Month: Август 2022

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ

Posted on Updated on

Եթե ՖՈՏՈՌՈԲՈՏՈՎ պատկերենք հայ ժողովրդի հավաքական կերպարը, ապա պատկերը կստացվի շատ ծանոթ հայտնիներից մեկի դիմանկարը, չեմ փորձի նկարագրել լավ ու վատ կողմերը, որովհետև դիմանկարը այնքան խոսուն է, որ բացատրություների կարիք չկա, այս դիմապատկերն է հայ հոգևորականը, ոստիկանն ու դատավորը, մանկավարժն ու բժիշկը, դերասանն ու արվեստագետը, սփյուռքի ու հայրենիքի հայը։ Մենք հայ ենք ու վստահ եմ, որ շատերն են հպարտ։ ԵՍ ՀԱՅ ԵՄ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՊՏԱԿԸ

Posted on

« Մի՞ թե չեմ կարող, մարգարե չեղած,

Քու գալիք օրերն պատմել քու դիմաց »:

Ռաֆայել Պատկանյան

Իմ ծանոթներից շատերը, չգիտեմ ինչու՞ անիծում են նախկինում իրենց շատ սիրելի, հպարտ վարչապետ` Նիկոլ Փաշինյանին, անիծում են ոչ միայն իրեն, այլև իր ընտանիքի անդամներին՝ անկախ սեռից ու տարիքից, անիծում են, նաև վարչապետի պատգամավոր ընկերներին, նրա նախարար ընկերներին ու մտերիմներին, անգամ մեռած հորն ու մորը։ Չեմ հասկանում, նաև թե հայերը ինչու՞ իրենց հարց չեն տալիս, ինչու՞ այսպես ստացվեց, ինչու՞ այսքան ատելություն ու թշնամանք սեփական երկրի ղեկավարի հանդեպ, չէ՞ որ նա ժողովրդի ծոցից դուրս եկած քաղաքական գործիչ է, երկնքից չի ընկել, նա երկար տարիներ եղել է ժողովրդի մեջ, ժողովրդի հետ, հարթակների ու ամբիոնների վրա, սովորաբար մարդուն լավ ճանաչելու համար ի՞նչ է հարկավոր․․․․ Ժամանակ, այո՜ ժամանակը շատ կարևոր է, գործոն է, սակայն ավելի կարևոր է ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ․․․ Երբ դատողությունը, ենթագիտակցությունը, լոգիկան, հոտառությունը ու բնազդը կորում է մարդու մոտ, նա դառնում է զոհ, զոհ ոչ միայն ուրիշների ձեռքին, այլ սեփական ապուշության, երբ սեփական տգիտության շնորհիվ տառապում է ինքը, ու իր հարազատները։ Առհասարակ դա այնքան էլ վատ չէ, որովհետև նորմալ մարդու մոտ տառապանքը, ցավը ողբերգությունն ու չարչարանքը կարող է արթնացնել նաև դիմադրողականության բնազդը, սկսել գործել ոչ միայն ուղեղը, այլև բանականությունը։ Սովորաբար շոկային ցնցումը կարող է նոր իմպուլս տալ հոգևարքի մեջ գտնվող անգործ մնացած բջիջներին, համակարգչային լեզվով ասած Ռեստարտ (թարմացում), այսինքն` ծրագրային ապահովման վերագործարկումը կարող է հնարավորություն տալ մահամերձ վիճակից հոգեդարձ լինել, կամ էլ` ընդհակառակը․․․ Երբ կիսագրագետ երևույթները փորձում են գրագետ երևալ ու իրենց դարձնել տիեզերքի կենտրոն, կարծես իր շուրջն է պտտվում ամեն ինչ, պատմությունն ու անցած ու ներկա դարերը, մարդկությունն ու բանականությունը։ Այդ երևույթներին դժվար է հասկացնել որևէ բան, այդ պատճառով է հայ ժողովրդի մեջ շատանում են ոչ միայն մեծ ու փոքր բլոգերներն ու հանդիսավար թամադանները, այլև Տիկ-տոկի հմուտ վարպետները, անհատական մերսողները, փնթի ռեժիսորներն ու անորակ սերյալների դերասանները, դեռահաս վեբ-մոդելներն ու գրողները, անտաղանդ բանաստեղծներն ու օնլայն պառվաբոզերը, կրոնական աղանդավորական քարոզիչները ու փնթի գեներալները, ոճրագործ բարերարները ու լատինատառ զանգվածները։ Չեմ կարող թվարկել բոլորին, որովհետև դրանք ամենուր են՝ սփյուռքում, Արցախում ու Հայաստանում։ Բոլոր ոլորտներում, հենց այդ թունավոր ծանր պարունակությունն է, նստվածք է տվել ու դժվարացնում է շնչառությունը, երբ շնչելը դժվար է դառնում, ապա ուղեղին մատակարարվող թթվածինը չի հասնում ուղեղների բջիջներին ու շնչահեղձությունը դառնում է խրոնիկական, որից հետո մահը դառնում անխուսափելի է։ Սակայն շատերը չգիտեն, որ կյանքի ու պատմության դասերից կարելի է օգուտ քաղել, գոնե սեփական զավակների առողջության ապահովման համար։ Եթե շատերը կարծում են, որ Նիկոլին սպանելով, կամ նրա գլուխը ջարդելով որևէ բան կփոխվի, ապա չարաչար սխալվում են, ամենալավ ապացույցը` Նաիրի Հունանյանն է։ Ինչպես ասում էր հայտնի ֆիլմերից մեկում․ « Հիմա որտե՞ղ է Նաիրի Հունանյանը․․․ Քրեակատարողական հիմնարկում »: Ի՞նչ եք կարծում․ էշ նահատակ լինելը պատվաբե՞ր է․․․ Անկախ նրանից թե քո ձեռքով ոճրագործ ազգադավ է պատժվել, թե ազնվագույն սպարապետ։ Հավատացեք Վազգեն Սարգսյանին ժամանակին անիծողներն ու նզովողները ավելի շատ են եղել, քան նիկոլին անիծողները․․․ Բայց տեսա՞ք թե ինչ եղավ․․․ Նաիրին բանտում է ցմահ, Վազգենը սպարապետի տիտղոսով, ազգային հերոսի կարգավիճակում Եռաբլուրի պանթեոնի պատվավոր տեղում, իսկ իր ոճրագործ զինակիցները` գեներալական առանձնասենյակներում, նախարարական պաշտոններին ու ԱԺ-ի հանձնաժողովներում։ Այսքանից հետո Նաիրի Հունանյանի անձնազոհությունը մի գրոշի արժեք ունե՞ր․․․ Նա զոհաբերեց ո՛չ միայն հարազատ եղբորն ու քեռուն, այլև` մորը, այդքանից հետո անբարոյականություն է խոսել պատվիրատուների մասին։ Արդյոք ինչպիսի՞ անբարոյական պետք է լինլ, որ փողի համար զոհաբերի իր հարազատներին, իր կյանքը դնի զոհասեղանի վրա, որպեսզի իրենից սարքեն քավության նոխազ, դավաճան, ահաբեկից, ոճրագործ և այլն․․․ Հայի դարավոր ԱՊԵՐԱԽՏՈՒԹՅԱՆ մասին գրել է Նժդեհը, չնայած նրա արած անձնազոհությունը թվարկածս զանգվածի կողմից նույնպես արժեզրկվեց։ Պատմությունը շատ կարևոր գործոն է, նրա տված ապտակը նույնպես շատ ցավոտ է, բայց արդյո՞ք այդ ապտակից կարելի է սովորել, դա արդեն կախված է տվյալ ժողովրդի հավաքական բանականությունից։ Ես գրել էի ժամանակին, որ իմաստուն ժողովուրդները սովորում են ուրիշ ժողովուրդների ոչ միայն պատմական սխալներից, այլև հաղթանակներից, իսկ տգետ, ապուշ ժողովուրդը անգամ իր սխալներից ու դժբախտություներից դասեր չի քաղում, նույնիսկ ցեղասպանությունը նրան ոչինչ չի սովորեցնում։ Իսկապես դժվար է ապուշների մեջ խելացի երևալ, որովհետև ժամանակին նրանք կարող են քեզ դարձնել իրենց պես` փնթի ու հակահիգիենիկ։ Հիմա կասեք, թե ինչու՞ եմ անընդհատ օգտագործում այս բառերը, գուցե փորձեք ինքներդ անվանում գտնել համապատասխան, երբ մտնեք ԻՆՍՏԱԳՐԱՄՅԱՆ ու ՏԻԿ-ՏՈԿԻ հայկական բաժինները, այնտեղ կիսամերկ հայ Բլոգերուհիների հետույքների առատությունից անգամ համակարգիչն է կարմրում, չհաշված նրանց գռեհիկ պահվածքն ու անշնորքությունները, իսկ Տիկ Տոկը լրացնում է, որտեղ անճաշակությանը ու գռեհկությանը գումարվում է հայոց լեզվի բռնաբարության կոլեկտիվ տեսարանները ու օրգիյան։ Հավատացեք, որ պոռնո ինդուստրիայի ֆիլմերը դասական ստեղծագործություններ են դրանց համեմատ։ Այն տպավուրությունն է, որ արվամոլությունը ու համասեռականություն կարծես հենց Հայկական բնաշխարհում է ծնունդ առել, իհարկե քրիստոնեությունից հետո, և առաջ։ Միայն չասեք, թե չափազանցնում եմ, միայն Ֆեյսբուքում ու օդնոկլասնիկ սոցիալական ցանցերում մի քանի հազարից ավելի հայուհիներ են իրենց ինտիմ մերսումի ու անհատական հանդիպումների ծառայությունը առաջարկում, գները ու պայմանները, անգամ կամասուտրայի դիրքերի գնացուցակներով։ Չմոռանանք գումարել հայկական հեռուստասերյալների աստղերին, որոնք նմանատիպ ծառայությունների համար վճարվում են ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում։ Հիմա վերադառնանք մեր ազգային արժեքներին՝ « Կիսաբաց լուսամուտներին »։ Զարմանալի է, որ այդքան մեծ լսարան ունեցող հաղորդումը ինչու՞ չի փորձում մի քանի լեզուներով թարգմանել իրենց հաղորդումները ու մատուցել հանդիսատեսին, վստահ եմ, որ ոչ միայն Ռուսաստանում ու Ադրբեջանում արժանավույնս կգնահատեն հայկական թոփ շուն, այլև ամբողջ աշխարհում, մանավանդ ԱՄՆ- ում ու Եվրոպայում, որտեղ կա հայկական սփյուռք․ կգնահատեն նաև հայ ժողովրդին իրենց դրական ու բացասական կերպարներով։ Վերջիվերջո համացանցի շնորհիվ կարող ենք դառնալ համաշխարային պոռնո ինդուստրիայի գլխավոր կենտրոններից մեկը։ Վերջերս ՖԲ նախկին ընկերներից մեկը` Գոռ Վարդանյանին այնպիսի սիրասուն խոսքեր էր շռայլում, որ ուղղակի զարմացա, չհաշված նրան, որ իմ մեկնաբանությունը իր սիրելի « հեռուստառեժիսորի » հասցեին առաջացրեց ըմբոստություն ու դժգոհություն, դա լավ է, որ պաշտպանում է նրա գաղափարները ու հմտությունը։ Գոռ Վարդանյանը կարծում եմ արժանի ռեժիսոր է, որպեսզի ղեկավարի հայ պոռնոստուդիան ու միջազգային պոռնո ֆիլմերի փառատոնը Արագածի լանջերին։ Մանավանդ ինքը երազում է համաշխարհային հեղինակություն դառնալ Հոլիվուդում։ Նույնիսկ Տիկ Տոկի հայ բլոգերներն ու մերսողուհիները կարող են մասնակցել փառատոնին։ Չեմ կարծում թե ժողովրդի սիրելի վարչապետը դժգոհ կլինի, մանավանդ, որ այն զարկ կտա հայկական տուրիզմին։ Ալիևը` Շուշին դարձրեց Ադրբեջանի մշակույթային մայրաքաղաք, մենք էլ Երևանը կդարձնենք ՊՈՌՆՈՏՈՒՐԻԶՄԻ կենտրոն, կամ մայրաքաղաք։ Չեմ կարսկածում, որ Ազգային ժողովի պատգամավորները դեմ լինեն այդ նախագծին։ Առհասարակ սնահավատությունը վտանգավոր երևույթ է, երբ փորձում են անեծքով լուծել ոչ միայն սոցիալական ու քաղաքական հարցեր, քաղաքական ու պատմական որոշումներ կայացնել, բայց ինչ արած մեր ժողովուրդը այդպեսին է, իրենց գենետիկական տեսակով։ Վերջապես ժամանակը կարևոր դատավոր է, ամեն ազգ ու ժողովուրդ գտնում է իր տեղը այս արևի տակ, եթե չի էլ գտնում, ապա իր տեղը ցույց են տալիս ուրիշները։ Մնում է հետևություն անել ու հասկանալ, թե առակս ի՞նչ կցուցանե։

Գեհենի Առաքել 10․08․2022

Բառերն ավելորդ են․․․

Заметка Posted on Updated on

« Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի,

Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների»: Ավետիք Իսահակյան

Իմաստուն ազգը և ժողովուրդը սովորաբար սովորում են ուրիշ ազգերի սխալներից, իսկ հիմար ժողովուրդը անգամ իր սխալներից չի կարողանում դասեր քաղել։ Քանի դեռ չի ընդունել իր պատմական անցյալի սխալները նրա ապագան դառնալու է նույնպես ողբերգական, ինչպես անցյալն է։ Սովորաբար ներկան, անցյալը շարունակությունն է, իսկ ներկան՝ ապագայի։ Այնպես չէ, որ նախկինում գործած ոճրիները ու հանցանքները մնում են անպատիժ, դա արտացոլվում է եկող սերունդների վրա։ Բազմիցս են հայ մեծերը գրել, որ հայ ժողովուրդը իր պատմությունից ու անգամ ցեղասպանությունից դասեր չի քաղել, այնպես որ չեմ կարծում թե հարյուրավոր թևավոր մտքերը կարող է օգուտ տալ։ Սակայն, չասելը նույնպես սխալ կլինի, որովհետև ժամանակը կարող է ծնել նաև խելացի սերունդ, որոնք իրենց պապերի սխալները ի ցույց կդնեն, որպես աստվածային մեղքի կարևորագույն պատիժ։ Ի՞նչ եք կարծում, երբ ժամանակը փոխվում է, իսկ ազգը լուսավոր ապագայի փոխարեն նախընտրում է միջնադարի տգիտությունը ու խավարը։ Ինչպես նկատում եք Փետրվարի 23 -ին, Ռուս -ուկրաինական հակամարտությունը վերջ դրեց Արևմուտքի միաբևեռ աշխարհակարգին։ Պատահական չէր, որ Ռուսաստանի նախագահ` Վլադիմիր Պուտինը լավ հասկանալով դեգրադացման ու ապականման միջազգային քաղաքականությունը վաղուց պատրաստվում էր հակահարված տալ ոչ միայն միաբևեռ ու միահեծան անգլոսաքսոնական էլիտայի արշավանքին, որոնք իրեց անբարոյականությունն ու գենդերական տգիտությունը դեմոկրատիայի անվան տակ փաթաթում են ժողովուրդների ու ազգերի պարանոցին։ Ինտերնետը ոչ միայն դարձավ ժամանակակից մարդկության զարգացման խթանիչ ուժը, այլև այն դարձավ ժամանակից սերունդների վիրտուալ` Գուլագը։ Օվերտոնի պատուհանի շնորհիվ սերունդների ու մարդկության Ապականման գործընթացը ավելի արագացվեց, մարդիկ կամավոր նախընտրեցին վիրտուալ ինտերնետային համակենտրոնացման ճամբարը, քան նրան կարելի է ստիպողաբար տանել։ Այնպես չէ, որ ինտերնետը չարիք է, ինչպես կարծում են շատերը ու աղանդավորներերից շատերը։ Իմ կարծիքով, որ ինտերնետը կարող է արտահայտել ոչ միայն մարդու, անհատի խառնվածքը գիտական ու սոցիալական պատկանելիությունը այլև ժողովրդի, ազգի գենետիկական ու մտավոր ունակությունները։ Սոցիալական ցանցերը օգնում են բացահայտել մարդու խառնվածքը, նրա մանկականության աստիճանը, չհաշված մտավոր գիտելիքները ու նրա կողմից արտահայտած գրառումները։ Այդ թվում բացահայտում է, ուղղագրական ու կետադրական տառասխալները, լատինատառ անիմաստ մտքերը, անկազմակերպ փնթիությունը։ Կարելի է համարձակ ասել, որ համացանցն ու ինտերնետը անհատի հոգու հայելին է, ինչպիսին իր գրառումներն են ու մտքերը, այնպես էլ ինքն է իր կերպարով ու խառնվածքով։ Ինտերնետի շնորհիվ էր, որ կարողացանք բացահայտել հայ ժողովրդի գենետիկական ժառանգության անփոփոխության փաստը։ Իմ մի քանի աշխատություններում գրել եմ հայ ժողովրդի հոգեբանական խառնվածքի ու գենետիկական ժառանգության մասին, ուստի կաշխատեմ չկրկնվել։ Համացանցի դրական ու բացասական հետևանքների չափը կախված է հենց այդ հոգեբանական ու մտավոր ժառանգությունից։ Ինչպես ասում են. « Ամեն թռչուն գտնում է իր երամին » այդպես էլ կյանքում ամեն ոք գտնում է իր նախասիրությունները ու ընկերներին, անգամ իր տեղը հասարակության մեջ, պատահական չէ որ Ֆեյսբուքում և օդնոկլասնիկում հայ օգտատերերից շատերը ընկերակից են անհատական հանդիպումներին կամ անհատական մերսողուհիներին ( Anhatakan Handipum, Mersum Anhatakan) ։ Դրան գումարած սեռաքաղց գենդերներին ու Տիկ-Տոկի փնթիներին։ Ողջ համացանցում գռեհիկ ու փնթի երևույթներ են, որոնք պատկերում են հայ ժողովրդի ոչ միայն ներկայիս ու պատմական ոչ վաղ անցյալի պատկերը, այլև նախնադարի ու միջնադարի հայՈՒթյան դիմապատկերը։ Կիսաբաց լուսամուտներից սկսած, վերջացրած` դեռահաս մռութիկների ու փնթի բլոգերների ելույթները, նրանց բազմահազարանոց բաժանորդներին, որոնք ոչ միայն հավանություն են տալիս իրենց լայքերով, այլև ոգևորում են իրենց լատինատառ անգրագետ մեկնաբանություններով։ Դրան գումարած հեզաճկուն իծամորուք թամադաների ու հանդիսավարների գլամուրոտ փարթիները, գինետնային հայրենասերների լայվերն ու ճառերը, չմոռանանք նաև անտաղանդ երգիչ ու երգչուհիների, լատինատառ վերնագրերով ոռնոցներն ու կռինչը, որով մորթում են Մաշտոցյան հայերենը, ու բռնաբարում հայ խոսքը։ Որպես հոգեբան` ինձ համար անհասկանալի է, թե ինչու՞ են հայերը մեղադրում թուրքերին երբ իրենք սեփական կամքով թուրքերի ձեռքը դրել կացինը ու պարտադրում են, որպեսզի իրենց գլխատի։ ( «Ո՞վ կարող է օգնել մի ժողովրդի, որը ինքն իր ձեռքով է սրում թշնամու սուրը»։ Րաֆֆի ) Այս դեպքում թուրքը իրավունք ունի՞ անելու այն, ինչը ուզում է։ Թուրքացած հայՈՒ տեսակն է ավելի վտանգավորը, քան թե թուրքը, կամ թշնամին։ Հայ ժողովուրդը իր ողջ պատմության ընթացքում այդպես էլ չկարողացավ հասկանալ թե իր թշնամին ո՞վ է, կամ որտե՞ղ է։ Թշնամին բառի իմաստը հայ մարդու համար այդպես էլ դարձավ անհասկանալի, արգելված ու սարսափելի բառը։ Մերժվեց քաղաքակրթական ու մարդասիրական լոզունգների տարափի տակ, մինչդեռ այդ բառի նշանակությունը հասկանալու համար պետք է ընդամենը բանականություն ունենալ։ Բանականությունից զուրկ ամբոխին պետք էր մի փոքրիկ իմպուլս, որպեսզի հին հռոմեական կարգախոսը նորից կյանքի կոչելվի («Хле́ба и зре́лищ!» ) «Հաց եւ կրկեսը» ողորմելի ժողովրդին է հատուկ այս կարգախոսը ու հայությունը այն ընդունեց որպես բանաձև։ Սակայն, խոսենք ժամանակակից աշխարհից ու մոտակա փոփոխություններից։ Մարդկային փոխհարաբերություններում վիրտուալ հարթակները իրենց դրական ու բացասական հետքը թողնում են, այդպես շատերը պարփակվում են վիրտուալ կայքերում ու ապրում են վիրտուալ իրականությունում, չտեսնելով իրենց շրջապատում տեղի ունեցող դեպքերը։ Այն փաստը ,որ սերունդները հրաժարվելով դասականների գրական ու մշակութային ժառանգությունից դառնում են վիրտուալ իրականության զոհը դա տեսանելի է բոլորիս, սակայն առերեսումը ու շփումը իրական կյանքում դառնում է ավելի դժվար կան կարելի է պատկերացնել, խոսքի բացակայությունը, ժեստերով ու սմայլիկներով շփումը դարձնում է մարդուն հարթաուղեղ, ինչպես Աստվածաշնչում է ասում « Ի սկզբանե էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Աստված էր Բանը » (Հովհ. Ա 1)։ Ինչպես հասկացաք կարևորագույնը հենց այդ խոսքն է։ « Այսուամենայնիվ, եթե մարմնական իմաստությունն այսչա՜փ սքանչացել է Ճշմարտության խոսքի զորությամբ, ապա ի՞նչ պիտի անենք մենք՝ Սուրբ Հոգու աշակերտներս։ Արդյո՞ք պիտի իմիջիայլոց լսենք Խոսքը և նվազ համարե՞նք այդ Խոսքի զորությունը։ Սակայն մարդ որքա՜ն հիվանդ պետք է լինի անզգայունության ախտով, որ չհիանա մտքի այսպիսի գեղեցկությամբ և մեզ ավանդված այս Խոսքի անհասանելի խորությամբ ու չփափագի ընկալել դրանց ճշմարտությունը »։(« Ազգս երբէք չէ կարող կրթության կատարելագործությանը հասնել, քանի նորա մեջ չէ զարգացած ընթերցանության սերը»: Րաֆֆի )

Ի՞նչ եք կարծում, մարդկային հարաբերությունները կարո՞ղ են կառուցվել միապաղաղ լռության, արհամարանքի ,անտարբերության ու հիվանդ բանականության շնորհիվ, ո՛չ չեն կարող։ Չնայած կառուցածն էլ կլինի խավար մի դժոխք։ Հենց այդպիսի դժոխքի ճանապարհով էլ գնում ենք մենք` հայերս ուկրաինացիների հետ ձեռք -ձեռքի տված։( « Մենք բարեկամ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ մենք ինքներս մեզ բարեկամ չենք։ Ով որ իր ազգը, իր հայրենիքը չէ սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու։ Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար, ուրիշ ոչ ոք մեղավոր չէ.․․»։ Րաֆֆի) Երբ տիեզերական, մարդկային ու աստվածային ներդաշնակությունը խախտվում է, հասարակությունը նետվում է սատանայական՝ սոդոմ գոմորյան իրականություն։ Գենդերային արևամոլների ու սեռաքաղց մերսողուհիների իրենց սեռական ինտիմը դարձնելով հասարակական լայն զանգվածների քննարկման թեմա, այդպիսով ապականում ենք ոչ միայն սեռական մեծամասնությունների իրավունքները այլև սեռական փոքրամասնությունները։ Նախ հասկանալ է , որ պետք «ինտիմ» բառի բացատրությունը, դա հայերենում կոչվում է « խորապես անձնական բնույթ կրող » ,իսկ երբ այն դառնում է հասարակական քննարկման թեմա, դադարում է ինտիմ լինելուց։ Այսինքն, արտաքնոցային հակահիգենիկ պատկերը դարձնել դիմապատկեր ու ուղղորդվել դրանով։ Այսինքն, հետույքը դարձնել դիմապատկեր, ազգային պատկեր, ազգային, մշակութային պատմական ու հոգեբանական առանձնահատկություն։ ՀայՈւթյան անբարոյականության ու բարոյականության մասին ես չէ որ պետք է խոսեմ, քանի որ հայ դասականները ու մեծերը այդ մասին գրել են առանց կաշկանդվելու, ուղղակի պետք է այն ընդունել ու հասկանալ, ցավոք սրտի բանականության բացակայության շնորհիվ է, որ զրկված ենք տարբերել սևը սպիտակից։ Պատահական չէ, որ այսօր անզեն աչքով նկատվում է, ժողովուրդների ու հասարակության դեգրադացում, երբ տղամարդը ավելի կանացի է, քան` կինը, իսկ կինը ավելի առնական է, քան `տղամարդը, երբ հեզաճկուն փափկասուն տղամարդը իր իծամորուք լցոնաց շուրթերով խոսում է հայրենասիրությունից ու մարդկային արժեքներից, երբ փարթամ մկաներով կնանման կերպարը խոսում է կանանց իրավունքներից ու կանացիությունից։ Պատահական չէ, որ Արևմուտքը հենց այդ դեգրադացման միջոցով է ապականում դարը, ֆեմենիստ կանայք, որոնց մեջ կանացիության նշույլեր անգամ դժվար նկատելի են, խոսում են կանանց իրավունքներից, որոնց մեջ բացակայում է `մայրանալու ու զավակներ մեծացնելու առաքելությունը, նրանք իրենք իրենց հակասում են, այդպես էլ չհասկանալով անգամ իրենց սեռական պատկանելիությունը։ Նույնը կարելի է խոսել կնանման տղամարդկանց, որոնք ոչ միայն չեն կողմնորոշվում իրենց իգական, թե արական սեռը, այլև չեն կողմորոշվում, թե իրենց ապրելու նպատակը ինչումն է կայանում։ Այն, որ դեգրադացված ամբոխավարությունում այդպիսի երևույթների բազմազանությունը այնքան շատ է, որ անգամ գլխապտույտ է առաջացնում։ Որպես հոգեբան` կարող եմ վստահ ասել, որ գենդերային շեղվածությունը ոչ թե բնական երևույթ է, այլև հոգեկան շեղվածություն, որը վտանգավոր է ոչ միայն հասարակության համար, այլև շրջակա միջավայրի։ Երբ այդպիսի հորմոնային շեղումներ ունեցող երևույթները դառնում են հասարակական ու քաղաքական հայտնիներ, կամ դեմքեր, ապա այդ միջավայրում ամեն ինչ ապականվում է, դառնալով` Սոդոմ և Գոմոր։ Նրանք են, որոնք իրենց ինտիմը ստիպողաբար փաթաթում են առողջ հասարակությանը ու ապականում այն։ Չեմ փորձի օրինակներ բերել, որովհետև հազարավոր օրինակները կարելի է գտնել համացանցում։ Ինքս բազմաթիվ անգամ լինելով Եվրոպական երկրներում տեսել եմ արևմտյան արժեքների սոսկալի ուժը, որտեղ պետական քարոզչամեքենան բարբարոսաբար ոչնչացնում է ոչ միայն, այլև աստվածային, բնության համամարդկային օրենքները այլև բանականության ու մտածելու ունակությունը։ Երբ սեփական քմահաճույքները պարտադրում են բոլորին անգամ սեռական փոքրամասնություններին որոնք չեն ցանկանում գովազդել իրենց ինտիմը ու սեռական պատկանելիությունը։ Այն, որ ներկայիս հարաբերություններում բացակայում է կին ու տղամարդ տարբերությունը, հայր ու որդի, մայր ու զավակ, քաղաքական գործիչ ու հասարակություն, հոգևորական ու եկեղեցի։ Ամեն ինչ խառնվել է իրար, ոչ մեկը իրենց տեղում չեն`ուսուցիչներ, դատավորներ ու քաղաքական այրեր։ Երբ անցյալի անբարոյականը այսօր կոչվում է առաքինի, երբ անցյալի ոճրագործը կոչվում է փրկիչ ու առաքյալ, որբ ազգադավը համարվում է ազգային հերոս։ Ինչպես ծուռ հայելիների թագավորությունում։ Շատ է պատահում, երբ շրջապատի մեջ չես կարողանում գտնել զրուցակից, կամ գաղափարակից, այս դեպքում ես նախընտրում եմ․ « հանգիստ միայնությունը, քան վատ ու ձանձրալի ընկերակցությունը »։ Քանի որ խոսեցինք ընկերակցությունից, ապա ասեմ բոլոր հարաբերություններում թագավորում է կեղծիքը, սուտը, խաբեությունը․․․ Վստահ եմ շատերն են սոցիալական ցանցերում նկատել իրենց ընկերների ու հարազատների կեղծ ժպիտներն ու « բարեմաղթանք » մեկնաբանությունները, սմայլիկներն ու աղոթքի բառերը։ Այս մեծ ՖԱԼՇԻ՝ կեղծիքի ետևում նախանձն է, չարակամությունը, բամբասանքը ու խանդը, չմոռանանք գլամուրային ճոխ փարթիները մայրաքաղաքային փաբերում ու գիշերային ակումբներում։ Պատերազմի թարմ վերքերի վրա մերկապարուհիների կրքոտ պարերը, սևազգեստ մայրերի գովասանքի խոսքերը նիկոլի ու նրա ընտանիքի հասցեին։ Պատահական չէր, որ տարիներ առաջ Նիկոլին ու Զելենսկուն նմանեցրել էի իրար, որոհետև բանականության բացակայությունից է, որ դեգրադացված ամբոխը իր առաջնորդներին համարում է իր ծոցից ելած, ինչպիսին ժողովուրդն է, այդպես էլ իր առաջնորդներն են։ ( « Մի ժողովուրդ, որ մոտ հազար տարի ապրել է ստրկական կյանքով, չի կարող ծնել այնպիսի որդիք, որոնք ազատ մտածելու հետ միասին՝ կարողանային նաև ազատ գործել »: Րաֆֆի) Արևմուտքում նույն վիճակն է, ժամանակը փոխվում է արագ, իսկ ժողովուրդները հասարակությունից դառնում է հոտ․․․ Երբ դադարում է մարդկային հարաբերությունները սկսվում է անասնականը։ Համացանցը իհարկե մեզ կարողացավ օգնել գտնելու ինքներս մեզ, օգնեց գտնել մեր նախասիրությունները, մեր ընկերներին ու պատկերը։ Հայկական Տիկ-Տոկի ու կիսաբաց լուսամուտների բաժանորդների թիվը գնալով ավելանում է, սուպեր սաքոներ ու շպռոտներ, մուլտոներ ու փաշինյաններ, հալաջյաններ ու լույսի բանակներ։ Օնլայն աստղերից ու փնթիներից չեմ խոսում։ Հետաքրքիրը այն է, որ Վարդան Ղուկասյանն իր ելույթներում իրեն պատռում է, որ Հայաստանում այսօր անբարոյականություն ու անարխիա է, իսկ ի՞նչ է դա նորություն էր․․․Վստահ եմ, որ շատերը տեղյակ չեն, որ 90 -ականներին նույն անբարոյականությունն էր, նույն կրքոտ ու գունագեղ տոնակատարություններն էին, նույն անպատիժ թալանչի ղեկավարները՝ Վազգեն Սարգսյանից սկսած վերջացրած Խաչատուր սուքիասյանով ու դոդի գագոյով, նույն ջհանգիրյանն ու Անդրանիկ Քոչարյանը, նույն պատկերը ու նույն երևույթները։ Ուղղակի այն ժամանակ չկար համացանց ու ինտերնետ, ցուրտ ու մութ լռության մեջ այդ ամենը մոռացվում էր։ Այնպես, որ հայ ժողովուրդը չփոխվեց իր գենետիկական ժառանգությունից ու արմատներից, միայն Խորհրդային Միության շնորհիվ այն զարգացավ ու բարգավաճեց, սակայն Միության տապալումից հետո հայՈւթյունը վերադարձավ իր արմատներին` խրոնիկական տգիտությանը, որը բոլոր դարերում առաջնորդեց նրան, այսօր էլ հայՈւթյունը նույն խրախճանքների ու ինքնաոչնչացման ճանապարհին է, ինչպես ասում էր հայ մեծերից մեկը․ « Ազգերը անմահական չեն: Եւ եթէ մի ազգի մահուան պատճառը իր իսկ ներսից է »: Հովհաննես Քաջազնունի։ Այնպես չէ մտածում ենք թե հայ ժողովուրդը հավերժ է այս արևի տակ, և նրան բնաջնջել չի լինի, դա հերթական ինքնախաբեությունն է ու կեղծիքը, այն փաստը, որ հայերն են իրենց ձեռքով ոչնչացնում իրենց երկիրն ու ժողովրդին, իրենց լեզուն ու պատմությունը դա տեսանելի է բոլորիս, համացանցի անբարոյական կերպարների շքերթները, գլամուրային սիլիկոնաների տեսահոլովակները, ոսկեզօծ հագուստների մեջ, տհաս, փնթիների ու աստղային ցնցումի մեջ տառապող հայտնիներին, որոնք իրենց հայրենասիրական հերթական մեկնաբանությունն են գրում զոհված զինվորի լուսանկարի տակ, հետո սկսում են տժժալ իրենց կրքոտ խրախճանքների ու սելֆիների ֆոնին։ Այսպես է հայ ժողովուրդը, որը ոչ միայն գեղեցիկ ապրել գիտի, այլև գեղեցին ինքնասպանվել։ Հիմա մտածել հայրենիքի ու հայրենասերների մասին մոդա չէ, իսկ ձևացնելը կարևոր է, քանի որ այդպես ձևացնելով գլորել ենք բոլոր դարերում ու այս մի թիզ հայրենիքից դեռ պարզ չէ, թե՞ կմնա մի բուռ, թե՞ այդ մի բուռ հողին էլ չենք արժանանալու։ Երբ տգիտությունը դառնում է պետական կառավարման միջոց, ապա մեզ մտածողներիս մնում է մի բան, լռել ու նորից լռել։ Խոսքերը ավելորդ են դառնում, բառերը նույնպես․․․ « Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից, սակայն Ազգս երբէք չէ կարող կրթության կատարելագործությանը հասնել, քանի նորա մեջ չէ զարգացած ընթերցանության սերը »: Րաֆֆի

Գեհենի Առաքել 05․08․2022

Ինչպիսի՞ն է հայ ժողովուրդը, իր կերպարը հոգեբանական գենետիկական առանձնահատկությունները ու բնավորությունը

Posted on Updated on

Ինչպիսի՞ն է հայ ժողովուրդը, իր կերպարը հոգեբանական գենետիկական առանձնահատկությունները ու բնավորությունը․․․ Ըստ փորձագիտական ու հոգեբանական ախտորոշման ներկայացնում եմ եզրակացությունը։
Ըստ փաստերի ամեն ժողովուրդ ընտրում է իր առաջնորդին իր կերպարին, իր խառնվածքին ու բնավորությանը համաշունչ։ Այս դեպքում կարելի է ասել, որ առաջնորդը ժողովրդի հայելին է, այսինքն` նրա մեջ է մարմնավորված ժողովրդի բացասական ու դրական գծերը, ինչպիսին ժողովուրդն է, այնպես էլ իր ընտրած առաջնորդն է, առանց բացառությամբ բռնակալ առաջնորդների, որովհետև նրանք նույնպես ժողովրդի ծոցից դուրս եկածներ են։ Ինչպես ասված է սուրբ գրքում․ « Միթե՞ փշից խաղող կքաղեն կամ տատասկից՝ թուզ։ Լավ ծառը լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ 18 Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, և ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ Այն ծառը, որ լավ պտուղ չի տալիս, կոտրվում, և կրակն է նետվում։* 20 Ուրեմն՝ իրենց պտուղից կճանաչեք նրանց »։ (Մտ 12.33, Ղկ 6.43-44) Սակայն անցնենք կարևորագույնին․
Ինչպես նկատում եմ վերջին տարիներին վարչապետ` Նիկոլ Փաշինյանի հասցեին շատ ենք լսում վատ արտահայտություններ, տարբեր անուններ կպցնում՝ դավաճան, թուրք, շիմպանզե, գորիլա, հարբեցող, ստախոս և այլն։ Սակայն մոռանում ենք, կարևորագույներից կարևորը, որ նա հայ ժողովրդի ծոցից դուրս եկած գործիչն է, որին սիրել ու պաշտել ու ընտրել է հայ ժողովուրդը, ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում, որ նա ոչ միայն հայ ժողովրդի սիրած վարչապետն է, այլ` հայ ժողովրդի ազատության ու ապագայի խորհրդանիշը։ Փաշինյանը հայի կերպարն է, նաև պատկերը միջազգային հարթակներում։ Պատահական չէ, որ կառավարության ու նախարարների աշխատասենյակներում նրա լուսանկարն է փակցված, նրա խոսքերն են մեջ բերում շատերը, իսկ նրա կինը՝ Աննա Հակոբյանը մարմնավորոմ է ոչ միայն Հայաստանի առաջին տիկնոջը, այլ հայ կնոջ կերպարը իր բացասական ու դրական կողմերով։ Չմոռանանք, որ ժամանակին հայ ժողովրդի դիմագիրը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, Վազգեն Սարգսյանը, Սերժիկ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը։ Այսպիսին են հայերը իրենց արտաքինով, ներքին խառնվածքով ու բնավորությամբ։ Ժողովրդի ղեկավարների ու մտավորականների մեջ պետք է տեսնել ժողովրդի խառվածքը, նրա կրթության ու մտավոր գիտելիքների, ձեռքբերումների ու անհաջողությունների մեջ է թաքնված նրան բնորոշ գծերը։ Դրա հետ կարելի է պատմական ու հետահայացք էքրսկուրս կատարել հասկանալու համար ժողովրդի անցած ճանապարհի ու ձեռքբերումների մասին։ Հիշենք միայն 90- ականների սկզբից մի կարևոր փաստ։ Շատերը հիշում են ցուրտ ու մութ տարիները, հայ փայտահատի կացնին զոհ դարձած Երևանի` պուրակներն ու այգիները, կոճղերի վերածված բարդիների պուրակները ու անտառները։ Դժվարին ժամանակներ էին, սակայն հիշեցի նաև 1941 թվականին Լենինգրադի Բլոկադան։ Երբ ռուս ժողովուրդը պատերազմի արհավիրքի ու ռմբակոծությունների տակ չհամարձակվեց անգամ մեկ ծառ, կամ թուփ կտրել, իրենց կահույքը այրեցին, բայց հարազատ քաղաքի այգիներին չմոտեցան։ Սա փոքրիկ համեմատություն է, կարդացեք հայ դասականներ գործերը ու գուցե համոզվեք, որ հայ ժողովուրդը անգամ դարեր անց չի փոխել իր պատկերը, որ Գիքորների ու Համբոների համար ժամանակը անփոփոխ է, որ դարերը գալիս են անցնում, իսկ հայՈՒ կերպարը մնում է անփոփոխ։ Միայն հայ ընտանիքում կարող են իրենց մինուճար Գիքորին մատաղ անել հանուն երկու կոպեկի։ Պատահական չէր, որ Եռաբլուրում․ զոհված զինվորի ծնողը հպարտանում․ « Երեխուս որ կորցրեցի, չուզեցի ձեզ կորցնեմ վարչապետ ջան.»։ Հայի պատկերը ու հայի արժանապատվությունը այստեղ է երևում, որ հայ մարդու համար միևնույն է կացնի հարվածով կտրում է բերքատու ծառը, թե իր զավակի կյանքը։ Արդյոք այս ազգը իրավունք ունի՞ պետություն, երկիր կամ հայրենիք ունենալ։ Ինչպիսին ժողովուրդն է, այնպես էլ իր Ազգային ժողովն է, այնպես էլ` իր մտավորականներն են ու առաջնորդները։ Պետք չէ զարմանալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլացիոն փաստաթղթի վրա, որովհետև այդպես էլ պետք է լիներ, եթե հայկական բանակի անկյունաքարը համարվում է դասալիք ու մոլագար Վազգեն Սարգսյանը, իսկ Արցախյան պատերազմի հաղթող նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա կապիտուլացիան անխուսափելի էր։ Դա ազգային հոգեբանության մեջ նստվածք տված երևույթ է, պարտվել, ուրախանալ՝ չգիտես ինչի վրա, ու հետո էլ ճառել ու ծովից-ծով Հայաստանի մասին երազել, իսկ կենացների ու հայրենասիրական երգերի մասին չխոսեմ։ Հայի համար հարազատ է գաղթականի ցուպը, քան սեփական օջախի ու հայրենիքի գոյությունը։ Ազգային արժանապատվությունը մոռացված, բայց թայֆայաբազությունը ու թասիբի համար իրար փոր թափելու ավանդույթը գալիս է դեռ քարե դարից։ Դարերը եկան ու անցան, բայց հայը մնաց անկոտրուն իր տգիտության ու ողորմելիության մեջ։ Անկարող է տգետին բան հասկացնել, երբ շրջապատում` նիկոլներ են, սերժիկներ ու քոչարյաններ։

Գեհենի Առաքել 20․06․2022