարմացավ նա, — Գրիշա Գայկովիչ, ախր դուք չէիք ծխում, ինչու՞ հիմա, այս տարիքում սկսեցիք ծխել։

— Է՜հ, բժիշկ ջան, դու ճանապարհից գալուց տեսար, — հոգոց հանեց գեներալը, — ասում էիր, թե սիրտդ մղկտում է` այդ ամենը տեսնելուց, բայց ասա՛, ես ի՞նչ անեմ, երբ ամեն վարկյան դա եմ տեսնում։

— Բժիշկ ջան, անցած անգամ, փոստատարը թոշակն էր բերել տուն,

Գրիշան տեսավ, որ ոտքերին պատառոտված կոշիկներ են, մատները երևում էին բացված անցքերից։ Վերցրեց ու իր ամբողջ թոշակը տվեց նրան, ասաց որ կոշիկներ գնի, ու մյուս անգամ առանց նոր կոշիկների չգա, խեղճ կինն էլ ասաց, որ երեխաներ ունի, ողջ գումարը նրանց վրա է ծախսում, ինքը այդպես յոլա կգնա, չէր ուզում գումարը վերցնել, Գրիշան շատ ստիպեց, նա հրաժարվեց վերցնել։ Գրիշան էլ քո ուղարկած կիսաճտկավոր կոշիկները, որը ինձ համար էիր ուղարկել, նվիրեց այդ կնոջը, փողն էլ գաղտնի մտցրեց կոշիկներ մեջ․․․

Գեներալի աչքերը արցունքոտվեցին։

— Լավ եք արել, տիկին Անահիտ, — նա գրկեց գեներալին, — մի անհանգստացեք, ես նոր կոշիկներ կուղարկեմ, բարի գործ անելը վատ բան չէ, վերջապես մենք հայ ենք…

— Առաքել, հասկանու՞մ ես, միայնակ կին է, չորս երեխաներ, ամուսինը Արցախում՝ պատերազմում զոհվել է, — հուզված ասաց գեներալը, — խեղճ կինը առավոտը լույսը դեռ չբացված, վազում է այստեղ- այնտեղ, որպեսզի մի երկու կոպեկ աշխատի՝ որբերին պահելու համար։

— Հասկանում եմ, Գրիշա Գայկովիչ, հիմա ողջ ազգն է այսօր որբացած, օդանավակայանում տեսնում եմ, Ռուսաստանում հազարավոր հայաստանցիներ կոպեկների համար են աշխատում․․․

Այս ի՞նչ օրը գցեցին խեղճ ժողովրդին․․․

— Առաքել ջան, դու պետք է վերադառնաս Հայաստան, Աստծո սիրուն, վերադարձի՛ր, թե չէ՝ սրանք մեզ կհոշոտեն, — խնդրեց գեներալը:

— Ընկեր գեներալ, խոսք չեմ տալիս, բայց կաշխատեմ մի բան անել, — խոստացավ նա, — տիկին Անահիտ, ես կուզենաի օգնել այդ կնոջը, իսկ ինչպե՞ս կարելի է տեսնել նրան, ես կցանկանայի ամեն ամիս գումար փոխանցել երեխաների հաշվին, ինչքան չլինի նրանց հայրը մեզ համար է զոհվել, դա մեր սուրբ պարտքն է․․․

— Ապրես, տղաս, իրոք դու ազնվազարմ հայորդի ես, — գեներալը չկարողացավ թաքցնել արցունքները։ Առաքելը գրկել էր նրան, գեներալի ձեռքերը դողում էին հուզմունքից:

— Գրիշա, քեզ հուզվել չի կարելի, — հազիվ խոսեց կինը, նա էլ էր հուզված, սակայն փորձում էր ցույց չտալ հուզմունքը, որպեսզի այն չփոխանցվի ամուսնուն։

Սեղանին դրված էին թարմ կանաչեղենը և բուրումնավետ խորտիկները:

— Տիկին Անահիտ, ճիշտն ասած մտքովս չանցավ ճանապարհին հաց գնել, — ասաց Առաքելը,

— Առաքել ջան, մի անհանգստացի, հացի կողմից նեղություն չենք քաշում, — ասաց գեներալը, — Վազգենի վարորդը՝ Մոսոն ամեն օր թարմ հաց է բերում, կաթ, միս․․․

— Առաքել ջան, հարևաններին ենք տալիս, խեղճերը երեխա են պահում, — ասաց տիկին Անահիտը:

— Ճիշտ եք անում, թող տան, չեն սատկի, ժողովրդին թալանել են ու սնանկացրել, հիմա էլ բարեգործ են ձևանում, իրենք չե՞ն այս երկիրը այս օրը գցել, — բարկացավ նա, — արդեն չեմ դիմանում, կներեք ոգևորությանս համար։

— Այո, Առաքել ջան, Գրիշան էլ է այդպես կարծում, — ասաց տիկին Անահիտը, — գոնե քչից-շատից՝ այդ ձևով ենք հարևաներին բաժին հանում։

— Ոչինչ, տիկին Անահիտ, դեռ կգան լավ ժամանակներ, — հուսադրեց նա:

— Լավ, տղաս, ճաշդ կեր, թե չէ սառեց, հետո կզրուցենք, — առաջարկեց գեներալը։

Առաքելը ախորժակով ուտում էր ճաշը, կարծես, թե մի քանի շաբաթ հաց չէր կերել։ Հայաստանի սնունդը համ ու հոտ ունի, իսկ Ռուսաստանինը անհամ է ու անհոտ։ Ճաշկերույթը վերջացավ, տղամարդիկ առանձնացան գեներալի աշխատասենյակում։ Գրապահարաններին խնամքով դասավորված էին գրքերը, հայ և ռուս դասականների բազմահատորյակները։ Պատին փակցված էր գեներալի երիտասարդ ժամանակվա լուսանկարը։

Ժամանակին նա Խորհրդային ավիացիայում էր ծառայել, հետո նոր անցել էր ազգային անվտանգության համակարգ, սակայն միշտ իր հայացքը կապույտ երկինքն էր։ Հայրենական պատերազմի ժամանակ եղել էր էսկադրիլիայի հրամանատար, հարյուրավոր թռիչքներ դեպի թշնամու դիրքեր, երեք անգամ վիրավորվել էր, սակայն ապաքինվելուց հետո, նորից վերադարձել էր մարտադաշտ։ Անվտանգության համակարգում երկար տարիներ աշխատելիս նրան ուղարկել են Կուբա, Հոնդուրաս, Մոնղոլիա, որպես բանակային հետախուզության մասնագետ։ Հետո էլ նշանակվել է ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեում, որպես պետ։ Վերջին տարիների իշխանափոխությունից հետո, այդ կառույցը կազմալուծվեց, քանի որ նոր իշխանություններին հարկավոր չէր նման կառույց:

Գեներալը անցավ թոշակի, իսկ համակարգի աշխատողները հեռացան և սկսեցին աշխատել տարբեր ոլորտներում, շատերը Առաքելի պես հեռացան երկրից։

— Ընկեր գեներալ, Վազգենը հաճախակի է լինու՞մ այստեղ, — հարցրեց նա:

— Այո, հաճախակի, շաբաթվա մեջ երեք, չորս անգամ, — ասաց նա:

— Բայց օգուտ չկա, ես խորհուրդ եմ տալիս, իսկ նա խոստանում է, բայց ես էլ գիտեմ, որ դրանք սուտ խոստումներ են․․․ Դեռ փառք Աստծո, լուրեր հասցնողներ կան, այնպես որ, լավ գիտեմ, թե նա ինչով է զբաղված։

— Ընկեր գեներալ, իսկ Վազգենին ո՞վ բերեց համակարգ, որտեղի՞ց հայտնվեց այդ ապուշը, — հարցրեց նա:

— Բժիշկ ջան, լավ ասացիր՝ Ապուշը՛, — քմծիծաղեց գեներալը, — գիտես, նրա պատմությունը շատ հետաքրքիր է, որ ասեմ ծիծաղդ կգա:

— Եթե դժվար չէ, խնդրում եմ պատմեք Գրիշա Գայկովիչ, — խնդրեց Առաքելը:

— Իհարկե, կպատմեմ, — համաձայնվեց նա, — 1988 թվականն էր, Երևանում ցույցեր էին ու միտինգներ, Մոսկվայից կարգադրել էին ամիջապես վիժեցնել այդ ըմբոստությունը: Մարիուս Յուզբաշյանը խառնվել էր իրար, երևի ավելի շատ իր պաշտոնի համար էր անհանգստանում, քան թե իրավիճակի: Դէ, դու Յուզբաշյանին լավ գիտես…

— Այո, ընկեր գեներալ, լավ գիտեմ, — քմծիծաղեց նա,

— Յուզբաշյանը Կառլոս Ղազարյանին կարգադրել էր նոր կադրեր հավաքել — շարունակեց գեներալը, — որպեսզի, այդ կադրերին « Ներարկի » այդ շարժման մեջ, նրանք փորձում էին « լիկվիդացնել » այդ « ծայրահեղական » ակտիվիստներին: Դե կոմսոմոլի մեր երիտասարդական կադրերը ամենահամապատասխան տարբերակն էին, նոր կադրերի հավաքագրման համար։ Հրանուշ Հակոբյանը, որը այդ ժամանակ Հայաստանի Կոմսոմոլի առաջին քարտուղարն էր, ՀամԼկեմ Կենտկոմի բյուրոյի նիստի ժամանակ, նկատում է երիտասարդ Կոմսոմոլի ակտիվիստ՝ Վազգեն Սարգսյանին: Ավելի ճիշտ, կարելի էր ասել, որ Վազգենը ինքն է մոտենում Հրանուշին, և խնդրում, որպեսզի իրեն անդամագրեն այդ գործերի մեջ, նա պատրաստ էր օգնել կոմսոմոլի հատուկ առաջադրանքներ կատարելու հարցում: Հրանուշ Հակոբյանին էլ դուր է գալիս երիտասարդը, նա խոստանում է, որ կբարեխոսի նրա համար: Նա ամիջապես զանգահարում է ներքին գործերի մինիստր Կառլոս Ղազարյանին ու հայտնում նրա մասին: Կառլոս Ղազարյանը, որոշում է տեսնել նրան, կանչում է իր մոտ և զրուցում: Հետաքրքիրն այն էր, որ երիտասարդը ոգևորված խնդրում էր, որ իրեն վերցնեն ոպես գործակալ: Կառլոս Ղազարյանն էլ կատակով ասում է. « Տղա ջան, պետք է մորուք պահես, ու սև վերնաշապիկ հագնես, որպեսզի « էքստրեմիստներից » չտարբերվես : Նա էլ խոստանում է կատարել բոլոր հրամանները: Բանն այն էր, որ երիտասարդը առողջական խնդիրներ ունենալու պատճառով ազատված էր եղել զինվորական ծառայությունից, սակայն նրա ոգևորությունը ստիպում է Կառլոս Ղազարյանին գրավոր ներկայացնել երիտասարդի գործը КГБ` Գեներալ Մարիուս Յուզբաշյանին: Յուզբաշյանը ծանոթանում է գործին, կարգադրում Կառլոս Ղազարյանին, որպեսզի երիտասարդը լրացնի ՆԳՆ թեստավորման թերթիկը, որտեղ պետք է ստուգվեին, նրա մտավոր կարողությունները և հոգեբանական վիճակը: Երիտասարդը լրացնում է թերթիկը, և գործը ուղարկվում է Յուզբաշյանի մոտ: Յուզբաշյանը զանգահարում է ինձ և խնդրում, որպեսզի մեր «Կոմիտեի » հոգեբանը ծանթանա գործին և գրավոր ներկայացնի նրա հոգեկան վիճակի ախտորոշումը:

— Ընկեր գեներալ, կարծես թե մի այդպիսի բան հիշում եմ, — ընդհատեց Առաքելը, — շատ լավ եմ հիշում, անգամ մանրամասնությունները…

— Այո, տղաս, նրա թեստը քո ձեռքի տակ է եղել, — ժպտաց գեներալը, — ես նրա գործը պահում եմ, և քեզ տալիս եմ միայն նրա լրացրած էջը, որպեսզի դու ծանոթանաս թեստին ու զեկուցես ինձ, թեստը տեսնելուց հետո, դու ասացիր, որ դա շիզոֆրենիկի գրած պատասխաններ է…

— Այո՜, այո՜, լավ եմ հիշում, — ուրախացավ նա, — ընկեր գեներալ, նույնիսկ զարմացել էի, թե ինչպես էր այդ ապուշը բանակում ծառայել…

— Այո՜, դու հենց այդպես էլ զեկուցագրում գրել էիր « Շիզոֆրենիկ», որը չի կարող անգամ բանակում ծառայել, էլ ուր մնաց ՆԳՆ համակարգ… Նույնիսկ զեկուցագրի վերջում գրել էիր « Միխայիլ Աֆանասևիչ Բուլգակով` « Շարիկով »:

— Բայց ընկեր գեներալ, ես զեկուցագրում ամեն ինչ պարզ գրել էի, ինչպե՞ս Յուզբաշյանը նրան վերցրեց ծառայության, — ասաց Առաքելը:

— Մայոր, պետք է խոստովանեմ, — տխուր ասաց գեներալը, — ես այն ժամանակ, թաքցրեցի քո զեկուցագիրը, միայն Յուզբաշյանին բանավոր զեկուցեցի, որ ամեն ինչ նորմալ է…

— Իսկ ինչու՞ թաքցրեցիք ընկեր գեներալ, եթե գաղտնիք չէ…

— Մայոր, դու գիտե՞ս որ քեզ շատ եմ սիրում, և քեզանից գաղտնիքներ չունեմ թաքցնելու, — արդարացավ գեներալը, — ավելի ճիշտ քեզ էի ուզում փորձել, քան թե Վազգենին..․

— Ինչպե՞ս թե ինձ, — զարմացավ նա,

— Կներես տղաս, միայն համոզվելու համար, — արդարացավ նա, կասկածում էի քո ունակությունների վրա:

— Եվ ի՞նչ, համոզվեցի՞ք, ընկեր գեներալ, — կատակեց նա:

— Եթե թույլ կտաս, կբացատրեմ, — խնդրեց գեներալը, — բայց ասա որ չես նեղանում…

— Գրիշա Գայկովիչ, դուք գիտե՞ք թե ինչքան եմ հարգում ձեզ, ինչպե՞ս կարող եմ նեղանալ, — հանգստացրեց նա:

— Դե, ես էլ Յուզբաշյանին չասեցի քո զեկուցագրի մասին, — շարունակեց գեներալը, — միայն հավաստեցի, որ նրա հետ կարող է աշխատել, դե նա էլ սկսեց հանձնարարականներ տալ նրան:

Ինչպես արդեն ասացի, ես միայն ուզում էի համոզվել, զեկուցագրի վերջին երկու բառերի. « Բուլգակովի Շարիկովի » վրա: Արդյունքում, փաստը փաստ… Այնպես որ, տղաս, երբ ամեն անգամ տեսնում եմ Վազգենին, քո գրած բառերն եմ հիշում: Վազգենը ոչնչով չի տարբերվում Շարիկովից, և սուտ է խոսում, լկտի է, խորամանկ, քաղքենի, մի խոսքով՝ Շարիկով: Դու դեռ այն ժամանակ նրան չէիր տեսել, միայն նրա լրացրած թեստն էիր տեսել և ճիշտ կարողացել էիր տալ նրա բնութագիրը:

— Լավ, Գրիշա Գայկովիչ, հիմա ի՞նչ անենք, նորից նրան շուն դարձնե՞նք, — կատակեց Առաքելը, նրանք ծիծաղեցին:

— Դէ՜, բժիշկը դու ես, կասես թե ի՞նչ անենք, — նույն տոնով շարունակեց գեներալը, — մայոր ի՞նչ ես կարծում, նրան կարելի է մարդ դարձնել…

— Ընկեր գեներալ, գիտե՞ք, այդ թեստերի մեջ մի հարց կար, — շարունակեց նա, — այնտեղ գրված էր, որ հորիցդ և մորիցդ բացի ու՞մ ես շատ սիրում… Նա այդ հարցին պատասխանել էր` «Կոմսոմոլին»:

Նրանք ծիծաղեցին:

— Ինչպե՞ս թե, — զարմացավ գեներալը:

— Այո՛, հենց այդպես էլ գրել էր, « Կոմսոմոլը՛ » — հաստատեց նա, — ընկեր գեներալ, պատկերացնու՞մ եք, նա գրել էր, որ « Կոմսոմոլին » ծնողներից շատ է սիրում: Կարո՞ղ էր չէ, օրինակի համար գրել Հայրենի՛քս, հայրենի օջախը՛, կամ սիրած աղջիկը, կյանքը, կամ թեկուզ Աստծուն, կամ որևէ այլ բան, նա ուղղակի նշել էր Կոմսոմոլը՛… Դե հիմա ինքներդ ասեք, դա կատարյալ ապուշ չէ՞… Իմ պրակտիկայում այդպիսի բան չեմ տեսել, անգամ չեմ լսել, որ կոմսոմոլը ծնողներից շատ սիրեն…

— Իսկապես որ, եզակի երևույթ է, — զարմացավ գեներալը, — մայոր, հիշու՞մ ես « Կոմիտեի » այն Շահբազյանին… Փոխգնդապետ Շահբազյանը, որը հարազատ եղբորը Սիբիր աքսորել տվեց, ինչ է թե Բրեժնևին հայհոյել էր:

— Այո, ընկեր գեներալ, լավ եմ հիշում, — ասաց նա, — այնպես որ՝ այս պատուհասը դրանից ավելի վտանգավոր է, կարող է անգամ սրբությունները ոտքի տակ տալ, նույնիսկ ծնողներին, դրա համար պետք է նրանից զգույշ լինել, երբ նա զգաց իշխանության հզորությունը՝ դժվար կլինի նրան կանգնեցնել, ինչպես ասում է ժողովուրդը՝ « անաղուհաց քրդի շուն », մի խոսքով. « Բոշա »:(գնչուին են ասում բոշա)

Գեներալը սկսեց ծիծաղել:

— Վա՜յ տղաս, ինչքան իմաստուն ես, ես այս տարիքիս խոնհարվում եմ քո առջև, — կատակեց նա, — գիտե՞ս չէ, Յուզբաշյանը նրա կոդավորված գաղտնանունը հենց « Բոշա » էլ դրել էր…

— Ինչպե՞ս թե « Բոշա », — զարմացավ նա:

— Այո, Վազգենը համակարգում գործում էր « Բոշա՛ » ծածկանունով, — բացատրեց գեներալը, — չգիտեմ, այդ անունը երևի հենց ինքը` Յուզբաշյանն է դրել, կամ էլ Կառլոս Ղազարյանը: Վազգենը ամեն անգամ վազում էր Կառլոս Ղազարյանի մոտ, ամեն մանրուքի համար փող էր ուզում, որպեսզի սրա նրա մասին տեղեկություններ տա, հարևանների, շրջապատի մարդկանց: Նույնիսկ օրվա մեջ հարյուր անգամ մտնում էր ՆԳՆ վարչություն, այնքան էր գնացել եկել, որ անունը դրել էին « Բոշա »: Դե հենց այդ անունն էլ դրեցին նրան որպես ծածկանուն:

— Հետաքրքիր է, դրա մասին ես չեմ իմացել, — ասաց բժիշկը:

— Գիտե՞ս չէ, որ Յուզբաշյանի գլուխը նա կերավ, — տխուր ասաց Գեներալը:

— Այո, գիտեմ ընկեր գեներալ, — ասաց բժիշկը, — Մարիուս Արամիչը եկել էր Սանկտ Պետերբուրգ, մի քանի օր մնաց ինձ մոտ, հետո ասաց, որ գնալու է Հայաստան, որովհետև Վազգենը նրան աշխատանք էր առաջարկել, անգամ Համբարձում Գալստյանին էր ուղարկել Մոսկվա իրեն համոզելու համար: Ես Մարիուս Արամիչին խորհուրդ տվեցի չվերադառնալ Երևան, սակայն նա ինձ չլսեց, մտածում էր մեծ գումարներ կաշխատի: Ինչպես ասում են՝ « жадность губит фраера »: Հետո իմացա, որ Վազգենը խաբել էր նրան, իր անձնական « դոսիեն » էր պահանջել: Յուզբաշյանի պատմածով՝ ինքը ԿԳԲ- ի արխիվից վերցրել էր Վազգենի անձնական գործը, թվայնացրել ու էլեկտրոնային տարբերակով գցել « դիսկետի » վրա, իսկ « դիսկետը » թղթապանակի հետ պահ էր տվել Մոսկվայում իր մտերիմներից մեկի մոտ: Ինձ խնդրեց, որ եթե իր հետ բան պատահի՝ այդ « դիսկետը » և թղթապանակը վերցնեմ: Սակայն ընկեր գեներալ, ինքներդ գիտեք, որ Յուզբաշյանի « ֆանատը » չեմ, և իր սարքած կեղտերի մեջ չեմ ուզում ներքաշվել, մտքովս անգամ չի անցնում վերցնել այդ թղթապանակը, միևնույն է, ոչինչ չի փոխվի:

— Առաքել, դու այդ կարծիքի՞ն ես, որ ոչինչ չի փոխվի, — տխուր ասաց գեներալը:

— Չգիտեմ, Գրիշա Գայկովիչ, երևի սխալվում եմ…

— Մայոր, եկ այսօր գիշերի մեզ մոտ, — առաջարկեց գեներալը: — Կզրուցենք, դեռ շատ խոսալու բան կա, միևնույն է գնալու ես տուն և մենակ նստես:

— Լավ, ճիշտ որ, — համաձայնվեց նա, — ես միայն իջնեմ Մովսեսին տեղյակ պահեմ, որպեսզի ինձ չսպասի:

— Լավ, իջիր ասա… Մոսոն լավ տղա է…

— Հա բայց միշտ ասում են` « շանը շան կողքը կապես, կամ հաչալ կսովորի, կամ՝ կծել», — կատակեց նա:

— Այդ մեկը հաստատ, — ծիծաղեց գեներալը, — Մոսոյին ասա թող բարձրանա վերև, հաց կուտի նոր կգնա…

— Լավ, կփոխանցեմ:

Նա կոստյումը հագավ և իջավ ներքև:

Մովսեսը մեքենայի մեջ էր համբերատար սպասում էր: Բժշկին տեսնելով զգաստացավ:

— Շեֆ ջան եկա՞ր, — ասաց նա:

— Մովսես ջան, կներես քեզ սպասեցնել տվեցի, երևի հոգնեցի՞ր․․․

— Չէ՜, շեֆ ջան ի՞նչ հոգնել, հարց չկա…

— Մովսես ջան, արի դու գնա տուն, կհանգստանաս վաղը առավոտյան կգաս այստեղ, — ասաց բժիշկը, — ես կգիշերեմ այստեղ` գեներալենց տանը:

— Վա՜յ, հարց չկա շեֆ ջան, դու է՛ն ասա, վաղը ուտելու ի՞նչ բերեմ…

— Չէ՛, կարիք չկա, վաղը առավոտյան, երբ արթնանաս կգաս, մի շտապիր հանգստացիր ինչքան պետք է…

— Եղավ, շեֆ ջան, — ուրախ ասաց նա:

Նա հրաժեշտ տվեց և բարձրացավ վերև:

Տիկին Անահիտը արդեն թեյի պատրաստությունը տեսել էր, տղամարդկանց մենակ թողեց աշխատասենյակում, հասկանալով, որ շատ կարևոր հարցեր ունեն քննարկելու:

— Առաքել, Մոսոյին կանչեիր, թող բարձրանար, գոնե տաք թեյ խմեր, — ասաց գեներալը:

— Չէ, թող տանը հանգստանա, առանց այն էլ խեղճին սպասեցնել տվեցի, — ասաց նա, — երևի ընտանիք ունի, կին, երեխաներ…

— Մոսոն ազնիվ տղա է երևում, — ասաց գեներալը, — ես զարմանում եմ, թե ինչպե՞ս է նա Վազգենի կողքին, այնպես է լինելու, որ խեղճ տղային ներքաշելու է իր կեղտոտ գործերի մեջ…

— Այո՜, այդպես էլ կա, ընկեր գեներալ, — համաձայնվեց նա, — Վազգենի նման մարդիկ ընկերություն և հավատարմություն չեն գնահատում, ավելի ճիշտ գնահատել չգիտեն, ցանկացած պահին կարող են դաշույնը խրել յուրայինի թիկունքը:

— Այո՜, ցավալի է, — տխուր ասաց գեներալը, — դե այս վերջին նախագահական ընտրությունները դա հաստատեցին, Լևոնի դավաճանությունը, ժողովուրդի վրա կրակելը, ազատամարտիկների խոշտանգումները, այդ ամենը կարծես թե վերջ չունի…

— Ընկեր գեներալ, Վազգենը շուտ ուշ իր գլուխն ուտելու է, այնպես որ, այսպես երկար չի ձգի, — համոզված ասաց բժիշկը:

— Ի՞նչ նկատի ունես դա ասելով, — զարմացավ գեներալը:

— Գրիշա Գայկովիչ, նկատի ունեմ, որ ժողովուրդը այսպես չի կարող հանդուրժել, կգտնվի մի ազնվազարմ վրիժառու հայորդի, որը Թեհլերյանի պես գնդակը կուղղի այդ ոճրագործի ճակատին:

Գեներալը սկսեց ծիծաղել:

— Բժիշկ, իսկ Դուք համոզվա՞ծ եք դրանում, — զարմացած ասաց նա,

— Գրիշա Գայկովիչ, Հայրենասիրությունն ու դավաճանությունը գենետիկորեն փոխանցվող հատկանիշներ են, — բացատրեց նա, — այնպես որ, երկու հակադարձ բևեռներ, այսինքն, եթե հաշվի առնենք, որ ֆիզիկայի օրենքները դրական և բացասական բևեռներից առաջանում է կարճ միացում: Այնպես որ, եթե լարվածությունը հասնում է գագաթնակետին, գալիս է պահը, որ պետք է ծախսվի այդ կուտակված էներգիան, և արդյունքում ստացվում է լիցքաթափում:

— Հետաքրքի՜ր է, — ուրախ ասաց գեներալը, — լա՜վ, տղաս, թեյդ խմիր, թե չէ կսառի, — Առաքել, ինչքան հիշում եմ ասպիրանտուրայում քո գիտական աշխատությունը հենց այդ Գենետիկական բանաձևի մասի՞ն էր:

— Այո՛, ընկեր գեներալ, հենց դրա մասին էր, — ասաց նա, — գիտե՞ք մենք կարող էինք մի քանի քայլ առաջ անցնել աշխարհի ամենազարգացած երկրներից: Սակայն ինչպես տեսնում եք Գորբաչովը մեր ծրագրերը փոխեց, նրան կարծես ձեռնատու չէր գենետիկական կոդավորման սկզբունքները:

— Այո տղաս, ամեն ինչ քանդվեց այդ « պերեստրոյկա » կոչված չարիքով:

— Ընկեր գեներալ, Իսրաելում հիմա մեր գիտական փորձարկումների նախագծերի վրա փորձում են գենետիկորեն վերարտադրել « կատարյալ մարդու » մոդելը, հիշու՞մ եք, դեռ մի քանի տարի առաջ՝ ես առաջարկում էի այդ թեզը: Իմ համակուրսեցի` գնդապետ Սարոկինը մեկ տարի առաջ փախել է Իսրաել, իր հետ տանելով մեր լաբորոտորիայի փորձարկումների արդյունքները: Նա այնտեղ քաղաքական ապաստան է խնդրել: Պարզվում է, Սարոկինի տատը հրեական արմատներ ուներ, ինչպես ասում են. « արյան կանչն է նրան տարել այնտեղ »: Հետաքրքիրը այն էր, որ մի հատ տարօրինակ նամակ ստացա, առանց ետադարձ հասցեի, Սարոկինն էր գրել, խնդրում էր, որպեսզի ես տեղափոխվեմ Իսրաել, այնտեղ նրան ապահովել են ամեն ինչով` երկհարկանի հսկա առանձնատուն, մեքենա, աշխատանք, նա շատ երջանիկ է իրեն զգում: Նա խնդրում էր, որպեսզի գնամ այնտեղ աշխատելու, բայց դե ինքներդ գիտեք…

— Այո՜, դա վատ է, որ մեր գիտական միտքը մեզանից հեռանում է, — տխուր ասաց գեներալը:

— Ու գիտե՞ք, թե Սարոկինը ինչ էր գրել, նա հայտնում էր, որ Գորբաչովը գենետիկական տվյալներով թուրքական արմատներ ունի, անգամ ուղարկել էր Իսրաելի « Մոսսատի » գենետիկական հետազոտությունների բաժնի փաստաթղթի կրկնօրինակը, որտեղ ասվում էր. «у Михаила Горбачева турецкие корни »:

— Այո՜, բժիշկ տեսնու՞մ ես, որ գիտությունը ինչ աստիճանի է հասել, որ հիմա պետք չէ պատերազմով պետություն քանդել, բավական է մի թուրքի վիժվածքի դնել ղեկավար, ու հզոր երկրիը կդարձնեն ավերակ:

— Այո՛, իրավացի եք ընկեր գեներալ, — համաձայնեց նա, — հիշու՞մ եք, ես դեռ այն ժամանակ էի ասում, որ դավաճանները գենետիկական հատկություններով ավելի ակտիվ են, քան հայրենասիրություն գենը կրողները, բավական է մի փոքր ցնցում ու քաոս՝ նրանք սկսում են չարորակ խոցի պես տարածվել, պետք է անհապաղ միջոցներ ձեռք առնել, քանի ողջ մարմինը չի ապականել: Ինչպես ասում էր Միքայել Նալբանդյանը. « Մեր քարոզած ճշմարտությունը գուցէ, թե կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու և հեռացնելու համար»:

— Իրավացի ես տղաս, ես համաձայն եմ քեզ հետ:

— Գրիշա Գայկովիչ, իսկ Լևոնից ի՞նչ կասեք, — թեման փոխեց նա,

— Տղաս, ի՞նչ պիտի ասեմ, դու դեռ այն ժամանակ արդեն ասել ես, որ նա իսկապես պի՛ղծ, հանցագործ է… Առաքել, Լևոնին բավական է ժողովրդին սնանկացնելու համար կախաղան բարձրացնել, ինչպես Իրանի առաջնորդ` Այաթոլլա Ալի Խամենեի էր անում: Մարդկանց 70 տարիների աշխատած ու նրանց հոգեպահուստները մեկ գիշերվա մեջ հավասարվեցին զրոյի: Պատկերացնու՞մ ես, 70 տարի աշխատես, կոպեկ-կոպեկ հավաքես, որ գոնե հուղարկավորությանդ համար գումար ունենաս ու հանկարծ « Բոշեքը » որոշեն, որ այլևս գումար չունես: Մարդիկ հազար նպատակ ու երազանք ունեյին, մտածում էին ամուսնացնել իրենց զավակներին, հարսանիք անել, ուրախանալ, և հանկարծ այդ ամենը ձեռքի մի հարվածով հօդս է ցնդում: Ռուբլուց` դրամին անցնելու ժամանակ, ՀՀՇ-ի ոհմակը իրականացնում էր քրեականների օգնությամբ, նախօրոք իրենք փոխանակել էին ամեն ինչ, գնել էին անշարժ ու շարժական գույք… Եվ` հայտարարելով, որ բանկերում և խնայողադրամարկղերում ժողովրդի պահած ողջ գումարը դառնում է ընդամենը 250 դրամ, որը մեկ հացի գին է: Անքան էին լկտիացել, որ անգամ անձնագրերում կնիք էին խփում, որպեսզի չկարողանաս երկրորդ 250 դրամը փոխանակես: Մինչդեռ քրեականներն ու ՀՀՇ-ականները նախօրոք, պարկերով` գումար էին փոխանակում, առանց որևէ խոչընդոտի: Ժողովրդին կողոպտեցին պետական մակարդակով, զրկելով իրենց տարիների հավաքած հոգեպահուստից: Դրանով չբավարարվեցին` հիմա էլ անցել են մարդկանց արյունը ծծելուն:

— Ընկեր գեներալ, ես քեզ մի քանի անգամ ասել եմ, որ նրան չպետք է վստահել, նա Վազգենից ոչնչով չի տարբերվում, — ասաց Առաքելը, — հիշում եմ այն ժամանակ` 1988 -ի վերջին էր, Լևոնին հանդիպեցի « Матросская тишина »- ում: Մարիուս Արամիչն էր խնդրել, որպեսզի հանդիպեմ ու զրուցեմ նրա հետ, իմ կարծիքն էր ուզում լսել, ես էլ զրուցեցի, հանդիպման սղագրությունը տվեցի Յուզբաշյանին, ասացի որ Լևոնը խորամանկ մարդ է: Նա էլ գիտե՞ք, թե ինչ ասաց… Ասաց, որ ավելի լավ, շատ կոմպրոմատ ունի վրան, կարող է իր ուզածով նրան ուղղորդել: Դե ես ոչինչ չասացի, ինքն էր որոշողը… Առհասարակ այդ « Ղարաբաղ կոմիտե » կոչվածին պետք է աքսորեին Սիբիրի աքսորավայրերը, որպեսզի անմարդաբնակ տայգաներում փտեին։

— Իրավացի ես տղաս, — համաձայնվեց գեներալը, — ես էլ Յուզբաշյանին շատ անգամ համոզեցի, որպեսզի հրաժարվի այդ « լիդերներին հովանավորելուց »: Տղաս, հիմա քեզ կասեմ մի գաղտնիք, որը քեզանից թաքցրել եմ այսքան տարի:

— Ի՞նչ գաղտնիք, ընկեր գեներալ, — զարմացավ նա:

— Դեռ այն ժամանակ, Մարիուս Յուզբաշյանին առաջարկեցի, որպեսզի քեզ հանեն, որպես « լիդեր » գտնում էի, որ դու ժողովրդին արժանի առաջնորդ կլինես, սակայն Յուզբաշյանին պետք չէին խելացի ու բանիմաց մարդիկ, նրան պետք էին

ապուշներ և շիզոֆրենիկներ, քանի որ, մտածում էր, թե կարող է տիկնիկավարի պես կառավարել իր տիկնիկներին: Գիտե՞ս մայոր, ես վստահ եմ, որ Յուզբաշյանը չի կարդացել Բուլգակովի « Շան սիրտը » վիպակը, դրա համար էլ այսպես եղավ:

— Բայց, ընկեր գեներալ, դուք իսկապես գտնու՞մ եք, որ կարելի էր այդ շարժումը ուղղորդել մեր ուզած հունով…

— Գիտես տղաս, բոլորս կանխատեսում էինք Միության փլուզումը, հիշու՞մ ես Բուլղարիայի սահմանների բացումը, Բեռլինյան պատի քանդումը, Սումգայիթյան դեպքերը, և Երկրաշարժը, Ղրիմի թաթարների ու մեսխեթցի թուրքերի դժգոհությունները, դրան գումարած` Մերձ-Բալթիկայում սկիզբ առնող անջատողական կրքերը դա էին վկայում: Այդ ամենը իրար հաջորդող գործընթաց էր: Ես վստահ էի, որ Յուզբաշյանին չի հաջողվելու կառավարել այդ «Լիդերներին » մանավանդ Վազգենին:

— Ընկեր գեներալ, գիտե՞ք Վազգենը միշտ չոր է դուրս եկել ջրից, — ասաց Առաքելը, — հիշու՞մ եք Երևանի Շենգավիթի շրջանում կատարված պայթունի դեպքը, Արթիկում կատարված ռուս զինվորականներից զենք և զինապահեստները առգրավելու դեպքերը: Չհաշված Կայարանում վեց Երկրապահ տղաների գնդակահարումն ու դրան հաջորդած Սովետաշենի դեպքերը: ՀԱԲ-ի զինաթափումը, Վիտյա Այվազյանի ու « Չաուշի » գնդակահարումը:

— Այո՛, լավ եմ հիշում, — մտաբերեց գեներալը:

— Դրանք Վազգենի ձեռքի գործն էին, սակայն նա մի կողմ քաշվեց և ամեն ինչ բարդեցին ուրիշների գլխին…

— Գիտեմ տղաս, — ասաց գեներալը, — ժամանակ որ լինի ես մանրամասը կպատմեմ ՀԱԲ-ի զինաթափման պատմությունը, իսկ Շենգավիթի շրջանում կատարված պայթունի մասին, ես մի քանի անգամ դիմեցի Լևոն Տեր-Պետրոսյանին և Կառլոս Ղազարյանին, որպեսզի եղած դեպքերը վերագրեն ադրբեջանցիներին, այսինքն ապատեղեկատվությամբ ներկայացնեին, որ ադրբեջանցի ահաբեկիչներ են եղել պայթունի հեղինակները, սակայն նրանք չլսեցին ինձ, մեր լրատվական հաղորդումներն ու մամուլը ներկայացրեցին, որ մեր ֆիդայիններն են եղել, որոնք զենք ու զինամթերքի առևանգելու նպատակով են դա արել: Երեկոյան նույն լուրը ցուցադրեցին Մոսկովյան « ВЕСТИ » -ով ու հաջորդ օրը ադրբեջանցիները հայտարարեցին, որ Բաքվի մետրոյի կայարանում պայթունը իրականացրել են հայ ֆիդայինները: Անգամ ցուցադրեցին ձերբակալված հայ քաղաքացիներին:

— Ընկեր գեներալ, իդեպ, լավ հիշեցինք այդ դեպքը, — ասաց բժիշկը, — մեկ տարի առաջ ինձ մոտ` Սանկտ Պետերբուրգ էր եկել Բաքվի հոգեբուժարանի գլխավոր բժիշկը` Բարիս Պետրովիչ Իգնատենկոն, պատահական հիշեցինք այդ դեպքը, նա ասաց, որ իրենց հոգեբուժարանի երկու հիվանդների, որոնք ազգությամբ հայ էին ամիջապես գալիս են ու տանում, հետո ինքը հեռուստատեսությամբ իմանում է Բաքվի մետրոյի պայթունի մասին: Պարզվում է Ադրբեջանցիները օգտագործել են այդ հոգեկան հիվանդներին իրենց կեղտոտ գործերի մեջ:

— Տեսնու՞մ ես բժիշկ, թուրքերից ինչքան բան պետք է սովորենք, — ասաց գեներալը, — նրանք խորամանկությամբ ու դիվանագիտությամբ կարողանում են իրենց նկատմամբ խղճահարություն առաջացնել: Կարողանում են իրենց գործերն ավարտին հասցնել: Իսկ մենք ազգադավներին հավաքել ենք մեր գլխին, որպեսզի թուրքերի կիսատ գործերը ավարտենք:

— Այո, ընկեր գեներալ, համաձայն եմ, — ասաց բժիշկը, — պետք է կարողանանք ճիշտ կողմնորոշվել, որտեղ պետք է լացենք, որտեղ պետք է` կռվենք: Թուրքը որտեղ չի կարողանում զենքով հարցերը լուծել, անում է խաբեությամբ, խորամանկությամբ, կաշառքով կամ փողով: Շուշիի պատմությունը ամենալավ օրինակն է, Փանհան խանը ո՞վ էր, մի խաշնարած քոչվոր թաթար, եկավ խաբեությամբ կարողացավ մտնել Ղարաբաղի սիրտը, հայ դավաճան մելիքի ձեռքով կառուցեց Շուշվա բերդը ու սկսեց հայ մելիքներին հալածել: Որին կարողացավ կաշառքով, որին թույնելով ու դավադրություններ սարքելով, եղբորը հանեց եղբոր դեմ, իսկ արդյունքում նա գրավեց Արցախը, դարձնելով Ղարաբաղ, թուրքերն իրենց խորամանկության և մեր դավաճանների ձեռքով ջնջեցին, թե մեր պատմության հերոսական էջերը, և թե առաքինությունը, դարձրեցին մեզ վախկոտ ու հպատակ: Իսկ մեզ ո՞վ էր խանգարում նույն կերպ լինել, եթե առաքինությունը համարում ենք բարձր, քան ազգային շահը, ուրեմն մենք ոչինչի պետք չենք: Րաֆֆին իր « Խաչագողի հիշատակարանում » շեշտում է, եթե Խաչագողերը իրենց ունակությունները օգտագործեին երկրի, պետության, ժողովրդի համար, ապա մենք կունենաինք աշխարհի ամենահզոր պետությունը: Իսկ մեր « խաչագողերը » անում են միայն սեփական որովայնի համար, ոչնչացնելով հարազատին ու դրացուն: Ընկեր գեներալ, մեր ժողովրդի սխալ մտածելակերպը չկարողացանք ուղղել, ու այդպես էլ շարունակում ենք: Անցած պատմությունից երբեք չկարողացանք դասեր քաղել, կրկնելով անցյալի սխալները, շարունակում ենք պիղծ դավաճանների հանցանքները մոռանալ և հերոսի դափնիներով օծել նրանց, ովքեր եղել են ազգադավ ու թշնամի։ Այդ մոռացկոտությունն ու անհատապաշտության մոլուցքն է հայ ժողովրդի միակ թշնամին։

— Կեցցես, տղաս, — ուրախ ասաց գեներալը, — Առաքել, քանի քեզ պես մտածող մարդիկ ունենք մեր ազգը չի կարող ոչնչանալ:

Նա սկսեց ծիծաղել:

— Ընկեր գեներալ, ա՛յ Դուք հարցնում եք, թե ելք կա՞ այս վիճակից դուրս գալու:

— Այո՛, բժիշկ, հիմա միակ հարցը, որ անհանգստացնում է ողջ ազգին դա է, — ասաց գեներալը:

— Ընկեր գեներալ, միակ ճանապարհը դա « Գիտակցական Հեղափոխությունն » է, մի միայն ինքնուսուցումը, սերունդներին ճիշտ դաստիարակելը, որպեսզի ուսանեն վեհ ու ազնիվ գաղափարները, իրական պատմությունը, այլ ո՛չ կեղծվածը, դրանք են մեր փակ դռան բանալին:

— Այսինքն, ի՞նչ նկատի ունես, պարզ խոսի, առանց բժշկական տերմինների, — հարցրեց գեներալը:

— Ընկեր գեներալ, այստեղ բժշկական տերմիններ չկան, « Գիտակցական Հեղափոխությունը » դա միայն մտավոր գաղափարների նոր դասավորումն է, այսինքն, մեկ վիճակից պետք է անցնենք մյուսին, — մեկնաբանեց նա, — լավ, ավելի պարզ բացատրեմ, ստրուկի հոգեբանությունից ձերբազատվում ենք ու որդեգրում ազատատենչ կամ ազատասեր մարդու գաղափարները: Այսինքն, պետք է հասկանալ, որ ստրուկ լինելով վնասում ես առաջին հերթին քեզ, զավակներիդ ու ժառանգներիդ: Այդպես, եթե հասկանաս, որ քեզ խաբում են ու դու պետք է տեր լինես քո գաղափարին, քո իրավունքին ու ունեցվածքին, ապա դժվար թե մեկը կարողանա քեզ հայհոյել, խաբել, գողանալ քո ունեցվածքը: Այսինքն, դու պետք է տեր լիես քոիրավունքին: Երբ մարդու մեջ արթնացավ « Տեր » լինելու գաղափարը, նա կարող է ինքը որոշել, ինչպես կառուցել իր տունը, ընտանիքը, իվերջո պետությունն ու երկիրը: Այդպիսի մարդը երբեք թույլ չի տա, որ իրեն խաբեն կամ նվաստացնեն: Մենք Աստվածաշունչը չենք ուսանում ինչպես պետք է, մեր հոգևորականները խաբում են ժողովրդին ամեն ինչ գլխիվայր ներկայացնելով, մինչդեռ Աստվածաշնչում ասվում է. « Եթե ոտքդ գայթակղեցնի քեզ, կտրիր այն. ավելի լավ է կաղ մտնես Աստծո թագավորություն, քան երկու ոտք ունենաս ու գեհեն նետվես։ Եթե աչքդ գայթակղեցնի քեզ, հանիր այն. ավելի լավ է մեկ աչքով մտնես Աստծո թագավորություն, քան երկու աչք ունենաս եւ գեհենի կրակը նետվես։ Քանզի ամեն մարդ կրակով պիտի աղվի եւ ամեն զոհ աղով պիտի աղվի։ Աղը բարի է, բայց եթե աղն անհամանա, ինչո՞վ պիտի համեմեք. ձեր անձի մեջ աղ ունեցեք եւ իրար հետ խաղաղություն ունեցեք »։ ( Ավետարան ըստ Մարկոսի, գլ.9, 38-50)։ Ընկեր գեներալ, տեսնում եք, պարզ ասվում է` եթե քո մարմնի « մասնիկը » քեզ դավաճանում է, ապա պետք է դրանից ազատվել անմիջապես, քանի որ, ապականելու է հոգիդ ու մարմինդ: Մեր հոգևորականները հենց առաջին իսկ ազգադավներն են եղել, կաթողիկոսներից սկսած, քանի որ նրանք մեկը մյուսին փոխարինելով ջնջել և ոչնչացրել են իրենց նախորդների պատմությունը, փորձել են իրենց ձևով ներկայացնել դավաճաններին։ Եկեղեցին, որը կարող էր ներդաշնակություն և հավասարություն պահել ժողովրդի և իշխանության միջև՝ որպես մերան․․․Ընդահակառակը, նրանք իրենց անհավատարմությամբ ու թշնամությամբ մասնատում էին ժողովրդին։ Րաֆֆին նույնիսկ գրել է մեր հոգևորականների ազգադավության մասին: « Մի վանքում, ուր մի կաթողիկոս իր նախորդների հիշատակը ոչնչացնելու համար, փութերով այրել է տալիս նրանց ժամանակակիցներից մնացած պաշտոնական թղթերը, այլև ինչ կարելի է այդ արխիվներում: Իսկ այդ բարբարոսությունը կատարվել է մի քանի կաթողիկոսների փոխվելու ժամանակներում »։ ( 408) Մեր եկեղեցին ուրանում է Աստծուն և ժողովրդին, իսկ իշխանությունը իր հերթին է ճնշում ու ոտնահարում ժողովրդին։ Դե փաստը տեսնում եք՝ դավաճաններին բերեցինք իշխանության:

— Այո, իրավացի ես տղա՛ս, խոսքեր չունեմ ասելու, — համաձայնվեց գեներալը:

— Ընկե՛ր գեներալ, մեր փրկության միակ ճանապարհը Րաֆֆին է, — շարունակեց բժիշկը, — նա իր ստեղծագործություններով մեզ ցույց է տալիս իրավական, ամուր պետություն, քաղաքացիական հասարակություն ձևավորելու ուղիները: Նա իր « Խամսայի մելիքությունները » գրքում մեզ սովորեցնում է, թե ինչպես են առաջանում դավաճանությունները, ինչպես են բերդեր ու ամրոցներ խորտակվում մի մարդու միջոցով, ինչպես է պետությունը կործանվում: « Կայծեր», « Խենթը », « Խաչագողի Հիշատակարանը », «Ոսկե աքաղաղը », նրա ամեն մի ստեղծագործությունը մի գիտություն է՛ լի փիլիսոփայական և դաստիարակչական խրատներով և մտքերով, ուղղակի այն պետք է ուսանել։ Իսկ հիմնական կարևորությունը` դա դասակարգային հավասարության քարոզումն էր, դասակարգային և սոցիալական հավասարություն, որտեղ մարդը պաշտպանված կլինի պետության կողմից: Րաֆֆին ցույց է տվել, իր ժամանակաշրջանի իշխող խավի իրական դեմքը, որ « խավարի մեջ կեղեքում էին յուր զոհերին և անհագ վամպիրների նման ծծում նրանց արյունը. « Երբ մեր ժողովրդի գիտակցական միտքը կթույլատրի գործելու` նախկին սխալները շտկելով ու հրաժարվելով վատ սովորություններից, այն ժամանակ կարող ենք կառուցել մի հզոր պետություն` իր նոր հասարակարգով, նոր մտածելակերպով ու նոր գաղափարներով օժտված: Հենց նախնիների թողած այդ ժառանգությունն է մեր « Ազգային Գաղափարախոսությունը »:

Անցած դարերի պատմությունը մեր ժողովրդին ոչինչ չսովորեցրեց, որովհետև հիմար գտնվեցինք։ Րաֆֆին իզուր չէր քարոզում. «Առանց գիտության և առանց լուսավորության մարդ կարո՞ղ է կատարյալ մարդ լինել, յուր օգուտը ճանաչել, յուր վնասը հեռացնել, յուր ազգը սիրել և յուր հայրենիքը պաշտել »։ Ընկե՛ր գեներալ, շատերը կարծում են, թե Րաֆֆին ազգայնամոլ է կամ ազգայնական, սակայն նրանք սխալվում են։ Ազգայնամոլությունը` դա չարիք է պետության և ժողովրդի համար, քանի որ խոչընդոտում է պետության զարգացմանը, քանի որ ազգայնամոլության մեջ են ծնվում կուռքերն ու անհատապաշտությունը։ Րաֆֆին քարոզում էր լուսավորության ուսմունքը։ Սնահավատությունը, վախը, դավաճանությունը, կրոնամոլությունը, ազգայնամոլությունը, ստրկամտությունը և մեծամտությունը գալիս է տգիտությունից։ Արժանապատվություն ունեցող հասարակությունում այդ թվարկածներս մղված են վերջին հորիզոնական։ Մեզ դաստիարակել են պատշաճ քաղաքացի լինել, օգտակար լինել հասարակության համար։ Ինտերնացիոնալիզմը, դա անիմաստ բան չէ, ինչպես կարծում են շատերը, Ձեր երկու որդիները դաստիարակված էին վեհ գաղափարներով, իրենց կյանքը զոհեցին, որպեսզի տառապանքներ և արյուն չհեղվի․․․ Ինտերնացիոնալիզմը` դրացուն և բարեկամին օգնելու վեհ ուսմունք է` անկախ նրա դավանանքից և ազգությունից: Պետք է հարգվի և օգնության դեպքում աջակցվի։ Դա մարդ լինելու մեծ ուսմունք է և միայն վեհ ու ազնիվ գաղափարներով մարդը կարող է այդպիսին լինել։ Րաֆֆին իր գրքերում քարոզում էր հենց այդ ինտերնացիոնալիզմի գաղափարները: Հայի, պարսիկի, քրդի, ասորու, հրեաի, և անգամ բոշաների մեջ եղել են պատվասեր ու ազնիվ մարդիկ, որոնք արժանի էին հարգանքի։ Նա գիտեր, որ դասակարգային հրեշը ազգություն և դավանանք չի ճանաչում, նրա համար միևնույն է, թե՛ հային է թալանում, թե՛ հրեային կամ պարսիկին։ Եվ այդ նվաստացումներն ու տառապանքները վերջ կդրվեն այն ժամանակ, երբ գիտության լույսը կհասնի նրանց։ Իզուր չէր նա իր « Սալբի » վեպով ներկայացնում գրքի հերոսներին՝ Ռուստամին և Սալբիին, որոնք ծնվել ու մեծացել էին սնահավատության և խավարի մեջ, սակայն նրանք ուսման շնորհիվ բացահայտում են ճշմարիտ ապրելու կանոնները, որ իրենք պետք է ազատվեն միջնադարի սնահավատությունից։ Ներկա դրությամբ ինչպես տեսնում եմ, համատարած անգրագիտությունը արդեն իր վնասակար գործը սկսել է։ Մի քանի տարի հետո ընկղմվելու ենք այդ միջնադարում, քանի որ այս փնթիները ատելու են ուսումն ու գիտությունը, նրանք անելու են այնպես, որպեսզի սերունդը դառնա անգրագետ և իրենց պես ապուշ։ Վազգենի ստեղծած ռազմական օլիգարխիայի այս փրչոտ ու ոջլոտ գնդապետները տգետ են և փնթի` իրենից առավել: Ուստի նրանք էլ իրենց հերթին փորձելու են իրենցից տգետ շրջապատում փայլել։

Մեր ժողովրդի ամենավտանգավոր թշնամին անգրագիտությունն է։ Սովետական Հայաստանի ժամանակ մի պահ ազատվեցինք, սակայն նորից բռնել ենք նույն՝ ճանապարհը: Մինչ աշխարհը նանոտեխնոլոգիաներ է մշակում, Հայաստանն ընկղմվել է միջնադարում։ Ընկե՛ր գեներալ, իրավական պետության հիմնասյունը դա բարոյականությունն է, ամուր պետությունը կառուցում են բարոյականության հիմքի վրա, ոչ թե անբարոյականության ու տգիտության:

— Ցավոք սրտի, տղաս, թույլ տված սխալը դա էր, — ասաց գեներալը: Նա դժվարությամբ ելավ տեղից, սկսեց գրադարակներում ինչ-որ գիրք փնտրել: Ձեռքը խնամքով սահեցնում էր հատորների վրայով, կարդում գրքերի վերնագրերը, կարծես գտնելով իր ուզած գիրքը` հանեց և դրեց սեղանին։ — Առաքե՛լ, ուրեմն ասում ես, թե մեր ժողովրդի միակ փրկությունը սա՞ է:

— Այո՛, Գրիշա Գայկովիչ, Րաֆֆին` հենց սա՛, — հաստատեց Առաքելը, նա վերցրեց գիրքը և սկսեց թերթել:

— Առաքել, գիտե՞ս դեռ ես այն ժամանակ, Յուզբաշյանին զգուշացնում էի, որ իր ընտրյալների հարցում սխալներ է թույլ տալիս, նա ինձ չլսեց, դրա համար էլ պատժվեց իր իսկ գործած սխալների համար, ինչպես ասում են․ « Իր կրծքի տակ տաքացրած օձը իրեն խայթեց »: Յուզբաշյանը կարծում էր, որ Լևոնի ու Վազգենի վրա այնքան « կոմպրոմատ » (վարկաբեկող նյութեր) ունի, որ կարող է նրանց հնազանդեցնել, փաստորեն տեսանք, թե ո՞վ` ու՞մ:

— Ընկեր գեներալ, Յուզբաշյանի հավաքած փաստաթղթերն ու « դիսկետն »` ինչպես ասացի, դեռ Մոսկվայում են` գեներալ Վասիլենկոյի մոտ, նա ինձ պատվիրել էր, որպեսզի, եթե իր հետ բան պատահի վերցնեմ:

— Առաքել, դու տեսե՞լ ես այդ փաստաթղթերը, — հարցրեց գեներալը:

— Դեռ չեմ տեսել, ընկեր գեներալ, գեներալ Վասիլենկոն մի քանի անգամ ինձ զանգահարեց, խնդրեց որպեսզի վերցնեմ, բայց ճիշտն ասած ցանկություն էլ չունեմ, եթե Ձեզ հարկավոր է, կարող եմ ետ գնալուց մտնել Վասիլենկոյի մոտ և վերցնել:

— Այո, լավ կլինի, դրանք շատ կարևոր են, — ասաց գեներալը, — մայոր, այնտեղ պետք է լինի Լևոն Տեր-Պետրոսյանի թուրքիայի գործարքի մասին, փաստաթղթեր:

— Ի՞նչ գործարք, ընկեր գեներալ, — զարմացավ նա:

— Գիտես, Լևոնի մարդիկ այս քանի տարի է Թուրքիայից սննդամթերք են ներկրում Հայաստան, — բացատրեց գեներալը, — բանն այն է, որ մեզ մոտ այդ սննդամթերքը չի ստուգվում, քանի որ, համապատասխան մասնագետներ և սարքավորումներ չկան: Այդ ներկրվող սննդամթերքը ժամկետանց է և անորակ, նույնիսկ կենցաղային առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ, մանկական սնունդ, տակդիրներ, գրենական պիտույքներ, մանկական խաղալիքներ, մոտավորապես հարյուր անուն ապրանքատեսակներ:

— Ընկեր գեներալ, ճիշտն ասած Ռուասատանն ու Վրաստանն էլ են հիմա ներկրում թուրքական այդ անորակ սննդամթերքն ու ապրանքատեսակները, այնպես որ Հայաստանը բացառություն չի կազմում,— ընդհատեց նա:

— Դու շարունակությունը լսիր, — շարունակեց գեներալը, — Ուկրաինայի մեր ընկերները, մեզ տեղեկացրել են, որ թուրքերը իրենցից տաս բեռնատար վագոն են գնել, իսկ գիտե՞ս թե ինչի համար։ — Մայոր, եթե Վրաստանը կամ Հայաստանը իրենց քթների տակն է, և կարող էին առանց դժվարության այդ վագոները այստեղից գնել բավականին էժան, նույնիսկ տեղափոխելու բարդություն անգամ չկար, — բացատրեց գեներալը, — քո կարծիքով ինչու՞ պետք է նրանք հասնեին Ուկրաինա ու այնտեղից գնեին այդ վագոններն ու մեծ դժվարությունով հասցնեին Թուրքիա` չհաշված, որ ծովային ճանապարհով և մեծ դժվարություններով են տարել դրանք:

— Ընկեր գեներալ, թուրքերից ամեն ինչ սպասելի է, եթե դա արել են, ուրեմն ավելի մեծ անակնկալիքներ ունեն, — կատակեց նա:

— Այո՛, իրավացի ես. դու տաղանդավոր բժիշկ ես, կարող ես այդ ամենը ճիշտ հասկանալ, — շարունակեց գեներալը, — թուրքերը վագոնները գնել են Չերնոբիլի տարածքից, և այն էլ պայթած ատոմակայանի մոտակա կայարանից, այսինքն վագոնների ռադիոակտիվ ճառագայթվածությունը, բոլոր չափանիշներից վեր է, նույնիսկ մեկ րոպե նրա կողքին կանգնելը, մարդու համար մահացու վտանգավոր է:

— Ինչպե՞ս թե, — զարմացավ նա, — ընկեր գեներալ, այդ ամենը հստակ ինֆորմացիա է՞: Եթե դա հաստատվի, ուրեմն դա միջազգային սկանդալ է, Լևոնի ողջ վարչակազմին, պետք է առանց դատ ու դատաստանի գնդակահարել, չհաշված, որ Թուրքիան կարող է մեղադրվել նոր ցեղասպանության մեջ:

— Այո, իրավացի ես մայոր, դա միջազգային հարց է, — համաձայնեց գեներալը, —Թուրքիան ի՞նչ մեղք ունի, երբ այդ ամենը արվում է մեր դավաճանների ձեռքով: Այն ժամանակ քո ասած դավաճանները մելիքներն էին բերդերի ու ամրոցների դարպասները բացում թուրքերի առաջ, հիմա էլ Հայաստանի նախագահն ու իր նախարարները, ռադիոակտիվ ճառագայթված սննդամթերքը վաճառում էին ժողովրդի վրա: Գիտե՞ս մայոր, թուրքերը Հայաստան ներկրվող սննդամթերքը և կենցաղային ապրանքները մի քանի օր պահում էին այդ ռադիոակտիվ վագոններում, դրանից հետո միայն ներկրվում էր Հայաստան: Պատկերացնու՞մ ես, դա սպա՛նդ է, իսկական ցեղասպանությու՛ն: Հազարավոր երեխաներ այդ մանկական կերերից թունավորվելու են, չհաշված գրենական պիտույքներն ու մանկական խաղալիքները: Թուրքերը մեր ենիչերիների ձեռքով ոչնչացնում են մեր եկող սերնդին: Քաղցկեղով հիվանդների թիվը Հայաստանում կտրուկ աճել է, այդ թվում և մահացությունը: Թուրքիայից է ներկրվում՝ շաքարավազը, ալյուրը, ձեթը, մոմեր, լուցկիներ, անգամ մանկական ծծակներն է թուքական, մի խոսքով ամեն ինչ:

— Չեմ հասկանում, ողջ Հայաստանում մի « դոզիմետր » չկա՞, որպեսզի չափեն ներկրվող բեռների ռադիոակտիվությունը, — զարմացավ բժիշկը:

— Տղաս, նոր դու պատմեցիր Շուշի քաղաքի պատմությունը… Քո կարծիքով Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարը չէ՞ր հասկանում, թե ինչու էր կանչել Փանահ խանին: Նվեր տալով նրան Շուշին` լավ գիտակցում էր, որ դրանով նա հայ մելիքների ու ժողովրդի գերեզմանն է փորում, այնպես էլ Լևոնն ու Վազգենը, ՀՀՇ-ականները, երիտթուրքերի մնացորդներն են, լավ գիտեն, թե ինչ են անում… Չե՞ն տեսնում ժողովրդի այս մուրացկան վիճակը, կանաչ այգիների ու պուրակների գլխատված ծառները, չե՞ն տեսնում, որ երկիրը կործանում են, իրենց որովայնը լցենլու համար, թող գոնե դուրս գան ու շուրջները նայեն, այն հզոր ու հպարտ Խորհրդային Հայաստանից մնացել են միայն պատառոտված ցուցանակները։ Ամեն ինչ թալանեցին ու վաճառեցին:

Գեներալը բորբոքված էր և հուզված:

— Ընկեր գեներալ, Դուք կարծում եք Յուզբաշյանը իմացե՞լ է այդ ռադիոակտիվ վագոնների մասին ու ձայն չի՞ հանել, — հարցրեց նա,

— Ինչպե՞ս կարող էր իմացած չլիներ, — քմծիծաղեց նա, — եթե ես գիտեմ դրա մասին, ապա նա վստահ պետք է իմանար, համոզված եմ, որ նույնիսկ այդ վագոնների համարանիշներն էր իրեն հայտնի: Դրա համար հարկավոր է իր պահ տված թղթապանակում փնտրել պատասխանները:

— Ընկեր գեներալ, իսկ Կառլոս Ղազարյանը տեղյա՞կ էր այդ վագոններից:

— Ճիշտն ասած այդ մեկը չգիտեմ, բայց հնարավոր է, որ իմացած լինի, — ասաց գեներալը, — այդ ինֆորմացիան Յուզբաշյանին հայտնել էր Թուրքիայում՝ Աբդուլլահ Օջալանի օգնականը` Ջեմիլ Բայըքը։ Նա տեղեկացրել էր, որ Կարսի մոտակայքում թուրքերը մի նոր սննդամթերքի պահեստ են կառուցել։ Տարօրինակը այն էր, որ աչքի չընկնող պահեստները հսկվում են թուրքական պաշտպանության նախարարության զինվորների կողմից, ու այն էլ շատ խիստ գրաֆիկով: PKK․ ՊԿԿ-ի հետախույզները (Քրդական Բանվորական Կուսակցությունը, կամ ՔԲԿ ) պարզել են, որ այնտեղ ելումուտ են անում բեռներով բեռնված բեռնատարներ։ Պահեստ մտնող բեռնատարների մեջ հիմնականում սննդամթերք է, և որոշ քանակի տնտեսական կամ կենցաղային ապրանքներ: Բեռնատարները, որոնք դուրս են գալիս պահեստից, շարժվում են դեպի Վրաստանի սահման: ՊԿԿ- ի հետախույզներին հաջողվել է ձեռք բերել առաքվող բեռների փաստաթղթերը` տարօրինակ ոչինչ չի եղել բեռնատարում: Սակայն, ինչպես պարզել էին PKK- ի առաջնորդները, այդ պահեստներում աշխատող՝ քուրդ վարձկան բանվորներից չորսը մահացել են թունավորումից: Բանվորները ընդամենը երկու օր են հասցրել աշխատել այնտեղ: Թուրքական բժիշկները աշտորոշել են, որ մահացությունը եղել է թունավոր սննդամթերքի օգտագործումից, սակայն մահացածների ընտանիքների պատմած փաստերից կարելի է եզրակացնել, որ դա եղել է ռադիոակտիվ ուժեղ ճառագայթումից: Ներսում աշխատող քուրդ բանվորներից իմացել են, որ պահեստներում արտասովոր բան չկա, միայն մի քանի գնացքի բեռնատար վագոններ են, որոնց մեջ բարձվում է եկող ապրանքը, հետո մի քանի օրից հանվում և բարձվում բեռնատարները: Հետաքրքիրն այն է, որ քուրդ բանվորների վկայությամբ, այդ բեռնատար վագոնների վրայի արձանագրություննեը ռուսերեն են: Այնպես որ, միանշանակ, դա հե՛նց Չերնոբիլի այն ռադիոակտիվ վագոններն են: Իմ ասած այդ քրդերը, որոնք տեղեկացրել են ռադիոակտիվ վագոնների մասին, խնդրել էին Հայաստանի իշխանություններից մի « դոզիմետր », որպեսզի իրենք չափեն ռադիոակտիվության չափը, դե պարզ բան էր, որ Լևոնն ու Վազգենը մերժել էին: Խեղճ քրդերը ճարահատված հեռացել էին: Առաքե՛լ, հետո որ ժամանակ լինի, ես կպատմեմ այդ քրդերի պատմությունը: Հիմա, տղաս, կարևորը, որ մենք փորձենք գտնել փաստացի ապացույցները:

— Ընկեր գեներալ, խոստանում եմ, երբ վերադառնամ տուն կզանգահարեմ Ուկրանիա գեներալ-լեյտենանտ Ռադիոնին, կխնդրեմ, որպեսզի այդ վաճառված վագոնների մասին ինձ ինֆորմացիա տա, — ասաց բժիշկը:

— Շատ լավ կանես, — ուրախացավ գեներալը, — բայց դու Յուզբաշյանի թղթապանակը անպայման վերցրու, այնտեղ պետք է որ մանրամասն ապացույցներ լինեն, կարող ենք համեմատել քո ասած գեներալ Ռադիոնի տվյալների հետ:

— Շատ լավ, ընկեր գեներալ, կանեմ ինչպես ասացիք, — վստահեցրեց նա, — ընկեր գեներալ, երբ Մարիուս Արամիչը ինձ մոտ էր` Սանտ Պետերբուրգում, հեռախոսով Երևան էր խոսում, — ասաց նա, — ես պատահական լսեցի նրա խոսակցությունը, ինձ թվաց` Կառլոս Բագրատիչի հետ էր խոսում, ինչ-որ բուլղարական ավտոմատներից էր խոսքը գնում: Իսկ Դուք տեղյա՞կ եք դրա մասին:

— Հա՜, իհարկե, այդ պատմությանը ծանոթ եմ, — ասաց գեներալը, դժվարությամբ թիկն տվեց բազկաթոռին, — 1992 թվականի սկիզբն էր, Վազգենը Բուլղարիայից իրենց տեղական արտադրության 10 հազար ավտոմատ էր գնել։ Հայաստան հասնելուն պես այդ զենքի մեծ մասը անհայտացել էր։ Պաշտպանության նախարության մատյաններում գրանցվել էր միայն երկու հազար ավտոմատ, իսկ ութ հազար միավորը անհայտացել էր:

— Ինչպե՞ս թե անհայտացել է, — զարմացավ բժիշկը, — դա ասե՞ղ էր թե՞ մատնոց, որ կորավ ու չկարողացան գտնել այս փոքր Հայաստանում:

— Այո՛, մայոր, փաստորեն փաստը փաստ է, — քմծիծաղեց նա, — այդավտոմատները երկու խմբաքանակով է մտել Հայաստան, առաջին խմբաքանակը բերվել է 1992 թվականի սկզբին, իսկ երկրորդը` 1993-ի վեջին: Հետո մի դեպք եղավ, այդ ավտոմատների հետ կապված, գործը ամիջապես փակվեց:

— Իսկ ի՞նչ գործ էր ընկեր գեներալ:

— Արտաշատի խճուղու վրա, ճանապարհային ոստիկանները պատահաբար կանգնեցնում են մի բեռնատար, — բացատրեց գեներալը, — բեռնատարի մեջ մեծ քանակությամբ բուլղարական ավտոմատներից են հայտնաբերվում, վարորդը պնդում էր, որ բեռը պատկանում է Վազգեն Սարգայանին: Դե, ինչպես միշտ քրեական գործ չի հարուցվում, միայն տեղական մամուլն է գրում այդ մասին, հետո իմացա, որ Վազգենի արտաշատցի մտերիմներից` Հովիկ Աբրահամյանը « Մուկը » ու « Կծան Միշան »՝ Միշա Խուդավերդյանի հրամանով կրպակներից ամիջապես հավաքում են նշված թերթի համարները, որպեսզի մեծ արձագանք չունենա: Նման մի դեպք էլ կատարվել էր Հոկտեմբերյանում՝ Վազգենի մտերիմներից մեկի, ոմն Մուրադ Կիրակոսյանի հետ։ Նա տեղի քրդերի ու եզդիների վրա բուլղարական ավտոմատներ էր վաճառել, նրանք էլ հետո տեսել էին, որ ավտոմատները անորակ են, ցանկացել են ետ տալ, Մուրադը ետ չէր վերցրել, նրանք էլ դիմել էին ոստիկանություն, սակայն ինչպե՞ս կարող էին գործ հարուցել, երբ Մուրադ Կիրակոսյանը նույն ոստիկանության մարզային վարչության պետն էր: Գործին անգամ ընթացք չտվեցին, Վազգենը մաքրում էր իր հանցանքների հետքերը:

— Ընկեր գեներալ, պատկերացնու՞մ եք, թե դա ինչ մեծ հանցագործություն է, — բարկացած ասաց բժիշկը, — երբ այնտեղ՝ ճակատում կատաղի կռիվներ էին գնում, կենաց ու մահվան հարց էր լուծվում, Վազգենը թուրքերին զե՞նք էր վաճառում․․․

— Այո՛, հենց այդպես Առաքել ջան, — տխուր ասաց գեներալը, — հիշու՞մ ես, ես ասացի, որ հարևանիս տղան ազատամարտիկ է, ուրեմն նա պատմում էր, որ իրենց ճակատ ուղարկելուց անգամ զինամթերք չեն տալիս, ստիպված տղաները իրենց գրպանից են գումար դնում, որպեսզի մի քանի փամփուշտ ավելի ունենան մոտները, էլ չասեմ ձեռքի նռնակների մասին: Նա պատմում էր, Շահումյանի ու Լաչինի դեպքերի մասին, մի խոսքով, այն ինչ կատարվել է՝ դավաճանություն է:

— Ընկեր գեներալ, իսկ այդ հարևանիդ տղային կարո՞ղ եմ տեսնել, — ասաց նա, — ինձ հետաքրքիր կլիներ, մի քանի հարց տալ նրան…

— Իհարկե, կարող ես տղաս, հենց վաղը կծանոթացնեմ նրա հետ, կտեսնես, թե ինչ ազնվազարմ հայորդի է, անունն էլ՝ Վարդան, իսկական Վարդան զորավարի արյունն է երակներում: Նրա նման հայրենասեր տղաները եթե շատ լինեին, ապա այս օրվան չէինք հասնի: Նա ինքը ասում է, որ Հայաստանի բոլոր ղեկավարներին պետք է գնդակահարել պետական դավաճանության համար:

— Այո՜, պատկերացնում եմ նրա վիճակը, ընկեր գեներալ, — տխուր ասաց նա, — նա իր ընկերների հետ կռվում է ճակատում, իսկ այստեղ` թիկունքում, դավաճանում են իրենց:

— Այո՛, հենց այդպես, դավադրաբա՛ր թիկունքից են խփում, — ասաց գեներալը, — ճակատում մեր ինքնապաշտպանական ջոկատները զենք չունեն, որսորդական հրացաններով են պաշտպանվում, իսկ Վազգենը Բուլղարիայից գնված զենքը թուրքերին է վաճառում, սա ոճրագործների ոճրագործն է: Հետաքրքիր մի դեպք պատմեմ Առաքել ջան, — շարունակեց գեներալը, — հարևանիս տղային հարցնում եմ, թե ինչպե՞ս կարող եմ իր ջոկատի տղաներին օգնել, միգուցե որևէ բանի կարիք կունենան, մի խոսքով առաջարկեցի իմ օգնությունը: Եվ գիտե՞ս, թե ինչ ուզեց ինձանից, — գեներալի ձայնը խզվեց, հուզմունքից սկսեց հեկեկալ: Առաքելը շտապեց խոհանոց, որպեսզի ջուր բերի: Տիկին Անահիտը նրա հետ մտավ աշխատասենյակ, գեներալը մանկան պես լալիս էր: Տիկինը ջրով գավաթը մոտեցրեց, մի քանի հաբեր տվեց նրան:

— Խմե՛ք սա Գրիշա Գայկովիչ, սրանք հանգատացնող հաբեր են, — առաջարկեց Առաքելը:

— Գրիշա, քեզ հուզվել չի կարելի, — անհանգստացավ տիկին Անահիտը:

Գեներալը դողացող ձեռքերով վերցրեց հաբերը, դրեց բերանը և խմեց ջուրը։

— Ոչինչ, հիմա կանցնի, — հազիվ խոսեց նա: Տիկին Անահիտն անհանգիստ էր:

— Տիկին Անահիտ, մի անհանգստացեք, հիմա ամեն ինչ կանցնի, այս հաբերը բնական կատվախոտից են, ինքս էլ եմ դրանցից խմում, — հանգստացրեց բժիշկը: Առաքելը բացեց պատուհանը, որպեսզի սենյակն օդափոխվի: Կարծես թե գեներալը հանգստացավ: Տիկին Անահիտը նստել էր ամուսնու կողքին և բռնել էր ձեռքը:

— Շնորհակալ եմ բժիշկ ջան, հիմա լավ եմ. — ժպտաց նա, — ծերությունը իրեն զգացնել է տալիս… Անահիտ ջան, կարող ես գնալ, բժիշկը կողքիս է, մի՛ անհանգտացիր…

Տիկին Անահիտը հասկացավ, որ պետք է տղամարդկանց մենակ թողնել, տխուր աչքերով նայեց Առաքելին…

— Մի անհանգստացեք, տիկին Անահիտ, չեմ թողնի որ հուզվի, — խոստացավ նա:

— Չեմ հուզվի Անահիտ ջան, — խոստացավ ամուսինը: Տիկին Անահիտը դուրս գնաց, ետևց` ծածկելով աշխատասեյակի դուռը:

— Ընկեր գեներալ, եկե՛ք թեման փոխենք, — առաջարկեց բժիշկը,

— Ոչինչ, բժիշկ ջան, թող ավարտեմ կիսատ թողածս, — ասաց նա, — գիտե՞ս ես իմ հարևանի տղային առաջարկեցի իմ օգնությունը, իսկ նա ասաց, որ իրենք միայն զինամթերքի կարիք ունեն, մնացել էի ապշած, ոչինչ չուզեց, միայն փամփուշտ: Դէ, ես էլ զանգահարեցի իմ ընկերներին, առանց դժվարության կարողացա երկու արկղ ավտոմատի փամփուշտ գտնել, նրան կանչեցի ու ասացի. Վերցրու՛, ձեր տղաների համար է: — Գեներալը նորից հուզվեց, — ոչինչ, թող ավարտեմ բժիշկ, — ասաց նա և շարունակեց պատմել, — նա այնքան ուրախացավ այդ նվերից, որ գրկել էր ինձ ու համբուրում էր, ասում էր․ « ձյաձ Գրիշա, Ձեր փոխարեն էլ եմ թուրքերին խփելու, այնպես որ, այս գնդակները աննպատակ չեն կորչելու, ամեն գնդակ` մեր թշնամու սրտին պիտի խփենք »։

Գեներալը ավարտեց պատմությունը, կարծես թեթևացավ, այդ ամենը կուտակվել էր մեջը, ծանրացել, ճնշում էր միտքը, հոգին, չէր կարողանում գտնել մեկին, որպեսզի պարպեր ներսում կուտակվածը։ Բժիշկը լավ էր հասկանում գեներալին, փորձեց չընդհատել, որպեսզի նա կարողանա ասել ներսում կուտակվածը։ Այդ Հայրենասեր մարդը, իր ողջ կյանքի ընթացքում ծառայել էր Հայրենիքին:

Աչքերի առաջ կործանում են իր կառուցած երկիրը, և կանգնել ու անտարբեր նայել այդ ամենին ուղղակի հանցագործություն էր։

— Գրիշա Գայկովիչ, հիմա լա՞վ եք զգում Ձեզ, — հարցրեց նա:

— Այո, բժիշկ ջան, հիմա լավ եմ, — ասաց գեներալը, — գիտե՞ս շատ եմ նեղվում ու չեմ կարողանում հոգուս մեջ կուտակվածը պատմել, Անահիտի հետ չեմ ցանկանում կիսվել, առանց այն էլ խեղճը նեղվում է՝ տեսնելով այս ժողովրդի տանջանքները, ինձ չի ասում, սակայն, տեսնում եմ, փորձում է ինձ ցույց չտալ, բայց միևնույն է նկատելի է: Ամեն անգամ հարևանների համար ճաշ է պատրաստում ու տանում է նրանց տալիս, հարևանները տեսնում են նրա մեծահոգությունը, նրանք ամաչում են վերցնել, սակայն նա ստիպված ստում է, ասելով որ մեր տան ճաշը ավելացել է և ուտող չունենք։ Անահիտը իր մտքերը խոհանոցում է սփոփում, անընդհատ եփում է ու պատրաստում, հարևաններին բաժանում, գոնե այդպես քիչ թեթևանում է, նա ինձանից ուժեղ է․․․ Իսկ ես իմ թղթերի մեջ եմ ցավս թաղում։ Չեմ կարողանում օգնել այս ժողովրդին, միայն Մոսոյին խնդրում եմ, որ գոնե սննդամթերք բերի, որպեսզի հարևաններին հասցնենք, դու ինձ գիտես, որ եթե ինձ համար լիներ, ապա ես այդ սրիկա հանցագործներից ոչինչ չէի խնդրի, ստիպված մեր հարևանների ու Անահիտի համար լռում եմ, դա էլ չլինի խեղճ հարևնաններիս վիճակները սարսափելի է, գոնե քչից- շատից կարողանում ենք ձեռք մեկնել։

— Հասկանում եմ, Գրիշա Գայկովիչ, մի անհանգստացեք, ամեն ինչ կհաղթահարենք, մեր ժողովուրդը շատ փորձությունների միջով է անցել, — հանգստացրեց նա, — ա՛յ Դուք ասացիք, թե Ձեր հարևանի տղան ազնվազարմ հայորդի է…

— Այո՜, բժիշկ, իսկական ազնվազարմ, քաջ և անվախ տղա է…

— Ա՛յ, հենց այդպիսի մարդիկ իրենց տեսակով հանդիսանում են ազգային գենետիկայի կրողները, հենց նրանք են, որ ուժ են տալիս ազգային գաղափարներին, այնպես որ, նրանց ուղղակի պետք է միավորել։ Հասկանում եմ, նրանց մոտ հիմա ծանր ժամանակներ են, քանի որ իշխանությունը զավթած ելուզակները քիչ դավեր չգործեցին նրանց թիկունքում, այնպես որ, նրանք հուսալքված են:

— Այո՛, տղաս. նույն բաները Վարդանն է ասում, — հաստատեց գեներալը, — դավաճանությունների շարքը այնքան շատ է, որ իրենք էլ են ճարահատվել, չգիտեն ինչպես վարվել, սակայն Վարդանն իր ընկերների համեմատ, ավելի երիտասարդ է ու տաքարյուն, այնպես որ, կարծում եմ նա կարող է կողմնորոշվել, թե ինչ է պետք: Գիտե՞ս, երեխան աչքիս առաջ է մեծացել, դեռ մանկուց նկատել էի նրա հայրենասիրությունը: Ամեն անգամ գալիս էր, գրադարակները նայում, փնտրում իր ուզածը ու խնդրում էր, որպեսզի տանի կարդա: Զարմանալին գիտե՞ս թե ինչն էր, նրա կարդացած գրքերը անգամ մեծահասակները չէին կարդում, իսկ նա կարդում էր հայ դասականներ: Լավ հիշում եմ, դեռ վեցերորդ դասարանում կլիներ, կարդացել էր Րաֆֆու « Կայծերը » եկավ, ցանկանում էր իմ հետ զրուցել, խոսեցինք ու ինձ ասաց, որ ինքը գեներալ է դառնալու, որպեսզի հայկական հողերը ազատագրի: Պատկերացնու՞մ ես, դեռ այն ժամանակ, երբ բոլոր երեխաները ցանկանում էին տիեզերագնաց դառնալ, իսկ նա ուզում էր հայկական հողերն ազատագրել:

— Այո՜, տեսնու՞մ եք, ընկեր գեներալ, իմ ասած թեզը ապացուցվում է, — ժպտաց բժիշկը, — ընկեր գեներալ, հայրենասիրությունը և դավաճանությունը գենետիկորեն փոխանցվող հատկություններ են, դրա համար հիմա հրեաները մեր կիսատ գործը ավարտին են ուզում հասցնել: Թուրքերը միշտ մեզանից խելոք են գտնվել, կարողացել են կառուցել հսկայական կայսրություն, հիմար մարդիկ չեն կարող այդպիսի հզոր կայսրություն կառուցել, շատ բաներ կան որոնք պետք է ապացուցել, բաներ կան, որ շատերը չեն հաշվարկում, իսկ ես տեսնում եմ դա: Գրիշա Գայկովիչ, թուրքերը իրենց դավաճաններին սպանում էին բացահայտ՝ ցցին հանելով, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ դավաճանը անգամ մեռնելուց հետո չի կարող դրախտ մտնել, այսինքն իրենց մոլլաները միշտ ուսուցանել են, որ դավաճանները տեղ չունեն ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ` հանդերձյալ: Իսկ մեր հոգևորականները հակառակն են քարոզել, ներել են, ապաշխարհել են դավաճանին, անգամ իրենք են դավաճանել և ուրացել: Ինչպես տեսնում ենք, մեկ անգամ դավաճանողը պատրաստ է երկրորդ, երրորդ անգամ ևս դավաճանել, նրանց համար միևնույն է կդավաճանեն, հետո պետք եղավ կապաշխարհեն ու կներվի ամեն ինչ: Իսկ ինչ վերաբերվում է պատերազմներին` թուրքերը ենիչերների ու մամլուկների բանակները օգտագործել են իրենց կայսրությունը մեծացնելու համար: Հատուկ դպրոցներ են ունեցել, քրիստոնյաներից առևանգված երեխաներին դաստիարակելու համար, որպես ռազմիկ, իսկ գիտե՞ք, թե ինչու, նրանք երբեք ենիչերներին « ասկյար » չեն կոչել, որովհետև գիտեն նրա գենետիկական հատկությունները, նրա տեսակը, սակայն նույն հոգևոր գործոնը օգտագործել են ենիչերների դեմ, որ դավաճանելով իրենց, իրենք դավաճանում են Մուհամմեդին: Օգտագործում են ամեն ինչ ի շահ իրենց պետության: Իսկ ենիչերները գիտեին, որ իրենց արյան մեջ թուրքի արյուն չկա, որ իրենց առևանգել են ու սարքել ռազմիկկ անկախ իրենց կամքից, սակայն նրանք փոխարենը դաժան լինեն  թուրքերի հանդեպ, ընդհակառակը, ատելությամբ են տրամադրված դեպի իր արմատները, իր ազգը: Ահա և կրոնական մոլուցքով դաստիարակելու գաղափարախոսությունը նրանց հնարավորություն է տալիս իրագործելու Պանթուրքիզմի դարավոր ծրագիրը:

— Այո, բժիշկ, իրավացի ես, թուրքերը իրենց դավաճաններին ցցի են հանում, իսկ մենք մեծարում ենք և հերոսացնում:

— Ընկեր գեներալ, մի երկու տարի առաջ Սանկտ Պետերբուրգում պատահական ծանոթացա մի շահումյանցի փախստականի հետ, նա համոզում էր, որ Շահումյանը դավաճանությամբ է հանձնվել թուրքերին, դրա համար կցանկանայի Ձեր հարևանի տղային տեսնել:

— Այո՛, դա այդպես է, — հաստատեց գեներալը, — ես Վարդանին այդ մասին հարցրել եմ, նա ինձ մանրամասն պատմել է, քանի որ, ինքը ականատես է եղել այդ դավաճանությանը: Նույնիսկ ինձ մոտ նշել եմ այդ դեպքերի մանրամասն նկարագիրը, եթե պետք լինի, թղթերի մեջ է, կարող եմ փնտրել…

— Իհարկե, ընկեր գեներալ, եթե դժվար չի լինի․․․

— Այո, ճաշասենյակում՝ թղթերի մեջ է, վաղը լուսաբացին կգտնեմ, աչքերս այս լույսի տակ լավ չի տեսնում, — ասաց գեներալը, — գիտե՞ս բժիշկ, դա իր հերթին, քանի որ կա ավելի կարևոր փաստաթուղթ, որը վկայում է այդ դավաճանության կոնկրետ մեղավորներին։

— Ինչպե՞ս թե, — զարմացավ նա:

— Այո՛, մայոր, դա հաստատ է, — հավաստեց գեներալը, — Յուզբաշյանը ինձ պատմել է, որ Շահումյանի դավաճանությունից ամիջապես հետո, ինքն ու Կառլոս Ղազարյանը Շահեն Մեղրյանին կանչել են ու գրավոր ցուցմունք վերցրել: Շահեն Մեղրյանը հաստատել է, որ իրեն հրամայել է Վազգեն Սարգսյանը, որպեսզի ականազերծի թուրքերի ճանապարհը: Յուզբաշյանն անգամ տեսագրել է Շահենի խոստովանությունը, որպեսզի կասկած չլինի, թե Մեղրյանի ցուցմունքը սարքովի է: Իսկ Կառլոս Ղազարյանը անձնական շահերից ելնելով, Վազգենի ականջին շշնջացել է Մեղրյանի ու Յուզբաշյանի համագործակցության մասին: Վազգենն էլ ձեռքերը ծալած հո չէ՞ր նստելու, փորձել էր ձեռք բերել այդ ցուցմունքը, բայց մինչև Յուզբաշյանից կստանար Մեղրյանի մեղայական ցուցմունքը, Շահեն Մեղրյանի գլխին սարքեց դժբախտ պատահարի միջադեպը: Բացառված չէ, որ Յուզբաշյանի սպանությունը այս գործի հետ է կապված, չնայած, որ Յուզբաշյանի ձեռքին ավելի շատ բաներ կար, քան թե Մեղրյանի խոստովանությունն էր:

— Իսկ, ընկեր գեներալ, Դուք ի՞նչ եք կարծում, Շահեն Մեղրյանը միգուցե ստել է՝ ցանկանալով արդարեցնել իր հանցանքը, այսինքն ամեն ինչ բարդել է Վազգենի վրա…

— Այդ մեկը բացառվում է, — համոզված ասաց նա, — իմ հարևանի տղան՝ Վարդանը, Շահումյանի հետախույզներից է եղել, լավ տեղյակ էր Շահումյանում կատարված անցքերին: Նա մանրարամասն պատմել է: Ինչպես ասացի ես, անգամ գրանցել եմ շրջանում եղած զենքի ու ջոկատների մասին: Ես Վարդանին հարցրեցի Շահեն Մեղրյանի մասին, նա միայն ասաց մի բան․ « Եթե գողը տանից չլինի՝ եզը երդիկից ո՞նց կտանեն »: Բացառված չէր, որ Մեղրյանը եղել է նրա հանցակիցը, բայց այն փաստերը, որոնք ես գրանցել եմ, համոզում է, որ եթե Մեղրյանը ցանկանար, կարող էր պաշտպանել շրջանը, քանի որ եղած հնարավորությունը թույլ էր տալիս մինչև Շահումյանի ընկնելը, համապատասխան մարտական գործողություններ իրականացնել՝ հետագա կորուստներից խուսափելու համար: Այն, որ Մեղրյանը չի կարողացել կազմակերպել ինքնապաշտպանությունը` դա փաստ է: Գիտե՞ս, ես անգամ զրուցել եմ գնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանի հետ, նա մոտ յոթ ամիս եղել է Շահումյանի շրջանում, այնտեղ նա ստեղծել էր հրետանային ստորաբաժանում: Ինքը և՛ս հաստատեց հարևանիս ասածը, որ Շահեն Մեղրյանը պաշտպանության կազմակերպման գործում շատ թույլ էր։ Փոխանակ շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելուն` զբաղված է եղել « ժանդարմերիայի » պարտականություններով, ահաբեկելով առանց այն էլ շրջապատման մեջ հայտնված գյուղացիներին: Չհաշված, որ Շահեն Մեղրյանը շրջանի բնակիչներից ոսկի ու դրամ էր վերցրել, որպեսզի նրանց երեխաններին ուղղաթիռով տարհանի Երևան, իսկ նրա եղբայրը՝ Պողոս Մեղրյանը, նույնպես հանցագործ է: Մեր վիրավոր ազատամարտիկներին Երևան փոխադրելու փոխարեն, այդ ուղղաթիռներով նա միս էր բերում՝ Երևանի շուկաներում վաճառելու համար, իսկ վիրավորները օրերով ու շաբաթներով մնում էին Շահումյանում, առանց վիրահատության:

— Այո, ընկեր գեներալ, տեսնում եմ բավականին փաստեր ունեք, իսկ Դուք դժգոհում եք, թե գործ չեք անում, — կատակեց բժիշկը:

— Այո՛, բայց ի՞նչ օգուտ տղաս, դրանք անիմաստ գրում եմ, հույսով, որ մի օր երբևէ սերունդներին պետք կգա գրածս պատմությունը…

— Իհարկե, պետք կգա, Գրիշա Գայկովիչ, — համոզված ասաց նա, — ա՜յ, օրինակ ինձ համար շատ հետաքրքիր էր, այնպես որ Դուք շարունակեք գրել, դրանով արդեն իսկ` մեծ գործ եք անում… Գիտե՞ք, եկող սերունդները պետք է իմանան ճշմարտությունը, անկախ նրանից, թե դա դառն է կամ թե ցավալի։ Խաբված սերունդին ավելի հեշտ է ուղղորդել, և իշխանությունները այդպես էլ անում են, որպեսզի նրանց հեշտ կառավարեն։

— Այո, իրավացի ես մայոր, — համաձայնվեց նա, — տեղեկատվությունը շատ ուժեղ զենք է, և դա պետք է օգտագործենք մեր պետության հզորացման համար: Սակայն մարդիկ կան, որ այն ցանկանում են օգտագործել սեփական գրպանն ու որովայնը լցելու համար: Մարիուս Յուզբաշյանի պատմությունը քեզ ապացույց, եթե այն ինչ գիտեր ինքը կարողանար օգտագործել նպատակին, ապա այսպես չէր լինի:

— Ընկեր գեներալ, Յուզբաշյանը փորձված մարդ էր, ես զարմանում եմ, թե ինչու՞ այդպես սխալ թույլ տվեց:

— Է՜հ, տղաս, դու դրա պատասխանը արդեն տվել ես, — ծիծաղեց նա, — Յուզբաշյանը երևի չէր կարդացել Բուլգակովի « Շան   սիրտը », — կատակեց նա:

Նրանք ծիծաղեցին:

— Ընկեր գեներալ, Յուզբաշյանը հաճախակի՞ էր այցելում Ձեզ, — հարցրեց բժիշկը:

— Այո, հաճախակի, — ասաց նա, — ես փորձում էի նրանից կորզել որոշ ինֆորմացիա, բայց նա խորամանկ աղվեսն էր, նրանից ինչ-որ բան իմանալը անհնարին էր:

— Ինչպես ասում են. « խորամանկ աղվեսը, երկու ոտքով է թակարդն ընկնում »։

— Այո՜, դա ճիշտ խոսք է, հենց այդպեսº երկու ոտքով էլ գնաց գերեզման, — կատակեց գեներալը, — գիտե՞ս մայոր, Յուզբաշյանը պակաս դավաճանը չէր…

— Դա միանշանակ, ընկեր գեներալ… Մարիուս Արամիչը, շատ ծանր մարդ էր, նրա հետ առհասարակ դժվար էր լեզու գտնելը:

— Բժիշկ, պատմե՞մ իմ ու Մարիուսի հետ կատարված միջադեպի մասին, — շարունակեց գեներալը, — 1989-ի դեկտեմբերի 4-ին ինձ զանգահարեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանապահ զորքերի հրամանատար` գնդապետ Ժուկովը և տեղեկացրեց, որ մեծ թվով մարդիկ մոտենում են սահմանին, խարույկներ վառում, շղթայաձև շարվում և բարձրախոսներով կոչեր են անում իրանական կողմին: Միջադեպի կազմակերպիչն Ադրբեջանի « Ժողճակատն » էր: Նրանք հարավային և հյուսիսային Ադրբեջանների միավորման կոչ էին անում: Դե ես էլ զանգահարեցի ու Մարիուս Յուզբաշյանին տեղեկացրեցի, որ Նախիջևանի ԻԽՍՀ Ժողճակատը արդեն գործի է անցել: Հարկավոր է զեկուցել Մոսկվա: Նա ուշադրություն չդարձրեց, ես իրավասություններ չունեի զեկուցել: Ես զանգահարեցի Նախիջևանի վերահսկողության պետին ու հարցրեցի, ինքը վստահեցրեց, որ ոչինչ չկա, դա ապատեղեկատվություն է: Սակայն նույնը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին, իսկ երկու շաբաթ անց Նախիջևանի ԻԽՍՀ « Ժողճակատի » անդամները վերջնագիր են ներկայացնում սահմանապահներին` պահանջելով, որ մինչև 1989 թվականի` դեկտեմբերի 31-ը, վերացնեն սահմանային արգելափակոցները, հակառակ դեպքում սպառնում են քանդել դրանք: Ես նորից ահազանգեցի Յուզբաշյանին, նա ինչպես միշտ իր համառությամբ լռում էր: Սահմանապահ ջոկատի հրամանատար` գնդապետ Ժուկովը ելույթ է ունենում հեռուստատեսությամբ և փորձում է հանգստացնել մարդկանց, սակայն ապարդյուն: Ակնհայտ էր, որ Ադրբեջանի «Ժողճակատը » ցանկացած դեպքում դիմելու է սադրանքի: Դեկտեմբերի 31-ին սահմանամերձ հատվածներում արդեն կուտակվել էին բենզինով լցված հարյուրավոր շշեր, սահմանային արգելափակոցները ոչնչացնում էին շուրջ 9 հազար մարդ, որոնցից շատերը զինված էին որսորդական հրացաններով: Իրանական կողմից սահմանին է մոտենում մոտ 800 մարդ: 1990-ի հունվարի 1-ից մինչև հունվարի 4-ը Ադրբեջանի Ժողճակատի գլխավորությամբ կազմակերպված սադրանքի հետևանքով Պետական սահմանի 164 կմ երկարությամբ քանդվում են սահմանային համակարգերը: Սակայն դա միայն սկզիբն էր: Անկարգություններ են տեղի ունենում նաև Զանգելանի, Պուշկինի, Լենքորանի շրջաններում: Պետական սահմանի նախիջևանյան հատվածում այրվում և ավերվում էին ինժեներատեխնիկական կառույցները, կապի և ազդանշանային գծերը, աշտարակները, սահմանային տարբերանշանները: Հնչում էին սահմանապահ զորքերի զինծառայողների ու նրանց ընտանիքների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ: Նախիջևանի սահմանային միջադեպի պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվում է քննչական խումբ, որտեղ ընդգրկվում են Ադրբեջանի ՊԱԿ-ի, ՆԳՆ-ի, դատախազության քննիչները: Այդ ամենից հետո նոր Մարիուս Արամիչը տեղից սկսում է շարժվել, ես Մարիուս Յուզբաշյանի հետ, Հունվարի 5-ին, անմիջապես մեկնում եմ Նախիջևան: Օրդուբադում հանդիպում ենք Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար` Վեզիրովի ու մեր համապատասխան ծառայությունների գործընկերների հետ: Դե Վեզիրովը, Մարիուսին հրավիրում է ռեստորան նա էլ չի մերժում հրավերը, գնում են նստում, ուտում ու խմում, ես վարորդիս հետ մեքենայում եմ սպասում: Մի քանի ժամից Յուզբաշյանը հարբած դուրս է գալիս, ու վերադառնում ենք Երևան: Յուզբաշյանը իր թղթապանակը մոռանում է իմ մեքենայի մեջ: Առավոտյան վարորդս բերում է ու տալիս ինձ` ասելով, որ Յուզբաշյանը մոռացել է մեքենայի մեջ: Հետաքրքրության համար բացեցի թղթապանակը ու այնտեղ ամերիկյան դոլլարների մի մեծ կապոց կար, զարմանալին դա չէր, այլ այն փաստաթուղթը, որը ստորագրել էր Յուզբաշյանը: Սահմանային միջադեպի պատճառներն ուսումնասիրող քննչական խումբ եզրակացության տակ ստորագրել էր Մարիուս Յուզբաշյանը, որ միջադեպը եղել է « ծայրահեղականների » « անպատասխանատու անձանց » կողմից, առանց նշելու նրանց ազգային պատկանելությունը: Դե ես պատճենահանեցի այդ փաստաթուղթը և թղթապանակը վերադարձրեցի Յուզբաշյանին, նա էլ լռեց ոչինչ չասաց։ Այդ թեմային երբեք էլ չանդրադարձավ, սական Յուզբաշյանը հասկանում էր, որ ես տեղյակ եմ թուրքերի կաշառքի ու այդ փաստաթղթի մասին: — Ահա թե ինչ, մայոր, Մարիուս Յուզբաշյանը շատ ուրիշ կեղտոտ գործերի մեջ էր խառնված եղել, — գեներալը: — Երկրաշարժի գոտու համար նախատեսված գումարների մի մասը, իր անմիջական հրամանով անհայտացան, չհաշված, որ մի քանի վագոն բեռները, որոնք օգնություն էին ուղարկել ճապոնիան ու Կանադան անհայտացան անհետք։ Հետո ինձ զեկուցեցին, որ քրեական հեղինակությունների միջոցով վաճառել են այդ ապրանքը, իսկ գումարները գնացել են Յուզբաշյանի գրպանը, վագոնում եղել են տաք հագուստներ ու ձմեռային ծածկոցներ։ Գիտե՞ս տարօրինակը որն է, որ անհայտացած վագոնները հայտնաբերվեցին «Հայէլեկտրամեքենա» գործարանի տարածքում, որը անմիջապես Կարեն Սերոբիչի տրամադրության տակ էր։

— Ընկեր գեներալ, ի՞նչ եք կարծում, Կարեն Սերոբիչը տեղյա՞կ էր այդ կողոպուտի մասին, — հարցրեց բժիշկը,

— Գիտես, ինչ չեմ կարող այդպես վստահ ասել, բայց դու լավ գիտես, որ Յուզբաշյանը առանց Սերոբիչի ասելու նրա գործարանում ոչինչ չէր կարող պահել, եթե հաշվի առնենք նրանց մտերմությունը, ապա վստահ եմ, որ տեղյակ է եղել։ Կարեն Սերոբիչին այդպես միամիտ մի կարծիր, այնպես որ, նա Յուզբաշյանից պակասը չէր, ինչքան չլինի երկար տարիներ իրար հետ են աշխատել․.․

— Ընկեր գեներալ, Կարեն Սերոբիչին մեղադրել չենք կարող, ինչքան չլինի Յուզբաշյանի ընկերն է, ինչպես ժողովուրդն է ասում․ « Ասա ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու »: Գիտեք ինչ, ընկեր գեներալ, այդ ազգադավ տականքները գլուխ բարձրացրին 1988 թվականից, երբ աղետի գոտու օգնությունը սկսեցին թալանել: Երբ ողջ աշխարհի ժողովուրդները մեզ կարեկցում էին, մեր ազգադավները փլատակների տակ մնացած ժողովրդի բերանի պատառն էին թալանում, անգամ աֆրիկյան երկրների բռնակալները կարեկցում էին մեզ: Լավ հիշում եմ, Կուբայի առաջնորդը Ֆիդել Կաստրոն բացի ֆինանսական օգնությունից, անձամբ էր գնացել հիվանդանոց և արյան դոնոր էր եղել, որպեսզի գոնե սեփական արյունով ապավինի մեր ժողովրդին, իսկ մեր արյունախում հրեշների համար կարեկցանք, ազգ ու Աստված չկար, որոնք թալանելով կարողացան միլիոններ կուտակել, չհաշված, որ մնացին անպատիժ ու շարունակում են իրենց կողոպուտը: Ասացե՛ք, արդյո՞ք անաստված մարդուց կարելի՞ է բարեգթություն անակնկալել:

Նրանք ծիծաղեցին:

— Այո՜, տղաս, ցավոք սրտի այդպես է, — ասաց գեներալը, — չի բացառվում, որ կգա ժամանակ, այդ ազգադավ տականքների չարագործությունները կմոռացվեն, նրանց կհերոսացնեն, իսկ ժողովրդին էլ կպարտադրեն հավատալ, որ նրանք ազգի հերոսներն են եղել․․․

— Միանշանակ, դա այդպես է, ընկեր գեներալ, — համաձայնվեց նա, — դրա համար էլ նրանք փորձում են ջնջել իրենց կենսագրության վատ ու արյունոտ էջերը, ինչպես ասում էր անգլիացի գրող Ջորջ Օուրելը իր «1984» գրքում. « Ով վերահսկում է անցյալը, նա վերահսկում է ապագան »։

— Այո՜, լավ է ասել քո այդ գրողը, — ասաց գեներալը, — ասացիր ո՞վ է նա․․․ Առաջին անգամ եմ լսում նրա անունը․․․

— Ընկեր գեներալ, այդ հեղինակը ՍՍՀՄ-ում արգելված էր, դրա համար էլ շատ քչերը գիտեն նրա մասին․․․

— Իսկ ի՞նչ է գրել, որ արգելել են, — կատակեց գեներալը:

— Դէ՜, գրել է հեղափոխության ու հեղափոխականների մասին, — բացատրեց նա, — իր « Անասնաֆերման » և «1984» գրքերը արտասահմանում շատ ճանաչված են։

— Իսկ եթե գաղտնիք չէ, քեզ որտեղի՞ց այդ արգելված գրականությունը, — ժպտաց գեներալը, — հետաքրքիր է, « Կոմիտեի » բարձրաստիճան սպան, կարդում է արգելված գրականություն։

— Ընկեր գեներալ, ի՞նչ գաղտնիք, — զարմացավ նա, — հիշու՞մ եք, երբ ինձ գործուղել էիք Գերմանիա․․․

— Այո, լավ եմ հիշում, — ասաց նա:

— Այնտեղ, պատահաբար ծանոթացա մի անգլիահայ աղջկա հետ, ինքը Քեմբրիջի համալսարանում էր ուսանում, եկել էր Գերմանիա` շրջագայության, իմանալով, որ ես Սովետական Հայաստանից եմ, ինձ նվիրեց այդ գրքերը․․․ Դէ`, ինքներդ գիտեք ընկեր գեներալ, արգելված գրականություն էր, չէի կարող վերադարձին հետս բերել, ստիպված կարդացի ամենը․․․

— Այո՜, հասկանալի է, պատկերացնում եմ, թե ինչպիսի արագությամբ ես կարդացել այդ գրքերը․․․

— Ընկեր գեներալ, դրանք այնքան էլ ծավալուն չեն, այնպես որ մեկ օր տրամադրեցի դրանց կարդալուն։

— Դե՜, ես չեմ կասկածում « Կոմիտեի » ամենատաղանդավոր մարդու ունակությունների վրա։

— Ընկեր գեներալ, տեսնու՞մ եք, որ չխոսեինք, ապա չէի հիշի Ջորջ Օուրելիի գրքերի մասին, ասեմ որ, շատ նման է այսօրվա վիճակին․․․

— Ի՞նչն է նման մայոր, — զարմացավ գեներալը:

— « Անասնաֆերման » պատմվածքում, — շարունակեց նա, — ֆերմայի կենդանիները հեղափոխություն են անում և ֆերմերին դուրս են վռնդում իրենց կալվածքից՝ ֆերմայից, հետո գրում են մի շարք կանոններ, որոնք սահման էր դնում մադու և կենդանիների միջև։ Արդյունքում խոզերը գալիս են իշխանության գլուխ ու սկսում են խախտել իրենց իսկ գրած օրենքները, փորձում են ֆերմերի նման շահագործել մյուս կենդանիներին ու կարևորը, որ հին օրենքները հարմարեցնում են իրենց գործելաոճին։

— Ինչպես ՀՀՇ-ականները՞, — կատակեց գեներալը:

— Այո՛, ընկեր գեներալ, հենց նրանց պես․․․ Խոզերի գերիշխանությունը բոլորի վրա, ահա՛, փաստը տեսնում ենք։

— Մայոր, երևում է քո ասած այդ Ջո՜րջ․․․ Ինչպե՞ս էր ազգանունը․․․

— Օուրե՛լ, ընկեր գեներալ, — հիշեցրեց նա:

— Ջորջ Օուրելը, խելացի մարդ է եղել, հնարավոր է նման իրավիճակի վկա է եղել։

— Բացառված չի ընկեր գեներալ։

— Ու գիտե՞ք, նա իր « 1984 » գրքում նշում էր, թե ինչով է զբաղված պետության կառավարվող համակարգը, « Խաղաղության նախարարությունը զբաղվում է պատերազմով, ճշմարտության նախարարությունը` կեղծիքով, սիրո նախարարությունը` խոշտանգումներով, առատության նախարարությունը` մեռցնում է սովով…

— Այո՜, բաշիբոզուկների կառավարություն, — դժգոհեց գեներալը,

— Ընկեր գեներալ, եթե պետության առաջին դեմքը անբարոյական է, ապա այդ պետությունը անբարոյականների որջ է։

— Մայոր, ժողովուրդն իզուր չի ասում․ « Ինչ էլ ուզում են անեն, բոշեն աղա չի դառնա »։

— Իրավացի եք, Գրիշա Գայկովիչ, — համաձայնվեց նա, — իսկ հույն փիլիսոփա Արիստոտելն ասել է․ « Ճիվաղն իր չկայացածության համար վրեժ է լուծում մի ողջ երկրից ու ժողովրդից »։

— Այո՛, սա ահաբեկութուն է, — դժգոհեց նա, — Առաքե՛լ, դու խելացի տղա ես, կարող ես Մովսես Գեղանգուլյանից խոսք քաշել: Նա ազնիվ երիտասարդ է, միայն պետք է վստահություն ձեռք բերել: Նա կպատմի ամեն ինչ, ես վստահ եմ, որ նա տեղյակ է Յուզբաշյանի ու Վազգենի միջև եղած անախորժությունների մանրամասնություններից։

— Լավ, ընկեր գեներալ, կաշխատեմ, խոստացավ նա, — ես միայն զարմանում եմ, թե այսքան կեղտոտարյուն տականքներ որտեղի՞ց դուրս ելան…

— Լավ ասացիր, կեղտոտարյուն, — քմծիծաղեց գեներալը, — գիտե՞ս, որ այդ կեղտոտարյուններին՝ Յուզաշյանն ու Կարեն Սերոբիչը բերեցին մարդամեջ: Յուզաշյանը իր հերթին, Սերոբիչն էլ՝ իր: 1974 Թվականին, երբ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար նշանակվեց Կարեն Դեմիրճյանը, ինչպես ասում էին շատերը Կարեն Սերոբիչը լավ կոմերսանտ էր` գիտեր լափելու բոլոր ձևերն ու լավ ախորժակ ուներ: Նշանակվելուց հետո, ընդամենը մեկ-երկու տարում` նա ազատվեց Հայկական ԽՍՀ ղեկավարությունում, գրեթե բոլոր նորմալ մարդկանցից` օրինակ Հասրաթյանին փոխարինեց, ժուլիկ Մուրադ Մուրադյանով, փորձառու կաշառակերով և մարդկային առումով մի ոչնչությունով, ով 10 տարի լափեց Լենինականի շինարարության համար նախատեսված գումարները: Կենտկոմի քարտուղարը նոր հաստիք բերեց` հատուկ շինարարության գծով, և այդ օրվանից ՀԽՍՀ տարածքում գողացած ամրանների (արմատուրայի) և ցեմենտի ողջ եկամուտը գնում էր Կենտկոմ` Սերոբիչի գրպանը: Դե, իսկ նման պայմաններում, թե ինչ որակ պիտի ունենար Լենինականի ֆանտաստիկ տեմպերով զարգացող շինարարությունը` կարծում եմ, դժվար չէր կռահել: Արդյունքը` Սպիտակի երկրաշարժի ժամանակ վերացան միայն Սերոբիչի օրոք կառուցված շինությունները, իսկ մարդիկ զոհվեցին: Միայն հանուն Սերոբիչի և նրա մերձավորների գրպանի պարունակության:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին` Սպիտակի երկրաշարժից րոպեներ անց, գեներալը և Առաքելը առաջիններից էին, որ հայտնվեցին աղետի գոտու կենտրոնում։ Տեսարանը սոսկալի էր, Սպիտակ քաղաքը, կարծես թե դարձել էր Հերոսիման, կամ Նագասակին, ուր միջուկային պայթունից հետո ոչինչ չէր մնացել, միայն մխացող փլատակներ, որտեղից հառաչանքի ու աղերսի ձայներ էին լսվում։ Երկուսն էլ խենթացածի պես վազում էին այս ու այն կողմ, կարգադրություններ էին անում, հետո նետվում էին դեպի փլատակները, այնտեղից դուրս բերում մանուկների թուլացած մարմինները։ Սպիտակի մանկապարտեզը կարծես թիթեղի մի ճմռթված կտոր լիներ, հարյուրավոր փոքրիկներ մնացել էին ծանր բետոնի ու երկաթի ծանրության տակ։ Երկու նվիրյալները գիշեր-ցերեկ վազում էին ու օգնում մարդկանց, գիտեյին, որ ամեն վայրկյանը մեկ մարդու կյանք է և ուշացնել չի կարելի։
Առաքելի աչքին երևաց աղետի տեսիլքները, ծնողները խենթի պես պտտվում էին մանկապարտեզի փլատակների մոտ, աղերսում էին մարդկանց, որ օգնեն իրենց, հառաչանքների ու աղերսի, լացի ու փոշու մեջ բավական էր, որ մարդ կորցներ իր բանականությունը: Երևի մեծ վարդապետ Կոմիտասը իր հոգում զգացել էր ազգի տառապանքն ու վիշտը, այդ հարվածից էր, որ մթագնել էր նրա միտքը։ Միայն մեծ Հայրեասերներն են հասկանում ազգի վիշտը, նրանք են, որ ազգի վիրավորանքը ընդունում են որպես սեփական վիրավորանք։ Սպիտակի աղետը սոսկալի էր ու դաժան, հազարավոր կյանքեր ու նպատակներ փլուզվեցին ընդամենը մի քանի վայրկյանում․․․ Դե ե՛կ, վարդապե՛տ, ու մի խենթանա՛․․․
Առաքելի աչքերը խոնավացան, հուզմունքը խեղդում էր, նա սթափվեց, արագ կենտրոնացավ, փորձեց շեղվել թեմայից։

— Ընկեր գեներալ, իսկ ինչու՞ այն ժամանակ Սերոբիչին չպատժեցիք, չէ որ կարո՞ղ էիք, Դուք մեծ հնարավորություններ ունեիք, — դիմեց բժիշկը:

— Իրավացի ես տղա՛ս, սակայն Կարեն Սերոբիչը, շատ խորամանկ մարդ էր, գիտեր, որ իր ետևից եմ ընկած, Յուզբաշյանին անընդհատ խառնում էր, որպեսզի իր կեղտերը չբացահայտվի: Այնպես որ նրանք երեքով էին աշխատում` Կարեն Սերոբիչը, Մուրիուս Յուզաշյանը և քրեական հեղինակություն՝ Փայլակ Սիմոնյանը, « Փայլակը »: Դե իր կնքահորը` Հեյդար Ալիևին չհաշված, որը նրան հովհանավորում էր Մոսկվայից: Գիտե՞ս Առաքել, այդ հանցագործ միությունը հզոր էր, իսկ հիմա նման իրավիճակ է: Մարիուս Արամիչը, փոխարինեց խաղացողներին, բայց խաղի կանոնները մնացին նույնը: Այն ժամանակ, գոնե վախ կար, գոնե գիտեին, որ չափը անցնելուց կարող են երկար ժամանակ աքսորվել Ալթայի երկրամաս: Իսկ հիմա զգացին, որ անպատիժ են ու այդ անպատժելիությունն է, որ նրանց դրդում է ավելի մեծ հանցանքներ գործելու:

— Ընկե՛ր գեներալ, Դուք տեղյա՞կ էիք, որ Հայաստանի համար գնված ցորենի ողջ խմբաքանակը Գրոզնիում է յուրացվել, — հարցրեց Առաքելը:

— Մայոր, ճիշտն ասած լսել եմ այդպիսի մի բան, սակայն մանրամասները չգիտեմ, — խոստովանեց գեներալը:

— Ես տեղյակ եմ պատմության մանրամասնություններին — ասաց նա, առանց սպասելու հարցի սկսեց պատմել: — Գրիշա Գայկովիչ ինձ զանգահարել էր Ինգուշեթիայի անվտանգության պետ` գնդապետ Իսմաիլովը, տեղեկացրել այն, ինչ իրեն հայտնի էր: Պարզվում է` ոմն հայազգի քրեական հեղինակություն, ինչ-որ « Լոմ » մականունով, գնում է Ինգուշեթիա և այնտեղ պայմանավորվում ալրաղացի տնօրինության հետ, որպեսզի Հայաստանի համար գնված ցորենն աղան: Հետաքրքիր է, որ ամբողջ 70 վագոն ցորենն աղացել են, իսկ ալյուրը վաճառքի ուղարկել Ղազախստան և Ադրբեջան:

— Ինչպե՞ս թե Ադրբեջան, — զարմացավ գեներալը,

— Այո, մեկ շաբաթից ավելի ալրաղացը գիշեր-ցերեկ աշխատել է հատուկ ռեժիմով: Ինգուշեթիայի դատախազության կողմից կազմած ստուգումների փաստաթղթերում նշված էր, որ հենց այդ « Լոմն » ունի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և գործում է անմիջապես Հայաստանի նախագահ` Լևոն Տեր-Պետրոսյանի հովանավորության ներքո: Իսկ այդ ալրաղացի տնօրինությունը հասկանալով Հայաստանում տիրող ծանր վիճակը` ընդառաջել էր նրանց, որպեսզի կարճ ժամանակահատվածում աղան 70 վագոն ցորենը` ցանկանալով օգնել հայ ժողովրդին:

— Հանցագործները գործում էին մեր ժողովրդի և պետության անունի՞ց…

— Այո, ընկեր գեներալ, հենց այդպես, — քմծիծաղեց նա, — դե ես մտածեցի, որ ալյուրը շուտով կհասնի Հայաստան, սակայն Հայաստանի փոխարեն գնաց Ադրբեջան: Աղացած ցորենից ստացված մոտ 120 վագոն ալյուրը վաճառվեց Ադրբեջանում: Իբրահիմովը ինձ հայտնեց, որ այդ «Լոմը » կապված է եղել ադրբեջանցի քրեական հեղինակություն` Ռովշան Լենքորանսկու հետ, հենց նա էլ միջնորդել է յուրացնել ալյուրի մեծ մասը Ադրբեջանում, իսկ մի մասն էլ` ուղարկվել է Ղազախստան, քրեական հեղինակություն` Ազիզ Բատուկաևի տրամադրության տակ:

— Պատկերացնու՞մ ես, ինչ սարսափելի բան է, — բարկացավ գեներալը, — իսկ եթե թուրքերը ալյուրը թույնեյին և ուղարկեյին Հայաստա՞ն…

— Այո՜, ընկեր գեներալ, գոնե այդ մեկը չի պատահել, փառք պետք է տանք Աստծուն…

— Մայոր, քրեական հանցագործները ազգություն ու թասիբ չունեն, — ասաց գեներալը, — նրանց համար միևնույն է հայ, թուրք, վրացի…

Կարևորը, որ իրենց գրպանը լիքը լինի, և իր անունը փառաբանվի… Լևոնն ու Վազգենը իրենց իշխանությունը հենց այդ հանցագործների վրա են կառուցել:

— Ընկեր գեներալ, համաձայն եմ Ձեր հետ, — ասաց նա, — կգա մի օր, երբ այդ քրեական աղբը կհայտնվի պետության բարձրադիր ատյանում` գերագույն խորհրդում, ու այն ժամանակ օրենքի ուժով կամրագրեն իրենց անվտանգությունը: Թալանած միլիոններով կարող են վայելել, իսկ ժողովուրդը հայտնվելու է ճորտի ու ստրուկի կարգավիճակում: Այդպիսի երկիրը լինելու է մի նզովված պետություն, որը Սոդոմ- Գոմորից ոչնչով չի տարբերվելու: Անբարոյականության վրա կառուցած իշխանությունը դառնալու է չարիք՝ ժողովուրդի գլխին:

— Այդպես էլ կա տղաս, — տխուր հառաչեց գեներալը:

Սենյակ մտավ տիկին Անահիտը,

— Տղաներ, արդեն ուշ է, — ասաց նա, — Գրիշա՛, Առաքելը երկար ճանապարհից է եկել, թող որ հանգստանա…

— Իսկապես, խոսքով ընկանք, մութն ընկավ, — ասաց գեներալը:

— Առաքել ջան, կարող ես լոգանք ընդունել, նոր քնել, ամեն ինչ պատրաստ է, քո մշտական մահճակալը պատրաստել եմ:

— Շնորհակակություն, տիկին Անահիտ:

Առաքելը հրաժեշտ տվեց գեներալին և գնաց լոգանք ընդունելու: Լոգանքից դուրս եկավ և մտավ ննջարան, որը գեներալի որդու սենյակն էր։

Գեներալը և տիկին Անահիտը շատ սիրով ամուսիններ էին, միշտ հոգատար մեկ-մեկու հանդեպ։ Պատերազմի ծանրությունը նրանք իրենց մաշկի վրա էին զգացել, քանի որ իրենց երկու զավակները դաժան պատերազմի զոհն էին դարձել։ Ավագ որդին՝ Տիգրանը ծառայել էր Սովետական ավիացիայում` մայոր էր` կործանիչների օդաչու։ Ծառայել էր Հեռավոր Արևելքում, սակայն կամավորագրվել էր ու մեկնել Աֆղանստան` իր ինտերնացիոնալ պարտքը կատարելու, սակայն, մի քանի ամիս անց ծնողներին հայտնում են, որ որդին մարտական թռիչքի ժամանակ զոհվել է։ Հայրը անձամբ է մեկնում Աֆղանստան որդու դիակը բերելու, սակայն ապարդյուն, որդու օդանավից միայն այրված կտորներ էին մնացել։ Հայրը միայն անձնական իրերն հավաքում է և վերադառնում` չունենալով անգամ որդու դին, կամ որևէ մի մասնիկ։ Հուղարկավորության ժամանակ միայն քարերով լցված ցինկապատ դագաղն էր, նա կնոջից թաքցնում էր` չասելով դատարկ դագաղի մասին, քանի որ մայրը սփոփվում էր որդու գերեզմանին այցելելով։ Տիգրանի օդանավը խփվել էր Կանդագարի շրջանում, օդանավից ոչինչ չէր մնացել, հայրը մտածում էր, որ մի գուցե որդին ինչ-որ հրաշքով կենդանի է մնացել, մինչև օդանավի պայթելը հասցրել է կատապուլտի միջոցով փրկվել։ Սակայն տարիներն անցնում էին, իսկ նրա հույսը գնալով մարում էր։ Փոքր որդին՝ Արամը, վերջացնելով Օրենբուրգի ռազմաօդային ակադեմիան, ստանալով կապիտանի կոչում` ռազմական ուղղաթիռի օդաչուի որակավորում, նորից հետևելով եղբոր օրինակին` կամավոր ցանկություն է հայտնում մեկնել Աֆղանստան` հույս ունենալով եղբոր կիսատ գործը ավարտին հասցնել։ Նա ծնողներից թաքցնում է Աֆղանստան մեկնելու իր որոշումը, սակայն վեց ամիս անց, ծնողները ստանում են Արամի զոհվելու լուրը։ Այդպես գեներալն իր երկու որդիների գերեզմանը պատրաստում է սեփական ձեռքերով: Տիգրանն ու Արամը ընտրել էին իրենց հոր ճանապահը, երկուսն էլ Ռազմական ավիացիայի սպաներ էին, նրանց ձգում էր անծայր երկնքի լազուրը։ Երիտասարդ օդաչուները գտան իրենց գերեզմանը օտար երկրում` չթողնելով Բժշկյանցների գերդաստանը շարունակող գեթ մի ժառանգ։ Գեներալն կինը միասին հաճախակի էին այցելում որդիների գերեզմաններին: Նա լուռ կանգնում էր ու արտասվում, փորձում էր Անահիտից թաքցնել իր վիշտը։ Ամենամեծ վիշտը այն էր, որ նա գիտեր, որ տղաների գերեզմանները դատարկ են, ինչը կնոջից խնամքով թաքցնում էր: Անահիտը սփոփվում էր տղաների գերեզմանին այցելելով, զրուցում էր նրանց հետ, երգում նրանց սիրած երգը: Դա այն գաղտնիքն էր, որը երբեք չի բացի Անահիտին։ Միակ մարդը, որին գեներալ Բժշկյանցը վստահում էր՝ Առաքելն էր: Նա Առաքելին համարում էր իր երրորդ որդին, այդ պատճառով էլ որոշեց նրան հեռու պահել Հայաստանում մոլեգնող պատերազմից, նա գիտեր, որ Առաքելը խելացի, բայց և տաքարյուն հայորդի էր և նա չէր կարող հեռու մնալ Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններից։ Գեներալը գիտեր, որ նա առաջնորդ լինելու մեծ ուժ ուներ, մարդկանց վրա ազդելու իր ունակություններով։ Հասկանալով, որ Յուզբաշյանը ունենալով բժշկի պես տաղանդավոր երիտասարդ, կարող էր նրան իր խորամանկ ծրագրերի մի մասը դարձնել։ Նա Առաքելին մեծ դժվարությամբ համոզեց հեռանալ, Լենինգրադի իր մտերիմ ընկերների մոտ ուղարկեց, որպեսզի նա շարունակեր կատարելագործել իր մասնագիտությունը Ասպիրանտուրայում։ Գեներալն ամեն ինչ անում էր, որպեսզի Առաքելը իր տղաների ճակատագիրը չունենա։ Նա ոչ միայն Առաքելին էր փորձում հետ պահել դժբախտությունից, այլև իր հարևանուհու մինուճար տղային` Վարդանին, սակայն երիտասարդը հրաժարվում էր, պատճառաբանելով, որ իր պարտքն է պաշտպանել հայրենիքն ու ժողովրդին։ Գեներալի առողջությունը թույլ չէր տալիս մեկնել ռազմաճակատ, սակայն ամեն օր տեղեկացված էր ճակատային բախումներից։ Վազգեն Սարգսյանը, ինչպես գեներալն ասաց, հաճախակի էր այցելում իրեն, նա լավ ճանաչում էր Վազգենի լավ և վատ կողմերը, սակայն նրա համար մի բան պարզ չէր, թե Վազգենը, ի՞նչ նպատակի կամ ինչի՞ համար էր սկսել այդ մտերմությունը։ Գեներալին անհայտ էր այդ հարցի պատասխանը։

Առաքելը կամաց դուրս եկավ սենյակից, անձայն քայլեց դեպի գեներալի աշխատասենյակը, այնտեղ լույսը դեռ վառվում էր, կամաց թակեց դուռը:

— Թույլ կտա՞ք, ընկեր գեներալ, — շշուկով հարցրեց նա, — ուզում էի Րաֆֆու այն գիրքը վերցնել, — արդարացավ նա:

— Այո, իհարկե՛, վերցրու տղաս, — ասաց նա։

— Ընկեր գեներալ, ինչու՞ չեք քնում արդեն ուշ է:

— Է՜հ, բժիշկ ջան ծերացել եմ, աչքերիս քունը փախել է, — գանգատվեց նա։

— Լա՜վ, եթե այդպես է կցանկանայի մի հարց տալ, — ուրախ ասաց նա, — Գրիշա Գայկովիչ, Դուք ասացիք, եթե ժամանակ լինի՝ կպատմեք այն քրդերի պատմությունը, խնդրում եմ, եթե դժվար չէ կարո՞ղ եք հիմա պատմել․․․

— Այո՛, իհարկե տղաս, կարող եմ պատմել, — ասաց գեներալը, ակնոցները հանեց աչքերից, դրեց մի կողմ, — գիտես, Լևոնն ու Յուզբաշյանը միևնույն սրիկաներն են, այնպես որ, իրարից զատել չենք կարող։ Այն ժամանակ՝ 1993 — ի հունվար ամիսն էր, Թուրքիայից մեզ մոտ էր եկել « Քրդական Բանվորական կուսացության » նախագահը՝ Աբդուլլահ Օջալանը։ Հանդիպումը խիստ գաղտնի էր, ես միաժամանակ թարգմանչի պարտականություններ էի կատարում: Հանդիպմանը ներկա էր Մարիուս Յուզբաշյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը։ Օջալանը մեզանից քաղաքական ապաստան էր խնդրում, նա խոստանում էր քրդական կամավորական ջոկատներին միավորել, և մեզ օգնել` Արևմտյան Հայաստանում ծավալելով ռազմական գործողություններ։ Մեր կողմից միայն պետք էր նրան ապաստան տայինք և աջակցեինք միջազգային կառույցներում նրան ներկայացնելու իրենց ազգային հարցը։ Օջալանը նույնիսկ ցանկություն հայտնեց, որ կարող են քրդական զինյալ ջոկատներ ուղարկել Ադրբեջան` նրանց թիկունքում մարտական գործողություններ սկսելու համար։ Օջալանի ծրագիրը այնքան լավ էր, որ ես առաջարկեցի Լևոնին և Յուզբաշյանին համաձայնվել։ Սակայն նրանք հարցը ձգձգում էին, կարծես թե Թուրքիայից տարածքային պահանջատիրությունը նրանց չէր հետաքրքրում: Օջալանը մնաց մեր տանը մեկ շաբաթից ավելի: Մեր զրույցների ժամանակ նա նստում էր հենց այդտեղ՝ ուր հիմա դու ես նստած։ Օջալանը համաձայն էր քրդական ջոկատներով լուծել մեր տարածքային պահանջները Թուրքիայից, իսկ Քրդստան պետության սահմանագիծն ըստ նրա՝ սկսելու էր Կիլիկիայի սահմաններից ու ձգվելու էր դեպի Մարմարայի ափերը։ Այսինքն՝ Օջալանի ապագա Քրդստանը լինելու էր ներկայիս Անատոլիայի Միջերկրական ափամերձ շրջանները, մինչև Մարմարա ծովը: Թուրքիան զրկվելու էր Էգեյան և Միջերկրական ծովերի հնարավորությունից: Իսկ Արևմտյան Հայաստանը` ամբողջությամբ ներառյալ Կիլիկիան և Տրապիզոնի վիլայեթները մնալու էր Հայաստանի տարածքի մեջ, որպես համերաշխության երաշխիք՝ Հայաստանի և Քրդստանի միջև կնքվում էր ռազմաքաղաքական դաշինք` ապահելով երկու պետությունների անվտանգությունը տարածաշրջանում: Նույնիսկ նա առաջարկում էր Թուրքիայի Եվրոպանան մասում` Բոսֆորի մյուս ափին, ստեղծել նոր Ասորական պետություն: Ես և Օջալանը առանձին շատ ենք քննարկել այդ հարցը և գիտե՞ս, դա ռեալ ծրագիր էր, քանի որ տարածաշրջանում հարևան պետություններին ձեռնատու էր այդպիսի տարածքային փոփոխություններ, օրինակի համար հույները կարող էին օգտվել հնարավորությունից և ազատագրել Կիպրոսի թուրքական հատվածը, չհաշված, որ Էգեյան ծովում և Եվրոպական հատվածում արդեն սահմաններ չեր ունենալու Թուրքիայի հետ, այդ թվում Բուլղարիան սահմանակից էր լինում միայն Ասորեստանին: Իսկ Իրանին ավելի ձեռնտու էր Հայաստանի հետ սահմանակից լինել, քանի որ կարող էր Հայաստանով ուղիղ դուրս գալ Եվրոպա, կամ Միջերկրական ծով: Իսկ Թուրքիայի և Սիրիաի միջև ջրային պրոբլեմների հետևանքով, ամեն տարի պատերազմական իրավիճակներ էին ստեղծվում: Սիրիան նույնիսկ կարող էր մասնակցություն ունենալ Կիլիկիայի ազատագրման գործում, քանի որ սիրիահայերը և Լիբանանահայերը ավելի համախմբված համայք ունեին: Օջալանը նույնիսկ առաջարկում էր, որ կարելի է օգտագործել Հայկական Սփյուռքը և իհարկե քրդական սփյուռքի իրենց համայքները: Օջալանի ծրագիրը հնարավոր էր կյանքի կոչել: Հայաստանը միայն քրդերին պետք է սկզբնական փուլում դիվանագիտությամբ օգներ, մնացածը ժամանակի հարց էր և կարող էր այլ ընթացք ստանալ: Առաքել, մինչև հիմա սրբությամբ եմ պահում Օջալանի ձեռքով գծած այդ քարտեզը, որի մասին ասացի, Միջերկրականից Սև ծով ձգվող Հայաստանը և նրա դաշնակից Քրդստանը, գիտես շատ հզոր միություն կլիներ տարածաշրջանում, եթե հարկ լիներ Թուրքիային կարելի էր ցանկացած պահին ծնկի բերել:

— Ընկեր գեներալ, դա շատ լավ գաղափար էր, — ասաց բժիշկը, — միայն այն, որ քրդերը համաձայնվում էին Արևմտյան Հայաստանից դուրս` ստեղծել Քրդստանը, արդեն իսկ մեր համար ձեռնտու առաջարկ էր։ Իսկ դա շատ լավ խաղաքարտ էր Թուրքիային ծնկի բերելու համար։ Ընկեր գեներալ, ես վերջերս եմ իմացել, որ Թուրքիայում` թուրքերի թիվը ուռճացված է, քանի որ այնտեղ ավելի շատ քրդեր են ապրում քան թուրքեր․․․

— Այո, մենք տեղյակ ենք, թուրքերը այդպես փորձում են իրենց թիվը շատ ցույց տալ, որպեսզի կարողանան պահել իրենց գերիշխանությունը, իսկ թուրքացրած հայերի, ասորիների, հույների և մնացածմերն ներկայացնում են որպես թուրքեր․․․ Օջալանի ծրագիրը այնքանով էր լավ, որ բոլոր այդ ազգությունները իրենց օգուտը ունեին: Դե քո նշած խաղաքարտերի մասին ասացի Լևոնին ու Վազգենին, սակայն նրանք անընդհատ պատճառաբանություն էին փնտրում հարցը ձգձգելու համար։ Չնայած որ, Օջալանը ցանկացած պայմանի համաձայն էր, միայն պետք է կարողանաինք նրա միջոցով իրականացնեինք մեր պետական հարցերը։

— Գրիշա Գայկովիչ, Օջալանի ծրագիրը այնքանով էր լավ, որ նույնիսկ Եվրոպային և Ամերիկացիներին էլ էր ձեռք տալիս այդպիսի տարածքային փոփոխությունները, քանի որ Թուրքիան արդեն գլխացավանք է դարձել իրենց գլխին, գնալով աճում է ֆունդամենտալ մահմեդականությունը, բացի այդ՝ Թուրքիայի փոխարեն կունենային մի քանի հզոր դաշնակիցներ:

— Այո իրավացի ես, նույն բանը ես բացատրեցի Լևոն Տեր-Պետրասյանին և Վազգենին, սակայն Լևոնը մեկ շաբաթ անց հրաժարվեց Օջալանին քաղաքական ապաստան տալ։ Անկարայում արդեն տեղյակ էին, որ Աբդուլլահ Օջալանը մեզ մոտ է, պահանջում էին Հայաստանի իշխանություններից, որպեսզի նրան հանձնենք Թուրքական իշխանություններին։ Օջալանին ես թաքցրի, քանի որ տեղեկություններ ստացվեց, որ Վազգենն ու Լևոնը, որոշել էին Օջալանին 500 հազար դոլլարով հանձնել թուրքերին։ Չնայած որ Լևոնը և Վազգենը արդեն նման փորձ ունեին։ Նրանց այդպես էլ չհաջողվեց գտնել Օջալանին։ Իսկ այն դեպքը, որի մասին ասացի եղել էր 1992 թվականի հունվարի 10 -ին, երբ Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիան ընտանիքով և շուրջ 100 հոգանոց զինված թիկնազորով հայտնվեց Հայաստանի սահմանին։ Ադրբեջանցիները հրաժարվում են նրան քաղաքական ապաստան տալ։ Այդ ժամանակ Թիֆլիսի փողոցներում կատաղի մարտեր էին գնում։ Ռազմական հեղաշրջումը իրականացրած Վրաստանի Ռազմական Խորհուրդի նախագահ՝ Թենգիզ Սիգուրան արդեն հեռակա կարգով մահապատժի էր դատապարտել Զվիադ Գամսախուրդիային, պետական միջոցները վատնելու և ազգային թշնամանք հրահրելու մեջ։ Զվիադ Գամսախուրդիայի փախուստի ճանապարհները փակված էին, մնում էր միայն Հայաստանը։ Գամսախուրդիան ցանկանում էր, որպեսզի իրենց թույլատրվի Հայաստանի օդանավակայաններից մեկով մեկնել դեպի Չեչենիա։ Ջոխար Դուդաևը, նույնիսկ իր անձնական օդանավն էր ուղարկել Գամսախուրդիայի շքախմբին տեղափոխելու համար։ Դե, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը հասկանում են, որ Գամսախուրդիային Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները փնտրում են մահվան դատապարտելու համար, նրանից պահանջում են մեկ միլլիոն դոլլար, որպեսզի « տրանզիտ » ճանապարհ ապահովվեն: Դե Գամսախուրդիան ստիպված կանխիկ մեկ միլիոն դոլլար տալիս է Վազգենին, որն էլ անձամբ ուղեկցում է նրանց մինչև Երևանի օդանավակայան, այնտեղից Ջոխար Դուդաևի օդանավով տեղափոխում են Գրոզնի։

— Իսկ Օջալանը ի՞նչ եղավ, — հարցրեց բժիշկը։

— Օջալանին թաքցնելուց հետո, ես նրան գաղտնի ուղարկեցի Իրան, իսկ այնտեղից, նա գնացել էր Սիրիա, մի քանի անգամ զանգահարել էր, շատ երախտապարտ էր։ Օջալանի ասելով, ինքը հայկական արմատներ ուներ, այնպես որ ինչպես ասում են` « անաղուհաց քրդի շուն » չէր` ինչպես սրանք․․․ Գիտես հեռախոսազրույցի ժամանակ նա ասաց իր կարծիքը Վազգենի ու Լևոնի մասին, նա ասում էր, որ դրանք թուրքից վատն են, դավաճան ու աստվածապիղծ:

Նրանք ծիծաղեցին։

— Լավ, ընկեր գեներալ, արդեն գնացեք քնեք, հանգստանալ է պետք, լույսը շուտով կբացվի։

— Գիրքը չմոռանաս, — հիշեցրեց գեներալը։

Առաքելը վերցրեց գիրքը բարի գիշեր մաղթեց և ոտնաթաթերի վրա գնաց իր ննջարանը։

Արդեն լուսանում էր: Առաքելը պառկել էր անկողնու մեջ ու չէր կարողանում քնել, նույնիսկ բացեց գիրքը, որպեսզի կարդա, սակայն չկարողացավ:

Ինչպե՞ս կարելի է այդքան ատել սեփական ժողովրդին, ինչպիսի ստոր ու դավաճան պետք է լինեն, որ երկիրն հասցնեն այսպիսի աղքատության… Ազգադավերը… Միայն ազգադավը կարող էր այդպիսի բան անել: Րաֆֆին իզուր չէր ասում. «Մեր պատմությունը բավականին աղքատ է լավ մարդիկանցով, փոխարենն հարուստ է դավաճաններով »:

ՏԱԳՆԱՊԱՎ ՄԵԾԱՑ

Заметка Posted on Updated on

Գիրքը  կարդալու  և  ներբեռնելու համար սեղմել Նշված անվան վրա

ՏԱԳՆԱՊԱՎ ՄԵԾԱՑ

ՄՈՆԹԵ

Заметка Posted on

« Ստրուկների մէջ կարող է Սպարտակ ծնուել, ստրկամիտների մէջ՝ երբեք »։ Վարդգէս Օվեան

Գիշերային լռության մեջ որոտաց ամրոպը, հորդառատ անձրևը կարծես հենց դրան էր սպասում, հեղեղի պես թափվեց երկրի վրա, որոտի արձագանքը դեռ լսվում էր լեռների ետևից։ Քամու հզորությունը ու անձրևի խոշոր կաթիլները կատաղած թմբկահարում էին պատշգամբի ապակեպատ դռանը։ Երկինքը մռայ էր ու սև, հաճախկի կայծակի շանթերը ճեղքում էին մռայլ ու թուխ ամպամած երկինքը՝ լուսավորելով նաև խուճապահար եղած ծառերին, որոնք կարծես փորձում էին խույս տալ հողմի հարվածներին։ Կայծակի հաճախակի որոտները կարծես գնալով քայլ առ քայլ մոտենում էին՝ լուսավորելով մութ ննջարանի խավար հատվածները։ Փոթորիկը ավելի սաստկցավ, կարծես խելագար նժույգի պես դուրս էր պծել իր կապից ու սլանում էր՝ փնտրելով իր հանգստությունը։ Կայծակի շանթերը մարտահրավեր էին նետել երկրին, փորձելով շանթահար հարվածներով վախեցնել նրան։ Որոտի հուժկու հարվածից պատշգամբի դուռը բացվեց ու մրրիկը ներխուշեց ննջարան, նախ մարտի բռնվեց դռան վարագույրի հետ, որը համրի աղաղակող լեզվի պես շարժվում էր ու օգնություն աղերսում։ Գրասեղանին դրված թղթերը նույնպես խուճապահար պտտվում էին օդում, հետո ուժասպառ եղած ընկնում ու փնտրում մի խաղաղ անկյուն՝ պատսպարվելու համար։

Մահճակալին քնած մարդը դռան փեղկը բացվելուն պես ամիջապես վեր թռավ տեղից, շփոթված վառեց մահճակալի կողքին դրված լապտերը, որը հազիվ էր մահճակալը լուսավորում, քնաթաթախ տրորեց աչքերը, ուզում էր շտապել՝ փակելու բացված դուռը, հանկարծ կայծակի շանթահար որոտը նորից լուսավորեց սենյակը ու նա բացված դռան առջև նկատեց մարդկային մի կերպարանք՝ ստվեր, նա շփոթված նստեց տեղը, փորձելով խավարի մեջ տեսնել անցանկալի այցելուին, քնաթաթախ տրորեց աչքերը, կարծես չհավատալով իր տեսածին։ Մրրիկն էլ կարծես հանգստացավ, վարագույրը նույնպես հանդարտվեց։ Հիմա միայն մեղմ, հանգիստ շոյում էր ստվերի թիկնեղ թիկունքը։ Մահճակալի վրա նստած շփոթված մարդը չէր հասկանում այդ ուշ ժամին այցելուի ով լինելը, սակայն սպասում էր մի բացատրություն լսել, սենյակում միայն լսվում էր պատից կախված ժամացույցի միապաղաղ թքտկոցը։

— Բարև Առաքել, — խոսեց ստվերը, — ամպրոպի ձայները կարծես հեռացավ, անձրևի կաթիլները ստվերի հայտնվելու պես կարծես մեղմացան, անծանոթը կամաց ծածկեց պատշգամբի դուռը՝ մեղմելով քամու մուտքը, — Առաքել, գիտեմ, որ չես վախենում, բայց կներես անակնկալ այցիս համար, — նորից խոսեց եկվորը։

Մահճակալին նստած Առաքելը տրորեց աչքերը, փորձելով խավարի մեջ տեսնել այցելուի դեմքը, սակայն մթության մեջ չէր երևում։ Կարծես թե նա էլ չէր ցանկանում ցույց տալ իրեն, միայն նրա ստվերների մեջ հազիվ ուրվագծվում էր նրա սիլուետը։

— Բարև Ձեզ, — խոսեց Առաքելը, — կներեք այս վիճակիս համար, —շփոթված խոսեց նա, վերցնելով կողքին դրված ջրով լի շիշը, մի կում արեց, — կներեք իսկ ու՞մ հետ պատիվ ունեմ այս ուշ ժամին և այն էլ այս եղանակին։

Պատշգամբի պատուհանները սկսեցին խոշոր կաթիլներից թմբկահարել, կարծես հարցը նրանց էր անհանգստացնում,

— Կներես Առաքել այս այցելությանս համար, հուսով եմ չեք նեղանա, որ անունով եմ դիմում Ձեզ, — ասաց ստվերը,

— Արդեն սովոր եմ,— կատակեց նա, — գուցե առաջ գաիք ու նստեի՞ք, թե չէ այսպես․ անհարմար է․․

— Ասում ես անհարմա՛ր է, — հառաչանքով խոսեց ստվերը, — ի՞նչ հետաքրքիր բառ է, անհարմա՜ր է, — նորից կրկնեց, կարծես խորը ցավ էր ամփոփված այդ բառի մեջ, հառաչանք ու լալահառաչ մի ճիչ էր թաքնված այդ խոսքի մեջ։ Առաքելը լռեց, սպասելով զրուցակցին, — անհարմար է, նորից կրկնեց նա, այս անգամ կարծես խեղդված ձայնով, ինչ որ բան կոկորդին դեմ առավ, դժվարացրեց շնչառությունը։

— Չգիտեմ ինչ առաջարկել, գուցե ջու՞ր, — շփոթված հարցրեց Առաքելը,

— Շնորհակալ եմ Առաքել, այսպես հարմա՛ր է, — նորից նույն բառը, սակայն հեգնանք ու նզովք կար այդ խոսքի մեջ։— Գուցե ներկայանամ ու հեշտացնեմ մեր զրույցը, — ասաց նա ու առանց երկարացնելու ասաց իր անունը, — Ավո՝ Մոնթե․․․

— Մոնթե՞, — Առաքելը ցատկեց մահճակալից, ցանկացավ մոտենալ ու գրկել, սակայն Մոնթեն զսպեց, — խնդրում եմ նստիր, կարիք չկա․․․

Առաքելը շփոթվեց և նորից նստեց իր տեղը,

— Հարգելի հրամանատար, կներեք խնդրում եմ, — հանկարծ մտաբերեց Առաքելը, — հասկանում եմ, որ կորուստը Ձեր համար ավելի է, քան կարելի է պատկերացնել․․․

— Չէ Առաքել, կորուստը անդառնալի չէ, այլ ողբերգական, տաժանակիր ու անտանելի, մի՞թե հայ ազգը իր հայրենի հողի գինը չգիտի, մի՞թե հայ ժողովուրդը կարող է ամբոխից վերածվել հոտի, ինչ որ արեցիք, հիմա՛ հարմա՞ր է այսպես ապրել, հարմա՞ր է թուրքի մահակի տակ ճկռել, հարմա՞ր է անհայրենիք ու առանց արժանապատվության ապրել, մի՞թե չհասկացաք, որ հայրենիքի կորուստի հետ, կորելու են նաև եկող սերունդները ու հայի պատիվը։ Դուք կռեցիք այն բռնության ու ստրկության շղթաները, որոնք դառնալու են ձեր տառապանքների անբաժան հատուցումը։ Գուցե այդպես հարմա՞ր է։ Առաքել, ստրուկների մեջ կարող է Սպարտակ ծնուել, ստրկամիտների մէջ՝ երբեք։ երևի հարմար է, որպեսզի ամբոխն ու ժեխը ձեզ կառավարի, իր քմահաճույքներն ու հեշտասիրությունները փաթաթի ձեր պարանոցին։ Ապականելով արժանապատվությունն ու հոգին․․․ Մի՞թե բավական չէր հասկանալու համար հայրենի հողի գինը, որը ոռոգվեց ազնվորդիների արյունով, քանի՞ դար է հարկավոր որպեսզի հայ ժողովուրդը հասկանա մի բան, հայրենասիրության ու ազգադավության տարբերությունը, ստրկությունը, մտավոր կուրությունը դարձել են գաղափար ու առաջնորդվում եք դեպի դժոխք։ Երևի այդպես հարմա՞ր է դժոխքում․․․

Նա լռեց, կարծես դժվարանում էր խոսել, անգամ մթության մեջ հասկանալի էր, որ նրա արցունքները ողողում են նրա այտերը, երևի հենց դրանից էր թաքնվում ստվերում, անգամ չփորձելով ցուցադրել իր դեմքը։ Առաքելը հասկանում էր մեծ հրամանատարի վիշտը, այդպես թաքնված անգամ ինքը իրենից, կարողանում է արտահայտել իր վիշտը, ցասումը, բողոքը, ըմբոստ գաղափարի մարտիկի հոգին ճչում է ցավից, շղթայված առյուծի կորյունին, երբ մորթում են, նա մռնչում է անզոր, ցանկանում մեռնել իր կորյունից առաջ։ Այդպես էլ Մոնթեն էր, իր միակ զավակը, որի համար ոչինչ չխնայեց, հայրենիքն էր նրա սիրասուն զավակը, նրա մայրը, նրա լեզուն ու միտքը, հիմա ամեն ինչ գահավիժեց դեպի դժողք։

— Չգիտեմ ինչ ասել հրամանատար, — լռությունը խախտեց Առաքելը, նա հուզված էր ու շփոթված

— Դու մի ասա Առաքել, ես կասեմ, դու հիշիր, գիտեմ, որ դու կապ չունես այս ազգադավությանը, այս ամբոխի հետ, բայց գիտեմ, որ իմ վերջին խոսքս կհասցնես․․․ Նա նորից լռեց։

— Բայց ի՞նչ եք կարծում հրամանատար, արժե՞ արդյոք հասցնել նրանց, — կարծես հարցը ավելի շփոթեցրեց հրամանատարին, երևի փոշմանեց իր այցելության համար, իր խոսքերը քարացան օդում, մթության մեջ անհանգիստ շարժում նկատվեց,

— Չգիտեմ Առաքե, երևի դու ինձանից ավելի լավ գիտես այդ ժողովրդին․․․

— Հավատացեք հրամանատար, ոչ Ձեր խոսքը արժեք ունի, ոչ էլ մնացած մեծերի՝ Րաֆֆու, Նժդեհի, Անդրանիկի, Կոմիտասի ու Մամիկոնյանի։ Անգամ նրանք չկարողացան այս ազգին բան հասկացնել, կարծում եք Ձեր ասածը կարո՞ղ է ազդել նրանց վրա։

Նորից թանձր լռության մեջ ժամացույցի միապաղաղ թկթկոցը կարծես թմբուկի պես ոգևորված հարվածում էր ներկաների գլխին, զրուցակիցը խորհում էր՝ փորձելով հասկանալ Առաքելի խոսքերի իմաստը,

— Երևի ճիշտ ես, — ցավով ասաց նա, — չգիտեմ ինչ ասել, — Րաֆֆու, Նժդեհի ու մնացածի հետ շատ ենք զրուցել, նրանց այցերի ու քո մասին, երևի ճիշտը այն էր, որ չգաի․․․

Նորից լռություն, կարծես նա շանթահար կանգնել էր մութ սենյանում, ու չգիտեր շփոթված ինչ անել․․․

— Հրամանատար, բայց ճիշտ այն է, որ ասեք Ձեր ասելիքը, — խոսեց Առաքելը, — այլապես կստացվի ավելորդ էր Ձեր այցելությունը, գոնե ինձ ու Ձեր համար։ Խոստանում եմ Ձեր ասածը հասցնել ազնվազարմ, արժանավոր հայորդիներին, հայկազյան դյուցազուն զավակներին, որոնք նույնպես հալածվում են այդ ամբոխի ձեռքով, սակայն Ձեր խոսքը կարող է նրանց համար ուղեցույց լինել․․․ Այդ հայորդիներն են, որոնք գիտեն ոչ միայն հայրենիքի գինը, պատմության ու Մեծերի, այլև խոսքի արժեքը։

— Շնորհակալ եմ Առաքել, դու երևի ճիշտ ես, — հաստատեց Մոնթեն, — պատահական չէր, որ քեզ հավատում էին քեզ այցելած մեր մեծերը,

— Շնորհակալ եմ Հրամանատար․․․

— Լավ, ես կասեմ այն, ինչ պիտի ասեմ, իմ հոգում ու մեր մեծերի հանգստության համար, և դու ինքդ կորոշես, թե որ արժանավորին հասցնես մեր խոսքը։

— Սիրով հրամանատար, լսում եմ․․․

— Առաքել, հայ ժողովուրդը երևի ավելի մեծ « նվեր » չէր կարող մատուցել մեզ, քան Շուշիի ու Քարվաճառի հանձնումն էր թշնամուն։ Շուշին թշնամու դրոշի պատվին, իսկ Քարվաճառն էլ իմ ծննդյան օրվա։ Միտումնավոր ու դավադիր, դավաճանությունը այլ կե՞րպ է լինում․․․Հասկանում եմ, որ մենք նրանց աչքի գրողն ենք, մի՞թե այսքան նվաստացում ու ծաղրանքը քիչ էր, որ պատճառեցին մեզ, մի՞թե արյուն ու անհնազանդությունը պետք է ամբոխի սմբակների տակ նետվեր։ Ծաղրեցին մեզ այն ժամանակ, երբ Ազգադավին՝ սպարապետ կոչեցին, դրանով մի ծանր ժայռ դրեցին Արցախյան պատերազմի հերոս հայորդիների գերեզմանին, մի՞թե ազգադավի ներկայությունը հերոսաց հիշատակի պղծում չէ՞ր։ Մի՞թե չտեսաք այդ դասալիք ազգադավի զինակից ոհմակի հանցակիցներին՝ փրջոտ, անլվա, հայրենադավ ու գարշահոտ, որի գարշահոտությունից սփյուռքին էր անգամ խեղդամահ անում։ Աղդամը մեր հայրենիքը չէ, Շահումյանը ու Շուշին․․․ Բայց երբևէ դուք հայրենիք ունեցե՞լ եք, ձեր հայրենիքը փողն ու որովայնն է թալանչի գանձագողե՛ր։ Հիշի՛ր արդարադատ աստվածների իմաստությունը, եթե ժողովուրդը գանձագողին ու ազգադավին չի պատժում, ապա արդյունքը սա է լինում։ Առաքել, Թեհլերյանն էր ուզում գալ, նրանից առաջ ես ճամփա ընկա։

— Հրամանատար, Թեհլերյանի գալը աննպատակ կլինի, — ցավով ասաց Առաքելը, — այս ամբոխի մեջ ո՛չ Թեհլերյանը կարող է բան փոխել, ո՛չ էլ․․․

Առաքելը լռեց, զգաց, որ երկարացնում է՝ ընդհատելով հրամանատարին,

— Ոչ էլ Աստված, — Մոնթեն ավարտեց Առաքելի կիսատ թողած խոսքը։ — Այո, ճիշտ ես, Աստվածն էլ անզոր է ապավինել ինքնասպանվողին, հոգով կույր ու դատարկամիտ ամբոխին բան հասկացնելը դժվար է, մեր ժողովրդի պատիժը հենց այդ տգետ ամբոխն է, որը անգամ իր օգուտն ու վնասը չգիտե, այդպիսի զանգվածը ապականում է հայրենիքի հողն ու ջուրը, անգամ ընդերքը ու միջավայրը։ Քանի հոգիներ պետք է նահատակվեն, որպեսզի այդ ամբոխի քաղցը հագենա, տաս հազար, հարյուր հազար, գուցե միլիո՞ն։ Անկուշտ է հայ ժողովուրդը, ագահ, արծաթասեր ու անառողջ, ագահությունը կործանում է չտեսին ու մեր ժողովուրդը չտես է, սրբապիղծ ու փչացած։ Հեռուստատեսային ձեր շոուներով ապականել եք բարոյականության ու դաստիարակության խորհուրդը, ապականում եք վեհությունն ու անձնազոհությունը, հայրենասիրությունն ու ճշմարտախոսությունը։ Երբ երկրում սուտն ու կեղծիքն են թագավորում, հայհոյանքն ու սրբապղծությունը, այդ երկրում չի կարող արժեհամակարգ լինել, այդ երկիրը պետք է կործանվի, անկախ նրանից, թե դա իմ հայրենիքն է, թե ոչ։ Չարիքի որջը պետք է այրել, այլապես այն տարածվելու է ու ապականի մարդկությանը։ Առաքել, նախ պետք է մարդ լինել, իսկ նոր հետո հայ։ Հայը երբեք չկարողացավ հասկանալ իր առաքելությունը այս արևի տակ, Գաղափարը հայ ժողովրդին խորթ է, նրանց աստվածը Մամոնան է, նրանք որդեգրեցին Հուդայի ժառանգությունը՝ երեսուն արծաթը, քան Հիսուսի աստվածային ճշմարտությունը։ Ասա արդյո՞ք Աստվածային պատվիրանները դա կրոնի ուսմունք է, թե՞ մարդկային արժեքների։

— Մարդկային ու երկնային արժեքներ հրամանատար․․․

— Ա՜յ տեսնում ես, դու հասկանում ես, մնացածը ոչ․․․ Ի՞նչ է ասում առաջին պատվիրանը « Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար »։ Իսկ դուք ի՞նչ արեցիք, ոջլոտին կուռք ու աստված կարգեցիք, իսկ քոռ Լևոնին էլ՝ փրկիչ։ Երկրորդ պատվիրանը նույնպես պղծեցիք « կուռքեր չպիտի կերտես », բայց կերտեցիք կուռքերի շարք ու պաշտեցիք, Վանո, Վազգեն, Լևոն, Սերժիկ, Լֆիկ, Նիկոլ ու Ծառուկյան։ Երրորդ պատվիրանը չմոռացաք, ամեն վայրկյան, իսկ չորրորդը՝ ոտքի տակ տրորեցիք, հինգ ու վեցը անտեսեցիք՝ սպանեցիք ու ուրացաք, շնանալու պատվիրանը սրբագործիք, բռնաբարիք ու շնացաք սուրբ գավիթում մեր պապերի։ Եվ գողացաք սուտ մատնությունով ձեր մերձավորին, աչք տնկեցիք ու կողոպտեցիք ազնիվ մարդու ունեցվածքից։ Մեղսագործին հավատացիք ու երկիրը կործանելու շեփորները հնչեցրեցիք։

— Խոսքեր չեմ գտնում արդարանալ, — տխուր խոսեց Առաքելը,

— Դու ասում ես անհարմա՞ր է, — նորից հիշեց ասված բառը, այս անգամ կարծես ատելություն ու ցասում ժայթքեց բառի հետ, ատամները սեղմած բերանից դուրս թռավ բառը, — իսկ հիմա թուրքի յաթաղանի տակ հարմա՞ր է, թուրքի բայաթու ու նրա ծաղրի ներքո, վախով քնել ու արթնանալը հարմա՞ր է, մեղքի զգացումը զոհերի հանդեպ․․․ Երևի առանց արժանապատվության ավելի հարմար է, առանց հայրենիք ու առանց խղճի խայթ զգալու, Ամեն անգամ մեղավոր փնտրելով, այդպես էլ չցանկացան տեսնել նրան՝մեղավորին ու դավաճանին։ Առաքել, մեղքը շատ ծանր բան է, երբ այն ծանրանում է հոգու վրա, ամեն ինչ դառնում է անիմաստ։ Բանականությունից զուրկ երևույթնեը ու ապուշները չեն հասկանում դա։ Երջանիկ ապուշները ապրում են անհոգ՝ չհասկանալով, որ ամեն մանրուքի մեջ է հայրենիքը՝ դպրոցի ու ուսման, գրքի ու պատմության մեջ է հայրենիքը, երգի, սիրո ու բարոյականության մեջ է հայրենիքը, եթե այդ ամենից մեկը պակաս է, հայրենիքը հիվանդանում է։ Մի՛ զարմացիր, այո՛ Հայրենիքը հիվանդանում է, ինչպես մարդը, հայրենիքը խոսում է և ըմբոստանում, պայքարում է ու անգամ մեռնում։ Բայց ցավոք սրտի շատերը չեն հասկանում, որ Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, մեռնում հայրենասիրության պակասի պատճառով։ Հայրենիքի արժեքը չիմացողը սրբապիղծ է, որովհետև այդպիսի մարդիկ չեն կարող որևէ լավ բան ստեղծել մարդկության համար։ Ինչպես կասեր Րաֆֆին « Հայրենիքի թշնամուն սպանելը մեղք չէ, թշնամուն չսպանելն է մեղք »: Իսկ դուք ինչ արեցիք, ներեցիք անգամ հայրենիքի դավաճանին, արդարացրեցիք նրա սրբապղծությունը։ Չգիտեմ ցասումս արտահայտեմ, թե ողբս․․․

Նա ավարտեց խոսքը, հրաժեշտ տվեց, հետո շրջվեց, բացեց պատշգամբի դուռը ու դուրս գնաց, նրա մանր քայլերից հասկանալի էր, որ թիկունքին խրված դաշույններից անգամ անզգայնացել էր հոգին։ Առաքելը նետվեց դեպի պատշգամբ, այնտեղ դատարկ էր, միայն կայծակի ճառագող լույսի տակ նկատեց հեռացող հրամանատարին, որի թիկունքին հարյուրավոր դաշույների ցցված դաստակներից հասկանալի էր դառնում, թե ինչու նա չհամարձակվեց առաջ գալ ու ցուցադրել իր դեմքը։

Հեռացավ նա, դավադիր դավաճանների դաշույններով թիկունքին խրված։

— Գնաս բարով հրամանատար, ննջե՜ք խաղաղությամբ մեր հերոսներ, չնայած վստահ եմ անգամ գերեզմանում խաղաղություն չեք ունենալու, նիկոլի պես ոճրագործները անգամ մեր հերոսների հանգիստը դիվադադար արեցին, նրանց շիրիմները պղծեցին, նրանց թափած արյունը, նրանց կատարած անձնազոհությունը մի օծանելիքի արժեք չունեցավ, մի քոսոտ էժանագին ժամացույցի արժեք չունեցավ։ Ժողովուրդը իր ապերախտությամբ ու անտարբերությամբ հաստատեց ոճրագործի իշխանությունը, մինչդեռ այդ ոճրագործին պետք է բարձրացնեին ցցի, որպես ի ցույց բոլոր դավաճանների ու տականքների, ի ցույց աշխարհի, որ հայը գիտի իր արժեքների գինը, գիտի իր հերոսների ու հայրենիքի կարևորությունը։

Գեհենի Առաքել 10․02․2021

« Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր »։ Գարեգին Նժդեհ

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Заметка Posted on Updated on

Երկար փորձագիտական մտորումներից հետո հասկանում ես, որ հայ ժողովրդի ոչնչացման ծրագիրը սարերի ետևում չէ։ Չեմ փորձի պատմական փաստագրությունները ներկայացնել, սակայն բանականությունը չկորցրած հայերը վստահ եմ կհասկանան։ Նախ կցանկանաի նշել Ջորջ Օրուելի արտահայտած մտքերից մեկը « Պատերազմն ավարտելու ամենաարագ միջոցը պարտվելն է »: Այն, որ մենք պարտվել ենք, դրա մասին կարծում եմ անառարկելի փաստերը հաստատում են, սակայն որ մենք չենք կարողանալու երբեք ոտքի կանգնել ու փոխել իրավիճակը, դա արդեն փաստ է։ Իհարկե չհաշվենք այն փաստը, որ միակ մարդը, որը կարող է փոխել այս աղետը, դա ես եմ՝ ձեր խոնհար ծառան։ Սակայն կա մի բայց․ ես միայն կհամաձայնվեմ, երբ ազգովի խնդրեն․․․ Կարծում եմ շատերը կհիշեն Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը, երբ հեռանում էր քաղաքականությունից։ Չեմ կարծում, թե ինձ կարժանացնեն այդպիսի պատվի․․․ Այս ամենը իհարկե կատակ էր։ Ինչպես ասացի մենք պարտվեցինք պատերազմում ու պատմության անիվը դժվար թե հաջողվի այլ կողմ պտտել։ Մենք պարտվեցինք բոլոր ոլորտներում և դիվանագիտության ու քաղաքականության մեջ, մշակույթի ու արվեստի, գրականության ու բարոյականության, լրատվության ու պատմության, ազգային որակների ու էթնիկական ծագումնաբանության մեջ։ Հոգեբանական վախճանի մասին արդեն ավելորդ է խոսել։ Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը․ «Հայությունը փայտե ժողովուրդ է` անընդունակ նույնիսկ զգալու և երազելու լավ օրերի մասին »: Շատերը նկատել են, որ հաճախակի եմ մեջ բերում իմաստուն մարդկանց խոսքերը, այդ խոսքերը բովված են ու մշակված, անցել են կրակի ու ջրի միջով, անցել են, հղկվել ու կարծրացել։ Սակայն խոսքերը գործի վերածելու ոչ միայն շնորհք չունեցանք, այլև խելք ու հմտություն, ինչպես կասեր ժողովրդական խոսքը․ « Քթի ծակ» ։ Հայերի գենետիկական որակների մասին ասվել է ու խոսվել բազմիցս, ինքնասպանվող ժողովրդին անգամ Աստվածն է անզոր փրկելու։

« Լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգևոր մահը »։ Գարեգին Նժդեհ։ Այս կարևոր խոսքը ասում է շատ բան, սակայն ինչպես ասում են « Հասկացողին մինը ասա, անհասկացողին հազար ու մին »։

Երբ համացանցը բացում ես ամենուրեք անգրագիտություն, լատինատառ փնթիների մի հսկա բանակ, որոք գլխատում ու բռնաբարում են հայոց լեզուն, Մաշտոցյան ժառանգությունը ու հայի ազգային և որակական պատկերը։ Թուրքին ենք ասում վայրենի, բայց մենք ետ չենք մնում նրանցից, նրանք մեր զինվորին են մորթում, իսկ մենք էլ բարբարոսաբար հայոց լեզուն ու պատմությունը։ Համացանցում բոլոր հայ երգիչները իրենց հայկական երգերը ներկայացնում են լատինատառ՝ անգրագետ ու փնթի։ Մի՞թե այդպիսի հայը կարող է արժեքավոր բան ստեղծել իր երկիր ու ժողովրդի համար, երբ նա լեզուն ապականողների առաջին շարքերում է կանգնած, բազմատեսակ տեսահոլովակների նկարահանող խմբերի մեջ չկան անգամ մի տառաճանաչ՝ մայրենի լեզուն սիրող մարդ, որը հասկացնի հայոց լեզվի նշանակության ու կարևորության մասին։ Չհաշված այդ տեսահոլովակների տակ գրված անգրագետ, լատինատառ մեկնաբանությունները, որոնք կիսաբաց լուսամուտների անատամ, փնթի ջադուներին են հիշեցնում։ Բերեմ օրինակ մի քանի երգերի անուններ, որոնք սիրված են համարվում այսօր․ « Otarutyun — Cover by Zoya Baraghamyan, Hovhannes Vardanyan — MENQ MENQ MENQ,KarenSevak Band & Tatev Asatryan — Tun Im Hayreni,Sevak Amroyan & Garnik Sargisyan – Arjani,Arabo Ispiryan — Tun Im Hayreni,RAFO & VARDAN SARGSYAN- Xent Xent Xent Vache & Gaya — Sev Achqer »

Ինչպես կասեր մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը․ « Հայաստանում երկու սերունդ է աճում կողք-կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լեւանդին,անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան: Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն »: Այսօր մենք ականատես ենք լինում այն փնթի ու անտառաճանաչ ամբոխին, որը հրապարակներում գոռում էր Լևո՜ն, Նիկոլ, Ծառուկյան ու Լֆիկ։ Մենք իրավունք չունենք խոսել ո՛չ ազգային արժեքներից, ո՛չ էլ ազգապահպանությունից, քանի դեռ չենք հասկացել հայոց լեզվի դերը։

« Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը »։ Ղազարոս Աղայան

Գեհենի Առաքել 16․03․2021

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ

Заметка Posted on

« Ով հայ ժողովուրդ, Քո Միակ փրկությւնը Քո հավաքական Ուժի մեջ է » Եղիշէ Չարենց

Որպես ռազմական հոգեբան շատ արժեքավոր փաստեր եմ արձանագրում ոչ միայն ռազմական հոգեբանության ոլորտում, այլև հայ ժողվրդի էթնիկական ու գենետիկական հոգեբանական առանձնահատկությունների մասին։ Այն որ բազմիցս գրել եմ հայ ժողովրդի բարոյահոգեբանական ժառանգության մասին, 90 ականների դեպքերի ու հետևանքների մասին, իմ ընթերցասեր բարեկամները լավ գիտեն, կարծում եմ իրենք հիմա կարող են համեմատական զուգահեռներ անցկացնել 90-ականների և այսօրվա դեպքերի միջև։ Սկսենք նախ երկու մոլագարների առանձնահատկությունները թվարկել՝ շիզոֆրենիկ, դասալիք, գեղցի ու փնթի մոլագար, կեղծավոր ու ստախոս, անբարոյական, ճառասաց, հողատու ու դավաճան, զուրկ մարդկային հատկություններից, ներառյալ անկշտությունն ու գարշահոտությունը։ Ինչպես ասել էի, սովորաբար շիզոֆրենիկները կորցնում են չափի զգացողությունը, անկախ իրենց ախորժակից, ինչպես ասում են․ « ախորժակը ուտելուց է բացվում »։ Նիկոլ Փաշինյանի ու Վազգեն Սարգսյանի տարբերությունը գրեթե նույնն է, անգամ իրենց շրջապատող մարդիկ են նույնը՝ Անդրանիկ Քոչարյան, Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան, Վաղարշակ Հարությունյան, Գագիկ Ջհանգիրյան և այլն։ Շատերը տեղյակ չեն, որ Վազգեն Սարգսյանին՝ այդպես կոչված սպարապետին հոկտեմբերի 27 ից առաջ, ողջ ազգը նզովվում էր, անիծում ու հայհոյում, չհաշված երկիրը ու բանակի թալանը, սփյուռքահայերի նվիրաբերած միլիոնավոր դոլարների թալանը ու կողոպուտը։ Իր զինակից հրեշները նույնպես մասնակցեցին երկրի թալանին, Անդրանիկ Քոչարյանը, Սասունը, ու անգամ նրա եղբայրները։ Ինչու՞ տեղի ունեցավ Հոկտեմբեր 27 ը, կարծում եմ բանականությունը պետք է թույլ տա մտածել, թե պատճառը ու շարժառիթը որն էր, հետևությունները թողնում եմ Ձեզ․․․

Այն ինչ կատարվում է Հայաստանում, համոզում է, որ հայ ժողովրդի ցեղասպանվելու հատկությունները ոչ թե խրոնիկական են, այլ գենետիկական, մեր ժողովուրդը ոչ թե սիրում է ցեղասպանվել, այլ պաշտում է խոշտանգվել, նվաստանալ, քծնել ու ողբալ, որպեսզի իրեն խղճան ու կարեկցեն։ Այդպիսիներին ասում են անողնաշար, ինքնուրույնությունից զուրկ՝ ստրուկ։ Սակայն մենք փառասեր ենք, փառամոլ, մեծամիտ ու ողորմելի, դա մեր մամուլը վաղուց է համոզել, մեր հեռուստատեսությունը ու հեռուստասերիալները, սոցցանցերում սեռաքաղց ու ողորմելի հոդվածներն ու գրառումները։ Դրա մասին անգամ Հովհաննես Թումանյանն ու Նժդեհն էին բարձրաձայնում։ Երբ ժողովուրդը՝ ամբոխը լճանում է ու չի կարողանում կողմնորոշվել, թե իր ուզածը ինչ է, ի հայտ են գալիս մտածող մարդիկ, որոնք ստիպված զենք են վերցնում՝ պաշտպանելու ոչ միայն ազգային արժեքները, այլև ազգային ոգին, որը չգիտես ինչու կորցրել է իր որակական տեսակները։ Նաիրի Հունանյանը իր քայլով ցանկացավ ասել աշխարհին ու հայ ժողովրդին, որ Հոկտեմբերի 27-ը դա հայոց ցասումի, վրեժի, արժանապատվության օր է, որ անպատժելիությունը երբեք տեղ չունի մեր կյանքում, որ հայոց վրեժի աստվածը անպատիժ չի թողնում ոճրագործին, անկախ նրանից նա Ազգային ժողովի դահլիճում է, թե հերոսի դարանակալված թիկունքում։ Հատուցում, Վրեժ, Պատիժ, էական չէ ինչպիսի անուներ կարելի է տալ, կարևորը արդյունքն է՝ փառավորված ու հանգստություն գտած հոգին է, երբ աչքիդ առաջև թշնամու ջախջախված գանգն է, հասկանում ես, որ իզուր չէր այն չարչարանքը ու ջանքերը, սակայն երբ տեսնում ես, որ այդ ամբոխը չի գնահատում անձնազոհությունը ու նվիրվածությունը, արդեն ամեն ինչ դառնում է աննպատակ ու անիմաստ։ Հավատացեք շատ եմ ուսումնասիրել Նաիրի Հունանյանի կերպարը, ու հասկացել եմ, որ նա ոչնչով չէր տարբերվում այն հերոսներից, որոնք թուրքական Բայրակթարների տակ կռվում էին առյուծաբար, անշահախնդիր, հայրենիքի նվիրումով։ Իսկ ինչ տեսանք մենք այս պատերազմում, որի մասին անգամ սարսափում ես հիշել՝ դավաճան իշխանություններ, անկուշտ պատգամավորներ ու կառավարության անդամներ, անբարոյական մոլագար՝ շիզոֆրենիկ, ապերախտ ժողովուրդ, անապահով ընտանիքների նահատակված հազարավոր զինվորներ ու կամավորներ։ Ամեն ինչ նույնությամբ ինչպես 90 ականներին։ Ինչու՞ ղեկավարների զավակները չհայտնվեցին առաջնագծում կամ պատերազմում, ինչու՞ մանկլավիկ թուլամորթ դասալիքները մնացին աննկատ, երբ հայրենիքը պատերազմի մեջ էր։ Խնամի, ծանոթ բարեկամ, ահա հայ ժողովրդի հավաքական կերպարը։ Երբ ասում ենք․ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է»: Ես արդեն համոզվել եմ, որ Եղիշէ Չարենցը սխալվել էր իր արտահայտված բառերի մեջ։ Մեր հավաքական ուժը հաճախակի աղետաբեր է լինում մեզ համար, և հետո արդարացումը ինչպես միշտ գտնում ենք, որ սխալվել ենք, կամ պարտվել ենք, բայց դա պարտություն չէր այլ բարոյական հաղթանակ, որ պետք չէ դավաճաններ փնտրել, քանի որ վատ ժամանակներ են ու նման հիմարություններ։ Հայ ժողովրդի հավաքական ուժը միայն աղետ ու մահ է բերում։ Երբ տեսնում ես հրապարակում հավաքված նիկոլի աջակիցների ամբոխը, հասկանում ես, որ հայոց ցեղասպանությունը թուրքերին պարտադրել ենք մենք, ինչպես կասեր Նժդեհը․ « Մեր բարյացակամ չեզոքության դեպքում իսկ, թրքությունը պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այն ձևով, ինչպես որ վարվեց » : Գարեգին Նժդեհ

Հիմա Նիկոլ Փաշինյանին նզովվողներն ու անիծողները շատ են, սակայն նրա դեմ պայքարի ամուլությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը անընդունակ է նրան ոչ միայն պատժել, այլև հեռացնել աղետաբեր ոճիրներ գործելուց։ Այստեղ հիշում ես մեծ բանաստեղծի խոսքերը․ « Դառնանք, զօղորմին տի տանք Նաիրրի Հունանյանի անցավորաց »։

Մի՞թե հայ ժողովրդի պտղաբեր արգանդը չորացել է, մի՞թե պտղաբեր արգանդը վրիժառու հայորդիներ չի ծնելու, մի՞թե Նաիրի Հունանյանը դա վերջին վրիժառուն էր, որին դարձրեցինք ոչ միայն դավաճան, այլև ոճրագործ։ Ասացե՛ք, այսքանից հետո Նաիրի Հունանյանի օրինակին ո՞վ կարող է հետևել, ո՞վ կարող է պատժել Նիկոլին, որպեսզի փառավորված զգան որդեկորույս մայրերը, իրենց հայրենի օջախները կորցրած հազարավոր փախստականները, իրենց ծնողների շիրիմները կորցրած մարդիկ, ինչպիսի՞ պատժի պիտի արժանանան հերոսների արյունը ու շիրիմները պղծած հրեշները։ Ու հասկանում ես, որ Աստված հայերին տվել է ամեն ինչ, բացի բանականությունից, նրանց տվել է մի դրախտավայր իր անառիկ, սիգապանծ լեռներով, տվել է մաքրեմաքուր աղբյուրներ ու լճակներ ու արմավենիներով հարուստ ոսկեափ ծովեր, սակայն մենք ի՞նչ արեցինք, ծախեցինք ծովերն էլ, լճերն էլ, ապականեցինք ջրերն էլ, անտառներն էլ, անգամ ընդերքը ու հերոսներին։ Ասացե՛ք խնդրեմ, արդյո՞ք մեր ժողովուրդը արժանի չէ Նիկոլներին, Վազգեններին, Լևոններին, Սերժիկներին ու մնացած ոճրագործներին, երևի Աստված կամ սատանան ավելի լավ պատիժ չէին կարող արժանացնել այս ապերախտ ժողովրդին, որը անգամ Աստվածային օրենքները ու պատկերը ապականեց։

Գեհենի Առաքել 11․03․2021

ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔԸ

Заметка Posted on

Մենք՝ հայերս, եզակի ժողովուրդ ենք շատ ենք սիրում խոսել «Հայի վերջին խելքից » ու ջհուդներից, սիրում ենք նաև ցիտել կամ մեջ բերել դասականների ու մտածողների արտահայտած մտքերից ու խոսքերից, չհասկանալով, որ նրանց ասածները կապ չունեն հայերի կամ հայ ժողովրդի հետ, որովհետև հայերը յուրահատուկ են իրենց ոչ միայն խառնվածքով ու տեսակով, այլև կառուցվածքով ու բնույթով։ Ցուցամոլությունը հայերի խառնվածքի անբաժան մասն է, չտեսությունը, խարդախությունը, դավաճանությունը ու շողոքորթությունը, բայց ոչ խորամանկությունը։ Այնպես չէ, որ միայն բացասական հատկություններով են օժտված հայերը, կան նաև լավ ու վեհ հատկություններով անհատներ, սակայն նրանք բացասական ամբոխի մեջ այնքան էլ նկատելի չեն, եթե նկատվում են, ապա միայն օտարների շնորհիվ։ Քարից հաց քամող հայի, ու կառուցող՝ շինարար հայերի պատմությունը նույնպես մնաց հեռավոր դարերում, ստեղծագործ հայերի մասին խոսելը ավելորդ է դառնում, դրա մասին անգամ մեր Մեծերն են գրել։ Վահրամ Սահակյանը իր երգիծական ստեղծագործություններում պատահական չէր օգտագործել շինող հայի կերպարը, իրար շինող ու շինվող հայերի մասին։ Տեսեք թե այս վերջին երեք տասնամյակում ինչպիսի գրական ու ստեղծագործական վերելք ենք ունեցել, տեսեք մտավոր ու գիտական ձեռքբերումները, տեսեք մշակութային ու բարոյական առաջխաղացումը։ Չեք գտնի, ո՛չ առաջխաղացում, ո՛չ վերելք, ո՛չ էլ ձեռքբերումներ։ Բայց մեր մեծերը փորձել են կրթել ու դաստիարակել ժողովրդին ու սերունդներին, սակայն ապարդյուն, մեր մեծերին չհաջողվեց կրթել ու դաստիարակել հայ ժողովրդին, սակայն ժողովրդին կրթելը մասամբ հաջողվեց միայն Խորհրդային տարիներին, որովհետև Խորհրդային Հայաստանում սերունդը սկսեց գիր ու գրականություն սիրել՝ գիրք կարդալ, նյութեր ընթերցել ու դաստիարակվել, անգամ ինքնակրթվել։ Բայց Խորհրդային միության փլուզումից հետո, փլուզվեց ամեն ինչ՝ կրթությունը, մանկավարժությունը, բարոյականությունը ու մարդկությունը, փլուզվեց անցյալի ձեռքբերումները, լեզուն, պատմությունը մշակույթը, անգամ հաջողությունները, հերոսներին ու սրբությունները։ Աստված, բնությունն ու տիեզերական օրենքները անվարձահատույց չեղան հայերի հանդեպ, աղետներ ու արհավիրքներ, զոհեր ու խավար։ Լատինատառ հայերի ոհմակը սկսեց պղծել մայրենի լեզուն, գիրն ու գրականությունը, պատմությունը ու մշակույթը։ Ոջլոտները եկան իշխանության՝ իրենց հետ բերելով ոչ միայն տգիտություն, այլև արթնացրին հայի մեջ քնած դարավոր ստրկամտությունը, հայը կրկին դարձավ ողորմելի, մեծամիտ, գող ու ամբարտավան ինչպես գրել էր Մովսես Խորենացին։ Հայի վերջին խելքը այդպես էլ չտեսանք, որը կգործեր ի շահ ժողովրդի ու պետության, հայի վերջին խելքն էր, որ ծախեց Արցախը, Շահումյանն ու Արծվաշենը, հայի վերջին խելքն էր, որ ծախեց երկրի ռազմավարական ոլորտներն ու ընդերքը, այդ վերջին խելքն էր, որ պետք է կառուցեր հանքեր ու պոչամբարներ, այդ վերջին խելքն էր 5 հազարից ավելի անապահով ընտանիքների զավակների կորուստը, հանուն ոչնչի։ Այո հանուն ոչնչի, որովհետև այդ հայի վերջին խելքն էր, որ հայրենիքը պետք է դարձներ ոչինչ ու այդ ոչնչի համար մատաղ աներ մի ամբողջ սերունդ։ Այդ հայի վերջին խելքն էր, որ Եռաբլուրում պետք է նիկոլին փառաբանեին՝ պղծելով նահատակյաց պանթեոնը։ Հազարավոր հաշմանդամներ, խոշտանգված պատանդներ ու գերիներ, որդեկորույս մայրեր ու հանգած ճրագներ, ահա հայի վերջին խելքը, որը անգամ անընդունակ է ընդունել ճշմարտությունը։ Ես չեմ կարող ու իրավունք չունեմ մեղադրել Փաշինյանին ստախոսության ու դավաճանության համար, նա անում է այն ինչ ցանկանում է ժողովուրդը, ժողովուրդի ծացից դուրս եկած Փաշինյանը գործում է և գործել է ժողովրդի տված իրավունքով ու մանդատով։ Մեղադրել նրան՝ մոռանալով Վազգեն Սարգսյանին, կլինի լինել մտավոր կույր։ Վազգենը անցավ այն նույն ճանապարհով ինչ անցավ Նիկոլն ու նախկիները, նույն դիակների ու խեղաթյուրված ճակատագրերի վրայով, նույն կորուստների՝ արյան ու արցունքի գնով, նա նույնպես դավաճանեց հայրենիքի զինվորին ու մարտիկին, ծախված հայրենի տարածքներ, հազարավոր փախստականներ ու թշնամուն թողած սուրբ ու նվիրական մասունքներ։ Հերոսացնելով մոլագար շիզոֆրենիկին, մենք ճանապարհ հարթեցինք մեկ ուրիշ մոլագարի համար, մեկ ուրիշ դասալիքի ու ստախոսի համար, մեկ ուրիշ վախկոտի, սրբապղծի համար, հետո մեղադրում ենք, թե պատմության անիվը անընդհատ պտտվում է նույն տեղում։ Այդպես էլ հայի վերջին խելքը չհասկացավ, որ դասալիքը երբեք չի կարող բանակ ստեղծել, եթե ստեղծի էլ, ապա դա բանակ չի լինի, այլ կառափնարան, հայի վերջին խելքը չհասկացավ, որ դասալիքը հայրենասեր չի կարող լինել, չի կարող լավ հրամանատար լինել, չի կարող բարոյական մարդ լինել, դասալիքի համար կարևորը ամորձներն են, որովայնը ու անսահմանափակ ախորժակը։

Բազմանալ, լափել ու լափել, արյուն ու արցունք, ահա վախկոտ ժողովրդի վարձավճարը, ստին ու կեղծիքին տրված ժողովուրդը արժանի չէ այս արևի տակ ապրել, իր տեղը դժոխքն է ու խավարը։ Հայ ժողովուրդը այդպես էլ չկարողացավ կառուցել արդարության կայսրություն, տեսե՞ք թե ովքեր են ձեր մտավորականները՝ գրողներն ու նկարիչները, գեներալներն ու զորավարները, հերոսներն ու կուռքերը, Տեսե՞ք, թե ովքեր են ձեր աստղերն ու լեզվի պահապանները, նայեք ձեր նախարարներին ու հոգևորականներին, ուսուցիչներին ու բժիշկներին։ Մի՞թե Մովսես Խորենացին սխալվում էր․․․ Երբ ողջ համացանցում հայերի անորակ սերյալներն են։ Պատահական չէր համացանցում հայտնված այդպես կոչված « Հին արքաներ » հայկական պատմական հեռուստասերիալը », որը դիտելիս հասկանում ես, որ հայ արքաները արևամոլ կամ համասեռամոլ են եղել, ինչպես համացանցից հայտնի Էրիկը՝ Էրիկ Մուշեղյանը։ Հասկանում ես, որ հայ ազգի կործանումը սարերի ետևում չէ, պատահական չէ Կիսաբացի Հրաչ Մուրադյանի ճանաչված ու սիրված լինելը, ժամանակին Հրաչի մայրը մայրուղու վրա խարիսխ գցած կանանց մեջ ամենասիրված ու ճանաչված հայտնիներից էր, նրա զավակին պետք է ժառանգաբար փոխանցվեր մոր ոչ միայն մասնագիտական, այլ գենետիկական որակները։ Հենց այդ է, որ Հրաչը չարացած է աշխարհի ու բարոյականության վրա, ինքը անատամ փնթիների համար պետք է առաքյալ դառնար, ինչպես Դոդի գագոն, Լֆիկ սամոն, սեյրան օհանյանը, գունազարդ բաջիները՝ Ռուզիկն, Աննան ու Նազիկը։ Այս հայի տեսակը Գագիկ Գինոսյանին ու Մերուժան Տեր Գուլանյաններին են համարում մտավորական։ Իսկ ինչպես ասում են ,«մտավորականները ժողովրդի լոկոմոտիվն է », նրանք են, որոնք քարշակի պես ժողովրդին պետք է տանեն դեպի անծայրածիր հորիզոններ ու պայծառ ապագա, մինչդեռ ինչպես տեսնում ենք այդ մտավորական կոչված գունդը կամ զանգվածը միայն դժոխքի ճանապարհով է տանում այս ամբոխին։ Առհասարակ հայերը դժոխքում անելիք չունեն, որովհետև իրենք իրենց հայրենիքը դարձրեցին դժոխք։ ինչպես կասեր Շեքսպիրը․ «Դժոխքը դատարկվել է․․․ Բոլոր հրեշներն այստեղ են․․․ »։ Նժդեհը պատահական չէ, ոմանց համար Ֆաշիստ, պատահական չէր պատմության ու գրականության հանդեպ արշավանքը։ Պատահական չէր Նիկոլի նվիրատված Շուշին եղել Ադրբեջանի դրոշի տոնակատարության առիթով։ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25–ին Նիկոլը ադրբեջանին առանց կրակոցի հանձնեց Մոնթեի ազատագրած Քարվաճառի շրջանը։ Պատահական չէր որ մինչ այդ Հայաստանում փակվեցին գիշերոթիկները ու մանկատները, ծննդատներն ու մշակույթի նախարությունը, պատահական չէ, որ այս մոլագարի կուռքապաշտությունը գնալով ավելի է սաստկանում։ Այդ ամենը հայ ժողովրդի անտարբերության վարձավճարն է։

Գեհենի Առաքել 10․02․2021

ՆԺԴԵՀՆ ՈՒ ՄԵՆՔ

Заметка Posted on

« Ժողովորդներն ապրում են իրենց՝ ստեղծագործում մարդկության համար: Ապրելու արժանի չէ միայն իրեն համար ապրողը ժողովուրդը »: Գարեգին Նժդեհ

Հիշու՞մ եք մի քանի օր առաջ գրեցի « Ապերախտ ժողովուրդ »ակնարկը, դա Գարեգին Նժդեհի խոսքերն էր, որը գրել էր 1920 թվականի սեպտեմբերի. 17-ին՝ Խուստուփում։ Դրանից հետո Նժդեհը վիրավոր սրտով հեռացավ հայրենիքից։ Մենք՝ հայերս ապերախտ ենք բառիս բուն իմաստով, չենք կարողանում հերոսին հարգել ինչպես արժանի են նրանք, փոխարենը տականքներին ու վախկոտներին, դասալիքներին ու մոլագարներին ենք հերոսացնում։ Չեմ կրկնի հավելվածում գրած մտահոգությունս։ Սակայն այն է, որ մենք չենք կարողանում Գարեգին Նժդեհի մեծությունը ճանաչել, դա փաստ է։ Վերջին տարիներին շատ քննարկեցին ու քննադատեցին Գարեգին Նժդեհին ոչ միայն ռուսները, այլև ադրբեջանցիները։ Իսկ մենք ի՞նչ եք տեսնում․․․ Հայ պատմաբաններից ու մտավորականներից ոչ մեկ չկարողացավ արժանի պատասխան գտներ հոխորտացոխ ռուսներին ու թուրքերին, անգամ Գագիկ Գինոսյան երևույթը լռեց, չնայած իրեն համարում է նժդեհագետ։ Այդպիսի ողորմելի տգետների ձեռքին ենք հանձնել մեր պատմությունը ու հերոսների հիշատակը։ Ոչ մի հայ քաղաքական գործիչ ռուսներին ու մնացած հոխորտացողներին չկարողացան բացատրել, թե Գարեգին Նժդեհը ոչ միայն զինվորական էր, այլև ռազմաքաղաքական գործիչ, փիլիսոփա, պատմագետ ու անգամ հոգեբան, վերջիվերջո մեծ հայրենասեր ու մտածող։ Գարեգին Նժդեհի մտքերը ու թողած ժառանգությունը այնքան մեծ է, որը կբավարարի ոչ միայն հայ ժողովրդին կրթելու, այլև հենց իրենց՝ ռուսներին ու թուրքերին։ Նժդեհը բարբարոս չէր, ինչպես ռուսական կայսրության շատ ռազմական գործիչներ, որոնք Խորհրդային կայսրության փլուզումից հետո սկսվեցին գնահատվել Ռուսական պետության կողմից՝ անգամ սրբացվեցին։ Նժդեհին նրանց հետ համեմատելը հանցագործություն է։ Վերջապես ինչու չենք խոսում, որ Գարեգին Նժդեհն է խոսել ապերախտությունից ու տականքներից, նա չէր կարող ատել կամ հակակրել ռուսներին։ Վերջապես փորձե՞լ ենք նրա կենսագրությունը ներկայացնել ռուսներին, որոնք չգիտես ինչու Նժդեհից խորշում են կամ ատում։ Գարեգին Նժդեհը ծնվել ու մեծացել է հենց այն նույն Նախիջևանում, որը հայաթափվեց հենց այդ ռուսների անտարբերության շնորհիվ, սակայն նա երբեք չչարացավ ռուսների հանդեպ, չչարացավ անգամ թուրքերի հանդեպ։ Նժդեհը սովորեց ու կրթվեց Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, այնուհետև Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ Սանկտ Պետերբուրգում երկու տարի ուսանեց տեղի համալսարանի իրավաբանական բաժնում։ Ի՞նչ եք կարծում, այդ տարիներին քանի՞ ադրբեջանցի քաղաքական գործիչ է ունեցել ռուսական կրթություն, անգամ ռուս բարձրաստիճան չինովնիկները չեն անցել նման ուսունմական հաստատություններով։ Չմոռանանք, որ Հոկտեմբերյան հեղափոխության անվանի հեղափոխականներից շատերը՝ Լենինից ու Ստալինից սկսած, վերջացրած Դերժինսկի ու Բերիա ու շատերը, որոնց ձեռքերը մինչև արմունկները թաթախված էին ոչ միայն ռուսների, այլև շատ ժողովուրդների արյան մեջ։ Մինչդեռ նրանք չեն համարվում ռուսների համար թշնամի, ինչպես ասում են Գարեգին Նժդեհի մասին։ Վերջիվերջո ռուսները պետք է ընդունեն, որ Հայրենական պատերազմի տարիներին անգամ ռուսական շատ անվանի քաղաքական ու ռազմական գործիչներ համագործակցել են գերմանացիների հետ, սակայն Նժդեհի պես նրանք չեն դարձել թիրախ։ Գարեգին Նժդեհը Ֆաշիստական գերմանիայի հետ համագործակցել է միայն իր հայրենակիցներին ու հայրենիքին օգնելու համար, չմոռանանք նաև, որ Նժդեհը նաև օգնել է Խորհրդային գաղտնի գործակալներին ու ծառայություններին, որի մասին չգիտես ինչու չեն ցանկանում հիշել։ Չմոռանանք նաև Հայրենական մեծ պատերազմում մասնակցած «Սասունցի Դավիթ» խորհրդային տանկային շարասյան մասին։ Գարեգին Նժդեհի անմիջական օգնությամբ ու սփյուռքահայերի դրամական միջոցներով 1944 թվականին ստեղծվեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը։ Հավաքված գումարով պատվիրվեց 21 տանկ (Տ-34), որոնք մասնակցեցին Ֆաշիստական գերմանիայի ջախջախմանը։ Երևի ռուսներին պետք է հիշեցնել, որ միայն Գարեգին Նժդեհի օգնությունը խորհրդային զորքերին ավելին էր, քան ամբողջ ադրբեջանցիներինը, որոնք մասնակցել են Հայրենական պատերազմին։ Ռուսները շատ են սիրում Հայրենական պատերազմի թեման շոշափել, այդ դեպքում ինչու՞ չեն հիշում, թե մի փոքրիկ Արցախը քանի՞ գեներալ ու Սովետական միության հերոս տվեց, ու դրանք ադրբեջանցիներ չէին ազգությամբ, այլ հայեր։Ադրբեջանը Հայրենական պատերազմին մասնակցեց հայերի, լեզգիների, թալիշների ու մնացած փոքր ազգերի մասնակցությամբ, բայց ոչ ադրբեջանցիների։ Ադրբեջանցիները տարբեր առիթներով ու պատճառներով խուսափում էին պատերազմ մեկնել։ Պետք չէ մոռանալ, որ ադրբեջանցիները թուրքերին համարել են իրենց ավագ եղբայրը, քանի որ ինչպես իրենք են ասում մեկ ազգ երկու ժողովուրդ։ Հայրենական պատերազմի ժամանակ ադրբեջանցիները փափագում էին, որ Ստալինգրադում Խորհրդային բանակը պարտություն կկրի և իրենց թուրք եղբայրները հնարավորություն կունենան բացել երկրորդ ռազմաճակատ անդրկովկասում, ավելի ճիշտ կգան իրենց ազատագրելու ռուսական տիրապետությունից։ Կարծում եմ ռուսները պետք է սերտեն Գարեգին Նժդեհի փիլիսոփայությունը, գոնե սխալներ թույլ չտալու իրենց քաղաքական ու ռազմական որոշումներում։ Հետաքրքիր է, այդ ռուս հոխորտացող տգետները արդյոք տեղյա՞կ են, թե Գարեգին Նժդեհը ինչպիսի պարգևներ ու մեդալներ ունի։ Փորձեմ թվարկել 1912 թվականին Բուլղարիայի Թագավորության կողմից « Արիության շքանշան » Արիության համար։ Նժդեհը օգնել էր ռուսական բանակին բալկանյան պատերազմում։ «Սուրբ Վլադիմիր » շքանշան 3 կարգի, «Սուրբ Աննա » շքանշան։ Այս ամենը Բուլղարական կառավարության կողմից Բալկանյան պատերազմում։ Հաջորդ երկու շքանշանները հանձնվել են Ռուսական կայսրության կողմից « Սուրբ Գևորգի խաչ» — 3 աստիճանի և « Սուրբ Գևորգի խաչ» -2 աստիճանի։ Հիմա Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցն է շրջանառվում, ինչպես նշում է հետևյալ աղբյուրը ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել Նժդեհի Արձանը, ռուսներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջ։ Հիմա չեմ զարմանա, որ ադրբեջանցիները Արցախի դրոշի ու զինանշանի մասին պահանջ ներկայացնեն, հետո հայերի իրավունքների ու մշակույթի, հետո հերոսների ու լեզվի։ Չի բացառվում, որ վաղն էլ անձնագրային ռեժիմ ու պարետային ժամ հայտարարվի, քանի որ ինչպես Ալիևն ու Պուտինը շեշտեցին Արցախը Ադրբեջանի մաս է կազմում, այդ դեպքում ինչ իմաստ ուներ այդքան տարի պայքարելը։ Ադրբեջանցիները ամեն ինչ անելու են, որպեսզի հայերին վտարեն Արցախից, ինչպես եղավ տարիներ առաջ Նախիջևանում՝ Նժդեհի հայրենիքում։ Իսկ մենք թամաշա անող ապերախտի պես լռեցինք ու համաձայնվեցինք։ Իսկ մենք էշի ականջում քնած ինչպես միշտ, ոչ մի հարց կամ բողոք, անգամ դժգոհություն միջազգային ատյաններում, թե ինչպե՞ս ստացվեց, որ հայաշատ Նախիջևանը հայաթափվեց, ինչպե՞ս ստացվեց, որ այդ նույն ռուսները, որոնք իբր մտահոգված էին սիրիացի ահաբեկիչ վարձկանների ներկայությունը այս Արցախյան պատերազմին, հանկարծ թուրքերի կողմն են բռնում։ Ինչպե՞ս ստացվեց, որ մոլագար Նիկոլը գնաց համաձայնության հենց իր ասած Ադրբեջանաթուրքաահաբեկիչների հետ։ Իսկ ինչու՞ մոռացանք համացանցում ադրբեջանցիների ներբեռնած տեսանյութերը, որտեղ գնդակահարվում էին ծերունին հՀայաստանի դրոշը գլխին, կամ հայ ռազմագերիների գլխատումը ու խոշտանգումները։ Նորից մորթվողները ու լռողները մենք էինք, իսկ մորթողն ու հոխորթացողը իրենք։ Մի խոսքով մեղավորներին պետք չէ հեռվում փնտրել, մեղավորը մենք ինքներս ենք, որ հանդուրժում ենք մեր մոլագարին, որ մեր ռազմվարական դաշնակցին չենք կարողանում իր տեղը ցույց տալ, որ մեր թշնամուն չենք կարողանում պատասխան տալ։ Կարծում եմ այսքանը բավական է հասկանալու համար։ Գարեգին Նժդեհի խոսքը ռուսներին ու մնացած քազաքակիրթ ժողովուրդներին, որոնք գիենեն գնահատել իմաստությունը։

«Մարդկային ազգը տառապել է և կտառապի իր տականքների երեսից:Իրենց տականքները` ահա՛ ազգերի իրական թշնամին: Իրենց տականքները` ահա՛ ազգերի գոյությունը հաճախ և հաճախ դժոխքի վերածող ամենազորեղ ազդակը: Ազգորեն ու մարդկորեն ընկածներն են կարելի դարձրել ապերասան բռնակալությունը Ներոնների, Ցեզար Բորջիաների, Համիդների և նմանների »: Գարեգին Նժդեհ

Գեհենի Առաքել 11․02․2021

ՋԱԼԱԼԸ ՀԵՐՈՍ Է, ԹԵ՞․․․

Заметка Posted on

« Միևնույն մարդու մեջ չեն ապրում միաժամանակ ստրկամիտն ու ազատատենչը: Նա կամ մեկն է կամ մյուսը »։ Գարեգին Նժդեհ

Չգիտեմ թե ինչ սխրագործության համար են Ջալալ Հարութունյանին հերոս համարում, ինչքանով գիտեմ նա գնդապետ էր մինչև նախարար նշանակվելը, գեներալի պաշտոն ստացավ միայն Արայիկ Հարութունյանի օրոք, նա այս պատերազմի ժամանակ ոչինչ չի արել, ընդամենը պայթել է մեքենայով, երևի դա հերոսությու՞ն էր, անգամ չհասցրեց մարտերին մասնակցել և հերոսանալ։ Առհասարակ գոյություն ունի մի մասնագիտություն դա «Հայրենիքի պաշտպանի » մասնագիտությունն է։ Ջալալ Հարութունյանը միայն կատարել է իր աշխատանքը, դրա դիմաց վճարվել է, բավականին բարձր, չհաշված գեներալական կոչումը, ծառայողական մեքենան ու իշխանական խրախճանքների հաճույքները։ Նրան համարել հերոս ու մեծարել կարծում եմ սխալ է, դրան գումարած դավաճան Արայիկ Հարութունյանի կողմից ստացած Արցախի հերոսի տիտղոսն ու գեներալի կոչումը, ներառյալ Մոլագար Նիկոլի կողմից նշանակած նոր յուղոտ պաշտոնը։ Չեմ հասկանում Ջալալը դրա՛ էր երազու՞մ, մեր բանակի զինվորներին կոտորեց, որ պաշտոն ու ճանաչում ստանա՞։ Միայն չասեք, թե Ջալալը անմեղ է, նա երեսուն տարի այդ բանակում լափոխների հետ հավասար ծառայել է, նրանց հետ խրախճանքների մասնակցել, նրանց հանցանքներին մեղսակից, եթե ոչ մասնակից դարձել, ինչքանով գիտեմ սպաները երդում են տալիս, որպեսզի անշահախնդիր ծառայի հայրենիքին, եթե Ջալալը արժանապատիվ սպա լիներ, կամ իմանար իսկական սպայի պատվի ու նվիրվածության մասին, պետք է խոստովաներ, որ այս պատերազմում դավաճանություն է եղել, նշեր ոչ միայն անունները այլ մանրամասները։ Բայց ինչպես տեսնում ենք նա փալասի պես լռում է, նա իրեն դրել է փալասի տեղ, որ նիկոլի ու աննա Հակոբյանի պես ոճրագործները իրենց ոտքերը սրբեն վրան։ Առհասարակ մեր ժողովուրդը միայն փալասներին է հարգում, ոչ թե իսկական հերոսներին։ Այն կառավարության անդամները, այն ԱԺ պատգամավորները, զինվորականներն ու մտավորականները որոնք իրենց հանցագործ լռությամբ սատարում են մոլագար նիկոլին իրենք նույնպես դավաճան են ու արժանի են ոչ միայն հանրային պարսավանքի, այլև հաշվեհարդարի։ Ջալալը Հարութունյանը իր նախարար եղած ժամանակ բավականին ժամանակ ուներ առաջնագծում պաշտպանիչ ինժիներական կառույցներ կառուցելուց բացի, ճակատային երեք գծերը ականապատել ու դարձներ թշնամու համար անանցանելի դժոխք, բայց նա ոչինչ չարեց, էշ նահատակի կարգավիճակով էլ ցանկանում ենք հերոսացնել ամեն մի հանցագործի։ Հուսանք այս գրառումից հետո գոնե Ջալալի սպայական պատիվը չի վիրավորվի, քանի որ իրենից է կախված թե ինքը կմնա նիկոլի ոտքերի տակ մորթվող հավ, թե կմնա սպա։ « Բավական չէ իր Ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել »: Գարեգին Նժդեհ

Գեհենի Առաքել 09․02․2021

ԱՊԵՐԱԽՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Заметка Posted on




«Մարդկային ազգը տառապել է և կտառապի իր տականքների երեսից »: Գարեգին Նժդեհ

Բազմիցս անգամներ գրել եմ և գրվել են տարբեր մարդկանց կողմից հայերի Ապերախտության մասին։ Որպես հոգեբան ինքս չեմ կարողանում հասկանալ, թե դա հայերի մոտ գենետիկական է, թե ձեռքբերովի, բայց այն, որ դա արդեն կարծրացած ու հայի կյանքի անբաժան մասն է կազմում դա ապացուցելու կարիք չկա։ Հաճախակի եմ հիշում Գարեգին Նժդեհի ասած բառերը․ «Ապերախտ ժողովուրդ ։ Ապերախտ գտնվեցինք բոլոր դարաշրջաններում Տիգրանի ժամանակներից սկսած առ այսօր։ Ապերախտ գտնվեցինք մեր Մեծերի, մեր մշակույթի, մեր լեռների, մեր հող ու ջրի, անգամ մայրենի լեզվի ու հերոսների հանդեպ։ Հայ ժողովուրդը իր հերոսներին չի սիրում, ոչ էլ մեծերին, որոնք կարող էին ուղեցույց դառնալ դեպի լուսավոր հորիզոններ նվաճելու համար, ինչպես կասեր Հովհաննես Թումանյանը․ « Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար»: Պատմությունը պղծեցինք սուտ ու կեղծ պատմություններով, այլև կեղծ առաքյալներով ու հերոսներով։ Գարեգին Նժդեհի ասած խոսքը արդիական եղավ բոլոր ժամանակներում․ « Տե՛ս, թե ինչպիսի՜ մոլեռանդությամբ նրանք ազգային գործիչների մեծագործությունները սառույցի, իսկ սխալները մարմարիոնի վրա են քանդակում, աշխարհի՝ ազգիդ ցավերը թողնելով ուրիշներին »:

Ապերախտ ենք ոչ միայն թվարկածս երևույթների հանդեպ, այլև բարեկամների ու դաշնակիցների հանդեպ, ապերախտ ենք ռուսների, պարսիկների, ֆրանսիացիների, անգլիացիների ու մնացած ազգերի հանդեպ, սակայն ոչ թուրքերի։ Արդեն հասկանում ես, որ հայերի նախահայրերը բոշաներն են, ոչ թե իմաստուն ուրարտացիները։ Նայեք իրականությանը ու այն պատկերը, որոնք ամեն օր ձեր աչքի առջև է, ամեն օր հեռուստաէկրաններին լևոն շիրինյանն է, արմեն կամ արամ սարգսյանները,շանթը կամ սյուզի շանելը, չհաշված իհարկե փաշինյանի ոհմակի ու կուսակցական աղբամանի փնթիներին։ Չկա որևէ մի ազնիվ հայրենասեր, որին կարելի է համարել հայ, չհաշված Պավել Մանուկյանին, Վահան Բադասյանին ու մի քանի ազնվատեսակ մարդկանց։ Երկիրը դարձել է մի մեծ կիսաբաց լուսամուտներ, ամեն մի փնթի կամ լրագրող է դարձել կամ բլոգեր, ամեն մի անլվա մեյքապ արտիստ է ու մոդել, չհաշված անգրագետ պատմաբաններին, քաղաքական ու հասարակական երևույթներին, որոնք ինչ-որ բաներից են խոսում, որոնց մասին անգամ պատկերացում չունեն։ Ազգը դարձել է հոտ, բառիս բուն իմաստով, երբ բանականությունը ու բարոյականությունը բերաններին անիմաստ ու աննպատակ որոճում է։ « Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, մեռնում հայրենասիրության պակասի պատճառով… »: Գարեգին Նժդեհի այս խոսքերը շատ բան է ասում մեր ժողովրդի մասին, բայց իմաստուն ժողովուրդը չէր առհամարի այս ոսկե բառերը, որը կարող էր ամուր ու հզոր պետության անկյունաքարը դառնալ։

Այս վերջին պատերազմը ցույց տվեց շատերիս, որ հայոց պատմության դասերը երբեք չի սերտվել ինչպես հարկն է, ցույց տվեց մեր ամուլությունը ու սթափ մտածելու ունակությունը, ցույց տվեց հայի վախկոտությունը ու ապերախտությունը։ Որ հայը ընդունակ է մի ամբողջ սերունդ մատաղ անել փնթիների ոտքի տակ ու խղճի խայթ չզգալ, որ հայ ժողովուրդը կարող է իր հերոսին խոշտանգել ու դրանից հաճույք ստանալ։ Երկիրը ու հայրենիքը մի օծանելիքի ու սեռական հաճույքները բավարարող գործիքի արժեք էլ չունի։ Աննա Հակոբյանի սեռական կիրքը ու անբավարվածությունը արտահայտվում է ժողովրդի ընտրյալների ԱԺ պատգամավորների ոչ միայն ճեպազրույցներում, այլև դեմքներին։ Հասկանում ենք արդյո՞ք, թե ինչքան ներքև ենք գլորվել, երբ սեռաքաղց գերագույն տիկինը երկրի գլխավոր հրամանատարին նշանակել է սեքս շոփից գնված մանուշակագույն Սեքս-տատանակին։ Այս տատանակի ձեռքով 5 հազարից ավելի երիտասարդ գերեզման իջավ՝ նահատակվեց, 10 հազարից ավելի մարդ հաշմանդամ դարձավ ու այդքանից հետո ցանկանում ենք, որ քաղաքակիրթ մարդկությունը մեզ թամաշա անող ազգին հարգի կամ վերաբերվի որպես ազգի։ Ազգերը չեն կարող հարգեն մի ժողովրդի, որը իր սեփական հողի ու ջրի գինը չգիտի, չգիտի այդ հողի համար նահատակների արժեքը։ Պատահական չէր, որ Իրանի դեսպանը ադրբեջանցիներին շնորհավորել էր իրենց տարածքները ազատագրելու համար։ Որովհետև Իրանը ականատես դարձավ հայի բարբարոսությանը, Արաքսյան հովիտը երեսուն տարի մնաց անմշակ ու անպետք, մինչդեռ դա ադրբեջանի ամենաբերրի հողերն էին, որտեղ անգամ արքայախնձորն էր արքայական։ Մենք չգիտենք արժեքավորել մեր ձեռքբերումները, մեր ունեցածը, մեր նախնիների թողած ժառանգությունը։ Հայոց ցեղասպանությունը անգամ մեզ չսովորեցրեց ապրել ու հզորանալ։ 1915 թվականին, երբ Արևմտյան Հայաստանում հայերին էին կոտորում, Արևելյան Հայաստանը թամաշավորի պես հետևում էր, խրախճանքները չհաշված, նույնը եղավ Արցախյան պատերազմի տարիներին՝ սահմաններում ու Արցախում կենաց մահու կռիվ էին մղում հայորդիները, իսկ Երևանի զվարճանքի ակումբներում ու շոգեբաղնիքներում խրախճանք ու մերկապարուհիներ։ Նույնը այս պատերազմում էր, նույն խնջույքները, նույն մերկապարուհիներն էին տժժում իսկ պատերազմի դաշտում անապահով ընտանիքների զավակների ինքնազոհաբերությունն էր ցուցադրվում։ Հազարավոր հաշմանդամներ, որդեկորույս մայրեր ու թալանչի իշխանավորներ։ Սփյուռքահայ համայքների օգնությունը հերթական անգամ չհասավ հասցեատերերին, նորից անկուշտները կերան զինվորի սաղավարտներն ու զրահաբաճկոնները։ 1988-ին նույն ախորժակով կերան Սպիտակի երկրաշարժի համար ուղարկված համաշխարային օգնությունները, անգամ անկուշտները հաշմանդամներին արտերկիր ուղարկելու փոխարեն իրենց հաստագլուխ թուլեքին ուղարկեցին արտասահման։ Հիմա էլ արդարացնում ենք ոչ միայն ոճրագործությունների մեղավորներին, այլ սրբացնում ենք նրանց ու նրանց ժառանգներին։ Բազմաթիվ փաստագրությունների ու պատմական նյութեր եմ ուսումնասիրել, որոնք հարկավոր էր ուսանել ու ճիշտ որոշումներ կայացնել, սակայն դա մեզ համար չէր արձանագրված։ Խոսում ենք Կիլիկիայից ու Արևմտյան Հայաստանից, խոսում ենք պահանջատիրությունից ու արդարությունից, մինչդեռ մեզանից են պահանջում ոչ միայն տարածքներ, այլև փոխհատուցում։ Ժամանակին մի փաստագրությոան հանդիպեցի, որը Սեպուհ զորավարի համարզի կողմից էր արձանագրվել, հայերը միշտ նոր ոգևորությամբ ու խանդավառությամբ են իրենց պարտությունը ընդունել։ Ինչպես կասեր Ջորջ Օուրելը․« Պատերազմն ավարտելու ամենաարագ միջոցը պարտությունն է »: Միշտ պարտվեցինք չփորձելով անգամ մեր պարտությունների պատճառներն ու մեղավորներին գտնել։

Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահները մեկը մյուսից ավելի անկուշտ էին ու հրեշավոր, ինչ նախագահ եկավ խարիսխ գցեց ու մնաց, ժողովրդի համաձայնությամբ իրենց կառավարման ժամանակը երկարաձգեցին ինչքան հարկավոր էր։ Այդքանից հետո բողոքում ենք, որ 30 տարի թալանել են ու կեղեքել ժողովրդին։ Պատկերացնու՞մ եք 30 տարի ժողովուրդը թույլ է տվել, որպեսզի իրեն նվաստացնեն, ոտնահարեն, բռնաբարեն ու կեղեքեն, տեղն եկած տեղն էլ թույլատրել ենք, որ մեզ խոշտանգեն ու սպանեն։ Ինչպես կասեր Վահրամ Սահակյանը մենք վարձու ինքնասպաններ ենք։ Փնտրել մեղավորների ու չտեսնել, որ դրանք մեր կողքին են, մեր մեջ ու գործում են մեր թույլտվությամբ՝ ամեն անգամ մեր զավակներին մատաղ ենք անուն հանուն ոչնչի։ Ալբերտ Քամյուն հետաքրքիր խոսքեր ունի այդ առիթով․ « Ամբոխը չի հասկանում… որ Ժանտախտի բացիլը երբեք չի մեռնում կամ անհայտանում, որ այն կարող է քնած մնալ տասնյակ տարիներ կահույքի և սպիտակեղենի մեջ, որ այն համբերատար սպասում է ննջարանում, նկուղներում, ճամպրուկներում, թաշկինակներում և գզրոցներում, և որ գուցե գա մի օր, երբ մարդկանց դժբախտության և դաստիարակության համար ժանտախտն արթնացնի իր առնետներին և ուղարկի սատկելու որևէ երջանիկ քաղաքում »:

Այդ Ժանտախտը ապականեց մեր օջախը, ապականեց մեր հայրենիքը, բանակը, մեր հոգին ու սրբությունները։ Ուրախանում էինք վարչապետ Փաշինյանի գնած կործանիչով, որը այդպես էլ չկարողացավ օդ բարձրանալ պատերազմի ժամանակ, մի փոքր երկիր, որի ծայրից ծայր անցնելու համար ընդամենը մի քանի ժամ է հարկավոր, բայց դե մենք գնում ենք գերձայնային արագընթաց կործանիչ, որի միայն վազքուղու արագությունը բավական է հասնել հարևան երկրի տարածք։ Ի՞նչ է, հերթական անգրագիտությունն է, թե՞ անմեղսունակ մեծամտությունը։ Դա նրանից է, որ Փնթիներին, մոլագարներին, շիզոֆրենիկներին ենք դնում մեզ առաջնորդ, հետո էլ լացում ենք մեր բախտը։ Պատճառաբանում ենք, որ Աստված մեզ վատ հարևաններ է տվել, թե մեզ վատ բախտ ու ճակատագիր է տվել, թե մեզ քար ու ժայռ է տվել։ Աստված տվեց հային անառիկ ու անանցանելի լեռներ ու կիրճեր, տվեց ծովից-ծով երկիր, տվեց խելամիտ ու հզոր առաջնորդներ ու արքաներ։ Բայց մենք ինչ արեցինք, դավաճանեցինք ու թույնեցինք առաջնորդներին, ծախեցինք ծովերն ու հողերը, լեռներն ու ընդերքը, Թշնամուն հանձնեցինք մեր քաղաքներն ու ամրոցները։ Ասացեք խնդրեմ, սա չէ արդյո՞ք հայի ապերախտության գինը։

Գեհենի Առաքել 07․02․2021

ԼԻՆՉԻ ԴԱՏԱՍՏԱՆ, ԹԵ՞ ԴԱՏԱՎՃԻՌ

Заметка Posted on

« Ազգը բարոյալքելու երկու ուղի կա, պատժել անմեղներին և չպատժել մեղավորներին »: Ֆրիդրիխ Էնգելս

Այն ինչ կատարվում է հիմա` տեսնում ենք բոլորս. Նիկոլ Փաշինյանի դավաճանությունների շարքը, թամաշա անող ԱԺ պատգամավորների ու փնթի զոմբիների հոտը։ 90-ականներին Հայաստանը նույն վիճակում էր: Շատերը կարծում եմ կհիշեն այն ցուրտ ու մութ տարիները, որի խավարի մեջ քողարկում էին դավաճանությունները ու դավաճաններին։ Հոկտեմբերի 27-ը պետք է, որ լույս սփռեր այդ ամենի վրա, սակայն ոչինչ չեղավ, ընդհակառակը կոծկվեցին ու քողարկվեցին իշխանությունների ու իշխանավորների հանցանքները։ Հիմա շատերս ներկա ենք լինում մի երևույթի, որը առկա էր 90-ականներին։ Ինչպես տեսնում ենք` բոլորը, անկախ սեռից ու տարիքից երազում է տեսնել Նիկոլ Փաշինյանի մահը, նույնիսկ փափագում ու երազում են նրա դաժան մահը ուղիղ եթերով կամ հրապարակային, ողջ ազգերի ու ժողովուրդների աչքի առաջ։ Այդպես երազում էին հայերը 90-ականներին, երազում էին տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի ու Վանոյի դաժան դատավճիռը, չնայած բոլորից շատ ցանկանում էին տեսնել Վազգեն Սարգսյանի մահը: Նրան իր կենդանության տարիներին անվանում էին ոջլոտ դավաճան։ Իսկապես, փրջոտ ոջլոտը դարձել էր համազգային ոչ միայն հակակրանքի ու զզվանքի մարմնավորում, այլև դավաճանության խորհրդանիշ, ինչպես հիմա Նիկոլ Փաշինյանը։ Տեղին է հիշել ոջլոտի շիզոֆրենիայի ու մոլագարության մասին, նրա բանակ չծառայելու մասին, նրա ստերի ու կեղծիքների, նրա արդարացումների ու դաժան, արյունարբու հակումների մասին, այն ամենը ինչ առկա է այս՝ շիզոֆրենիկ մոլագարի մոտ։ Հայ ժողովուրդը 90-ականներին ոչ միայն երազում էր իշխանական եռյակի հաշվեհարդարը, այլև ԱԺ դահլիճում բազմած թալանչի պատգամավորների` անկախ սեռից ու կուսակցական պատկանելությունից։ Ինչպես ասում են, այդ ժամանակ նույնիս պատգամավոր Լյուդմիլա Հարությունյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Երբ պատերազմը ավարտվի ու տղաները սարերից կիջնեն, ու այն ժամանակ այդ պատգամավորներից ու իշխանավորներից են պահանջելու երկրի թալանի պատասխանը»: Չնայած դա շարժառիթ չէր, որպեսզի ՀՀՇ-ն, հանձինս Վազգեն Սարգսյանի, մինչև պատերազմի ավարտը ոչնչացնի գաղափարական մարտիկներին, հայրենասեր ու մարտական փորձ ունեցող հրամանատարներին։ Այդ հայրենասեր տղաների ոչնչացման ծրագիրը վաղուց էր նախագծվել 1988 թվականին Սովետական ՊԱԿ-ի կաբինետներում։ Արցախյան շարժումը վիժեցնելու համար պետք է ֆիզիկապես ոչնչացվեին առաջամարտիկները և այդ պատճառով էլ Վազգեն Սարգսյանին ընտրեցին որպես գործակալ։ Այդպիսով ՀՀ իշխանությունները ազատվեցին իրենց համար վտանգ հանդիսացող հայորդիներից։

ՀՀՇ իշխանությունները դարձել էին հայ ժողովրդի թշնամին, բառիս բուն իմաստով նրանց բոլորի ձեռքերը թաթախված էին արյան մեջ` տաքսու վարորդից սկսած, վերջացրած կոշկակարներով ու տնային տնտեսուհիներով, անգամ սփյուռքում ապաստանած մեր հազարավոր հայրենակիցներ, որոնք փախել էին Հայաստանի իշխանությունների հալածանքից ու ահաբեկությունից։ Բոլորը երազում էին տեսնել նրանց հաշվեհարդարը: Ճիշտ է հաշվեհարդարը եղավ, ուշ, սակայն տեղին՝ հոկտեմբերի 27-ին։ Հոկտեմբերի 27-ին մի խումբ մարդիկ իրականացրեցին ժողովրդի երազանքը` ԱԺ նիստի ժամանակ հեռուստատեսային կինոխցիկների առջև՝ ուղիղ եթերի ընթացքում ջարդեցին գլխավոր ազգադավի գլուխը։ Ցավոք սրտի ժողովուրդը չհասկացավ Հոկտեմբերի 27-ի խորհուրդը, չհասկացավ վրեժինպատակը, ցասումը, անպատժելիության ավարտը, չարի վերջը, վերջիվերջո` բարոյականության հաղթանակը, չհասկացավ այդ տղաների անձնազոհությունը, համարձակությունը ու նվիրվածությունը։ Նախ այն, որ Կարեն Սերոփիչ Դեմերճյանի ու մնացած պատգամավորների սպանությունը պատահական էր ստացվել, քանի որ Նաիրի Հունանյանի խմբի նպատակը միայն փրջոտ ոջլոտն էր, ինչպես նշել էր Հունանյանը։ Մնացած զոհերը եղել են պահի թելադրանքով, սակայն այնպես չէր, որ նրանք սուրբ էին կամ անմեղ` նրանք եղել են ՀՀՇ ոհմակի թալանչիներից։ Իսկ Կարեն Սերոբիչի հանցանքների մասին կարդացեք Սպիտակի երկրաշարժի զոհերին վերաբերող նյութերում։ Իսկ ինչու՞ Նաիրի Հունանյանը որոշեց հենց Ազգային Ժողովի դահլիճում կատարել ժողովրդի կողմից վաղուց կայացրած դատավճիռը. Որովհետև այդպիսով թալանչի պատգամավորներին ի ցույց կդներ դավաճանի մահը, երկրորդ, որ ուղիղ եթերով հեռարձակվում էր նիստը ու հանդիսատեսին ու աշխարհին հետաքրքիր կլիներ այդ երևույթը, ինչպես ասում են «մեկ կրակոցով երկու նապաստակ»: Շատերը տեղյակ չեն, որ մինչ հոկտեմբերի 27-ը հենց այդ փոջոտ ոջլոտի վրա եղել է ևս երեք մահափորձ, որը պատահականությամբ անհաջողությամբ է պսակվել։ Կարծում եմ դաշնակցականները դրա մասին լավ տեղյակ են, քանի որ իրենք էին նախաձեռնել դրանցից մեկը, սակայն ինչպես ասում են` դաշնակները միշտ չոր են դուրս գալիս ջրից: Այստեղ պետք է հիշեցնել, որ Նաիրի Հունանյանին հենց դաշնակներն էին տվել ինքնաձիգները, նաև խոստանալով, որ իրենք Վազգենին գնդակահարելուց հետո նախաձեռնությունը կվերցնեն իրենց ձեռքը, սակայն ինչպես գիտեք` դաշնակցականները դա չարեցին։ Հոկտեմբերի 27-ի տեսագրություններում երևում է Նաիրի Հունանյանի անելանելի վիճակը, երբ դաշնակցականները իրեն դավաճանեցին։ Հունանյանը, պահից ելնելով, ստիպված պահանջում Ռոբերտ Քոչարյանի հետ առանձնազրույց, առանձնազրույցը լինում է, որի ընթացքում Հունանյանը համաձայնում է զենքը ցած դնել, նա պահանջում է, որպեսզի լինի Հոկտեմբերի 27-ի բաց ու թափանցիկ դատավարություն, պահանջում է, որ իրեն հեռուստատեսային ուղիղ եթեր տրամադրվի, ու իր խմբի անդամների նկատմամբ խոշտանգումներ չլինեն։ Ռոբերտ Քոչարյանը համաձայնվում է Հունանյանի բոլոր պահանջներին, բացի ուղիղ եթեր տրամադրելուց: Հունանյանի խումբը, հավատալով Քոչարյանի խոսքին, զենքը վայր են դնում։ Չնայած ասեմ, որ Նաիրի Հունանյանը իր ծրագիրը կարող էր իրականացնել անաղմուկ ու անվտանգ պայմաններում, դիմակով, առանց վկաների ներկայությամբ` Արարատի իրենց տանը, իր անկողնու մեջ, բայց այդպես ոջլոտին գնդակահարելը չէր լինի հաշվերարդար, ինչպես երազում էր ժողովուրդը: Դրա համար պետք էր հենց ժողովրդի աչքի առջև իրականացնել այդ հաշվեհարդարը։ Շատերը տեղյակ չէին, թե Վազգեն Սարգսյանը ինչպիսի ոճիրների ու դավաճանությունների հեղինակ է: Բավական է միայն Սովետաշենի գնդի հարյուրավոր նորակոչիկ զինվորների սպանդը 1992-ին Լաչինի միջանցքում, որոնք անգամ երդմնակալությունը չէին անցել, զենքից ու զինամթերքից անգամ պատկերացում չունեին: Նույնը եղավ Կիրովականի գնդի նորակոչիկների հետ, Արծվաշենում նորից զոհեր ու անհայտ կորածներ, Արաբոյի ջոկատի տղաների սպանդը Մարտակերտի շրջանում, Շահումյանի ու Արծվաշենի դավաճանությունը, մի շարք հրամանատարների դավադիր սպանությունը, ներառյալ երկրի թալանը, մտերիմներին պաշտոներ ու գեներալական կոչումներ շռայլելը։ Վազգենի ոճիրների ցանկը կարող եք տեսնել «Ազգադավը » գրքում, դրանք անթիվ են։ Ինչպես տեսանք Նաիրի Հունանյանը Հոկտեմբերի 27-ին առանց դիմակի էր, բաց դեմքով, համոզված ու հաստատուն: Վստահ էր, որ ժողովրդի երազանքը իրեն պարտավորեցրել էր գնալ այդ քայլին։ Նա համոզված էր, որ ժողովուրդը կգնահատի իր արածը, կգնահատի ազգադավի ու դավաճանի մահը, սակայն ինչպես տեսանք` եղավ հակառակը։ Իշիանությունները ժողովրդին հերթական անգամ մատուցեցին կեղծիքը։ ՆաիրիՀունանյանին խոստացած բաց ու թափանցիկ դատավարությունը այդպես էլ չտեսանք` Քոչարյանը խաբեց նրան, օգտագործելով իրեն համար ձեռնտու պայմանները։ Նաիրին ակնկալում էր, որ դատարանում հնարավորություն կունենա արտասանել Սողոմոն Թեհլերյանի այն խոսքերը․ «Այո ես մարդ եմ սպանել, սակայն մարդասպան չեմ․․․»: Նաիրին չգիտեր, որ Հայաստանի դատարանը Բեռլինի դատարան չէ, չգիտեր որ հայերն էլ գերմանացի չեն։ Ռոբերտ Քոչարյանը Նաիրի Հունանյանի հետ առանձնազրույցում խոստացել էր, որ խոշտանգումներ չեն լինելու նրանց հանդեպ. այդ խոստումն էլ չպահպանեց։ Նորանշանակ վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի, իր եղբոր՝ Արմեն Սարգսյանի, Մանվելի ու Սարոյանի այցելությունները ԱԱԾ կառափնարան չէին ավարտվում միայն խոշտանգումներով, անգամ Հունանյանների ընտանիքի անդամներին գնդակահարեցին ու ոչնչացրեցին։ Չեմ թվարկի այդ ամենի մասին. ինձ մոտ են «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի նամակները, որոնք ինքն էր բանտից էլեկտրոնային փոստով ուղարկել ինձ։ Անմարդկային խոշտանգումները չեն դադարել երբեք, անգամ տասնամյակներ անց։ Էդուարդ Գրիգորյանը նույնպես սպանվեց բանտում 2017 թվականի նոյեմբերի 3-ին` այդ նամակնագրությունից ամիսներ անց։ Հոկտեմբերի 27-ի դատավարությունը մասնատեցին, աղավաղեցին, խճճեցին ու բեմադրեցին, գլխիվայր ներկայացրեցին հանրությանը։ Բեմադրող ռեժիսորը, ինչպես միշտ, Վազգենի մտերիմ Գագիկ Ջհանգիրյանն էր, նրա հանցանքների մասին կարիք չկա գրելու, քանի որ շատերը դեռ հիշում են։ Շատերը լավ գիտեին հոկտեմբերի 27-ի պատճառահետևանքային շարժառիթը, սակայն քողարկեցին ու դատավարությունը սարքեցին ներկայացում ինչպես իրենց հարկավոր էր, ոճրագործ Վազգենին սարքեցին հերոս սպարապետ, իսկ Նաիրի Հունանյանին` ոճրագործ, թուրք ու թշնամի։ Ժողովուրդը կերավ իշխանությունների պատրաստած խայծը, կերավ ու լռեց թամաշավորի պես։ Անարդարությունը շարունակվեց նոր երանգով, Վազգենի ոհմակը շարունակեց նույն ոճով թալանել երկիրը, նույն ոճով խոշտանգեց ժողովրդին, նույն ձևով հալածեց պատերազմի արհավիրքներով անցած հայորդիներին։ Արդյունքը հիմա վայելում ենք։ Ամեն ինչ քողարկեցին, Լևոն Տեր Պետրոսյանին պատվավոր թոշակ` չհաշված երկրի թալանվածհարստությունը, Վանոյին էլ աննկատ հեռացրեցին իր թալանած միլիոններով, իսկ Վազգենն էլ արժանացավ հետմահու ազգային հերոսի կոչումին ու փառքին, իսկ Նաիրի Հունանյանը դարձավ ոճրագործ։ Մի քանի սերունդ դաստիարակվեց պատանի երկրապահի ոճով` Աշոտյաններ, Շարմազանովներ, Կոստանյաններ ու Կարեն Գրիգորյաններ, կացինի դեմքով անդուր անտաշներ, որոնք միայն լափում են ու բազմանում, ոչ մի հիշողություն անցյալից։ Նաիրի Հունանյանը մի մեծ ոսկոր էր ՀՀ իշխանությունների կոկորդին, որովհետև բաց ու թափանցիկ դատավարության ժամանակ ի հայտ էր գալու այն կարմիր եզրաշերտով թղթապանակը, որտեղ հատ առ հատ ներկայացված էին Վազգեն Սարգսյանի ոճիրների ցանկը։ Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ- լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանի կողմից այդ ցուցակը կազմվել էր ու թղթապանակը պահ տրվել լրագրող՝ Տիգրան Նաղդալյանին. նա լավ գիտեր, որ իրեն փորձելու են լռեցնել։ Մարիուս Յուզբաշյանը շատ լավ տեղեկացված էր ոչ միայն Վազգենի մասին այլ ողջ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մասին, գիտեր նրանց մութ ու արյունոտ պատմությունները և կարող էր դրանք հրապարակայնացնել: Սակայն 1993 թվականի հուլիսի 21-ին Մարիուս Յուզբաշյանին գնդակահարեցին Կոմիտասի անվան այգում Մակարով տեսակի ատրճանակից: Կրակոցի հեղինակը ինքը՝ Մովսես Գեղանգուլյանն էր, ով Վազգեն Սարգսյանի վարորդն էր ու թիկնապահը։ Այդ սպանությունը չբացահայտվեց ու փակվեց անգամ հիշողությունները այդ մասին։ Կարմիր եզրաշերտով Յուզբաշյանի թղթապանակը փնտրում էին շատերը, իշխանական հրեշները առավել ևս:

Այդ թղթապանակի մասին հայտնի դարձավ միայն ՀոկտեմբերԻ 27-ից ամիսներ անց, երբ Նաիրի Հունանյանը որոշեց պատժել Վազգենին, իր ձեռքի տակ ունենալով նրա հանցանքների ապացույցները ու ցուցակները։ Սակայն Նաիրին չկարողացավ արդարացնել Հոկտեմբերի 27-ին իր գործած հաշվեհարդարը, չկարողացավ հասարակությանը ներկայացնել պատճառահետևանքային շարժառիթը, որը պետք է աներ լրագրող Տիգրան Նաղդալյանը դատավարության ժամանակ ով Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանի հովանավորությամբ գնդակահարվեց իր շքամուտքում։ Գնդակահարողը հենց այն նույն Վազգենի քիլերներն էին, որոնք գնդակահարել էին Մոնթե Մելքոնյանին։ Այն կարմիր եզրաշերտով թղթապանակը այդպես էլ չհասավ հասցեատիրոջը՝ ժողովրդին, Տիգրան Նաղդալյանն էլ չկարողացավ բարձրաձայնել Վազգենի գործած ոճիրների ու դավաճանությունների մասին։ Հոկտեմբերի 27-ի պատմությունը ինչպես տեսանք գլխիվայր ներկայացրեցին հանրությանը: Մինչև հիմա շատերը չիմանալով Վազգեն Սարգսյանի դավաճանության ու հանցանքների մասին, իմանալով իր հանցախմբի անդամների ու գեներալների հանցանքները` երբեք հարց չտվեցին իրենց, թե ինչպես եղել, որ Վազգենը ամեն անգամ այդ արյունարբու գեներալների հետ խրախճանքների սեղանների գլխավոր հերոսն էր, նրանց էր գովերգում ու հերոսացնում։ Այդ ինչպես է, որ հայրենիքին ծառայած ազնիվ տղաներից ոչ մեկ ոչ պաշտոն ունեցավ, ոչ էլ ապրուստի համար արժանավայել կյանք։ Նիկոլ Փաշինյանը առհասարակ շատ նման է Վազգեն Սարգսյանին, սակայն չեմ կարծում թե նա կարժանանա նույն ճակատագրին, կամ նույն պատժին: Նույն սցենարով ավարտ չի ունենա, որովհետև Հոկտեմբերի 27-ը ցույց տվեց, որ վրիժառուները ու անձնազոհությունը սուտ կատեգորիա է մեզ՝ հայերիս մոտ, որ թամաշավոր ժողովրդի հեչ տանձին չի, թե իրենց տառապանքները թեթևացնելու համար ինչպիսի զոհաբերությունն է գնահատվում։ Ինչպիսի որակումների արժանացավ Նաիրի Հունանյանը․․․ Չէ մենք՝ հայերս երբեք գնահատել չգիտենք․․․ « Սասնա ծռերի » ժամանակ ինչ որակումներ եղան Պավել Մանուկյանի ու Արայիկ Խանդոյանի հասցեին, փոխարենը հերոսացվեցին ոստիկանության թալանչի ենիչերիները։ Հավատացնում եմ, Նիկոլ Փաշինյանը կմնա անպատիժ, ինչպես եղավ Լևոնի, Քոչարյանի, Սերժի ու Վանոյի տարբերակում` պատժվեց միայն ժողովուրդը, անապահով խավը, ընչազուրկները, տարագիրները, պատժվեց արդարությունն ու ազնվությունը։ Նաիրի Հունանյանը այդպես էլ չկարողացավ ասել․ « Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ »։ Հայերենում մի բառ կա «Կշռադատել », կարծում եմ շատ կարևոր իմաստ ունի այս բառը, ուղղակի հասկանալ է հարկավոր։ Ինչպես նկատեցիք այս բառի արմատը Կշռել ու դատել բառերն են, եկեք օրինակի համար կշռենք ու դատենք Նաիրի Հունանյանի ու Վազգեն Սարգսյանի հանցանքները ու պարզենք, թե նրանցից ո՞ր մեկն էր ոճրագործը, և ո՞վ էր արժանի ու համարժեք պատիժ ստացողը։ Նաիրիի խմբի գործողության արդյունքում պաշտոնական տվյալներով սպանվել են 6 պետական գործիչ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։ Հիմա անցնենք Վազգեն Սարգսյանին, սկսենք Սովետաշենի գնդի նորակոչիկ զինվորներից Լաչինի միջանցքում կորուստները եղել են 60 ից ավելի զոհ, հարյուրից ավելի վիրավորներ, թվերը կլորացված են։ Արծվաշենում Կիրովականի գունդը 30 ից ավելի անհայտ կորած ու սպանված զինվոր, 60 ից ավելի վիրավոր ու հաշմանդամ։ Արծվաշենի գյուղի ողջ բնակչությունը 4․500 տարագիր փախստական։ Լեռնային Արցախի Շահումյանի շրջանում կորուստները գերազանցում էր Արծվաշենին, այստեղ շուրջ շուրջ 20.000 փախստական 1000 ից ավելի անհայտ կորածներ ու սպանվածներ, ներառյալ ինքնապաշտպանական ջոկատները։ Մարտակերտի հյուսիսային մասում նույնպես ահռելի կորուստներ, տարածքային ու մարդկային կորուստներ բավական է միայն « Արաբո » ջոկատի 79 մարտիկների կորուստը։ Ներառենք Արցախյան պատերազմի լեգենդներին՝ Մոնթե Մելքոնյանին, Սամվել Շահմուրադյանին, Գերազնիկ Միքայելյանին ու Վիտյա Այվազյանի սպանությունները։ Սա դեռ Վազգեն Սարգսյանի գործած հանցանքների մի փոքր մասն է, սակայն կարծում եմ, որ բավական է ոճրագործի պատվավոր տիտղոսը փոխանցվի նրան։ Այդպես ինքներդ դատեք թե ոճրագործը ով էր, ու ով ստացավ արժանի ու համարժեք պատիժ։

Գեհենի Առաքել 31․01․2021

ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԸ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ԿՈԿՈՐԴՆԵՐԻՆ ՄՆԱՑԱԾ ՈՍԿՈՐ Է

Заметка Posted on Updated on

« Ով փորձի ինձնից պատասխան պահանջի, թուրքից էլ փիսն ա, սապլյակ թուրք ա »: Մանվել Գրիգորյան 25 Փետրվար 2015

Ինչպես տեսնում եմ դատարանը բավարարեց Վահան Բադասյանի կալանավորումը։ Պետք է խոստովանեմ, որ ինձ համար դա նորություն չէր, առհասարակ այդպես էլ պետք է լիներ։ Իմ ընթերցասեր բարեկամներից շատերը ծանոթ են իմ գրքերին ու գրառումներին, կարծում եմ խելամիտ մարդիկ պետք է եզրակացություն անեին փաստերը։ Նախ այն, որ Վահան Բադասյանը ոչ միայն ազատամարտիկ է ու հայրենասեր, այլև գաղափարի մարտիկ` դա փաստ է և ինչպես ասել եմ նախորդում ազատամարտիկները ու գաղափարի մարտիկները բոլոր ժամանակներում եղել են ՀՀ իշխանությունների կոկորդում մնացած ոսկոր։ Դեռ 90-ականներից ՀՀ իշխանությունները՝ հանձինս Վազգեն Սարգսյանի, ոչ միայն հալածում էին ու խոշտանգում այդպիսի մարդկանց, այլև գնդակահարում էին մարտադաշտում դավադրաբար՝ թիկունքից։ Կարծում եմ կարիք չկա հիշեցնել Մոնթեի, Բեկորի ու մյուս հրամանատարների պատմությունը։ Հիշեք «Սասնա Ծռեր»-ի գործը` ամենաշատը խոշտանգվեցին Արայիկ Խանդոյանը ու Պավել Մանուկյանը։ ՀՀ իշխանությունները ազատամարտիկների հանդեպ կիրառում էին ամեն ինչ. նախ նրանց որակումներ էին տալիս, վարկաբեկում, արժեզրկում, ծաղրում, խոշտանգում, իսկ վերջում էլ ֆիզիկապես ոչնչացնում։ Այդպես հասարակության աչքից աննկատ են հեռացվում հայրենասեր ու ազնվազարմ մարդիկ: Ազատամարտիկի կերպարը ապականվեց հենց «ասֆալտի ֆիդայինների » ջոկատների միջոցով, որը ստեղծվեց Վազգեն Սարգսյանի կողմից։ Հասարակական արտաթորանքից, քրեական ճանապարհով անցած, ոջլոտ, անգրագետ, անտառաճանաչ խոտանը պետք է մարմնավորեր հայ ազատամարտիկի կերպարը ու դա հաջողվեց իրենց. երկրապահները ձեզ օրինակ։ Տեսեք, թե ձեր շրջապատում քանի՞ ազատամարտիկ է լավ ապրում, ինչպես են ապրում իրենց ընտանիքները` օրվա հացին կարոտ, հաշմանդամության ու հիվանդությունների մեջ, չհաշված առանց ատամնաշարի ու անօթևան։ Ահա Արցախյան պատերազմում հաղթած հայ հերոսի վիճակը և ինչպես կասեր Վազգեն Սարգսյանը «Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում »: Անտանելի են դառնալու, որովհետև հայրենիքը թալանածներից պետք է հաշվետվություն պահանջեին, պետք է արդարություն ու պատիժ պահանջեին, իսկ ինչպես տեսանք եղավ հակառակը` ազատամարտիկների սպանդը շարունակվում է առ այսօր։ Եկեք չմոռանանք, որ Քոչարյանի, Սերժի ու նախկին իշխանական ոհմակի անդամների հանդեպ քրեական ոչ մի գործ չհարուցվեց, չնայած որ բոլորս լավ գիտենք, թե ինչ հանցանքներ ու ոճիրներ են իրականացրել նրանք։ Սակայն Վահան Բադասյանը այդ ոհմակի հետ կապ չուներ. այդ էր պատճառը, որ նա պետք է կալանվորվեր։ Հավատացեք, որ նրա հանդեպ կիրականացվի այն ամենը, ինչը տեսանք Արայիկ Խանդոյանի հանդեպ։ Եթե Վահան Բադասյանի ասած խոսքերը Եռաբլուրում ասեր օրինակի համար Արմեն Աշոտյանը կամ Շարմազանովը, Ծառուկյանը կամ թեկուզ Նեմեց Ռուբոն ու Ծաղիկ Ռուբոն, ապա հավատացեք որ ոչինչ էր չէր արվի։ Տեղին է հիշել դեկտեմբերի 24-ին Արմնուզին տված Ծաղիկ Ռուբոյի՝ Ռուբեն Գևորգյանի հարցազրույցը: Նա այդ հարցազրույցում հարյուր անգամ Նիկոլին թաղեց ու սատկացրեց։ («Նիկո՛լ, սրիկա՛ , քո դավաճանական հոգին արդեն ավանդել ես , խոզի նման խռխռում ես» Ռուբեն Գևորգյան) Սակայն ինչպես տեսնում ենք ոչինչ էլ չեղավ, անգամ Նիկոլը չհակադարձեց, որովհետև ինչպես ասում էր Արմեն Զավենի Սարգսյանը « Ընտանեկան, քավոր-խնամիական, ընկերական կապերը պետք է վեր դասել երկրի շահերից՝ պետության շահից »: Արմեն Զավենի Սարգսյան ( 28 մայիս 2014 թ) Առհասարակ հենց այդ անպատիժ ոհմակը, որը երեսուն տարի թալանում էր երկիրը ու խոշտանգում ժողովրդին, ԽԾԲ-ով սերտ շաղկապված են իրար ու հնարավոր չէ նրանց պատժել կամ քրեական մեղադրանք առաջադրել։ Այդ կապի մեջ է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այսօր ֆեյսբուքում նկատեցի ինչ-որ մարմնավաճառի գրառումներ Հայկ Թորոյան (Hayk Toroyan) անունով։ Ինչպես նկատեցի` նրա հետ համատեղ ունեմ հարյուրից ավելի ՖԲ ընկերներ։ Հույսով եմ այս գրառումս նրան նույնպես կհասնի։ Այդ մարմնավաճառի թուլեն Վահան Բադասյանին համեմատում է Նաիրի Հունանյանի հետ։ Նախ ասեմ, որ Վահան Բադասյանի անցած ճանապարհը ու հայրենասիրությունը տեսել ենք այս վերջին երկու տասնամյակներում` նրա մասին պատմող ֆիլմը դրա վառ ապացույցն է, ու ոչ մեկը իրավունք չունի կասկածի տակ դնել նրա ազնվությունը ու հայրենասիրությունը` չհաշված իհարկե մարմնավաճառների զավակներին, որոնք իրենց մայրիկների անբարոյականությունը դարձրել են իրենց համար դրոշակ, որ թքած ունեն մարդկային արժեքների վրա։ Առհասարակ Հայկ Թորոյաններ ու Արման Բաբաջանյանները շատ են մեր ժողովրդի մեջ. սրանք այն պատանի երկրապահներն են, որոնք Մանվելի հաջաթը ձեռքներին են մեծացել, սրանք այն սերունդն են, որոնք ազգադավ Վազգենի գերեզմանի առաջ են խոնարհվել ու երդվել, որ նրա գործը շարունակելու են։ Ես ասել եմ. «Քանի դեռ մեր ժողովուրդը չի կարողացել հասկանալ Հոկտեմբերի 27-ի խորհուրդը, չի կարողացել հասկանալ հերոսի ու ազգադավի տարբերությունը, միշտ կորցնելու ենք ոչ միայն տարածքներ, այլև հայրենիք »։

Գեհենի Առաքել 30․01․2021

Ինչպես գրում են համացանցում․ « Վահան Բադասյանը չի ընդունում մեղադրանքը »։ Միտքս եկավ Սողոմոն Թելհերհանի այս խոսքերը․ « Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ․ »։ Հիմա մնում է, որ հայ ժողովուրդը հասկանա թե Նիկոլ Փաշինյանի ու Թալիաթի տարբերությունը որտեղ է, երկուսն էլ հազարավոր զոհերի պատճառ դարձան, Թալիաթը գտավ արժանի պատիժը, այս մեկը դեռ անգամ արժանի գնահատականը չստացավ։ Իսկ գիտեք ինչու՞․․․ Որովհետև մենք Հա՛յ ենք, Բեռլինի դատարանը կարողացավ ոճրագործին ու զոհին տարբերել, կարողացավ հանցանքը ոճիրից տարբերել, կարողացավ արդարն ու կեղծիքը իրարից զատել։ Իսկ մենք հայերս անընդունակ ենք տեսնել այն ինչ կա։ Անգամ հերոսին ու ոճրագործին իրարից չենք տարբերում։ Ցավալի է, որ դեռ Բադասյանի պես հայրենասերները պայքարում են այս բանականությունը կորցրած ժողովրդի համար։ 30․01․2021

ՀՈՂԱՏՈՒՆ ՈՒ ՈՌԱՏՈՒՆԵՐԸ

Posted on

ՀՈՂԱՏՈՒՆ ՈՒ ՈՌԱՏՈՒՆԵՐԸ Ինձ համար անընդունելի է, երբ Նիկոլ Փաշինյանին անվանում են դավաճան, անընդունելի է երբ Քոչարյանին ու Սերժին որակում են հանցագործ ու դավաճան։ Ինչու՞ ենք չենք ցանկանում նայել ճշմարտությանը, չնայած ինքս բազմիցս գրել եմ Նիկոլի դավաճանության մասին, սակայն այդ ամենի հիմնական մեղավորը հայ ժողովուրդն է։ Եկեք ընդունենք, որ Հայ ժողովրդի ծոցից են դուրս եկել Նիկոլը, Լևոնը, Վազգենը, Վանոն, Քոչարյանը ու Սերժը։ Չէ որ այդ Հայ ժողավուրդը ժամանակին ծախեց Արևմտյան Հայաստանը՝ Անին ու Կարսն, Շահումյանն ու Արծվաշենը, հիմա էլ ծախեցին Շուշին ու Տիգրանակերտը, Արցախն ու ռազմագերիներին։ Հիմա ընկել ենք ու մեղավորներ ենք փնտրում, ի՞նչ եք կարծում այդ 17 կուսակցությունները դրանք ժողովրդինը չե՞ն, դասալիք սպաները ու գեներալները ու՞մն էին, թուրքերինը՞, թե՞ մերը․․․ Առաջնագծում խուճապ գցողները, մարտադաշտից փախնողները, ողորմելի մտավորականները, հանցագործ պատգամավորները, դավաճան կառավարության անդամները, ծախված դիվանագետները դրան գումարած պատերազմի օրերին գիշերային ակումբներում ու խաղատներում քեֆ ու ուրախություն անող անտարբերները։ Սուտ ու կեղծիք տարածողները, դավաճան տականքին սատարողները, սփյուռքից ուղարկված օգնություն թալանողները, հարկային ու մաքսային գիշատիչները, ոստիկանության ու ԱԱԾ ի գլխակերները։ Ահա այն ամենը, որի մասին չենք ցանկանում խոսել, սարսափելի է անգամ մտածելը։ Ամեն օր հեռուստատեսությամբ ու համացանցում ելույթ են ունենում ոչ միայն քաղաքական պոռնիկները այլև մտավորական կոչեցյալները, իրենք փիլիսոփայում են ելք ու լուծում առաջարկում։ Սակայն չենք ցանկանում հասկանալ, որ Հայաստանը երբեք էլ չի կարող ոտքի կանգնել, երբեք էլ չի կարողանալ պետություն ու երկիր դառնալ։ Հայ ազգը դատապարտել է ինքն իրեն, քանի դեռ չի կարողացել ճշմարտատությունը ընդունել որպես կանոն ու ապրելու միջոց։ Մովսես Խորենացին էր ողբում ժամանակին, հետո Նարեկացին ու Չարենցը, Թումանյանն ու Նժդեհը․․․ Տեսեք ինչքան աղբ կա մա մեր մեջ, ու չտեսնել դա նշանակում է շարունակել մնալ նույն մտավոր կույրը։ Գեհենի Առաքել 21․01․2021 « Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ, և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա »։ Րաֆֆի « ՓՆԹԻ ՈՒ ԿԵՂՏՈՏ ԶԱՆԳՎԱԾԻ ՎՐԱ ԵՆ ՀՈՒՅՍՆԵՐԸ ԴՆՈՒՄ ՈՃՐԱԳՈՐԾ ՄՈԼԱԳԱՐՆԵՐԸ »։ ԳԵՀԵՆԻ ԱՌԱՔԵԼ « ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԵՂԾԵՑ « ԱՍՖԱԼՏԻ ՖԻԴԱՅԻՆՆԵՐԻ » ՋՈԿԱՏՆԵՐԸ, ՆԻԿՈԼՆ ԷԼ « ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆԱԿՆԵՐԻ »։ ԳԵՀԵՆԻ ԱՌԱՔԵԼ

ՀԱՅԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Posted on Updated on

«Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց և այնպես լավ Հայ լինել »: Գարեգին Նժդեհ

«Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց և այնպես լավ Հայ լինել »: Գարեգին Նժդեհ

Միշտ ասել եմ և գրել, որ Հայաստանի Հանրապետություն կոչվածը խեղաթյուրանք էր` ավելի շատ դժոխք է, քան պետություն։ Երեսուն տարի ինքներս մեզ խաբել ենք, թե ունենք բանակ, ունենք զինանշան, դրոշ, նախագահ, մշակույթ ու լեզու։ Ինքներդ լավ գիտեք, որ անգամ երկիր կոչվածի ընդերքը մերը չէ. ռազմավարական ոլորտները վաճառեցինք, հետո ազգային արժանապատվությունը ու ինքնությունը։ Հայի դիմագիրը աղավաղված է, ինչպես երբևէ։ Ամեն երկրորդ փնթին կամ քաղաքական գործիչ է, կամ էլ մշակութային դեմք: Մտավորականներից սկսած, վերջացրած կիսաբաց լուսամուտներով, անգամ հոգևորականը՝ հոգևորական չէ։ Խորենացու ողբը կարդացեք ու կհամոզվեք։ Երբ ամբողջ համացանցում լատինատառ հայերենով բռնաբարում են մայրենի լեզուն, երբ ամեն երկրորդը կաշառակեր ու հանցագործ է՝ գեներալ ու գիտնական։ Տեսեք հոտի վերածված հայ ժողովուրդին՝ սփյուռքում ու հայրենիքում, որը վաղուց մերը չէ։ Խոսել ՀԱՅՈՒ գենի ու տեսակի մասին, հասկանում ես, որ թուրքերը ճիշտ էին: Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը « Մեր բարյացակամ չեզոքության դեպքում իսկ, թրքությունը պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այն ձևով, ինչպես որ վարվեց»: Անգամ հայերենն ու հայրենասիրական երգերն են մատուցվում լատինատառ վերնագրերով. այդքանից հետո իրավունք ունե՞ն հայերը երկիր ու հայրենիք ունենալու, երբ անընդունակ են իրենք իրենց մեջի տականք ինչնկատել, էլ պատժելուց չեմ խոսում։ Խոսում են ռուսների ու եվրոպացիների բարոյականությունից, օտարազգի կանանց փչացվածությունից… Սակայն մենք վաղուց գերազանցել ենք նրանց` հայ կանայք վենետիկյան կուրտիզանուհիներին չեն զիջել մրցակցո