Month: Июль 2019

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 Ը ՍՊԻՏԱԿ ԱԳԱՌԱՎԻ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ

Posted on Updated on

Հոկտեմբերի 27-ից անցել է 16 տարի: Ու այս տարիների ընթացքում երբևէ չի քննարկվել կատարվածի էությունը հանրային կեցվածքի ու հետևանքների առումով: 
Քանի որ ես սպիտակ ագռավի դերի մեջ եմ ինձ խցկել, փորձեմ դա անել նաև այս հարցում: 
Դեպքերի խրոնիկայի մեջ բոլորս հիշում ենք աթոռների տակ մտած պատգամավորներին, ԱԺ-ի դարպասի մոտ խրձված պլաշչավոր-հաստագլուխ թաղային տականքին, զոհվածների ջիգյարոտ ընկերներին, ախպերներին, բացակայող ժողովրդին, մուղամբազ նախագահին, վախեցած աչքերով մուղամբազ վերին դեմքերին: 
Ով ինչ կերպ էր մեկնաբանում կատարվածը ու ինչ էր տեսնում կատարվածում, դա էլ հիշում ենք ու գիտենք: 
Նրանք, ովքեր կատարվածը վերագրում էին միայն արտաքին ուժերին, մեզ՝ հայերիս դնում էին ու շարունակում են դնել փալասի- ապուշի տեղ: Որովհետև բացառել վրիժառության ահռելի տարրը կատարվածի մեջ, միայն մարդկայնորեն կույրը, կամ էլ մեծ հակադիր շահ ունեցողը կարող էր չտեսնել: Այդ սցենարը ձեռնտու էր իշխանություններին, բայց կործանարար էր մեր, հասարակ մարդկանց ու հայ ժողովրդի համար:
Բայց կեղծը գերակշռեց ու տիրաժավորվեց որպես ճշմարտություն: Ու այսօր էլ ջահելությանը կեղծիքն է մատուցվում որպես փառահեղ փրկիչների վերացման՝ հայոց համազգային ողբերգություն:
Հեռուստացույցների առջև նստածների մեծամասնությունը գիտեր, որ Նաիրին վրեժ է լուծել, բայց նրա կոչը, թե ժողովուրդ, ես իմ գործն արել եմ, արեք հիմա էլ դուք տեր կանգնեք էս երկրին, ոչ մի արձագանք չգտավ: Դե մենք փրկիչի սպասող ժողովուրդ ենք, մեզ թվում էր, որ եթե փրկիչն իրոք փրկիչ է, պետք է ինքն էլ գործը մինչև վերջ անի, ու մինչև վերջ փրկի: Խփել է, թող հիմա էլ մենակ էտ ախոռները ինքը մաքրի: 
Մարդիկ չարձագանքեցին իրենց ճակատագրին տեր կանգնելու կոչին: Բայց դրան հակառակ, տականքը շատ լավ գիտեր, որ եթե հիմա անձնապես ամեն մեկը տեր չկանգնի իր շահերին, կարող է մեծապես տանուլ տալ իր դիրքերն ու ապագան: Դրա համար տականքը ակտիվ էր ու տեր կանգնող: Շավկեքը դարպասների մոտ էին հսկում, կալիբրովները կաբինետներում բանակցում: Արդյունքում, մի եղբայրը դառավ վարչապետ, թալանի ընկերներն ու կուսակիցներրը հարց լուծող, Իսկ հետագայում էլ այբուբենը չհաղթահարած, բայց թասիբով մյուս եղբայրն էլ վրեժ լուծեց Նաղդալյանին սպանելով: 
Փաստացի մարդկային նորմալի սահմաններում էր հայ տականքը, բայց ոչ հայ ժողովուրդը: 
Գժի թղթով բանակից ազատված ֆուտբոլի մարզիչ ու պատանեկան ամսագրի թղթակից վազգեն սարգսյանի կերպարը պետք է որ բոլորին պարզ լիներ՝ թե ընտրակեղծիքների միջոցով իշխանությունը տականքին տալու իր առաքելություններով, թե դրանից առաջ որպես ռազմական աճպարար՝ իր տված ահռելի մարդկային կորուստներով ու գործի խափանումներով, թե ռոբերտին որպես մանկլավիկի ղարաբաղից բերելով, թե դեմիրճյանին որպես ընտրական խամաճիկ ու հետագայում էլ որպես ժողովրդրին սովետական երշիկի տեսլականով հուսադրող խաղալիք օգտագործելով: 
վազգենի բացասական, հրեշային կերպարն ահռելի է, ծավալուն ու իր տեսակի մեջ եզակի: Իր արածները հետևանքներով էպիկական են ու գենոցիդային:
ԵՎ այսօր էլ, մահացած վազգենը դեռ ապակողմորոշում ու կրթում է նոր սերնդին որպես խամաճիկների, անսկզբուքային ու անատամ ոչնչությունների: 
Հոկտեմբերի 27-ը պետք է դիտարկվի որպես ողբերգական բացառապես այլ առումով, քան ներկայում է ընկալվում: Այն ազգային հիմարացման, փալասության ու անսկզբունքայնության հաստատման սկիզբ էր, տականքի գերիշխանության հաստատման վերջնական սկիզբ: 
Հոկտեմբերի 27-ի հանդեպ երևելիների անպատասխանատու վերաբերմունքն էր, որը մարդկանց մտցրեց կեղծիքների մեջ՝ թե իբր վազգենն ու կարենը փրկիչներ էին ու եթե կենդանի լինեին, Հայաստանն այլ կլիներ: 
Ոչ, երկրորդը խամճիկ էր, առաջին էլ կատարյալ սրիկա: Նման դուետի հույսին լինելն առնվազն ինքնախաբեություն էր, իսկ իրականում սեփական բացարձակ անզորության փաստագրում: 
Անցած 16 տարիները ցույց տվեցին, որ մենք շեղված ենք մարդկայինի ուղեծիրից՝ հանցագործին որպես փրկիչ պատկերացնելով: Իսկ կատարվածի շինծու մեկնաբանումն էլ վարկաբեկեց վրեժի ինստիտուտի վերջին փշրանքները մեզանում: 
Հոկտեմբերի 27-ը դաս էր, որը չհասկացանք, այն հիշեցում էր պատժի անհրաժեշտության մասին, որն անտեսեցինք: Այն մեզ ստրկացրած տականքի հանդեպ գործողության դիդակտիկա էր, որի վրա թքած ունեցանք:
հոկտեմբերի 27-ը բազմաթիվ չպեղված շերտեր ունի իր մեջ, բայց ոչ դրա հետազոտողը կա, ոչ էլ որևէ մեկին պետք է դա, քանի որ հայ տականքը այն գերազանց օգտագործեց իշխանությունը հավերժ գրավելու, վրեժը մեր մտքից մեկընդմիշտ դուրս մղելու, հայությանը ծնկի բերելու համար: 
Ես գիտեի, որ գողական խորամանկությունը հզոր բան է, բայց չգիտեի, որ այն անգերազանցելի հզոր է ինքնախաբվել տենչացող ոչնչությունների միջավայրում: 
Հիմա մենք գտնվում ենք այն անդունդի մեջ, որը փորել ենք հետանկախական 25 տարիների ընթացքում և հետհոկտեմբերյան ինքնախաբեությունների արդյունքում: Պրոցեսը կանգ չի առնի, քանի դեռ կույր ու անմեղ ենք ձևանում:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 27 Հոկտեմբերի ·2015 Թ