Month: Август 2017

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԶԲԱՂՎԵԼ

Posted on Updated on

  vazgen ser=«Այնտեղ որտեղ ճնշում կա, կլինեն նաեւ վախկոտությունն, ամբարտավանությունն ու զազրախոսությունը։ Մարդը կարիք ունի ազատության որպեսզի հասկանա ազատության օգտակարությունը »: Րաֆֆի

« Ազատամարտիկը քաղաքականությամբ չպետք է զբաղվի »: Այս բառակապակցությունը բոլորին է ծանոթ, սակայն շատերը չգիտեն, որ Էշացման գործընթացը սկսվում է հենց այսպես՝ Բռնապետության սկիզբը դարձավ հենց այս կարգախոսը: Առհասարակ, բոլոր բռնակալներն էլ այսպես են հաստատում իրենց բռնապետությունը: : Պատահական չէ, որ Հայաստանի երեք նախագահներն այս կարգախոսով հաստատեցին իրենց իշխանությունը, ոչնչացրեցին բոլոր մրցակիցներին, իրենց դեմ արդարացի պայքարի դուրս եկած մարդկանց: Հիշեք ոչ վաղ անցյալի պատմական դեպքերը, թե ինչպես Վազգեն Սարգսյանը ազատամարտիկներին արգելեց քաղաքականությամբ զբաղվել, որից հետո գործի դրվեց ԿԳԲ- ի զտիչ մեքենան, սկսեցին դավադրաբար ոչնչացնել Մովսես Գեորգիսյանի ու Մոնթեի պես հերոսներին, ԿԳԲ- ի կառափնարաններում մինչև օրս ոչնչացնում են հարյուրավոր գաղափարի մարտիկների: Պատահական չէր Վազգեն Սարգսյանի արտահայտած միտքը, որ «Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում »։ Սա եղել է Մոսկովյան իշխանությունների ծրագիրը, որը պետք է իրականացվեր կոմսոմոլ Վազգեն Սարգսյանի ձեռքով: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը որդեգրեցին Վազգեն Սարգսյանի կիսատ թողած գործը և պատահական չեն «Սասնա Ծռերի» նկատմամբ իրականացվող հաշվեհարդարն ու խոշտանգումները: Նույնը ժամանակին անում էր «սպարապետ» կոչեցյալ մոլագարը: Ինչևիցե, քաղաքականությամբ զբաղվելու մասին կարգախոսը Հանրապետականների համար դարձել է մահակ, որով պետք է փակեն բոլորի բերանը: Եթե հիշում եք՝ Ծառուկյան Դոդի հանդեպ արշավանքը իրականացվեց հենց այս սկզբունքով. « Որ ամեն Դոդի գլուխ չի կարող քաղաքականությամբ զբաղվել, որովհետև դրա համար կան իրենք՝ քաղաքական այրերը », այսինքն՝ միայն իրենց ոհմակը: Շատ են եղել նման դեպքեր, ուղղակի բոլորը հնարավոր չէ մեջբերել դա փաստ է: : Միևնույն է, բոլորին հասկանալի է, որ իրենց մրցակիցներին հենց այս կարգախոսով էլ դուրս են մղում քաղաքականությունից: Այս կարգախոսը սպառնալիք է, այդ պատճառով շատերն են սարսափում Քաղաքականություն բառից: Ինչպես մի ճանաչված դերասան ՖԲ -ի անձնական նամակագրությամբ ինձ խոստովանեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում և արդեն համակերպվել է այս նվաստացուցիչ վիճակին, որովհետև անիմաստ է համարում փոխել ինչ-որ բան: Ահա, այսպես բոլորը համակերպվում են ստրուկի ծնկաչոք կյանքին, համակերպվեցին լաթի ու փալասի կյանքին, որովհետև տերերն են որոշում ոչ միայն իրենց ճակատագիրը, այլև իրենց զավակների ու թոռների ճակատագրերը: Լռելով՝ համակերպվել սպանդին նույնն է, երբ Դեր-Զոր ճանապարհ ընկած մեր հայրենակիցներից ոչ ոք չհամարձակվեց թուրք ոստիկանի քմահաճույքին չենթարկվել: Նույնը կատարվում է հիմա, Սյունիքում Լիսկան է, Արմավիրում՝ Մանվելը, Կոտայքում՝ Դոդ Ծառուկյանը, Արտաշատում՝ Մուկ Աբրահամյանը: Այդպես ծառայելով ու հանդուրժելով թաթարական մնացորդներին՝ վախենում ենք ընբոստանալ, իսկ ըմբոստացողներին էլ փորձում ենք խրատել, որ Քաղաքականությամբ զբաղվելը մահացու չափ վտանգավոր է: (« Ամեն վախկոտ կեսնաբանորեն անբարոյական է »: Գարեգին Նժդեհ ) Սակայն մոռանում ենք, որ դա քաղաքականություն չէ, այլ իրականություն և փաստ:  Ուինստոն  Չերչիլը մի խոսք ուներ. « Որ, եթե դուք քաղաքականությամբ չեք զբաղվում, ապա քաղաքականությունն  է ձեզանով զբաղվում »: Կարծում եմ ՀԱՅ Ժողովուրդը սեփական մաշկի վրա զգաց այս խոսքերի ծանրութունը, սակայն նրան դաս չեղավ, որովհետև ապուշ գտնվեց, վախկոտ ու տգետ: Ապերախտությունը դարձնելով ազգային գործելաոճ՝ չկարողացանք լուսավոր ու ազնիվ մարդկանց գնահատել ինչպես հարկն է, փոխարենը մոլագար ազգադավին դարձրեցինք ազգային հերոս ու «սպարապետ»: Իսկ Պավել Մանուկյանին ու Արայիկ Խանդոյանին էլ խարանեցինք դավաճանի ու մարդասպանի պիտակով: Ահա այն պատիժը, որին ազգովի արժանացանք այդ ապերախտության համար: Ինչպես ասում են՝ ինչ ցանեք, այն էլ կհնձեք: Ցանեցինք անտարբերություն ու արհամարհանք, հիմա էլ հավաքում ենք տառապանք ու մահ: Քաղաքականությամբ մի զբաղվեք, որովհետև վտանգավոր է ոչ միայն առողջությանն ու կյանքին… Սակայն դարեր առաջ Խորենացին ու Նարեկացին գրեցին իրենց Ողբերը, որովհետև դա քաղաքականություն չհամարեցին, Րաֆֆին ու Թումանյանը նույնպես գրեցին ժողովրդի տառապանքի ու ցավի մասին, այնուհետև Չարենցն ու Սևակը, Շիրազն ու Նալբանդյանը: « Սասնա ծռերի » տղաները խոշտանգվում են ոչ միայն բռնակալ քաղաքական գործիչ կոչված դահիճների ձեռքով, այլև սեփական ժողովրդի անտարբերության ու « թամաշա » անողների կողմից: Տղաները դարձան քաղաքականության զոհ, բայց ոչ իրականության ու բարբարոս բարքերի: Այդ ստրկամտությամբ էլ ցանկանում ենք պետություն կոչվել: ԵԿՄ -ի փնթի «Կռազի Շոֆեռը » իր տեսաելույթներից մեկում խոստովանում էր, որ Վազգեն Սարգսյանը արգելել էր իրեն ու Սարոյան Սեյրանին քաղաքականությամբ զբաղվել, բայց ինքը զբաղվում էր քաղաքականությամբ: Սակայն 1996 թվականի Սեպտեմբերին Երկրապահներ կոչված ոհմակը ու հայկական բանակի զորամասերը քաղաքականության մեջ խառնվելով իրականացրեցին Վազգեն Սարգսյանի կազմակերպած Ռազմական Հեղաշրջումը՝ կրակելով ժողովրդի վրա: Առաջին կրակողներից էին Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը,: Նույն բանը արեց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկ Ազատիչը, ԵԿՄ ն ու Հայկական Բանակը՝ հանձինս Սեյրան Օհանյանի, խառնվելով իրենց ՔԱՂԱՔԱԿԱՆ կեղտոտ խաղերին նորից կրակեցին ժողովրդի վրա: Չնայած այս ամենը չկոչվեց Քաղաքականություն, որովհետև իրենք են որոշում, թե ո՞վ և ե՞րբ կարող է քաղաքականությամբ զբաղվել:

Երբ սովահար երկրում միջազգային փառատոներ ու սիմպոզիումներ են կազմակերպվում, երբ փարավոնական հարստությունների մեջ հանգստյան ու հասարակաց տներ են կառուցվում: Դեռ չհաշված « Ոսկե ծիրանի», « Տանձի կորիզի » փառատոները, խորովածի ու տոլմայի փառատոների մասին էլ չեմ ասում, որոնք կոչվում են համահայկական և փորձում են երբներանգ փայլերի մեջ քողարկել այս « Քոսոտ » երկրի ծայրահեղ քայքայված վիճակը: Երբ երկրի գերագույն գլխավոր դավաճանը սեփական հողն անվանում է ավելորդ ու օտարի տարածք և պատրաստ է ոչ միայն ծախել այդ « անպետք » հողերը, այլ մարդկային հազարավոր ճակատագրեր: Ճակատագրեր, որոնց խոշտանգեց ու սպանեց հենց իր քաղաքականությամբ զբաղվելու տարիներին: Չգտնվեց, մեկ մտավորական, որը այս ժողովրդին սովորեցներ՝ որ ներկայիս Քաղաքականությունը մարդկանց ճակատագիրն է, եթե նրանք չեն ցանկանում տնօրինել իրենց ճակատագիրը, ապա դա իրենց փոխարեն անելու են Շարմազանովն ու Շմայսը: Այսօրվա Քաղաքականությունը վաղվա պատմությունն է, ներկայիս անտարբերությունը թանկ է նստելու ոչ միայն իրենց զավակների վրա, այլև թոռների ու ապագա սերունդների: Որովհետև, եթե դուք թամաշա անող եք, ուրեմն մի դժգոհեք ձեր վիճակից: Երևի մեր ժողովրդի անտարբերության համար ավելի լավ պատիժ հնարավոր չէր լինի գտնել, որքան հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն է: Ահա այն, ինչին արժանի ենք, ինչ ցանեցինք, այն էլ՝ կհնձենք: Պավել Մանուկյանի ասած. « Ցռան մոզի » ենք դարձել ազգովի, որ անգամ վախենում ենք մտքով երազել քաղաքականության մասին: Անգամ սփյուռքում են վախեցած, քանի որ վախենում են Քաղաքականության մասին անգամ խոսել: Ժողովրդական խոսքը ասում է, « Մի ցռան մոզի, ողջ նախիրի անունը գցում է »: Ու այդպես հայ մարդու կերպարը աշխարհում ընկալվոււմ է որպես վախկոտ, նվազ, քծնող արժանապատվությունից զուրկ ազգ: Ասացեք խնդրեմ, արդյոք ո՞ր ազգը կարող է հարգել արժանապատվությունից զուրկ ժողովրդին կամ ազգին: Հովհաննես Թումանյան պատահական չէր շեշտեում. «Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի, որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի »: Ու այդպես անբովանդակ ու անպատկեր ապրում ենք՝ չհասկանալով, Ոսկե կանոնը, որի մասին ասում էր Գարեգին Նժդեհը: « ժողովուրդները դատապարտված են մահվան` ծառայելով գերիշխան ազգերի համար որպես պարարտացուցիչ աղբ, ապավառ »:

Գեհենի  Առաքել  21. 08. 2017 թ