Month: Август 2016

ՉԱՐԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ԿԵՂՏԱՐՅՈՒՆՆԵՐԸ

Posted on Updated on

SiroPatm1

Who controls the past, controls the future,

Who controls the present controls the past

George Orwell 1984

ՀԵՂԻՆԱԿԻ ԽՈՍՔԸ

 

Նախապես ներողություն եմ խնդրում ընթերցողներից, որովհետև այս գրքում արտահայտված մտքերը հնարավոր է կրկնվեն նույնությամբ. սա մտածված է արված, ինչպես ասում են. « Կրկնությունը գիտության մայրն է »: Այս մտքերի կրկնությունը հնարավորություն է տալիս ընթերցողին « սեփականաշնորհել » ու յուրացնել ասվածը, հոգեբանական ներգործությամբ ամրապնդել ներկայացված միտքը՝ որպես սեփական միտք ու կարծիք: Չնայած նրան, որ շրջապատում ու իրականության մեջ ականատեսն ու վկան ենք դառնում ինքներս: Եվ բախվելով իրականությանն ու կրկնվող մտքերին՝ հասկանում ենք, որ դա իրական է, որ չենք նկատել կամ ուշադրության կենտրոնում չենք պահել: Փաստագրությունը, որը ներկայացված է գրքում, արտացոլում է այն իրականությունը, որով ապրում է ներկա սերունդը, սակայն միավորելով այդ ամենը մեկ կազմի տակ, պատկերվում է ոչ միայն ներկան, այլև անցյալն ու անգամ ապագան: Ներկան ոչ միայն անցյալի շարունակությունն է, այլև ապագայի, քանի որ անցյալից է սկսվում ներկան: Վերլուծելով ներկան՝ կարող ենք մտովի հասնել այնտեղ, որտեղից սկիզբ առավ այն, ինչ կոչվում է Չարիքի Իշխանություն: Ապագա սերունդների համար պատկերելով ներկան՝ նրանց հնարավորություն ենք տալիս չկրկնել այն սխալները, որոնք կրկնեցին մեր հայրերն ու պապերը: Հոգեկան վիճակները արտահայտվում են ժամանակի պայմաններից՝ անկախ նրանից՝ մարդը զբաղվում է քաղաքականությամբ, թե ոչ: Հիշեցնեմ, որ գիրքը քաղաքականության հետ կապ չունի, քանի որ ներկայացնում է ներկայի փաստագրությունը, իսկ նշված փաստագրությունը պարզ բան է, որ պահանջում է անփոփոխ ներկայացնել ոչ միայն տեղանուններն ու ժամանակահատվածը, այլև անձանց անուն-ազգանունները: « Չարիքի իշխանություն » գիրքը հոգեբանական մի ձեռնարկ է, որը հնարավորություն է տալիս սթափ վերլուծել ու ընկալել այն արատավոր երևույթները, որոնք շրջապատում են մեզ, որում ապրում ենք մենք: Չնայած ներկայացնելով ներկա իրավիճակը՝ փորձել ենք զերծ մնալ վերլուծություններից ու բացահայտումներից, որպեսզի ինքը՝ ընթերցողը, կարողանա տարբերել շրջապատում կատարվող երևույթները: Փաստերը, որոնք ներկայացված են ձեռնարկում, հնարավորություն են տալիս ինքնուրյուն գտնել ճշմարտության և ստի եզրերը, որ քսանհինգ տարիներին խառնվել են իրար ու դարձել անհասկանալի մի բան, որը կոչվում է Անտեղյակություն ու Անտարբերություն: Հենց այս անտարբերության եզրը գտնելով՝ մարդ կարող է ինքնուրույն մտածել ու որոշումներ կայացնել, ոչ միայն ներկայի ու անցյալի մասին, այլև ապագայի, որը կառուցելու է ինքը, ինչպես պատվիրել էր մեծ զորավար ու փիլիսոփա Գարեգին Նժդեհը: Ձեռնարկում տեղ են գտել նաև Հայ Մեծերի պատվիրաններն ու խոսքերը, որոնք ոչ միայն փիլիսոփայական արվեստի գոհարներ են, այլև լուսավոր կյանքի ուղեցույց ու բանալի: Ձեռնարկում ներկայացված է ժամանակի իրական պատկերը, իրական հերոսները՝ իրենց բացասական ու դրական կերպարներով, իրենց մտքերն ու ապրումները: Այստեղ, այս գրքի հերոսը հենց ընթերցողն է, ով ապրում է այն միջավայրում, որը պատկերված է: « Չարիքի Իշխանություն » գիրքը ոչ միայն հեղինակի միտքն է ու ժամանակի իրականությունը, այլև ժողովրդական ցասումի ու պայքարի վկան: Սա մեկ կաթիլ է այն հսկա տառապանքի օվկիանից. որը ներկայացված է այս հուշագրությունում, սա ժողովրդի անցյալի ու ներկայի մի մասն է, որը հետագայում փորձելու են ջնջել ոչ միայն պատմությունից, այլ ժողովրդի հիշողությունից, ինչպես արեցին Չարիքի Իշխանության հպատակները:

 

Բժիշկ –Հոգեբան՝ Գեհենի Առաքել

Հատված chariqi-ishkhanutyun  ՉԱՐԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ  գրքից Գեհենի Առաքել 24/09/2016

https://rutube.ru/video/ed5dca30edd3e39158c15450f031c1ff/?pl_id=1097772&pl_type=user

ԳՐԶՈ․Խաչատուր Սուքիասյան՝ « ՄԻՍՏՐ ԿՐԱԿՄԱՐԻՉԸ »

Posted on Updated on

գրզոն 981_1164888952844281533_n

՛՛՛

« ՄԻՆՉԵՒ ՈՐ ՉԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՍՊԱՆԵԼ, ԱՆԿԱՐԵԼԻ Է, ՈՐ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ ԱԶԱՏՎԵԼ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ » : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Շատերը մոռացել են հայ ժողովրդի չակերտավոր բարերար ու մեծահարուստ Գրզոյի՝ Խաչատուր Սուքիասյանի պատմությունը:

Հիշու՞մ եք ես միշտ ասել եմ, որ ՓՆԹԻՆԵՐԸ միշտ վախենում են իրենց մութ ու խավար անցյալից, փոխարենը գրում են նոր պատմություն իրենց տալով տիտղոսներ ու բարեգործի անուն, իրականում նրանք ծագումով կեղտարյուն տեսակից են, ոչ միայն նա, այլև իր շրջապատի ոհմակը: Սակայն Գրզոն եզակի երևույթներից չէր, քանի որ Փնթի Սպարածերտի, այսինքն ինչպես ինքը՝ ոճրագործ Արմեն Սարգսյանն էր ասում այդ « Վազգենների » ոհմակը նույնպես, փորձում են ջնջել իրենց անցյալը: Իրականում Գրզոն միայն կոշկակարի բուտկա ուներ, որը անտեսված էր հասարակության կողմից: Կոնկրետ նա: Այն, որ Գրզո Սուքիասյանը մի ժամանակ լավ գումար աշխատեց մեքենաների մեջ տեղադրվող կրակմարիչների գործում, դա փաստ էր, չհավշած խնամիական կապերը Վանո Սիրադեղյանի հետ, հնարավորություն տվեց կոշկակարի բուտկան թողնել անցյալի վատ հիշողություններում: Նա սկսեց իր մենաշնորհային բանդայի կազմավորումը Երևանի Կենտրոնում, Ռոսիա Կինոթատրոնի շրջակա միջավայրը զավթեղ ու սկսեց փողեր աշխատել: Այն որ հարյուրավոր զոհեր ու դժբախտացած ընտանիքներ կան նրա խղճին նորություն չէ, չեմ կարծում, որ պակաս չէ Արմեն Սարգսյանից: Գրզոյի միջնորդությամբ պետական բարձրագույն մարմինը՝ Գերագույն խորհուրդը ու Երևանի քաղաքապետարանը կարողանում էին օրենքները փոխել ու հարմարեցնեին Նորին Գերազանցություն « ՄԻՍՏՐ Огнетушитель »-ին Գրզոյին : ( Իմիջիայլոց հենց այդ ժամանակ նրան սկսեցին անվանել « ՄԻՍՏՐ Огнетушитель » ինչպես միշտ նորից Գյումրեցիները կնքեցին այդ անունը, որովհետև աղետյալ ու տնակներում ապրող գյումրեցիններին պարդադրում էին պարտքով կրակմարիչ գնել: ) Օրենք ընդունվեց առ այն, որ բոլոր մեքենաներում, նույնիսկ պետական, պարտադիր պետք է լիներ կրակմարիչ՝ հրդեհի դեպքում օգտագործելու համար: Այդ ամենը այդ ժամանակվա Ներքին գործերի Նախարար Վանո Սիրադեղյանի ու Ներքին գործերի խիստ հսկողության տակ էր, նրանք վերահսկում էին, որպեսզի բոլոր մեքենաներում լինեն կրակմարիչներ: Նույնիսկ Երևանում ու շրջաններում հատուկ « Ռեյդեր » էին կազմակերպվում, որպեսզի « Օրինախախտ » քաղաքացիններին տուգանեին ու հետո պարտադրեին գնել ՄԻՍՏՐ Огнетушитель Գրզոյի ներկրած կրակմարիչները : Այն որ ուրիշների կողմից ներկրված կրակմարիչները համարվում էին հակաօրինական: Նույնիսկ տուգանվում էին այդ դեպքում: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը 9 հազար դրամ էր, իսկ գրզոյապատումը 12000 դրամ: Մի խոսքով բացի այն. որ թալանել, լափել ու վայելում է իր կողոպտածը դա փաստ է:

Պարզվում է, որ « Mister Огнетушитель » -ը ոչ միայն Հայաստանում է պահում իր թալանածը այլև արտասահմանում: Ինչպես հայտնի է Գերմանիայի մի քանի քաղաքներում ունի բնակարաններ, չհաշված երեք գործարանները, հետո երկու բեռնատար նավերը, կոնտեյներ տեղափոխող նավեր, որոնք աշխատում են Չինաստան — Սաուդիան Աարաբիա գծի վրա: Մի խոսքով շատ ավելի է թալանել, քան կարծում եք։ Ասում եմ չբռնեմ Սաշիկին ասեմ, որ սրա ձեռքից այս բոլորը գցի, որպեսզի սա մնա « բորտին »:

ՈՒ գիտեք ամենազզվելինն այն է, որ կան մարդկանց՝ ավելի ճիշտ մի « պառոդա », որ Գրզոյին համարում են ազնիվ ու արժանապատիվ հայրենասեր ու լավ քաղաքացի, ամենաողբալին այն է, որ նրան բարեգործ են համարում:

« Երբեմնի ազգի ու պետության գիշատիչները՝ կորցնելով իշխանությամբ իրենց հզոր զգալու հատկությունը, զոհի կարգավիճակում են հայտնվում և մանկական անմեղսունակ նայվածքով մասսաների վրա գթություն հայցող ազդեցություն տարածում: Նոր սերունդը թող ճանաչի իրենց օրօրոցում թալանող այս սրիկային, սովի ու մթության ճարտարապետներից մեկին՝ պետությունը թալանած ու հարստացած այս մարդանմանին, որի երակներում գորտի արյուն է հոսում՝ սառնասիրտ է ու անտարբեր: ( Վարազդատ )

Գեհենի Առաքել

 22 Փերտրվար 2015 г.