Month: Сентябрь 2017

ՀՈԳԵԲԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ

Posted on

 14211988_960841467395691_6755005476950421033_n

« ԵՍ  ՏԵՍԱ  ՀՈԳՈՎ  ՍՏՐՈՒԿԸ  ԱԶԱՏՈՒԹՅԱՆ  ՄԵՋ և  ԳԱՐՇԵՑԻ  ՄԱՐԴՈՒՑ:  ԵՍ  ՏԵՍԱ  ՈԳՈՎ  ԱԶԱՏԸ  ՍՏՐԿՈՒԹՅԱՆ  ՄԵՋ  ԵՎ  ՊԱՇՏԵՑԻ  ՄԱՐԴՈՒՆ » : ԳԱՐԵԳԻՆ  ՆԺԴԵՀ

Հոգեբանների մոտ տարօրինակ զգացողություն կա.  դա   ճանաչելու հատկությունն է:  Սովորաբար լավ հոգեբաններն աշխարհն ընկալում են բնական և  իրական գույներով: Գունային երանգների ընկալումը  շատ կարևոր է,  որովհետև դրա հետ է կապված մյուս զգայարանների աշխատանքը: Ճիշտն ասած,  շատ եմ հանդիպել հոգեբանների, որոնք զուրկ են եղել այդ զգայարաններից,  որոնց շնորհիվ մարդը կարող է երջանիկ ու ներդաշնակ համարվել: Առհասարակ կյանքը  ներդաշնակության շնորհիվ է, որ վառ գույներով է արտահայտվում: Ներդաշնակության բացակայության դեպքում  արտահայտվում է  խավարը, մութն ու մոխրագույնը: Սակայն գունային գամայի առկայությունը մարդկանց հնարավորություն է տալիս  վանել խավարը: Եթե հիշում եք,  Աստված աշխարհն  արարելուց առաջինը ստեղծեց լույսը՝ այն բաժանելով խավարից: Աստծո արարչական զորությունը ոչ միայն վերաբերում էր բնությանը, այլև մարդկային ֆիզիոլոգիական ու մտավոր կարողություններին՝ խավարին ու լույսին, բանականությանն ու բանականությունից զուրկ էակներին: Ես մարդ բառը չեմ  նշում, որովհետև նրանց մոտ մարդկային արժեքներ գոյություն չունեն: Նրանք յուրահատուկ են իրենց շնային բնազդի տեսակով. Մի շնացիր՝ ըստ Աստվածաշնչի: Աստվածային կարևոր հրաշագործությունը մասնիկն է, մարդկային բանականությունը և գիշատիչների մոլագար խավարամտությունը,  կարելի է ասել՝  դալտոնիկությունը: Գիտությունը պարզել է, որ որոշ կենդանիներ գույներն ընկալում են յուրովի, օրինակ շները աշխարհը տեսնում են սև ու սպիտակ՝ անգույն հեռուստացույցի պես,  մեղուները տեսնում են վարդագույն, ձիերը՝ նույնպես:  Մարդկային ցեղի մեջ կան ևս  տեսակներ, որոնք կենդանիների պես են ընկալում աշխարհը: Կան տեսակներ՝ ՊԱՌՈԴԱ, որոնք անգույն են տեսնում, և տեսակներ, որոնք առհասարակ չեն տեսնում՝ ինչպես խլուրդները: Խավարի մեջ ապրելով՝ նրանք չեն էլ փորձում լույսն  ընկալել, որովհետև խավարն ու մութը հաճելի է ու օգտակար իրենց համար: Հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն ասում էր « Ամեն  չար  բան  մութիցն  է ծնվում »:  Իտալացի գրող Ջանի Ռոդարին իր «Չիպոլինոյի Արկածները» գրքում ներկայացրել է խլուրդակերպերի կյանքը: Ժամանակին գիրքը հայերի համար արժեք էր համարվում, իսկ այսօր այն հեռացված  է  ժողովրդի կյանքից: Դա պատահական չէ, որովհետև  նշված գորշությունն ու խավարամտությունը գալիս է հենց  գրքերի պակասից ու անգրագիտությունից: Երբ մարդկային ուղեղը չի զարգանում լուսավոր ու վառ գույների միջավայրում, այն սկսում է հետընթաց ապրել, մռայլ  մթան,  սևի ու դարչնագույնի մեջ  խճճվել: Տեղին կլիներ հիշեցնել Աստվածաշնչի կարևոր հատվածները, որոնք վերաբերում են աշխարհընկալմանը: Նախորդում ասացի, որ տեսողության զգայարանների բացակայությունը նաև ազդում է մնացած զգայարանների վրա, օրինակ՝ համի, հոտառության, լսողական, շոշափողական ու բոլոր զգայարանների վրա, հետագայում ինքներդ կհամոզվեք,  երբ առանձին ներկայացվեն մարդկային զգայարանների ֆունկցիաները: Այսպիսով Աստվածաշնչում ասվում է.

« Դուք եք աշխարհի լույսը։ « Դու’ք եք երկրի աղը. սակայն եթե աղը անհամանա , ինչո՞վ այն կ’աղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կողան կլինի: Դու’ք եք աշխարհի լույսը. Մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել : Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ` աշտարակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են »: Ինչպես տեսնում եք, այս հատվածում նշվում է թվարկած զգայարանների մասին: Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով և օժտված  իր բանականությամբ: Դա նրա հրաշագործության ամենակարևոր մասերից է, հիշո՞ւմ եք  նրա պատվիրանը՝ Սիրիր դիմացինին, ինչպես կսիրես ինքդ քեզ, եթե նա պատվիրել է դա ուրեմն կնշանակի սիրելով է մեզ պատվիրել իր պատգամը: ( « Աստված ստեղծել է մեր գլուխը ուղղաբարձ դեպ վեր, ամոթ է մեզ,  երբ մենք, անասուններին հավասարվելով՝ ընդունենք այդ անարգությունը,  մեր գլուխը խոնարհեցնելով և ուրիշի ոտքի տակը տալով »:Րաֆֆի ) Պատահական չեն  վիպասան Րաֆֆու այս խոսքերը: Որովհետև ապականեցինք ոչ միայն մեր ազգային տեսակը, այլև մարդկային դիմագիրը: Դիմագիր, որը ատվածային պարգև էր: Զրկելով մեզ տեսնելու,  լսելու,  խոսելու բնազդից՝ դառնում ենք գիշատիչ կենդանիներին  հավասար:

« Եվ աստված ինքը սառն աչքով է նայում այդ ցավալի տեսարանների վրա. Նա տեսնում է, յուր պատկերը շինել են անասուններին հավասար, բայց աչքերը խփում, երեսը շրջում, անց է կենում…:» Րաֆֆի: Աստված արդեն երես է թեքում ու այն վերածվում է դժոխային գեհենի, որտեղ մարդիկ աշխարհ են գալիս խավարում,  տառապանքների ու հիվանդությունների մեջ: Պատահական չէ,  որ Հայաստանում նորածինները ծնվում են արատներով կամ մահացած, Պոչամբարները անմիջականորեն  կապված են մարդկային տեսողության ու հանդուրժողականության հետ, երբ համատարած խլուրդներ կամ ջայլամներ են շրջապատում, որոնք ոչինչ չեն տեսնում, երբ կրծողներն ու արյունածուծները բարգավաճում են ու բազմանում միջատների ու առնետների պես:   Ունակ  չենք  լսել ու   ընկալել  ազգային ողբի ձայնը, որովհետև Խորենացին ու Նարեկացին շպրտվեցին փոշոտ ու մոռացված մի անկյուն, փոխարենը եկան Գոռ Վարդանյաններն իրենց Գայլային հրեշներով,  կոյուղային մտավորականների ոհմակն իրենց Յախտուշտայով, Ճիշտ այնպես,  ինչպես դժոխքում: Իտալացի գեղանկարիչ Ռուբենսի «Սատանաների խնջույքները» հանճարեղ կտավներում պատկերվում է նույնը, ինչ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորական խնջույքներում ու խրախճանքներում է:  Աստվածային լույսն  ու խոսքը ընկալելու փոխարեն  ընկալում ենք աղանդավորական քարոզիչների ու տգետ կղերական հոգևորական շնագայլերի խոսքերը, որոնք, առհասարակ, Աստվածային ընկալումներից զուրկ են: Երբ ազգը իր լուսավոր,  արդարամիտ հերոսների հանդեպ վերաբերվում է փարիսեցիների նման՝ հազար անգամ խաչելով նրանց, երբ ազատությունը բանտարկվում է ոչ միայն բռնակալի կողմից, այլ ազգի ու ժողովրդի, երբ հազարավոր առաքյալներ իրենց անբարոյական վայրահաչոցներով մոլորեցնում են եկող սերունդներին, պատվիրելով, որ « Թշնամի մի՛ փնտրեք ներսում »: Ու զարմանալին այն է, որ դա ասում է  խավարամիտ ու տգետ մի խլուրդ, որը հանդես է գալիս իր 7 խորհուրդներով՝ ոչխարների լսարանի առջև, որոնք միայն բառաչելուց բացի ոչինչ չեն կարող անել . ( « Վերջերս ոչխարները սովորություն էին ձեռք բերել տեղի-անտեղի մկկալ « չորս ոտք լավ, երկու ոտք վատ», երբեմն դրանով ընդհատելով միտինգը » Ջորջ Օրուելի ) :  Այդ  ոչխարների զանգվածը այնքան է ապուշ, երբ նրանց իրենց Տերը պատվիրի. եթե  հարկավոր է թարս աճած Խիյարը հետույքները մտցնեն,  ապա  վստահ եղեք, որ այդ ոչխարները կարդարացնեն այդ առաջարկը, որ վարունգը հետույքում ոչ միայն առողջարար է  ու օգտակար, այլև հայրենասիրական է ու ազգային գաղափարախոսության հիմնական նախապայմանն է: Այդպես  800 հեկտար կորստի արդարացումը կդառնա արժեհամակարգի մի մաս:  Տգիտությունն  ու դավաճանությունը կխրախուսվի, ինչպես Մանվելի,  Սարոյանի ու Վիտալիկ Բալասանյանի տարբերակում: Առհասարակ Սփյուռքը ևս մաս է կազմում դրան,  որովհետև ինչպես ներսում է կուտակված աղբը,  այնպես էլ դրսում: Բոլորը ներկայանում են արվեստագետ ու գրագետ, իրականում  խավարամիտ են ու տգետ, և դա դառնում է ազգային սովորություն:

( « Հայը չի հասկանում, թե ինքը նույնպես մի մարդ է աշխարհի մեջ և ունի մարդկային իրավունք, հավասարաբար վայելելու այն բոլոր շնորհքները, որ աստված պարգևել է մարդուն: Նա չէ հասկանում, թե աստված այդ երկիրը յուր բոլոր բարիքներով մարդու համար ստեղծեց, և ինքն իբրև մարդ բաժին ունի դրանից: Նա չէ հասկանում, որ բոլոր մարդիկ մի տեսակ են ստեղծված, մի կերպարանք ունին, բոլորն էլ ազատ են և ամենեվին մեկն իրավունք չունի իշխելու մյուսի վրա: Րաֆֆի ) Այդ կուրությունը փոխանցվում է սերունդներին, իսկ նրանցից էլ հաջորդներին և  այդպես երկու տասնամյակից ավելի պատանի երկրապահների եռասերունդ տեսակը տգետ կռազի շոֆեռին դարձնելով առաքյալ, իսկ ազգադավ ոճրագործին՝  մարգարե,  մեծանում են Մորիս Մետերլինգի  կույրերի պես՝ մտավոր կույր ու անուղեղ: ( « Մետերլինգյան կույրերի նման մոլորված « տգիտության անտառում »:) ( « Մատաղ սերնդի դաստիարակությունը շատ ավելի կարևոր խնդիր է, քան այն, ինչ կարելի է անել արդեն հասունացածների համար »: Ջորջ Օրուել ) Չնայած դա հիվանդություն է, որը հնարավոր է բուժել, նայած, թե համաճարակը որ փուլում  է գտնվում: Բացիլային այդ ախտը հիգիենայի հետ է կապված, եթե չկարողանանք պահպանել հիգիենան,  ապա աղետն ավելի մեծ է լինելու, քան գտնվում է հիմա: Չտեսնել շրջապատում այդ գորշ ու մռայլ իրականությունը,  կնշանակի մեղսակից դառնալ դրան ( « ԱՅՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐԻ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԿԱՇԱՌԱԿԵՐ Է, ԴԱՎԱՃԱՆ, ԻՆՔՆԱԿՈՉ, ԳՈՂ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԴԱՎ` Ո՛Չ ԹԷ ԶՈՀ Է, ԱՅԼ ՀԱՆՑԱԿԻՑ…»:  Ջորջ Օրուել ) « Մեր կյանքը ավելի նման է թատերական բեմի, ու այդ բեմը … տեսեք որքա՜ն դերասաններ ունի … Ահա  սա` ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ,  մյուսը` նշանավոր  հերոս  է  խաղում,  երրորդը` հրապարակախոսություն  է  սարքել,  չորրորդը  բարեգործ  է  ձևանում,   հինգերորդը  գրող  է  կեղծում,  վեցերորդը` հանդիսանում է  արդեն  որպես  նահատակ, յոթերորդը` գալիս  է  որպես դատավոր … Ու  որպեսզի  թամաշավոր  ժողովրդի  սիրտը  շահած  լինեն  ու  բարեկամ  պահած,  միշտ գոռում  են  ժողովրդի  անունը »:

« Արդ` եթե ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության

առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է չարացած, մեր  ներքին  մարդը  շատ  է  փչացած,  և  դրա  դեմ  կռվելու,  առողջանալու  առաջին  պայմանը էն  է,  որ  մենք… ճանաչենք  մեր  դժբախտությունը…»: Հովհաննես  Թումանյան

 

Գեհենի Առաքել 1.09.2017

 

« Կար ժամանակմը, ուր խավարը լուսո դեմ կը կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ, սուրը գրիչի դեմ, ատելությունը սիրո դեմ, կրակը ջուրին դեմ, միսը բանջարեղենին դեմ. իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք՝ լույս, անոնք տգետ են, և մենք՝ գիտուն, անոնք սուր են, մենք՝ գրիչ, անոնք ատելություն են, մենք՝ սեր, անոնք կրակ են, մենք՝ ջուր, անոնք միս են, մենք՝ բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր, անոնք փուշ են, մենք՝ վարդ. անցան, անցան այն դարերը, ուր մարդկությունը տգիտության օրորոցին մեջ մեջ մը ասդին, մեյմը անդին կերթար, կուգար… »:  Հակոբ Պարոնյան

 

Հայի աչքերից չպետք է պակասի արցունքը,

քանի դեռ տգետ են ու կեղծավոր:

Հայը պետք է հալածվի այնքան ժամանակ,

քանի դեռ չի կարողանում տարբերել

թշնամին՝ բարեկամից:

Հայը կմնա խավարում այնքան ժամանակ,

քանի դեռ ընթերցանության ու գրքի պակասը թագավորում է իրենց հոգիներում:

Հայը կմնա միշտ ոտնատակ ու հալածված,

Օտարության ու գերության մեջ…

Քանի դեռ չի կարողանում գնահատել իր ունեցած արժեքները:

Հայը կմնա ստրուկ ու ողորմելի… Որովհետև իր մեղքերի պատճառը փնտրում է  ուրիշների մեջ:

Հայը կմնա Աստծո ու Արևի լույսից զրկված այնքան ժամանակ, քանի դեռ Աստծո ճշմարիտ խոսքը, հոգու ազնիվ կանչը նրա սրտին խորթ է:

Հայերը կմնան միջնադարի տգիտության մեջ,

Որովհետև լույսի փոխարեն խավարն են պաշտում,

Հայերը կմնան կարոտ հայրենիքից ու սիրուց,

Արդարությունից ու Ազնվությունից զրկված,

Որովհետև Իմաստուն միտքն ու խոսքը նրան տհաճ է:

 

Գեհենի Առաքել 31.12.2016