Month: Июль 2017

ՈՃՐԱԳՈՐԾ ՄԽԻԿԸ … ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Posted on Updated on

timthumb

Արմեն Մխիթարյան. « Մխիկը » Ազգային ժողովի ամենատափուկ պատգամավորներից մեկն է, որը ոչ գվվում է, ոչ բվվում: Միայն կոճակ սեղմող է, բայց սեղմում է միայն իրեն սեղմելուց հետո: Ինչպես հայտնի է, նրա հաղթարշավը սկսվեց 1988թ. ից հետո, երբ խոնարհ ծառայում էր ՀՀՇ- ին: Զարմանալին այն է, որ մարդիկ չգիտեն նրա ո՛չ անցյալը, ո՛չ ներկան, սակայն ինչպե՞ս է ամեն անգամ նա պատգամավոր ընտրվում: Քսան տարուց ավելի է նա ԱԺ պատգամավոր է: Այն, որ Մխիկը ժամանակին եղել է Կոմունիստական կուսակցության անդամ, շատերը չգիտեն, քանի որ նա այդ կուսակցության անդամ է դարձել 1988թ. — ին, այն ժամանակ, երբ սկսվել էր Արցախյան շարժումը: Մխիկը Աֆղանական պատերազմի վետերան էր, և դա հնարավորություն տվեց նրան՝ իր հանցակից ընկերների հետ աշխատել ՀՀՇ- ի համար: Մխիկի ձեռքերն արյունոտ են, քանի որ նրան ճանաչողները սարսափելի բաներ են պատմում իր մասին: Այն, որ ՀՀՇ-ի քիլլերներից էր, դա այդպես է, քանի որ հենց այդ ծառայությունների համար ՀՀՇ-ն այն ժամանակ նրան նշանակեց Արաբկիր ունիվերմագի տնօրեն, որից հետո Մխիկը այն սեփականաշնորհեց՝ առանց որևէ վճարումների: ( «Արաբկիր» ունիվերմագը ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանի ընտանիքի սեփականությունն է։ ) Մխիկը դարձավ ՀՀՇ-ական, նույնիսկ դարձրեցին պատգամավոր, անտառաճանաչն անգամ ԲՈՒՀ- ի դիպլոմ ստացավ: Դեռ ավելին՝ ՄԽԻԿԻՆ չգիտես ինչու, ազատամարտիկ դարձրեցին, կամավորական, փաստելով, որ Սմբատ Հակոբյանի հետ սարի գլխից կրակել էր թուրքի գյուղի՝ Նյուվադիի վրա, այն էլ՝ առանց թուրքին տեսնելու: ( Մեղրու շրջան գյուղ Նռնաձոր: ) Սակայն ՄԽԻԿԸ թաց տեղ պառկողներից չէր, նա անգամ ոստիկանապետ դարձավ, անգամ ԵԿՄ վարչության անդամ, նաև պաշտպանության հանձնաժողովի անդամ: Նրա թալանածն ու կողոպտածը օր օրի ավելանում էր: Հետո Մխիկը դարձավ Հանրապետական կուսակցության անդամ ու մնաց ջրի երեսին: Հավանաբար Ազգային ժողովի ամենավտանգավոր ու հանցագործ պատգամավորը նա է, սակայն տպավորություն է ստեղծվել և բոլորին թվում է, որ Մխիկը պարկեշտ ու խելացի մարդ է: Իրականում նա Շմայսի պես տգետ է, իսկ Մանվելի պես արյունախում, ո՛չ կարողանում է խոսել, և ոչ էլ գրել: Ոչ մի լրագրող նրանից հարցազրույց չի վերցնում, որովհետև նա խուսափում է: Ինչպես ժողովուրդն է ասում. « Փախիր մարմանդ գետից »:

29 октября 2016 г.

ՈՃՐԱԳՈՐԾ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐԸ. 2ՄԱՍ (ՈՃՐԱԳՈՐԾ ՄԽԻԿԸ)