Month: Декабрь 2022

ՄԵՌԵԼՆԵՐ ԿԱՆ, ՈՐՈՆՑ ՊԵՏՔ Է ՍՊԱՆԵԼ

Posted on Updated on

« Մեռելներ կան, որոնց պետք է սպանել »։ Րաֆֆի

Ճիշտն ասած շատերը այս ոսկե բառերի իմաստը չեն հասկանում, սակայն, մեծ վիպասան Րաֆֆին ավելի իմաստուն էր, քան որևէ մարգարե կամ պայծառատես։ Րաֆֆու մեծությունը կասկածի տակ դնել հնարավոր չէ։ Եթե նա ոչ մի վեպ կամ ստեղծագործություն չգրեր, այլ միայն ներկայացներ այս նախադասությունը, նորից կկոչվեր «տաղանդավոր մտքի տեր» մարդ։ Րաֆֆին իրոք Մեծություն էր, համաշխարհային մասշտաբի, նրա թողած ժառանգությունը կերազեր ցանկացած ժողովուրդ, սակայն մեր ժողովուրդը այդպես էլ չկարողացավ արժանավայել գնահատել ու սովորել Հայ գրականության ու պատմության տիտաններից մեկի ճշմարիտ պատվիրանները։ Ինչևէ… Ուրեմն ինչո՞ւ մարգարե Րաֆֆին պետք է արտահայտեր այդ իմաստուն միտքը մեռելների մասին։ Չնայած շատերը կարծում են, թե Րաֆֆին վիպասան է, ես կասեի տաղանդաշատ Ուսուցիչ։ Նրա ամեն մի գրած միտքն ու խոսքը ուսուցանում է ճշմարտություն։ Առհասարակ Հայոց Մեծերի մտքերը ուսուցողական են ու գաղափարական։ Րաֆֆին լավ գիտեր մեր ժողովրդի թույլ և ուժեղ կողմերը, գիտեր ավելի լավ քան որևէ մեկը։ Նա գիտեր ոչ միայն հայերին, այլև թուրքերին, պարսիկներին, քրդերին, եզդիներին, ռուսներին, հրեաներին ու շատ ազգերի, որոնց մասին գրել էր իր գրքերում։ Նա լավ գիտեր հայերի փառամոլությունը, գիտեր քծնելու ու շողոքորթելու արատների մասին։ Լավ ծանոթ էր դասակարգային խավերի մտավոր ու գիտական չափանիշները ու բնավորության գծերը, սկսած հոգևորականներից, վերջացրած թափառական բոշաներով ։ Րաֆֆին լավ ծանոթ էր առևտրականներին, որոնց սրբությունը փողն էր ու ոսկին։ Լավ ճանաչում էր տգետ ու աստվածապիղծ հոգևորականներին, ճանաչում էր դավաճան մելիքներին ու իշխաններին, փաշաներին և խաներին, գեներալներին ու մտավորական կոչվածներին։ Գիտեր նաև ռամիկին ու շինականին, գյուղացուն ու գաղափարի մարտիկին։ Րաֆֆին լավ գիտեր, որ հայերը անհատապաշտ են ու կուրորեն հավատում են չեղած բաներին, նա լավ հասկանում էր, որ այդ ամենի պատճառը տգիտությունն է, որ կրթելով ժողովրդին հնարավոր է ձերբազատվել միջնադարյան խավարամիտ բարքերից ու սովորություններից։ Անհատապաշտություն թուրք փաշայի ու ռուս չինովնիկների հանդեպ, անհատապաշտություն աստվածապիղծ տգետ հոգևորականների հանդեպ, դավաճան ու ազգադավ իշխանների ու բեկերի հանդեպ։ Րաֆֆին, ինչպես Գարեգին Նժդեհը, գիտեր, որ ցանկացած մարդու մեջ կա Գերմարդկային, Գերբնական ուժ ու հնարավորություն, որը պետք է բացահայտել ինքնաճանաչմամբ։ ( Քո մեջ մի գանձարկղ կա անբավ ու անհաշիվ հարստությամբ, բայց դու չես օգտվում նրանից, որովհետև քեզ պակասում է այդ արկղի ոսկե բանալին` ինքնաճանաչությունը: Դու օժտված ես անսպառ հոգեկան ուժով, որոնց մեծագույն մասը անինքնաճանաչության պատճառով շարունակում է մնալ քնած վիճակում և անօգտագործելի: Ինքնաճանաչությամբ կարելի է դառնալ մագնիսական մի ամպ, որ չի խորտակվում և ոչ մի ուժից: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ )Սակայն, խավարամիտ մարդու մոտ բացակայում է իրեն հարգելու «ես»-ը, ու ի հայտ է գալիս անհատապաշտությունը ու ստրկամտությունը։ Րաֆֆին գիտեր, որ մեռելներ կան, որոնք մահից հետո դառնում են կուռք, դա մեռելապաշտության կանոնի ամենակարևոր նախադրյալներից մեկն է։ Ես բազմիցս գրել եմ այդ արատավոր խոսքի մասին, որը բոլոր դարերում ու ժամանակներում դարձավ չարիքի աղբյուր։ Նկատի ունենալով այն խոսքը, որը օգտագործել են միշտ ամեն պատահած առիթով, թե « Մեռելների ետևից միայն ասում են լավը, կամ ոչինչ »։ Այնուամենայնիվ, Րաֆֆին այս մտքի կողմնակիցը չէր ու լավ հասկանում էր, որ այդ խոսքերը ավելի վտանգավոր են, քան թշնամու բանակները։ Կարծում եմ կարիք չկա այս հավելվածում նորից գրել այդ ասացվածքի մասին, քանի որ դրա մասին կարող եք կարդալ իմ հավելվածներում (մեռել- էլ- կա-մեռել -էլ) ։ Այդպիսով Րաֆֆին գիտեր, որ շատ մեռելներ իրենց մահից հետո դառնում են հերոս ու անգամ սրբացվում են՝ դառնում առաքելական, ու վերջապես դառնում են կուռք։ Այս ամենի պատճառը իհարկե իմ ասած բանաձևն է, որը արգելում է դավաճանի ու հանցագործի ետևից վատը, ավելի ճիշտ ճշմարտությունը ասել, դա էլ պատճառ է դառնում մոռանալ նրա կենդանության ժամանակ գործած հանցանքները ու ոճրագործությունները։ Հիշողության կորուստը տարիներ հետո կարող է այդ մեռած հանցագործին դարձնել հերոս, ինչպես եղավ մեր շատ հանցագործների հետ, սկսած Կարեն Դեմիրճյանից վերջացրած Անդրանիկ Մարգարյանով, դե ոճրագործ « Սպարապետին » չհաշված։ Րաֆֆին լավ գիտեր, որ ժողովրդի մի որոշ զանգված ամեն գնով փորձելու է, դավաճանի ու հանցագործի գործած հանցանքները իր մահից հետո պարտկել ու քողարկել։ Քանի որ սեփական շահերը այդպես են պահանջում, նույնիսկ պարտադրում են։ Այս տարբերակում կարելի է նշել կուսակցությունները, իրենց դավաճան ընկերների հանցանքները քողարկում են, որպեսզի չարատավորվի կուսակցության անունը։ Առհասարակ դա վերաբերում է կրոնական, հասարակական, նույնիսկ ընտանեկան ու անձնական միջավայրում։ Եթե հաշվի առնենք պատմական բոլոր ժամանակները, ապա կհամոզվեք։ Օրինակ դաշնակցությունը մինչև հիմա փորձում է քողարկել իրենց կուսակցության՝ երիտթուրքերի հետ համագործակցության հանցանքը։ Նույնիսկ ՀՅԴ կենտրոնական բյուրոն մինչև հայկական մեծ եղեռնը ձեռք ձեռքի տված երիտթուրքերի հետ զինաթափում էր հայ բնակչության, նույնիսկ կոչ էր հղելով. « Տվե՛ք ձեր քվեն « Իթթիհաթին »: Սակայն այս օրինակը եզակի չէ, քանի որ այդ հանցանքների ետևում կանգնած էին անհատներ, որոնք ներկայացնում էին կուսակցությունը։ Ու խոսելով այդ անհատի դավաճանության մասին, մեծ համակրանք կարող էր առաջանալ նաև կուսակցության հանդեպ, դրա համար ձեռնտու չէր ի լուր հայտարարել նրա հանցանքների մասին, սակայն ամեն ինչ արվում էր կուսակցության կողմից ջնջելով նրա մասին վատ հիշողությունները։ Նույնիսկ ահաբեկության ու դավադրության միջոցով լռեցնել այդ մասին։ Այդպիսով իրենց կուսակցական ընկերոջ գործած հանցանքների հետքերը, վերացնում էր կուսակցությունը՝ ներքաշվելով հանցանքների մեջ։ Այստեղ տեղին կլիներ բերել մի օրինակ։ Դաշնակցական կուսակցությունը հերոսացրեց Շահեն Մեղրյանին՝ կոծկելով նրա դավաճանության փաստերը։ Չնայած նրան, Շահումյանի դավաճանության փաստը կար ու հազարավոր շահումյանցի փախստականներ դրա մասին էին բարձրաձայնում։ Սակայն Մեղրյան Շահենը միակը չէր, որ դավաճանություն էր գործել։ Նրա հանցակից ընկերն էր Վազգեն Սարգսյանը, որը նույնպես հերոսացվեց հանցագործ ոհմակի կողմից, քանի որ իրենց կուսակցության շահը այդպես էր պահանջում։ Դրան կարելի է գումարել դաշնակցական Վահան Հովհաննիսյանի քաղաքական գործունեությունը, քանի որ նա անմասն մնաց Հայաստանի Հանրապետության երեք դավաճան նախագահների համագործակցությունից, բայց նրա մահը կարծես թե ջնջել տվեց դավաճանության բոլոր փաստերն ու հետքերը։ Ինչպես տեսնում ենք, փաստը հիմնավոր է։ Րաֆֆին լավ գիտեր, որ անհատապաշտ կուսակցությունները ու միությունները ամեն ինչ անում են, որպեսզի իրենց դավաճան մեռելների հանցանքները ջնջեն, հետո հերոսական կերպար դարձնելով, գունազարդված փառավոր ձևով ներկայացնեն սերունդներին։ ՈՒ տարիներ հետո այդ հանցագործը դառնալու է կուռք, փարոս եկող սերունդների համար։ Նրան երկրպագելու են, որպես ազգի հերոս ու փրկիչ այդպես էլ չիմանալով, որ ժամանակին նա եղել է հանցագործ ու ոճրագործ։ Ինչպես եղավ Վազգեն Սարգսյանի տարբերակում։ Րաֆֆին ականատես էր եղել նման հանցագործությունների, դրա համար էլ հասկանում էր, որ կուսակցությունները իրենց մեռելներին դարձնելու են ժողովրդի գլխին Չարիք։ Բազմաթիվ անգամ ինձ գրել են, թե ինչո՞ւ եմ մեռելների ուրվականների հետ կռիվ տալիս։ Ծիծաղելի է, երբ այդպիսի հարց տվողը անգամ չգիտի տարրական բաներ, որը կոչվում է « Պատմություն »։ Պատմություն, որի առանցքում հենց այդ ուրվականներն են, տգիտությունն այնպեսի չափերի է հասել, որ կարծում են, թե ես Դոն Կի Շոթի նման հողմաղացների հետ եմ կռիվ տալիս, իրականում երևի չգիտեն, թե Սերվանտեսը ինչ ի նկատի ուներ՝ ներկայացնելով իր հերոսին։ Մի խոսքով, հարցը ուրվականը չէ, այլ ուրվականի անունով ու անունից գործող մարդիկ, եթե կարելի է նրանց մարդ կոչել։ Երևի շատերը չգիտեն, որ Հանրապետական կուսակցության հիմքում ընկած է Վազգեն Սարգսյանը, ոչ թե Աշոտ Նավասարդյանը, որը ստեղծել է այդ կուսակցությունը։ Երկրապահ կամավորական միության ու Արցախի պատերազմի հաղթանակի առանցքում նորից Վազգեն Սարգսյանն է։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետության առանցքում է Վազգեն Սարգսյանի անունը։ Ինչպես տեսնում ենք, պետության հիմքում Վազգեն Սարգսյանն է։ Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները ամեն ինչ կապում նրա հետ, ազգային հերոսների առաջին հորիզոնականում նորից նա է, չնայած նա երբեք պատերազմի դաշտում չի եղել, ոչ մի հերոսություն չի արել։ Չհաշված իր ոճիրները, որոնք անհնար է ներկայացնել մեկ գրքում։ Իհարկե «Ազգադավը» գրքում մասամբ ներկայացված է փաստագրության մի փոքրիկ մասը։ Իզուր չէր, որ նրան դարձնելու էին հավերժական « Երկրապահ »։ Բոլորս գիտենք, որ այդ « Երկրապահ » կոչվածը հարյուրավոր տղաների խոշտանգեց ԿԳԲ-ի կառափնարաններում։ Իսկ նրա « Կոմսոմո » լինելու փաստը քողարկեցին։ Թաքցրեցին նրա մոլագարությունն ու շիզոֆրենիան, բանակի հետ կապ չունենալու փաստը, նորակոչիկ զինվորների սպանդը Լաչինում ու Արծվաշենում, ժամկետային զինվորների, գյուղացիների ու պատգամավորների՝ այդ թվում կանանց հանդեպ նրա գործադրած բռնությունը ու ծեծը։ Խորհրդային ԿԳԲ ի հետ համագործակցության ու Բիշքեկյան զինադադարի դավաճանության փաստերը։ Մի խոսքով գլխիվայր շուռ տված ներկայացրեցին սերունդներին սպարապետի կերպարը։ Փնթի կռազի շոֆեռ Մանվելի գլխավորությամբ ամեն տարի եռասերունդ երկրապահը ոճրագործի գերեզմանին երդվում է ու դառնում «Ենիչերի քերթողներ », դառնալով չարիք ժողովրդի ու պետության համար։ Ահա մեռել, որի մահից հետո շարունակում են ապականել սերունդներին, ապականել բնությունը ու մարդկությանը նույնիսկ ապականելով անցած պատմության հերոսական էջերը։ Այդպիսի մեռելները ապականել են մեր պանթեոնի հերոս նահատակներին։ Եռաբլուրում հանգչող հայորդիների հանգիստը խանգարում է ոճրագործ Վազգեն Սարգսյանի դիակը, իսկ Կոմիտասի պանթեոնի հանգիստը՝ Կարեն Դեմիրճյանի ու Անդրանիկ Մարգարյանի ներկայությունը։ Մի՞թե չեք տեսնում թե ինչպես են չարագործները պղծում մեր սրբավայրերը ու հերոսների հիշատակները։ Իսկ ինչո՞ւ ձեր կարծիքով փնթի Կռազի Շոֆեռը մեդալ շնորհեց ազգային հերոս զորավար Անդրանիկին, որովհետև գիտեն որ ժողովուրդը լռելու է, որովհետև ժողովուրդը չգիտի գնահատել իր հերոսներին։ Որովհետև ժողովուրդը վախեցած է ճշմարտություն լսելուց։ Որովհետև իրենք են տերը ժողովրդի ու պետության ու այդ տիրոջ իրավունքը տվել է հենց ձեր ասած Ուրվականը, իմ կռիվը այդ սաղ ու սատկած ուրվականների դեմ է, որը դարձել են պատուհաս ժողովրդի գլխին։ Մի՞թե չեք տեսնում, որ այդպիսի մեռելները վտանգավոր են ամեն առումով, այդպիսի մեռելների տեղը աղբանոցն է։ Րաֆֆին իզուր չի ասում. « Մեռելներ կան, որոնց սպանել է պետք»։

Գեհենի Առաքել Գեհենի Առաքել 5/06/2016

Կան մեռելներ, որոնց անգամ մը ևս պիտի մեռցնել… Սիամանթո

« ՉԵՆ ՓՈԽՎՈՒՄ ՀԻՄԱՐՆԵՐՆ ՈՒ ՄԵՌԵԼՆԵՐԸ»։ ՉԵՐՉԻԼ

« Կան ողջեր, որոնք շատ մահացածներից ավելի մեռած են»:

«Մահացածներ կան, որոնց մեջ կյանքը ավելի շատ է:
Բայց կան նաև ողջեր, որոնք շատ մահացածներից ավելի մեռած են»:

https://vk.com/video539311722_456240414