Month: Январь 2017

ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻՔ Է, ԻՍԿ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊՂԾՈՒԹՅՈՒՆ

Posted on Updated on

« ճանաչել  զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ »:

Մեսրոպ Մաշտոցը

Առհասարակ միշտ շեշտել եմ, որ Հայ ՄԵԾԵՐԸ իրենց պատվիրաններում ու խորհուրդներում ներկայացրել են ու ահազանգել, որ հայ ժողովրդի տառապանքների հիմնական պատճառը, դա ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ է; Ու ամենաաղետալին այն է, որ տգետներն են խոսում տգիտությունից ՝ մոռանալով իրենց տգիտության մասին: Ազգային տեսակ է, մեր աչքի փուշը չենք տեսնում, սակայն տեսնում ենք ուրիշի աչքի գերանը: Տգիտությունը Չարիք է ոչ միայն հասարակության համար, այլև հենց վնասակար է տգետների համար, որովհետև իրենց տգիտությունից է գալիս ստրկամտությունն ու դավաճանությունը: Տգիտությունից է ծնվում հաճոյանալն ու քծնանքը, կեղծավորությունն ու հետույք մտնելու ավանդույթը: Այն որ ՀԱՅ ժողովուրդը դադարել է գիրք կարդալ կամ իրար գիրք նվիրել՝ դա փաստ է: Սակայն, երբ փնթի տգետներն են սկսում գրքեր գրել՝ մեծարելով իրենց հերթական տիրոջը կամ թուլափայ տվողին, դա արդեն դարձել է ՀԱՅԿԱԿԱՆ իրականության կարևոր մասը: Հենց դրա հետևանքով են, որ եկող երիտասարդ սերունդներին ներկայացնում են ՓՆԹԻՆԵՐԻ ՈՒ ՏԳԵՏՆԵՐԻ թողած տգիտությունը, որպես ժառանգություն: Երիտասարդ սերունդը փոխարեն մեծանա առողջ ու գիտելիքների ձգտող, դառնում է պատանի երկրապահ, հետո երիտ -կուսակցական, իսկ վերջում էլ տգետ ենիչեր, որը ստրկամտությամբ չի զիջում իր հայրերին: Տգիտությունը ոչ միայն չարիք է, այլև Դավաճանություն… Իսկ դավաճանը ոչնչով չի զիջում հայրենիքի թշնամուն, ինչպես ասում էր Գարեգին Նժդեհը. « ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԶԻՆԱԿԻՑ Է ՈՒ ԵՂԲԱՅՐ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՆ » : Այնպես որ չեմ փորձի մեկնաբանել ու բացատրել այդ աղետի հետևանքներն ու ՉԱՐԻՔԻ մասին, կներկայացնեմ մեր մեծերի պատվիրանները անփոփոխ ու ամբողջական պատկերով:

« Հայոց քսան տարիների պատմությունը կեղծեցին միայն հանցագործները, որովհետև իրենց հանցանքների սկիզբը այնտեղից է սկսում »: ԳՀ © ԱՌ 2014

Գեհենի Առաքել 26/01/ 2017

« Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ »: Րաֆֆի

«Ի՞նչ անեն հայերը, ի՞նչ հող ածեն իրանց գլխներին, մի՜թե առանց ուսումի, առանց գիտության և առանց լուսավորության մարդ կարո՞ղ է կատարյալ մարդ լինել, յուր օգուտը ճանաչել, յուր վնասը հեռացնել, յուր ազգը սիրել և յուր հայրենիքը պաշտել»: Րաֆֆի

« Ազգս երբէք չէ կարող կրթության կատարելագործությանը հասնել, քանի նորա մեջ չէ զարգացած ընթերցանության սերը »: Րաֆֆի

« Ողորմելի ժողովուրդ » Երկար և ձիգ տարիների բռնակալության հարկը և գերությունը բարբարոս իշխանների թրի տակ ոչինչ չեն կարողացել ավելացնել այդ ազգի հոգու մեջ, բացի մի կեղտոտ կեղծավորություն և մի ստոր, փոքրոգի խոնարհություն »: Րաֆֆի

« Բայց ավա՛ղ, հայ մարդու միտքը, սիրտը, կրքերը և բոլոր հոգեկան զորությունները — հավիտենիթ միշտ ճնշված լինելով մշտնջենավոր ստրկության լծի տակ, կաշկանդված լինելով առօրյա հոգսերից, վարակված լինելով դարավոր խավարի մեջ, մեռած և սասանված լինելով բռնավորի ահից և նրա սրից — երբեք և մի րոպե չեն ունեցել ազատ շունչ, և որպես ասացինք, ազատ թռիչք և ձգտողություններ…: Եվ բնականաբար մի բան, որ միշտ կենում է անշարժ դրության մեջ, նա ապականվում է և փտում է. մի բան, որ օրըստօրե դիմում է դեպի նվազումն և դեպի ստկարություն, նա վերջապես սպառվում, ոչնչանում, և որպես հասարակաբար ասում ենք` մեռնում է…»: ՐԱՖՖԻ

« Եղբայր, այստեղ քահանան սրբության տեղ թույն է մատուցանում հիվանդին: Իշխանները ավազակների խումբ են բանացնում: Վասակները՝ օգուտ քաղելով մարդիկների տգիտությունից, որպես չղջիկները գիշերի խավարից ծծում են իրենց զոհերի արյունը: Եվ արծաթը բեկերի ձեռքում հրաշք է գործում…»: Րաֆֆի

« Աստված ստեղծել է մեր գլուխը ուղղաբարձ դեպ վեր, ամոթ է մեզ, երբ մենք, անասուններին հավասարվելով ընդունենք այդ անարգությունը, մեր գլուխը խոնարհեցնելով և ուրիշի ոտքի տակը տալով »: Րաֆֆի

«Անաստված երկրում բնակվի՜ր, բայց անօրեն երկրում մի բնակվիր », այդպես է հայերի խրատը, որ և եղել է սովորական առած: Արդարև, մեծ հիմարություն է բնակվել մի երկրում, ուր օրենքը, իրավունքը, արդարությունը ոտքի տակ են ընկած, ուր զորեղը տիրում է անզորին, ուր հարուստը արծաթի զորությամբ կատարում է յուր կամքի ամենա զարհուրելի բաղձանքները…»: Րաֆֆի

« Թշնամին մեղավոր չէ, եթե մեր մեջ սիրտ լիներ, … ցույց տան, թե իրենք ևս զուրկ չ են քաջությունից, թե իրենք և սպանել գիտեն »: Րաֆֆի

« Փնտրեք հայի սուրն այնտեղ, որտեղ հայի արյուն կա »: Րաֆֆի

« Խեղճ հայեր, բավական չէ, որ ուրիշները կողոպտում են ձեզ, և ձեր գլխավորները, ձեր իշխանները՝ ձեր մարմնին ցեց են դարձել…»: Րաֆֆի

« Գողը որ տանից լինի, եզն երդիկից կհանե »: — «Ծառի որդը իրանից չլինի, հազար տարի կապրե»: — «Մեր գողն մեր տանից է, մեր որդն մեր ջանիցն է…»: Րաֆֆի

« Ահա այդ տեղից են սկիզբն առել հայերի մեջ բաժանմունքները կաթոլիկների, պրոտեստանտների և այլն: Երբ մի հայ մի փոքր ընդդիմացել է հայ հոգևորականի կամքին, նա, իսկույն փոխանակ քրիստոնեական եղբայրասիրությամբ նրա սիրտը ամոքելու և նրա հետ հաշտվելու՝ հրաժարեցնում է յուր եկեղեցուց, չկատարելով նրա հոգևոր պիտույքները: Եվ խղճալի հայը ճարահատյալ դիմում է դեպի մի այլ եկեղեցի, մտնում է նրա ծոցը, ընդունում է այլ անուն… և այդպես, մեր չար եկեղեցականների հիմարությամբ, ամեն տարի որքան հոգիներ կորչում են, անհետանում են և կուլ են գնում մյուս ազգերի անդնդում…»: Րաֆֆի

« Հայոց քահանայք միշտ քարոզեցին, թե այս աշխարհս մի փուչ անցավոր աշխարհ է, որ աստված ստեղծել է մարդու համար, որպես մի բով, որի մեջ մարդը, ոսկերչի արծաթի նման, պիտի հալվի, մաշվի և զտվելով մաքրվի` մի նոր փառավոր կյանքի համար մահից հետո…: Նրանք քարոզել են և այն առասպելական խոսքը, թե հայոց ազգի վրա լինելով մի անեծք յուր հին հոգևոր հայրերից, նրա որդիներին այս աշխարհի մեջ չկա հանգստություն, այլ նրանք պիտի հալածվին, վիշտ ու նեղություն կրեն, տնից, տեղից, հայրենիքից պիտի զրկվին, միշտ գերության մեջ, միշտ թշնամու լծի տակ պիտի լինին, որպեսզի դրանցով ապաշխարություն լինի նրանց մեղքերին և ազատվին նրանց հոգիները: «Ահա՜, այդպես, իմ սիրելի, հայոց քահանայքը՝ խոստանալով իրանց ժողովրդին մի նոր կյանք ամպերի մյուս կողմում, միշտ հեռացրել են, միշտ սառեցրել են նրանց սրտերն այս աշխարհից և չեն թույլ տվել նրանց հաստատել իրենց համար երկրի վրա հիմնավոր կացություն, միշտ նրանց հրավիրելու դեպի երկինքը: Եվ այդպիսով միշտ խոնարհություն քարոզելով, միշտ հեզություն քարոզելով, միշտ աղքատություն քարոզելով, թուլացրել են հայերի քաջազնական և աշխատասիրության հոգին »: Րաֆֆի

« Երբ մենք մեր մտքին, մեր սրտին, մեր կրքերին, մեր զգացմունքներին, մեր բոլոր հոգեկան զորություններին տալիս ենք սանձարձակ ձգտողություն, համարձակ թռիչք և ազատ ներգործություն, նրանք գնալով աճում են, ընդարձակվում են և կատարելագործվում են: Նույն ժամանակ ֆանտազիան, որ բնական է մարդուն, ներշնչում է մեր հոգու մեջ մի մոգական զորություն, և մարդկային միտքը, վառված, բորբոքված այդ աներևույթ կարողությունից, վեր ա սլանում է բնական աշխարհից դեպի գերբնականը, վերափոխվում է մարմնավոր դրությունից դեպի հոգևորը, և այնտեղ, վերին, կախարդական երկնակամարում, հրճվում է, սքանչանում է, զմայլում է վսեմ զգացմունքներով »: Րաֆֆի

«Եվ աստված ինքը սառն աչքով է նայում այդ ցավալի տեսարանների վրա. Նա տեսնում է, յուր պատկերը շինել են անասուններին հավասար, բայց աչքերը խփում, երեսը շրջում, անց է կենում…»: Րաֆֆի

« Բայց հայոց աբեղաները մի այնպիսի խոտորնակի ընթացք տվին քրիստոնեական կրոնքին, և մի այնպիսի թույլ, ստոր, փոքրոգի դիմակի մեջ պարուրեցին նրա ազատ հայացքը, որով քրիստոնեությունը հայերի մեջ մի այլ հոգի չկարողացավ ներշնչել, քան թե այն միակ ստրկության հոգին, որ և իրոք ստացան նրանք »: Րաֆֆի

« Խաբեբաների կարգը գնալով ընդարձակվում էր, և նրանք օրըստօրե նոր անդամներ էին գտնում: Նրանք տարածվեցան երկրագնդի ա՜յն անկյունները, ուր ավելի տիրում էր մտավոր խավարը, ո՜ւր քրիստոնեությունը գտնվում էր մռայլոտ հեթանոսության մեջ »: Րաֆֆի

« Աշխարհի երևելի տիրապետողները չեն եղել քրիստոնյա մարդիկ: Թեմուրլենգը, Աթիլլան, Չինգիզխանյանք, Նադր-Շահը, Աղեքսանդր Մակեդոնացին, բոլոր հզոր աշխարհակալները մարդկության պատմության մեջ: Բայց քրիստոնեությունն աշխարհ գալուց հետո դադարեցավ ազգերի քաջագործությունները, քրիստոնեությունը կերավ, մաշեց հռովմայեցոց արևելյան և արևմտյան կայսրությունները »: Րաֆֆի

Քանի Ավետարանի ճշմարիտ լույսը չէ ծագում մեր ազգի վրա, քանի նա հայերի համար դրված է գրվանի տակ, քանի ճշգըրիտ ուսում և գիտությունը անմերձենալի են հասարակ ժողովրդին, և քանի նրանք՝ թողնելով սուրբ գրքերի ճշմարտաքարոզ վարդապետությունը, կհետևեն հայրապետական մոլորություններին— ճշմարիտ եմ ասում, ա՜յնքան ժամանակ կապրեն նրանք իբրև լոկ նյութական մարմիններ, զուրկ մարդկության հոգևոր մասնից »: ՐԱՖՖԻ

« Բայց հայ մարդը բոլոր աշխարհը կենտրոնացնում է յուր հովտի մեջ… և բոլոր մարդկությունը համարում է թե ծնված է միմիայն ծառայության և ստրկության համար…»: Րաֆֆի

« Ազգային հոգին Հռոմեացիներին դարձրեց աշխարհի տերը, կորցնելով այդ հոգին` կորավ Հռոմը »: Գարեգին Նժդեհ

« Բայց ասես թե ամեն մարդ յուր գլուխն է պահում, յուր փորի, յուր հանգստության համար միայն ծառայում. մի բան, որ նրան վերաբերյալ չէ, դրա վրա չէ մտածում: Եվ այդպես, մարդիկ սառն աչքով են նայում իրանց նման մարդկանց չարչարանքներին, նրանց նեղություններին: Եվ աստված ինքը սառն աչքով է նայում այդ ցավալի տեսարանների վրա. Նա տեսնում է, յուր պատկերը շինել են անասուններին հավասար, բայց աչքերը խփում, երեսը շրջում, անց է կենում…»: Րաֆֆի

« Երբ մեր աստվածը, երբ մեզ նման մարդիկ, ամենևին հոգս չեն քաշում մեզ համար, որ մեզ ազատեն մեր նեղիչների ձեռքից, էլի մեր ցավը մնում է մեր վզին, էլի հարկավոր է, որ մենք մեզնից մի սիրտ, մի հոգի լինենք, միմյանց օգնենք մեր անբախտ գլուխը ազատելու համար ուրիշից, որ մեր միսը, մեր արյունը չէ, մեզ ոչինչ օգուտ չկա:

« Որովհետև բոլոր ազգերը, որոնցից որևիցե օգնության հույս ունինք մենք, բոլորն էլ առանց մեղքի չեն: Երբ նրանցից մինը` ասում է իմ նեղիչին՝ դուրս հան աչքիդ միջից շյուղը, նա նրան պատասխանում է. — ուրեմն դու էլ դուրս հան քո աչքի միջի գերանը, հետո խրատիր ինձ: Ահա՜ այդպես, նա նրան ասում է` կույր ես, նա պատասխանում է` դու էլ քաչալ ես:

« Եվ արդարև, այդ երևելի տիրապետողներից, այդ վիթխարի հրեշներից ամեն մինը, առած յուր ճանկերի մեջ մի քանի մանր ազգեր, ծամում են նրանց լերդը, ծծում են նրանց արյունը: Խղճալի զոհերը ճչում են, աղաչում են, ոչ ոք չէ լսում նրանց ձայները. և նրանք լսում են ճակատագրական սպառնալիքը — լո՜ւռ կաց…»: Րաֆֆի

« Մեր պատմությունը լեցուն է դավաճանության փաստերով։ Պարսիկների, հույների, արաբների, սելջուկների կամ մոնղոլների բանակները մեզ նվաճելուց առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ »: Րաֆֆի

« Հայոց որդիք խլացած են,

Լսել չկամին քո օ՛րո՛ր,

Ստրկության ծանր լծի տակ

Ճնշվել կամին ամեն օր»: Րաֆֆի

«Այդ խոսքերը, ապացուցանել, թե կրոնքները և կրոնական պաշտոնյաները կարող էին խլել ազգերից նրանց արիությունը և նրանց քաջությունը և ընդհակառակը՝ կարող էին ոգևորել ազգերը դեպի քաջագործություններ: Բայց երանի՛ այն ազգին, որի կրոնքը քարոզում է այդ վերջինը….»: Րաֆֆի

« Բայց ես չեմ կարծում, թե հայերն այնպես քաջությամբ կարողանային կռվել, եթե կռիվը լիներ հայրենիքի և ազգի ազատության համար: Բայց այնտեղ թշնամին սպառնում էր նրանց կրոնքի կորուստը, և կրոնասեր հայերն իրանց հավատքի համար զոհեցին այնքան շատ տղամարդիկ.»: Րաֆֆի

« Ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով »: Գարեգին Նժդեհ

« Հայերի վիճակը խիստ նման է անառակ որդու առակին, նրանք թողին իրանց հոր տունը, իրանց հայրենիքը, և ցրվեցան օտար աշխարհներ, և պանդխտության մեջ՝ նրանց մեծ մասը մյուս ազգերի անդնդին կուլ գնալուց հետո, մնացածների վիճակը տեսնում ենք. նրանց օրը միշտ սև կլինի մինչև կրկին չդառնան դեպ իրանց հոր տունը և նորոգեն իրանց բաժանված ուժը և զորությունը »: Րաֆֆի

« Մենք չունենք ազնվականություն, առաջնորդներ, ղեկավարներ։. Մեր ունեցածը վաճառականություն ու հոգևորականություն են Վաճառականությունն աղբ է, իսկ հոգևորականությունը միշտ դեմ է անհատի ազատությանը։ Նրանք, ովքեր պատասխանատու են մեր անվտանգության համար, հանցագործ ավազակախումբ են »: Րաֆֆի

« Մեր պատմությունը լեցուն է դավաճանության փաստերով։ Պարսիկների, հույների, արաբների, սելջուկների կամ մոնղոլների բանակները մեզ նվաճելուց առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ »: Րաֆֆի

« Դուք արժանի՜ եք ձեր վիճակին, որ ինքներդ եք պատրաստել ձեր համար․․․ Նա մեղավոր չէ, որ այրում է և մորթում է․․․ Կամ մահ և կամ կյանք․․․ »: Րաֆֆի

« Մեր կրոնավորները, մեր վանական աբեղաները, որոնք պետք է ջերմ հավատքի և եղբայրասիրության օրինակ տային ժողովրդին, որոնք պետք է վառեին նրա մեջ սիրո ու միաբանության ոգին,― իրանք ավելի ևս երկպառակության սերմեր են ցանում։ Դրանք՝ միայն փարիսեցու կեղծավորությամբ, միայն արտաքին բարեպաշտության դիմակով խաբում են ժողովրդին, բայց ներքուստ են՝ սնափառ, պատվասեր, քան թե աստվածասեր։ Իրանց՝ աշխարհի վայելչությունից անջատված և մարդկային հասարակությունից հեռացած ձևացնելով, վանքերի խուլ պատերի մեջ վայելում են ամբողջ աշխարհը »: Րաֆֆի

« Ո՜վ հայրեր, ո՜վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանանց չէին հափշտակի… Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրա՜նք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրա՜նք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ մանիա այրը` ճգնելու…

Ո՜վ Հայոց հին աստվածներ, Ո՜վ Անահիտ, Ո՜վ Վահագն, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ…»: Րաֆֆի

« ՄԵԶԱՆՈՒՄ ՄԻ ՏԵՍԱԿ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐ ԿԱՆ, ՈՐԸ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՅԻ ԲՈԼՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԱՔՑՆԵԼ ԻՐԵՆՑ ՓՏԱԾ ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ »: Րաֆֆի

« Բայց մինչև երբ. Պիտի ծածկենք մեր կեղտերը։ Դա նույնը կլիներ, ինչպես մի հիվանդ ամաչելով թաքցներ այն վերքերը, որոնք օրըստօրե ավելի փտելով, նեխելով վարակումեն մարմնի ամբողջ կազմվածքը..»: Րաֆֆի

« Տգիտությունը ներքին թշնամու կերպարով իր սև գործն է անում և

շարունակելու է անել, քանզի թշնամու այդ տեսակը կենսունակ է այնտեղ, որտեղ պարարտ հող կա իր համար »: Հովհաննես Թումանյան

« Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի, որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի »: Հովհաննես Թումանյան

« Անգիտությունը, ասել է, թե սեփական ինքնությունը և օտարինը չճանաչելը, մի մութը դրություն է, իսկ ամեն չար բան մութիցն է ծնվում »: Հովհաննես Թումանյան

« Ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում և փչանում: Սա է բնության օրենքը »: Հովհաննես Թումանյան

« Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, հայ մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում »: Հովհաննես Թումանյան

« Արդ` եթե ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության

առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է չարացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք… ճանաչենք մեր դժբախտությունը… Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած »: Հովհաննես Թումանյան

« Կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է ճանաչել, գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն վաղուց ասված է, կնշանակի` ստեղծել »: Հովհաննես Թումանյան

« Ճշմարիտն էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությամբ »: Հովհաննես Թումանյան

« Ասել է, թե ներքին թշնամուց պետք է ազատվել այնպես, ինչպես ծովն է ինքնամաքրվում` հորձանք տալով և ափ նետելով այն ամենը, ինչը խորթ է իր ներքին բաղադրությանը և դրսից է պարտադրված, այդպես նաև աչքն է ինքնամաքրվում արցունքով և այդ ինքնամաքրումն է գոյատևելու թիվ մեկ նախապայմանը »: Հովհաննես Թումանյան

« Մամուլ կա: « Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է´լ հայհոյանք, է´լ զրպարտություն, է´լ ափաշկարա սուտ, է´լ չարախոսություն, կեղծավորություն: Նեղ թայֆայականությունը ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ »: Հովհաննես Թումանյան

« Հրապարակախոսի համոզմամբ մամուլը « փոխանակ սպանելու, քանդելու, ջլատելու » պետք է ուժ տա և կենդանացնի հասարակությունը, միշտ առանձնանա «պայծառ հայացքով և ազնիվ, բարյացկամ վերաբերմունքով դեպի հայ մարդը …»: Հովհաննես Թումանյան

«…Չի ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ հասկանալ ու պահանջել գիտի, որ թույլ չի տալ իրեն հետ ամեն բան խոսել և ամեն ձևով խոսել »: Հովհաննես Թումանյան

« Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր » Գարեգին Նժդեհ.

« Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն »: Գարեգին Նժդեհ

« Հաղթականը կուսումնասիրի իր հաղթանակի պատճառները` վաղը ևս հաղթանակելու համար, պարտվածը կանդրադառնա իր պարտության պատճառներին` վաղը նրանցից խուսափելու նպատակով »: Գարեգին Նժդեհ

« Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք « աշխարհում են, բայց աշխարհից չեն »: Գարեգին Նժդեհ

« Դժբախտություն է, սակայն, երբ դաստիարակիչն ինքը ևս կարիք ունի դաստիարակության »: Գարեգին Նժդեհ

« Կյանք վատնեցին առանց հոգեպես վառվելու և մի հատիկ կայծ վառելու իրենց շրջապատի մեջ »: Գարեգին Նժդեհ

« Եվրոպական խոսքեր, ասիական արարքներ: Եղել է այդ տարրը, և շարունակում է մնալ տկարը, անփառունակն ու ամոթալին մեր պատմության մեջ՝ այն ամենը, որ հաճախ հեշտացրել է օտար տիրապետությունը Հայաստանում »: Գարեգին Նժդեհ

« Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ` հոգով թզուկներիդ, դարձնի կատարյալ մարդ, պարտվողականության այն ցավագար ոգու, որի նյութած վատության պատճառով դարերով օտարի լուծն ու ամոթն է եղել մեր ժողովրդի բաժինը »: Գարեգին Նժդեհ

« Թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները »: Գարեգին Նժդեհ

« Մեր բարյացակամ չեզոքության դեպքում իսկ, եթե դա, կրկնում եմ, նույնիսկ հնարավոր լիներ, թրքությունը պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այն ձևով, ինչպես որ վարվեց »: Գարեգին Նժդեհ

« Հաղթականը կուսումնասիրի իր հաղթանակի պատճառները` վաղը ևս հաղթանակելու համար, պարտվածը կանդրադառնա իր պարտության պատճառներին` վաղը նրանցից խուսափելու նպատակով »: Գարեգին Նժդեհ

« Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն:»: Գարեգին Նժդեհ

« Այդ տարրերի մեջ տգիտության հետ զինակցած է վատությունը »: Գարեգին Նժդեհ

« հա՛յ երիտասարդ՝ սպանիչը կեղծիքի, ճշմարտությունը, որով զինված, դու աննահանջ կռվի պիտ դուրս գաս տգիտության ու վատության դեմ »: Գարեգին Նժդեհ

« Վե՛րջ կեղծիքի թագավորությանը մեր կյանքում, որ բազմիցս փորել է հիմքերը մեր ազգային գերիշխանության և կործանել այն: Թագավորող կեղծիքի երեսից հալածական է ճշմարտությունը մեր իրականությունից »: Գարեգին Նժդեհ

« Չկա՛, ճշմարտություն չկա՛ մեր կյանքում, և դրա համար էլ այնքան անլույս ու անհույս է մեր կյանքը, դրա համար էլ այնքա՜ն տգեղ են մեր բարքերը, այնքա՜ն խոպան մեր հոգիները: Չկա ճշմարտություն, դրա համար էլ ներքին համերաշխությունը շարունակում է մնալ որպես սնամեջ խոսք, դրա համար էլ մտքի, զգացումի, ոգու աղքատությունն այնքա՜ն աղաղակող է մեր ազգային կյանքում: Չկա՛ ճշմարտություն, և դրա համար էլ մեր ժողովուրդի մի մ ասը Մետերլինգյան կույրերի նման մոլորված է « տգիտության անտառում »: Գարեգին Նժդեհ

« Տե՛ս, հայրերդ իրար ավելի են ատում, քան արտաքին թշնամուն »: Գարեգին Նժդեհ

« Տե՛ս, թե ինչպիսի՜ մոլեռանդությամբ նրանք ազգային գործիչների մեծագործությունները սառույցի, իսկ սխալները մարմարիոնի վրա են քանդակում: Իսկ նրանց կեցվա՞ծքը. ծառայական` օտարի, ամբարտավան` հայ մարդու հանդեպ: Իսկ իրենց հոգևոր ծուլությունն ու չքավորությունը սքողելու զավեշտական ճիգե՞րը: Իսկ սրանց նյութակրոն վարդապետությո՞ւնը, որ մարդկային կյանքը համարելով մի օրվա ճամփորդություն՝ հորդորում է` « կե՛ր, խմի՛ր, խնդա » աշխարհի՝ ազգիդ ցավերը թողնելով ուրիշներին »: Գարեգին Նժդեհ

« Պատմության դառնադառն դասերից չխրատված, ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով »: Գարեգին Նժդեհ

« Կարսի ամոթը Հանրապետական կառավարությանը չէ միայն, այլ` ողջ հայ ժողովրդինը: Չափվում են, բախվում բանակները, բայց հաղթում կամ պարտվում են ազգերը, ցեղերը : Կա երրորդ կեղծիքը, որին « պաշտոն և ժամերգություն » է կատարում քո անդարձ, անապաշխար հայրերի որոշ մասը. դա մեծ կեղծիքն է Կարսի մասին:

Տարիներ են անցել Կարսի անկման օրից, տարիներ, և … այդ բերդի շուրջը տեղի ունեցած ողբերգության մասին հրապարակում կա ամեն ինչ, միայն ոչ ճշմարտություն: Մի նշանախեց անգամ: Շատ բան գրվեց, ավելի շատ խոսվեց, և դեռ գրում են, խոսում Կարսի անկման պատճառների մասին, բայց ոչ ճշմարտությունը երևան հանելու մտահոգությամբ:

Հայաստանի կառավարության անհեռատեսությանն ենք պարտք Կարսի անկման համար:

Պատերազմը դիվանագիտորեն կազմակերպված չէր,– ասացին և ասում են ոմանք,– Զինվորական նախարարի ապիկարության երեսից ընկավ Կարսը, որովհետև զորք չկար, որովհետև եղածը զորք չէր:

Կարսը թշնամուն հանձնեց բարձր հրամանատարության անճարակությունը` զորք կար, բայց կռվեցնող չկար:

Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն:

Այդ տարրերի մեջ տգիտության հետ զինակցած է վատությունը:

Ընդունել ճշմարտությունը հանրապետական բանակի անհաջողության մասին, պարզել Կարսի անկման իսկական պատճառները, կնշանակի պատասխանատվության բաժին ընդունել:

Ճշմարտությունն ընդունողը առաքինություն պիտ ունենար զբաղվելու ինքնաուղղումով՝ վաղը իր աղետաբեր սխալներն ու պակասությունները չկրկնելու համար:

Իսկ ինքնաուղղումը պահանջում է մտքի և հոգու ճիգեր՝ մի բան, որ այնքան էլ հաճելի չէ հոգեպես ծույլերի և նյութականացածների համար:

Իմաստությունը չէր, որ նրանց հեռու էր պահել ազատագրական պայքարից, այլ` փոքրոգությունը: Հին ծանոթ դասալիքներն են դրանք, որ միշտ էլ փորձել են փիլիսոփայել ու արդարացնել իրենց փախուստը ազգային պարտականություններից »: Գարեգին Նժդեհ

« Միևնույն մարդու մեջ չեն ապրում միաժամանակ ստրկամիտն ու ազա-տատենչը: Նա կամ մեկն է կամ մյուսը »: Գարեգին Նժդեհ

« Հոգեպես ծույլերն են ստեղծել դժվարին ու անկարելի խոսքերը »: Գարեգին Նժդեհ

« Դժվարանո՞ւմ ես հարգել քեզ, բարոյապես կորած ես արդեն: Զո՞ւրկ ես ինքնահարգանքի և ինքնատիրապետումի զորեղ զգացումներից, աշխարհն էլ ոչինչ չունի քեզ ուժեղ դարձնելու »: Գարեգին Նժդեհ

« Տանջանքն ու տխրությունը միշտ էլ հետևանք են վատառողջ մտքերի, որոնք ցույց են տալիս, թե անհատը հաշտ ու համերաշխ չէ իր խղճի հետ »: Գարեգին Նժդեհ

«Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից: Պատմության մեջ նախընթացը չունեցող մի ողբերգություն է խաղացվում Հայոց աշխարհում, մի արնոտ խաղ, որի գործող անձինք, որի դերակատարներն են բռնությունը, բռնության կենդանի գործիքները` հայ ժողովրդի տականքը, և բռնության զոհերը ինքը՝ հայ ժողովուրդը »: Գարեգին Նժդեհ

Մարդկային ազգը տառապել է և կտառապի իր տականքների երեսից:

Իրենց տականքները` ահա՛ ազգերի իրական թշնամին: Իրենց տականքները` ահա՛ ազգերի գոյությունը հաճախ և հաճախ դժոխքի վերածող ամենազորեղ ազդակը: Ազգորեն ու մարդկորեն ընկածներն են կարելի դարձրել ապերասան բռնակալությունը Ներոնների, Ցեզար Բորջիաների, Համիդների և նմանների »: Գարեգին Նժդեհ

 

Ժողովուրդները շարունակում են տառապել իրենց տականքների երեսից: Դեռ ժողովուրդների կյանքը շարունակում է մնալ մի արնոտ ողբերգություն, որի գործող անձինքը երեքն են` բռնությունը, սրա ծառաները և սրա զոհերը »: Գարեգին Նժդեհ

Միշտ էլ, երբ քաղաքական իրերի դժբախտ բերումով օտարն է իշխել Հայաստանում, համարձակ գլուխ է բարձրացրել մեր ժողովրդի տականքը` ազգորեն հերձվածողը, հոգով ստրուկը, տկարը, սեղմ ասած` ազգային ինքնագիտակցության և ինքնահարգանքի զգացումից զուրկ ցանցառության տարրերը: »: Գարեգին Նժդեհ

« Քո մեջ մի գանձարկղ կա անբավ ու անհաշիվ հարստությամբ, բայց դու չես օգտվում նրանից, որովհետև քեզ պակասում է այդ արկղի ոսկե բանալին` ինքնաճանաչությունը »: Գարեգին Նժդեհ

« Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն » : Գարեգին Նժդեհ

« Թշնամուն մի հանցանք ներել ` նշանակում է նորե՛րն արտոնել »: Գարեգին Նժդեհ.

« Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա »: Գարեգին Նժդեհ

« ՉԿԱՆ ԱՆՏԱԿԱՆՔ ԱԶԳԵՐ, ԲԱՅՑ ՀԱՅ ՏԱԿԱՆՔԸ ԿՄՆԱ ԱՆՄՐՑԵԼԻ » : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

« ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԶԻՆԱԿԻՑ Է ՈՒ ԵՂԲԱՅՐ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ » : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

« ՄԻՆՉԵՒ ՈՐ ՉԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՍՊԱՆԵԼ, ԱՆԿԱՐԵԼԻ Է, ՈՐ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ ԱԶԱՏՎԵԼ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ » : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

« Կընկնեն, կպարտվեն, կմեռնեն ժողովուրդները, երբ կթունավորվեն անասնացող նյութապաշտությամբ, երբ նրանց մեծամասնությունը իր Աստվածը կդարձնի անձնական կաշին, երբ կժխտի այլասիրական ամեն տեսակի պարտականություն և վախով ու անվստահությամբ կնայի իր ապագային » :ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

« Ունեինք աչք… ու չուզեցինք տեսնել։ Երբ տեսանք.., չուզեցինք հավատալ… Մորթվում էինք, բայց չեինք ուզում սովորել ողջ մնալու ճամփան »: Շահան Նաթալի

« Սուտ է այն լուսավորունը, որ պիտի լինի օտարի լեզվով։ Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից։ Նրաեց զավակները անունով միայն կլինիև հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրելյուր Յուրանց վրա։ Ուրեմն խելամիտ եղեք, թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն »: ՄԻՔԱՅԵԼ Նալբանդյան

« Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թէ կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար »: Միքայել Նալբանդեան

« Հպատակ » ազգը օտար պետության մեջ նոյնիսկ ամենից աւելի ազատամիտ ու լայնախոհ պետութեան մեջ անխուսափելիօրէն մնալու է զրկուած սնունդից »: Հովհաննես Քաջազունի

« Ազգերը անմահական չեն, Եթե մի ազգ մեռնի, պատճառը իր իսկ ներսից է »: Հովհաննես Քազազնունի:

(Ընդհակառակը, պետք է սովորել երբեք և ոչ մի բանի դեմ չտրտնջալ, այլ դրա փոխարեն աշխատել նեղության պատճառը մեջտեղից հեռացնել: Ծույլ ու անզոր մարդը ճանճի շիթելու դեմ էլ է տրտնջում, փոխանակ լռությամբ ձեռքը բարձրացնելու և նրան քշելու:

Մի ժողովուրդ, որ մոտ հազար տարի ապրել է ստրկական կյանքով, չի կարող ծնել այնպիսի որդիք, որոնք ազատ մտածելու հետ միասին՝ կարողանային նաև ազատ գործել:

Ազատամտության գլխավոր հատկանիշն այն է, որ, նախ՝ ներողամիտ աչքով նայես ընկերոջդ թերության ու սխալանքների վրա, երկրորդ՝ ցանկանաս, որ նա ևս վայելե այն բարիքները, ինչ-որ դու վայելում ես կամ կցանկանայիր վայելել, և երրորդ՝ որ նրան էլ իրավունք տաս խոսելու կամ գործելու այնպես, ինչպես որ դու ես խոսում կամ գործում: Բայց ձեզանից քանիսի մեջ կարելի է գտնել այսօրինակ ազատամտություն : Թուրքը մի առած ունի, որ ասում է՝ «կաթի հետ մտածը՝ հոգու հետ դուրս կգա»: Այս ճշմարտության մենք հանդիպում ենք ամեն քայլափոխում, թե ինչպես՝ բացատրեմ: Մեր խոսքն ու գործը, առհասարակ, չեն հարմարում իրար: Խոսքն առաքինական է, գործը՝ մոլեկան: Ներբող ենք կարդում ազատամտության և արդարության համար, բայց առանց խղճահարվելու բռնանում մեր մրցակցի վրա և կամ ընկերի իրավունքը հափշտակում: Դրվատում ենք գութն ու բարեգործությունը և, սակայն, առանց ամաչելու, հանում մեր եղբոր վերջին շապիկը, առարկելով թե՝ դա մեզ է պատկանում: Ինչո՞ւ է այս այսպես նրա համար, որ « կաթի հետ » միասին ստրկության, բռնության և անարդարության շատ սաղմեր են մտել մեր արյան մեջ, և նրանք միայն մեր « հոգու հետ պիտի դուրս գան »: Մուրացան

«.Մի աշխատիր արդարանալ: Դրանով միայն ծանրացնում ես հանցանքդ »:

Մուրացան

«. Հիմի է՞լ լռենք, մարդիկ ի՞նչ կասեն,

Երբ մեր տեղ քարինք, ապառժք խոսեն,

Չե՞ն ասիլ, որ Հայք արժանի էին

Այդ ըստրկական անարգ վիճակին:

Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը լավ գիտենք,

Մինչև ե՞րբ լռենք »: Ռաֆաել Պատկանյան

«. Մէկին հազար ձի և ջորի,

Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.

Մէկին հազար դեկան ոսկի,

Մէկին ոչ փող մի պըղնձի.»: Ֆրիկը

«. Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց,- լոկ ոսկուց- վախից հարգ են մատուցում,

Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում և քեզ հարվածում »:

Ի՞նչ է օրենքը, — մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,

Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան »: Ավետիք Իսահակյան

«.Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝

Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով.

Եվ մուրացկի պես փշրանքի համար

Ծարավ ու նոթի կանցնեք ծովից  ծով։»: Ավետիք Իսահակյան 1903թ.

Թշնամի մի փնտրեք ներսում. Սերժ Սարգսյանի 7 խորհուրդները

2016-11-26

«Ի՞նչ կա զարմանալու, գազավիկներն են, գազ են տալիս, գազ ». Սեյրան Սարոյան Նոյեմբեր 26 2016

fb_img_1485084230923

ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՍՓՌՎԱԾ ԵՒ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՅԵՐԸ

Posted on Updated on

«Մի  աշխատիր  արդարանալ:  Դրանով  միայն  ծանրացնում  ես  հանցանքդ »:

ՄՈՒՐԱՑԱՆ

 

Մենք՝ հայերս սիրում ենք անընդհատ բարձրաձայնել ու կրկնել, որ այս հայտնի մարդու պապը կամ տատը, հայրը կամ մայրը հայեր են եղել: Օրինակ՝ սիրում ենք շեշտել, որ Նապոլեոնի տատը հայ էր, Սուվորովինը՝ նույնպես, Լեոնարդո Դա Վինչիի, Ջուզեպպեե Վերդիի, նույնիսկ Պուշկինի ու Գարիբալդիի տատերն էլ են հայեր եղել:

Լավ, ասենք թե հայեր են եղել, ի՞նչ կարիք կա անընդհատ կրկնել, ամեն վայրկյան հիշել այդ մասին ու խանգարել նրանց հավիտենական անդորրը:

Սակայն դա հարցի մի կողմն է, իսկ ինչո՞ւ երբեք հարց չենք տալիս, թե այդ ճանաչված հայի ծնողները կամ պապերը ինչու՞ են հայտնվել օտարության մեջ, կամ արդյո՞ք չեն ցանկացել թաքցնել իրենց ազգությունը:

Մի կարծեք, թե ես փորձում եմ նույնիսկ դարեր անց, քննադատել կամ դատապարտել նրանց: Այն փաստագրությունը, որին ծանոթ ենք բոլորս թույլ է տալիս եզրակացնել այն, ինչ եղել է: Նախքան շարունակելը մեր բացահայտումները, կցանկանայի հիշեցնել որոշ մարդկանց, որ ինձանից հայրենասեր ու ազնիվ չլինեք, հայրենասիրությունը կուրծք ծեծելու ու ամբիոններից բարձր ճառելու մեջ չէ, ցանկացած մարդ, երբ համարձակվում է խոսել հայրենիքի ու հայրենասիրության մասին, թող հիշի իր արարքները ու կատարած գործերը , վերլուծի ինքն իր մեջ, հետո նոր՝ փորձի հայրենասեր երևալ: Դա վերաբերվում է Լատինատառ Հայրենասերներին, որոնք իրենց տգիտությունը ցուցադրում են մեկնաբանությունների տեսքով:( « Հայրենագիտությունը, գլխավոր ուսմունք է այն անձանց համար, ովքեր նվիրվում են ծառայել հայրենիքին… Հայրենասիրությունը սկսվում է հայրենագիտությունից »: Րաֆֆի ) Այս մեջբերումը գրեցի միայն նրա համար, որ այս բացահայտումը կարող է նորից դժգոհություն առաջացնել ԴԺԳՈՀՆԵՐԻ մոտ, որպեսզի հերթական անգամ աղաղակեն իմ՝ Ադրբեջանի գործակալ լինելու փաստը: Սակայն իմ խելամիտ բարեկամներն արդեն ծանոթ են ինձ և դժգոհների արտահայտած կարծիքները չեն կարող ազդել նրանց վրա, ու թշնամաբար տրամադրել իմ հանդեպ: ճշմարտությունը հենց այն կարևոր հատկանիշներից է, որը փորձելու եմ ներկայացնել իմ ընթերցասեր բարեկամներին: Հայ լինել, չի նշանակում լինել քրիստոնյա, ինչպես մեր սևասքեմ սատանաներից մեկն հայտարարել էր՝ Հայ չի նշանակում խոսել հայերեն, կամ երգել ու պարել հայերեն, Հայ նշանակում է լինել Մարդ: Մի զարմացեք, որ « Մարդ » բառը շեշտում եմ, ցավոք սրտի շատերը մարդ ծնվում են, բայց սատկում են որպես անասուն: « Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ »: -Հովհաննես Թումանյան Մարդու և Անասունի միջև տարբերությունը գրել եմ նախորդ գրքերում, միայն հիշեցնեմ, որ մարդը օժտված է Բանականությամբ: Իսկ Հայ ՄԱՐԴՈՒ բանականությունը վաղուց կասկածի տակ է դրված: Այդ պատճառով՝ Մարդու ու հայի միջև տարբերությունը փորձեք տեսնել ինքներդ: Ինչպես ասացի, ՀԱՅԻ իսկական տեսակը իր որակական հատկանիշներով վաղուց և մասամբ Ոչնչացման եզրին է: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ զտարյուն Հայի տեսակը չի կարողանում ընդունել այն փաստը, որ ինքն ապրում է Տգետների ու Ապուշների մեջ, որոնք իրենց համարում են ՀԱՅ: Եթե հաշվի առնենք որ իսկական Զտարյուն ու Ազնվազարմ հայերը՝ Հ. Թումանյանը, Չարենցը, Իսահակյանն ու Սևակը Գարեգին Նժդեհն ու Անդրանիկը ( Նրանց շարքը բավականին մեծ է և դժվար կլինի բոլորին թվարկել անուն առ անուն: Իհարկե իմ մյուս գրքերում ես բազմիցս նշել եմ նրանցից շատերի անունները ) Հենց այդ Ազնվազարմ հայերն են, որ ցավով ու դժգոհությամբ գրել են ու նշել ԿԵՂՏՈՏԱՐՅՈՒՆ Հայերի մասին: Ինչպես ասում էր Գարեգին Նժդեհը ( « Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր » : (Գարեգին Նժդեհ. « Փնտրեք հայի սուրն այնտեղ որտեղ հայի արյուն է թափվել » : Րաֆֆի ) Կեղտոտարյուն հայերի մասին գրել են անգամ Մովսես Խորենացին ու Ֆրիկը, Նարեկացին ու Մխիթար Գոշը, Րաֆֆին ու Մուրացանը ներառյալ: Պատահական չէ մեր Մեծերի հնչեցրած անլռելի ազդակները՝ կեղտի ու աղբի մասին, որպեսզի մեր միջից մաքրենք այդ աղբը ու Բորոտը, այլապես դատապարտվելու ենք ու տառապենք այդ համաճարակից, որը կոչվում է ՎայՀայ... Բայց ինչ պես տեսնում ենք, նրանց բարձրաձայնած աղաղակն ու հնչեցրած ահազանգը մնացել է Ձայն Հանապազոր Անապատի… Այդ ներքին թշնամին՝ Դասակարգային հրեշն էր, տգիտությունն ու Կեղտարյուն աղբը, օտարին քծնելու մեր որակը: Ասացեք, թե ինչու մեր ՄԵԾԵՐԸ իրենց ամեն մի խոսքի ու բառի մեջ պետք է դնեին այդ աղբից ազատվելու բանաձևը: ( « Գողը որ տանից լինի, եզն երդիկից կհանե »: — « Ծառի որդը իրանից չլինի, հազար տարի կապրե»: — « Մեր գողն մեր տանից է, մեր որդն մեր ջանիցն է…»: Րաֆֆի )

Անցնենք մեր աշխատության կարևոր թեմային:

Ասենք օրինակ, ինչո՞ւ Հովհաննես Այվազովսկու հայրը կամ Ջուզեպպե Վերդիի կամ Նապոլեոն Բոնապարտի տատերը հայտնվեցին օտարության մեջ, այդպես ասած՝ Ղարիբության մեջ:

Ինչու չենք փորձում իմանալ հայրենիքից հեռանալու նրանց բուն պատճառները, կամ օտարության մեջ նրանց ապրելու մանրամասները: Ինչո՞ւ ենք ուրախանում, որ նրանք ՀԱՅ են… Գուցե նրանք չեն ցանկացել, որպեսզի հիշատակվեն, իրենք հայ լինելը կամ ազգությունը: Նորից եմ կրկնում, որ ես չեմ փորձում մեղադրել նրանց, քանի որ հանգամանքներից ելնելով ներկայացնում եմ փաստագրությունը: Այն ազդակ է, որը գալիս է լրացնելու ժամանակի Մեծերի խոսքը, ( « Կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է ճանաչել, գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն վաղուց ասված է, կնշանակի` ստեղծել »: Հովհաննես Թումանյան ) Որովհետև, այն ինչ ասել են նրանք, ավելի սոսկալի է, քան կարելի էր պատկերացնել:

Ինչպես ժողովրդական խոսքն է ասում, « Մարդը լավ կյանքից չի փախնում »: Այդպես ուրեմն, այն տատիկներն ու պապիկները, հայրերն ու մայրերը որոնք փախել են հայրենիքից և օտարության մեջ հաստատվել, դա փաստ է: Եթե հաշվի առնենք, որ Խելացի հայերը փախչում են ոչ թե վատ ու դժվար կյանքից, այլ տգետ ու ապուշ հասարակությունից ու մարդկանց ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ, կեղտարյունների ներկայությունից:

Ես իմ գրքերից մեկում՝ « Չարիքի Իշխանությունում »: գրել էի Հասարակության ու ժողովրդի միջև միջև եղած տարբերության մասին, որոնք առանձին բաներ են՝ անկախ նրանից, թե ինչպես են ներկայացված շատերի կողմից:

Շատերը, ովքեր հայրենիքից փախան սոցիալական ու տնտեսական ծանր պայմաններից ելնելով, ոչինչ չստեղծեցին, քանի որ ինչպես իրենք՝ Խոպանչիներն են ասում, « Իրենք երկրորդ սորտի մարդիկ են օտարի հողում »: Ճիշտն ասած, դա Տգիտության բանաձևերից մեկն է, քանի որ խոպանչիների մեծ մասը անգամ գրել կարդալ չգիտի, ուր մնաց թե գիրք կարդա: ( « Ի՞նչ անեն հայերը, ի՞նչ հող ածեն իրանց գլխներին, մի՜թե առանց ուսումի, առանց գիտության և առանց լուսավորության մարդ կարո՞ղ է կատարյալ մարդ լինել, յուր օգուտը ճանաչել, յուր վնասը հեռացնել, յուր ազգը սիրել և յուր հայրենիքը պաշտել »: Րաֆֆի ) Իսկ բարձրագույն կրթություն ստացած Խոպանչիների բարձրագույն կրթությունն էլ դեռ չակերտավոր է և հարցական:

Եթե տեսնենք պարզ աչքերով, կտեսնենք, որ խելամիտ ու գրագետ հայերը իրեն երբեք « ԵՐԿՐՈՐԴ ՍՈՐՏ » չեն համարում, անկախ նրանից, թե որ երկրում են գտնվում կամ ինչով են զբաղված: Խելամիտ հայի կրթությունն ու իմացությունը թույլ չի տալիս երբեք՝ իրեն արժեզրկել: Խոպանչիները, ովքեր սկիզբ են առել դեռևս Գրիգոր Լուսավորչի ժամանակներից, արտագնա աշխատանքով փորձել են իրենց հանապազորյա հացը վաստակել օտարության մեջ՝ զրկված լինելով հայրենիքից, ընտանիքից, անգամ սիրուց: Հենց նրանք են, որ օտարների մեջ իրենց զգացել են Երկրորդ Սորտի մարդ: Ես կասեի՝ ոչ թե պատկանում են Երկրորդ սորտի, ինչպես իրենք են նշում, այլ ամենավերջին՝ ստրուկից ավելի ցածր:

Նշանակում է՝ այդ տեսակն է, որը ոչինչ արժեքավոր չի կարող ստեղծել հասարակության ու շրջապատի համար, առավել ևս իրենց ընտանիքների:

Ինչ եք կարծում Շառլ Ազնավուրի կամ Ատոմ Եգոյանի պես հայերըը իրենց ինչու չեն համարում « Երկրորդ Սորտի » մարդ, չնայած որ նրանք օտարության մեջ են ծնվել և մեծացել: Որովհետև նրանք կարողացել են գտնել ամենակարևոր արժեքները, ստեղծել ու արարել… ՄԱՐԴ մնալու գաղտնիքը: ( « Ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով »: Գարեգին Նժդեհ )

Լուսավոր մարդկանց մասին գրել եմ իմ վերջին գրքերից մեկում, այնպես որ ավելորդ եմ համարում կրկնվել; Սակայն հիշեցնեմ, որ « Սասնա Ծռերի » տղաներից մի քանիսը՝ հանձինս Պավել Մանուկյանի ու Արարատ Խանդոյանի, այնքան պարզ ու մաքուր էին, լուսավոր, որ բավական կլիներ նրանց լույսը հասցնել Հանրապետության խավար ու խոնավ հյուղակներ:

Հովհաննես Այվազովսկու հայրը, որպես խելացի մարդ, նախընտրեց օտարության մեջ իր զավակներին կրթել ու դաստիարակել, քան թե հայրենիքում՝ տգիտության ու տխմար հասարակության մեջ բանտարկել: Ստրկությունից ու քաղցից ազատվելով՝ կարողացավ իրականացնել իր երազանքը: Հիշեցնեմ, որ Այվազովսկու հայրը ԽՈՊԱՆՉԻ չէր, որովհետև ինչպես ասացի խոպանչիները միայն աշխատում են որովայնի համար, մտավոր արժեքներ ստեղծողների վրա թքած ունենալով:

Անձնական փորձս հաշվի առնելով, բազմիցս հանդիպել եմ մարդկանց, ովքեր անգամ գիրք չեն կարդացել իրենց կյանքում, բայց բողոքավոր են ու դժգոհ: Նույնիսկ Ֆեյսբուքում են լատինատառ դժգոհում, անգրագետ մեկնաբանություններով փորձում են իրենց կարծիքը՝ հայտնել խելամիտներին փնովելով: Սոցցանցերում, Յութուբում չակերտավոր հայրենասիրութուն ցուցադրում: Վերջերս համացանցում աղմուկ բարձրացրած ,« Ամերիկահայ » Հայկ Նազարյանը, ով իբր վերադարձել էր « ՓՐԿԵԼՈՒ » հայրենիքը: Հետույքամտնուկ Արշակ Զաքարյանի պես տխմար, ով գովազդում էր նրա վերադարձը : Ու միանգամից տգետներըը այնպիսի ոգևորությամբ ու խանդավառությամբ սկսեցին տարածել տեսանյութերը և պատրաստվում էին դիմավորել նրան կարծես նա Նազենի Հովհաննիսյանի Մովսեսը լիներ՝ Կարմիր ծովով ուղևորությունից հետո: Այդ անգրագետ զանգվածն էր, երբևէ գիրք չկարդացած ու չտեղեկացված, անգամ չակերտավոր « Առաքյալների » մասին, որ գրել են մեր Մեծերը՝ Մուրացանը, Շիրվանզադեն, Թումանյանն ու Նար Դոսը: Իսկ Րաֆֆու ստեղծագործությունները ուղղակի գլուխգործոցներ են: ( « Տգիտությունը ներքին թշնամու կերպարով իր սև գործն է անում և շարունակելու է անել, քանզի թշնամու այդ տեսակը կենսունակ է այնտեղ, որտեղ պարարտ հող կա իր համար»: Հովհաննես Թումանյան )

Կցանկանաի մի փոքր շեղվել թեմայից:

Վերջերս Ֆեյսբուքում հայ մտավորականներից մեկը գրել էր, որ մենք ՀԱՅԵՐՍ հայտնի փիլիսոփաններ չունենք:

Սակայն այն, որ մենք չենք կարողանում տեսնել, դա փաստ է: ( « Ունեինք աչք… ու չուզեցինք տեսնել։ Երբ տեսանք.. չուզեցինք հավատալ… Մորթվում էինք, բայց չեինք ուզում սովորել ողջ մնալու ճամփան »: Շահան Նաթալի ) Հայ Փիլիսոփայական միտքն այնքան լուսավոր է ու բազմազան որ անգամ գերմանական փիլիսոփայությունը չի կարող մրցել: Կանտի ու Արթուր Շոպենհաուերի մտքերն ու խոսքը համարվում են համաշխարհային փոլիսոփայական մտքի գոհարներ, սակայն Գարեգին Նժդեհի ու Րաֆֆու խոսքերը բավարան են, որպեսզի խամրեցնեն այդ գոհարների փայլը: Անմրցելի է Խորենացու, Գոշի ու Այգեկցու փիլիսոփայական խոսքը:

Վերադառնանք մեր կիսատ թողած թեմային:

Ինչո՞ւ են մեր հայրենակիցները օտարության մեջ փորձել  թաքցնել իրենց ազգությունը:

Առհասարակ պահեր են լինում, որ ամաչում ես ( Անձնական փորձից եմ ասում ) որ ցանկանում ես լինել կիրգիզ կամ մոզամբիկցի, սակայն ոչ Հայ: Քանզի համատարած գաղջ շրջապատում տգետների մեջ քեզ զգում ես նվաստ ու հիմար: Այդ ժամանակ երանի ես տալիս Աֆրիկայի վայրի ցեղերին: ( « Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի, որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի »: Րաֆֆի ) Վստահ եմ, շատերն են ապրել նման զգացողություն, հանդիպելով մեր հայրենակիցների, ովքեր « Փայլել » են իրենց տեսակով: Այլմոլորակայինի են նմանվում մեր հայրենակիցներից շատերը, երբ վերադառնում են հայրենիք: Հենց օգանավակայանից սկսվում է այն « Բարի Գալուստը», որը ավելի շատ կտտանքների է հիշեցնում: Իրենց աչքերի տեսածն ու լսածը անհավանական է թվում: Ու սկսում են նզովքի խոսքեր շշնջալ քթների տակ, թե ինչու հայտնվեցին Երևանի փողոցներում:

Այդպիսի ապրումներ ես ունենում, երբ համացանցում դիտում եմ բարձր ամբիոններից հաչացող ՀՀՇ ական ոհմակի պարագլուխներին, Դաշնակցական ու բազմակուսակցական ենիչերիների քծնանքն ու կեղծավորությունը, ստոր, փոքրոգի խոնարհությունը: ( « Ողորմելի ժողովուրդ » Երկար և ձիգ տարիների բռնակալության հարկը և գերությունը բարբարոս իշխանների թրի տակ ոչինչ չեն կարողացել ավելացնել այդ ազգի հոգու մեջ, բացի մի կեղտոտ կեղծավորություն և մի ստոր, փոքրոգի խոնարհություն »: Րաֆֆի ) Զզվում ես ու ափսոսում, որ Հայ ես… Տեսնելով տգետ փնթի ու անատամ ամբոխին, ովքեր իրենց կուսակցական առաջնորդների ձեռքերն են համբուրում, հոտնկայս բացականչություններով ծափահարում, խոնհարվում են մինչև գետին ու նրանց ոտքի տակի հողն համբուրում… Հհասկանում ու ափսոսում ես, որ « Սասնա Ծռերն » իրենց կյանքը զոհաբերում էին այդ տեսակ աղբի համար: ( « Ազգերը անմահական չեն, Եթե մի ազգ մեռնի, պատճառը իր իսկ ներսից է »: Հովհաննես Քազազնունի ) Ու չգնահատված հերոսների ցավը փոխանցվում է քեզ, Խորենացու և Նարեկացու ողբի պես քո հոգին նույնպես սկսում է նզովել այդ անատամ ոհմակին, ով կոչվում է Հայ: Զզվանք ես ապրում, երբ Ծառուկյանի, Փաշինյանի, Արթուր Բաղդասարյանի, Օհանյանի ու Տեր -Պետրոսյանի նման տականքներն են ԱԶԳԱՅԻՆ հերոսի կոչումին արժանանում: ( « Թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները »: Գարեգին Նժդեհ ) Իսկ Քոչարյանի ու Սերժի մասին բացառապես ավելորդ է հիշել, ում ոտքերի տակ Փնթիների մի հսկայական բանակ է կանգնած, որը կոչվում է մեծամասնություն: Ու այդ փնթիների մեջ քեզ զգում ես կենդանի և ոչ՝ որպես Հայ: Ցավում ես, որ հասարակություն կոչված այդ ոհմակը ինչ-որ կապ ունի քո ճակատագրի ու քո ժողովրդի ապագայի հետ: « Հասարակության կարծիքը ակնհայտ սխալ կարծիք է, քանի որ մարդկանց մեծ մասը ապուշ են »: Էդգար Ալան Պո Այդպիսի ՉԱԿԵՐՏԱՎՈՐ « հասարակությանը » ես կանվանեի « Չհասարակություն »: Ու այդ Չհասարակության համար կարևոր արժեք է համբուրել իրենց տերերի ձեռքերն ու ոտքերը, սովալլուկ գովաբանությամբ ու խոնհարվումով համբուրել իր պարանոցին օղակ հագցնող ձեռքը: Ու նրանք գոհ են, սակայն պատրաստ են հոշոտել իրենց ազատության համար պայքարող հերոսներին ու արդարանալ իրենց մեղքը չզգալով երբեք: ( « Մեր բարյացակամ չեզոքության դեպքում իսկ, եթե դա, կրկնում եմ, նույնիսկ հնարավոր լիներ, թրքությունը պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այն ձևով, ինչպես որ վարվեց »: Գարեգին Նժդեհ ) Հիմա ասացեք խնդրեմ, բանականություն ունեցող հայը ինչպե՞ս կարող է իրեն համարել հայ, երբ այդ անատամ ոհմակը իրեն նույնպես համարում է հայ: Չհասարակության լոկոմոտիվը հանդիսացող ՄտաՎՈռականներն են, որոնք եղել են միշտ, բոլոր դարերում ու տզրուկի պես ժողովրդի արյունն են ծծել: ՄտաՎՈռականների ոհմակին ավելացնենք Սևասքեմ Չհոգևորականներին, որոնք երկրպարգում են Չարիքի իշխանության հարատևությունը: ( « Խեղճ հայեր, բավական չէ, որ ուրիշները կողոպտում են ձեզ, և ձեր գլխավորները, ձեր իշխանները՝ ձեր մարմնին ցեց են դարձել…»: Րաֆֆի )

ՈՒ հասկանում ես, որ դու ՀԱՅ չես կարող կոչվել:

Հիմա ինքներդ ասացեք, Այվազավսկու կամ Լեոնարդո Դա Վինչիի ՀԱՅ նախախայրերն արդյոք չե՞ն մտածել, թե իրենք ինչ կապ ունեն այդ Չհասարակության հետ, որը իրեն կոչում է հայ: Ահա նրանք էլ որոշում են ազատվել այդ Չհասարակությունից, որը կարող է լափել ոչ միայն իրենց, այլև իրենց զավակներին: Որոշում են ու հեռանում հենց այն կուսակցական տխմարներից, որոնց մասին աղաղակել են մեր Մեծերը; Նրանք նախընտրում են ապրել արժանապատիվ ու մարդավայել, ոչ թե Չհասարակությանը զոհ մատուցել իրենց զավակներին: ( « Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք « աշխարհում են, բայց աշխարհից չեն »: Գարեգին Նժդեհ ) Արդյոք մեկը այդ Չհասարակությունից հասկացա՞վ Արայիկ Խանդոյանի մոր վիշտը, ում զավակների կյանքը մատաղվում է այդ տխմար Չհասարակությանը: Փոխարենը գնահատելու՝ մեր աղբ հասարակությունը իր դահիճների ձեռքերն է համբուրում ու ձեռքի վրա տանում: ( « Այդ տարրերի մեջ տգիտության հետ զինակցած է վատությունը »: Գարեգին Նժդեհ ) Ազնիվ հայերը հեռանալով հայրենիքից, տառապանք ու դժվարություններ հաղթահարելով՝ փորձում են ստեղծել արժեքավոր ինչ-որ բան, սակայն երբեք չեն գանգատվում, իրենց չեն համարում « երկրորդ սորտ », որովհետև կարողանում են գտնել այն բացը թողած դատարկությունը ու լցնել այն հոգևոր իր հաջողություններով: Այդ հայերը կարող են միավորվել ու փոխել պատմության ընթացքը, սակայն ժամանակն ստիպում է մոռանալ միավորվելու ցանկությունը և ձուլվում են օտարներին: ( « Կյանք վատնեցին առանց հոգեպես վառվելու և մի հատիկ կայծ վառելու իրենց շրջապատի մեջ »: Գարեգին Նժդեհ ) Ու լինում է ոչ միայն մտավոր կորուստ, այլ ազգային մտքի ու գիտության: Օրերից մի օր, երբ հանդիպում ես որևէ հայի, ով Ռուսաստանում հպարտանում է իր քրեական անցյալով, Հայկական Մաֆիայի « ձեռքբերումներով », իր քցած ու թալանած զոհերի ճակատագրերը խորտակելով, և այդ ամենը պատմելուց նրա աչքերի փայլի ու հաճույքի բավականությունից հասկանում ես, որ դու ու քո նախնիները չեն կարող կապ ունենալ այդ ոչնչությունների հետ, փորձում ես խուսափել նման տգետների հետ հանդիպելուց, փորձում ես երեսդ շրջել ու ձևացնել, որ օտարական ես; Երբ Մոսկվայի մետրոյում հանդիպում ես հարբած, հայկական ժարգոնով հայ դեռահաս աղջիկների, որոնք հայհոյում են ամենավերջին լկտի հայհոյանքներով, իրենց վարքով աչքի զարնելով հասարակության մեջ, ամոթից ուզում ես պատռել գետինը և մտնել հատակը, և այդ պահին հասկանում ես, որ ամաչում ես քո ազգությունից ( « Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, հայ մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե որքան շատ չարություն կա մեր հոգում »: Հովհաննես Թումանյան ) Դրան գումարած Եվրոպական մի շարք երկրների խանութներում գողություն անող հայ կանանց ու աղջիկների խայտառակությունը, տղամարդկանց վարքն ու բարքը; Այդ ժամանակ հասկանում ես, որ դու ՀԱՅ չես: Երբ տեսնում ես Դուբայի ու Ստամբուլի հասարակաց տներում խարիսխ գցած հայ կանանց, « Կիսաբաց լուսամուտներում » բազմած Մեծապատիվ Փնթիներին, որոնք իրենց Փորձագետ են համարում ու ծաղրում « ՀԱՏԱԿՈՒՄ » հայտնված տգետ անատամ Չհասարակությանը, որոնց հենց իրենք դարձրին այդպիսին, հասկանում ես ու ափսոսում, երբ այդ աղբը տեսնում ես Սփյուռքի հայկական գաղթօջախներում, որոնք ոչ միայն ապականում են հայկական գաղթօջախները, այլև ապականում են հայի պատմությունը, նրա անունը, նրա մշակույթն ու ստեղծած արժեքները, նրա հերոսներին ու Մեծերին, այնժամ հասկանում ես որ օտարական լինելը նախընտրելի է: ( « Հպատակ » ազգը օտար պետության մեջ նոյնիսկ ամենից աւելի ազատամիտ ու լայնախոհ պետութեան մեջ անխուսափելիօրէն մնալու է զրկուած սնունդից »: Հովհաննես Քաջազունի )

Այդ անատամ տգետները կեղտարյունների տեսակն է, որ բարբարոս ցեղերի պես սմբակների տակ է տալիս ամեն արժեքավոր բան: Ոչնչացնում է մեր պատմական ու մշակութային կոթողները, ոչնչացնում մշակույթն ու արվեստը, ոչնչացնում է պատմության հերոսական էջերը, սևացնում լուսավոր ու հերոսական մարդկանց կերպարներն ու հիշատակը: Այդքանից հետո համարել քեզ այդ Բարբարոս Ոհմակի մի մաս, կարծում եմ անկարող ես: Միայն զգում ես, որ ցանկանում ես ի լուր աշխարհի գոռալ Տեյրանի հանրահայտ, սրտից բխող խոսքերը՝ մի խառնեք մեզ ձեր վայրի ցեղերին: ( « Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ` հոգով թզուկներիդ, դարձնի կատարյալ մարդ, պարտվողականության այն ցավագար ոգու, որի նյութած վատության պատճառով դարերով օտարի լուծն ու ամոթն է եղել մեր ժողովրդի բաժինը »: Գարեգին Նժդեհ )

Չարիքի իշխանությունում՝ Հայաստանում՝ ՉՀԱՅԵՐ-ից շատերը իշխանական բուրգի բոլոր շերտերում են՝ ներքևից մինչև վերև:

Եվ ինչպես կարող է բանականություն ունեցող մարդը, չտեսնել ՉՀԱՅԵՐԻ ապականած Չհասարակությունը, ովքեր իրար են հոշոտում, իրար հետ են կենակցում, իրար բերան են թքում ու իրար հետույք մտնում: ( « Տե՛ս, հայրերդ իրար ավելի են ատում, քան արտաքին թշնամուն »: Գարեգին Նժդեհ ) Եվ հենց այս կեղտարյուն հայրերին փոխարինելու են գալիս իրենց տգետ զավակները, որոնք ավելի են գերազանցում իրենց տգետ հայրերին:

Իզուր չէր, որ Գարեգին Նժդեհը կոկորդ էր պատռում, թե ամեն մեկիս մեջ մի գանձարկղ կա, հարկավոր է միայն գտնել այդ գանձարկղի ոսկե բանալին: Սակայն մեր ազգը ՏԳԻՏՈՒԹՅԱՆ փիլիսոփայությունն է որդեգրել և չի ցանկանում ընդունել ճշմարտությունը: ( « Քո մեջ մի գանձարկղ կա անբավ ու անհաշիվ հարստությամբ, բայց դու չես օգտվում նրանից, որովհետև քեզ պակասում է այդ արկղի ոսկե բանալին` ինքնաճանաչությունը »: Գարեգին Նժդեհ )

Չհայերի մի տեսակ էլ կա, դրանք « ԹԱԹՈՍՆԵՐՆ », են որոնց մասին գրել է Րաֆֆին: .« Չարիքի Իշխանություն», գրքում մանրամասն ներկայացված է այդ տեսակի մասին ՝ « Կեղտարյուն գրագետ փնթիները » հավելվածում: Սակայն Վիպասան Մարգարեն՝ Րաֆֆին իր պատմվածքների գրքում փայլուն է ներկայացրել Թաթոսներին: Որպեսզի ընթերցողին պարզ լինի, թե ովքեր են Թաթոսները, կառաջարկեի կարդալ Րաֆֆու պատմվածքները: Միայն նշեմ, որ Թաթոսները մեր ժամանակի Աշոտյաներն են ու Շարմազանովներն են, Փաշինյաններն ու Երիտ հանրապետականի բազմակուսակցական աղբը:

Այդ տեսակն է, որ գալիս է ոչնչացնելու առողջ սերունդ դաստիարակողներին: ( « Դժբախտություն է, սակայն, երբ դաստիարակիչն ինքը ևս կարիք ունի դաստիարակության »: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ )

Պատահական չէ, որ Չարիքի Իշխանության կուսակցական 2017թ. Վերջին համագումարներին մասնակցում էին ԲՈՒՀ -երի ամբիոնների ղեկավարներն ու դպրոցների տնօրենները: Հենց այդ Չհայերի տեսակն է, որ սերունդներին դարձնում են իրենց պես անուղեղ ու տգետ: ( « Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն »: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ )

Հիմա ասացեք, արդյոք ազնիվ Հայը կցանկանա, որպեսզի իրեն դնեն կշեռքի նույն նժարի վրա, ինչ Շմայսին ու Աշոտյանին, Հրանուշին կամ Տարոն Մարգարյանին: ( « Չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կմնա անմրցեկի » :  Գարեգին    Նժդեհ)

Այդպես էլ եղել է անցյալում… Հայրենիքից հեռացած Հայերից շատերը հենց այդ պատճառով են փորձել թաքցնել իրենց ազգությունը, որովհետև իրենց արժանապատվությունը թույլ չի տվել, որպեսզի այդ աղբին հավասարվեն: ( « Դուք արժանի՜ եք ձեր վիճակին, որ ինքներդ եք պատրաստել ձեր համար…․․․Թուրքը մեղավոր չէ, որ այրում է և մորթում է․․․ Կամ մահ և կամ կյանք․․․ »: Րաֆֆի ) Իսկ ցավալին այն է, որ ՈՉ ոք չի փորձել այդ աղբից ազատվել,,, Մեր բոլոր հեղինակները բարձրաձայնելով ու պայքարելով հեռացել են աշխարհից, ափսոսանքով, որ ՏԳԵՏ ու ԱՊՈՒՇ ազգ ենք, կարծում եմ, հասկացաք այս խոսքերի իմաստը, որոնք Մեծ Թումանյանի, Րաֆֆու, Նժդեհի ու Խորենացու խոսքերն են… ( Նրանցից շատերը դեռ այն են, որոնց կխարազաներ Նազովրեցու խոսքը` « ծույլ և նենգ ստրուկներ »: « Ազգերը ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից »: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ ) : Կարծում եմ, չեք փորձի այս բարձրարժեք խոսքերը վերագրել ինձ և պատիվ պահանջել ինձանից, քանզի խոսքը ճշմարիտ է: Ես նույնպես այս Ժողովրդի մի մաս եմ, սակայն ՄԵԾԵՐԻ պատգամն ավելի հասկանալի է ինձ, քան շատերին, այլապես նրանք կընդունեին ճշմարտության բանաձևն ու կյանքի նպատակը բամբասանքը չէր լինի, քան այն, որ դուրս գային փողոց ու միասին՝ իրենց ազգին առաջնորդող « Սասնա ծռերի » հետ պայքարեին հանուն իրենց իսկ արդարության, որպեսզի կարողանային վերագտնել իրենց ազգային պատկերը, որպեսզի Աստծո տված կյանքը ապրեին մարդավայել ոչ թե այն դարձնեին հավերժական դժոխք « Աստված լեզու է տվել, որ խոսե, խորհե, մտածե և յուր մտքերն արտասանե…»: Րաֆֆի Ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ Չարաբաստիկ Բորոտը իր մեջ է ու բուժվելու համար հարկավոր է ջանքեր գործադրել, ոչ թե « երկրորդ սորտի » վիճակում տառապել ու գանգատվել: ( « Արդ` եթե ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է չարացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք… ճանաչենք մեր դժբախտությունը… Ուրիշ ճանապարհ չկա. Ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած » : Հովհաննես Թումանյան )

Հայի աչքերից չպետք է պակասի արցունքը,

քանի դեռ տգետ են ու կեղծավոր:

Հայը պետք է հալածվի այնքան ժամանակ,

քանի դեռ չի կարողանում տարբերել

թշնամին՝ բարեկամից:

Հայը կմնա խավարում այնքան ժամանակ,

քանի դեռ ընթերցանության ու գրքի պակասը

թագավորում է իրենց հոգիներում:

Հայը կմնա միշտ ոտնատակ ու հալածված,

Օտարության ու գերության մեջ…

Քաին դեռ չի կարողանում գնահատել իր ունեցած արժեքները:

Հայը կմնա ստրուկ ու ողորմելի…

Որովհետև իր մեղքերի պատճառը փնտրում է ուրիշների մեջ:

Հայը կմնա Աստծո ու Արևի լույսից զրկված այնքան ժամանակ,

Քանի դեռ Աստծո ճշմարիտ խոսքը,

հոգու ազնիվ կանչը նրա սրտին խորթ է:

Հայերը կմնան միջնադարի տգիտության մեջ,

Որովհետև լույսի փոխարեն խավարն են պաշտում,

Հայերը կմնան կարոտ հայրենիքից ու սիրուց,

Արդարությունից ու Ազնվությունից զրկված,

Որովհետև Իմաստուն միտքն ու խոսքը նրան տհաճ է:

 

Գեհենի Առաքել 31.12.2016

 

« Ասել է, թե ներքին թշնամուց պետք է ազատվել այնպես, ինչպես ծովն է ինքնամաքրվում` հորձանք տալով և ափ նետելով այն ամենը, ինչը խորթ է իր ներքին բաղադրությանը և դրսից է պարտադրված, այդպես նաև աչքն է ինքնամաքրվում արցունքով և այդ ինքնամաքրումն է գոյատևելու թիվ մեկ նախապայմանը »:

Հովհաննես Թումանյան

« Հաղթականը կուսումնասիրի իր հաղթանակի պատճառները` վաղը ևս հաղթանակելու համար, պարտվածը կանդրադառնա իր պարտության պատճառներին` վաղը նրանցից խուսափելու նպատակով »:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

« Ապրի՛ր չմեռնելու, մեռի՛ր ապրելու համար: »:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

« Հոգեպես ծույլերն են ստեղծել դժվարին ու անկարելի խոսքերը »: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

« Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թէ կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար »: Միքայել Նալբանդեան

 « Աստված լեզու է տվել, որ խոսե, խորհե, մտածե և յուր մտքերն արտասանե… Աստված ստեղծել է մեր գլուխը ուղղաբարձ դեպ վեր, ամոթ է մեզ, երբ մենք, անասուններին հավասարվելով ընդունենք այդ անարգությունը, մեր գլուխը խոնարհեցնելով և ուրիշի ոտքի տակը տալով: Եվ աստված ինքը սառն աչքով է նայում այդ ցավալի տեսարանների վրա. Նա տեսնում է, յուր պատկերը շինել են անասուններին հավասար, բայց աչքերը խփում, երեսը շրջում, անց է կենում…»: Րաֆֆի

« Պետք է շարժել նրանց, հրել, պետք է կոպիտ վարվել մարդկանց հետ հենց նրանց ազատագրման բարիքի համար, ծակել նրանց աչքերը ճշմարիտով, ահավոր բռերով լույս նետել նրանց »: Վիկտոր Հյուգո

 https://youtu.be/FrbSgZgnjyY  «ՆՈԹԵՐ ԽՈՊԱՆԻՑ». ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՖԻԼՄԸ

murackanner

ԹԱԹՈՍՆԵՐԸ

Posted on Updated on

 Հարգելի ընթերցասեր բարեկամներ, ներկայացնում եմ Մեծ Վիպասան՝ Րաֆֆու պատմվածքներից մի քանիսը, որոնք անմիջական կապ ունեն մեր ժամանակների Չհասարակության  հետ:

ԹԱԹՈՍՆԵՐԸ  սրանք  մի  աղբ են,  որոնք ապականում են  ո՛չ  միայան  հայ ժողովրդի  պատմությունը՝ անցյալն  ու ներկան,  այլև ապականում են  եկող սերունդների  ու  ազգի  դիմագիրը: Այս տեսակն է, որ ԽԱՉԱԳՈՂԵՐԻ հետ ձեռք -ձեռքի տված հոշոտում են ժողովրդի մտավոր ու գաղափարական արժեքները:

 ԳԵՀԵՆԻ ԱՌԱՔԵԼ

ԿԱՐԴԱԼՈՒ  ԵՒ  ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ  ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵԼ  ՀՂՈՒՄԸ

  ՐԱՖՖԻ . ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

1

ԵՐՋԱՆԻԿ ԱՊՈՒՇՆԵՐԸ

Posted on Updated on

« Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչև չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ »: Ջորջ Օրուել

Ճիշտ ասած հայ գրականության մեջ, ինչպես նաև բանավոր խոսքում օգտագործվում է « Երջանիկ Ապուշ » բառակապակցությունը, սակայն իմաստի վերաբերյալ որևէ բացատրություն չի տրվում: Այդ բացատրությունն հիմա ես կտամ: Երջանիկ ապուշները նրանք են, ովքեր « Ո՛չ խելք ունեն, ոչ մեղք »: Այսինքն իրենք մեղավոր չեն, որ լույս աշխարհ են եկել, իսկ խելքի մասին խոսելն ավելորդ է: Չնայած նրանց ծնունդն արդեն իսկ համարվում է Մեծ Մեղք:

Երջանիկ ապուշները զուրկ են ուղեղից, նրանց մոտ զարգացած է միայն տեսողական բնազդը, մյուս բնազդները իսպառ բացակայում են, դրա հետ մեկտեղ բացակայում է նաև չափի զգացողությունը: Երջանիկ ապուշները չգիտեն ինչու՞, և ինչի՞ համար, միշտ ուրախ են ինչ-որ հաջողությունների վրա, նամանավանդ ուրիշների, որոնք առհասարակ չկան, կամ գոյություն չունեն: Ուրախանում են, որ Հայաստանը թվացյալ « Ազատ Անկախ » է, ուրախանում են, որ թուրքերի լծի տակ չեն, ուրախանում են հայկական « Հզոր », բայց լապատկաներով զինված բանակի վրա, ուրախանում են Արամ Mp 3 -ի « տաղանդի » վրա, ուրախանում են, որ նախագահը շախմատի մասնագետ է, ուրախ են նաև Լֆիկի ու Սաշիկ Սարգսյանի հաջողությունների վրա: Ուրախանում են Սիրուշոյի « հայրենասիրական » տեսահոլովակների վրա, ով ժողովրդից գռփած փողերով ցոփ ու շվայտ կյանք է վարում արտասահմաններում: ( http://araratnews.am/հայաստանի-իրական-ավերման-հիմքը-դրեց-ռ/ Հայաստանի իրական ավերման հիմքը դրեց Ռոբերտ Քոչարյանը. Բնապահպան Օգոստոս 29, 2014 4:40 pm ) Երջանիկ ապուշների համար, ամեն ինչ վարդագույն է ու լուսավոր: Երջանիկ ապուշները Հրանտ Մաթևոսյանին համարում են տաղանդաշատ մտավորական, մոռանալով նրա չարագործ Վերժիկին, ուրախանում են Սպարապետով, չցանկանալով նույնիսկ լսել նրա գործած ոճիրների մասին: Ուրախանում են ԵԿՄ-ի զորավարի հարստությամբ, նրա չվճարած հարկերով, հաստագլուխ ու անճոռնի թուլեքով, ովքեր իրենց Փնթի հորից ժառանգել են տգիտությունն ու արյունամոլությունը: Այդ ապուշները չեն ցանկանում լսել, որ այդ փնթին ժամանակին Կռազի շոֆեռ է եղել, այն էլ՝ հանցագործ ու ոչ տառաճանաչ: Եթե նրա կենսագրության մեջ գրված իրավաբանի, փիլիսոփայի ու արվեստասերի մասնագիտություններն ու մնացած բարեմասնություններին էլ հավատանք, ապա նրան պետք է համարենք Սուրբ Գևորգ և աստվածացնենք: Իրականում մի ողջ Երջանիկ ապուշների բանակ հավաքված է ԵԿՄ- ում: Արդեն ինչպես ասել եմ Երկրապահ Կամավորական Միությունը Մանվել Գրիգորյանի սեփական Հարեմն է, որտեղ Երջոները Օրուելի ոչխարների նման անընդհատ կրկնում են « չորս ոտք լավ, երկու ոտք վատ »: Ի՞նչ եք կարծում, եթե երկրապահ են կոչվում՝ Տարոն Մարգարյանը, Լևոն Երանոսյանը, Կարեն Ավագյանը, Հրանուշ Հակոբյանը, Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, Հասմիկ Պողոսյանն ու անգամ Մամիկոն Խուրշուդյանը, ապա նշանակում է, որ այդ կառույցը ենիչերների ոհմակ է՝ ոչխարի ուղեղներով: ( « Մանվել Գրիգորյանը Հայ ժողովրդի տան ճրագներով ստեղծված բանակով է պաշտպանում մեր սահմանը »: Մամիկոն Խուրշուդյան 5-05-2016 12:40 ) Մնացած աղբակույտն էլ դեռ չհաշված, իրենց տիրոջ հրամանով պատրաստ են հոշոտել ցանկացածին: ( 2016/09/08 19:38 Երկրապահ ազատամարտիկները հակադարձում են Արշալույսի գյուղապետի արդարացումներին http://shamshyan.com/hy/article/2016/09/08/95001/ ) Երջանիկ ապուշներն ուրախանում են նույնիսկ գոյություն չունեցող երևույթների վրա: Դրանցից մեկն էլ Հայաստանի Անկախության 25 ամյակի առթիվ Երևանում անցկացրած զինվորական շքերթն էր: Մարդիկ հիշում են, որ նման շքեղ զորահանդեսներ եղել են ամեն տարի, սակայն 2016թ.- ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, սահմանին կանգնած զինվորները բահերով ու քարերով կռվեցին թշնամու դեմ: Սակայն Երջանիկ ապուշները կոպիտ ասած՝ Երջոները ուրախանում են, ինչ-որ « Իսկանդեր » հրթիռներով, որոնք իրենցից ընդամենը Կոյուղու խողովակ են ներկայացնում: ( Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Իսկանդեր»-ը նաև քաղաքական գործիք է Հայաստանի համար http://www.panorama.am/am/news/2016/09/28/Իսկանդեր-զենք/165019 8 28/09/2016  

http://www.1in.am/2035176.html Ռուսաստանից 200 միլիոնի զենք ենք ստացել, մի բան էլ ավելի. Ռուստամ Գասպարյան 2016-10-24 ) Եթե Չարիքի իշխանությունը 25 տարի միայն լափել և թալանել է, ինչպե՞ս կարող է հիմա հանկարծ վերափոխվել, դառնալ բարի ու ազնիվ: Այնքան տգետ են, որ չեն հասկանում ՝ վարչապետ փոխելով հնարավոր չէ փոխել երկրում որևէ բան, իսկ Երջոները մե՜ծ հույսեր են կապում ու ուրախանում են նորանշանակ վարչապետի դիզած միլիոնների վրա: Մոռանում են, որ իշխանություն զավթած գիշատիչների մոտ իսպառ բացակայում է չափի զգացողությունը՝ ինչքան լափում են, այնքան ավելի է գրգռվում ախորժակը: ( Պետք է խնդրեն, որ Ծառուկյանն այդ ծանրության տակ մտնի. Գագիկ Ծառուկյան https://www.youtube.com/watch?v=8RMY2ezb_T8 ) 211

Երջոները չգիտեն, որ « Իսկանդեր » հրթիռներ ունենալը դեռ քիչ է հզոր բանակ ունենալու համար, և դա էլ հարց է՝ մե՞րն է, թե մեզ տվել են ընդամենը ցուցադրության համար: ( « Սելֆի » անելու ու լուսանկարվելու համար: ) Ցանկանում եմ հատկապես ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում հիմնական կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները, համարվում են մեր սեփականը՝ հայկական, սակայն փաստացի պատկանում են այլ պետությունների: Ունենք ատոմակայան, որ մերը չէ, սակայն մենք ենք վճարում, շնչում արտաշնչում աղտոտված օդը և զազրելին այն է, որ արտադրվող էլեկտրաէներգիան մեզ՝ հայերիս ավելի թանկ են վաճառում, քան հարևան պետություններին՝ Թուրքիային ու Վրաստանին: Հետո ունենք « Գազպրոմ », որը նույնպես մերը չէ, և մատուցած ծառայություններն էլ ավելի թանկ է նստում մեզ վրա, որքան պետք է լիներ: Նույնը ՀԷՑ-ն ու երկաթգիծը, հեռահաղորդակցությունն ու ինտերնետը, ջրամատակարումը, օդանավակայանն ու անգամ սահմանային ծառայությունը, իսկ վերջում ավելացավ ևս մեկը՝ հակաօդային պաշտպանությունը: Ոչինչ մերը չի, այլևս ոչինչ չունենք, ծախեցին ինչ ունեինք և ինչ կարող էին, անգամ Հայկական բանակը գեներալներ չունի, որովհետև ինչպես Ջորջ Օրուելն էր ասում, բոլորը խոզեր են: Իսկ գերագույն գլխավոր հրամանատարի մասին խոսելն ավելորդ է: Հայկական բանակը հիշեցնում է 90 -ականների թալանված պահեստի, որտեղից թալանեցին ամեն ինչ, անգամ զինվորի կյանքն ու առողջությունը: Պահեստում մնացել են միայն անպիտան ու ժանգոտած պահեստամասեր: Մեր զրահատեխնիկան թալանված է ու ժանգոտած, առանց վառելիքի ու խնամքի: Ի՞նչ եք կարծում, արդյո՛ք այդ գեներալ կոչված հրոսակ-թալանչիները, պատրա՞ստ են մեծ գումարներ տրամադրել թանկարժեք « Իսկանդերները » պահելու, խնամելու և օգտագործելու համար, որոնք իրենցից մեծ գումարներ են պահանջում: Չեմ կարծում, որ Խաչատուրովի ու Օհանյանի նման ագահներն իրենց կանանց թանկարժեք ֆոտոսեսիաների հաճույքներից զրկեն և « Իսկանդերի » վրա գումար ծախսեն: Երևի գեներալադինոզավրերը տեղյակ չեն, որ « Իսկանդերների » վրա կան թանկարժեք մետաղներ՝ ոսկի ու պլատին: Ի՞նչ եք կարծում, ՊՆ հրեշները հո հիմար չե՞ն, որ թողնեն այդպիսի թանկարժեք մետաղները հրթիռների վրա: Այնպես որ, եթե ռուսները տված էլ լինեն այդ « Իսկանդերները », ապա չի բացառվում, որ մեկ ամիս հետո այդ հրթիռները դառնալու են մետաղի ջարդոն, կամ էլ ծախելու են որևէ երրորդ երկրի: Տեղին է հիշեցնել պատմական փաստերը՝ 1918 թվականին դաշնակներն անգլիացիների նվիրաբերած զրահապատ մեքենաներն ու սավառնակները վաճառեցին վրացիներին: Անգլիացիներն ապշած էին հայերի վրա, ինչպե՞ս կարող էր պատերազմող երկիրը զենք վաճառել մեկ այլ երկրի: Նույն բանը կրկնվեց Արցախյան պատերազմի ժամանակ, և դրան նախորդած տարիներին՝ 90- ականների վերջերին գեներալ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը Հայկական բանակի « Իգլա » տեսակի հակաօդային հրթիռները վաճառեցին չեչեն անջատողականներին: Մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ այդ հրթիռներով էր խոցվել ռուսական Սու-25 ռազմական օդանավը: Ռուսները նույնիսկ պատժամիջոցներ կիրառեցին հայերի դեմ, չնայած քավոր Վազգենը գործը փակեց ու մոռացվեց: ( « Երկրի քրեական օրենսգրքում չկա որեւէ հոդված, որին հանցակից չէր Վազգեն կեղտոտ ձեռքը »: Մտորումներ « Պազոլինի »-ից հետո » գրքից Արտյոմ Խաչատրյան ) Այնպես որ, չի բացառվում, որ « Իսկանդերները » կարժանանան « Իգլաների » ճակատագրին: Եթե պարզվի, որ « Իսկանդերները » ռուսները տվել են միայն շքահանդեսի ցուցադրության համար, որ իբր տեսե՜ք, մենք ունենք… Ապա վստահ կարող եմ ասել, որ ամեն առավոտ այդ « Իսկանդերների » կադրերը գովազդելու և ցուցադրելու են բոլոր հեռուստակայաններով: Մի քսան տարի կցուցադրեն ու նույն ոճով կշարունակեն թալանել բանակն ու ժողովրդին: Հետո կբարձրացնեն առաջին անհրաժեշտության ապրանքների գները և կհայտարարեն, որ փողերը « Իսկանդերները » լվանալու վրա են ծախսվել կամ « Իսկանդերների » վերանորոգումը շատ թանկ է: Այսինքն, իրենք գիտեն՝ ինչպես կոծկեն իրենց հանցանքները, մանավանդ որ ռազմական դատախազ Աղվան Հովսեփյանը փորձված մասնագետ է: Ճիշտ ասած, այդ զորահանդեսը Չարիքի իշխանության հերթական խեղկատակությունն էր, որով լավ էին զգում երջանիկները՝ այսինքն միայն իրենք: 25 տարի խաբել ու թալանել են ժողովրդին՝ հավաստիացնելով, որ իբր գերժամանակակից զինտեխնիկայով են սպառազինում հայկական բանակը, սակայն պարզվում է, որ հայկական բանակում հայ զինվորը պատերազմում է 80-ականների զենքով, վճարում է իր գրպանից՝ համազգեստի ու կոշիկների համար, անգամ ներքնաշորը գումարով ձեռք են բերում նույն զորամասի պահեստից: ( http://www.politik.am/մովսես-հակոբյանը-նոր-առանձնատուն-է-գն/ Մովսես Հակոբյանը նոր առանձնատուն է գնել, որն արժե 1 միլիոն դոլար 2016/10/21 ) Սուտն ու կեղծիքը, որ 25 տարի շարունակ քարոզվել ու փաթաթվել է ժողովրդի վզին, արդեն դուրս է գալիս ջրի երես, ինչպես 80- ականների զենքի պատմությունը՝ բացահայտվեց ապրիլյան պատերազմի շնորհիվ:    

Բազմիցս նշել եմ, որ Փնթի կռազի շոֆեռը « Վկաներ » է փնտրում, որպեսզի կեղծ ներկայացումներով հերոսացնեն իրեն: Անգամ զոհվածների ծնողներին է դիվադադար արել, Ղարաբաղի գյուղերի խեղճ ու անճար բնակիչներին, որոնք մի քանի հազար դրամի համար տեսախցիկների առջև ծախում են իրենց հոգիներն ու արժանապատվությունը, թալանչի Մանվելին հերոսացնում: Երկրապահներն ու քաղաքական աղբակույտը Մանվելին դարձրել են Մարշալ ժուկովին հավասար զինվորական: Նույն կերպ սպարապետին, Գերագույն գլխավորին, ով առհասարակ հերոսությունից անքան հեռու է, որքան մյուս ոճրագործները: ( « Էսօր ով հելնում ա Սերժի դեմ, ուրեմն հել- նում ա Վազգենի դեմ »: Մանվել Գրիգորյան 31/12/ 2014 https://www.youtube.com/watch?v=xQIop09E5Ts ) Նույն ծախված իշխանության պնակալեզները սկսեցին նույն հանգավորմամբ կրկնել, որ Արցախյան պատերազմում 800 հեկտար կորցրած տարածքը անպետք ու ոչ պիտանի հողեր են: Նույնիսկ Սփյուռքի ժամկետանց երջանիկներից մեկը՝ « Կալիֆոռնիա կուրիեր » թերթի խմբագիր, ամերիկահայ Հարութ Սասունյան: ( « Կալիֆոռնիա կուրիեր » թերթի խմբագիր, ամերիկահայ Հարութ Սասունյանը Սերժ Սարգսյանին անփոխարինելի է համարում, իսկ ժողովրդին՝ քաղաքական հասունությունից զուրկ. http://www.7or.am/am/news/view/114305/ Սեպտեմբեր 25, 2016 ) Ռոբերտ Ամիրխանյանն ու Ռադիկ Մարտիրոսյանը, որոնց համար ոչ միայն 800 հեկտարն է քոսոտ, այլ մեր ողջ հայկական տարածքները: ( http://www.aravot.am/tag/ռոբերտ-ամիրխանյան/ Ռոբերտ Ամիրխանյանը խոստանում էր « Սասնա Ծռերին » ) Հիմա էլ պնակալեզները նոր քարոզարշավ են սկսել Իսկանդերների պատկանելության խնդրի շուրջ՝ զենքը համարելով իրենցը: Ապրիլյան պատերազմից հետո բոլորը միաբերան աղաղակում էին, որ պատերազմը մեզ միավորեց, դարձրեց մեկ բռունցք, իբր իշխանությունները սկսեցին դասեր քաղել և խելքի գալ: Սակայն, ինչպես տեսնում ենք ընդամենը մի քանի ամիս անց, մոռացվեցին բարձրագոչ ճառերն ու Ապրիլյան պատերազմի վիրավոր ու հաշմանդամ դարձած զինվորներին ու նրանց առողջության հետ կապված խնդիրները: ՊՆ-ն որևէ օժանդակություն ցույց չտվեց պատերազմի հետևանքով ծանր վիրավորումներ ստացած իր զինվորներին: Այնպես որ, զինվորներն անօգնական են ու անտեսված, ինչպես Արցախյան ազատամարտի հերոսները: Պատերազմը ոհմակի համար միջոց է ժողովրդին խեղդելու ու հնազանդ պահելու համար: ( Պատերազմը բնորոշվում է միայն իր նպատակով: Ոչ արտաքին պատերազմ կա, ոչ էլ քաղաքացիական. Կա միայն արդարացի եվ անարդարացի պատերազմ….: Պատերազմը դառնում է ամոթ, սուրը դառնում է դաշյուն միայն այն ժամանակ, երբ սպանում է իրավունքը, առաջադիմությունը, բանականությունը, քաղաքակրթությունը, ճշմարտությունը: Այնժամ, լինի դա քաղաքացիական թե արտաքին պատերազմ, անարդար է, դա կոչվում է ոճրագործություն: Վիկտոր Հյուգո (Թշվառներ)

Եթե ճիշտ գնատենք պատերազմում մեր տարած հաղթանակները և մեր հաջողությունները, ապա պետք է հասկանանք, որ միայն զենքը չէ, որ հզորացնում է մեր բանակը, « Իսկանդերը » չէ, որ դեռ հարց է՝ կաշխատի, թե ոչ: Մեր բանակի ուժը հայ զինվորն է, ովքեր Ապրիլյան պատերազմի օրերին ցույց տվեցին իրենց ուժն ու հզորությունը, հերոսությունը, որոնց, ցավոք, այսօր պատերազմից փրկված վիրավոր զինվորներին խոշտանգում են ինչպես թուրքերը: Մեր բանակին պետք է բարոյա-հոգեբանական առողջ մթնոլորտ, որը սակայն գոյություն չունի: Ասացեք, ո՞րն է արդյոք թուրքերի ու հոշոտողների տարբերությունը, այն, որ թուրքը ճակատում է սպանում միանգամից, իսկ հայը թիկունքում՝ կամաց-կամաց: ( http://hetq.am/arm/news/71099/arajnagtsum-glkhic-viravorvats-20-amya-alberti-yntaniqn-ognutyan-kariq-uni.html/ Առաջնագծում գլխից վիրավորված 20-ամյա Ալբերտի ընտանիքն օգնության կարիք ունի 25 սեպտեմբերի, 2016 ) Եվ այս դաժան ու անողոք իրականության մեջ երջանիկ ապուշներն ուրախանում են և զվարճանում են իրենց շքահանդեսներով ու փառատոներով: « Հետախույզ » Վովա Վարտանովը եջանկությունից նորահարսի պես փայլում էր շքահանդեսին, ջանք չխնայելով արդարացնել իր գերագույն հրամանատարին՝ 80 — ականների զենքերի վերաբերյալ չմտածված հիմար արտահայտության համար: 

Շքերթներից անցնենք փառատոներին, այն էլ՝ միջազգային: Աղքատ ու սոված երկրում միջազգային փառատոներ նշելը ուղղակի զազրելի է: « Ոսկե ծիրանի », « Ավրորա » մրցանակաբաշխություն և մնացյալը՝ ուղղակի այս գայլային իշխանության անպատկառության գագաթնակետն են: ՀՈՒՄԱՆԻԶՄԻ մասին անգամ պատկերացում չունեն, անխղճորեն հոշոտում են մարդկային ու բարոյականության արժեքները: Ոճրագործը չի կարող հումանիզմից ու գեղեցկությունից խոսել, իսկ փնթին՝ արվեստից ու մշակույթից: ( http://mitk.am/2016/10/fhjkfg/ Նոր տվյալներ «կարմիր դիպլոմով գռուզչիկ» աշխատած պատգամավորի ունեցվածքի մասին ) Մովսես Խորենացու « Հայոց Պատմություն » մեջ Ողբը պատահական չի գրված, և որը ճիշտ բնորոշում է տալիս, որովհետև մենք երբեք դասեր չքաղեցինք մեր պատմությունից, մնացինք այնպիսին, ինչպիսին ենք ու կանք: ( https://www.youtube.com/watch?v=4gUO9ricSSc «Պիտի ամաչի այն ընտանիքը, որտեղ չմկրտված երեխա կա»․Միքայել Սրբազանը՝ Սարալանջի բնակիչներին 31 окт. 2016 г. )

( http://4news.am/2016/09/կարեն-գրիգորյանը-20-հոգով-երեխքի-աչքի-առ/

Կարեն Գրիգորյանը 20 հոգով երեխքի աչքի առաջ ծեծել է Արթուրին եւ Ստեփանին. Հրաչիկ Աբգարյան ) 218 էջ

« Իշխելու գաղտնիքն է՝ սեփական անսխալականության հանդեպ հավատը համադրել անցյալի սխալներից դասեր քաղելու ունակության հետ»: Ջորջ Օրուել « 1984 »

« Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա: Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ էր դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում »: Ջորջ Օրուել « 1984 »

Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչև չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ: « Ցանկացած գործողության հետևանքներն այդ գործողության մեջ են: Եթե գործողությունն արդյունք չունի, ապա անիմաստ է »: Ջորջ Օրուել

Գեհենի Առաքել 11/04/2016

ՀԱՏՎԱԾ ՉԱՐԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՔԻՑ