ՃԻՃՎԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ

Posted on Updated on

Հայրենիքի  թշնամուն  սպանելը  մեղք  չէ,

թշնամուն  չսպանելն  է  մեղք:  Րաֆֆի

gandikner

Այս ենթաբաժինը վերաբերում է առողջապահությանը, քանի որ, որպես բժիշկ տեսնում եմ, որ Ազգային առողջությունը գտնվում է աղետալի վիճակում, ոչ միայն Հայրենիքում այլև Սփյուռքում: Խնդրում եմ առողջությունը առողջապահության հետ չշփոթել, քանի որ այստեղ խոսվում է ԱԶԳԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ մասին: Առհասարակ առողջությունը կարևոր գործոն է առողջ սերունդ և առողջ պետություն կառուցելու համար: Չնայած որ, առողջ լինելու համար գլխավոր նախապայմանը հիվանդի բուժվելու ցանկությունն է և նրա գործադրած ջանքերը: Այլապես հիվանդին ոչ լավ բժիշկները կարող են բուժել, ոչ էլ Աստված: Այն, որ մեջ ժողովուրդը և պետությունը Ճիճվաթափության կարիք ունի, դա ոչ մի բժիշկ չի կարող հերքել: ( Մակաբույծներ: Մակաբույծներն ուրիշների, այսպես կոչված` տերերի հաշվին սնվող և նրանց վնասող օրգանիզմներ են: Դրանք սովորաբար ախտահարում, թուլացնում ու հյուծում են տիրոջ օրգանիզմը, իսկ եթե անգամ տերը չի հիվանդանում, դառնում են մակաբուծակիր ու դրանց տարածման աղբյուր: Շատ մակաբույծներ տիրոջ օրգանիզմում առաջացնում են հակամարմիններ: Պետք է տարբերակել արտաքին և ներքին մակաբույծներին: Արտաքին մակաբույծներն ապրում են տիրոջ արտաքին ծածկույթի վրա, իսկ ներքինները` տիրոջ ներքին օրգաններում և հյուսվածքներում: ) Որպես բժիշկ կարող եմ հաստատել, որ, արդեն երեսուն տարի է ինչ ազգը, ժողովուրդը տառապում է այդ ցավով: Հիշեցնեմ, որ Ճիճուները բաժանվում են 2 խմբի՝ աղիքային և արտաաղիքային: Սակայն Հայ ժողովուրդը տառապում է ավելի վտանգավոր ճիճուներից, որոնք բազմանում են ու աճում ուղեղում ու ստամոքսում: Ես չեմ փորձի ներկայացնել այդ ամենի բուժման եղանակները ու առաջացման պատճառները, քանի որ դրա մասին բազմիցս գրվել է: Սակայն, կարող եմ հիշեցնել, որ Ճիճվաթափության ամենաարդունավետ միջոցներից մեկը`ավանդական միջոցն է: Այն սխտորով և կաթով հոգնան է, գյուղական բարբառով ասված` ԿԼԻԶՄԱՆ: Հոգնան ժողովրդական միջոցներից ամենաարդյունավետն է, ուստի դրա համար առաջարկում եմ Րաֆֆու ՉԱՓԱԾՈ գործերից մի քանիսը, ( ԳՐՎԵԼ են 1856 -1873 թթ ) որպեսզի պատկերացնեք, թե ինչպիս վիճակի մեջ է գտնվում մեր ժողովուրդը սփյուռքում ու հայրենիքում:

Գեհենի Առաքել 30 /12/2016

ՀԱՅԱՍԵՐԻ ՈՂԲ

Քանի տարի է, hայրենիք սիրուն,

Դառն ցավերովդ եղել եմ ջունուն.

Սար ու ձոր ըեկած իբր խենթ մաջնուն.

Վեր առ զքնարդ մուսայդ դյուցազուն

Ողբամք Հայաստան, ափսո՛ս Հայաստան։

Մըթնեցավ հայոց պայծառ լուսատուն,

Խեթիվ հայեցավ Ակըն գերաբուն.

Միշտ այդպես ձմեռ, ե՞րբ հապա գարուն.

Արի նըստեմք լամք, ո՜վ Հայ իմաստուն։ Ողբամք Հայասստան.։

Վախում եմ մի օր անտեր՝ անպաշտպան,

Մեռնի այս հիվանդը, ո՜չ դեղ, ո՜չ դարման,

Ու այնպես կորչի ազգըն աննըման,

Մեզ մնում է սուգ ո՜վ Հայ գիտնական։ Ողբամք Հայաստան։

Եկեք ի հանդես, սգավոր տեսարան

Ո՜վ մեծըդ Ներսես, Սահակ Պարթևյան,

Մեսրովպ և Մովսես արփիք Թորգոմյան

Եկեք երջանիկ Հարքրդ սրրբազան։ Ողբամք Հայաստան։

Չը կան ազգասեր նախնի իշխաններ,

Ցըրված է հոտը, չկան ժողովներ,

Հավատն է միայն, ոչ միություն, ոչ սեր,

Լեր դու ողբակից, ով Խորենյան ծեր։ Ողբամք Հայաստան։

Հայաստանի մեջ զանազան ազգեր,

Յուր խեղճ որդիքը պանդուխտ ու անտեր,

Քաղաքք ու ավանք անբընակ, ավեր,

Ավերակ ու անշեն են հայոց տներ։ Որբամք Հայաստան։

Ինչո՜ւ դու այդպես ո՜վ վերին տնտես,

Հայոց խեղճ ազգը արեցիր անտես.

Ե՜րբ արդյոք մեզ դու լույս պիտի ծագես,

Ե՜րբ բարի իշխան մեզ պիտի կարգես։ Կանգնյա Հայաստան։

Մի՜ թողուր, մի՜ թողուր ավեր Հայաստան,

Հարո՜ դու կրկին զազգըն անկենդան.

Լուր մեզ դու, լուր մեզ փըրկիչ բարեխնամ,

Փայլեցո՜ կըրկին փառքն Արարատյան,

Կանգնյա՜ զՀայաստան, ափսո՜ս Հայաստան։

ՔԵՖ

Երկու արհեստավոր մարդ,

Մինը կոշկակար, մյուսը դերձակ

Ման էին գալիս տոն օրում

Ուրախ սրտով, համարձակ։

Գնանք, եղբայր, գինետուն,

Լավ քեֆ անենք միասին,

Ի՞նչ կա, թե որ մսխըվի

Մեր քանի մի աբասին։

Գնանք, ասաց դերձակը,

Էլ չենք տեսնի էդպես տոն,

Կը դուրս բերե իմ ծախսը

Երեկ կարած մեկ պալտոն։

Գնանք, — կրկնեց կոշկակար,

Ես ծախել եմ մի կոշիկ,

Նորա շնորհիվ կըխմեմ

Այսօր գինի անուշիկ։

Ես էլ ընկեր ձեզի հետ, —

Ասաց տերտերը բազմագետ,

Ես թաղեցի մի մեռել,

Տասը մանեթ եմ առել։

ԽՐԱՏ

Մեռաեո՛ւմ եմ ես, սիրելի որդյակ,

Ա՛խ, շատ օրերի եմ արդեն հիվանդ,

Եվ քեզ, աչքի լույս, իմ վերջին կտակ՝

Հայրական խրատը թողնում եմ ավանդ։

Թե կամենում ես լինել բախտավոր,

Հետևի՜ր ծեր հորդ դու օրինակին,

Եվ այս րոպեից եղի՜ր ուխտավոր,

Կատարել իմ խրատ յուր ժամանակին։

Ուղիղ, անմոլոր քո հայրենական՝

Ընտրե քեզ համար՝ կյանքի ճանապարհ,

Չըլինես հպարտ, երբեք, սիրական,

Ծըռե՛ գլուխդ, եղի՜ր միշտ խոնարհ։

Հեռո՜ւ պահիր քեզ աղքատ մարդերից,

Քսվի՜ր բոլորտիքը դու միշտ հարստին,

Եվ միշտ խնայե քո բարեկամներից

Դու մեկ սև փողիդ իզուր կորստին։

Խելացի մեղվեն ա՜ռ դու օրինակ,

Դիմել դեպ ծաղկունք և կազմել խորիսխ,

Այդ մեղրն է արծաթ, լսիր, իմ որդյակ,

Մարդկային կյաեքի հաստատուն խարիսխ։

Թե որ շահերիդ կըբերե օգուտ,

Ներելի է միշտ ասել թեթև սուտ,

Կեղծել փոքր ինչ, մրոտել պատիվ,

Դոցանով երբեք չես վնասի հոգուդ։

Թե լինես ներքո դու ծառայության,

Խոնարհի՜ր սրտով քո մեծավորին,

( Բայց զանց մի՜ արա յուղալի ընծան

Մի խնայե եղբոր, քո մերձավորին։ )

Թե որ դու լինես մի օր սովդաքար,

Թո՜ղ կարճ լինի քո արշին և կանգուն,

Թո՜ղ թեթև լինի քո կշիռքի քար,

Թո՜ղ փոքր լինի սոմարիդ մեծություն։

Իսկ երբ պարապվիլ պետք էր կապալով,

Օրինակ, զորքի տալ գինի, արաղ,

Երբեմե լավ է խառնելը ջրով…

Ի՛նչ կըհասկանա սալդաթը սարսաղ։

Թե վնասվեցար դու առևտրում,

Էլ մի՜ վճարե քո պարտատերին,

( Այդպիսի դեպքում չեն մեղադրում…

( Պահի՜ր ունեցածդ ապրուստ սև օրին։

Ուսման, կրթության, այդպիսի դարտակ

Բաներին չըտաս քո սիրտը, որդյակ,

Հեռու պահի ր քեզ ազգասերեերից,

Չըբացես նոցա առջև քո քսակ։

 

Հարուստ աղջկա հետ դու կապե պսակ,

Փույթ չէ թե լինե տգեղ կամ ախտավոր,

Կըլեցնի ոսկով քո դարտակ քսակ,

Կըլինես երջանիկ, գոհ և բախտավոր։

Դու կատարե այդ խրատները անգին,

Դոցանով շատերն երջանիկ եղան.

Հետևի՜ր ծեր հորդ դու օրինակին,

Կունենաս առատ, լի հացով սեղան։

ԽՐԱՏ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ

Քո ազատախոս տաղերն անաչառ

Կըզրկեն հացից քե՜զ, խե՜ղճ բաեաստեղծ,

Կըլիենս աղքատ, կըմնաս թշվառ,

Քանի քո քնար հնչում է անկեղծ։

Կեղծավորաբար դու երգե գովեստ՝

Թե կամիս դու հաց՝ անգութ հարստին,

Շողոքորթոլթյան լա՜վ ուսիր արհեստ,

Եվ մի ափսոսիր պատվիդ կորստին։

Կղերի առջևը դու խնկե կեդրուկ,

Ապրուստ շահելու թե ունես փափագ,

Որպես գետնաքարշ գերի, կամ ստրուկ,

Կուռքին մամոնի եղի՜ր երկրպագ։

Հայնժամ կըգտնես դու քեզ մեկենաս,

Որ աշխատությանցդ կըհարգե տաղանդ,

Մինչև գերեզման դու խեղճ կըմնաս,

Թե ճշմարտություն երգես ջերմեռանդ։

ՊՈԵՏ

Թո՜ղ կույր ամբոխը ծաղրե քեզ, պոետ,

Թե երազամոլ քո հոգվո ցնորք՝

Դարուս իրական պահանջմանցը հետ՝

Էլ չէ համաձայն, զո՛ւր է քո շնորհք։

Եվ խաժամուժի պետք չէ քեզ գովեստ,

Թո՜ղ ասեն՝ մարդու կյանքը գործնական

Պահանջում է հաց, ապրուստ և արհեստ,

Եվ ոչ սնոտիք բանաստեղծական։

Դու, մուզաների որդի սիրելի,

Անվեհեր սրտով հնչեցո՜ւր քնար,

Երգ քո ոգելից, վերին ազդմամբ լի

Մինչև հավիտյան կըսիրե աշխարհ։

Թո՜ղ արհեստասեր չոր փիլիսոփան

Քարոզե կյանքի մարմնավոր հոդված,

Բայց դու, հոգեկան խորհրդոց թարգման,

Քո սուրբ շրթունքով խոսում է աստված։

Երգե դու պոետ, երգե երգ անուշ,

Հնչեցուր քնարիդ լարերն ուժգին,

Եվ ոգևորված քո տաղեր քեքուշ

Գուցե զարթեցնեն հայի քեած հոգին.

ՎԵՐԶԻՆ ԵՐԳ

Զո՜ւր թղթեր մի՜ մրոտե,

Հայոց անբախտ հեղինակ,

Թե չըկամիս քաղցած մեռնել,

Կյանք վարե այլ եղանակ։

Զո՛ւր ես մաշում աչքիդ լույս,

Զո՛ւր է, դու ինձ հավատա՜,

Այդ սրբազան քո ճգաեց

Ո՞վ մի սև փող գին կըտա։

Թո՜ղ տուր, եղբայր, քեզ ի՞նչ փույթ,

Հոգսը հոգալ ողջ ազգին,

Նորա օգտին զոհ բերել

Կյանքիդ րոպեքն անգին։

Թող նա գնա՜ յուր ճամփով,

Էլ ի՞նչ պետք է քո խրատ,

Թե այդ ուղին տանում է

Դեպի կորստյան խորխորատ։

Թո՜ղ կղերի փառասեր,

Արծաթամոլ, սև խուժան՝

Ազգի ծուծը ծըծելով՝

Կյանք վայելեն անարժան։

Թո՜ղ տուր մարդիք անպիտան,

Անգործ, տգետ, անվաստակ՝

Հանգիստ ապրուստ որսալու՝

Պատսպարվին փիլոնի տակ։

Թո՜ղ սրբապիղծ յուր ձեռքով

Ոսկերիչ իսրայելացին

Մեր վանքերի անոթները

Թո՜ղ զոհե յուր հալոցին։

Թո՜ղ տուր պրոտ, կաթոլիկ

Մեր մեջ հերձված սերմ-անեն,

Ազգի կապերը խզելով,

Եղբայր եղբորից բաժանեն։

Եվ մեր անհոգ հովիվներ

Գայլի գառը գողնալուն

Միշտ սառնասիրտ մտիկ տան։

Թո՜ղ ամբոխը կուրորեն

Խավարի մեջ խարխափե,

Մոլորցնողի կեղծ լույսը

Նորան շլացնե ու խաբե։

Թո՜ղ թավալվի ցեխի մեջ

Նա մինչև վերջե յուր վըզին,

Այդ միայն է ցանկալի

Աղտեղասեր, գարշ խոզին։

Թո՜ղ ազգը միջին դարու

Մահահրավեր քնի մեջ.

Յուր հին երազն երազե,

Դեռ քրքրե կրոեքի վեճ։

Թո՜ղ նա քնեն չըզարթնի,

Մի վրդովիր դու նորան,

Թեև այդ քունը տանում է

Դեպի անշարժ գերեզման։

Թո՜ղ մեր կանայք, օրիորդք,

Սրտով զոհվին մոդային,

Զուրկ ճիշտ կրթությունից

Կյանք վարեն օդային։

Եվ ամուսնին պարտքի մեջ

Թաղեն մինչ վերջ բողազին,

Նորա ձեռքի վաստակը

Թափեն մոդեի մագազին։

Թո՜ղ տուր մեր նոր սերունդը,

Թողյալ մայրենի ստինք,

Օտար կաթնով սնանին,

Ազգը համարեն նախատինք։

Օտար հոգվով կրթվին

Եվ սիրեն օտարուհիք,

Օտար ազգերի համար

Բազմացնեն շատ որդիք։

Թո՜ղ տուր խղճուկ գյուղացին

Այդ ստրուկը, այդ գերին,

Կարոտ օրական հացին

Մշակե հողն յուր աղային։

Նորա որդիքը կիսամերկ,

Բախտախնդիր, սովատանջ,

Պանդուխտ աշխարհ հածելով,

Թող կրեն չարիք աննահանջ։

Թո՜ղ հարուստները մամոնի

Կուռքի ոտքերը լիզեն,

Ազգը թողնեն անխնամ,

Ոսկու ամբարներ դիզեն։

Թո՜ղ դավաճան վասակներ

Վայելեն ճոխ ապրուստ,

Պատվի և փառքի համար

Ազգը մատնեն ի կորուստ։

Թո՜ղ հոգևոր հայրիկը

Եվ ագահ հոգաբարձուն՝

Յուրյանց շահերին մատնեն

Մեր դպրոցներ, վարժատուն։

Թո՜ղ Այսմավուրք և ճաշոց

Տըպե մամուլն մեր հիմար,

Ոչ արհեստի գրքերը

Բազմացնե ազգի համար։

Ո՜չ օրագիրք, լրագիրք

Նորա աչքը բաց անեն,

Եվ գիտության սերմերը

Նորա սրտումը ցանեն։

Թո՜ղ տուր, եղբայր, քո խրատ,

Հայը կամակոր, համառ է,

Քո գրվածքներն ու քարոզ

Անապատի բարբառ է։

Հայը սիրում է գովեստ —

Փաղաքշական, կեղծավոր,

Մոլությունքը մերկացնողին

Է թշնամի վտանգավոր։

ճշմարտությունն՝ որպես լույս

Հիվանդոտ աչքը կըծակե,

Ճշմարտություն քարոզողի

Վարձը փշյա պսակ է…

ԴԺՈԽՔԻ   ԿԱՊԱԼԱՌՈԻՔ

(Դիցաբանակաե առասպել)

Վա՛յ ձե՜զ օրինականացդ, զի թափուցանէք զփականս գիտութեան, դուք ոչ մտանէք՝ և որ մտանենն՝ արգելուք։ ՂՈԻԿԱՍ

Ա

Գեղեցկատեսիլ մեծ դաշտ էր սիրուն,

Կանաչ, ծաղկազարդ վառվում էր հեռուն,

Հովիտի միջով լայն և անսահման,

Մի արծաթափայլ վիշապի նման,

Ոլոր ու մոլոր սողար Արաքսին.

Ալևոր գագաթ ծերուկ Մասիսին

Նայում էր բարձր, բարձր ամպերեն,

Ցայտում էր կրակ հպարտ աչերեն։

Այետեղ վաղեմի կաեգեած էր մեհյան,

Ուր Արամազդա դրած էր արձան.

Դարերի հոսանքն և թշնամին չար

Չկործանեցին այդ սիրուն տաճար,

Դեռ ողջակեզը ծխար անդադար,

Սևուկ քուրմերի բազմաթիվ դասը

Վարեն կուռքերի պաշտոնն, սպասը։

Այնտեղ դրած էր աթոռ սրբազան,

(Մեծ քրմապետի իշխեր գավազան )

Ուր կրոնասեր Հայկա որդիքը

Թափում են յուրյանց արծաթն, արդյուեքը։

Այնտեղ Արարատա փշրված գահին

Մեում են բեկորք, հիշատակներ հին

Բ

Փոքրիկ խուցի մեջ կային երկու մարդ.

Աղքատ էր խուցը նեղ, խոեավ, անզարդ,

Կարծես թե վաղուց տխրության ոգին

Թափել էր այետեղ մաղձը դառնագին։

Որպես հարազատ մի զույգ սատանա,

Օթոցի վերա նստած են նոքա,

Սև — սև հագուստով, սև բաշլիկ գլխին,

Եվ « տեր ողորմյան » ձգում են ձեռին։

Նոցանից մինն էր մաշված ծերուկ,

Ալևոր գլխով, սպիտակ մորուք,

Գունատված դեմքը խոժոռ էր, տխուր,

Նեղ աչքերումը վառվում էր չար հուր,

Նորա խորշոմած, ճաղատ ճակատին

Դրած էր կնիքը խորամանկ Նեռին։

Իսկ այն մյուսը՝ միջակ տարիքով,

Թխագույե երես, սև էր մորուքով,

Սարսափելի էր դեմքը նենգավոր,

Փայլում են աչքերը՝ կրակոտ, անսովոր,

Եվ դժոխային բոլոր կերպարանք

Բացատրում էր մահ և զարհուրանք։

Գ

« Ուրեմն այդպես… հայրիկ սրբազան,

Անցավ մեր դարը… փշրվեց գավազան….»

Ասաց, որ ուներ խճըճված սև մորուք,

Թուխ աչքերիցը գլորեց արտասուք։

Անցա՛վ… — կրկնեց մաշված ծերունին,

Բայց հուսահատվիլ պետք չէ բնավին։

Գիտե՞ս թե ի՞նչ է գլխավոր պատճառ

Մեր դժբախտության, դեպքերին այդ չար. —

Երբ որ վարժատուն — այդ պիղծ, անպիտան

Շինվածքը՝ — մտավ մեր սուրբ Հայաստան,

Մեհյանը կորցրուց յուր հարգ սրբազան։

Ընկավ կրոնքը։ Իսկ աշխարհական

Ուսում, գիտություն, լուսավորություն՝

Քանդեցին մեր տուն, բոլոր զորություն։

Ամբոխի աչքերն երբ որ բացվեցան,

Հոգևոր հայրերն ատվիլ սկսան։

Հայը գերված էր մեզ, որպես ստրուկ,

Երբ հիմար էր նա, իեչպես մի մանուկ,

Մեր կանոններին էր միշտ հնազանդ,

Մեզ որպես դյուցազն պաշտեր ջերմեռանդ։

Իսկ երբ ուսման հետ նա եղավ ծանոթ,

Մեզի համարեց անպիտան անոթ,

Եվ մեր ծեսերին տվեց նա անուն՝

Հեթանոսական կռապաշտություն։

Դ

Մի՞թե սառնասիրտ նախատինք այդքան

Մեեք պետք է տանենք մինչև գերեզման

Կոչեց մյուսե, աչքերը վառվեց

Եվ սրտի թունդեն դեմքը փոփոխվեց։

« Ամեն հնարներ պետք է դնել գործ,

Խավարի տիրելուն անել կրկին փորձ,

Կրկին վերածել կույր հիմարություն,

Զեջել ուսումն և լուսավորություն

Եվ կրոնական ուռկանով նախկին

Որսալ հայերի խելքն ու հոգին,

Մինչ մեհենական խորհրդոց վաճառ

Կրկին սկսե յուր հին տուրևառ,

Եվ հայը հոժար յուր լուման վերջին

Կըգցե հայնժամ մեր թասի միջին,

Երբ նա աչքի դեմ կառնե հաստատուն,

Թե առանց մեզի չունի փրկություն

Մեհյանիցը դուրս՝ չկա մեզ ապրուստ,

Մենք այլ գործերով չենք լինի հարուստ։

Եթե հեռանանք մենք այդ կյանքեն,

Նույն է, որպես ձուկն զրկվում է ջրեն։

Աշխարհի գործերե են մեզ անծանոթ,

Պարապմունքն անգամ՝ ստո՛ր է, ամո՛թ,

Թեև արհեստներ շատ կան օգտավետ,

Մենք բոլորիցն էլ զրկված ենք հավետ,

Զի այդ անիծված խուցերի խորշում,

Տոնացույց, ախտարք եղան մեր ուսում։

Ե

Այդպես նա խոսեց, իսկ այն ժամանակ

Նորա աչքերում վառվում էր կրակ.

Բայց ալևորը հանգիստ, անվրդով,

Լսում էր նորան խիստ սառն սրտով.

Հինավուրց հասակ խորամանկ ծերին

Ծանոթ էր կյանքի բոլոր փորձերին։

Քեզ հետ համաձայե եմ, ազեիվ եղբայր,

Պատասխանեց նա քաղցր, մեղմաբար.

Լսի՜ր, այժմ քեզ կլինեմ խոստովան

Սրտիս գաղտնիքը, եթե դու հավան

Լինես խորհրդիս և հաշտվես ինձ հետ,

Կհայտնեմ ես քեզ գործ մի օգտավետ։

Ասա՜, ինձ հայրի կ։

Լսի՜ր, իմ ջանիկ։

Խոր տարտարոսի արքան Պլուտոն

Ինձ Աքերոնի հանձնեց պաշտոն.

Եվ ես Ստիքսի նավակը կապալով

Արդեն վարձեցի, դորանից էլ լավ

Գործ մի փառավոր, բարձր անսահման՝

Մահկաեացու մի չունի ինձ նմամ

Եվ ինչ օգուտ կա այդ գործի միջեն.

Լսի՜ր, քեզ պատմեմ մի ըստ միոջեն. —

Քեզ շատ ծանոթ է դիրք Տարտարոսին

Յոթն անգամ պատած գետովն Ստիքսին.

Ուր յուր նավակով անխոնջ Աքիրոն

Կրում է հոգիքը դեպի Պլուտոն։

Մի-մի հատ լումա ամեն մի հոգին

Տալիս է նավորդին յուր անցնելու գին.

Եթե պետք լիներ հաշվել ողջ օգուտ,

Թե ամբողջ տարին ի՞նչ է եկամուտ,

Մենք չունենք մի թիվ պարզելու համար

Այդ մեծաքանակ ահագին գումար.

Բավական է միայն հասկաեալ այսքան,

Որքա՛ն հոգիներ դժոխքը կերթան

Բայց այստեղում կա մի հարց գլխավոր,

Որ քեզ պարզելու է շատ հարկավոր —

Աքիրյան նավի մուտքը տարեկան

Կըբազմապատկվի չորիցս՝ անգամ,

Միայն պիտո էր գործ դնել հնար

Մեղավորների թիվն ավելնար

Հայեժամ մի նավակ էլ չէ բավակաե

Կրել հոգիների ամբողջ քարավան։

Զի որքան ավելի լինեն մեղավորք,

Այնքան ավելի դժոխքը կերթան,

Այնքան ավելի մեզ օգուտ կըտան

Ի՞եչ հնարներով մեղքը տարածել,

Մեղավորների թիվը բազմացնել։

Տարածել մեղքն է խիստ դյուրին,

Զի մնեք կունենանք խումբը դևերին,

Սատանաների անհամար դասը

Մեր հրամանին կառեն սպասը։

Չարության սերմեր կըցանենք աշխարհ,

Սեր, եղբայրություն կըջնջենք իսպառ,

Կըխափանենք բոլոր՝ դպրոց, վարժատուն.

Կարգելնեք ուսում, լուսավորություն։

Եվ դու կըտեսնես բյուր բյուրուք

Հայնժամ գեհենի կըգան այցելուք։ —

Ավարտեց խոսքը դժոխքի որդին,

Նա հրճվանք ազդեց ընկերի սրտին,

Որ գրկեց նորան, ձեռքը համբուրեց, —

Գեղեցի՛կ խորհուրդ… — մեկեն նա կոչեց.

Ես քեզ օգնելու եմ միշտ պատրաստ,

Ոչ իբրև ընկեր, այլ ծառա նվաստ,

Տարածենք խավար… կեցցե՛ Պլուտոն,

Սիրով հանձն կառնեմ ես նորա պաշտոն

Մի քաեի րոպե հազիվ էր անցել,

Հանկարծ ներս մտավ սևուկ Սադայել,

Բերեց երկու թուղթ, մինը վարձու պայման,

Մյուսն էր դժոխքի արքայի հրաման։

Եվ երկու պսակ այն ծառի ոստեն,

Որ խեղճ  Ադամին   քըշեց  դրախտեն,

Որո  պատճառավ  մեղքն ու մահը

Տիրեցին   թշվառ մեր այդ աշխարհը…

Նա  պսակները կապեց յուր ձեռքով

Նոցա դավաճան, խավար ճակատին,

Երկուքն  էլ  իսկույն փառավոր  կառքով՝

Նստան՝  սլացան  խորքն   անդնդին

ՐԱՖՖԻ 1856 Թ 1873 Թ   

chaqacner

Один ответ на “ՃԻՃՎԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ

    Geheni Araqel. Գեհենի Առաքել responded:
    01.11.2023 в 18:45

    Շատերը հարց են տալիս թե հնարավո՞ր էր Հայաստանը այս վիճակից հանել, սակայն հարցը տալուց առաջ նախ պետք է պարզել,թե ինչու՞ կամ ու՞մ պատճառով հասավ այս վիճակին։ Սովորաբար հիվանդությունը բուժելու առաջ ախտորշում են հիվանդության պատճառները ու նետո հաշվարկում են հետևանքները ու արդյունքները, որովհետև սխալ բուժումը կարող է ավելի աղետաբեր լինի քան եղած վիճակը։ Այդպես էլ քաղաքականության մեջ է ու եթե բուժումը կատարվում է գործից չհասկացող փնթի ու տգետ երևույթների կողմից ապա վստահաբար մահվան ելքը անխուսափելի է, իսկ երբ գործը կատարում է արհեստավարժ ու բանիմաց խելամիտ բժիշկը ապա բուժման առաջնային հաջողության արդյունքները չեն ուշացնում իրենց զգացնել տալ։ Նույն բանն է, քաղաքականության ու հասարակական կյանքում եթե վստահաբար կարող ենք ասել, օրինակի համար եթե 90 ականներին Լևոն Տեր Պետրոսյանին ու իր ոհմակին շան սատակ անեին դեռ սաղմնային վիճակում, ապա դժվար թե իշխանության գաին Վազգենները, Ռոբերտներն ու Սերժիկները, առավել ևս Փաշինյանը ու իր բիոզանգվածը։ Այնպես որ հայ ժողովուրդը ուշացել է, սակայն կա մեկ ելք, որի մասին գրել եմ տարիներ առաջ ՃԻՃՎԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ ակնարկում։

    Нравится

Оставьте комментарий