Архив | Июнь 2016

ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

Tigran_Mets — копия

« Ապրի՛ր  չմեռնելու,  մեռի՛ր  ապրելու  համար »:

Գարեգին Նժդեհ

Ինչո՞ւ կործանվեց Հայոց թագավորությունը։

Շատերը տալիս են այդ հարցը, չկարողանալով դարերի խորքից գտնել ճիշտ պատասխանը։ Մի զգալի մասն այդ կործանումը վերագրում է քրիստոնեությանը, որոշները՝ իշխանների դավաճանությանը, իսկ ոմանք էլ՝ արտաքին թշնամուն: Սակայն ճիշտ է, թվարկածս գործոնները մեծ ազդեցություն են ունեցել իրենց բացասական կողմերով, սակայն կործանումը եղել է միայն հանդուրժողականության հետևանքով։ Շատերին տարօրինակ կթվա այդ միտքը, սակայն կփորձեմ ավելի հասկանալի ներկայացնել փաստերը։

Այդպիսով, հայոց թագավորության կորուստը եղել է հանդուրժողականությունից։ Երբ հայոց արքան հանդուրժողականություն էր ցուցաբերում, դա էլ իր հերթին բերում էր անկում ու կործանում։ Երբ հայոց արքան անկոտրուն էր ու պահանջկոտ, թագավորությունը ծաղկում էր ու բարգավաճում։ Մենք հայերս ունենք շատ բաներ, որը հենց ժառանգաբար անցնում է հորից որդուն։ Այստեղ հանդես է գալիս « Մհակի » օրենքը, որը պարտադրվում է հասարակության որոշ խավերին։ Օրինակ՝ նա, ով զգում է իր իշխանությունն ու պաշտոնի համը, նա կարող է չարաշահել դա, կարծելով, որ ինքը կարող է անպատիժ գործել՝ անկախ իր դիրքից կամ մտերիմների ազդեցությունից։ ժողովրդական լեզվով ասած՝ « հարկ եղած դեպքում կարող է տակից դուրս գալ»: Եթե հաշվի առնենք, որ բոլոր դարաշրջաններում ունեցել ենք այդպես մտածողներ՝ տխմար ու անգրագետ հոգևորականներից սկսած վերջացրած իշխաններ ու նախարարներ: Այդպես ասած՝ ապիկար դավաճաններ։

Սակայն հայոց արքայի հանդուրժողականությունից էր կախված նրանց գործելու ու բարգավաճելու ձևերը։ Օրինակ՝ մինչ քրիստոնեությունը, հայոց արքաններն ունեին ավելի ազատամիտ գաղափարներ, քան քրիստոնեությունից հետո, սակայն դա մասամբ։ Հայացք նետելով Տիգրան Մեծ արքային և քրիստոնեության նախաշեմին հայտնված Պապ թագավորին, որը կրթություն էր ստացել ոչ թե հոգևորականների, այլ քրմերի կամ ուսուցիչների մոտ, որոնք առհասարակ կրոնին չէին խառնվում։

Հոգևորականները միշտ ցանկացել են և փորձել՝ իրենց գերիշխանությունը տարածել ժողովրդի վրա, նույնիսկ այդպես փորձել են նաև քրմապետերը՝ մինչ քրիստոնեության մուտքը Հայաստան։ Դա իշխանության մոլուցք էր, որ զգում է մարդկանց որոշ տեսակ, որոնք չարաշահելով իրենց պաշտոնը, կոչումը, տիտղոսն ու իշխանությունը, ձգտում են դառնալ առաջինը պետության մեջ։ Սակայն ինչպես ասացի նախորդում, դա կախված էր թագավորի հանդուրժողականությունից։ Ի՞նչ եք կարծում, Տիգրան Մեծի ժամանակ չե՞ն եղել քրմապետեր կամ նախարարներ, որոնք փորձել են Արքայի թիկունքում գործել՝ ի շահ սեփական որովայնի։ Այո, եղել են, իհարկե, առանց դրա հնարավոր չէր, սակայն Տիգրան Մեծը հանդուրժող չէր, և այդ քրմապետին ու նախարարին՝ ի ցույց ժողովրդի՝ բարձրացվում էր ցցի: Ոչ միայն նրանք էին ցցի վրա հայտնվում, այլև նաև նրանք, ովքեր կոծկել, թաքցրել են իրականացվող հանցագործությունն ու դավադրությունը։

Արքան հանդուրժող չէր ոչ մեկի՝ ոչ նախարարների ու քրմապետերի, ոչ էլ իր հպատակների հանդեպ։ Տիգրանն անգամ հանդուրժող չէր օտարերկրյա դեսպանների նկատմամբ: Արքան կարող էր գլխատել դեսպանին ու սկուտեղի վրա՝ փրկագնով, վերադարձնել հարևան թագավորին, անգամ դաշնակից, հասկացնելով, որ իր երկրում լրտես դեսպանը նույնպես պատասխան է տալիս՝ ինչպես և իր թագավորության հպատակները։ Հարևան թագավորը չէր կարող իր գլխատված դեսպանի համար դժգոհեր, որովհետև արքան առատաձեռն էր վճարել՝ սկուտեղի ոսկե դրամներն ավելին արժեր, քան ինչ որ լրտեսի գլուխ։ Դավաճանը ցցին էր բարձրացվում ու իր սեփական աչքերով տեսնում՝ իր գերդաստանի արական սեռի մանուկների մորթը։ Դաժան է հնչում մորթը, այո, հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև չարիքի արմատն էր կտրվում, որպեսզի հետո մոլախոտի պես չաճեն, բազմանան, ինչպես հիմա։ Դավաճանի ողջ սերունդը պետք է կոտորվեր ու վերանար աշխարհի երեսից։

Տիգրանը հանդուրժողական չէր նաև իր կանանց ու զավակների հանդեպ, նրանց չզատելով իր հպատակներից։ Արքան չէր կարող երկրի դավաճանների հանդեպ ներողամտություն ցուցաբերել, ներողամտություն ցուցաբերում էր դավաճանի գերդաստանի միայն իգական սեռի ներկայացուցիչների հանդեպ, իսկ արական սեռի՝ պատանիներից մինչև զառամյալ ծերունին, պետք է կախվեին բերդապարիսպներից։ Այդպիսով, Տիգրան Մեծն արմատախիլ էր անում դավաճանությունը։ Նրա կողմից սահմանված կարգը վերահսկվում էր ու պարտադրվում, դրա համար էլ պետությությունը հզոր էր, իսկ հայկական բանակը համարվում էր ամենահզոր բանակներից մեկը, ոչ միայն զենքի ու սպառազինության, այլև կարգապահության ու մարտունակության տեսակետից։

Հրամանատարը, հազարապետը կամ հարյուրապետը, եթե չարաշահում էին պաշտոնը, համարվում էին թշնամի և կախաղան էին բարձրացվում։ Նախարարները և իշխանները, ովքեր կփորձեին իրենց իշխանությունն օգտագործելով՝ ժողովրդին ու իրենց հպատակներին ճնշել, նորից մահապատժի էին ենթարկվում։ Նույնիսկ, գրավյալ տարածքներում նշանակված մարզպաններն իրավունք չունեին բռնություն գործադրել օտարալեզու կամ օտարադավան ժողովուրդների հանդեպ: Իսկ ինչ վերաբերում էր Տիգրանակերտի կառուցմանը, շատերը կարծում են, թե Տիգրան Մեծը բռնությամբ է հարևան ժողովուրդներին տեղահանել ու տարել Տիգրանակերտը կառուցելու: Տիգրանը լավ գիտեր, որ բռնությամբ տեղահանված ժողովուրդը՝ երբեք այդ երկիրը իրենը չի համարի, չհաշված, որ նրանց թշնամությունն իր և իր ժողովրդի հանդեպ՝ շուտ թե ուշ, ծնելու է անհնազանդություն, թշնամանք ու վերջապես՝ ըմբոստություն ու առճակատում; Արքան չէր կարող ապրել մի քաղաքում, որտեղ ըմբոստությունն ամեն վարկյան կարող էր դառնալ աղետ: Սակայն, իրականում Արքան հրովարտակով հորդորում էր շինարարներին ու արհեստավորներին՝ նպաստաբեր պայմաններով մասնակցել բերդաքաղաքի կառուցմանը: Արհեստավորները վարձատրվում էին, նույնիսկ խրախուսվում: Տիգրանակերտ գաղթողներն իրենց հետ տանում էին իրենց կահ կարասին՝ ողջ շարժական գույքը, նույնիսկ անասունները։ Շինական ու արհեստավոր, դերասան ու զորավար ցանկանում էին լինել պաշտպանված, ու թագավորը երաշխավորում էր նրանց գույքի ու կյանքի ապահովությունը։ Պետությունն ու թագավորը պաշտպանում էին նրանց, իսկ նրանք էլ պետությանն ու թագավորին։ Տիգրան Մեծը չսխալվեց, որովհետև պատերազմի ժամանակ Տիգրանակերտի ողջ բնակչությունը, անկախ ազգությունից ու դավանանքից, մեկ մարդու նման պաշտպանում էին Արքային ու բերդաքաղաքը։ Սակայն Տիգրան արքան հենց զոհ դարձավ դավադրության, որովհետև սեփական որդը, որը սերված էր օտարի արյունից, ըմբոստացավ հոր դեմ, և ամեն ինչ արդեն այլ էր։ Տիգրանը գիտեր գենետիկական ժառանգության հզորությունը։

Արքայական պատվիրանի մասին հիշել են մեր բոլոր Մեծերը, « Հայրենիքի թշնամուն սպանելը մեղք չէ »: , Րաֆֆի։ …Բայց, մինչև երբ պիտի ծածկենք մեր կեղտերը։ Դա նույնը կլինի, եթե մի հիվանդ՝ ամաչելով թաքցներ այն վերքերը, որոնք օրըստօրե ավելի փտելով, նեխելով վարակում են մարմնի ամբողջ կազմվածքը… Րաֆֆի:

Այդպիսով, պետության մեջ գործում էին օրենք ու կարգ, և կորուստը եղավ միայն այն ժամանակ, երբ հանդուրժողականությունն իշխեց պետության շահին։ Պետության թագավորի անվտանգությունը կորուստ կրեց, որովհետև հոգևորականները ներկայացրեցին, որ դավաճան իշխանին կամ հոգևորականին կարելի է ներել, որովհետև Քրիստոսը ներել է անգամ իրեն խաչին գամողին, հարկավոր էր այստեղ ասել, որ հոգևորականները փորձում էին իրենց հանցանքները կոծկել ու քողարկել՝ ներողամտության ու հանդուրժողականության ետևում։ Հոգրորականները իրենց տգիտության պտուղները սերմանում էին անգրագետ ժողովրդի մեջ, արտահայտելով անիմաստ ու տխմար մտքեր, որոնք առհասարակ իմաս էլ չունեիր, կղերականների անիմաստ մտքերը առա այսօր գործածական է ժողովրդի մեջ, չհասկանալով անգամ դրանց իմաստը։ Մեռելներից սկասծ վերջացրած դավաճանների մեծարումը։ Մինչդեռ Հայաստանում օտարերկրյա դեսպանները լրտեսում էին՝ օգտագործելով իրենց դիվանագիտական հնարքները, հայ հոգևորականներին, իշխաններին ու նախարարներին կաշառքով և խոստումներով՝ դարձնում էին իրենց գործակալը, իսկ դավաճանության արդյունքում՝ վնասվում էր թագավորն ու պետությունը։

Պապ թագավորը հայոց արքաններից ամենահզորն էր, չնայած իր տարիքին, նա Տիգրան Մեծից էլ ավելի պատրաստված էր և ուժեղ, սակայն երիտասարդ էր, ու հանդուրժողականությունը կործանեց ոչ միայն իրեն, այլև թագավորությունը։ Պապ թագավորը, երևի այնքան էլ լավ չէր պատկերացում Տիգրան Մեծի՝ այդ երկաթե բռունցքի պատգամը, և ավելի մեղմ գտնվեց դավաճանների հանդեպ. հոգևորականները, որոնք խարխլում էին թագավորության հիմքերը, չպատժվեցին որպես դավադրության հրահրողներ: Լրտեսներն ու դավադիր իշխանները չպատժվեցին ամբողջությամբ, չնայած Պապը հասցրեց իր հոր դեմ ըմբոստացած իշխաններին պատժել, սակայն դա քիչ էր, որովհետև այդ ցեցը ներսից սկսել էր հոշոտել՝ դավաճանության սարդոստայնն արդեն արքունիքում էր բույն հյուսել։ Ու այդպես, օտարամոլությունն ու օտարին ապավինելու աղտը՝ արդեն հոշոտում էր իշխանների ու հոգևորականների հոգին, որն էլ դարերի ընթացքում պետք է կործանարար դառնար պետության ու ժողովրդի համար, պետք է դառնար գենետիկական փոխանցվող մի արատ, որը կոչվելու էր ստրկամտություն։

Հարդուրժողականությունը ծնեց դավաճանություն, որն էլ դարձավ ստրկամտության տեսակ։ Ստրկամտությունը դարձավ չարիք, որովհետև ուրիշին ապավինելու միտքը մարդուն դարձնում է իմպոտենտ՝ ոչ պիտանի պետությանը, դարձնում է նրան գործիք՝ ուրիշի ձեռքին։

Այդպիսով, ժամանակներն ու դարերն անցան, ու ի հայտ եկան գենետիկական « ուռոդներ », որոնք սեփական ուղեղից զուրկ են, սակայն ունեն որովայն ու ամորձիներ՝ լափում են ու բազմանում, արյունածուծ լվերի պես հասարակության ու պետության համար դառնում են չարիք, բոլոր ժամանակներում ու դարերում։

Մեծ Եղեռնին նպաստեց ստրկամտությունն ու հանդուրժողականությունը, որովհետև ընդունակ չեղանք ինքներս մեզ պաշտպանելու։ « Մեր բարյացակամ չեզոքության դեպքում իսկ, թրքությունը պիտի վարվեր մեզ հետ ճիշտ այն ձևով, ինչպես որ վարվեց » :ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ:

Մեր ֆիդայինները, Սասունի ու Զեյթունի հերոսական ժողովուրդը, դարերով պայքարեցին Օսմանյան կայսրության դեմ, որովհետև գիտեին Երկաթե շերեփի բանաձևը, որովհետև գիտեին՝ մեր Արքանների պատժի ու ներման չափը, որովհետև գիտեին, որ դավաճանի ձեռքով կարող է օտար թշնամին կազմալուծել իրենց դիմադրությունը։ « ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԶԻՆԱԿԻՑ Է ՈՒ ԵՂԲԱՅՐ՝ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ »: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ: Նրանք դավաճանին ի ցույց՝ բարձրացնում էին ցցի վրա, անկախ նրանից՝ թե քրիստոնեական հավատքը դա թույլ էր տալիս, թե՞ ոչ։ Դավաճանի գերդաստանը՝ մեծից փոքր, պատասխան էր տալիս՝ իրենց սեփական տանն այրվելով։ Զեյթունի հոգևորականներն այլ կերպ էին, նրանք խաչի կողքին խենջար էին կրում, վախը նրանց համար չէր, քանի որ նախընտրում էին « թասակ » կրել, ոչ թե վեղար: Նախընտրում էին զենքը ձեռքին մեռնել, ոչ թե խաչը ձեռքին՝ գլխիկոր: Այդպես, հոգևոր հայրերը կռում էին սերունդ, որը պաշտպանվել ու կռվել գիտեր, որը պատիվ ու ըմբոստություն ուներ։ Իզուր չէր, Սասունի Սուրբ Առաքելոց վանքը ֆիդայինների համար սրբատեղի, որովհետև այնտեղ ֆիդայինը երդվում էր սուրբ զենքի վրա, որը պետք է նրան դարձներ արքայական պատվիրանի տերը;

Հայաստանի անկախության հռչակումից ամիջապես հետո՝ 1991 թվականին իշխանության եկան այդ ստրկամիտների ոհմակը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, որը պետք է երկիրը հասցներ կործանման, որից հետո փոխանցեր իշխանությունն իրենց հաջորդներին, որ շարունակում են առ այսօր։ (« Գիտակից ստրուկիև հանցագործի մեջ չկա տարբերություն »: Գարեգին Նժդեհ)։ Իսկ Արցախյան ռազմաճակատում կռվող ազատամարտիկները մոռացան Արքանների թողած պատվիրանը, մոռացան հանդուրժելով, մոռացան կարծելով, թե ժամանակը կգա պատժելու դավաճանին, սակայն ուշացան, սխալվեցին հանդուրժելով։ (« Հայոց պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, այն, որ հայն իր պատմությունից բնավ չի սովորում»: ԳարեգինՆժդեհ. )

Ժողովրդի հանդուրժողականությունը ստիպեց, որպեսզի երկրում ծաղկեն կոռուպցիան ու անարխիան։ Մինչդեռ, Ռումինիայում տարիներ առաջ երկրի ղեկավար՝ Չաուշեսկու հաշվեհարդարը պայմանավորված էր ժողովրդի անհանդուրժողականությամբ. Գնդակահարված բռնակալի ու նրա կնոջ դիակների վրա միզում էին ազգովի, մեկ շաբաթ անընդհատ գալիս էին ու միզում։ Ողջ քաղաքակիրթ մարդկությունը լռեց, որովհետև գիտեին, որ բռնակալին դա հասնում է, ժողովրդի ցասումն էր դա, ատելությունը իրեն սպանողի ու խոշտանգողի հանդեպ։ (« Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից »: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ)

Իսկ մենք հանդուրժող ենք, ոչինչ, մենք սովոր ենք հարյուր հազար անգամ խաչվել։ («Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թէ կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է՝ փտած ու ճարպակած խոցն առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար ». Միքայել Նալբանդեան )

Քրիստոսը մեկ անգամ խաչ բարձրացավ, սակայն մեզ ամեն օր են խաչին գամում։ Այն փարիսեցիները, որոնք ժողովրդին քերթում են, արդեն քսանհինգ տարի է. (« Հայությունը փայտե ժողովուրդ է` անընդունակ նույնիսկ զգալու և երազելու լավ օրերի մասին: » : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ)

Մի՞թե մենք դառնալու ենք այդքան անընդունակ, որ մեզ հարվածող մահակը համբուրենք, մի՞թե չգտնվեց Տիգրան արքայի ժառանգներից մեկը, որն իր անհանդուրժողականությամբ կարողանա ոտքի ելնել բռնակալի դեմ, որը սահմանագծին մեր զինվորներին է մատաղ անում, որ մեր որդեկորույս մայրերին է քաշ տալիս ասֆալտի վրա։ Մի՞թե բարոյականությունը մղված է վերջին պլան։ (« Թշնամուն մի հանցանքներել՝ նշանակում է նորե՛րն արտոնել »: Գարեգին Նժդեհ. )

Ես գիտեմ, որ դեռ կան հայորդիներ, որոնք կարող են երկնքից աստղեր ցած բերել, բայց խուսափում են, որովհետև չեն հավատում իրենց առաջնորդներին դավաճանած ժողովրդին, ինչպես եղավ Նաիրի Հունանյանի, Շանթ Հարությունյանի ու Վոլոդյա Ավետիսյանի տարբերակում։ Ի՞նչ է , կնշանակի՝ մենք սիրում ենք մեզ առաջնորդող հայրենասերներին զոհաբերել ոհմակին: Ահա, այս դավաճանությունը վարձատրվում է բռնակալի կողմից: ( « Թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները »: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ)

Տիգրան Մեծը գիտեր, որ դավաճանի գենետիկական տեսակը հնարավոր չէ փոխել, ու միայն արմատախիլ պետք է անել այդ չարորակ ուռուցքը։ ( Միևնույն մարդու մեջ չեն ապրում միաժամանակ ստրկամիտն ու ազատատենչը: Նա կամ մեկն է, կամ ՝ մյուսը: Գարեգին Նժդեհ )

Եվ Պապ թագավորի ներողամտությունը կործանեց պետությունը; Հայ հոգևորականները դարերով ժողովրդին հորդորել են՝ ներողամիտ ու հանդուրժող լինել անգամ թշնամու հանդեպ, արդյունքում՝ մեզ կոտորեցին բոլոր ազգերը, անգամ ներքին թշնամին։ Արքաների պատվիրանը մոռացանք, որովհետև չգրեցինք թղթի վրա, չգրեցինք քարին կամ հոգում: Դավաճանների տեսակը բազմացավ, աճեց ու աճեց բոլոր ժամանակներում, որովհետև նրանց պատժող չեղավ, որովհետև ամեն ինչ մնաց որպես լեգենդ, բայց ոչ պատմություն, մոռացվեց պատվիրանը, որովհետև այն իմաստազրկվեց՝ չդառնալով գաղափար. «Մինչև որ չկարողանանք ներքին թշնամուն սպանել, անկարելի է, որ արտաքին թշնամուց ազատվել կարողանանք » Գարեգին Նժդեհ: Եթե պատվիրանը մնում է որպես գիր ու կյանքի չի կոչվում, ապա դա դառնում է աղետ։ Քսանհինգ տարի շարունակ ժողովուրդն ու երկիրը դարձավ ազգադավների թիրախ, դարձավ կեղտարյունների բազմացման « ինկուբատոր », դավաճանությունը դարձավ մտածելակերպ ու անգամ գաղափար։ Դավաճանություն, որի արմատը դրվել է վաղուց, սակայն դրանք աճեցին ու բազմացան 1990 թվականից։ Դավաճանության անկյունաքարը եղավ Շահումյանն ու Արծվաշենը, իսկ դրա կնքահայրը եղավ բոլոր ժամանակների ամենամեծ ոճրագործը՝ Ազգադավ Վազգեն Սարգայանը; Նրա ոհմակը, արդեն քսան տարուց ավելի է, հոշոտում է ու ասպատակում Հայաստանը։

Իզուր չէր որ որոշ դավաճաններ Հայաստանը անվանում են « Քոսոտ իսկ կորցրած 800 հեկտար հողն ազատամարտիկների ու զինվորների թափած արյունը անպետք ու ոչ պիտանի; Դա նրանից է, որ Արքայական պատվիրանը մոռացանք, Մոռացանք խոսել Արցախի պատերազմի դավաճանների մասին, որոնք դառնալու էին չարիք հետագայում՝ այսօր։

« Տարիներ են անցել Կարսի անկման օրից, տարիներ, և … այդ բերդի շուրջը տեղի ունեցած ողբերգության մասին հրապարակում կա ամեն ինչ, միայն ոչ ճշմարտություն: Մի նշան անգամ: Շատ բան գրվեց, ավելի շատ խոսվեց, և դեռ գրում են, խոսում Կարսի անկման պատճառների մասին, բայց ոչ ճշմարտությունը երևան հանելու մտահոգությամբ »։ Գարեգին Նժդեհ:

Ինչու՞ ենք վախենում դավաճաններից, երբ նրանք ավելի վախեցած են, վախեցած են իրենց գործած հանցանքների ու մեղքերի համար, դրա համար են իրենց դղյակների բարձր պարիսպերը, դրա համար են իրենց զրահապատ մեքենաներն ու մեծ թիկնազորը։ Գիտեք ազնիվ մարդը վախենալու ոչինչ չունի, քանի որ ինչպես ասաց Սեյրան Սարոյնն « Հարուստի տղաները ավելի շատ բան ունեն կորցնելու քան քյասիբի տղաները »։ Ուրեմն մի կյանք է տրված, մեզ, այնպես անենք որ իրենք կորցնեն, ոչ թե մենք, այնպես անենք որ իրեց թուլեքը մեռնեն, ոչ թե մեր զավակները։

« Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք « աշխարհում են, բայց աշխարհից չեն»: Գարեգին Նժդեհ

Գեհենի Առաքել 20 /05/2016

 

Այս և այսպես են թշվառաբանում հայրերիցդ ոմանք, որոնք կեղծում են, թե չգիտեն, որ ազգերը երկաթով ու արյունով են հարթել իրենց պատմական ճամփան, որ ազգերի բարօրությունը ձեռք է բերվում արյունով ու արցունքով, որ ազգերի անցած ճամփաները շարունակում են ծածկված մնալ մարդկային գանգերով: « Հաղթությունը չի պտղաբերի, մինչև որ դաշտերը չոռոգվեն արյամբ»: Արյան հեղեղներով են ներկված բոլոր հայրենիքները: Անհաշիվ է զոհերի թիվը, անչափելի՝ ժողովուրդների թափած արյունը հանուն անկախության:

Գարեգին Նժդեհ

Реклама