Архивы

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

VAZGEN (2)« Ով որ տնտեսում է դպրոցների վրա, կկառուցի բանտեր :
Օտտո Բիսմարկ
« Ազգային բանակի վրա տնտեսելը, նշանակում է գերեզմանաշինություն »

Օտտո Բիսմարկ

 

Վերջերս եվրոպական գործուղումների ժամանակ հետաքրքիր փաստերի ականատես եղա, որոնք շատ հայտնի պատճառներով մեր իրականության մեջ մնացել են լուսանցքից դուրս, սակայն այդ կարևորագույն փաստագրությունները հայոց պատմության վերջին երեսուն տարիների ցավալի էջերից են, որոնք արգելափակում են Հայաստանի առաջխաղացումն ու զարգացումը` ոչ միայն տնտեսական ու ռազմաքաղաքական ոլորտում, այլև բարոյահոգեբանական խորը հիասթափության պատճառ են դառնում եկող սերունդների համար: Մինչդեռ բացահայտելով ու լուսաբանելով այդ սխալները՝ այն կարող էր հնարավորություն տալ մեր երկրին դառնալու ոչ միայն տարածաշրջանի հզոր պետությունը, այլև տարբեր ձեռքբերումներով համաշխարհային ճանաչում արձանագրել բոլոր ոլորտներում : Ինչպես գիտենք հայկական բանակի թեմայի արծարծումը ամենավտանգավորն է, արգելված է այդ կառույցի հասցեին քննադատություններ հնչեցնել : Հայկական բանակի «առեղծվածը» վտանգավոր թեմա է դարձել մարդկանց առողջության ու կյանքի համար, ուստի շատերը խուսափում են անգամ վերհիշել կամ շոշափել այն: Առհասարակ ընդունված է Հայկական Բանակի ծնունդը կապել Վազգեն Սարգսյանի հետ, որին դարձրեցին ազգային հերոս, սպարապետ, իսկ հետո էլ բանակաշինության նախահայր: Վազգենի մասին բազմիցս ներկայացրել եմ ու լուսաբանել, սակայն, կարծում եմ, դեռ հետաքրքիր առեղծվածներ կան մոլագար շիզոֆրենիկի կյանքի հետ կապված: Երբ նրան համարում են Հայկական բանակի անկյունաքարը դնողը, կարծում եմ, մասամբ կարելի է ճիշտ համարել, նայած թե ինչ տեսանկյունից է այն դիտվում:
Հիշեցնեմ այն կարևոր փաստը, որ Վազգեն Սարգսյանն առհասարակ բանակում չի ծառայել, որը պատկերացում չուներ անգամ, թե ինչ է զինվորականը և ինչ է իրենից ներկայացնում բանակը, չէր տարբերում անգամ ուսադիրների տարբերանշանները: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նշանակումը միանգամայն արդարացվում է, ինչպե՞ս կարելի էր մոլագար ու անգրագետ Վազգեն Սարգսյանին դարձնել պաշտպանության նախարար, հետո վարչապետ և հետագայում հերոս սպարապետ, իսկ Վիգեն Սարգսյանին՝ ոչ: Ամեն ինչ արդար է` ինչպես որ տեսնում ենք: Վազգենը բանակաշինության նախահայր դարձավ ոչ հենց այնպես, դրա մասին բազմիցս գրվել է, իսկ հիմա տեսնենք, թե նրա կառուցած Բանակ կոչվածը իրենից ինչ է ներկայացնում: Ըստ ԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ Վազգեն Սարգսյանի կառուցած բանակը «Քոսոտ բանակ» է իր բնույթով: Եվ փաստն այն է, որ Հայկական Բանակը Բանվորա-գյուղացիական բանակ է, որը ոչնչով չի տարբերվում Ստ.Զորյանի նկարագրած բանակից, որտեղ Մաճկալանց Դավիթի նմաններին խոշտանգում են ու սպանում: Ապացույցը` սևազգեստ մայրերն են ու չբացահայտված խոշտանգումները, որոնք քսանհինգ տարուց ավելի շարունակվում են և դարձել են արդեն ավանդույթ: Վազգեն Սարգսյանի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի մասին բազմիցս է գրվել, կարծում եմ կարիք չկա անդրադառնալու, սակայն հիշեցնեմ, որ դա ոճրագործների ու մարդասպանների դարբնոց է, որտեղ թրծվում են Ռամիլ Սաֆարովից ոչ պակաս ոճրագործներ: Կարծում եմ, բոլորդ հիշում եք կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունը: Հայկական բանակի ծնունդը սովորաբար համարվում է հունվարի 17 -ը սակայն իմ ազատամարտիկ բարեկամները, որոնք կանգնած են Հայկական բանակի կազմավորման ակունքներում, պնդում են, որ Հայկական բանակի կազմավորման օրը Սեպտեմբերի 21-ն է՝ Հատուկ Գնդի կազմավորման օրը. 21 սեպտեմբեր 1990 թ., բայց չգիտես ինչու Հայկական բանակի օրը նշվում է հունվարի 17- ը, հիշեցնեմ միայն, որ այդ օրը ` 1993 թվականին ստեղծվել է Պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության Նախարարության և հայկական բանակի տարբերությունը պետք է տեսնել և հասկանալ, որովհետև այդ կառույցները իրար հետ առնչվում են, սակայն ոչ փոխկապակցվում: Պատահական չէ, որ Հայաստանում ՊՆ-ն անվանում են ՊԵՆՏԱԳՈՆ: Թեման շարունակելով` անցնենք փաստերին: Սովորաբար ընդունված է ասել, որ Հայկական բանակի կազմավորման ընթացքում Վազգեն Սարգսյանն իր անևրևույթ կոչով դիմել է Խորհրդային բանակում ծառայող բարձրաստիճան սպաներին, որպեսզի վերադառնան հայրենիք ու համալրեն նորատեղծ հայկական բանակի շարքերը: Ինչպես գիտենք շատերը ականջալուր եղան ու վերադարձան` մտնելով հայկական բանակ: Սակայն իրականում ինչպես և ինչ է եղել, շատերը վախենում են խոսել, անգամ վախենում են մտաբերել կամ էլ կարելի է ասել, որ անգամ տեղյակ են չեն եղել, իմացողներն էլ նախընտրում են լռել, այլապես կհայտնվեն այնպիսի վիճակում, որ նկարագրելն անհնար է: Վստահ եմ այս հրապարակումը պատճառ է դառնալու, որպեսզի նորից սվինահարեն ինձ` մեղադրելով դավաճանության ու թշնամության մեջ: Նախկինում «Ազգադավ» գիրքը հրապարակելու ժամանակ նույն հիստերիան էր և նույն մեղադրանքները: Հետաքրքիրն այն փաստն էր, որ Հայաստանում եղած ժամանակ փորձել եմ ծանոթներիս նվիրել «Ազգադավը» գիրքը, սակայն զգում էի, որ այլայլվում էին ու սառը քրտինք էր պատում նրանց, ճիշտ է, չէին ցանկանում վիրավորել, բայց դժկամությամբ էին ընդունում գիրքը, որոշեցի թողնել իրենց հայեցողությանը և … պարզվեց մի բան… Շատերը պատճառաբանում էին, թե համացանցում կարդացել են ու լավ կլինի գիրքը նվիրեմ նրանց, ովքեր չեն կարդացել: Հարցը փակված էր, որովհետև սպարապետի հանցանքները հիշողներին ազգի թշնամի են դարձնում, ավելի շուտ` ադրբեջանցի: Երեսուն տարի մարդկանց պատել է վախը, ու կարծես թե նրանից չեն էլ կարող ձերբազատվել:
Ինչևէ, հայկական բանակը համալրվելով Խորհրդային բանակից եկած սպաներով` դարձավ Խորհրդային բանակի ստերիոտիպը, իսկ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանի շրջանավարտների օգնությամբ ներմուծվեցին քրեական աշխարհի օրենքներն ու բարքերը: Խորհրդային բանակի բացասական երևույթներին միացավ գողական աշխարհի չգրված օրենքները, ու Հայկական բանակը դարձավ մի հսկայական ԶՈՆ՝ Սպանդանոց , որտեղ խոշտանգվում ու սպանվում են աղքատ ընտանիքների զավակները, սպանությունների ու խոշտանգումների հիմքում ընկած էր թալանն ու կողոպուտը: Ծանոթ բարեկամ, խնամի ու սանիկ , ամեն ինչ արվում էր ծախելու ու առնելու համար, բանակից ազատելով ու տարկետում տալով ` ուսադիրներով ավազակները իրենց գրպաներն էին լցնում: Կոծկելով անմեղ զինվորների սպանությունները` հարստանում էին ու դղյակներ կառուցում: Հիշենք Վազգեն Սարգսյանի կոչը, որի օգնությամբ Խորհրդային բանակի հայ սպաները համալրեցին Հայկական Բանակի շարքերը: Նախ հիշեցնեմ Խորհրդային Բանակին վերաբերող մի փաստագրություն :
1990-1992 թվականներին Խորհրդային Բանակը գտնվում էր սոսկալի վիճակում, պետական գանձարանը դատարկ էր, ու զինվորականները 7-8 ամիս շարունակ աշխատավարձ չէին ստանում, նույնիսկ զորամասեր կային , որոնք մեկ տարուց ավելի գումար չէին ստացել: Սպաներին հասանելիք սննդամթերքի քանակը կրճատվել էր զորամասերի հրամանատարները երբեմն իրենց ենթակայության տակ գտնվող զինվորներին աշխատեցնում էին քաղաքացիական շինարարություններում ` հավելյալ սնունդի կամ գումարի դիմաց: Բանակը հոգևարքի մեջ էր, պետական ֆինանսավորումը դադարեցված էր, պահեստային հանդերձանքն ու զինամթերքը վաճառում էին անօրինական ու հանցավոր եղանակով: Շտաբային սպաների վիճակը ավելի ծանր էր, վաճառելու ոչինչ չունեին: Բանակում զանգվածային կրճատումներ էր գնում, մանավանդ Խորհրդային հանրապետության քաղաքացիներին պետական բնակարաններից էին զրկում, շատ ընտանիքներ զինվորական զորամասերում էին գիշերում` օգտագործելով զինվորական կազարմաներն ու հարակից կառույցները: Հայազգի սպաների վիճակը ավելի վատ էր, որովհետև նրանք հիմնականում թիկունքային և շտաբային ծառայություններում էին աշխատում: Խորհրդային միության փլուզումը նոր , ավելի սարսափելի վիճակի մեջ գցեց սպաներին, որոնք կրճատման սարսափից արդեն ահաբեկված էին: Սպաներից շատերը քաղաքացիական կյանքում չէին կարողանում հարմարվել և նախընտրում էին անգամ ոստիկանությունում ցածր պաշտոններում աշխատել:
Խորհրդային բանակի սպաների համար նպաստավոր եղավ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի կոչը, որը քաղաքական ու ռազմական պայմաններից ելնելով ` նրանց ծառայողական աշխատանք էր առաջարկում հայկական բանակում: Նրանցից շատերն էլ օգտվեցին այդ հնարավորությունից ու վերադարձան Հայաստան: Բարձրաստիճան գեներալների ու գնդապետների մուտքը հայկական բանակ
« պտղաբեր» եղավ: Հարբեցողություն, թղթախաղ, թալան ու կողոպուտ. Խորհրդային բանակի աղբը լցվեց Հայկական բանակ: Սպաները սկսեցին անխնա թալանել պետության ու բանակի միջոցները, թալանվում էին թիկունքում, թալանում էին ինչպես կարող էին, տաքուկ զինկոմիսարիատներում նստած սպաները զորակոչիկների ու եռամսյա հավաքների կանչվածների վրա էին գումարներ աշխատում ` մուծվելով վերադասին: Զորամասերի հրամանատարները ազատամարտիկների ու կամավորների հասանելիք միջոցներն էին կողոպտում: Թիկունքը ճակատի հաշվին հարստանում էր, ամեն ինչ թիկունքի համար էր դառնում: Շտաբային սպաները թղթախաղով էին տարված , խրախճանքների մեջ էին` անգամ ճակատային շտաբներում իրենց սիրուհիների հետ էին ժամանակ անցկացնում: Այդ կամանդուշի կոչվածների ու գեներալների կողմից ոչ մի ռազմական գործողություն կամ օպերացիա մշակված չի եղել , ամեն ինչ արվել է խրամատային հրամանատարների կողմից, Արցախյան պատերազմի ողջ ընթացքում միայն կամավորականների ու դաշտային հրամանատարների անձնազոհության շնորհիվ են գրանցվել հաղթանակները: Հարբեցող սպայակույտը Պաշտպանության նախարարության առանձնասենյակներում նստած հերոսանում էր ու հարստանում: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին հետաքրքրում էր սեփական որովայնն ու գրպանը: Պատահական չէր, որ բռնաբարության մեջ մեղադրվող կանանց գաղութի կլյուչնիկ գնդապետ Մարտիրոսյանին նշանակեցին Երևանի նոր բացված ռազմական ուսումնարանի պետ: Խորհրդային Միության ժամանակ գնդապետ Մարտիրոսյանին հեռացրել էին ծառայությունից, սակայն Վազգեն Սարգսյանին ու Անդրանիկ Քոչարյանին վճարելով կլորիկ գումար, նա ոչ միայն նշանակվեց ուսումնարանի պետ, այլև գեներալական ուսադիրներ ստացավ: ՊՆ-ում վճարում էին պաշտոնների ու կոչումների համար, խորհրդային բանակի ենթասպան դառնում էր գնդապետ, իսկ Կռազի շոֆեռն էլ գեներալ և ավելին: Ազատամարտիկների հուշագրերում և օրագրերում շատ փաստեր են հիշատակված, որոնք մնացել են այդպես էլ անտեսված: Չնայած իմ ձեռքի տակ եղած փաստերը բավական են պատկերացում կազմելու այդ ամենի մասին: Ճիշտ է , շատերի համար դժվար է լսել այս ծանր հանցանքների ու կեղծիքների մասին, սակայն դա է իրականությունը և այն չբացահայտելով` ավելի ենք մխրճվում հանցանքների ու մեղքերի մեջ: Կցանաանայի հիշեցնել այն կարևոր փաստը, որ խորհրդային բանակի բացասական երևույթները ներմուծվեցին հայկական բանակ` այն դարձնելով ավանդույթ, քրեական օրենքները լրացրեցին այդ բացը` դարձնելով այն սպանդանոց: Չաստ նայողների ինստիտուտի ձևավորումը ծեծի ու ջարդի, խոշտանգումների ու ինքնասպանությունները կոծկելու ավանդույթը նույնպես պատմություն ունի: Բանակից սննդամթերքի ու հեղուկ վառելիքի թալանը ուղղորդվում էր սպանություններով կամ ինքնասպանություններով, ականատեսներին ու վկաներին ոչնչացնում էին ինչպես կարող էին ` ամենը վերագրելով ինքնասպանություն: Հայկական սպանդանոցի մասին արգելված էր խոսել , անգամ բարձրաձայնելը վտանգավոր էր, լրատվությունը արգելափակելով` հասարակությանը մատուցվում էր , որ ,, Հայկական Բանակը,, տարածաշրջանի ամենահզոր բանակն է: Ծիծաղելի է, բայց ողբերգական , որ հայ զինվորին ստիպում են ստրուկի պես բանել, հետո էլ ստիպում են չոքել ու մահմեդականի պես աղոթել, ինքնասպանությունները դեռ չհաշված: Ահա այն բանակը, որի նախահայրը շիզոֆրենիկ Վազգեն Սարգսյանը եղավ:
Պորտաբույծ սպաների մուտքը հայկական բանակ ուղղորդվեց պարտվողական մարտավարությամբ՝ կորցրեցինք Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը, Արցախի Մարտակերտի շրջանի մի զգալի մասը և Հայաստանի Արծվաշեն ավանը: Չնայած Արծվաշենի պարտությունը բարձրաստիճան հրամանատարների դավաճանության ու մասնակցության շնորհիվ կատարվեց` հանձինս Վազգեն Սարգսյանի: Եթե հաշվի առնենք, որ դեռ այն ժամանակ ՊՆ բանակի հարբեցող սպայակույտը նույնպես արդարացնում էր Վազգեն Սարգսյանին Արծվաշենի ու Շահումյանի կորստի համար, նույնը մենք տեսանք ապրիլյան պատերազմի 800 հեկտար տարածքի կորստի համար, գեներալական ոհմակն ու սպայակույտը ջանասիրաբար արդարացնում էր այդ տարածքների կորուստը` Ազատիչին շռայլելով խոսքեր ու հետույք մտնելով; Հայկական բանակում չգտնվեց գեթ մեկ սպա, ով կփորձեր հակառակվել ու դավաճանության մասին բարձրաձայներ: Ինչպես տեսնում ենք սպայակույտը մնացել է անփոփոխ՝ ինչպես Վազգենի օրոք էին, այնպես էլ Ազատիչի օրոք մնացել են նույն աղբակույտը:
Հայկական բանակին մաս կազմեցին ՀՀՇ -ական ոջլոտների ու քրեածին հանցագործների ոհմակները: Ժամանակին դրանց կոչում էին Ասֆալտի ֆիդայիններ կամ Ասֆալտամարտիկներ, սրանց մասին բազմիցս գրել են անգամ պատմագետները: Կարծում եմ կարիք չկա վերհիշել այն ամենը, ինչ արդեն ասվել է , միայն հեշեցնեմ կռազի շոֆեռ Մանվել Գրրգորյանի և մակաբույծ խեղկատակ՝ Սեյրան Սարոյանին ուղին : Այդ երկու հաստագլուխնրի ձեռքով ավելի շատ հայ ազատամարտիկ է սպանվել, քան ադրբեջանական բանակի կողմից: Այս փնթիներին Վազգենն օգտագործում էր, որպեսզի իր թալանն ու կողոպտածը ավելացնի, նրանց անպատժելիության մանդատ տալով ապահովում էր իր իշխանությունը, պատահական չէր, որ Վազգենի թեթև ձեռքով նրանք գեներալական ուսադիրներ ստացան, Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Լևոն Երանոսյան, Սերգեյ Չալյան, Արթուր Աղաբեկյան ու հարյուրավոր նման փնթիներ: Վազգեն Սարգսյանին պետք էր, որ մինչև պատերազմի ավարտը՝ ճակատում ոչնչացվեին հայրենասեր տղաների ջոկատները, որոնք հետագայում կարող էին իրենից պատասխան պահանջել, ինչպես Մանվելն է հայտարարում իրենից պատասխան ուզողները թուրք են: Վազգենը ազատամարտիկներին ու կամավորականներին ոչնչացնում էր հենց այդ քրեածինների ձեռքերով, նրանց շնորհելով անձեռնմխելիություն ու գեներալական ուսադիրներ: « Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում »։ Վ․ Սարգսյան: Վիքիպեդիա: Ազատամարտիկների սպանդը շարունակեցին Վազգենի հետևորդները: Եվ պատահական չէր, որ Ժիրար Սեֆիլյանն ու Սասնա ծռերը համարվում են ահաբեկիչներ ու երկրի համար մեկ թշնամի, դա ավանդույթ դարձած գործելաոճ է: Քանի որ Փնթի գեներալներին հիշեցինք, տեղին է նշել նաև Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի հանցանքների թիվը ավելացնել ևս մեկով, թե ինչպես հայկական բանակի հակաօդային Իգլա տիպի հռթիռները վաճառում էին Չեչեն գրոհայիններին, իսկ Արթուր Աղաբեկյանի, Խաչատուրովի, Հայկազ Բաղմանյանի, Սերգեյ Չալյանի ու Աշոտ Գրիգորյանի և ոհմակի մասին առանձին առանձին գրվել է: Հենց այդ ոհմակն էր, որը Վազգեն Սարգսյանի շնորհիվ ոչ միայն չսատկեց սովից, այլև միլիոններ կուսակեց ու հարստացավ: Հենց այդ ոհմակը նրան պետք է դարձներ սպարապետ ու ազգային հերոս, հենց այդ ոհմակն է խոշտանգում ու հետապնդում նրանց, ովքեր մոլագարի հանցանքների մասին խոսում են, նրանք Վազգենի ուրվականի ետևում մնում են անձեռնմխելի, քանի դեռ Վազգենը հերոս է, իրենք անպատիժ գործելու են: Իսկ ինչ եղան Արցախյան պատերազմից վերադարձած ազատամարտիկները, որոնք խոշտանգվեցին ու հետապնդվեցին, որոնց ծաղրում են ու նվաստացնում հենց այն փնթիները, որոնք նրանցից վերցրեցին հաղթանակի փառքը: Ինչու լուսանցքից դուրս մնացին այդ հերոսները, որովհետև ժողովուրդը անտարբեր գտնվեց իր հերոսների հանդեպ: 30 տարուց ավելի այդ անողնաշարավոր սպաների ու գեներալների հաղթարշավը պետք է շարունակվեր, իրենց ետևում թողնելով հարյուրավոր սևազգեստ մայրերի և հարյուրավոր դղյակներ ու առանձնատներ պետք է կառուցվեին այդ զինվորների ու ազատամարտիկների արյան ու կյանքի հաշվին: Պատահական չէր, որ Արցախի Հերոս Վահան Բադասյանը բարձրաձայնում է այդ հանցագործ գեներալների մասին: Հիմա պատկերացնում կազմեցի՞ք տարածաշրջանի ամենահզոր բանակի մասին: Հենց այդ գեներալներն են պնդում, որ Արցախյան պատերազմի վերսկսման վտանգը միշտ լինելու է, հավիտենից հավիտենիս, դա հերթական կեղծիքն է ու սուտը, ընդամենը մի քանի օր է հարկավոր, այդ պատերազմը ավարտին հասցնելու և հակամարտությունը լուծելու համար, սակայն ինչպես Ջորջ Օրուելն է ասում. «Բռնակալները պատերազմում են սեփական ժողովրդի դեմ», այնպես , ինչպես Հայաստանում սպայակույտի լուռ համաձայնության ներքո խոշտանգում են ժողովրդին ու տանուլ տալիս սահմանային տարածքները: Վտանգը արտաքին թշնամուն մատնացույց անելով` փորձում են քողարկել ներքին թշնամու արարքները: Հայկական բանվորա-գյուղացիական բանակը իր բնույթով խեղճ է ու հուսալքված, այնտեղ բացակայում են պատիվ ունեցող սպաները: Ամենաքոսոտ ենթասպան իրեն համարում է արքա, իրեն թույլ տալով կողոպտել զինվորի ոչ միայն հանդերձանքը, այլև սնունդն ու հիգիենայի պարագաները: Խնամի, բարեկամ, քավոր սանիկ` ահա Հայկական բանակի ցեցը, որը ներսից հոշոտում ու թուլացնում է բանակը: Իսկ Հայկական բանակը կարող էր իրականում հզոր լինել: Իմ ազատամարտիկ բարեկամներից մեկը, դեռևս Արցախյան պատերազմի տարիներին մշակել էր հայկական բանակի մոդելը, որը կարող էր ապահովել Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, կարող էր տնտեսել հազարավոր դոլարներ ու կարող էր իր մարտունակությամբ հավասար լինել աշխարհի հզոր բանակների հետ, սակայն, ցավոք սրտի նա այդ ամենը չկարողացավ կյանքի կոչել, որովհետև ոհմակապետական իշխանությանը դա պետք չէր: Հիմա ինչպե՞ս կարելի է հայկական բանակը հզոր ու անպարտելի համարել, եթե նրա գերագույն գլխավոր հրամանատարը Քոսոտ դասալիք է ու վախկոտ: Ի՞նչ եք կարծում, Հայոց մեծ բանաստեղծ Հովաննես Թումանյանը ինչու՞ էր գրել իր «Քաջ Նազարը» հայտնի հեքիաթը, կարծում եմ հասկացողները այն պետք է համեմատեն ներկայիս իրականության հետ, որ դասալիք գաճաճը ոչ ավելին է, քան իր հեքիաթի հերոսը: Գրել է , որպեսզի սովորենք իր խրատներն ու դասերը: Հիմա մեր զինվորների ուսերի վրա է ոչ միայն սահմանի պաշտպանությունն ու անվտանգություն, այլև գեներալական ու սպայական որմակին կերակրելը: Ջորջ Օրուել. Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես :
Անհնար է վախի, ատելության ու դաժանության վրա քաղաքակրթություն հիմնել: Այն չի հարատևի: Ջորջ Օրուել
Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա: Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ է դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում: Ջորջ Օրուել

« Հայոց   պատմությունը   մեզ   մի   բան   է   սովորեցնում,   այն,   որ   հայը   իր պատմությունից     բնավ   չի   սովորում »:  Գարեգին Նժդեհ.

ԳԵՀԵՆԻ  ԱՌԱՔԵԼ 27.01.2018

ՀԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 https://geheniaraqelblog.wordpress.com/2017/11/01/հայի-ազգային-հոգեբանությունը/

« Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի, որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի »: Հովհաննես Թումանյան

Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ շատ ճյուղեր են բազմակողմանի ուսումնասիրության ենթարկվել՝ պատմություն, աշխարհագրություն, ճարտարապետություն, կենդանական ու բնակլիմայական բնագավառներ, իսկ բոլորովին վերջերս տարածվեց հայերի գենետիկական հատկությունների վերաբերյալ մի աշխատություն, որտեղ ներկայացվել էր հայերի գենետիկական հատկությունների վերաբերյալ ուսումնասիրություն: Համաձայն այդ ուսումնասիրության` հայերի գենետիկական հատկությունները հազարամյակների ընթացքում չեն փոփոխվել և մնացել են նույնը: Որպես հոգեբան կարող եմ հաստատել, որ դա այդպես է: Սակայն կցանկանայի մանրամասնել իմ գիտական աշխատություններից մեկը, որը վերաբերում է ազգային հոգեբանությանը, որն իր մեջ ներառում է ազգային բնավորությունը, հոգեխառնվածքն ու սովորությունները: Մարդաբանության մեջ ուսումնասիրվում են որոշակի կողմեր, սակայն հոգեկան խնդիրներին մոտենում են մասամբ: Դեռևս չեմ գտել որևէ աշխատություն, որտեղ նկարագրված լինի հայերի հոգեբանական հատկությունները, նկարագիրը կամ խառնվածքը: Ազգային գենետիկայի ( Էթնոսի ) մեջ կարծես չի ուսումնասիրվել ազգային հոգեբանությունը, այս բացթողումը կարծում եմ պետք է, որ հետաքրքրի ոչ միայն մեզ` հայերիս, այլև մեր բարեկամ ժողովուրդներին, եթե այդպիսիք իրոք կան: Հուսով եմ, որ մի գեղեցիկ օր փորձագետներին կհաջողվի բացահայտել էթնոսում հայերի հոգեբանական հատկությունները: Դեռևս մեկ տարի առաջ իմ ընթերցողներին ներկայացրել էի քրեագիտության մեջ հայտնի ձևաչափ, որը կիրառվում է շատ երկրներում, բացի Հայաստանից: Այդ աշխատությունը վերաբերում է մարդաբանության ու հոգեբանական խառնվածքին` մանրամասն ներկայացնելով քրեածին ժառանգությունը: ( « Антропометрия » ՔՐԵԱԾԻՆ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ https://geheniaraqelblog.wordpress.com/2015/12/28/антропометрия-քրեածին-ժառանգական/):

Առաջարկում եմ իմ հետազոտությունները այդ մասով: Հնարավոր է` շատերը չհամաձայնեն երիտասարդ հոգեբանի հետ, սակայն փորձը ցույց է տալիս, որ հոգեբանության բնագավառում երիտասարդներն ավելի կատարելագործված են, քան միջին կամ ավագ տարիքի մասնագետները, դա պայմանավորված է երիտասարդների պրպտումների ու հետաքրքրությունների լայն շրջանակից, որն ընդգրկում է ավելի մեծ ու լայն տարածություն:

Չշեղվելով հիմնական թեմայից` շարունակեմ միտքս:

Այդպիսով էթնիկական հոգեբանական տեսակն ուսումնասիրելու համար կարիք չկա դիմել մարդաբանական չափագրումներին կամ ֆիզիոլոգիական փորձաքննություններին: Բավական է ձեռքի տակ եղած մատյաններն ու հին ձեռագրերը, ներառյալ ազգային բանահուսության ու գրականության գոհարները:

Ովքե՞ր են հայերը, ինչպե՞ս են եղել և ինչպես են այսօր… Հիշեցնեմ կրկին, որ մամուլում բարձրացված այն միտքը, որ հայերն իրենց գենետիկական հատկություններով հազարամյակների ընթացքում մնացել են նույնը` առանց փոփոխությունների, հաստատում եմ և համոզված եմ, որ դա միանշանակ այդպես է:

Պարզելու համար հայկական էթնոսի հոգեբանական առանձնահատկությունները` բավական է հետադարձ հայացք նետենք այն ամենին, ինչ ունեցել ենք և ինչ ունենք հիմա: Ծովից-ծով Հայաստանից մնացել է մի Քոսոտ հողակտոր, ( ըստ ԱԱ տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանի) որի վրա մնացել են մի բուռ «Կիսաբաց լուսամուտների » փնթիներ ու ինչպես Հակոբ Պարոնյանը կասեր՝ Մեծապատիվ մուրացկաններ կամ Առաքյալներ ( Մուրացան ): ( « Ճշմարիտն էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությամբ » : Հովհաննես Թումանյան ) Ազգային գենետիկական որոշ հատկություններ, որոնք շատ փոքր թիվ են կազմում, նույնպես կան, դրանք գաղափարական հատկություններով օժտված անհատականություններն են: Շատերին կհետաքրքրի, թե դրանք ովքեր են: Իմ մի ակնարկում ես գրել էի այդ լուսավոր հայերի մասին ( https://geheniaraqel.wordpress.com/2016/07/29/հայի-էությունը-ու-լուավոր-մարդիկ/ ՀԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼՈՒԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ) Խնդրում եմ Գրիգոր Լուսավորչին չկապել այս հարցադրման հետ, խոսքը Մովսես Խորենացու, Ֆրիկի, Նարեկացու և մյուսների մասին է, նկատի առնենք, որ հենց այդ տեսակն է մշտապես բարձր պահել ազգային արժեքները` մշակույթն ու ոգին: Գարեգին Նժդեհն ասում էր. « Ժողովուրդներն այն են, ավելի ճիշտ` դառնում են այն, ինչպիսին որ համարվում են իրենց մտավորականության կողմից » : Թույլ տվեք խուսափել « մտավորական » բառը գործածելուց, որովհետև ներկայիս ապականված մտավորականությունը այնպես է արժեզրկել այդ բառի իմաստը, որ ցանկալի չէ շեշտել: ( « Պիտի չպարտվեր հայ ժողովուրդը և հոգեբանորեն, եթե նրա մտավորականության մի խոշոր մասը չնետվեր պարտվողական ոգու գիրկը » : Գարեգին Նժդեհ): Այդպիսով խուսափենք մտավորական բառի գործածումից և ընտրենք մեկ այլ բառ՝ օրինակ « գաղափարական » բառը, որը լիարժեք համապատասխանում է իմաստին: Եթե հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ունեցել է վերելքներ ու ծաղկուն դարաշրջաններ, ապա դա եղել է միայն գենետիկական այդ տեսակի շնորհիվ, որին անվանեցինք գաղափարականներ: Հիմա անցնենք փաստերին: Եթե ներկայումս երկիրն ու ժողովուրդը հալածված վիճակում է, նշանակում է, որ նախորդ դարերում էլ Հայաստանում իշխել է այն տեսակը, որը կոչվում է Ազգադավ: Իմ ընթերցող բարեկամները կհիշեն հայ բոշաներին վերաբերող աշխատությունը, որը ներկայացրել եմ վերջերս: ( ՀԱՅԵՐԻՆ ՄԻԱԽԱՌՆՎԱԾ ԲՈՇԱՆԵՐԸ https://geheniaraqel.wordpress.com/2017/03/01/հայերին-միախառնված-բոշաները/ ): Այդ աշխատության մեջ ներկայացրել եմ նրանց բնավորության առանձնահատկությունները: Եթե հիշում եք, հայ բոշաները, ապրելով հայերի մեջ արագ սովորել են ոչ միայն նրանց լեզուն ու բարբառները, այլև նրանց սովորություններն ու կենցաղավարության կանոնները, անգամ բնավորությունն ու խառնվածքը` դառնալով այդ հասարակության անբաժան մասը: Այնպես որ, եթե շրջապատում եղել են վատ սովորություններով ու բարքերով հայեր, ապա հայ բոշաները ընդօրինակել ու միաձուլվել են նրանց, շատ քիչ պահելով նաև իրենց ազգային բնավորության գծերը: Փաստը ցույց է տալիս, այդ ազդեցությունը փոխկապակցված է եղել ու արդյունքում ստացվել է այն, ինչը տեսնում ենք ինքներս: Այնպես որ, կարծում եմ կարիք չկա մեր` հայերիս վատ սովորությունները վերագրել կամ բարդել հայ բոշաների գլխին:( « Մեր պատմությունը լեցուն է դավաճանության փաստերով։ Պարսիկների, հույների, արաբների, սելջուկների կամ մոնղոլների բանակները մեզ նվաճելուց առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ »: Րաֆֆի)

Առհասարակ հայերի մեջ բույն դրած նախանձը, չարությունն ու վախկոտությունը գենետիկական փոխանցվող հատկություններ են, կարիք չկա հայտնագործություն կատարել պարզելու այն: Դա գալիս է նախաքրիստոնեական դարաշրջանից, նույնիսկ քարե դարում: Հայերին չի կարելի նկարագրել դրական հատկանիշներով, ինչպես սովորաբար անում են… Թող չըմբոստանան իմ հայրենակիցները, որովհետև դա ցավալի ճշմարտություն է, ու աչք փակել այդ ճշմարտության վրա` կնշանակի մտավոր կույր լինել, ինչպես Մետերլինգյան կույրերն են: ( « Չկա՛ ճշմարտություն, և դրա համար էլ մեր ժողովուրդի մի մասը Մետերլինգյան կույրերի նման մոլորված է « տգիտության անտառում » Գարեգին Նժդեհ ): Այդպիսով ինչու՞ է հայ ժողովուրդը գոյատևել դարեր շարունակ և չի ոչնչացել աշխարհի թոհուբոհում: Թույլ տվեք ասել, որ դա եղել է միայն ազգի գաղափարականների շնորհիվ: Կարծում եմ, շատերը կցանկանան լսել այդ անունները, իմանալ այդ գաղափարականների անունները, թվարկեմ ընդամենը մի քանի անուն` պատկերացումը հստակեցնելու համար, օրինակներ բերեմ` Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Խորենացի, Նարեկացի, Րաֆֆի, Գարեգին Նժդեհ, Թումանյան, Գրիգոր Զոհրապ, Խրիմյան Հայրիկ և այլ մեծեր: ( « Ժողովուրդները միշտ էլ չափվում են իրենց մտավորականություներով » : Գարեգին Նժդեհ )

Շատերը ծանոթ են Խաչակիր ասպետների պատմությանը: Եթե հիշում եք Խաչակրաց արշավանքների դարաշրջանում էր, որ ի հայտ եկան Տաճարական Ասպետները, որոնք օժտված էին այնպիսի լուսավոր գաղափարներով, որ կարողացան լուսավորել ոչ միայն Արևմուտքն ու Եվրոպան, այլ աշխարհի բոլոր ծայրամասերը:

Այդպես էլ հայերի մեջ գաղափարականները լուսավորել են ու առաջ տարել ոչ միայն հայ ժողովրդին, այլև հարևան ժողովուրդներին ու ցեղերին: Գաղափարականների շնորհիվ էր, որ Հայաստանն ապրեց իր ծաղկուն ժամանակները, ստեղծելով գիր, արվեստ, մշակույթ, թատրոն և մամուլ: Բոլոր բնագավառներում գաղափարականները կառուցեցին իրենց նախագծած ճարտարապետական կառույցները, ստեղծեցին մանրանկարչության անկրկնելի նմուշներ, գրեցին օրենքի ու իրավունք` ամրապնդելով հայի պաշտպանությունն ու անվտանգությունը: Երբ Հայաստանում թագավորել են գաղափարականները, երկրում գործել է օրենքը, հաստատվել է երկրի քաղաքացիների հավասարություն և լիություն, մի խոսքով ներդաշնակություն: Երբ երկրում իշխել են հայերը, այնտեղ եղել է սով, խոշտանգում և մահ: ( Հայի ոխերիմ թշնամին օտարը չէ, այլ հայը։ Րաֆֆի): Մենք` հայերս հպարտանում ենք, թե միջնադարյան Հայաստանում չի եղել Ճորտատիրություն, սակայն չենք ընդունում, որ այժմ մեզ մոտ հաստատված են ֆիոդալական օրենքներ ու ճորտատիրություն: Իհարկե, այս ամենը չի կարելի կապել Ռուսաստանի կամ աշխարհում կատարվող աշխարհաքաղաքական երևույթների հետ: Չնայած այդպես ընդունված է ներկայացնել իրավիճակը: ( « Խաբեբաների կարգը գնալով ընդարձակվում էր, և նրանք օրըստօրե նոր անդամներ էին գտնում: Նրանք տարածվեցան երկրագնդի ա՜յն անկյունները, ուր ավելի տիրում էր մտավոր խավարը, ո՜ւր քրիստոնեությունը գտնվում էր մռայլոտ հեթանոսության մեջ » : Րաֆֆի )

Գաղափարականները էթնիկական տեսակով հայեր էին, սակայն շատ փոքրաթիվ, որոնք ժողովրդի մեջ չէին երևում, եթե փորձենք թվերով ներկայացնել նրանց, ապա դժվար թե 0,1 երրորդական մասը կազմեին: Օրինակ` հայերը սովորություն ունեն ասելու, որ աշխարհում 10 միլիոն հայ կա, չգիտեմ, թե այդ հաշվարկները ովքեր են կատարել, սակայն ես համմեմատության համար կվերցնեմ կլորացված թիվը: Տեղին է հիշել 2016 թվականի դեկտեմբերի 17-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի համագումարին: Լևոն Տեր-Պետրոսյանը բարձրաձայնեց, որ Արցախյան պատերազմին մասնակցել է ընդամենը 12 սփյուռքահայ, չնայած այդ թիվը պետք է կրճատել, որովհետև ինձ հայտնի են դեպքեր, որ այդ հայերից ոմանք եկել են Արցախ այլ նկրտումներով և ոչ հայրենասիրությունից դրդված: Ինչևիցէ, տասը միլիոն հայերից Արցախյան պատերազմին մասնակցել են տասից պակաս սփյուռքահայեր: Նշանակում է` միջին հաշվով մեկ միլիոն հայերի մեջ կա ընդամենը մեկ գաղափարական: Չեմ կարծում, թե սա հուսադրող թիվ է, երբ Արցախյան պատերազմին մասնակցել են ընդամենը 5-6 հազար կամավորական, որոնց մեջ շատ փոքր թիվ են կազմել գաղափարականները: Հիշեցնեմ, որ պատերազմի դաշտը պարտադիր չէր, որպեսզի գաղափարականներին հաշվարկեինք, ուղղակի հայրենիքը վտանգի պահին գաղափարականները երբեք ձեռքները ծալած չեն նստում, նրանք թիկունքում են, մարտադաշտում արվեստում ու ժողովրդի կողքին: ( « Մեր նկատմամբ մեղաւոր է եւ մարդկութիւնը, բայց անմեղ չենք եւ մենք։ Մերն է մեղքի մեծ բաժինը, քանզի մեր ձեռքին է բանալին այն բոլոր դրութիւնների, որոնց մէջ կ՛ուզէինք եւ կարող ենք լինել, քանզի մենք ենք մեր քաղաքական բախտի ճարտարապետը » : Գարեգին Նժդեհ ) Իմ ընթերցողները հավանաբար հիշում են իմ բարձրաձայնած թեման` Գլխի ու եղունգի հետ կապված, կարծում եմ կարելի է հաշվի առնել այդ գործոնը: ( https://geheniaraqelblog.wordpress.com/2017/05/20/եղունգ-ունես-գլուխդ-քորի/ ) :

Գաղափարականները երբեք իրենց թույլ չէին տալիս անտարբեր թամաշա անողի պես դիտորդի դերում լինել, երբ ազգային արժեքներն ու հայրենիքը վտանգված է: Դա եղել է նրանց առանձնահատկությունը, ի տարբերություն ժողովրդի, և դա ցույց է տալիս, որ տասը միլիոն հայության մեջ ընդամենը մի քանի « Սասնա ծուռ » կային, մեծ օվկեանից ընդամենը մի քանի կաթիլ: Ի՞նչ եք կարծում, մի ժողովրդի համար արդյոք քի՞չ չէ սա: Նկատի ունենանք նաև, որ « Սասնա ծռերից » մի քանիսն են մասնակցել Արցախյան պատերազմին, մնացածին համարենք միայն « Սասնա ծուռ`» Պավել Մանուկյանի որդին՝ Արամը և Վարուժան Ավետիսյանը ներառյալ: Ի՞նչ է ստացվում` գաղափարականները կազմում են այնքան չնչին տոկոս, որ ավելորդ է անգամ հիշատակել, սակայն նրանց դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ այնքան մեծ է եղել, որ օտարները հայերին ճանաչել են միայն նրանց շնորհիվ:

Այդպիսով, ովքե՞ր էին գաղափարականները հայ ժողովրդի կյանքում: Նրանք փարոս են եղել հայ ժողովրդի համար, ովքեր ուղղորդել են ազգին դեպի լուսավորություն: Այդ դեպքում ովքե՞ր են եղել հայերն անցյալում և ովքե՞ր ներկայում: Ազգային դիմագիրը ներկայացնելու համար թվարկեմ մի քանի անուններ… Արփինե Հովհաննիսյան, Արմեն Աշոտյան, Սաշիկ ու Լֆիկ, Լիսկա, Մանվել, Գրզո, Շմայս, Գագիկ Ծառուկյան և Գագիկ Շամշյան, Արշակ Զաքարյան, Գոռ Վարդանյան, Շուշան Պետրոսյան, Անդրանիկ Մարգարյան, Տարոն Մարգարյան, Սեյրան Սարոյան և Հերմինե Նաղդալյան, Վազգեն Սարգսյան ու Հրանուշ Հակոբյան: Կարծում եմ, արդեն հասկանալի է հայ ժողովրդի ոչ միայն դիմագիրը, այլ հոգեբանական խառնվածքն ու տեսակը: Հենց այս կերպարների մասին են ժամանակին գրել Ֆրիկը, Նարեկացին, Խորենացին ու Թումանյանը: Հայ դասականների` գաղափարականների ստեղծագործություններում պատկերված են հենց այդ կերպարները` տարբեր անուններով, սակայն էությամբ ու բնութագրով նույնը: Այս է հայ ժողովրդի իսկական պատկերը իր առանձնահատկություններով և խառնվածքով: Հենց այս տեսակն է, որ դարերով հալածել ու ծծել է սեփական ժողովրդի արյունը, Մարկոս Աղա Ալիմյան, Միկիտան Սաքո, Բազազ Արտեմ և շատ ուրիշներ, հենց այդ տեսակն էր, որ Խորենացու մարմինը պետք է այրեր իր մատյանների հետ ու գետը նետեր, հենց այս տեսակն էր, որ պետք է Պապ թագավորի դեմ դավեր նյութեր, նրանք էին, որ պետք է Անի ու Կարս բերդաքաղաքների բանալիները հանձնեին թշնամուն: Մի՞թե չեք տեսնում, որ նկարագիրը պարզ է ու ակնհայտ : ( Հայերի մեջ ամեն տեղ անպակաս են եղեռնագործ տեր Մարկոսներ, ավազակ մելիքներ, խաբեբա Միրզա-Ֆաթալիներ, փոփոխամիտ տիկին Թարլաններ, օգտածարավ վասակներ և այլն…: Այդ իրավ, դրանք բոլորն կան: Բայց հայերի մեջ ամեն տեղ դժվար կարելի է գտնել սիրահարվածագահներ: ՐԱՖՖԻ ): Խորենացին ու Նարեկացին պատահական չէին ողբում մեր ազգի վիճակը: Ո՞վքեր էին Խորենացին ու Նարեկացին, նրանք հենց այն գաղափարականներն էին, որոնք ցավում, տառապում էին ժողովրդի հետ, որոնք երբեք իրենց չզատեցին ազգից ու ժողովրդից, փորձելով լուսավորել ու ուղղություն ցույց տալ խավարամիտ ամբոխին, փորձելով աղաղակել, որ թշնամին իրենց մեջ է, իրենց հոգիներում: Սակայն ապարդյուն, նրանց լսող չեղավ անգամ այսքան դարեր անց: ( «Այն մտաւորականութիւնը, որը գրքի ծնունդ է եւ ոչ թէ իր ցեղի մեծութեան ու ժողովրդի տառապանքի — կեղծ եւ անպտուղ մտաւորականութիւն է »: Գարեգին Նժդեհ ) Հայերն այդպես էլ չկարողացան գնահատել իրենց գաղափարականներին, որովհետև նախանձ էին, երեսպաշտ ու խարդախ և երբեք չգնահատեցին նրանց ոչ անցյալում, ոչ էլ հիմա, ազգային ապերախտությունը խոր արմատներ է գցել հայի մեջ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ: ( « Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը »: Հովհաննես Թումանյան ): Սեփական որովայնի ու գրպանի մասին մտածողը չի կարող արժեքներ ստեղծել, ուր մնաց` գնահատի: Եթե ուսումնասիրենք հայ դասականների ստեղծագործություններն ու բանահուսությունը, ապա կհամոզվենք, որ մենք աշխարհի ամենավտանգավոր ու ապերախտ ժողովուրդն ենք, որ պատրաստ են ազգային բոլոր արժեքները ոտնահարել, սրբությունները պղծել, անգամ պղծել սեփական նահատակների գերեզմաններն ու հերոսների հիշատակը, ապականել ու արժեզրկել: ( « Ճշմարիտն էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությամբ » Հովհաննես Թումանյան ): Պատահական չէ, որ Փնթի Կռազի շոֆեռ Մանվել Գրիգորյանը Զորավար Անդրանիկին շնորհեց Վազգեն Սարգսյան հուշամեդալով, անգամ այդ ժամանակ չգտնվեց մեկը` հոգևորական կամ պատմաբան, մտավորական ու քաղաքական գործիչ, որը քննադատեր Կռազի Շոֆեռին` ազգային հերոսի հիշատակը ծաղրելու համար: Անտարբերությամբ ազգը նայեց ու ծափահարեց: Մի՞թե սա ազգային առանձնահատկություն չէ, անտարբերության ու ապերախտության մասին արդեն գրվել է և կարիք չկա կրկին հիշեցնել: Գաղափարականների կերպարները ապականելով` պետք է փորձեն ոչնչացնել ոչ միայն նրանց ստեղծածը, այլև նրա թողած հետագիծն ու հիշողությունները: Պատահական չէր, որ պետք է կրակեին Գարեգին Նժդեհի կիսանդրու վրա` փորձելով վրեժ լուծել նրանից: Գաղափարականները խավարամիտների թշնամիներն էին, որովհետև խավարը չէր կարող հանդուրժել լույսն ու գիտությունը: Հաց Բերող Արթուր Սարգսյանից սարսափում էր խավարասերների ողջ բանակը, իսկ ժողովրդի լուռ համաձայնությամբ ու անտարբերությամբ նա խոշտանգվեց ու դատապարտվեց մահվան: ( « Փարիսեցիները խաչեցին Հիսուսին, իսկ հայերը Հաց Բերողին »: Գեհենի Առաքել 2017 թ.): Գաղափարականները նրանց թշնամիներն էին: Պատահական չէին Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի խոսքերը. « Թե թշնամի մի փնտրեք մեր մեջ », նրանք լավ գիտեին, որ գաղափարականներին ոչնչացնելով` իրենք ամրապնդելու էին իրենց հավերժական իշխանությունը և այդպես հայ ժողովրդին դարձնելու ոչխարի հոտ: Լևոն Իգիթյանների ու Ռոբերտ Ամիրխանյանների պես. մնացած աղբակույտի մասին խոսելն ավելորդ է, որովհետև նրանք հենց նույն ժողովրդի ծոցից են դուրս եկած խավարամիտներն են` իրենց գենետիկական հատկություններուվ ու տեսակով: Գաղափարականները բոլոր դարերում հալածվել են հայ ժողովրդի կողմից, Պապ թագավորից սկսած` մինչև Չարենց, Թումանյան, Անդրանիկ, Սեպուհ զորավար, Գարեգին Նժդեհ և այլն: Միշտ հալածվել են ու իրենց ճակատին կրել կղերական հոգևորականների կողմից խարանված աղվեսադրոշմը: Ապերախտները ազգի գաղափարականներին դարձրեցին աղանդավորներ ու դավաճաններ, ջհուդներ ու փարիսեցիներ: (« Կայ մտաւորականի ամենէն վտանգաւորը — նա՛, ո՛վ փարիսեցիների եւ դպիրների նման լաւ է ուսուցանում, բայց վատ ու վատն է գործում » Գարեգին Նժդեհ ): Հայ ժողովրդի արժանի զավակներին՝ գաղափարականներին շարունակեցին խոշտանգել ոչ միայն բոլշևիկյան կառափնարաններում այլև դաշնակցական սպանդանոցներում, կուսակցական մամուլում ու հոգևորական ժողովարաններում: Հայերն էին, որ Երևանի կառափնարանում կացնահարեցին Համազասպ զորավարին, հարյուրավոր հայ սպաներին, Սեպուհ զորավարին, Անդրանիկ զորավարին ու Գարեգին Նժդեհին, հարյուրավոր այլ զորավարների հալածեց դաշնակցական խաժամուժը: Իսկ գաղափարականներին Արցախյան պատերազմում գնդակահարում էին թիկունքից: Ինչու՞ Մովսես Գյորգիսյանի, Արթուր Մկրտչյանի, Սամվել Շահմուրադյանի ու Մոնթե Մելքոնյանի սպանությունները պետք է վերագրեին արտաքին թշնամուն, երբ այդ ամենի ետևում կանգնած էինք մենք` բոլորս, ամբողջ ազգը: Մեր անտարբերության ու երեսապաշտության արդյունքը եղավ մեզ մնացած այս Քոսոտ երկիրը, որի մասին բարձրաձայնեց Քոսոտ Ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: (« Այն մտաւորականութիւնը, որը գրքի ծնունդ է եւ ոչ թէ իր ցեղի մեծութեան ու ժողովրդի տառապանքի — կեղծ եւ անպտուղ մտաւորականութիւն է » : Գարեգին Նժդեհ ) Ինչու՛ չկարողացանք ազգովի ստեղծել մի պետւթյուն, որտեղ ամեն ՀԱՅ մարդ կարող էր արժանապատիվ ապրել իր հարազատների ու որդիների հետ: Մինչդեռ պատկերացում էլ չունենք, թե ինչ է նշանակում երկիր ու պետություն ունենալ, չգիտենք որևէ արժեքի գին, չունենք սեփական ուղեղ՝ մտածելու և ստեղծելու համար: ( « Ինքնուրույնութիւնից զուրկ ժողովուրդները չեն կարող պետութիւն ստեղծել » Գարեգին Նժդեհ ): Մեր օրերում գաղափարականների ոչնչացումը ամրապնդված է օրենքով և սահմանադրությամբ: Պավել Մանուկյանի և Արայիկ Խանդոյանի նկատմամբ փորձելու են կիրառել մախապատիժ՝ ցմահների բանտախցում կամաց կամաց սպանելով ու խոշտանգելով, ինչպես արեցին մնացած գաղափարականներին` հայ ժողովրդի լռությամբ ու համաձայնությամբ: Արցախյան պատերազմի ժամանակ գաղափարականներին ոչնչացնում էր Վազգեն Սարգսյանը, կոմունիստ ՀՀՇ-ականների ձեռքերով, հիմա դա անում են հանրապետական դաշնակները: (« Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում »: Վազգեն Սարգսյան Վիքիպեդիա ): Իհարկե այստեղ կուսակցական տարբերանշանը այդքան էլ կապ չունի, այստեղ ազգային խառնվածքն է ու ազգային հոգեբանությունը: Իսկ 10 միլիոնանոց սփյուռքը համերաշխություն էր ցույցաբերում և ծափահարում գաղափարական տղաների սպանդը, ինչպես ժամանակին էլ ծափահարեցին Չարենցի ու Նժդեհի կտտանքներն ու տառապանքները: Ես տեսա ստրուկին ազատության մեջ և գարշեցի մարդուց, Ես տեսա ազատին ստրկության մեջ և սիրեցի մարդը »։ Գարեգին Նժդեհ ) Գարեգին Նժդեհը պատահական չէր ասել. « Ապերախտ ու սրբապիղծ հայ ժողովուրդ », նույնն ասել էր Թումանյանը. « Մանկապիղծ ու կույր հայեր», Րաֆֆին` « Արյունախում ու ազգադավ հայեր »: Հայերը պատրաստ էին իրար հոշոտել, եղբայրը եղբոր դեմ էր դուրս գալիս, հայրը` որդու: (« Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես դու ես մեղավոր, որովհետև թույլ ես… »: Գարեգին Նժդեհ ) Մի կարծեք, թե « Կիսաբաց լուսամուտները » շոու է, որտեղ բեմադրվում են տարբեր պատմություններ, ոչ, դա հայ ժողովրդի հոգեբանական պատկերն է՝ փնթի ու տգետ հյուրերով և դահլիճում մշտապես ներկա նույն փորձագետ կոչված մեծապատիվ մուրացկաններով, որովհետև նրանք ոչնչով չեն տարբերվում հատակում հայտնված այն գարշահոտ կերպարներից: Նրանք են հայ ժողովրդի իրական պատկերը, սփյուռքում նույն աղետալի իրականությունն է, ինչ հայաստանյան իրականությունն է հեռուստաէկրանին: ( « Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա »: Գարեգին Նժդեհ ) Երբ փնթի ու անտաղանդ երգիչները ոռնում են իրենց ճոխ ու թանկարժեք մեքենաների ու փարթիների սիլիկոնային հետույքների ֆոնին, հասկանում ես, որ դարեր են անցել, բայց գենետիկորեն ու հոգեխառնվածքով մենք մնացել ենք նույնը և դա համատարած բնույթ է կրում, որովհետև հայ ենք և դա մեր գենետիկական որակն է, որից չկարողացանք երբևէ ազատագրվել: Դարեր են անցել, ավաղ, չկարողացանք այդ չարորակ ախտը վերացնել ազգային հոգեբանությունից: ( « Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թէ կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար » Միքայել Նալբանդեան ): Պատրաստ ենք սեփական բռնակալի ձեռքը համբուրել, պատրաստ ենք սեփական բարերարի ձեռքը կտրել, պատրաստ ենք սեփական լեզուն ու գիրը ոչնչացնել, դպրոցն ու կրթությունը, մշակույթն ու արվեստը, ոչնչացնել այն ամենը, ինչ ստեղծել են գաղափարականները: Ժամանակին հայ ժողովուրդն ուներ աստղադիտարան, ուսումնասիրում էինք աստղերն ու տիեզերքը, իսկ հիմա մի քոռ գիտություն էլ չկա, որպեսզի տեսնենք սեփական ժողովրդի տգիտությունն ու ապերախտությունը, չարությունն ու երեսպաշտությունը: Իսկ տեսնողներին էլ պիտակում ենք ու վարկաբեկում: ( « Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն »: Գարեգին Նժդեհ)

Վազգեն Սարգսյանին դարձնելով ազգային գաղափարախոսության առաջնորդ` ազգովի դարձանք ոջլոտ ու փռչոտ, ինչպես ինքն էր, ամեն մի փնթի դարձել է քաղաքական գործիչ կամ մտավորական: Ահա ազգային հոգեբանության վերելքը, որտեղ ոչխարների պես ծափահարում են ու միաձայն քվեարկում, որտեղ բարբաջում են ու համերաշխ հետույք մտնում: Այդպես 1915 թվականին նույն համերաշխությամբ ճամփա ընկանք Դեր-Զոր, ունակություն չունենալով հավատալ, որ ապրելու համար հարկավոր է պայքարել, ոչ թե ոչխարի պես մորթվել: ( « Արդյո՞ք մեր բացարձակ չեզոքության դեպքում, եթե դա նույնիսկ հոգեբանորեն հնարավոր լիներ, թուրք կառավարությունը պիտի չտեղահաներ հայությունը: Նա պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այնպես, ինչպես որ վարվեց:» : Գարեգին Նժդեհ )

Մորթվեցինք դարերի ընթացքում, բոլոր ժամանակներում և այդպես էլ չհասկացանք, որ մորթողը օտարը չէ, այլ մեր մեջ բույն դրած թշնամին: Ներքին թշնամուն թողած իրար ենք հոշոտում ու արտաքին թշնամի փնտրում: ( « Ներքին թշնամին զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու » Գարեգին Նժդեհ.)

Շատերը չգիտեն, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ՀՅԴ ղեկավարները Երիտթուրքերի հետ ձեռք-ձեռքի տված ոչնչացրեցին հայ գաղափարականներին: Բավական է հիշել միայն այն փաստը, որ Իթիհատի կուսակցությունը դաշնակցական էմիսարների միջնորդությամբ կազմակերպեցին հայ երիտասարդների զորակոչը թուրքական բանակ ու հետագայում նրանց զինաթափելով` գնդակահարեցին: Դաշնակցականների միջնորդությամբ էին երիտթուրքերը զինաթափել հայ ազգաբնակչությանը, որոնք ի վիճակի էին ինքնապաշտպանություն ցույց տալ: Չգտնվեց գեթ մեկ հայ, որը կբարձրաձայներ այդ մասին, փոխարենը` ամեն ինչ բարդեցին արտաքին թշնամու վրա: ( « Թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները » : Գարեգին Նժդեհ ) Անգամ Էրզրումի ու Կարսի դավաճանության մասին լռեցին, փոխարենը սլաքները ուղղեցին տարբեր ուղղություններով: Դաշնակցականների հանցանքների մասին լռեցին մյուս կուսակցությունները, քաջատեղյակ լինելով բոլոր մանրամասներին: Իսկ մենք ազգովի Դաշնակ Դրո ենք երգում, նույնիսկ չիմանալով, անգամ, որ Դրո Կանայանը Մանվել Գրիգորյանի պես հանցագործ ու թալանչի է եղել, բայց նրան հերոսացրեցինք ինչպես Մանվելին ու Վազգենին: Դրոյի դեմ անգամ Գարեգին Նժդեհն ու Անդրանիկն են դուրս եկել, սակայն ապարդյուն, որովհետև հայ ենք, այն էլ` բավականին շատ: ( « Դա մի սարսափելի եղեռնագործություն է, սպանել պատմությո՜ւնը։ Դա ամենամեծն է բոլոր հանցանքներից։ Նրանք կամենում են ոչնչացնել մեր նախնյաց գործերը և հավիտենական  մոռացության մե՞ջ թողնել մեր հայրենիքի հիշատակները, որպեսզի իրանց վատ գործերն ևս նրանց հետ ծածկվեն, մոռացվեն և ապագայի համար ամոթի ու նախատինքի առարկա չդառնան »: Րաֆֆի ) Մեր մեջ կա այն հանցավոր հատկությունը, որը չունեն մնացած ազգերն ու ժողովուրդները: Մենք հերոսացնում ենք ոճրագործներին, իսկ հերոսներին էլ խաչ բարձրացնում, խոսում ենք հավատքից ու սրբություններից, սակայն սրբապիղծ ենք ու կեղծավոր: Խոսում ենք փարիսեցիների ու հուդաների մասին, սակայն ծախվում ենք մի քանի գրոշով` ազգի նվիրյալներին խարանելով դավաճանի պիտակը: Հայերի հոգեբանական առանձնահատկությունների մասին հազարավոր պատմություններ կան գրված մեր գաղափարականների կողմից, բավական է ծանոթանանք Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում մեծ տեղ զբաղեցնող կերպարներին ու կհասկանանք հայ ժողովրդի հոգեբանական առանձնահատկությունները: « Անխելք մարդը », « Մի կաթիլ մեղրը », « Տերն ու ծառան » « Անուշն » ու « Մարոն », « Գիքորն » ու « Լոռեցի Սաքոն »: ( « Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ վերջինի լեզուն` կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէոպագների մէջ »։ Գարեգին Նժդեհ )

Ինչ եք կարծում, պատահակա՞ն էր լուսավոր գաղափարականը հիշեցնում այդ կերպարների մասին` ազգային խառնվածքը նրանց մեջ ի ցույց դնելով: Պատահակա՞ն էր արդյոք Գարեգին Նժդեհը գրում ներքին թշնամու մասին, պատահակա՞ն էր արդյոք Րաֆֆին հիշեցնում հայ առևտրականների ու հոգևորականների մասին: Խաբեբա ու թալանչի, երեսպաշտ ու սրբապիղծ, վախկոտ, մանկապիղծ, քծնող, անտարբեր ու ապերախտ այդ կերպարները մարմնավորում էին մեր ժողովրդի սովորություններն էր ու բնավորության գծերը: ( « Փոխադարձ անհանդուրժողականությունը, ինքնագոհությունը, նախանձը, դավաճանությունն ու բազում ուրիշ թերություն ոստայն են հյուսել մեր սրտերում » : Րաֆֆի ) Հայ գաղափարականների պատկերած կերպարները հիմա հայտնվել են ազգային ժողովում, մշակույթում, կառավարությունում, պետական ու հասարակական բոլոր կառույցներում, անգամ սփյուռքում ու հայկական գաղթօջախներում: Կնշանակի այդ տեսակը դարերով եկել ու հասել է մինչև մեր օրերը: Ահա ազգային գենետիկական ու հոգեբանական գործոնը, որը մնացել է անփոփոխ: ( « Ժողովուրդները չունեն աւելի մեծ թշնամի, քան կրօնապէս պաղ եկեղեցականը, անոգի ուսուցիչը, կաշուապաշտ զօրականը: Խորագոյն անկումի իրենց օրինակով սրանք են անբարոյացնում մարդը իբրեւ անհատ եւ հաւաքականութիւն » : Գարեգին   Նժդեհ ) Գիտեք, պատահական չեն մեր գաղափարականներն աղաղակել, որ մենք ազգովի տխմար ենք և անգրագետ, հավի ուղեղով, զուրկ ենք հիշողությունից ու ապերախտ: Ապերախտությունը մեր ազգային ամենացայտուն գծերից մեկն է: Ապերախտությունն ու անտարբերությունը հայերի մեջ ձևավորված ու ամրացած երևույթն է, պատահական չէ, որ հայերը սովորություն ունենք ասելու, որ մի հայը լավ է, իսկ երկուսն արդեն աղետ է: ( « Մեր նկատմամբ մեղաւոր է եւ մարդկութիւնը, բայց անմեղ չենք եւ մենք։ Մերն է մեղքի մեծ բաժինը, քանզի մեր ձեռքին է բանալին այն բոլոր դրութիւնների, որոնց մէջ կ՛ուզէինք եւ կարող ենք լինել, քանզի մենք ենք մեր քաղաքական բախտի ճարտարապետը» : Գարեգին   Նժդեհ )

Թշնամությունը գալիս է տգիտությունից, իսկ տգիտությունը` ծուլությունից ու տխմարությունից, ամեն ինչ փոխկապակցված է, ամեն ինչ միաձուլված շղթայական կապով: Ինչպես ասում են սովորաբար` ենթագիտակցությունը « այսբերգի գագաթն է »։ Չկա ոչինչ ենթագիտակցական, nր հնարավոր չլինի վաղ թե ուշ գիտակցել, և չկա ոչինչ գիտակցական, nր հնարավոր չլինի անցնելու ենթագիտակցության մեջ։ Սակայն հայերի պարագայում այդ ենթագիտակցությունը մղվում է վերջին հորիզոնական, կամ էլ առհասարակ բացակայում է: Սովորաբար մարդն իր տեսակով շատ բաներ անում է առանց գիտակցելու, այսինքն ինքնաբերաբար կամ մեխանիկորեն, ինչպես ասում են խոսակցական բառապաշարում, սակայն հայերի մոտ ամեն ինչ անհասկանալի է ստացվում, առանց գիտակցելու անմտածված: Որպեսզի հասկանալի լինի այս բանաձևի միտքը` բացատրեմ հասարակ եղանակով: ( « Հայոց պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, այն որ հայը իր պատմությունից բնավ չի սովորում »: Գարեգին Նժդեհ ) Հայերը սովորաբար իրենց խելքից միշտ հայտնվում են կեղտափոսում, չնայած մեծ ջանքերով ստիպված են լինում հաղթահարել և դուրս գալ այդ կեղտափոսից, սակայն շատ չանցած` վերադառնում են ու կրկին ընկնում նույն փոսը, ամեն անգամ նույն փոսում հայտնվելիս թվում է, թե իրենք կամավոր են նախընտրում ընկնել այդ կեղտափոսը: Երբ բազմաթիվ անգամ հայտնվում ես նույն կեղտափոսում, դրան արդեն դժվարանում եմ որևէ անուն տալ: Նույն ոճրագործին, երբ ներում են, հետո մոռանում նրա ոճիրները, վերջում հերոսացնում: ( « Թշնամուն մի հանցանք ներել ` նշանակում է նորե՛րն արտոնել »: Գարեգին Նժդեհ ) Հիշեք Հովհաննես Թումանյանի « Մի կաթիլ մեղը », որի համար պատրաստ ենք ազգով ու ցեղով իրար փոր թափել, իրար հոշոտել, սակայն իրական թշնամու հանդեպ խոնարհ ենք ու վախկոտ, երեսապաշտ, քծնող, անտարբեր ու ապերախտ…( « Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ « հառաջադիմություն », և՛ « կուլտուրա », և՛ « մամուլ », և՛ « գրականություն », և՛ «դպրոց», և՛ « բարեգործություն », բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի »։ Հովհաննես Թումանյան )

Տեղին է նշել գաղափարական Նժդեհի խոսքը. « Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք « աշխարհում են բայց աշխարհից չեն »:

Ասացեք խնդրեմ, արդյոք սա մեր ազգային հոգեբանության ամենավառ գնահատակա՞նը չէ, մի՞թե գերագույն արժեքներով մեծ հայը այդպիսի գնահատական կարող էր տալ իր ցեղին, եթե դա ճշմարտություն չլիներ: ( « Մի ժողովուրդ, որի որոշ տարրերը կարծես արդեն հաշտվել են իրենց ցեղի գլխովին կորչելու մտքի հետ և ցուցադրում են մահվան դատապարտվածի հոգեբանություն » : Գարեգին Նժդեհ ) Հիմա կհայտնվեն ինձ քարկոծողները և կսկսեն դասեր տալով` այս աշխատությունը ներկայացնել դավաճանի բարբաջանք: Նախապես ասեմ` այդ դեպքում պետք է դավաճան կոչվեն նաև Թումանյանն ու Իսահակյանը, Նժդեհն ու Անդրանիկը, Խորենացին ու Ֆրիկը, որոնք բարձրաձայնել են այս ամենի մասին և որոնց իմաստուն խոսքերն անգամ այսօր առանց հասկանալու մեջբերում եք ձեր փիլիսոփայական մտքերում և համարում նրանց Հայ Մեծեր:

Անդրադառնանք հայ մամուլին և ամբողջացնել հայի հոգեբանական փորձաքննության արդյունքները: ( « Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին »: Գարեգին Նժդեհ ): Հայկական մամուլի մասին բազմիցս խոսել են մեր գաղափարականները, որովհետև հայ մամուլը պատկերում է ազգային դեմքը: Թումանյանը, Պարոնյանը, Նժդեհը, Րաֆֆին և մյուսները պատահական չեն ազդակներ հնչեցրել, հիմա նույնը տեսնում ենք « Կիսաբաց լուսամուտներում » և համացանցային մամուլում ու կայքերում: Հայկական մամուլը միշտ եղել է աղբանոց` պատկերելով ազգային դիմապատկերը: ( « Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը »։ Հովհաննես Թումանյան ) Դոդի Գագոյի « Կենտրոն » հեռուստաընկերությունը օրվա 24 ժամը իրենց փնթի տիրոջ գովքն ու բարերարությունն են գովազդում, նման հազարավոր կայքեր կան, որտեղ Շամշյանի ու Արշակ Զաքարյանի պես տգետ աղբակույտերն են ներկայացնում հասարակական կյանքը, ապականելով ոչ միայն մեզ, այլև մեր անցած պատմությունն ու լուսավոր մարդկանց: ( « Իսկ հայ կապիտալիստնե՞րը. արժէ խօսել սրանց մասին: Չէ՞ որ սրանք ազգ չունեն, հայրենիք չեն ճանաչում: Չէ՞ որ սրանց սրբազան հայրենիքը շահաշատ շուկան եւ մեծածախս հաճոյավայրերն են: Մրանք դուրս են ապրում ազգերից ու մարդկութիւնից: Պարտականութիւններ չունեն սրանք: Մարդ չեն սրանք:

Ա՜հ, այդ « վատ սրտի ու լաւ ստամոքսի» տէրերը. իրենց նիւթական բաւականութիւնների համար միայն ապրող մարդատիպ անասուններ, որոնք օտարի համար աշխատող ազնիւ անասունի արժէքն իսկ չունեն: Տմա՛րդ արարածներ, որոնց մասին ասել է մի գրող. « Զա՛րկ կրծքին, դատարկ ձայն կը տայ »: Գարեգին Նժդեհ»: ) Ինչպես ասում են` նորը հնի շարունակությունն է, ազգային գենետիկական հատկությունները մնացին նույնը, որովհետև նախընտրեցինք խավարն ու ստրկամտությունը: Նախընտրեցինք քծնանքն ու երեսպաշտությունը, որը դարերով եկել հասել է մեզ: ( « Այլ պիտի լիներ ժողովուրդների պատմությունը, եթե գոյություն չունենային ընկածներն ու ընկածությունը մարդկային: Առանց սրանց գոյություն պիտի չունենար բռնությունը, որ անզիղջ վատերի սև գործերով է շնչել բոլոր դարերում »: Գարեգին Նժդեհ ) Պատմությունից դասեր չքաղեցինք, շարունակ մնալով նույն աղբանոցում, շարունակելով հավատալ ու պաշտել սրբապիղծ ու մանկապիղծ հոգևորականներին, տգետ ու հիմար մանկավարժներին ու վարժապետներին, թալանչի ու հանցագործ առևտրականներին, ծույլ ու անբան զինվորականներին, կաշառակեր ու ծախված դատավորներին: Ահա հայի իսկական կերպարը, ու կարիք չկա նրանից դժգոհել, որովհետև դարեր շարունակ մնացել ենք անփոփոխ ու դեռ ինչքան կմնանք այսպես` հայտնի չէ: ( « Ահա այսպես, կյանքը Հայոց աշխարհում դառել է միահեծան իշխանություն կարմիրների և երեսուն արծաթ սրանց գործիքների՝ ամենօրյա Գողգոթա մեր ժողովուրդի համար »: Գարեգին Նժդեհ ) Կցանականայի ավարտել այս աշխատությունը մեծ գաղափարական Մովսես Խորենացու խոսքերով: « Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։

Երբ մտածում եմ այս բաների մասին, սիրտս հառաչում և արտասվում է և ցանկանում եմ տխրալից և սգավոր խոսք ասել։ Եվ չգիտեմ ի՞նչպես հորինեմ իմ ողբը, և կամ ո՞ւմ արտասվեմ.

Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։

Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։

Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։

Եվ ի՞նչ կա այս բոլորի դիմաց, եթե ոչ այն, որ աստված մեզ անտես է արել, և տարրերը փոխել են իրենց բնույթը, գարունը երաշտացած, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև։ Քամիները բքաբեր ու խորշակաբեր, ցավեր տարածող, ամպերը կայծակներ թափող, կարկտաբեր. Անձրևներն անժամանակ և անօգուտ, եղանակը դաժան, եղյամաբեր. Ջրերի ավելանալը անօգուտ, իսկ պակասելը՝ չափազանց. Հողի պտուղների անբերրիություն և անասունների անաճելություն, այլև երկրաշարժեր և սասանումներ։ Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքի, թե ամբարիշտներին խաղաղություն չկա։

Որովհետև մեզ տիրեցին խստասիրտ ու չար իշխանավորը, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։

Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն։

Մովսես Խորենացի

Ահա հայի դիմապատկերը, որի մասին անգամ 5-րդ դարում էր ասվում: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք տարբերություն գտաք ներկայիս ու անցյալի միջև: Պատահական չէին այս մեջբերումները Մեծ Գաղափարականների խոսքերից, որոնք ասվել էին մեր ժողովրդի հասցեին, դրանք մեր Ազգային հոգեբանության ու նկարագրի ամենավառ ախտորոշումն էր, չնայած հարյուր հազարավոր վեպեր ու պատմվածքներ կան, հեքիաթներ ու պոեմներ ու չափածո գործեր, որտեղ բացահայտում է հայ մարդու ներքին ու հոգեկան վիճակները՝ անկախ ժամանակից ու դարաշրջանից:

 

Գեհենի Առաքել 29/10/2017թ.

Սա խաժամուժ է, որին պետք է ուտել գոյատևելու համար. Սերգեյ Դանիելյան https://www.youtube.com/watch?v=L32t8A48wf8

 

 « Արդե՛ օք պիտի կարողանա՞նք ապացուցել աշխարհին, թէ ինքնօգնութեան, ստեղծագործութեան եւ ինքնայարգանքի զօրեղ զգացումներով զինուած ազգ ենք՝ արժանի եւ կարող անկախութեան:- Այո՛, եթէ տարածուող Անին սանձահարելու, եթէ մեր երկրի աւերածութիւնը դարմանելու, եթէ աւերակներին նոր շունչ փչելու՝ կեանք տալու համար – եթէ ազգովին հասկացանք, թէ օտար միջոցներից բարոյապէս ազատ ենք օգտուելու միայն այն դէպքում, երբ արդէն սպառել ենք մեր սեփական բովանդակ կարողութիւնները, եւ ապա եթէ ազգովին լծուեցինք օգնութեան գործին։ Չվարուեցի՞նք այս ձեւով – ապացուցած պիտի լինենք, որ արժանի չենք ո՛չ թէ պետական կեանքի, այլ եւ մեր գոյութիւնը քարշ տալու որպէս ժողովուրդ »: Գարեգին Նժդեհ

https://www.youtube.com/watch?v=9WUkLV49G9U ՕՍՄԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ

ՆԺԴԵՀԻ ԽՈՍՔԸ ՈՒՂՂՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ, 1920թ.-ի սեպտեմբերի 17-ին

image

Ես դավիթբեկյան ուխտին հավատարիմ՝ շարունակում եմ մնալ լեռների, ամպերի տակ, մենակ, վիրավոր ու ավելի հպարտ, քան էի: Այժմ լիզում եմ քո և թշնամու ինձ հասցրած վերքերը և սպասում եմ քեզանից խնդրածս վարպետին, որ գա, շուտ գա կոպիտ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումները, քո խայտառակությունը, քո  բարոյական անկումը:
Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին… Դու քո վիրավոր, սրտից զարկված հրամանատարին դավաճանում ես՝ մենակ թողնելով:
Ժողովուրդ, քեզ հետ խոսողը քո հրամանատարն է, քո վիրավոր, սրտից զարկված հրամանատարը, որի սուրը վաղուց է, ինչ հանուն քո ինքնապաշտպանության, հանգստացած չի պատյանի մեջ:
Լսիր, մի ավելորդ, գուցե և վերջին անգամ նա դիմում է քեզ, խոսում է քեզ հետ: Նա ասում է. Քո սև ու նեղ օրերին, երբ հայակեր Գեղվա և Օխչիի ձորերը, երբ Բարգուշատի և Հաքցարու մեջ սպառնացել էին քո կին ու երեխաների արյունով քո երկիրը ներկելու, դու կանչեցիր ինձ, և ես հասա քո կանչին: Ասա, ժողովուրդ, այն օրերից քո երկիրը մնա՞ց մի բարձր սար, մի քար, որի վրա ես դրած չլինեմ իմ հոգնած գլուխս: Ասա, դու ինձ տեսա՞ր մի օր, մի ժամ անհոգ, հանգիստ: Դու ինձ տեսե՞լ ես փափուկ տեղաշորիս, հարուստ սեղանների շուրջը: Դու լսու՞մ ես, քարերը, քարերը աղաղակում են, ասում ոչ: Ասա, մնա՞ց մի բան, որ խնայեի, չզոհաբերեի քո ազատության, քո փրկության, քո փառքի համար: Քո դաշտերում, քո հողի վրա իմ արյունն է թափվել: Դեռ չի փակվել թշնամու ինձ հասցրած վերքը, իսկ քոնը, ժողովուրդ, քո հասցրածը միշտ թարմ պիտի մնա ու հազար վերքերի ցավով պիտի մորմոքա:
Ժողովուրդ, այսօր, երբ ադրբեջանյան դրամներով  կաշառված բոլշևիկները՝ քո գերեզմանափորները,  կեղծ ու պատիր խոստումներով քո դուռն են բախել և քո ձեռքով պղծած աղ ու հացիդ են սպասում, դու դավաճանաբար լքում ես, մենակ թողնում քո հրամանատարին: Այդ հերիք չէ, քո լրտեսներն ու ահաբեկիչները իմ գլուխն են փնտրում երեք միլիոնով Ադրբեջանին ծախելու: Ապերախտ  ժողովուրդ:  Քանի, քանի անգամ քո կինն ու երեխան կռիվներից վերադառնալիս փաթաթվել են ձիուս վզով, համբուրել ձեռներս՝ «փաշա ջան» կանչելով: Քանի՜, քանի՜ անգամ փրկել եմ քեզ վերահաս վտանգից, կոտորածից: Ի՜նչ շուտ մոռացար իշխան Ղազարին, որի զորքերին պատերիդ տակից եմ քշել, վայ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը: Ժողովուրդ, կանցնեն օրեր, թշնամին քեզ զինաթափելուց, ղեկավարներիցդ զրկելուց հետո, երբ այլևս չի լսվի «ԱԺԴԱՀԱ ՓԱՇԱ» անունը, կսկսի հազար ձևով ու ճանապարհով բնաջնջել քեզ: Այն ատեն դու կվերհիշես քո հրամանատարին, որի սուրը յոթն անգամ մեծացրել էր քո երկիրը և քեզ համար բացարձակ ապահովություն ստեղծել, այն ժամանակ հայացքդ կբարձրացնես Խուստուփին ու նրա կատարին նստած սև ամպերին, կնայես, կկանչես, բայց հրամանատարիդ փոխարեն սարերիդ, ձորերիս թույլ արձագանքը կպատասխանի քեզ: Գուցե մի օր էլ թշնամուց հալածական սարերն ընկնես ու թափառումներիդ ժամանակ հանկարծ մի թփի տակ, մի ժայռի վրա իմ սառած դիակը գտնես, ծունկի գաս ու արյուն լացես:
Ժողովուրդ, ինձ լքելուց, ինձ դավաճանելուց առաջ զլացար իմ խնդիրը կատարել: Դու չուղարկեցիր վարպետներիդ բութ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը: Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ և խնդրում, երբ ինձ սպանված տեսնես, դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որտեղից երևա ինձ և՛ Կապանը, և՛ Գենվազը, և՛ Գողթանը, և՛ Գեղվաձորը: Իսկ մինչ այդ, հայացքդ մի կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ:
Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ:


1920 սեպտ. 17
Խուստուփյան լեռներ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆԺԴԵՀ

ԱՊԵՐԱԽՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ

OLYMPUS DIGITAL CAMERAՉէի կարող չկիսվել այս մտահոգություններով իմ բարեկամների, ընկերների ու բոլոր խելամիտ հայրենակիցների հետ, որոնք հասցրել են ճանաչել ու գնահատել ինձ հարազատ մարդկանց աշխատանքները, որոնք ներկայացրել եմ Ձեզ: Այսօր ստացա ,, Մոնթե ,, ստուդիայի տղաների նամակը, որում ասված էր, որ դադարեցնում են ֆիլմերի պատրաստումը, որովհետև համոզված են, որ անիմաստ ու աննպատակ է շարունակել այն, ինչը այսօր խիստ կարևոր ու անհրաժեշտ է մեր հասարակությանը:

Դեռևս օրեր առաջ SՕS-ի ստեղծագործական խումբը հայտարարել էր իր աշխատանքների դադարեցման մասին, և հիմա, ինչպես տեսնում եմ, դա լուրջ ու ցավալի փաստ է:

Մեր ազգային հոգեբանությանը շատ ավելի լավ եմ հասկանում, քան որևէ մեկը, գուցե մի գեղեցիկ օր վերլուծական աշխատություն գրեմ հենց այդ մասին: Սակայն, գալիս է մի պահ, երբ  ցանկություն, անգամ ուժ էլ չի մնում գրելու, արտահայտվելու,  մտորումներդ ու խոհերդ  կիսելու:

Հարցն Ազգային Ապերախտության մասին է: Աշխատանքի բերումով շատ երկրներ եմ  ճամփորդել ու շփվել շատ ու շատ ազգերի և  ժողովուրդների հետ, սակայն հայերը եզակի են իրենց տեսակով: Հավանաբար  ես միակը չեմ, որ  շեշտում եմ  մեր ժողովրդի մեջ ձևավորված բացասական երևույթների մասին, հենց վերջերս ընթերցեցի Ստեփան Փարթամյանի հարցազրույցը, որը հենց այդ մասին էր: Հնարավոր է, որ սա իմ վերջին գրառումն է, որովհետև համոզվեցի մեր Մեծերի խոսքերի ճշմարտացիությանը, որով նրանք թողել են մեզ ժառանգություն: Մե՛զ են թողել, ոչ թե ժողովրդին, որովհետև ժողովուրդ ասվածը հարաբերական է:  Առհասարակ ժողովուրդներն ունենում են ոգի, հոգի ու արժանապատվություն, վերջապես հարգանք ու նամուս: Իսկ ինչպես տեսնում ենք,  այդ ամենը բացակայում է  մեր մեջ:  Խոսել քաղաքակրթությունից ու մշակույթից` ուղղակի ծիծաղելի է:

Հիմա շատերը կմտածեն, որ վիրավորված եմ  և այսպես եմ արտահայտվում… Այո, առհասարակ վիրավոված եմ, որովհետև մեր ժողովուրդը խարխափում է տգիտության մեջ, զուրկ է կրթությունից ու գրագիտությունից… Վիրավորվում եմ, որ ԲՈՇԱ ազգ ենք, վիրավորվում եմ, որովհետև չկարողացանք ճշմարիտ ապրել, որովհետև չկարողացանք պետություն ու երկիր ստեղծել…

 «Սասունցի Դավիթ» էպոսը հետաքրքիր է իր բովանդակությամբ, սակայն այն հասկանալու համար պարտադիր չէ էպոսագետ լինել: Պարտադիր չէ գիտնական ու գրականագետ լինել, հարկավոր է միայն ուղեղ ունենալ:

Ի՞նչ եք կարծում, Փոքր Մհերը պատահակա՞ն նախընտրեց Ագռավաքարում փակվել, քան ԱՊԵՐԱԽՏ ժողովրդի մեջ ապրել: Նույնն արեցին Գարեգին Նժդեհն ու Անդրանիկը:

Ապերախտությունը մեր ժողովրդի մեջ ձևավորված ու կարծրացած հատկանիշներից է: Ապերախտություն և անտարբերություն, այս երկու հատկությունները մեր ազգային գենետիկական հատկություններն են դարձել: Չկարծեք թե գիտական հայտնագործություն եմ արել, որովհետև այս  մասին գրել են  անգամ Մովսես Խորենացին, Նարեկացին, Թումանյանն ու Նժդեհը, Չարենցն ու Սևակը, ազգային գրականության Մեծերը:

Ապերախտությունն ու անտարբերությունը մեր ժողովրդին ուղեկցեց Դեր Զոր… Անտարբերությունն ու ապերախտությունը ծովից ծով Հայաստանից մեզ թողեց մի քոսոտ հողակտոր, որը արդեն գրոշի արժեք չունի: Սակայն հենց ժողովրդի բարեբեր արգանդի շնորհիվ էր, որ գոյատևել ենք այսքան դարեր: Ինչպես տեսնում եմ` այդ արգանդի բարեբեր պտուղները ոչնչացվում են դաժանորեն ու  նորից ապերախտների ձեռքերով:

Հետո չասեք, թե հայ ժողովրդի մեջ դավաճանները շատ են, որովհետև դավաճանները ծնվում են  հենց այդ անտարբերությունից, ազգադավները ծնվում են ապերախտությունից ու հանդուրժողականությունից:

Ավելորդ եմ համարում երկար գրել, որովհետև մեծ-մեծ խոսողները շատ են, իսկ զանգ կախողներ չկան:

Լևոն Իգիթյանի նման  գաճաճներն են ժողովրդի ընտրյալները, Գոռ Վարդանյանի պես տխմարներն են ժողովրդի հերոսները,  դե հաստագլուխ Մանվելին ու Սարոյանին այլևս անիմաստ է հիշել:

Ինձ մնում է միայն վերցնել պանդխտության ցուպն  ու ճանապարհվել դեպի Ագռավաքար: Եթե Թումանյանի ու Նժդեհի պես հսկաները չկարողացան այս ապերախտ ժողովրդին որևէ բան հասկացնել, ուրեմն ինձ  չի հաջողվի երբեք:

Դեռ մի քանի տարի առաջ էր, երբ իմ ազատամարտիկ բարեկամներից մեկը ինձ  խորհուրդ էր տալիս լռել, որովհետև համոզված էր, որ ապերախտ ու անտարբեր ժողովրդին հասկացնելն ու կրթելն  անիմաստ է: Հիմա եմ հասկանում նրան: Մարդիկ, որոնք անցան Արցախյան պատերազմի արհավիրքների միջով, հիմա ազգային կառափնարաններում խոշտանգվում են, նկատի ունեմ Սասնա ծռերին ու մյուս հերոսներին, այսօր  ոչ ոք չի մտահոգվում և  ոչ ոքի չի հետաքրքրում այդ հերոսների ճակատագիրը:

Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հարցազրույցը իսկապես դա հաստատեց, եթե ազատամարտիկներն այդպես են մտածում, ուրեմն այլևս հնարավոր չէ որևէ բան փոխել: Չնայած միշտ ասել եմ, որ անհատներն են փոխում պատմության ընթացքը, սակայն սա հայերին չի վերաբերում, որովհետև մենք ուրիշ ենք: Որովհետև հայերը թքած ունեն ոչ միայն իրենց հերոսների վրա, այլև իրենց պատմության ու մշակույթի, լեզվի ու Մեծերի վրա: Եվ ակնկալել ապերախտ ժողովրդից ինչ որ բան, ուղղակի հիմարություն է: Րաֆֆին հենց այնպես  չէր ասում, որ Աստվածն անգամ երես է թեքել մեր ժողովրդից, որովհետև անտարբեր ենք ու ապերախտ, որովհետև չենք կարող գնահատել աստվածային խոսքն ու եղած արժեքները: Խոսել հավատքից ու քրիստոնեությունից` սրբապղծություն է, չնայած սրբապիղծ եղել ենք ու կանք և լինելու ենք հավիտենից հավիտենիս: Հիշում եմ, դեռ մեկ տարի առաջ էր, երբ Ռուբեն Հախվերդյանը գրել էր, թե ինչու «Սասնա ծռեր»-ը զենքերը վայր դրեցին. 27 августа 2016 г. Հենց  այդ ժամանակ մի գրառում արեցի այդ հոդվածի տակ, չեմ զլանա կրկին գրել այդ մտքերը: ,,Սասնա ծռերը ,, զենքը վայր դրեց միայն, որովհետև հասկացան, որ Գարեգին Նժդեհի ասած ԱՊԵՐԱԽՏ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ իր կողքին չկանգնեց, որովհետև նույն անտարբեր ժողովուրդն էր, որ գարեջրատներում քեֆեր էր անում: Տղաները սպասում էին, որ Չարենցի նկարագրած Խելագարված Ամբոխները կխորտակեն չարաբաստիկ Բաստիլի դարպասները, ավա՜ղ, ոչինչ չեղավ, ժողովուրդը վախեցավ արյուն թափել, վախեցավ թշնամուն բարեկամից զատել, վախեցավ` իր կյանքը դարձնելով հավերժական մղձավանջ: ,, Սասնա ծռերը ,, հասկացան, որ ժողովուրդը դարձել է վախկոտ  ամբոխ, հասկացան, որ արյուն թափելով այդ մեռած ժողովրդին հնարավոր չէ հոգևարքից հանել, հասկացան, որ միևնույն է ժողովուրդը նախընտրում է բռնակալի լուծը, քան  ազատությունը: Հասկացան. որ սնահավատությունը ժողովրդին դարձրել է թուլակամ: Տղաները բազմիցս խնդրեցին ժողովրդին, որպեսզի նույնիսկ բենզինի շշերով դուրս գան թշնամու դեմ, Գարեգին Նժդեհի ասած, ներքին թշնամու, որը արտաքին թշնամու հետ ձեռք ձեռքի տված կոտորում է մեզ:  Թշնամին թշնամի է` անկախ նրանից, թե  ինչ լեզվով է խոսում, պետք է կռվել ու ,, հարկ եղած,, դեպքում սպանել: Տղաները մնացին թևաթափ ու անզոր, որովհետև այդ հողը նրանց քուռկիկի սմբակների տակ թույլ էր: Տղաները հասկացան, որ ժողովուրդը չգիտի գնահատել իր ունեցած արժեքները, չգիտի գնահատել իր առաջնորդներին: Որ ժողովուրդը ապերախտ է ու անտարբեր և  չգիտի գնահատել իմաստուն խոսքը:
« ՉԿԱՆ ԱՆՏԱԿԱՆՔ ԱԶԳԵՐ, ԲԱՅՑ ՀԱՅ ՏԱԿԱՆՔԸ ԿՄՆԱ ԱՆՄՐՑԵԼԻ » : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
« ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԶԻՆԱԿԻՑ Է ՈՒ ԵՂԲԱՅՐԸ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ » : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
« ՄԻՆՉԵՒ ՈՐ ՉԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՍՊԱՆԵԼ, ԱՆԿԱՐԵԼԻ Է, ՈՐ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ ԱԶԱՏՎԵԼ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ » : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Այս բառերը պատահական չեն  ասված, որովհետև ինչպես տեսնում եք` ասողներ կան, սակայն լսողներ երբեք էլ չկան ու չեն էլ եղել:

Երևի մի օր ես էլ Փոքր Մհերի հետ միասին դուրս կգամ Ագռավաքարից ու կողջունեմ Աստվածային խոսքը հարգող ժողովրդին:

Հարգանքներով Գեհենի Առաքել 20.10.2017թ.

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ՈՂԲԸ

Armeniya-foto-66-1024x585

Եվ ամպերի մեջ բազմած դիցուհին,

Սիրտը՝ ալեկոծ, արցունքն աչքերին,

ողբում էր ահա մրմուռը սրտում,

ավերակ դարձած օջախնե՜ր բազում։

Բարև, իմ քույրիկ, նորի՞ց ես ողբում,—

Հարցրեց Մասիսը սեգ Արագածին.

Է՜հ, եղբայր իմ, ինչպե՞ս չսգամ,

չարիքն է բռնել իմ շուրջը համայն,

Ազգս տառապյալ գերի է հիմա,

Մենք մեր բարձունքից՝ ամպերին հառած,

Տեսնում ենք, լսում, հո քար չե՞նք անձայն,

Երբ ժամանակին Արաքսից այն կողմ,

Լույսերի ծով էր՝ բյուր ու բյուրավոր,

Խաղաղ ննջում էր հայրենիքը մեր,

Եվ փառավորված բայց անգամ պանդուխտ,

Տունդարձն էինք օրհնում՝ օրը ցանկալի

ճշմարիտ ասեմ, իմ ղարիբ եղբայր,

Լույսերի ծովը մնաց անցյալում,

Խավարամիտ ոհմակը ծածուկ,

ելավ մարդամեջ իր իսկ խոռոչներից,

Ազգադավների բանակը փռչոտ,

Պայքարը արդար թիրախ դարձրեց

հազար բյուրավոր օջախներ ավեր,

թափառ են դարձել աշխարհքում օտար,

Լույսի փոխարեն խավար է համակ,

Չարիքն է ելել որջից դժոխքի

Մահ ու տառապանք սփռելով ահա,

Բավ չէ՞ր մեզ համար եղեռնն անցյալի,

Նորից մահաբեր ջարդ ու կոտորած,

Օսմանցու որդիք դաժան են հիմա,

Քանզի գործում են մեր իսկ ցանկությամբ,

ու պատմությունը երբեք դաս չեղավ։

Հազար օղորմի մեծ Տիտաններին։

Սիրելի՛ քույրիկ, մենք քեզ տեսնում ենք,

Չնայած հեռվում, բայց միշտ մոտիկ ենք,

Աստվածային պատկերը պայծառ,

Ապականեցիք ազգով ու ցեղով,

Ու արժանի ենք ինչ որ ցանեցինք,

ու տգիտությամբ այն հաստատեցինք,

ու չի լինելու հայերին երբեք,

ո՛չ երջանիկ օր, ո՛չ էլ լիություն,

Քանզի ապերախտ ու անշնորհակալ ենք,

այդպես է կամքը ոչ թե բարձրյալի,

Այլ օտարացած մի ողջ պամության,

Եվ օտարացած ազգուրաց ազգի։

Որ նախընտրեց դժոխքը գեհենի,

Քան իմաստնության լույսն Աստվածային։

 

Գեհենի Առաքել 16102017թ.

 

ՆԱՄԱԿ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

 

Hayastan-spyurq

ԹՈՒՂԹ   ՀԱՄԱՅՆ  ԶՍՓՅՈՒՌՔՍ   ԶՄՈԼՈՐՅԱԼ

Չէի գրի այս թուղթս, եթե չտեսնեի վիճակն տառապյալ ազգիս: Ես իրավունք եմ վերապահում ցուցանել սփյուռքի մեր մոլորյալ հայրենակիցներուն, որովհետև չտեսա, թե երբևէ գործեն ճշմարտացի ու նպատակահարմար: Ինքս փոքր մարդ եմ սովորեցնելու համար մի ամբողջ ժողովրդի, սակայն, երբ տեսնում ես, որ այդ ժողովուրդը ունակ չէ առողջ մտածելու, այնժամ վերցնում ես զանգակահարի պարտականությունն ու ղողանջում ազգի տառապյալ վիճակը:

Համայն սփյուռքը մեկ դարից ավելի է չկարողացավ ընտրել ճշմարիտ ուղին: Ցեղասպանությունն անգամ դաս չեղավ մեր ժողովրդին, որպեսզի նա հրաժարվի փարիսեցի առաջնորդների ծառայություններից: Ի վիճակի չեղանք ընդունելու մեր սխալները, ի վիճակի չեղանք սովորելու պատմության դասերից, ի վիճակի չեղանք սխալներն ուղղել և անտեսեցինք մեր Մեծերի պատվիրաններն ու խորհուրդները:

Սփյուռքն իր դարավոր պատմության մեջ գործեց հայրենիքից զատ, իսկ հայրենիքը՝ սփյուռքից: Այդ չարաբաստիկ ավանդույթը շարունակվում է առ այսօր: Սփյուռքն իրեն համարեց կրոնական  կառույց, որտեղ այլադավան մեր հայրենակիցները մնացին լուսանցքից այն կողմ: Իսկ Հայ առաքելական եկեղեցին, փոխարենը միավորելու ժողովրդին մեկ գաղափարի ու դրոշի տակ, վերածվեց աղանդավորակուսակցական միավորի՝ մոլորեցնելով ժողովրդին:

Չասեք, թե սովորեցնում եմ, այս թուղթը սովորեցնելու համար չէ, այլ ցուցանելու մոլորյալներուն: ( « Փոքրամասնություն լինելը, նույնիսկ, եթե այն բաղկացած է մեկ հոգուց, չի նշանակում, որ խելագար ես: Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես » Ջորջ Օրուել ):

Երբեմն անհատն ավելի ճշմարիտ է մտածում, քան ամբողջ ժողովուրդը ու  անգամ ազգը: Հովհաննես Թումանյանին չկարողացանք հասկանալ ազգովի, որովհետև «Անխելք մարդու»  նման հանդում նստած սպասում ենք մեր բախտին: Մեկ դարից ավելի է սպասում ենք ու սպասում… Երկնքից մանանա չթափվեց, ոչ էլ Փոքր Մհերը Ագռավաքարից դուրս եկավ, ոչ էլ Անդրանիկ Զորավարը ելավ իր գերեզմանից: Ի՞նչ եք կարծում, ազգային առաջնորդները երկնքից են իջնու՞մ…

Մի՞թե չեք տեսնում. Որ անցել է ժամանակը, ու գնալով կորցնում ենք ոչ միայն այդ փոքրիկ, պատառիկ հայրենիքը, այլ ազգային դիմագիրն ու պատկերը: Հայի Դիմագիր ասելով՝ նկատի չունեմ Սերժ Սարգսյանի արտահայտած միտքը, այլ այն, որի մասին խոսվել է շատ առաջ, երբ փռչոտ ոջլոտները եկան ու նվաճեցին ոչ միայն երկրի իշխանությունը, այլև կործանեցին լուսավոր նպատակներն ու գաղափարները, բոլոր արժեքները:

Սփյուռքը առաջինն էր, որ ոտքերը սրբեց այդ լուսավոր գաղափարների ու նպատակների վրա, որովհետև սփյուռքի շնորհիվ այդ փնթիները սնվեցին ու հարստացան, սփյուռքի շնորհիվ հայրենիքից թալանված միլիոնները հայտնվեցին աշխարհի տարբեր երկրների խոշորագույն բանկերում: Սփյուռքը ձեռնբաց ընդունեց ՕՍՄԱՆՈՐԴԻՆԵՐԻՆ, որոնք շքեղ աղջիկների ու մեքենաների ֆոնին ճոխ ու շվայտ կյանքը ցուցադրող  տեսահոլովակներ են նկարահանում: Սփյուռքը խլացել ու կուրացել է, որովհետև իրանահայության համար չափանիշ է  հանցագործ՝ Դոդի Գագոն (Գագիկ Ծառուկյան), իսկ արգենտինահայության համար հանցագործ Մուկը՝ Հովիկ Աբրահամյանը, դե Արա Աբրահամյանների ու մնացած հանցագործների մասին ավելորդ է նշել:

Ժամանակին սիրիահայերը Լևոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին դիմավորում էին ինչպես հայրենիքից իջած Առաքյալների, իսկ հիմա այդ նույն սիրիահայերին հայրենիքում նույն Առաքյալները դահճապետի դիմակով են դիմավորում: Ինչ է, չհամոզվեցի՞ք, որ երեսուն տարիների ձեր ներդրումների հաշվին այդ հրեշներն ու դահիճները գործեցին անպատիժ ու անսահման լկտի: Ի՞նչ է, չհասկացաք,  որ ձեր կուսակցական եղբայրների համար գոյություն չունի ազգային ու ժողովրդական շահ, որովհետև կուսակցությունը պետք է դարձնեին սկզբունք` իրենց նպատակների ու ծրագրերի իրականացման համար:

Չհասկացաք, որ դաշնակ ու հնչակ լինելով չէ, որ հայրենասեր են դառնում, կամ առաքելական եկեղեցի այցելելով: Եկեղեցի, որտեղ մշտապես  պղծում են ոչ միայն հավատացյալ եղբայրների հոգիները, այլև Աստծո խոսքն ու պատվիրանը: Հայ հոգևորականները դարձան անտարբեր՝ երես դարձնելով եկեղեցուց ու հոտից: Փոխարենը՝ գումարի ու շռայլության դիմաց դարձել են հարուստների սեղանների օրհնություն երգող:

Հիշու՞մ եք Մամոնայի մասին պատվիրանը, երևի դրա մասին անգամ չեք էլ լսել:

Համայն Սփյուռքի միությունները դարձել են իրար դեմ պայքարող կլանային թայֆաներ, որովհետև անձնական շահը առաջնային դերում գտնվեց, որովհետև կուսակցության առաջնորդները կոչվեցին աստվածային մեծություններ: Մի՞թե չտեսաք, որ դարձել եք  գունավոր փուչիկ, որը միայն դատարկությունով է լցված: Սփյուռքը մոռացավ իր դերը, մոռացավ իր դառն ու ողբալի անցյալը, որովհետև երբեք չկարողացավ որդեգրել այն իմաստությունը, որը պետք էր երկիր կառուցելու համար: Բարեգործների ու բարերարների ողորմությունով երկիր չեք կառուցի, ոչ էլ ժողովրդին կհարստացնեք: Ժողովրդին հարստացնելու համար գիտություն և ուսում է պետք, իսկ այսօր Սփյուռքին նույնպես պակասում է կրթությունը, որովհետև բոլորը խելամիտ ու տաղանդավոր են, սակայն չեն հարցնում, թե ինչու՞ ենք ազգովի դարձել հիմար, ոչ ոք  չի ցանկանում նայել իր շուրջն  ու տեսնել, թե ինչպես ենք ազգովի հայտնվել կեղտափոսում, անկախ նրանից՝ սփյուռքում ենք, թե հայրենիքում: Ոչ ոք չի ցանկանում ընդունել այդ ճշմարտությունը, իսկ երբ որևէ մեկը մատնացույց է անում մեր սխալները, ազգովի պատրաստ ենք հոշոտելու նրան, որովհետև ամեն մեկի գրպանում մի կնիք կա, որ  առիթ են փնտրում խարանելու ցանկացածի ճակատին, միայն թե ինքը մաքուր երևա:

Համայն Սփյուռքը լռելյայն հանգստության մեջ աղերսաբեր զանգերի ղողանջը լսել չի ցանկանում, ինչպես ասում է՝  Ձայն հանապազօր հանապատի: Որովհետև այդպես եղել է ու լինելու է…

Ես միակը չեմ, որ այդ մասին ղողանջում եմ, որովհետև Թումանյանն ու Րաֆֆին, Գարեգին Նժդեհն ու Անդրանիկը նույնպես չլռեցին` տեսնելով Մետերլինգյան կույր մեր հայրենակիցներին: Խրիմյան Հայրիկի թղթե շերեփը դարձրեցինք ազգային գործելաոճ, իսկ Թումանյանի «Անխելք մարդու» դատարկությունը՝ գաղափարախոսություն:

Հիմա մտածեք ու տեսեք, թե ինչու՞ և ինչպե՞ս պետք է ապրեք հետագայում, ի՞նչ խղճով պետք է նստեք  Նոր տարվա սեղանի շուրջ,  երբ գիտեք, որ հարյուրավոր հայ սովահար ու ցրտահարված մանուկներ լուսացնում են սառցե բնակարաններում: Երբ կբարձրացնեք, որպեսզի խմեք հայ զինվորի կենացը, հիշե՛ք, որ նրանք ձեր կենացները չեն ակնկալում, որովհետև  կենաց ու մահվան շեմին են, որովհետև թշնամին իրենց թիկունքում է, որովհետև թշնամին սփյուռքում է: Ու չկարծեք, թե նոր Թեհլերյաններ են ծնվելու Թալեաթներին պատժելու համար, որովհետև այդ Թալեաթները վաղուց մեր մեջ են՝ մեր հոգիներում ու մեր համայնքներում: Թալեաթը իր արյունոտ գործը կիսատ թողեց, սակայն մեր ներսի թալեաթները այն ավարտին են հասցնում, որովհետև դաշնակ ու հանրապետական արդեն ձեռք ձեռքի տված իրենց սև գործն են անում ոչ միայն հայրենիքում, այլև սփյուռքում: Իսկ առաքելական եկեղեցու կղերականները իրենց հովանավորությամբ ու օրհնությամբ սատարում են նրանց:

Սփյուռքը, հայրենիքն ու Արցախը իրարից զատել են, որովհետև չկարողացանք մեկ գաղափարի շուրջ և մեկ դրոշի տակ հավաքվել, հավաքվեցինք ցաքուցրիվ ու միայն այն ժամանակ, երբ կամ շատ ուշ էր, կամ էլ դրա կարիքը չկար: Սփյուռքը երբեք չի կարող նպաստ բերել հայապաշտպանության գործին, քանի դեռ անձնական շահը հետապնդող մարդիկ ուղղորդում են նրանց, սփյուռքը չի կարող հայրենիքին օգնել, քանի դեռ իր ներսում աղբն ու գաղջն են թագավորում: Սփյուռքը ինքնամաքրվելու կարիք ունի, ինչպես և եկեղեցին ու կուսակցությունները: Երբ այդ ամենը կմաքրվի, այնժամ նոր էջից կարելի է գրել սփյուռքի պատմությունը:

Սփյուռքը մեկ դարից ավելի պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իրականում այդպես էլ չիմացավ  ու չհասկացավ,  որ  իրենց անիմաստ պայքարը անարդյունավետ էր, որի համար  վատնում են հսկայական   գումարներ ու միջոցներ: Սակայն Ամուր, Հզոր իրավական հայրենիքի շնորհիվ կարելի էր պարտադրել ու ստանալ աշխարհից այն,  ինչ մուրում  ու աղերսում ենք  արդեն մեկ դարից ավելի: Իսկ հիմա քարտեզի վրա հազիվ նշմարվող  նվազ ու ծվարած մի թիզ հայրենիքի վրա վխտում են ժանտախտաբեր բռնակալներն ու նրանց ծառայող ոհմակը: Սփյուռքը ոհմակին սատար եղավ, ինչպես վերջին հայրենիք-սփյուռք համագումարի ժամանակ: Մեծագույն ծաղր էր դա՝ սեփական ժողովրդի և հայրենիքի հանդեպ: Եվ խոսել ազգային ժառանգությունից ու արժեքներից՝ ոչ ոք իրավունք չունի, որովհետև այդ արժեքները մենք՝ հայերս վաղուց ենք ոտնահարել: Հայերը դարձել են թափառական բոշաների պես անհայրենիք ու տգետ ժողովորդ, որը չունի անգամ սեփական Դիմագիր: Ավարտում եմ ղողանջս առ սփյուռք Գարեգին Նժդեհի Խոսքերով. « Կուլտուրան, եթե ազգային չէ, կուլտուրա չէ, ինչպես ազգը, եթե կուլտուրական չէ, ազգ չէ »:

Հուսով եմ, այս թուղթս Սփյուռքի մեջ կգտնի ազնիվ հայորդիներին, որոնք կհասկանան այս ղողանջս ու կմիավորվեն սովորելու պատմության դասերից:

Ժողովուրդները յաճախ տառապում են հոգե-զգացական կուրութեամբ —Գարեգին Նժդեհ

 

Գեհենի Առաքել 9/10/2017

Չկա՛յ աւելի մեծ չարագործ, քան առաջնորդը, որ իր ժողովուրդը պահում է անգիտակ իր դժբախտութեանց պատճառներին: Նմանը, իր անձի հանդէպ մոռացում ապահովելու նպատակով, մութ ճամբաներով յաջողում է տարբեր ուղղութիւն տալ ժողովրդի ցասումին, մղելով նրան` իր դժբախտութեան պատճառները փնտռելու իրենից դուրս: Գարեգին Նժդեհ

 

« Հայոց   պատմությունը   մեզ   մի   բան   է  սովորեցնում,  այն  որ  հայը  իր պատմությունից բնավ չի սովորում »: Գարեգին Նժդեհ«

 

Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա: Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ էր դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում»: Ջորջ Օրուել:

« Ինքնուրոյնութիւնից զուրկ ժողովուրդները չեն կարող պետութիւն ստեղծել »: Գարեգին Նժդեհ

 

«Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի, որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի »: Հովհաննես Թումանյան

 

« Ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով»: Գարեգին Նժդեհ

 

Պարտություն, ստրկություն, տառապանք, ահա՛ կեղծիքին հարկատու ժողովուրդների ճակատագիրը: Գարեգին Նժդեհ

Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը: Գարեգին Նժդեհ

Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա` անհայրենասերները: Գարեգին Նժդեհ: 

Դեռ ժողովուրդների կյանքը շարունակում է մնալ մի արնոտ ողբերգություն, որի  գործող անձինքը երեքն են` բռնությունը, սրա ծառաները և  սրա զոհերը: Գարեգին Նժդեհ: 

« Փոքրամասնություն լինելը, նույնիսկ եթե այն բաղկացած է մեկ հոգուց, չի նշանակում, որ խելագար ես: Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես » Ջորջ Օրուել:

« Հասարակության կարծիքը ակնհայտ սխալ կարծիք է, քանի որ մարդկանց մեծ մասը ապուշ են » Էդգար Ալան Պո:

ԳԵՀԵՆԻ ԱՌԱՔԵԼԻ ՆԱՄԱԿԸ ԿՌԱԶԻ ՇՈՖԵՌ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

կկկ24 araqel

« Չկա ավելի մեծ պղծություն, քան հարազատ ժողովրդի պատմության չարամիտ աղավաղումը »: Գարեգին Նժդեհ

Ճիշտն ասած, այս անգամ որոշեցի նամակս անձամբ քեզ գրել, որովհետև վստահ եմ, որ մեծ ուշադրությամբ կարդալու ես այս տողերը: Ավելի ճիշտ՝ այն կարդալու են քեզ համար, որովհետև դու այնքան անգրագետ ես, որ ընդունակ չես որևէ բան կարդալ: Բաց նամակ գրելու վարպետ չեմ, ինչպես քո դուքյանի Սարիկներն ու Վարդան Դևրիկյանները:

Սակայն լավ գիտեմ, որ նամակը հասնելու է ոչ միայն քեզ, այլ քո հաստագլուխ թուլեքին ևս:

Ինչու՞ ես կարծում, որ դու խելացի ես և արժանի գովասանքների, մի՞թե չես տեսնում, որ այն ջանքերը, որոնք գործադրում ես, անտեղի են ու անիմաստ: Ինչո՞ւ ես կարծում, որ մարդիկ տառապում են հիշողության կորստով, կամ ունեն հավի հիշողություն, ինչպես դու: Մի մոռացիր, որ ողջ կյանքում մնացիր Փնթի Կռազի շոֆեռ, չնայած անգամ այն դեպքում, երբ համազգեստիդ դրեցին գեներալի ուսադիրներ: Լսի՛ր Տիկոզ, կարծում եմ, միայն այդպես քեզ ընկալելի կլինի, որովհետև ծանոթ անունը գոնե կհիշեցնի քո ով լինելը: Գյումրեցիներին ուղված քո բաց նամակը (http://www.1in.am/2218464.html   Պատիվ եմ ունեցել լինելու առյուծ գյումրեցիների հրամանատարը. Մանվել Գրիգորյան ) ուղղակի ծիծաղելի է: Կարծում եմ, դեռ առիթ կլինի լավ ծիծաղելու: Ի՞նչ է, փառքի բարձունքը քեզ անքան է կուրացրել, որ արդեն շա՜տ հեռու ես գնացել, չնայած միշտ էլ կույր ես եղել՝ հոգով ու մտքով, ինչպես քո ոջլոտ քավոր Վազգենը, սակայն մոռանում ես, որ քեզ ճանաչողները շատ են ու դեռ կենդանի: Մտածում ես, որ այնքան խելամիտ ու տաղանդավոր ես, որ արդյունքում ինչ-որ փորձում ես անել, հակառակն է ցույց տալիս: Ինձ արդեն հայտնի է ոչ միայն քո անցյալն ու ներկան, այլև քո ապագան ու վախճանը:

Դու տեղյակ չես անգամ, որ մարդիկ իրենց կյանքում թողնում են հետագիծ, ու այդ հետագիծն անգամ իրենց կյանքից հետո էլ դեռ մնում է: Այնպես որ քո կյանքի հետագիծը արյան ու արցունքի շնորհիվ է եղել: Այդ պատճառով մի գեղեցիկ օր դու դեռ պատասխան ես տալու: Դու գիտես, թե կյանքն ինչ դաժան է լինում, երբ դեմ առ դեմ հանդիպում ես իրականությանը: Եվ հավատա, այս նամակը հենց այդ իրականությունն է, որը կարդալու են քեզ համար: Հանդիպելով իրականությանը՝ դու կզգաս այն սարսափը, որից այնքան վախենում ես, ու քո հանցանքների համար պատասխան ես տալու ոչ մի այն դու, այլև ժառանգներդ: Հենց դրանից ես դու վախենում, որովհետև լավ եմ ճանաչում քեզ:

Քո անգրագիտությունից չեմ խոսում, որովհետև դու լավ գիտես, որ անգամ ստորագրել չգիտես, ուր մնաց կարդալ, չնայած որ ջանում ես թաքցնել: ԵԿՄ- ում հավաքված նախիրը ընդունակություններից ու արժանապատվությունից զուրկ է, որովհետև քեզ նման ապուշին անվանում է զորավար: Սակայն դու երևի տեղյակ չես, որ այդ նույն նախիրը քո ետևից հայհոյում ու ծաղրում է: Ի՞նչ ես կարծում, ցավելո՞ւ են, երբ դու սատկես ու հեռանաս այս կյանքից, հավատացնում եմ, որ քո գերեզմանին միզողները հերթ կկանգնեն և ծայրն էլ չի երևա: Քո կյանքը շարունակվելու է վախի ու սարսափի մեջ, որ երանի ես տալու մեռելներին: Գալու է այն ժամանակը, որ պատանի Եռասերունդ երկրապահներն իրենց մատներով են ծվատելու ոչ միայն քո աչքերը, այլ ոճրագործ ժառանգներիդ լուսարձակ աչքերը նույնպես:

Առյուծասիրտ գյումրեցիներին էիր շնորհավորում, մոռանալով, թե 1994թ.- ին Մարտակերտի ճակատում էջմիածինցի քո ենիչերիները ինչպես էին գյումրեցիների հրամանատար՝ գնդապետ Վարդան Մալյանին խոշտանգում, մոռանում ես, որ քո հրամանով էին խոշտանգում մասիսցիների լեգենդար հրամանատարին, հոկտեմբերյանցիների առյուծ հրամանատարներին: Վեդու և Երևանի գումարտակի առյուծ տղաներին ականապատված դաշտերում ոչնչացրեցիր, հիմա էլ սու՞րբ ես ձևանում: Երևի հիշողությունդ դավաճանում է 1994 թվականի ապրիլին Թապ Կարակոնլի գյուղի գրոհի ժամանակ արթիկցիների ու գյումրեցիների սպանդը, անհամար դիակները միայն քո շնորհիվ եղան, որովհետև դու էիր, որ փարիսեցու նման թիկունքից ոչնչացնում էիր առյուծասիրտ տղաներին: Եռամսյա հավաքով բերված հազարավոր մարդկանց մարմինները քո ձեռքով գերեզման իջան:

Տիկո՛զ, դու միշտ շակալ ես եղել, անգրագետ ու ոճրագործ, խոսել պատերազմի հաղթանակներից՝ դու իրավունք անգամ չունես: Ի՞նչ ես կարծում՝ 5- րդ կամավորական բրիգադում բոլորը քեզ նման անգրագետ ու տխմա՞ր են եղել, հիշի՛ր, որ այդ բրիգադի տղաներից շատերի հուշատետրերն ու օրագրերն իմ ձեռքին են, և ես խոստանում եմ՝ շուտով կհրապարակվի ամենը, և այն ժամանակ այդ առյուծասիրտ տղաների ժառանգները, որոնք կարոտ մնացին իրենց հայրերի գուրգուրանքին, քեզ հետապնդելու են ամենուր, ու հալածվելու են քո յոթը պորտը՝ մինչև վերջնականապես ջնջվեք աշխարհի երեսից: Երևի ձերդ մեծությունը չի հիշում, թե ինչպես էին մարտադաշտում էջմիածինցի ենիչերիները բռնաբարում ոչ միայն գյումրեցի բուժքույրերին, այլև բրիգադի բոլոր կանանց: Իսկ սակրավոր Աբելի մասին երևի հատուկ հիշեցում է հարկավոր, որին խոշտանգեցին բոլորի առջև : Կապիտան Գրիգոր Առաքելյանի հանդեպ գործած ոճիրն աննախադեպ էր, որ անգամ Բաքվի բանտերում չի իրականացվել: Ազատամարտիկներին խոշտանգելով ու սպանելով՝ չբավարարվեցիր, անցար Արշալույսի բնակիչներին ու Էջմիածինցիներին նույնպես: Ի՞նչ ես կարծում, այդ ոճիրները այդպես հե՞շտ ես մարսելու: Հաագայի միջազգային դատարանում պետք է քեզ դատեն որպես պատերազմի հանցագործ և չկարծես, թե քեզ կպաշտպանի քո գերագույն գլխավոր հրամանատարը, որովհետև ինքն է քո դատավճիռը ստորագրելու: Ոջլոտ ու անլվա քավոր Վազգենի ուրվականն անգամ քեզ չի փրկելու, որովհետև նրան էլ « Գյոռից » հանելու են ու գնդակահարեն և այն երեք տոննա բետոնը, որը լցրել եք նրա գերեզմանի վրա, անգամ դա չի փրկելու իրեն:

Ջանքերդ իզուր են խելացի երևալու համար, որովհետև մոռանում ես, թե ով ես եղել դու: Ոչ Գոռ Վարդանյանը քեզ կփրկի, ոչ էլ քո անիմաստ հուշագրերը, որոնք ստորագրում ես տարբեր նախարարությունների հետ: Բոլորը լավ գիտեն, որ դու ոչինչ չարժես, ուղղակի ժամանակն է, որ գովքդ երգեն ու մեծարեն որպես մեծություն: Սակայն հավատացնում եմ, որ նրանք էլ հենց առաջինն են լինելու, որ քարկոծելու են քեզ սրբապիղծ անառակի պես: Իսկ Գերագույն գլխավոր հրամանատարդ լավ գիտի քո գինը, որովհետև դու ծախվում ես՝ ինչպես էժանագին մարմնավաճառ: Նա ոտքերն արդեն վաղուց սրբել է քո վրա, և քեզ դարձնելով կիսամարդ՝ օգտագործելու է մինչև վերջին խազը: Ի՞նչ է, քո կարծիքով Ազատիչը չգիտի՞, որ Երկրապահում քեզ պես էժանագին ծախվածներ են հավաքվել:

Մեդալներ շնորհելով ու ուխտագնացություններ նախաձեռնելով՝ « Առաքել » չես դառնա, որովհետև քո առաքելությունը տեսել ենք հազարավոր խոշտանգված ազատամարտիկների աչքերում, որոնք քո դաժանության զոհը դարձան, հազարավոր որդեկորույս մայրերի սրտերում, Արշալույսի գյուղացիների վախեցած հոգիներում, Էջմիածնի բնակիչների սարսափած պատմություններում:

Ի՞նչ է, ոհմակապետի քո առաքելությունը մոռացե՞լ ես, երբ Սարիկի պես « նարկամաններին » քսի ես տալիս քո դեմ խոսողների վրա, ի՞նչ ես կարծում, արդյո՞ք չգիտենք կողքդ գտնվող չոբանի շներին, որոնք իրենց հարազատ մայրերին անգամ վաղուց են ոտքերիդ տակ մատաղ արել, սկսած « Շմայսից » վերջացրած Լևոն Երանոսյան ու « Պուտանկա » Գագոն: Մի մոռացիր, որ նրանք էլ քեզ պես դառնալու են փալաս, որովհետև գալու է այդ օրը, իսկ պատասխան տալու և հատուցման օրը հեռու չէ:

Քո ժառանգները նզովելու են քեզ, որովհետև իրենք են տառապելու քո գործած ոճիրների համար, հալածվելու են ամենուր և ամեն ժամ: Ու այն ժամանակ հազար երանի կտաս անդրշիրիմյան մեռելներին, կփնտրես մահդ ու չես գտնի այն: Երբեմն մահն ավելի լավ է, քան դժոխային կյանքը:

Պատահական չէր քո նշանակած պատանի Երկրապահների հրամանատարը, որը մանկապիղծ է ու բռնաբարող, ինչպես Շմայսն ու Պուտանկա Գագոն: Ի՞նչ ես կարծում, հանրությունն արդյոք չի՞ իմանալու, թե ինչպես ես քո քարտուղարուհուն բռնաբարել, արդեն քանի տարի նա զոհ է դարձել քո ձեռքին:

Իսկ քո կինը՝ Նազիկ Ամիրյանը, ավելի մեծ հանցագործ է, քան դու, դրա համար ձեզանից միայն ոճրագործ ու արյունախում հրեշներ են ծնվում: Չհաշված այն երկու արյունախում հրեշներին՝ քաղաքապետ որդուդ և դատավոր դստերդ: Երևի լսած կլինես, որ « պտուղը ծառից հեռու չի ընկնում » արտահայտությունը: Հիշեցնեմ Աստվածաշնչից մի քանի տող, « Այն ծառը, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում։ Ուրեմն իրենց պտուղից կճանաչեք նրանց։ Լավ ծառը լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, և ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ Մի՞թե փշից խաղող կքաղեն կամ տատասկից՝ թուզ։ Իրենց գործերի՛ց կճանաչեք նրանց։ 17 19 Մատթեոս 7.15 »: Այնպես որ, դու՝ անպիտան պտուղներիդ հետ միասին, դառնալու եք գեհենական կրակների զոհը, կրակներով պետք է մաքրագործվի այն ամենը, ինչ թողել եք դուք: Պատանի երկրապահներին զոմբիացնելով՝ փորձում եք դառնալ նրանց համար աստվածներ, սակայն մոռանում եք, որ տիեզերական օրենքի համաձայն, ամեն ինչ վերադառնում է ետ: Թմրամոլ Սարիկիների ու հարթաուղեղ Դևրիկյանների շնորհիվ փորձում ես քո փառքն անսասան պահել, որովհետև ունակ չես տեսնել և լսել քեզ շրջապատող մարդկանց: Տիտղոսներն ու սուտ լեգենդներն այրվելու են, և դու կմնաս պատմության մեջ որպես ոճրագործ ու մարդասպան: Մի մոռացիր, որ հենց այս նամակը դառնալու է այն ապացույցների վկան, որով սերունդները կնզովեն ոչ միայն քեզ, այլև քո ժառանգներին՝ զավակներին ու թոռներին: Այն հետագիծը, որը դու թողեցիր քո հաջորդներին, հանգիստ չի տալու հավիտենից հավիտենիս:

Գեհենի  Առաքել Գյումրի 2017-10-03