ԵՂՈՒՆԳ ՈՒՆԵՍ` ԳԼՈՒԽԴ ՔՈՐԻ

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Մենք` հայերս, այնպիսի ժողովրդական խոսքեր ունենք, որոնք առհասարակ հիմարություններ են, և մենք այն դարձրել ենք ոչ միայն մեր կյանքի ու ապրելաձևի մաս, այլև գաղափարախոսություն: Իմ բարեկամներից շատերն են տեղյակ իմ կողմից բազմիցս ներկայացրած այդ թևավոր խոսքերից մի քանիսի մասին, որոնք անգրագետ ու տխմար հոգևորականների շնորհիվ դարձել են գործածական ու մնացել մեր պատմության ողջ ժամանակաընթացքում: Փոխարենը` ունենք այնքան գեղեցիկ խոսքեր, որոնք միայն դպրոցների պատերին են փակցված ու այն էլ` ձևական, շատերն անգամ չեն էլ պատկերացնում այդ խոսքերի իմաստը, մանավանդ դպրոցների տնօրեններն ու բուհերի դասախոսները: « ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ » Մեսրոպ Մաշտոց: Մաշտոցի այս իմաստուն խոսքը առհասարակ ուղղված չէ անուղեղ ապուշներին, ովքեր հայ ժողովրդի անառակ որդիներն են, որոնք ծպտված են սևազգեստ հոգևորականների հագուստի տակ, կամ էլ` չակերտավոր հայրենասերների դատարկ կաղապարներում: Սակայն կարելի է հիշել կյանքի բանաձև դարձած ապուշություններից մեկը, որը կարծում եմ, պետք է ոսկեզօծ տառերով գրեն հայկական եկեղեցիների շքամուտքերին և ուսումնական հաստատությունների ճակատներին, որպեսզի ամեն հայ հասկանա, որ այդ խոսքերը իրենց ուղեկցելու են դարեր, մինչև խոր ծերություն` անգամ գերեզման:

« Եղունգ ունես գլուխդ քորի » սա երևի ամենանողկալի ու զզվելի արտահայտություններից մեկն է, ինչպե՞ս կարող է Հովհաննես Թումանյանի, Գարեգին Նժդեհի, Րաֆֆու ու Մաշտոցի նման հսկաներ ունեցող ազգը այսպիսի ճղճիմ ու ողորմելի արտահայտություն անել: Օրեր առաջ Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ բռնություն գործադրած ասկյարների ոհմակի դեմ ոչ ոք չփորձեց ինչ-որ բան ձեռնարկել, անգամ այն ծախված մտավորականները, որոնք իրենց սրտում են դաջել « Գլխի ու եղունգի » բանաձևը: Շեյթանին ծառայող հոգևորականներից ոչ ոք ձայն չհանեց, որովհետև նրանք իրենց հոգուց վաղուց են հեռացրել Աստծո ճշմարիտ խոսքը « Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել կա՛մ մէկին կ՛ատի եւ միւսին կը սիրի, կ՛ամ մէկին կը մեծարի եւ միւսին կ՛արհամարհի, չեք կարող ծառայել Աստծուն եւ` մամոնային »: Մատթէոս 6 ։ 24 Այն Բոշաները, որոնք փարիսեցիների պես ծպտված ապրում են մեր կողքին, ներկայանում են որպես ՀԱՅ ու խոսում են հայ ժողովրդի անունից: Սակայն ցավալին այն է, երբ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ կոչվող խորթ զավակներն իմանալով այդ ամենը` լռում են, որովհետև այստեղ առաջ է գալիս Գլխի ու եղունգի բանաձևը: Այնպիսի տպավորություն է, որ կարծես ազգովի ծառայում ենք այն ՄԱՄՈՆԻՆ, որի մասին արդեն նշեցի: Ոչ ոք չի ցանկանում առաջինը լինել, իսկ առաջինին էլ ոտնատակ են տալիս, ինչպես ոտնատակ տվեցին Նաիրի Հունանյանին, ով գիշատիչ ոհմակի դեմ էր դուրս եկել, նրա ազատամարտիկ քեռուն, ում դավաճանի պիտակով խոշտանգեցին ու սպանեցին, այդպես ոտնատակ տվեցին Վոլոդյա Ավետիսյանին, Խաչիկ Ավետիսյանին, Շանթին ու « Սասնա ծռերին », Հաց բերող Արթուր Սարգսյանին, հիմա էլ հերթը Զարուհի Փոստանջյանինն է: Իսկ տաս միլիոնանոց սփյուռքը ԷՇԻ ականջում քնած է, որովհետև իրենք այլ պայքար են նախընտրում, միայն ողբալ ու լացել հայոց ցեղասպանության մասին, թուրքերի հետ ընդհարվել Ռուսաստանում ու ԱՄՆ- ում, փոխարենը չեն ցանկանում տեսնել այդ երիտթուրքերի ժառանգորդներին, որոնք զավթել են Հայաստանն ու այն դարձրել ոչ միայն մահաբեր պոչամբարի, այլև տգիտության ու չարիքի որջի: Տասը միլիոնանոց սփյուռքը փոխարենը մտածի, թե ինչպիսի միջոցներով կարելի է Երիտ հանրապետականների իրականացրած ցեղասպանությունը դադարեցնել, ընկել են անիմաստ բաների ետևից: Սփյուռքը այս հարյուր տարիների ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ ցեղասպանությունը իրականացրած ենիչերիների թուլեքը 90 -ականներին իրականացրեցին նոր սպիտակ ցեղասպանություն` մեկուկես միլիոն հայերին տարագիր անելով իրենց բնօրաններից, չհաշված գլխատված պուրակները, այգիները, մշակույթն ու կրթությունը, սփյուռքը այդպես էլ չհասկացավ, որ ցեղասպանություն իրականացրած Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հիմա վայելում են ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ արյան ու արցունքի հաշվին դիզած միլիոնները: Ուրախանում են, երբ նույն ենիչերի Ռոբերտի հարսիկի` Սիրուշոյի զավակները ժողովրդից թալանած միլիոնների մեջ են լող տալիս` սնվելով հայ ժողովրդի գենոֆոնդի վերջին կաթիլով: Ինչպես տեսնում ենք, սփյուռքի եղունգներն ու գլուխը լավ էլ պինդ են, իրենք հո հիմար չեն, իրենց անմեղ գլուխը ցավի տակ դնեն… Սասնա ծռերին մատաղ արեցին, Ձարուհի Փոստանջյանին ինչ է, կարող է խնայե՞ն…. Կուսակցությունների ու հասարակական կառույցների մասին խոսելն անգամ ավելորդ է, որովհետև իրենք այլ չափանիշներով են ուղղորդվում, սա արդեն օճառի բանաձևն է, որովհետև ինչպես կասեր մեծն փիլիսոփա Մանվել Գրիգորյանը`« Ձյունը ձյունա մնում, ձյունը անձվեր չի լինում, անձվերն ա անձվեր »: Ժողովրդական խոսքն ասում է` Կարմիր կովը կաշին չի փոխում, սակայն այս ապուշը առհասարակ չգիտի հասարակ ֆիզիկայի ու բնության օրենքը, որ անձվերը կարող է ձյուն դառնալ, կամ էլ հակառակը, և որ դա կախված է եղանակային փոփոխություններից: Սակայն որպես հոգեբան վերլուծելով այս ամենը` տպավորությունս այն է, որ հայ ժողովրդի մեջ Եղունգի ու Գլխի բանաձևը երբեք չի փոխվի, որովհետև այդ նույն բանաձևի շնորհիվ էր, որ Արևմտյան Հայաստանի հայկական գյուղերի բնակիչները քշվեցին Դեր Զոր և որ սարսափլին այն էր, որ առջևից քահանաներն էին իրենց հոտերով գնում, փախչում: Թվում է` ամեն գյուղ ու քաղաք մտածում էր` Եղունգ ունենք գլուխներս քորենք, մենք ինչ գործ ունենք գլուխներս դնենք ցավի տակ ու հարևան գյուղի մասին մտածենք, թուրքին հո չենք կատաղեցնելու,,, Ու այդպես հերթով ճամփա ընկան Դեր Զոր, հավատալով, որ երկնքից իրենց համար մանանա կթափվի այնտեղ, նույն բանն էլ հիմա են մտածում` և սփյուռքում, և հայրենիքում: ժողովրդի մեջ չգտնվեց գեթ մի մարդ, ով ասեր` թե « թագավորը մերկ է» իսկ ասողին էլ հոշոտում են ազգովի ու միասնական: Ստրուկներն հիմա ավելի համերաշխ են, քան բանականություն ունեցող հայերը: Ինչպես ասում են` « Աստված էլ բեթարից ազատի…» Մի օր երևի իսկապե՞ս հրաշք լինի ու ժողովուրդը կհասկանա ճշմարիտ խոսքի բանաձևը:

 

Գեհենի Առաքել 19/05/2017 թ

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում

9528952_orig

Ջաննի Ռոդարի

Գլուխ չորրորդ

Այստեղ կպատմենք կատվի խոսքերով
Ճշմարիտ մի հեքիաթ լիքը ստերով:

Թող հայտնի լինի քեզ…- այսպես սկսեց իր պատմությունը Կաղլիկ-կատուն: Բայց ես կկրճատեմ նրա պատմածը, թե չէ ստիպված կլինեք շատ ժամանակ կորցնել:
Եվ այսպես, Ջելսոմինոյի գալուց շատ առաջ այդ աշխարհում հայտնվել էր Ջակոմոն անունով մի խորամանկ ու դաժան ծովահեն: Դա բավական բարձրահասակ և հաստամարմին, տարիքն առած մի մարդ էր և որոշել էր ծերության օրերին մի ավելի հանգիստ գործով զբաղվել:
– Ջահելությունս անցավ, – ասում էր նա: – Ինձ ձանձրացրել է ծովեր չափչփելը: Լավ չի՞ լինի մի որևէ կղզի գրավել և թողնել հին արհեստը: Անշուշտ, ես իմ ծովահեններին չեմ մոռանա: Ես նրանց ծառաներ, սպասավորներ, ավագ սպասավորներ, ձիապաններ ու սուրհանդակներ կդարձնեմ, և նրանք իրենց ատամանից չեն նեղանա:
Այսպես մտածելով, նա սկսեց մի հարմար կղզյակ որոնել: Բայց բոլոր կղզյակները շատ փոքր էին և նրա պահանջները չէին բավարարում: Եթե դուր էին գալիս իրեն, ապա չէին բավարարում նրա ծովահեններին: Մեկն անպայման գետ էր ուզում, որպեսզի կարմրախայտ որսա, բայց գետ չէր լինում, երկրորդը կինոթատրոն էր ուզում, երրորդը բանկ, որպեսզի այնտեղ պահեր իր թալանածը:
– Իսկ ինչո՞ւ մի ավելի լավ բան չենք կարող գրավել, քան կղզյակն է, – ամեն անգամ ասում էր որևէ մեկը:
Մի խոսքով գործը վերջացավ նրանով, որ գրավեցին մի ամբողջ երկիր, ուր բանկերով ու թատրոններով լի մեծ քաղաք կար, և կային շատ գետեր, ուր կարելի էր կարմրախայտ որսալ, իսկ կիրակի օրերը նավակով զբոսնել: Եվ այստեղ ոչ մի զարմանալի բան չկա: Շատ հաճախ է պատահում, երբ ավազակախմբերն աշխարհի այս կամ այն մասում իրենց ձեռքն են վերցնում այս կամ այն երկրի ղեկավարությունը: Երկիրը գրավելով, Ջակոմոնն իրեն թագավոր հռչակեց և իրեն կոչեց Ջակոմոն Առաջին, իսկ իր մարդկանց նա ծովակալների, սենեկապետերի, պալատականների ու հրշեջ խմբի պետերի կոչումներ շնորհեց:
Հասկանալի է, որ Ջակոմոնը հրատարակեց մի օրենք, որը բոլորի լեզուն կտրելու սպառնալիքով պարտադրում էր իրեն «ձերդ մեծություն» անվանել: Բայց որպեսզի լիովին վստահ լիներ, որ երբեք ոչ ոքի մտքով չի անցնի իր մասին ճշմարտությունն ասելու, նա հրամայեց իր մինիստրներին, որ բառարանի ռեֆորմ անցկացնեն:
– Հարկավոր է բոլոր բառերը փոխել, – բացատրեց նա: – Օրինակ, «ծովահեն» բառը պիտի նշանակի կարգին մարդ: Այսպիսով, եթե մարդիկ ասեն, որ ես ծովահեն եմ, դա նոր լեզվով կնշանակի, որ ես կարգին մարդ եմ:
– Երդվում ենք այն բոլոր կետ ձկներով, որոնց տեսել ենք աբորդաժի գնալիս, դա հիանալի միտք է, – գոչեցին հիացած մինիստրները: – Արժե այդ խոսքերը գրել ոսկե տառերով:
– Պա՞րզ է բոլորին, – շարունակեց Ջակոմոնը: – Իսկ հիմա անցեք գործի: Բոլոր իրերի, մարդկանց ու կենդանիների անունները փոխել: Սկսենք նրանից, որ այսուհետև բարի լույսի փոխարեն պետք է ասել բարի գիշեր: Այսպես, իմ հպատակները օրը կսկսեն ստով: Ինչ խոսք, երբ գա քնելու ժամանակը, պիտի «բարի լույս» ասեն:
– Հոյակա՜պ է, – բացականչեց մինիստրներից մեկը: – Եթե որևէ մեկին պետք լինի ասել «Ի՜նչ հիանալի տեսք ունեք», պիտի ասի. «Ձեր սֆաթը դմբուզի է կարոտ»:
Բառարանի ռեֆորմից հետո օրենք հրատարակվեց, որի համաձայն կեղծիքը դառնում էր պարտադիր: Եվ այստեղ էլ սկսվեց մի կատարյալ խառնաշփոթություն:
Սկզբում մարդիկ հեշտությամբ շփոթվում էին: Օրինակ, հաց առնելու համար գնում էին հացի խանութ, մոռանալով, որ այնտեղ հիմա մատիտ ու տետր են վաճառում, և հացը պետք է գնել գրասենյակային պիտույքների խանութում: Կամ գնում էին քաղաքային այգի, նայում էին ծաղիկներին ու հառաչում:
– Ի՜նչ հիանալի վարդեր են:
Անմիջապես թփուտներից դուրս էր գալիս Ջակոմոն թագավորի պահակը շղթան ձեռքին պահած.
– Ա՛յ ապրեք, ապրեք: Հայտնի՞ է ձեզ, որ դուք օրենքը խախտեցիք: Այդ ինչպե՞ս ձեր մտքով անցավ գազարը վարդ անվանել:
– Ներողություն եմ խնդրում, – փնթփնթում էր հանցավորը և շտապ սկսում գովել զբոսայգու մյուս ծաղիկները: – Ի՜նչ հիանալի եղինջ է, – ասում էր նա ցույց տալով անյուտայի աչիկներ ծաղիկը:
– Չէ՛, չէ՛, ոչինչ դուրս չի գա: Դուք արդեն հանցանքը գործել եք: Մի քիչ բանտ կնստեք և այնտեղ սուտ ասելու վարժություններ կանեք:
Բայց այն, ինչ տեղի ունեցավ դպրոցներում, ուղղակի դժվար է նկարագրել: Ջակոմոնը սկսեց փոխել բազմապատկման աղյուսակի բոլոր թվերը: Գումարում կատարելու փոխարեն հարկավոր էր հանել, իսկ բաժանման ժամանակ պետք էր բազմապատկել: Իրենք՝ ուսուցիչներն այլևս չէին կարողանում խնդիրներն ուղղել:
Ծույլերի համար դա մի իսկական ազատություն էր ինչքան շատ սխալներ էին անում, այնքան հավատացած էին, որ գերազանց գնահատական կստանան:
Իսկ շարադրությունները…
Պատկերացրեք, թե ինչպիսի շարադրություն կստացվեր, երբ ամեն ինչ թարսուշիտակ էր գրվում: Ահա, օրինակի համար, մի շարադրություն, որը կոչվում է «Գեղեցիկ օր», որի համար մի դպրոցական արժանացել է կեղծ ոսկե մեդալի:
«Երեկ անձրև էր գալիս: Ա՛խ, ինչ հաճելի է հորդ անձրևի տակ զբոսնելը: Վերջապես մարդիկ կարողացան տանը թողնել անձրևանոցներն ու թիկնոցները և առանց բաճկոնի, միայն մի վերնաշապիկով դուրս գալ փողոց: Ես չեմ սիրում, երբ արև է լինում: Ստիպված նստում ես տանը, որպեսզի չթրջվես և ամբողջ գիշեր նայում ես, թե ինչպես են արևի ճառագայթները սահում դռների կղմինդրների վրայով»:
Որպեսզի կարողանաք ինչպես հարկն է գնահատել այս շարադրությունը, պետք է իմանաք, որ «դռների կղմինդրներ» ասելով հասկանում էին «պատուհանի ապակիներ»:
Այսքանը կարծես թե բավական է: Հիմա արդեն գիտեք, թե ինչն ինչոց է: Խաբեբաների աշխարհում նույնիսկ կենդանիները ստիպված էին սուտ ասել: Շները մլավում էին, կատուները՝ հաչում, ձիերը բառաչում էին, իսկ առյուծները, կենդանաբանական այգում իրենց վանդակներում նստած, ստիպված էին ծվծվալ, որովհետև մռնչալու իրավունքը մկներին էր տրված միայն: Միայն ձկները ջրում և թռչունները օդում կարող էին թքել Ջակոմոն արքայի օրենքների վրա: Չէ՞ որ ձկները միշտ լուռ են և դրա համար էլ ոչ ոք նրանց չի կարող ստիպել, որ ստեն: Ինչ վերաբերում է թռչուններին, ապա թագավորական պահակները երբեք չէին կարողանա նրանց բանտարկել: Թռչուններն առաջվա նման շարունակում էին ամեն մեկն իր ձևով երգել: Մարդիկ հաճախ էին նրանց նայում նախանձով ու հառաչելով ասում.
– Երջանիկ են թռչունները, ոչ ոք նրանց չի կարող տուգանել:
Կաղլիկ-կատվի պատմությունը լսելով, Ջելսոմինոն ավելի ու ավելի էր տխրում:
«Ես ինչպե՞ս պիտի ապրեմ այս երկրում, – մտածում էր նա: – Եթե իմ այս բարձր ձայնով ճշմարտությունն ասեմ, ապա ինձ կլսեն Ջակոմոն թագավորի բոլոր ոստիկանները: Ձայնս էլ այնքան անհնազանդ է, որ սատանան գիտի, թե ինչպես կարելի է զսպել»:
– Դու հիմա ամեն բան գիտես, – իր պատմությունն ավարտեց Կաղլիկ-կատուն: – Եվ գիտե՞ս ինչ կասեմ քեզ, – ավելացրեց նա, – ախր ես կարգին սոված եմ:
– Ես էլ եմ քաղցած, բայց համարյա մոռացել էի:
– Քաղցը միակ բանն է, որ չի կարելի մոռանալ: Դրա համար ժամանակը նշանակություն չունի: Ընդհակառակը, որքան շատ է ժամանակ անցնում, այնքան ավելի ուժեղ ես քաղց զգում: Ա՛յ, կտեսնես, մենք մի բան կգտնենք: Բայց նախ և առաջ կուզենայի այս պատի վրա ինձանից մի հիշատակ թողնել, չէ՞ որ ես երկար ժամանակ գերի էի դրա վրա:
Եվ կարմիր կավիճով նկարած թաթով պատի այն մասում, որտեղ առաջ ինքն էր, ճանկռտեց.
Մյա՜ու… Կեցցե՛ ազատությունը…
Ուտելու բան գտնելն այնքան էլ հեշտ չէր: Երբ նրանք թափառում էին քաղաքում, Ջելսոմինոն աչք չէր կտրում գետնից, այն հույսով, թե որևէ կեղծ դրամ կգտնի: Իսկ Կաղլիկ-կատուն անընդհատ շուրջն էր նայում, կարծես թե ինչ-որ ծանոթ էր փնտրում ամբոխի մեջ:
– Ահա նա, – վերջապես ասաց կատուն և ցույց տվեց մի պառավ սինյորայի, որը փաթեթը ձեռքին շտապ անցնում էր մայթով:
– Ո՞վ է դա:
– Մորաքույր Եգիպտացորենը՝ բոլոր կատուների հովանավորը: Ամեն երեկո նա թափառաշրջիկ կատուների համար ուտելիքի մնացորդներ է բերում, որ հավաքում է Ջակոմոն թագավորի պալատի մոտերքից:
Մորաքույր Եգիպտացորենը ձեռնափայտի նման ուղիղ, չոր ու խիստ տեսքով մի պառավ էր, որի հասակը մոտ երկու մետր կլիներ: Նրան նայելով կարելի էր կարծել, թե այն պառավներից է, որոնք ցախավելը ձեռքներին հետապնդում են կատուներին: Բայց Կաղլիկ-կատվի ասելով՝ Մորաքույր Եգիպտացորենը բոլորովին այլ բնավորություն ուներ:
Նրան հետևելով Ջելսոմինոն և իր նոր բարեկամը դուրս եկան մի փոքրիկ հրապարակ, որի խորքում բարձրանում էր զբոսայգու ատամնավոր պատը: Պատի վրա ջարդված շշերի սուր-սուր կտորներ էին ցցված: Այնտեղ Մորաքույր Եգիպտացորենին շան հաչոցով դիմավորեցին մոտ մեկ տասնյակ կատուներ:
– Դմբոնե՜ր, – ասաց Կաղլիկ-կատուն: – Հիմա տես, թե ես դրանց հախից ոնց կգամ:
Եվ այն պահին, երբ Մորաքույր Եգիպտացորենը փաթեթը բաց արեց ու պարունակությունը դատարկեց մայթին, Կաղլիկ-կատուն նետվեց առաջ և ականջ ծակող ձայնով մլավեց՝ «Մյաուուո՜ւ…»
Կատու, որը ոչ թե հաչում, այլ «մյաու» էր ասում, այս կողմերում այնքան հազվադեպ էր, որ տեղական կատուները խիստ զարմացան, բերանները բաց՝ մնացին սառած, կարծես արձան լինեին: Կաղլիկ-կատուն, օգտվելով դրանից, բրաձկան երկու գլուխ և տափակաձկան մի ողնաշար ատամների մեջ առնելով թռավ թագավորական զբոսայգու պատի վրա և այնտեղից նետվեց թփերի մեջ:
Ջելսոմինոն շուրջը նայեց: Նա էլ էր ուզում պատի մյուս կողմն անցնել, բայց Մորաքույր Եգիպտացորենը կասկածանքով զննում էր նրան: «Չեմ ուզում, որ նա աղմուկ բարձրացնի», – մտածեց Ջելսոմինոն: Ձևացնելով, թե սովորական անցորդ է, նա թեքվեց ու դուրս եկավ մի ուրիշ փողոց:
Երբ կատուներն ուշքի եկան, հաչելով կպան Մորաքույր Եգիպտացորենի փեշին, բայց ճիշտը որ ասենք, պառավը նրանցից պակաս զարմացած չէր: Վերջապես, հառաչելով, Մորաքույրը ձկան թերմացքը բաժանեց կատուներին և վերջին անգամ նայելով պատին, գնաց տուն:
Իսկ Ջելսոմինոն դեռ նոր էր մտել կողքի փողոցը, երբ վերջապես մի կեղծ դրամ գտավ: Նա իր համար հաց ու պանիր, կամ ինչպես ասում էին այդ երկրում «թանաք ու ռետին» գնեց: Արագ վրա էր հասնում գիշերը, իսկ Ջելսոմինոն շատ էր քաղցած և քունը տանում էր: Մի բաց դուռ տեսնելով՝ մտավ ներս և հայտնվեց մի նկուղում, ուր քնեց ածխի կույտի վրա:

 

 

Գիրքը Կարդալու և ներբեռնելու համար սեղմել
Նշված անվան վրա

 «Ջելսոմինոն խաբեբաների երկրում» (1959)

ԿԵՂՏԱՐՅՈՒՆ ՓՆԹԻՆԵՐ

« Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն» :

Գարեգի Նժդեհ

Որպեսզի ամբողջական լինի նկարագիրը՝ կցանկանայի ներկայացնել Շարքային փնթիներին, որոնք Հայտնի փնթիներից ետ են մեկ քայլով: Սակայն ընդհանրական առումով՝ տարբերությունը շատ չնչին է: Փնթիների ու կեղտարյունների առանձնահատկություններից մեկը հանդիսանում են ժամանակակից տեխնոլոգիանները, քանի որ, նրանց ասելով, քայլում են ժամանակին համընթաց ու պետք է նայվեն որպես ժամանակակից, անկախ նրանից, թե որտեղ են բնակվում՝ Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս: Այդ պատճառով է, որ « Ջիփերի՝ յաշիկների » շարասյունն է ուղեկցում նրանց, անկախ նրանից՝ « գործի » են գնում, թե հարսանիք: Փնթիների ձեռքերին պետք է անպայման « Այֆոն » հեռախոսներ լինեն, որովհետև նրանց ասելով. « Այֆոնը » ուրիշա, հետո էլ շատ թանկ ա», իսկ նրանց քշած մեքենան պետք է « Բենթլի » լինի, որովհետև « Բենթլին » է իսկական մեքենան: Նրանց հագածը « Գուչի » ու « Շանել » է՝ բրենդային ու էքսկլյուզիվ, իզուր չէ, որ Քոչարյանի հարսը՝ Սիրուշոն, « ՊՌԵԳՈՄԵՇ » բրենդային սրահներ ունի, իսկ Փնթի Անդրեն էլ՝ « Անդրենալին », Անահիտ Սիմոնյանի ու Արմինկայի բրենդները չհաշված:

Որպեսզի ընթերցողների մոտ հարց չառաջանա, թե ինչու՞ եմ գրել երգչուհի Սիրուշոյի մասին, թե նա ի՞նչ կապ ունի « Չարիքի իշխանության » հետ: Մի քիչ շեղվելով թեմայից՝ կցանկանայի բացատրություն ներկայացնել, քանի որ շատ կարևոր կլինի սերունդների համար: Ես կարծում եմ, որ առնվազն պետք է կույր լինել, որպեսզի չտեսնենք Սիրուշոյի ամուսնու ու սկեսրոջ՝ Ռոբերտ Քոչարյանի իրականացրած ոճիրները հայ ժողովրդի հանդեպ: Նրանց կատարած բարբարոսությունը, եթե համեմատելու լինենք թաթարական հորդանների ավերածությունների հետ, ապա կհասկանանք, որ ոչ մի եղեռնագործ այդքան վնաս չի տվել մեր ազգին՝ որքան Քոչարյանի ընտանիքը: ( « Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել»: Ջոնաթան Սվիֆթ )

Սիրուշոյի վերջին նկարահանած « Զարթոնք » տեսահոլովակը՝ կարծես թե ապտակ էր հայ ժողովրդի անցած ու ներկա պատմությանը: Սիրուշոն տեսահոլովակում երգում է Թալեաթի մասին, այն էլ ազատամարտիկների ֆոնի վրա, սակայն ինչպես գիտենք՝ երգչուհու սկեսրայրը՝ Ռոբերտ Քոչարյանը, ոչնչով չի տարբերվում Թալեաթից, նույնիսկ կարելի էր ասել, որ ավելի արյունարբու է, քան Թալեաթը: Սիրուշոյի ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, գալիս է փոխարինելու իր ոճրագործ հորը: Ի՞նչ եք կարծում, Սիրուշոյի երեխաները չե՞ն գերազանցելու իրենց հորն ու պապուն: Սիրուշոյի « լամուկները » սնվել են հայ ժողովրդի արյունով. Ոչ ոք չի կարող հերքել դա, այդ ամենի վկաներն այս տառապյալ ժողովուրդն է, սահմանին բահով կռված զինվորների գերեզմանները: Հրեշից ծնվածը չի կարող հրեշտակ լինել: ( http://www.hottv.am/entertainment/452881 Երեխայիս չեմ ուզում դարձնել հանրային և ճանաչված. Սիրուշո 4 days ago 2016 ) « Չարիքի իշխանության » մեջ հենց այդպիսի ՀՐԵՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ համար են ստեղծված բարենպաստ պայմաններ, չհաշված նրանց մայրերին, որոնք փայլերի ու շքեղության մեջ են ծննդաբերում իրենց Հրեշիկներին: Շատերը դա անում են արտասահմանում, որովհետև կանխազգում են, որ տասնամյակների իրենց թալանածն ու լափածը, իրենց Հրեշիկների քթերից են դուրս գալու: Այնպես որ, այն փաստը, որ այդ հրեշավոր ընտանիքը եղել ու մնում է չարիք հայ ժողովրդի գլխին, դրա մասին ավելորդ է խոսել: ( http://operativ.am/?p=59960 Քոչարյանի ունեցվածքը ըստ ռուսական աղբյուրի 22 Հունվար, 2014 1:03 )

Սակայն շարունակենք « Կեղտարյունների » թեման: Փնթիները յուրահատուկ ոճով են ներկայանում, անգամ խոսելն ու « դիզայնը »: Աղբանոցից ուղիղ դրախտում հայտնվեցին՝ բառիս բուն իմաստով: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում. « Չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ՝ » Էլիտար հարսանիքները, « բիզնես կլասով » նրանց ճամփորդությունները, արտասահմանում ձեռք բերած առանձնատներն ու հյուրանոցները: Այդ թվում՝ նրանց շարժական ու անշարժ գույքը, ու այդ ամենի ֆոնին տիտղոսներ ու պատվոգրեր ստանալը երկրի հոգևոր առաջնորդների ու բռնակալի կողմից, համարվում է պատվաբեր: Սակայն, այդ ամենն ունենալուց հետո նրանց պակասում է ամենակարևոր երկու բան՝ ուղեղ և մարդկային արժեքներ, թեև ներկա պայմաններում այդ երկուսը միասին հարկավոր չէ, քանի որ նրանց փոխարեն ՀԱՄԱԿԱՐԳՆ է մտածում, կամ էլ համակարգիչը:

Իզուր չէ, որ Փնթիներն ունեն նաև թանկարժեք ու լավագույն համակարգիչներ, նրանց համար համակարգիչը « պոռնո » նայելու համար է, կամ խաղեր խաղալու: Ազգային Ժողովի պատգամավորները հազիվ կարողացան սովորել « պոռնո » կայքեր մտնել: Փնթիների կանայք նույնպես օգտվում են ժամանակակից տեխնոլոգիաներից: Հայտնի է որ Հայաստանի «Սեքս շոփ օնլայն » գնումների կայքից, հիմնականում, օգտվում են մեծահարուստ կանայք: ( http://life.panorama.am/hy/news/2013/10/29/armenian-sex-shop/25568

Թե ինչպես օգտվեցի հայկական sex-shop-ից (տեսանյութ) 18+

29 հոկտեմբեր 2013 20:31 ) Վարսահարդարման, եղունգների խնամքին, ու մնացած « Սպասասրահների » այցելությունների ծառայությունների գները հասանելի չեն շարքային քաղաքացիներին, դեռ մնացած « շոփինգները » ու ծախսերը չհաշված: (Սպասասրահ, ֆիտնես, լողավազան, մարզասրահ, յոգա, պար, ԷԼՕՍ բուժական կոսմետոլոգիա, հակացելյուլիտային մերսում, մատնահարդարում:) Չնայած Փնթիները ապրում են ցոփ ու շվայտ կյանքով, ինչպես հեքիաթներում՝ շլացուցիչ փայլերի ու շքեղության մեջ, սակայն իրականում՝ նրանք միջնադարի խավարում են, որովհետև ինչպես իրենք են ասում. « Ախպեր, կնիկը պիտի կույս լինի ու կարմիր խնձորն էլ պարտադիր ա »: Այդ ամենն ավելի հետաքրքիր է նկարագրել իր գրքերում և ֆիլմերում Վահրամ Սահակյանը: « Կնիկը սրբությունա », բայց դե կենակցելուց նախընտրում են սիրուհուն, ոչ թե կնոջը: Ու այդ ամենի ֆոնին նորից ռաբիզների բայաթին է՝ Վարդանչիկն ու Արմենչիկը: Մի խոսքով, այդ տեսակն այդպես էլ մնաց անհաս ու խակ՝ տհաս « Չիկերի » կարգավիճակում: Երբ նայենք « Չարիքի իշխանության » « կեղտարյուն կանանց », ապա տարբերությունը բավականին հետաքրքիր է ու զարմանալի, սակայն միևնույն է՝ նույն շաղախից են. Ամենալավ օրինակը՝ Հերմինե Նաղդալյանի Հանրապետական կուսակցության կանանց խումբն էր, որոնք մանուշակագույն վզկապներով ու անմոռուկներով գնացել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ « հարգելու », ավելի ճիշտ՝ լուսանկարվելու ու « սելֆի » անելու համար: ( Հանրապետական կուսակցության թվով 3 հազար կին ՀՀ բոլոր մարզերից: http://galatv.am/hy/news/104672/ Նրանք «հիշում են» ու ծիծաղում ) Ողջ աշխարհը մեզ կարեկցում է 1.5 միլիոն անմեղ նահատակների համար, իսկ նրանք՝ երջանիկ ու կուշտ բերանները բացած զվարճանում են, կարծես թե՝ իրենք հայ ժողովրդի հետ որևէ կապ չունեն: ( https://www.youtube.com/watch?v=E05S2ypwxLc Հերմինե Նաղդալյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀԿ կանանց «ցնծության» մասին: ) Ու ցավալին այն է, որ այդ կանանց մեջ էին դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ, որոնց վստահված է սերունդ դաստիարակել: (« Ո՛վ, որ տնտեսում է դպրոցների վրա, կկառուցի բանտեր »: Օտտո Բիսմարկ ) Առաջին շարքերում էր « Ե. Չարենցի » անվան դպրոցի տնօրեն՝ կոմունիստ- հանրապետական Ադելաիդա Ղազարյանը, որն իր աշխատանքային կյանքում թալանեց ու կողոպտեց ոչ միայն դպրոցը, այլև այստեղ սովորող աշակերտների ծնողներին: Սերունդ դաստիարակելու գործն իրենց վրա են վերցրել այնպիսի մարդիկ, որոնք իրենք դաստիարակության կարիք ունեն: Պատահական չէ, որ Նադեժդա Սարգսյանը, Գոռ Վարդանյանն ու « փնթի, կռազի շոֆեռը » սերունդ դաստիարակող են դարձել, դրա համար էլ նրանց պես տգետ աշակերտների ձեռքին հալածվում է ժողովուրդը: (http://168.am/2016/09/29/694390.html « Ո՞վ պետք է լավ ու վատ երգեցողությունը որոշի, եթե ոչ՝ Արթուր Գրիգորյանն ու Նադեժդա Սարգսյանը ». Նադեժդա Սարգսյան 23:01 | Սեպտեմբեր 29 2016 « Երգիչների քանի՜ սերունդ եմ դաստիարակել »։ Նադեժդա Սարգսյանը Նադեժդա Սարգսյան ) (« Դժբախտություն է, սակայն, երբ դաստիարակիչն ինքը ևս կարիք ունի դաստիարակության »: Գարեգին Նժդեհ )

Նադեժդա Սարգսյանը սերունդ է դաստիարակել, դրա համար էլ այս վիճակում ենք՝ սերունդը ռաբիզ է ու տգետ: ( Հիշեցնեմ, որ նա նույնպես « Շամիրամ » կուսակցության անդամ է: Նադեժդա Սարգսյան) Իգական ու արական « կեղտարյուները » առհասարակ քիչ են տարբերվում իրարից՝ նույն ռաբիզ մթնոլորտն է՝ « ԱրմենչիկաՆանայախառը » մուղամը, սակայն կուսության հարցում նրանք ավանդապաշտ չեն՝ ինչպես տղամարդիկ, ավելի նախընտրում են նոր, ժամանակակից միջոցներն ու արհեստական կուսաթաղանթները, « սիլիկոնե » շուրթերի ու կրծքերի մասին էլ ավելորդ է խոսել: Դե, հնարավորությունները թույլ են տալիս, անում են, հետաքրքիրն այն է, որ որոշ պաշտոնյանների երեխաներ այդ ամենն անում են Պետպատվերի շրջանակներում, քանի որ « Պատանի երկրապահի » անդամատոմս ունեն, բացի այդ էլ՝ միջնորդն ինքը՝ ԵԿՄ-ի հերոս « Զորավարն » է: Մի զարմացեք, այդպիսի դեպք եղել է, երբ պաշտոնյայի աղջկա անունը չեմ նշել՝ հարգելի պատճառներով: Մանվել Գրիգորյանի օգնական՝ Արա Կետիկյանը, զանգահարել է պլաստիկ վիրաբույժ իմ բարեկամներից մեկին ու ԵԿՄ-ի « Զորավար, Արցախի հերոս » Մանվել Գրիգորյանի անունից պատվիրել, որ Պատանի Երկրապահի կրծքերի վիրահատությունը կատարեն պետպատվերի շրջանակում, այլապես « Զորավարը՝ Արցախի հերոսը », անձամբ կգա այդ հարցը կարգավորելու: Արա Կետիկյանի հեգնական տոնից կլինիկայի գլխավոր բժիշկը խուճապի մեջ էր ընկել: Վիրահատությունը կատարել էին առանց գումար վերցնելու: (Իսկ Արցախյան պատերազմի վետերաններին ու Ապրիլյան պատերազմում վիրավորված մեր հաշմանդամ զինվորներին պետպատվերի շրջանակներում չեն բուժում: (http://shabat.am/am/article/86314/86314.html Ապրիլյան պատերազմի հետևանքով ոտնաթաթերն ու կրունկները կորցրած զինծառայողն ու ընտանիքը՝ ծայրահեղ ծանր պայմաններում. «Ժողովուրդ» 28 Սեպտեմբեր, 2016 09:47 )

Այդպիսի բաներ. Եթե Պատանի Երկրապահը կարող է « սիլիկոնե » կրծքեր ունենալ, իսկ Վովա Գասպարյանի Ոստիկանության « հրեշտակների » գումարտակի աշխատակից ( Մագա ) Մարգարիտա Կարապետյանը պատահական չէ, որ նախկինում աշխատել է « Քրեյզի » գիշերային ակումբում: (http://168.am/2016/07/28/667672.html#.V5nVAjfYHQ4.facebook Ցանկացած հրապարակում դառնում է ուսումնասիրության առարկա. Աշոտ Ահարոնյանը՝ Մարգարիտա Կարապետյանի արարքի մասին | 13:41 | Հուլիս282016 )

Կնշանակի, որ ամեն ինչ ճիշտ է, « Չարիքի իշխանության » աշխատանքային գրաֆիկը « Կամասուտրա » ժամացույցով է աշխատում: Պատահական չէ, որ Արցախի « հերոս Զորավար » Մանվելի դստերն է պատկանում Էջմիածնի Պատկանյան փողոցի վրա գտնվող « Passion » գիշերային ակումբը: Հայաստանում բոլորը գիտեն, որ « Չարիքի իշխանությունում » գիշերային ակումբները հասարակած տներ են՝ բառիս բուն իմաստով: Կնշանակի « Զորավարի » աղջիկը դատավոր լինելուց բացի, նաև Կավատ է: ( YouTube Մանվել Գրիգորյանի ընտանիքը վտանգում է Էջմիածինը. )

« Բոտոքսները », ժամանակակից « Գլամուրային պարագաները » ու միջոցները փնթի, կեղտարյուն կանանց առօրյայի հիմնական մասն է: Ու այս ամենը լղոզվում է « Փնթի » կայքերում, տարածվում է ու ապականում մթնոլորտը: Շամշյանի մակարդակի տգետ « լրագրողներն » ու խմբագիրները ներկայացնում են էքսկլյուզիվ հոդվածներ. «եսիմինչը կարճ շրջազգեստով ցուցադրել է իր երկար ոտքերը », կամ « լանջաբացվածքով հայտնին ցուցադրել է իր կրքոտ շուրթերը, ու եսիմ ինչը շատ կարճ « շորտով » ցուցադրել է իր կրծքերը »: Դե արի ու մի ասա. «Ա՛յ, անասուն չտեսներ, մի ժամանակ, նույնիսկ Խորհրդային տարիներին են կանայք այդպես հագնվել, ի՞նչ է չէիք նկատել կամ չե՞ք տեսել, խավարամիտ ձեր ուղեղների համար միշտ այդ ամենը նոր է »:

Ամենահետաքրքիրը՝ վերջին տենդենցներն են, որից « կեղտարյունները » ետ չեն մնում: Սոց-ցանցերում նորից իրենց չտեսությունն ու տգիտությունն են ցուցադրում: « Ազնվազարմ » տեսակը ՝ իրենք իրենց լափածը նկարում են « այֆոններով » ու գցում համացանց: Առհասարակ, « ինտեռնետի » տիրույթում նորից այդ աղբն է, մանավանդ « Ինստագրամում », որն արդեն իրենց պահանջներին չի համապատասխանում՝ փնտրտուքի մեջ են: Այստեղ հարկավոր է նշել այն փաստը, որ համատարած թշվառության ու ոճիրների վրա նրանք փայլում են, որովհետև նրանք սնվում են հենց այդ անապահովների ու թշվառների գրպանը մտնելով, նրանց վերջին պատառը գողանալով: Երբ ժողովուրդը սովահար է, ցրտի, աղքատության ու հիվանդության մեջ տառապում է, իսկ անապահով ընտանիքների մինուճար զավակներն Արցախում սահմանի վրա բահով կենաց ու մահու կռիվ են տալիս, երբ այդ զինվորների մայրերն ու հայրերը սովահար, իրենց բերանից կտրում են վերջին կոպեկը, որպեսզի զինվորի համար ներքնաշորեր ուղարկեն կամ էլ հիգենայի պարագաններ և հանդերձանք: Ու Փնթիները այդ լափածի լուսանկարները հրապարակում են համացանցում՝ ծաղրելով այդ մարդկանց: Հենց այդ Փնթիներն են, որ ուշադրություն չեն դարձնում շրջապատի մարդկանց, ապրում են ջայլամի պես: Այսպես, « կեղտարյուն » խավը նվաստացնում ու հուսալքում է իրեն կերակրող զանգվածին: ( http://shabat.am/am/article/96498/96498.html Վլադիմիր Գասպարյանի փեսան ԱՄՆ-ում երկրորդ առանձնատունն է գնել. «Ժամանակ» 05 Նոյեմբեր, 2016 08:35 ) Ճիշտն ասած, զարմանալին այն է, որ անգամ հուսալքված ու հյուծված անասունը ջանքեր է գործադրում՝ մի ելք գտնելու դժվար իրավիճակից դուրս գալու համար, սակայն մեր ժողովուրդը ոչինչ չի ձեռնարկում: Այս պարագայում թուրքերին մեղադրել հայոց ցեղասպանության մեջ՝ կարծում եմ անբարոյական է, երբ նույն բանը անում է մեր Ոխերիմ Թշնամին: ( http://www.armtimes.com/hy/article/95661 22-ամյա Լեւոն Սահակյանը, որին դանակահարել էր դպրոցի տնօրենը, մահացել է

21/10/2016 22:10 ) Իզուր չէ, Գարեգին Նժդեհը ասել. « ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԶԻՆԱԿԻՑ Է ՈՒ ԵՂԲԱՅՐ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՆ »: ( ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ ) Այս վիճակը կրկնվեց մեկ դար առաջ, մեր պապերը համերաշխ իրենց հոգևորականների հետ քայլել են դեպի Դեր-Զոր, իրենց ոտքով են գնացել: Պատկերացնու՞մ եք, երկու ասքյար ողջ գյուղին ուղեկցել են մահվան անապատը, ու ողջ գյուղում չգտնվեց մեկը, որպեսզի գետնից մի քար վերցնի ու այդ ասքյարի գլուխը ջարդի: Հիմա նույնն է կատարվում, նույն խոնարհությամբ ու հեզությամբ տանում ենք այդ ոճրագործությունը, լռում ենք Մանվելի ու Սուրիկ Խաչատրյանի հանցանքների մասին, լռում ենք, երբ մեր որդիներին խոշտանգում են ու սպանում բանակում, լռում ենք, երբ որդեկորույս մայրերին են քարշ տալիս ասֆալտի վրա: Լռում ենք, երբ մեր հերոսներին են անարգում, լռում ենք, երբ ընտանիքի են սպանում քնած ժամանակ: Լռում ենք, երբ մեր փրկության ճանապարհն ուղղորդող տղաների վրա հակաօդային խոշոր տրամաչափի գնդացիրով են կրակում: (http://www.1in.am/1982629.html Պավլիկ և Արամ Մանուկյանների ուղղությամբ կրակել են ԻՍՏԻԳԱԼ տիպի դիպուկահար հրացանից. Փաստաբան 22:04 2016-08-15) Դե լռե՛ք, ու տեսնենք` մինչև ե՞րբ ենք լռելու: Հետո չմեղադրեք, որ թուրքը մորթե՜ց ու սպանե՜ց, որովհետև մենք հանդուրժեցինք, որովհետև մեզ սպանողին հերոսացրեցինք ու սպարապետ դարձրեցինք: « Մեր բարյացակամ չեզոքության դեպքում, իսկ թրքությունը պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այն ձևով, ինչպես որ վարվեց »: ( Գարեգին Նժդեհ )

Ինչու՞ Թալիաթին ու Էնվերին չենք պարգևատրում հետմահու, դա կարևոր է, որովհետև հայ են սպանել: Բոլշևիկ Անաստաս Միկոյանին հերոսացրինք, Վազգենին ու Մանվելին, Ռիժկովին ու Դեմիրճյանին: Էլ ո՞վ մնաց, Թալիա՞թն ու Էնվե՞րը, դրանցից մի՞թե պակաս են հայ սպանել: Հիմա կասեք, թե Ռիժկովն ի՞նչ կապ ունի: Ուղղակի ծիծաղելի է, եթե միայն 1988-ի Սպիտակի երկրաշարժի գաղտնիքը մինչև օրս չի բացահայտվել, դա հենց Ռիժկովի շնորհիվ էր: Ողջ աշխարհը գիտի՝ այդ ամենը եղել է « Մերկուրի 18-ի » ծրագրի շրջանակներում: Իսկ ԽՍՀՄ-ում բարձր պաշտոնյա Ռիժկովը դրա մասին լավ գիտեր՝ ամենայն մանրամասնություններով, փոխարենը նրան մեղադրենք ոճիրը կոծկելու մեջ, նրան դարձրեցինք Ազգային հերոս: Երկրաշարժի ժամանակ զոհված 300 հազար հայերի արյունը մատաղ արեցինք, ինչպես և մատաղ արեցինք « Սասնա ծռերին »: Հետո էլ ընկած Առաջնորդ ենք փնտրում: Սերժը ի՞նչ վատ առաջնորդ է, նա էլ է սպանողների շարքում. մենք հայերս սիրում ենք մեր դահիճներին ու մեզ սպանողներին, ի՞նչ է, այդպես չէ՞: ( https://www.1in.am/2035384.html Ազգովի խնդրանքը Ծառուկյանին  2016-10-24 ) Ծաղկահովիտ համայնքի գյուղապետի ընտրությունների ժամանակ Արայիկ Խանդոյանի պարտությունն ակնհայտ էր, որովհետև « Չարիքի իշխանությունը » երբեք թույլ չէր տա, որպեսզի արդարությունը հաղթի: Սակայն Ժողովուրդը պետք է տեր կանգներ ո՛չ միայն իր ձայնին, այլև հերոսին: ( Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ընտրություններում հաղթել է նախկին գյուղապետ Նորայր Հակոբյանը:http://m.mamul.am/am/news/91480🙂 Չհաշված այն ողորմելիներին, ովքեր Վանո Սիրադեղյանին մինչև հիմա հերոս են համարում, նույնիսկ լրագրող Վասակ Դարբինյանը նամակ է գրել Սերժ Ազատիչին ու առաջարկել, որպեսզի Հայաստան հրավիրեն Վանո Սիրադեղյանին: ( http://www.1in.am/2008930.html Վանո Սիրադեղյանին հրավիրում են Հայաստան. Նամակ Սերժ Սարգսյանին 23:50 2016-09-18) Ի՞նչ եք կարծում, դա ճիշտ է, թե՞ սխալ: Մի ոճրագործ ավել պակաս, ի՞նչ կլինի որ, թող գա ու նորից շարունակի, ինչպես բոլորը, այնպես էլ նա: Հո զոռով չի՝ մենք Ոճրագործներին սիրում ենք: Գարեգին Նժդեհը հո իզուր չէր ասում. « Ապերախտ » ժողովուրդ: Այդ ապերախտ ժողովուրդն է, որ « Կռազի Շոֆեռին » Զորավար է ասում, իսկ ոջլոտին էլ՝ Սպարապետ: Լավ է, որ Կոմիտասը չկա, թե չէ նորից կխելագարվեր: (http://www.slaq.am/arm/news/1126512/Երկրապահներս խոնարհվում ենք Ձեր առաջ, Դուք հայ ազգին Սպարապետ եք պարգևել. Մանվել Գրիգորյանի ուղերձը Գրետա մայրիկին 21.09.16 17:25) « Չարիքի իշխանության » լափամանից օգտվողները պատրաստ են ազգի արյունը խմել, միայն թե իրենց մորթին անվնաս մնա, իսկ մենք վախենում ենք արյուն թափելուց, հայը հայի արյունը չի թափի. Այս հիմարությունը լցրել են մեր գլուխներն ու դարձրել են մեզ համար կարգախոս, սակայն իրենք կարող են մեր արյունը թափել՝ առանց խղճի խայթ զգալու, դա անում են նույնիսկ հաճույքով ու նվիրվածությամբ: Առհասարակ, այդ կարգախոսի նպատակը միայն մեկն է, որովհետև մենք նրանց համարում ենք հայ, իսկ իրենք մեզ ընդունում են որպես թուրք, դրա համար Փնթի երկրապահ ենիչերը հայտարարում էր, որ իրենից պատասխան ուզողները թուրք են: Տեսնու՞մ եք, իսկ դուք նրան անվանում եք Զորավար: Հայը երբեք իրեն թույլ չէր տա այդպես արտահայտվել, չհաշված Զորավար Անդրանիկի հիշատակն անարգելն ու ծաղրելը, ինչպես արեց այդ Ենիչերը: Իզուր չէր, որ նրա Քավոր Վազգենը հայտարարել էր « Մանվել՛, դու հերոս ես, Անդրանիկն ի՞նչ էր քո համեմատ »: Դե դա էլ ոգևորեց այդ տխմարին, որ մեր Ազգային հերոսի հիշատակը ծաղրի: Ինչպես ասել էի նախորդում, « Չարիքի իշխանությունում » հերոսներին ծաղրելն ու ոչնչացնելը պետական ծրագրերի հիմնական մասերից է: Հենց այնպես չէ, որ սոց-ցանցերում ինչքան աղբ ու « հետույքամտնուկներ » կան փնովում ու մեղադրում են « Սասնա ծռերին », անգամ կաթը բերանում չչորացած « մանկլավիկը », որը իր մոր փեշից է կախված՝ որակում է « Սասնա ծռերին »: Վահան Բաբայանի, Ձյունիկ Աղաջանյանի, պատմաբան Էդիկ Մինասյանի, ու Շմայսի մակարդակին ոչխարները: ( http://mamul.am/am/video/26648055 Զենքով իշխանության եկողը զենքով էլ գնում է. պատգամավոր Վահան Բաբայան | Առավոտ օրաթերթ ) Պատմաբանների ու ծախված լրագրողների մասին գրել եմ, կարիք չկա նորից վերհիշել: Միայն կնշեմ, որ հայ պատմաբանները շարունակում են ադրբեջանցի ու թուրք պատմաբանների կիսատ գործերը՝ կեղծելով հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագներն ու էջերը: («Փորձել են քողարկել ահաբեկչությունը». Խոսրով Հարությունյանը ՝18 հուլիսի, 2016 թ. «Սասնա ծռերին» աջակցողների մասին  http://www.aravot.am/2016/08/17/727125/ )

Գեհենի   Առաքել

Հատված    Չարիքի   Իշխանությունը    գրքից

tgitutzun-araqel

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽՈՐՔԻՑ, ՆՈՐՈՎԻ

%d5%b4%d5%ac%d5%ab%d6%81%d5%a5%d6%84

Բազում կարիքների տեր անհատներն ու ժողովուրդները կլանված են լինում ներկայով և մոռանում իրենց անցյալն ու ապագան: Ունայնամտանում և տկարանում են նմանները:

Գարեգին Նժդեհ

Որպես հոգեբան և քրեագետ կարող եմ վստահորեն ասել, որ երբեք չբացահայտված հանցանքներ չեն լինում… Քանզի, անգամ դարերի խորքից հնարավոր է վերարտադրել հանցանքի մանրամասն պատկերը: Ժամանակն ու պայմանները խճանկարի նման դասավորում են փաստերն ու դեպքերը` վերարտադրելով անցյալի մշուշի մեջ կորած իրականությունը: Եվ պատահական չէր, որ ժամանակի ընթացքում հայտնաբերվեց Եգիպտոսի փարավոն Թութան Համոնի դեմ գործած դավադրության պատկերը և նրա մահվան պատճառները:

Երբ պատանի էի, ինձ մոտ միշտ հարց էր առաջանում, թե ինչու՞ են մեր ժողովրդին ու ազգին հալածել… Գուցե դա էլ պատճառ հանդիսացավ ուսանելու այն գիտությունը, որը կտար ինձ հուզող հարցերի պատասխանները: Հիմա ինձ համար հասկանալի է, թե ինչո՞ւ և ո՞ւր կորավ Խաչատուր Աբովյանը, ինչու՞ էր իրեն պատեպատ զարկում Իսրայել Օրին, ինչու՞ էր Վարդան Մամիկոնյանը Ավարայրի դաշտ մեկնում, ինչպես ինքն էր ասում` « էշ նահատակ դառնալու համար »:

Չնայած բազմիցս եմ գրել այդ մասին, բայց ամփոփելով ցանկանում եմ վերջակետ դնել այդ հարցականներին, որոնք մշտապես եղել և մնալու են պատմության մեջ:

Ժողովրդական բանահուսության մեջ ու ասույթներում ևս ամեն ինչ չէ, որ կարելի է ընդունել որպես ճշմարիտ խոսք, քանզի ժողովուրդը նույնպես սխալվում է, իսկ ամբոխը առավել ևս: ( « Հասարակության կարծիքը ակնհայտ սխալ կարծիք է, քանի որ մարդկանց մեծ մասը ապուշ են »: Էդգար Ալան Պո « Ողորմելի ժողովուրդ » Երկար և ձիգ տարիների բռնակալության հարկը և գերությունը բարբարոս իշխանների թրի տակ ոչինչ չեն կարողացել ավելացնել այդ ազգի հոգու մեջ, բացի մի կեղտոտ կեղծավորություն և մի ստոր, փոքրոգի խոնարհություն »: Րաֆֆի « Մի ժողովուրդ, որ մոտ հազար տարի ապրել է ստրկական կյանքով, չի կարող ծնել այնպիսի որդիք, որոնք ազատ մտածելու հետ միասին՝ կարողանային նաև ազատ գործել » : Րաֆֆի )

Այո, ժողովուրդը նույնպես սխալվում է, ու այն դառնում է ճակատագրական: Պատահական չէ, որ մեր ՄԵԾԵՐԸ ցավով են միշտ բարձրաձայնել, որ հայ ժողովուրդը իր պատմությունից երբեք չի կարող դասեր քաղել: « Պատմության դառնադառն դասերից չխրատված, ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով »: Գարեգին Նժդեհ

Ժողովրդի գործած սխալների պատճառով է, որ աղետներն ավելի մեծ ու վտանգավոր են դառնում:

Չնայած Ժողովրդական ճշմարիտ խոսքը կարող էր լինել նաև փրկության ու լույսի ճանապարհ: Նախորդում ես գրել եմ այդպիսի մի քանի ապուշ մտքերի մասին, որոնք դարեդար օգտագործելով ժողովրդի բանավոր խոսքում` կարծրացել է և դարձել ժողովրդական բանահուսության անբաժան մաս:

Իսկապես, այս դեպքում, երբ մի ապուշ մի միտք է արտահայտում, մնացած ոչխարները կրկնում են նրա ասածը, ինչպես նկարագրում էր Ջորջ Օրիելին` « չորս ոտք լավ, երկու ոտք վատ »: Կարծում եմ, շատերը դիտեցին ՀԿԿ 16-րդ համագումարի տեսագրությունները, որտեղ դահլիճում նստած ոչխարներից ոչ ոք որևէ հարցի քննարկման ժամանակ անգամ ձեռնպահ չքվեարկեց: Այդ ոչխարները հո նոր լույս աշխար չեկա՞ն, դրանք միշտ եղել են և եկել են դարերի խորքից:

Նախորդ գրքերում նշել եմ մեռելներին վերաբերող խոսքերից մի քանիսը, որոնց հեղինակները եղել են կղերական քահանաները: Պատահական չէ, որ Ապուշությունն ու Հոգևորականները իրարից անբաժան են: Նրանք են, որ արգելափակում են իրենց ուղեղի հնարավորությունները, որպեսզի սահմանափակված մնան իրենց խավարում` հեռու մնալով աշխարհի ու Աստծո ճշմարտությունից:

Ու այդ տգետ, սևազգեստ հոգևորականներից անբաժան է իրենց ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ… ` ինչպես կասեր փնթի Գեներալը: Պատահական չէ, որ ամեն խոսքի մեջ Փնթի «հավատացյալ» օլիգարխները պատեհ, անպատեհ մեջբերում են Աստծո անունը` Աստված տեսնում է… Աստված կպատժի… Աստված կօգնի և այլն, իրականում իրենք վաղուց թքած ունեն Աստծո ու բոլոր սրբությունների վրա, առավել ևս` ժողովրդի:

Այն, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ընտրությունների ժամանակ հայտարարում էր, թե « Էջմածնում վախի մթնոլորտ չկա, բոլորը վախենում են միայն Աստծուց, դա պատահական չէր, քանի որ շատերի համար գեներալ Մանվելը իրոք աստված է, Մանավանդ ԵԿՄ-ի անդամների համար: Իսկ շատերի համար էլ նա դարձել է հերոսության ու փառքի մարմնավորում, չհաշված գեներալի գիտական ու փիլիսոփայական մտքի մեծ կարողություններն ու տաղանդը, որոնց առջև խոնարհվում են մեր մտավորականներից շատերը: Այնպես որ, Կարեն Գրիգորյանը միակը չէ, որ ՔՈՍՈՏ հորը դարձրել է աստված, այդպիսիները շատ են ու չափից ավելի… « Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, հայ մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում »: Հովհաննես Թումանյան

Մի խոսքով կա այն, ինչ ունենք…

Հիմա նորից հանենք պատմության խորքից մեզ հասած պատկերը, որը կարող է վերարտադրել ողջ իրականությունը:

Խաչատուր Աբովյանի առեղծվածային անհետացումն ու նրա խորհրդավոր գաղտնիքները:

Փաստեր կան, որ Աբովյանն իբր թրքուհի սիրուհի է ունեցել և նրան սպանել է հենց այդ թրքուհու ամուսինը:

Լավ, եթե համարենք, որ այդ վարկածը ճիշտ է և փորձենք այն վերլուծել, ապա արդյունքում կստացվի անիմաստ մի պատմություն: Խաչատուր Աբովյանն աննշան անձ չէր, որ սպանեին ու թաղեին և այդ մասին ոչ ոք չիմանար և չփորձեր պարզել հանգամանքներն ու փաստերը: Արդյոք արժե՞ հիշեցնել, որ Խաչատուր Աբովյանը այնքան ճանաչված էր ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսական Կայսրությունում , Իրանում ու Թուրքիայում և նրա կորուստը դժվար թե նկատելի չլիներ:

Ոչ մի փաստագրություն չկա. արդյոք հարուցվե՞լ է քրեական գործ անձի անհետացման մասով, նշանակում է, որ այդ տարբերակը սխալ է, իսկ եթե համարենք, որ քրեական գործ եղել է և այդ քրեական գործի նյութերը կորել են արխիվներից միայն կաշառակեր ու հանցագործ դատավորների կողմից: Բացառված չէ, որ այն ժամանակվա դատավորները եղել են Աղվան Հովսեփյանի, Կոստանյանի ու Ջհանգիրյանի նման հանցագործներ, որոնք ընդունակ էին թաքցնել և ոչնչացնել հանցանքների ապացույցները:

Վստահ եմ, որ Աբովյանի կորուստը անմիջական կապ ունի հենց այս տեսակի հանցագործների ու ստրկամիտ մասսայի հետ: Լուսավոր գաղափարներով օժտված մարդը` հայտնվելով խավարամիտ ամբոխի մեջ, ուզում է ակամայից վերցնել գլուխն ու փախչել որքան հնարավոր է հեռու, որովհետև այդ հասարակության մեջ ազատ և արդար գաղափարներ ունեցող, մտածող անհատը շնչահեղձ կարող էր լինել: Աբովյանը որոշում է Աբու Լալա Մահարու պես փախչել ու հեռանալ, բայց ու՞ր պետք է փախչեր նա… Դե ինարկե` ԱԶԱՏՆ ՄԱՍԻՍ… որտեղ ավելի շատ օդ ու թարմություն կար… Այն ինքը չարագործ Աղվան Հովսեփյանը պատահական չէր ասում. « որ Հրեշտակները վերևից մեզ են նայում.. »

Աբովյանը նախընտրեց հավերժական սառույցները, հավերժությունը, քան տգետ, տխմար ու ստրկամիտ ժողովուրդը: Նախընտրեց ազատ մահը, քան կեղծավոր ու փառասեր ստրկամիտ հասարակությունը, որը դափնիների է արժանացնում իր կաշին քերթողներին: Եթե հիշում եք, Փոքր Մհերն էլ հեռացավ հասարակությունից ու փակվեց Ագռավաքարում, որովհետև տխմար ու անիրավ աշխարհն իր տեղը չէր և հետաքրքիրն այն էր, որ Քուռկիկի սմբակները խրվում էին հողի մեջ, ու ձին չէր կարողանում քայլել: Իսկ դա նշանակում էր, որ նման հասարակության մեջ, ոտքերի տակից հողն է անգամ փախչում, ուր մնաց թե մարդ…

Ինչևիցե… Միքայել Նալբանդյանն ու Ավետիք Իսահակյանը ժամանակին նույն հոգվիճակում են գտնվել, ինչ Խաչատուր Աբովյանը: Ավետիք Իսահակյանն իր Աբու Լալա Մահարի բարձրարժեք ստեղծագործությամբ ոչ թե արաբական աշխարհն է ներկայացնում, այլ` հայկական իրականության գաղջը:

Եվ հիմա Սերժիկ Սարգսյանը պատահական չի ասում. « որ մեղավորը ԳԱՂՋ մթնոլորտն է » Մարդը ճիշտ է, ինքը ի՞նչ մեղք ունի, որ տգետ ենք, իրար ենք հոշոտում, ինքը ի՞նչ մեղք ունի, որ հանդուրժում ենք իրեն ու իր ոհմակին…

Սակայն, ինչպես տեսանք, Խաչատուր Աբովյանի կորուստը, ոչ ոքի չհետաքրքրեց, որովհետև Ազատիչի ասած Գաղջը այն ժամանակ էլ թագավորում էր : Եվ նույնը կատարվում է հիմա, Պավել Մանուկյանի, Արա Խանդոյանի նման լուսավոր դեմքերը մոռացվում են, մատնվում անտարբերության, բայց հիշում են Արթուր Բաղդասարյանի ու Գագիկ Ծառուկյանի պես ժանտախտներին, որոնք դառնում են տգետ մասսաների համար ժողովրդական բարերարներ և առաքյալներ:

Եվ այդ գարշանքն այնքան վառ է արտահայտվում մեր իրականության մեջ, որ ցանկանում ես միայն գլուխդ վերցնես ու փախչես այս հասարակարգից:

Վերջերս Ֆեյսբուքում մի լուսանկարի հանդիպեցի, որտեղ երկու ոստիկան գրկել էին երկու լամուկի ու նկարվել, իսկ լուսանկարի տակ գրված էր. « հերոս ոստիկան Վանոյանի բալիկները.. »

Այն ոստիկան Վանոյանի, ով առանց աչքը թարթելու ատրճանակի ողջ պարունակությունը դատարկել էր Արցախյան ազատամարտի հերոսների վրա և որի արդյունքում էլ ՍԱՏԿԵԼ էր Խորենացու դեպքերի ժամանակ… Որքա~ն ցավ ապրեցի « Սասնա ծռերի » համար, ովքեր Արցախյան պատերազմում չխնայեցին իրենց կյանքը, հոգին ու առողջությունը և այդպես էլ մնացին անտեսված, սակայն մի ոջլոտ ոստիկան, ով ողջ կյանքը միայն թալանեց ու լափեց, զենք բարձրացրեց ազգի նվիրյալ տղաների վրա, հանկարծ դարձավ հերոս:

Պատկերացնու՞մ եք, հանցագործ ոստիկանին հերոս կոչող ժողովրդի գլխից անբաժան պետք է լինեն տառապանքները, նրան պետք է քառատեն, որովհետև այն ժողովուրդը, որն ընդունակ չէ գնահատել իր արժեքները, արժանի է ոչնչացման:

Ժամանակին Գարեգին Նժդեհին ու Անդրանիկ Զորավարին նույնպես չգնահատեցին, նրանք էլ թքեցին ու կոտրած սրտով հեռացան ՀԱՅՐԵՆԻՔԻՑ: Ապերախտ ազգ ենք, հո զոռով չի… « Սասնա ծռերն » արժանացան նույն ճակատագրին, ինչ Գարեգին Նժդեհն ու Անդրանիկը, ամբոխը նախապատվությունը տվեց Լֆիկներին ու Սաշիկներին: Բոլոր դարերում էլ եղել են Սաշիկներ ու Լֆիկներ, և եղել են իսկական Չարիք մեր ժողովրդի գլխին:

Եվ տգետ ամբոխի մեջ նրանք էլ ավելի են բարգավաճում ու ծաղկում: « Խաբեբաների կարգը գնալով ընդարձակվում էր, և նրանք օրըստօրե նոր անդամներ էին գտնում: Նրանք տարածվեցան երկրագնդի ա՜յն անկյունները, ուր ավելի տիրում էր մտավոր խավարը, ո՜ւր քրիստոնեությունը գտնվում էր մռայլոտ հեթանոսության մեջ »: Րաֆֆի

Երևի տգետ ժողովրդի համար այլ պատիժ ավելի դժվար կլիներ գտնել, քան այն, ինչ կարծում եմ, արժանի են մեկ մեկու:

Եթե մի ժողովուրդ ընդունակ չէ պայքարել իր կյանքի ու ազատության համար և պատրաստ է շան նման սատկել տիրոջ ոտքերի առաջ, ապա դրան այլ անուն տալ պետք չէ:

Գարեգին Նժդեհն իր ողջ կյանքի ընթացքում սովորեցրեց ճիշտ ապրելու ձևը, սակայն ինչու՞ սովորել, երբ կարելի է սողալով ու հետույք մտնելով հասնել տիրոջ գովասանքին:

Մենք սովոր ենք մեղադրել թուրքերին, սակայն մեղադրելուց առաջ մոռանում ենք հիշել, որ Դաշնակցական կուսակցությունն ու հայ հոգևորականությունը ևս մասնակցություն են ունեցել Հայոց Ցեղասպանությունը: « Թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները »: Գարեգին Նժդեհ: Դա հենց այն զանգվածն էր, որի պատճառով Աբովյանը նախընտրեց Արարատի սառույցները, քան այդ աղբ հասարակությունը:

gandikner

Քանի որ մեջբերեցինք դաշնակներին, հիշեցնեմ. որ Երիտթուրրքական « Իտտիհատ » կուսակցությունը մինչ Հայկական կոտորածները համագործակցել է ՀՅԴ հետ, և նույն դաշնակները զինաթափել են հայկական գյուղերի բնակչությանը, որն էլ դժվարացրել է նրանց հետագա ինքնապաշտպանությունը: « Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր » Գարեգին Նժդեհ.

Դաշնակցությունը այժմ էլ իր գործելաոճը չի փոխել, պատահական չէ, որ նրանք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հավատարիմ զինակիցներն ե : Դաշնակցությունը իր փայաբաժինը փախցնողներից է, նույնը նաև` հայ հոգևորականները: « Մեր բարյացակամ չեզոքության դեպքում իսկ, եթե դա, կրկնում եմ, նույնիսկ հնարավոր լիներ, թրքությունը պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այն ձևով, ինչպես որ վարվեց »: Գարեգին Նժդեհ

Ի՞նչ եք կարծում, Իսրայել Օրին ինչու՞ էր գնացել Եվրոպա ու փորձում էր հայերի համար օգնություն գտնել… Նա շատ լավ գիտեր, որ սնահավատ, ապերախտ, ստրկամիտ ժողովրդը ի զորու չէ իր սեփական ուժին ապավինել, իրենց պետք է արտաքին որևէ ուժ, որը կարող է ոգեկոչել ու ոտքի հանել ստրկամիտներին: Իսրայել Օրին գիտեր, որ ժողովրդի մեջ կա մի ուժ, որը կար « ՍԱՍՆԱ ծռերի » մեջ, սակայն այդ ուժը չի կարող երեք ճակատով կռվել ԸՆԴՀԱՆՈՒՐ թշնամու դեմ: Տգիտությունն ու ստրկամտությունը նույնպես ուժ է և դա նորություն չէ:

Օտարին ապավինելով` կորցրեցինք մեր ինքնապաշտպանության բնազդը ու դարձնելով ինքներս մեզ հպատակ, փորձում ենք ներկայանալ որպես ազգ, սակայն ազգը ու ժողովուրդները, բացի իրենց պատմությունից ու մշակույթից պետք է ունենան դիմագիր… Իսկ մենք կորցրեցինք մեր ԴԻՄԱԳԻՐԸ… « Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի, որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի »: Հովհաննես Թումանյան

Մեր դիմագիրը հիմա կոստանյանի տափակ մռութն է ու խաչատուրովի ճարպակալած ծոծրակը:

Վարդան Մամիկոնյանը, հավանաբար, հայոց զորավարներից ամենատաղանդավորն էր ու հնարամիտը, սակայն նա անկախ իր կամքից, ինչպես ինքը` մեծ Սպարապետը կասեր` « Դարձավ էշ նախատակ… »

Ինչու՞ էշ նահատակ, որովհետև նա լավ գիտեր, որ անատամ, տգետ ու սնահավատ ամբոխի հետ, որն իրեն կոչում էր աշխարազոր, դուրս գալ եռապատիկ ավելի լավ զինված բանակի դեմ, միայն էշություն էր: « Բայց ես չեմ կարծում, թե հայերն այնպես քաջությամբ կարողանային կռվել, եթե կռիվը լիներ հայրենիքի և ազգի ազատության համար: Բայց այնտեղ թշնամին սպառնում էր նրանց կրոնքի կորուստը, և կրոնասեր հայերն իրանց հավատքի համար զոհեցին այնքան շատ տղամարդիկ: Րաֆֆի

Որովհետև տգետ ամբոխը պատերազմ էր ցանկանում, իսկ Սպարապետը չկարողացավ համոզել, որ առճակատումը այդ հսկա ուժի հետ, այն էլ բաց դաշտում` անիմաստ է և լինելու է կործանարար: Նա ստիպված եղավ համաձայնել տգետ հոգևորականների հետ, որոնք գրգռում էին ամբոխին` տանելով պատերազմի: Վարդան Մամիկոնյանը Զորավար էր և նրա համար ԲԱՐՈՅԱԿԱՆ հաղթանակ գոյություն չուներ, ինչպես նշում են մեր ապուշ հոգևորականները:

Ռազմական տերմինաբանության մեջ Բարոյական հաղթանակ հյասկացություն գոյություն չունի, դա մեր ապուշ տերտերների մտքի երևակայությունն էր:

Ողջ ազգին մղեցին պատերազմի դաշտ, փղերի ոտքերի տակ կոտորեցին, հետո էլ հայտարարեցին, թե բարոյական հաղթանակ ենք տարել:

Վարդան Մամիկոնյանն այնքան խելացի էր, որ Դիզբոնում կեղծ կրոնափոխ եղավ, որպեսզի իր բանակը առանց կորուստների հասցնի հայրենիք ու կարողանա պայքարել իր երկրի ազատության համար, իսկ մեր տերտերները ինչ արեցին, ստիպեցին, որ ժողովուրդը եղաններով զինված աշխարազորի հետ դուրս գա կենաց ու մահու պատերազմի, իսկ դա իրենց պետք էր, որ մատաղ անեին ոչ միայն հայկական բանակը, այլև խավարամիտ ժողովրդին: Եվ դրա անունը դրեցին Բարոյական հաղթանակ:

Անատամ ամբոխը ոռնաց, ուրախացավ, որ հաղթեցինք բայոյապես… Պավել Մանուկյանի պես Վարդան Մամիկոնյանն էլ իր մինուճար որդուն՝ Զորհակին իր հետ տարավ պատերազմի դաշտ, հասկանալով, որ միևնույն է` այդ տգետ ժողովուրդը Վանոյանի պես Վասակներին է հերոսի կոչումներ տալու: Մամիկոնյանը լավ գիտեր, որ գնում է մահվան, սակայն նախընտրեց մեռնել կռվի դաշտում, քան գտնվել տխմար ամբոխի կողքին:

Ազգային  Գենետիկական տեսակն իր ունակությունները պահում է դարերով, թուրքերը խելացի ազգ են, որովհետև իրենք կարողացան իրենց վատ տեսակը, գողանալով ուրիշներից փոխարինել լավ տեսակով, փոխել ազգային գենոֆոնդը, իսկ մենք մնացինք ազգային աղբի հույսին, որը բարգավաճեց ու շատացավ: Կուսակցական այն ոհմակը. Որն ունենք մենք, ոչ պակաս թշնամի է մեր ժողովրդին, սակայն այդ թշնամին իր մարմնից սերտաճած մասնիկն է և դրանից ազատվելու միակ ելքը` անդամահատելն է, դա Միքայել Նալբանդյանի խոսքն է: Անդամահատել ու ազատվել այն Չարիքից, որը դավաճանությունն է, նախանձը, տգիտությունն ու կեղծավորությունը սնահավատությունն ու ստրկամտությունը: Ու արդեն ժամանակն է, որպեսզի կարողանանք համարձակություն ունենալ ասելու մեր  սխալների ու մեր բացթողումների մասին, հարկավոր  է  խոսել քյարթու Ռաբիզների ու անատամ ջադուների  մասին, տգետ ու հանցագործ գեներալների, սրբապիղծ հոգևորականների, ու մեծապատիվ մուրացկանների մասին, ովքեր հեռուստաեթերից ոռնում են, իբր ՄԵԶ ՄՈՏ ամեն ինչ լավ է ու կատարյալ:

Ու այս համատարած Գաղջի մեջ մի բուռ Սասնա ծռեր, ովքեր ներկայացնում են մեր ազգային բարձր որակը, այն տեսակն է, որ համ ու հոտ է տալիս ազգին, որ վերջինիս կորուստն էլ կհանգեցնի ազգի կործանմանը: Աղետն անխուսափելի է: Ուշքի եկեք, խելամիտ հայեր, պատմությունը ձեզ չի ների ձեր անտարբերության համար…

 

Գեհենի Առաքել 1/02/2017

« Ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով»: Գարեգին Նժդեհ

«Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից »: Րաֆֆի

Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք «աշխարհում են, բայց աշխարհից չեն»: Գարեգին Նժդեհ

Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը: Գարեգին Նժդեհ

« Հպատակ » ազգը օտար պետության մեջ նոյնիսկ ամենից աւելի ազատամիտ ու լայնախոհ պետութեան մեջ անխուսափելիօրէն մնալու է զրկուած սնունդից »: Հովհաննես Քաջազունի

« Հայի ոխերիմ թշնամին օտարը չէ, այլ հայը » ։ Րաֆֆի

13920810_1758399484398699_7719249046754198327_n

ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻՔ Է, ԻՍԿ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊՂԾՈՒԹՅՈՒՆ

« ճանաչել  զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ »:

Մեսրոպ Մաշտոցը

Առհասարակ միշտ շեշտել եմ, որ Հայ ՄԵԾԵՐԸ իրենց պատվիրաններում ու խորհուրդներում ներկայացրել են ու ահազանգել, որ հայ ժողովրդի տառապանքների հիմնական պատճառը, դա ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ է; Ու ամենաաղետալին այն է, որ տգետներն են խոսում տգիտությունից ՝ մոռանալով իրենց տգիտության մասին: Ազգային տեսակ է, մեր աչքի փուշը չենք տեսնում, սակայն տեսնում ենք ուրիշի աչքի գերանը: Տգիտությունը Չարիք է ոչ միայն հասարակության համար, այլև հենց վնասակար է տգետների համար, որովհետև իրենց տգիտությունից է գալիս ստրկամտությունն ու դավաճանությունը: Տգիտությունից է ծնվում հաճոյանալն ու քծնանքը, կեղծավորությունն ու հետույք մտնելու ավանդույթը: Այն որ ՀԱՅ ժողովուրդը դադարել է գիրք կարդալ կամ իրար գիրք նվիրել՝ դա փաստ է: Սակայն, երբ փնթի տգետներն են սկսում գրքեր գրել՝ մեծարելով իրենց հերթական տիրոջը կամ թուլափայ տվողին, դա արդեն դարձել է ՀԱՅԿԱԿԱՆ իրականության կարևոր մասը: Հենց դրա հետևանքով են, որ եկող երիտասարդ սերունդներին ներկայացնում են ՓՆԹԻՆԵՐԻ ՈՒ ՏԳԵՏՆԵՐԻ թողած տգիտությունը, որպես ժառանգություն: Երիտասարդ սերունդը փոխարեն մեծանա առողջ ու գիտելիքների ձգտող, դառնում է պատանի երկրապահ, հետո երիտ -կուսակցական, իսկ վերջում էլ տգետ ենիչեր, որը ստրկամտությամբ չի զիջում իր հայրերին: Տգիտությունը ոչ միայն չարիք է, այլև Դավաճանություն… Իսկ դավաճանը ոչնչով չի զիջում հայրենիքի թշնամուն, ինչպես ասում էր Գարեգին Նժդեհը. « ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԶԻՆԱԿԻՑ Է ՈՒ ԵՂԲԱՅՐ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՆ » : Այնպես որ չեմ փորձի մեկնաբանել ու բացատրել այդ աղետի հետևանքներն ու ՉԱՐԻՔԻ մասին, կներկայացնեմ մեր մեծերի պատվիրանները անփոփոխ ու ամբողջական պատկերով:

« Հայոց քսան տարիների պատմությունը կեղծեցին միայն հանցագործները, որովհետև իրենց հանցանքների սկիզբը այնտեղից է սկսում »: ԳՀ © ԱՌ 2014

Գեհենի Առաքել 26/01/ 2017

« Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ »: Րաֆֆի

«Ի՞նչ անեն հայերը, ի՞նչ հող ածեն իրանց գլխներին, մի՜թե առանց ուսումի, առանց գիտության և առանց լուսավորության մարդ կարո՞ղ է կատարյալ մարդ լինել, յուր օգուտը ճանաչել, յուր վնասը հեռացնել, յուր ազգը սիրել և յուր հայրենիքը պաշտել»: Րաֆֆի

« Ազգս երբէք չէ կարող կրթության կատարելագործությանը հասնել, քանի նորա մեջ չէ զարգացած ընթերցանության սերը »: Րաֆֆի

« Ողորմելի ժողովուրդ » Երկար և ձիգ տարիների բռնակալության հարկը և գերությունը բարբարոս իշխանների թրի տակ ոչինչ չեն կարողացել ավելացնել այդ ազգի հոգու մեջ, բացի մի կեղտոտ կեղծավորություն և մի ստոր, փոքրոգի խոնարհություն »: Րաֆֆի

« Բայց ավա՛ղ, հայ մարդու միտքը, սիրտը, կրքերը և բոլոր հոգեկան զորությունները — հավիտենիթ միշտ ճնշված լինելով մշտնջենավոր ստրկության լծի տակ, կաշկանդված լինելով առօրյա հոգսերից, վարակված լինելով դարավոր խավարի մեջ, մեռած և սասանված լինելով բռնավորի ահից և նրա սրից — երբեք և մի րոպե չեն ունեցել ազատ շունչ, և որպես ասացինք, ազատ թռիչք և ձգտողություններ…: Եվ բնականաբար մի բան, որ միշտ կենում է անշարժ դրության մեջ, նա ապականվում է և փտում է. մի բան, որ օրըստօրե դիմում է դեպի նվազումն և դեպի ստկարություն, նա վերջապես սպառվում, ոչնչանում, և որպես հասարակաբար ասում ենք` մեռնում է…»: ՐԱՖՖԻ

« Եղբայր, այստեղ քահանան սրբության տեղ թույն է մատուցանում հիվանդին: Իշխանները ավազակների խումբ են բանացնում: Վասակները՝ օգուտ քաղելով մարդիկների տգիտությունից, որպես չղջիկները գիշերի խավարից ծծում են իրենց զոհերի արյունը: Եվ արծաթը բեկերի ձեռքում հրաշք է գործում…»: Րաֆֆի

« Աստված ստեղծել է մեր գլուխը ուղղաբարձ դեպ վեր, ամոթ է մեզ, երբ մենք, անասուններին հավասարվելով ընդունենք այդ անարգությունը, մեր գլուխը խոնարհեցնելով և ուրիշի ոտքի տակը տալով »: Րաֆֆի

«Անաստված երկրում բնակվի՜ր, բայց անօրեն երկրում մի բնակվիր », այդպես է հայերի խրատը, որ և եղել է սովորական առած: Արդարև, մեծ հիմարություն է բնակվել մի երկրում, ուր օրենքը, իրավունքը, արդարությունը ոտքի տակ են ընկած, ուր զորեղը տիրում է անզորին, ուր հարուստը արծաթի զորությամբ կատարում է յուր կամքի ամենա զարհուրելի բաղձանքները…»: Րաֆֆի

« Թշնամին մեղավոր չէ, եթե մեր մեջ սիրտ լիներ, … ցույց տան, թե իրենք ևս զուրկ չ են քաջությունից, թե իրենք և սպանել գիտեն »: Րաֆֆի

« Փնտրեք հայի սուրն այնտեղ, որտեղ հայի արյուն կա »: Րաֆֆի

« Խեղճ հայեր, բավական չէ, որ ուրիշները կողոպտում են ձեզ, և ձեր գլխավորները, ձեր իշխանները՝ ձեր մարմնին ցեց են դարձել…»: Րաֆֆի

« Գողը որ տանից լինի, եզն երդիկից կհանե »: — «Ծառի որդը իրանից չլինի, հազար տարի կապրե»: — «Մեր գողն մեր տանից է, մեր որդն մեր ջանիցն է…»: Րաֆֆի

« Ահա այդ տեղից են սկիզբն առել հայերի մեջ բաժանմունքները կաթոլիկների, պրոտեստանտների և այլն: Երբ մի հայ մի փոքր ընդդիմացել է հայ հոգևորականի կամքին, նա, իսկույն փոխանակ քրիստոնեական եղբայրասիրությամբ նրա սիրտը ամոքելու և նրա հետ հաշտվելու՝ հրաժարեցնում է յուր եկեղեցուց, չկատարելով նրա հոգևոր պիտույքները: Եվ խղճալի հայը ճարահատյալ դիմում է դեպի մի այլ եկեղեցի, մտնում է նրա ծոցը, ընդունում է այլ անուն… և այդպես, մեր չար եկեղեցականների հիմարությամբ, ամեն տարի որքան հոգիներ կորչում են, անհետանում են և կուլ են գնում մյուս ազգերի անդնդում…»: Րաֆֆի

« Հայոց քահանայք միշտ քարոզեցին, թե այս աշխարհս մի փուչ անցավոր աշխարհ է, որ աստված ստեղծել է մարդու համար, որպես մի բով, որի մեջ մարդը, ոսկերչի արծաթի նման, պիտի հալվի, մաշվի և զտվելով մաքրվի` մի նոր փառավոր կյանքի համար մահից հետո…: Նրանք քարոզել են և այն առասպելական խոսքը, թե հայոց ազգի վրա լինելով մի անեծք յուր հին հոգևոր հայրերից, նրա որդիներին այս աշխարհի մեջ չկա հանգստություն, այլ նրանք պիտի հալածվին, վիշտ ու նեղություն կրեն, տնից, տեղից, հայրենիքից պիտի զրկվին, միշտ գերության մեջ, միշտ թշնամու լծի տակ պիտի լինին, որպեսզի դրանցով ապաշխարություն լինի նրանց մեղքերին և ազատվին նրանց հոգիները: «Ահա՜, այդպես, իմ սիրելի, հայոց քահանայքը՝ խոստանալով իրանց ժողովրդին մի նոր կյանք ամպերի մյուս կողմում, միշտ հեռացրել են, միշտ սառեցրել են նրանց սրտերն այս աշխարհից և չեն թույլ տվել նրանց հաստատել իրենց համար երկրի վրա հիմնավոր կացություն, միշտ նրանց հրավիրելու դեպի երկինքը: Եվ այդպիսով միշտ խոնարհություն քարոզելով, միշտ հեզություն քարոզելով, միշտ աղքատություն քարոզելով, թուլացրել են հայերի քաջազնական և աշխատասիրության հոգին »: Րաֆֆի

« Երբ մենք մեր մտքին, մեր սրտին, մեր կրքերին, մեր զգացմունքներին, մեր բոլոր հոգեկան զորություններին տալիս ենք սանձարձակ ձգտողություն, համարձակ թռիչք և ազատ ներգործություն, նրանք գնալով աճում են, ընդարձակվում են և կատարելագործվում են: Նույն ժամանակ ֆանտազիան, որ բնական է մարդուն, ներշնչում է մեր հոգու մեջ մի մոգական զորություն, և մարդկային միտքը, վառված, բորբոքված այդ աներևույթ կարողությունից, վեր ա սլանում է բնական աշխարհից դեպի գերբնականը, վերափոխվում է մարմնավոր դրությունից դեպի հոգևորը, և այնտեղ, վերին, կախարդական երկնակամարում, հրճվում է, սքանչանում է, զմայլում է վսեմ զգացմունքներով »: Րաֆֆի

«Եվ աստված ինքը սառն աչքով է նայում այդ ցավալի տեսարանների վրա. Նա տեսնում է, յուր պատկերը շինել են անասուններին հավասար, բայց աչքերը խփում, երեսը շրջում, անց է կենում…»: Րաֆֆի

« Բայց հայոց աբեղաները մի այնպիսի խոտորնակի ընթացք տվին քրիստոնեական կրոնքին, և մի այնպիսի թույլ, ստոր, փոքրոգի դիմակի մեջ պարուրեցին նրա ազատ հայացքը, որով քրիստոնեությունը հայերի մեջ մի այլ հոգի չկարողացավ ներշնչել, քան թե այն միակ ստրկության հոգին, որ և իրոք ստացան նրանք »: Րաֆֆի

« Խաբեբաների կարգը գնալով ընդարձակվում էր, և նրանք օրըստօրե նոր անդամներ էին գտնում: Նրանք տարածվեցան երկրագնդի ա՜յն անկյունները, ուր ավելի տիրում էր մտավոր խավարը, ո՜ւր քրիստոնեությունը գտնվում էր մռայլոտ հեթանոսության մեջ »: Րաֆֆի

« Աշխարհի երևելի տիրապետողները չեն եղել քրիստոնյա մարդիկ: Թեմուրլենգը, Աթիլլան, Չինգիզխանյանք, Նադր-Շահը, Աղեքսանդր Մակեդոնացին, բոլոր հզոր աշխարհակալները մարդկության պատմության մեջ: Բայց քրիստոնեությունն աշխարհ գալուց հետո դադարեցավ ազգերի քաջագործությունները, քրիստոնեությունը կերավ, մաշեց հռովմայեցոց արևելյան և արևմտյան կայսրությունները »: Րաֆֆի

Քանի Ավետարանի ճշմարիտ լույսը չէ ծագում մեր ազգի վրա, քանի նա հայերի համար դրված է գրվանի տակ, քանի ճշգըրիտ ուսում և գիտությունը անմերձենալի են հասարակ ժողովրդին, և քանի նրանք՝ թողնելով սուրբ գրքերի ճշմարտաքարոզ վարդապետությունը, կհետևեն հայրապետական մոլորություններին— ճշմարիտ եմ ասում, ա՜յնքան ժամանակ կապրեն նրանք իբրև լոկ նյութական մարմիններ, զուրկ մարդկության հոգևոր մասնից »: ՐԱՖՖԻ

« Բայց հայ մարդը բոլոր աշխարհը կենտրոնացնում է յուր հովտի մեջ… և բոլոր մարդկությունը համարում է թե ծնված է միմիայն ծառայության և ստրկության համար…»: Րաֆֆի

« Ազգային հոգին Հռոմեացիներին դարձրեց աշխարհի տերը, կորցնելով այդ հոգին` կորավ Հռոմը »: Գարեգին Նժդեհ

« Բայց ասես թե ամեն մարդ յուր գլուխն է պահում, յուր փորի, յուր հանգստության համար միայն ծառայում. մի բան, որ նրան վերաբերյալ չէ, դրա վրա չէ մտածում: Եվ այդպես, մարդիկ սառն աչքով են նայում իրանց նման մարդկանց չարչարանքներին, նրանց նեղություններին: Եվ աստված ինքը սառն աչքով է նայում այդ ցավալի տեսարանների վրա. Նա տեսնում է, յուր պատկերը շինել են անասուններին հավասար, բայց աչքերը խփում, երեսը շրջում, անց է կենում…»: Րաֆֆի

« Երբ մեր աստվածը, երբ մեզ նման մարդիկ, ամենևին հոգս չեն քաշում մեզ համար, որ մեզ ազատեն մեր նեղիչների ձեռքից, էլի մեր ցավը մնում է մեր վզին, էլի հարկավոր է, որ մենք մեզնից մի սիրտ, մի հոգի լինենք, միմյանց օգնենք մեր անբախտ գլուխը ազատելու համար ուրիշից, որ մեր միսը, մեր արյունը չէ, մեզ ոչինչ օգուտ չկա:

« Որովհետև բոլոր ազգերը, որոնցից որևիցե օգնության հույս ունինք մենք, բոլորն էլ առանց մեղքի չեն: Երբ նրանցից մինը` ասում է իմ նեղիչին՝ դուրս հան աչքիդ միջից շյուղը, նա նրան պատասխանում է. — ուրեմն դու էլ դուրս հան քո աչքի միջի գերանը, հետո խրատիր ինձ: Ահա՜ այդպես, նա նրան ասում է` կույր ես, նա պատասխանում է` դու էլ քաչալ ես:

« Եվ արդարև, այդ երևելի տիրապետողներից, այդ վիթխարի հրեշներից ամեն մինը, առած յուր ճանկերի մեջ մի քանի մանր ազգեր, ծամում են նրանց լերդը, ծծում են նրանց արյունը: Խղճալի զոհերը ճչում են, աղաչում են, ոչ ոք չէ լսում նրանց ձայները. և նրանք լսում են ճակատագրական սպառնալիքը — լո՜ւռ կաց…»: Րաֆֆի

« Մեր պատմությունը լեցուն է դավաճանության փաստերով։ Պարսիկների, հույների, արաբների, սելջուկների կամ մոնղոլների բանակները մեզ նվաճելուց առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ »: Րաֆֆի

« Հայոց որդիք խլացած են,

Լսել չկամին քո օ՛րո՛ր,

Ստրկության ծանր լծի տակ

Ճնշվել կամին ամեն օր»: Րաֆֆի

«Այդ խոսքերը, ապացուցանել, թե կրոնքները և կրոնական պաշտոնյաները կարող էին խլել ազգերից նրանց արիությունը և նրանց քաջությունը և ընդհակառակը՝ կարող էին ոգևորել ազգերը դեպի քաջագործություններ: Բայց երանի՛ այն ազգին, որի կրոնքը քարոզում է այդ վերջինը….»: Րաֆֆի

« Բայց ես չեմ կարծում, թե հայերն այնպես քաջությամբ կարողանային կռվել, եթե կռիվը լիներ հայրենիքի և ազգի ազատության համար: Բայց այնտեղ թշնամին սպառնում էր նրանց կրոնքի կորուստը, և կրոնասեր հայերն իրանց հավատքի համար զոհեցին այնքան շատ տղամարդիկ.»: Րաֆֆի

« Ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով »: Գարեգին Նժդեհ

« Հայերի վիճակը խիստ նման է անառակ որդու առակին, նրանք թողին իրանց հոր տունը, իրանց հայրենիքը, և ցրվեցան օտար աշխարհներ, և պանդխտության մեջ՝ նրանց մեծ մասը մյուս ազգերի անդնդին կուլ գնալուց հետո, մնացածների վիճակը տեսնում ենք. նրանց օրը միշտ սև կլինի մինչև կրկին չդառնան դեպ իրանց հոր տունը և նորոգեն իրանց բաժանված ուժը և զորությունը »: Րաֆֆի

« Մենք չունենք ազնվականություն, առաջնորդներ, ղեկավարներ։. Մեր ունեցածը վաճառականություն ու հոգևորականություն են Վաճառականությունն աղբ է, իսկ հոգևորականությունը միշտ դեմ է անհատի ազատությանը։ Նրանք, ովքեր պատասխանատու են մեր անվտանգության համար, հանցագործ ավազակախումբ են »: Րաֆֆի

« Մեր պատմությունը լեցուն է դավաճանության փաստերով։ Պարսիկների, հույների, արաբների, սելջուկների կամ մոնղոլների բանակները մեզ նվաճելուց առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ »: Րաֆֆի

« Դուք արժանի՜ եք ձեր վիճակին, որ ինքներդ եք պատրաստել ձեր համար․․․ Նա մեղավոր չէ, որ այրում է և մորթում է․․․ Կամ մահ և կամ կյանք․․․ »: Րաֆֆի

« Մեր կրոնավորները, մեր վանական աբեղաները, որոնք պետք է ջերմ հավատքի և եղբայրասիրության օրինակ տային ժողովրդին, որոնք պետք է վառեին նրա մեջ սիրո ու միաբանության ոգին,― իրանք ավելի ևս երկպառակության սերմեր են ցանում։ Դրանք՝ միայն փարիսեցու կեղծավորությամբ, միայն արտաքին բարեպաշտության դիմակով խաբում են ժողովրդին, բայց ներքուստ են՝ սնափառ, պատվասեր, քան թե աստվածասեր։ Իրանց՝ աշխարհի վայելչությունից անջատված և մարդկային հասարակությունից հեռացած ձևացնելով, վանքերի խուլ պատերի մեջ վայելում են ամբողջ աշխարհը »: Րաֆֆի

« Ո՜վ հայրեր, ո՜վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանանց չէին հափշտակի… Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրա՜նք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրա՜նք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ մանիա այրը` ճգնելու…

Ո՜վ Հայոց հին աստվածներ, Ո՜վ Անահիտ, Ո՜վ Վահագն, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ…»: Րաֆֆի

« ՄԵԶԱՆՈՒՄ ՄԻ ՏԵՍԱԿ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐ ԿԱՆ, ՈՐԸ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՅԻ ԲՈԼՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԱՔՑՆԵԼ ԻՐԵՆՑ ՓՏԱԾ ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ »: Րաֆֆի

« Բայց մինչև երբ. Պիտի ծածկենք մեր կեղտերը։ Դա նույնը կլիներ, ինչպես մի հիվանդ ամաչելով թաքցներ այն վերքերը, որոնք օրըստօրե ավելի փտելով, նեխելով վարակումեն մարմնի ամբողջ կազմվածքը..»: Րաֆֆի

« Տգիտությունը ներքին թշնամու կերպարով իր սև գործն է անում և

շարունակելու է անել, քանզի թշնամու այդ տեսակը կենսունակ է այնտեղ, որտեղ պարարտ հող կա իր համար »: Հովհաննես Թումանյան

« Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի, որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի »: Հովհաննես Թումանյան

« Անգիտությունը, ասել է, թե սեփական ինքնությունը և օտարինը չճանաչելը, մի մութը դրություն է, իսկ ամեն չար բան մութիցն է ծնվում »: Հովհաննես Թումանյան

« Ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում և փչանում: Սա է բնության օրենքը »: Հովհաննես Թումանյան

« Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, հայ մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում »: Հովհաննես Թումանյան

« Արդ` եթե ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության

առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է չարացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք… ճանաչենք մեր դժբախտությունը… Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած »: Հովհաննես Թումանյան

« Կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է ճանաչել, գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն վաղուց ասված է, կնշանակի` ստեղծել »: Հովհաննես Թումանյան

« Ճշմարիտն էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությամբ »: Հովհաննես Թումանյան

« Ասել է, թե ներքին թշնամուց պետք է ազատվել այնպես, ինչպես ծովն է ինքնամաքրվում` հորձանք տալով և ափ նետելով այն ամենը, ինչը խորթ է իր ներքին բաղադրությանը և դրսից է պարտադրված, այդպես նաև աչքն է ինքնամաքրվում արցունքով և այդ ինքնամաքրումն է գոյատևելու թիվ մեկ նախապայմանը »: Հովհաննես Թումանյան

« Մամուլ կա: « Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է´լ հայհոյանք, է´լ զրպարտություն, է´լ ափաշկարա սուտ, է´լ չարախոսություն, կեղծավորություն: Նեղ թայֆայականությունը ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ »: Հովհաննես Թումանյան

« Հրապարակախոսի համոզմամբ մամուլը « փոխանակ սպանելու, քանդելու, ջլատելու » պետք է ուժ տա և կենդանացնի հասարակությունը, միշտ առանձնանա «պայծառ հայացքով և ազնիվ, բարյացկամ վերաբերմունքով դեպի հայ մարդը …»: Հովհաննես Թումանյան

«…Չի ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ հասկանալ ու պահանջել գիտի, որ թույլ չի տալ իրեն հետ ամեն բան խոսել և ամեն ձևով խոսել »: Հովհաննես Թումանյան

« Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր » Գարեգին Նժդեհ.

« Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն »: Գարեգին Նժդեհ

« Հաղթականը կուսումնասիրի իր հաղթանակի պատճառները` վաղը ևս հաղթանակելու համար, պարտվածը կանդրադառնա իր պարտության պատճառներին` վաղը նրանցից խուսափելու նպատակով »: Գարեգին Նժդեհ

« Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք « աշխարհում են, բայց աշխարհից չեն »: Գարեգին Նժդեհ

« Դժբախտություն է, սակայն, երբ դաստիարակիչն ինքը ևս կարիք ունի դաստիարակության »: Գարեգին Նժդեհ

« Կյանք վատնեցին առանց հոգեպես վառվելու և մի հատիկ կայծ վառելու իրենց շրջապատի մեջ »: Գարեգին Նժդեհ

« Եվրոպական խոսքեր, ասիական արարքներ: Եղել է այդ տարրը, և շարունակում է մնալ տկարը, անփառունակն ու ամոթալին մեր պատմության մեջ՝ այն ամենը, որ հաճախ հեշտացրել է օտար տիրապետությունը Հայաստանում »: Գարեգին Նժդեհ

« Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ` հոգով թզուկներիդ, դարձնի կատարյալ մարդ, պարտվողականության այն ցավագար ոգու, որի նյութած վատության պատճառով դարերով օտարի լուծն ու ամոթն է եղել մեր ժողովրդի բաժինը »: Գարեգին Նժդեհ

« Թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները »: Գարեգին Նժդեհ

« Մեր բարյացակամ չեզոքության դեպքում իսկ, եթե դա, կրկնում եմ, նույնիսկ հնարավոր լիներ, թրքությունը պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այն ձևով, ինչպես որ վարվեց »: Գարեգին Նժդեհ

« Հաղթականը կուսումնասիրի իր հաղթանակի պատճառները` վաղը ևս հաղթանակելու համար, պարտվածը կանդրադառնա իր պարտության պատճառներին` վաղը նրանցից խուսափելու նպատակով »: Գարեգին Նժդեհ

« Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն:»: Գարեգին Նժդեհ

« Այդ տարրերի մեջ տգիտության հետ զինակցած է վատությունը »: Գարեգին Նժդեհ

« հա՛յ երիտասարդ՝ սպանիչը կեղծիքի, ճշմարտությունը, որով զինված, դու աննահանջ կռվի պիտ դուրս գաս տգիտության ու վատության դեմ »: Գարեգին Նժդեհ

« Վե՛րջ կեղծիքի թագավորությանը մեր կյանքում, որ բազմիցս փորել է հիմքերը մեր ազգային գերիշխանության և կործանել այն: Թագավորող կեղծիքի երեսից հալածական է ճշմարտությունը մեր իրականությունից »: Գարեգին Նժդեհ

« Չկա՛, ճշմարտություն չկա՛ մեր կյանքում, և դրա համար էլ այնքան անլույս ու անհույս է մեր կյանքը, դրա համար էլ այնքա՜ն տգեղ են մեր բարքերը, այնքա՜ն խոպան մեր հոգիները: Չկա ճշմարտություն, դրա համար էլ ներքին համերաշխությունը շարունակում է մնալ որպես սնամեջ խոսք, դրա համար էլ մտքի, զգացումի, ոգու աղքատությունն այնքա՜ն աղաղակող է մեր ազգային կյանքում: Չկա՛ ճշմարտություն, և դրա համար էլ մեր ժողովուրդի մի մ ասը Մետերլինգյան կույրերի նման մոլորված է « տգիտության անտառում »: Գարեգին Նժդեհ

« Տե՛ս, հայրերդ իրար ավելի են ատում, քան արտաքին թշնամուն »: Գարեգին Նժդեհ

« Տե՛ս, թե ինչպիսի՜ մոլեռանդությամբ նրանք ազգային գործիչների մեծագործությունները սառույցի, իսկ սխալները մարմարիոնի վրա են քանդակում: Իսկ նրանց կեցվա՞ծքը. ծառայական` օտարի, ամբարտավան` հայ մարդու հանդեպ: Իսկ իրենց հոգևոր ծուլությունն ու չքավորությունը սքողելու զավեշտական ճիգե՞րը: Իսկ սրանց նյութակրոն վարդապետությո՞ւնը, որ մարդկային կյանքը համարելով մի օրվա ճամփորդություն՝ հորդորում է` « կե՛ր, խմի՛ր, խնդա » աշխարհի՝ ազգիդ ցավերը թողնելով ուրիշներին »: Գարեգին Նժդեհ

« Պատմության դառնադառն դասերից չխրատված, ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով »: Գարեգին Նժդեհ

« Կարսի ամոթը Հանրապետական կառավարությանը չէ միայն, այլ` ողջ հայ ժողովրդինը: Չափվում են, բախվում բանակները, բայց հաղթում կամ պարտվում են ազգերը, ցեղերը : Կա երրորդ կեղծիքը, որին « պաշտոն և ժամերգություն » է կատարում քո անդարձ, անապաշխար հայրերի որոշ մասը. դա մեծ կեղծիքն է Կարսի մասին:

Տարիներ են անցել Կարսի անկման օրից, տարիներ, և … այդ բերդի շուրջը տեղի ունեցած ողբերգության մասին հրապարակում կա ամեն ինչ, միայն ոչ ճշմարտություն: Մի նշանախեց անգամ: Շատ բան գրվեց, ավելի շատ խոսվեց, և դեռ գրում են, խոսում Կարսի անկման պատճառների մասին, բայց ոչ ճշմարտությունը երևան հանելու մտահոգությամբ:

Հայաստանի կառավարության անհեռատեսությանն ենք պարտք Կարսի անկման համար:

Պատերազմը դիվանագիտորեն կազմակերպված չէր,– ասացին և ասում են ոմանք,– Զինվորական նախարարի ապիկարության երեսից ընկավ Կարսը, որովհետև զորք չկար, որովհետև եղածը զորք չէր:

Կարսը թշնամուն հանձնեց բարձր հրամանատարության անճարակությունը` զորք կար, բայց կռվեցնող չկար:

Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն:

Այդ տարրերի մեջ տգիտության հետ զինակցած է վատությունը:

Ընդունել ճշմարտությունը հանրապետական բանակի անհաջողության մասին, պարզել Կարսի անկման իսկական պատճառները, կնշանակի պատասխանատվության բաժին ընդունել:

Ճշմարտությունն ընդունողը առաքինություն պիտ ունենար զբաղվելու ինքնաուղղումով՝ վաղը իր աղետաբեր սխալներն ու պակասությունները չկրկնելու համար:

Իսկ ինքնաուղղումը պահանջում է մտքի և հոգու ճիգեր՝ մի բան, որ այնքան էլ հաճելի չէ հոգեպես ծույլերի և նյութականացածների համար:

Իմաստությունը չէր, որ նրանց հեռու էր պահել ազատագրական պայքարից, այլ` փոքրոգությունը: Հին ծանոթ դասալիքներն են դրանք, որ միշտ էլ փորձել են փիլիսոփայել ու արդարացնել իրենց փախուստը ազգային պարտականություններից »: Գարեգին Նժդեհ

« Միևնույն մարդու մեջ չեն ապրում միաժամանակ ստրկամիտն ու ազա-տատենչը: Նա կամ մեկն է կամ մյուսը »: Գարեգին Նժդեհ

« Հոգեպես ծույլերն են ստեղծել դժվարին ու անկարելի խոսքերը »: Գարեգին Նժդեհ

« Դժվարանո՞ւմ ես հարգել քեզ, բարոյապես կորած ես արդեն: Զո՞ւրկ ես ինքնահարգանքի և ինքնատիրապետումի զորեղ զգացումներից, աշխարհն էլ ոչինչ չունի քեզ ուժեղ դարձնելու »: Գարեգին Նժդեհ

« Տանջանքն ու տխրությունը միշտ էլ հետևանք են վատառողջ մտքերի, որոնք ցույց են տալիս, թե անհատը հաշտ ու համերաշխ չէ իր խղճի հետ »: Գարեգին Նժդեհ

«Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից: Պատմության մեջ նախընթացը չունեցող մի ողբերգություն է խաղացվում Հայոց աշխարհում, մի արնոտ խաղ, որի գործող անձինք, որի դերակատարներն են բռնությունը, բռնության կենդանի գործիքները` հայ ժողովրդի տականքը, և բռնության զոհերը ինքը՝ հայ ժողովուրդը »: Գարեգին Նժդեհ

Մարդկային ազգը տառապել է և կտառապի իր տականքների երեսից:

Իրենց տականքները` ահա՛ ազգերի իրական թշնամին: Իրենց տականքները` ահա՛ ազգերի գոյությունը հաճախ և հաճախ դժոխքի վերածող ամենազորեղ ազդակը: Ազգորեն ու մարդկորեն ընկածներն են կարելի դարձրել ապերասան բռնակալությունը Ներոնների, Ցեզար Բորջիաների, Համիդների և նմանների »: Գարեգին Նժդեհ

 

Ժողովուրդները շարունակում են տառապել իրենց տականքների երեսից: Դեռ ժողովուրդների կյանքը շարունակում է մնալ մի արնոտ ողբերգություն, որի գործող անձինքը երեքն են` բռնությունը, սրա ծառաները և սրա զոհերը »: Գարեգին Նժդեհ

Միշտ էլ, երբ քաղաքական իրերի դժբախտ բերումով օտարն է իշխել Հայաստանում, համարձակ գլուխ է բարձրացրել մեր ժողովրդի տականքը` ազգորեն հերձվածողը, հոգով ստրուկը, տկարը, սեղմ ասած` ազգային ինքնագիտակցության և ինքնահարգանքի զգացումից զուրկ ցանցառության տարրերը: »: Գարեգին Նժդեհ

« Քո մեջ մի գանձարկղ կա անբավ ու անհաշիվ հարստությամբ, բայց դու չես օգտվում նրանից, որովհետև քեզ պակասում է այդ արկղի ոսկե բանալին` ինքնաճանաչությունը »: Գարեգին Նժդեհ

« Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն » : Գարեգին Նժդեհ

« Թշնամուն մի հանցանք ներել ` նշանակում է նորե՛րն արտոնել »: Գարեգին Նժդեհ.

« Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա »: Գարեգին Նժդեհ

« ՉԿԱՆ ԱՆՏԱԿԱՆՔ ԱԶԳԵՐ, ԲԱՅՑ ՀԱՅ ՏԱԿԱՆՔԸ ԿՄՆԱ ԱՆՄՐՑԵԼԻ » : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

« ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԶԻՆԱԿԻՑ Է ՈՒ ԵՂԲԱՅՐ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ » : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

« ՄԻՆՉԵՒ ՈՐ ՉԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՍՊԱՆԵԼ, ԱՆԿԱՐԵԼԻ Է, ՈՐ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ ԱԶԱՏՎԵԼ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ » : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

« Կընկնեն, կպարտվեն, կմեռնեն ժողովուրդները, երբ կթունավորվեն անասնացող նյութապաշտությամբ, երբ նրանց մեծամասնությունը իր Աստվածը կդարձնի անձնական կաշին, երբ կժխտի այլասիրական ամեն տեսակի պարտականություն և վախով ու անվստահությամբ կնայի իր ապագային » :ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

« Ունեինք աչք… ու չուզեցինք տեսնել։ Երբ տեսանք.., չուզեցինք հավատալ… Մորթվում էինք, բայց չեինք ուզում սովորել ողջ մնալու ճամփան »: Շահան Նաթալի

« Սուտ է այն լուսավորունը, որ պիտի լինի օտարի լեզվով։ Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից։ Նրաեց զավակները անունով միայն կլինիև հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրելյուր Յուրանց վրա։ Ուրեմն խելամիտ եղեք, թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն »: ՄԻՔԱՅԵԼ Նալբանդյան

« Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թէ կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար »: Միքայել Նալբանդեան

« Հպատակ » ազգը օտար պետության մեջ նոյնիսկ ամենից աւելի ազատամիտ ու լայնախոհ պետութեան մեջ անխուսափելիօրէն մնալու է զրկուած սնունդից »: Հովհաննես Քաջազունի

« Ազգերը անմահական չեն, Եթե մի ազգ մեռնի, պատճառը իր իսկ ներսից է »: Հովհաննես Քազազնունի:

(Ընդհակառակը, պետք է սովորել երբեք և ոչ մի բանի դեմ չտրտնջալ, այլ դրա փոխարեն աշխատել նեղության պատճառը մեջտեղից հեռացնել: Ծույլ ու անզոր մարդը ճանճի շիթելու դեմ էլ է տրտնջում, փոխանակ լռությամբ ձեռքը բարձրացնելու և նրան քշելու:

Մի ժողովուրդ, որ մոտ հազար տարի ապրել է ստրկական կյանքով, չի կարող ծնել այնպիսի որդիք, որոնք ազատ մտածելու հետ միասին՝ կարողանային նաև ազատ գործել:

Ազատամտության գլխավոր հատկանիշն այն է, որ, նախ՝ ներողամիտ աչքով նայես ընկերոջդ թերության ու սխալանքների վրա, երկրորդ՝ ցանկանաս, որ նա ևս վայելե այն բարիքները, ինչ-որ դու վայելում ես կամ կցանկանայիր վայելել, և երրորդ՝ որ նրան էլ իրավունք տաս խոսելու կամ գործելու այնպես, ինչպես որ դու ես խոսում կամ գործում: Բայց ձեզանից քանիսի մեջ կարելի է գտնել այսօրինակ ազատամտություն : Թուրքը մի առած ունի, որ ասում է՝ «կաթի հետ մտածը՝ հոգու հետ դուրս կգա»: Այս ճշմարտության մենք հանդիպում ենք ամեն քայլափոխում, թե ինչպես՝ բացատրեմ: Մեր խոսքն ու գործը, առհասարակ, չեն հարմարում իրար: Խոսքն առաքինական է, գործը՝ մոլեկան: Ներբող ենք կարդում ազատամտության և արդարության համար, բայց առանց խղճահարվելու բռնանում մեր մրցակցի վրա և կամ ընկերի իրավունքը հափշտակում: Դրվատում ենք գութն ու բարեգործությունը և, սակայն, առանց ամաչելու, հանում մեր եղբոր վերջին շապիկը, առարկելով թե՝ դա մեզ է պատկանում: Ինչո՞ւ է այս այսպես նրա համար, որ « կաթի հետ » միասին ստրկության, բռնության և անարդարության շատ սաղմեր են մտել մեր արյան մեջ, և նրանք միայն մեր « հոգու հետ պիտի դուրս գան »: Մուրացան

«.Մի աշխատիր արդարանալ: Դրանով միայն ծանրացնում ես հանցանքդ »:

Մուրացան

«. Հիմի է՞լ լռենք, մարդիկ ի՞նչ կասեն,

Երբ մեր տեղ քարինք, ապառժք խոսեն,

Չե՞ն ասիլ, որ Հայք արժանի էին

Այդ ըստրկական անարգ վիճակին:

Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը լավ գիտենք,

Մինչև ե՞րբ լռենք »: Ռաֆաել Պատկանյան

«. Մէկին հազար ձի և ջորի,

Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.

Մէկին հազար դեկան ոսկի,

Մէկին ոչ փող մի պըղնձի.»: Ֆրիկը

«. Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց,- լոկ ոսկուց- վախից հարգ են մատուցում,

Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում և քեզ հարվածում »:

Ի՞նչ է օրենքը, — մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,

Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան »: Ավետիք Իսահակյան

«.Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝

Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով.

Եվ մուրացկի պես փշրանքի համար

Ծարավ ու նոթի կանցնեք ծովից  ծով։»: Ավետիք Իսահակյան 1903թ.

Թշնամի մի փնտրեք ներսում. Սերժ Սարգսյանի 7 խորհուրդները

2016-11-26

«Ի՞նչ կա զարմանալու, գազավիկներն են, գազ են տալիս, գազ ». Սեյրան Սարոյան Նոյեմբեր 26 2016

fb_img_1485084230923

ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՍՓՌՎԱԾ ԵՒ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՅԵՐԸ

«Մի  աշխատիր  արդարանալ:  Դրանով  միայն  ծանրացնում  ես  հանցանքդ »:

ՄՈՒՐԱՑԱՆ

 

Մենք՝ հայերս սիրում ենք անընդհատ բարձրաձայնել ու կրկնել, որ այս հայտնի մարդու պապը կամ տատը, հայրը կամ մայրը հայեր են եղել: Օրինակ՝ սիրում ենք շեշտել, որ Նապոլեոնի տատը հայ էր, Սուվորովինը՝ նույնպես, Լեոնարդո Դա Վինչիի, Ջուզեպպեե Վերդիի, նույնիսկ Պուշկինի ու Գարիբալդիի տատերն էլ են հայեր եղել:

Լավ, ասենք թե հայեր են եղել, ի՞նչ կարիք կա անընդհատ կրկնել, ամեն վայրկյան հիշել այդ մասին ու խանգարել նրանց հավիտենական անդորրը:

Սակայն դա հարցի մի կողմն է, իսկ ինչո՞ւ երբեք հարց չենք տալիս, թե այդ ճանաչված հայի ծնողները կամ պապերը ինչու՞ են հայտնվել օտարության մեջ, կամ արդյո՞ք չեն ցանկացել թաքցնել իրենց ազգությունը:

Մի կարծեք, թե ես փորձում եմ նույնիսկ դարեր անց, քննադատել կամ դատապարտել նրանց: Այն փաստագրությունը, որին ծանոթ ենք բոլորս թույլ է տալիս եզրակացնել այն, ինչ եղել է: Նախքան շարունակելը մեր բացահայտումները, կցանկանայի հիշեցնել որոշ մարդկանց, որ ինձանից հայրենասեր ու ազնիվ չլինեք, հայրենասիրությունը կուրծք ծեծելու ու ամբիոններից բարձր ճառելու մեջ չէ, ցանկացած մարդ, երբ համարձակվում է խոսել հայրենիքի ու հայրենասիրության մասին, թող հիշի իր արարքները ու կատարած գործերը , վերլուծի ինքն իր մեջ, հետո նոր՝ փորձի հայրենասեր երևալ: Դա վերաբերվում է Լատինատառ Հայրենասերներին, որոնք իրենց տգիտությունը ցուցադրում են մեկնաբանությունների տեսքով:( « Հայրենագիտությունը, գլխավոր ուսմունք է այն անձանց համար, ովքեր նվիրվում են ծառայել հայրենիքին… Հայրենասիրությունը սկսվում է հայրենագիտությունից »: Րաֆֆի ) Այս մեջբերումը գրեցի միայն նրա համար, որ այս բացահայտումը կարող է նորից դժգոհություն առաջացնել ԴԺԳՈՀՆԵՐԻ մոտ, որպեսզի հերթական անգամ աղաղակեն իմ՝ Ադրբեջանի գործակալ լինելու փաստը: Սակայն իմ խելամիտ բարեկամներն արդեն ծանոթ են ինձ և դժգոհների արտահայտած կարծիքները չեն կարող ազդել նրանց վրա, ու թշնամաբար տրամադրել իմ հանդեպ: ճշմարտությունը հենց այն կարևոր հատկանիշներից է, որը փորձելու եմ ներկայացնել իմ ընթերցասեր բարեկամներին: Հայ լինել, չի նշանակում լինել քրիստոնյա, ինչպես մեր սևասքեմ սատանաներից մեկն հայտարարել էր՝ Հայ չի նշանակում խոսել հայերեն, կամ երգել ու պարել հայերեն, Հայ նշանակում է լինել Մարդ: Մի զարմացեք, որ « Մարդ » բառը շեշտում եմ, ցավոք սրտի շատերը մարդ ծնվում են, բայց սատկում են որպես անասուն: « Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ »: -Հովհաննես Թումանյան Մարդու և Անասունի միջև տարբերությունը գրել եմ նախորդ գրքերում, միայն հիշեցնեմ, որ մարդը օժտված է Բանականությամբ: Իսկ Հայ ՄԱՐԴՈՒ բանականությունը վաղուց կասկածի տակ է դրված: Այդ պատճառով՝ Մարդու ու հայի միջև տարբերությունը փորձեք տեսնել ինքներդ: Ինչպես ասացի, ՀԱՅԻ իսկական տեսակը իր որակական հատկանիշներով վաղուց և մասամբ Ոչնչացման եզրին է: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ զտարյուն Հայի տեսակը չի կարողանում ընդունել այն փաստը, որ ինքն ապրում է Տգետների ու Ապուշների մեջ, որոնք իրենց համարում են ՀԱՅ: Եթե հաշվի առնենք որ իսկական Զտարյուն ու Ազնվազարմ հայերը՝ Հ. Թումանյանը, Չարենցը, Իսահակյանն ու Սևակը Գարեգին Նժդեհն ու Անդրանիկը ( Նրանց շարքը բավականին մեծ է և դժվար կլինի բոլորին թվարկել անուն առ անուն: Իհարկե իմ մյուս գրքերում ես բազմիցս նշել եմ նրանցից շատերի անունները ) Հենց այդ Ազնվազարմ հայերն են, որ ցավով ու դժգոհությամբ գրել են ու նշել ԿԵՂՏՈՏԱՐՅՈՒՆ Հայերի մասին: Ինչպես ասում էր Գարեգին Նժդեհը ( « Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր » : (Գարեգին Նժդեհ. « Փնտրեք հայի սուրն այնտեղ որտեղ հայի արյուն է թափվել » : Րաֆֆի ) Կեղտոտարյուն հայերի մասին գրել են անգամ Մովսես Խորենացին ու Ֆրիկը, Նարեկացին ու Մխիթար Գոշը, Րաֆֆին ու Մուրացանը ներառյալ: Պատահական չէ մեր Մեծերի հնչեցրած անլռելի ազդակները՝ կեղտի ու աղբի մասին, որպեսզի մեր միջից մաքրենք այդ աղբը ու Բորոտը, այլապես դատապարտվելու ենք ու տառապենք այդ համաճարակից, որը կոչվում է ՎայՀայ... Բայց ինչ պես տեսնում ենք, նրանց բարձրաձայնած աղաղակն ու հնչեցրած ահազանգը մնացել է Ձայն Հանապազոր Անապատի… Այդ ներքին թշնամին՝ Դասակարգային հրեշն էր, տգիտությունն ու Կեղտարյուն աղբը, օտարին քծնելու մեր որակը: Ասացեք, թե ինչու մեր ՄԵԾԵՐԸ իրենց ամեն մի խոսքի ու բառի մեջ պետք է դնեին այդ աղբից ազատվելու բանաձևը: ( « Գողը որ տանից լինի, եզն երդիկից կհանե »: — « Ծառի որդը իրանից չլինի, հազար տարի կապրե»: — « Մեր գողն մեր տանից է, մեր որդն մեր ջանիցն է…»: Րաֆֆի )

Անցնենք մեր աշխատության կարևոր թեմային:

Ասենք օրինակ, ինչո՞ւ Հովհաննես Այվազովսկու հայրը կամ Ջուզեպպե Վերդիի կամ Նապոլեոն Բոնապարտի տատերը հայտնվեցին օտարության մեջ, այդպես ասած՝ Ղարիբության մեջ:

Ինչու չենք փորձում իմանալ հայրենիքից հեռանալու նրանց բուն պատճառները, կամ օտարության մեջ նրանց ապրելու մանրամասները: Ինչո՞ւ ենք ուրախանում, որ նրանք ՀԱՅ են… Գուցե նրանք չեն ցանկացել, որպեսզի հիշատակվեն, իրենք հայ լինելը կամ ազգությունը: Նորից եմ կրկնում, որ ես չեմ փորձում մեղադրել նրանց, քանի որ հանգամանքներից ելնելով ներկայացնում եմ փաստագրությունը: Այն ազդակ է, որը գալիս է լրացնելու ժամանակի Մեծերի խոսքը, ( « Կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է ճանաչել, գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն վաղուց ասված է, կնշանակի` ստեղծել »: Հովհաննես Թումանյան ) Որովհետև, այն ինչ ասել են նրանք, ավելի սոսկալի է, քան կարելի էր պատկերացնել:

Ինչպես ժողովրդական խոսքն է ասում, « Մարդը լավ կյանքից չի փախնում »: Այդպես ուրեմն, այն տատիկներն ու պապիկները, հայրերն ու մայրերը որոնք փախել են հայրենիքից և օտարության մեջ հաստատվել, դա փաստ է: Եթե հաշվի առնենք, որ Խելացի հայերը փախչում են ոչ թե վատ ու դժվար կյանքից, այլ տգետ ու ապուշ հասարակությունից ու մարդկանց ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ, կեղտարյունների ներկայությունից:

Ես իմ գրքերից մեկում՝ « Չարիքի Իշխանությունում »: գրել էի Հասարակության ու ժողովրդի միջև միջև եղած տարբերության մասին, որոնք առանձին բաներ են՝ անկախ նրանից, թե ինչպես են ներկայացված շատերի կողմից:

Շատերը, ովքեր հայրենիքից փախան սոցիալական ու տնտեսական ծանր պայմաններից ելնելով, ոչինչ չստեղծեցին, քանի որ ինչպես իրենք՝ Խոպանչիներն են ասում, « Իրենք երկրորդ սորտի մարդիկ են օտարի հողում »: Ճիշտն ասած, դա Տգիտության բանաձևերից մեկն է, քանի որ խոպանչիների մեծ մասը անգամ գրել կարդալ չգիտի, ուր մնաց թե գիրք կարդա: ( « Ի՞նչ անեն հայերը, ի՞նչ հող ածեն իրանց գլխներին, մի՜թե առանց ուսումի, առանց գիտության և առանց լուսավորության մարդ կարո՞ղ է կատարյալ մարդ լինել, յուր օգուտը ճանաչել, յուր վնասը հեռացնել, յուր ազգը սիրել և յուր հայրենիքը պաշտել »: Րաֆֆի ) Իսկ բարձրագույն կրթություն ստացած Խոպանչիների բարձրագույն կրթությունն էլ դեռ չակերտավոր է և հարցական:

Եթե տեսնենք պարզ աչքերով, կտեսնենք, որ խելամիտ ու գրագետ հայերը իրեն երբեք « ԵՐԿՐՈՐԴ ՍՈՐՏ » չեն համարում, անկախ նրանից, թե որ երկրում են գտնվում կամ ինչով են զբաղված: Խելամիտ հայի կրթությունն ու իմացությունը թույլ չի տալիս երբեք՝ իրեն արժեզրկել: Խոպանչիները, ովքեր սկիզբ են առել դեռևս Գրիգոր Լուսավորչի ժամանակներից, արտագնա աշխատանքով փորձել են իրենց հանապազորյա հացը վաստակել օտարության մեջ՝ զրկված լինելով հայրենիքից, ընտանիքից, անգամ սիրուց: Հենց նրանք են, որ օտարների մեջ իրենց զգացել են Երկրորդ Սորտի մարդ: Ես կասեի՝ ոչ թե պատկանում են Երկրորդ սորտի, ինչպես իրենք են նշում, այլ ամենավերջին՝ ստրուկից ավելի ցածր:

Նշանակում է՝ այդ տեսակն է, որը ոչինչ արժեքավոր չի կարող ստեղծել հասարակության ու շրջապատի համար, առավել ևս իրենց ընտանիքների:

Ինչ եք կարծում Շառլ Ազնավուրի կամ Ատոմ Եգոյանի պես հայերըը իրենց ինչու չեն համարում « Երկրորդ Սորտի » մարդ, չնայած որ նրանք օտարության մեջ են ծնվել և մեծացել: Որովհետև նրանք կարողացել են գտնել ամենակարևոր արժեքները, ստեղծել ու արարել… ՄԱՐԴ մնալու գաղտնիքը: ( « Ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով »: Գարեգին Նժդեհ )

Լուսավոր մարդկանց մասին գրել եմ իմ վերջին գրքերից մեկում, այնպես որ ավելորդ եմ համարում կրկնվել; Սակայն հիշեցնեմ, որ « Սասնա Ծռերի » տղաներից մի քանիսը՝ հանձինս Պավել Մանուկյանի ու Արարատ Խանդոյանի, այնքան պարզ ու մաքուր էին, լուսավոր, որ բավական կլիներ նրանց լույսը հասցնել Հանրապետության խավար ու խոնավ հյուղակներ:

Հովհաննես Այվազովսկու հայրը, որպես խելացի մարդ, նախընտրեց օտարության մեջ իր զավակներին կրթել ու դաստիարակել, քան թե հայրենիքում՝ տգիտության ու տխմար հասարակության մեջ բանտարկել: Ստրկությունից ու քաղցից ազատվելով՝ կարողացավ իրականացնել իր երազանքը: Հիշեցնեմ, որ Այվազովսկու հայրը ԽՈՊԱՆՉԻ չէր, որովհետև ինչպես ասացի խոպանչիները միայն աշխատում են որովայնի համար, մտավոր արժեքներ ստեղծողների վրա թքած ունենալով:

Անձնական փորձս հաշվի առնելով, բազմիցս հանդիպել եմ մարդկանց, ովքեր անգամ գիրք չեն կարդացել իրենց կյանքում, բայց բողոքավոր են ու դժգոհ: Նույնիսկ Ֆեյսբուքում են լատինատառ դժգոհում, անգրագետ մեկնաբանություններով փորձում են իրենց կարծիքը՝ հայտնել խելամիտներին փնովելով: Սոցցանցերում, Յութուբում չակերտավոր հայրենասիրութուն ցուցադրում: Վերջերս համացանցում աղմուկ բարձրացրած ,« Ամերիկահայ » Հայկ Նազարյանը, ով իբր վերադարձել էր « ՓՐԿԵԼՈՒ » հայրենիքը: Հետույքամտնուկ Արշակ Զաքարյանի պես տխմար, ով գովազդում էր նրա վերադարձը : Ու միանգամից տգետներըը այնպիսի ոգևորությամբ ու խանդավառությամբ սկսեցին տարածել տեսանյութերը և պատրաստվում էին դիմավորել նրան կարծես նա Նազենի Հովհաննիսյանի Մովսեսը լիներ՝ Կարմիր ծովով ուղևորությունից հետո: Այդ անգրագետ զանգվածն էր, երբևէ գիրք չկարդացած ու չտեղեկացված, անգամ չակերտավոր « Առաքյալների » մասին, որ գրել են մեր Մեծերը՝ Մուրացանը, Շիրվանզադեն, Թումանյանն ու Նար Դոսը: Իսկ Րաֆֆու ստեղծագործությունները ուղղակի գլուխգործոցներ են: ( « Տգիտությունը ներքին թշնամու կերպարով իր սև գործն է անում և շարունակելու է անել, քանզի թշնամու այդ տեսակը կենսունակ է այնտեղ, որտեղ պարարտ հող կա իր համար»: Հովհաննես Թումանյան )

Կցանկանաի մի փոքր շեղվել թեմայից:

Վերջերս Ֆեյսբուքում հայ մտավորականներից մեկը գրել էր, որ մենք ՀԱՅԵՐՍ հայտնի փիլիսոփաններ չունենք:

Սակայն այն, որ մենք չենք կարողանում տեսնել, դա փաստ է: ( « Ունեինք աչք… ու չուզեցինք տեսնել։ Երբ տեսանք.. չուզեցինք հավատալ… Մորթվում էինք, բայց չեինք ուզում սովորել ողջ մնալու ճամփան »: Շահան Նաթալի ) Հայ Փիլիսոփայական միտքն այնքան լուսավոր է ու բազմազան որ անգամ գերմանական փիլիսոփայությունը չի կարող մրցել: Կանտի ու Արթուր Շոպենհաուերի մտքերն ու խոսքը համարվում են համաշխարհային փոլիսոփայական մտքի գոհարներ, սակայն Գարեգին Նժդեհի ու Րաֆֆու խոսքերը բավարան են, որպեսզի խամրեցնեն այդ գոհարների փայլը: Անմրցելի է Խորենացու, Գոշի ու Այգեկցու փիլիսոփայական խոսքը:

Վերադառնանք մեր կիսատ թողած թեմային:

Ինչո՞ւ են մեր հայրենակիցները օտարության մեջ փորձել  թաքցնել իրենց ազգությունը:

Առհասարակ պահեր են լինում, որ ամաչում ես ( Անձնական փորձից եմ ասում ) որ ցանկանում ես լինել կիրգիզ կամ մոզամբիկցի, սակայն ոչ Հայ: Քանզի համատարած գաղջ շրջապատում տգետների մեջ քեզ զգում ես նվաստ ու հիմար: Այդ ժամանակ երանի ես տալիս Աֆրիկայի վայրի ցեղերին: ( « Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի, որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի »: Րաֆֆի ) Վստահ եմ, շատերն են ապրել նման զգացողություն, հանդիպելով մեր հայրենակիցների, ովքեր « Փայլել » են իրենց տեսակով: Այլմոլորակայինի են նմանվում մեր հայրենակիցներից շատերը, երբ վերադառնում են հայրենիք: Հենց օգանավակայանից սկսվում է այն « Բարի Գալուստը», որը ավելի շատ կտտանքների է հիշեցնում: Իրենց աչքերի տեսածն ու լսածը անհավանական է թվում: Ու սկսում են նզովքի խոսքեր շշնջալ քթների տակ, թե ինչու հայտնվեցին Երևանի փողոցներում:

Այդպիսի ապրումներ ես ունենում, երբ համացանցում դիտում եմ բարձր ամբիոններից հաչացող ՀՀՇ ական ոհմակի պարագլուխներին, Դաշնակցական ու բազմակուսակցական ենիչերիների քծնանքն ու կեղծավորությունը, ստոր, փոքրոգի խոնարհությունը: ( « Ողորմելի ժողովուրդ » Երկար և ձիգ տարիների բռնակալության հարկը և գերությունը բարբարոս իշխանների թրի տակ ոչինչ չեն կարողացել ավելացնել այդ ազգի հոգու մեջ, բացի մի կեղտոտ կեղծավորություն և մի ստոր, փոքրոգի խոնարհություն »: Րաֆֆի ) Զզվում ես ու ափսոսում, որ Հայ ես… Տեսնելով տգետ փնթի ու անատամ ամբոխին, ովքեր իրենց կուսակցական առաջնորդների ձեռքերն են համբուրում, հոտնկայս բացականչություններով ծափահարում, խոնհարվում են մինչև գետին ու նրանց ոտքի տակի հողն համբուրում… Հհասկանում ու ափսոսում ես, որ « Սասնա Ծռերն » իրենց կյանքը զոհաբերում էին այդ տեսակ աղբի համար: ( « Ազգերը անմահական չեն, Եթե մի ազգ մեռնի, պատճառը իր իսկ ներսից է »: Հովհաննես Քազազնունի ) Ու չգնահատված հերոսների ցավը փոխանցվում է քեզ, Խորենացու և Նարեկացու ողբի պես քո հոգին նույնպես սկսում է նզովել այդ անատամ ոհմակին, ով կոչվում է Հայ: Զզվանք ես ապրում, երբ Ծառուկյանի, Փաշինյանի, Արթուր Բաղդասարյանի, Օհանյանի ու Տեր -Պետրոսյանի նման տականքներն են ԱԶԳԱՅԻՆ հերոսի կոչումին արժանանում: ( « Թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները »: Գարեգին Նժդեհ ) Իսկ Քոչարյանի ու Սերժի մասին բացառապես ավելորդ է հիշել, ում ոտքերի տակ Փնթիների մի հսկայական բանակ է կանգնած, որը կոչվում է մեծամասնություն: Ու այդ փնթիների մեջ քեզ զգում ես կենդանի և ոչ՝ որպես Հայ: Ցավում ես, որ հասարակություն կոչված այդ ոհմակը ինչ-որ կապ ունի քո ճակատագրի ու քո ժողովրդի ապագայի հետ: « Հասարակության կարծիքը ակնհայտ սխալ կարծիք է, քանի որ մարդկանց մեծ մասը ապուշ են »: Էդգար Ալան Պո Այդպիսի ՉԱԿԵՐՏԱՎՈՐ « հասարակությանը » ես կանվանեի « Չհասարակություն »: Ու այդ Չհասարակության համար կարևոր արժեք է համբուրել իրենց տերերի ձեռքերն ու ոտքերը, սովալլուկ գովաբանությամբ ու խոնհարվումով համբուրել իր պարանոցին օղակ հագցնող ձեռքը: Ու նրանք գոհ են, սակայն պատրաստ են հոշոտել իրենց ազատության համար պայքարող հերոսներին ու արդարանալ իրենց մեղքը չզգալով երբեք: ( « Մեր բարյացակամ չեզոքության դեպքում իսկ, եթե դա, կրկնում եմ, նույնիսկ հնարավոր լիներ, թրքությունը պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այն ձևով, ինչպես որ վարվեց »: Գարեգին Նժդեհ ) Հիմա ասացեք խնդրեմ, բանականություն ունեցող հայը ինչպե՞ս կարող է իրեն համարել հայ, երբ այդ անատամ ոհմակը իրեն նույնպես համարում է հայ: Չհասարակության լոկոմոտիվը հանդիսացող ՄտաՎՈռականներն են, որոնք եղել են միշտ, բոլոր դարերում ու տզրուկի պես ժողովրդի արյունն են ծծել: ՄտաՎՈռականների ոհմակին ավելացնենք Սևասքեմ Չհոգևորականներին, որոնք երկրպարգում են Չարիքի իշխանության հարատևությունը: ( « Խեղճ հայեր, բավական չէ, որ ուրիշները կողոպտում են ձեզ, և ձեր գլխավորները, ձեր իշխանները՝ ձեր մարմնին ցեց են դարձել…»: Րաֆֆի )

ՈՒ հասկանում ես, որ դու ՀԱՅ չես կարող կոչվել:

Հիմա ինքներդ ասացեք, Այվազավսկու կամ Լեոնարդո Դա Վինչիի ՀԱՅ նախախայրերն արդյոք չե՞ն մտածել, թե իրենք ինչ կապ ունեն այդ Չհասարակության հետ, որը իրեն կոչում է հայ: Ահա նրանք էլ որոշում են ազատվել այդ Չհասարակությունից, որը կարող է լափել ոչ միայն իրենց, այլև իրենց զավակներին: Որոշում են ու հեռանում հենց այն կուսակցական տխմարներից, որոնց մասին աղաղակել են մեր Մեծերը; Նրանք նախընտրում են ապրել արժանապատիվ ու մարդավայել, ոչ թե Չհասարակությանը զոհ մատուցել իրենց զավակներին: ( « Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք « աշխարհում են, բայց աշխարհից չեն »: Գարեգին Նժդեհ ) Արդյոք մեկը այդ Չհասարակությունից հասկացա՞վ Արայիկ Խանդոյանի մոր վիշտը, ում զավակների կյանքը մատաղվում է այդ տխմար Չհասարակությանը: Փոխարենը գնահատելու՝ մեր աղբ հասարակությունը իր դահիճների ձեռքերն է համբուրում ու ձեռքի վրա տանում: ( « Այդ տարրերի մեջ տգիտության հետ զինակցած է վատությունը »: Գարեգին Նժդեհ ) Ազնիվ հայերը հեռանալով հայրենիքից, տառապանք ու դժվարություններ հաղթահարելով՝ փորձում են ստեղծել արժեքավոր ինչ-որ բան, սակայն երբեք չեն գանգատվում, իրենց չեն համարում « երկրորդ սորտ », որովհետև կարողանում են գտնել այն բացը թողած դատարկությունը ու լցնել այն հոգևոր իր հաջողություններով: Այդ հայերը կարող են միավորվել ու փոխել պատմության ընթացքը, սակայն ժամանակն ստիպում է մոռանալ միավորվելու ցանկությունը և ձուլվում են օտարներին: ( « Կյանք վատնեցին առանց հոգեպես վառվելու և մի հատիկ կայծ վառելու իրենց շրջապատի մեջ »: Գարեգին Նժդեհ ) Ու լինում է ոչ միայն մտավոր կորուստ, այլ ազգային մտքի ու գիտության: Օրերից մի օր, երբ հանդիպում ես որևէ հայի, ով Ռուսաստանում հպարտանում է իր քրեական անցյալով, Հայկական Մաֆիայի « ձեռքբերումներով », իր քցած ու թալանած զոհերի ճակատագրերը խորտակելով, և այդ ամենը պատմելուց նրա աչքերի փայլի ու հաճույքի բավականությունից հասկանում ես, որ դու ու քո նախնիները չեն կարող կապ ունենալ այդ ոչնչությունների հետ, փորձում ես խուսափել նման տգետների հետ հանդիպելուց, փորձում ես երեսդ շրջել ու ձևացնել, որ օտարական ես; Երբ Մոսկվայի մետրոյում հանդիպում ես հարբած, հայկական ժարգոնով հայ դեռահաս աղջիկների, որոնք հայհոյում են ամենավերջին լկտի հայհոյանքներով, իրենց վարքով աչքի զարնելով հասարակության մեջ, ամոթից ուզում ես պատռել գետինը և մտնել հատակը, և այդ պահին հասկանում ես, որ ամաչում ես քո ազգությունից ( « Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, հայ մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե որքան շատ չարություն կա մեր հոգում »: Հովհաննես Թումանյան ) Դրան գումարած Եվրոպական մի շարք երկրների խանութներում գողություն անող հայ կանանց ու աղջիկների խայտառակությունը, տղամարդկանց վարքն ու բարքը; Այդ ժամանակ հասկանում ես, որ դու ՀԱՅ չես: Երբ տեսնում ես Դուբայի ու Ստամբուլի հասարակաց տներում խարիսխ գցած հայ կանանց, « Կիսաբաց լուսամուտներում » բազմած Մեծապատիվ Փնթիներին, որոնք իրենց Փորձագետ են համարում ու ծաղրում « ՀԱՏԱԿՈՒՄ » հայտնված տգետ անատամ Չհասարակությանը, որոնց հենց իրենք դարձրին այդպիսին, հասկանում ես ու ափսոսում, երբ այդ աղբը տեսնում ես Սփյուռքի հայկական գաղթօջախներում, որոնք ոչ միայն ապականում են հայկական գաղթօջախները, այլև ապականում են հայի պատմությունը, նրա անունը, նրա մշակույթն ու ստեղծած արժեքները, նրա հերոսներին ու Մեծերին, այնժամ հասկանում ես որ օտարական լինելը նախընտրելի է: ( « Հպատակ » ազգը օտար պետության մեջ նոյնիսկ ամենից աւելի ազատամիտ ու լայնախոհ պետութեան մեջ անխուսափելիօրէն մնալու է զրկուած սնունդից »: Հովհաննես Քաջազունի )

Այդ անատամ տգետները կեղտարյունների տեսակն է, որ բարբարոս ցեղերի պես սմբակների տակ է տալիս ամեն արժեքավոր բան: Ոչնչացնում է մեր պատմական ու մշակութային կոթողները, ոչնչացնում մշակույթն ու արվեստը, ոչնչացնում է պատմության հերոսական էջերը, սևացնում լուսավոր ու հերոսական մարդկանց կերպարներն ու հիշատակը: Այդքանից հետո համարել քեզ այդ Բարբարոս Ոհմակի մի մաս, կարծում եմ անկարող ես: Միայն զգում ես, որ ցանկանում ես ի լուր աշխարհի գոռալ Տեյրանի հանրահայտ, սրտից բխող խոսքերը՝ մի խառնեք մեզ ձեր վայրի ցեղերին: ( « Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ` հոգով թզուկներիդ, դարձնի կատարյալ մարդ, պարտվողականության այն ցավագար ոգու, որի նյութած վատության պատճառով դարերով օտարի լուծն ու ամոթն է եղել մեր ժողովրդի բաժինը »: Գարեգին Նժդեհ )

Չարիքի իշխանությունում՝ Հայաստանում՝ ՉՀԱՅԵՐ-ից շատերը իշխանական բուրգի բոլոր շերտերում են՝ ներքևից մինչև վերև:

Եվ ինչպես կարող է բանականություն ունեցող մարդը, չտեսնել ՉՀԱՅԵՐԻ ապականած Չհասարակությունը, ովքեր իրար են հոշոտում, իրար հետ են կենակցում, իրար բերան են թքում ու իրար հետույք մտնում: ( « Տե՛ս, հայրերդ իրար ավելի են ատում, քան արտաքին թշնամուն »: Գարեգին Նժդեհ ) Եվ հենց այս կեղտարյուն հայրերին փոխարինելու են գալիս իրենց տգետ զավակները, որոնք ավելի են գերազանցում իրենց տգետ հայրերին:

Իզուր չէր, որ Գարեգին Նժդեհը կոկորդ էր պատռում, թե ամեն մեկիս մեջ մի գանձարկղ կա, հարկավոր է միայն գտնել այդ գանձարկղի ոսկե բանալին: Սակայն մեր ազգը ՏԳԻՏՈՒԹՅԱՆ փիլիսոփայությունն է որդեգրել և չի ցանկանում ընդունել ճշմարտությունը: ( « Քո մեջ մի գանձարկղ կա անբավ ու անհաշիվ հարստությամբ, բայց դու չես օգտվում նրանից, որովհետև քեզ պակասում է այդ արկղի ոսկե բանալին` ինքնաճանաչությունը »: Գարեգին Նժդեհ )

Չհայերի մի տեսակ էլ կա, դրանք « ԹԱԹՈՍՆԵՐՆ », են որոնց մասին գրել է Րաֆֆին: .« Չարիքի Իշխանություն», գրքում մանրամասն ներկայացված է այդ տեսակի մասին ՝ « Կեղտարյուն գրագետ փնթիները » հավելվածում: Սակայն Վիպասան Մարգարեն՝ Րաֆֆին իր պատմվածքների գրքում փայլուն է ներկայացրել Թաթոսներին: Որպեսզի ընթերցողին պարզ լինի, թե ովքեր են Թաթոսները, կառաջարկեի կարդալ Րաֆֆու պատմվածքները: Միայն նշեմ, որ Թաթոսները մեր ժամանակի Աշոտյաներն են ու Շարմազանովներն են, Փաշինյաններն ու Երիտ հանրապետականի բազմակուսակցական աղբը:

Այդ տեսակն է, որ գալիս է ոչնչացնելու առողջ սերունդ դաստիարակողներին: ( « Դժբախտություն է, սակայն, երբ դաստիարակիչն ինքը ևս կարիք ունի դաստիարակության »: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ )

Պատահական չէ, որ Չարիքի Իշխանության կուսակցական 2017թ. Վերջին համագումարներին մասնակցում էին ԲՈՒՀ -երի ամբիոնների ղեկավարներն ու դպրոցների տնօրենները: Հենց այդ Չհայերի տեսակն է, որ սերունդներին դարձնում են իրենց պես անուղեղ ու տգետ: ( « Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն »: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ )

Հիմա ասացեք, արդյոք ազնիվ Հայը կցանկանա, որպեսզի իրեն դնեն կշեռքի նույն նժարի վրա, ինչ Շմայսին ու Աշոտյանին, Հրանուշին կամ Տարոն Մարգարյանին: ( « Չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կմնա անմրցեկի » :  Գարեգին    Նժդեհ)

Այդպես էլ եղել է անցյալում… Հայրենիքից հեռացած Հայերից շատերը հենց այդ պատճառով են փորձել թաքցնել իրենց ազգությունը, որովհետև իրենց արժանապատվությունը թույլ չի տվել, որպեսզի այդ աղբին հավասարվեն: ( « Դուք արժանի՜ եք ձեր վիճակին, որ ինքներդ եք պատրաստել ձեր համար…․․․Թուրքը մեղավոր չէ, որ այրում է և մորթում է․․․ Կամ մահ և կամ կյանք․․․ »: Րաֆֆի ) Իսկ ցավալին այն է, որ ՈՉ ոք չի փորձել այդ աղբից ազատվել,,, Մեր բոլոր հեղինակները բարձրաձայնելով ու պայքարելով հեռացել են աշխարհից, ափսոսանքով, որ ՏԳԵՏ ու ԱՊՈՒՇ ազգ ենք, կարծում եմ, հասկացաք այս խոսքերի իմաստը, որոնք Մեծ Թումանյանի, Րաֆֆու, Նժդեհի ու Խորենացու խոսքերն են… ( Նրանցից շատերը դեռ այն են, որոնց կխարազաներ Նազովրեցու խոսքը` « ծույլ և նենգ ստրուկներ »: « Ազգերը ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից »: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ ) : Կարծում եմ, չեք փորձի այս բարձրարժեք խոսքերը վերագրել ինձ և պատիվ պահանջել ինձանից, քանզի խոսքը ճշմարիտ է: Ես նույնպես այս Ժողովրդի մի մաս եմ, սակայն ՄԵԾԵՐԻ պատգամն ավելի հասկանալի է ինձ, քան շատերին, այլապես նրանք կընդունեին ճշմարտության բանաձևն ու կյանքի նպատակը բամբասանքը չէր լինի, քան այն, որ դուրս գային փողոց ու միասին՝ իրենց ազգին առաջնորդող « Սասնա ծռերի » հետ պայքարեին հանուն իրենց իսկ արդարության, որպեսզի կարողանային վերագտնել իրենց ազգային պատկերը, որպեսզի Աստծո տված կյանքը ապրեին մարդավայել ոչ թե այն դարձնեին հավերժական դժոխք « Աստված լեզու է տվել, որ խոսե, խորհե, մտածե և յուր մտքերն արտասանե…»: Րաֆֆի Ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ Չարաբաստիկ Բորոտը իր մեջ է ու բուժվելու համար հարկավոր է ջանքեր գործադրել, ոչ թե « երկրորդ սորտի » վիճակում տառապել ու գանգատվել: ( « Արդ` եթե ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է չարացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք… ճանաչենք մեր դժբախտությունը… Ուրիշ ճանապարհ չկա. Ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած » : Հովհաննես Թումանյան )

Հայի աչքերից չպետք է պակասի արցունքը,

քանի դեռ տգետ են ու կեղծավոր:

Հայը պետք է հալածվի այնքան ժամանակ,

քանի դեռ չի կարողանում տարբերել

թշնամին՝ բարեկամից:

Հայը կմնա խավարում այնքան ժամանակ,

քանի դեռ ընթերցանության ու գրքի պակասը

թագավորում է իրենց հոգիներում:

Հայը կմնա միշտ ոտնատակ ու հալածված,

Օտարության ու գերության մեջ…

Քաին դեռ չի կարողանում գնահատել իր ունեցած արժեքները:

Հայը կմնա ստրուկ ու ողորմելի…

Որովհետև իր մեղքերի պատճառը փնտրում է ուրիշների մեջ:

Հայը կմնա Աստծո ու Արևի լույսից զրկված այնքան ժամանակ,

Քանի դեռ Աստծո ճշմարիտ խոսքը,

հոգու ազնիվ կանչը նրա սրտին խորթ է:

Հայերը կմնան միջնադարի տգիտության մեջ,

Որովհետև լույսի փոխարեն խավարն են պաշտում,

Հայերը կմնան կարոտ հայրենիքից ու սիրուց,

Արդարությունից ու Ազնվությունից զրկված,

Որովհետև Իմաստուն միտքն ու խոսքը նրան տհաճ է:

 

Գեհենի Առաքել 31.12.2016

 

« Ասել է, թե ներքին թշնամուց պետք է ազատվել այնպես, ինչպես ծովն է ինքնամաքրվում` հորձանք տալով և ափ նետելով այն ամենը, ինչը խորթ է իր ներքին բաղադրությանը և դրսից է պարտադրված, այդպես նաև աչքն է ինքնամաքրվում արցունքով և այդ ինքնամաքրումն է գոյատևելու թիվ մեկ նախապայմանը »:

Հովհաննես Թումանյան

« Հաղթականը կուսումնասիրի իր հաղթանակի պատճառները` վաղը ևս հաղթանակելու համար, պարտվածը կանդրադառնա իր պարտության պատճառներին` վաղը նրանցից խուսափելու նպատակով »:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

« Ապրի՛ր չմեռնելու, մեռի՛ր ապրելու համար: »:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

« Հոգեպես ծույլերն են ստեղծել դժվարին ու անկարելի խոսքերը »: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

« Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թէ կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար »: Միքայել Նալբանդեան

 « Աստված լեզու է տվել, որ խոսե, խորհե, մտածե և յուր մտքերն արտասանե… Աստված ստեղծել է մեր գլուխը ուղղաբարձ դեպ վեր, ամոթ է մեզ, երբ մենք, անասուններին հավասարվելով ընդունենք այդ անարգությունը, մեր գլուխը խոնարհեցնելով և ուրիշի ոտքի տակը տալով: Եվ աստված ինքը սառն աչքով է նայում այդ ցավալի տեսարանների վրա. Նա տեսնում է, յուր պատկերը շինել են անասուններին հավասար, բայց աչքերը խփում, երեսը շրջում, անց է կենում…»: Րաֆֆի

« Պետք է շարժել նրանց, հրել, պետք է կոպիտ վարվել մարդկանց հետ հենց նրանց ազատագրման բարիքի համար, ծակել նրանց աչքերը ճշմարիտով, ահավոր բռերով լույս նետել նրանց »: Վիկտոր Հյուգո

 https://youtu.be/FrbSgZgnjyY  «ՆՈԹԵՐ ԽՈՊԱՆԻՑ». ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՖԻԼՄԸ

murackanner

ԹԱԹՈՍՆԵՐԸ

 

Հարգելի ընթերցասեր բարեկամներ, ներկայացնում եմ Մեծ Վիպասան՝ Րաֆֆու պատմվածքներից մի քանիսը, որոնք անմիջական կապ ունեն մեր ժամանակների Չհասարակության  հետ:

ԹԱԹՈՍՆԵՐԸ  սրանք  մի  աղբ են,  որոնք ապականում են  ո՛չ  միայան  հայ ժողովրդի  պատմությունը՝ անցյալն  ու ներկան,  այլև ապականում են  եկող սերունդների  ու  ազգի  դիմագիրը: Այս տեսակն է, որ ԽԱՉԱԳՈՂԵՐԻ հետ ձեռք -ձեռքի տված հոշոտում են ժողովրդի մտավոր ու գաղափարական արժեքները:

 ԳԵՀԵՆԻ ԱՌԱՔԵԼ

ԿԱՐԴԱԼՈՒ  ԵՒ  ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ  ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵԼ  ՀՂՈՒՄԸ

  ՐԱՖՖԻ . ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

1

ԵՐՋԱՆԻԿ ԱՊՈՒՇՆԵՐԸ

« Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչև չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ »: Ջորջ Օրուել

Ճիշտ ասած հայ գրականության մեջ, ինչպես նաև բանավոր խոսքում օգտագործվում է « Երջանիկ Ապուշ » բառակապակցությունը, սակայն իմաստի վերաբերյալ որևէ բացատրություն չի տրվում: Այդ բացատրությունն հիմա ես կտամ: Երջանիկ ապուշները նրանք են, ովքեր « Ո՛չ խելք ունեն, ոչ մեղք »: Այսինքն իրենք մեղավոր չեն, որ լույս աշխարհ են եկել, իսկ խելքի մասին խոսելն ավելորդ է: Չնայած նրանց ծնունդն արդեն իսկ համարվում է Մեծ Մեղք:

Երջանիկ ապուշները զուրկ են ուղեղից, նրանց մոտ զարգացած է միայն տեսողական բնազդը, մյուս բնազդները իսպառ բացակայում են, դրա հետ մեկտեղ բացակայում է նաև չափի զգացողությունը: Երջանիկ ապուշները չգիտեն ինչու՞, և ինչի՞ համար, միշտ ուրախ են ինչ-որ հաջողությունների վրա, նամանավանդ ուրիշների, որոնք առհասարակ չկան, կամ գոյություն չունեն: Ուրախանում են, որ Հայաստանը թվացյալ « Ազատ Անկախ » է, ուրախանում են, որ թուրքերի լծի տակ չեն, ուրախանում են հայկական « Հզոր », բայց լապատկաներով զինված բանակի վրա, ուրախանում են Արամ Mp 3 -ի « տաղանդի » վրա, ուրախանում են, որ նախագահը շախմատի մասնագետ է, ուրախ են նաև Լֆիկի ու Սաշիկ Սարգսյանի հաջողությունների վրա: Ուրախանում են Սիրուշոյի « հայրենասիրական » տեսահոլովակների վրա, ով ժողովրդից գռփած փողերով ցոփ ու շվայտ կյանք է վարում արտասահմաններում: ( http://araratnews.am/հայաստանի-իրական-ավերման-հիմքը-դրեց-ռ/ Հայաստանի իրական ավերման հիմքը դրեց Ռոբերտ Քոչարյանը. Բնապահպան Օգոստոս 29, 2014 4:40 pm ) Երջանիկ ապուշների համար, ամեն ինչ վարդագույն է ու լուսավոր: Երջանիկ ապուշները Հրանտ Մաթևոսյանին համարում են տաղանդաշատ մտավորական, մոռանալով նրա չարագործ Վերժիկին, ուրախանում են Սպարապետով, չցանկանալով նույնիսկ լսել նրա գործած ոճիրների մասին: Ուրախանում են ԵԿՄ-ի զորավարի հարստությամբ, նրա չվճարած հարկերով, հաստագլուխ ու անճոռնի թուլեքով, ովքեր իրենց Փնթի հորից ժառանգել են տգիտությունն ու արյունամոլությունը: Այդ ապուշները չեն ցանկանում լսել, որ այդ փնթին ժամանակին Կռազի շոֆեռ է եղել, այն էլ՝ հանցագործ ու ոչ տառաճանաչ: Եթե նրա կենսագրության մեջ գրված իրավաբանի, փիլիսոփայի ու արվեստասերի մասնագիտություններն ու մնացած բարեմասնություններին էլ հավատանք, ապա նրան պետք է համարենք Սուրբ Գևորգ և աստվածացնենք: Իրականում մի ողջ Երջանիկ ապուշների բանակ հավաքված է ԵԿՄ- ում: Արդեն ինչպես ասել եմ Երկրապահ Կամավորական Միությունը Մանվել Գրիգորյանի սեփական Հարեմն է, որտեղ Երջոները Օրուելի ոչխարների նման անընդհատ կրկնում են « չորս ոտք լավ, երկու ոտք վատ »: Ի՞նչ եք կարծում, եթե երկրապահ են կոչվում՝ Տարոն Մարգարյանը, Լևոն Երանոսյանը, Կարեն Ավագյանը, Հրանուշ Հակոբյանը, Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, Հասմիկ Պողոսյանն ու անգամ Մամիկոն Խուրշուդյանը, ապա նշանակում է, որ այդ կառույցը ենիչերների ոհմակ է՝ ոչխարի ուղեղներով: ( « Մանվել Գրիգորյանը Հայ ժողովրդի տան ճրագներով ստեղծված բանակով է պաշտպանում մեր սահմանը »: Մամիկոն Խուրշուդյան 5-05-2016 12:40 ) Մնացած աղբակույտն էլ դեռ չհաշված, իրենց տիրոջ հրամանով պատրաստ են հոշոտել ցանկացածին: ( 2016/09/08 19:38 Երկրապահ ազատամարտիկները հակադարձում են Արշալույսի գյուղապետի արդարացումներին http://shamshyan.com/hy/article/2016/09/08/95001/ ) Երջանիկ ապուշներն ուրախանում են նույնիսկ գոյություն չունեցող երևույթների վրա: Դրանցից մեկն էլ Հայաստանի Անկախության 25 ամյակի առթիվ Երևանում անցկացրած զինվորական շքերթն էր: Մարդիկ հիշում են, որ նման շքեղ զորահանդեսներ եղել են ամեն տարի, սակայն 2016թ.- ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, սահմանին կանգնած զինվորները բահերով ու քարերով կռվեցին թշնամու դեմ: Սակայն Երջանիկ ապուշները կոպիտ ասած՝ Երջոները ուրախանում են, ինչ-որ « Իսկանդեր » հրթիռներով, որոնք իրենցից ընդամենը Կոյուղու խողովակ են ներկայացնում: ( Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Իսկանդեր»-ը նաև քաղաքական գործիք է Հայաստանի համար http://www.panorama.am/am/news/2016/09/28/Իսկանդեր-զենք/165019 8 28/09/2016  

http://www.1in.am/2035176.html Ռուսաստանից 200 միլիոնի զենք ենք ստացել, մի բան էլ ավելի. Ռուստամ Գասպարյան 2016-10-24 ) Եթե Չարիքի իշխանությունը 25 տարի միայն լափել և թալանել է, ինչպե՞ս կարող է հիմա հանկարծ վերափոխվել, դառնալ բարի ու ազնիվ: Այնքան տգետ են, որ չեն հասկանում ՝ վարչապետ փոխելով հնարավոր չէ փոխել երկրում որևէ բան, իսկ Երջոները մե՜ծ հույսեր են կապում ու ուրախանում են նորանշանակ վարչապետի դիզած միլիոնների վրա: Մոռանում են, որ իշխանություն զավթած գիշատիչների մոտ իսպառ բացակայում է չափի զգացողությունը՝ ինչքան լափում են, այնքան ավելի է գրգռվում ախորժակը: ( Պետք է խնդրեն, որ Ծառուկյանն այդ ծանրության տակ մտնի. Գագիկ Ծառուկյան https://www.youtube.com/watch?v=8RMY2ezb_T8 ) 211

Երջոները չգիտեն, որ « Իսկանդեր » հրթիռներ ունենալը դեռ քիչ է հզոր բանակ ունենալու համար, և դա էլ հարց է՝ մե՞րն է, թե մեզ տվել են ընդամենը ցուցադրության համար: ( « Սելֆի » անելու ու լուսանկարվելու համար: ) Ցանկանում եմ հատկապես ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում հիմնական կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները, համարվում են մեր սեփականը՝ հայկական, սակայն փաստացի պատկանում են այլ պետությունների: Ունենք ատոմակայան, որ մերը չէ, սակայն մենք ենք վճարում, շնչում արտաշնչում աղտոտված օդը և զազրելին այն է, որ արտադրվող էլեկտրաէներգիան մեզ՝ հայերիս ավելի թանկ են վաճառում, քան հարևան պետություններին՝ Թուրքիային ու Վրաստանին: Հետո ունենք « Գազպրոմ », որը նույնպես մերը չէ, և մատուցած ծառայություններն էլ ավելի թանկ է նստում մեզ վրա, որքան պետք է լիներ: Նույնը ՀԷՑ-ն ու երկաթգիծը, հեռահաղորդակցությունն ու ինտերնետը, ջրամատակարումը, օդանավակայանն ու անգամ սահմանային ծառայությունը, իսկ վերջում ավելացավ ևս մեկը՝ հակաօդային պաշտպանությունը: Ոչինչ մերը չի, այլևս ոչինչ չունենք, ծախեցին ինչ ունեինք և ինչ կարող էին, անգամ Հայկական բանակը գեներալներ չունի, որովհետև ինչպես Ջորջ Օրուելն էր ասում, բոլորը խոզեր են: Իսկ գերագույն գլխավոր հրամանատարի մասին խոսելն ավելորդ է: Հայկական բանակը հիշեցնում է 90 -ականների թալանված պահեստի, որտեղից թալանեցին ամեն ինչ, անգամ զինվորի կյանքն ու առողջությունը: Պահեստում մնացել են միայն անպիտան ու ժանգոտած պահեստամասեր: Մեր զրահատեխնիկան թալանված է ու ժանգոտած, առանց վառելիքի ու խնամքի: Ի՞նչ եք կարծում, արդյո՛ք այդ գեներալ կոչված հրոսակ-թալանչիները, պատրա՞ստ են մեծ գումարներ տրամադրել թանկարժեք « Իսկանդերները » պահելու, խնամելու և օգտագործելու համար, որոնք իրենցից մեծ գումարներ են պահանջում: Չեմ կարծում, որ Խաչատուրովի ու Օհանյանի նման ագահներն իրենց կանանց թանկարժեք ֆոտոսեսիաների հաճույքներից զրկեն և « Իսկանդերի » վրա գումար ծախսեն: Երևի գեներալադինոզավրերը տեղյակ չեն, որ « Իսկանդերների » վրա կան թանկարժեք մետաղներ՝ ոսկի ու պլատին: Ի՞նչ եք կարծում, ՊՆ հրեշները հո հիմար չե՞ն, որ թողնեն այդպիսի թանկարժեք մետաղները հրթիռների վրա: Այնպես որ, եթե ռուսները տված էլ լինեն այդ « Իսկանդերները », ապա չի բացառվում, որ մեկ ամիս հետո այդ հրթիռները դառնալու են մետաղի ջարդոն, կամ էլ ծախելու են որևէ երրորդ երկրի: Տեղին է հիշեցնել պատմական փաստերը՝ 1918 թվականին դաշնակներն անգլիացիների նվիրաբերած զրահապատ մեքենաներն ու սավառնակները վաճառեցին վրացիներին: Անգլիացիներն ապշած էին հայերի վրա, ինչպե՞ս կարող էր պատերազմող երկիրը զենք վաճառել մեկ այլ երկրի: Նույն բանը կրկնվեց Արցախյան պատերազմի ժամանակ, և դրան նախորդած տարիներին՝ 90- ականների վերջերին գեներալ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը Հայկական բանակի « Իգլա » տեսակի հակաօդային հրթիռները վաճառեցին չեչեն անջատողականներին: Մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ այդ հրթիռներով էր խոցվել ռուսական Սու-25 ռազմական օդանավը: Ռուսները նույնիսկ պատժամիջոցներ կիրառեցին հայերի դեմ, չնայած քավոր Վազգենը գործը փակեց ու մոռացվեց: ( « Երկրի քրեական օրենսգրքում չկա որեւէ հոդված, որին հանցակից չէր Վազգեն կեղտոտ ձեռքը »: Մտորումներ « Պազոլինի »-ից հետո » գրքից Արտյոմ Խաչատրյան ) Այնպես որ, չի բացառվում, որ « Իսկանդերները » կարժանանան « Իգլաների » ճակատագրին: Եթե պարզվի, որ « Իսկանդերները » ռուսները տվել են միայն շքահանդեսի ցուցադրության համար, որ իբր տեսե՜ք, մենք ունենք… Ապա վստահ կարող եմ ասել, որ ամեն առավոտ այդ « Իսկանդերների » կադրերը գովազդելու և ցուցադրելու են բոլոր հեռուստակայաններով: Մի քսան տարի կցուցադրեն ու նույն ոճով կշարունակեն թալանել բանակն ու ժողովրդին: Հետո կբարձրացնեն առաջին անհրաժեշտության ապրանքների գները և կհայտարարեն, որ փողերը « Իսկանդերները » լվանալու վրա են ծախսվել կամ « Իսկանդերների » վերանորոգումը շատ թանկ է: Այսինքն, իրենք գիտեն՝ ինչպես կոծկեն իրենց հանցանքները, մանավանդ որ ռազմական դատախազ Աղվան Հովսեփյանը փորձված մասնագետ է: Ճիշտ ասած, այդ զորահանդեսը Չարիքի իշխանության հերթական խեղկատակությունն էր, որով լավ էին զգում երջանիկները՝ այսինքն միայն իրենք: 25 տարի խաբել ու թալանել են ժողովրդին՝ հավաստիացնելով, որ իբր գերժամանակակից զինտեխնիկայով են սպառազինում հայկական բանակը, սակայն պարզվում է, որ հայկական բանակում հայ զինվորը պատերազմում է 80-ականների զենքով, վճարում է իր գրպանից՝ համազգեստի ու կոշիկների համար, անգամ ներքնաշորը գումարով ձեռք են բերում նույն զորամասի պահեստից: ( http://www.politik.am/մովսես-հակոբյանը-նոր-առանձնատուն-է-գն/ Մովսես Հակոբյանը նոր առանձնատուն է գնել, որն արժե 1 միլիոն դոլար 2016/10/21 ) Սուտն ու կեղծիքը, որ 25 տարի շարունակ քարոզվել ու փաթաթվել է ժողովրդի վզին, արդեն դուրս է գալիս ջրի երես, ինչպես 80- ականների զենքի պատմությունը՝ բացահայտվեց ապրիլյան պատերազմի շնորհիվ:    

Բազմիցս նշել եմ, որ Փնթի կռազի շոֆեռը « Վկաներ » է փնտրում, որպեսզի կեղծ ներկայացումներով հերոսացնեն իրեն: Անգամ զոհվածների ծնողներին է դիվադադար արել, Ղարաբաղի գյուղերի խեղճ ու անճար բնակիչներին, որոնք մի քանի հազար դրամի համար տեսախցիկների առջև ծախում են իրենց հոգիներն ու արժանապատվությունը, թալանչի Մանվելին հերոսացնում: Երկրապահներն ու քաղաքական աղբակույտը Մանվելին դարձրել են Մարշալ ժուկովին հավասար զինվորական: Նույն կերպ սպարապետին, Գերագույն գլխավորին, ով առհասարակ հերոսությունից անքան հեռու է, որքան մյուս ոճրագործները: ( « Էսօր ով հելնում ա Սերժի դեմ, ուրեմն հել- նում ա Վազգենի դեմ »: Մանվել Գրիգորյան 31/12/ 2014 https://www.youtube.com/watch?v=xQIop09E5Ts ) Նույն ծախված իշխանության պնակալեզները սկսեցին նույն հանգավորմամբ կրկնել, որ Արցախյան պատերազմում 800 հեկտար կորցրած տարածքը անպետք ու ոչ պիտանի հողեր են: Նույնիսկ Սփյուռքի ժամկետանց երջանիկներից մեկը՝ « Կալիֆոռնիա կուրիեր » թերթի խմբագիր, ամերիկահայ Հարութ Սասունյան: ( « Կալիֆոռնիա կուրիեր » թերթի խմբագիր, ամերիկահայ Հարութ Սասունյանը Սերժ Սարգսյանին անփոխարինելի է համարում, իսկ ժողովրդին՝ քաղաքական հասունությունից զուրկ. http://www.7or.am/am/news/view/114305/ Սեպտեմբեր 25, 2016 ) Ռոբերտ Ամիրխանյանն ու Ռադիկ Մարտիրոսյանը, որոնց համար ոչ միայն 800 հեկտարն է քոսոտ, այլ մեր ողջ հայկական տարածքները: ( http://www.aravot.am/tag/ռոբերտ-ամիրխանյան/ Ռոբերտ Ամիրխանյանը խոստանում էր « Սասնա Ծռերին » ) Հիմա էլ պնակալեզները նոր քարոզարշավ են սկսել Իսկանդերների պատկանելության խնդրի շուրջ՝ զենքը համարելով իրենցը: Ապրիլյան պատերազմից հետո բոլորը միաբերան աղաղակում էին, որ պատերազմը մեզ միավորեց, դարձրեց մեկ բռունցք, իբր իշխանությունները սկսեցին դասեր քաղել և խելքի գալ: Սակայն, ինչպես տեսնում ենք ընդամենը մի քանի ամիս անց, մոռացվեցին բարձրագոչ ճառերն ու Ապրիլյան պատերազմի վիրավոր ու հաշմանդամ դարձած զինվորներին ու նրանց առողջության հետ կապված խնդիրները: ՊՆ-ն որևէ օժանդակություն ցույց չտվեց պատերազմի հետևանքով ծանր վիրավորումներ ստացած իր զինվորներին: Այնպես որ, զինվորներն անօգնական են ու անտեսված, ինչպես Արցախյան ազատամարտի հերոսները: Պատերազմը ոհմակի համար միջոց է ժողովրդին խեղդելու ու հնազանդ պահելու համար: ( Պատերազմը բնորոշվում է միայն իր նպատակով: Ոչ արտաքին պատերազմ կա, ոչ էլ քաղաքացիական. Կա միայն արդարացի եվ անարդարացի պատերազմ….: Պատերազմը դառնում է ամոթ, սուրը դառնում է դաշյուն միայն այն ժամանակ, երբ սպանում է իրավունքը, առաջադիմությունը, բանականությունը, քաղաքակրթությունը, ճշմարտությունը: Այնժամ, լինի դա քաղաքացիական թե արտաքին պատերազմ, անարդար է, դա կոչվում է ոճրագործություն: Վիկտոր Հյուգո (Թշվառներ)

Եթե ճիշտ գնատենք պատերազմում մեր տարած հաղթանակները և մեր հաջողությունները, ապա պետք է հասկանանք, որ միայն զենքը չէ, որ հզորացնում է մեր բանակը, « Իսկանդերը » չէ, որ դեռ հարց է՝ կաշխատի, թե ոչ: Մեր բանակի ուժը հայ զինվորն է, ովքեր Ապրիլյան պատերազմի օրերին ցույց տվեցին իրենց ուժն ու հզորությունը, հերոսությունը, որոնց, ցավոք, այսօր պատերազմից փրկված վիրավոր զինվորներին խոշտանգում են ինչպես թուրքերը: Մեր բանակին պետք է բարոյա-հոգեբանական առողջ մթնոլորտ, որը սակայն գոյություն չունի: Ասացեք, ո՞րն է արդյոք թուրքերի ու հոշոտողների տարբերությունը, այն, որ թուրքը ճակատում է սպանում միանգամից, իսկ հայը թիկունքում՝ կամաց-կամաց: ( http://hetq.am/arm/news/71099/arajnagtsum-glkhic-viravorvats-20-amya-alberti-yntaniqn-ognutyan-kariq-uni.html/ Առաջնագծում գլխից վիրավորված 20-ամյա Ալբերտի ընտանիքն օգնության կարիք ունի 25 սեպտեմբերի, 2016 ) Եվ այս դաժան ու անողոք իրականության մեջ երջանիկ ապուշներն ուրախանում են և զվարճանում են իրենց շքահանդեսներով ու փառատոներով: « Հետախույզ » Վովա Վարտանովը եջանկությունից նորահարսի պես փայլում էր շքահանդեսին, ջանք չխնայելով արդարացնել իր գերագույն հրամանատարին՝ 80 — ականների զենքերի վերաբերյալ չմտածված հիմար արտահայտության համար: 

Շքերթներից անցնենք փառատոներին, այն էլ՝ միջազգային: Աղքատ ու սոված երկրում միջազգային փառատոներ նշելը ուղղակի զազրելի է: « Ոսկե ծիրանի », « Ավրորա » մրցանակաբաշխություն և մնացյալը՝ ուղղակի այս գայլային իշխանության անպատկառության գագաթնակետն են: ՀՈՒՄԱՆԻԶՄԻ մասին անգամ պատկերացում չունեն, անխղճորեն հոշոտում են մարդկային ու բարոյականության արժեքները: Ոճրագործը չի կարող հումանիզմից ու գեղեցկությունից խոսել, իսկ փնթին՝ արվեստից ու մշակույթից: ( http://mitk.am/2016/10/fhjkfg/ Նոր տվյալներ «կարմիր դիպլոմով գռուզչիկ» աշխատած պատգամավորի ունեցվածքի մասին ) Մովսես Խորենացու « Հայոց Պատմություն » մեջ Ողբը պատահական չի գրված, և որը ճիշտ բնորոշում է տալիս, որովհետև մենք երբեք դասեր չքաղեցինք մեր պատմությունից, մնացինք այնպիսին, ինչպիսին ենք ու կանք: ( https://www.youtube.com/watch?v=4gUO9ricSSc «Պիտի ամաչի այն ընտանիքը, որտեղ չմկրտված երեխա կա»․Միքայել Սրբազանը՝ Սարալանջի բնակիչներին 31 окт. 2016 г. )

( http://4news.am/2016/09/կարեն-գրիգորյանը-20-հոգով-երեխքի-աչքի-առ/

Կարեն Գրիգորյանը 20 հոգով երեխքի աչքի առաջ ծեծել է Արթուրին եւ Ստեփանին. Հրաչիկ Աբգարյան ) 218 էջ

« Իշխելու գաղտնիքն է՝ սեփական անսխալականության հանդեպ հավատը համադրել անցյալի սխալներից դասեր քաղելու ունակության հետ»: Ջորջ Օրուել « 1984 »

« Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա: Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ էր դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում »: Ջորջ Օրուել « 1984 »

Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչև չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ: « Ցանկացած գործողության հետևանքներն այդ գործողության մեջ են: Եթե գործողությունն արդյունք չունի, ապա անիմաստ է »: Ջորջ Օրուել

Գեհենի Առաքել 11/04/2016

ՀԱՏՎԱԾ ՉԱՐԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՔԻՑ

ՃԻՃՎԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ

Հայրենիքի  թշնամուն  սպանելը  մեղք  չէ,

թշնամուն  չսպանելն  է  մեղք:  Րաֆֆի

gandikner

Այս ենթաբաժինը վերաբերում է առողջապահությանը, քանի որ, որպես բժիշկ տեսնում եմ, որ Ազգային առողջությունը գտնվում է աղետալի վիճակում, ոչ միայն Հայրենիքում այլև Սփյուռքում: Խնդրում եմ առողջությունը առողջապահության հետ չշփոթել, քանի որ այստեղ խոսվում է ԱԶԳԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ մասին: Առհասարակ առողջությունը կարևոր գործոն է առողջ սերունդ և առողջ պետություն կառուցելու համար: Չնայած որ, առողջ լինելու համար գլխավոր նախապայմանը հիվանդի բուժվելու ցանկությունն է և նրա գործադրած ջանքերը: Այլապես հիվանդին ոչ լավ բժիշկները կարող են բուժել, ոչ էլ Աստված: Այն, որ մեջ ժողովուրդը և պետությունը Ճիճվաթափության կարիք ունի, դա ոչ մի բժիշկ չի կարող հերքել: ( Մակաբույծներ: Մակաբույծներն ուրիշների, այսպես կոչված` տերերի հաշվին սնվող և նրանց վնասող օրգանիզմներ են: Դրանք սովորաբար ախտահարում, թուլացնում ու հյուծում են տիրոջ օրգանիզմը, իսկ եթե անգամ տերը չի հիվանդանում, դառնում են մակաբուծակիր ու դրանց տարածման աղբյուր: Շատ մակաբույծներ տիրոջ օրգանիզմում առաջացնում են հակամարմիններ: Պետք է տարբերակել արտաքին և ներքին մակաբույծներին: Արտաքին մակաբույծներն ապրում են տիրոջ արտաքին ծածկույթի վրա, իսկ ներքինները` տիրոջ ներքին օրգաններում և հյուսվածքներում: ) Որպես բժիշկ կարող եմ հաստատել, որ, արդեն երեսուն տարի է ինչ ազգը, ժողովուրդը տառապում է այդ ցավով: Հիշեցնեմ, որ Ճիճուները բաժանվում են 2 խմբի՝ աղիքային և արտաաղիքային: Սակայն Հայ ժողովուրդը տառապում է ավելի վտանգավոր ճիճուներից, որոնք բազմանում են ու աճում ուղեղում ու ստամոքսում: Ես չեմ փորձի ներկայացնել այդ ամենի բուժման եղանակները ու առաջացման պատճառները, քանի որ դրա մասին բազմիցս գրվել է: Սակայն, կարող եմ հիշեցնել, որ Ճիճվաթափության ամենաարդունավետ միջոցներից մեկը`ավանդական միջոցն է: Այն սխտորով և կաթով հոգնան է, գյուղական բարբառով ասված` ԿԼԻԶՄԱՆ: Հոգնան ժողովրդական միջոցներից ամենաարդյունավետն է, ուստի դրա համար առաջարկում եմ Րաֆֆու ՉԱՓԱԾՈ գործերից մի քանիսը, ( ԳՐՎԵԼ են 1856 -1873 թթ ) որպեսզի պատկերացնեք, թե ինչպիս վիճակի մեջ է գտնվում մեր ժողովուրդը սփյուռքում ու հայրենիքում:

Գեհենի Առաքել 30 /12/2016

ՀԱՅԱՍԵՐԻ ՈՂԲ

Քանի տարի է, hայրենիք սիրուն,

Դառն ցավերովդ եղել եմ ջունուն.

Սար ու ձոր ըեկած իբր խենթ մաջնուն.

Վեր առ զքնարդ մուսայդ դյուցազուն

Ողբամք Հայաստան, ափսո՛ս Հայաստան։

Մըթնեցավ հայոց պայծառ լուսատուն,

Խեթիվ հայեցավ Ակըն գերաբուն.

Միշտ այդպես ձմեռ, ե՞րբ հապա գարուն.

Արի նըստեմք լամք, ո՜վ Հայ իմաստուն։ Ողբամք Հայասստան.։

Վախում եմ մի օր անտեր՝ անպաշտպան,

Մեռնի այս հիվանդը, ո՜չ դեղ, ո՜չ դարման,

Ու այնպես կորչի ազգըն աննըման,

Մեզ մնում է սուգ ո՜վ Հայ գիտնական։ Ողբամք Հայաստան։

Եկեք ի հանդես, սգավոր տեսարան

Ո՜վ մեծըդ Ներսես, Սահակ Պարթևյան,

Մեսրովպ և Մովսես արփիք Թորգոմյան

Եկեք երջանիկ Հարքրդ սրրբազան։ Ողբամք Հայաստան։

Չը կան ազգասեր նախնի իշխաններ,

Ցըրված է հոտը, չկան ժողովներ,

Հավատն է միայն, ոչ միություն, ոչ սեր,

Լեր դու ողբակից, ով Խորենյան ծեր։ Ողբամք Հայաստան։

Հայաստանի մեջ զանազան ազգեր,

Յուր խեղճ որդիքը պանդուխտ ու անտեր,

Քաղաքք ու ավանք անբընակ, ավեր,

Ավերակ ու անշեն են հայոց տներ։ Որբամք Հայաստան։

Ինչո՜ւ դու այդպես ո՜վ վերին տնտես,

Հայոց խեղճ ազգը արեցիր անտես.

Ե՜րբ արդյոք մեզ դու լույս պիտի ծագես,

Ե՜րբ բարի իշխան մեզ պիտի կարգես։ Կանգնյա Հայաստան։

Մի՜ թողուր, մի՜ թողուր ավեր Հայաստան,

Հարո՜ դու կրկին զազգըն անկենդան.

Լուր մեզ դու, լուր մեզ փըրկիչ բարեխնամ,

Փայլեցո՜ կըրկին փառքն Արարատյան,

Կանգնյա՜ զՀայաստան, ափսո՜ս Հայաստան։

ՔԵՖ

Երկու արհեստավոր մարդ,

Մինը կոշկակար, մյուսը դերձակ

Ման էին գալիս տոն օրում

Ուրախ սրտով, համարձակ։

Գնանք, եղբայր, գինետուն,

Լավ քեֆ անենք միասին,

Ի՞նչ կա, թե որ մսխըվի

Մեր քանի մի աբասին։

Գնանք, ասաց դերձակը,

Էլ չենք տեսնի էդպես տոն,

Կը դուրս բերե իմ ծախսը

Երեկ կարած մեկ պալտոն։

Գնանք, — կրկնեց կոշկակար,

Ես ծախել եմ մի կոշիկ,

Նորա շնորհիվ կըխմեմ

Այսօր գինի անուշիկ։

Ես էլ ընկեր ձեզի հետ, —

Ասաց տերտերը բազմագետ,

Ես թաղեցի մի մեռել,

Տասը մանեթ եմ առել։

ԽՐԱՏ

Մեռաեո՛ւմ եմ ես, սիրելի որդյակ,

Ա՛խ, շատ օրերի եմ արդեն հիվանդ,

Եվ քեզ, աչքի լույս, իմ վերջին կտակ՝

Հայրական խրատը թողնում եմ ավանդ։

Թե կամենում ես լինել բախտավոր,

Հետևի՜ր ծեր հորդ դու օրինակին,

Եվ այս րոպեից եղի՜ր ուխտավոր,

Կատարել իմ խրատ յուր ժամանակին։

Ուղիղ, անմոլոր քո հայրենական՝

Ընտրե քեզ համար՝ կյանքի ճանապարհ,

Չըլինես հպարտ, երբեք, սիրական,

Ծըռե՛ գլուխդ, եղի՜ր միշտ խոնարհ։

Հեռո՜ւ պահիր քեզ աղքատ մարդերից,

Քսվի՜ր բոլորտիքը դու միշտ հարստին,

Եվ միշտ խնայե քո բարեկամներից

Դու մեկ սև փողիդ իզուր կորստին։

Խելացի մեղվեն ա՜ռ դու օրինակ,

Դիմել դեպ ծաղկունք և կազմել խորիսխ,

Այդ մեղրն է արծաթ, լսիր, իմ որդյակ,

Մարդկային կյաեքի հաստատուն խարիսխ։

Թե որ շահերիդ կըբերե օգուտ,

Ներելի է միշտ ասել թեթև սուտ,

Կեղծել փոքր ինչ, մրոտել պատիվ,

Դոցանով երբեք չես վնասի հոգուդ։

Թե լինես ներքո դու ծառայության,

Խոնարհի՜ր սրտով քո մեծավորին,

( Բայց զանց մի՜ արա յուղալի ընծան

Մի խնայե եղբոր, քո մերձավորին։ )

Թե որ դու լինես մի օր սովդաքար,

Թո՜ղ կարճ լինի քո արշին և կանգուն,

Թո՜ղ թեթև լինի քո կշիռքի քար,

Թո՜ղ փոքր լինի սոմարիդ մեծություն։

Իսկ երբ պարապվիլ պետք էր կապալով,

Օրինակ, զորքի տալ գինի, արաղ,

Երբեմե լավ է խառնելը ջրով…

Ի՛նչ կըհասկանա սալդաթը սարսաղ։

Թե վնասվեցար դու առևտրում,

Էլ մի՜ վճարե քո պարտատերին,

( Այդպիսի դեպքում չեն մեղադրում…

( Պահի՜ր ունեցածդ ապրուստ սև օրին։

Ուսման, կրթության, այդպիսի դարտակ

Բաներին չըտաս քո սիրտը, որդյակ,

Հեռու պահի ր քեզ ազգասերեերից,

Չըբացես նոցա առջև քո քսակ։

 

Հարուստ աղջկա հետ դու կապե պսակ,

Փույթ չէ թե լինե տգեղ կամ ախտավոր,

Կըլեցնի ոսկով քո դարտակ քսակ,

Կըլինես երջանիկ, գոհ և բախտավոր։

Դու կատարե այդ խրատները անգին,

Դոցանով շատերն երջանիկ եղան.

Հետևի՜ր ծեր հորդ դու օրինակին,

Կունենաս առատ, լի հացով սեղան։

ԽՐԱՏ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ

Քո ազատախոս տաղերն անաչառ

Կըզրկեն հացից քե՜զ, խե՜ղճ բաեաստեղծ,

Կըլիենս աղքատ, կըմնաս թշվառ,

Քանի քո քնար հնչում է անկեղծ։

Կեղծավորաբար դու երգե գովեստ՝

Թե կամիս դու հաց՝ անգութ հարստին,

Շողոքորթոլթյան լա՜վ ուսիր արհեստ,

Եվ մի ափսոսիր պատվիդ կորստին։

Կղերի առջևը դու խնկե կեդրուկ,

Ապրուստ շահելու թե ունես փափագ,

Որպես գետնաքարշ գերի, կամ ստրուկ,

Կուռքին մամոնի եղի՜ր երկրպագ։

Հայնժամ կըգտնես դու քեզ մեկենաս,

Որ աշխատությանցդ կըհարգե տաղանդ,

Մինչև գերեզման դու խեղճ կըմնաս,

Թե ճշմարտություն երգես ջերմեռանդ։

ՊՈԵՏ

Թո՜ղ կույր ամբոխը ծաղրե քեզ, պոետ,

Թե երազամոլ քո հոգվո ցնորք՝

Դարուս իրական պահանջմանցը հետ՝

Էլ չէ համաձայն, զո՛ւր է քո շնորհք։

Եվ խաժամուժի պետք չէ քեզ գովեստ,

Թո՜ղ ասեն՝ մարդու կյանքը գործնական

Պահանջում է հաց, ապրուստ և արհեստ,

Եվ ոչ սնոտիք բանաստեղծական։

Դու, մուզաների որդի սիրելի,

Անվեհեր սրտով հնչեցո՜ւր քնար,

Երգ քո ոգելից, վերին ազդմամբ լի

Մինչև հավիտյան կըսիրե աշխարհ։

Թո՜ղ արհեստասեր չոր փիլիսոփան

Քարոզե կյանքի մարմնավոր հոդված,

Բայց դու, հոգեկան խորհրդոց թարգման,

Քո սուրբ շրթունքով խոսում է աստված։

Երգե դու պոետ, երգե երգ անուշ,

Հնչեցուր քնարիդ լարերն ուժգին,

Եվ ոգևորված քո տաղեր քեքուշ

Գուցե զարթեցնեն հայի քեած հոգին.

ՎԵՐԶԻՆ ԵՐԳ

Զո՜ւր թղթեր մի՜ մրոտե,

Հայոց անբախտ հեղինակ,

Թե չըկամիս քաղցած մեռնել,

Կյանք վարե այլ եղանակ։

Զո՛ւր ես մաշում աչքիդ լույս,

Զո՛ւր է, դու ինձ հավատա՜,

Այդ սրբազան քո ճգաեց

Ո՞վ մի սև փող գին կըտա։

Թո՜ղ տուր, եղբայր, քեզ ի՞նչ փույթ,

Հոգսը հոգալ ողջ ազգին,

Նորա օգտին զոհ բերել

Կյանքիդ րոպեքն անգին։

Թող նա գնա՜ յուր ճամփով,

Էլ ի՞նչ պետք է քո խրատ,

Թե այդ ուղին տանում է

Դեպի կորստյան խորխորատ։

Թո՜ղ կղերի փառասեր,

Արծաթամոլ, սև խուժան՝

Ազգի ծուծը ծըծելով՝

Կյանք վայելեն անարժան։

Թո՜ղ տուր մարդիք անպիտան,

Անգործ, տգետ, անվաստակ՝

Հանգիստ ապրուստ որսալու՝

Պատսպարվին փիլոնի տակ։

Թո՜ղ սրբապիղծ յուր ձեռքով

Ոսկերիչ իսրայելացին

Մեր վանքերի անոթները

Թո՜ղ զոհե յուր հալոցին։

Թո՜ղ տուր պրոտ, կաթոլիկ

Մեր մեջ հերձված սերմ-անեն,

Ազգի կապերը խզելով,

Եղբայր եղբորից բաժանեն։

Եվ մեր անհոգ հովիվներ

Գայլի գառը գողնալուն

Միշտ սառնասիրտ մտիկ տան։

Թո՜ղ ամբոխը կուրորեն

Խավարի մեջ խարխափե,

Մոլորցնողի կեղծ լույսը

Նորան շլացնե ու խաբե։

Թո՜ղ թավալվի ցեխի մեջ

Նա մինչև վերջե յուր վըզին,

Այդ միայն է ցանկալի

Աղտեղասեր, գարշ խոզին։

Թո՜ղ ազգը միջին դարու

Մահահրավեր քնի մեջ.

Յուր հին երազն երազե,

Դեռ քրքրե կրոեքի վեճ։

Թո՜ղ նա քնեն չըզարթնի,

Մի վրդովիր դու նորան,

Թեև այդ քունը տանում է

Դեպի անշարժ գերեզման։

Թո՜ղ մեր կանայք, օրիորդք,

Սրտով զոհվին մոդային,

Զուրկ ճիշտ կրթությունից

Կյանք վարեն օդային։

Եվ ամուսնին պարտքի մեջ

Թաղեն մինչ վերջ բողազին,

Նորա ձեռքի վաստակը

Թափեն մոդեի մագազին։

Թո՜ղ տուր մեր նոր սերունդը,

Թողյալ մայրենի ստինք,

Օտար կաթնով սնանին,

Ազգը համարեն նախատինք։

Օտար հոգվով կրթվին

Եվ սիրեն օտարուհիք,

Օտար ազգերի համար

Բազմացնեն շատ որդիք։

Թո՜ղ տուր խղճուկ գյուղացին

Այդ ստրուկը, այդ գերին,

Կարոտ օրական հացին

Մշակե հողն յուր աղային։

Նորա որդիքը կիսամերկ,

Բախտախնդիր, սովատանջ,

Պանդուխտ աշխարհ հածելով,

Թող կրեն չարիք աննահանջ։

Թո՜ղ հարուստները մամոնի

Կուռքի ոտքերը լիզեն,

Ազգը թողնեն անխնամ,

Ոսկու ամբարներ դիզեն։

Թո՜ղ դավաճան վասակներ

Վայելեն ճոխ ապրուստ,

Պատվի և փառքի համար

Ազգը մատնեն ի կորուստ։

Թո՜ղ հոգևոր հայրիկը

Եվ ագահ հոգաբարձուն՝

Յուրյանց շահերին մատնեն

Մեր դպրոցներ, վարժատուն։

Թո՜ղ Այսմավուրք և ճաշոց

Տըպե մամուլն մեր հիմար,

Ոչ արհեստի գրքերը

Բազմացնե ազգի համար։

Ո՜չ օրագիրք, լրագիրք

Նորա աչքը բաց անեն,

Եվ գիտության սերմերը

Նորա սրտումը ցանեն։

Թո՜ղ տուր, եղբայր, քո խրատ,

Հայը կամակոր, համառ է,

Քո գրվածքներն ու քարոզ

Անապատի բարբառ է։

Հայը սիրում է գովեստ —

Փաղաքշական, կեղծավոր,

Մոլությունքը մերկացնողին

Է թշնամի վտանգավոր։

ճշմարտությունն՝ որպես լույս

Հիվանդոտ աչքը կըծակե,

Ճշմարտություն քարոզողի

Վարձը փշյա պսակ է…

ԴԺՈԽՔԻ   ԿԱՊԱԼԱՌՈԻՔ

(Դիցաբանակաե առասպել)

Վա՛յ ձե՜զ օրինականացդ, զի թափուցանէք զփականս գիտութեան, դուք ոչ մտանէք՝ և որ մտանենն՝ արգելուք։ ՂՈԻԿԱՍ

Ա

Գեղեցկատեսիլ մեծ դաշտ էր սիրուն,

Կանաչ, ծաղկազարդ վառվում էր հեռուն,

Հովիտի միջով լայն և անսահման,

Մի արծաթափայլ վիշապի նման,

Ոլոր ու մոլոր սողար Արաքսին.

Ալևոր գագաթ ծերուկ Մասիսին

Նայում էր բարձր, բարձր ամպերեն,

Ցայտում էր կրակ հպարտ աչերեն։

Այետեղ վաղեմի կաեգեած էր մեհյան,

Ուր Արամազդա դրած էր արձան.

Դարերի հոսանքն և թշնամին չար

Չկործանեցին այդ սիրուն տաճար,

Դեռ ողջակեզը ծխար անդադար,

Սևուկ քուրմերի բազմաթիվ դասը

Վարեն կուռքերի պաշտոնն, սպասը։

Այնտեղ դրած էր աթոռ սրբազան,

(Մեծ քրմապետի իշխեր գավազան )

Ուր կրոնասեր Հայկա որդիքը

Թափում են յուրյանց արծաթն, արդյուեքը։

Այնտեղ Արարատա փշրված գահին

Մեում են բեկորք, հիշատակներ հին

Բ

Փոքրիկ խուցի մեջ կային երկու մարդ.

Աղքատ էր խուցը նեղ, խոեավ, անզարդ,

Կարծես թե վաղուց տխրության ոգին

Թափել էր այետեղ մաղձը դառնագին։

Որպես հարազատ մի զույգ սատանա,

Օթոցի վերա նստած են նոքա,

Սև — սև հագուստով, սև բաշլիկ գլխին,

Եվ « տեր ողորմյան » ձգում են ձեռին։

Նոցանից մինն էր մաշված ծերուկ,

Ալևոր գլխով, սպիտակ մորուք,

Գունատված դեմքը խոժոռ էր, տխուր,

Նեղ աչքերումը վառվում էր չար հուր,

Նորա խորշոմած, ճաղատ ճակատին

Դրած էր կնիքը խորամանկ Նեռին։

Իսկ այն մյուսը՝ միջակ տարիքով,

Թխագույե երես, սև էր մորուքով,

Սարսափելի էր դեմքը նենգավոր,

Փայլում են աչքերը՝ կրակոտ, անսովոր,

Եվ դժոխային բոլոր կերպարանք

Բացատրում էր մահ և զարհուրանք։

Գ

« Ուրեմն այդպես… հայրիկ սրբազան,

Անցավ մեր դարը… փշրվեց գավազան….»

Ասաց, որ ուներ խճըճված սև մորուք,

Թուխ աչքերիցը գլորեց արտասուք։

Անցա՛վ… — կրկնեց մաշված ծերունին,

Բայց հուսահատվիլ պետք չէ բնավին։

Գիտե՞ս թե ի՞նչ է գլխավոր պատճառ

Մեր դժբախտության, դեպքերին այդ չար. —

Երբ որ վարժատուն — այդ պիղծ, անպիտան

Շինվածքը՝ — մտավ մեր սուրբ Հայաստան,

Մեհյանը կորցրուց յուր հարգ սրբազան։

Ընկավ կրոնքը։ Իսկ աշխարհական

Ուսում, գիտություն, լուսավորություն՝

Քանդեցին մեր տուն, բոլոր զորություն։

Ամբոխի աչքերն երբ որ բացվեցան,

Հոգևոր հայրերն ատվիլ սկսան։

Հայը գերված էր մեզ, որպես ստրուկ,

Երբ հիմար էր նա, իեչպես մի մանուկ,

Մեր կանոններին էր միշտ հնազանդ,

Մեզ որպես դյուցազն պաշտեր ջերմեռանդ։

Իսկ երբ ուսման հետ նա եղավ ծանոթ,

Մեզի համարեց անպիտան անոթ,

Եվ մեր ծեսերին տվեց նա անուն՝

Հեթանոսական կռապաշտություն։

Դ

Մի՞թե սառնասիրտ նախատինք այդքան

Մեեք պետք է տանենք մինչև գերեզման

Կոչեց մյուսե, աչքերը վառվեց

Եվ սրտի թունդեն դեմքը փոփոխվեց։

« Ամեն հնարներ պետք է դնել գործ,

Խավարի տիրելուն անել կրկին փորձ,

Կրկին վերածել կույր հիմարություն,

Զեջել ուսումն և լուսավորություն

Եվ կրոնական ուռկանով նախկին

Որսալ հայերի խելքն ու հոգին,

Մինչ մեհենական խորհրդոց վաճառ

Կրկին սկսե յուր հին տուրևառ,

Եվ հայը հոժար յուր լուման վերջին

Կըգցե հայնժամ մեր թասի միջին,

Երբ նա աչքի դեմ կառնե հաստատուն,

Թե առանց մեզի չունի փրկություն

Մեհյանիցը դուրս՝ չկա մեզ ապրուստ,

Մենք այլ գործերով չենք լինի հարուստ։

Եթե հեռանանք մենք այդ կյանքեն,

Նույն է, որպես ձուկն զրկվում է ջրեն։

Աշխարհի գործերե են մեզ անծանոթ,

Պարապմունքն անգամ՝ ստո՛ր է, ամո՛թ,

Թեև արհեստներ շատ կան օգտավետ,

Մենք բոլորիցն էլ զրկված ենք հավետ,

Զի այդ անիծված խուցերի խորշում,

Տոնացույց, ախտարք եղան մեր ուսում։

Ե

Այդպես նա խոսեց, իսկ այն ժամանակ

Նորա աչքերում վառվում էր կրակ.

Բայց ալևորը հանգիստ, անվրդով,

Լսում էր նորան խիստ սառն սրտով.

Հինավուրց հասակ խորամանկ ծերին

Ծանոթ էր կյանքի բոլոր փորձերին։

Քեզ հետ համաձայե եմ, ազեիվ եղբայր,

Պատասխանեց նա քաղցր, մեղմաբար.

Լսի՜ր, այժմ քեզ կլինեմ խոստովան

Սրտիս գաղտնիքը, եթե դու հավան

Լինես խորհրդիս և հաշտվես ինձ հետ,

Կհայտնեմ ես քեզ գործ մի օգտավետ։

Ասա՜, ինձ հայրի կ։

Լսի՜ր, իմ ջանիկ։

Խոր տարտարոսի արքան Պլուտոն

Ինձ Աքերոնի հանձնեց պաշտոն.

Եվ ես Ստիքսի նավակը կապալով

Արդեն վարձեցի, դորանից էլ լավ

Գործ մի փառավոր, բարձր անսահման՝

Մահկաեացու մի չունի ինձ նմամ

Եվ ինչ օգուտ կա այդ գործի միջեն.

Լսի՜ր, քեզ պատմեմ մի ըստ միոջեն. —

Քեզ շատ ծանոթ է դիրք Տարտարոսին

Յոթն անգամ պատած գետովն Ստիքսին.

Ուր յուր նավակով անխոնջ Աքիրոն

Կրում է հոգիքը դեպի Պլուտոն։

Մի-մի հատ լումա ամեն մի հոգին

Տալիս է նավորդին յուր անցնելու գին.

Եթե պետք լիներ հաշվել ողջ օգուտ,

Թե ամբողջ տարին ի՞նչ է եկամուտ,

Մենք չունենք մի թիվ պարզելու համար

Այդ մեծաքանակ ահագին գումար.

Բավական է միայն հասկաեալ այսքան,

Որքա՛ն հոգիներ դժոխքը կերթան

Բայց այստեղում կա մի հարց գլխավոր,

Որ քեզ պարզելու է շատ հարկավոր —

Աքիրյան նավի մուտքը տարեկան

Կըբազմապատկվի չորիցս՝ անգամ,

Միայն պիտո էր գործ դնել հնար

Մեղավորների թիվն ավելնար

Հայեժամ մի նավակ էլ չէ բավակաե

Կրել հոգիների ամբողջ քարավան։

Զի որքան ավելի լինեն մեղավորք,

Այնքան ավելի դժոխքը կերթան,

Այնքան ավելի մեզ օգուտ կըտան

Ի՞եչ հնարներով մեղքը տարածել,

Մեղավորների թիվը բազմացնել։

Տարածել մեղքն է խիստ դյուրին,

Զի մնեք կունենանք խումբը դևերին,

Սատանաների անհամար դասը

Մեր հրամանին կառեն սպասը։

Չարության սերմեր կըցանենք աշխարհ,

Սեր, եղբայրություն կըջնջենք իսպառ,

Կըխափանենք բոլոր՝ դպրոց, վարժատուն.

Կարգելնեք ուսում, լուսավորություն։

Եվ դու կըտեսնես բյուր բյուրուք

Հայնժամ գեհենի կըգան այցելուք։ —

Ավարտեց խոսքը դժոխքի որդին,

Նա հրճվանք ազդեց ընկերի սրտին,

Որ գրկեց նորան, ձեռքը համբուրեց, —

Գեղեցի՛կ խորհուրդ… — մեկեն նա կոչեց.

Ես քեզ օգնելու եմ միշտ պատրաստ,

Ոչ իբրև ընկեր, այլ ծառա նվաստ,

Տարածենք խավար… կեցցե՛ Պլուտոն,

Սիրով հանձն կառնեմ ես նորա պաշտոն

Մի քաեի րոպե հազիվ էր անցել,

Հանկարծ ներս մտավ սևուկ Սադայել,

Բերեց երկու թուղթ, մինը վարձու պայման,

Մյուսն էր դժոխքի արքայի հրաման։

Եվ երկու պսակ այն ծառի ոստեն,

Որ խեղճ  Ադամին   քըշեց  դրախտեն,

Որո  պատճառավ  մեղքն ու մահը

Տիրեցին   թշվառ մեր այդ աշխարհը…

Նա  պսակները կապեց յուր ձեռքով

Նոցա դավաճան, խավար ճակատին,

Երկուքն  էլ  իսկույն փառավոր  կառքով՝

Նստան՝  սլացան  խորքն   անդնդին

ՐԱՖՖԻ 1856 Թ 1873 Թ   

chaqacner

ԱՄԱՆՕՐՅԱ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Ազգս երբէք չէ կարող կրթության կատարելագործությանը հասնել, քանի նորա մեջ չէ զարգացած ընթերցանության սերը։

ՐԱՖՖԻ

ARAQEL   NOR  TARI.jpg

Կա մի հետաքրքիր ասացվածք, ասում են. « Ինչպես սկսեցիր Նոր Տարին, ապա այդպես էլ կավարտեք »: Ճիշտն ասած դա ոչ միայն Հայերի մոտ է այս խոսքը ասված, այլ շատ ազգերի: Սակայն մեր ազգը այդ իմաստուն խոսքը կարծես թե հաշվի չառավ: Անցել է շուրջ երկու դար, երբ Մեծ Իմաստունը՝ Րաֆֆու խոսքը Ամանորի կապակցությամբ դարձել է արդիական: Այդպես էլ չհասկանալով, թե իսկական կյանքի ու վայելքների հաճույքը որտեղ է: Թշվառության, սովի, համաճարակի ու պանդխտության վրա տոնում ենք ամեն անգամ մի Նոր Տարի: Այսպես արդեն երեսուն տարի է՝ Վախ, Ահաբեկություն, Ստրկություն ու Պանդխտություն:

Ու սարսափելին այն է, որ ոչինչ չենք ձեռնարկում, որպեսզի մարդավայել նշենք Նոր Տարիները՝ անգամ Սփյուռքում… Մեծապատիվ մուրացկանները սփյուռքի վայելքների ու փայլերի մեջ փորձում են իրենց ներկայացնել մեծահարուստ ու արժանապատիվ, սակայն մոռանալով, որ իրենք ոչնչով չեն տարբերվում հայրենիքի այն ՓՆԹԻՆԵՐԻՑ, որոնք երկիրը կործանում են ամեն րոպե ու ամեն վայրկյան:

Սկսեցինք տարին Ստրկությամբ ու ահաբեկությամբ, այդպես էլ կլինի ողջ տարին: Իզուր են ամանօրյա փայլերով քողարկում այս թշվառությունը:

Գեհենի Առաքել 28/12/ 2016

ՀԱՅԻ   ԿԱՂԱՆԴԸ

Համաշխարհային  ժամացույց

Զարկեց վայրկյան  յուր վերջին,

Հին տարին տեղի տվեց

Կաղանդին օր առաջին։

Դղյակների գագաթեն

Գոռացին թնդանոթներ,

Եվ բյուրավոր հրացայտ

Որոտացին անոթներ։

Հարա՛յ-հրոց, աղաղակ,

Երգ և աղոթք խառնաձայն,

Խառնիճաղանջ ամբոխից

Դեպի երկինք բարձրացան։

Շուկա, փողոց, հրապարակ,

Լի են մարդկանց բազմություն.

Նոքա ուրախ, խնդամիտ,

Խումբ-խումբ շրջեն տընից տուն։

Շնորհավոր նոր կաղանդ,

Շնորհավոր նոր տարի.

Բարեմաղթում են շատ բախտ,

Եվ ապագա կյանք բարի։

Դու մի՜ ժպտա, դժբախտ հայ,

Մի՜ նախանձիր օտարին,

Քեզ համար չէ՜ բերկրություն,

Քեզ համար չէ՜ նոր տարին։

Նա քեզ համար չէ՜ բերել

Ո՜չ նոր կյանք, ոչ նոր օր,

Քեզ երեկն և այսօր՝

Նույն վիճակն է դարևոր…

Ի՞նչ գործեցիր դու հերվան

Իզուր վատնած քո տարում,

Ո՞ր թերությանց, ո՞ր կարյաց

Տվեցիր դու կատարում։

Պանդխտության վարանքից՝

Քո որդիքը ցիրուցան՝

Դեպ բնիկ յուրյանց երկիր՝

Դարձա՞ն դեպի Հայաստան։

Թե նոքա դեռ թափառ են

Ամեն գոտի աշխարհաց,

Բոբիկ ոտքով, կիսամերկ,

Մուրանալու պատառ հաց։

Հայրենական յուր երկրում

Վաստակավոր մշակը

Բանեցնո՞ւմ է արորը,

Բարվո՞ք է յուր վիճակը։

Թե նորա հողն աղայի

Ժառանգական է կալվածք,

Յուր որդիքը սովատանջ

Չունեն տանում պատառ հաց։

Վտարեցա՞ն մեր միջեն

Վասակների սև ոհմակ,

Թե դեռ տիրեն՝ Բրքիշո,

Պապ, Մերուժան և Սուրմակ։

Կրոնակաե մրրիկով

Եղբայրք զատված մեզանից

Ազգայեության սուրբ ուխտով՝

Մեզ հետ եղա՞ն կապակից։

Թե դեռևս պրոտներ

Եվ եզվիտը դաժան՝

Մեր մեջ ձգեն հերձված,

Ազգն առնեն բաժան-բաժան։

Եվ ազա՞տ է մեր կրոնք

Մահմեդի հալածանքեն.

Թուրքն ու պարսիկ չե՞ն զրկում

Հային յուր սուրբ բաղձանքեն։

Թե մեր դստերք գեղեցիկ,

Նշնված հայի տղային,

Քարշ են տալիս դեպ հարեմ,

Տանեն թուրքի տղային։

Հալածեցի՞եք մեր միջեն

Այն դարևոր սև խավար,

Մտցրի՞եք արհեստ, գիտություն

Եվ լուսավոր գաղափար։

Եվ մեր մանուկ սերունդին

Տվի՞եք մտավոր զարգացում,

Թե դեռ սաղմոս, ժամագիրք

Տիրում են մեր դպրոցում։

Ո՜չ, հային չէ նոր տարի,

Դեռ դժբախտ է մեր վիճակ,

Հայը դեռ հին ախտերի

Վայելում է դառն բաժակ…

Հայնժամ է մեր նոր տարի,

Երբ կընորոգվի մեր դրություն,

Մանկահասակ նոր կյանքով

Կստանաեք նոր գոյություն։

Րաֆֆի 1865 թ.

ՀԱՅ ՊԱՆԴՈԻԽՏԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Շնորհավոր Նոր տարի,

Շնորհավոր և Նոր օր.

Տացե աստված միշտ բարի

Տեսնել այդպես տարիք նոր։

Ասաց ըեկերս ցնծալով

Ներս մտնելով իմ սենյակ,

Երբ ես տխուր և լալով

Նստած էի միայնակ։

Ինձ համար չէ Նոր տարին

Ասացի, ես բարեկամ.

Միևնույն է թըշվառին

Թե անցյալը, թե ներկան։

Ինձ երեկը և այսօր

Նույն դժգույն է միշտ վիճակ,

Բախտիս անիվը անզոր

Չէ բերում դարձ հաջողակ։

Հեռու պանդուխտ երկրում,

Հեռու քաղցրիկ հայրենյաց

Վիշտ, տառապանք եմ կրում,

Մաշվում է ուժն իմ կենաց։

Իսկ իմ դստերք, ո՞վ գիտե,

Մորը հարցնում են այսօր, —

« Մայրիկ և այդ Նոր տարի

Պիտի վարեմք առանց հոր։

Իսկ պանդուխտը տխրամիտ,

Զուրկ գգվանքեն ըետանյաց,

Նա չէ տեսեում ոչ ժպիտ

Եվ ոչ լաց իր զավակաց։

Կինս գրում է նամակ, —

Մարդ, ինչո՞ւ դու ուշացար,

Չէ մի տարի ժամանակ

Մեզ հազիվ դու խոստացար։

Դեռևս քանի ամառ

Կը վարես օտար աշխարհում.

Քո զավակները թըշվառ

Այժմ էլ ո՞վ է պահում…

Իսկ պանդուխտը ի՞նչ սրտով

Դառնա դեպի իր ընտանին,

Երբ որ դատարկ մի սև փող

Չունի մեջ իր գրպանին։

Րաֆֆի  1865 թ

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ

« Չարիքը թաքցնելը  կամ  ուրանալը  նման  է  թույլ  տալուն,  որ  վերքը  արյունահոսի՝ առանց  վիրակապելու  այն »: Հռոմի Պապ Ֆրանցիսկոս

araqel

« Ամեն ոք, ով երբևէ հռչակել է բռնությունը իր մեթոդը, անխախտորեն պիտի ընտրի սուտը որպես իր սկզբունք » Ալեքսանդր Սոլժենիցին

Մեր հայրենակիցներից շատերն ապրում են հայրենիքի սահմաններից դուրս՝ Սփյուռքում: Սակայն, երկար ժամանակ ապրելով այնտեղ, այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել թե ի՞նչ են ցանկանում, կամ ո՞րն է իրենց նպատակը, երբ փորձում են ինչ-որ անտեսանելի « հայապահպանության » ծրագրեր իրականացնել: Համարենք, որ Հայաստանից արտագաղթած հազարավոր հայեր Փախստականներ են, որովհետև հեռացել են պարտադրված՝ Չարիքի իշխանության կողմից: Չմանրամասնեմ, որովհետև իսկապես այդպես է, չհաշված այն մի զգալի հատված աշխատանքային վիզաներով ու պայմանագրերով են բնակություն հաստատել օտար երկրներում: Իհարկե, այդպիսիները քիչ են՝ համեմատած առաջին խմբին: Եթե հաշվի առնենք, որ Լևոն Տեր- Պետրոսյանի իշխանավարման ժամանակ 1.5 միլիոն հայեր լքեցին իրենց հայրենիքը, ապա միանշանակ կարելի է ասել, որ Հայաստանի իշխանությունները իրականացնում են Սպիտակ ցեղասպանություն »: Չարիքի իշխանության բոլոր իշխանավորների ժամանակ Արտագաղթն ավելի լայն տարածում գտավ, գնալով հասավ ահռելի թվերի: Ճիշտն ասած, այդ բառն այդքան էլ տեղին չեմ համարում, քանի որ այս պարագայում ոչ այնքան սոցիալական գործոնն է դեր խաղում, որքան բարոյա-հոգեբանական ծանր մթնոլորտը, գարշանքը, որն ստիպում է մարդկանց գնալ ծայրահեղ քայլի՝ լքել հարազատներին ու իր բննօրանը, հեռանալ գոյատևելու համար: Ուստի, ես « Արտագաղթ » բառից կհրաժարվեմ և կներկայացնեմ « Փախստական » տարբերակը: Բազմամիլիոնանոց հայկական համայնքներում զգալի թիվ են կազմում Փախստականները, որոնց մասին ասացի: Արդեն վաղուց այդ փախստականներից շատերը օրինական քաղաքացիություն ունեն և ապրում են որպես տվյալ երկրի լիարժեք քաղաքացի: Նրանց մեջ բավականին ազդեցիկ, ճանաչված ու մեծահարուստ հայեր կան և չմոռանանք, որ այդ ազդեցիկ մարդկանց մեջ կան գիտնականներ, փաստաբաններ, քաղաքական ու մշակութային գործիչներ, ովքեր ծանր կշիռ ունեն այդ երկրներում, անգամ միջազգային արենաում: Սակայն, ցավալիորեն այդ մարդկանցից շատերը, չգիտես ինչու, մոռանում են իրենց անցյալն ու կենտրոնանում միայն նեղ-անձնական աննպատակ բաների վրա, ինչ-որ միջազգային անհեռանկար հայկական ֆորումներ ու կոնգրեսներ կազմակերպելու վրա՝ մսխելով հազարավոր դոլարներ: Այդ մարդկանցից ոչ ոք փորձ չարեց ազդեցություն ունենալ օրինակ Լևոն Տեր- Պետրոսյանի վրա, կարող էին, բայց չարեցին, կարող էին քրեական պատասխանատվության կանչել որպես մարդասպանի ու հանցագործի, ավելի ճիշտ որպես Ոճրագործի: Կարծում եմ, միջազգային Հաագայի դատարան դիմելու բոլոր հիմքերն ու փաստերը կան, մնում է ցանկություն և իրականացում: Նույն մեղադրանքը կարելի է տարածել Լևոն-Տեր Պետրոսյանի իրավահաջորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա: ( « Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը « սպարապետի հետ համեմատած հիրավի հրեշտակներ են » « Մտորումներ « Պազոլինի »-ից հետո » գրքից Արտյոմ Խաչատրյան ) Բացի նրանից, որ նրանք ջանասիրաբար կոծկել են իրենց նախորդների հանցանքները, նույնիսկ ընթացք են տվել այդ ոճիրների կրկնմանն ու շարունակությանը, այսինքն գործել են կրկնակի՝ ու ավելի մեծ հանցանքներ: ( « Երբ Քրիստոսին հարցնում են, Վարդապետ ինչպե՞ս անենք, որ լավ լինի: Նա ասում է. « Լավին լավն ասեք, Վատին վատը, միայն թե ասեք… » )

Առհասարակ Ոճրագործությունը ամենասարսափելի հանցանքներից մեկն է, որը վաղեմության ժամկետ չունի, քանի դեռ այն չի դատապարտվել: Կարևոր չէ, թե քանի տարի է անցել գործած ոճիրներից, այն հարկավոր է բացահայտել, ջրի երես հանել ու պատժել ոչ միայն մեղավորներին, այլև հանցակիցներին: ( « Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքը արյունահոսի՝ առանց վիրակապելու այն »: Հռոմի Պապ Ֆրանցիսկոս ) Այն, որ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյինը մեղադրվեց քրդերի հանդեպ 1982 թվականին իրականացրած սպանդի համար, չնայած անցել էր շուրջ քսանչորս տարի, սակայն դատարանը այդ հանցանքը դատապարտեց ու որոշում կայացրեց մահապատիժ: ( ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը ողջունել է Հուսեյնին մահապատժի դատապարտող դատավճիռը՝ այն անվանելով «շրջադարձային» Իրաքի համար: Եվրամիությունը նույնպես ողջունել է դատավճիռը, սակայն, ինչպես եւ Վատիկանը, հորդորել է կախաղան չբարձրացնել Իրաքի նախկին բռնակալին: http://www.azatutyun.am/a/1584962.html )

Նույնը արեցին Չիլլի բռնակալ Աուգուստո Պինոչետիի տարբերակում: Տասնամյակներ անց իսպանացի փաստաբան Բալտասար Գարսոնը Հաագայի դատարանում մեղադրանք առաջադրեց Աուգուստո Պինոչետիին իր գործած ոճիրների համար: ( http://www.epress.am/ru/2010/09/16/դինքի-մրցանակը-ստացան-իսպանացի-դատավ.html Բալտասար Գարսոնը 1996 թվականին սկսել է Արգենտինայում խունտայի տարիներին կորած Իսպանիայի 320 քաղաքացիների գործով հետաքննությունը: Գարսոնը միջազգայնորեն հայտնի դարձավ 1998 թվականի հոկտեմբերի 10-ին, երբ դատարան ուղարկեց Չիլիի նախկին նախագահ Աուգուստո Պինոչետիին վերաբերող գործը, որում բռնապետը մեղադրվում էր ցեղասպանություն իրագործելու և ահաբեկչության մեջ: ) Հաագայի միջազգային դատարանը մեղադրանք առաջադրեց Հարավսլավիայի նախկին ղեկավար Սլոբոդան Միլոշևիչին իր կատարած հանցանքների համար, չնայած նրա ոճիրներից անցել էր բավականին ժամանակ: ( 2001 թ. հունիսի 28-ին https://hy.wikipedia.org/wiki/Սլոբոդան_Միլոշևիչ )

Այնպես որ, հայերը լիարժեք իրավունքներ ունեն վստահորեն դիմելու միջազգային դատարան, որպես բռնության ու ոճրագործության զոհ, մանավանդ որ բոլոր նախադրյալները կան ոճրագործների հանցանքները բացահայտելու համար: Եթե հանցանքը չի պատժվում, ապա այդ անպատժելիությունը ծնում է Ոճիր: ( Սերժ Սարգսյան. « Մեր քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է»  14:00 | Նոյեմբեր 5 2016  http://www.aravot.am/2016/11/05/823814/ ) (Անպատժելիության հետևանքները. Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին կրկին մարդ է ծեծել. «Ժողովուրդ» 07:42 | Սեպտեմբեր 6 2016 http://armlur.am/576843/ )

Միայն այն, որ վերջերս սիրիահայերից շատերը դարձան Չարիքի իշխանության զոհ, դա փաստ է: Սիրիական պատերազմից մազապուրծ փախած մեր հայրենակիցների նկատմամբ իրականացրած խոշտանգումներն ու ոճիրներն աննկարագրելի են: Դրան գումարած նրանց կողոպտելն ու թալանելը: Միջազգային մարդասիրական կառույցների կողմից սիրիահայ փախստականների համար հատկացված միլիոնավոր դոլարները թալանվեց Չարիքի Իշխանության կողմից, չհաշված նրանց սեփական միջոցներն ու նրանց հանդեպ իրականացրած հոգեբանական ճնշումներն ու ծաղրը: Եթե հաշվի առնենք, որ փախստականներին ծաղրելն ու նվաստացնելը, նրանց վրա բռնություն կիրառելը ավելի մեծ հանցանք է համարվում, քան ոճրագործությունը: Հանձինս Սփյուռքի նախարար կոմսոմոլ Հրանուշ Հակոբյանի՝ իրականացվեց այնպիսի բարբարոսություն սիրիահայերի հանդեպ, որ աննկարագրելի է: Չարիքի իշխանությունը բռնաբարել է ոչ միայն նրանց իրավունքները, այլ բառիս բուն իմաստով բռնաբարություն է իրականացրել սիրիահայ կանանց նկատմամբ: Սիրիահայերից շատերը ստիպված եղան նորից փախչել այս անգամ « հայրենիք » կոչվածից: ( https://www.youtube.com/watch?v=r5paP25OoUU Սիրիահայերը հեռանում են Հայաստանից 09.03.2013  9 мар. 2013 г. ) Պատահական չէր, որ հազարավոր սիրիահայեր հեռացան Եվրոպա, Կանադա ու Ամերիկա: Այն, ինչ կատարվում է Սիրիահայերի հետ այժմ, կատարվել է նաև 90- ականներին ու շարունակվում է մինչ օրս: Նույն ոճիրը իրականացվեց Գանձակի, Սումգայիթի, Բաքվի, Շահումյանի, Արծվաշենի, Մարտակերտի փախստականների հանդեպ: Նույն ծաղրը նույն հանցանքը, նույն թալանն ու կողոպուտը: Միջազգային կառույցների հատկացված գումարներից ոչ մի լումա չհատկացվեց նրանց: Այդ ամենին գումարած Սպիտակի երկրաշարժի աղետյալներին, որոնց համար հատկացված գումարները շուրջ երկու տասնամյակից ավելի թալանեցին: Չհաշված բարերարների նվիրատվություններն ու հայկական սփյուռքից ուղարկվող միլիոնները: ( http://politik.am/video-պատգամավորին-ձերբակալել-էին-կաթի-փո/ « Պատգամավորին ձերբակալել էին կաթի փոշի գողանալու համար ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ հայտնի « կաթի փոշու » գողության մասին պատմող տեսանյութը: Հիշեցնենք, որ կաթի փոշին Գյումրի օգնություն էր փոխանցվել 1988թ. Երկրաշարժին հաջորդած օրերին: 2016/10/01 » )

Հազարավոր ընտանիքներ դարձան ՀՀՇ ոհմակի ու նրանց հաջորդող շնագայլերի զոհը, սակայն այդ ամենը անտեսեցինք ու մոռացանք, լռեցինք ու հանդուրժեցինք, կարծես այդպես էլ պետք է լիներ, սակայն աննպատակ ու անիմաստ հիշում և աղմուկ ենք բարձրացնում Թուրքիայի իրականացրած ցեղասպանության շուրջ: Իսկ որքանո՞վ է արդարացված հայաստանան չարագործների իրակացրած ոճիրների նկատմամբ մեր լռությունը: Դա արդեն աններելի է: ( Գագիկ Ծառուկյանը 200 հազար դոլար է նվիրաբերել իրանահայ համայնքինՈւրբաթ, 16 Սեպտեմբեր 2016 11:37 http://www.kentron.tv/index.php/am/special-programs/item/11162-vard150916.html ) Ամենածիծաղելին ոճրագործների ոճրագործ Աղվան Հովսեփյանի արտահայտած միտքն էր, որ Հայոց Ցեղասպանության զոհերը հրեշտակներ են: ( «Նայեք երկինք, տեսեք՝ ինչքան հրեշտակներ կան, նրանք բոլորը այսօր մեզ են հետևում այս օրով»։ http://www.a1plus.am/1451576.html Աղվան Հովսեփյանը խոսում է հրեշտակներից (տեսանյութ) Ապրիլ 24,2016 ) Իսկ ի՞նչ է, իր կողմից հազարավոր խոշտանգված զոհերը հրեշտակներ չե՞ն, իրենք մոռանում են իրենց ոճիրները, սակայն հիշում են մի բան, որի հետ առանձնապես կապ չունեն, նկատի ունեեմ հայ ժողովրդի վիշտը: Ինչպես տեսնում եք, հանցանքներն ակնհայտ են, զոհերն ու հանցագործները բացահայտված, իսկ թե ինչու՞ չկան մեղադրող վկաններ կամ դստապարտողներ, դա պետք է հարցնենք ինքներս մեզ: ( http://armlur.am/576843/ Անպատժելիության հետևանքները. Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին կրկին մարդ է ծեծել. «Ժողովուրդ» 07:42 | Սեպտեմբեր 6 2016 )

Սակայն սուտ ու ձևական պայքարելու համար շատ ակտիվ ենք, կեղծ հայրենասիրության ցուցամոլությունը սփյուռքում ավելի է ծաղկում՝ ապականելով իմաստուն ու մաքուր գաղափարները: Պատահական չէր ցուցամոլությամբ « Սասնա ծռերին » , օգնության հասած սփյուռքը իր տեսահոլովակներով: Տեսաելույթներում տղաներին սատարում են ու ոգևորում, որ իրենց կողքին են ու պատրաստ են օգնել: Ուղղակի ծիծաղելի է, երբ իրենք իրենց չեն կարող օգնել: Սփյուռքում իրար են հոշոտում՝ բաժանվելով թայֆանների, համայնքների ու մաֆիաների: Չարիքի իշխանությունն արդեն բույն է դրել իրենց մեջ, որովհետև չեն հասկանում և չեն էլ ուզում հասկանալ, որ այդպես անվերադարձ վնաս են հասցնում մեր հայրենիքին ու ժողովրդին, քան օգնում: (« Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է´լ հայհոյանք, է´լ զրպարտություն, է´լ ափաշկարա սուտ, է´լ չարախոսություն, կեղծավորություն: Նեղ թայֆայականությունը ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ »: Հովհաննես Թումանյան )

Կուսակցական շարքերում տիրում է այլանդակ գզվռտոց, չհաշված ստեղծված մանր-մունր խմբավորումները: Իսկ « Ինտելիգենցիան » տարին մի քանի անգամ անիմաստ ժողովներ է հնարում փորձում ներկայացնել Հայրենիքի Փրկության բանաձևեր ու միջոցներ: Սակայն, ինչպես ասում էր Իվան Կռիլովը. « Կարապը, խեցգետինը և գայլաձուկը » առակում « սայլը տեղից չի շարժվում »: Մսխելով հազարավոր դոլարներ՝ աննպատակ ու անիմաստ, երբ ընդամենը մի քանի հազարով հնարավոր էր փոխել ամեն ինչ: (http://www.aravot.am/2016/11/05/823814/ Սերժ Սարգսյան. « Մեր քաղաքացու կյանքն օրեցօր բարելավվելու է»  14:00 | Նոյեմբեր 5 2016  ) ( « Մեր կյանքը ավելի նման է թատերական բեմի, ու այդ բեմը … տեսեք որքա՜ն դերասաններ ունի … Ահա սա` ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը` նշանավոր հերոս է խաղում, երրորդը` հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը` հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը` գալիս է որպես դատավոր … Ու որպեսզի թամաշավոր ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են ժողովրդի անունը »: Հովհաննես Թումանյան )

Սակայն իրենք խեցգետնի առակի պես ամեն մեկը քաշում է մի կողմ, արդյունքը մնում է անփոփոխ: ( http://www.aravot.am/2014/11/09/514077/ 16:09 | Նոյեմբեր 9 2014  «Սամվել Ալեքսանյանն ու իր կինը անկողին չեն մտնում, եթե բարեգործություն արած չեն լինում». մանկավարժ  ) Պատահական չէ, որ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ դոկտոր Աշոտ Գրիգորյանը կազմակերպել է հզոր ներդրումային ծրագիր Չարիքի իշխանության հետ:
(
http://www.aravot.am/2016/09/29/810263/ ԵՀՄՖի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը կազմակերպել է հզոր ներդրումային ծրագիր  ) « Աշոտ Գրիգորյանի ու ներդրողների պատվիրակությունը ժամանում է Հայաստան, հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ներդրումային ծրագրերի քննարկման համար »: Առհասարակ, այդ դոկտոր կոչեցյալն ավելի շատ է վտանգավոր հայ ժողովրդի համար, քան ադրբեջանական դիվերսանտները:

Եթե հաշվի առնենք, որ հայերն ընդունակ չեն պատժել սեփական ոճրագործներին, թուլամորթ, վախկոտ ու քծնող են, ուրեմն այդ դեպքում ամոթ չէ դիմել հարևան ադրբեջանցիներին: Մի կարծեք, թե Ադրբեջանը մեր թշնամին է, որպես հոգեբան կարող եմ վստահորեն ասել, որ թշնամու կերպարը մեր մեջ ներարկել են այս ոճրագործները: Առհասարակ Չարիքի իշխանությունում այդպես է՝ Ջորջ Օրուելը այդ մասին հիշատակություն է թողել: Հզոր և ուժեղ պետությունները թշնամիներ չեն ունենում, որովհետև իրենք վստահ են, որ իրենց դիմաց թշնամի չկա, այլ միայն թույլ հակառակորդ: Եթե հարցնեք Իսրայելի իշխանավորներին, ապա կհամոզվեք, չնայած այն, որ շրջափակված են արաբական երկրներով, սակայն այնքան հզոր են, որ իրենց կամքն են պարտադրում նրանց, ու երբեք թշնամի չեն դիտում իրենից թույլ պետություններին: Իսկ մենք այս քսան տարիներին հզորանալու փոխարեն այնքան թուլացանք, որ հասանք « Քոսոտ » երկրների մակարդակին, որ անգամ աննշան պետություններն են մեր վրա ոտքեր սրբում: ( http://www.1in.am/2042584.html ՀՀ սպառազինությունը թարմացնելու համար $30 մլրդ է անհրաժեշտ. ՊՆ խոսնակ 19:39 2016-11-05 ) ( « Եվ աստված ինքը սառն աչքով է նայում այդ ցավալի տեսարանների վրա. Նա տեսնում է, յուր պատկերը շինել են անասուններին հավասար, բայց աչքերը խփում, երեսը շրջում, անց է կենում…»: Րաֆֆի ) Եթե մենք հզոր լինեինք ոչ միայն տնտեսությամբ, այլև բարոյականությամբ ու բանակով, ապա վստահ եմ, որ մենք թշնամիներ չէինք ունենա, անկախ նրանից, թե հարևան պետությունը ինչքան հզոր է: ( http://www.aravot.am/2016/10/07/813436/ 13:32 | Հոկտեմբեր 7 2016  Ինչ է խոսել մահից առաջ զինծառայողը ծնողների հետ. Կա ձայնագրություն )

Հեռու չգնանք. Իրանի Իսլամական հանրապետությունը վառ օրինակ է, նրա համար անգամ ԱՄՆ-ն ու Իսրայելը թշնամի չեն դիտվում: Նույնը նաև դաշնակիցների հարցում է, թույլ պետությունը չի կարող երբեք ուժեղ դաշնակից ունենալ, որովհետև թույլերի հետ չեն դաշնակցում, այլ օգտագործում են: Դաշնակցում են միայն հավասարազոր պետությունները: Այն, որ մեր իշխանավորները անընդհատ կրկնում են՝ « Ռուսաստանը մեր դաշնակիցն է », իսկ Երջանիկ ապուշները կնկնում են այդ ապուշությունը, ուղղակի ծիծաղելի է: Նորից եմ կրկնում, որ հզոր պետությունը չի կարող թշնամի ունենալ, որովհետև թշնամի ունենալը նշանակում է, որ ինքն էլ ոչնչով չի տարբերվում հակառակորդից: Այս միտքն արտահայտել է Գարեգին Նժդեհը և առաջարկել այդ բանաձևով առաջնորդվել, սակայն մեր տգետներն ու փնթիները կառչել են թշնամի բառից, առանց գիտակցելու, որ դրանով դառնում են թշնամի և դիտվում որպես թշնամի: ( « Յարձակւում է, ով իրեն ուժեղ եւ պատրաստ է զգում յարձակւելու՝ լաւագոյն … Յարձակւում է նա ով որ իր դիմացը թուլութիւն է տեսնում: Եղիր ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ »: Գարեգին Նժդեհ ) Ադրբեջանին թշնամի համարելով՝ ի ցույց ենք դնում մեր անզորությունը, սակայն ես, որպես բժիշկ-հոգեբան վերլուծելով այս, եկել եմ այն եզրահանգման, որ նրանց պետք չէ դիտել թշնամի, քանի որ հնարավոր է երբևէ գտնել հաշտության ընդհանուր եզրեր, համագործակցելու, հաշտ ու խաղաղ ապրելու պայմաններ: Չնայած, եթե նկատել եք, Փնթիները՝ Մանվելներն ու մյուսները իրենց հարցազրույցներում միշտ շեշտում են, որ այս պատերազմը անավարտ է մնալու: Սակայն այդ տգետները մոռանում են, կամ առհասարակ չգիտեն, թե ինչ է նշանակում լինել « նախահարձակ », էլ ու՞ր մնաց կարծիք հայտնեն: (« Ասում ենք գեներալ Մանվել՝ հասկանում ենք Վազգեն Սարգսյան, ասում ենք Վազգեն՝ հասկանում ենք գեներալ Մանվել Գրիգորյան»: «Գեներալ » Սեյրան Սարոյան © 2014 ) Մի խոսքով, կարծում եմ Ադրբեջանը պարտավորված ու շնորհակալ կլինի, եթե Մանվելին ու մյուս բոլոր հանցագործներին հանձնենք իրենց: Սակայն այդ հարցում նրանք նույնպես պետք է ակտիվություն ցուցաբերեն: Կրկնում եմ, եթե մենք ընդունակ չենք պատժել մեր ոճրագործներին, ապա ամոթ էլ չէ դիմել ադրբեջանցիներին: Կարծում եմ, որ նրանք ավելի շահագրգիռ պետք է լինեն իրենց հանցագործ քաղաքացիներին ետ վերցնելու համար: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը որպես Ադրբեջանի քաղաքացի պետք է պատասխանատվության ենթարկվեն հենց Ադրբեջանական դատարանում, այնուհետև Հաագայի միջազգային դատարանում, հետագայում արտահանձնել կամ պատասխանատվության ենթարկել ոճրագործներին՝ իրենց օրենքներին համապատասխան: Իսկ թե ինչ հիմքերով սկսել դատավարությունը, այդ հարցում ես մեծ սիրով կարող եմ որպես քրեագետ օգտակար լինել և տրամադրել իմ ձեռքի տակ եղած ողջ փաստագրությունն ու նյութերը: Բավական է միայն ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի սպանությունը, որի անմիջական մասնակիցները եղել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: ( 14/04/1992- ին Դեռ այն ժամանակ, ՀՀՇ-ն ու Արցախում նրա երդվյալ հավատարիմներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ցանկալի չէին համարում նրա մուտքը քաղաքականություն։ Նրա նման մտավորականը պոտենցիալ վտանգ էր Արցախի հարցը իշխանության հասնելու նպատակով խաղարկող «Ղարաբաղ» կոմիտեի համար։ 33 տարեկան էր, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին, ով անջնջելի հետք է թողել Արցախյան շարժման պատմության մեջ։ https://hy.wikipedia.org/wiki/Արթուր_Մկրտչյան_(քաղաքական_գործիչ ) Եթե չեմ սխալվում վկաներ կան, փաստագրությունը տեսագրված է: Այնպես որ ադրբեջանցի իրավապաշտպանները կարող են գործը սկսել: ( « Պատմությունը չպետք է կարդալ հեքիաթի նման, այլ պետք է դասեր քաղել` սխալները չկրկնելու եւ հերոսական էջերն իբրեւ օրինակ ընդունելու համար »: Արթուր Մկրտչյանը) Կարծում եմ, Հայաստանում և սփյուռքում շատ վկաններ կգտնվեն, որոնք պատրաստ են Հաագայի դատարանում վկայություն տալ ոճրագործների դեմ: Բավական կլինի միայն Սիրիայի պատերազմից մազապուրծ փախած ու Հայաստանում խոշտանգված սիրիահայերի հազարավոր ցուցմունքները, որպեսզի ոճրագործները դատապարտվեն օրենքի ողջ խստությամբ: Չհաշված որ այդ երկուսի հանցանքների սկիզբը դրվել է Լևոն Տեր — Պետրոսյանից ու Վազգեն Սարգսյանից, որոնք եղել են այդ հանցախմբի առաջնորները: Կարծում եմ շատ հետաքրքիր դատավարություն կլինի, ինչքանով հայտնի է Լինսի հիմնադրամը կարող է վճարել դատավարության հեռարձակումը կամ պահանջվող ծախսերը: Այդ երեք նախագահների գործած հանցանքներըը իրականացվել են ոչ միայն հայ ժողովրդի հանդեպ, այլ քաղաքակիրթ մարդկության դեմ: Անհրաժեշտ է, մտածել նոր պետություն և նոր հասարակություն կառուցելու մասին: Այլապես անիմաստ է ամեն կարգի փոփոխություն, եթե ոճրագործը նորից շարունակելու է մնալ և վայելել արյունով ձեռք բերած հարստությունը: ( http://hayeli.am/article/953008 Գագիկ Խաչատրյանը վերցրել է միլիարդներն ու անհետեցել Oct 07, 2016 )

Վերջերս Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի ( ԵՀՄՖ ) նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը ինձ գրել էր, թե ինքը շատ բաներ է արել հայրենիքի համար, համեմատած՝ ինձ: Ճիշտն ասած, ինձ շատ տարօրինակ թվաց այն փաստը, գիտնական մարդը արդյոք չի՞ տեսնում թե իր կատարած բարի գործի պտուղներն ովքեր են վայելում… Վայելում են բոլորը, ողջ իշխանական համակարգը սակայն ոչ հայ ժողովուրդը: ( « Արդ` եթե ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է չարացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք… ճանաչենք մեր դժբախտությունը… Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, ո րովհետև ներսից ենք փչացած »: Հովհաննես Թումանյան )

Ռափայել Պատկանյան « Հայերուս թուքը »

Դուն խելոք, հաշուով վաճառական ես,
Միւլք, փող ու ապրանք, կ’ասեն՝ շատ ունես. —
Բայց թէ փողէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։

Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծաւոր,
Անուն յաղթողի ունես փառաւոր.
Բայց թէ թըրէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։

Ի վերուստ քանքար քեզի տուած է,
Հեղինակ անունըդ աշխարհ փըռուած է.
Բայց թէ գըրչէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։

Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
Հըզօր իշխանի սիրելին դարձար.
Բայց թէ մըտքէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։

Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
Շատ կը յօրինես թանգագին բաներ.
Բայց թէ ձեռքէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։

Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.
Բայց թէ լեզվէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:

Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
Գովքովըդ լըցուած է մարդոց բերան.
Թէ ուսումէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:

Կու տամ քեզ պատիւ, կ’ունենաս դու յարգ,
Ու կը դընեմ քեզ ազնիւ մարդոց կարգ,
Երբ օրորանէդ մինչեւ գերեզման
Միակ ձըգտմունքըդ լինի ՀԱՅԱՍՏԱՆ։


1878

Գեհենի Առաքել 11/04/2016

ՀԱՏՎԱԾ  ՉԱՐԻՔԻ  ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ    ԳՐՔԻՑ

ԿԱՐՈՂ  ԵՔ  ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ  ԿԱՐԴԱԼ « ՉԱՐԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ »   ԳԻՐՔԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՆՈՖՈՆԴԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

lav

« Իշխանությունը հավաքական է: Անհատն ինշխանություն է ձեռք բերում այն դեպքում, երբ դադարում է անհատ լինել »: Ջորջ Օրուել « 1984 »

« Փոքրամասնություն լինելը, նույնիսկ եթե այն բաղկացած է մեկ հոգուց, չի նշանակում, որ խելագար ես: Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես »: Ջորջ Օրուել « 1984 »

Առհասարակ, ինչպես նշել էի, Ազգային Գենոֆոնդի ոչնչացումն սկսվում է ծննդատներից և վերջանում ծերանոցներով: Եթե հաշվի առնենք, որ փուլային ժամանակահատվածը՝ դպրոց, բանակ, աշխատանք, ապա այն դառնում է ծրագրավորված քաղաքականության ամբողջական պատկերը: Գենոֆոնդի ծայրահեղ վիճակը պատկերացնելու համար հարկավոր է նայել վերջին քսան տարիների օրենքների փոփոխությունները, որոնք անմիջական կապ ունեն դրա հետ: Պառահական չէ, որ վերջին գլուխգործոցներից է չարիքի իշխանության որոշ տզրուկների՝ հանձինս պատգամավոր Թևան Պողոսյանի առաջարկը՝ բանակ զորակոչել նաև աղջիկներին: ( http://newsarmenia.am/am/news/armenia/-hay-patgamavorn-arajarkum-e-banak-zorakochel-/ Հայ պատգամավորն առաջարկում է բանակ զորակոչել նաև աղջիկներին )

Նրա լուսավոր գաղափարը` ստեղծել սերմնաբջիջների բանկ, որը հնարավորություն կտա գենետիկ բազան պահպանել, այսինքն արհեստական բեղմնավորման տարբերակով վերարտադրել զոհված զինվորին: ( http://politik.am/թեւան-պողոսյանն-առաջարկում-է-զորակոչ/ Թեւան Պողոսյանն առաջարկում է զորակոչվողների սերմնաբջիջների պահել՝ գենետիկ բազան պահպանելու համար 2016/05/02 ) Ճիշտն ասած, այս գաղափարը վատը չէ, եթե մեր պետության բարոյական չափանիշները համապատասխանեին զարգացվածության բարձր մակարդակին, ինչպես քաղաքակիրթ երկրներում, սակայն այն, որ այստեղ գերիշխում է Չարիքի իշխանությունը, որտեղ խարխափում է խավարը և հետամնացությունը, ապա դա նշանակում է ոճրագործություն սեփական ժողովրդի հանդեպ: Բացատրությունն ավելի ուշ: Բռնակալի ոհմակը լավ հասկանում է, որ երկիրը կանգնած է լուրջ վտանգի առջև, սակայն նրանք ոչինչ չեն ձեռնարկում կանխարգելելու աղետը: ( « Բարձր դասի նպատակն է՝ մնալ նույն տեղում: Միջին դասի նպատակն է՝ փոխել տեղը բարձրի հետ »: Ջորջ Օրուել « 1984 ») Եթե շատերը տեղյակ չեն, ապա փորձեմ ներկայացնել այն փաստագրությունը, որը ունենք: Վերջին տարիներին Հայկական բանակ զորակոչ կազմակերպելու համար առաջացած բարդությունները իշխանավորներին պարտադրել են օրենքի մի շարք փոփոխություններ մտցնել, որը հնարավորություն է տալիս բանակին ապահովել նորակոչիկներով: Այսինքն բանակը մարդկային ռեսուրսով բավարարելու համար օրենքներ են փոփոխվել: Տասներկուամյա դպրոցի նոր կանոնակարգը դպրոցի շրջանավարտներին հնարավորություն չի տալիս շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում, քանի որ դպրոցը ավարտելուց ամիջապես հետո զորակոչվում են ծառայության: Սովորել կարող են միայն ծառայությունը վերջացնելուց հետո: Այն, որ արական սեռի պակաս կա Հայաստանում դա փաստ է, այդ պատճառով իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այդ խոչընդոտը հաղթահարեն: Սակայն չի խրախուսվում ծննդաբերությունը, նույնիսկ արհեստական խոչընդոտներ են առաջացնում, ոչնչացնելով գենետիկական բազան: Ինչպես Ջորջ Օրուելին իր գրքում է գրում, որ Խոզերը գալով իշխանության փորձեցին փոխել օրենքներն ու հարմարեցնել իրենց քմահաճույքին: « Բոլոր կենդանիներն իրար հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են »: ( Ջորջ Օրուել « Անասնաֆերմա » ) Պատճառը, ինչպես ասացի արական սեռի երիտասարդների պակասն է զորակոչը կազմակերպելու համար, շատ դեպքերում անտեսելով հիվանդություններն ու առողջական խնդիրները զինվորին զորակոչում են զինվորական ծառայության: ( http://xnews.am/?view=news&id=2786 «Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության»․ ՀՔԱ զեկույց 11:06 | 26.11.2014 http://armlur.am/363265/ 13:34 | Մայիս 29 2015 Դժբախտ դեպք բանակում. մահացել է քաղցկեղով հիվանդ նորակոչիկ ) Իհարկե դա չի վերաբերում մեծահարուստների զավակներին, որովհետև դրանք այլ կատեգորիայի են պատկանում: Պատահական չէ, որ Հայկական բանակը կազմված է, ինչպես Կառլ Մարքսը էր ասում, միայն « Բանվորա-գյուղացիական » դասակարգից: Բանակում ծառայում են միայն անապահով ընտանիքների զավակներ, այսինքն չքավորների զավակներ, որոնք ի վիճակի չեն իրենց զավակներին ծառայությունից ազատելու գումարը վճարել: Պատահական չէր. որ Սեյրան Օհանյանը Ապրիլյան պատերազմից հետո հայտարարել էր, որ անապահով ընտանիքների զավակները չեն կարող վճարել ուսման համար, քանի որ գումար չունեն: Իսկ մեծահարուստների երեխաները սահման չեն գնում, որովհետև սովորում են ԲՈՒՀ- երում: ( http://hayeli.am/article/870071 Սեյրան Օհանյանը պարզաբանում է, թե ինչու են սահմանի առաջնագծում անապահով ընտանիքների երեխաները ) Բոլորը լավ գիտեն, որ հայկական բանակում կոռուպցիան ու կաշառքն ինչ մակարդակի վրա է և ինչպիսի գումարներ ու կաշառք է այնտեղ պտտվում: Այն, որ տաս տասնհինգ հազար դոլարը սովորական գումար է ՊՆ աշխատող սպաների համար, դա է վկայում: Բանակից ազատվելու համար հսկա կարողություն է հարկավոր, այդ պատճառով շատ հանապազորյա հացով ապրող ընտանիքներ չեն կարող թույլ տալ այդպիսի շռայլություն: Սակայն մեծահարուստները կարողանում են իրենց թույլ տալ նման շռայլություն և այնպես անել, որ իրենց զավակները ձևական գնում են բանակ՝ իբր ծառայելու: Նկատի ունեմ պատգամավորների ու օլիգարխների զավակներին: ( https://www.youtube.com/watch?v=1cAVIjJ1EwU 4 сент. 2016 г. Իմ հերը շատ փող ուներ, դրա համար էլ ես լավ եմ ապրում Սեյրան Սարոյան ) Այդպիսի էլիտար զինվորները զորամաս հաճախում են իրենց քմահաճույքով, սակայն նրա աշխատանքը, որը պետք է արվի զորամասում անում են մյուս զինվորները, այդ պատճառով անապահով ընտանիքի զավակները ծառայում են նաև օլիգարխիկ զինվորների փոխարեն: Անվանացուցակով գրանցված օլիգարխիկ զինվորները ավելորդ եկամուտ են բերում զորամասի հրամանատարի համար, շահութաբեր էլիտար զինվորը հնարավորություն է տալիս ոչ միայն գումար աշխատել, այլև՝ պաշտոնի բարձրացում ստանալ: Քանի որ օլիգարխիկ հայրիկի կապերով Պն -ում կարող են առաջ գնալ լավ ծանոթով ու փողով սպաները: Պաշտպանության նախարարությունը մեծ գումարների աղբյուր է, քանի որ բոլոր ծառայություններում հաստատված են հստակ գներ, որոնք տարեցտարի աճում են: ( http://armtimes.com/hy/article/71935 Զինված ուժերում ծառայություն իրականացնող հոգեւորականները կվճարվեն 14/10/2015 ) Մի քանի տարի հետո իսկապես դժվար կլինի կազմակերպել հայկական բանակի զորակոչ, քանի որ արական սեռի երիտասարդների պակասը կգերազանցի մինիմալի սանդղակը: Այս տարբերակում իշխանավորները պատրաստ կլինեն օրենքով ամրագրել աղջիկների պարտադիր ծառայությունը բանակում: Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը պատահական չէ, որ այժմ ներկայացրել է այդ առաջարկը ազգային ժողով: Այդպիսով իշխանություններն աղջիկների զորակոչի հաշվին հնարավորություն կունենան լրացնել Զինված ուժերում պահանջվող անհրաժեշտ քանակը: Չկարծեք թե ես դեմ եմ աղջիկների պարտադիր ծառայությանը Զինված ուժերում, նույնիսկ կողմնակից եմ, քանի որ դա ոչ միայն օգտակար է իր պետության համար այլև՝ հենց աղջիկների: Սակայն դա հնարավոր կլինի միայն բարոյական պետություն ու քաղաքացիական հասարակության պայմաններում: Ինչպես օրինակ մի շարք երկրներում, որտեղ կանայք մեծ սիրով են ծառայում Զինված ուժերում: Զինված ուժերում կան ծառայություններ, որտեղ կանայք ավելի լավ են ծառայում քան տղամարդիկ, մանավանդ նոր տեխնոլոգիաներով զինված հարուստ բանակները, որոնք համակարգչային ու թվայնացված համակարգով են աշխատում: Ռադիոլոկացիոն, հեռահաղորդակցության, այդ թվում ռադիոհետախուզության ու հակաօդային պաշտպանության մեջ կանայք անգերազանցելի են, հրթիռահրետանային և հետախուզությունը ներառյալ: Որպես ռազմական ու քրեական ոլորտի հոգեբան, կարող եմ հաստատել, որ կանայք անգերազանցելի են իրենց հնարավորություններով, քան տղամարդիկ: ԱՄՆ-ում, Գերմանիայում և Կանադայում կանայք ծառայում են Ռազմածովային նավատորմում, որտեղ նաև հատուկ ռազմական օդաչուների բարձրագույն հաստատություններ կան կանանց համար:

Սակայն մեր Չարիքի երկրում ամեն օր խոշտանգվում և սպանվում են մեր զինվորները: Իսկ՝ սպաների ոտնձգությունները սահմաններ չեն ճանաչում, լկտիորեն չարաշահում են հրամանատարական դիրքն և պաշտոնը: Պաշտպանության նախարարության իմ ընկերներից մեկը պատմում էր, որ Հայկական բանակում տիրում է անսահման թողտվությունը, կատարվում են այնպիսի զարհուրելի դեպքեր, որոնք խիստ գաղտնի են պահվում, մեծ թվերի է հասնում բռնաբարությունները, որոնց մասին առհասարակ չի խոսվում: Նա նույնիսկ բարձրաձայնել էր, սակայն Պաշտպանության նախարարության հրամանատարությունը սվիններով էր դիմավորել այդ լուրը և հաշվեհարդարի սպառնալիքներով լռեցրել նրան: ( http://168.am/2013/08/13/262934.html Ազատամարտիկներ. « Արդյո՞ք Վարդան Հովհաննիսյանը մեր այն նույն մարտական ընկերն է, այն ազնիվ երիտասարդ տղան, որին բոլորս հարգում էինք » | 22:20 | Օգոստոս 13 2013 )

Ինֆորմացիոն մեդիան արգելափակված է: Պաշտպանության նախարարության ու բանակի հասցեին հնչած ցանկացած արտահայտություն դառնում է ոհմակի համար պատճառ, որպեսզի հարձակվեն ու հոշոտեն մարդկանց: Պատահական չէ, որ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի անձնական քարտուղարուհի Արշակ Զաքարյանը հայտարարել է « Ղարաբաղում « սմերծելնիկների մի ջոկատ կա, որտեղ կռվում են միայն պաշտոնյաների տղաները »: ( http://hraparak.am/?p=89008&l=am%2F Սեպտեմբեր 09 / 2015 Ըստ Արշակի՝ Ղարաբաղում «սմերծելնիկների մի ջոկատ կա», որտեղ կռվում են միայն պաշտոնյաների տղաները ) Պատկերացրեք, եթե հայ աղջիկը ծառայի բանակում, այն էլ անապահով ընտանիքից, ի՞նչ կստացվի՝ գեներալներից սկսած վերջացրած « Չաստ Նայողը », ու քոսոտ ենթասպաներն հերթով պետք է բռնաբարեն ու ինքնասպանության հասցնեն նրան, հետո էլ ասեն, որ զինվորական ծանր կյանքին չդիմացավ: Բայց չէ որ նույնը կատարվում է այժմ մեր զինվորների հետ, ում խոշտանգում են, սպանում, հետո որակում, թե ինքնասպան են եղել՝ կոծկելով ու փակելով իրենց հանցանքները: Չհաշված, որ հրամանատարներից շատերը զինվորներին որպես ստրուկ են օգտագործում ՝ ինչպես զորավար Մանվելը: ( https://www.youtube.com/watch?v=6bHO9jcMiSI «Զինվորի հետ վերաբերվում են ինչպես ստրուկի» 19 авг. 2010 г) Ի՞նչ եք կարծում, այդ Սպանդանոցում փափկասուն օրիորդը քանի օր կդիմանա, եթե երկու օր դիմացավ, ապա հերոս կլինի: Այն, որ հայկական բանակում զինվորների ծնողներն են վճարում նրա հիգիենայի ու հանդերձանքի համար, դա փաստ է: Արդյոք հայ կինը կարող է ծառայել այդ սպանդանոցում, որը կոչվում է Հայկական Բանակ: ( «Ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում է եղել, իսկ այսօր, մի հայ սպայի թեթև ձեռքով, հաշմանդամ է դարձել ու անօգնական վիճակում հայտնվել». զինծառայողի հարազատները բողոքում են 13:15, 26.09.2016 https://www.mamul.am/am/news/91878 ) Մի խոսքով, արական սեռի երիտասարդների պակասը այժմ նկատելի է, ի՞նչ եք կարծում, մի քանի տարի հետո ինչ է սպասվում, եթե օրըստօրե ավելանում է արտագաղթը, զոհված ու խոշտանգված զինվորների քանակը հասնում է զարհուրելի թվերի: Քսան տարուց ավելի է ոչնչացնում են հայկական գենոֆոնդը, որն ունակ է շարունակելու, արտադրվելու ու շատանալու: Ես նախորդում շեշտել էի, որ օլիգարխների զավակների փոխարեն նաև ծառայում են անապահով ընտանիքների զավակները ու հենց նրանց « ներկայության » ծանրությունը ընկնում է մնացած ծառայողների ուսերին: Չնայած այդ օլիգարխիկ զինվորներին համարել ազգային գենոֆոնդը հարստացնող, սխալ կլինի, որովհետև դրանք առհասարակ ազգի հետ կապ չունեն, դրանք արյունածուծների դասին են պատկանում: Ցավոք նման արյունածուծներն ավելի արագ են բազմանում և ավելի շատ: Օրինակ օլիգարխիկների բազմացումը՝ ձվադրումն ու աճը կատարվում է Լվերի նման ինչպես Մանվել Գրիգորյանի ու Սամվել Ալեքսանյանի դեպքում, որոնք վեց կամ յոթ զավակ ունեն, իրենց պես անտաշ ու անճոռնի: Մնացածին չհաշվեմ, կարող եք համոզվել նրանց ձվադրումից: ( Աառհասարակ Մանվելի նմանները առնետի պես են բազմանում, մինչդեռ դրանց դեմ մկնդեղով պիտի պայքարել։ ԳՀ © ԱՌ 2014)

Հայկական գենոֆոնդի ոչնչացմանը նպաստում են հիվանդություններն ու արատավոր երևույթները՝ հարբեցողություն, թմրամոլություն հանցագործությունները, աղանդները, միասեռականությունը այդ թվում նաև հոգևորականությունը: ( https://www.youtube.com/watch?v=4gUO9ricSSc «Պիտի ամաչի այն ընտանիքը, որտեղ չմկրտված երեխա կա »․ Միքայել Սրբազանը՝ Սարալանջի բնակիչներին 31 окт. 2016 г. ) Թունավորված սննդամթերք, անհայտ ծագումով պատվաստանյութեր: Այս բոլորը բացասաբար է ազդում բնակչության աճի ու զարգացման վրա: ( http://armlur.am/270334/ Արգելվել է Եղվարդի մանկապարտեզ մատակարարված սննդամթերքի օգտագործումը 12:09 | Նոյեմբեր 29 2014 ) Դրան գումարենք թունավոր միջավայրն ու սոցիալական ծանր պայմանները, անբարոյական աղետալի մթնոլորտը, բարոյահոգեբանական վիճակն ու արտագաղթը: Այս ամենը նշանակում է, որ ազգը չի կարող առողջ սերունդ ունենալ՝ գալիս է ժառանգական արատներով ծնված սերունդ՝ հիվանդ ու նվազ, որոնք իր հերթին առաջացնում են ամլություն և չբերություն: Հիվանդություններով ծնված սերունդը չի կարող առողջ սերունդ տալ: Ինչպես ասում են « Առողջ մարմնում առողջ հոգի »: ( http://womennet.am/ինչպե՞ս-բացառել-մանկապարտեզներում-ե/ Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը: ) (« Ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում և փչանում: Սա է բնության օրենքը »: Հովհաննես Թումանյան)

Սակայն Չարիքի երկրում այդ ամենը տրված է միայն « Ընտրյալներին », որոնք հնարավորություն ունեն լավ սնվել ու հագնվել, այդ թվում բուժվել Եվրոպական երկրներում: Սակայն ինչպես ասացի, այս կատեգորիան չի մտնում Ազգային Գենոֆոնդի մեջ, որովհետև հենց այդ Չարորակ տեսակն է, որ ապականում ու ոչնչացնում է մեր գենոֆոնդը: Ոչնչացման փաստերը եթե հաշվենք ու ներկայացնենք, կտեսնենք սոսկալի թվեր: Ես կխուսափեմ թվեր նշելուց, քանի որ թվային շեշտադրումները Չարիքի իշխանության մեջ օգտագործվում է ժողովրդին խաբելու համար: Սակայն ներկայացնեմ պաշտոնապես հրապարակված որոշ թվեր: Եթե Հայաստանում 2010թ.- ին ինքնասպանություն էր գործում օրեկան մեկ քաղաքացի, ապա 2016թ. այդ թիվը տասն անգամ ավելացել է: ( հունիսի, 2010 Հայաստանում օրական գրանցվում է 1 ինքնասպանություն http://hetq.am/arm/news/45396/hayastanum-orakan-grancvum-e-1-inqnaspanutyun.html http://armlur.am/17365/ Անցյալ տարի Հայաստանում գրանցվել է 195 ինքնասպանություն և 452 ինքնասպանության ձախողված փորձ  15:12 | Փետրվար 1 2012 ) Դրան գումարենք նաև սպանությունները, որոնք կատարվում են վեճերից ու կռիվներից, ավելանում են ավտովթարներից տուժածները: Սոսկալի է բանակում՝ սահմանագծին զոհված զինվորների, սպաների ու ծառայակիցների կողմից խոշտանգված զինվորների թիվը, որոնք կորցնում են բանականությունն ու խելագարվում՝ հայտնվելով հոգեբուժարաններում կամ հաշմանդամության սայլակին:

Առհասարակ, որպես ռազմական հոգեբան կարող եմ ներկայացնել այն փաստը, որ ցանկացած ինքնասպան եղած զինվորի ետևում կա պատճառ ու մեղավոր: Այսինքն դրդապատճառն է ստիպում զինվորին գնալ այդ ծայրահեղ քայլին: Ուստի, ամեն դեպքում հրամանատարն է մեղավոր ու մեղսակից այդ հանցանքին, քանի որ զինվորի կյանքի համար պատասխանտու է իր հրամանատարը՝ վերևից մինչև ներքև: Այս դեպքում եթե զինվորը չի մտածում սեփական կյանքի մասին, ապա հրամանատարը պարտավոր է պատասխանատվություն կրել զինվորի կյանքի ու առողջության համար: Հրամանատարը պարտավոր է իմանալ իր ենթակա զինվորի վիճակի ու հոգեկան շեղումների մասին: Պարտավոր է զեկուցել և հոգ տանել իր զինվորի մասին: Եթե սպան թերանում է թվարկածս պարտականությունները կատարելու մեջ, ապա նրան հարկավոր է ոչ միայն հեռացնել ծառայությունից այլև քրեական պատասխանատվության ենթարկել: Քանի որ, նրա պատճառով է, որ զինվորը ինքնասպանություն է գործել, ու դա ոչ միայն բանակին է վնասում, այլ նպաստում հայկական գենոֆոնդը ոչնչացնելու գործին: Նման անտարբերությունը բառիս բուն իմաստով հավասար է ոճրագործության, որի համար պետք է կրի ամենախիստ պատիժը, որը սահմանված է օրենքով: Մեկ Զինվորի կյանքն ավելին է, քան որևէ արժեք ու շահ: ( https://www.168.am/2016/10/24/706229.html «Արծրուն Հովհաննիսյանը լկտիաբար ստում է. ես փաստեր ունեմ և պատրաստ եմ պատասխանատվություն կրել, եթե զրպարտում եմ». Վահան Բադասյան  Հոկտեմբեր 24 2016 )

Պատահական չէ, որ Իսրայելը իր մեկ զինվորի համար պատրաստ է ոչնչացնել ողջ արաբական երկրները:

Չարիքի իշխանությունում Ազգային Գենոֆոնդի ոչնչացման հիմնական ոլորտը առողջապահությունն է, սոցիալական դասակարգային ու բարոյահոգեբանական վիճակը:

Մանկանց մահացության թիվը աճում է տարեցտարի ( http://www.aravot.am/2015/07/13/592590/ Մահացող երեխաների 70 %-ը նորածիններ են: Հուլիս 13 2015 (Տեսանյութ ) https://www.youtube.com/watch?v=sUZqmIDMUDY ) Պատահական չէ, որ հայաստանյան ծննդատներից մի քանիսը Ազգային Ժողովի պատգամավորներին պատկանող սեփականություն է, որոնք չգիտես ինչու պատասխանատվություն չեն կրում մանկասպանության ու գենոֆոնդը ոչնչացնելու համար: ( Հայաստանում երեխաների մեծ մասը խոցելի է կամ աղքատ http://www.epress.am/2016/09/26/հայաստանում-երեխաների-մեծ-մասը-խոցել.html 09.26.2016 17:13 epress.am ) Մանկական հիվանդություններն ու առողջապահության ոլորտի անպատասխանատու ու անտարբեր վերաբերմունքը նույնպես գենոֆոնդը ոչնչացնելու փաստ է, որն ակնհայտ է և կարիք չկա ծավալվելու: Գենոֆոնդը ոչնչացնելու ամենասարսափելի ձևերից մեկը սոցիալական դասակարգային ու հոգեբանական գործոնն է: Երիտասարդները չեն կարողանում ընտանիք կազմել, որովհետև սոցիալական պայմաններն ու հնարավորությունները թույլ չեն տալիս, իսկ հնարավորություն ունեցողներն անվերադարձ արտագաղթում են օտար երկրներ: Ինքներդ պատկերացրեք, եթե հնարավորություն չունեն ամուսնանալ, որովհետև չկան մինիմալ պայմաններ՝ ոչ բնակարան, ոչ աշխատանք, ոչ առողջություն և ոչ բարոյական միջավայր, նշանակում է, որ երեխա ունենալն ու պահել, մեծացնելը դառնում է երազանք: ( http://womennet.am/մանկական աղքատություն/ Մանկական աղքատություն ) Շատերն են հրաժարվում ավելորդ դժվարություններից և զույգ չեն կազմում: Իհարկե դասակարգային բաժանումը արդեն իսկ դժվարացնում է առողջ ընտանիք ու սերունդ ունենալու գործը: Երիտասարդներից շատերի մոտ ընդհանրապես կորել է ընտանիք կազմելու երազանքն ու հույսը, իհարկե դրան գումարած շատ երիտասարդների առողջական խնդիրներ, որոնք հոգեկան դեպրեսիայից առաջանում է ամլություն կամ չբերություն: Ինչպես ասացի հոգեբանական դեպրեսիան պատճառ է դառնում ինքնասպանության և գենոֆոնդի ոչնչացման: Նշանակում է Չարիքի իշխանությունը կանխամտածված կազմակերպում է ոչ միայն ներկա սերնդի ոչնչացումը, այլև այն սերնդի, որը պետք է գար: Իրականացնում է Ազգային գենոֆոնդի ոչնչացման իր զազրելի ծրագիրը՝ « Հայաստանը առանց Հայերի » բանաձևի շրջանակներում: Այդ ոչնչացման ծրագիրն իրականացնում է գիշերօթիկ դպրոցներից սկսած վերջացրած մանկատներ ու ծերանոցներ: Մի կարծեք, թե ծերանոցները ազգային գենոֆոնդի մաս չեն, քանի որ հենց մեծահասակ սերնդի մեջ է մնացել առողջ բանականությունը, սակայն նրանց ոչնչացնելով՝ ոչնչացնում են հիշողություններն ու իրական պատմությունները, ոչնչացնում իրենց հանցանքների վկաներին: Այնպես որ, ծերանոցները նույնպես համարվում է գենոֆոնդի մաս: Ես նախորդ բաժիններում ներկայացրել էի թե Ավանի գիշերօթիկ դպրոցում ինչպես են խոշտանգում երեխաներին: Ի՞նչ եք կարծում այդ դպրոցի սաները արդյոք կարող են լիարժեք քաղաքացի լինել, երբ ամեն օր ռեժիմով ծեծ ուտեն իրենց դաստիարակիչների ձեռքով: Խեղաթյուրելով երեխաների միտքն ու մանկությունը նրան դարձնելով գիշատիչ՝ ինչպես իրենք: ( http://168.am/2016/10/26/707273.html 168.AM | 17:19 | Հոկտեմբեր 26 2016 Այգեստանում աշակերտները դասադուլ են հայտարարել. պահանջում են կարգի հրավիրել դպրոցի տնօրենին. News.am ) ( « Մատաղ սերնդի դաստիարակությունը շատ ավելի կարևոր խնդիր է, քան այն, ինչ կարելի է անել արդեն հասունացածների համար» : Ջորջ Օրուելի) Հոգեբանական ծանր վիճակից ծնվում են շատ արատներ, ծանր մանկությունը մարդուն դարձնում է մելամաղձոտ կամ ագրեսիվ, շատերը չեն կարողանում հասարակության մեջ ապրել, մանկության մղձավանջները շարունակում են հետևել ողջ կյանքի ընթացքում: Մարդ այդ պարագայում դառնում է անկախ իրենից անձնասպան:

Ինքնասպանությունը շատ վտանգավոր երևույթ է, այն համարվում է դարի հիվանդություն: Գլխավոր չարիքի պատճառով է. որ քսանհինգ տարի խեղաթյուրեցին սերունդներին մոլագարի հատկություններով: Պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանը Շիզոֆրենիկ էր, և որ իր կառուցած երկիրը դարձավ մոլագարներով խեղաթյուրված: ( « Գործընկերների վկայությամբ՝ Սարգսյանը հոգեպես անհավասարակշիռ անձնավորություն էր, իրականացնում էր խելահեղ արարքներ »: « Մտորումներ « Պազոլինի »-ից հետո » գրքից Արտյոմ Խաչատրյան )

Հոգեկան ծանր ապրումներից ելնելով է մարդ գնում ծայրահեղության՝ վերջ տալով սեփական կյանքին, փորձում է ազատվել անվերջանալի թվացող տանջանքներից: Սակայն, ինչպես ասացի, միևնույն է, ցանկացած ինքնասպանության ետևում կա պատճառ և մեղավոր, այս դեպքում մեղավորը ողջ համակարգն է՝ իր արատավոր երևույթներով: Եթե հաշվի առնենք, որ Եվրոպայում դեպրեսիան համարվում է հոգեկան ծանր հիվանդություն, որոնց մեծ և հատուկ ուշադրություն են դարձնում այն կանխարգելելուն, տարբեր հոգեթերապիանների վրա ծախսելով միլիոնավոր Եվրոններ՝ փորձում են այն նվազեցնել: Անձնասպանության երևույթի համար պատասխանատվություն է կրում ոչ միայն բժիշկը, այլ՝ ամբողջ պետությունը: Այն, որ մեզ մոտ Չարիքի Իշխանությունում հոգեկան ծանր վիճակում հայտնված մարդուն ոչ թե տանում են բուժհաստատություն, այլ տանում են ոստիկանություն ու խոշտանգում նրան, միաժամանակ օգտվելով անհավասարակշիռ վիճակից՝ վրան փող աշխատում: ( http://m.mamul.am/am/news/92313 10:00, 04.10.2016 Պայմանագրային զինծառայողը փորձել է նետվել Կիևյան կամրջից ) Աշխահի շատ պետություններ շատ լավ գիտակցում են, որ սեփական ժողովրդի համար բարեկեցիկ ու առողջ միջավայր ստեղծելով, նպաստում են ազգային գենոֆոնդի պահպանմանն ու արտադրությանը: Գենոֆոնդի պահպանությունը ցանկացած պետության և քաղաքացու պարտքն է: Այդ պատճառով քաղաքակիրթ երկրներում խրախուսվում է ծննդաբերությունն ու ամուսնությունը: Պետությունները հսկայական միջոցներ են հատկացնում ուսանողներին, երիտասարդ ամուսնությունները խրախուսելով՝ հատկացնում բնակարաններ ու գումարներ, առողջապահական ոլորտում ստանում են անվճար բուժում և այլն, բազմազավակ ընտանիքներին ապահովվում ինչով անհրաժեշտ է առողջ սերունդ դաստիարակելու համար: Պատահական չէ, որ ուսումը անվճար է՝ անկախ սոցիալական ու ազգային պատկանելությունից, առողջապահությունն ու կրթությունը կազմակերպված է պետական կառույցների կողմից: ( «Ազգս երբեք չէ կարող կրթության կատարելագործությանը հասնել, քանի նորա մեջ չէ զարգացած ընթերցանության սերը: Իսկ ընթերցասիրությունը ժողովրդի մեջ տարածելու գլխավոր միջոցներից մինը՝ բանաստեղծական և վիպական գրվածքներն են: Ի՞նչ գիրք կարող է լինել ժողովրդի սրտին և հոգույն այքան մոտ, որքան մի վեպ, որը կախարդական հայելով նման պատկերացնում է յուր մեջն նորա կյանքը, երևան է հանում հասարակական տիպեր՝ յուրյանց գեղեցիկ և այլանդակ նկարագիրներով:»  Րաֆֆի ) Առողջ միջավայրում ու առողջ պայմաններում փորձում են կրթել ու դաստիարակել արողջ սերունդ: Չհաշված, որ օտարազգիների հաշվին են լուծում գենոֆոնդի պահպանման հարցերը: Սակայն դա էլ իր դրական կողմերը ունի: ( «Տգիտությունը ներքին թշնամու կերպարով իր սև գործն է անում և շարունակելու է անել, քանզի թշնամու այդ տեսակը կենսունակ է այնտեղ, որտեղ պարարտ հող կա իր համար»: Հովհաննես Թումանյան)

Իսկ ի՞նչ է կատարվում Չարիքի իշխանությունում, ինքներդ դատեք. եթե միայն « 2009թ . Հայաստանում 44.530 երեխաներից 1567-ը ծնվել են արատներով: Նորածինների մոտ ամենից շատ գրանցվում են սրտի արատով հիվանդության դեպքեր »: ( http://www.aravot.am/2015/07/13/592590/ ) Իսկ « 2010թ. -ին Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ երեխան քրոնիկական թերսնման խնդիր ունի, ինչն անմիջապես ազդում է նրանց ֆիզիկական և մտավոր զարգացման վրա: Որպես հետևանք` մինչև 5 տարեկան երեխաների 37 տոկոսը սակավարյունության խնդիր ունի, ինչը արդեն բավական բարձր ցուցանիշ է համարվում »: ( «Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է» http://www.tert.am/am/news/2016/03/27/child/1975635 Հայաստանում 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ է, գրեթե 15%-ը՝ գերքաշ 20:13 • 27.03.16 http://www.azatutyun.am/a/27633833.html https://www.youtube.com/watch?v=Lm_ZM1HaypA ) Հիմա էլ տարածում է գտնում մանկական հաստատությունների թունավորումների դեպքերը: Մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը բազմաթիվ են ու բազմատեսակ և դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Չնայած ներկայացրած թվերն ունեն մի քանի տարիների վաղեմություն, սակայն, եթե փորձենք համեմատել նոր տվյալներին, ապա կտեսնեք, թե ինչպիսի աճ է գրանցվել: Այս վիճակագրական տվյալների ետևում միայն թալան է ու կողոպուտ, քանի որ հենց այս վիճակագրության տվյալների վրա է, որ Չարիքի իշխանությունը միջազգային ու եվրոպական առողջապահական ու մանկական ֆոնդերից վարկեր ու նվիրատվություններ ստանում: Դրանք բավական մեծ գումարներ են, որոնք յուրացնում են իշխանությունները: Օրինակ 2016 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան իրականացրած ծրագրի շնորհիվ Դավթաշենում մանկապարտեզներից մեկում 5 սենյակ վերանորոգելու համար 285 հազար դոլար է ծախսվել, երբ այդ գումարով հնարավոր կլիներ կառուցել մի քանի դպրոց սահմանամերձ գյուղերում՝ իրենց մշակույթային տներով հանդերձ: ( Դավթաշենում մանկապարտեզի 5 սենյակ վերանորոգելու համար 285 հազար դոլար է ծախսվել 12.09.2016 http://yerkirmedia.am/social/davtashen-mankapartez-veranorogum/ ) Ինչպես տեսնում ենք, Ազգային գենոֆոնդը աղետալի վիճակում է ու ոչնչացման եզրին, իսկ սփյուռքում հայապահպանության ծրագրերը չեն կարող իրականանալ գենոֆոնդի պահպանման հակահայ ծրագրերի շնորհիվ: Իսկ պատգամավոր Թևան Պողոսյանի սերմնաբջիջների գենետիկ բազայի առաջարկությունն ուղղակի ծաղր է հայ մոր, զավակի ու նրա ցավի հանդեպ, որի համար պետք է գնդակահարել նման տականքին, ով փորձում է արդարացնել հանցավոր իշխանությունների հանցանքները՝ ազգային գենոֆոնդի ոչնչացման ծրագրերի իրականացման հարցում: Այդ առաջարկի փոխարեն թող առաջարկեր պետության սոցիալ բարոյական վիճակը բարելավելու ծրագրեր, որոնք հնարավորություն կտային արդիականացնել բանակի զինտեխնիկան, նպաստել նորաստեղծ ընտանիքների ու բազմազավակ երեխանների ավելացմանը: Առաջարկեն նպատակային ծրագրեր, որոնք խթան կհանդիսանան բարոյական պետության ստեղծմանը, որտեղ ծնելիությունը ավելի բարձր կլինի, և որը հնարավորություն կտա պահպանել գենոֆոնդը ոչ արհեստական բազմացման հաշվին, այլ բարոյական ու մարդկային, բնական ճանապարհով: Հենց Թևան Պողոսյանի պես փնթի անգրագետների շնորհիվ է, որ ոչնչանում է Հայի Ազգային Գենոֆոնդը: Պատահական չէ, ոհմակը ոչ միայն ոչնչացնում է եկող սերնդին, այլև օգտագործում և ստրկացնում երեխաներին, ինչպես Մանվելն ու իր նման փնթիները: ( 30 Սեպտեմբեր, 2016 Մուշեղ Պետոյանի քույրը աշակերտներին ստիպել է քարոզչական բեմի պատրաստման աշխատանքնե՞ր տանել ) http://fnews.am/p=2521490&l=am/mushex+petoyani+quyry+ashakertnerin+stipel+e+qarozchakan+bemi+patrastman+ashxatanqner+tanel )

« Իրականությունն արտաքին երևույթ չէ: Իրականությունը գոյություն ունի մարդու գիտակցության մեջ և ուրիշ ոչ մի տեղ »: Ջորջ Օրուել 

« Գուցե մարդը ոչ այնքան սիրվելու, որքան հասկացված լինելու կարիք ունի »: Ջորջ Օրուել

« Հասարակության կարծիքը ակնհայտ սխալ կարծիք է, քանի որ մարդկանց մեծ մասը ապուշ են »: Էդգար Ալան Պո

ՀԱՏՎԱԾ    ՉԱՐԻՔԻ  ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ    ԳՐՔԻՑ 

ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԿԱՐԴԱԼ  ՉԱՐԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ  ԳԻՐՔԸ

rubens-araqel-kopia

ԿԼԱՆԱՅԻՆ ՕԼԻԳԱՐԽԻԱ

%d5%af%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-1« Ազգադավները երբեք էլ հայրենասեր չեն դառնա… »

Սերվանտես

« Չարիքի իշխանության » առանցքում ընկած է հենց Կլանային Օլիգարխիան: Ինչպես ասել էի, այդ Կլանային Օլիգարխիան կառուցված է Փնթի կեղտարյուններից, որոնք ձեռք են բերել իրենց մենաշնորհային իրավունքները: Հենց Կլանային Օլիգարխիայի վրա է հիմնված Էլիտան: Հասկանալու համար, թե ինչպես գոյացավ այդ Կլանային Օլիգարխիան, հարկավոր է նայել ոչ վաղ անցյալ ու կտեսնենք, որ 90- ականներին « Չարիքի իշխանությունում » գործում էր երկու կլան, որոնցից էր Արարատյան կլանը՝ Վազգեն Սարգսյանի գլխավությամբ, իսկ մյուսը՝ Վանո Սիրադեղյանի կլանն էր: Այդ երկու կլաններն իրար հետ մրցակցության մեջ էին, անգամ զինված բախումներ ու արյունախեղություն, արդյունքում՝ Վանոն ու Վազգենը հաշտվում էին, իսկ բախումների արդյունքում զոհվածները անտեսվում: Լևոն Տեր-Պետրոսյանին չէր հաջողվում « զսպել » երկու ոճրագործներին, և նրան հաջողվում է Ղարաբաղից Ռոբերտ Քոչարյանին հրավիրել Հայաստան, որպեսզի Ղարաբաղյան նոր կլանի շնորհիվ « սանձի » նրանց: Հիշեցնեմ, որ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքացիություն չունեին և չէին կարող բարձր պաշտոն զբաղեցնել Հայաստանում: Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մուտքը Հայաստան պայմանավորված էր ավելի շատ Վազգեն Սարգսյանով, քանի որ Արթուր Մկրտչյանի սպանության գործով նրանք գործընկերներ էին: ( Արթուր Մկրտչյանի սպանությունը իրականացրել է Աֆղանական պատերազմի մասնակից Նվեր Չախոյանը, որը հանդիսնում էր ՀՀՇ -ի վարձու մարդասպաններից մեկը: )

Շատերը չգիտեն, որ Վազգեն Սարգսյանը որպես քաղաքական գործիչ կամ ՊՆ նախարար, այդ ժամանակ ժողովրդի հակակրանքի առարկան էր, նրանից զզվում էին անգամ իր քարտուղարուհիները, անգամ թիկնապահն ու վարորդը՝ Մովսես Գեղանգուլյանը, որին հետո սպանեցին Վազգեն Սարգսյանի եղբայրները: Ոչ միայն սպանեցին Մովսեսին, այլև նրա ընտանիքի բոլոր անդամներին: Վազգեն Սարգսյանից զզվում էր նույնիսկ Կարեն Դեմիրճյանը, ով հետագայում նրա կողքին կանգնեց:

Ղարաբաղյան կլանը կարողացավ տապալել երկու կլաններին՝ Վանոյի քրեական գործը հանելով ջրի երես, իսկ Վազգենի տարբերակում՝ ձեռնպահ մնացին, նկատի ունեմ Հոկտեմբերի 27-ը: Սակայն Վազգենի կլանի ճնշումով՝ Ռոբերտ Քոչարյանին պարտադրեցին, որպեսզի Արամ Սարգսյանին, որը Վազգեն Սարգայանի եղբայրն էր, նշանակվի վարչապետի պաշտոնում: Վազգեն Սարգսյանի կլանը բավականին հզոր էր, որովհետև զինված Երկրապահներն ու ուժային կառույցները գտնվում էին նրա Կլանի ձեռքին: Արամ Սարգսյանը չկարողացավ իր տգիտությամբ մրցակցել Ռոբերտ Քոչարյանի հետ, այդ պատճառով էլ կարողացան արագ կադրային փոփոխությունների շնորիվ՝ վեց ամիս հետո, Վազգենի Կլանի անդամներին դուրս մղել ուժային կառույցներից՝ իրենց ձեռքը վերցնելով իշխանությունը: Երբ ուժային կառույցներում իրենց հավատարիմ կադրերն էին, նրանք ուղղակի Արամ Սարգսյանին դուրս շպրտեցին ու նրանց ձեռքից խլեցին այն բոլորը, ինչ թալանել էին: Ղարաբաղյան կլանը կարողացավ ոչնչացնել Վանոյի ու Վազգենի կլանները: Չնայած հետագայում համաձայնության եկան Վազգենի առանցքի շուրջ: Այսպես, Վազգեն Սարգսյանի հարազատներին առաջարկվել էր՝ կամ հրաժարվում են մեղադրել իրենց Հոկտեմբերի 27-ի մեջ, կամ էլ բաց դատավարություն իրականացնելով՝ հանրությանը ներկայացնում էին ողջ ճշմարտությունը Վազգենի մասին: Այդ դեպքում, Նաիրի Հունանյանը դառնում էր Վրիժառու՝ ինչպես և կար, իսկ Վազգենին կոչում էին դավաճան ու հանցագործ: Այս տարբերակում Սարգսյանների գերդաստանը ավելի շատ բան կկորցներ, քան թե կշահեր: Այդ պատճառով էլ նրանք լռեցին ու համաձայնության գալով Ղարաբաղյան կլանի հետ՝ փորձեցին հեռու մնալ նրանցից: Վազգեն Սարգսյանին հերոսացրեցին՝ ինչպես և եղել էր նրանց համաձայնության մեջ: (« Վազգեն Սարգսյանն ազգի դավաճան է և կգա ժամանակը, որ նրան հետմահու կգնդակահարեն »: Արծրունի Ավետիսյան Քահանա Ազատամարտիկ © 2015 )

Կլանային Օլիգարխիայի երկրորդ փուլը՝ դա Քոչարյանական կլանի հզորացումն էր՝ քրաօլիգարխիկ հանցագործների հաշվին, անկախ կուսակցական կամ քաղաքական հայացքների: Ինչպես տեսնում ենք, Կլանային Օլիգարխիան գործում է կուսակցական, հասարակական ու բարեգործական ոլորտներում, պատահական չէ, որ հենց այդ անունների ներքո են իրականացնում իրենց թալանն ու կողոպուտը: Բարեկամա-խնամիական կապը հնարավորություն է տալիս ընդլայնվել ու հզորանալ խնամիների հաշվին: Հենց այդ կլանի մաս են կազմում աթեիստներն ու սրբապիղծ հոգևորականները, գեներալները, քրեական հեղինակություններն ու չհաշված քաղաքական աղբանոցում աչքի ընկնող կուսակցական վերնախավը: Ճիշտ է, Հանրապետական լինելը մեծ պատիվ է, սակայն Դաշնակ, ՕԵԿ ու Բարգավաճ լինելը հնարավորություն է տալիս Կլանային Օլիգարխիային սնվել իշխանության կերակրատաշտից: Այսինքն՝ « Չարքի իշխանությունը » նրանց չի արգելում անպատիժ գործել՝ թալանել ու խոշտանգել, եթե վճարում են ինչպես հարկն է: Կլանային Օլիգարխիան շաղկապված կառույց է, որտեղ սարդոստայնի պես՝ թելերով կապված են մեկը մյուսին, ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը « ԸՆՏԱՆԵԿԱՆ ՔԱՎՈՐ-ԽՆԱՄԻԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ, ՊԵՏՔ Է ՎԵՐ ԴԱՍԵԼ ԵՐԿՐԻ ՇԱՀԻՑ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԻՑ »: ԱՐՄԵՆ ԶԱՎԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ 2015 ©:

Այդպիսի համակարգ ձեռք բերեցինք իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի շնորհիվ, դրա համար իր կնոջ հայրը և եղբայրը դարձան օլիգարխներ, չհաշված, որ իր տգետ կինը դարձավ քոլեջի տնօրեն: (կնոջ եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյան ) Իսկ ինքը բանտում փտելու փոխարեն՝ իր կատարված ոճիրների համար, վայելում է իր տասնամյակների թալանածը, չհաշված, Պաշտպանության նախարարի օգնականի պաշտոնը ձեռք գցելը:

Ինչպես տեսնում ենք, Պաշտպանության նախարարությունում բազմել են միայն մարդասպաններն ու ոճրագործները, ԿԳԲ-ի ու Սովետական միլիցիայի » կաշառակեր ու հարստահարող տականքները: Ռազմական օլիգարխիան նույնպես Վազգեն Սարգսյանի մենաշնորհն էր, այդ պատճառով՝ իր պես ոջլոտ փնթիներին դարձրեց գեներալներ: ( « Վազգենին պաշտպանողները կամ իսկական ԿԳԲ-ականներ են կամ էլ անգետ դդումներ »։ Արծրունի Ավետիսյան Քահանա Ազատամարտիկ © 2015 )

Փնթի գեներալներին ու քրեաօլիգարխիկ սպայակույտին, որոնք գտնվում են Հայկական բանակի առանցքում: Ես բազմիցս ներկայացրել եմ, թե ինչու Հայկական բանակը դարձավ հայ զինվորի սպանդանոց, քանի որ այն կառուցեցին քրեական ու գողական օրենքները որդեգրած մարդիկ: ( https://geheniaraqelblog.wordpress.com/հայկական-բանակ-թե՞-սպանդանոց-ֆիլ/ )Չեմ ցանկանա կրկնել անցած գրածները, միայն կհիշեցնեմ, որ Երևանում 1994 թվականին բացված Բազմաբնույթ ռազմական ուսումնարանի պետ՝ գեներալ Մարտիրոսյանը, որը կաշառքով էր նստել ուսումնարանի պետի պաշտոնին, ոչ միայն չէր հասկանում Ռազմական գործից, այլև հանցագործ էր ու կաշառակեր: Գեներալ Սերգեյ Մարտիրոսյանը ժամանակին եղել էր Աբովյանի մանկական գաղութի, հետո էլ կանանց գաղութի պետը. փաստն այն է, որ նրան հեռացրել էին իր աշխատանքից՝ դատապարտյալ կանանցից մեկին բռնաբարելու համար: Կարծում եմ, դեռ ԿԳԲ-ի արխիվներում պահվում են այդ գործին վերաբերվող մանրամասնությունները: Խորհրդային կայսրության տապալումից հետո « պաշտոնաթող » գնդապետը՝ խոշոր կաշառքի գնով, նշանակվում է նորաբաց ուսումնարանի պետի պաշտոնին: ՀՀՇ-ի իշխանության վերին օղակներում հայտնված ՀՀՇ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ բարեխոսելով ու կաշառքը կիսելով Վազգեն Սարգսյանի հետ, Սերգեյ Մարտիրոսյանին նշանակել է տալիս Ռազմական ուսումնարանի պետ. « Կլուչնիկ » Մարտիրոսյանը՝ հանցագործ միջավայրում երկար տարիների իր աշխատանքային փորձը պետք է փոխանցեր՝ հայ սպաներ կրթելու գործին: Հենց նրա միջոցով էր, որ գողական ու քրեական աշխարհի չգրված օրենքները դարձան սկզբունք: Այստեղ էր, որ ձևավորվեց « ՉԱՍՏ ՆԱՅՈՂՆԵՐԻ » ինստիտուտն ու « Լավ տղերքի » կատեգորիան: Ռազմական ուսումնարանը դարձել էր կաշառակերության ու հանցագործների դարբնոց, ուսումնարանի առաջին սպաների հետ Հայկական բանակ ներմուծվեց կաշառքը, քրեական աշխարհի օրենքներն ու կարգը: Հայկական բանակը դարձավ « Չարիքի Իշխանության » գլխավոր կառափնարանը, որտեղ ամեն օր ու ամեն ժամ պետք է խոշտանգվեին ու խեղաթուրվեին հայ զինվորները: Այդ սպաների թողտվությամբ էր, որ բանակում սպանություններն ու խոշտանգումները կոծկվում էին, որակվելով որպես թուլակամ ինքնասպանություններ:

Բոլոր հանցագործությունների առանցքում ուսումնարանից դուրս եկած սաներն էին: ( գեներալ-մայոր Սերգեյ Սահակի Մարտիրոսյան ) Պատահական չէր, որ 2014 թվականին ուսումնարանում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանին իր ծառայակից ընկերները պետք է դաժանաբար սպանեին ու հետո կախեին սպորտային հրապարակում, ու նույնիսկ երկտող թողնեին, որ ինքնասպան է եղել: (« Դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գրպանում հայտնաբերված գրությունը ինքը չի գրել. Էլդա Գրի » www.1in.am/1867847.html2016-03-17 ) Պատկերացնո՞ւմ եք, ազգովի բողոքում էինք, որ ադրբեջանցի Սաֆարովը կացնահարել է քնած հայ սպային, սակայն լռում ենք, որ Հայկազ Բարսեղյանին՝ քնած վիճակում, դաժանաբար սպանել են հենց իր ծառայակից ընկերները, ապագա սպաների լռության ներքո, չհաշված, որ ցանկանում են՝ ամեն գնով ոճրագործությունը կատարած մարդասպաններին, որոնցից մեկը՝ այդ ուսումնարանի պետի զավակն է, արդարացնել: (« Հայը հայի վրա չպետք է կրակի ». Հերմինե Նաղդալյան http://www.aravot.am/2016/07/28/721302/) Իսկ ուսումարանի պետը, որը պատասխանատվություն պետք է կրեր նույնչափ, որքան հանցանքը գործողները, արդարացվեցին ու միայն գործից ազատվեցին, իսկ փոխարենը՝ նշանակեցին մեկ այլ հանցագործ գնդապետի, որը ոչնչով չի զիջում նախորդին: Ահա այն դարբնոցը, որտեղ դաստիարակում են ապագա մարդասպանների ու թալանչիների: Ահա « Չարիքի իշխանության » դարբնոցը, որտեղ նոր ոճրագործներ են պատրաստում: Իզուր չէ, որ այդ դարբնոցում սովորում են քրեական հեղինակությունների զավակները:

Վազգեն Սարգսյանի մտերիմներց շատերը հենց այդ քրեական աշխարհի հետ առնչվող մարդիկ էին՝ Մանվել Գրիգորյանը, Թոխմախի Մհերն ու Մուկ Աբրահամյանը, Կծան Միշան և այլն. ինչպես գիտենք, հենց այս մարդիկ էին, որ Վազգենի ծոցից դուրս եկան ու բազմեցին « Չարիքի իշխանության » բուրգում: ( «Որ Վազգենն ըլներ, դուք տենց էվելնորդ խոսքեր չէիք կարա… Հակապետական, սրան նենց ասեիք, նրան նենց ասեք։ Էս երկրում ոչ մեկը չէր կարա Վազգենի ներկայությամբ ձեր պես հարցեր տար »։ Մանվել Գրիգորյան 16 Փետրվարի 2010 ) Վազգենն ինքը կաշառքի ու փողի մեծ սիրահար էր, դրա մասին չի գրվել ու ասվել, որովհետև նրա թեման արգելված թեմա է: ( Հուլիսի 14, 2016 Տատին մեռնի գեներալ ջանդակին http://www.shame.am/news/view/62777.html ) Եվ Ռազմական ուսումնարանը հիմնելով՝ նա հիմք դրեց կաշառակերության, գողական ու քրեական աշխարհի օրենքները ներմուծող մի դարբնոցի: (http://www.chi.am/index.cfm?objectid=FE6B3820-FCB3-11E0-B38CF6327207157C 22.10.2011 17:43 Մեր բանակն ամենակազմակերպվածն է. Բոլոր առումներով ) Պատահական չէ, որ քրեական հեղինակություն Թևոսիկը դարձել է Սեյրան Սարոյանի բարեկամը, որից նա չի կարող հրաժարվել, չհաշված Պզոն ու վրացի քրեական հեղինակություն Շաքրո Մալադոյը, որը Ալեքսանյանի ու Թոխմախի Մհերի հարազատ եղբայրներից է: Այն, որ քրեականները քաղաքական ընտրություններում դարձել են կարևոր մաս, դա հայտնի է բոլորին: ( http://armlur.am/472766/ 07:12 Հունվար 19 2016 Ով « փակեց » Շաքրո Մոլոդոյի այցի հաշիվը, և հայազգի, որ քրեական հեղինակություններին է բախտ վիճակվել հանդիպել « օրենքով գողին ». « Ժողովուրդ » 23 Սեպտեմբեր, 2016 Հանցաշխարհի կարկառուն ներկայացուցիչներ Արա եւ Ալիկ Բանդուրյանները՝ գլխավոր դերակատարներ… քաղաքապետի թեկնածուին « ֆուկ » ե՞ն արել… http://fnews.am/p=2521404&l=am/hancashxarhi+karkarun+nerkayacucichner+ara+eւ+alik+banduryanery՝+glxavor+derakatarnerqaxaqapeti+teknacuin+fuk+en+arel ) Չհաշված նրանց կերուխումը միասին՝ քրեականները դառնում են քավորսանիկ՝ քաղաքական այրեր կոչված ոհմակի հետ, պատահական չէ՝ Հովիկ Աբրահամյանի որդին դարձել է Քրեական աշխարհի զարդը: ( http://armlur.am/319052/ Հովիկ Աբրահամյանի որդին՝ « օրենքով գող » Անդրանիկ Սողոյանի ( Զապ ) հետ հանդիպման մասին 17:29 | Մարտ 10 2015 մարտի 6-ի երեկոյան « Նացիոնալ » հյուրանոցում հանդիպում է տեղի ունեցել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի և գյումրեցի « օրենքով գող » Զապի՝ Անդրանիկ Սողոյանի մասնակցությամբ: Տարածված լուրերի համաձայն՝ հանդիպմանը մասնակցել է մի քանի քրեական հեղինակություն ևս: Քննարկել են « 100-ամյակն առանց ռեժիմի » շարժման՝ դեպի Գյումրի ավտոերթը խափանելու հարցերն ու վերջին օրերին քրեական աշխարհում տեղի ունեցած դեպքերը: ) Ուսումնարանում կաշառքով ընդունված կուրսանտը՝ հանցագործ միջավայրի այդ աղբը բերեց բանակ ու այն դարձավ ավանդույթ: Իզուր չէ, որ Հայկական բանակում կաշառքով ցանկանում են արագ վեր բարձրանալ մինչև զորամասի հրամանատարի պաշտոնին, որն ինչպես գիտենք՝ շատ յուղալի կտոր է, այնտեղ կարող են գումար աշխատել արագ ու հեշտ: Չհաշված՝ միայն Ռուսաստանի ակադեմիաներում ուսանելու համար սպաններից պահանջում էր 30-40 հազար դոլար. այն ժամանակ, երբ պաշտպանության փոխնախարարը գեներալ Արթուր Աղաբեկյանն էր, հնարավոր է հիմա գներն ավելի են բարձրացել: Արթուր Աղաբեկյանը, որն այսպես ասած Վազգեն Սարգսյանի սանիկներից մեկն է ու նրա անմիջական հովանավորությամբ է հասել բարձունքների, հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է՝ Մանվել Գրիգորյանից հետո, դա փաստ է, դրա մասին ասվել է, կարիք չկա նորից հիշել, միայն նշեմ, որ Ռազմական Օլիգարխիայի կնքահայրը եղավ Վազգեն Սարգսյանը: ( « Ընձի հայհոյողը հայհոյում է Արցախին, հայհոյում է զոհված տղերքին »։ Մանվել Գրիգորյան 16 Փետրվարի 2010)

Այստեղ տեղին է հիշել, որ Արցախյան պատերազմի տարիներին էր, որ Ռուսաստանից Հայաստան եկան խոտան ու ոչ պիտանի սպայակույտ. այդ մասին շատերը լռում են: Խորհրդային բանակում ծառայած շատ բարձրաստիճան սպաներ վերադարձան ծառայելու Հայկական բանակում, դրանցից շատերը թիկունքային ծառայության պորտաբույծ, հարբեցող ու թալանչի սպաներ էին: Հայաստանում իրավիճակը խառն էր. պատերազմական վիճակն ու նոր կազմավորվող բանակը բարենպստ պայմաններ էր ստեղծել՝ այդ սպայակույտին անպատիժ գործելու: Օրինակ՝ գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանը, որը մինչև այսօր իր ողջ ընտանիքով թալանում է Արտակարգ իրավիճակների ծառայոււթյունը, ( Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գործող « Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ) ( http://hetq.am/arm/news/37520/tekhnikakan-anvtangutyan-azgayin-kentrony-general-mayor-ashot-petrosyani-biznes-proyektn-e.html « Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը » գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանի բիզնես պրոյեկտն է 19:07, 10 հունիսի, 2009 ) 1992 թվականին Սովետաշենի գնդից Լաչինի միջանցք ուղարկած նորակոչիկ զինվորները կոտորվեցին այնտեղ, քանի որ հենց այդ զինվորների արյան հաշվին ցանկանում էր պաշտոնի բարձրացում: Աշոտ Պետրոսյանը՝ առանց երդում տված նորակոչիկներին, որոնք անգամ զենք բռնել չգիտեին, ուղարկեց ճակատ. զինվորների սպանդը հենց այստեղից սկսվեց, չնայած մի քանի տասնամյակ հետո գեներալ Աշոտ Պետրոսյանն իր մտերիմներից մեկին խոստովանել էր, որ այդ հրամանը տվել էր Վազգեն Սարգսյանը՝ առանց գրավոր փաստաթղթի, բանավոր տված հրամանը՝ Վազգեն Սարգսյանի հանցանքը մինչև հիմա բացահայտված չի, որովհետև գործը փակեցին ու անցան, մոռանալով անփորձ զինվորների կոտորածը Լաչինի միջանցքում:

Գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանը եզակի երևույթ չէր, քանի որ կային գեներալներ Յուրի Խաչատուրով, Հայկազ Բաղմանյան, Սեյրան Օհանյան ու շատ ու շատ ուրիշներ, որոնք ինչպես ասել էի ԿԳԲ-ի գործակալական ոհմակից էին ու նշանակված էին ոչնչացնելու հայ ժողովրդի ազատատենչ գաղափարները:

Արցախյան պատերազմի ժամանակ այդ հարբեցող սպայակույտի պատճառով էր ոչ միայն մարդկային կորուստները, այլև տարածքային: Մինչ Հայկական բանակի ձևավորվելը հայկական ջոկատները ոչ մի տարածքային կորուստ չեն տվել, չհաշված « Կալցո » օպերացիան: Հայկական ուժերի կորուստը եղել է միայն Ազգադավ դավաճանների շնորհիվ: Չնայած « Չարիքի իշխանության » ամենացավալի էջը դա է, դրա համար մոռացել են ու նետել աղբարկղը: Այն, որ Հայկական բանակի սպայակույտի 60 տոկոսը կազմված էր Սովետական միլիցիայի խոտանից, իսկ 36 տոկոսը ԿԳԲ-ի կոմիսարներից, իսկ մնացած մասը՝ Փնթի ու ոջլոտ ասֆալտամարտիկներից, իսկ մեկ տոկոսը՝ ազնիվ ու բարեկիրթ մարդկանցից, որոնց համակարգը դուրս էր վանում իր շրջապատից: Ինչպես տեսնում ենք, այդ բանակն իր ներքին խոհանոցով՝ արդեն իսկ չարիք էր՝ իր ողջ ծառայություններով՝ սկսած սոցիալական՝ վերջացրած հանդերձանքի ու սնունդի մատակարումով: Այն, որ Ադրբեջանական գաղտնի ծառայություններին Հայկական բանակի գաղտնիքը ծախողներից շատերը հենց այդ սպաներից են, որոնք միայն որովայնի համար են ապրում: (http://www.yerkir.am/news/view/97858.html Ձերբակալվել է ՀՀ ՊՆ մայոր, ով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանին. ԱԱԾ ) Իզուր չէ, որ այդպիսի բանակում հայ զինվորն ու ազատամարտիկն արժեք չէր ունենալու, այդ է պատճառը, որ քսանհինգ տարի ծծեցին ոչ միայն զինվորների արյունը, այլև նրանց ծնողների: Ի՞նչ եք կարծում, մարդասպան, հանցագործ Արմեն Զավենի Սարգսյանին հենց այնպե՞ս են նշանակել պաշտպանության նախարարի խորհրդական, որովհետև գիտեին նրա հանցագործ գեների առկայությունը: Իզուր չէ, արդյոք ոճրագործը խորհուրդ է տալիս իր եղբոր գաղափարները, որ ամենալավ հերոսը մեռած հերոսներնեն: ( « Հայկական հողը ևս մեկ Վազգեն Սարգսյանի չի դիմանա և կգահավիժի դժոխք »: « Մտորումներ « Պազոլինի »-ից հետո » գրքից Արտյոմ Խաչատրյան)

Առհասարակ, « Չարիքի իշխանությունում » արժեքներ գոյություն չունեն, միակ արժեքը` իրենց անվտանգությունն է ու թալանած միջոցների հուսալիության ապահովումն է: Այդ պատճառով, ոչ մեկը չմեղադրեց Գերագույն գլխավոր հրամանատար կոչված սրիկային հանցագործության մեջ, չմեղադրեց 80-ականների զենքով կռվելու համար, չմեղադրեց ապրիլյան հարյուրավոր զոհերի համար: Ոչ մի սպա չմեղադրվեց 800 հեկտար տարածքի կորուստի համար, հեկտարներ, որտեղ ամեն մեկ թիզը ներկվել է ազատամարտիկի թափած արյունով, հեկտարներ, որի համար մեր զինվորները անձնազոհ կռվեցին մինջև վերջ՝ մինչև վերջին փամփուշտը՝ վերջին շունչը: ( http://www.aniarc.am/2015/07/23/serzh-sargsyan-aghdam-may-2001/ Սերժ Սարգսյան. « Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ » July 23, 2015 http://mitk.am/2016/07/եթե-աղդամը-տանք-ու-անկախություն-լինի-ի/ Եթե Աղդամը տանք, ու անկախություն լինի, ի՞նչ է եղել որ, տանք -14/07/2016 ) Չնայած, չակերտավոր փիլիսոփա ու հետախույզ Վովա Վարտանովը կարողանում է յուրովի արդարացնել իր Գերագույն հրամանատարի խոսքերը՝ 80-ականներ զենքի մասով: Վովա Վարտանովը՝ շարմազանյան ու աշոտյանական դպրոցի պնակալեզներից է: ( Զորահանդեսով հանգստացրեցինք նաև մեր հասարակությանը. Վովա Վարդանով https://www.youtube.com/watch?v=BviX92VxGCA ) Չարիքին ծառայող մեկ գործիք, որը բանակն է, չնայած կարելի է առանձնացնել պարտաճանաչ ու ազնիվ սպաներին, որոնք շատ քիչ թիվ են կազմում: Ինչ վերաբերում է նրան, որ այստեղ բռնակալը նույն ստի ու կեղծիքի բանաձևն է կիրառում. « Մեր բանակը տարածաշրջանի ամենահզոր բանակն է», ու « մեր զինվորի մարտական ոգին բարձր է »: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց « Չարիքի իշխանության » իրական, դեմքը, այն որ մեր զինվորը քսանհինգ տարի շարունակ զինված է եղել միայն 80-ականների զենքերով, որ քսանհինգ տարի բանակում անապահով ընտանիքի զավակներն են ծառայել, որ 25 տարի մեր գեներալներն ունակ չեն եղել կառավարել բանակը, որովհետև չեն իմացել՝ թե նախահարձակ ինչ է կոչվում. Մեր բանակի հետախուզությունը միայն լափել է, Պաշտպանության նախարարության ծառայություններն ու ծառայության պետերը ոչինչ չարժեն, որ հարյուրից ավելի զոհերն ու 800 հեկտարի կորուստն իրենց համար դաս չի եղել: Հայկական բանակի գեներալները զբաղված են թոզ փչելով, իսկ Գերագույն գլխավորը՝ դավաճանությունով: « Չարիքի իշխանությունը » 25 տարի շարունակ կեղծեց, որ Հայկական բանակն են զինում՝ ժամանակակից ու արդիական միջոցներով, իրականում այն մի մեծ « բլեֆ » էր ու սուտ: Քսանհինգ տարի ստեցին, որ կարողանում ենք զենք արտադրել, իրականում պարզվեց, որ « քոսոտ » երկիր ենք, ունակ չենք անգամ ռուսներից գնված 200 միլիոն դոլարի սպառազինությունը ստանալ: Պատկերացնո՞ւմ եք, վճարել են ու չեն կարող իրենց վճարածի դիմաց ստանալ հասանելիք զենքը: Այս տարբերակում՝ իսկապես հայտնվել ենք ամենավերջին համակի դերում, որ օտարներն արդեն իրենց ոտքերն են սրբում մեր երկրի վրա: Հայի արժանապատվություն ասածը մնաց անցյալում ու մոռացվեց: Իզուր չէր, որ Ապրիլյան պատերազմին մեր ռազմական տեխնիկան մնացել էր անգարներում կանգնած, որովհետև հեղուկ վառելիք չի եղել, ժանգոտած ու ոչ պիտանի զրահապատ տեխնիկան արդեն դարձել է մետաղի ջարդոն: Հայկական բանակում՝ ենթասպայից սկսած վերջացրած գեներալի գունազարդ տիկինը, թալանում են անապահով ընտանիքներից կազմված բանակին, իզուր չէ, որ զինվորի հասանելիք ծխածոտն ու պահածոն վաճառում են Չեխիայի խանութներում, հագուստն ու օճառը « Վերնիսաժում », դե Ալեքսանյան Լֆիկի սուպերմարկետները չհաշված: Զինվորին բուժելու փոխարեն սոդայաջուր են տալիս, կամ էլ սպանում ու հոգեբուժարան ուղարկում, չհաշված՝ հաշմանդամ զինվորներին թողնելով անօգնական՝ բախտի քմահաճույքին: ( Քառօրյա պատերազմում վիրավորված զինծառայողը մնացել է անօգնական https://www.youtube.com/watch?v=B0F4FEf5kuA ) Հիմա ընթերցողները կասեն, թե ինչու՞ եմ անընդհատ կրկնում արդեն ասված բառերը… Հիշեցնեմ, որ կրկնությունը գիտության մայրն է: Ցավոք սրտի, այս բառերը շատ կարևոր են ու իմաստալից, դա միայն ես չեմ ասել ու կրկնել, այլ մեր բոլոր մեծերը, սկսած Խորենացուց վերջացրած Նժդեհով: Իզուր չեն միշտ ասել, որ թշնամին ներսում է՝ մեր մեջ: Այն, որ չկարողացանք ընդունել ճշմարտությունը՝ ստիպում է կրկին ու կրկին կրկնվել: Այնպես որ, հասկացողը կարծում եմ հասկացավ:

« Չարիքի իշխանությունը » քսանհինգ տարի շարունակ սպանեց ու ինքնասպանության հասցրեց հայ զինվորներին. անապահով ընտանիքների զավակների սպանդը բանակում դարձել է ավանդույթ, սպանում են, կոծկում ու մաքրում հետքերը: Իզուր չէ, որ Պաշտպանության համակարգի հանցագործները՝ բոլորը եղել են Վազգեն Սարգսյանի հովանավորյալներն ու մտերիմները, սկսած Մանվելից ու Գերագույն հրամանատարից, վերջացրած Խաչատուրովն ու Հայկազ Բաղմանյանը: Բռնակալի ու « Չարիքի իշխանության » ուժը հենց այստեղ է գտնվում: ( http://armlur.am/303240/ Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել ազատամարտիկի սպանության օրը, և ինչո՞ւ լռեց Մանվել Գրիգորյանը 9 Փետրվար 2015 Իզուր չէր, որ անգլիացի գրող Ջորջ Օրուելին իր « 1984 » գրքում գրում է, որ Բռնակալ համակարգում գործում է հետևյալ կառավարման համակարգը. « Ճշմարտության նախարարությունը զբաղվում է կեղծելով և վերափոխելով պատմությունը: Խաղաղության ախարարությունը զբաղվում է պատերազմով: Առատության նախարարությունը զբաղվում է սննդի կրճատումներով ու սովի մատնելով: Սիրո նախարարությունը զբաղվում է խոշտանգումներով ու կտտանքով »: ( Ջորջ Օրուելի )

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի Հանրապետությունը, որը քսանհինգ տարեկան է, նշում է իր անվտանգության 95-ամյակը, ինչպես Ռուսական ԿԳԲ-ն, արդյոք ծիծաղելի չէ: Մի գուցե երիտթուրքերի տոներն էլ նշեինք, որովհետև նրանք գործում էին նույն ոճով, ինչպես Օսմանյան կայսրությունում: Ինչպես ասացի, Չարիքի իշխանությունը հիմնված է վախի. Քծնանքի, խաբեության ու շողոքորթության վրա, բոլոր բացասական երևույթներով հարուստ համակարգ է, փտած, նեխած՝ ինչպես կան իրենք: Իզուր չէ, որ պետական դավաճանության մեջ ձերբակալված անձինք՝ հենց այդ համակարգի ծառայողներ են եղել: (http://www.aysor.am/am/news/2014/02/05/aac-khachik-martirosyan/737841 /02/05/2014 ԱԱԾ. Գնդապետը փորձել է Ադրբեջանին ռազմական բնույթի տեղեկություններ տալ, 2014 հունվարի 31-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երևան քաղաքի բնակիչ, 1953թ. ծնված Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: ) Որովհետև այդ համակարգում ծաղկում են դավաճանությունն ու իրար ծախելու սովորությունը: Պետական աստիճանով բարձրանալու համար ենթական փորում է վերադասի տակը, իրար են ծախում. քծնում ու կաշառում: Հետո էլ գործ սարքում ու տապալում շեֆին, ուժեղ մեջք ունեցողին խոնարհվում են, իսկ թույլին՝ ոտքով խփում ու ներքև գլորում: Այսպես, ողջ ուժային կառույցներում խարդավանքներ ու որոգայթներ են՝ Ազգային անվտանգությունը փորում է ոստիկանության տակը, նրանք էլ իրենց հերթին՝ մյուսի: Անընդհատ գզվռտոց է ու լարված վիճակ, իսկ Բռնակալի աչքերին թոզ փչելով ու քծնելով, ցանկանում են տիրոջ աչքին լավը երևալ, իբր՝ իրենք ավելի լավ են ծառայում տիրոջը, քան մյուս ծառայությունները: Այդ մրցակցությունը նաև բանակում է, հարկայինում, մաքսային վարչությունում ու անգամ դատախազությունում, Հարկադիր կատարման ծառայությունում՝ ԴԱՀԿ: Ի՞նչ եք կարծում, ինչու՞ ԴՀԱԿ-ի պետ՝ Միրհան Պողոսյանի միլիոնները հայտնվեցին Պանամայում կամ Օֆշորային գոտիներում: Բարձացված աղմուկը, իրոք, անսպասելի էր ոհմակի համար, սակայն ինչպես տեսանք՝ գործը փակվեց: « Չարիքի իշխանության » կեղտարյունները լավ են գիտակցում, որ շուտ թե ուշ, գալու է պատասխան տալու ժամանակը: Ու հարկավոր է իրենց տասնամյակների թալանածն ու կողոպուտը տեղափոխել անվտանգ մի տեղ, որպեսզի հարկ եղած դեպքում իրենցից չվերցնեն այդ ամենը: Դրա համար, նախորոք, տեղափոխում են արտերկրների բանկեր, կամ էլ ձեռք են բերում անշարժ գույք: « Չարիքի իշխանության » քրեաօլիգարխիկ երևելիներն իրենց զավակների անվտանգությունն արդեն ապահովվել են, նրանց դարձնելով օտարերկրյա քաղաքացիներ: (http://operativ.am/?p=197327&l=am Պաշտոնյաների որդիները հերթով լքում են Հայաստանը. հերթը՝ Ներսիկ Նազարյանի և Աղվան Հովսեփյանի որդիներինն է 21 Հոկտեմբեր, 2016 9:04 ) Ռոբերտ Քոչարյանը բնակվում է ԱՄՆ-ում, չհաշված նրա զավակները, և միայն նա չէ, քանի որ բոլոր այդ օլիգարխները դա անում են՝ անգամ ետ չմնալու համար մյուսներից: ( http://nyut.am/?p=124486&l=am 16:52 — 1/Օգոստոս/2016 Ռոբերտ Քոչարյանը «սուսուփուս» բնակություն է հաստատել ԱՄՆ-ում ) Վերջերս հայտնի դարձավ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հիվանդանոցի մասին, և Չեխիայի…, « Միներալնի վոդի » « կուրորտային վայրում » հյուրանոցային համալիր ու խաղատներ ունենալու մասին: Ինչպես հայտնի է, Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը միասին Ուկրաինայում ունեն ցեմենտի գործարան, Ծառուկյան Գագիկը Բելառուսում մի քանի խոշոր սուպերմարկետներ, իսկ « Գրզո » Խաչատուր Սուքիասյանն ու Լևոն Տեր- Պետրոսյանի որդին՝ խաղատներ Լաս-Վեգասում: Ի՞նչ եք կարծում, արդյոք որտեղից նրանց այդքան գումար, երբ Եվրոպայում անշարժ գույք ձեռք բերել չեն կարողանում անգամ խոշոր ձեռնարկություններ ունեցող եվրոպացիները: Իսկ « Չարիքի իշխանության » կողոպուտն այնքան շատ է, որ նույնիսկ նրանց շռայլ կյանք է թույլատրում:

Շատերը չգիտեն, որ « Չարիքի իշխանությունները » այդ թալանված գումարները դուրս են հանում սփյուռքում գտնվող հայերի միջոցով: (http://www.verelq.am/hy/node/5126 Տարեկան Հայաստանից անօրինական ձևով դուրս է բերվում մեկ միլիարդ դոլար 11.12.2015 – 16:45 ) Ի՞նչ եք կարծում, սփյուռքում գտնվող համայնքների ղեկավարները դրա մասին չգիտեն, գիտեն, նույնիսկ շատ դեպքերում էլ իրենք են օգտվում նրանց ողորմությունից, ավելի ճիշտ « թուլափայից »:

Քանի որ խոսեցինք սփյուռքի մասին, ուրեմն շարունակենք… « Չարիքի իշխանությունը » գործում է նաև սփյուռքահայ օջախներում, որոնք Բռնակալի հավատարիմ գործընկերներն են: Այս տարբերակում կարելի է նշել Ռուսաստանի հայկական համայնքի ղեկավար Փնթի Արա Աբրահամյանին, գործարար Ռուբեն Վարդանյանին ու ԱՄՆ-ի քրեական հեղինակություն « օրենքով գող՝ Պզոյին » ( Արմեն Ղազարյան ), որը Սաշիկ Սարգսյանի անձնական օգտագործման գործիքն է: Եթե հաշվի առնենք, որ եվրոպական ու մի շարք երկրներում առանձին-առանձին վերցրած ունեն իրենց խմբավորումները. Չեխիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում ու Գերմանիայում նրանք ավելի ակտիվ են, քան Արաբական երկրներում: « Գրզո » Խաչատուր Սուքիասյանի թալանածը Գերմանիայի և Սաուդյան Արաբիայի բանկերում են, չհաշված Շվեյցարական բանկերը: Իզուր չէ, որ Գարեգին Բ-ն ու Գիտությունների ակադեմիայի « քոսոտ » Ռադիկ Մարտիրոսյանը Շվեյցարական բանկերում հաշիվներ ունեն, բավականին կլորիկ գումարներով: ( http://armtimes.com/hy/article/79551 Ովքեր են շվեյցարական HSBC-ում գումար պահած հայերը. ԳԱԱ նախագահը 2-րդն է 15/02/2016 ) 117 էջ

Առհասարակ, այդ ավանդույթը նորից Վազգեն Սարգսյանը դրեց, երբ Քըրք- Քրքորյանի Հայաստանին նվիրաբերած հարյուր միլիոն դոլարից յոթանասուն միլիոնը գողացավ ու իր անձնական հաշվի վրա գցեց՝ Շվեյցարական բանկում: (« Մինչև Վազգեն Սարգսյան լինելը՝ նա Հուլիոս Կեսար է եղել »: ( երկրապահ պաշտոնաթերթ 5 մարտի 2006 թ. ) « Չարիքի իշխանության » թևերն Արաբական երկրներում գործում են ավանդական կուսակցական քողի տակ, մանավանդ Դաշնակցության: Նրանք ամենուր են, որտեղ գտնվում են Հայկական դեսպանատները, կամ հայրենակցական միությունները: Իզուր չէր, որ վերջերս Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան կողմից դեսպան Անդրանիկ Մանուկյանը խառնված էր քրեական պատմությունների մեջ, այդ թվում՝ Իսպանիայում ձերբակալված հայազգի գործարար Արման Մայիլյանը, որը հայ օլիգարխների համար անշարժ գույքի ձեռք բերման գործով է զբաղված, այդ թվում՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կինը, որն Իսպանիայում յուրացնում է ոչ միայն իր ամուսնու Հայաստանից թալանածը, այլև որպես միջնորդ՝ օլիգարխիայի փողերը լվանալու: (http://asekose.am/hy_AM/news/11/231017-barselonayoum-cerbakalvac-gorcarare-isxanoutyounneri-het-kaperi-e-poxeri-lvacman-masin.html «Բարսելոնայում ձերբակալված գործարարը՝ իշխանությունների հետ կապերի և փողերի լվացման մասին 2016-09-17 15:56:36 », http://blognews.am/arm/news/320491/haykakan-zhamanak-ukrainayum-hh-despan-andranik-manukyany-korupcion-skandali-kizaketum.html21.11.2015 10:30 «Հայկական ժամանակ». Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը՝ կոռուպցիոն սկանդալի կիզակետում) Սփյուռքի Հայկական համայնքներում « դեսանտ իջած օլիգարխների թուլեքը », իսկապես ցոպ ու շվայտ կյանքով են ապրում, անգամ Փնթի Մանվելի եղբոր` « Ճանճի » Աշոտ Գրիգորյանի որդին, որը Գերմանիայում է ծպտված ապրում, չնայած, ինչպես հայտնի է, նա թմրամոլ է: Լևոն Երանոսյանի քրոջ որդին, որը Ֆրանսիայում փախստականի անվան տակ էր ներկայացել, այդ թվում նաև Վիտալի Բալասանյանի քրոջ որդին՝ Արա Դանիելյանը, որը Գերմանիայում փախստական էր ներկայացել, այնտեղ զբաղվում էր գողությունով ու հայերի ահաբեկումով: (https://geheniaraqel.wordpress.com/2016/08/10/կգբ-ի-վիտալիկն-ու- գառնիկը/) ԱՄՆ- ում նաև կարելի է թվել երգիչ Մարատ Հայրապետյանին ու նրա եղբայրներին, որոնք նույնպես ահաբեկում են Ռեժիմի դեմ արտահայտվողներին, ինչպես հայտնի է, այդ փնթիների հովանավորը հենց այն Ռուսաստանի Փնթի Արա Աբրահամյանն է: Սփյուռքում « Չարիքի իշխանության » կամակատարները ոչ միայն փողերի լվացումով են զբաղված, այլև ահաբեկչական գործողություններով: Մենակ չասեք թե՝ դա հնարված միֆ է: Երևի կհիշեք, վերջերս համացանցում հայտնված հարբած « առյուծասիրտների » տեսանյութերը… Նկատի ունեմ « Սասնա ծռերի » գործողությունների ժամանակ համացանցում հայտնված ռուսաստանաբնակ Մհեր Մկրտչյանի ու Կարպիս Շամոյի ելույթները, որոնք ներողություն էին խնդրում Գերագույն Չարիքից՝ իրենց նախորդ ելույթների ու ոգևորության համար:

Ի՞նչ եք կարծում, նրանց չէին սպառնացել, որ անգամ սփյուռքից են վախեցած հերքում իրենց ասածը՝ ահաբեկված դեմքերով: Ու այդ ահաբեկությունն անում են հայ քրեականների միջոցով: Չեխիայում, իմ ծանոթ լրագրողուհին խոստովանել էր, որ իրեն հեռախոսազանգերով անընդհատ սպառնում են ոչնչացնել՝ հենց Սեյրան Օհանյանի մտերիմները, որպեսզի չբարձրաձայնեն Սեյրան Օհանյանի ձեռք բերած հյուրանոցային համալիրների ու խաղատների մասին: Նույնը կատարվում է բոլոր երկրներում, մարդիկ ահաբեկված են ու վախեցած: « Չարիքի իշխանությունը » ավելի է դառնում հզոր՝ հենց այդ վախեցած հայերի վախի հաշվին: Ինչպես ասում են իմ Եվրոպայի բարեկամները, ոչ մի ահաբեկված հայ չի դիմել տեղական իրավապահներին, որովհետև վախենում են:

Պատահական չէր, որ Չարիքի իշխանության մարդասպանները կազմակերպեցին Լֆիկ Ալեքսանյանի նախկին թիկնազորի անդամների՝ Արմեն Իսրայելյանի ու Էդուարդ Նշանյանի սպանությունը Մոսկվայում: Չնայած ժամանակին էլ նրանք էին Լֆիկ Ալեքսանյանի հրամանով խոշտանգում ու սպանում մարդկանց, այնպես որ նրանց կորուստը այնքան էլ մեծ բան չէ, սակայն սա պետք է ազդակ հանդիսանա նրանց նման հաստագլուխներին, որպեսզի իրենք հասկանան, որ մի գեղեցիկ օր էլ իրենց են սատկացնելու՝ չարիքին ծառայելու համար: ( http://www.168.am/2016/10/24/705883.html 12:56 | Հոկտեմբեր 24 2016 Մոսկվայում սպանված անձանցից մեկը Ձուկ մականվամբ Արմեն Իսրայելյանն է. newsbook.am )

Սակայն, վստահ կարող եմ ասել, որ նրանց ձեռքերը կարճ են ու անզոր, միակ բանը վախն է, որ թույլ չի տալիս գործել այդ հանցագործներին: Նույնը ԱՄՆ-ում և Ռուսաստանում, ի տարբերություն այստեղ քիչ այլ է, որովհետև քրեականներն ավելի ազատ են, քան եվրոպայում:

( http://www.epress.am/2015/10/02/ «կգլխատեմ»-և- «բռնաբարվելու-են»-խոսքե. html 10.02.2015 12:16 epress.am)

Չարիքի ռեժիմի սփյուռքի ամենամեծ գործընկերը` Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներն են` իրենց սփյուռքի թեմերով: Սփյուռքի Առաքելական թեմերը ոչ միայն ահաբեկում են Չարիքի ռեժիմի դեմ արտահայտվողներին, այլև փորձում են օգտագործել տվյալ պետության իրավապահներին: Ինչպես եղավ ԱՄՆ-ում, երբ հայ հոգևորականները «Սասնա ծռերի» առիթով հավաքվել էին Գլենդելի հայկական եկեղեցու բակում: Հայ հոգևորականները դիմել էին ԱՄՆ-ի ոստիկաններին, որպեսզի ցուցարարներին հեռացնեն եկեղեցու մոտից: Հոգևորականի ասելով՝ հավաքված ժողովուրդը « ժողովուրդ չէ »: (https://www.youtube.com/watch?v=wnLlvo66Lq4 ) Նույնն ասում էր Կճոյանը և Շիրակի թեմի Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Իսկ Գերմանիայում, հայ հոգևորականները՝ Ապրիլյան պատերազմից ամիջապես հետո՝ գրկաբաց դիմավորել են Լևոն և Սաշիկ Սարգսյաններին, հայկական համայնքի կողմից հավաքած վաթսուն հազար եվրոն տվել են նրանց՝ ու ճամփու դրել ինչպես պետքն է: « Չարիքի իշխանությանն » ծառայող Գարեգին սրբապղծի սևասքեմ ոհմակն ամեն ինչ անում է, որպեսզի սփյուռքահայերին հեռու պահեն Հայաստանից: ( http://www.aniarc.am/2016/10/15/chrurch-and-mafia-vardan-jaloyan/ Եկեղեցին և մաֆիան. Վարդան Ջալոյան October 15, 2016) Չնայած փող մուրալուց ու թալանելուց առաջինն են, որ Հայաստանի անվան տակ թալանում են սփյուռքին: Այն, որ իրենց ծառայությունները համայնքին ու հավատացյալներին վճարովի է, ինչպես հասարակած տներում՝ դա անհերքելի փաստ է: Վերջերս հրապարակվեցին փաստեր, որ պասկադրություններն ու մկրտությունները Եվրոպայի թեմերում ավելին արժեն, քան հարսանյաց հանդեսի ծախսերը: Առհասարակ, « Չարիքի իշխանությունը » փորձում է իր իշխանությունը տարածել այնտեղ, որտեղ հայեր են բնակվում: ( http://www.aravot.am/2016/09/30/810587/ «Որտեղ եք տեսել՝ մեղքերի թողությունը մի քանի անգամ լինի» 14:30 | Սեպտեմբեր 30 2016 ) (« Ինքնիշխաններից շատերը, բռնակալությամբ յուրացնելով իշխանությունը, սկսում են միշտ խոսել ժողովրդի անունից». Սիմոն Բոլիվար ) Իզուր չէր, որ « Հուլիսի 29-ի դեպքերից հետո, ի պաշտպանություն « Սասնա ծռեր»-ի՝ խաղաղ ցույցեր են կազմակերպել նաև հոլանդահայերը: Հոլանդիայում, ցույցի մասնակիցներին, ելույթ ունեցողներին առանձին-առանձին կանչել եւ հրահանգել են՝ դադարեցնել ցույցերը, դեսպանը փորձել է նրանց անհիմն մեղադրանքներ առաջադրել և սպառնացել, որ կդիմի ոստիկանություն, ինչպես ՀՀ յուրաքանչյուր իշխանավոր: Ամստերդամում կազմակերպած ցույցին մասնակցել է նաեւ տեր Արամ քահանա Մելքոնյանը, ում ցույցից հետո Մայր աթոռից զրկել են Եվրոպայում հովվություն անելու իրավունքից »: Իզուր չէր, որ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը « Սասնա ծռերի » տղաներին ահաբեկիչներ էր անվանել . « դրանց պետք է սատկացնեին »՝ ասել էր նա՝ նկատի ունենալով « Սասնա ծռերի » տղաներին: ( http://www.asparez.am/news-hy/holandahayeri-cuyc-qahana_hy/ )

« Չարիքի իշխանության » ծառաներն են, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի սփյուռքահայերն ու Հայաստանից արտագաղթածները չբարձրաձայնեն Հայաստանում « Չարիքի իշխանության » մասին, ինչպես տեսնում ենք, նրանք իրենց գործը լավ են կատարում: Նույնիսկ Սիրիահայերը, որոնք Սիրիական պատերազմից մազապուրծ փախել էին Հայաստան, « Չարիքի իշխանության » կողմից խոշտանգվեցին՝ բառիս բուն իմաստով. նրանց կողոպտեցին ու թալանեցին, ծեծեցին ու բռնությունների ենթարկեցին, չհաշված՝ միջազգային կառույցների կողմից՝ պատերազմի փախստականների անվան տակ ստացված միլիոնավոր դոլարներն ու օգնությունները յուրացվեցին: ( http://m.mamul.am/am/news/92688 ՀՀ կառավարությունը բնակարաններ տրամադրելու անվան տակ թալանում է սիրիահայերին 16:05, 10.10.2016 ) Նույնը կատարվել էր 90-ականներին, Բաքվի, Կիրովաբադի, ( Գանձակի) Սումգայիթի, Շահումյանի ու Մարտակերտի շրջանների, Արծվաշենի փախստականներին թալանեցին ու կողոպտեցին: Դրան կարելի է գումարել 1988 թվականի երկրաշարժի գոտու մեր հայրենակիցներին, որոնք դարձան « Չարիքի իշխանության » զոհը: (http://politik.am/video-պատգամավորին-ձերբակալել-էին-կաթի-փո/ Պատգամավորին ձերբակալել էին կաթի փոշի գողանալու համար: ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ հայտնի « կաթի փոշու » գողության մասին; Հիշեցնենք, որ կաթի փոշին Գյումրի օգնություն էր փոխանցվել 1988թ. երկրաշարժին հաջորդած օրերին 2016/10/01)

Քսանհինգ տարի այդ փախստականներին ծաղրեցին ու նվաստացրեցին, սակայն նրանց բարձրացրած աղետի ձայնը լռեցվեց: Սփյուռքը լռեց, լռեցին օտարները… Լռեցին մտավորականներն ու հոգևորականները: Պատահական չէր, որ ամեն անգամ Հայ Առաքելական եկեղեցու սրբապիղծներն աղ ու հացով են դիմավորում Գերագույն գլխավոր չարիքին, կազմակերպում են հանդիպումներ հայկական համայնքների հետ, սակայն սաստում են, որպեսզի նախագահին ավելորդ հարցեր չտան: ( http://mamul.am/am/news/93695 16.50 26 հոկտեմբերի 2016 Նիդերլանդներում, Ձյունիկ Աղաջանյանի կարգադրությամբ, եկեղեցու սպասավորներին արգելվել է ներկա գտնվել Սերժ Սարգսյանի ընդունելությանը ) Առանձնահատուկ օրինակներից մեկը՝ Գերագույն Չարիքի գլխավոր ոճրագործներ՝ Մանվել Գրիգորյանի ու Սուրեն Խաչատրյանի՝ « Լիսկա », այցն էր Երուսաղեմ: Ուղղակի ծիծաղելի է, երբ անտառաճանաչ ապուշը հայկական համայնքի առջև դասախոսություն է կարդացել, ճիշտ ասած՝ այդպես ներկայացրել է Փնթի մամուլը ու ԵԿՄ-ի լրատվական ծառայությունը: Բոլորն գիտեն անգամ, որ Մանվել Գրիգորյանն ու Լիսկա Խաչատրյանն անտառաճանաչ, անգրագետ են, սակայն ներկայացնել նրանց որպես ազգի հերոսներ, ուղղակի ծիծաղելի է: Իսկ Երուսաղեմի հայ հոգևորականները գիտեն, որ նրանք ոճրագործներ են ու այդպես ոճրագործներին պատվելը, կնշանակի եկեղեցին ապականվել է, ու նորմալ բարոյական մարդը պետք է հրաժարվի չարիքին ծառայողների մատուցած ծառայություններից: Այն, որ հոգևորականները եկեղեցուց դուրս են շպրտել մի չքավորի, որը դրսից գնված իր մեկ մոմը ցանկացել էր վառել եկեղեցում, դա փաստ է: Պատկերացնում ե՞ք, ինչպիսի սրբապիղծ պետք է լինեն, որ արգելեն չքավոր մարդուն մոմ վառել, ինչ է թե՝ նա հանդգնել է դրսից բերած մոմը վառել, այլ ոչ թե իրենց եկեղեցում վաճառվող հիսուն դրամանոց մոմը: Եկեղեցին դարձրել են իրենց հոր « դուքանը », այդ կամարների ներսում քանի քանի հավատացյալների են նվաստացրել ու արհամարհել, կարծում եմ շատերը պետք է պատկերացնեն: Այդ պատճառով, սևասքեմ հանցագործներն իրենց ու քրեաօլիգարխիկ հանցագործների հետ ձեռք-ձեռքի տված են գործում: Շիրակի թեմի Միքայել եպիսկոպոս Աջապահյանը իզուր չէր, որ արդարցնում էր իրենց հանցանքները « Հիմա մի երկու հարուստ հոգևորականը մե՞ղք է ունենալ »:

ՄԵՌԵԼՈՑՆԵՐ… Կուսակցական հոգևորականներն իրենց գրպանները լցնելու համար, տարբեր խորամանկությունների են դիմում, մոլորեցնելով ժողովրդին: Րաֆֆին, Մուրացանը, Հակոբ Պարոնյանն ու անգամ Հովաննես Թումանյանն, ու Չարենցը մատնացույց են արել այդ սրբապիղծներին: (« Որովհետև կ’ստիպեք, ես ալ կառնեմ՝ սիրտդ չկոտրելու համար։ Օրհնյալ ըլլաք. Տեր աստված ձեր տունը միշտ շեն պահե, ձեր քսակը միշտ լեցունե. ինչ որ ունիս սրտիդ մեջ, տեր աստված կատարե. գործերուդ հաջողություն տա և ամեն փորձանքներե ազատ պահե »: Հակոբ Պարոնյան ) Նույնիսկ Նարեկացին ու Խորենացին են գրել դրանց մասին, իսկ որ մեր Կղերականները սատանայից ոչնչով չեն տարբերվում, դա փաստ է: Չանդրադառնամ պատմական փաստերին, միայն նշեմ այն, որ Քերթողահայր Մովսես Խորենացու մարմինն իր գրքերի հետ այրեցին, չհաշված, որ նրանք դրանով էլ չբավարարվեցին, ու այրված մոխիրը թափեցին գետը, որպեսզի այդպես լուծեն իրենց վրեժը Մեծ հայի հանդեպ: Թոնդրակյանների ու Պավլիկյանների դեմ հայ առաքելական հոգևորականների կտտանքների ու խոշտանգումների մասին ավելորդ է հիշել՝ երբ արդարությունը բարձրաձայնողի մարդու ճակատին « աղվեսադրոշմ » էին խարանում: Դարեր են անցել, սակայն նույն Կղերներն են, նույն հանցանքն ու ոճը, փոխվել են միայն չարիքին ծառայողները: Չարիքին երկրպագելով ու ծառայելով՝ նրանք դարձել են ավել վտանգավոր հասարակության համար: Իզուր չէ, որ « Չարիքի իշխանության » կողմից պետականորեն « Մեռելոցները » համարվում են պետական տոն: Հակոբ Պարոնյանն իր « Մեծապատիվ մուրացկաններ » ստեղծագործության մեջ հենց այդպիսի քահանաների մասին է գրել, գրել է հայրենասիրություն քարոզող տգետների ու « հաստավիզ փնթիների » մասին: Սական ոչ միայն Հակոբ Պարոնյանն է հիշել այդ սևավորված տգետներին, այլև մեր բոլոր գրողները: Հայ հոգևորականների անբարոյականության մասին վերջերս բարձրացրած աղմուկը՝ մանկապղծության ու բռնաբարությունների մասին, մտահոգիչ էր, սակայն կաթողիկոսը լռեց ու շարունակում է լռել՝ իր եղբորը՝ Եզրաս արքեպիսկոպոսին պաշտպանելով: ( http://www.azatutyun.am/a/27641360.html « Ժառանգավորաց վարժարանի սանի բռնաբարության մեջ մեղադրվող վարդապետը հեռացվել է պաշտոնից մարտի 29, 2016 ) 129լլլլլլլլլլլլլլլլլլլլլ

Հետաքրքիր մեկ փաստագրություն, որը չգիտես ինչու՝ վրիպել է շատերի աչքից: Նար-Դոսը՝ իր « Սպանված Աղավնին » ստեղծագործության մեջ, ներկայացրել է հենց այդ մանկապիղծ հոգևորականներին: Ներկայացնում եմ այդ տողերը նույնությամբ. (« Ուզեց կուսակրոն դառնալ: Այդ բանի համար գնաց Էջմիածին, բայց երեք ամիս հետո վերադարձավ՝ կատարելապես հիասթափված կուսակրոնների անբարոյական կյանքից: (Էջմիածնում նա իջել էր իր հոր հին ծանոթ մի եպիսկոպոսի մոտ, որի սենյակից մի գիշեր դուրս էր փախել ներքնաշորով »: ՆարԴոս Սպանված աղավնին (վիպակ) ) Ի՞նչ եք կարծում, արդյոք սա փաստագրություն չէ, որի մասին Նար-Դոսը ներկայացրել է « Չարիքի իշխանության » ծառայողների մասին: ( Ծեր քահանան ոչ մի աղոթք չէր հիշում, ( Սիրտը նրա շշնջում էր` անիծիր ), Չարենց ) (« Իրականում եկեղեցիներ շատ կան, պարզապես օգտագործվում են այլ նպատակներով »: Ջորջ Օրուելի )

Ի տարբերություն հավատացյալների ու շատ հայրենակիցների՝ Հռոմի Պապը՝ Ֆրանցիսկոսը, շատ լավ տեղյակ էր, որ Հայաստանյան եկեղեցին դարձել է չարիքի ծառա, իսկ Հայաստանը՝ չարիքի օրրան, որտեղ ոճրագործներն ամեն օր տոնում են իրենց հաղթարշավը, ու իզուր չէր Պապը խնդրել, որպեսզի Հայաստան այցելության ժամանակ իրեն դիմավորողների ցուցակից հեռացվեն հանցագործները, որոնց ցանկը ներկայացրել էր Վատիկանը:

Ինչպես տեսանք, Հռոմի պապի այցելությունը ոչ միայն պատմական էր, այլև հստակ ցույց տվեց « Չարիքի իշխանության » պատկերը, ցույց տվեց որ հայ հոգևորականների շռայլ կյանքը, առհասարակ, կապ չունի ոչ բարոյականության հետ, առավել ևս՝ Աստծո ու ժողովրդի:

Սփյուռքում ծառայող հանցագործները՝ անկախ նրանց դիրքից, քաղաքական հայացքներից ու դավանանքից, ծառայում են « Չարիքի իշխանությանը »: Այն, որ Բռնակալի մատուցած սուտը ներկայացնում են որպես իրականություն: (« Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքն արյունահոսի՝ առանց վիրակապելու այն »: Հռոմի Պապ Ֆրանցիսկոս ) Կրկնում եմ, որ սփյուռքի հայրենակցական ու բարեգործական, կրոնական ու համայնքային միությունները՝ բոլորը մեկ գործի վրա են, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանի ներքին քաղաքական կյանքի այդ սարսափելի վիճակը երկաթե վարագույրով փակվի: Այդ պատճառով, Հայաստանի մասին արգելված է խոսել, սակայն Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների դռները կոտրելը՝ դա դարձել է ավանդույթ, մեղադրելով հանցանքը մարդկության դեմ, մոռանում են, որ Հայաստանում իրականացվում է սպանդ ոչ միայն ժողովրդի, այլև պատմության ու սերունդների հանդեպ: Հայկական գենոֆոնդի պղծումն արդեն իրականացվում է քասանհինգ տարի, սակայն չգտնվեց գեթ մեկ հայ, որը կբարձրաձայներ այս մասին, չգտնվեց մեկ լրատվական գործակալություն կամ ամսագիր, որը կբարձրացներ Գենետիկական Սպանդի մասին՝ ոչ Հայաստանում, ոչ սփյուռքում:

Մամուլն ու լրատվությունը դարձել են « Չարիքի իշխանության» ամենաուժեղ զինատեսակը: Հենց նրանց միջոցով է, որ գորշ ու մռայլ իրականությունը ներկայացվում է պայծառ ու երփներանգ գույներով՝ ինչպես Օհանյանի տիկնոջ գունազարդ ծաղիկները: Չհաշված՝ «Դոդի Գագոյի » ( Ծառուկյան) « Մուլտի Գրանդ » հյուրանոցային համալիրի շռայլությունն ու փայլերը, սովահար բազմահազար մանուկներին, որոնք թերաճ են, չեն կարողանում դպրոց գնալ, որովհետև հասարակ թուղթ ու գրիչ չեն կարող գնել, հագուստի մասին էլ ավելորդ է խոսել: («Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է »https://www.youtube.com/watch?v=Lm_ZM1HaypA) Անկախ նրանից, թե լրատվությունը համակարգչով է, թե հեռուստատեսությամբ, այն կատարում է « Չարիքի իշխանության » պատվերը: Լրատվական ծառայությունները սուտը մատուցում են ժողովրդին՝ ինչպես Ջորջ Օրուելի « 1984 » գրքում, « Սուտը դառնում է ճշմարտություն, հետո դառնում է սուտ »: Օրինակ, « Ճշմարտության նախարարությունը (миниправ ), որը զբաղվում է՝ կեղծը վերափոխելով պատմության մեջ »: (Ջորջ Օրուելի ) ԱՄՆ ու կազմակերպված « թելեթոնները » փողեր էին հավաքում՝ ամրապնդելու « Չարիքի իշխանության » դիրքերը, տասնամյակներով հավաքված փողերը կորան, ինչպես և կորան հայ մեծահարուստ բարերարների նվիրատվությունները: Շատերն անգամ չեն պատկերացնում, որ այդ գումարները, որոնք Հայաստանից դուրս են եկել, ավելին էին՝ քան կարելի էր պատկերացնել:

Այդ գումարները հնարավորություն կտային, որ Հայաստանը, հաշված տարիների ընթացքում, դառնար աշխարհի ամենաառաջատար երկրներից մեկը: Սակայն ինչպես տեսնում ենք, Արցախյան պատերազմից անցել է քսանհինգ տարի, սակայն Հայկական բանակը նույն 80-ականների քոսոտ զենքով է զինված, իսկ պետությունը ստրկության ու հիվանդության մեջ հեծեծում է Իշխող դասի ձեռքին: Լրատվության ներկայացրած « Վարդագույն Հայաստանը » արդեն վաղուց գոյություն չունի, անգամ՝ մարդկանց հիշողություններում: Լրատվական դաշտում հայտնվել են փնթի կեղտարյունները, որոնք ապականում են ամեն ինչ, բարոյական չափանիշները դարձնելով անբարոյականություն, իսկ անբարոյականությունը՝ առաքինի: Իզուր չէ, որ « Չարիքի իշխանությունը » Շամշյանի մակարդակի փնթի անգրագետներին դարձնում է լրատվական ինֆորմացիոն ծառայություն, հետուստատեսային « Երկրի թիվ մեկ շոուն » դարձնելով « Կիսաբաց լուսամուտները »: Փնթի կեղտարյունների « կիսաբաց պատուհանները » « Չարիքի իշխանության » իսկական դեմքն է, համատարած տգիտությունն ու կեղտարյուն խավ: Ուղղակի ողորմելի վիճակ է, դասակարգային փնթիներին հավաքել են մեկտեղ ու ծաղրում են իրենց իսկ վիճակը:

Տգետ հոգեբաններ ու հասարակական գործիչներ, անորակ սերյալների անտաղանդ ու անգրագետ դերասաններ ու ռեժիսորներ, որոնք ոչնչով չեն տարբերվում այդ հաղորդաշարին հրավիրված անատամ տգետներից, նրանք նույն աղբանոցից դուս եկած՝ նույն կեղտարյուն խավն են, որոնց կարելի է կոչել Մեծապատիվ մուրացկաններ: Իրենց փիլիսոփայական ողորմությամբ կարեկից ու խորհրդատու ձևացնելով, սակայն երևի չգիտեն, որ ժողովրդի այս վիճակի համար մեղավոր են նաև իրենք, որովհետև ինչպես կասեր մեծերից մեկը, դասակարգային չարիքն է, որ ժողովրդին դարձրել է անատամ, վայրենի ու տգետ, որ « ՀԱՏԱԿՈՒՄ » Մաքսիմ Գորկու համանուն պիեսի հայտնված այս դասակարգը տգիտությունից է, որ իրար հոշոտում են, տգիտությունից է, որ տառապում են: Այդ տխմար հոգեբաններն իրենց ձևացնելով որպես փորձագետ՝ խորհուրդ են տալիս, սակայն մոռանում են, որ « Հատակում » հայտնվածին պետք չի հոգեբանը, այլ այն պետք է Չարիքին կողմակից դարձած մեծապատիվ մուրացկաններին:

Ինչու՞ են անպաճույճ ու ամպագոռգոռ բառերով ներկայացնում իրենց, իբր՝ իրենք այդ հասարակության մաս չեն, որովհետև իրենք նույն աղբամանի մեջ են, որովհետև ամբողջ պետությունն է քոսոտ աղբանոց: Առհասարակ, հեռուստատեսային այդ աղբը դարձնելով « Երկրի թիվ մեկ շոուն», ինքնըստինքյան համոզում է, որ իսկապես քոսոտների ապականած երկիրը հենց Չարին ծառայելն է, այլ ոչ թե քաղաքակիրթ հասարակություն ձևավորելը, կամ գրագետ սերունդ կրթելը: Անորակ հեռուստասերիալները նորից Չարիքին ծառայություն մատուցելու վրա են: Գոռ Վարդանյան երևույթն իր հեռուստասերյալներով՝ ապականում է սերունդների միտքն ու հոգին: Նրա ֆիլմերում՝ բռնաբարված թույլերի ու ուժեղների պայքարում, հաղթում են միայն տգետն ու փնթին, հաղթում է մորթողը՝ ոչ թե մորթվողը: Դրա համար հայկական իրականության մեջ 10-ամյա երեխան դանակահարել էր իր հասակակից դասընկերոջը, որովհետև նրա ասելով. « դասընկերոջ մաման Բոզ է »: Պատկերացնո՞ւմ եք, արդեն տասը տարեկան երեխան « Բոզի » ու Գողի տարբերությունը գիտի: Ի՞նչ եք կարծում՝ այդ « կիսաբաց պատուհանները » տխմար հոգեբանները չե՞ն տեսնում… Լավ էլ տեսնում են, երբ Մանվելի, Շմայսի ու Լիսկայի պես տգետներին համարում են հերոս ու խոնարհվում են նրանց առաջ: Եթե Գոռ Վարդանյանի, Նադեժդա Սարգսյանի, Մանվելների պես փնթիները սերունդ դաստիարակող լինեն, ապա երեխաները կա՛մ ոճրագործ կդառնան, կա՛մ էլ մարդասպան: (http://hartak.am/arm/n-54491 Սկանդալային «Հրեշների գայլը» ՛ֆիլմից անմիջապես հետո միակ հարցազրույցում Գոռ Վարդանյանը բացում է փակագծերը 2016-02-16 22:19:00 ) Շամշյանի պես տգետին ընդունում են որպես լրագրող ու կարեկից են լինում, որովհետև որբանոցի տղա է, սակայն որբանոցում կեղտարյուններ նույնպես լինում են, դրանք խավարամոլների պես են՝ ամենուրեք: Գագիկ Շամշյանը՝ ներկայացնում է Մանվելին, իր անգրագետ ուղեղի ողջ բառապաշարով՝ փորձելով կերտել « ամենայն հայոց զորավարի » կերպարը: Վարդան Դևրիկյանն էլ իր գրագետ տգիտությամբ է ներկայացնում գեներալ դարձած « Կռազի շոֆեռին »: Իսկ Արշակ Զաքարյանը՝ իր հերթին, դարձել է Սեյրան Օհանյանի ու Պաշտպանության նախարարության չհայտարարված խոսնակը, մի խոսքով՝ Օհանյանի Շամշյանն է: Հետաքրքիր մեկ օրինակ, որպես հոգեբան, քրեագետ կցանկանայի ուշադրություն հրավիրել մեկ փաստի վրա, որը կարծում եմ օգտակար կլինի իմանալ, այսուհետև ինքներդ փորձեք նկատել ու մեկնաբանել յուրովի:

Փնթիները, առհասարակ, սիրում են ( գրական ) բարդ բառերից կազմված նախադասություններ ասել, չնայած այն դժվար է նրանց ուղեղի ու լեզվի համար, այնուամենայնիվ, խելոք երևալու համար՝ դժվարությամբ ու նույնիսկ սխալ արտասանելով դրանք, այդ լեզվական սխալից ստացվում է մի նոր բառ՝ անիմաստ ու ծիծաղելի: Նույն բանը կատարվում է ժամանակակից պոեզիայում ու երգերի բառերի մեջ: Հրանտ Մաթևոսյանի ու Վազգեն Սարգսյանի արտահայտած անիմաստ, բարդ բառերը դարձան ավանդույթ ու շարունակվում են մինչև հիմա: Փնթիները բարդ բառեր դժվարությամբ են սովորում՝ ուր մնաց արտասանելը, պատահական չէ, որ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Գևորգ Կոստանյանն ու Գալուստ Սահակյանը, ու մնացած փնթիներն իմաստուն երևալու համար փորձում փիլիսոփայել, անգամ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, « Շմայսը »՝ Առաքել Մովսիսյանն ու Թոխմախի Մհերը, իսկ այդ ավանդությանն են հետևում Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը նույնպես: Արդյունքում՝ սպանում ու մորթում են ոչ միայն լեզուն, այլև խոսքը: ( https://www.youtube.com/watch?v=Y5Pvhxi98jI Առաքել Մովսիսյան. Մեր բառապաշարի 99 %-ը ռուսական է 11 дек. 2013 г )

Եթե « Չարիքի իշխանությունը » Վազգեն Սարգսյանին ներկայացնում է որպես Սպարապետ ու ուսուցիչ, սակայն ինչո՞ւ պատանիներին չեն ասում, որ նա եղել է ընդամենը « Ֆիզկուլտի » դասատու, ինչպես գիտենք, Ֆիզկուլտուրնիկները գիր ու գրականությունից շատ հեռու են: Իշխանություններն անգամ թաքցնում են, որ նա բանակում չի ծառայել՝ « շիզոֆրենիկ » լինելու համար: Սակայն, ինչպես ասացի՝ Փնթիները խելացի երևալու համար փորձում են փիլիսոփայել, Վազգենի տեսագրություններից դա պարզ երևում է, այդ թեմայով ես գրել եմ բազմիցս: Սակայն, չակերտավոր գիտունիկները շրջապատից հեռացնում են խելացի ու գրագետ մարդկանց, որովհետև իրենք ապուշների մեջ պետք է փայլեն իրենց տեսակով:

« Չարիքի իշխանությունում » լեզուն ու խոսքը մորթելու գործը ստանձնել են նաև Շամշյանն ու մնացած փնթի կայքերը, որոնք ամեն ինչ ներկայացնում են: Եթե « լանջաբացվածք » բառը համարում են անբարոյական, ապա կստացվի, որ մեր գրականության մեծերը՝ բոլորն անբարոյական են՝ Նար-Դոսից սկսած վերջացրած Թումանյանով:

« Չարիքի իշխանության » լրատվական կայքերն ու հեռուստակայանները լեզուն ու խոսքը մորթելուց բացի, սերունդներին տգիտությամբ վարակելն է: ( Անգրագետ բառեր եւ արտահայտություններ, որոնք մտել են լեզվի մեջ՝ հիմնականում ավանակ լրագրողների կողմից 1. «Կյանքից հեռացել է այսինչը» — Գուցե ռուսերենից անմտորեն թարգմանված հիմարություն, որը չի համապատասխանում եղելությանը, քանի որ հեռացած մարդը կարող է եւ վերադառնալ, բայց տվյալ դեպքում՝ քիչ հավանական է։ Եթե մարդը « կյանքից հեռացել է »՝ էդ դեպքում նորածնի մասին կարելի է գործածել « կյանքին մոտեցել է » արտահայտությունը։ 2. « Ծեծի ենթարկել » — չկա նման արտահայտություն, կա ծեծել։ Կա « պատժամիջոցների ենթարկել », ասենք։ Բայց եթե կա « ծեծի ենթարկել», ուրեմն եկեք սպանելուն ասենք « մահվան ենթարկել », բռնաբարելուն՝ « բռնաբարման ենթարկել », սիրելուն՝ « սիրո ենթարկել », « կենակցման ենթարկել » եւ այլն։ 3. « Միանշանակ « եւ « Բնականաբար » — շատ տգեղ, ոչ հայերեն բառեր, թարգմանված նորագույն ռուսերենից։ 4. Արտաբերել նախադասություն եւ հետո ինքն իրեն համոզելու համար ասել «Հա՞»։ Ի՞նչ հա, այ ոչխար, քեզ ով է ասել «չէ», որ դու էլ ասում ես «հա»։ Սա արդեն գերագույն հիմարության նշան է եւ այն վերցված է ադրբեջանցիների ռուսերեն խոսելու եղանակից՝ «Дааа?» Եւ լրագրողական ամենամեծ էշության դրսեւորումը՝ շեշտը դնել նախադասության բոլոր բառերի վրա, առավելապես այնտեղ, որտեղ ընդհանրապես պետք չի։ Ասենք՝ Հայաստանի′ հանրապետության եսիմինչը», այծերը շեշտ են դնում «Հայաստանի» վրա։ Ինչո՞ւ։ Եթե, ասենք կողքին լիներ Վրաստանի՝ կարելի էր, տարբերությունը նշելու համար։ Ծայրաստիճան անգրագիտության, գրքեր չկարդալու եւ չմո ընտանիքներից եկած սովորոթյունների արդյունք։ 28.10.2016 Վահրամ Սահակյան )

Կեղտոտ մամուլը օգտագործում են նաև Եվրոպական երկրների աչքերին « թոզ » փչելով, քանի որ նրանք ֆինանսավորում են բարեփոխումների մի շարք ծրագրեր, որոնք « Չարիքի իշխանությունը » պարտավորվել է կատարել, դրամական հոսքերը, եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելն ու փողեր լվանալը չհաշված: Այնպես որ, Չարիքին ծառայող մամուլն իրեն արդարացնում է, իզուր չէ, որ լրատվական կայքերի պատասխանատուն՝ փեսա Միշիկն է, Գերագույն գլխավոր չարիքի աղջկա ամուսինը: Դե նա Վատիկանում ապահով նստած, իր սև գործն է անում:

Կարևոր է նշել ոչ միայն մամուլն ու լրատվությունը, այլև Վիքիպեդիան, որը հանդիսանում է « ինտերնետային » տեղեկատվության միջազգային հանրագիտարանը: Այն, որ Փնթիները նվաճել են այս տիրույթը նույնպես, դա փաստ է: Եթե նայելու լինենք Վիքիպեդիայի շտեմարանում, ապա դժվար կլինի գտնել հայ գրականության կամ արվեստի որևէ գործիչի մասին տեղեկություն, որը բավարարի հայագիտությամբ զբաղվող օտարերկրացուն: Սակայն, պակաս փաստեր չկան Փնթիների մասին, որոնք ներկայացված են հանրագիտարանում որպես տաղանդավոր գիտնականներ ու լուսավոր հայ մտքի գոհարներ: Օրինակ՝ Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի էջում գրված է նրա ազնվական ծագման մասին, չհաշված նրա գիտական ու ստեղծագործական վերելքների մասին: Նույնը Հրանուշ Հակոբյանի, Գագիկ Հարությունյանի, Հեղինե Նաղդալյանի ու մնացած աղբակույտի մասին: Անգամ Սերժ Ազատիչի կենսագրականից հանված է նրա « Չեկիստ » լինելու փաստագրությունը: Վիքիպեդիայում կեղծված են բոլորի կենսագրականները:

Իսկ, որ ամեն Փնթի՝ ներկայացված է համաշխարհային « ինտերնետային » հանրագիտարանում, դարձել է կարծես առանձնահատկություն: Պատկերացնում եք, ի՞նչ կարծիք պետք է կազմեն օտարերկրացիները՝ կարդալով այդ Փնթիների մասին, հաստատ լավը չեն կարող մտածել, կմտածեն, որ տասը միլիոն հայերի մեջ չգտնվեց մեկը՝ անգամ սփյուռքում, որ հանձն առներ պատասխանատվություն վերցնելու՝ ճշմարիտը ներկայացնելու սերունդներին և օտարերկրացիներին: Ամոթ չէ, որ մեր ազգի մեջ տականքները շատ են, ամոթ է, որ դրանց մասին չենք բարձրաձայնում ու գրում: Վիքիպեդիայում՝ անգամ տգետ Տարոն Մարգարյանը ներկայացված է ասպետական ու հերոսական կերպարով, սակայն վերջերս՝ « Ազգադավը » գրքից հետո, Վիքիպեդիայի Վազգեն Սարգսյանի կենսագրականում ներկայացվեց նրա ոճիրների մի մասը, այս առիթով կցանկանայի իմ շնորհակալական խոսքն ասել: Իսկ, որ սփյուռքում ջուր ծեծողների պակաս չկա, դա փաստ է, ու շատ հայեր հայրենիքից հեռացել են այդ ոհմակների պատճառով, սակայն ոչ մեկը ցանկություն ու համարձակություն չգտավ՝ գոնե Վիքիպեդիայում ներկայացնի ոճրագործների մասին: Արցախյան պատերազմի հերոսներից ոչ մեկ չկա Վիքիպեդիայում, Հայ ժողովրդի լուսավոր դեմքերից չկան այնտեղ, պատմաբաններն ու լրագրողները փոխարեն զբաղվեն այդ հարցով, զբաղված են « քյարթու » ռաբիզների հագ ու կապը ներկայացնելով: Ինչպես տեսնում ենք, « Չարիքի իշխանությունը » լվերի պես կպել է հայ ժողովրդին ու ծծում է նրա վերջին մտավոր միտքը: Ամբողջ ազգին դարձրեցին Շամշյանի պես անիմաստ, որ անգամ լեզուն ու բառերն աղավաղեցին, սփյուռքում հանդիպած հայերին դժվարությամբ ենք հասկանում, որովհետև հայերեն խոսքը բացակայում է, փոխարենը՝ « լեքսիկոն » ու ժարգոն: Քաղաքակրթությունը ոչնչացրեցին հենց մամուլի ու հեռուստատեսության միջոցով, սուտը մատուցվեց ճիշտ, ու ճիշտն էլ՝ սուտ: Իզուր չէր, որ Բաքու փախած Վահան Մարտիրոսյանը` Բաքվում իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ. « Միակ լրատվական ծառայություններն ադրբեջանական մամուլն է, որը կարող է ճշմարիտ ներկայացնել աշխարհին, որ Հայաստանում Չարի իշխանությունն է, որ Հայաստանում ժողովուրդը տառապում է իշխանության օթյակներում բազմած ահաբեկիչներից »: Բռնակալ ռեժիմն է, որը տարբեր միջոցներով ոչնչացնում է մարդկանց ենթագիտակցությունը՝ նրանց դարձնելով գիշատիչ:

Այն, որ դա Ադրբեջանի շահերին է համապատասանում, դա փաստ է, չնայած ադրբեջանցիները նույնպես դարձել են իրենց Բռնակալի զոհը, ու բացառված չէ՝ երկու Բռնակալներ հաճախակի հանդիպում են ու իրար հետ զվարճանում: Համերաշխության եզրեր արդեն վաղուց գտել են, քանի որ իշխանությունը պահելու համար նրանք պատրաստ են սեփական ժողովրդին խեղդել արյան մեջ: Օրուելին իզուր չէր ասում, որ «Բռնակալները պատերազմում են սեփական ժողովրդի դեմ, որպեսզի պահեն իրենց իշխանությունը»: Այնպես որ, հավերժական իշխելու մոլուցքն ավելին արժե՝ քան ժողովրդի ճակատագիրը, սակայն ադրբեջանցիները բռնակալից չեն կարող ազատվել, ուր մնաց մենք: Ադրբեջանում իզուր չէր, որ սահմանադրական նոր փոփոխությունների մեջ կարևոր կետը հանդիսանում է երկրի նախագահի հարցը: ( http://www.epress.am/2016/09/24/ադրբեջանի-նոր-սահմանադրությունը-կամ.html 09.24.2016 14:37 epress.am Ադրբեջանի նոր սահմանադրությունը կամրապնդի Ալիևի ընտանիքի իշխանությունը 09.24.2016 14:37 epress.am )

Նոր Սահմանադրությամբ երկրի Գլխավոր հրամանատարը՝ նախագահը, կմնա այնքան ժամանակ, քանի պատերազմի վտանգը կա: Այսինքն՝ Հայաստանի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի պատերազմը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևն իշխանության ղեկին է: Սա հնարավորություն է տալիս երկու Բռնակալներին պայմանավորվել, որպեսզի պատերազմը երբեք չավարտվի, հարկ եղած դեպքում կարող են վերսկսել այն: Իլհամ Ալիևին ձեռնտու է իր իշխանությունը պահել, ինչպես և Սերժին, ու նրանց պայմանավորվածությունն ակնհայտ է: Իսկ այդ փոխհրաձգությունները սահմանին ու զոհերը գալիս են համոզելու, որ պատերազմը վերսկսելու վտանգը միշտ կա. այս դեպքում՝ երկու կողմերը տալիս են ինչ որ քանակի զոհեր ու վիրավորներ, որպեսզի լարված վիճակը պահեն, այդպիսով՝ հնարավորություն տալով երկարաձգել իրենց իշխանությունը: Ինչ վերաբերում է իշխանափոխության վտանգին, դա նույնպես պայմանավորված է: Երկու պետություններում էլ շահարկվում է պատերազմի վտանգը, հանկարծ ինչ որ հարց է առաջանում իշխանափոխության կամ հեղափոխության, ապա իշխանություններն առաջ են քաշում պատերազմը վերսկսելու վտանգը: Այսպես, պատերազմը օգտագործելով որպես զսպաշապիկ՝ Բռնակալները կարող են օրենքի ողջ խստությամբ պատժել իշխանափոխության մասին բարձրաձայնողին, իզուր չէ, որ հենց այդ մամուլն ու լրատվությունները ներգրավված են այդ գործում, չմոռանանք նաև « հետույքամտնուկ » մտավորականներ կոչվածներին:

Մի խոսքով, Ադրբեջանում նույն իրավիճակն է, ինչ մեզ մոտ, նույն պայմանավորվածությունը ձեռնատու է երկու բռնակալներին: Այն, որ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի եղբայրները հաճախակի են Սաուդյան Արաբիայում հանդիպում Ալիևի ոչ « օֆիցիալ » բանկետներին, դա փաստ է, իրենց ջերմ հարաբերություններն այդ պայմանավորվածության երաշխիքն է: Սակայն վերադառնանք մեր վիճակին: « Թոզ » փչելու երևույթը կարևոր է, քանի որ հենց այդ կայքերը սփյուռքում ու արտերկրներում ներկայացնում են, որ Հայաստանում ամեն ինչ լավ է ու գեղեցիկ, որ առողջապահությունն ու կրթությունն անվճար է ու բարձր մակարդակով, այսպես ասած՝ « Եվրոստանդարտներով »: Որ մեզ մոտ արդարադատությունն ու խոսքի ազատությունը նորից բարձր մակարդակի վրա են, մեր հասարակական կառույցներն ու քաղաքական կուսակցությունները գործում են ըստ միջազգային չափանիշների, որ մեր նախագահն ամենամեծ հումանիստն է ու գիտնականը, իսկ նրա փնթի գաճաճ կինը՝ ամենամանկասերն է, ու առաքինի կինը ողջ մոլորակում, նույնիսկ գալակտիկայի մասշտաբներով: ( http://www.azatutyun.am/a/27453254.html Արփինե Հովհաննիսյան․ Արդարադատություն Հայաստանում կա դեկտեմբերի 28, 2015 : Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան. Արփինե Հովհաննիսյան 13:31 • 29.01.16 http://www.tert.am/am/news/2016/01/29/arpinehovhannisian/1915120 )

Մի խոսքով, լրատվական աղբը « Չարիքի իշխանության » ամենահզոր զենքն է, որն օգտագործվում է միջազգային հանրությանը մոլորեցնելու համար: Դրա համար դրսում կարծում են, որ Սերժ Ազատիչը շատ ազնիվ ու առաքինի, բարի ու հոգատար մարդ է: Այստեղ պետք է նորից նշեմ, անցյալի նրա կենսագրությունը, որտեղ ամեն ինչ փոխված է նույն ոճով ու երանգներով, որտեղ նրա կենսագրության Նարիմանովյան էջն առհասարակ չկա, նրա հանցանքների ու ոճիրների մասին ջնջել են, ջնջված են նաև զոհերի անունները:

« Չարիքի իշխանության » բարի դեմքն ու առաքինի կերպարը երևում են մեր հասարակական միությունների ու բազմակուսակցական խայտաբղետության ֆոնին: Չնայած, բազմագույն ու բազմազան կուսակցություններն ուղղորդվում են գորշ կուսակցության կողմից: Այն, որ դրանք « մարիոնետ » կուսակցություններ են, դա փաստ է, այսինքն՝ արբանյակներ, որոնք պտտվում են Հանրապետական կուսակցության առանցքում ու կատարում են նրա պատվերները: Արևմուտքին անհասկանալի է « մարիոնետ » կուսակցությունների գոյությունը, նրանք չեն կարող պատկերացնել, թե ինչպես կարող են մի շարք քաղաքական կուսակցություններ ենթարկվել մեկ այլ կուսակցության: Քանի որ քաղաքակիրթ հասարակության մեջ դա բացառվում է, սակայն նրանք չեն պատկերացնում, որ ֆեոդալիզմի պայմաններում այդ չափանիշները գործում են անխափան: Իսկ շատերի համար անհասկանալի են, թե ինչու էին հարկավոր Սահմանադրական փոփոխությունները « Չարիքի իշխանությունում »: Ինչպես կարելի ասել՝ աշխարհը փոխվում է, չափանիշները նույնպես:

Այս տարբերակում ես գրել եմ Նեպոտիզմի մասին, որը կարծում եմ ավելի հասկանալի կլինի՝ կարդալով այդ ակնարկը: Սահմանադրական փոփոխությունները « Չարիքի Իշխանությունում » իրականացվեց միայն նրա համար, որպեսզի երկարաձգվի իրենց իշխանությունը, առանց ավելորդ բարդությունների: ( http://mamul.am/am/news/93776 Սերժ Սարգսյանը ,, Սասնա ծռերի,, իր վարչապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորության մասին; Հոկտեմբերի 27 ին 2016 Аl Jazeera ) Եթե օրինակ՝ Ալիևը կարող է համարվել Բռնակալ միահեծան կառավարող, այս դեպքում՝ Սերժիկ Ազատիչն ապահովագրված է, որովհետև նրան չեն կարող մեղադրել, որ նախագահը միահեծան կառավարում է ու, որ նա բռնակալ է: Այստեղ նա կարող է ամեն ինչ բարդել իր կուսակցության վրա, պարզաբանելով, որ իր ղեկավարած մեծամասնական կուսակցությունն իրեն տվել է իշխանավարելու ևս մի հնարավորություն: Իսկ կոալիցիոն կառավարություն ասածով՝ նրանք « թոզ » են փչում արևմուտքի աչքերին, թե երկիրը ժողովրդավարական է, ու կոալիցիոն կառավարությունը ժողովրդի ծոցից է դուրս եկել, ոչ թե Ազատիչի « հետույքից »:

Իսկ Ազգային ժողովի մեծամասնական իշխանավարելու տարբերակը՝ հնարավորություն կտա վերարտադրել իրենց տեսակը, Նեպոտիզմի տարբերակով՝ փոխանցելով պետական իշխանությունն իրենց ժառանգներին: Արբանյակային կուսակցությունները, որոնք նույն գործելաոճով են գործում, անկախ իրենց գույնից ու կուսակցական ծրագրից՝ հիմնված են քավոր, խնամիական ու բարեկամական կապերի վրա. Խաչասերվելով բոլոր կուսակցությունները իրար՝ դառնում են մեկ ընդհանրական կուսակցություն: Ինչպես ասում էր Արմեն Զավենի Սարգսյանը. « Ընտանեկան, քավոր-խնամիական ընկերական կապերը, պետք է վեր դասել երկրի շահերից, պետության շահերից »: ( Արմեն Զավենի Սարգսյան 2015 © https://www.youtube.com/watch?v=Mt767GLAHak ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊՈԶՈՎ ՊՈՉՈՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ )

« Չարիքի իշխանությունում » խրախուսվում է կուսակցություններ հիմնելը, այսինքն՝ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ու դրանց ծառայելը, այդպիսի բազմակուսակցական երկրում գերիշխող դերը տված է Բռնակալին, քանի որ հենց նրա պատվիրած երաժշտության տակ են պար գալիս կուսակցությունները: Իզուր չէր, որ Կուսակցության ղեկավարները նորից հիմնում են նոր կուսակցություններ՝ խայտաբղետ ու անիմաստ անուններով: Օրինակ՝ Վարդան Օսկանյանի հիմնած « Համախմբում » Կուսակցությունը, ՕԵԿ-ի Արթուրիկ Բաղդասարյանի նախաձեռնած « Հայկական վերածնունդ » կուսակցությունը, Վահե Հովհաննիսյանի, Վիկտոր Դալլաքյանի « Շրջադարձ », Տիգրան Ուրիխանյանի « Ալյանս », Նիկոլ Փաշինյանի « Քաղաքացիական պայմանագիր » կուսակցությունները, Լյուդմիլա Սարգսյանի ու ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի նոր « Ռեֆորմիստների » կուսակցությունները, որոնք « Շամիրամ » կուսակցության չափանիշներով են ներկայանում: Ինչպես ասում են՝ ամեն մի փնթի՝ մեկ կուսակցություն: Չհաշված « Ռուսաստանի հայերի միության » նախագահ՝ Արա Աբրահամյանը, որն իր նոր կուսակցությունն է հիմնում, չնայած, որ նա Հայաստանի քաղաքացի չէ: Չհաշված, խայտաբղետ նոր կուսակցությունները ոչնչով չեն տարբերվում իրարից, սակայն մոլորեցնում են երիտասարդներին, որոնք չեն կողմնորոշվում՝ թե ինչի համար են այդ կուսակցությունները: Իշխանությունները բացի խրախուսելուց Կուսակցականաշինությունը, նաև հովանավորում են ու վճարում՝ նրանց ղեկավարների ճամփորդությունները Եվրոպական ինչ-որ համագումարների ու դասախոսությունների, ներկայացնելով, որ քաղաքական դաշտը Հայաստանում առողջ վիճակում է, հարկ եղած դեպքում էլ՝ այդ կուսակցությունը դառնում է ընդդիմություն կամ էլ իշխանամետ, այնպես որ դա ժամանակից է կախված: ( « Իշխանությունը Կուսակցությանը պետք է ոչ թե իր, այլ մեծամասնության բարեկեցության համար: Իշխանություն պետք է, որովհետև մարդկանց մեծամասնությունը թուլամորթ, երկչոտ արարածներ են, որոնք չեն կարող դիմանալ ազատությանը, չեն կարող նայել ճշմարտության աչքերին. նրանց պետք է կառավարեն և կանոնավոր ստեն նրանք, ովքեր իրենցից ուժեղ են»: Ջորջ Օրուել )

Նորից եմ կրկնում, որ այս ամենի առկայությամբ Արևմուտքը չի կարող Ազատիչին մեղադրել Միահեծան կառավարման մեջ, որովհետև կուսակցությունը, որն ընտրվել է ժողովրդի կողմից ու մեծամասնական իրավունքով՝ հնարավորություններ ունի իշխանությունը տալ իրենց Կուսակցության Լիդերին, այս տարբերակում՝ դա կարող է լինել ոչ միայն Սերժը, այլ նաև նրա փեսա Միշիկը, Միքայել Մինասյանը ( Միշիկ )

Բոլորը գիտեն, որ Բռնակալն օգտագործում է իր բոլոր լծակները, Արևմուտքի աչքին երևալ ինչպես դեմոկրատ նախագահ, սակայն զարմանալին այն է, որ սփյուռքում ոչ մի հասարակական գործիչ ու կառույց չփորձեցին Ազատիչին ներկայացնել որպես Բռնակալ: Իսկ, թե դա ինչպես է արվում, կարծում եմ, պետք է այդքանի համար գլուխ, որպեսզի հասկանա՝ թե ինչպես են անում:

ԱՅՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐԻ ՎԵՐՆԱԽԱՒԸ ԿԱՇԱՌԱԿԵՐ Է, ԴԱՒԱՃԱՆ, ԻՆՔՆԱԿՈՉ, ԳՈՂ ԵՒ ՀԱՅՐԵՆԱԴԱՒ` Ո՛Չ ԹԷ ԶՈՀ Է, ԱՅԼ ՅԱՆՑԱԿԻՑ…  Ջորջ Օրուել (1903-1950)

ՀԱՏՎԱԾ    ՉԱՐԻՔԻ    ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ   ԳՐՔԻՑ

ԿԱՐՈՂ  ԵՔ  ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ   ԿԱՐԴԱԼ   ԳԻՐՔԸ    ՉԱՐԻՔԻ  ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ 

araqel-vochragorc

ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՎԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ

« Հա՛յ երիտասարդ՝ սպանիչը կեղծիքի, ճշմարտությունը, որով զինված, դու աննահանջ կռվի պիտ դուրս գաս տգիտության ու վատության դեմ »: Գարեգին Նժդեհ

tgitutzun-araqel

« Տգիտությունն ուժ է »: Ջորջ Օրուելի

Չարիքի իշխանության կարևոր նախապայմաններից մեկը, ինչպես ասել էի, Տգիտությունն ու Խավարամտությունն է։ Դրա համար էլ համակարգում գործում են փնթի, կեղտարյուն, կիսագրագետ տգետները: Նախքան բուն թեմային անցնելը՝ կցանկանամ մի փոքր պատմական էքսկուրս կատարել դեպի ոչ վաղ անցյալ, որպեսզի ավելի պարզ դառնա իմ ներկայացրած միտքը: Այսպիսով՝ Խորհրդային Հայաստանում մի քանի տասնամյակ պահանջվեց թոթափել տգիտության այդ խավարը: Խորհրդային Հայաստանում մեծ դժվարությամբ ստեղծվեցին գիտության ու կրթական օջախներ՝ գիտությունների ակադեմիա, գրողների ու կոմպոզիտորների միություններ: Պիոներական խմբակները օգնում էին պատանիներին կրթել ու սովորեցնել մասնագիտություններ, սպորտային ու հասարակական կյանքը դառնում էր լիարժեք, որովհետև ուսման ծարավը բացում էր նոր հորիզոններ, գիտությունը զարգանում էր, ու պահանջարկն ավելի էր մեծանում: Երիտասարդությունն, արդեն խորհրդային գրականությունը հաղթահարելով, անցել էր Երկաթյա վարագույրի ետևում գտնվող հորիզոններին: Հարյուրամյա տգիտության թմբիրից դուրս էին եկել, ու հասարակական միտքը կարողանում էր իր գործն անել՝ անկախ Խորհրդային իշխանության ճնշումներից:

Սակայն, Խորհրդային Հայաստանի կործանումով ու « Անկախ » Հայաստանի ծնունդով նաև հիմք դրվեց այն ամենին, ինչը կոչում ենք Չարիքի Իշխանություն։ Տգիտությունն սկսեց կամաց -կամաց տարածվել ու կործանել ամեն ինչ: « Ղարաբաղ կոմիտեի » Քոռ ու Ոջլոտ անասունների ձեռքերով ոչնչացվեց տասնամյակներով կառուցած լուսավոր երկիրը: Սկսեցին քանդել այն ամենը, ինչ արյուն-քրտինքով էին ստեղծել մեր պապերը՝ տասնամյակներ կռիվ տալով ժամանակի հետ: Տասնամյակներում կառուցածը քանդելու համար պահանջվեց ընդամենը մի քանի տարի: Իզուր չէր, որ վերջերս այդ ամենի գլխավոր հանցագործը հայտարարել էր, որ « Չեմ չափազանցնում, Հայաստանը վերածվել է դժոխքի »: ( http://mamul.am/am/news/9273/չեմ-չափազանցնում հայաստանը-վերածվել-է-դժոխքի-հակ-առաջնորդ )

Կարծես թե այդ ամենի հետ ինքը կապ չունի, ու իր ձեռքի գործը չէ: Իրենց ձեռքերով կառուցեցին Չարիքի Իշխանությունը, որովհետև իրենց մեղքով սերունդները դարձան տգետ ու վայրենի, իրար հոշոտելու ավանդույթը նրանցից մնաց: Սուտը, Թալանը, Ինքնադատաստանն ու Ոճրագործությունը նրանց մենաշնորհն է: Համատարած Խավարի ու ցրտի մեջ մեծացած սերունդը դարձավ խավարասեր ու տգետ: « Քավորի սեղանիկների » ետևում կանգնած սերունդը դարձավ գող ու ավազակ: ( « ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է » http://www.louysworld.com/archives/615 décembre 12, 2008 ) Հիմա Լևոն Տեր Պետրոսյանը այնպես է խոսում, կարծես տեղյակ չէ այդ ամենից: Իրենց բուծարանում բուծվեցին Նիկոլ Փաշինյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Մենուա Հարությունյանն ու Արթուր Բաղդասարյանը, և դրանց պես տխմարներն են, ովքեր ներկայանում են գրագետ ու փիլիսոփա՝ չհաշված, որ ասպիրանտուրայի աստիճաններն ու գիտական թեզերը պաշտպանել են Հասարակաց տներում, որտեղ մի ժամանակ աշխատել են իրենց մայրիկները: Հենց այդ մարմնավաճառների պատճառով էր, որ կեղտարյունները շատացան ու բազմացան՝ կործանելով երբեմնի Արևաշող Հայաստանը:

Իզուր չէ, որ Ջորջ Օրուելին շեշտում էր« Տգիտությունն ուժ է »: Պատահական չէ, որ Գալուստ Սահակյանի, Մանվելի, Մուկ Աբրահամյանի, Սուրեն Խաչատրյանի թուլեքը պետք է իրենց տգիտությունը թաքցնեին սուտ դիպլոմների ու տիտղոսների ետևում: Դա Նեպոտիզմի առաջին փուլն է, որովհետև սկսվելու է պետական սանդուղքով բարձրանալու գործընթացը: Այս տարբերակում երևի սանդուղք բառը սխալ է, կարելի է փոխարինել վերելակ բառով, որովհետև առանց ջանք գործադրելու են հայտնվում նախարարական աթոռին: Այդ տգետ ժառանգները, որոնք գրել ու կարդալ չգիտեն, գալիս են փոխարինելու իրենց ոճրագործ հայրերին: Այդ « էլիտար » ոհմակն իր ժառանգներով ունի մեկ առաքելություն՝ հալածել ժողովրդին ու ամեն գնով պահել իր իշխանությունը: Դրա համար սահմանադրությունն ու օրենքը պաշտպանում է նրանց ու արդարացնում նրանց ոճիրները: Հենց այդ Փնթի կիսագրագետների ոհմակը ներկայացնում է միջազգային ատյաններում Հայաստանն ու հայ ժողովրդին ( « Այդ տարրերի մեջ տգիտության հետ զինակցած է վատությունը »: Գարեգին Նժդեհ ) Չարիքի իշխանությունը հենց այդ քրեածինների միջոցով է ճզմված պահում ժողովրդին, որ այն չդառնա հասարակություն: Եթե նկատեցիք, ես ժողովուրդը առանձնացրել եմ հասարակությունից, քանի որ հասարակությունն ունենում է հասարակական կարծիք ու մտածելակերպ, իսկ ժողովուրդը տարակարծիք մի զանգված է, որ չգիտի իր նպատակն ու անգամ կարգավիճակը: Օրինակ՝ ժողովրդի մի մասը Խորենացի փողոցում կամ Ազատության հրապարակում « պայքարում » էր (եթե դա կարելի էր այդ պայքար կոչել, բառը չակերտների մեջ վերցնել) , իսկ ժողովրդի մի մասը տանը համակարգչի մոտ նստած մեկնաբանություններ էր գրում կամ էլ գարեջրատներում ու ժամանցային վայրերում « տժժում » էր, ժողովրդի մի մասն էլ սփյուռքից ապուշ տեսանյութեր էր նկարում ու գցում համացանց« Պայքարե՛ք՝ մենք ձեզ հետ ենք »:

Մի խոսքով, արդեն ուրվագծվում է ժողովրդի դերը « Չարիքի իշխանությունում »: Կարծում եմ՝ պատկերն ընդհանրական կլինի, երբ այդ ժողովրդի զանգվածի առաջին շարքերում դնենք մտավորականներին ու հոգևորականներին՝ չհաշված քաղաքական գործիչներին ու բարերարներին։ Չարիքի իշխանության ու ժողովրդի մասին ավելի մանրամասն կանդրադառնամ քիչ ուշ: ( « Հերոսի նպատակը պետք է լինի ժողովրդին կեղեքումից, թալանից, սպիտակ ցեղասպանությունից փրկելը, որպեսզի Հայը մնա Հայաստանում, որպեսզի հայերը հայրենադարձվեն »: Պավել Մանուկյան http://armtimes.com/hy/article/91418 ) Եթե ասենք, որ տգիտությունն արդեն բոլոր բնագավառներում դրսևորվել է, արտացոլելով քաղքենիության ու հետամնացության վիճակը, դրա համար էլ հանցագործությունների թիվը աճել է. հասարակ կուսությունը կարող է պատճառ դառնալ սպանությունների ու հանցագործությունների: ( http://www.1in.am/2022544.html «Տուն տանելու աղջիկ չի». Պարզելով, որ ընկերուհին կույս է, տղամարդը սպանել է սիրած աղջկան վարկաբեկած ընկերոջը 2016-10-05 ) Տգիտության վնասակար հատկությունները դրսևորվում են նրանում, որ հիմար մարդը չի կարող հասկանալ, թե իրեն կյանքում ինչ է հարկավոր, կամ ինչու է ապրում: Թումանյանի « Անխելք մարդն » ու « Մի կաթիլ մեղրը » հենց այդ տգիտության մասին են, որ մարդիկ չարացած են ու իրար են հոշոտում՝ այդպես էլ չկարողանալով հասկանալ, թե որտեղից են գալիս այդ բռնություններն ու հանցանքը, այդ ատելությունն ու թշնամանքը: ( http://www.1in.am/2023345.html «Գալիս եմ քո նաֆարին փրթեմ, գլուխները շարեմ սեղանին…». փեսան սպանել է աներոջը՝ հորը վիրավորելու համար 2016-10-06 )

Ինչքան տգետ է լինում ժողովուրդը, այնքան ավելի ագրեսիվ է և վտանգավոր: Պատահական չէ, որ Չարիքի իշխանությունն այդ տգետ հաստավզերին՝ որպես պահապան, « Բուլդոգներին » է պահում և բուծում, որոնք պատրաստ են տիրոջ հրամանով սեփական ձագերին հոշոտել: ( Պետանվտանգությունը դարձել է այս իշխանության գամփռ շունը՝ Պավել Մանուկյան (տեսանյութ) 20:06 | Դեկտեմբեր 5 2015 http://armlur.am/455174/ ) Ջորջ Օուրելն այդ մասին նույնպես գրել է « Անասնաֆերման » գրքում, որտեղ պահապան շներին բուծում էին կենդանիներին հպատակեցնելու և ահ ու սարսափի մեջ պահելու համար: Առհասարակ տգիտությունը չարիք է եղել բոլոր ժամանակներում: Գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերի խեսքերը. « ԿՐՈՆԸ և ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ԿՇԵՌՔԻ ԵՐԿՈՒ ՆԺԱՐՆԵՐ ԵՆ, ԵԹԵ ԲԱՐՁ Է ՄԵԿԸ, ԱՊԱ ՑԱԾՐ Է ՄՅՈՒՍԸ »:

Առհասարակ, կրոնամոլությունը հենց այդ տգիտության հետևանք է, ուստի այս բառերն անմիջականորեն կապված են գիտությանն ու տգիտությանը: Տգետ մարդը զուրկ է ինտելեկտից, ու նրան կարող են հեշտությամբ կառավարել ու խաբելով՝ նրանց ուղեղը լցնել ամեն տեսակի դատարկաբանություններով, ինչպես անում են պատանի երկրապահների հետ, որոնք ամեն բառն ասելուց ասում են. « Շուն թուրք »: ( http://www.1in.am/1857850.html Փոքրիկ զինվորները՝ Վազգեն Սարգսյանի մասին 2016-03-05 ) Սա, իսկապես, ողբալի է ու սարսափելի: Ինչպես տեսնում ենք, Չարիքի իշխանությունում « Տգիտությունն ուժ է »:

Լռիր, կամ ասա մի բան, որ արժի ավելին քան լռությունը:

Պյութագորաս

Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել:

Ջոնաթան Սվիֆ

Рожденный ползать — летать не может!.

Максим Горький

Գեհենի  Առաքել 11/04/2016

ՀԱՏՎԱԾ   ՉԱՐԻՔԻ  ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ   գրքից

ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՎԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ

 a-people-that-elect-corrupt-politicians-imposters-thieves-and-traitors-5442910

« Հա՛յ երիտասարդ՝ սպանիչը կեղծիքի, ճշմարտությունը, որով զինված, դու աննահանջ կռվի պիտ դուրս գաս տգիտության ու վատության դեմ »: Գարեգին Նժդեհ

Չարիքի իշխանության կարևոր նախապայմաններից մեկը, ինչպես ասել էի, Տգիտությունն ու Խավարամտությունն է։ Դրա համար էլ համակարգում գործում են փնթի, կեղտարյուն, կիսագրագետ տգետները: Նախքան բուն թեմային անցնելը՝ կցանկանամ մի փոքր պատմական էքսկուրս կատարել դեպի ոչ վաղ անցյալ, որպեսզի ավելի պարզ դառնա իմ ներկայացրած միտքը: Այսպիսով՝ Խորհրդային Հայաստանում մի քանի տասնամյակ պահանջվեց թոթափել տգիտության այդ խավարը: Խորհրդային Հայաստանում մեծ դժվարությամբ ստեղծվեցին գիտության ու կրթական օջախներ՝ գիտությունների ակադեմիա, գրողների ու կոմպոզիտորների միություններ: Պիոներական խմբակները օգնում էին պատանիներին կրթել ու սովորեցնել մասնագիտություններ, սպորտային ու հասարակական կյանքը դառնում էր լիարժեք, որովհետև ուսման ծարավը բացում էր նոր հորիզոններ, գիտությունը զարգանում էր, ու պահանջարկն ավելի էր մեծանում: Երիտասարդությունն, արդեն խորհրդային գրականությունը հաղթահարելով, անցել էր Երկաթյա վարագույրի ետևում գտնվող հորիզոններին: Հարյուրամյա տգիտության թմբիրից դուրս էին եկել, ու հասարակական միտքը կարողանում էր իր գործն անել՝ անկախ Խորհրդային իշխանության ճնշումներից:

Սակայն, Խորհրդային Հայաստանի կործանումով ու « Անկախ » Հայաստանի ծնունդով նաև հիմք դրվեց այն ամենին, ինչը կոչում ենք Չարիքի Իշխանություն։ Տգիտությունն սկսեց կամաց -կամաց տարածվել ու կործանել ամեն ինչ: « Ղարաբաղ կոմիտեի » Քոռ ու Ոջլոտ անասունների ձեռքերով ոչնչացվեց տասնամյակներով կառուցած լուսավոր երկիրը: Սկսեցին քանդել այն ամենը, ինչ արյուն-քրտինքով էին ստեղծել մեր պապերը՝ տասնամյակներ կռիվ տալով ժամանակի հետ: Տասնամյակներում կառուցածը քանդելու համար պահանջվեց ընդամենը մի քանի տարի: Իզուր չէր, որ վերջերս այդ ամենի գլխավոր հանցագործը հայտարարել էր, որ « Չեմ չափազանցնում, Հայաստանը վերածվել է դժոխքի »: ( http://mamul.am/am/news/9273/չեմ-չափազանցնում հայաստանը-վերածվել-է-դժոխքի-հակ-առաջնորդ )

Կարծես թե այդ ամենի հետ ինքը կապ չունի, ու իր ձեռքի գործը չէ: Իրենց ձեռքերով կառուցեցին Չարիքի Իշխանությունը, որովհետև իրենց մեղքով սերունդները դարձան տգետ ու վայրենի, իրար հոշոտելու ավանդույթը նրանցից մնաց: Սուտը, Թալանը, Ինքնադատաստանն ու Ոճրագործությունը նրանց մենաշնորհն է: Համատարած Խավարի ու ցրտի մեջ մեծացած սերունդը դարձավ խավարասեր ու տգետ: « Քավորի սեղանիկների » ետևում կանգնած սերունդը դարձավ գող ու ավազակ: ( « ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է » http://www.louysworld.com/archives/615 décembre 12, 2008 ) Հիմա Լևոն Տեր Պետրոսյանը այնպես է խոսում, կարծես տեղյակ չէ այդ ամենից: Իրենց բուծարանում բուծվեցին Նիկոլ Փաշինյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Մենուա Հարությունյանն ու Արթուր Բաղդասարյանը, և դրանց պես տխմարներն են, ովքեր ներկայանում են գրագետ ու փիլիսոփա՝ չհաշված, որ ասպիրանտուրայի աստիճաններն ու գիտական թեզերը պաշտպանել են Հասարակաց տներում, որտեղ մի ժամանակ աշխատել են իրենց մայրիկները: Հենց այդ մարմնավաճառների պատճառով էր, որ կեղտարյունները շատացան ու բազմացան՝ կործանելով երբեմնի Արևաշող Հայաստանը:

Իզուր չէ, որ Ջորջ Օրուելին շեշտում էր« Տգիտությունն ուժ է »: Պատահական չէ, որ Գալուստ Սահակյանի, Մանվելի, Մուկ Աբրահամյանի, Սուրեն Խաչատրյանի թուլեքը պետք է իրենց տգիտությունը թաքցնեին սուտ դիպլոմների ու տիտղոսների ետևում: Դա Նեպոտիզմի առաջին փուլն է, որովհետև սկսվելու է պետական սանդուղքով բարձրանալու գործընթացը: Այս տարբերակում երևի սանդուղք բառը սխալ է, կարելի է փոխարինել վերելակ բառով, որովհետև առանց ջանք գործադրելու են հայտնվում նախարարական աթոռին: Այդ տգետ ժառանգները, որոնք գրել ու կարդալ չգիտեն, գալիս են փոխարինելու իրենց ոճրագործ հայրերին: Այդ « էլիտար » ոհմակն իր ժառանգներով ունի մեկ առաքելություն՝ հալածել ժողովրդին ու ամեն գնով պահել իր իշխանությունը: Դրա համար սահմանադրությունն ու օրենքը պաշտպանում է նրանց ու արդարացնում նրանց ոճիրները: Հենց այդ Փնթի կիսագրագետների ոհմակը ներկայացնում է միջազգային ատյաններում Հայաստանն ու հայ ժողովրդին ( « Այդ տարրերի մեջ տգիտության հետ զինակցած է վատությունը »: Գարեգին Նժդեհ ) Չարիքի իշխանությունը հենց այդ քրեածինների միջոցով է ճզմված պահում ժողովրդին, որ այն չդառնա հասարակություն: Եթե նկատեցիք, ես ժողովուրդը առանձնացրել եմ հասարակությունից, քանի որ հասարակությունն ունենում է հասարակական կարծիք ու մտածելակերպ, իսկ ժողովուրդը տարակարծիք մի զանգված է, որ չգիտի իր նպատակն ու անգամ կարգավիճակը: Օրինակ՝ ժողովրդի մի մասը Խորենացի փողոցում կամ Ազատության հրապարակում « պայքարում » էր (եթե դա կարելի էր այդ պայքար կոչել, բառը չակերտների մեջ վերցնել) , իսկ ժողովրդի մի մասը տանը համակարգչի մոտ նստած մեկնաբանություններ էր գրում կամ էլ գարեջրատներում ու ժամանցային վայրերում « տժժում » էր, ժողովրդի մի մասն էլ սփյուռքից ապուշ տեսանյութեր էր նկարում ու գցում համացանց« Պայքարե՛ք՝ մենք ձեզ հետ ենք »:

Մի խոսքով, արդեն ուրվագծվում է ժողովրդի դերը « Չարիքի իշխանությունում »: Կարծում եմ՝ պատկերն ընդհանրական կլինի, երբ այդ ժողովրդի զանգվածի առաջին շարքերում դնենք մտավորականներին ու հոգևորականներին՝ չհաշված քաղաքական գործիչներին ու բարերարներին։ Չարիքի իշխանության ու ժողովրդի մասին ավելի մանրամասն կանդրադառնամ քիչ ուշ: ( « Հերոսի նպատակը պետք է լինի ժողովրդին կեղեքումից, թալանից, սպիտակ ցեղասպանությունից փրկելը, որպեսզի Հայը մնա Հայաստանում, որպեսզի հայերը հայրենադարձվեն »: Պավել Մանուկյան http://armtimes.com/hy/article/91418 ) Եթե ասենք, որ տգիտությունն արդեն բոլոր բնագավառներում դրսևորվել է, արտացոլելով քաղքենիության ու հետամնացության վիճակը, դրա համար էլ հանցագործությունների թիվը աճել է. հասարակ կուսությունը կարող է պատճառ դառնալ սպանությունների ու հանցագործությունների: ( http://www.1in.am/2022544.html «Տուն տանելու աղջիկ չի». Պարզելով, որ ընկերուհին կույս է, տղամարդը սպանել է սիրած աղջկան վարկաբեկած ընկերոջը 2016-10-05 ) Տգիտության վնասակար հատկությունները դրսևորվում են նրանում, որ հիմար մարդը չի կարող հասկանալ, թե իրեն կյանքում ինչ է հարկավոր, կամ ինչու է ապրում: Թումանյանի « Անխելք մարդն » ու « Մի կաթիլ մեղրը » հենց այդ տգիտության մասին են, որ մարդիկ չարացած են ու իրար են հոշոտում՝ այդպես էլ չկարողանալով հասկանալ, թե որտեղից են գալիս այդ բռնություններն ու հանցանքը, այդ ատելությունն ու թշնամանքը: ( http://www.1in.am/2023345.html «Գալիս եմ քո նաֆարին փրթեմ, գլուխները շարեմ սեղանին…». փեսան սպանել է աներոջը՝ հորը վիրավորելու համար 2016-10-06 )

Ինչքան տգետ է լինում ժողովուրդը, այնքան ավելի ագրեսիվ է և վտանգավոր: Պատահական չէ, որ Չարիքի իշխանությունն այդ տգետ հաստավզերին՝ որպես պահապան, « Բուլդոգներին » է պահում և բուծում, որոնք պատրաստ են տիրոջ հրամանով սեփական ձագերին հոշոտել: ( Պետանվտանգությունը դարձել է այս իշխանության գամփռ շունը՝  Պավել Մանուկյան (տեսանյութ)  20:06 | Դեկտեմբեր 5 2015 http://armlur.am/455174/ ) Ջորջ Օուրելն այդ մասին նույնպես գրել է « Անասնաֆերման » գրքում, որտեղ պահապան շներին բուծում էին կենդանիներին հպատակեցնելու և ահ ու սարսափի մեջ պահելու համար: Առհասարակ տգիտությունը չարիք է եղել բոլոր ժամանակներում: Գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերի խեսքերը. « ԿՐՈՆԸ և ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ԿՇԵՌՔԻ ԵՐԿՈՒ ՆԺԱՐՆԵՐ ԵՆ, ԵԹԵ ԲԱՐՁ Է ՄԵԿԸ, ԱՊԱ ՑԱԾՐ Է ՄՅՈՒՍԸ »:

Առհասարակ, կրոնամոլությունը հենց այդ տգիտության հետևանք է, ուստի այս բառերն անմիջականորեն կապված են գիտությանն ու տգիտությանը: Տգետ մարդը զուրկ է ինտելեկտից, ու նրան կարող են հեշտությամբ կառավարել ու խաբելով՝ նրանց ուղեղը լցնել ամեն տեսակի դատարկաբանություններով, ինչպես անում են պատանի երկրապահների հետ, որոնք ամեն բառն ասելուց ասում են. « Շուն թուրք »: ( http://www.1in.am/1857850.html Փոքրիկ զինվորները՝ Վազգեն Սարգսյանի մասին 2016-03-05 ) Սա, իսկապես, ողբալի է ու սարսափելի: Ինչպես տեսնում ենք, Չարիքի իշխանությունում « Տգիտությունն ուժ է »:

Հատված «    ՉԱՐԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ »   գրքից  

« ՌԱՍԿԻՐՈՎԿԱ » ( Փոխատեղում )

raskirovka1

« Ամեն ոք, ով երբևէ հռչակել է բռնությունը իր մեթոդը, անխախտորեն պիտի ընտրի սուտը որպես իր սկզբունք » Ալեքսանդր Սոլժենիցին

Այս բառը բառարաններում էլ չեք գտնի, քանի որ այն « Փառահեղ Զորավարի » Տիկոզի բառապաշարի գոհարներից է: ( https://www.youtube.com/watch?v=afqTKT448eI Գեներալ ա, տեղերը ռասկիրովկա են արել. Մանվել Գրիգորյան 16 июн. 2015 г ) Պատահական չէ, որ որոշեցի հենց այս անունն էլ դնել որպես ենթավերնագիր: Կռազի շոֆեռը Ռասկիրովկա ասելով նկատի ուներ շախմատային խաղում օգտագործվող Փոխատեղումը, որը ռուսերեն « Рокировка » բառի աղավաղված ձևն է, որը հավանաբար ինչ-որ տեղ պատահական լսել է, սակայն չիմանալով, թե դա ինչպես է արտասավում, հնչում կամ օգտագործվում: Այնպես որ, ենթավերնագիր դնելով, այսպես շեշտադրվում է իրենց փնթի տեսակի մտքերը: Ուրեմն այսպես, Ռասկիրովկան, առհասարակ, Չարիքի իշխանության հերթական բանաձևերից մեկն է, որն օգտագործվում է շուրջ քսանհինգ տարուց ավելի և արդեն ավանդույթ դառնալով, շարունակվում է մինչև հիմա: Չարիքի իշխանության այս վերջին վարչապետի ու կառավարության փոփոխությունը հենց այս Ռասկիրովկան է, որ կա: Ռասկիրովկան օգտագործվում է հատկապես այն ժամանակ, երբ ժողովրդի լարվածությունը հասնում է գագաթնակետին: Այսինքն ձևական փոփոխությունները ներկայացնելով՝ փորձում են թուլացնել լարվածությունը: Եթե ասենք, որ Ռասկիրովկայի ավանդույթը նորից մնացել է Վազգեն Սարգսյանից, ապա չենք չափազանցացնի: Կարծում եմ, նրա ժամանակակիցները լավ են հիշում, թե Վազգեն Սարգսյանը քանի անգամ « հրաժարական » տվեց Պաշտպանության նախարարի պաշտոնից ու կրկին վերադարձավ նույն պաշտոնին: Միայն 1990 -1993թթ. երեք թե չորս անգամ հրաժարական տվեց, հետո նորից վերադարձավ: Այսինքն ձևական իբր հեռանում է, սակայն արդյունքում մնում է նույն տեղում: Ռասկիրովկան անելով՝ հանցագործները ոչ միայն խուսափում են պատասխանատվությունից, այլև թաքցնում են իրենց գործած ոճիրները: Վազգեն Սարգսյանը Արծվաշենն ու Շահումյանը ծախելուց հետո հրաժարական տվեց, որպեսզի իրեն չմեղադրեն հանցագործության մեջ, նույնը եղավ Կապանի օդանավակայանի մոտակա ադրբեջանական գյուղերի տարբերակում: Երբ պետք է պատասխանատվություն կրեր անհաջող մարտական գործողությունների համար, նա « Բկլիկ ձկնիկի » պես իջնում էր ջրի հատակը, մինչև անցնում էր վտանգը: Ամեն ինչ հանդարտվում էր, նա կրկին վերադառնում ու սկսում էր շարունակել իր պաշտոնավարումը: Եթե շատերը կարծում էին, թե նա իսկապես հեռացել էր, ապա թող հիշեն նրա 1996 թվականին ասած խոսքերը « իշխանություն չենք տա »: Ռասկիրովկայի շնորհիվ էր. որ ղարաբաղցիների ոհմակը հայտնվեց Հայաստանի իշխանական օթյակում: Առաձնապես կցանկանաի նշել այդ ոճրագործի արտասանած խոսքերից մեկը, որն անմիջական կապ ունի այս հավելվածի հետ: Վազգենը շեշտում էր, որ « Ազատամարտիկը Քաղաքականությամբ չպետք է զբաղվի »: Այս խոսքերը դարձրեցին լոզունգ, կարգախոս, ու սկսեցին հալածել նրանց, ովքեր ցանկալի չէին իրենց: Այսօր էլ Փնթի Մանվելն ու գերագույն ապուշը անընդհատ կրկնում են այդ խոսքերը, սակայն շատերը չեն պատկերացնում այդ խոսքերի իմաստը, դրա ետևում թաքնված հանցանքները: ( http://www.7or.am/am/news/view/79105/ Դեկտեմբեր 11, 2014 01:00 Ով և որտեղ է արյուն թափել . Տարեսկզբին՝ փետրվարի 15-ին, ԵԿՄ համագումարում ունեցած Սերժ Սարգսյանի ելույթից մեջբերում.) Ազատամարտիկներին արգելեցին քաղաքականությամբ զբաղվել, քանի որ քաղաքականությամբ պետք է զբաղվեին կոմունիստական նոմենկլատուրայի աղբը՝ սկսած ԺԵԿ- ի պետերից վերջացրած գյուղսովետի թալանչիներ, կոմկուսի կենտկոմի հրեշներ ու թալանչի պահեստապետներ, Խորհրդային բանակի հարբեցող սպայակույտը, մինչև անգամ Կոմսոմոլամետ տականքները, քրեական հեղինակությունները ու գրպանահատ սրիկաները: Բոլորը քաղաքականության մեջ մտան, բացի ազատամարտիկներից: Հենց այդ քաղաքականությամբ զբազվող քրեականամետ ոհմակը, որոնք այդքան տարի թալանեցին ժողովրդին: Վազգենի խոսքերը նորից հիշենք « Լևոնը իմ ընկերն է, ինչպես և Վանոն, Ռոբերտը, Սերժը » Ինչպես տենսում ենք թվարկված ընկերները բոլորն էլ ոճրագործներ են՝ բառիս բուն իմաստով: Ինչպե՞ս կարող էր բանականություն ունեցող մարդը այդ ոհմակի հետ ընկերություն անել, եթե իհարկե ինքը ոհմակապետը չլիներ: ( http://lurer.com/?p=39180&l=am&fb_comment_id=256903151097695_1105181 Վազգեն Սարգսյան. Մենք ինքներս ենք մեր տունը շինելու (տեսանյութ) ( Խնդրում եմ ընդունել, որ ես երբեք տարբերություն չեմ դրել հայաստանցիների և ղարաբաղցիների միջև, քանի որ դա մեկ ժողովուրդ է, ու այդ ժողովուրդը, տառապում է հենց նույն ոհմակի ձեռքին, անկախ իր բնակության վայրից: ) Ես « Փոխանցիկ դրոշ » բաժնում ներկայացրել եմ որոշ մանրամասներ իրար պաս տալու, այսինքն պաշտոնը իրար փոխանցելու երևույթի մասին: Ռասկիրովկան, որի մասին խոսում ենք հենց այդ երևույթի ենթակառուցվածքն է: Ռասկիրովկան, ինչպես ասացի, օգտագործվում է ծայրահեղ իրավիճակների դեպքում, երբ ժողովրդի դժգոհության ալիքը հասնում է կրիտիկական աստիճանին, այդ դեպքում գործի է դրվում Ռասկիրովկան, որպեսզի ժողովրդին հույս տան, որ նոր փոփոխությունները՝ նոր որակ ու նոր լիցք կտան ոչ միայն պետության զարգացման համար, այլև ժողովուրդի կյանքում: ( https://www.youtube.com/watch?v=PjCFMUITZik Ծառուկյան. Եթե անհրաժեշտություն լինի, փակված էջը հնարավոր է բացվի 26 окт. 2016 г. ) Սակայն, ինչպես ասում են « գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխվում »: Այդ պատճառով էլ քսանհինգ տարի ոչինչ չի փոխվում: Ինչպես եղել ենք Հատակում, այդպես էլ մնացել ենք, նույնիսկ գլորվել ենք ավելի ներքև՝ Դժոխք: Լևոնը Տեր-Պետրոսյանը պատահական չէր, որ 2012 թվականին շեշտել էր դժոխքում ենք: ( Չեմ չափազանցնում հայաստանը վերածվել է դժոխքի հակ առաջնորդ: 22 ապրիլ 2012 http://mamul.am/am/news/9273/չեմ-չափազանցնում-հայաստանը-վերածվել-է-դժոխքի-հակ-առաջնորդ ) Սակայն ոճրագործ հանցագործը մոռանում է, որ հենց ինքը եղավ դժոխքի առաջին անկյունաքար դնողը: Ցավալին այն է, որ այդքանից հետո նա համարձակվում է խոսել: Քաղաքակիրթ հասարակության մեջ նա պետք է վաղուց դժոխքում լիներ, ոչ թե հարթակից բարձրաձայներ: Չարիքի իշխանության մեջ ամեն մեկի պոչը մյուսի ոտքի տակն է, այդ պատճառով նրանք ոչ թե փոխարինում են, այլ Ռասկիրովկա են լինում, ինչպես եղավ Լևոնի ժամանակ, հետո Քոչարյանի ու Սերժի: Նրանք փոխվում են տեղերով, նրանց վարչապետները նույնպես՝ Գագիկ Հարությունյանից սկսած վերջացրած Կարեն Կարապետյանով: Պատահական չի, որ Չարիքի իշխանությունում մեկ հանցագործին հանում են ու տեղափոխում մեկ այլ նախարություն, իբր թե նա այդ բնագավառում ավելի լավ կարող է աշխատել: Ամբողջ համակարգը սկսած դպրոցի տնօրեններից մինչև վարչապետներ ու նախարարներ, անգամ կուսակցական ու հասարակական կազմակերպություններն են Ռասկիրովկայով գործում: Ծառուկյանը գնում է՝ Զուրաբյանն է գալիս, նա գնում է, Լֆիկն է գալիս, նա էլ գնում է՝ նորից Ծառուկյանն է գալիս ու այսպես անվերջ ու շարունակ: ( https://www.168.am/2016/10/24/706094.html «Ծառուկյանի վարկանիշը բավականին կայուն-բարձր է, նրա վերադարձի պահանջը կա». Երվանդ Բոզոյան Հոկտեմբեր 24 2016 Պետք է խնդրեն, որ Ծառուկյանն այդ ծանրության տակ մտնի. Գագիկ Ծառուկյան https://www.youtube.com/watch?v=8RMY2ezb_T8 ) ( http://www.tert.am/am/news/2016/10/31/vahanbabayan/2178791 Վահան Բաբայանը մտադիր է դաշինք կազմել ՀՀԿ-ի հետ և մտնել ՀՀԿ ցուցակ 22:15 • 31.10.16 ) Նույնը ուժային կառույցներում է ու անվտանգության համակարգում:

Առհասարակ Հայկական բանակը Ռասկիրովկաների կիզակետում է հայտնված: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ռասկիրովկաներով Ղարաբաղից եկավ ու նստեց Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին, նույնը գեներալ Վարդան Ավետիսյանը, Մովսես Հակոբյանը, Սերգեյ Չալյանն ու Արթուր Աղաբեկյանը, մնացած շնագայլերը, որոնք այնքան շատ են, որ մտածելն անգամ սարսափելի է: Նույնիսկ Ռազմական ուսումնարանում ոճրագործությունից հետո ուսումնարանի պետ ( Հայկազ Բարսեղյանի դաժան սպանությունը ) նշանակվեց Արմեն Ղահրամանյանը, ով ավելի ճիշտ, Ռասկիրովկա եղավ, ոչ թե նշանակվեց պակաս հանցագործ ու ոճրագործ էր, քան նախորդը: Տարիներ առաջ էր, երբ Արմեն Ղահրամանյանը մեղադրվել էր զինվորներին խոշտանգելու մեջ, քանի որ գործը մաքրեցին ու մոռացվեց, ուստի կարելի էր Ռասկիրովկա անել: Ապրիլյան պատերազմից հետո Պաշտպանության նախարարության բարձրաստիճան գեներալները նույնպես ռասկիրովկա եղան: Հայկական բանակում մի ոճրագործին փոխարինում է մյուս ոճրագործը, այդ պատճառով երկար տարիներ սպանված զինվորների գործերը մնում են առանց բացահայտման: ( Զինվորի երակի մեջ ջո՞ւր են ներարկել | ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ 15 мар. 2013 г.Լավ, մինչև ե՞րբ ենք խաղաղ պայմաններում մեր զինվորներին կորցնելու: https://www.youtube.com/watch?v=ntjOt2DvrIc ) Որդեկորույս մայրերը տասնամյակից ավելի պայքարում են, որպեսզի իրենց որդիներին սպանած գեներալներն ու սպաները պատժվեն, սակայն ապարդյուն: Առհասարակ որդեկորույս մայրերը լավ են հասկանում այս Ռասկիրովկայի բանաձևը, որովհետև տարիներով վազում են ու պայքարում, սակայն չգիտեն, թե որտեղ է ավարտվելու իրենց պայքարը: Փոխատեղվում են՝ գնում է Ջհանգիրյանը, գալիս է Աղվան Հովսեփյանը, գնում է նա գալիս է Կոստանյանը, Կոստանյանը գնում է նորից գալիս է Աղվան Հովսեփյանը ու այդպես շարունակ: Ռասկիրովկա են լինում քննիչներն ու դատավորները և գործերը այդպես մնում են մոռացված ու անպատիժ: Պատահական չէր, որ Ապրիլյան պատերազմում կորցրած 800 հեկտարը անպետք հողեր համարեցին, ժամանակին Արծվաշենի կորստից հետո Վանո Սիրադեղյանն հայտարարել էր. « Որ մի Արծվաշեն էլ թող չլինի », նույն խոսքը հաստատել էր նաև Լևոն Տեր -Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը: Շահումյանի կորուստը նույնպես ջրեցին գնաց: ( «Վանոն ասեց` ի՞նչ եք էդքան աղմկում, թող մի հատ փոքր Արծվաշեն էլ չլինի, Լևոնն էլ թե` ի՞նչ է եղել` 5000 հա տվել ենք, 7200 հա վերցրել» http://haynews.am/hy/1375448773 02 Օգոստոսի 2013 – 17:00 )

Սակայն տարածքային կորուստների ետևում հազարավոր խորտակված ու մարված ընտանիքներ ու ճակատագրեր են, իսկ ոհմակը թքած ունի, ինչպես հիմա թքած ունեն 800 հեկտարի ու հարյուրից ավելի զոհերի վրա: Ոհմակը արդարանում է, իրենց դավաճանությունը քողարկելով ու ծածկելով, ինչպես նախկինում: Սակայն ոչ ոք հարց չտվեց, թե ինչու այդ 800 հեկտարի վրա, թշնամու ոչ մի զրահատեխնիկա չպայթեց հակատանկային ականի վրա, կամ ինչու թշնամին առանց խոչընդոտի պետք է անցներ այդ տարածքով: Նշանակում է, որ քսան տարվա մեջ չկարողացան ականապատել իրենց ասած քոսոտ 800 հեկտարը, կամ էլ՝ ադրբեջանցիների հարձակումից առաջ դրանք հատուկ ականազերծվել էին, որպեսզի թշնամուն հանձնեին այդ անպետք տարածքները: Առհասարակ 1992 թվականին նույն ձևով ականազերծել էին Շահումյանի պաշտպանական գիծը, հնարավորություն տալով, որ ռուսական զրահատեխնիկան առանց խոչընդոտի մտնի Շահումյան: ( https://surhandak.wordpress.com/2012/11/02/անլռելի-զանգակատուն-ո՞վ-ծախեց-շահու/ ) Ինչպես տեսնում ենք, ներկան անցյալի շարունակությունն է: Ինչպես եղավ, որ Քոսոտ երկիրն անգամ իր սեփական ինքնապաշտպանության համար, չկարողացավ քսան տարվա մեջ, գոնե պաշտպանական ականներ արտադրել, որը շատ մեծ գումարներ չէր պահանջում: Ինչպես ստացվեց, որ քսան տարվա մեջ չկարողացան ինժեներական ու ականապատված ամուր պաշտպանություն կառուցել, որպեսզի թշնամու դիվերսանտների ամենօրյա այցելությունները վերածվեին իսկական դժոխքի: Սակայն ինչպես տեսնում ենք, այդ հրեշները դժոխքը ժողովրդի համար են կառուցել, ու անապահով ընտանիքների զավակների: Իրենք տեղերով ռասկիրովկա են լինում, իսկ ժողովուրդը տառապում է նրանց փոփոխություններից: Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներին Ռասկիրովկա արեցին, որովհետև, ինչպես ասացի, դրանք խոշոր ձկները չէին, այլ միջին օղակի: Պն Նախարարն ու գերագույն գլխավորը իրենց մեղքը կոտրեցին նրանց գլխին, չնայած որ նրանք էլ անմեղ չէին, իրենք էլ իրենց հերթին օգտվում իշխանության լափամանից: Ուղղակի նրանց զոհաբերեցին, որպեսզի հանցանքի կծիկը չբացվի: Այն, որ կծիկի մեջ իր ուրույն տեղն ուներ գեներալ Խաչատուրովը, ով Ապրիլյան պատերազմի ժամանակ պետք է իր զինվորի կողքին լիներ, բիլիարդ էր խաղու