Month: Февраль 2016

ՄՈՌԱՑՎԱԾ ՈՃԻՐ… ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Posted on

407554_4134151160128_819070605_n

Մոտենում Է լրագրող` « Հանրային հեռուստառադիո » ընկերության խորհրդի նախագահ, Տիգրան Նաղդալյանի սպանության 13 տարին: Շատերը կհիշեն, որ Տիգրան Նաղդալյանը սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28–ին Երևանում՝ ծնողների տանից դուրս գալիս։ Մարդասպանը կրակել է 7 անգամ։ Լրագրողը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել։ Ոճրագործության կազմակերպիչը և պատվիրատուն՝ Հայաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Արամ Սարգսյանի և « սպարապետ » Վազգեն Սարգսյանի եղբայրը: Արմեն Սարգսյանի ոճրագործությունը ուղղված էր ամբողջ հայ ժողովուրդի դեմ, քանի որ հետագայում պարզվել էր մանրամասնությունները, իսկ Տիգրան Նաղդալյանից բացի նա սպանեց Տիգրանի դեռ չծնված մանկանը… Տիգրանի կինը հղի էր և ամուսնու դաժան սպանությունը առիթ հանդիսացավ, որպեսզի նա կորցնի մանկիկին, մոր որովայնում մանկիկը միացավ հոգին ավանդած հայրիկին… Ինչպի՜սի ոճիր, երիտթուրքերի պես դաժան ու սառնասիրտ… Իսկ ոճիրը կրկնվելու էր հետո, քանի որ ոճրագործ մանկասպանը դեռ իր պատիժը չկրած, միանգամից բազմում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնին… Ու այդ ամենի հետ հանդերձ նա վերջերս ակտիվացել է հասարակության մեջ, լրատվական ծառայություններին ներկայացնում է, որ ինքը « կռվող տղա է » ու կռվել է իր եղբոր` վազգեն սարգսյանի կողքին, այդ մեկին համամիտ եմ, քանի որ իր եղբայրը՝ « սպարապետ » կոչվածը, անգամ սահմանների տեղը չգիտեր ու իրենց արած « հայրենանվեր » գործը դա Ռեկետն էր, այդ հարցին չանդրադառնամ, դրա մասին գրել եմ նախորդում, հարցը հիմա Տիգրան Նաղդալյանն է, փորձեցի համացանցում որևէ նյութ գտնել Տիգրան Նաղդալյանի մասին, սակայն ոչինչ չգտա, ամեն ինչ ջնջված է կամ էլ ուղղակի չի եղել, փոխարենը ակտիվացած ոճրագործ ու մանկասպան Արմեն Սարգսյանի գովազդային « կռված տղա » լինելու տեսանյութերն են: Տիգրան Նաղդալյանի հարցը կարծես թե փակել են վերջնականապես, սակայն կարճատև ուսումնասիրությունները ապշեցուցիչ էին ինձ համար, և մոտակա ժամանակներս կգտնեմ համապատասխան վկաներին ու ապացույցները: Այդպիսով, Տիգրան Նաղդալյանին ոչ մեկ չի հիշում, ինձանից բացի, երևի թեման վտանգավոր է, որ մարդիկ խուսափում են անգամ հիշել Տիգրան Նաղդալյան անունը: Ու վազգեն Սարգսյանի հուշարձանները բարձրացնելու համաճարակի ֆոնի վրա մեծ ու տաղանդավոր լրագրողին ու նրա դեմ գործած Ոճիրը մոռացության ենք տալիս:

Հիշում եմ տիկին, ավելի ճիշտ Գրետա մայրիկը Նաիրի Հունանյանի մորը անվանում էր « Հրեշածին »: Ու այդ Վհուկը մոռացավ, որ իր արգանդից են ծնված չարիքների մասին, որոնցից մեկը Ազգադավ վազգեն սարգսյանն էր, իսկ մյուսը մանկասպան ու ոճրագործ Արմեն Սարգսյանը: Հետո էլ Թոխմախի մհերին ենք ասում թե նա սպանել է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի դեռ չծնված մանկանը, իսկ Արմեն Սարգսյան երևույթը հենց այն տականքներից էր, որ դրեց այդ ավանդության սկիզբը, ավելի ճիշտ նրա եղբայր վազգեն սարգսյանը դրեց անարխիայի ու հանցանքի սկիզբը ու փոխանցելով նաև իրավահաջորդներին` մանվելին ու սերժիկին:

Ուզու՞մ եք իմանալ թե ինչու Արմեն Սարգսյանը սպանեց Տիգրան Նաղդալյանին… Որովհետև մոտենում էր « Հոկտեմբերի 27-ի » գործով Տիգրանին Նաղդալյանին դատարան հրավիրելու ժամանակը: Կաին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է նա տար: Մասնավորապես, տեսաժապավենի մոնտաժման հարցը ու Նաիրի Հունանյանի քայլը արդարացնող փաստեր: Քանի որ Տիգրան Նաղդալյանի ցուցմունքից հետո ժողովուրդը կիմանար, որ ոչ թե Նաիրի Հունանյանն է ոճրագործը, այլ վազգեն սարգսյանը, որը պատերազմի ժամանակ թիկունքից ոչնչացնում էր ազատամարտիկներին, որը թալանում էր ոչ միայն Հայաստանի ժողովրդի տարիների ստեղծածն, այլև թալանում էր սփյուռքահայ հայրենակիցների նվիրատվությունները ու կտապալվեր սպարապետացված հրեշի հերոսական միֆը… Այդ պատճառով Արմեն Սարգսյանը լռեցրեց Տիգրան Նաղդալյանին

Իսկ գիտե՞ք ցավալին որն է… Այն չէ, որ Արմենը չկրեց իր արժանի պատիժը, ու դա դեռ բավական չէ իր ֆեյսբուկյան ընկերների ցանկը գերազանցում է 1500 ու գիտե՞ք թե ինչ ողբալի է, որ այդ մարդիկ իմանալով ճշմարտությունը, նրան ընկերանալու հայտ են ուղարկում, հետո էլ իրենց ՖԲ- ում գրում են, որ վա՜խ ի՞նչ անարդար է… Թե ցավում են հայրենիքի ու ժողովրդի համար, իրենք հայրենասեր են ու ազնիվ:

Ու ցանկանում եմ այդ մարդկանց հարց տալ… Մի՞թե կարելի է հավատալ ձեզ, որոնք ոճրագործի ընկերությունն են կիսում ու հպարտանում են, որ իրենք էլ են նրա ընկերների ցանկում և բարերարությունից ու ազգասիրությունից խոսելը անբարոյականություն է… Թույլ տվեք ավարտեմ այս խոսքս, Սիամանթոյի խոսքերով. « Ո՛վ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԹՈՂ ՈՐ ԹՔԵՄ ՔՈ ՃԱԿԱՏԻՆ »։

 

Գեհենի   Աառաքել 29/10/2015 Թ

12165684_9612400072թթ68458_229540816_n-2

 

Արմեն Սարգսյան երեւույթը

Posted on Updated on

ARMEN.jpgԱյս հավելվածը չէի գրի, եթե չտեսնեի վերջին օրերին հասարակական կյանքում և քաղաքական դաշտում ակտիվացած Արմեն Սարգսյան երևույթին: Իսկ ինչու « Երևույթ », բացատրությունը շատ պարզ է, քանի որ Երևույթ ասածը հարաբերական իմասատով է, քանի որ նկատի ունեմ Ոճրագործություն ասվածը: Կարծում եմ այս հավելվածը կարելի է ընդգրկել Ան-Պատիժ Ոճիր գրքում, որպես վերջաբան: Մի խոսքով անցնենք առաջ:
Այդպիսով շատերը կարդացել են Ֆյոդր Դոստոևսկու « Ոճիր և պատիժ » գիրքը, ու լավ հասկանում են գրքի հերոսի` Ֆյոդր Ռոմանովիչ Ռասկոլնիկովի հանցանքի չափսը, ուստի Արմեն Զավենովիչ Սարգսյան երևույթի հետ համեմատելով կստացվի որ Ռասկոլնիկովը հրեշտակ է, ավելի ճիշտ անմեղ հրեշտակ:
Արմեն Սարգսյան երևույթի մասին խոսալուց, պետք է սկսել ոչ թե սկզբից, այլ մեջտեղից` նկատի ունենալով Տիգրան Նաղդալյանի սպանությունը: Սակայն սկիզբը նույնպես հետաքրքիր է: Այնպես որ ինչպես ասում էր Միխաիլ Շվեյցերի ֆիլմի հերոս` Պանիկովսկին. « Գնացեք Դավալլու և հարցրեք, ով էր Արմեն Սարգսյանը մինչ հեղափոխությունը »: Նրան նույնիսկ լավ գիտեն Դավալլուի շները, ոչ միայն իրեն գիտեն, այլև նրա ընտանիքին, ճիշտ ասած կարելի է սկզբում ավելացնել « Հանցագործ » բառը: Հանցագործ ընտանիքի մասին, մանավանդ նրանց ավագ որդու` Վազգեն Սարգսյանի մասին: Ընտանիքի պատմությունը կարելի է սկսել հորից` Զավեն Սարգսյանից, որը դեռ իր որդու` վազգենի իշխանակալության ընթացքում իրեն համարում էր փոխ-արքա, բառիս բուն իմաստով, քանի որ իրեն թույլ էր տալից, « լկստվել » անչափահաս օրիորդների հետ, դրա մասին խոսում էր ամբողջ Արարատի մարզը, և իմ ասածները նորություն չէ նրանց համար: Այդպես Զավեն Սարգսյանը բացի մանկապիղծ լինելուց, նաև իրենց լեզվով ասած « Քցող » էր: Նրա հիմնական աշխատանքը « Ռեկետն » էր շրջանի խոշորագույն արտադրակն միավորումները նրան հարկատու էին… Իսկ տիկին Գրետան, այդպես ասած` Գրետա մայրիկը ՀՀՇ-ի գաղափարախոսության մարմնավորումն էր: Մի խոսքով Արմեն Սարգսյան երևույթի մասին կիսատ չթողնենք, շարունակեմ: Արմենը « հեղափոխությունից » հետո զբաղված էր « Քցելու » բիզնեսով, ինչպես իր հայրը և եղբայրները… Արմենը « Զողի » ոսկու գործարանի և արդյունաբերական հիմնարկի անվտանգության ծառայության « հրամանատարն » էր և երևի հենց այդտեղից էլ սկիզբ է առնում նրա « Կռված տղա » լինելու միֆը: Այն որ նա անգամ Ղարաբաղի ու սահմանի տեղը երբեք չի իմացել, ինչպես իր « սպարապետ » եղբայրը: Չնայած, որ Արմենը շրջանում հայտնի էր, որպես քրեական « ռազբոռկանների » վարպետ, չնայած որ Քրեական դարձավ հետո, ավելի ճիշտ ոչ թե քրեակա, այլ ոճրագործ: Մի խոսքով անցյալը թողնենք ետևում:
Արմեն Սարգսյանի ու Տիգրան Նաղդալյանի պատմությունը դեռ չբացահայտված է, ուստի կփորձեմ բացահայտված մասը ներկայացնել այս հավելվածում: Ինչպես արդեն գրել եմ « Հոկտեմբերի 27 -ի մեղավորները » փաստագրական գրքում, մանրամասն ներկայացված է իրականությունը: Ուստի չեմ անդրադառնա գրքին, միայն կնշեմ, որ Հոկտեմբերի 27 -ի շարժառիթը եղել է Ոճրագործ Վազգեն Սարգսյանի մեղքով: Մի խոսքով ամբողջ պատմությունը գլխիվայր շրջեցին, ու հանցագործին ներկայացրեցին որպես զոհ: Վազգենին զոհի կարգավիճակ տալով, իշխանությունները, ավելի ճիշտ հանցագործ ռեժիմն, հանձինս զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ու ՀՀՇ-ական լիդերների այդ թվում Քոչարյանա-սրգսյանական երկվորյակը, պետք է կոծկեին « սպարապետ » կոչվածի հանցանքները:
Այդպես էլ արեցին` Նաիրի Հունանյանին դարձնելով Դավաճան, Թուրքական լրտես ու ոճրագործ, իսկ իսկական ոճրագործին դարձրեցին «Սպարապետ » իսկ նրա զինակից փնթի « Կռազի » շոֆեռներին էլ ազգային հերոսներ ու գեներալներ, ավելի ճիշտ « Արցախի հերոս » քանի որ Մանվելի անունը միշտ շեշտելիս «Արցախի Հերոս » բառը պարտադիր նշվում է: Մի խոսքով Արմեն Սարգսյան երևույթը լավ գիտեր, որ Հոկտեմբերի 27 -ի դատավարությունը կպարզեր, թե նրանցից որն է Ոճրագործը` Նաիրի Հունանբյանը, թե Վազգեն Սարգսյանը: Նայրի Հունանյանին մեկուսացնելուց ու դավաճանի պիտակավորումներ տալուց հետո, նրանք պետք է ջնջեին իսկական հանցագործի` Վազգեն Սարգսյանի հետքերը: Դրա համար էլ բացահայտ դատավարություն չեղավ, չնայած Հոկտեմբերի 27 -ի դեպքերի ժամանակ Նայրի Հունանյանի հետ առանձնազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոստացել էր նրան բաց և թափանցիկ դատավարություն: Ինչպես տեսանք դատավարությունը ձգձգվեց ու վերածվեց մի խեղկատակ ներկայացման: Իսկ Տիգրան Նաղդալյանի ձեռքի տակ եղած Վազգեն Սարգսյանի հանցանքները ապացուցող փաստաթղթերը, պետք է Նաիրի Հունանյանի դատավարության ժամանակ ներկայացվեին հանրությանը, որպեսզի արդարացնող փաստեր, սակայն ինչպես գիտենք Արմեն Սարգսյանը արդեն հոգացել էր Տիգրան Նաղդալյանին լռեցնելու ու իրականությունը գլխիվայր շուռ տալու ճանապարհների մասին: Չնայած Տիգրան Նաղդալյանի և Նաիրի Հունանյանի ձեռքի տակ էին գտնվում ԿԳԲ-ի նախկին ղեկավար` վազգենի ձեռքով հանդերձյալ աշխարհ գնացած Մարիուս Յուզբաշյանի թղթապանակը, որտեղ մանրամասն ներկայացված էր Վազգենի հանցանքների ողջ ցանկը: Չնայած որ « սպարապետի » եղբայրները և վկաները ցանկացան արյուն ու զոհերի գնով փակել ճշմարտության ճանապարհը, այնուամենայնիվ Տիգրան Նաղդալյանը հնարամիտ գտնվեց, կանխազգալով վտանգը, փաստաթղթերը բազմացրել էր ու պահ տվել մտերիմների մոտ, և դա էլ հնարավորություն տվեց մեզ բացահայտելու իրական Ոճրագործին:
Սակայն Արմեն Սարգսյանի հանցանքը բացահայտված էր Տիգրան Նաղդալյանի գործում, այնուամենայնիվ նրա ձերբակալությունը և կրած « պատիժը » շատ մեղմ էր ասված: Եթե հաշվի առնենք Սովետաշենի քրեակատարողական հիմնարկի ականատեսների պատմածները, Արմեն Սարգսյանի համար ստեղծված էր հատուկ պայմաններ, անգամ գորգապատ հատակ և նույնիսկ արբանյակային հեռուստատեսություն, չհաշված որ Կոնյակի ու գինու առատությունը շլացուցիչ էր նման հիմնարկի համար: Բացի այդ պատվավոր աքսորը, Արմենը Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում լինում էր իր ցանկությամբ, ցանկացած պահին դուրս էր գալիս և վերադառնում էր, մի խոսքով նրա պատիժը ավելի ճիշտ հանգստյան տուն էր հիշեցնում, քան թե բանտի: Եթե ներկայացնենք ողջ ճշմարտությունը, ապա Տիգրան Նաղդալյանը Արմեն Սարգսյանի միակ զոհը չէր, քանի որ նրա միջոցով է 2000 Թ. հանդերձյալ աշխարհ ուղևորվել` իր եղբոր` վազգեն Սարգսյանի թիկնազորի պետ` Մովսես Գեղանգուլյանի ու նրա ընտանիքը, բացի դրանից նաև Մովսես Գեղանգուլյանի քրոջ անչափահաս որդին, որը տեղյակ էր Մովսես ու Վազգենի գաղտնիքների մասին: Իսկ թե ինչ գաղտնիք էր, որը այդքան վտանգավոր էր, ապա ինչպես հայտնի է, վազգեն Սարգսյանը ոչ միայն կողոպտել ու թալանել էր Հայաստանի ժողովրդին ու պետությանը, այլև կողոպտել էր սփյուռքահայերի նվիրատվությունները, մասամբ Քըրք Քրքորյանի նվիրավերած 90 միլիոն դոլարի մի զգալի մասը, որը պահ էր տվել սպարապետը Շվեյցարական բանկում, իսկ Մովսես Գեղանգուլյանին ու նրա հարազատներին վազգենի եղբայրները սպանեցին հենց այդ գումարների համար: Չնայած մինչ այդ ոճրագործությունները Արմեն Սարգսյանի անունը նաև հայտնի էր ժամանակի ամենահայտնի ու աղմկահարույց գործերի մեջ, որոնցից հայտնի է Չարենցավանի « Լիզինի » գործարանի ու մի շարք գործարար մարդկանց սպանությունների մեջ, չնայած որ այդ ամեն հանցանքները վարչապետ եղբայրը խնամքով կոծկում էր ու փակում: Վազգենի ընտանիքի կողմից զավթվեցին Արարատի ցեմենտի գործարանը մի շարք խոշոր գործարաններ ու հողային տարածքներ: Եթե սկսենք թվարկել այդ ընտանիքի հանցանքները ապա կստացվի բազմահատորյակ գրքերի մի ցանկ, որը կգերազանցի հայ դասականների հատորները: Չնայած Ազգադավը պատմավեպում մանրամասն ներկայացված է « սպարապետի » հանցանքների մի մասը, Շահումյանի ու Արծվաշենի դավաճանությունը ներառյալ: Վերջին շրջանում Վազգեն Սարգսյանի փառաբանման համաճարակը տարածվում է շատ արագ, իզուր չէր որ փնթիների կողմից ամեն անկյունում դրվում է նրա կիսանդրին ու արձանը, դա նրանից է, որ արդեն կանխազգում են մոտալուտ վտանգը, կուռքերը ու նրանց արձանները տապալվելու են և իրենց հետ խորտակելու են հանցագործներին որոնք, « սպարապետի » ուրվականի ետևում են թաքնված: Արմեն Սարգսյանի վետերանի ու « կռված տղայի » միֆը նույնպես բացահայտված է, բացահայտված է նրանց հանցանքների ու միլիոնների գաղտնիքը: Սակայն ինչպես տեսնում ենք նրանք հազար շապիկ փոխեցին մեկ դիմադիր մեկ ընդիմադիր դառնալով, համբուրելով Սերժ Սարգսյանի ցողունը, պատրաստ են ամեն գնով մնալ անձեռնամխելի: Սակայն ժամանակը ամենալավ դատավորն է, ու դեռ տականքներն ու դավաճանները ճզմված գլխով են գնալու դժողք, այդ օրը հեռու չէ, և ժողովուրդը սպասում է դրան, խորտակվելու են կուռքերը և նրանց սուտ հերոսական պատմությունները: Տիկոզը հիմա ավելի է վախենում, քանի որ հասկանում է, որ իրեն չեն ներելու այս քսանհինգ տարվա ոճիրների համար: Ինչպես ասում են « Եթե ոճրագործին պետությունը չի պատժում, ապա դա անում են վրիժառունները » :