Month: Ноябрь 2016

ՀԱԼԱԾՅԱԼԸ

Posted on

shhhhhh-420x279« Ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում և փչանում: Սա է բնության օրենքը »: Հովհաննես Թումանյան

Գիտե՞ք ինչ դժվար է Ժողովրդի ընտրյալ լինել: Չեք պատկերացնում… Ճիշտն ասած իմ բարեկամները պնդում են, որ ես ծնվելուց շապիկով եմ ծնվել, չգիտեմ, թե դուք ոնց, բայց ես հավատում եմ այդ ճշմարտությանը: Երբ ժողովուրդը ինձ խնդրեց, որ ես դառնամ իր ընտրյալը, ես համաձայնվեցի, որովհետև հիշեցի Մեծ Վարպետի՝ Արթուր Գրիգորիչի խոսքերը, որ ես ոչ միայն շապիկով եմ ծնվել, այլև բախտավոր աստղի տակ ու համաձայնվեցի դարձա ժողովրդի ընտրյալը:

Սկզբից շատ դժվար էր, ինձ հալածում էին գիշեր ու ցերեկ: Մետաղյա ձողերով էին հալածում, հետո խուժանական խոսքերով… Էնքան հալածեցին, որ իրենք էլ հոգնեցին… Մեր՝ ժողովրդի ընտրյալներիս դեմքի կաշին հաստ է, ինչպես ասում են գոմեշի կաշվից հաստ է: Ես որոշեցի, որ պետք է փոխեմ իմ կյանքը, որ հալածյալի վիճակից պետք է դուրս գամ, որովհետը Աստված ինձ ստեղծել է հալածելու համար, ո՛չ թե հալածվելու… Ինչպես ասում էր Արթուր Գրիգորիչը, « Ես եմ, որ կամ… » Ու ես որոշեցի ինչ-որ ունեի տայի ՀՀԿ-ին, ու տվեցի, ո՛չ միայն խիղճս ու հոգիս, այլև եղած չեղածս: Ու իմ փշոտ ու քարքարոտ արահետը դարձավ լուսավոր պողոտա: Ես էլ հիմա շրջապատված եմ լուասվոր մարդկանցով, որոնք ոչ միայն ընկերներ են, այլև հարազատներ: Նրանք ինձ սիրում են ինչպես կամ՝ Շմայս Առաքելյանը, Լֆիկ Ալեքսանյանը, տաղանդավոր զորավարներ Մանվել Սեկտորիչը ու Թոխմախի Մհերիչը, մեծ փիլիսոփա Սեյրան Սարոյանը ու Լուսապայծառ Գալուստ Գրիգորիչը:

Գեհենի Առաքել 4/10/2016

halacial

http://www.aravot.am/2016/10/28/820818/ « Երբ նոր էի պատգամավոր դարձել, տառապում էի, ինձ հալածում էին» 17:00 | Հոկտեմբեր 28 2016 

%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d5%b6

http://www.aravot.am/2016/10/18/817219/
Շուշան Պետրոսյան. Կարծում եմ՝ ես ՀՀԿ-ին ավելին եմ տվել. «Իրատես»  12:08 | Հոկտեմբեր 18 2016