Հայրենիքը ու դատարկամիտները

Posted on

«Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը»: Գարեգին Նժդեհ

Իմ ՖԲ ընկերներս լավ գիտեն, որ ես երբեք իրենց չեմ առաջարկում կիսվել կամ տարածել որևէ նյութ կամ գրված, սակայն կխնդրեի բանականություն ունեցող ընկերներիս, որպեսզի այս ակնարկը կիսվեն իրենց ընկերներին ու այն դարձնեն հասանելի մյուսների համար, նախօրոք շնորհակալություն եմ հայտնում։ Ինչպես տեսնում ենք այսօր համացանցում կամ հեռուստատեսությամբ քննարկում են ոչ միայն Արցախի հարցը ու արցախցիների վերադարձի հարցը, այլև Հայաստանի լինել չլինելու հարցը, ամեն փնթի անտառաճանաչ իրեն դրել է քաղաքական ու ռազմական փորձագետի, վերլուծաբանի տեղ ու ինչ-որ անիմաստ բաներ է խոսում չհասկանալով անգամ ինչի մասին է խոսքը։ Ասացե՞ք խնդրեմ, եթե խոսեցիք լուծումներ ու գաղափարներ առաջարկեցիք դրանից փախստական դարձած արցախցուն օգնելու՞ եք․․․ Իհարկե ո՛չ․․․ Այդ դատարկամիտ խոսքերից Արցախը վերադարձնելու՞ եք, իհարկե ո՛չ․․․ Որպես հոգեբան` կարծում եմ անբարոյականություն է անընդհատ խոսել կամ երգել բաներից, որը անօգուտ է ու անիմաստ, կեղծ հայրենասիրություն խաղալով բզկտված հայրենիքը չեք կարող երբեք բուժել, ու՞ր մնաց թե վերականգնեք․․ Ես գրել էի վերջերս, որ ինչքան Անին ու Կարսը, Էրզրումն ու Վանը ետ բերեցիք, այնպես էլ` Շուշին ու Արցախը ետ կբերեք․․․ Անբարոյականություն է անընդհատ լացել ու ողբալ, երբ այդ ամենի պատճառը ու մեղավորը դուք եք։ Բավական է անիմաստ հարցազրույցներով ու վերլուծություններով մարդկանց ուղեղները բռնաբարեք, միևնույն է ինքներդ էլ լավ գիտեք ,որ ոչինչ չեք կարող անել կամ փոխել․․․ Դատարկախոս զազրախոսները չեն կարող անգամ իրենց փոխել, ու՞ր մնաց երկրի հարցը լուծեն․․․ Երեկ հեռուստատեսության 5-րդ ալիքով` լուրերով ցուցադրում էին Արցախի երեխաներին, խոսելով նրանց տառապանքի ու ողբերգության մասին, ցուցադրելով նրանց անելանելի վիճակը․․․ Դա անբարոյականություն է երեխաների` դժբախտությունը օգտագործել սեփական գովազդի ու փիառի համար։ Ի՞նչ է միայն Արցախը տալուց հետո հիշեցի՞ք, որ Արցախցի երեխաները դժբախտության ու սովի մեջ են, երբ այդ նույն Արցախի հրեշները՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած կողոպտում էին Արցախցի մանուկների ճակատագիրը, նրանց ապագան, հոշոտում էին նրանց մանկությունը։ Հոշոտում էին այդ Արցախի բնական ռեսուսները, բնությունը, բանակի զենքն ու զինամթերքը։ Հիմա հանկարծ գթասիրտ Ռոբերտ Քոչարյանի սեփական լրատվական 5-րդ ալիքը հիշեց Արցախի մանուկներին։ Երեսուն տարի Արցախի մանուկներին հենց իր ոհմակը խոշտանգեց ու հոշոտեց, հիմա բարեգթությունից են խոսում։ Քոչարյանի հարսը՝ Սիրուշոն հենց այդ արցախցի երեխաների արյունով էր տեսահոլովակներ նկարում, Արցախի ու Հայաստանի երեխաների արյունով սնեց իր փոքրիկ հրեշներին, որոնք դեռ չծնված արդեն միլիարդատեր էին։ Հիմա արժե՞ գթասիրտ ձևանալ, երբ այս ամենի մեղավորը ոչ միայն ներկաներն էին այլև նախկինները։ Լրատվական մեկնաբանները չգիտես ինչու ամեն անգամ շեշտում են « Հայաստանի սուվերեն տարածք » բառակապակցությունը, իսկ որևէ մեկը հարց չի ուզու՞մ տալ, թե ի՞նչ սուվերեն տարածքի մասին է խոսքը, ինչպես կասեր հայոց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք »։ Հայաստանը Հանրապետությունը 1990 թվականից երբեք սուվերեն տարածք չի եղել, այն եղել է սկզբից Լևոն Տեր-Պետրոսյանի հոր բոստանը, հետո Վանոյի ու Վազգենի հետո էստաֆետը տվել են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժիկ Ազատիչին, ու այդպես առ այսօր հիմա էլ Նիկոլի ու Ալիևի հոր բոստանն է։ Այնպես որ դադարեք ուղեղներ բռնաբարել ձեր « սուվերեն տարածքով »։ Իսկ ամենահետաքրքիրը Արցախի ԱԺ « Արդարություն» խմբակցության ղեկավար` Դավիթ Գալստյանի խոսքն էր, նրա ասելով` Արցախը չի ընկել կամ հայաթափվել, այլ ուղղակի արցախցիները եկել են օդափոխվելու։ Իսկ արցախի հրեշներից մեկը՝ Սյամոն(Սամվել Բաբայանի) ասելով ինքը պատրաստ է գնալ Բաքու բանակցությունների, ի՞նչ են կարծում այս անասունները, որ Ալիևը իրենց պես անողնաշար է թե՞ հիմար, մարդը եկավ Ստեփանակերտ ադրբեջանի դրոշը բարձրացրեց ու դրանով վերջացրեց․․․ Հիմա արժե՞ որևէ բան խոսել բանակցություններից կամ արցախցիների վերադարձից Արցախ։ Սպասե՛ք, շուտով Ադրբեջանի անկլավներն են վերադարձնելու այդ թվում նաև Սյունիքի միջանցքն էլ են բացելու։ Այնպես որ ցանկացած հարցազրույց ու վերլուծություն անիմաստ է, երբ դրա ետևում չկան գաղափար, գաղափարականներ ու գործողություն։ Արհասարակ հայությունը իր ողջ պատմության ընթացքում այսպես ողորմելի ու տառապանքի մեջ է հայտնվել իր կամքով ու ցանկությամբ։ Գենետիկական հատկությունները փոխելու փոխարեն մնաց համառ ավանակի պես, իր փալանը իր մաշկին կպած, երբեք չմտածեց իր զավակի ու իր երկրի ապագայի մասին։

Գեհենի Առաքել 17․10․2023

« Այո՛ աշխարհակալ ազգերի սուրը չպիտի կարողանար բաժանել հայ երկիրը, եթե հայ պետական գործչի նախանձը ու անհամերաշխությունը չնպաստեին թշնամուն: Տրամաբանորեն ին՞չ է հետևում այդ ամենից. – Այն, թե հայ ժողովուրդի պատերազմներում պարտվելու պատճառները եղել են գերազանցորեն հոգեբանական. թե մեր ցեղի անմիաբանության բերումով հայ զենքն ու բազուկը ավելի օտարին են ծառայել քան հարազատ երկրին, թե թշնամին հաճախ տիրել է Հայաստանին ոչ թե հաղթական սրով, այլ այս կամ այն հայ պետական գործիչի դավով ու դավաճանությամբ: Կարճ. արտաքին թշնամին իր զենքի հաջողությունները Հայաստանի հողի վրա ավելի մեր հոգեբանական թերություններին է պարտական, քան իր կարողություններին »: Գարեգին Նժդեհ

Оставьте комментарий