Month: Сентябрь 2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ ՈՒ ՀԱՅԵՐԸ

Posted on

« Ազգերը անմահական չեն: Եւ եթէ մի ազգի մահուան պատճառը իր իսկ ներսից է »: Հովհաննես Քաջազնունին

Վերջին տարիներին են միայն սկսել « Օվերտոնի պատուհան », չեմ փորձի այն մանրացնել, սակայն համառոտակի կբացատրեմ։ Օրինակի համար եթե հասարակությունը ինչ-որ չափանիշներից ելնելով մերժում է այս կամ այն գաղափարը կամ ծրագիրը, ապա գործի է դրվում քաղտեխնոլոգիաների տարբեր մոտեցումները, դա կլինեն հասարակական կամ սոցիալ տնտեսական, այդ թվում հասարակական խմբեր կամ հայտնի դեմքեր, որոնք համոզում են ու ներկայացնում են, որ տվյալ միտքը ու գաղափարը ճիշտ է, որովհետև ժամանակը ու պայմանները դա են պարտադրում, տարբեր ճանապարհնեով, շեղում են հասարակական կարծիք և դարձնում իրենց համար ոչ միայն օգտակար, այլև թույլատրելի Արևմուտքի ու ԱՄՆ ի հետախուզական ծառայությունները բազմիցս անգամ կիրառելով Օվերտոնի պատուհանը պարտադրում են երկրներում իրականացնել ոչ միայն գունավոր հեղափոխություններ, այլև ազգամիջյան, կրոնական պատերազմներ, այդ թվում ետին պլան մղելով ազգային ու ընտանեկան արժեքները ստանալ իրենց համար օգտակար որոշումներ։ Այսքանը « Օվերտոնի պատուհանի » մասին։

Իսկ հիմա պարզենք թե ինչպես « Տրոական ձի » կոչված Արևմուտքի ծրագիրը մտավ Հայաստան կործանելով ամեն ինչ ներսից, չնայած կործանելու բարենպաստ պայմանները նախորոք ստեղծվել էին հայ ժողովրդի կողմից, դեռ մի քանի դար առաջ, սակայն արագացնող գործընթացը խթանվեց հենց Արևմուտքի էմիսարների կողմից՝ Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամի » ու բևեռական շնագայլերի կողմից։ Սակայն չխորանանք Սորոսի հիմնադրամի գործունեության մեջ միայն կենտրոնանանք այդ բացահայտումներին։ Նախ նշենք որ « Բաց հասարակության հիմնադրամը » – Հայաստան (այսուհետ՝ OSFA կամ Հիմնադրամ) ավելի քան 63 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել Հայաստանին 1997 թվականից ի վեր: հետաքննող լրագրողական լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ և ընտրությունների և պետական ծախսերի մոնիտորինգ իրականացնող կազմակերպություններ և այլն։ Այդ ֆինանսական միջոցներից նաև օգտվեցին նաև «Վերսուս» ստուդիայի հիմնադիր Տիգրան Պասկեւիչյանը ու Արա Շիրինյանը ( Versus — латинское слово, означающее «против» Versus Studio/Վերսուս ստուդիա ) Այդպիսով 2015 թվականին « Վերսուս » ստուդիա և թուրքական « Tarih Vakfı » Պատմության հիմնադրամի (նախկինում՝ Տնտեսական և սոցիալական պատմության թուրքական հիմնադրամ) կողմից նկարհանվում է « ՓԱԿ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ » վավերագրական ֆիլմն․ կրկնում եմ « Վերսուս » ստուդիան Թուրքիայի պատմության հիմնադրամի (Tarih Vakfı) համագործակցությամբ և Ստամբուլի « Ժամանակ » օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի անշահախնդիր աջակցությամբ։

Ֆիլմում նկարահանվել են անցած շուրջ 25 տարվա ընթացքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կանոնավորման գործընթացում կարևոր դերակատարում ունեցած պետական պաշտոնյաններ, հասարակական գործիչներ և գործարարներ։ Նկարահանումները կատարվել են Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում։

Ֆիլմը ստեղծվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի դրամաշնորհային ենթածրագրի շրջանակներում:

Ֆիլմի տևողությունը՝ 54 րոպե։ Հեղինակներ՝ Տիգրան Պասկեւիչյան (նախագծի ղեկավար, սցենարիստ), Արա Շիրինյան (ռեժիսոր)։

Հիմա հուսամ ֆիլմը դիտողները հետևություններ կանեն ու կհասկանան թե ինչպես հայ ժողովուր քանդեց իր երկիրն ու բնօրանն։ Միայն հիշեցնեմ Րաֆֆու խոսքերից մի քանիսը․ « Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ, և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա »։ Րաֆֆի․

«Շունը երբ ղասաբ խանա կմտնի, մի ոսկոր նվեր կառնե (երբ թուրքը հայի

տուն է մտնում, ձեռքը դատարկ դուրս չի գալիս)»։

« Փնտրեք հայի սուրն այնտեղ, որտեղ հայի արյուն կա » : Րաֆֆի

Գեհենի Առաքել 28․09․2023

Tarih Vakfı Պատմության հիմնադրամը (նախկինում՝ Տնտեսական և սոցիալական պատմության թուրքական հիմնադրամ) ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1991 թվականի սեպտեմբերի 14-ին՝ համախմբելով տարբեր մասնագիտությունների և ծագման մարդկանց, հատկապես պատմաբաններին և սոցիոլոգներին, նպատակ ունենալով բարելավել պատմական իրազեկությունը Թուրքիայում։ Հիմնադրամի հիմնադիրներից Օրհան Սիլիերը հայտարարեց, որ իրենք հիմնադրել են 1980թ. սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացին նպաստելու և այն ասպեկտներում, որտեղ Թուրքական պատմական ընկերությունը բացակայում էր, արդյունավետ գործելու համար։

ԻՆՉՈՒ՞ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ

Posted on Updated on

« Փնտրեք հայի սուրն այնտեղ, որտեղ հայի արյուն կա » : Րաֆֆի

ԶԱՎԵՇՏԱԼԻ Է երբ ամեն քոսոտ խոսում է մեր պարտության պատճառներից, անգամ Տիկտոկի մինետուհիներն են խոսում պարտությունից, արժեքներից։ Իսկ ավելին անտանելին նա է, երբ դավաճանն է խոսուում՝ դավաճանությունից, իբր թե հո մենակ ես չե՞մ դավաճանել, բոլորս ենք դավաճանաել․․․ Ինչպես Արայիկ Հարութունյանն էր արդարանում, ցույց տվեք մի ապիկար սրիկայի, որը չի նպաստել մեր պարտությանը։ Քոսոտ բլոգերներից սկսած վերջացրած քաղաքական գործիչներ կոչվածների աղբակույտը, հեռուստաաստղեր, երգիչ կոչված աղբակույտը, գեներալ ու պատգամավոր, մտավորական ու հոգևորական մի խոսքով բոլորը սկսած երկրապահներից վերջացրած շարքային էլեկտրիկը։ Այդքանից հետո հիմա ամեն փնթի օնլայն կամ ելույթ է հրապարակում թե « ինչու՞ պարտվեցինք», իրենց կարճ ուղեղով փորձում են լայքել հավաքել իրենց էշության համար, ահա այդ բիոմասան, որը անգամ դժբախտության վրա է լայքեր հավաքում։

Իսկ պարտության պատճառների մասին խոսելիս ոչ մեկ իրավունք չունի խոսել բացի մարդկանցից, որոնք վաղուց էին տեսել դավաճանությունը, դեռ 1988 թվականի Երկրաշարժից սկսած, երբ ապիկար հանցագործները թալանում ենի ոչ միայն Աղետի գոտու համար ստացված միջազգային հումանիտար օգնությունը, այլև աղետի շինհրապարակների համար նախատեսված շինարարական տեխնիկան ու վերամբարձ կռունկները, որոնք մետաղի ջարդոնի գնով վաճառեում էին Իրանին։ Գուցե մոռացել եք, որ դրա հմուտ վարպետը՝ Անդրանիկ Քոչարյանն է, որը հիմա ԱԺ ում անվտանգության խորհրդի ղեկավարն է։ Եթե անվտանգությունը դավաճան հանցագործի ձեռքին էր, էլ ի՞նչ պետք է լիներ․․․

Իմ ազատամարտիկ ընկերների հուշագրությունները ու գրքերը վաղուց եմ հրապարակել, որոնք զգուշացրել էին այս օրվա աղետի մասին, բոլոր մանրամասնություններով։ Այնպես չէր, որ նրանք գուշակություն էին անում կամ պայծառատես էին, նրանք գիտերին անուն առ անուն, թե ովքեր են երկիրը քանդողները։ Ազատամարտիկ ընկերներս պնդում են, որ մեր այս պարտության պատճառները պետք է փնտրել 1992 ին, երբ ՀՀ իշխանությունների դավաճանությամբ ու դավադրությամբ հանձնեցին Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը ու Արծվաշենը ավանը։ Ես « Ազգադավը » գրքում գրել եմ ովքեր ու ինչպես ծախեցին այդ տարածքները, ուղղակի այս ամենից խուսափելու համար պետք էր միայն կարդալ գիրքը ու հետևություններ անել, ցավոք սրտի Հայաստանում արգելվեց այդ գիրքը, որովհետև հանցանքների ու դավաճանությունների կնքահայրերը մնացին անպատիժ իսկ նրանց ժառանգներն ու ընկերները շարունակեցին դավաճանի կիսատ թողածը։

Կրկնում եմ կրկին, որ այս պարտությունների պատճառը պետք է փնտրել 1992 ին երբ սպարածերտ կոչված ազգադավ Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով դաշնակ Շահեն Մեղրյանի ձեռքով հանձնեցին Շահումյանի շրջանը իր 12 գյուղերով, բնակիչներով, զենքի ու զինամթերքի պահեստներով, մի քանի տասնյակից ավելի ռազմական տեխնիկա, այդ թվում դավադրաբար ծուղակը գցելով շրջանում ներկա ինքնապաշտպանական ջոկատներին։

Շահումյանի դավաճանության մասին մոռացեց ամեն ինչ, անգամ փաստագրությունը ու հուշերը, դավաճանների անունները ու ականատեսներին։ Բավական է միայն հիշել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1 հուլիսի, 1992 թ. թիվ 127 (472) որոշումը․ « Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածի անկման պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին »։

Այդ մասին անգամ համացանցում ոչինչ չկա ամեն ինչ ջնջեցին, սակայն ինձ մոտ կա պահպանված որոշ մանրամասներ, որը հրապարակված էր « Ազգադավը » գրքում։ Ինչպես տեսանք բոլորս ՀՀ իշխանությունները Արցախը Արայիկ Հարութունյանի ձեռքով հանձնեցին Ադրբեջանին նույն հաջորդականությամբ նույն սցենարով ու նույն ծրագրով։ Ու այդ ամենի կիզակետում ինչպես միշտ Անդրանիկ Քոչարյանն է իր նախկին ու ներկա շրջապատով։

Այնպես որ կրկնում են ո՛չ մեկ իրավունք չունի խոսել ՄԵՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ հետևանքների ու պատճառների մասին։

Գեհենի Առաքել 27․09․2023 թ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը

«Հայաստանի Հանրապետություն», 1 հուլիսի, 1992թ., թիվ 127 (472)

Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածի անկման պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է

1. Ստեղծել Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածի անկման պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ

Այվազյան Սմբատ Ժիրայրի – Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Խաչատրյան Հրանտ Հրաչի – «Սահմանադրական իրավունք» միավորումից

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ

Աբգարյան Երջանիկ Ավետիսի – Հայոց համազգային շարժումից
Արշակյան Ազատ Լևիկի – Քրիստոնեաժողովրդավարական միավորումից
Բալայան Կիմ Գաբրիելի – Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից
Զոլյան Սուրեն Տիգրանի – Գերագույն խորհրդի Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովից
Հակոբյան Լեոնիդ Սամսոնի – Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովից
Հարությունյան Յուրիկ Հայկազի – Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովից
Ղազինյան Ռաֆիկ Սերյոժայի – Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովից
Մանուչարյան Ալեքսանդր Արամի – Ազգային ինքնորոշում միավորումից
Մարգարյան Մարզպետունի Շիրակի – ՀՀ ԳԽ պատգամավոր
Մնացականյան Ռոբերտ Աշոտի – Հայաստանի ռազմկավար-ազատական կուսակցությունից
Նավասարդյան Աշոտ Ցոլակի – Հայաստանի հանրապետական կուսակցությունից
Շահմուրադյան Սամվել Սարգսի – «Արցախ» պատգամավորական խմբից
Շահնազարյան Դավիթ Սուրենի – Գերագույն խորհրդի անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովից
Քոչարյան Շավարշ Միքայելի – Ազգային ժողովրդավարական միությունից

2. Վերոհիշյալ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության կարգը սահմանել, համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական և հատուկ հանձնաժողովների կանոնադրության 18, 19, 23, 24 հոդվածների և IV գլխի:

3. Հանձնարարել Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածի անկման պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ժամանակավոր հանձնաժողովին, երկշաբաթյան ժամկետում Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել իր ուսումնասիրության արդյունքները համապատասխան եզրակացություններով ու առաջարկություններով:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Բ. Արարքցյան
29 հունիսի 1992 թվականի, քաղ. Երևան

ինչպես դա եղավ 1992 թ. Շահումյանի անկման պատճառները քննող Գերագույն խորհրդի հանձնաժողովի աշխատանքի ամփոփման ժամանակ:


Քննվում են Շահումյանի շրջանի անկման պատճառները

«Երկիր», 22 հուլիսի, 1992, 138 (227)

Հուլիսի 21-ին կայացավ ՀՀ Շահումյանի շրջանի անկման պատճառները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ ԳԽ պատգամավորները եւ Երեւան ժամանած Շահումյանի շրջանի ղեկավարները։

Ինչպես տեղեկացրեց ժամանակավոր հանձնաժողովի համանախագահ Հ. Խաչատրյանը, որոշում է ընդունվել հանձնաժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ ԳԽ պատգամավորները եւ Երեւան ժամանած Շահումյանի շրջանի ղեկավարները։

Ինչպես տեղեկացրեց ժամանակավոր հանձնաժողովի համանախագահ Հ. Խաչատրյանը, որոշում է ընդունվել հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկություններն առայժմ չտրամադրել մամուլին։

ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՊՏԱԿԸ՛, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Posted on

« Ունեինք աչք ու չուզեցինք տեսնել։ Երբ տեսանք, չուզեցինք հավատալ…»: Շահան Նաթալ

Շատերին մոլորեցնում են թե Արցախյան վերջին պատերազմը Հայաստանի ու Արցախի պարտությունը պարտադրել են դրսից, կամ օտար ուժեր, որպեսզի երկար բացատրություններ չլինեն, ուղղակի ներկայացնում ենք հրահրված պատերազմի մեղավորներին ու պատճառների փաստագրությունը։ Իսկ ավելին իմանալու համար կարդացեք Գեհենի Առաքելի գրքերը, որտեղ ներկայացված է ոչ միայն Հայ ժողովրդի ներկան այլև անցյալի ու ապագայի ողբերգական ու ցավալի փաստագրությունը։

« Հայկական հողը ևս մեկ Վազգեն Սարգսյանի չի դիմանա և կգահավիժի դժոխք »:«Մտորումներ « Պազոլինի»-ից հետո » գրքից

  1. « Ասում եմ որպես պատերազմական վիճակում զինված ուժերի գլխավոր հրամանատար, հանկարծ որեւէ մեկդ չկասկածի էդ հրամանատարական հատկությունների վրա, որեւէ մեկդ »: Նիկոլ Փաշինյան 26 նոյեմբեր 2018 թ
  2. «Մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով, այլապես մենք կպարտադրենք խաղաղություն »։ Նիկոլ Փաշինյան 7 Ապրիլ 2019 թ
  3. «Ես Արցախի բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական»։ Նիկոլ Փաշինյան 8 Ապրիլ 2019 թ
  4. «Արցախը Հայաստան է և վերջ, միացո՜ւմ»։ Նիկոլ Փաշինյան. Ստեփանակերտի 5 Օգոստոս 2019 թ
  5. «Հայաստանի քաղաքացին այլևս Դեր Զորի ճամփորդը չէ»։ Նիկոլ Փաշինյան 3 Հոկտեմբեր 2020 թ
  6. «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. »։ Նիկոլ Փաշինյան 16 Նոյեմբեր 2020թ
  1. « Եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել․․․ Եթե բոլորին թվա, որ մենք պարտվել ենք, մենք մեզ պարտված չենք համարի.»։ Նիկոլ Փաշինյան 27 Սեպտեմբեր 2020 թ
  2. «Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը »։ Նիկոլ Փաշինյան 16 Դեկտեմբեր 2020 թ
  3. «Գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար »։ Նիկոլ Փաշինյան 7 Հունիս 2021 թ
  4. « Էյվազլի և Չայզամի նշել եմ, որ պարզ լինի՝ խնդրո առարկա կետերը գտնվում են ՀՀ տարածքից դուրսր »։ Նիկոլ Փաշինյան 27 օգոստոս 2021 թ
  5. « 86. 600 քառ կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը »։ Նիկոլ Փաշինյան 22 Մայիս 2023 թ
  6. « Ո՞վ է ծախել հողերը, ծախել ենք ազգովի, դավաճան չփնտրեք․»։ Արայիկ Հարությունյան 11 Նոյեմբեր 2020 թ