« ՏԱԶ ԱՐԱ »

 SiroPatm1

« Լռիր, կամ ասա մի բան, որ արժի ավելին քան լռությունը »։ Պյութագորաս

« Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել »։ Ջոնաթան Սվիֆթ

ՏԱ՛Զ ԱՐԱ

Հեղինակի ԽՈՍՔԸ. ՀԵՂԻՆԱԿԻ ԽՈՍՔԸ

« Տազ արա՛ ». Այս բառը ղարաբաղյան բարբառով կոչվում է « Ձայնդ կտրի՛ր…»: Քսանհինգ տարի է, ժողովրդին ու անգամ ազգին` պարտադրում են լռել: Ձայնի ազատություն տվեցին, սակայն հիշեցրեցին, որ պետք է « Տազ » անել, քանի որ, եթե խոսքը վերաբերում է իշխանավորներին, նրանց անցյալին ու անգամ նրանց բարեկամներին ու հարազատներին, այդ դեպքում պետք է « Տազ » անել: Իշխանավորները` դրանք հասարակ մարդիկ չեն, այլ « աստվածային էակներ », ու նրանց վերաբերվող թեման` վտանգավոր է ու անհանդուրժելի, քանի որ նրանք առաջարկում են « Տազ » անել, իրենց ասելով` լեզուդ կարող է չարիք դառնալ ոչ միայն քեզ համար, այլև քո ընտանիքի, զավակների ու անգամ հարազատներիդ համար: Շահագործող իշխանավորները պարտադրեցին ողջ ազգին « Տազ » անել, « Տազ » են անում անգամ արտրեկրում ու սփյուռքում, քանի որ արտասահմանում « հայկական համայնք » կոչված խնամի-բարեկամ կառույցը նորից աշխատում է փնթի, շահագործողների համար: « Տազ » արեցինք` ծախելով մեր պատիվն ու նամուսը, ծախեցինք պետությունը և անգամ պատմական հաղթանակներն ու ազգային հերոսներին: Լռեցինք քսանհինգ երկար տարիներ, ավելի ճիշտ « Տազ » արեցինք, քանի որ լռելն այս տարբերակում տեղին չէ: « Տազ » արեցինք, ու ազգադավները ելան ոտքի, « Տազ » արեցինք, երբ տեսանք Շահումյանի ու Արծվաշենի դավաճանությունը, « Տազ » արեցինք, երբ ոճրագործները գնդակահարեցին Արթուր Մկրտչյանին, Մոնթեին ու ազգի նվիրյալ հարյուրավոր հայրենասերների: « Տազ » արեցինք, երբ Գանձակից, Սումգայիթից ու Բաքվից մազապուրծ փախած հայրենակիցները մեր օգնության կարիքը ունեին: « Տազ » արեցինք, երբ ներքին թշնամին գլխատում էր ժողովրդի պանծալի զավակներին, գլխատում` երբեմնի հզոր պետության արդյունաբերությունը, պուրակներն ու այգինները, երբ գլխատում էին մեր անկախությունը: « Տազ » արեցինք, երբ աղետի գոտու միլիոններն էին կողոպտում, « Տազ » արեցինք, երբ աշխարհն էր մեզ կարեկցում, իսկ մեր ազգադավները` աղետյալների համար ուղարկած օգնությունն էին թալանում, երբ Լենինականում ու Սպիտակում ժողովուրդը փլատակների մեջ էր լուսացնում, մեր իշխանավորները Հրազդան- Երևան մայրուղու երկայնքով առանձնատներ էին կառուցում: « Տազ » արեցինք ու շարունակում ենք « Տազ » անել… Ու այդ տարիներին « Տազ » անելը դարձավ սկզբունք ու սովորություն… Ու այդ « Տազ » անելը դարձավ չարիք ողջ ազգի համար` և սփյուռքում և հայրենիքում… Իսկ ժողովրդի քնարը` Մտավորականությունը, որը պետք է աղաղակեր մոտալուտ արհավիրքների մասին, նորից « Տազ » արեց, ու փոխարեն ժողովրդի կողքին լինեին` դուրս եկան նրա դեմ` փնթի ոջլոտներին գովերգելով, համեմատելով « Ճառագող » տխմարին` Արշակ թագավորի հետ։

Մենք « Տազ » արեցինք, երբ հաղթանակի սուրը պատյանը դնելու փոխարեն` մեզ պարտադրեցին խայտառակ զինադադարի պայմանագիր ստորագրել, ու դավաճանելով մեր հերոսներին, խեղկատակ « փրչոտ ծաղրածուն » հաղթանակի սրով գլխատեց հերոսներին էլ, նրանց ժառանգներին էլ` ժողովրդին թողնելով անգլուխ… « Տազ » արեց ժողովուրդը քսանհինգ տարի, ու այդ լռությունը անտարբերություն ու անվստահություն ծնեց մեկմեկու հանդեպ, ծնեց սնահավատություն ու վախ: Ոմանք լռեցին` վախից, ոմանք լռեցին` անձնական շահերից ելնելով, ոմանք էլ քծնեցին` « հետույք մտնելով »: Սակայն ժողովրդի լռությունը հնարավորություն տվեց փնթիներին խոսել ժողովրդի անունից, փնթի մանվելը, շմայսը, տարոն մարգարյանը, լֆիկը, լիսկան ու անգամ սեյրան օհանյանը, էլ չասեմ սաշիկի ու թոխմախի մհերի մասին… Ողջ ոհմակը, որը ոջլոտ, շիզոֆրենիկ ֆիզկուլտուրնիկի ետևից սողալով` բարձրացան դեպի թատերաբեմ ու ժողովրդին պարտադրեցին « Տազ » անել… Ու նրանք ոչնչացրեցին իրենց հետ ամեն ինչ, անգամ ազատության ու արդարության ձայնը: Լռեցինք մենք, խոսեցին անարժաններն ու շարունակում են խոսել, ծախված կուսակցական թափթփուկները, շարունակում են խոսել սրբապիղծ հոգևորականները, մանկասպան տականքները, բռնաբարող ու գլխատող ենիչերները: Խոշտանգող գլխակեր` Դ-գեներալներն ու նրանց ամորձներից կախված սպաները… Մի ժամանակ էլ այսպես աչք փակեցինք ու լռեցինք և այդ միապաղաղ լռությամբ քշվեցինք Դեր -Զորի անապատները ու կոտորվեցինք,Դեր —Զորի անապատները ու կոտորվեցինք, փոխարեն ընդվզեինք ու պայքարեինք ապրելու համար, սակայն « Տազ » արած էլ բռնաբարվեցինք, մորթվեցինք:

Վախեցանք ճշմարտությունից, նույնիսկ ճշմարտությունը լսելուց, ինչպես կասեր անգլիացի գրող Ջորջ Օուրելը, « ավելի լավ է չորս ոտքի վրա, քան երկու… »Լռեցինք` որպեսզի նրա ասած Խոզերը կեղտաջրից ելներն մարդամեջ ու արժեզրկեն բարոյականության բոլոր արժեքները, երկիրը դարձնելով փալաս, որ ով հասնում է, ոտքերը սրբում է մեզ վրա… Լռեցինք մենք, սակայն ուզում ենք, որ մեր փոխարեն ու մեր անունից գերտերությունները խոսեն, ուզում ենք նորից մտնել օտարների լծի տակ, որովհետև այդպես հարմար է` « չորս ոտքի վրա » … Ու « Տազ » անելով հանդուրժում ենք անարդարությունն ու խոշտանգումները, « Տազ » անելով սպասում ենք, որ փրկության մի արահետ կբացվի մեր ժողովրդի համար, սակայն մոռանում ենք, որ Աստված ամենաշատը ատում է անտարբերությունը, կամ չկողմնորոշվող մարդկանց, որոնք չգիտեն` չարի կողմից են, թե` բարու: Անպատասխանատվության ու երկերեսանիության զոհը հարձավ ժողովուրդը, այլ ոչ թե թշնամու: Թշնամին ներսում է, ոչ թե սահմանի մյուս կողմում… « Տազ » անելուց երբեք չմտածեցինք մեր զավակների ու նրանց ապագայի մասին, երբեք չմտածեցինք մեր սուրբ նահատակների մասին, « տազ » արեցինք, երբ փնթի « կռազի շոֆեռը » Անդրանիկ Զորավարին մեդալ էր տալիս, և ինչ մեդալ, այն էլ ոջլոտ ֆիզկուլտի դասատուի պատկերով, որը անգամ խոսել չգիտեր, որը ազգի կաշին էր քերթել, իսկ « կռազի շոֆեռին » էլ դարձրեցին զորավար ու հերոս: Լռում ենք ու « Տազ » անում, լռում ենք, երբ փնթիները իրար մեդալ են տալիս ու տիտղոսներ, ու մեր լռությունը շատ ծանր է նստելու եկող սերունդների վրա, քանի դեռ լռելու ենք ու վախենալով լսել չլռողներին, իսկ չլռողին փնթիները պետք է դավաճանի ու ադրբեջանցու գործակալի պիտակ կպցնեին, որպեսզի ժողովուրդը վախենա լսել ճշմարտությունը, քանի դեռ « ՏԱԶ ԱՆԵԼԸ » այս երկրի մեջ ապա պարտադրվում է Փնթիների կողմից, ապա այս երկիրը լինելու է դատապարտված` հավիտենս հավիտենից:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ այն ավարտել լավ նոտայով. ներկայացնում եմ ընկերոջս` արցախյան ազատամարտի հերոս Վարդան Հովհաննիսյանի բանաստեղծությունը, նա էր, որը երբեք, « Տազ » չարեց » ու անգամ պատերազմի դաշտում ստեղծագործում էր, ու բարձրաձայնում, անլռելի զանգակատան պես կանչում էր ու ոտքի հանում իր կամավորներին, ու այդ պայքարն էր, որ բերեց այն հաղթանակը, որը ունենք…

28 /11 /2015 Գեհենի Առաքել

28 /11 /2015 Գեհենի Առաքել
Գիրքը Կարդալու և ներբեռնելու համար սեղմել
Նշված անվան վրա ☞  « ՏԱԶ ԱՐԱ »