Month: Январь 2022

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ․․․

Posted on Updated on

« Հայկական հողը ևս մեկ Վազգեն Սարգսյանի չի դիմանա և կգահավիժի դժոխք »: «Մտորումներ « Պազոլինի»-ից հետո » գրքից

Շատերը տեղյակ չեն, որ Հոկտեմբերի 27 — ի պատվիրատուներից կամ հրահրողնեից մեկը եղել է հենց ինքը՝ Վազգեն Սարգսյանը։ Նա իր լկտի պահվածքով, իր անպատիժ հանցագործություններով, հասցրեց այն բանի, որ ստիպված էին զենքով լռեցնել ու վերջ տալ նրա ոճրիներին։ « Եթե չլիներ Նաիրի Հունանյանը, ապա միևնույն է ժամանակը կծներ մեկ ուրիշ վրիժառու, որպեսզի պատժեր ազգադավ տականքին »: Գեհենի Առաքել 2014

« Նաիրի Հունանյանը դա վերջին վրիժառուն էր, քանզի ժողովուրդը չգնահատեց՝ նրան անվանելով դավաճան, խարանելով մարդասպանի պիտակը: Իսկ դրանից հետո դժվար թե գտնվի մեկը, որը ցանկանա դառնալ դավաճան ու թշնամի »: ԳՀ © ԱՌ 2014

« Վազգեն Սարգսյանների պատճառով է, որ ժողովրդի արգանդը ծնում է Նաիրի Հունանյաններ »: ԳՀ © ԱՌ 2014

Հազարավոր օրինակներ կարելի էր բերել Ազգադավ Վազգենի հանցանքներից, ուստի միայն այս հատվածում կներկայացնենք համառոտ թե ովքեր էին եղել Ազգադավ տականքի դատավճիտի կայացնողները, ով ովքեր են եղել այդպես ասած պատվիրատուն։ Այդպիսով պատվիրատուն այն հերոս քաջորդիներն էին, որոնց մարտադաշտում թիկունքից գնդակահարել տվեց Վազգեն Սարգսյանը, պատվիրատուն, այն գաղափարական տղաներն էին, որոնց ԿԳԲ-ի կառափնարանում խոշտանգել տվեց փռչոտ ոջլոտը։ Պատվիրատուն, այն այրիներն էին, որոնց ընտանիքներին դժբախտություն բերեց մոլագար Շիզոֆրենիկը։ Պատվիրատուն, այն որբերն էին, որոնք մնացին հայրական սիրուց զրկված։ Պատվիրատուն, այն դեռահաս աղջիկներն էին, որոնք միայն հացի կտրոնի պատճառով դարձան մարմնավաճառ․․․ Պատվիրատուն, Շահումյանի շրջանի ժողովուրդն էր՝ զրկված իրենց հայրենի բնօրրանից ու նախնիների գերեզմաններից։ Պատվիրատուն, Արծվաշենի քաջ ժողովուրդն էր, որոնց դավադրաբար ու դավաճանաբար զրկեցին ապրելու իրավունքից։ Պատվիրատուն մարտակերտցին էր, ումը տարագիր դարձրեց Վազգենի ոհմակը։ Պատվիրատուն, այն սոված մանուկներն էին, որոնք դարձան Ոջլոտի ու ՀՀՇ-ի ոհմակի զոհը։ Պատվիրատուն Եռաբլուրի նահատակներն են, ազգային վրեժխնդրությունն ու ցասումը։ Բավական է ոճրագործին դարձնեք զոհ, իսկ զոհին էլ դարձնեք ոճրագործ։ Եկել է ժամանակը, որպեսզի համարձակություն ունենանք անվանելու իրերն՝ իրենց անուններով, պետք է ձերբազատվել կեղծիքից ու ստից այլապես ոչինչ էլ չի փոխվի։ Իսկ իրականությունը մեկն է՝ Վազգեն Սարգսյանը Ազգադավ է ու ոճրագործ, իսկ Նաիրի Հունանյանը իր խմբով այդ ցասումի ու վրեժխնդրության զոհերն էին, որոնք համարձակություն ունեցան նայել Ազգադավի աչքերին։ Մի մոռացեք, որ Նաիրի Հունանյանի քեռին անցել էր Արցախյան պատերազմի բովով և վկան էր Վազգենի դավաճանության ու հանցանքի։ Ու պատահական չէր, որ ազատամարտիկներից շատերը պատրաստ էին միանալ նրանց՝ պատժելու Ազգադավի ՏԱԿԱՆՔԻՆ։

Գեհենի Առաքել 2014

ՀԱՅ ՍՆՈՈՒԴԵ՞Ն, ԹԵ՞ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՐԺԵՔ

Posted on

Երեկ դիտեցի Էդվարդ Սնոուդենի մասին 2016 թվականին ամերիկացի կինոռեժիսոր՝ Օլիվեր Սթոունի նկարանհանված « Սնոուդեն » գեղարվեստական ֆիլմը, պետք է խոստովանեմ, որ ֆիլմը գերազանց էր, չնայած մինչ այդ՝ 2014 թվականին Էդվարդ Սնոուդենի մասին պատմող վավերագրական ֆիլմը, լիամետրաժ ֆիլմ անվանակարգում դարձել է հաղթող։ Սակայն այստեղ կցանկանապ գրել Էդվարդ Սնոուդենի մասին, նրա համարձակության, անկոտրուն բնավորության, եզակի ընդունակությունների ու ինտիլեկտի գաղափարի մասին։ Այդ երիտասարդի մեջ կար այնքան համարձակություն, իմաստություն և սեր, որ անկարելի է նկարագրել, որպես հոգեբան զերծ կմնամ մասնագիտական տեսանկյունով նայել նրա կերպարին, բայց որպես քաղաքացի չեմ կարող չհմայվել նման կերպարով․․․ Հավատացեք հազվագյուտ են պատահում Սնոուդենի պես սկզբունքային ու խիզախ մարդիկ, որոնք անկախ ամեն ինչից՝ անգամ դավաճանի խարանից չվախենալով, կարող են դեմ գնալ պետական գաղտնի ծառայությունների մամլիչին, որը ընդունակ է ծամելու ցանկացած մեկին, անգամ նրա հարազատներին, որը կփորձի ըմբոստանալ կամ կարող է մենամարտի ձեռնոց նետել իր դեմ։ Այն ինչ արեց Էդվարդ Սնոուդեն միջազգային հանրության ու համամարդկային արժեքների պահմպաման համար անգնահատելի է։ Իսկապես հիացմունքի խոսքեր ասելը ու շռայլելը կարծում եմ տեղին է։ Հիմա անցնենք մեր հայկական իրականության մեջ ինձ հայտնի Սնոուդենին։ Ինչու՞ ինձ հայտնի, որովհետև կարծում եմ այս բացահայտումը նաև անակնկալ է հենց՝ իր համար ու նրա հետ շփվող ընկերների ու հարազատների համար։ Կարծում եմ չեմ ձանձրացնի իմ ընթերցասեր բարեկամներին եթե սկսեմ հենց սկզբից։

Տարիներ առաջ էր համացանցում Արցախյան պատերազմի մասին փաստեր փնտրելիս, հանդիպեցի մի հետաքրքիր էջի, անակնկալը ու տպավորություններս ավելի մեծացավ, երբ իմ իմացած փաստերի մասին ճշմարտացի նկարագրված էր մանրամասներով ու նույնիսկ ավելին։ Զարմացա երբ պարզվեց, որ կայքի ու հոդվածների հեղինակը Արցախյան պատերազմի վետերան է, լրագրող, անգամ պարզվեց, որ իմ զոհված եղբոր մարտական ընկերներից է։ Կայքում իմ գրած մեկնաբանությունը ստացավ նաև պատասխանը, այդպես սկսվեց իմ շփումը հեղինակի հետ, այդպես գնալով մտերմացանք ու ընկերացանք։ Խոսքս Արցախյան պատերազմի վետերան, հետախույզ լրագրող՝ Վարդան Հովհաննիսյանի մասին է։ Չեմ խուսափի խոստովանել, որ նրանից շատ բան սովորեցի, շատ բան կարողացա հասկանալ և պարզել, նա դարձավ ինձ համար գաղափարական ուսուցիչ ու ընկեր, նրա միջոցով տեսա Արցախյան պատերազմի պատկերը իր ամբողջ գույներով։ Հավատացեք մեծ համարձակություն էր հարկավոր դեմ գնալ ՀՀՇ-ի ու պետական մամլիչին, որը ժամանակին հարյուրավոր այդպիսի տղաների ոչ միայն թիկունքից գնդակահարեց, այլև ԿԳԲ-ի կառափնափանում խոշտանգեց ու գնդակահարեց։ Իմ այս բացահայտումները անակնկալ չեն շատերի համար, մանավանդ Վարդան Հովհաննիսյանին ճանաչողների համար, որովհետև նրա պատերազմական օրագրերն ու հուշագրերը նման արժեքավոր են, որքան Սնոուդենի հրապարակած գաղտնիքները։ Հավատացեք հայ ժողովրդի համար կարևոր այդ հուշագրերը ու օրագրերը Վարդան Հովհաննիսյանը չկարողացավ հասցնել հանրությանը, որովհետև ինչպես ինքն էր խոստովանել․ « Ոչ մեկին հարկավոր չեն դրանք »․․․ Տարիներ առաջ էր, երբ իր ձեռագրերով ու մեքենագրված թղթերով լի թղթապանակը հանձնեց ինձ, ասելով, որ գուցե « ինձ՝ գաղափարակից ընկերոջը հաջողվի ավարտել իր այս սկսած գործը »։ Այնքան հիասթափություն ու ցավ կար այդ հերոսական մարդու մի քանի բառում, սակայն նա ամեն ինչից ելնելով նա շարունակում էր օգնել ինձ ոչ միայն իմ հրապարակած գրքերի աշխատանքներում, այլև տեսանյութերի հրապարակման գործում։ Նրանից սովորելը պատիվ էր ինձ համար, նա առաջիններից մեկն էր, որ հայտարարել էր ու գրել ՀՀՇ-ի ոճրագործների հանցանքների մասին, նա առաջիններից էր, որ Վազգենի ու Վանոյի հանցանքների մասին բարձրաձայնել էր, նա էր « Ասֆալտի ֆիդայինների » ու Արցախյան պատերազմի դավաճանությունների ու դավաճանների մասին գրել, նա էր գրել, որ հայկական բանակը ի վիճակի չէ պատերազմել, որովհետև դավաճան գեներալները բանակը տանում են պարտության։ Նա էր գրել կեղծ հերոսների ու թալանչի սպայակույտի մասին։ Վարդան Հովաննիսյանի հուշագրերում ոչ միայն Արցախյան պատերազմի դավաճանությունների ու հերոսությունների մասին է գրված, այլև ապագայի կառուցողական ծրագրեր բանակաշինության ու պետության հզորացման մասին։ Բավական էր միայն նրա կողմից գրված ու արձանագրված Ազգային Գաղափարախոսության ծրագիրը, սահմանների ու առաջնագծի ինժիներական նախագծերի, անվտանգության համակարգի ու կառույցների նոր մոդելների ու նախագծերը թերթել․ հասկանում ես, հեղինակի հզորությունը ու նրաք մտքի թռիչք անսահմանությունը։ Այդ թվում սփյուռքի, կրթական ու Առաքելական եկեղեցու բարեփոխումների ու նոր ծրագրեր ու մոտեցումների մասին։ Պատահական չէ, որ հաճախակի եմ օգտվում նրա հուշագրություններից, որոնք վաղուց ձեռնարկ են դարձել ինձ համար, այդ ամենը կարող էին կրթել մի ամբողջ սերունդ, կարող էին ամրացնել ու հզորացնել հայկական պետությունը, սակայն այդ ամենը մնաց թղթի վրա, անգամ չընթերցվեց։ Այն ճշմարտության մասին, որի մասին գրվել է ու ասվել երբեք չի ընդունվել հայ հասարակության կողմից, ինչու՞ եմ նշում հասարակություն բառը, որովհետև միայն գիտակցված մարդը կարող էր հասկանալ, թե ճշմարտությունը ու պատմությունը անցած սխալները ու իրական հերոսները կարող են միայն պատմության ընթացքը փոխել, սակայն ոչ կեղծ ու շինծու հերոսները, կեղծիքը ու սուտը նրա համար են, որպեսզի բթացնեն առանց այն էլ բթացած ամբոխին։ Չեմ խոսում «ամբոխավարությանը» զոհ դարձած տգետ ու անտառաճանաչ զանգվածի մասին։ Հայերը սիրված կարգախոսներից է « գնա մեռիր, արի սիրեմ »։ Այո հայերը գնահատել չգիտեն, ո՛չ իրենց հերոսներին, ո՛չ էլ ազնիվ ու արդար մեծություններին, իրենցը՝ Դոդի գագոն է, Արամ Սարգսյանը ու մոլագար ու փչացած փնթիները․․․ Փնթիապաշտություն, դավաճանաբուծություն, մորթապաշտություն։ Այս չափանիշներով է հայությունը առաջնորդվել երեսուն տարի, չնայած դրանից առաջ էլ պակաս չենք եղել։ Հիմա երբ խոսեցինք Էդվարդ Սնոուդենից ու իմ բարեկամ՝ Վարդան Հովհաննիսյանից կցանկանաի պատմել մի դեպք: Հուսամ իմ բարեկամը չի նեղանա։ Տարիներ առաջ էր, նա ասել է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ չարիք է հայ ժողովրդի համար, քան՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, փաստորեն ինչպես տեսանք՝ նա պայծառատես չէր, բայց վստահ գիտեր, որ Արցախյան եկող պատերազմում պարտվելու մասին դա փաստ է։ Երբ աշխարհի քաղաքակիրթ մարդկությունը գնահատում է Էդվարդ Սնոուդենին ու նրա համարձակությունը ու գաղափարները, հայությունը իր ազնվազարմ որդիներին ո՛չ միայն անտեսում է ու խորշում այլև ատում։ 2018-թվականին էր, երբ իմ խնդրանքով Վարդան Հովհաննիսյանը հանդիպեց Նիկոլ Փաշինյանին, իմ նամակը փոխանցել էր Նիկոլ Փաշինյանին, որտեղ առաջարկված էր ո՛չ միայն Հայաստանի զարգացման ծրագիրը, այլև բանակաշինության, ռազմական արդյունաբերության, բանկային ու տնտեսական առաջընթացի նոր մտահաղացումներ։ Ցավոք սրտի ՀՀ կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանին ցանկալի չէր որևէ բան անել հայկական պետության համար։ Մի քանի տարի առաջ իմ բարեկամը մի տեսանյութ էր ուղարկել, կատակելով․ « Որ հայ ժողովուրդը փրկության երկու ճանապարհ ունի, մեկը՝ ես եմ, իսկ մյուսը Դեր-Զորը»։ Հետո՝ միայն տարիներ անց հասկացա իմ բարեկամի կատակի իմաստը։ Այսպես հայ ժողովուրդը իր փրկությունը երբեք չի կապել իր հերոսների, ազնիվ ու բանիմաց մարդկանց վրա, իր փրկիչները եղել են շաբաթը մեկ կաշին փոխող Ժիրար Սեֆիլյանը, Արման Բաբաջանյանը , Շանթ կամ էլ ոջլոտ Նիկոլ Փաշինյանն ու իր պես փչացածները։ Հովհաննես Թումանյանի թևավոր խոսքով էլ ավարտեմ այս բացատրությունը « Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը՝ որ ներսից ենք փչացած »: Մեր ժողովուրդն ազգային գաղափարախոսությունից խորշում է, իսկ գաղափարի մարտիկների փոխարեն աստվածացնում է փնթի, տգետ, վախկոտ ճիվաղներին: Լևոն Տեր Պետրոսյանը 1997 թվականին պատահական չէր խոստովանել․ « որ եթե ազգին պարտադրվում են ազգային գաղափարախոսություն, ապա դրանով խաչ եք քաշում ժողովրդավարության վրա »։ Դրա համար էլ հետևանքը եղավ այս ամենը ինչը կատարվում է։ Իսկապես հայ ազգը գեղեցիկ մեռնել գիտի․․․․

Գեհենի Առաքել 05․01․2022