Month: Январь 2023

ԲՀԿ-Ի ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՀՀՇ-Ի ՆԱՐԿՈԲԱՐՈՆ

Posted on

« Կան մեռելներ, որոնց անգամ մը ևս պիտի մեռցնել...»։ Սիամանթո  

Մեր ընթերցասեր բարեկամներին ենք ներկայացնում ԲՀԿ-ի նախկին պատգամավոր, ՀՀՇ-ի ոճրագործների ոհմակի անդամ նարկոբարոն Ջանֆիդա գյուղի բնակիչ Ռուստամ Գասպարյանի կյանքի մութ ու արյունոտ էջերի մասին։ Ռուստամ Գասպարյանին ու հանցագործ թմրամոլ որդին՝ Ռաֆո Գասպարյանը, որը Արցախյան վերջի պատերազմի (44 օրյա պատերազմ ) ժամանակ պետք է « հերոսանային » թուրքական « Բայրակթարի » հարվածից, ամեն ինչ իսկույն մոռացվեց։ Ռուստամ Գասպարյանի հանցանքները իր համագյուղացիների հանդեպ, Ռուստամ Գասպարյանը մարիխուանայի տնկարանները, Սյունիքի թունավոր պոչամբարներն ու պոչանքները, Խորհրդային կոլտնտեսությունների ու գործարանների կողոպուտը, այդ թվում իր թմրամոլ որդու հանցանքներն ու մարդասպանությունները:

Գիտեմ շատերի համար ցավալի է լսել ճշմարտությունը, մանավանդ երբ հայերի կամ մյուս ազգերի մոտ ընդունված է ասել․ «Մահացածների մասին՝ կա՛մ լավը, կա՛մ՝ ոչինչ »։ Սակայն դեռ տարիներ առաջ գրել էի, որ այդ բառակապակցությունը հայ կղերական հոգևորականների կողմից է աղավաղվել ու դարձել այդպես, իրականում խոսքը հնչել է այսպես․ « Մահացածների մասին կամ լավը, կամ էլ ոչինչ բացի ճշմարտությունից »։ Տեսնու՞մ եք ճշմարտություն բառը չգիտես ինչու հանել են ու մնացել է միայն այն ինչ ասում է ժողովուրդը։ Սակայն ճշմարտությունը ու փաստերը կեղծելը ավելի մեծ հանցանք է, քան ստելը, անկախ նրանից ոճիր գործողը կենդանի է կամ թե մեռած, ինչպես կասեր Րաֆֆին․ « Կան մեռելներ, որոնց հարկավոր է սպանել »։ Այն որ Ռուստամ Գասպարյանը իր որդու հետ 44 օրյա պատերազմի ժամանակ հայտնվել էր առաջնագծում չի նշանակում թե նրանց մասին պետք է հերոսական լեգենդներ հորինել։ Նրանք գնացել էին առաջնագիծ միայն մարտական ջոկատ տանելու համար, իսկ իրենց վերադարձի ժամանակ էլ եղավ պատահարը։ Բայց եկեք մեկնաբանությունները դադարեցնենք ու հատվածաբար ներկայացնենք Արցախյան պատերազմի ազատամարտիկներից մեկի՝ Ազատ Կառլենի Հովհաննիսյանի հուշագրությունները, որը զետեղված է « ԳՈՂԱՑՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ » գրքում։


Վերևները՝ ՀՀՇ իշխանավորները չէին աշխատում, խելացի մարդկանց չէին ուզում լսել: Ի հայտ էին գալիս իշխող կլաններ և մաֆիոզ խմբավորումներ բոլոր պետական կառույցներում, կամավոր զինվորական մասերում, հետապնդումներից ազատվում էին քրեական հանցագործները, դառնալով «իշխող կուսակցության» անդամներ, և իրենք էին «պատժում» ոստիկաններին: Ժողովրդի համընդհանուր աղքատացումը, մաֆիան հաղթանակում էր, մարմնավաճառությունն ու թմրամոլությունը՝ սովորական երևույթ էր: Ջանֆիդա գյուղում ապագա հրամանատարը, մեկը Հայաստանի նոր «հայրենասերներից», ՀՀՇ-ի անդամ՝ Ռուստամ Գասպարյանը ստեղծել էր մարիխուանայի մեծ տնկարան, և ոչ ոք իրավունք չուներ նրան դիպչել: Հենց Ռուստամն էլ «հովանավորում» էր թմրանյութերի իրացումը, որով հիմնականում զբաղվում էր իմ փեսան՝ Մուշեղը (Պելեն): Հոկտեմբերյանում ստեղծված առաջին ջոկատի հրամանատարը՝ Սամվելը, ումից հետո պաշտոնը խլեց Ռուստամ Գասպարյանը, Սմբոն,Արմենը, Գագոն, Զավենը, որոնց հովանավորում էին նոր կուսակցության առաջնորդները Վազգեն Սարգսյանը, Ալիկ Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, որոնք էլ հետո զբաղեցրին պաշտպանության նախարարի, ՆԳՆ նախարարի, պաշտպանության նախարարի օգնականի պաշտոնները, ստեղծեցին ոչ մեծ ջոկատ Սամվելի գլխավորությամբ (գյուղ Ջանֆիդա) և շրջանում սկսեցին շորթել (ռեկետ) բոլոր պաշտոնյաներին, վաճառականներին, կոմունիստներին: Աստիճանաբար հանրապետությունում փակվում էին բոլոր գործարանները և կազմակերպությունները, ի հայտ էին գալիս կոոպերատիվները: Նույն ձևով վռնդվեց շրջգործկոմի քարտուղարը՝ Վարդանյանը: «Հենց բժիշկ Ռոբերտը և Նորիկ Մնոյանն էին տեղեկացնում Ռուստամ Գասպարյանին այն մասին, թե ղեկավարներից ով՝ ինչով է զբաղվում, ինչ ունի, ինչպես է գումար դուրս գրում: Շտաբի նիստերին որոշումներ էին ընդունում այն մասին, թե ում դեմ՝ ինչ վարկաբեկում օգտագործեն, ղեկավարներից ում վռնդեն, ում նշանակեն, ումից գումար ու թանկարժեք զարդեր պահանջեն։ Պաշտոնները բաժանում էին ոչ միայն գումարով, այլ համաձայնությամբ վճարել «հարկ»: Ընդ որում ՀՀՇ կուսակցության շրջանների բաժանմունքները ստացել էին երաշխիք իրենց անպատժելիության մասին ներքին գործերի նախարար՝ Վանո Սիրադեղյանից և պաշտպանության նախարար՝ Վազգեն Սարգսյանից: ՀՀՇ-ի զինված ջոկատների անդամներից շատերը, չնայած զինվորական կրթության բացակայությանը, իրենք իրենց նշանակեցին հրամանատարներ: Դրա հետ մեկտեղ պնդում էին, որ մարտական գործողությունների ժամանակ նրանք, իբրև թե կարողացել են ոչ միայն ավարտել միջնակարգ դպրոցը, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունները: Բնականաբար, ժողովուրդը դադարեց նրանց հարգել: Ինչպես կասեր Րաֆֆին․ « Կան մեռելներ, որոնց հարկավոր է սպանել »։

Ավելին իմանալու ու համար « ԳՈՂԱՑՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ » գրքում։ Կարդալու համար մտնել հղումով ԳՈՂԱՑՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ