Month: Май 2019

ԵԹԵ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՏԺՈՒՄ, ԱՊԱ ԴԱ ԱՆՈՒՄ ԵՆ ՎՐԻԺԱՌՈՒՆՆԵՐԸ

Posted on Updated on

«Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար »։ Պարույր Սևակ

Դոնեցկի կամ Լուգանսկի ժողովրդական դատարանի որոշումը կարևոր է ամբողջ Ուկրաինայի համար, քանի որ քաղաքական գնահատական տրվեց նախկին հանցագործ ռեժիմին, նա դատապարտեց պատերազմի հանցագործներին ու ներկայացրեց մեղադրանք։ Ժողովրդի ենթագիտակցության մեջ պետք է մտնի, որ նրանք ոչ միայն Ուկրաինայի թշնամի են, այլ համայն մարդկության դեմ չարիք ՝ պատերազմի հանցագործներ։ Միևնույն է , թե հետագայում դատական մարմինները այդ որոշումը կհաստատեն թե ոչ, սակայն այդ հանցագործները այլևս չեն կարող հասարակական խմբերի կողմից կոչվել հերոս կամ բարեգործ՝ ինչպես արվում է մեզ մոտ։ Սակայն կարևոր մի երևույթ է, առհասարակ երբ պետությունը չի պատժում հանցագործին, ապա դա անում են խենթերը, կամ վրիժառուները։ Ինչպես եղավ 1999 թվականին հոկտեմբերի 27 ֊ին։ Ոճրագործ Վազգեն Սարգսյանների պատժառով է, որ ժողովրդի արգանդը Նաիրի Հունանյան է ծնում, որպեսզի պատժի ազգադավ հանցագործներին։ Ուկրաինայի ժողովրդական դատարանի որոշումը հասարակության պահանջն է, եթե այդ հանցագործները հայտնվեն ճաղավանդակների ետևում, ապա միևնույն է՝ նրանց սպասելու է իրենց արժանի պատիժը՝ ավելի դաժան ու ավելի սարսափելի մահ։ Իսկ եթե մնան էլ ազատության մեջ՝ միևնույն է , կգտնվի մի խենթ՝ Նաիրի Հունանյանի նման երիտասարդ, որը աչքաթող չի անի ժողովրդի ցասումն ու վրեժը։ Այնպես , որ մենք՝ հայերս, պետք է կարողանանք գնահատական տալ նախկին հանցագործներին, իսկ մենք սպարապետացնում ու զորավար ենք սարքում ազգի կաշին քերթած տականքներին։ Արդյունքը Քոչարյանի դատավարությունն է, այդ ամենի արդյունքն այն է, որ գնահատական չտրվեց երևույթներին։ Եթե Վազգեն Սարգսյանը ազգային հերոս է ու սպարապետ, ապա Քոչարյանն ինչու պետք է կոչվի հանցագործ, երբ նա շարժվել է Վազգեն Սարգսյանի հետքերով։ Վազգեն Սարգսյանը 1996 թվականի սեպտեմբերի 25 ֊ ին Բաղրամյան պողոտայում կրակեց ժողովրդի վրա՝ իրականացնելով ռազմական հեղաշրջում , օգտագործելով բանակն ու ուժային բոլոր կառույցները։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը նույն բանը արեց 2008 թվականի մարտի մեկին։ Ռոբերտ Քոչարյանը Վազգեն Սարգսյանից սովորեց անպատիժ գործել ՝ թալանելով ու կողոպտելով Հայաստանն ու ժողովրդին։ Դատապարտել Ռոբերտ Քոչարյանին, սակայն չդատապարտել Վազգեն Սարգսյանին՝ կնշանակի անիմաստ քայլեր անել ու դառնալ հանցանքների մեղսակից։ Վազգենի գործը շարունակող երկրապահները հանրապետականներն ու Կոնգրեսակական ՀՀՇ ականների հանցագործ ոհմակը դեռ շարունակում են իշխանական վերնախավում մնալ, անգամ ԱԺ֊ ում զբաղեցնելով պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ահա այս է մեր իրականությունը, որը շարունակելու է խոշտանգել սերունդներին՝ ֆիզիկապես և բարոյապես։

Գեհենի Առաքել 26․05․201

ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Posted on Updated on

« Թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները » : Գարեգին Նժդեհ

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդն այնքան հանցանք գործեց, որ նկարագրելն ուղղակի սարսափելի է։ Մեզանից շատերի պապերը և նախնիները Արևմտյան Հայաստանից են, նրանցից շատերն ականատես են եղել թուրքերի իրականացրած ցեղասպանությանը՝ պատմել են սարսափն աչքերում։ Նրանցից շատերն էլ ափսոսանքով հիշում էին, թե իրենց ծնողները ինչպես են ոսկիներն ու զարդերը թաքցրել պատերի ու տանիքների մեջ փորված թաքստոցներում։ Այդպես թաքցրեցին գանձերը ու այդ ամենը մնաց թուրքին։ Թուրքերին մնաց ոչ միայն իրենց տունն ու այգին, այլև նրանց տարիների աշխատանքը՝ ոսկիներ ու հարստություն։ Գիտե՞ք , թե դա ինչ մեծ հանցանք է, երբ մեր ֆիդայիները հորդորում էին, որ ոսկու փոխարեն հարկավոր է զենք ու զինամթերք գնեն, որ թուրքը մնում է թուրք, հայի ժլատությունը կուրացրել էր շատերին, կարծում էին, թե այդ թաքցրած ոսկին իրենց տաք է պահելու։ Եղան շատերը, որոնք իրենց ոսկիները պահելու համար, մեր հայդուկներին դավաճանեցին ու մատնեցին՝ հանձնելով թուրքերին։ ․․․ Ցավալին այն էր, որ մի քանի անգամ կոտորածներ տեսած հայ ժողովուրդը այդպես էլ չհասկացավ, որ զենք ու զինամթերք է հարկավոր իր ընտանիքն ու կյանքը պաշտպանելու համար։ Որ արտաքին թշնամուց պաշտպանվելու համար, պետք է ներքին թշնամուն սպանել․․․ Մի քանի անգամ ցեղասպանված հայ ժողովրդին դաս չեղավ անցյալի ողբերգությունը։ Անգամ 1894-1896 թթ. Համիդյան ջարդերը՝ Ադանայի և Հալեպի կոտորածները, Կարինի, Տրապիզոնի, Տիգրանակերտի, Բաղեշի, Անգորայի, Սեբաստիայի, Ակնի, Արաբկիրի, Եդեսիայի, Այնթապի և ապա Կ. Պոլսի, Եվդոկիայի , Սասունի, Զեյթունի, Հաճընի ու Վանի կոտորածները։ Դաս չեղավ անգամ Սումգայիթն ու Բաքուն։ Դաս չեղավ Նախիջևանն ու Շահումյանը, Արծվաշենն ու Մարտակերտը։ Ու այդ ամենի ետևում մեր ներքին թշնամին Է՝ դավաճան հոգևորականները, կուսակցական տականքները՝ հանձինս ՀՅԴ բյուրոյի ու թալանչի ու հանցագործ կապիտալիստները ու պետական պաշտոններում բազմած իշխանավորները։ Պատմության դասերից չքաղեցինք, որովհետև իրար հաջորդած հրեշներին դարձրեցինք հերոսներ ու ազգային կուռքեր, դարձրեցինք անմեղ ու ազնիվ ազգային արժեքներ։ Հիմա ի՞նչ, ինքներս էլ չենք հասկանում , երբ ԱԶԳՈՎԻ հպարտանում ենք, որ ազգային վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ՎՐԻԺԱՌՈՒ ԳՆԴԱԿԸ գտավ դավաճանին, սակայն մոռանում ենք, որ Թեհլերյանի օրինակով էր, որ Նաիրի Հունանյանը բաց ճակատով կանգնեց հրեշի դիմաց ու պատժեց բոլոր ժամանակների չարիք դարձած Վազգեն Սարգսյանին։ Ազգովի մեղադրում ենք Ռոբերտ Քոչարյանին, սակայն մոռանում ենք, որ նրան այդպիսի հրեշ դարձրեց Վազգեն Սարգսյանը։ Մոռանում ենք, որ Մարտի 1֊ը եղել է 1996 թվականի սեպտեմբերի 25֊ ի կրկնությունը։ Մոռանում ենք, թե ովքեր թալանեցին Խորհրդային Հայաստանի հարստությունը՝ երբ Սովետական Հայաստանը համարվում էր աշխարհի ամենազարգացած ու հարուստ պետությունը։ Ինչպե՞ս ենք հիմա կուրորեն հավատում նրանց, երբ նրանց մի մասը դեռ արյունոտ ձեռքերով բռնել է պետության ղեկը։ Մեղադրել Ռոբերտ Քոչարյանին՝ չմեղադրելով Վազգեն Սարգսյանի ու Լևոն Տեր Պետրոսյանի բանդային, նույնն է՝ մեղադրել Երիտթուրքերին ու չմեղադրել սուլթան Համիդին։

Գեհենի Առաքել 17․05․2019