ԽՈՍՔ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՑԱՎԻ

Posted on Updated on

« Գիտակցենք վերջապես, որ ժողովուրդների բախտավորության և անբախտության, հզորության և տկարության աղբյուրը գտնվում է իրենց մեջ » : Գարեգին Նժդեհ

Կցանկանայի խոսքս մի հետաքրքիր փաստից։ Երեկ երեկոյան (26 Հոկտեմբերի 2023 թ) ռուսական հեռուստատեսությամբ՝ « Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ » հաղորդաշարի ժամանակ հյուրերից մեկը՝ Իսրայելի ազգային անվտանգության նախկին սպա Յակով Կեդմինը իր ելույթում ասաց. « 54 տարի առաջ Իսրայելից Մոսկվա իմ ծնողներին գրած առաջին նամակում գրել էի, այդ ո՞ր ապուշն է ասել, որ հրեաները խելացի ժողովուրդ են, ու վերջին ժամանակներս ժամանակակից Իսրայելը ավելի հստակորեն հաստատվում է դա »։ Այս մեջբերումը շատ հստակորեն է բացահայտում այն ինչ պետք է գրեմ շարունակությունը, քանի որ հայ ժողովուրդը չգիտես ինչու միշտ իրեն համեմատում է հրեաների այսպես ասած՝ ջհուդների հետ։ Կարելի է հստակորեն ասել, որ Յակով Կեդմինը երևի հրեաների վերջին խելքն է, ինչպես սովորաբար մենք հայերս խոսում ենք հայի վերջին խելքի մասին։ Իսկ կա՞ արդյոք հայի վերջին խելքը, որը չգիտես ինչու ոչինչ չի անում․․․ Իհարկե կա, այդ հարցի պատասխանը պետք է առանց համեստության ասեմ, որ գուցե ես եմ իմ ընկերների ու անձնակազմի հետ միասին։ Բացատրությունը քիչ ավելի ուշ, որովհետև կարծում եմ սա վերջին ծավալուն բացատրությունն է լինելու, որովհետև հայի վերջին խելքը նախընտրում է Ագռավաքարի մութ ու խոնավ քարայրը, քան թե այս անբարոյական միջավայրը, որտեղ սեփական հողը փախչում է ոտքերիդ տակից։ Երեկ գրել էի, որ հերթական անգամ Յութուբը արգելափակեց մեր՝ իմ և « Մոնթե » ստուդիայի ստեղծագոծական խմբի մի քանի տարիների աշխատանքը։ Այսինքն Յութուբյան ալիքը՝ Բիզիմդիր․․․․ Ինչու՞, ու՞մ էր ձեռնտու․․․ Պատասխաները ակընհայտ են, մեր մշտական դիտորդները ու բաժանորդները գիտեն պատասխանները, այն փաստը, որ դեռ 2019-ին մեր առաջին արգելափակված ալիքի վրա եղած բողոքների արդյունքում ջնջեցին 600 — ից ավելի փաստագրական ֆիլմեր, որոնք բացահայտում էին Հայաստանի հանցավոր իշխանավորների պահելաձևն ու վարքը։ Մեր ստեղծագործական խումբը որոշեց, որ պետք չէ հուսահատվել ու դժվարությամբ գտանք Յութուբյան ալիքի ջնջված տեսանյութերը ու նոր ալիքով ու էջով ներկայացանք հանրությանը։ Ասեմ, որ Յութուբյան առաջին ալիքում ունեինք՝ 34 հազարից ավելի բաժանորդներ, բազմաթիվ դիտողներ, սակայն մենք երբեք քանակի ու լայքերի համար չենք աշխատել, արել ենք մեր համեստ աշխատանքը։ Սակայն երկրորդ նոր բացված ալիքում չկարողացանք գտնել ավելի դիտողներ, կողմնակիցներ ու գաղափարակիցներ, որոնք կարող էին իրենց մասնակցությամբ օգնել մեր տղաների աշխատանքին։ Ես չեմ մեղադրում մեր ալիքը դիտողներին կամ բաժանորդներին, գուցե՞ մեղավորը մենք ենք, որովհետև չգտանք համապատասխան ու ճիշտ մոտեցում։ Իսկ ի՞նչ էր ներկայացնում Մոնթե ստուդիան, ու մեր Յութուբյան ալիքը, իմ ասելով դա ՀԱՅԵԼԻ էր, որտեղ արտացոլում էր հայ ժողովրդի ոչ միայն արտաքին դեմքը, այլև հոգին, նրա ներկան ու անցյալը, նրա հոգևոր ու մշակութային ձեռքբերումները, հայի ժառանգական ախտորոշիչը, ոչ միայն հայրենիքում ու Արցախում այլև սփյուռքահայերի հոգում թաքնված հայի վերջին խելքը։ Չնայած մեր Յութուբյան առաջին ալիքի վրա ոտնձգությունը ապացուցեց՝ արևմտյան երկակի ստանդարտների առկայությունը, ու անբարոյական վարքը։ Շատերը կհարցնեն ինչու՞ եմ գրում գլոբալիստական անհասկանալի տերմիններից, կամ ի՞նչ կապ կա մեր ու Արևմուտքի միջև։ Այն որ մենք ապահովագրեցինք ինքներս մեզ, զգուշանալով նման ոտնձգություններից, մեր ֆիլմերը ու տեսանյութերը տեղադրեցինք մի շարք սոցիալական ցանցերում ու կայքերում, որտեղ միաժամանակ Յութուբյան տեսանյութերը հայտնվում էին ռուսական սոցիալական հարթակներում այդ թվում՝ dailymotion, Rutube, Vimeo, Play.md և այլն։ Փաստը այն է, արևմտյան կայքերում մեր տեսանյութերը կամ ալիքները ջնջվում էին ու հեռացվում, իսկ ռուսական հարթակներում մեր տեսանյութերը մնացել են անփոփոխ։ Հիմա բացատրեմ թե մենք ի՞նչ կապ ունենք արևմուտքի, արևմտյան արժեքների ու գլոբալիստների հետ։ Շատերը հարց են տալիս թե ո՞վ Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության․․․ Ոմանք կարծում են, թե նախկինները՝ Լևոնը, Սերժը, թուրքերն ու անգամ Պուտինը։ Սակայն Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեց հայ ժողովուրդը ու Արևմուտքը, ավելի կոնկրետ գլոբալիստներ՝ Ջորջ Սորոսը, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը և Մեծ Բրիտանիայի M-6 հետախուզական ծառայությունները։ Շատերը կզարմանան թե ինչպե՞ս կարող է խլնքոտ ու փնթի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է այդպիսի հզոր հովանավորներ ունենա ,կամ թե ինչու՞ են այդ կազմակերպությունները Նիկոլի վրա խաղադրույքներ արել, մանավանդ իմանալով, որ նա բանսարկու, վախկոտ, ստախոս լինելուց բացի անողնաշարավոր է ու հարբեցող։ Պատահական չէ, որ հաճախակի եմ համեմատում Նիկոլ Փաշինյանին ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, նրանք իրար նման են ամեն ինչում, անողնաշավոր, հարբեցող ու թմրամոլ, ստախոս ու ստրկամիտ։ Այդպիսի թույլ մարդկանց օգտագործելը մեծ ջանքեր չի պահանջում, հիշու՞մ եք Վրաստանի նախկին նախագահ՝ Միխեիլ Սաակաշվիլին, որը հիստերիայի մեջ իր փողկապն էր ուտում։ Թմրամիջոցներից կամ արկոհոլից կախում ունեցող շիզոֆրենիկների ու մոլագարների վրա խաղադրույք անելու նպատակը միայն մեկն է՝ Ռուսաստանի դուրս շպրտել Կովկասից կամ տարածաշրջանից։ Ի տարբերություն Ռուասատանի նախագահ Վլադիմիր Պուտինից ես չէի հավատում, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ն ու Բրիտանիան երբևէ հրաժարվել են Ռուսաստանը ոչնչացնելու ծրագրից, որովհետև Արևմուտքի բոլոր քայլերը տանում էին դեպի պատերազմի ու Ռուսաստանին ծնկի բերելու գաղափարից։ Այդ պատճառով իրենք օգտագործում էին ոչ միայն իրենց հնարավորությունները այլև Ռուսաստանի ներուժը ու ինչու չէ բարեկամ ու հարևան ժողովուրդների անհաշտությունն ու թշնամանքը դեպի ռուսները։ Ինչպես ասում են. « բաժանիր որ տիրես »: Հիմա այս վերջին ժամանակներն են ի հայտ գալիս ամերիկացի գլոբալիստների արտահայտած հակառուսական մտքերը, որոնք Ռուսաստանի ոչնչացման խմբակի անդամներ էին հանդիսացել։ Մինչ Ռուսաստանում միամտաբար ձգտում ենի Արևմուտքի հետ հարաբերությունները լավացնել, արևմուտքը՝ դավադրություններ էր կազմակերպում ու պատրաստում։ Կարծում եմ ավագ սերնդակիցները շատերն են հիշում 90- ականների « Sex, Coca-Cola, Rock n Roll, Play Boy » ու նման բաներ, որոնք երիտասարդությանը դեգրադացնելու արգելված պտուղն էր։ Հոլիվուդյան պոռնո ֆիլմերից սկսած վերջացրած հասարակ ու մանրուք բաներ, որոնք առաջին հայացքից հասարակ բան է թվում, բայց գայթակղության ետևում դեգրադացիան է ու ապականությունը սեփական Ես-ի մարդկային արժանապատվության ոչնչացումը։ Ես դեռ անցած տարի ՌՈՒՍ -ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ նյութում գրել էի, որ 40-ականներին Արևմտյան ու ԱՄՆ-ի կողմից ստեղծված՝ «Ազատության ռադիոկայանը » Ազատ Եվրոպա ռադիոկայան հակախորհրդային քարոզչամեքենան՝ « Ամերիկայի ձայնը» և .«Ազատության ռադիոկայանը » անխափան աշխատանքը տեսնում ենք առ այսօր։ Իսկ հարց ինչու՞ 90- ականներին այդ ամենը չդադարեց, եթե արդեն Խորխրդային Միություն չկար, որովհետև իրենց նպատակը անծայրածիր Ռուսաստանի մասնատումն էր ու կործանումը։ Արևմուտքի շնորհիվ էր Միխայիլ Գորբաչովը հաստատվեց իշխանությունում, հետո ազգամիջյան ընդհարումները Խորհրդային ողջ տարածքում, այնուհետև հարբեցող՝ Բորիս Ելցինին բերելով իշխանության սկսեցին երկրը կործանել ներսից, բանակը, ռազմական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը անգամ մշակութային արժեքները ու կրթությունը։ Չեչենական պատերազմները դրա ամենափայլուն օրինակներն էին, որովհետև չեչեն անջատողականերին ու ահաբեկիչներին Բրիտանիայում ու ԱՄՆ-ում կոչվում էին հեղափոխականներ, նրանց տալով քաղաքական ապաստան։ Վստահ եմ, շատերն են հիշում 1999 թվականի Հարավսլավիայի ռմբակոծումը ՆԱՏՕ-ի ուժերի կողմից, մարտի 24- ից մինչև հունիսի 10-ը օդային հարվածներ հասցվեցին Բելգրադին ու Հարավսլավիայի մի շարք քաղաքներին ։ Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի ուժերի կողմից ռմբակոծությունը ոչ ուղված էր այդ ժամանակվա Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության (ՀԴՀ) նախագահ Սլոբոդան Միլոշևիչի դեմ, որքան՝ Ռուսաստանի իշխանություններին, որովհետև Ռուսաստանը կորցրեց իր ազդեցության գոտին։

Ռուսաստանը փուլ առ փուլ կորցնում էր իր ազդեցության գոտիները՝ Կուբայում, Լատինական Ամերիկայում, Բալկաներում, այդ թվում նախկին Խորհրդային տարածքում՝ Մերձբալթյան երկրներում, Միջին Ասիայում։ ԽՍՀՄ-ի կողմից 1955 թվականին ստեղծված Վարշավայի պայմանագրի կազմակերպություն ստեղծված էր ՆԱՏՕ-ի ուժերին հակադարձող պաշտպանական ռազմաքաղաքական դաշինք, որը ապահովում էր եվրոպական սոցիալիստական պետությունների ու ԽՍՀՄ- ի անվտանգությունը, ( Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր 1955 թվականի մայիսի 14- ից մինչև 1991 թվականի հուլիսի 1-ը ): Սակայն 1991 թվականի հուլիսի 1-ը կազմալուծվեց Վարշավայի պայմանագիրը ու Ռուսաստանը կորցրեց Եվրոպայում իր ազդեցության գոտին՝ եվրոպական սոցիալիստական պետությունները։ Արևմուտքը ու ՆԱՏՕ-ն չսահմանափակվեց դրանով, շարունակեց ընդլայնվել ու մեծանալ, մոտենալով Ռուսաստանի Դաշնության անմիջական սահմաններին։ Գիտեմ շատերին է ձանձրալի այս պատմական փաստերի վերընթերցումը, բայց հենց այստեղից է սկսում հայ ժողովրդի ու պետության կործանման մերկնարկը։ Հակառուսական տրամադրությունները բորբոքելու տարբեր միջազգային հասարակական, բարեգործական, հումանիտար ու կրթական ու հոգևոր քարոզիչների ու էմիսարների անվան տակ քողարկված Սորոսի հիմնադրամը ու հետախուզական ծառայությունները սկսեցին իրենց գործը անել, հովանավորելով այդպես կոչված սեռական, գենդերային այլասերվածների բուծումն ու բազմացումը, ընտանեկան, ազգային կրոնական աղանդների, բնության ու կենդանիների պաշտպանության, կրթական ու առողջապահական անհայտ ու տարօրինակ ծրագրերով սկսեցին ոչ միայն սերունդների դեգրադացիան այլև ապականումը սեփական հայրենիքի ու արժեքների նկատմամբ, ստրկացնելով ու կողոպտելով նրանց հայրենիքը, երկիրը։ Այդ ամենին գումարվում էր նաև միջազգային վարկային բանկերի կամ ֆինանսական կառույցների կողմիվ վարկեր տրամադրելը։ Տեղին է հիշել Ամերիկացի տնտեսագետ Ջոն Պերկինսի խոստովանությունը․ « Երկրների վարկային ստրկացումը շատ ձեռնտու է որոշ անձանց, որոնք զգալիորեն մեծացնում են իրենց եկամուտը հասարակ մարդկանց հաշվին, մեր և ձեր հաշվին: Սա միայն մեկ օրինակ է մեր սպառողական հասարակության կյանքից: Մենք երկրներին այնպիսի պայմաններով ենք փոխառություններ տրամադրում, որ դրանք մարելը գրեթե անհնարն է: Ընդերքում գտնվող ռեսուրսներն այդ վարկերի գրավն են հանդիսանում: Եվ որոշակի պահին … Պարտքի մարումը ռեսուրսներով է կատարվում»։ Ստացվում է, որ կամավոր ստրկությանը նպաստում ենք մենք ինքներս, անգամ չհասկանալով, որ դա աղետալի արդյունք է ունենալու մեր ժառանգների ու եկող սերունդների վրա։ Տեղին է նշել նաև ինտերնետը, որը ինչպես լավ, այնպես էլ վատ կողմերը ունի, նայած թե ինչպե՞ս ես այն օգտագործում ու ի՞նչ նպատակով։ Ես նախորդում գրել էի, որ համացանցը, ինտերնետը ու սոցիալական ցանցերը ոչ միայն բացահայտում է անհատի տեսակն ու կերպարը այլև ժողովուրդի ու ազգերի խառնվածքն ու բնավորությունը, դա ազգի արտացոլանքն է հայելու մեջ։ Տեղին է նշել Ռուսաստանի՝ «Կուրչատովի ինստիտուտ» գիտնականներից մեկի Միխայիլ Կովալչուկի միտքը, որտեղ նա բարձրաձայնեց արևմտյան էլիտաների գլոբալ քաղաքականության հիմնական նպատակներն ու գործիքները՝ ուղղված կայուն ստրկատիրական հասարակության, այսպես կոչված «սպառողական համակարգի ստրուկի», «ծառայողական» մարդու կայացմանը։ Դատելով ռուսական հասարակության «թվայնացումից»։ Փաստորեն, խոսքը հետևյալի մասին է՝ այսօր գաղութացման ու ստրկացման իրավիճակը փոխարինվել է տեխնոլոգիական ստրկությամբ։ Եթե նախկինում դա անում էիր ռազմական ուժի օգնությամբ, իսկ այսօր դա անում ես տեխնոլոգիապես։ « Ես ձեզ մի պարզ օրինակ բերեմ՝ ինտերնետ: Ի՞նչ է ինտերնետը: Սա «թվային Գուլագ» է ՝ իր մաքուր տեսքով: Բայց ի տարբերություն Գուլագի, որտեղ մարդկանց բռնում էին, դնում փշալարերի հետևում և հսկում էին, այստեղ (համացանցում — ադմինիստրատորի նշումը) այս մարդիկ բոլորն ինքնուրույն են եկել: Նրանք իրենք են եկել այս «թվային Գուլագ» և այնտեղ շատ հարմարավետ են ապրում։ Եթե մարդուն բացատրել են, որ ամեն ինչ Վիքիպեդիայում է, սովորելու կարիք չկա, և ամեն ինչ ինտերնետում է, ապա մենք հետո կառուցում ենք մարդկանց հասարակություն, որտեղ ստրուկներ են։ Պարզ բան՝ անջատեցի անջատիչը և կտրեցի. այս բոլոր մարդկանց գլուխները։ Վերջ, այլևս հարց չկա »։ Այնպես չէ, որ այս ամենը մարդկանց ստրկացնելու ու դեգրդացնելու ծրագիրը նոր է, սա դեռ Ֆաշիստական Գերմանիայում ծրագրավորած մարդուն կենդանի դարձնելու բանաձևերից մեկն էր։ Սակայն այդ ամենը արվում էր միայն Ռուսաստանին ոչնչացնելու համար ու տիրանալու նրա անսպառ բանական ու ջրային ռեսուսներին, այդ թվում գիտական ու ստեղծագործական մտքին։ Պատահական չէ, որ Արևմուտքը որդեգրել է կրկնակի ստանդարտ կամ երկակի բարոյականություն ձևաչափը։ Այն որ ամեն ինչ բարոյական է ու ընդունելի, եթե դա ուղղաված է Ռուսաստանը քանդելու համար, էական չէ դա կլինի բռնության,ահաբեկության կամ բազմահազար զոհերի գնով։ Այն ինչին ականատես ենք լինում այսօր՝ ռուս-ուկրաինական պատերազմից։ Երկրներ կործանելու դեպքում պետք չեն բանակներ ու միջուկային զենք, բավական է երկրի ղեկավարին դարձնել գործիք, որպեսզի այն իր ձեռքով քանդի ու ավերակ դարձնի իր սեփական երկիրը։ Պետք է ասել, որ Արևմուտքին չհաջողվեց Ռուսաստանի նախագահ Պուտինին օգտագործել ինչպես արեցին՝ Ելցինի ու Գորբաչովի տարբերակում։ Դա ավելի բարդացրեց վիճակը ու այստեղ սկսեց գործել Արևմուտքի հաջորդ ծրագիրը, պղտոր ջրում ձուկ բռնել։ Սակայն Պուտինը քիչ ավելի ուշ հասկացավ՝ 2014 թվականին Ղրիմի ազատագրումից հետո, որ Արևմուտքը իր հակառուսական գործելաոճից չի հրաժարվել երբեք: Նրանք երեսուն տարի հովանավորել են Ռուսաստանում այսպես կոչված հասարակական հակառուսական գործակալներին, որոնք ներսից պետք է ճոճեին ու հետո պաթեցնեն երկիրը։ Արևմուտքի խաչակրաց արշավանքը Ռուսաստանի դեմ ավելի թեժացավ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու ծրագրով, որից Արևմուտքը հրաժարվելու միտք չունի։ Արևմուտքը Ռուսաստանին արժեզրկելու, վարկաբեկելու ու պարտության մատնելու համար գնաց ամեն ինչի, ընդհուպ իր հայտարարած մարդու օրենքները ոտնահարելու գնով։ Սակայն ինչպես ասացի, իրենք որդեգրել են իրենց քաղաքական ուղին, ամեն գնով ոչնչացնել Ռուսաստանը։ Ինչպես ռուսներն են ասում « американцы готовы биться до последнего украинца »: Այսինքն, « ամերիկանցիները պատրաստ են պատերազմել մինչև վերջին ուկրաինացին »: Այստեղ կարելի է ավելացնել, ոչ միայն վերջին ուկրաինացին, այլև վերջին վրացին, հայը, չեչենը, բելառուսը, մոլդովացին անգամ թուրքը, որն իր դաշնակիցն է։ Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանին զրկի հզորագույն պետության կարգավիճակից ,այլև մեկուսացնի ու շրջապատի թշնամիներով։ Չմոռանանք 90-ականներ Չեչենական երեք պատերազմները, որոնք հովանավորվում էին Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի կողմից։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իր ուրույն դերը ուներ ուժեղացնելու իր ու արևմուտքի ազդեցության գոտին Կովկասում կրոնական ու քարոզչական, այդ թվում թուրքալեզու ժողովուրդներին պառակտելու ու բաժանելու մեջ։ Սակայն նրանց ծրագիրը Կովկասում տապալվեց, Վրաստանում նույնպես Արևմուտքը անհաջողության հասավ, չհաշված Թուրքյայի տնտեսական մուտքը Աջարյա։ Աբխազիան և Հարավային Օսիան դե ֆակտո անկախություն ստացան ի շնորհիվ Ռուսաստանի, որը ապահովվում էր ոչ միայն իրենց անվտանգությունը, այլև կրոնական, ազգային, լեզվական ու մշակութային ազատությունները ի տարբերություն Արևմուտքի դեգրադացիային։ Պատահական չէ, որ Մերձբալթյան երկրներում, Մոլդայում, Ուկրաինայում ռուսաֆոբիան հասել է գագաթնակետին ֆաշիզմի ու ազգայնամոլությունը դարձել է հիվանդագին, երեսուն տարի Սորոսի հիմնադրամը կարողացավ իր սև գործը անել, երբեմնի եղբայրական ժողովուրդին իրար դեմ հանել։ Ինչպես ասում են, կրկնում եմ․ « Բաժանիր որ տիրես․»:․

90-ակաների ժամանակները անցավ, եկեք չմոռանանք Խորհրդային Միության հզորությունը, դա 20 -րդ դարի ռուս ժողովրդի կարևորագույն նվաճումներից մեկն էր, վերջապես այդ երկիրն ու ժողովուրդն էր, որ առաջինը նվաճեց տիեզերքը, առաջին ատոմային սառցահատը, գիտական ու մշակութային հանճարների երկիր, ռազմական ու սպորտի տիտաներ, որոնք անգամ հազարամյակների խորքից դեռ մնացել են օլիմպիոսի գագաթին։

Հիմա խոսենք հայ ժողովրդից, այս աշխարհաքաղաքական վիճակից՝ Արևմուտքի ու Ռուսաստանի առճակատումից։ Եկեք նախ փաստենք, որ Հայաստանը 90- ականերից սկսած բացի արևմուտքի վերոհիշյալ արժեքները ու դեգրադացիան ներմուծելը իր սեփական տականքներին դարձրեց պետական իշխանավորներ ու սկսեց հոշոտել և Խորհրդային 70 տարիների ստեղծածը ու կառուցածը, այլև սկսեց կործանել ամեն ինչ պատմամշակութային արժեքներից սկասծ վերջացրած կրթություն, առողջապահություն այդ թվում պատմական պատմական փաստերի կեղծումն ու ապականումը։ Այն ինչ արժեքավոր էր ,ոչնչացվում էր առանց ափսոսանքի, հինը քանդելով, բայց չկառուցելով նորը։ Ինչպես արեցին ՀՀՇ-ի հրեշները։ Ինչպես կասեր Նացիստական Գերմանիայի հրեշներից մեկը Յոզեֆ Գեբելսը․ « Խլիր ժողովրդից իր պատմությունը և որոշ ժամանակ անց այն կվերածվի ամբոխի, իսկ մեկ սերունդ հետո նրան կարող ես կառավարել ինչպես նախրի » :

Սովետական Հայաստանը հանդիսանում էր Խորհրդային Միության ռազմաարդյունաբերության ամենահզոր արտադրողն ու մատակարարը, Հայաստանի գործարանները էլեկտրոնային ճշգրիտ սարքերից սկսած վերջացրած հաշվիչ մեքենաներով, սուզանավերի ու տիեզերանավերի, այդ թվում հրթիռների ու հրետանային չափիչ սարքերը բոլորը արտադրվում էին Հայաստանում։ Դրան գումարած կաբելներ, էլեկտրոնային մալուխներ, բարձիչներ ու տարբեր էլեկտրոնային սարքավորումներ, հաստոցներ ու մեքենաներ։ Բազմաբնույթ գործարանները ռազմական նշանակության կարևորագույն օբյեկտներ էին ու Արևմուտքը լավ գիտեր դրանց կարևորության մասին, ու չէր կարող անտարբեր գտնվել Ռուսաստանից զրկելու Հայաստանյան այդ արտադրանքից։ Չնայած մինչ Արևմուտքի գործակալները Հայաստանում կիրականացնեին իրենց ծրագիրը, հայերը ավելի շուտ քանդեցին ամեն ինչ, սկսած դպրոցներից ու մանկապարտեզներից։ Սկզբում ռուսական դպրոցներն ու մանկապարտեզները ոչնչացրեցին, իսկ մասնաշենքերը հետագայում սեփականացրեցին ու վաճառեցին։ Չեմ գրի Արցախյան շարժումից ու պատերազմից, դրա մասին գրված է իմ գրքերում, սակայն այդ պատերազմի իր հերթին հնարավորություն տվեց իշխանավորներին արդարացնելու իրենց թալանը ու կողոպուտը, այդ թվում ժողովրդին մթի ու ցրտի մեջ պահելով աննկատ կողոպտեցին ամենը՝ հանրային ու պետական գույքը, սկսած կոլտնտեսությունների անասուններից վերջացրած համայքների անշարժ գույքն ու մշակույթային օջախները։ Շատերը չգիտեն, որ Արցախյան պատերազմի անվան տակ, որոշ սփյուռքահայ կամավորականներ եկել էին հայրենիք հենց թմրամիջոցների ցանքատարածություններ հիմնելու համար, որովհետև պատերազմող տարածքներում դա արվում է ավելի աննկատ։ Չեմ գրի նրա անունը, սակայն կասեմ, որ դա Մոնթե Մելքոնյանը չէր, իսկ այն փաստը, որ սփյուռքից ընդամենը 12 կամավոր է մասնակցել Արցախյան պատերազմին դա արդեն հաստատված է։ Արևմուտքի գործակալները Հայաստան մտան ոչ միայն սփյուռքահայերի անվան տակ, այլև հասարակական, կրոնական, աղանդավորական ու միջազգային հումանիտար ու սփյուռքի կուսակցությունների միջոցով։ Սկսած Ժիրար Սեֆիլյանից, Բևեռի որբերով ու Արա Պապյանի պես վիլսոնյան սուտ քարոզներով։ Ջորջ Սորոսի հիմնադրամի կողմից հովանավորված մշակութային ու առողջապահական, լրատվական ու տնտեսական, կանանց իրավունքներից սկսած գենդերների իրավունքներով վերջացրած, իրենք ամեն տեղ հովանավորում էին ու պատրաստում ռուսաֆոբների մի բանակ, որոնց պետք է օգտագործեին մինչև վերջին խազը։ Այդպես Արևմուտքի գաղտնի ծառայությունները ու Սորոսի գրասենյակը Հայաստանում երեք տասնամյակում կարողացան բուծել ռուսաֆոբների մի բանակ, որը ոչ միայն լրատվական ու ինֆորմացիոն դաշտում են, այլ ամենուրեք պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը հովանավորված էր Բրիտանիայի կոզմից հանձինս նախկին Նախագահ՝ Արմեն Սարգսյանի, որը Բրիտանիայի քաղաքացի լինելով հանդերձ՝ Սերժիկ Ազատիչը բերեց ու նշանակեց նախագահ։ Նա էլ պետք է կազմակերպեր Նիկոլի Փաշինյանի հաղթարշավը։ Հիմա հարց է ծագում Արցախյան 44- օրյա պատերազմի ժամանակ ինչու՞ Հայաստանը իր ունեցած Իսկանդերով չթիրախավորեց Բաքու-Ջեհրան նավթամուղին, լավ իմանալով, որ դա Ադրբեջանին կարող է զգաստացնել, չհաշված, այն փաստը, որ առաջնագիծում երեսուն տարիների ընթացքում համապատասխան ինժեներական պաշտպանիչ ոչինչ չի կառուցվել, նույնիսկ եղածն են ավիրել ու ոչնչացրել։ Բրիտանիայի ԱՄՆ- ի ու Արևմտյան երկրների կապը Ադրբեջանի հետ ակնհայտ էր, չհաշված ՆԱՏՕ ի դաշնակից Թուրքիայի, բայց Հայաստանի իշխանությունները ոչինչ չարեցին գոնե Ռուսաստանի ու հարևան Իրանի հետ դաշինք կազմելու, ամեն ինչ արվեց հակառակը ռուսական ազդեցության գոտին թուլացնելու համար։ Հայի ապերախտության մասին շատ է գրվել, չէի ցանկանա կրկնվել, սակայն իրենց երկրի պետական շահերը ու ժողովրդի անվտանգությունը վաճառեցին ում պատահի, ի՞նչ է ձեր կարծիքով Ռուսաստանում չէին տեսնում տասնամյակներով աճող հակառուսական կրքերը։ Ինքս հոգեբան լինելով ավելի լավ եմ ճանաչում ռուսներին, որոնք արժանապատվությունը ավելի բարձր են դասում, քան կեղծավոր բարեկամությունը ու անգամ իրենց պետական շահերը։ Այն ինչ ստեղծվեր էր մեր պապերի կողմից եղբայրության ու վստահության այլևս չկա, միայն մնացել են նախկին ժանգոտած քրեական աղբը ու քաղաքական դիվանագետ կոչվածները; Հիշու՞մ եք սկզբում նշել էի Յակով Կեդմինի խոսքերը « Այդ ո՞ր ապուշն է ասել, որ հրեաները խելացի ժողովուրդ են »: Եթե հրեա իմաստունն է այդ խոսքը ասում հրեաների մասին, ապա ես ի՞նչ կարող եմ ասել իմ ժողովրդի մասին, որը երբեք իր ողջ պատմության ընթացքում չկարողացավ տարբերել իր թշնամուն ու բարեկամին, չկարողացավ տարբերել հայրենասերին ու ազգադավին։ Ինչպես ասել է աշխարհը, տեկտոնական տեղաշարժի մեջ է, փոխվում են աշխարհաքաղաքական բևեռներն ու քարտեզները, փոխվում են արժեքները ու մոտեցումները, փոխվում են բարքերը ու կանոնները։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը գործում առանց կանոնների ,Ռուսաստանը ընտրել է իր ուղին ու առաջնորդվում է առանց Արևմուտքի հետ հաշվի նստելու, իսկ մենք՝ հայերս չենք կարողանում կողմնորոշվել, թե ինքներս ի՞նչ ենք ուզում,երբ խաղաղության դարաշրջանի դատարկամիտ գաղափարով փորձում ենք միջազգային հանրության խղճմտանքը առաջացնել։ Վախկոտներին երբեք ոչ մի ժամանակ չի հարգել ու դաշնակից չի եղել, ապերախտներին առավել ևս։ Հիմա վերջում ավելացնեմ այն փաստը, որը կապ ունի հենց իմ ընկերների աշխատանքի հետ։ Մի քանի տարի Մոնթե ստուդիայի Յութուբյան ալիքով ցուցադրում էինք ոչ միայն Հայաստանը հոշոտող գիշատիչներին, այլև ոչխարի մորթի հագած սփյուռքահայերին, որոնք առիթը բաց չեն թողում ռուսներին մեղադրել իրենց անհաջողությունների ու ողբերգությունների մեջ։ Արդյոք սրտացավ քանի՞ հայ է հետևել մեր ֆիլմերին, քանի՞ մարդ է կիսվել ու հասկացել դավաճանության և ազգադավությամ մասին, քանի՞ մարդ է գլուխը բարձին դնելուց առաջ մտածել իր հայրենիքի ու ժողովրդի մասին։ Ճշմարտությունը կարևոր զենք է, սակայն, երբ ճշմարտությունը օդում ցնդում է գնում, ավելորդ է դառնում անգամ դրա մասին մտածել ու՞ր մնաց արտահայտվել։ Սա իմ վերջին ծավալուն մտահոգությունն էր, որը կարծում եմ հերթական անգամ մատնվելու է անուշադրության ,ուստի չասել չէի կարող։ Ամեն ժողովուրդ իր ճակատագիրն ու ուղին է ընտրում, մեր ընտրածը կամ անհայտություն է, կամ էլ Դեր Զոր։

Հարգանքներով՝ Գեհենի Առաքել 27․10․2023

« Նվաստություն, ներողամտություն, խոնարհություն, սրանցով գուցե և կարելի լինի երկարել հիվանդությունը, բայց այս բարոյազուրկ միջոցները չեն փրկի նրան ո՛չ հիվանդությունից, ո՛չ էլ` մահից: Փրկություն չէ հոգեվարքի երկարումը: Ինչպես և ցավերի ժամանակավոր մեղմացումը, երբ հիվանդությունը պիտ շարունակի մնալ և սպառնալ մահվամբ: Ցավերը վերացնելու համար հիվանդությունը, պատճառներն են, որ պետք է բառնալ: Թուլությունն է, որ պետք է խաչ հանվի: Անիծված թուլությունը, որի պատճառով դարերով տառապանքի և ստորացումի դառն բաժակն է դատարկել մեր ժողովուրդը: Գիտակցենք վերջապես, որ ժողովուրդների բախտավորության և անբախտության, հզորության և տկարության աղբյուրը գտնվում է իրենց մեջ: Հայ հոգուց դուրս չէ և հայ տառապանքի, անլուր քաղաքական զրկանքների աղբյուրը: Հարազատե՛նք այդ ճշմարտությունը, հա՛յ երիտասարդ, հասկանա՛նք` փրկվելու համար» : Գարեգին Նժդեհ

Оставьте комментарий