ՈՎՔԵՐ ԵՆ ԾԼՊ-ՆԵՐԸ

Posted on Updated on

araqel geheni

« Դա մի սարսափելի եղեռնագործություն է, սպանել պատմությո՜ւնը։ Դա ամենամեծն է բոլոր հանցանքներից։ Նրանք կամենում են ոչնչացնել մեր նախնյաց գործերը և հավիտենական մոռացության մե՞ջ թողնել մեր հայրենիքի հիշատակները, որպեսզի իրանց վատ գործերն ևս նրանց հետ ծածկվեն, մոռացվեն և ապագայի համար ամոթի ու նախատինքի առարկա չդառնան »։ Րաֆֆի

Ամենավտանգավոր ու հրեշավոր արարածները դրանք Ծախված Լրագրողներն ու Պատմաբաններն են ( որոնց կարելի է ավելացնել բանաստեղծներին և գրողներին ): Դրանք ոչ միայն ծախում են իրենց հոգիները, այլև իրենց ծնողներին, այսինքն` բոլոր սրբությունները: Ծախված Լրագրողներն ու Պատմաբանները, կարճ ասած ԾԼՊ-ները բաժանվում են իրենց հերթին երկու խմբի, առաջին խումբը ՏԵՐՈՎ ԾԼՊ-ներն են, իսկ երկրորդը` ԱՆՏԵՐ ԾԼՊ-ները: Իսկ ինչպես կարելի է բացահայտել ԾԼՊ-ներին: Սովորաբար առաջին խմբին պատկանող ԾԼՊ-ները միշտ տեր են ունենում, օրինակի համար մանվել, տարոն, շմայս ու էլի մի շարք միաբջիջ կենդանիներ ( Իսկ ինչու միաբջիջ, որովհետև դրանք բազմանալու համար կենակցում են իրենք իրենց հետ ): Այդպիսով Տերով ԾԼՊ-ների դասին են պատկանում Դևրիկյանը, Շամշյանը, պարոն Հակոբը ու էլի մի շարք Փնթիներ: Դե նրանց հիմնական աշխատանքը կայանում է նրանում, որ գովերգեն իրենց տիրոջ ամորձիները և նրա « արքայական ու աստվածային » մեծությունը, այդ դասին կարելի էր նաև համարել Հրանտ Մաթևոսյանին ու Մերուժան Տեր- Գուլանյանին, քանի որ իրենց տերը ժամանակից շուտ սատկեց, ավելի շուտ սատկացրեցին: Ինչպես ասացինք, երկրորդ խմբի մեջ են մտնում ԱՆՏԵՐ ԾԼՊ-ները, ովքեր ավելի վտանգավոր են, քան առաջին խմբի հարճերը: Անտեր ԾԼՊ-ները, աշխատասենյակներում փակված, գրում են պատմական դեպքերի ու փաստերի մասին` աղավաղելով ճշմարտությունը, սակայն այդ հավի ուղեղ ունեցողները մոռանում են, որ դեռ կենդանի են այդ դեպքերի ու փաստերի ականատեսներն ու վկաները: Շատ դեպքերում այդ ականատեսները չեն գրում կամ արտահայտվում, բավական է, երբ նրանք կարդան կամ լսեն ԾԼՊ-ների աղավաղված պատմությունը, իսկույն սկսում են գրել և արձագանքել: Այնպես որ շուտ, թե ուշ այդ ամենը դուրս է գալու ջրի երես, ինչպես ասում են. « Գողի, բոզի վերջը 40 օր է »: Միևնույն է ճշմարտությունը բացահայտվելու է: ԾԼՊ-ների քանդածը շատ ժամանակ է պահանջում վերականգնել: Այնպես որ նրանք ավելի սարսափելի են, քան թե օտար կամ ներքին թշնամին, շատ ավելի վտանգավոր են, քան թե մարդասպաններն ու քրեական հանցագործները: Լենկ Թեմուրը այդպես չի ավիրել Հայաստանը, որքան ԾԼՊ-ները այս քսանհինգ տարիների ընթացքում: Այնպես որ, Կեղտարյուն ԾԼՊ-ներին պետք է բացահայտել և ոչնչացնել, այսինքն ոչ թե ֆիզիկապես, այլ բարոյապես բացահայտելով, թե ովքեր են նրանք… Վերջերս ականատես եղա մի այդպիսի դեպքի, երբ ԿԳԲ-ի նախկին երկոտանի սողունին բացահայտեցին ու ճակատին խարանեցին նրա գործած հանցանքների դրոշմը: Այդպես էլ պետք է անել մյուսների հետ:

Գեհենի Առաքել 26/03/2015

« Մամուլ կա: « Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է´լ հայհոյանք, է´լ զրպարտություն, է´լ ափաշկարա սուտ, է´լ չարախոսություն, կեղծավորություն: Նեղ թայֆայականությունը ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ»: Հովհաննես Թումանյան

Հրապարակախոսի համոզմամբ մամուլը « փոխանակ սպանելու, քանդելու,

ջլատելու » պետք է ուժ տա և կենդանացնի հասարակությունը, միշտ առանձնանա « պայծառ հայացքով և ազնիվ, բարյացկամ վերաբերմունքով դեպի հայ մարդը …»: Հովհաննես Թումանյան

«…չի ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ հասկանալ ու պահանջել գիտի, որ թույլ չի տալ իրեն հետ ամեն բան խոսել և ամեն ձևով խոսել »: Հովհաննես Թումանյան

Հատված « ԶԳԱՆԳԱՏՍ ՈՒ՞Մ ՊԱՏՄԵՄ » գրքից

https://geheniaraqel.wordpress.com/զգանգատս-ու՞մ-անեմ/

Один ответ на “ՈՎՔԵՐ ԵՆ ԾԼՊ-ՆԵՐԸ

    Geheni Araqel. Գեհենի Առաքել responded:
    16.11.2023 в 22:12

    Այսօր պատահաբար ՖԲ ում ծանոթացա հերթական միամիտ ու անմեղ, չգիտեմ ինչ անուն տալ, բայց կարելի է անվանել բանաստեղծուհի կամ գրող։ Տարիներ առաջ գրել էի դեռահաս տգետների ու լրոգրող կոչված թերի զարգացածների մասին։ Այսօր Նոնա Բո-ի հետ գրվեցինք մի քանի տող, հետո չգիտես ինչու արգելափակեց, չնայած ոչինչ վատ բան չէի գրել, ուղղակի ցանկանում էի իմանալ թե ինչու՞ է գրում բաներից, որոնց մասին արհասարակ գաղափար չունի։ Ինչպես հասկանալի է դառնում այդ տիկինը բնակվում է Մոսկվայում բայց հասկացա, որ գրել է գրել «44 ԶԱՐԿԻ ԶԱՐԿԵՐԱԿՆԵՐ» ,«Ակորդներ պատերազմի սիմֆոնիայից » գրքերը։ Ինչպես նկատեցի Հրազդանի N1 ավագ դպրոցում դպրոցականների ներկայությամբ եղել է գրքերի շնորհանդեսը։ Մի քանի անգամ ՖԲ ում հանդիպել եմ գրողների, որոնք պատերազմի մասին են գրում չգիտես ում պատվերով կամ էլ կեղծարարությամբ։ Հենց դրանք են, որ ջուր են լցում Ադրբեջանի ջրաղացին, իրենք նույնպես դառնալով կեղծիքի գերին կամ զոհը։ Ճիշտն ասած չէի ցանկանա վատ բան ասել Նոնա Բո-ին, որովհետև ինքը գուցե միամիտ կամ հայրենասիրական մղումներից գրել է մի սրիկայի մասին, որը իբրև պատերազմի հերոս է, նկատի ունեմ նախկին ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ի անդամ, ՀՀՇ-ի ոճրագործ ոհմակի անդամ նարկոբարոն Ջանֆիդա գյուղի բնակիչ Ռուստամ Գասպարյանի մասին։ Ասեմ, որ Ռուստամ Գասպարյանի չակերտավոր հերոսությունների մասին գրված է « ԳՈՂԱՑՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ » գրքում։ Այդ գրքի հանդիսանում է Արցախյան պատերազմի ազատամարտիկի հիշողությունները կամ օրագիրը։ « ԳՈՂԱՑՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ (1991-1993թթ.) » գիրքը գրված է Հոկտեմբերյանի կամավորական ջոկատի հրամանատար՝ Ազատ Կառլենի Հովհաննիսյանի կողմից ու հանդիսանում է փաստավավերագրական կարևոր ձեռնարկ։ Այնտեղ ներկայացված է ոչ միայն Ռուստամ Գասպարյանի հանցագործությունները Արցախյան պատերազմի տարիներին, այլև գեներալ Արշալույս Փայտյանի հանցանքների մասին։ Բայց արի տես Նոնա Բո-ն Ռուստամ Գասպարյանին ու գուցե նրա թմրամոլ զավակին ներկայացրել է հերոսական կերպարով ու միամիտ դպրոցականներն էլ հավատալու են դրան։ Հիմա ասացեք խնդրեմ դա օգտակար է թե՞ ո՛չ։ Ժամանակին մի երևույթ, որը նույնպես բանաստեղծ էր ու գրող անունը՝ Ռեգինա Վրեժի Ճաղարյան /Ամատունի/, սա էլ իր հերթին էր կեղծում ու ապականում պատմական փաստերը։ Վարդան Դևրիկյանի պես տականքները շատ են, ու կարծես ամեն մի թաղում կան այդպիսի գրպանային գրողներ ու ջնջողներ։ Ու այդ գրող կոչվածները ավելի վտանգավոր են, քան դիաննա գրիգորյանն ադրբեջանական դիվերսանտները միասին վերցրած։ Տեղին է հիշել նաև թոռոմած պատվաբոզերից մեկին՝ ռեժիսոր ու սցենարիստ կոչված Աննա Թովմասյանին, որը ջանք ու եռանդ չխնայեց կեղծելու վավերագրությունը, բոլոր տականքներին ներկայացրեց հերոսի կերպարով։ Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը « Կեղծել պատմությունը, ասել է՝ վտանգել նրա հոգեւոր առողջությունը, խեղել հոգին, ծռել նրա զարգացման ճամփան, անիրավել նրա մեծ մեռելներին, ովքեր ընկան, որ հայրենիքը սրբանա ու ապրի, շփոթի մատնել պատմության ենթակայի ներկան եւ խաբել գալոց սերունդներին. » 16․11․2023

    Нравится

Оставьте комментарий