ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ ՈՒ ՀԱՅԵՐԸ

Posted on

« Ազգերը անմահական չեն: Եւ եթէ մի ազգի մահուան պատճառը իր իսկ ներսից է »: Հովհաննես Քաջազնունին

Վերջին տարիներին են միայն սկսել « Օվերտոնի պատուհան », չեմ փորձի այն մանրացնել, սակայն համառոտակի կբացատրեմ։ Օրինակի համար եթե հասարակությունը ինչ-որ չափանիշներից ելնելով մերժում է այս կամ այն գաղափարը կամ ծրագիրը, ապա գործի է դրվում քաղտեխնոլոգիաների տարբեր մոտեցումները, դա կլինեն հասարակական կամ սոցիալ տնտեսական, այդ թվում հասարակական խմբեր կամ հայտնի դեմքեր, որոնք համոզում են ու ներկայացնում են, որ տվյալ միտքը ու գաղափարը ճիշտ է, որովհետև ժամանակը ու պայմանները դա են պարտադրում, տարբեր ճանապարհնեով, շեղում են հասարակական կարծիք և դարձնում իրենց համար ոչ միայն օգտակար, այլև թույլատրելի Արևմուտքի ու ԱՄՆ ի հետախուզական ծառայությունները բազմիցս անգամ կիրառելով Օվերտոնի պատուհանը պարտադրում են երկրներում իրականացնել ոչ միայն գունավոր հեղափոխություններ, այլև ազգամիջյան, կրոնական պատերազմներ, այդ թվում ետին պլան մղելով ազգային ու ընտանեկան արժեքները ստանալ իրենց համար օգտակար որոշումներ։ Այսքանը « Օվերտոնի պատուհանի » մասին։

Իսկ հիմա պարզենք թե ինչպես « Տրոական ձի » կոչված Արևմուտքի ծրագիրը մտավ Հայաստան կործանելով ամեն ինչ ներսից, չնայած կործանելու բարենպաստ պայմանները նախորոք ստեղծվել էին հայ ժողովրդի կողմից, դեռ մի քանի դար առաջ, սակայն արագացնող գործընթացը խթանվեց հենց Արևմուտքի էմիսարների կողմից՝ Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամի » ու բևեռական շնագայլերի կողմից։ Սակայն չխորանանք Սորոսի հիմնադրամի գործունեության մեջ միայն կենտրոնանանք այդ բացահայտումներին։ Նախ նշենք որ « Բաց հասարակության հիմնադրամը » – Հայաստան (այսուհետ՝ OSFA կամ Հիմնադրամ) ավելի քան 63 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել Հայաստանին 1997 թվականից ի վեր: հետաքննող լրագրողական լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ և ընտրությունների և պետական ծախսերի մոնիտորինգ իրականացնող կազմակերպություններ և այլն։ Այդ ֆինանսական միջոցներից նաև օգտվեցին նաև «Վերսուս» ստուդիայի հիմնադիր Տիգրան Պասկեւիչյանը ու Արա Շիրինյանը ( Versus — латинское слово, означающее «против» Versus Studio/Վերսուս ստուդիա ) Այդպիսով 2015 թվականին « Վերսուս » ստուդիա և թուրքական « Tarih Vakfı » Պատմության հիմնադրամի (նախկինում՝ Տնտեսական և սոցիալական պատմության թուրքական հիմնադրամ) կողմից նկարհանվում է « ՓԱԿ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ » վավերագրական ֆիլմն․ կրկնում եմ « Վերսուս » ստուդիան Թուրքիայի պատմության հիմնադրամի (Tarih Vakfı) համագործակցությամբ և Ստամբուլի « Ժամանակ » օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի անշահախնդիր աջակցությամբ։

Ֆիլմում նկարահանվել են անցած շուրջ 25 տարվա ընթացքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կանոնավորման գործընթացում կարևոր դերակատարում ունեցած պետական պաշտոնյաններ, հասարակական գործիչներ և գործարարներ։ Նկարահանումները կատարվել են Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում։

Ֆիլմը ստեղծվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի դրամաշնորհային ենթածրագրի շրջանակներում:

Ֆիլմի տևողությունը՝ 54 րոպե։ Հեղինակներ՝ Տիգրան Պասկեւիչյան (նախագծի ղեկավար, սցենարիստ), Արա Շիրինյան (ռեժիսոր)։

Հիմա հուսամ ֆիլմը դիտողները հետևություններ կանեն ու կհասկանան թե ինչպես հայ ժողովուր քանդեց իր երկիրն ու բնօրանն։ Միայն հիշեցնեմ Րաֆֆու խոսքերից մի քանիսը․ « Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ, և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա »։ Րաֆֆի․

«Շունը երբ ղասաբ խանա կմտնի, մի ոսկոր նվեր կառնե (երբ թուրքը հայի

տուն է մտնում, ձեռքը դատարկ դուրս չի գալիս)»։

« Փնտրեք հայի սուրն այնտեղ, որտեղ հայի արյուն կա » : Րաֆֆի

Գեհենի Առաքել 28․09․2023

Tarih Vakfı Պատմության հիմնադրամը (նախկինում՝ Տնտեսական և սոցիալական պատմության թուրքական հիմնադրամ) ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1991 թվականի սեպտեմբերի 14-ին՝ համախմբելով տարբեր մասնագիտությունների և ծագման մարդկանց, հատկապես պատմաբաններին և սոցիոլոգներին, նպատակ ունենալով բարելավել պատմական իրազեկությունը Թուրքիայում։ Հիմնադրամի հիմնադիրներից Օրհան Սիլիերը հայտարարեց, որ իրենք հիմնադրել են 1980թ. սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացին նպաստելու և այն ասպեկտներում, որտեղ Թուրքական պատմական ընկերությունը բացակայում էր, արդյունավետ գործելու համար։

Оставьте комментарий