Без рубрики

ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔԸ

Заметка Posted on

Մենք՝ հայերս, եզակի ժողովուրդ ենք շատ ենք սիրում խոսել «Հայի վերջին խելքից » ու ջհուդներից, սիրում ենք նաև ցիտել կամ մեջ բերել դասականների ու մտածողների արտահայտած մտքերից ու խոսքերից, չհասկանալով, որ նրանց ասածները կապ չունեն հայերի կամ հայ ժողովրդի հետ, որովհետև հայերը յուրահատուկ են իրենց ոչ միայն խառնվածքով ու տեսակով, այլև կառուցվածքով ու բնույթով։ Ցուցամոլությունը հայերի խառնվածքի անբաժան մասն է, չտեսությունը, խարդախությունը, դավաճանությունը ու շողոքորթությունը, բայց ոչ խորամանկությունը։ Այնպես չէ, որ միայն բացասական հատկություններով են օժտված հայերը, կան նաև լավ ու վեհ հատկություններով անհատներ, սակայն նրանք բացասական ամբոխի մեջ այնքան էլ նկատելի չեն, եթե նկատվում են, ապա միայն օտարների շնորհիվ։ Քարից հաց քամող հայի, ու կառուցող՝ շինարար հայերի պատմությունը նույնպես մնաց հեռավոր դարերում, ստեղծագործ հայերի մասին խոսելը ավելորդ է դառնում, դրա մասին անգամ մեր Մեծերն են գրել։ Վահրամ Սահակյանը իր երգիծական ստեղծագործություններում պատահական չէր օգտագործել շինող հայի կերպարը, իրար շինող ու շինվող հայերի մասին։ Տեսեք թե այս վերջին երեք տասնամյակում ինչպիսի գրական ու ստեղծագործական վերելք ենք ունեցել, տեսեք մտավոր ու գիտական ձեռքբերումները, տեսեք մշակութային ու բարոյական առաջխաղացումը։ Չեք գտնի, ո՛չ առաջխաղացում, ո՛չ վերելք, ո՛չ էլ ձեռքբերումներ։ Բայց մեր մեծերը փորձել են կրթել ու դաստիարակել ժողովրդին ու սերունդներին, սակայն ապարդյուն, մեր մեծերին չհաջողվեց կրթել ու դաստիարակել հայ ժողովրդին, սակայն ժողովրդին կրթելը մասամբ հաջողվեց միայն Խորհրդային տարիներին, որովհետև Խորհրդային Հայաստանում սերունդը սկսեց գիր ու գրականություն սիրել՝ գիրք կարդալ, նյութեր ընթերցել ու դաստիարակվել, անգամ ինքնակրթվել։ Բայց Խորհրդային միության փլուզումից հետո, փլուզվեց ամեն ինչ՝ կրթությունը, մանկավարժությունը, բարոյականությունը ու մարդկությունը, փլուզվեց անցյալի ձեռքբերումները, լեզուն, պատմությունը մշակույթը, անգամ հաջողությունները, հերոսներին ու սրբությունները։ Աստված, բնությունն ու տիեզերական օրենքները անվարձահատույց չեղան հայերի հանդեպ, աղետներ ու արհավիրքներ, զոհեր ու խավար։ Լատինատառ հայերի ոհմակը սկսեց պղծել մայրենի լեզուն, գիրն ու գրականությունը, պատմությունը ու մշակույթը։ Ոջլոտները եկան իշխանության՝ իրենց հետ բերելով ոչ միայն տգիտություն, այլև արթնացրին հայի մեջ քնած դարավոր ստրկամտությունը, հայը կրկին դարձավ ողորմելի, մեծամիտ, գող ու ամբարտավան ինչպես գրել էր Մովսես Խորենացին։ Հայի վերջին խելքը այդպես էլ չտեսանք, որը կգործեր ի շահ ժողովրդի ու պետության, հայի վերջին խելքն էր, որ ծախեց Արցախը, Շահումյանն ու Արծվաշենը, հայի վերջին խելքն էր, որ ծախեց երկրի ռազմավարական ոլորտներն ու ընդերքը, այդ վերջին խելքն էր, որ պետք է կառուցեր հանքեր ու պոչամբարներ, այդ վերջին խելքն էր 5 հազարից ավելի անապահով ընտանիքների զավակների կորուստը, հանուն ոչնչի։ Այո հանուն ոչնչի, որովհետև այդ հայի վերջին խելքն էր, որ հայրենիքը պետք է դարձներ ոչինչ ու այդ ոչնչի համար մատաղ աներ մի ամբողջ սերունդ։ Այդ հայի վերջին խելքն էր, որ Եռաբլուրում պետք է նիկոլին փառաբանեին՝ պղծելով նահատակյաց պանթեոնը։ Հազարավոր հաշմանդամներ, խոշտանգված պատանդներ ու գերիներ, որդեկորույս մայրեր ու հանգած ճրագներ, ահա հայի վերջին խելքը, որը անգամ անընդունակ է ընդունել ճշմարտությունը։ Ես չեմ կարող ու իրավունք չունեմ մեղադրել Փաշինյանին ստախոսության ու դավաճանության համար, նա անում է այն ինչ ցանկանում է ժողովուրդը, ժողովուրդի ծացից դուրս եկած Փաշինյանը գործում է և գործել է ժողովրդի տված իրավունքով ու մանդատով։ Մեղադրել նրան՝ մոռանալով Վազգեն Սարգսյանին, կլինի լինել մտավոր կույր։ Վազգենը անցավ այն նույն ճանապարհով ինչ անցավ Նիկոլն ու նախկիները, նույն դիակների ու խեղաթյուրված ճակատագրերի վրայով, նույն կորուստների՝ արյան ու արցունքի գնով, նա նույնպես դավաճանեց հայրենիքի զինվորին ու մարտիկին, ծախված հայրենի տարածքներ, հազարավոր փախստականներ ու թշնամուն թողած սուրբ ու նվիրական մասունքներ։ Հերոսացնելով մոլագար շիզոֆրենիկին, մենք ճանապարհ հարթեցինք մեկ ուրիշ մոլագարի համար, մեկ ուրիշ դասալիքի ու ստախոսի համար, մեկ ուրիշ վախկոտի, սրբապղծի համար, հետո մեղադրում ենք, թե պատմության անիվը անընդհատ պտտվում է նույն տեղում։ Այդպես էլ հայի վերջին խելքը չհասկացավ, որ դասալիքը երբեք չի կարող բանակ ստեղծել, եթե ստեղծի էլ, ապա դա բանակ չի լինի, այլ կառափնարան, հայի վերջին խելքը չհասկացավ, որ դասալիքը հայրենասեր չի կարող լինել, չի կարող լավ հրամանատար լինել, չի կարող բարոյական մարդ լինել, դասալիքի համար կարևորը ամորձներն են, որովայնը ու անսահմանափակ ախորժակը։

Բազմանալ, լափել ու լափել, արյուն ու արցունք, ահա վախկոտ ժողովրդի վարձավճարը, ստին ու կեղծիքին տրված ժողովուրդը արժանի չէ այս արևի տակ ապրել, իր տեղը դժոխքն է ու խավարը։ Հայ ժողովուրդը այդպես էլ չկարողացավ կառուցել արդարության կայսրություն, տեսե՞ք թե ովքեր են ձեր մտավորականները՝ գրողներն ու նկարիչները, գեներալներն ու զորավարները, հերոսներն ու կուռքերը, Տեսե՞ք, թե ովքեր են ձեր աստղերն ու լեզվի պահապանները, նայեք ձեր նախարարներին ու հոգևորականներին, ուսուցիչներին ու բժիշկներին։ Մի՞թե Մովսես Խորենացին սխալվում էր․․․ Երբ ողջ համացանցում հայերի անորակ սերյալներն են։ Պատահական չէր համացանցում հայտնված այդպես կոչված « Հին արքաներ » հայկական պատմական հեռուստասերիալը », որը դիտելիս հասկանում ես, որ հայ արքաները արևամոլ կամ համասեռամոլ են եղել, ինչպես համացանցից հայտնի Էրիկը՝ Էրիկ Մուշեղյանը։ Հասկանում ես, որ հայ ազգի կործանումը սարերի ետևում չէ, պատահական չէ Կիսաբացի Հրաչ Մուրադյանի ճանաչված ու սիրված լինելը, ժամանակին Հրաչի մայրը մայրուղու վրա խարիսխ գցած կանանց մեջ ամենասիրված ու ճանաչված հայտնիներից էր, նրա զավակին պետք է ժառանգաբար փոխանցվեր մոր ոչ միայն մասնագիտական, այլ գենետիկական որակները։ Հենց այդ է, որ Հրաչը չարացած է աշխարհի ու բարոյականության վրա, ինքը անատամ փնթիների համար պետք է առաքյալ դառնար, ինչպես Դոդի գագոն, Լֆիկ սամոն, սեյրան օհանյանը, գունազարդ բաջիները՝ Ռուզիկն, Աննան ու Նազիկը։ Այս հայի տեսակը Գագիկ Գինոսյանին ու Մերուժան Տեր Գուլանյաններին են համարում մտավորական։ Իսկ ինչպես ասում են ,«մտավորականները ժողովրդի լոկոմոտիվն է », նրանք են, որոնք քարշակի պես ժողովրդին պետք է տանեն դեպի անծայրածիր հորիզոններ ու պայծառ ապագա, մինչդեռ ինչպես տեսնում ենք այդ մտավորական կոչված գունդը կամ զանգվածը միայն դժոխքի ճանապարհով է տանում այս ամբոխին։ Առհասարակ հայերը դժոխքում անելիք չունեն, որովհետև իրենք իրենց հայրենիքը դարձրեցին դժոխք։ ինչպես կասեր Շեքսպիրը․ «Դժոխքը դատարկվել է․․․ Բոլոր հրեշներն այստեղ են․․․ »։ Նժդեհը պատահական չէ, ոմանց համար Ֆաշիստ, պատահական չէր պատմության ու գրականության հանդեպ արշավանքը։ Պատահական չէր Նիկոլի նվիրատված Շուշին եղել Ադրբեջանի դրոշի տոնակատարության առիթով։ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25–ին Նիկոլը ադրբեջանին առանց կրակոցի հանձնեց Մոնթեի ազատագրած Քարվաճառի շրջանը։ Պատահական չէր որ մինչ այդ Հայաստանում փակվեցին գիշերոթիկները ու մանկատները, ծննդատներն ու մշակույթի նախարությունը, պատահական չէ, որ այս մոլագարի կուռքապաշտությունը գնալով ավելի է սաստկանում։ Այդ ամենը հայ ժողովրդի անտարբերության վարձավճարն է։

Գեհենի Առաքել 10․02․2021

ՆԺԴԵՀՆ ՈՒ ՄԵՆՔ

Заметка Posted on

« Ժողովորդներն ապրում են իրենց՝ ստեղծագործում մարդկության համար: Ապրելու արժանի չէ միայն իրեն համար ապրողը ժողովուրդը »: Գարեգին Նժդեհ

Հիշու՞մ եք մի քանի օր առաջ գրեցի « Ապերախտ ժողովուրդ »ակնարկը, դա Գարեգին Նժդեհի խոսքերն էր, որը գրել էր 1920 թվականի սեպտեմբերի. 17-ին՝ Խուստուփում։ Դրանից հետո Նժդեհը վիրավոր սրտով հեռացավ հայրենիքից։ Մենք՝ հայերս ապերախտ ենք բառիս բուն իմաստով, չենք կարողանում հերոսին հարգել ինչպես արժանի են նրանք, փոխարենը տականքներին ու վախկոտներին, դասալիքներին ու մոլագարներին ենք հերոսացնում։ Չեմ կրկնի հավելվածում գրած մտահոգությունս։ Սակայն այն է, որ մենք չենք կարողանում Գարեգին Նժդեհի մեծությունը ճանաչել, դա փաստ է։ Վերջին տարիներին շատ քննարկեցին ու քննադատեցին Գարեգին Նժդեհին ոչ միայն ռուսները, այլև ադրբեջանցիները։ Իսկ մենք ի՞նչ եք տեսնում․․․ Հայ պատմաբաններից ու մտավորականներից ոչ մեկ չկարողացավ արժանի պատասխան գտներ հոխորտացոխ ռուսներին ու թուրքերին, անգամ Գագիկ Գինոսյան երևույթը լռեց, չնայած իրեն համարում է նժդեհագետ։ Այդպիսի ողորմելի տգետների ձեռքին ենք հանձնել մեր պատմությունը ու հերոսների հիշատակը։ Ոչ մի հայ քաղաքական գործիչ ռուսներին ու մնացած հոխորտացողներին չկարողացան բացատրել, թե Գարեգին Նժդեհը ոչ միայն զինվորական էր, այլև ռազմաքաղաքական գործիչ, փիլիսոփա, պատմագետ ու անգամ հոգեբան, վերջիվերջո մեծ հայրենասեր ու մտածող։ Գարեգին Նժդեհի մտքերը ու թողած ժառանգությունը այնքան մեծ է, որը կբավարարի ոչ միայն հայ ժողովրդին կրթելու, այլև հենց իրենց՝ ռուսներին ու թուրքերին։ Նժդեհը բարբարոս չէր, ինչպես ռուսական կայսրության շատ ռազմական գործիչներ, որոնք Խորհրդային կայսրության փլուզումից հետո սկսվեցին գնահատվել Ռուսական պետության կողմից՝ անգամ սրբացվեցին։ Նժդեհին նրանց հետ համեմատելը հանցագործություն է։ Վերջապես ինչու չենք խոսում, որ Գարեգին Նժդեհն է խոսել ապերախտությունից ու տականքներից, նա չէր կարող ատել կամ հակակրել ռուսներին։ Վերջապես փորձե՞լ ենք նրա կենսագրությունը ներկայացնել ռուսներին, որոնք չգիտես ինչու Նժդեհից խորշում են կամ ատում։ Գարեգին Նժդեհը ծնվել ու մեծացել է հենց այն նույն Նախիջևանում, որը հայաթափվեց հենց այդ ռուսների անտարբերության շնորհիվ, սակայն նա երբեք չչարացավ ռուսների հանդեպ, չչարացավ անգամ թուրքերի հանդեպ։ Նժդեհը սովորեց ու կրթվեց Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, այնուհետև Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ Սանկտ Պետերբուրգում երկու տարի ուսանեց տեղի համալսարանի իրավաբանական բաժնում։ Ի՞նչ եք կարծում, այդ տարիներին քանի՞ ադրբեջանցի քաղաքական գործիչ է ունեցել ռուսական կրթություն, անգամ ռուս բարձրաստիճան չինովնիկները չեն անցել նման ուսունմական հաստատություններով։ Չմոռանանք, որ Հոկտեմբերյան հեղափոխության անվանի հեղափոխականներից շատերը՝ Լենինից ու Ստալինից սկսած, վերջացրած Դերժինսկի ու Բերիա ու շատերը, որոնց ձեռքերը մինչև արմունկները թաթախված էին ոչ միայն ռուսների, այլև շատ ժողովուրդների արյան մեջ։ Մինչդեռ նրանք չեն համարվում ռուսների համար թշնամի, ինչպես ասում են Գարեգին Նժդեհի մասին։ Վերջիվերջո ռուսները պետք է ընդունեն, որ Հայրենական պատերազմի տարիներին անգամ ռուսական շատ անվանի քաղաքական ու ռազմական գործիչներ համագործակցել են գերմանացիների հետ, սակայն Նժդեհի պես նրանք չեն դարձել թիրախ։ Գարեգին Նժդեհը Ֆաշիստական գերմանիայի հետ համագործակցել է միայն իր հայրենակիցներին ու հայրենիքին օգնելու համար, չմոռանանք նաև, որ Նժդեհը նաև օգնել է Խորհրդային գաղտնի գործակալներին ու ծառայություններին, որի մասին չգիտես ինչու չեն ցանկանում հիշել։ Չմոռանանք նաև Հայրենական մեծ պատերազմում մասնակցած «Սասունցի Դավիթ» խորհրդային տանկային շարասյան մասին։ Գարեգին Նժդեհի անմիջական օգնությամբ ու սփյուռքահայերի դրամական միջոցներով 1944 թվականին ստեղծվեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը։ Հավաքված գումարով պատվիրվեց 21 տանկ (Տ-34), որոնք մասնակցեցին Ֆաշիստական գերմանիայի ջախջախմանը։ Երևի ռուսներին պետք է հիշեցնել, որ միայն Գարեգին Նժդեհի օգնությունը խորհրդային զորքերին ավելին էր, քան ամբողջ ադրբեջանցիներինը, որոնք մասնակցել են Հայրենական պատերազմին։ Ռուսները շատ են սիրում Հայրենական պատերազմի թեման շոշափել, այդ դեպքում ինչու՞ չեն հիշում, թե մի փոքրիկ Արցախը քանի՞ գեներալ ու Սովետական միության հերոս տվեց, ու դրանք ադրբեջանցիներ չէին ազգությամբ, այլ հայեր։Ադրբեջանը Հայրենական պատերազմին մասնակցեց հայերի, լեզգիների, թալիշների ու մնացած փոքր ազգերի մասնակցությամբ, բայց ոչ ադրբեջանցիների։ Ադրբեջանցիները տարբեր առիթներով ու պատճառներով խուսափում էին պատերազմ մեկնել։ Պետք չէ մոռանալ, որ ադրբեջանցիները թուրքերին համարել են իրենց ավագ եղբայրը, քանի որ ինչպես իրենք են ասում մեկ ազգ երկու ժողովուրդ։ Հայրենական պատերազմի ժամանակ ադրբեջանցիները փափագում էին, որ Ստալինգրադում Խորհրդային բանակը պարտություն կկրի և իրենց թուրք եղբայրները հնարավորություն կունենան բացել երկրորդ ռազմաճակատ անդրկովկասում, ավելի ճիշտ կգան իրենց ազատագրելու ռուսական տիրապետությունից։ Կարծում եմ ռուսները պետք է սերտեն Գարեգին Նժդեհի փիլիսոփայությունը, գոնե սխալներ թույլ չտալու իրենց քաղաքական ու ռազմական որոշումներում։ Հետաքրքիր է, այդ ռուս հոխորտացող տգետները արդյոք տեղյա՞կ են, թե Գարեգին Նժդեհը ինչպիսի պարգևներ ու մեդալներ ունի։ Փորձեմ թվարկել 1912 թվականին Բուլղարիայի Թագավորության կողմից « Արիության շքանշան » Արիության համար։ Նժդեհը օգնել էր ռուսական բանակին բալկանյան պատերազմում։ «Սուրբ Վլադիմիր » շքանշան 3 կարգի, «Սուրբ Աննա » շքանշան։ Այս ամենը Բուլղարական կառավարության կողմից Բալկանյան պատերազմում։ Հաջորդ երկու շքանշանները հանձնվել են Ռուսական կայսրության կողմից « Սուրբ Գևորգի խաչ» — 3 աստիճանի և « Սուրբ Գևորգի խաչ» -2 աստիճանի։ Հիմա Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցն է շրջանառվում, ինչպես նշում է հետևյալ աղբյուրը ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել Նժդեհի Արձանը, ռուսներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջ։ Հիմա չեմ զարմանա, որ ադրբեջանցիները Արցախի դրոշի ու զինանշանի մասին պահանջ ներկայացնեն, հետո հայերի իրավունքների ու մշակույթի, հետո հերոսների ու լեզվի։ Չի բացառվում, որ վաղն էլ անձնագրային ռեժիմ ու պարետային ժամ հայտարարվի, քանի որ ինչպես Ալիևն ու Պուտինը շեշտեցին Արցախը Ադրբեջանի մաս է կազմում, այդ դեպքում ինչ իմաստ ուներ այդքան տարի պայքարելը։ Ադրբեջանցիները ամեն ինչ անելու են, որպեսզի հայերին վտարեն Արցախից, ինչպես եղավ տարիներ առաջ Նախիջևանում՝ Նժդեհի հայրենիքում։ Իսկ մենք թամաշա անող ապերախտի պես լռեցինք ու համաձայնվեցինք։ Իսկ մենք էշի ականջում քնած ինչպես միշտ, ոչ մի հարց կամ բողոք, անգամ դժգոհություն միջազգային ատյաններում, թե ինչպե՞ս ստացվեց, որ հայաշատ Նախիջևանը հայաթափվեց, ինչպե՞ս ստացվեց, որ այդ նույն ռուսները, որոնք իբր մտահոգված էին սիրիացի ահաբեկիչ վարձկանների ներկայությունը այս Արցախյան պատերազմին, հանկարծ թուրքերի կողմն են բռնում։ Ինչպե՞ս ստացվեց, որ մոլագար Նիկոլը գնաց համաձայնության հենց իր ասած Ադրբեջանաթուրքաահաբեկիչների հետ։ Իսկ ինչու՞ մոռացանք համացանցում ադրբեջանցիների ներբեռնած տեսանյութերը, որտեղ գնդակահարվում էին ծերունին հՀայաստանի դրոշը գլխին, կամ հայ ռազմագերիների գլխատումը ու խոշտանգումները։ Նորից մորթվողները ու լռողները մենք էինք, իսկ մորթողն ու հոխորթացողը իրենք։ Մի խոսքով մեղավորներին պետք չէ հեռվում փնտրել, մեղավորը մենք ինքներս ենք, որ հանդուրժում ենք մեր մոլագարին, որ մեր ռազմվարական դաշնակցին չենք կարողանում իր տեղը ցույց տալ, որ մեր թշնամուն չենք կարողանում պատասխան տալ։ Կարծում եմ այսքանը բավական է հասկանալու համար։ Գարեգին Նժդեհի խոսքը ռուսներին ու մնացած քազաքակիրթ ժողովուրդներին, որոնք գիենեն գնահատել իմաստությունը։

«Մարդկային ազգը տառապել է և կտառապի իր տականքների երեսից:Իրենց տականքները` ահա՛ ազգերի իրական թշնամին: Իրենց տականքները` ահա՛ ազգերի գոյությունը հաճախ և հաճախ դժոխքի վերածող ամենազորեղ ազդակը: Ազգորեն ու մարդկորեն ընկածներն են կարելի դարձրել ապերասան բռնակալությունը Ներոնների, Ցեզար Բորջիաների, Համիդների և նմանների »: Գարեգին Նժդեհ

Գեհենի Առաքել 11․02․2021

ՋԱԼԱԼԸ ՀԵՐՈՍ Է, ԹԵ՞․․․

Заметка Posted on

« Միևնույն մարդու մեջ չեն ապրում միաժամանակ ստրկամիտն ու ազատատենչը: Նա կամ մեկն է կամ մյուսը »։ Գարեգին Նժդեհ

Չգիտեմ թե ինչ սխրագործության համար են Ջալալ Հարութունյանին հերոս համարում, ինչքանով գիտեմ նա գնդապետ էր մինչև նախարար նշանակվելը, գեներալի պաշտոն ստացավ միայն Արայիկ Հարութունյանի օրոք, նա այս պատերազմի ժամանակ ոչինչ չի արել, ընդամենը պայթել է մեքենայով, երևի դա հերոսությու՞ն էր, անգամ չհասցրեց մարտերին մասնակցել և հերոսանալ։ Առհասարակ գոյություն ունի մի մասնագիտություն դա «Հայրենիքի պաշտպանի » մասնագիտությունն է։ Ջալալ Հարութունյանը միայն կատարել է իր աշխատանքը, դրա դիմաց վճարվել է, բավականին բարձր, չհաշված գեներալական կոչումը, ծառայողական մեքենան ու իշխանական խրախճանքների հաճույքները։ Նրան համարել հերոս ու մեծարել կարծում եմ սխալ է, դրան գումարած դավաճան Արայիկ Հարութունյանի կողմից ստացած Արցախի հերոսի տիտղոսն ու գեներալի կոչումը, ներառյալ Մոլագար Նիկոլի կողմից նշանակած նոր յուղոտ պաշտոնը։ Չեմ հասկանում Ջալալը դրա՛ էր երազու՞մ, մեր բանակի զինվորներին կոտորեց, որ պաշտոն ու ճանաչում ստանա՞։ Միայն չասեք, թե Ջալալը անմեղ է, նա երեսուն տարի այդ բանակում լափոխների հետ հավասար ծառայել է, նրանց հետ խրախճանքների մասնակցել, նրանց հանցանքներին մեղսակից, եթե ոչ մասնակից դարձել, ինչքանով գիտեմ սպաները երդում են տալիս, որպեսզի անշահախնդիր ծառայի հայրենիքին, եթե Ջալալը արժանապատիվ սպա լիներ, կամ իմանար իսկական սպայի պատվի ու նվիրվածության մասին, պետք է խոստովաներ, որ այս պատերազմում դավաճանություն է եղել, նշեր ոչ միայն անունները այլ մանրամասները։ Բայց ինչպես տեսնում ենք նա փալասի պես լռում է, նա իրեն դրել է փալասի տեղ, որ նիկոլի ու աննա Հակոբյանի պես ոճրագործները իրենց ոտքերը սրբեն վրան։ Առհասարակ մեր ժողովուրդը միայն փալասներին է հարգում, ոչ թե իսկական հերոսներին։ Այն կառավարության անդամները, այն ԱԺ պատգամավորները, զինվորականներն ու մտավորականները որոնք իրենց հանցագործ լռությամբ սատարում են մոլագար նիկոլին իրենք նույնպես դավաճան են ու արժանի են ոչ միայն հանրային պարսավանքի, այլև հաշվեհարդարի։ Ջալալը Հարութունյանը իր նախարար եղած ժամանակ բավականին ժամանակ ուներ առաջնագծում պաշտպանիչ ինժիներական կառույցներ կառուցելուց բացի, ճակատային երեք գծերը ականապատել ու դարձներ թշնամու համար անանցանելի դժոխք, բայց նա ոչինչ չարեց, էշ նահատակի կարգավիճակով էլ ցանկանում ենք հերոսացնել ամեն մի հանցագործի։ Հուսանք այս գրառումից հետո գոնե Ջալալի սպայական պատիվը չի վիրավորվի, քանի որ իրենից է կախված թե ինքը կմնա նիկոլի ոտքերի տակ մորթվող հավ, թե կմնա սպա։ « Բավական չէ իր Ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել »: Գարեգին Նժդեհ

Գեհենի Առաքել 09․02․2021

ԱՊԵՐԱԽՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Заметка Posted on




«Մարդկային ազգը տառապել է և կտառապի իր տականքների երեսից »: Գարեգին Նժդեհ

Բազմիցս անգամներ գրել եմ և գրվել են տարբեր մարդկանց կողմից հայերի Ապերախտության մասին։ Որպես հոգեբան ինքս չեմ կարողանում հասկանալ, թե դա հայերի մոտ գենետիկական է, թե ձեռքբերովի, բայց այն, որ դա արդեն կարծրացած ու հայի կյանքի անբաժան մասն է կազմում դա ապացուցելու կարիք չկա։ Հաճախակի եմ հիշում Գարեգին Նժդեհի ասած բառերը․ «Ապերախտ ժողովուրդ ։ Ապերախտ գտնվեցինք բոլոր դարաշրջաններում Տիգրանի ժամանակներից սկսած առ այսօր։ Ապերախտ գտնվեցինք մեր Մեծերի, մեր մշակույթի, մեր լեռների, մեր հող ու ջրի, անգամ մայրենի լեզվի ու հերոսների հանդեպ։ Հայ ժողովուրդը իր հերոսներին չի սիրում, ոչ էլ մեծերին, որոնք կարող էին ուղեցույց դառնալ դեպի լուսավոր հորիզոններ նվաճելու համար, ինչպես կասեր Հովհաննես Թումանյանը․ « Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար»: Պատմությունը պղծեցինք սուտ ու կեղծ պատմություններով, այլև կեղծ առաքյալներով ու հերոսներով։ Գարեգին Նժդեհի ասած խոսքը արդիական եղավ բոլոր ժամանակներում․ « Տե՛ս, թե ինչպիսի՜ մոլեռանդությամբ նրանք ազգային գործիչների մեծագործությունները սառույցի, իսկ սխալները մարմարիոնի վրա են քանդակում, աշխարհի՝ ազգիդ ցավերը թողնելով ուրիշներին »:

Ապերախտ ենք ոչ միայն թվարկածս երևույթների հանդեպ, այլև բարեկամների ու դաշնակիցների հանդեպ, ապերախտ ենք ռուսների, պարսիկների, ֆրանսիացիների, անգլիացիների ու մնացած ազգերի հանդեպ, սակայն ոչ թուրքերի։ Արդեն հասկանում ես, որ հայերի նախահայրերը բոշաներն են, ոչ թե իմաստուն ուրարտացիները։ Նայեք իրականությանը ու այն պատկերը, որոնք ամեն օր ձեր աչքի առջև է, ամեն օր հեռուստաէկրաններին լևոն շիրինյանն է, արմեն կամ արամ սարգսյանները,շանթը կամ սյուզի շանելը, չհաշված իհարկե փաշինյանի ոհմակի ու կուսակցական աղբամանի փնթիներին։ Չկա որևէ մի ազնիվ հայրենասեր, որին կարելի է համարել հայ, չհաշված Պավել Մանուկյանին, Վահան Բադասյանին ու մի քանի ազնվատեսակ մարդկանց։ Երկիրը դարձել է մի մեծ կիսաբաց լուսամուտներ, ամեն մի փնթի կամ լրագրող է դարձել կամ բլոգեր, ամեն մի անլվա մեյքապ արտիստ է ու մոդել, չհաշված անգրագետ պատմաբաններին, քաղաքական ու հասարակական երևույթներին, որոնք ինչ-որ բաներից են խոսում, որոնց մասին անգամ պատկերացում չունեն։ Ազգը դարձել է հոտ, բառիս բուն իմաստով, երբ բանականությունը ու բարոյականությունը բերաններին անիմաստ ու աննպատակ որոճում է։ « Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, մեռնում հայրենասիրության պակասի պատճառով… »: Գարեգին Նժդեհի այս խոսքերը շատ բան է ասում մեր ժողովրդի մասին, բայց իմաստուն ժողովուրդը չէր առհամարի այս ոսկե բառերը, որը կարող էր ամուր ու հզոր պետության անկյունաքարը դառնալ։

Այս վերջին պատերազմը ցույց տվեց շատերիս, որ հայոց պատմության դասերը երբեք չի սերտվել ինչպես հարկն է, ցույց տվեց մեր ամուլությունը ու սթափ մտածելու ունակությունը, ցույց տվեց հայի վախկոտությունը ու ապերախտությունը։ Որ հայը ընդունակ է մի ամբողջ սերունդ մատաղ անել փնթիների ոտքի տակ ու խղճի խայթ չզգալ, որ հայ ժողովուրդը կարող է իր հերոսին խոշտանգել ու դրանից հաճույք ստանալ։ Երկիրը ու հայրենիքը մի օծանելիքի ու սեռական հաճույքները բավարարող գործիքի արժեք էլ չունի։ Աննա Հակոբյանի սեռական կիրքը ու անբավարվածությունը արտահայտվում է ժողովրդի ընտրյալների ԱԺ պատգամավորների ոչ միայն ճեպազրույցներում, այլև դեմքներին։ Հասկանում ենք արդյո՞ք, թե ինչքան ներքև ենք գլորվել, երբ սեռաքաղց գերագույն տիկինը երկրի գլխավոր հրամանատարին նշանակել է սեքս շոփից գնված մանուշակագույն Սեքս-տատանակին։ Այս տատանակի ձեռքով 5 հազարից ավելի երիտասարդ գերեզման իջավ՝ նահատակվեց, 10 հազարից ավելի մարդ հաշմանդամ դարձավ ու այդքանից հետո ցանկանում ենք, որ քաղաքակիրթ մարդկությունը մեզ թամաշա անող ազգին հարգի կամ վերաբերվի որպես ազգի։ Ազգերը չեն կարող հարգեն մի ժողովրդի, որը իր սեփական հողի ու ջրի գինը չգիտի, չգիտի այդ հողի համար նահատակների արժեքը։ Պատահական չէր, որ Իրանի դեսպանը ադրբեջանցիներին շնորհավորել էր իրենց տարածքները ազատագրելու համար։ Որովհետև Իրանը ականատես դարձավ հայի բարբարոսությանը, Արաքսյան հովիտը երեսուն տարի մնաց անմշակ ու անպետք, մինչդեռ դա ադրբեջանի ամենաբերրի հողերն էին, որտեղ անգամ արքայախնձորն էր արքայական։ Մենք չգիտենք արժեքավորել մեր ձեռքբերումները, մեր ունեցածը, մեր նախնիների թողած ժառանգությունը։ Հայոց ցեղասպանությունը անգամ մեզ չսովորեցրեց ապրել ու հզորանալ։ 1915 թվականին, երբ Արևմտյան Հայաստանում հայերին էին կոտորում, Արևելյան Հայաստանը թամաշավորի պես հետևում էր, խրախճանքները չհաշված, նույնը եղավ Արցախյան պատերազմի տարիներին՝ սահմաններում ու Արցախում կենաց մահու կռիվ էին մղում հայորդիները, իսկ Երևանի զվարճանքի ակումբներում ու շոգեբաղնիքներում խրախճանք ու մերկապարուհիներ։ Նույնը այս պատերազմում էր, նույն խնջույքները, նույն մերկապարուհիներն էին տժժում իսկ պատերազմի դաշտում անապահով ընտանիքների զավակների ինքնազոհաբերությունն էր ցուցադրվում։ Հազարավոր հաշմանդամներ, որդեկորույս մայրեր ու թալանչի իշխանավորներ։ Սփյուռքահայ համայքների օգնությունը հերթական անգամ չհասավ հասցեատերերին, նորից անկուշտները կերան զինվորի սաղավարտներն ու զրահաբաճկոնները։ 1988-ին նույն ախորժակով կերան Սպիտակի երկրաշարժի համար ուղարկված համաշխարային օգնությունները, անգամ անկուշտները հաշմանդամներին արտերկիր ուղարկելու փոխարեն իրենց հաստագլուխ թուլեքին ուղարկեցին արտասահման։ Հիմա էլ արդարացնում ենք ոչ միայն ոճրագործությունների մեղավորներին, այլ սրբացնում ենք նրանց ու նրանց ժառանգներին։ Բազմաթիվ փաստագրությունների ու պատմական նյութեր եմ ուսումնասիրել, որոնք հարկավոր էր ուսանել ու ճիշտ որոշումներ կայացնել, սակայն դա մեզ համար չէր արձանագրված։ Խոսում ենք Կիլիկիայից ու Արևմտյան Հայաստանից, խոսում ենք պահանջատիրությունից ու արդարությունից, մինչդեռ մեզանից են պահանջում ոչ միայն տարածքներ, այլև փոխհատուցում։ Ժամանակին մի փաստագրությոան հանդիպեցի, որը Սեպուհ զորավարի համարզի կողմից էր արձանագրվել, հայերը միշտ նոր ոգևորությամբ ու խանդավառությամբ են իրենց պարտությունը ընդունել։ Ինչպես կասեր Ջորջ Օուրելը․« Պատերազմն ավարտելու ամենաարագ միջոցը պարտությունն է »: Միշտ պարտվեցինք չփորձելով անգամ մեր պարտությունների պատճառներն ու մեղավորներին գտնել։

Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահները մեկը մյուսից ավելի անկուշտ էին ու հրեշավոր, ինչ նախագահ եկավ խարիսխ գցեց ու մնաց, ժողովրդի համաձայնությամբ իրենց կառավարման ժամանակը երկարաձգեցին ինչքան հարկավոր էր։ Այդքանից հետո բողոքում ենք, որ 30 տարի թալանել են ու կեղեքել ժողովրդին։ Պատկերացնու՞մ եք 30 տարի ժողովուրդը թույլ է տվել, որպեսզի իրեն նվաստացնեն, ոտնահարեն, բռնաբարեն ու կեղեքեն, տեղն եկած տեղն էլ թույլատրել ենք, որ մեզ խոշտանգեն ու սպանեն։ Ինչպես կասեր Վահրամ Սահակյանը մենք վարձու ինքնասպաններ ենք։ Փնտրել մեղավորների ու չտեսնել, որ դրանք մեր կողքին են, մեր մեջ ու գործում են մեր թույլտվությամբ՝ ամեն անգամ մեր զավակներին մատաղ ենք անուն հանուն ոչնչի։ Ալբերտ Քամյուն հետաքրքիր խոսքեր ունի այդ առիթով․ « Ամբոխը չի հասկանում… որ Ժանտախտի բացիլը երբեք չի մեռնում կամ անհայտանում, որ այն կարող է քնած մնալ տասնյակ տարիներ կահույքի և սպիտակեղենի մեջ, որ այն համբերատար սպասում է ննջարանում, նկուղներում, ճամպրուկներում, թաշկինակներում և գզրոցներում, և որ գուցե գա մի օր, երբ մարդկանց դժբախտության և դաստիարակության համար ժանտախտն արթնացնի իր առնետներին և ուղարկի սատկելու որևէ երջանիկ քաղաքում »:

Այդ Ժանտախտը ապականեց մեր օջախը, ապականեց մեր հայրենիքը, բանակը, մեր հոգին ու սրբությունները։ Ուրախանում էինք վարչապետ Փաշինյանի գնած կործանիչով, որը այդպես էլ չկարողացավ օդ բարձրանալ պատերազմի ժամանակ, մի փոքր երկիր, որի ծայրից ծայր անցնելու համար ընդամենը մի քանի ժամ է հարկավոր, բայց դե մենք գնում ենք գերձայնային արագընթաց կործանիչ, որի միայն վազքուղու արագությունը բավական է հասնել հարևան երկրի տարածք։ Ի՞նչ է, հերթական անգրագիտությունն է, թե՞ անմեղսունակ մեծամտությունը։ Դա նրանից է, որ Փնթիներին, մոլագարներին, շիզոֆրենիկներին ենք դնում մեզ առաջնորդ, հետո էլ լացում ենք մեր բախտը։ Պատճառաբանում ենք, որ Աստված մեզ վատ հարևաններ է տվել, թե մեզ վատ բախտ ու ճակատագիր է տվել, թե մեզ քար ու ժայռ է տվել։ Աստված տվեց հային անառիկ ու անանցանելի լեռներ ու կիրճեր, տվեց ծովից-ծով երկիր, տվեց խելամիտ ու հզոր առաջնորդներ ու արքաներ։ Բայց մենք ինչ արեցինք, դավաճանեցինք ու թույնեցինք առաջնորդներին, ծախեցինք ծովերն ու հողերը, լեռներն ու ընդերքը, Թշնամուն հանձնեցինք մեր քաղաքներն ու ամրոցները։ Ասացեք խնդրեմ, սա չէ արդյո՞ք հայի ապերախտության գինը։

Գեհենի Առաքել 07․02․2021

ԼԻՆՉԻ ԴԱՏԱՍՏԱՆ, ԹԵ՞ ԴԱՏԱՎՃԻՌ

Заметка Posted on

« Ազգը բարոյալքելու երկու ուղի կա, պատժել անմեղներին և չպատժել մեղավորներին »: Ֆրիդրիխ Էնգելս

Այն ինչ կատարվում է հիմա` տեսնում ենք բոլորս. Նիկոլ Փաշինյանի դավաճանությունների շարքը, թամաշա անող ԱԺ պատգամավորների ու փնթի զոմբիների հոտը։ 90-ականներին Հայաստանը նույն վիճակում էր: Շատերը կարծում եմ կհիշեն այն ցուրտ ու մութ տարիները, որի խավարի մեջ քողարկում էին դավաճանությունները ու դավաճաններին։ Հոկտեմբերի 27-ը պետք է, որ լույս սփռեր այդ ամենի վրա, սակայն ոչինչ չեղավ, ընդհակառակը կոծկվեցին ու քողարկվեցին իշխանությունների ու իշխանավորների հանցանքները։ Հիմա շատերս ներկա ենք լինում մի երևույթի, որը առկա էր 90-ականներին։ Ինչպես տեսնում ենք` բոլորը, անկախ սեռից ու տարիքից երազում է տեսնել Նիկոլ Փաշինյանի մահը, նույնիսկ փափագում ու երազում են նրա դաժան մահը ուղիղ եթերով կամ հրապարակային, ողջ ազգերի ու ժողովուրդների աչքի առաջ։ Այդպես երազում էին հայերը 90-ականներին, երազում էին տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի ու Վանոյի դաժան դատավճիռը, չնայած բոլորից շատ ցանկանում էին տեսնել Վազգեն Սարգսյանի մահը: Նրան իր կենդանության տարիներին անվանում էին ոջլոտ դավաճան։ Իսկապես, փրջոտ ոջլոտը դարձել էր համազգային ոչ միայն հակակրանքի ու զզվանքի մարմնավորում, այլև դավաճանության խորհրդանիշ, ինչպես հիմա Նիկոլ Փաշինյանը։ Տեղին է հիշել ոջլոտի շիզոֆրենիայի ու մոլագարության մասին, նրա բանակ չծառայելու մասին, նրա ստերի ու կեղծիքների, նրա արդարացումների ու դաժան, արյունարբու հակումների մասին, այն ամենը ինչ առկա է այս՝ շիզոֆրենիկ մոլագարի մոտ։ Հայ ժողովուրդը 90-ականներին ոչ միայն երազում էր իշխանական եռյակի հաշվեհարդարը, այլև ԱԺ դահլիճում բազմած թալանչի պատգամավորների` անկախ սեռից ու կուսակցական պատկանելությունից։ Ինչպես ասում են, այդ ժամանակ նույնիս պատգամավոր Լյուդմիլա Հարությունյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Երբ պատերազմը ավարտվի ու տղաները սարերից կիջնեն, ու այն ժամանակ այդ պատգամավորներից ու իշխանավորներից են պահանջելու երկրի թալանի պատասխանը»: Չնայած դա շարժառիթ չէր, որպեսզի ՀՀՇ-ն, հանձինս Վազգեն Սարգսյանի, մինչև պատերազմի ավարտը ոչնչացնի գաղափարական մարտիկներին, հայրենասեր ու մարտական փորձ ունեցող հրամանատարներին։ Այդ հայրենասեր տղաների ոչնչացման ծրագիրը վաղուց էր նախագծվել 1988 թվականին Սովետական ՊԱԿ-ի կաբինետներում։ Արցախյան շարժումը վիժեցնելու համար պետք է ֆիզիկապես ոչնչացվեին առաջամարտիկները և այդ պատճառով էլ Վազգեն Սարգսյանին ընտրեցին որպես գործակալ։ Այդպիսով ՀՀ իշխանությունները ազատվեցին իրենց համար վտանգ հանդիսացող հայորդիներից։

ՀՀՇ իշխանությունները դարձել էին հայ ժողովրդի թշնամին, բառիս բուն իմաստով նրանց բոլորի ձեռքերը թաթախված էին արյան մեջ` տաքսու վարորդից սկսած, վերջացրած կոշկակարներով ու տնային տնտեսուհիներով, անգամ սփյուռքում ապաստանած մեր հազարավոր հայրենակիցներ, որոնք փախել էին Հայաստանի իշխանությունների հալածանքից ու ահաբեկությունից։ Բոլորը երազում էին տեսնել նրանց հաշվեհարդարը: Ճիշտ է հաշվեհարդարը եղավ, ուշ, սակայն տեղին՝ հոկտեմբերի 27-ին։ Հոկտեմբերի 27-ին մի խումբ մարդիկ իրականացրեցին ժողովրդի երազանքը` ԱԺ նիստի ժամանակ հեռուստատեսային կինոխցիկների առջև՝ ուղիղ եթերի ընթացքում ջարդեցին գլխավոր ազգադավի գլուխը։ Ցավոք սրտի ժողովուրդը չհասկացավ Հոկտեմբերի 27-ի խորհուրդը, չհասկացավ վրեժինպատակը, ցասումը, անպատժելիության ավարտը, չարի վերջը, վերջիվերջո` բարոյականության հաղթանակը, չհասկացավ այդ տղաների անձնազոհությունը, համարձակությունը ու նվիրվածությունը։ Նախ այն, որ Կարեն Սերոփիչ Դեմերճյանի ու մնացած պատգամավորների սպանությունը պատահական էր ստացվել, քանի որ Նաիրի Հունանյանի խմբի նպատակը միայն փրջոտ ոջլոտն էր, ինչպես նշել էր Հունանյանը։ Մնացած զոհերը եղել են պահի թելադրանքով, սակայն այնպես չէր, որ նրանք սուրբ էին կամ անմեղ` նրանք եղել են ՀՀՇ ոհմակի թալանչիներից։ Իսկ Կարեն Սերոբիչի հանցանքների մասին կարդացեք Սպիտակի երկրաշարժի զոհերին վերաբերող նյութերում։ Իսկ ինչու՞ Նաիրի Հունանյանը որոշեց հենց Ազգային Ժողովի դահլիճում կատարել ժողովրդի կողմից վաղուց կայացրած դատավճիռը. Որովհետև այդպիսով թալանչի պատգամավորներին ի ցույց կդներ դավաճանի մահը, երկրորդ, որ ուղիղ եթերով հեռարձակվում էր նիստը ու հանդիսատեսին ու աշխարհին հետաքրքիր կլիներ այդ երևույթը, ինչպես ասում են «մեկ կրակոցով երկու նապաստակ»: Շատերը տեղյակ չեն, որ մինչ հոկտեմբերի 27-ը հենց այդ փոջոտ ոջլոտի վրա եղել է ևս երեք մահափորձ, որը պատահականությամբ անհաջողությամբ է պսակվել։ Կարծում եմ դաշնակցականները դրա մասին լավ տեղյակ են, քանի որ իրենք էին նախաձեռնել դրանցից մեկը, սակայն ինչպես ասում են` դաշնակները միշտ չոր են դուրս գալիս ջրից: Այստեղ պետք է հիշեցնել, որ Նաիրի Հունանյանին հենց դաշնակներն էին տվել ինքնաձիգները, նաև խոստանալով, որ իրենք Վազգենին գնդակահարելուց հետո նախաձեռնությունը կվերցնեն իրենց ձեռքը, սակայն ինչպես գիտեք` դաշնակցականները դա չարեցին։ Հոկտեմբերի 27-ի տեսագրություններում երևում է Նաիրի Հունանյանի անելանելի վիճակը, երբ դաշնակցականները իրեն դավաճանեցին։ Հունանյանը, պահից ելնելով, ստիպված պահանջում Ռոբերտ Քոչարյանի հետ առանձնազրույց, առանձնազրույցը լինում է, որի ընթացքում Հունանյանը համաձայնում է զենքը ցած դնել, նա պահանջում է, որպեսզի լինի Հոկտեմբերի 27-ի բաց ու թափանցիկ դատավարություն, պահանջում է, որ իրեն հեռուստատեսային ուղիղ եթեր տրամադրվի, ու իր խմբի անդամների նկատմամբ խոշտանգումներ չլինեն։ Ռոբերտ Քոչարյանը համաձայնվում է Հունանյանի բոլոր պահանջներին, բացի ուղիղ եթեր տրամադրելուց: Հունանյանի խումբը, հավատալով Քոչարյանի խոսքին, զենքը վայր են դնում։ Չնայած ասեմ, որ Նաիրի Հունանյանը իր ծրագիրը կարող էր իրականացնել անաղմուկ ու անվտանգ պայմաններում, դիմակով, առանց վկաների ներկայությամբ` Արարատի իրենց տանը, իր անկողնու մեջ, բայց այդպես ոջլոտին գնդակահարելը չէր լինի հաշվերարդար, ինչպես երազում էր ժողովուրդը: Դրա համար պետք էր հենց ժողովրդի աչքի առջև իրականացնել այդ հաշվեհարդարը։ Շատերը տեղյակ չէին, թե Վազգեն Սարգսյանը ինչպիսի ոճիրների ու դավաճանությունների հեղինակ է: Բավական է միայն Սովետաշենի գնդի հարյուրավոր նորակոչիկ զինվորների սպանդը 1992-ին Լաչինի միջանցքում, որոնք անգամ երդմնակալությունը չէին անցել, զենքից ու զինամթերքից անգամ պատկերացում չունեին: Նույնը եղավ Կիրովականի գնդի նորակոչիկների հետ, Արծվաշենում նորից զոհեր ու անհայտ կորածներ, Արաբոյի ջոկատի տղաների սպանդը Մարտակերտի շրջանում, Շահումյանի ու Արծվաշենի դավաճանությունը, մի շարք հրամանատարների դավադիր սպանությունը, ներառյալ երկրի թալանը, մտերիմներին պաշտոներ ու գեներալական կոչումներ շռայլելը։ Վազգենի ոճիրների ցանկը կարող եք տեսնել «Ազգադավը » գրքում, դրանք անթիվ են։ Ինչպես տեսանք Նաիրի Հունանյանը Հոկտեմբերի 27-ին առանց դիմակի էր, բաց դեմքով, համոզված ու հաստատուն: Վստահ էր, որ ժողովրդի երազանքը իրեն պարտավորեցրել էր գնալ այդ քայլին։ Նա համոզված էր, որ ժողովուրդը կգնահատի իր արածը, կգնահատի ազգադավի ու դավաճանի մահը, սակայն ինչպես տեսանք` եղավ հակառակը։ Իշիանությունները ժողովրդին հերթական անգամ մատուցեցին կեղծիքը։ ՆաիրիՀունանյանին խոստացած բաց ու թափանցիկ դատավարությունը այդպես էլ չտեսանք` Քոչարյանը խաբեց նրան, օգտագործելով իրեն համար ձեռնտու պայմանները։ Նաիրին ակնկալում էր, որ դատարանում հնարավորություն կունենա արտասանել Սողոմոն Թեհլերյանի այն խոսքերը․ «Այո ես մարդ եմ սպանել, սակայն մարդասպան չեմ․․․»: Նաիրին չգիտեր, որ Հայաստանի դատարանը Բեռլինի դատարան չէ, չգիտեր որ հայերն էլ գերմանացի չեն։ Ռոբերտ Քոչարյանը Նաիրի Հունանյանի հետ առանձնազրույցում խոստացել էր, որ խոշտանգումներ չեն լինելու նրանց հանդեպ. այդ խոստումն էլ չպահպանեց։ Նորանշանակ վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի, իր եղբոր՝ Արմեն Սարգսյանի, Մանվելի ու Սարոյանի այցելությունները ԱԱԾ կառափնարան չէին ավարտվում միայն խոշտանգումներով, անգամ Հունանյանների ընտանիքի անդամներին գնդակահարեցին ու ոչնչացրեցին։ Չեմ թվարկի այդ ամենի մասին. ինձ մոտ են «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի նամակները, որոնք ինքն էր բանտից էլեկտրոնային փոստով ուղարկել ինձ։ Անմարդկային խոշտանգումները չեն դադարել երբեք, անգամ տասնամյակներ անց։ Էդուարդ Գրիգորյանը նույնպես սպանվեց բանտում 2017 թվականի նոյեմբերի 3-ին` այդ նամակնագրությունից ամիսներ անց։ Հոկտեմբերի 27-ի դատավարությունը մասնատեցին, աղավաղեցին, խճճեցին ու բեմադրեցին, գլխիվայր ներկայացրեցին հանրությանը։ Բեմադրող ռեժիսորը, ինչպես միշտ, Վազգենի մտերիմ Գագիկ Ջհանգիրյանն էր, նրա հանցանքների մասին կարիք չկա գրելու, քանի որ շատերը դեռ հիշում են։ Շատերը լավ գիտեին հոկտեմբերի 27-ի պատճառահետևանքային շարժառիթը, սակայն քողարկեցին ու դատավարությունը սարքեցին ներկայացում ինչպես իրենց հարկավոր էր, ոճրագործ Վազգենին սարքեցին հերոս սպարապետ, իսկ Նաիրի Հունանյանին` ոճրագործ, թուրք ու թշնամի։ Ժողովուրդը կերավ իշխանությունների պատրաստած խայծը, կերավ ու լռեց թամաշավորի պես։ Անարդարությունը շարունակվեց նոր երանգով, Վազգենի ոհմակը շարունակեց նույն ոճով թալանել երկիրը, նույն ոճով խոշտանգեց ժողովրդին, նույն ձևով հալածեց պատերազմի արհավիրքներով անցած հայորդիներին։ Արդյունքը հիմա վայելում ենք։ Ամեն ինչ քողարկեցին, Լևոն Տեր Պետրոսյանին պատվավոր թոշակ` չհաշված երկրի թալանվածհարստությունը, Վանոյին էլ աննկատ հեռացրեցին իր թալանած միլիոններով, իսկ Վազգենն էլ արժանացավ հետմահու ազգային հերոսի կոչումին ու փառքին, իսկ Նաիրի Հունանյանը դարձավ ոճրագործ։ Մի քանի սերունդ դաստիարակվեց պատանի երկրապահի ոճով` Աշոտյաններ, Շարմազանովներ, Կոստանյաններ ու Կարեն Գրիգորյաններ, կացինի դեմքով անդուր անտաշներ, որոնք միայն լափում են ու բազմանում, ոչ մի հիշողություն անցյալից։ Նաիրի Հունանյանը մի մեծ ոսկոր էր ՀՀ իշխանությունների կոկորդին, որովհետև բաց ու թափանցիկ դատավարության ժամանակ ի հայտ էր գալու այն կարմիր եզրաշերտով թղթապանակը, որտեղ հատ առ հատ ներկայացված էին Վազգեն Սարգսյանի ոճիրների ցանկը։ Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ- լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանի կողմից այդ ցուցակը կազմվել էր ու թղթապանակը պահ տրվել լրագրող՝ Տիգրան Նաղդալյանին. նա լավ գիտեր, որ իրեն փորձելու են լռեցնել։ Մարիուս Յուզբաշյանը շատ լավ տեղեկացված էր ոչ միայն Վազգենի մասին այլ ողջ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մասին, գիտեր նրանց մութ ու արյունոտ պատմությունները և կարող էր դրանք հրապարակայնացնել: Սակայն 1993 թվականի հուլիսի 21-ին Մարիուս Յուզբաշյանին գնդակահարեցին Կոմիտասի անվան այգում Մակարով տեսակի ատրճանակից: Կրակոցի հեղինակը ինքը՝ Մովսես Գեղանգուլյանն էր, ով Վազգեն Սարգսյանի վարորդն էր ու թիկնապահը։ Այդ սպանությունը չբացահայտվեց ու փակվեց անգամ հիշողությունները այդ մասին։ Կարմիր եզրաշերտով Յուզբաշյանի թղթապանակը փնտրում էին շատերը, իշխանական հրեշները առավել ևս:

Այդ թղթապանակի մասին հայտնի դարձավ միայն ՀոկտեմբերԻ 27-ից ամիսներ անց, երբ Նաիրի Հունանյանը որոշեց պատժել Վազգենին, իր ձեռքի տակ ունենալով նրա հանցանքների ապացույցները ու ցուցակները։ Սակայն Նաիրին չկարողացավ արդարացնել Հոկտեմբերի 27-ին իր գործած հաշվեհարդարը, չկարողացավ հասարակությանը ներկայացնել պատճառահետևանքային շարժառիթը, որը պետք է աներ լրագրող Տիգրան Նաղդալյանը դատավարության ժամանակ ով Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանի հովանավորությամբ գնդակահարվեց իր շքամուտքում։ Գնդակահարողը հենց այն նույն Վազգենի քիլերներն էին, որոնք գնդակահարել էին Մոնթե Մելքոնյանին։ Այն կարմիր եզրաշերտով թղթապանակը այդպես էլ չհասավ հասցեատիրոջը՝ ժողովրդին, Տիգրան Նաղդալյանն էլ չկարողացավ բարձրաձայնել Վազգենի գործած ոճիրների ու դավաճանությունների մասին։ Հոկտեմբերի 27-ի պատմությունը ինչպես տեսանք գլխիվայր ներկայացրեցին հանրությանը: Մինչև հիմա շատերը չիմանալով Վազգեն Սարգսյանի դավաճանության ու հանցանքների մասին, իմանալով իր հանցախմբի անդամների ու գեներալների հանցանքները` երբեք հարց չտվեցին իրենց, թե ինչպես եղել, որ Վազգենը ամեն անգամ այդ արյունարբու գեներալների հետ խրախճանքների սեղանների գլխավոր հերոսն էր, նրանց էր գովերգում ու հերոսացնում։ Այդ ինչպես է, որ հայրենիքին ծառայած ազնիվ տղաներից ոչ մեկ ոչ պաշտոն ունեցավ, ոչ էլ ապրուստի համար արժանավայել կյանք։ Նիկոլ Փաշինյանը առհասարակ շատ նման է Վազգեն Սարգսյանին, սակայն չեմ կարծում թե նա կարժանանա նույն ճակատագրին, կամ նույն պատժին: Նույն սցենարով ավարտ չի ունենա, որովհետև Հոկտեմբերի 27-ը ցույց տվեց, որ վրիժառուները ու անձնազոհությունը սուտ կատեգորիա է մեզ՝ հայերիս մոտ, որ թամաշավոր ժողովրդի հեչ տանձին չի, թե իրենց տառապանքները թեթևացնելու համար ինչպիսի զոհաբերությունն է գնահատվում։ Ինչպիսի որակումների արժանացավ Նաիրի Հունանյանը․․․ Չէ մենք՝ հայերս երբեք գնահատել չգիտենք․․․ « Սասնա ծռերի » ժամանակ ինչ որակումներ եղան Պավել Մանուկյանի ու Արայիկ Խանդոյանի հասցեին, փոխարենը հերոսացվեցին ոստիկանության թալանչի ենիչերիները։ Հավատացնում եմ, Նիկոլ Փաշինյանը կմնա անպատիժ, ինչպես եղավ Լևոնի, Քոչարյանի, Սերժի ու Վանոյի տարբերակում` պատժվեց միայն ժողովուրդը, անապահով խավը, ընչազուրկները, տարագիրները, պատժվեց արդարությունն ու ազնվությունը։ Նաիրի Հունանյանը այդպես էլ չկարողացավ ասել․ « Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ »։ Հայերենում մի բառ կա «Կշռադատել », կարծում եմ շատ կարևոր իմաստ ունի այս բառը, ուղղակի հասկանալ է հարկավոր։ Ինչպես նկատեցիք այս բառի արմատը Կշռել ու դատել բառերն են, եկեք օրինակի համար կշռենք ու դատենք Նաիրի Հունանյանի ու Վազգեն Սարգսյանի հանցանքները ու պարզենք, թե նրանցից ո՞ր մեկն էր ոճրագործը, և ո՞վ էր արժանի ու համարժեք պատիժ ստացողը։ Նաիրիի խմբի գործողության արդյունքում պաշտոնական տվյալներով սպանվել են 6 պետական գործիչ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։ Հիմա անցնենք Վազգեն Սարգսյանին, սկսենք Սովետաշենի գնդի նորակոչիկ զինվորներից Լաչինի միջանցքում կորուստները եղել են 60 ից ավելի զոհ, հարյուրից ավելի վիրավորներ, թվերը կլորացված են։ Արծվաշենում Կիրովականի գունդը 30 ից ավելի անհայտ կորած ու սպանված զինվոր, 60 ից ավելի վիրավոր ու հաշմանդամ։ Արծվաշենի գյուղի ողջ բնակչությունը 4․500 տարագիր փախստական։ Լեռնային Արցախի Շահումյանի շրջանում կորուստները գերազանցում էր Արծվաշենին, այստեղ շուրջ շուրջ 20.000 փախստական 1000 ից ավելի անհայտ կորածներ ու սպանվածներ, ներառյալ ինքնապաշտպանական ջոկատները։ Մարտակերտի հյուսիսային մասում նույնպես ահռելի կորուստներ, տարածքային ու մարդկային կորուստներ բավական է միայն « Արաբո » ջոկատի 79 մարտիկների կորուստը։ Ներառենք Արցախյան պատերազմի լեգենդներին՝ Մոնթե Մելքոնյանին, Սամվել Շահմուրադյանին, Գերազնիկ Միքայելյանին ու Վիտյա Այվազյանի սպանությունները։ Սա դեռ Վազգեն Սարգսյանի գործած հանցանքների մի փոքր մասն է, սակայն կարծում եմ, որ բավական է ոճրագործի պատվավոր տիտղոսը փոխանցվի նրան։ Այդպես ինքներդ դատեք թե ոճրագործը ով էր, ու ով ստացավ արժանի ու համարժեք պատիժ։

Գեհենի Առաքել 31․01․2021

ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԸ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ԿՈԿՈՐԴՆԵՐԻՆ ՄՆԱՑԱԾ ՈՍԿՈՐ Է

Заметка Posted on Updated on

« Ով փորձի ինձնից պատասխան պահանջի, թուրքից էլ փիսն ա, սապլյակ թուրք ա »: Մանվել Գրիգորյան 25 Փետրվար 2015

Ինչպես տեսնում եմ դատարանը բավարարեց Վահան Բադասյանի կալանավորումը։ Պետք է խոստովանեմ, որ ինձ համար դա նորություն չէր, առհասարակ այդպես էլ պետք է լիներ։ Իմ ընթերցասեր բարեկամներից շատերը ծանոթ են իմ գրքերին ու գրառումներին, կարծում եմ խելամիտ մարդիկ պետք է եզրակացություն անեին փաստերը։ Նախ այն, որ Վահան Բադասյանը ոչ միայն ազատամարտիկ է ու հայրենասեր, այլև գաղափարի մարտիկ` դա փաստ է և ինչպես ասել եմ նախորդում ազատամարտիկները ու գաղափարի մարտիկները բոլոր ժամանակներում եղել են ՀՀ իշխանությունների կոկորդում մնացած ոսկոր։ Դեռ 90-ականներից ՀՀ իշխանությունները՝ հանձինս Վազգեն Սարգսյանի, ոչ միայն հալածում էին ու խոշտանգում այդպիսի մարդկանց, այլև գնդակահարում էին մարտադաշտում դավադրաբար՝ թիկունքից։ Կարծում եմ կարիք չկա հիշեցնել Մոնթեի, Բեկորի ու մյուս հրամանատարների պատմությունը։ Հիշեք «Սասնա Ծռեր»-ի գործը` ամենաշատը խոշտանգվեցին Արայիկ Խանդոյանը ու Պավել Մանուկյանը։ ՀՀ իշխանությունները ազատամարտիկների հանդեպ կիրառում էին ամեն ինչ. նախ նրանց որակումներ էին տալիս, վարկաբեկում, արժեզրկում, ծաղրում, խոշտանգում, իսկ վերջում էլ ֆիզիկապես ոչնչացնում։ Այդպես հասարակության աչքից աննկատ են հեռացվում հայրենասեր ու ազնվազարմ մարդիկ: Ազատամարտիկի կերպարը ապականվեց հենց «ասֆալտի ֆիդայինների » ջոկատների միջոցով, որը ստեղծվեց Վազգեն Սարգսյանի կողմից։ Հասարակական արտաթորանքից, քրեական ճանապարհով անցած, ոջլոտ, անգրագետ, անտառաճանաչ խոտանը պետք է մարմնավորեր հայ ազատամարտիկի կերպարը ու դա հաջողվեց իրենց. երկրապահները ձեզ օրինակ։ Տեսեք, թե ձեր շրջապատում քանի՞ ազատամարտիկ է լավ ապրում, ինչպես են ապրում իրենց ընտանիքները` օրվա հացին կարոտ, հաշմանդամության ու հիվանդությունների մեջ, չհաշված առանց ատամնաշարի ու անօթևան։ Ահա Արցախյան պատերազմում հաղթած հայ հերոսի վիճակը և ինչպես կասեր Վազգեն Սարգսյանը «Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում »: Անտանելի են դառնալու, որովհետև հայրենիքը թալանածներից պետք է հաշվետվություն պահանջեին, պետք է արդարություն ու պատիժ պահանջեին, իսկ ինչպես տեսանք եղավ հակառակը` ազատամարտիկների սպանդը շարունակվում է առ այսօր։ Եկեք չմոռանանք, որ Քոչարյանի, Սերժի ու նախկին իշխանական ոհմակի անդամների հանդեպ քրեական ոչ մի գործ չհարուցվեց, չնայած որ բոլորս լավ գիտենք, թե ինչ հանցանքներ ու ոճիրներ են իրականացրել նրանք։ Սակայն Վահան Բադասյանը այդ ոհմակի հետ կապ չուներ. այդ էր պատճառը, որ նա պետք է կալանվորվեր։ Հավատացեք, որ նրա հանդեպ կիրականացվի այն ամենը, ինչը տեսանք Արայիկ Խանդոյանի հանդեպ։ Եթե Վահան Բադասյանի ասած խոսքերը Եռաբլուրում ասեր օրինակի համար Արմեն Աշոտյանը կամ Շարմազանովը, Ծառուկյանը կամ թեկուզ Նեմեց Ռուբոն ու Ծաղիկ Ռուբոն, ապա հավատացեք որ ոչինչ էր չէր արվի։ Տեղին է հիշել դեկտեմբերի 24-ին Արմնուզին տված Ծաղիկ Ռուբոյի՝ Ռուբեն Գևորգյանի հարցազրույցը: Նա այդ հարցազրույցում հարյուր անգամ Նիկոլին թաղեց ու սատկացրեց։ («Նիկո՛լ, սրիկա՛ , քո դավաճանական հոգին արդեն ավանդել ես , խոզի նման խռխռում ես» Ռուբեն Գևորգյան) Սակայն ինչպես տեսնում ենք ոչինչ էլ չեղավ, անգամ Նիկոլը չհակադարձեց, որովհետև ինչպես ասում էր Արմեն Զավենի Սարգսյանը « Ընտանեկան, քավոր-խնամիական, ընկերական կապերը պետք է վեր դասել երկրի շահերից՝ պետության շահից »: Արմեն Զավենի Սարգսյան ( 28 մայիս 2014 թ) Առհասարակ հենց այդ անպատիժ ոհմակը, որը երեսուն տարի թալանում էր երկիրը ու խոշտանգում ժողովրդին, ԽԾԲ-ով սերտ շաղկապված են իրար ու հնարավոր չէ նրանց պատժել կամ քրեական մեղադրանք առաջադրել։ Այդ կապի մեջ է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այսօր ֆեյսբուքում նկատեցի ինչ-որ մարմնավաճառի գրառումներ Հայկ Թորոյան (Hayk Toroyan) անունով։ Ինչպես նկատեցի` նրա հետ համատեղ ունեմ հարյուրից ավելի ՖԲ ընկերներ։ Հույսով եմ այս գրառումս նրան նույնպես կհասնի։ Այդ մարմնավաճառի թուլեն Վահան Բադասյանին համեմատում է Նաիրի Հունանյանի հետ։ Նախ ասեմ, որ Վահան Բադասյանի անցած ճանապարհը ու հայրենասիրությունը տեսել ենք այս վերջին երկու տասնամյակներում` նրա մասին պատմող ֆիլմը դրա վառ ապացույցն է, ու ոչ մեկը իրավունք չունի կասկածի տակ դնել նրա ազնվությունը ու հայրենասիրությունը` չհաշված իհարկե մարմնավաճառների զավակներին, որոնք իրենց մայրիկների անբարոյականությունը դարձրել են իրենց համար դրոշակ, որ թքած ունեն մարդկային արժեքների վրա։ Առհասարակ Հայկ Թորոյաններ ու Արման Բաբաջանյանները շատ են մեր ժողովրդի մեջ. սրանք այն պատանի երկրապահներն են, որոնք Մանվելի հաջաթը ձեռքներին են մեծացել, սրանք այն սերունդն են, որոնք ազգադավ Վազգենի գերեզմանի առաջ են խոնարհվել ու երդվել, որ նրա գործը շարունակելու են։ Ես ասել եմ. «Քանի դեռ մեր ժողովուրդը չի կարողացել հասկանալ Հոկտեմբերի 27-ի խորհուրդը, չի կարողացել հասկանալ հերոսի ու ազգադավի տարբերությունը, միշտ կորցնելու ենք ոչ միայն տարածքներ, այլև հայրենիք »։

Գեհենի Առաքել 30․01․2021

Ինչպես գրում են համացանցում․ « Վահան Բադասյանը չի ընդունում մեղադրանքը »։ Միտքս եկավ Սողոմոն Թելհերհանի այս խոսքերը․ « Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ․ »։ Հիմա մնում է, որ հայ ժողովուրդը հասկանա թե Նիկոլ Փաշինյանի ու Թալիաթի տարբերությունը որտեղ է, երկուսն էլ հազարավոր զոհերի պատճառ դարձան, Թալիաթը գտավ արժանի պատիժը, այս մեկը դեռ անգամ արժանի գնահատականը չստացավ։ Իսկ գիտեք ինչու՞․․․ Որովհետև մենք Հա՛յ ենք, Բեռլինի դատարանը կարողացավ ոճրագործին ու զոհին տարբերել, կարողացավ հանցանքը ոճիրից տարբերել, կարողացավ արդարն ու կեղծիքը իրարից զատել։ Իսկ մենք հայերս անընդունակ ենք տեսնել այն ինչ կա։ Անգամ հերոսին ու ոճրագործին իրարից չենք տարբերում։ Ցավալի է, որ դեռ Բադասյանի պես հայրենասերները պայքարում են այս բանականությունը կորցրած ժողովրդի համար։ 30․01․2021

ՀՈՂԱՏՈՒՆ ՈՒ ՈՌԱՏՈՒՆԵՐԸ

Posted on

ՀՈՂԱՏՈՒՆ ՈՒ ՈՌԱՏՈՒՆԵՐԸ Ինձ համար անընդունելի է, երբ Նիկոլ Փաշինյանին անվանում են դավաճան, անընդունելի է երբ Քոչարյանին ու Սերժին որակում են հանցագործ ու դավաճան։ Ինչու՞ ենք չենք ցանկանում նայել ճշմարտությանը, չնայած ինքս բազմիցս գրել եմ Նիկոլի դավաճանության մասին, սակայն այդ ամենի հիմնական մեղավորը հայ ժողովուրդն է։ Եկեք ընդունենք, որ Հայ ժողովրդի ծոցից են դուրս եկել Նիկոլը, Լևոնը, Վազգենը, Վանոն, Քոչարյանը ու Սերժը։ Չէ որ այդ Հայ ժողավուրդը ժամանակին ծախեց Արևմտյան Հայաստանը՝ Անին ու Կարսն, Շահումյանն ու Արծվաշենը, հիմա էլ ծախեցին Շուշին ու Տիգրանակերտը, Արցախն ու ռազմագերիներին։ Հիմա ընկել ենք ու մեղավորներ ենք փնտրում, ի՞նչ եք կարծում այդ 17 կուսակցությունները դրանք ժողովրդինը չե՞ն, դասալիք սպաները ու գեներալները ու՞մն էին, թուրքերինը՞, թե՞ մերը․․․ Առաջնագծում խուճապ գցողները, մարտադաշտից փախնողները, ողորմելի մտավորականները, հանցագործ պատգամավորները, դավաճան կառավարության անդամները, ծախված դիվանագետները դրան գումարած պատերազմի օրերին գիշերային ակումբներում ու խաղատներում քեֆ ու ուրախություն անող անտարբերները։ Սուտ ու կեղծիք տարածողները, դավաճան տականքին սատարողները, սփյուռքից ուղարկված օգնություն թալանողները, հարկային ու մաքսային գիշատիչները, ոստիկանության ու ԱԱԾ ի գլխակերները։ Ահա այն ամենը, որի մասին չենք ցանկանում խոսել, սարսափելի է անգամ մտածելը։ Ամեն օր հեռուստատեսությամբ ու համացանցում ելույթ են ունենում ոչ միայն քաղաքական պոռնիկները այլև մտավորական կոչեցյալները, իրենք փիլիսոփայում են ելք ու լուծում առաջարկում։ Սակայն չենք ցանկանում հասկանալ, որ Հայաստանը երբեք էլ չի կարող ոտքի կանգնել, երբեք էլ չի կարողանալ պետություն ու երկիր դառնալ։ Հայ ազգը դատապարտել է ինքն իրեն, քանի դեռ չի կարողացել ճշմարտատությունը ընդունել որպես կանոն ու ապրելու միջոց։ Մովսես Խորենացին էր ողբում ժամանակին, հետո Նարեկացին ու Չարենցը, Թումանյանն ու Նժդեհը․․․ Տեսեք ինչքան աղբ կա մա մեր մեջ, ու չտեսնել դա նշանակում է շարունակել մնալ նույն մտավոր կույրը։ Գեհենի Առաքել 21․01․2021 « Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ, և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա »։ Րաֆֆի « ՓՆԹԻ ՈՒ ԿԵՂՏՈՏ ԶԱՆԳՎԱԾԻ ՎՐԱ ԵՆ ՀՈՒՅՍՆԵՐԸ ԴՆՈՒՄ ՈՃՐԱԳՈՐԾ ՄՈԼԱԳԱՐՆԵՐԸ »։ ԳԵՀԵՆԻ ԱՌԱՔԵԼ « ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԵՂԾԵՑ « ԱՍՖԱԼՏԻ ՖԻԴԱՅԻՆՆԵՐԻ » ՋՈԿԱՏՆԵՐԸ, ՆԻԿՈԼՆ ԷԼ « ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆԱԿՆԵՐԻ »։ ԳԵՀԵՆԻ ԱՌԱՔԵԼ

ՀԱՅԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Posted on Updated on

«Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց և այնպես լավ Հայ լինել »: Գարեգին Նժդեհ

«Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց և այնպես լավ Հայ լինել »: Գարեգին Նժդեհ

Միշտ ասել եմ և գրել, որ Հայաստանի Հանրապետություն կոչվածը խեղաթյուրանք էր` ավելի շատ դժոխք է, քան պետություն։ Երեսուն տարի ինքներս մեզ խաբել ենք, թե ունենք բանակ, ունենք զինանշան, դրոշ, նախագահ, մշակույթ ու լեզու։ Ինքներդ լավ գիտեք, որ անգամ երկիր կոչվածի ընդերքը մերը չէ. ռազմավարական ոլորտները վաճառեցինք, հետո ազգային արժանապատվությունը ու ինքնությունը։ Հայի դիմագիրը աղավաղված է, ինչպես երբևէ։ Ամեն երկրորդ փնթին կամ քաղաքական գործիչ է, կամ էլ մշակութային դեմք: Մտավորականներից սկսած, վերջացրած կիսաբաց լուսամուտներով, անգամ հոգևորականը՝ հոգևորական չէ։ Խորենացու ողբը կարդացեք ու կհամոզվեք։ Երբ ամբողջ համացանցում լատինատառ հայերենով բռնաբարում են մայրենի լեզուն, երբ ամեն երկրորդը կաշառակեր ու հանցագործ է՝ գեներալ ու գիտնական։ Տեսեք հոտի վերածված հայ ժողովուրդին՝ սփյուռքում ու հայրենիքում, որը վաղուց մերը չէ։ Խոսել ՀԱՅՈՒ գենի ու տեսակի մասին, հասկանում ես, որ թուրքերը ճիշտ էին: Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը « Մեր բարյացակամ չեզոքության դեպքում իսկ, թրքությունը պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այն ձևով, ինչպես որ վարվեց»: Անգամ հայերենն ու հայրենասիրական երգերն են մատուցվում լատինատառ վերնագրերով. այդքանից հետո իրավունք ունե՞ն հայերը երկիր ու հայրենիք ունենալու, երբ անընդունակ են իրենք իրենց մեջի տականք ինչնկատել, էլ պատժելուց չեմ խոսում։ Խոսում են ռուսների ու եվրոպացիների բարոյականությունից, օտարազգի կանանց փչացվածությունից… Սակայն մենք վաղուց գերազանցել ենք նրանց` հայ կանայք վենետիկյան կուրտիզանուհիներին չեն զիջել մրցակցությունը։ Ստամբուլի, Դուբայի ու Եվրոպայի հասարակաց տներում խարիսխ ձգածներից շատերը հայուհիներն են։ Անգամ ԱԱԾ-ն ու ԱԺ-ն են դարձել պոռնկանոցներ: Լուլուներ, քայլականներ ու այլն… Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի անմոռանալի արկածները Արցախի գեներալների ու թիկնազորի անդամների հետ, դրանք խոսակցություններ չեն, կան փաստեր ու նկարահանումներ։ Ի՞նչ է այդ բոլորը` պատահականություն է, թե՞ հայի կերպար… Հավատացեք, մարմնավաճառների ու քաղաքական պոռնիկների բանակից արդեն զզվում ես, ուզում ես գլուխդ առնես ու Աբու-Լալա Մահարու նման փախնես անապատներ։ Իսահակյանը այս ամենի վկան է եղել ժամանակին։ Շատ բանականություն ունեցող հայեր ամանչում են իրենց ազգությունից, ամաչում են հայ լինելուց։ Երբեմն ասում են, որ ազգությունը դա անփոխարինելի ԴԱՏԱՎՃԻՌ է և նրանից չես կարող ազատվել: Ո՛չ, ես համաձայն չեմ: Փաստը հակառակն է ցույց տալիս, որ Նիկոլի, Լևոնի ու մնացած տականքների պատճառով է, որ մեր հայրենակիցներից շատերը ոչ միայն հրաժարվեցին հայ լինելուց, այլև օտարացան ու կտրվեցին սեփական արմատներից։ Հավատացեք, գուցե դա օգտակար է որպեսզի մարդ մնաս, ոչ թե անասուն․․․ Սապատավորների ու սմբակավորների մեջ ապրելով` ինքդ նույնպես դառնում ես նրանց նման: Այս տարբերակում ճիշտը հրաժարվելն է. Մարդ մնալու համար արժե անգամ ազգությունը փոխել։ Ցավոք սրտի մենք չկարողացանք բանականությունը ընդունել որպես ազգային արժեք, մեզ մոտ անասունությունը դարձավ ապրելու չափանիշ։ Երբ Լիլի Մորտոնները ու Հրանտ Բագրատյաններն են գալիս փոխարինելու հայ մեծություններին, երբ ոճրագործ Վազգեներն ու Մանվելներն են համարվում ժողովրդի ու ազգային հերոս։ Հավատացեք այդ երկիրը ու ժողովուրդը ոչնչանալու ճանապարհին են, երբ ներկա մարդասպանների փոխարեն նախընտրում ենք նախկին ոճրագործներին։ Հայ ժողովուրդը դատապարտված է ու այդ դատավճիռը արդեն վաղուց իրենք են կայացրել. ո՛չ թուրքը, ո՛չ ռուսը կամ հրեանները չեն ծրագրավորել հայերի կործանումը, այլ հայերը իրենք, երբ այս վերջին աղետներից անգամ չկարողացանք հասկանալ ապրելու բանաձևը։ Ամեն օր Արամ Զավենի Սարգսյանի հարցազրույցներն են, Հրանտ Բագատյանի ու ՀՀՇ ոհմակների ոռնոցները։ Հասկանում ես, որ ուզբեկ ու տաջիկ լինելը ավելի պատվաբեր է քան հայ մնալը։ Պետք է խոստովանեմ, որ հայ ժողովուրդը իր պատմության ոչ մի դարաշրջանում չի կարողացել հասկանալ իր առաքելությունը այս արևի տակ: Միայն Խորհրդային Հայաստանում, երբ հայությունը ռուսների օգնությամբ սկսեց կրթվել ու դաստիարակվել, ստեղծեց պետություն ու հասարակություն, սակայն դա փլուզվեց փնթի ոջլոտ ու փրջոտ զանգվածների գալուց հետո։ Ու դրա մեկնարկը ցուրտ ու մութ տարիներն էին` խավար, տգիտություն ու կիսաբաց լուսամուտներ։ Հիմա համացանցում խոսում են Նիկոլի զոմբիներից, խոսում են Նիկոլի «Հեղափոխության պահպանակներից», սակայն շատերը չգիտեն, որ 90-ականներին մեկ ուրիշ շիզոֆրենիկ մոլագար Վազգեն Սարգսյանի ջանքերով ոջլոտ քրեականներից ու դասալիքներից ստեղծվեց « Ասֆալտի ֆիդայինների», ոհմակները` հանձինս Մանվելի, Սասուն Միքայելյանի ու մնացած անբանների ու փրջոտների, որոնք պետք է ապականեին ազատամարտիկի կերպարը ու նշանակությունը։ Նիկոլի զոմբիների բանակը 90-ականներին նույնպես կար` Շամիրամ կուսակցությունը դրանց հոգեզավակն էր։ Հինը, ինչպես ասում են, վերարտադրվեց նոր կերպարանքով։ Շատերը հարց են տալիս, թե կա փրկության ճանապարհ կամ ելք։ Չկա, քանի դեռ Եռաբլուրում՝ հերոսների կողքին է թաղված ոճրագործ Վազգենը, քանի դեռ Կոմիտասի անվան պանթեոնում է թաղված հարբեցող ու հանցագործ Անդրանիկ Մարգարյանը` այդ երկրում ոչինչ չի փոխվի, քանի դեռ անպատիժ են նախկին հանցագործները ու դավաճանները` այդ երկրում ոչինչ չի փոխվի, քանի դեռքաղաքական, բարոյական ու քրեական գնահատական չի տրվել հանցանքներին ու ոճրագործություններին` այդ երկրում ոչինչ չի փոխվի, քանի դեռ հանցագործները ազատության մեջ են և եթերներից ու ԱԺ ամբիոններից հոխորտում են` այդ ժողովուրդը նախիրի հոգեվիճակից չի կարող դուրս գալ։ Ուստի սա իմ վերջին գրառումն է, կարծում եմ` ավելորդ է սրանից հետո գրել, մտահոգվել, բացատրել ու անհանգստանալ։

Գեհենի Առաքել 26․01․2021

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՏԱԿԸ

Posted on Updated on

«Չափվում են, բախվում բանակները, բայց հաղթում կամ պարտվում են ազգերը, ցեղերը »: Գարեգին Նժդեհ

Երբեմն մարդիկ առանց հասկանալու վերցնում են ինչ-որ մեկի ասածը ու դարձնում աֆորիզմ կամ կարգախոս, անգամ փիլիսոփայություն, շատերն էլ պատեհ-անպատեհ գործածում են։ Մի խոսք կա, որը գործածական է դարձել որոշ դրոշակակիրների շարքերում. « Պետք չէ փորփրել անցյալը` պետք է ապրել ներկայով, պետք չէ ապրել անցյալով` պետք է ապրել ներկայով» կամ « պետք չէ պատմության խորքը նայել, երբ պետք է նայել առաջ» : Անցյալի վրա հայացք նետելն է անգամ դարձել անցանկալի ու անգամ պատժելի։ Նույնիսկ ներկայիս « պատմաբաններ» կոչվածները փորձում են չնայել անցյալի պատմությունը, չհաշված իրենց նեղ մասնագիտական ոլորտը, որոնք արհեստականորեն իրենք բաժանել են մասերի։ Պատկերացրեք` միջին դարերի պատմությունը ուսումնասիրող պատմաբանը չի ցանկանում անդրադառնալ այլ ժամանակաշրջանի դեպքերին ու ամեն դարաշրջանի պատմությունը ուսումնասիրող պատմաբանի տիտղոսը կրող երևույթը կոչվում է « պատմաբան»: Ես որպես հոգեբան դեմ եմ այդպիսի չակերտավոր մտածողներին կոչել պատմաբան։ Սակայն հարցը նրանց չի վերաբերվում, այլ ինչպես ասացի կարգախոսին ու մտքին։ Ես նույնիսկ կասեի, որ անցյալով ոչ միայն պետք ապրել, այլ պետք է գնահատական տալ, վերլուծել: Փորձեմ հասկանալի դարձնել միտքս։ Նախ այն, որ այս օրը վաղվա անցյալն է։ Պետք է պատմությունով ապրել` չկրկնելու ոչ միայն սխալները, այլև սովորել հաղթանակներից ու հաջողություններից։ Սովորել չի նշանակում թռուցիկ աչքի պոչով ընթերցել ու անցնել, հետո մոռանալ։ Անցյալը, ներկան ու ապառնին պետք է ներդաշնակ լինեն, չխանգարեն մեկը մյուսին, նույնիսկ` լրացնեն։ Բազմիցս գրել եմ « Ազգային գաղափարախոսության» կարևորության մասին: Շատերը չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում «ազգային գաղափարախոսությունը». Դա հենց այս ասած մտքի համադրումն է։ Ինչպես կասեր անգլիացի գրող Ջորջ Օուրելը․ «Ով վերահսկում է անցյալը` վերահսկում է ապագան, ով վերահսկում է ներկան` վերահսկում է անցյալը»: Եթե գնահատական չտվեցինք անցյալին, ապա ապագան լինելու է նույն կերպ՝ նույն ոճով, նույն սկզբունքով ու նույն դեմքերով։ Ժամանակին բարոյական ու քաղաքական գնահատական չտվեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի հանցագործություններին, նրա գործած ոճիրներին, սպիտակ սպանդին, ցուրտ ու մութ կոչված ահաբեկություններին, թալանին ու կողոպուտին։ Ժամանակին գնահատական չտվեցինք Վազգեն Սարգսյանի դավաճանություններին, ազատամարտիկների սպանդին, երկրի թալանին ու կողապուտին, հաշվեհարդարին ու անարխիային, անպատժելիությանը ու լկտիությանը` արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք։ Գնահատական չտրվեց ՀՀՇ-ի ու կուսակցական մյուս ոհմակների հանցանքներին։ Այդ ամենի արդյունքը եղավ այս երեսուն տարիների ներկայիս փաստը, արդյունքում կրկնեցինք նույն սխալը, նույն գեղցի անկուշտը, նույն մոլագար շիզոֆրենիկը, նույն կարգախոսներն ու խոստումները, նույն ստախոսն ու խաբեբան: Վարչապետ Փաշինյանը մեր անցյալի իսկական գնահատականն էր, մեր գործած մեղքերի արժանի պատիժը։ Արցախյան պատերազմում գնահատական չտվեցինք հաղթանակներին ու պարտություններին, ինչպես կասեր Գարեգին Նժդեհը․ «Հաղթականը կուսումնասիրի իր հաղթանակի պատճառները` վաղը եւս հաղթանակելու համար, պարտվածը կանդրադառնա իր պարտության պատճառներին` վաղը նրանցից խուսափելու նպատակով։ Ճշմարտությունն ընդունողը առաքինություն պիտ ունենար զբաղվելու ինքնաուղղումով՝ վաղը իր աղետաբեր սխալներն ու պակասությունները չկրկնելու համար»: Կրկնում եմ, Արցախյան պատերազմում արժանի գնահատական չտվեցինք հաղթանակներ կերտած ազատամարտիկի սխրանքին ու, ինչու չէ, դավաճանի դավաճանությանը։ Գլխիվայր շուռ տվեցինք պատմությունը՝ դավաճանին հերոսացնելով, իսկ հերոսին էլ դարձնելով փալաս։ Կերտեցինք կեղծ հերոսներ, կուռքեր, գրեցինք լեգենդներ, կեղծ ու սուտ պատմություններ, երևակայական հերոսություններ ու արժեքներ։ Եթե անցյալին ճիշտ ու համարժեք գնահատական չի տրվում, ապա դրանք կրկնվում են նույնությամբ, անկախ նրանից, թե դա վերաբերվում է անձնական կյանքին, թե ժողովրդի պտմությանը։ Անցյալի սխալները կրնկակոխ հետևելու են, անկախ նրանից, թե դա դուք դա ուզում եք, թե ոչ։ Ինչպես ասացի` գնահատականը պետք է հնարավորություն տա չկրկնել այն սխալները, որոնք եղել են անցյալում։«Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է , որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար»: Հովհաննես Թումանյան

Նույնը վերաբերվում է մշակույթին, կրթությանը, առողջապահությանը, քաղաքական ու ռազմական ոլորտներին։ Եթե ազգը ու ժողովուրդը չունի պատմություն, ապա նա ոչինչ է։ Առհասարակ պատմությունը գրի է առնվում ազնիվ մարդկանց կողմից. թալանչին ու անբարոյականը, ստախոսն ու խաբեբան չեն կարող պատմություն գրել, եթե գրում են, ապա նրանց գրածը ստացվելու է կեղծիք, որը դառնալու է աղետաբեր եկող սերունդների համար։«Կեղծել պատմությունը , ասել է՝ վտանգել նրա հոգեւոր առողջությունը, խեղել հոգին, ծռել նրա զարգացման ճամփան, անիրավել նրա մեծ մեռելներին , ովքեր ընկան, որ հայրենիքը սրբանա ու ապրի, շփոթի մատնել պատմության ենթակայի ներկան եւ խաբել գալոց սերունդներին »։Գարեգին Նժդեհ

Հայ ժողովրդի պատմությունը երբեք դաս չեղավ մեր ժողովրդի համար, դրա համար էլ ունեցանք Փաշինյանի պես ստախոս, կեղծարար, մոլագար շիզոֆրենիկ, հողատու ու դավաճան ղեկավար։ «Հայոց պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, այն, որ հայը իր պատմությունից բնավ չի սովորում»: Գարեգին Նժդեհ . Մտածել ապագայի մասին ու չնայել անցյալին, կնշանակի փորել սեփական գերեզմանը, կնշանակի կրկնել նույն սխալները` ինչ գործել են մեր պապերը, կնշանակի դավաճանել ոչ միայն հայրենիքը, այլև նահատակներին ու պատմությունը, մեր «Մեծերին»։ Հիմա բաժանվել ենք խմբերի ու թայֆաների ու իրար միս ենք ուտում, իրար կոկորդ պատռում, սև ու սպիտակի բաժանված գահավիժում ենք ներքև, փորձում ենք փրփուրներից կախվել, սակայն չենք փորձում գտնել այն լուծումը, որը տրված է, որի արդյունքը բավարար է ոչ միայն ապրելու համար, այլ հաղթանակներ կերտել համար։ Միշտ գրել եմ, որ երկիրներ կործանելու համար հարկավոր չեն բանակներ կամ միջուկային հրթիռներ, բավական է միայն Լևոնի, Վազգենի, Քոչարյանի, Սերժի ու Նիկոլի պես վիժվածքներին դնել պետության ղեկին ու երկիրը կկործանվի, կկործանվի ինչպես «Տրոյական ձիու պատմությունում»՝ ներսից։ Նիկոլը թշնամու կողմից այդ նույն Տրոյական ձին էր, որը պետք է ներսից ոչնչացներ մեր երկրի անվտանգությունը ու խաղաղությունը։ «Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս -ուսի սեփական ժողովրդի դեմ »: Րաֆֆի

Պետք է արժևորել ու գնահատել պատմության դերը մեր կյանքում, մեր ազգային արժեքները դարձնելով առագաստ անխոչ առաջ գնալու համար, դարձնել սլաքավար ու ուղեցույց։ Պատմությունը գնահատել, սովորել ամեն մի դրվագը, արձանագրել այդ հաջողությունները և անհաջողությունները։ Բավականին շատ եմ գրել արժեքներից, հողից, ջրից, բնությունից, մշակույթից ու հերոսներից։ Եթե չենք կարողանում գնահատել մեր արժեքները, ապա դա անում են օտարները, անգամ թշնամիները, ինչպես եղավ մեր հայրենիքի հետ՝ Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Շահումյանի ու Արծվաշենի հետ։ Եթե չենք գնահատում մեր հերոսներին, ապա նրանց օտարելու են մեր թշնամիները։ Եթե չենք գնահատում մեր մշակույթը ու պատմությունը, ապա դա անում են թուրքերը, մեր վանքերը ու սրբավայրերը, անգամ պատմությունը սեփականացնելով։ Պետք է արժեքավորել ամենակարևորը՝ մարդուն, հայրենասերին, զինվորին, գաղափարի մարտիկին, տաղանդին ու հանճարին, գիտնականին, մտածողին։ Այս առումով նույնպես անտարբեր ենք։ Պետք է նաև կարևորել ստախոսին, խաբեբային, հանցագործին ու դավաճանին։ Սրանք են, որ պետք է հիշվեն ու դառնան ոչ միայն պարսավանքի թեմա, այլ դառնան նոր սերունդների համար որպես չարի ու դավաճանության մարմնավորում: Սրանց գերդաստանները ու հարազատները պետք է դառնան թիրախ ոչ միայն անեծքի, այլև հաշվեհարդարի ու վրեժի համար։ Պետք է մերժվի չարը ու նրա ժառանգները, պետք է մերժվի չարը և իրենց իշխանությունը, պետք է հիշվի նրանց գործած ոճիրները ու սպանդները, նրանց դավաճանությունները։«Չկա ավելի մեծ պղծություն, քան հարազատ ժողովրդի պատմության չարամիտ աղավաղումը»: Գարեգին Նժդեհ

Պետք է արժեքավորել գիտությունը, գրականությունն ու լեզուն. Այս առումով նույնպես մենք տգետ ենք: Դիտեք ձեր շրջապատը, համացանցում վխտում են լատինատառ անգրագետները, որոնք կարծիք են ձևավորում։ Տեսեք փնթի լատինատառների ոհմակը, որոնք սոցիալական ցանցերում փիլիսոփայում են ու մեկնաբանություններ շաղ տալիս։ Սա՞ է մեր ազգային որակը: Ողջ համացանցում հայ երգիչների, հայկական երգերի վերնագրերը գրված են լատինատառ ու անգրագետ։ Ոսկեղնիկ հայերենը վաղուց մոռացված է, հայ ժողովուրդը դարձել է լատինատառ ոչ միայն գրող, այլև մտածող։ Հիմա ի՞նչ ենք փորձում ապացուցել աշխարհին. որ մենք ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, որ մենք Տիգրան Մեծ ունեցող ժողովուրդ ենք, որ մենք քրիստոնեությունը ընդունած ժողովուրդ ենք, մենք մշակույթ ու արվեստ սիրող ժողովուրդ ենք։ Ի՞նչ եք կարծում, արժե՞ արդյոք մեզ ազգ համարել, երբ անգամ հայերեն խոսքը լատինատառ ենք գրում, երբ կիսաբաց լուսամուտները երկրի համար առաջին հաղորդումն է։ Ինչպես ասում են ժամանակը կարևոր դատավոր է, ու մենք ստացանք այն, ինչի արժանի էինք, այն, ինչը իսկապես վաստակել էինք։ «Ազգերը անմահական չեն։ Եւ եթե մի ազգ մահանա պատճառը իր իսկ ներսից է »: Հովհաննես Քաջազունի

Տարիներ, մի քանի տասնամյակ առաջ (25 ապրիլի, 1994թ.) Լևոն Տեր-Պետրոսյանն հայտարարել էր, որ «Ազգային գաղափարախոսություն հասկացությունը կեղծ քաղաքական կատեգորիա է»: Նա չէր սխալվում, հայերի համար ամեն ինչն էր կեղծ կատեգորիա` հայրենասիրությունը, հայրենիքը, ազնվությունն ու ազնիվ գաղափարները ու անգամ քաղաքավարությունը։ Անատամ ու փնթի պառվաբոզեր, լատինատառ վնգստացող հանրային աստղեր․․․ Ու այդքանից հետո էլ ուզում են, որ մեզ չծաղրե՞ն, այդքանից հետո մեկը կփորձի հարգե՞լ հային: Մեր հայրենակիցներից շատերը հնարավորության դեպքում փոխում են իրենց քաղաքացիությունը ու անգամ ազգությունը. դրա մեղավորը կարծում եմ ինքներդ կգուշակեք․․․ Մեր ժողովուրդը երբեք էլ չհասկացավ իր դերը պատմության ու այս արևի տակ, մենք պետք է դառնայինք վախկոտության, տգիտության ու անգամ ստրկության խորհրդանիշ բոլոր ազգերի մոտ, անգամ` ադրբեջանի թաթարների։

<p value="<amp-fit-text layout="fixed-height" min-font-size="6" max-font-size="72" height="80">Գեհենի Առաքել 10․01․2021Գեհենի Առաքել 10․01․2021

«Դա մի սարսափելի եղեռնագործություն է, սպանել պատմությունը։ Դա ամենամեծն է բոլոր հանցանքներից։ Նրանք կամենում են ոչնչացնել մեր նախնյաց գործերը և հավիտենական մոռացության մե՞ջ թողնել մեր հայրենիքի հիշատակները, որպեսզի իրանց վատ գործերն ևս նրանց հետ ծածկվեն, մոռացվեն և ապագայի համար ամոթի ու նախատինքի առարկա չդառնան»: Րաֆֆի

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Posted on

« Ազգերը անմահական չեն և եթե մի ազգը մահանա` պատճառը իր իսկ ներսից է »:Հովհաննես Քաջազնունի

Իմ ՖԲ ընկերներից շատ նամակներ եմ ստանում, որոնք մտահոգված են Հայաստանի ապագայով ու ժողովրդի ճակատագրով, նույնիսկ խորհուրդ են տալիս կանգնել պետության ղեկավարի ղեկին ու փրկել պետությունը այս օրհասական վիճակից։ Ասեմ, որ ինքս անհանգստացած եմ ոչ պակաս, բայց փաստը այն է, որ մենք կորցնում ենք ոչ միայն հայրենիք, այլև կորցնում ենք գենոֆոնդը, որը անգամ տասնամյակներ հետո հնարավոր չէ վերականգնել։ Չեմ ցանկանում խուճապային վիճակ ստեղծել, սակայն սոսկալի վիճակում ենք և նոր եղեռնի վտանգը անխուսափելի է։ Չնայած պետք է խոստովանեմ, որ այս ամենի մեղավորը մեր ժողովրդի անբարոյական վարքն ու պահելաձևն է։ Պետք չէ մեղադրել ո՛չ թուրքերին և ո՛չ էլ ադրբեջանցիներին, առավել ևս ռուսներին։ Մեղավորը մենք ենք, մեր տգիտությունը, մեր անողնաշարությունը ու մեր անտարբերությունը: Այս օրհասական օրերին, երբ մենք ունենք հազարավոր զոհեր, հարյուրավոր ռազմագերիներ, հազարավոր դժբախտացած, անտուն հայրենակիցներ ու կորցրած տարածքներ, հայկական ինտերնետ տիրույթում տոնական ամանորյա բարձրաձայն գովազդներ են` «Հաջարաբեդի» ու «Վիվառո» անբարոյականների գունազարդ տեսահոլովակները, չհաշված` Երևանի ռեստորաններում, գիշերային ակումբներում, խաղատներում ու շոգեբաղնիքներում աշխույժ եռուզերը ու տոնական բարձր եւ ջերմ մթնոլորտը։ Ասացեք խնդրեմ, սա ի՞նչ է. դավաճանություն չէ՞, երբ Եռաբլուրում հազարավոր հայորդիների շիրիմներին դեռ չեն թառամել ծաղիկները` կրկին շարունակվում է ազերիների հաղթարշավը հայ ռազմագերիների դիակների վրայով, երբ հայ ժողովրդի անտարբերությունը դարձել է անտանալի բանականություն ունեցող մարդու համար։ Հասկանալու՞ ենք երբևէ, որ մենք դատապարտված ենք ինքնաոչնչացման, թե՞ շարունակելու ենք նորից քեֆ-ուրախությունը։ Հավատացեք` Հայաստանը կործանվում է, և դա արվում է մեր համաձայնությամբ ու մեր անտարբերության շնորհիվ։ Միակ ելքը այն է, որ հայ ժողովուրդը օր առաջ, պետք է հրաժարվի անկախ հանրապետության գաղափարից և մտնի Ռուսաստանի դաշնության կազմի մեջ, որպես նրա անբաժան մաս։ Սա կարող է արգելակել մեր ինքնակործանումը։ Հարցը թուրքական կամ ադրբեջանական վտանգը չէ, այլ մեր տականքների, որոնք իրենց աթոռի ու պաշտոնի համար պատրաստ են զոհաբերել ոչ միայն սերունդին, այլև ողջ ազգին ու ժողովրդին։ Դա լավագույն տարբերակն է, քանի որ գոնե հնարավորություն կունենանք ձերբազատվել գիշատիչ կուսակցություններից, որոնք հոշոտեցին ընդերքն ու պետությունը, հոշոտեցին երկիրն ու ժողովրդին։ Գոնե Ռուսաստանի Դաշնության կազմում հնարավորություն կունենանք ապահովել մեր ժողովրդի այս հատվածի անվտանգության խնդիրը, այլև կրթության ու լուսավորության հարցը, գոնե ժողովուրդը տգիտության ճիրաններից կազատվի, կհասկանա ճշմարիտ ապրելու ու արարելու գաղափարի մասին։

Այսօր Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որը ընդունակ է երկիրը հանել այս օրհասական վիճակից: Ճիշտ է կան հարյուրավոր անհատներ ու գաղափարներով հարուստ մարդիկ, սակայն նրանք չեն կարող օգուտ տալ հայրենիքին ու ժողովրդին, քանի որ պետությունը այս երեսուն տարիների ընթացքում կարողացավ այնպես անել, որպեսզի այդպիսի մարդիկ չհայտնվեն քաղաքական դաշտում։ Եթե տասնամյակներ առաջ հնարավոր էր ԱԺ կամ նախագահական ընտրություններում անհատների կամ հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ խելացի, ազնիվ ու հայրենասեր մարդկանց բերել իշխանության, ապա ներկա ընտրական համակարգում բացառված է անհատների մասնակցությունը ընտրություններում։ Երկրի քաղաքական կյանքին կարող են մասնակցություն ունենալ միայն կուսակցական կազմով, այն էլ` վճարելով մեծ գումարներ։ Ազնիվ ու հայրենասեր անհատին որտեղի՞ց այդքան գումար, որպեսզի մասնակցի պատգամավորական ընտրություններին կամ անգամ կառավարություն կազմելու գործին։ Համակարգը փոխեցին հատուկ նրա համար, որպեսզի երբեք ազնիվ ու հայրենանվեր մարդիկ չհայտնվեն պետության ղեկին։ Անգամ հեղափոխությունները կարող են դառնալ ոչ լեգիտիմ, եթե այս համակարգի շրջանակներում չեն։ Հայաստանը երբեք չի կարող ունենալ ազնիվ, հայրենասեր ու ուժեղ ղեկավար, քանի գործում է այս համակարգը։ Եթե անգամ գտնվի էլ այդպիսի «ազնիվ մարդ», ով կունենա այդ մեծ գումարը ընտրություններին մասնակցելու համար, ապա վստահ եղեք, որ նրա ետևում կան հովանավորներ, ովքեր հարկ եղած դեպքում շահագործելու են նրան և օգտագործեն իրենց նպատակների համար։ Ուստի այս համակարգը ստեղծված է միայն նրա համար, որպեսզի խուսափեն ազնիվ ղեկավարների ներկայությունից։ Իսկ ինչպես գիտենք Հայաստանում արդեն կարծրացել է կուսակցապետության գաղափարը և ամեն պատի անցքից դուրս եկածն ունի իր սեփական օգտագործման կուսակցությունը` չունենալով անգամ գաղափարախոսություն, ունենալուց էլ` մեկը մյուսից թխած ծրագրերով։ Իսկ կուսակցապետերի մասին ավելորդ է խոսել` մեկը մյուսից անառակ, ստախոս, անբարոյական ու սրբապիղծ, սակայն կարևորը այն է, որ այդ կուսակցությունները խնամի-ծանոթ-բարեկամ կապով շղթայված են մեկը մյուսին: Այնպես որ կապ չունի, թե նա ինչ կուսակցական պատկանելիությունից է, կարևորը ու դասակարգային ու բարեկամական կապն է։ Դասակարգային բաժանումները իրենց ենթաբաժիններով որպեսզի չթվարկեմ, նշեմ միայն երկու խոշոր հատվածները` շահագործող դասակարգ և շահագործվող դասակարգ։ Շահագործող դասակարգի ձեռքին է գտնվում իշխանությունը, պետությունը, եկեղեցին, բանկերն ու երկրի բոլոր ռեսուսները՝ ընդերքը, էներգետիկան, դատական և իրավական համակարգը, մամուլը ու կրթությունը, ոստիկանությունը, բանակը, հարկային ու մաքսային ծառայությունները, պետության բոլոր ռեսուսները։ Իսկ շահագործվող դասակարգը, ինչպես ասում են ռուսները « расходный материал », դրանք անապահով ընտանիքներն են կամ կիսաբաց լուսամուտներով սնվող տգետ զանգվածը։ Վերջինս գոյատևում է անկախ իր կարգավիճակից։ Շահագործվող դասակարգի` «расходный материал»-ի նկարագրությունը կարծում եմ շատերս տեսնում ենք, դրանք արցախյան պատերազմի ազատամարտիկներն էին, ապրիլյան ու ներկա պատերազմների զինվորները, ովքեր անապահով ընտանիքների զավակներ են: Դրանց կարելի է գումարել` Արցախից ու Ադրբեջանի այլ քաղաքներից հայ փախստականները, սիրիահայ մեր հայրենակիցները, որոնք սիրիական պատերազմից փրկվելով` հասան Հայաստան, այդ թվում նաև Սպիտակի երկրաշարժից տուժած մեր հայրենակիցները, դրան գումարենք նաև հայկական սփյուռքը։ Այս շահագործվող տեսակի շնորհիվ է ապրում առաջինս՝ նրանց հարկերի, նրանց վարկերի, նրանց արցունքների ու արյան հաշվին, նրանց որդիների ու ճակատագրերի հաշվին։ Պատահական չէ, որ ՀՀ ղեկավարները բոլոր ժամանակներում աշխարհի ու եվրոպական բանկերից, վարկային կազմակերպություններից գումարներ ու վարկեր էին վերցնում, իբր պայքարում են աղքատության հաղթահարման դեմ, կանանց և երեխաների պաշտպանության համար, հաշմանդամներին ու սիրիայհայ փախստականներին օգնելու համար։ Սփյուռքահայ շահագործվող մեր հայրենակիցները անգամ սփյուռքում չեն հասկանում, որ իրենք այդ կարգավիճակում են գտնվում, չլինելով ՀՀ բնակիչ կամ ՀՀ տարածքում նրանք նույնպես շահագործվում են նույն ոհմակի կողմից։ Նրանց դրամահավաքները, տելեթոնները ու անգամ պատերազմի ու զինվորի համար ուղարկված զրահաբաճկոնները ու սաղավարտները, հեռադիտակները ու գիշերային դիտարկման սարքերը, հանդերձանքն, զենքն ու զինամթերքը այդ նույն հրեշները հոշոտեցին ու կերան։ Այս երեսուն տարիների ընթացքում սփյուռքից ուղարկված միլիոնավոր դոլարները փոշիացան մի քանի հրեշի բանկային հաշիվներում։

Կարծում եմ, այս փոքր բացատրությունով հասկանալի դարձավ այս ենթաբաժինը, հիմա խոսենք «կիսաբաց լուսամուտներ» կոչվող կեղտարյուն խավից: Այս տեսակին են պատկանում անատամ, փնթի, տգետ, բանականությունից զուրկ անուղեղները, պառվաբոզերն` անկախ իրենց սեռից։ Բոլոր ժամանակներում այս փնթի արտաթորանքը օգտագործվեց ժամանակի իշխանավորներին ոչ միայն մեծարելու ու սրբացնելու համար էր, այլև նրանց իշխանությունը երկարաձգելու համար։ Կարծում եմ շատերս ականատես եղանք Նիկոլի ֆեյքերի ֆաբրիկային, կամ նրան սատարող ու աջակցող կամուֆլյաժավոր բաշիբոզուկները: Ժամանակին էլ այդ փնթիները Լևոնին ու Ծառուկյանին էին սրբացնում։ Այդ փնթիների տեսակին են պատկանում մարմնավաճառները ու ոստիկանության ուժերում հայտնված նրանց զավակները, անգրագետ ու անտառաճանաչ երկրապահները, դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները։ Սրանք են, որ իրենց ներկայությամբ ապականում են ոչ միայն շրջակա միջավայրը ու բնությունը, այլև սոցիալական տիրույթը ու համացանցը։ Հարկավոր է հասկանալ վերջապես, որ մեր ժողովրդի ամենամեծ թշնամին դա տգիտությունն է, դասակարգային հրեշը, որովհետև սրա արդյունքում են ծնվում դավաճանները, օլիգարխները, անհայրենասերներն ու հող ու երկիր ծախողները։ Տեղին է նշել Ջորջ Օրուելի խոսքերը․ «Բարձր դասի նպատակն է՝ մնալ նույն տեղում: Միջին դասի նպատակն է՝ փոխել տեղը բարձրի հետ: Ցածր դասի նպատակը (եթե նպատակ ունի, քանի որ ցածր դասի մշտական բնորոշ գիծն այն է, որ ճզմված են ծանր աշխատանքով և լոկ ժամանակ առ ժամանակ են գիտակցում այն, ինչ դուրս է իրենց առօրյա կյանքից) վերացնել բոլոր տարբերությունները և ստեղծել հասարակություն, որտեղ բոլորը հավասար կլինեն: Այսպիսով, ողջ պատմության ընթացքում անընդհատ կրկնվում է պայքարը, որի հիմնական գծերը միշտ նույնն են»: Ջորջ Օրուել

Քանի դեռ հայ ժողովուրդը չի կարողացել ճիշտ ընտրություն անել իր համար, չի կարողացել ընտրել հայրենասեր ու ազնիվ ղեկավար միշտ կրկնվելու է նրա ցեղասպանությունը ու ինքնաոչնչացումը։ «Ժողովուրդները դատապարտված են մահվան` ծառայելով գերիշխան ազգերի համար որպես պարարտացուցիչ աղբ, ապավառ »: Գարեգին Նժդեհ

Մեր ժողովուրդը այսպես, նույն պատճառներով է ամեն անգամ կորցրել ոչ միայն իր տարածքները, այլև իրենց կյանքը չխնայած հայորդիներին, որոնք չգնահատվեցին և ոչ մի անգամ։ Ուստի միակ ելքը` ձերբազատվել այս աղբից ու տգիտությունից, հրաժարվել անկախությունից ու մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, կամ էլ ընտրել իսկական առաջնորդ, որը ոչ միայն երկիրը կարող է փրկել այս վիճակից, այլ ժողովրդին ու սփյուռքը։ Եվ վստահեցնում եմ, որ այդպիսի առաջնորդ կա։

Գեհենի Առաքել 16․12․2020

ԲԻԲԻ-ՇԱՐԱԲԱՆԻ

Posted on

Թեհրանից դեպի արևելա-հարավային կողմը, մի ոչ այնքան ոտնակոխ եղած ճանապարհ տանում է քաղաքից երկու ֆարսախ հեռավորությամբ մի անապատ, ուր ուղևորին երևան է գալիս մի ընդարձակ տարածություն, շրջապատված բարձր պարիսպներով: Ասիական քաղաքներին սովորած աչքն առաջին անգամից կնկատե, թե տեսնում է մի կախարդական քաղաք, որ կուլ է գնացած յուր պարիսպների մեջ. — մինարեթներ, աշտարակներ և ոչ մի շինության նշան չէ երևում դրսից: Երևում են միայն պարիսպները: Բայց որտեղի՞ց է մուտքը:

Կախարդված քաղաքը դռներ ևս չունի:

Պարսից ծերունիների պատմությունը հիշյալ շինվածքի մասին խիստ առասպելական է: Նոքա ասում են՝ թե այդ ցերեկով լուռ և անբարբառ պարիսպների ներսից գիշերվա ժամանակ լսելիեն լինում զարհուրելի ձայներ, թե պարիսպների շուրջը թափառում են բյուրավոր ուրվականների խմբեր, թե նրանք շատ չեն հեռանում, միայն պարիսպների մոտ են գալիս, երգում են,կատարելով իրանց դիվական զվարճությունը…: Իսկ երբ առավոտը մոտ է լինում լուսանալու, ամեն ինչ չքանում է, լռվում է և կրկին անբարբառ շրջապարիսպը նկարվում է անապատի մեջ յուր հսկայական տարածությամբ…:

Պարսիկը, լի նախապաշարմունքներով, երբեք չէ մոտենում հիշյալ շինվածքին, և լույս-ցերեկով այնտեղ տեսանելի չէ ոչ մի մարդկային արարած: Միայն ահագին ուրուրը սավառնում է պարիսպների վրա, գծելով օդի մեջ զանազան շրջաններ, կարծես այն ուրվականների ոգիներից մինը լինի դա…:

Ահա՜ այնտեղ, ավերակներից ոչ այնքան հեռու, բարձրանում է ծուխ: Ծուխը բնակության նշան է, և խիստ հրապուրիչ զորությամբ ձգում է մենավոր ճանապարհորդին դեպի ինքը:

Ծուխը դուրս է հոսում մի գետնափոր խրճիթից, որի տանիքը հավասար է երկրի մակերևույթին: Մի նեղ մուտք առանց դռան տանում է դեպի խրճիթի ներսը: Գերեզմանի պես խոնավ ևմթին խորշ է գա: Միայն մի օջախի մեջ, որ փորած է մի անկյունում, թույլ կերպով վառվում են մի քանի կտոր փայտ, կարծես նրա համար միայն, որ այնտեղ պահպանվի կրակը…:

Օջախի մոտ, եղեգնյա փսիաթի վրա, նստած է մի կիսամերկ ծերունի և խորին ուշադրությամբ կարդում է մի գիրք: Նրա արտաքին կերպարանքն ազդում է պատկառանք և ցավակցություն:Դու կարծում ես, թե քո աչքի առջև երևում է մարմնացած խեղճությունը. — մի մարդ, որ աշխարհիս մեջ չուներ ուրիշ մխիթարություն և ապրում է միմիայն աստուծո համար…:

Դա մոգ է:

Նա կարդում է սրբազան գիրքը — աստվածային Զենդ-Ավեստան:

— Խաղաղություն քեզ, հայր սրբազնություն, — ողջունում եմ նրան:

Ամեն տեղ հալածական, ամեն տեղ անարգված, այս ողորմելի կրոնավորը ամբողջ կես դար անցուցել է յուր տխուր ճգնարանում: Առաջին անգամ է նա լսում մի օտարականի ձայն, որառանց ահ ու սարսափ գցելու նրա վրա, ոտք է կոխում նրա շեմքի վրա խաղաղասիրական ողջույնով:

Նա խորին ծանրությամբ ծալում է գիրքը, մի կողմ է դնում և կանգնելով, ընդունում է յուր անակնկալ հյուրին:

Զրադաշտյան փիլիսոփայի խոսակցությունը մեղմ է և իմաստալից: Նա ախորժանոք պատմում է ամեն ինչ այն մարդուն, որ նայում է նրա վրա ավելի մարդասիրական աչքով: Ոչինչ նրան այնքան չէ մխիթարում, որքան մարդկանց համակրությունը, որովհետև այդ թշվառը յուր կյանքում երբեք գթություն վայելած չէ մարդո որդիներից…:

Բայց ինձ ավելի հետաքրքրական էր այն միտքը, թե ինչն էր առիթ տվել նրան բնակվիլ այն տխուր և ամայի անապատի մեջ, այն կախարդական շինվածքի մոտակայքում, ուր թափառումէին ուրվականների խմբերը միայն…:

Երբ այս մասին հարցմունք եղավ, մոգը յուր լի ջերմեռանդությամբ աչքերն ուղղեց դեպի երկինք, արտասանեց ինձ անհասկանալի մի քանի խոսքեր, որոնց միջից խիստ լիահնչյուն ձայնով դիպավ իմ ականջին բառս՝ Բիբի-Շարաբանի(1):

— Ի՞նչ է նշանակում այդ:

— Հետևի՜ր ինձ, բարի երիտասարդ, — ասաց նա, ընթանալով յուր խրճիթից դեպի դուրս:

Ես կատարեցի նրա հրամանը: Պարիսպը, որի մոտ տարավ ինձ մոգը, էր նույնը, որ ես առաջուց տեսած էի: Միայն նա մերձեցավ երկայն սանդուղքին, որ թավալված էր պարսպի մոտ,խնդրեց ինձ օգնել իրան վեր բարձրացնելու սանդուղքը:

Ես շուտով կատարեցի նրա ցանկությունը, երբ հասկացա նպատակը: Մոգը կամենում էր սանդուղքը գնել պատի մոտ և ինձ վեր հանել պարսպի գլուխը, իմ ուզածն էլ այդ էր, տեսնել արդյոք ի՞նչ կա այն փակյալ քաղաքի ներսումը:

— Նայի՜ր, — ասաց մոգը, — երբ մենք բարձրացանք վերնապարսպի վրա:

Ես երբեք չեմ կարող հեռացնել ինձանից այն անախորժ տպավորոլթյունը, որ թողեց ինձ վրա այն տխուր տեսարանը: Շրջապարսպի ամբողջ տարածությունը ներկայացնում էր մարդկային մարմինների մի անտառ, ուր անշարժ կանգնած էին հազարավոր կմախքներ և դեռ չլուծված դիակներ, մերկ՝ որպես ճշմարտության արձանը:

Ինձ երևաց, թե դա մի դյութական աշխարհ է, որ երևան հանեց իմ աչքերի առջև կախարդ-մոգը: Եվ ես տեսնում էի այն ուրվականների գնդերը, որոնց մասին ինձ պատմել էին շատ և շատզարմանալիք:

Բայց իմ տեսածը իսկություն էր: Ես պարզ նշմարում էի կմախքները, մինը մյուսի մոտ շարված, և ինձանից այնքան հեռու չէին կանգնած բազմաթիվ մերկ մարմինները, որոնց գլխի վրա կատաղի կռնչյունով պտույտ էին գալիս գիշակեր թռչունները: Նրանք իջնում էին մերկ մարմինների վրա, իրանց սուր կտուցով և մագիլներով մի բան կեղեքում էին այնտեղից և կրկին բարձրանում օդի մեջ, իրանց հետ տանելով հափշտակած ավարը…:

Մոգը պշուցած աչքերով նայում էր այս ոչ այնքան զվարճալի տեսարանի վրա. նրա շրթունքները շարժվում էին, երևում էր, որ նա աղոթում էր:

Ես նկատեցի՝ թե՜ կմախքների և թե դեռ չլուծված դիակների բոլորի երեսները ևս դարձուցած էին դեպի արևելք: Բայց ի՞նչն էր, որ այնպես կանգուն պահում էր մեռած մարմինները բացօղի մեջ: Այս գաղտնիքը հասկանալի եղավ միայն այն ժամանակ, երբ ես տեսա, որ յուրաքանչյուր կմախքի և դիակի երկու թևերի տակ ամրացած էին փայտյա նեցուկներ, որոնք այնպեսհարմարեցրած էին, որ ոչ միայն իրանց մեջտեղում կանգնած մարմինները պահում էին բոլորովին ուղղակի կերպով, այլև նրանց ոտները չէին դիպչում գետնին:

— Այդ ի՞նչ է, — դարձա ես դեպի մոգը, որ երևում էր, թե դեռ չէր վերջացրել յուր աղոթքը:

— Բիբի-Շարաբանի, — կրկնեց նա առաջին խոսքը, դարձյալ թողնելով ինձ անհասկացողության մեջ:

Երբ ասացի, թե չեմ հասկանում նրա խոսքը, նա բացատրեց զենդական բառի իմաստը, ասելով.

— «Հասարակաց կայարան» է դա:

— Կնշանակե հանգստարան կամ գերեզմանատո՞ւն է:

— Այո՜, այդպես:

— Մի՞թե դուք սովորություն չունիք թաղել ձեր մեռելները: Մոգը մի զարմացական հայացք ձգեց իմ երեսին, որպես թե լսում էր մի հիմար խոսք, և պատասխանեց ասելով.

— Ինչպե՞ս թաղել, բարի երիտասարդ, ինչպե՞ս պղծել սուրբ հողը մեռելոտի մարմիններով:

— Բայց այդպիսով դուք պղծում եք օդը, որ ավելի վտանգավոր է, որի ապականությունից կարող են վարակվել կենդանի մարդիկ:

Իմ պատասխանը վիրավորական էր: Մոգը պատասխանեց փոքր-ինչ զայրացում ցուցանելով իմ խոսքերի դեմ:

— Տեսնո՞ւմ ես սրբազան Միհրը, — նա ցույց տվեց արեգակը, նրա աստվածային ճառագայթների ներքո ամեն ապականություն մաքրվում է, սրբագործվում, և անշնչությունից վերափոխվում է դեպի կենդանի մարմին: Նա է գետնից ծլեցնում, ծաղկեցնում և պտղաբեր առնում փտած և ապականված հունդը (սերմը): Նա և այդ բյուրավոր կմախքներին, որ կանգնածեն նրա «սրբազնության սեղանի» վրա, կմաքրե, շունչ և մարմին կտա: Նա է աղբյուրը բարության, լույսի և կենդանության.

— Եվ դուք ա՞յդ նպատակով եք կանգնեցրել այդ դիակները նրա ճառագայթների տակ:

— Այդ հրամայում է մեզ առնել Որմիզդի սրբազան օրենքը: (2)— Թո՜ղ հեռու լինին քեզանից Արհմնի (3) նենգությունները, բարի երիտասարդ, թո՜ղ երկբայությունը չմոլորեցնե քեզ հավատալ սուրբ խոսքին:

Վիճել զրադաշտական կրոնավորի նախապաշարմունքների դեմ, ինձ չէր հասցնելու մի օգտավետ հետևանքի: Ես ցանկացա ավելի մանրամասն տեղեկություն ստանալ նրանից այն հանգստարանի վերաբերյալ, իրանց կրոնական ծեսերի մասին: Նա պատմեց, ինձ շատ բան: Նա ասաց, թե յուրաքանչյուր հանգուցյալ մարմին, — որ այնպես հեցյալ է երկու սյուների վրա,լավ ևս է ասել, քարշ է ընկած երկու փայտյա նեցուկներից, — պետք է այնքան ժամանակ մնա, մինչև նրա մարմնի մսերը թռչունների կերակուր դառնալուց հետո, մնացյալ ոսկերոտիքը քայքայվին և վայր թափվին այն խորի մեջ, որ ամեն մեկի տակ փորած է: Եվ ավելացրուց, թե հանգստարանին հսկող մոգը, ամեն մեկ մարմնի լուծելու եղանակից կգուշակե նրա ապագան Որմիզդի դրախտի մեջ: Այս խոսքերից հետո նա պատմեց ինձ յուր մի քանի դիտողությունները, որ արած էր մարմինների մասին:

— Ահա՜ այն դիակը, որ կանգնեցրած է մեզանից տասը քայլ հեռու, — առաջ տարավ նա, — դու տեսնում ես, թե որպե՜ս վայրենի չախկալը, յուր հետևի թաթերի վրա կանգնած, վեր է բարձրացրել գլուխը և անհագ ախորժակով կրծոտում է հանգուցյալի աջ ձեռքը: Դա հանգստարանիս նոր մարմիններից մեկն է: Այն ձեռքը, որ այժմ չախկալին կերակուր է դառնում,շաղախված է մի անմեղի արյունով…: Դու տեսնում ես նրանից ոչ այնքան հեռու մի այլ մարմին, որի ձախ ուսի վրա նստած է ահագին սև ագռավը և յուր կտուցով դուրս է փորումհանգուցյալի աչքերը: Նույն աչքերը երբեք չէին կշտանում այն բաներից, ինչ որ վատ էր: Նոքա ման էին ածում թշվառին այն ճանապարհի վրա, որ ուղղում է յուր մոլորյալների առջև խավարային Ահրիմանը…: Ահա՜ այն կմախքը, որի գագաթի վրա նստած է զզվելի բուն և անդադար կտցահարում է կաշուց զրկված սկավառակը, նույն գլխի մեջ երբեք մուտք չէ ունեցել ճշմարտության խոսքը…: Դու տեսնում ես և մի մարմին, որի ոտքերի տակ պտտվում է վայրենի կատուն, դա մի նշանավոր ավազակի դիակն է, և այժմ ավազակ գազանն ուտում է այն ոտքերը, որոնք միշտ դուրս են դրված եղել ուղղության շավղից…:

Այսպես շատ գուշակություններ արավ մոգը, յուրաքանչյուր մարմնի անցյալ կյանքը համեմատելով նրա ներկա դրության հետ, և ներկայից եզրակացություններ անելով նրա ապագայի մասին: Նա խոսեց և մի քանի արդարների համար, հայտնելով, թե ի՜նչ նշաններից գիտե նրանց անմեղությունը: Բայց երբ նրա աչքերը հանդիպեցան մի կմախքի, որի ճերմակ ոսկորների վրա այնպես գեղեցիկ կերպով խաղ էին անում արեգակի ճառագայթները, նա այլևս չկարողացավ խոսել, և ես նկատեցի, թե որպես ծերունու շիջած աչքերը լցվեցան արտասուքով, և նաշարժեց գլուխը, նշան անելով, որ ցած իջնենք:

Բայց ի՞նչ էր, որ այնպես դառն կերպով վրդովեց ողորմելու սիրտը, ինչո՞ւ նա ինձ մի խոսք անգամ չասաց այն մարմնի մասին, որ եղավ նրա արտասուքի առարկան:

Իջնելով պարսպից ցած, մենք նստեցինք նրա խրճիթի դռանը: Արևը դեռ նոր էր թեքվում դեպի յուր գիշերային մուտը, անապատի ջերմությունը փոքր-ինչ մեղմացել էր: Բայց ես չէի կարողանում հանգստացնել իմ հետաքրքրությունը, քանի նկատում էի ծերունու դեռևս տխուր և մելամաղձական դեմքը:

Իմ երկար թախանձելուց հետո ծերունին հաճեցավ պատմեի թե ի՜նչ էր նրա ակամա դառնության պատճառը, որ առաջ եկավ այն կմախքի վրա նայելուց: Ես թույլտվություն խնդրեցի ծխել և սկսա լսել նրան:

Նա այսպես սկսավ յուր պատմությունը.

— Երկու տասն ձմեռների հալվել էին ձյուները, երկու տասն գարուններ գեղազարդել էին Զաբի (4) անապատը, մինչ ես լցուցանում էի իմ մտավոր ծարավը իմաստնագույնն իմաստուններից՝ Իբն-Ֆերհատի սպասում: Նրան կոչում էին «Աղբյուր գիտության»: Որպես մեղր և կաթ բխում էր աստվածային մարդու շրթունքից սուրբ խոսքը: Նրան հայտնի էր ամենածածուկ իմաստը սրբազան տառի, և նա գիտեր ամենախորին գաղտնիքը, ինչ որ գրած է մարդու որդիների երիկամունքի մեջ…:

Բայց ավելի քնքուշ, քան Շիրազի շուշանը, և ավելի գեղեցիկ, քան Ռեշթի (5) վարդը, էր բարի Ղամարը (6) , մի նազելի օրիորդ, որի դեռ նոր ողջախոհական ստինքը բոլորվել էին անմեղ կրծքի վրա: — Դա վարպետիս աղջիկն էր:

Վարպետիս տունը բովանդակում էր յուր մեջ մի ամբողջ դրախտ, ուր աստծո օրհնության հետ թագավորում էին խաղաղությունն ու գոհությունը: Բայց չկա մի վարդ առանց փշի, և շատ անգամ գեղեցիկ, լուսապայծառ ցերեկի մեջ տիրում է մառախլապատ մրրիկը յուր զարհուրանքով…:

Նույնը պատահեց և վարպետիս ընտանիքի հետ:

Այն մեծահանդես տոներից մեկի օրը, երբ սուրբ քաղաքի (7) ուղղափառները ծաղիկներով են հանդիպում Նով-րուզը (8), մանկահասակ կույսերի խումբը հավաքվել էր մի բլրի վրա, ուր նրանք այն տոնին սովորություն ունեին իրանց խաղերով զվարճանալ: Նույն միջոցին անցնում է բլրի մոտից քաղաքի սերդարը, որ որսորդությունից էր վերադառնում: Նրա աչքն ընկնում է աղջիկների խմբի վրա և գեղեցիկ Դամարի դեմքը հափշտակում է նրան:

Մի քանի օրից հետո սերդարի ապարանքից պատգամավոր եկավ վարպետիս մոտ և հայտնեց, թե նորին պայծառափայլության սիրտը գրավել է Ղամարի գեղեցկությունը, և ցանկանում է նրան յուր կին ունենալ:

Կայծակի հարվածն այնքան զարհուրելի չէր կարող լինել, որով Որմիզդը հալածում է Ահրիմանի դևերին, քան այս խոսքը, որ լսեց վարպետս սերդարի պատգամավորի բերանից, նա սկզբում բոլորովին շփոթվեցավ, հետո Աստծո զորությունից մի փոքր ոգի առնելով, պատասխանեց, — թե ինքը չէ կարող յուր զավակը կնության տալ մի մարդու, որ չէ պաշտում Որմիզդի կրոնքը: Այս պատասխանը պատգամավորը դարձնում է սերդարին և չարանենգ սիրտը լցնում է վրեժխնդրության թույնով:

Վրեժխնդրությունը չուշացավ: Մի քանի օրից հետո սրբազան քաղաքը լցվեցավ արյունով և արտասուքով…:

Մահմեդականների ձեռքում միշտ հեշտ է եղել խեղճ Գաբրների (9) հալածանքը, նրանք իրանց ժողովուրդը մեր դեմ գրգռելու մեջ խիստ վարպետ են: Մեր մասին մի քանի սուտ լուրեր, որդիպչում էին նրանց կրոնական զգացմունքին, տարածելը բավական էր վառելու ամբոխը կատաղի վրեժախնդրությամբ:

Նույնը եղավ և այն ժամանակ:

Քաղաքի մեջ տարածվեցավ մի բոթաբեր լուր, թե Գաբրները թշնամությամբ պղծել են մահմեդականներին պատկանող մի մատուռ, որ չափազանց գրաված էր նրանց հավատքը և դարձել էր հասարակաց ուխտատեղի: Նրանք ամբաստանեցին Գաբրներին մի բոլորովին հնարած զրպարտությամբ, իբր թե Գաբրները նույն մատուռի մեջ գիշերով գցել են մի սատկած շուն:

Որքան և սուտ լիներ այդ զրպարտությունը, դարձյալ բավական էր վառելու մահմեդականների կատաղությունը: Նրանք այդպիսի դեպքերում ստություն և ճշտություն չեն որոնում,մանավանդ, երբ թելադրողը ինքը սերդարն էր` մի քանի գլխավոր մոլլաների հետ:

Գիշեր էր. այն մթին գիշերներից մինը, որ Ահրիմանը պատրաստում է յուր սևագունդ պաշտոնյաների համար…: Մի քանի րոպեում Գաբրների թաղերը լցվեցան մահմեդականների կատաղի ամբոխով: Կրակն ու սուրը սկսան անխնա կոտորել «սուրբ ժողովրդի» անմեղ որդոց…:

Նույն սարսափելի ժամուն իմ միտքն եկավ Ղամարը: Ես սկսեցի ցնորվածի նման վազել դեպի վարպետիս տունը: Գիշերվա խավարը պատել էր աշխարհը, բայց հրդեհների կրակը լուսավորում էր քաղաքը, որպես ցերեկ: Չգիտեմ ի՜նչ աստվածային զորություն էր այն, որ ինձ առանց վտանգի հասցրուց վարպետիս տուն, որ նույն ժամուն վառվում էր բոցերի մեջ: Իմ աչքին դիպավ վարպետիս մարմինը, որ արյան մեջ շաղախված ընկած էր յուր հրդեհված տանից ոչ այնքան հեռու: Բայց ես չդարձա դեպի նա, որովհետև որոնում էի Ղամարին…:

Իմ ականջներին զարկում էին հափշտակված կույսերի և կանանց դառն աղաղակները, բայց նրանցից ոչ մինը Ղամարի ձայնը չէր:

Ես գտա նրան մի ֆերրաշի ձեռքում, որ քաշ էր տալիս թուլացած և ուշակորույս եղած օրիորդին դեպի սերդարի ապարանքը: Խենջարիս մի զարկ բավական եղավ ցած գլորել անզգամին, ևես հափշտակեցի նրա ձեռքից թանկագին ավարը…:

Ես մինչև այսօր երևակայել չեմ կարող, թե որպես հաջողվեցավ ինձ ազատել նրան: Միայն մտաբերում եմ այսքանը, որ ուշի եկա այն ժամանակ, երբ նկատեցի, թե գտնվում եմ քաղաքից մի քանի փարսախ հեռու մի դաշտի մեջ, ուր արևը դեռ նոր էր սկսել արձակել յուր առաջին ճառագայթները: Ես այն ժամանակ զգացի, թե մի քանի տեղից վիրավորված եմ, ե՜րբ, կամ ո՜ւմ հետ կռվելու ժամանակ ստացա վերքերը, մտաբերել անգամ չկարողացա: Ես կամենում էի փաթաթել վերքերս, բայց երբ նկատեցի, որ Ղամարը տակավին անզգայության մեջ էր, սկսեցի հոգ տանել նրան ուշի բերելու:

Երկա՛ր է, բարի երիտասարդ, երկա՛ր է պատմությունը և խստտ դժվա՛ր միանգամից բոլորը հաղորդել քեզ, թեև իմ ալևոր գլխի մեջ ամենը պահված են, և մոռացությունը ոչինչ չէ ջնջել այն տխո՛ւր հիշողություններից…: Երևակայեցե՜ք միայն ողորմելի փախստականի վիճակը, որ ամբողջ ամիսներով պետք է անցներ ամայի անապատների միջով, միշտ խույս տալով մարդկային բնակությունից, և դա ուղեկից ուներ մի թույլ և տկարամարմին օրիորդ, բոլորովին մարած անոթությունից և ճանապարհի դաժանությունից… :

Պիղծ համարված Գաբրն ամեն տեղ հալածված է, ամեն մահմեդական խորշում և խոտում է նրանից. մենք մինչև անգամ պոկված էինք անապատի հովիվների հյուրասիրությունից, որոնցսեղանը բաց է ամեն ճանապարհորդի առջև: Լույս ցերեկով մենք թաքչում էինք մացառների մեջ, իսկ գիշերով շարունակում էինք մեր ուղին: Մեր կերակուրն էր անապատի մանանան (10),իսկ երբեմն պատսպարան և ողորմություն էինք գտնում բարի Արմենիների և Դավուդիների (11) մոտ, դրանք չեն հալածում Գաբրին….:

Այսպես մենք անցանք Իսպահան, Ղում և Քաշան քաղաքները: Ճանապարհին մենք գրաստ չունեինք, այդ մի ավելորդ ծանրություն է փախստականի համար, որ միշտ ստիպված է թաքչիլ:Սկզբում օրիորդը տոկուն էր և առանց դժվարության հետևում էր ինձ. բայց փոքր առ փոքր նրա ուժերն սկսան թուլանալ. այնուհետև ես ստիպված էի թանկագին բեռը կրել իմ շալակին…:Այդ ավելի անտանելի էր նրան, և ես ստեպ լսում էի նրանից այսպիսի խոսքեր. «Ա՜խ, ե՞րբ աստվածները պետք է առնեն իմ հոգին, որ դադարեմ քեզ անհանգիստ անելուցս…:

Մենք դիմում էինք դեպի Թեհրան այն մտքով, որ շահի ոտքերի փոշին համբուրենք և նրանից շնորհ և արդարադատություն խնդրենք սերդարի բարբարոսության դեմ: Բայց թշվառ օրիորդի տկարությունը հետզհետե սաստկանում էր, վերջապես նրա մեջ հայտնվեցավ խիստ զորեղ տագցոց: Ես գործ դրի իմ բոլոր բժշկական միջոցները, ինչ որ ուսած էի գրքերից, բայց ոչինչչօգնեց, խղճալու կենսական ուժերը սպառվել էին…:

Մինչև Թեհրան մնացել էր մի քանի օրվա ճանապարհ միայն, մենք իջևանել էինք մի գյուղի մոտ, ցորենի արտերի մեջ: Գիշեր էր: Լուսինը հեզությամբ սահում էր կապույտ երկնքի վրայով.բոլոր աշխարհին տիրել էր մի մեռելային լռություն: Օրիորդը՝ յուր գլուխը դրած իմ ծնկների վրա տանջվում էր դառն խռովության մեջ: Ես տխրությամբ նայում էի նրա վրա. հանկարծ նայուր լի երախտագիտությամբ աչքերն ուղղեց դեպի ինձ և արտասանեց այս խոսքերը. «Ես մեռնում եմ, Հազկերտ, աղոթի՜ր ինձ համար»…:

Դա եղավ նրա վերջին խոսքը…:

Ես սրբությամբ կատարեցի նրա վերջին խոսքը, բարի երիտասարդ, ահա` կես դար է անցնում այն օրից, որ ես աղոթում եմ նրա շիրիմի մոտ, գիշեր և ցերեկ աղոթում եմ, թեև նա արդար էր, որպես արևի ճառագայթը, թեև նա անբիծ էր, որպես նրա լույսը. — բայց նա սիրում էր ինձ…:

Րաֆֆի 1875 թ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 Ը ՍՊԻՏԱԿ ԱԳԱՌԱՎԻ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ

Posted on Updated on

Հոկտեմբերի 27-ից անցել է 16 տարի: Ու այս տարիների ընթացքում երբևէ չի քննարկվել կատարվածի էությունը հանրային կեցվածքի ու հետևանքների առումով: 
Քանի որ ես սպիտակ ագռավի դերի մեջ եմ ինձ խցկել, փորձեմ դա անել նաև այս հարցում: 
Դեպքերի խրոնիկայի մեջ բոլորս հիշում ենք աթոռների տակ մտած պատգամավորներին, ԱԺ-ի դարպասի մոտ խրձված պլաշչավոր-հաստագլուխ թաղային տականքին, զոհվածների ջիգյարոտ ընկերներին, ախպերներին, բացակայող ժողովրդին, մուղամբազ նախագահին, վախեցած աչքերով մուղամբազ վերին դեմքերին: 
Ով ինչ կերպ էր մեկնաբանում կատարվածը ու ինչ էր տեսնում կատարվածում, դա էլ հիշում ենք ու գիտենք: 
Նրանք, ովքեր կատարվածը վերագրում էին միայն արտաքին ուժերին, մեզ՝ հայերիս դնում էին ու շարունակում են դնել փալասի- ապուշի տեղ: Որովհետև բացառել վրիժառության ահռելի տարրը կատարվածի մեջ, միայն մարդկայնորեն կույրը, կամ էլ մեծ հակադիր շահ ունեցողը կարող էր չտեսնել: Այդ սցենարը ձեռնտու էր իշխանություններին, բայց կործանարար էր մեր, հասարակ մարդկանց ու հայ ժողովրդի համար:
Բայց կեղծը գերակշռեց ու տիրաժավորվեց որպես ճշմարտություն: Ու այսօր էլ ջահելությանը կեղծիքն է մատուցվում որպես փառահեղ փրկիչների վերացման՝ հայոց համազգային ողբերգություն:
Հեռուստացույցների առջև նստածների մեծամասնությունը գիտեր, որ Նաիրին վրեժ է լուծել, բայց նրա կոչը, թե ժողովուրդ, ես իմ գործն արել եմ, արեք հիմա էլ դուք տեր կանգնեք էս երկրին, ոչ մի արձագանք չգտավ: Դե մենք փրկիչի սպասող ժողովուրդ ենք, մեզ թվում էր, որ եթե փրկիչն իրոք փրկիչ է, պետք է ինքն էլ գործը մինչև վերջ անի, ու մինչև վերջ փրկի: Խփել է, թող հիմա էլ մենակ էտ ախոռները ինքը մաքրի: 
Մարդիկ չարձագանքեցին իրենց ճակատագրին տեր կանգնելու կոչին: Բայց դրան հակառակ, տականքը շատ լավ գիտեր, որ եթե հիմա անձնապես ամեն մեկը տեր չկանգնի իր շահերին, կարող է մեծապես տանուլ տալ իր դիրքերն ու ապագան: Դրա համար տականքը ակտիվ էր ու տեր կանգնող: Շավկեքը դարպասների մոտ էին հսկում, կալիբրովները կաբինետներում բանակցում: Արդյունքում, մի եղբայրը դառավ վարչապետ, թալանի ընկերներն ու կուսակիցներրը հարց լուծող, Իսկ հետագայում էլ այբուբենը չհաղթահարած, բայց թասիբով մյուս եղբայրն էլ վրեժ լուծեց Նաղդալյանին սպանելով: 
Փաստացի մարդկային նորմալի սահմաններում էր հայ տականքը, բայց ոչ հայ ժողովուրդը: 
Գժի թղթով բանակից ազատված ֆուտբոլի մարզիչ ու պատանեկան ամսագրի թղթակից վազգեն սարգսյանի կերպարը պետք է որ բոլորին պարզ լիներ՝ թե ընտրակեղծիքների միջոցով իշխանությունը տականքին տալու իր առաքելություններով, թե դրանից առաջ որպես ռազմական աճպարար՝ իր տված ահռելի մարդկային կորուստներով ու գործի խափանումներով, թե ռոբերտին որպես մանկլավիկի ղարաբաղից բերելով, թե դեմիրճյանին որպես ընտրական խամաճիկ ու հետագայում էլ որպես ժողովրդրին սովետական երշիկի տեսլականով հուսադրող խաղալիք օգտագործելով: 
վազգենի բացասական, հրեշային կերպարն ահռելի է, ծավալուն ու իր տեսակի մեջ եզակի: Իր արածները հետևանքներով էպիկական են ու գենոցիդային:
ԵՎ այսօր էլ, մահացած վազգենը դեռ ապակողմորոշում ու կրթում է նոր սերնդին որպես խամաճիկների, անսկզբուքային ու անատամ ոչնչությունների: 
Հոկտեմբերի 27-ը պետք է դիտարկվի որպես ողբերգական բացառապես այլ առումով, քան ներկայում է ընկալվում: Այն ազգային հիմարացման, փալասության ու անսկզբունքայնության հաստատման սկիզբ էր, տականքի գերիշխանության հաստատման վերջնական սկիզբ: 
Հոկտեմբերի 27-ի հանդեպ երևելիների անպատասխանատու վերաբերմունքն էր, որը մարդկանց մտցրեց կեղծիքների մեջ՝ թե իբր վազգենն ու կարենը փրկիչներ էին ու եթե կենդանի լինեին, Հայաստանն այլ կլիներ: 
Ոչ, երկրորդը խամճիկ էր, առաջին էլ կատարյալ սրիկա: Նման դուետի հույսին լինելն առնվազն ինքնախաբեություն էր, իսկ իրականում սեփական բացարձակ անզորության փաստագրում: 
Անցած 16 տարիները ցույց տվեցին, որ մենք շեղված ենք մարդկայինի ուղեծիրից՝ հանցագործին որպես փրկիչ պատկերացնելով: Իսկ կատարվածի շինծու մեկնաբանումն էլ վարկաբեկեց վրեժի ինստիտուտի վերջին փշրանքները մեզանում: 
Հոկտեմբերի 27-ը դաս էր, որը չհասկացանք, այն հիշեցում էր պատժի անհրաժեշտության մասին, որն անտեսեցինք: Այն մեզ ստրկացրած տականքի հանդեպ գործողության դիդակտիկա էր, որի վրա թքած ունեցանք:
հոկտեմբերի 27-ը բազմաթիվ չպեղված շերտեր ունի իր մեջ, բայց ոչ դրա հետազոտողը կա, ոչ էլ որևէ մեկին պետք է դա, քանի որ հայ տականքը այն գերազանց օգտագործեց իշխանությունը հավերժ գրավելու, վրեժը մեր մտքից մեկընդմիշտ դուրս մղելու, հայությանը ծնկի բերելու համար: 
Ես գիտեի, որ գողական խորամանկությունը հզոր բան է, բայց չգիտեի, որ այն անգերազանցելի հզոր է ինքնախաբվել տենչացող ոչնչությունների միջավայրում: 
Հիմա մենք գտնվում ենք այն անդունդի մեջ, որը փորել ենք հետանկախական 25 տարիների ընթացքում և հետհոկտեմբերյան ինքնախաբեությունների արդյունքում: Պրոցեսը կանգ չի առնի, քանի դեռ կույր ու անմեղ ենք ձևանում:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 27 Հոկտեմբերի ·2015 Թ

ԵԹԵ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՏԺՈՒՄ, ԱՊԱ ԴԱ ԱՆՈՒՄ ԵՆ ՎՐԻԺԱՌՈՒՆՆԵՐԸ

Posted on Updated on

«Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար »։ Պարույր Սևակ

Դոնեցկի կամ Լուգանսկի ժողովրդական դատարանի որոշումը կարևոր է ամբողջ Ուկրաինայի համար, քանի որ քաղաքական գնահատական տրվեց նախկին հանցագործ ռեժիմին, նա դատապարտեց պատերազմի հանցագործներին ու ներկայացրեց մեղադրանք։ Ժողովրդի ենթագիտակցության մեջ պետք է մտնի, որ նրանք ոչ միայն Ուկրաինայի թշնամի են, այլ համայն մարդկության դեմ չարիք ՝ պատերազմի հանցագործներ։ Միևնույն է , թե հետագայում դատական մարմինները այդ որոշումը կհաստատեն թե ոչ, սակայն այդ հանցագործները այլևս չեն կարող հասարակական խմբերի կողմից կոչվել հերոս կամ բարեգործ՝ ինչպես արվում է մեզ մոտ։ Սակայն կարևոր մի երևույթ է, առհասարակ երբ պետությունը չի պատժում հանցագործին, ապա դա անում են խենթերը, կամ վրիժառուները։ Ինչպես եղավ 1999 թվականին հոկտեմբերի 27 ֊ին։ Ոճրագործ Վազգեն Սարգսյանների պատժառով է, որ ժողովրդի արգանդը Նաիրի Հունանյան է ծնում, որպեսզի պատժի ազգադավ հանցագործներին։ Ուկրաինայի ժողովրդական դատարանի որոշումը հասարակության պահանջն է, եթե այդ հանցագործները հայտնվեն ճաղավանդակների ետևում, ապա միևնույն է՝ նրանց սպասելու է իրենց արժանի պատիժը՝ ավելի դաժան ու ավելի սարսափելի մահ։ Իսկ եթե մնան էլ ազատության մեջ՝ միևնույն է , կգտնվի մի խենթ՝ Նաիրի Հունանյանի նման երիտասարդ, որը աչքաթող չի անի ժողովրդի ցասումն ու վրեժը։ Այնպես , որ մենք՝ հայերս, պետք է կարողանանք գնահատական տալ նախկին հանցագործներին, իսկ մենք սպարապետացնում ու զորավար ենք սարքում ազգի կաշին քերթած տականքներին։ Արդյունքը Քոչարյանի դատավարությունն է, այդ ամենի արդյունքն այն է, որ գնահատական չտրվեց երևույթներին։ Եթե Վազգեն Սարգսյանը ազգային հերոս է ու սպարապետ, ապա Քոչարյանն ինչու պետք է կոչվի հանցագործ, երբ նա շարժվել է Վազգեն Սարգսյանի հետքերով։ Վազգեն Սարգսյանը 1996 թվականի սեպտեմբերի 25 ֊ ին Բաղրամյան պողոտայում կրակեց ժողովրդի վրա՝ իրականացնելով ռազմական հեղաշրջում , օգտագործելով բանակն ու ուժային բոլոր կառույցները։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը նույն բանը արեց 2008 թվականի մարտի մեկին։ Ռոբերտ Քոչարյանը Վազգեն Սարգսյանից սովորեց անպատիժ գործել ՝ թալանելով ու կողոպտելով Հայաստանն ու ժողովրդին։ Դատապարտել Ռոբերտ Քոչարյանին, սակայն չդատապարտել Վազգեն Սարգսյանին՝ կնշանակի անիմաստ քայլեր անել ու դառնալ հանցանքների մեղսակից։ Վազգենի գործը շարունակող երկրապահները հանրապետականներն ու Կոնգրեսակական ՀՀՇ ականների հանցագործ ոհմակը դեռ շարունակում են իշխանական վերնախավում մնալ, անգամ ԱԺ֊ ում զբաղեցնելով պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ահա այս է մեր իրականությունը, որը շարունակելու է խոշտանգել սերունդներին՝ ֆիզիկապես և բարոյապես։

Գեհենի Առաքել 26․05․201

ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Posted on Updated on

« Թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները » : Գարեգին Նժդեհ

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդն այնքան հանցանք գործեց, որ նկարագրելն ուղղակի սարսափելի է։ Մեզանից շատերի պապերը և նախնիները Արևմտյան Հայաստանից են, նրանցից շատերն ականատես են եղել թուրքերի իրականացրած ցեղասպանությանը՝ պատմել են սարսափն աչքերում։ Նրանցից շատերն էլ ափսոսանքով հիշում էին, թե իրենց ծնողները ինչպես են ոսկիներն ու զարդերը թաքցրել պատերի ու տանիքների մեջ փորված թաքստոցներում։ Այդպես թաքցրեցին գանձերը ու այդ ամենը մնաց թուրքին։ Թուրքերին մնաց ոչ միայն իրենց տունն ու այգին, այլև նրանց տարիների աշխատանքը՝ ոսկիներ ու հարստություն։ Գիտե՞ք , թե դա ինչ մեծ հանցանք է, երբ մեր ֆիդայիները հորդորում էին, որ ոսկու փոխարեն հարկավոր է զենք ու զինամթերք գնեն, որ թուրքը մնում է թուրք, հայի ժլատությունը կուրացրել էր շատերին, կարծում էին, թե այդ թաքցրած ոսկին իրենց տաք է պահելու։ Եղան շատերը, որոնք իրենց ոսկիները պահելու համար, մեր հայդուկներին դավաճանեցին ու մատնեցին՝ հանձնելով թուրքերին։ ․․․ Ցավալին այն էր, որ մի քանի անգամ կոտորածներ տեսած հայ ժողովուրդը այդպես էլ չհասկացավ, որ զենք ու զինամթերք է հարկավոր իր ընտանիքն ու կյանքը պաշտպանելու համար։ Որ արտաքին թշնամուց պաշտպանվելու համար, պետք է ներքին թշնամուն սպանել․․․ Մի քանի անգամ ցեղասպանված հայ ժողովրդին դաս չեղավ անցյալի ողբերգությունը։ Անգամ 1894-1896 թթ. Համիդյան ջարդերը՝ Ադանայի և Հալեպի կոտորածները, Կարինի, Տրապիզոնի, Տիգրանակերտի, Բաղեշի, Անգորայի, Սեբաստիայի, Ակնի, Արաբկիրի, Եդեսիայի, Այնթապի և ապա Կ. Պոլսի, Եվդոկիայի , Սասունի, Զեյթունի, Հաճընի ու Վանի կոտորածները։ Դաս չեղավ անգամ Սումգայիթն ու Բաքուն։ Դաս չեղավ Նախիջևանն ու Շահումյանը, Արծվաշենն ու Մարտակերտը։ Ու այդ ամենի ետևում մեր ներքին թշնամին Է՝ դավաճան հոգևորականները, կուսակցական տականքները՝ հանձինս ՀՅԴ բյուրոյի ու թալանչի ու հանցագործ կապիտալիստները ու պետական պաշտոններում բազմած իշխանավորները։ Պատմության դասերից չքաղեցինք, որովհետև իրար հաջորդած հրեշներին դարձրեցինք հերոսներ ու ազգային կուռքեր, դարձրեցինք անմեղ ու ազնիվ ազգային արժեքներ։ Հիմա ի՞նչ, ինքներս էլ չենք հասկանում , երբ ԱԶԳՈՎԻ հպարտանում ենք, որ ազգային վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ՎՐԻԺԱՌՈՒ ԳՆԴԱԿԸ գտավ դավաճանին, սակայն մոռանում ենք, որ Թեհլերյանի օրինակով էր, որ Նաիրի Հունանյանը բաց ճակատով կանգնեց հրեշի դիմաց ու պատժեց բոլոր ժամանակների չարիք դարձած Վազգեն Սարգսյանին։ Ազգովի մեղադրում ենք Ռոբերտ Քոչարյանին, սակայն մոռանում ենք, որ նրան այդպիսի հրեշ դարձրեց Վազգեն Սարգսյանը։ Մոռանում ենք, որ Մարտի 1֊ը եղել է 1996 թվականի սեպտեմբերի 25֊ ի կրկնությունը։ Մոռանում ենք, թե ովքեր թալանեցին Խորհրդային Հայաստանի հարստությունը՝ երբ Սովետական Հայաստանը համարվում էր աշխարհի ամենազարգացած ու հարուստ պետությունը։ Ինչպե՞ս ենք հիմա կուրորեն հավատում նրանց, երբ նրանց մի մասը դեռ արյունոտ ձեռքերով բռնել է պետության ղեկը։ Մեղադրել Ռոբերտ Քոչարյանին՝ չմեղադրելով Վազգեն Սարգսյանի ու Լևոն Տեր Պետրոսյանի բանդային, նույնն է՝ մեղադրել Երիտթուրքերին ու չմեղադրել սուլթան Համիդին։

Գեհենի Առաքել 17․05․2019

ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՆԵՐՈՒՄ

Posted on

50325153_544525492717350_6235684874703863808_oԱզգադավները երբեք էլ հայրենասեր չեն դառնա…

Սերվանտես

Մի քիչ տրամաբանելով կարելի է հասկանալ, թե ճշտի և կեղծիքի սահմանը որտեղից է սկսվում և որտեղ վերջանում։ Պատկերացրեք, երբ ներկայացնում եմ այն իրականությունը, որ Վազգեն Սարգսյանը երբեք հայրենասեր ու հերոս չի եղել, շատերը կասկածի տակ են դնում։ Որ հոկտեմբերի 27֊ի կազմակերպիչը Նաիրի Հունանյանն է եղել, նույնպես չեն հավատում։ Լավ, եկեք զուգահեռներ տանենք ներկայի ու անցյալի միջև, դա նոր սերունդների համար է իհարկե։ Այդպիսով, եթե համեմատենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ։ Ինչպես գիտենք, ժողովուրդը ԱԺ պատգամավորներից ու կառավարության պաշտոնյաներից ոչ միայն զզվում էր, այլև ատում ու նզովում։ Հաճախակի հնչող խոսքերը հիշենք․ «Երբ կլինի, դրանց գյուլլեն ու վերջանա », կամ էլ « Դրանց պետք է հրապարակում գնդակահարել կամ էլ կախել »։ Տաքսու վարորդներից ու վարսավիրներից սկսած մինչև անգամ ոստիկաններ, նույն բանն են կրկնում՝ նզովում էին ու անիծում։ Հիմա պատկերացրեք 90 ականները, երբ ամեն ինչ ավելի սարսափելի էր՝ պատերազմ, սով, ցուրտ ու մութ տարիներ ու այդ ամենի ետևում կոմունիստ ՀՀՇ ականների բանդան էր՝ Լևոն, Վանո ու Վազգեն եռյակով։ Հետո Վազգեն Սարգսյանը ռազմական հեղաշրջումով քաղաքական դաշտից հեռացրեց Լևոն Տեր Պետրոսյանին ու Վանոյին, իհարկե Երկրապահներից մի քանի համցագործների , Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օգնությամբ։ Մի փաստագրություն 1994 թվականի գարնանը Արցախյան ռազմաճակատում կատաղի կռիվներ էին գնում՝ պատերազմի շիկացած ժամանակահատվածն էր, երբ հայկական ուժերը անցնում են հակահարձակման։ ՀՀ իշխանությունները կազմակերպում են եռամսյա հավաք։ Իրականում շատերը չգիտեն, թե այդ եռամսյա հավաքների բուն նպատակը որն էր։ Ճիշտ է 1994 թվականին ռազմաճակատում մարդկային ուժի պակաս կար, սակայն ոչ միամիտ ու անփորձ մարդկանց, որոնք դառնալու էին թնդանոթի միս, ինչպես ասում ենէ իշխանություններին պետք էին շախմատային զոհաբերություններ, իրենք գնացին դրան։ Հարյուրավոր զոհեր, ՀՀ ոստիկանությունը զինկոմիսարիատների աշխատակիցների հետ միասին քաղաքների փողոցներից, շուկաներից ու հասարակական վայրերից որսում էին անփորձ ու միամիտ մարդկանց ու խցկում ավտոբուսներն ու միանգամից ուղարկում էին ռազմաճակատ, անգամ չէին գրանցում նրանց անուն ազգանունները։ Ինձ ծանոթ հրամանատարներից մեկը, պատմում էր, որ իր գումարտակում համալրում բերվել էր Վրաստանի մի վրացի քաղաքացի, որ գնումների նպատակով էր եկել Գյումրի։ Ոստիկանները նրան փողոցում ուժով նստեցրել էին ռազմաճակատ մեկնող ավտոբուսը և ուղարկել ճակատ, անգամ չնայելով նրա դժգոհությանը, որ ինքը Վրաստանի քաղաքացի է ու առհասարակ կապ չունի Հայաստանի հետ։ Լևոն Տեր Պետրոսյանին ու Վազգեն Սարգսյանին հարկավոր էին զոհեր ու շատ զոհեր, դրանով իրենց դավաճանությունը պետք է արդարեցնեին։ Իսկ այդ դավաճանությունը Բիշքեկի խայտառակ ու նվաստացուցիչ զինադադարի պայմանագիրն էր։ Եթե նկատել եք, Լևոնական ռեժիմի ուսադիրներով հրեշները միշտ մատնանշում են, թե այդ զինադադարը մեզ պարտադրված է եղել Ռուսաստանի ու արևմտյան տերությունների կողմից, իբր թե մեզ ձեռնտու էր զինադադարը, որովհետև բազմաթիվ զոհերը դա էր պահանջում։ Իրականում դա կեղծիք է և արդարանալու միջոց էր։ Ի՞նչ զինադադարի մասին էր խոսքը, երբ հայկական հետևակը ու ռազմական տեխնիկան ընդամենը Բարդա քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա էին կանգնած։ Հիշեցնեմ, որ Բարդան պատմական Հայաստանի Պարտավ քաղաքն էր, ու դա հանդիսանում էր Ադրբեջանական նավթարդյունաբերական կենտրոններից խոշորագույնը։ Բավական էր հրետանու մի արկ ու Ադրբեջանը ստիպված էր ստորագրել Կապիտուլացիան։ Սակայն մեր ԱԶԳԱԴԱՎՆԵՐԸ գնացին դավաճանության՝ ստորագրելով խայտառակ զինադադարը։ Լևոնի ու Վազգենի ոհմակը պետք է եռամսյա հավաքի զոհերը օգտագործեին հանրության աչքերին թոզ փչելու համար, իբրև թե մենք այլընտրանք չունեինք, իրականում ամեն ինչ կեղծիք էր։ Նույնիսկ Արցախյան պատերազմի հրամանատարներից շատերը պնդում էին, որ դեռ 1991 թվականին հնարավոր էր պատերազմը ավարտել մեր հաղթանակով, ներառյալ ունենալով Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, Արծվաշենը ներառյալ Նախիջևանը։ Սակայն Վազգեն Սարգսյանի դավաճանության արդյունքում կորցրեցինք Շահումյանը, Արծվաշենը ու Մարտակերտի շրջանի մի քանի գյուղեր։ Իսկ Նախիջևանի մասին խոսելն ավելորդ է։ Ժողովրդին խաբեցին՝ իրականությունը թաքցնելով իրենց դավաճանություններն ու ազգադավ քաղաքականությունը ժողովրդի դեմ։ Ասացեք խնդրեմ, թե ո՞ր հերոսության համար Լևոն Տեր Պետրոսյանը կոչվեց պատերազմը հաղթած նախագահ, կամ Վազգենի որ մարտական գործողության համար կոչեցին սպարապետ, երբ նա անգամ իր տաք առանձնասենյակից անգամ դուրս չի եկել, ո՞ր ռազմական օպերացիան է նրա շնորհիվ հաղթանակ գրանցել։ Չհաշված հողեր հանձնելը։ Շատերը Սերժ Սարգսյանին են մեղադրում 800 հեկտար հանձնելու համար, մինչդեռ լռում են, թե Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով հանձնվեց Շահումյանի շրջանը ներառյալ ինքնապաշտպանական ջոկատներն ու խաղաղ բնակչությունը։ Արծվաշենը ու Մարտակերտը։ Երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են մարտի 1-ի հանցանքների մեջ, մոռանալով 1996 թ.ի սեպտեմբերի 25 ը, երբ Վազգեն Սարգսյանի հրամանով երկրապահն ու բանակը կրակեց ժողովրդի վրա։ Վազգեն Սարգսյանի հանցանքները բազմաթիվ են, սակայն նրա մահից հետո նրան հերոսացրեցին ու սկսեցին փառաբանել, դարձնելով ազգային հերոս ու սպարապետ։ Մինչդեռ 90 ֊ականներին նրան նզովում էր ամբողջ ազգը։ Ու բոլորի ցանկությունը մեկն էր, թե երբ են սատկացնելու այդ ոջլոտին։

Նաիրի Հունանյանը լավ էր հասկանում, որ համազգային նզովքի արժանացած Վազգեն Սարգսյանին սպանողները կդառնան ազգային հերոս ու ժողովրդի սիրելին։ Առհասարակ այդպես միայն Նաիրին չէր մտածում, այլ բոլորը, ներառյալ ռազմաճակատում մարտնչած մեր հերոսները։ Ու Նաիրի Հունանյանի խումբը որոշեց իրականացնել վրեժը, նախընտրելով Ազգային ժողովի դահլիճը, հարյուրավոր լրագրողների ու տեսախցիկների առջև ջարդել ազգադավ տականքի գլուխը, այդպես էլ եղավ, ինչպես երազում էին բոլորը։ Առհասարակ Վազգենին սպանելը դժվար չէր, նրան կարող էին անգամ ձեռքի պարսատիկով սատկացնել իր տան մեջ, սակայն տղաները որոշեցին, որ դա կդիտվի ահաբեկություն և մարդասպանություն։ Դրա համար էլ բաց ճակատով՝ օրը ցերեկով մտան ԱԺ ու արեցին այն, ինչ երազում էր ժողովուրդը։ Միայն թե չասեք դաժան էր, ցանկացած քաղաքացի ամեն անգամ հեռուստացույց նայելիս ԱԺ նիստերը նույն երազանքն է փայփայում մտքում ասելով․ ,, որ դրանց բոլորին սատկացնել է պետք հրապարակում ,, Նաիրի Հունանյանը գնաց այդ քայլին, որովհետև վստահ էր, որ ժողովուրդը կապստամբի, կհաղթահարի սարսափն ու վախը։ Վստահ եր, որ արդարացի դատավարության դեպքում ինքը կարդարացվի, ինչպես Սողոմոն Թեհլերյանը։ Սակայն ինչպես տեսանք ինքը սխալվեց, իսկ ժողովուրդն էլ չկարողացավ կողմնորոշվել ու գնահատել։ Առհասարակ մենք միշտ դավաճանել ենք իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին։ Իսկ Վազգենի մահը ձեռնտու էր իր ոհմակին, որովհետև նրան հերոսացրեցին ու սպարապետացրեցին՝ մնալով նրա հերոսական ստվերի ետևում։ Հավատացեք, եթե Վազգեն Սարգսյանը հոկտեմբերի 27֊ ին ողջ մնար, միևնույն է, գտնվելու էր մեկ ուրիշ հայորդի, որը վրեժից դրդված ջարդելու էր նրա գլուխը։ Առհասարակ, չգիտես ինչու ոչ ոք չի փնտրում հոկտեմբերի 27 ֊ի դրդապատճառները կամ շարժառիթը։ Ոչ ոք հարց չի տալիս, թե ինչու Վազգենի գլուխը կոտրեցին օրը ցերեկով, հարյուրավոր տեսախցիկների առջև։ Արդյոք պատմության մեջ հայտնի է մի դեպք, որ վարձկան մարդասպանները բաց դեմքով գնան մահվան բերան, այն էլ՝ ի շահ ժողովրդի։ Այդպիսի բան չեք գտնի երբեք․․․ Վարձկան մարդասպանները սպանում են սեփական գրպանի ու շահերի համար, այն էլ գործում են աննկատ ու թաքստոցից։ Իսկ ինչպես գիտենք Հոկտեմբերի 27֊ ին տղաները թաքցնելու ու թաքնվելու ցանկություն էլ չունեին, նրանք արեցին այն, ինչ պետք է անեին շատերը։ Ուստի արտաքին հետք փնտրել ուղղակի ծիծաղելի է։ Ասացեք, ինչու՞ անգամ, 30 տարի անց, ՀՀ իշխանավորների ոհմակը սարսափում է Նաիրի Հունանյանին հարցաքննել ու ներկայացնել հանրությանը։ Որովհետև իրենց իրենց դավաճանությունները կբացահայտվեն։ Հուսով եմ, մի օր հայ ժողովուրդը իր ուղեղից վերջապես կհանի կուռքապաշտությունն ու սպարապետամուլությունը , առանց վախի կնայի իրականությանը, որը ինչպես գիտենք դառն է ու ցավագին։

Գեհենի Առաքել 26/01/2019

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Posted on Updated on

tgitutzun-araqel« Մատաղ սերնդի դաստիարակությունը շատ ավելի կարևոր խնդիր է, քան այն, ինչ կարելի է անել արդեն հասունացածների համար »:

Ջորջ Օրուել

«Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես »:

Ջորջ Օրուել

Հայկական թավշյա հեղափոխությունն իսկապես շատ բան փոխեց, չնայած ինքս այս հեղափոխությունն անվանում եմ ԳԻՏԱԿՑԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ: Պատահական չէր այսքան տարիների ակտիվ գործունեությունը և աշխատանքը համացանցում, չնայած եղան թիրախավորված հարյուրավոր խոչընդոտներ՝ անվանումներից մինչև անգամ ադրբեջանական դիվերսանտի կնիքը դաջելով իմ ու իմ ընկերների վրա, շատերն անգամ վախենում էին ՖԲ-ում միանալ իմ ընկերների շարքին, կարծելով, որ թուրք եմ։ Վերջապես մարդկանց մեջ արթնացավ ենթագիտակցությունը, սկսեցին տարբերել ոչ միայն գույներն ու երանգները, այլև թացն ու չորը։ Սակայն, այս ամենը կարող է անդառնալի կորուստ կրել, եթե թուլացնենք զգոնությունը, ճիշտ է, շատերը կարծում են, թե գործի դրված շարժիչը դժվար է կանգնեցնել, սակայն այդպես չէ, որպես հոգեբան կարող եմ հավատացնել, որ դա սխալ կարծիք է, ամեն ինչ կարելի է կանգնեցնել, անգամ մոլորակի պտույտը։ Հայ ժողովրդի ձեռքբերումը մեծ է, ենթագիտակցության արթնացումը դեռ սփյուռքում այնքան էլ չի ձևավորվել, որովհետև դեռ պիպոների ու դոդի գագոների վկաները վխտում են ամենուր, պառվաբոզերի գնդերը դեռ գործում են անխափան, կիսաբաց լուսամուտների ու արմենչիկների սիրահարները ոգևորված են ու գործունյա։ Մի խավարամիտ հսկա զանգված,  առաքելացված քարոզիչ Արթուր Սիմոնյանի բարբաջանքներից հուզվում ու արտասվում է : Մի խոսքով, տգիտության այն հսկա զանգվածը կուսակցական ու կրոնական դրոշակներով ու շարականներով դեռ չի ցանկանում իր տեղը զիջել նոր ու լուսավոր գաղափարներին; Ուստի պետք է զգոն լինել ու գործել որպես բանական էակ։ Իսկ ինչ պետք է անենք յուրաքանչյուրս ու պետությունը։ Սա որպես ազդակ ու հիշեցում վարչապետ Փաշինյանին և նրա կառավարության անդամներին։

Երբեք ոչ մի փոփոխություն չի կարող հաջողություն գրանցել, եթե չդատապարտվի ու չասվի, չհիշատակվի նախորդ իշխանությունների սխալներն ու բացթողումները։ Պետք է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ գնահատական տալ նախկին իշխանությունների արածներն ու հանցանքները, այլապես՝ այն ժամանակի ընթացքում դառնալու է նախորդի շարունակությունը։ Հարկավոր է ոչ միայն քաղաքական կամք և բարոյական ուժ ունենալ ընդունելու սեփական սխալները, անկախ նրանից, թե դրանք դառն են ու ցավալի։ Փետք է ասվեն նախորդ իշխանությունների ոճիրների ու հանցանքների մասին, անուն առ անուն, պետք է հիշատակվեն մարդիկ, որոնց պետք է ոչ միայն քաղաքականությունից հեռացնել, այլև քաղաքական ու հոգևոր կյանքից։ Նրանք պետք է մնան հասարակության աչքից անհասանելի հեռավորության վրա։ Անկախ նրանից նա մտավորական է, երգիչ, քաղաքական գործիչ կամ թե հասարակական մարմնավաճառ։ Այլապես, կրկնելով նախորդների սխալները, նորից կհայտնվենք կոտրած տաշտակի առջև ու հետո մեղադրել, որ հիմար գտնվեցինք, որովհետև պատմության անիվը չկարողացանք շրջել մեր իսկ ուղղությամբ։ Առագաստանավը կարող է ընթանալ, երբ նավապետը կարողանում է ճիշտ ուղղություն ընտրել իր նավին, նա չի փոխում քամու ուղղությունը, այլ փոխում է առագաստների ուղղությունը՝ որսալու համար ճիշտ քամին։ Այդպես էլ քաղաքականությունն է: Փաշինյանը պետք է ճիշտ կողմնորոշվի ու որպես բանաձև ընդունի այս ճշմարտությունը։ Անկախ նրանից, թե նախորդը եղել է իր քաղաքական կնքահայրը, թե իր մտերիմ բարեկամը, պետք է կամք ունենա նայել ճշմարտության աչքերին ու շարժվել առաջ։ Նույնը վերաբերում է բոլորին, սկսած նախարարներից , վերջացրած երկրապահ կամավորականներով։ Հուսով եմ ՝ այս ազդակից հետո, քաղաքական այրերն իրենց քաղաքական հայտարարություններում ճիշտ գնահատականներ և խոսքեր կհնչեցնեն նախորդների արված գործերի վերաբերյալ։ Ոստիկանապետ Օսիպյանը պետք է խոստովանի, որ համակարգը եղել է ավազակ թալանչիների որջ, որտեղ ահաբեկել և խոշտանգել են մարդկանց,  պետք է փորձի ազատվել նախկին աղբից ու իրենց վրա ծանրացած հանցանքներից, այլապես ոչինչ չի կարող փոխվել, որովհետև ինձ հասած լուրերի համաձայն,  համակարգում նորից նույն վիճակն է, նույն մարդիկ շարունակում են թալանել ու կողոպտել։ ՊՆ նախարարը նույնպես պետք է հասարակությանը վստահեցնի, որ նախկին իշխանությունների մեղքով եղել են հանցանքներ, նշի անուններ ու փաստեր, հարկ եղած դեպքում կարող եմ կիսվել տեղեկատվությամբ, ոչ միայն գեներալների, այլև ՊՆ բարձրաստիճան սպաների հանցանքների մասին։ Մարզերի զորամասերում կրկնվում են նախորդ իշխանությունների կողմից ավանդույթ դարձած հանցանքներն ու թալանը։ Եթե պետք է այդ ամենը շարունակվի, ապա ավելորդ է ինքնախաբեությամբ զբաղվել։ ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանին առաջարկում եմ հետևել այս բանաձևին, այլապես ոչինչ չի կարող բարեփոխվել, հավատացեք, սա որպես քրեագետ հոգեբան եմ ասում։ Քանի դեռ պաշտոնապես չի հնչել գնահատական նախկինների հանցանքների ու գործերի մասին, ձեր ենթակաները գործելու են իներցիայի օրենքի համաձայն, նրանց չեք կարողանալու զսպել կաշառքի ու խնամի բարեկամի գայթակղությունից։ Լավ կապիտանը իր նավը տանում է ճիշտ ուղղությամբ, որովհետև գիտի իր նավաստիների ոչ միայն կարիքները, այլև հոգում կուտակվածը, փորձեք լինել ժամանակի հետ համահունչ, այլապես ինքներդ դառնալու եք նրանց պես անհոգի ու անշունչ։ Վարչապետները, նախարարներն ու նրանց տեղակալները շուրջ 30 տարի իրար են  հաջորդել , ամեն մեկը յուրովի իր հանցավոր ներդրումն է ունեցել, ապականելով բարոյականության չափանիշներն ու պետությունը։ Ոչ մի նախարար չի բարձրաձայնել նախորդի արածների կամ հանցանքների մասին, ընդհակառակը՝ լղոզել են ու կոծկել հանցանքները, քանի որ, ինչպես հայտնի է , դաշնակ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը խոստովանել էր, որ ԳՈՐԾ ՏԱԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ մեր ժողովրդին հարիր չէ։ Իսկ ինչ է՝ ավանդո՞ւյթ է դարձել կոծկելու ու թալանելու արվեստը։ ԱԺ պատգամավորներին նույնպես վերաբերում է այս գրառումը, քանի որ Ռոբերտ Քոչարյանին սատարողները շատացել են, իսկ մեկը չկա հարցնի, թե այդ սատարողները ինչպիսի՞ հանցանքների ու ոճիրների մեղսակից են, սկսած ՀՀՇ- ից՝ վերջացրած ՀՅԴ- ով։ Հիմա Դոդի Գագոն ու Նաիրա Զոհրաբյանը փորձում են Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել, հիմա արդեն դարձել են ընդդիմադիր, իսկ ՀՀՇ հանցագործ Արարատ Զուրաբյանի մասին ավելորդ է խոսել։

Մի խոսքով չերկարացնեմ․․․ Այս բանաձևը միակ ելքն է, որ խուսափենք անցյալի ոչ միայն արատավոր երևույթներից, այլ հանցագործ ու թալանչի կադրերից։ Հարկավոր է համարձակություն ունենալ խոստովանել պատմական փաստերի աղավաղումն ու կեղծումը, անկախ նրանից՝ այն ցավոտ է թե դառը։

Գեհենի Առաքել 05082018

ԴԱՌՆ ՈՒ ՑԱՎԱԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Posted on Updated on

Պարտություն, ստրկություն, տառապանք, ահա՛ կեղծիքին հարկատու ժողովուրդների ճակատագիրը: Գարեգին Նժդեհ:

ՀՀ իշխանությունները ամենաշատը վախենում են ճշմարտությունից՝ ներառյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար էլ սուտն և կեղծիքը հանդիսացավ պետության կառուցման անկյունաքարը։ Թող չոգևորվեն Նիկոլ Փաշինյանի երկրպագողները կամ թիմակիցները՝ թե տեսեք մեր վարչապետին քննադատում են․․․ Հարցն այն է, որ ժողովրդին են խաբում․․․ Իսկ գիտե՞ք, թե ինչու են խաբում, որովհետև կույր ու տգետ մասսաներին են օգտագործում, որպեսզի իրենց կեղծիքն ու սուտը մատնացույց անողների վրա արձակեն իրենց անատամ ու գազազած տգետներին։ Իսկ ինչպես գիտենք՝ Հայ ժողովուրդը խաբվելու ունակ ժողովուրդ է, համեմատած մյուս ազգերին։ Պատմական անցած դարերը մեզ դա արդեն ապացուցել են։ Իսկ վաղ անցյալում Վանո Սիրադեղյանի ԲՏՌ-ներն էին հարձակվում ցանկացածի վրա, ով կփորձեր Վանո Սիրադեղյանի հասցեին քննադատական խոսք հնչեցներ: Շատերը չգիտեն, որ հենց այդ կանանց ոհմակի ղեկավարը եղել է գրող Հրանտ Մաթևոսյանի դուստրը՝ Շողեր Մաթևոսյանը իր ,, Շամիրամ ,, կուսակցությունով։

Մի խոսքով ինչպես ասում են՝ ճշմարտությունը դառն է ու ցավալի․․Ճշմարտության ետևում թաքնված են այնպիսի հանցանքներ ու ոճիրներ, որոնք մասին անգամ մտածելն է սարսափելի, ուր մնաց լսելն ու ներկայացնելը։ Հանցագործների ու ոճրագործների շղթայակապ շղթան ձգվում է երկար, ներառելով խնամի, ծանոթ, բարեկամ, կուսակցական ու անգամ հոգևոր շերտերը։ Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը ցանկություն կունենա բացահայտել ճշմարտությունը, քանի որ կծիկի բացվելով, այն անգամ կհասնի մինչև նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայկական մի խոսք կա, ,, այն ճյուղը, որին նստած ես՝ մի կտրի,, Առհասարակ այս բանաձևով աշխատել են երեսուն տարուց ավելի, իրար փոխանցելով պաշտոնները, տիտղոսներն ու պորտֆելները։

Անգամ երեսուն տարի անց, ՀՀ իշխանությունները սարսափում են Նաիրի Հունանյանից, Ինչու՞ են նրան յոթ փակի տակ պահել․․․ Ինչու՞ է հոկտեմբերի 27 -ը արգելված թեմա։ Ինչու՞ են իշխանությունները փնտրում օտարերկրյա պատվիրատուների այդ գործի մասով, փորձելով խճճել ամեն ինչ։ Նույնիսկ այսքան տարի անց, նրանք ոչնչացնում են ոչ միայն վկաներին ու փաստերը, այլև այդ թեման հիշեցնողներին։ Ինչու՞ այսքան տարի անց, ոչ մի լրագրող կամ իրավապաշտպան չի տեսել Նաիրի Հունանյանի դեմքը, ինչու՞ ոչ ոք չի այցելել նրան հարցնելու, թե ի՞նչը նրան դրդեց գնալու այդ քայլին։ Ի՞նչ եք կարծում երեսուն տարի անց Նաիրին չԷ՞ր կարող խոստովանել, թե ով իրեն ստիպեց գնալ այդ քայլին, զոհաբերելով իր հարազատներին՝ մորը, եղբորը, քեռուն և ընկերներին․․ Արդյոք կարո՞ղ եք գտնել մի ապուշ, որն ընդունակ է ինչ-որ մեկի պատվերով կամ ինչ-որ գումարի պատճառով զոհաբերել իր հարազատներին տանել այդ քայլին, իսկ երբևէ մտածել եք, թե ինչու՞ պետք է Արցախյան պատերազմի սարսափի միջով անցած Վռամ Գալստյանը, որը Նաիրի Հունանյանի քեռին էր, պետք է զենք վերցներ սեփական իշխանության դեմ։ Միայն նրա խոսքերը լսողը կհասկանար, որ դա վրիժառուի խոսքեր են, ոչ թե վարձկան ահաբեկչի։ « Ժողովուրդ ջան, չե՞ք գտնում, որ ազգը, իրոք, մեղք է: Հիմա իմ ջահել կյանքը ձեզ՝ ինձ խփեն էլ, էլի ոչինչ, էնքան, որ իմանամ՝ ազգս ապրելու է » Վռամ Գալստյան։ Արդյոք տեսե՞լ եք ահաբեկիչ, որը ժողովրդի շահը գերադասի սեփական կյանքից ավելի։ Կամ թե նա ինչու՞ պետք է ինքնասպան լիներ, երբ բաց ճակատով ասել էր, որ պատրաստ է կրելու իր պատիժը։ Չեք տեսնու՞մ, որ ամեն ինչպես են կոծկում ու քողարկում, ստում են ու կեղծում իրական փաստերը։ Ոճրագործ Վազգենից սարքեցին սպարապետ, իսկ վրիժառու հայորդիներին էլ ոճրագործ ու դավաճան։ Եթե նկատել եք Նաիրի Հունանյանը ՀՀ իշխանությունների Աքիլլեսյան գարշապարն է, նրանք վախենում են, որ Նաիրի Հունանյանի խոսելուց կբացահայտվի ոչ միայն Վազգեն Սարգսյանի ոհմակի կողմից գործած ոճիրները, այլև Լևոնի, Վանոյի ու ՀՀՇ բանդայի հանցանքները։ Նրանք վախենում են, որովհետև սուտն ու կեղծիքը պաշտպանում են իրենց անվտանգ ապրել՝ վայելելով գողունը ու թալանը։ Սկզբից այդ հանցագործների անվտանգության երաշխիքը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժն Սարգսյանն էին, իսկ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը, այսպես բոլորը իրար փոխանցելով իշխանությունը՝  ամեն ինչ խճճում են ու կոծկում։

Այդ հանցանքների ետևում մի հսկայական բանակ է՝ հանձինս երկրապահների՝ Սասուն Միքայելյանի ու Մանվելի, Գագիկ Ծառուկյանի, Լիսկայի, Արմեն Դարբինյանի ու Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի ու Խաչատուր Սուքիասյանի (Գրզոյի ) դրանց թիվը սարսափելի մեծ է, որոնք մասնակցել են պետական թալանին։ Հանքարդյունաբերական թափոններից գոյացած պոչամբարները հենց այդ ոճրագործների շնորհիվ թունավորել և շարունակելու են տասնամյակներով թունավորել եկող սերունդներին և հայրենի բնությանը։ Ազգային գենոֆոնդը վտանգված է , այն ուռուցքային ու աղիքային հիվանդությունները, չբերությունն ու թուլությունը այդ ամենի մեղավորը նրանք էին, որոնք միլիոններ աշխատեցին ժողովրդի արյան ու արցունքի հաշվին, ժողովրդի արողջության ու կյանքի գնով։ Նրանք էին, որ օրենքի ուժով ամրագրեցին պոչամբարների գոյությունը։ Պետության ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերը անվերադարձ վաճառելով երկրին ու ժողովրդին դարձրեցին հարկատու։ Թալանին մասնակցում էին բոլորը, գործադիր և օրենսդիր մարմինները, անգամ եկեղեցին։ Ու եղավ այն, ինչ հիմա տեսնում ենք։ Ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ ատոմակայան ունեցող երկրում էլեկտրաէներգիան կրկնակի անգամ թանկ է, քան հարևան երկրում վաճառվող հոսանքի գինը, երբ հենց այդ ատոմակայանի թույնով էլ թունավորում  են բնակչությանը։ Պատահական չէ Արարատյան դաշտավայրում աղիքային հիվանդություններով տառապող բնակչությունը։ Ատոմակայանից հոսող ռադիոակտիվ ջրերը հայտնվում են ոռոգման ու խմելու ջրամբարներում, իսկ ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս, որովհետև ոչ մեկին պետք չէ, ո՛չ ազգային գենոֆոնդը, ո՛չ էլ ժողովրդի առողջությունը։ Ինչպես հայտնի է Մեծամորի ատոմակայանը Արարատյան դաշտի բնակիչներին է թույնում, իսկ հանքարդյունաբերական պոչամբարներն ու հանքերը Սյունիքը ու Հայաստանի լեռնային մարզերը։ Ահա ձեզ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍերբ բնակչության պարանոցին ծանրանում է ո՛չ միայն արտաքին պարտքը, այլև առողջության ու գոյի հարցը։

Շատերը անգամ չեն հասկանում, թե ինչու՞ Սերժ Սարգսյանը այդքան հանգիստ իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին, դե չհաշված իրեն հավատարիմ թիկնազորը, որը պատրաստ էր նրա հրամանով ցանկացածին գլխատել, հիմա հեղափոխական Փաշինյանին են պաշտպանում։

Այն,  որ 2019 թվականից արդեն Հայաստանը սկսելու է տոկոսներով վերադարձնել արտաքին պարտքը, որը կազմում է 7,3 միլիարդ դոլար։ Սերժ Սարգսյանը հեռացավ այդ պարտքը թողնելով Փաշինյանի վրա։ Իսկ գիտե՞ք,  թե ո՞վ պետք է վճարի այդ պարտքը, իհարկե ժողովուրդը՝ ձեր զավակներն ու թոռները, ինչպես տեսնում ենք Փաշինյանի ոչ բռնի ու թավշյա հեղափոխականների մտքովն էլ չի անցնում այդ պարտքի մասին խոսել կամ անհանգստանալ։ Նրանք լեգիտիմացրեցին ոչ միայն Սերժ Սարգսյանի գրված սահմանադրությունը, այլև նրանց տասնամյակներով թալանված գողունը օրինականացրեցին ու շարունակում են ավելացնել պարտքերը։ Ինչպես ընդունված է իրականության մեջ ասել՝ գումարելիների տեղափոխությունից հայտարարը չի փոխվում։

Ծրագրված հեղափոխությունը գործեց անխափան, ժողովուրդը կարծում է, թե բերեց արդար ու ազնիվ ղեկավար, միայն չասեք, թե ազնվությունը ճառելու ու խոստումներ տալու մեջ է։ Շատերը ականատես են եղել ոչ վաղ անցյալի դեպքերին՝ Լևոնը նույն այսպիսի ճառերով ու խոստումներով եկավ իշխանության, նույն սցենարով թալանեցից, նույն սցենարով հարստացավ։ Նույն լոզունգները, նույն ելույթներն ու խոստումները, նույն դեմքերն ու նույն թալանչիները, նույն հանցագործներն ու նույն տգետները։ Իսկ ամենակարևորը նույն կեղծիքը, սուտը, հերոսներն ու առաքյալները․․․ Ամեն ինչ նույն ձևերով, միայն շեփորին փոխարինեց թմբուկը։ Ինչպես տեսնում ենք արդեն ավանդույթ է դարձել ու Փաշինյանը այդ ավանդույթի շարունակողն է: Վերածնվեցին նախկինները, վերադասավորեցին իրենց ուժերը, իսկ ժողովուրդը ինչպես կար, այդպես էլ մնաց։

Բուրժուդեմոկրատական հեղափոխություն, որտեղ հարուստը՝ հարստացավ, իսկ աղքատն էլ ավելի աղքատացավ։ Հուսով եմ, այս հրապարակումը հիմք կհանդիսանա, որպեսզի ժողովուրդը կարդա Ջորջ Օրուելի գրքերը  և կհասկանա, որ ԿԵՂԾԻՔԻ ՈՒ ՍՏԻ վրա պետություն չեն կարող կառուցել, ժողովրդի աչքերին թոզ փչելով ու խոստումներ տալով ժողովրդի վիճակն  ու կյանքը չես լավացնի։ Կեղծիքին ու թալանին մասնակից եղան բոլորը՝ նախկին պատգամավորներն ու կուսակցական գործիչները, գիտնականներն ու գրողները, անգամ ուսուցիչներն ու հոգևորականները։ Համատարած զոմբիացում ու կեղտ, անատամ մասսաների միջոցով են իշխանությունը զավթում, երբ Լֆիկներն ու Դոդերը բարերար են, իսկ Լևոններն ու Փաշինյանները փրկիչ։ Այստեղ նրանց մեղադրելու հարց չկա, մեղավորը ժողովուրդն է, որովհետև կորցնում է իր դիմագիրը՝ նմանվելով իրենց առաջնորդող ղեկավարին։ Երբ Քոչարյանի տգետները փողոց  փակելով են գիրք կարդում, վստահ եմ, երևի կյանքում գիրք էլ չեն վերցրել ձեռքները, հիմա ընթերցանության ծարավը խեղդում է նրանց։ Ուղղակի ծիծաղելի է,  փնթիներին յուրահատուկ արարք։ Փաշինյանի պես հեղափոխականը իզուր չէ հայտարարում, որ միակ ու վերջին հեղափոխականը ինքն է, ու փողոց փակելու մենաշնորհը իրեն է տրված։ Ու այստեղ հասկանում ես, որ Սասնա ծռերի Փոքր Մհերը իզուր չէր փակվել Ագռավաքարում, որովհետև հայրենի հողը ոտքերի տակից փախչում էր, որովհետև տգիտությունը, սուտն ու կեղծիքը, անատամ ոհմակը պատրաստ է իրեն հոշոտելու, որ այդ երկրում անգամ հերոսն անելիք չի ունենում, որովհետև հերոսներին խաչող ժողովուրդը, այդպես պետք է տառապանքների ու պայքարի մեջ ապրի շարունակ։

Պայքա՜ր, Պայքա՜ր մինչև վերջ․․․ Ու այդ վերջի վերջը չի երևում, երևի մի վաթսուն կամ 160 տարի հետո այն երևա, սակայն սխալվում եք, գենոֆոնդը ոչնչացված է, քանի որ այն, ինչ ունենք, դժվար թե առողջ համարվի: Ինչպես ասում են՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի: Իսկ քանի՞ տոկոսն է առողջ ապրում, երբ շրջապատում առողջ սնունդ ու պայմաններ չկան, երբ առողջ մտածելակերպն է բացակայում, երբ կեղծն ու սուտը արդեն արյան մեջ չարորակ իր գործը արել է տասնամյակներով։ Կիսաբաց լուսամուտները տարիներ շարունակ թույնով է լցրել ոչ միայն հեռուստաեթերը, այլև մարդկանց հոգիները։ Իսկ Գոռ Վարդանյանի ու նման հանցագործների թրիլերային հեռուստասերիալների մասին խոսելն ավելորդ է; Առողջ հոգին էլ բռնաբարվում է այդ սերիալների վերնագրերը լսելուց։

Դժվար է մեր ժողովրդի ճանապարհը, դա իմ խոսքերը չեն, դա մեր մեծերն են ասել։ Քանի դեռ ժողովուրդը չի հասկացել, թե սևերն ու սպիտակները որոնք են, քանի դեռ բարու և չարի սահմանագիծը գծված չի, քանի դեռ թալանչին բարերար է, իսկ ոճրագործը՝ փրկիչ, այդ երկրում ոչինչ չի կարող լավ լինել։ Ինչպես ասում ենՎերջը լավ լինի․․․

Ահա ազգային փիլիսոփայական տափակ մի միտքՎերջը լավ լինի, հույսով ապրել ու երազել, զոմբիանալ, որ Քոչարյան ու Ազատիչը հանցագործ են,  իսկ Ծառուկյանն ու Փաշինյանը փրկիչ։ Պատահական չէ համացանցում հայտնվել տեսանյութեր ,, Ինչպե՞ս է Գ. Ծառուկյանը վաստակել իր առաջին միլիոնը. Ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը ,,; Մի՞թե նրանք կարծում են, որ ժողովրդի մեջ չկան մարդիկ, որոնք տեսել և հիշում են նրանց կողոպտված արյունոտ գումարների պատմությունը։ Շեղվելով՝ թեմային անդրադարձ կատարենք 90 -ականների մութ ու ցուրտ տարիները։ Ծառուկյանի գազալցակայանի սև ու մութ պատմությունները, որոնք մնացել են անցյալում, իսկ հազարավոր ընտանիքներ դարձան նրա ու նմանների զոհը։ Նորից կեղծիքի ու ստի միջոցով ժողովրդին թալանեցին։ Ցուրտ ու մութ տարիների շնորհիվ հարստացան նրանք, որովհետև պետական ոճրագործները նրանց առջև թալանի կանաչ լույս էին վառել։ Գրզոն իր մոմերն ու նաֆթն էր ժողովրդի վրա վաճառում, չհաշված Թուրքիայից ներկրվող անորակ ապրանքները, իսկ Ծառուկյանը գազն ու ռեկետը։ Պետական քարոզչական մեքենան նրանց ընդառաջում էր, հայտարարում էին,  թե Վրաստանից եկող գազամուղը ադրբեջանցիները պայթեցրել էին ու գազ չի մտնում Հայաստան։ ՈՒ դա բավական էր, որ Ծառուկյանի գազալցակայանի մոտ կիլոմետրերով հերթ առաջանա, խնամի, ծանոթ, բարեկամով ու եռակի անգամ թանկ գներով վաճառում էին այդ նույն գազը։ Պատկերացրեք մեկ ամսվա մեջ բավական էր այդպիսի կեղծ հայտարարություն, և նա ամբողջ տարվա պլանը մեկ օրում էր կատարում; Խաչատուր Սքուքիասյանը նույնպես դրանից օգտվում էր, նա վաճառում էր նավթը, մոմերը ու ձեթը։ Գազամուղի պայթեցման սուտ տեղեկատվությունը բավական էր, որպեսզի նրանք միլիոններ աշխատեն, իսկ այն, որ նրանք ունեին իրենց բանդաները, որոնք սկսնակ գործարարներից ու ձեռներեցներից ոչ միայն խլում էին նրանց բիզնեսը այլև գումարներն ու  կյանքը։ Հարցն այն է, որ հիմա այդ հանցագործները արդարանում են, թե ազնիվ ճանապարհով են հարստացել, ուղղակի ծանր մեղք է։ Նրանք թալանել են բոլոր եղանակներով վախեցնելով ու ահաբեկելով, խոշտանգելով ու սպանելով։ Վկաները՝ խնդրեմ, ինչքան ուզեք, սփյուռքում ավելին կգտնեք, որոնք անգամ տասնամյակներ հետո վախենում են խոստովանել, որովհետև գիտեն, թե այդ մարդիկ ինչպիսի հրեշներ են։ Միևնույն է, գալիս է ժամանակը, երբ բացահայտվում են հանցանքները, տարիներ առաջ Մանվելի մասին վախենում էին խոսել, հիմա կարողանում են ոչ միայն ասել ու խոսել, այլև պահանջել ու պարտադրել։ Հավատացեք, նույնը կլինի Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի, Լիսկայի ու անգամ սաղ ու սատկած ,, հերոսների ,, հանդեպ։ Տեսեք, թե Վազգեն Սարգսյանի ոհմակի անդամները ինչ շքեղության ու վայելքների մեջ են ապրում, իրենց հյուրանոցներով ու դղյակներով, մինչդեռ Արցախյան պատերազմի մասնակիցները անգամ ատամներ չունեն բերաններում, իսկ տանիքի ու կուշտ քնելու մասին ավելորդ է խոսել։ Գիտեք, Զորավար Անդրանիկը մի խոսք ուներ․ ․․ Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին. Այս խոսքերը ՀՀ իշխանությունները հասկացան իրենց ձևաչափի մեջ, ամեն օր քնից առաջ մտածում էին, թե ինչպես ազգի վերջը տան, մտածում էին, թե ինչ գտնեն ծախելու, որպեսզի լցնեն իրենց որովայնն ու գրպաները։ Այդ պատճառով ծախեցին ամեն ինչ, ազգի բարոյականությունը, ազգային արժեքներն ու անգամ հերոսներին։

Ու ոչ հիմա հարց չի տալիս, թե ինչպե՞ս եղավ, որ ԽՍՀՄ- ի ամենահզոր արդյունաբերական հանրապետությունը,  որը Հայաստանի Հանրապետությունն էր, ընդամենը մի քանի ամսվա մեջ դարձավ, խղճուկ գոյը քաշ տվող երկիր։ Ինչպես եղավ, որ մեքենաշինության ու էլեկտրոնային գիգանտը դարձավ անդամալույծ մի անպիտան սարք։ Երբ ԽՍՀՄ ռազմարդյունաբերական բոլոր սարքավորումները, ներառյալ օպտիկական և տիեզերական սարքավորումները արտադրվում էին Հայաստանում։ Երբ թեթև արդյունաբերական հսկան, անգամ մի թաշկինակ չի կարողանում արտադրել։ Գյուղատնտեսության մասին ավելորդ է խոսել, երբ ԽՍՀՄ- ի տարբեր հանրապետություններում Հայաստանի միրգն ու բանջարեղենն էր, կաթնամթերքն ու գյուղ մթերքներն էին։ Այդպես ստեցին, կեղծեցին, թե ՀՀՇ- ի հեղափոխությունները նոր հորիզոններ են բացելու հայ ժողովրդի առջև, արդյունքում գլխատեցին ժողովրդի հերոսներին էլ, այգիներն ու պուրակներն էլ վերացրին։ Գաղափարական տղաներին թիկունքից էին խփում, իսկ տականքին էլ հերոսացնում։ Պատերազմի ու շրջափակման քողի տակ նրանք գործեցին հայ ժողովրդի հանդեպ ամենամեծ ոճրագործությունը՝ սպանդը։ ՀՀ իշխանությունները մինչև հիմա թաքցնում են, որ Հայաստանի  ցուրտ ու մութ տարիներին եղել են շրջափակման մեջ։ Դա ժողովրդին հնազանդեցնելու Վանոյի ու Լևոնի ծրագիրն էր, դե Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:։ Նրանք ժողովրդին սովի, ցրտի ու մթության մեջ պահելով, պատերազմի սարսափի ներքո պետք է սպանեին ժողովրդի ըմբոստ ոգին ու դա նրանց մոտ ստացվեց։ Իշխանական էլիտան այդ տարիներին Իրանի ճանապարհներից է օգտվել, լույս էլ է ունեցել իրենց հաճույքներն ու փարթիները։ Լևոն Տեր Պետրոսյանը իր հարցազրույցներից մեկում, իրեն համեմատում է Չերչիլի հետ, արդարացնելով իր գործած հանցանքը պատերազմի տարիներին։ Սակայն մոռանում է, որ Անգլիայում պետական դավաճաններին գնդակահարում էին հասարակության աչքի առջև, իսկ մեզ մոտ հերոսացնում են նման դավաճանին։ Պատահական չէ, որ Լևոն Տեր Պետրոսյանը ամեն անգամ համեմատական զուգահեռներ է տանում Իսրայելի ու Հայաստանի միջև, որովհետև ինքը չնայած իր տարիքին ու կրթությանը, որպես մարդ չկայացավ, չկողմնորշվելով իր ազգությունն անգամ։ Սակայն ինչպես ասում են ՏԱԿԱՆՔԸ ազգություն չունի․․․ Կարծում եմ Փաշինյանին մտածելու տեղիք պետք է տա ստի ու կեղծիքի իշխանությունը, եթե պետք է շարունակի իր կնքահայր Լևոն Տեր Պետրոսյանի գործելաոճը, ապա թող մտաբերի այն, ինչ սպասվում է իրեն, ամեն ինչ անպատասխան չի մնում, եթե ոչ՝ ինքը կդառնա գործիք անցյալի հրեշների ձեռքին։ Երբեք ոչ մի փոփոխություն չի կարող հաջողություն գրանցել, եթե չդատապարտվի ու չասվի, չհիշատակվի, նախորդ իշխանությունների սխալներն ու բացթողումները, կեղծիքն ու սուտը։ Պետք է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ գնահատական տալ նախկին իշխանությունների արածների ու հանցանքների մասին, այլապես այն ժամանակի ընթացքում դառնալու է նախորդի շարունակությունը։

Գեհենի Առաքել 18012019

m_piracicaba-14

ՊԱՊԻԿԻ ԽՐԱՏԸ ՌՈԲԵՐՏԻԿԻՆ

Posted on Updated on

robert-kocharian-4Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

Հովհաննես Թումանյան 1917, Դեկտեմբերի 24

Նա արթնացավ քնից` աչքերը չռված էին ու սարսափած:

Ռոբիկ ջան, հի՞նչ եղավ, էդ վատ երա՜զ տեսա՞ր:

Հա Բելլա, և ի՜նչ երազ, կաշմա՜ռ էր, կաշմա՜ռ:

Յա՜ Ռոբիկ ջան, հի՞նչ կաշմառ է, որ:

Այ Բելլա, էրազիս Նաիրի Հունանյանին տեսա, եկավ ու ասեց. « Ինչի՞ համար, պարոն նախագահ »:

Վայ Ռոբիկ ջան, մի պատմի, դա վատ նշան է, — խորհուրդ տվեց կինը, — Ռոբերտ ջան քինա բաղնիք, կռանթը պյեց արա ու հոսող ճրին պատմի, հինչ տեսալ էս, երազումդ, պատմի, թող ցավն ու վատ պյեները ճրի հետ քինան:

Բելլա ջան, տյուզն ես ասու՞մ:

Հա Ռոբերտ ջան, էդպես արա, թե չէ հազար չուզող օնինք, մենակ տես պիտի ասես, որ ցավն ու չոռը քինան:

Ամուսինը առանց երկարացնելու շտապեց լոգարան, արագ բացեց բոլոր ծորակները ու սկսեց պատմել.

Թող իմ երազի հետ ցավն ու չոռը քինան: Նաիրի ջան, դու գիտես, որ ես չէի կարող քեզի քյօմագ անել, մեկը իլեր ինձի քյօմագ աներ, ինչ կարողացա արեցի: Վազգենի ախպրտիքը ձեռքերս կապալ էին, դրա հմար չկարողացա: Ու մի մոռացի, որ ես էն ժամանակ պուճուր մարդ էի:

Քոչարյանը պատմեց իր երազը, վերջին անգամ նորից հիշեց կնոջ ասած չոռ ու ցավի բառերը, հետո փակեց ծորակները և վերադարձավ կնոջ մոտ։

Լյոխ պատմեցի՞ր, Ռոբիկ ջան, — հարցրեց կինը:

Հա Բելլա ջան, լյոխ պատմեցի մի պան էլ ավելի:

Ապրես Ռոբիկ ջան, թե չէ նախանձ ու չար լեզունները հինչ ասես, որ չեն խոսում մեր մասին, այնպես որ Ռոբիկ ջան բարին դա է, թող ցավն ու կրակը ուրանց ծոցն լցվի, որ յուրանց լավ օրը սև ըլի, ու արևի երես չտեսնեն լի: Ռոբիկ ջան, գիտե՞ս ինչքան չուզող ու թող լյոխ նախանձիցը սատկեն քինան:

Բելլա ջան, հեչ դարդ մի անի, էդ սև ասած օրը շուտով կբերենք յուրանց գլխին, ու էդ մեր պրոգռամայումը կա, — հանգստացրեց ամուսինը։

Ռոբիկ ջան, չես պատկերացնում, թե ինչքան եմ ատում էս ժողովրդին, սրանք ազգովի պիտի սատկեն ու պրծնեն:

Բելլա ջան, էդպես մի ասա, մենք քանի սրանցից օգուտ օնինք, սրանք չպիտի սատկեն, հենա, առանց էն էլ իրար հոշոտում են:

Ռոբերտ ջան, չես գիդու՞մ ես, ես չար աչքից եմ վախենում, թե չէ գիտես, որ իմ վեջն էլ չի, փողն էլ կա, տօնն էլ:

Բելլա ջան, քեզ չասացի, աչքի ուլունգ կպցնես մեր եղած չեղածին:

Ռուբիկ ջան, կպցրալ եմ, քո կարծիքով ամբողջ օրը հի՞նչ գործ եմ անում:

Ոչինչ Բելլա ջան, քիչ մնաց, լյոխ լավ կինի, — հանգստացրեց ամուսինը:

Ռոբիկ ջան, ինչի՞ն քիչ մնաց, ամեն օր նույն բանն ես ես ասում:

Բելլա ջան, հեսա էս եղածն էլ ծախենք, նոր կարող ենք հանգիստ քինալ Ամերիկա ու վայելել մեր օնեցածը։

Ռոբիկ ջան, եթե սեկրետ չի, հի՞նչ եք օզում ծախել, — հարցրեց կինը:

Բելլա ջան, ժողովրդի՛ն պիտի ծախենք, ժողովրդի՛ն:

Յա՜ Ռոբիկ ջան, ժողովրդին հու՞նց եք ծախալու, — զարմացավ կինը,

Բելլա ջան, մի մոռացի հիմա ամեն ինչ առնվում ու ծախվում է ու ծախվում են մարդիկ, էկոլոգիան, պետությունը, ու ընդերքը ժողովուրդը, անգամ անցյալն ու ապագան: Մի խոսքով, ինչ տեսնում ես և ինչ չես տեսնում:

Յա՜ Ռոբիկ ջան, հինչ-որ չեմ տեսնում, դա ո՞րն է:

Բելլա ջան, այսինքն այն, որ կա, համ էլ չկա:

Չհասկացա, Ռոբիկ ջան, պարզ ասա պյեն հասկանամ, — խնդրեց կինը:

Օրինակի համար, Բելլա ջան, ցեղասպանության հարցը, կամ հայկական պահանջատիրության հարցը կա՞ չէ:

Եսի՞մ, Ռոբիկ ջան, ես դրանից չեմ հասկանում:

Բելլա ջան, պատկերացրու, որ թօրքերը ցեղասպանություն են արալ:

Հա, պատկերացրեցի, Ռոբիկ ջան, — հասկացավ կինը:

Բելլա ջան, թօրքերը վախենում են, որ հայերը ցեղասպանության ճանաչումից հետո պահանջատեր են դառնալու, ու իրանք դրանից շատ են վախենում, դե մենք էլ վերցրեցինք ու չեղած տեղից էդ պահանջատիրությունը ծախեցինք թօրքերին:

Յա՜, — զարմացավ կինը:

Ըհը՜, Բելլա ջան, չեղած տեղից էդ ցեղասպանության ծախված փողերը եկավ ու մտավ մեր գրպանը: Կամ էլ Բելլա ջան, Ռուսները օզում էին իրենց ռազմաբազաները ունենալ Հայաստանում, դե մենք էլ վերցրեցինք ու նրանց հետ 99 տարով պայմանագիր ստորագրեցինք, էլ չասեմ « Գույք պարտքի » դիմաց մեր նախաձեռնությունը: Այսինքն, ծախեցինք այն ինչ կա, կամ էլ չկա, որ պետք եղավ, էդ չեղածը կարանք երկրորդ անգամ ծախել նրանց վրա ու ավելի թանկ գնով, քան առաջին անգամ։ Ահա, թե որն է օդից կպցրած փողերը:

Ռոբիկ ջան, Սաշիկն էլ կա՞ էդ գործումը, լյօխ ասում են, որ Սաշիկը 50% փայ ա մտնում:

Բելլա ջան, Սաշիկն մեր գործում չկա, Սերժիկն Սաշիկին ուրիշ գործա տվալ, էնպես որ Սաշիկն յուրան ձևովա ա փող աշխատում, ինքը` իրա 50% ի տերն ա։

Ռոբիկ ջան, բա մեր թոռնիկի՝ Ռոբերտիկի համար ասացիր, որ հյուրանոց ես գնելու:

Չէ Բելլա ջան, էդպես թանկ է նստում, ես տղորացը ասալ եմ, Հունաստանի մի քանի կղզիներից գնեն ու ենտեղ մենք հյուրանոցներ կկառուցենք, թոռնիկս մի հյուրանոցի փոխարեն մի քանի հատ հյուրանոցային համալիրներ կունենա` իրենց կռուիզնի նավերով, այնպես որ Ռոբերտիկս պիտի թագավորներից ու սուլթաններից լավ ապրի:

Ռոբիկ ջան, էն որ ասում ես, թե ժողովրդին ծախելու ենք, բա մեր ժողովրդին ո՞վ պիտի առնի:

Վայ Բելլա ջան, հարցը ոչ թե ո՞վ, այլ որքա՛ն: Հիմա էնքան առնող կա՜, բայց պետք ա, որ լյավ գին տան, մեր ուզածով:

Էդ հու՞նց, Ռոբիկ:

Դե հիմա տես, մենք ընդերքը ծախեցինք չէ՞:

Հա՛ ծախեցիք, — ասաց կինը:

Բելլա ջան, էդ ընդերքը առնողները իրենց համար աշխատում են ու օգտակար հանածոններ հանում, հետո էլ մենք կասենք, որ մեր ժողովրդին թույնում են ու էկոլոգիան փչացնում, ու դրա պես նման պյաներ, ինչքան ժողովրդի անունից գոռանք, որ մեզ թույնում են, ենքան ավելի շատ փող կպոկենք էդ հանքարդյունաբերողներից: Այնպես որ այդ գումարները, որ պիտի օգտագործենք առողջապահության ու էկոլոգիան վերականգնելու համար, կգնա ու կլցվի մեր թոռնիկի՝ Ռոբերտիկիս գրպանը, մեր թոռնիկը ո՛չ գումարի կարիք կզգա, ո՛չ էլ նեղություն կքաշի։ Բելլա ջան, ժողովուրդը` դա կատարյալ եկամուտի աղբյուր է, նրանք պիտի աշխատեն, որպեսզի մենք ապրենք, նրանք հարկեր են մուծում, որ մենք վայելենք։ Ինչքան ժողովրդին շատ նեղեցինք, այնքան եկամուտը մեծ կլինի, ժողովրդին պիտի վախի ու սարսափի մեջ պահես, որ հանկարծ չփորձեն ըմբոստանալ, դրա համար մենք օրենքով արդեն հաստատել ենք, որ հանկարծ ըմբոստանալու լինեն վարչական տուժերով հարվածենք նրանց գրպանին, դրա համար կա օրենք ու ոստիկանություն, դե դատարաններն էլ գիտեն իրենց անելիքը, ամենաակտիվ ըմբոստներին ուղարկում ենք ճաղերի ետևը, որ մնացածին դաս լինի, իսկ մեր դեմ ելնողներին կարող ենք սննկացնել ու բոմժ սարքել: Բելլա, մեր ժողովուրդը Բոմժ լինելուց վախենում է, այնպես որ գիտեն, որ պետք եղավ իրան ու իրա ողջ գերդաստանին բոմժ կսարքենք: Հիմա դարը փոխվել է, մենք ժողովրդին չենք կարող քշել Դեր Զոր, բայց կարող ենք նրանց ազատություն տալ, որպեսզի իրար հոշոտեն, դրա համար կա օրենք ու դատարան։ Մեռնեմ օրենքին, Ժողովուրդի գրպանին, որ խփում ես, իսկույն զգաստանում են, ամեն ինչ պիտի անենք օրենքով, որպեսզի չկարողանան թփրտալ: Գիդումըս` փողն էլ է մեր ծիռքում, վլաստն էլ, վլաստի պահապաններն էլ, դատավորն էլ ու պառլամենտն էլ։ Ինչպես ասում են. « Մեր դեմ խաղ չկա »:

Ռոբիկ, բա դա է՛ն փռչոտ օճլոտը ասում չէր՞․․․

Հա Բելլա, մատաղ, ինքն էր ասում, հիմա էլ մենք են ասում․ — բացատրեց ամուսինը, — Բելլա ջան, ինքը վաղուց 1000 տարվա մեռելներին հետ փտել, քինացալ ա։ Նրա հարազատները պիտի գոհ լինեն, որ մենք չթողեցինք, որ նրան գերեզմանից հանեն ու զիբիլանոցը գցեն, այնպես որ գլխով, ձեռքով մեզ են պարտական, թե չէ Նաիրի ձեռքի թղթերը, որ մեյդան գար, նրանից պոլի շոր կսարքեին:

Ռոբիկ ջան, քարը իրենց կլխովը, սատկել քինացել է:

Լավ Բելլա ջան, քինամ թոռնիկիս սիրեմ։

Քոչարյանը դուրս եկավ ննջասենյակից և ոլորապտույտ աստիճաններով իջավ ճաշասենյակ։

Սիրուշոն թոռնիկի հետ բազմոցին նստած իրեն էին սպասում։

Վայ Ռոբերտիկ ջան, պապիկը եկավ, — ուրախ ասաց նա:

Հարսիկ ջան, կարո՞ղ եմ թոռնիկիս այգի տանել:

Իհարկե՜ պապիկ ջան, ես վաղուց քեզ եմ սպասում, — մանկավարի ասաց Սիրուշոն, և փոքրիկին տվեց պապիկին:

Արի պաչիկ անեմ, իմ փոքրիկ գանձ, — ասաց պապիկը և համբուրեց թոռանը։

Հսկայական, շքեղ առանձնատան մեջ զգացվում էր երջանկության բուրմունքը, ամեն ինչ այստեղ իդեալական էր, և՛ տան դասավորությունը, և՛ տան բնակիչները։ Սիրուշոն երջանիկ էր, որ շրջապատված էր ջերմության և հարստության մեջ, նա աշխարհի ամենաերջանիկ ու գեղեցիկ մայրիկն էր։

Պապ, շատ չուշանա՛ք, մեկ ժամից պետք է կերակրեմ, — զգուշացրեց նա:

Լավ, մեկ ժամից կգանք, — ասաց պապը` թոռնիկին դնելով կառքը դուրս եկավ այգի, — Ռոբերտիկ ջան, պապիկի հրեշտակ, հիմա կգնանք զբոսնելու, քեզ մաքուր օդը անհրաժեշտ է:

Հսկա առանձնատան ծաղկազարդ այգում կարծես մշտապես գարուն էր` ծառ ու ծաղիկների մեջ միայն պոչերը բացած սիրամարգեր էին զբոսնում, նրանք արդեն ճանաչում էին պապին և թոռանը, այնպես որ նրանց ներկայությունը սիրամարգերին չվախեցրեց։ — Ռոբերտիկ, այս ամենը քեզ համար եմ արել, ամեն ինչ կա, աշխարհը դու ես, ու դու պիտի որոշես, թե ինչպես պտտվի երկրագունդը, դու ես, որ պիտի որոշես, թե ով ապրի և ով` ոչ։ Ռոբերտիկ ջան, ես քեզ համար ստեղծել եմ ամեն ինչ, այնպես որ այն հարստությունը ու Արքայից-Արքա տիտղոսը քոնն է լինելու, փող ու իշխանություն՝ դու ամեն ինչ ունես, ինչ էլ չունես այն էլ կունենաս, այնպես որ պապիկի թողածը ոչ միայն քեզ է բավական, այլև քո ծոռի ծոռանը: Ռոբերտիկ ջան, կյանքը մի քսակ է ու քսակի մեծությունից ու պարունակությունից է կախված քո հզորությունը, ինչքան քսակդ մեծ եղավ, այնքան քեզ կհարգեն, ինչքան դաժան եղար, այնքան շատ կխոսեն քո մասին, ինչքան հզոր եղար, այնքան ճանաչված կլինես, դու պետք է կարողանաս ավելի հզոր լինել, քան թե ես։ Լավ հիշի՛ր, որտեղ փողն է այնտեղ կունենաս իշխանություն, մի վարանիր, փողով կարող ես ջնջել անգամ պատմությունն ու անցյալը, փողով կարող ես ոճրագործին ու մարդասպանին հերոս ու բարեգործ դարձնել: Փողով հնարավոր է ամեն ինչ, նույնիսկ գնել բաներ, որոնց մասին անգամ չես էլ երազել` Փող ու ոսկի։ Ռոբերտիկ ջան, ոսկին մթության մեջ էլ է լույս տալիս, լուսավորում է անգամ տգետներին՝ նրանց դարձնելով գիտնական ու դոցենտ: Ոսկին է, որ կարող է քաղաքականության մեջ երանգներ փոխել, սակայն հիշիր, պետք է խորամանկ լինել, որպեսզի քսակիդ ոսկին չպակասի, մի մտածիր, թե այդ քսակը անսպառ է, քանի որ շուտ-շուտ ամեն ինչ վերջանում է, սակայն երբ խելացի եղար, այդ ամենը կարող ես պահել, քանի որ այս աշխարհը զոռբայի դար է, պիտի սպանես, որպեսզի դու ապրես, չպետք է ձեռքդ դողա սպանելու ու գողանալու ժամանակ, իմացիր, հենց որ մի անգամ վախեցար արյունից, ապա դա կլինի քո վախճանը: Արյունից մի վախեցի, ինչքան պետք է` զոհաբերի՛ր: Ռոբերտիկ ջան, Ռամիկը նրա համար է, որպեսզի զոհաբերես, ինչպես շախմատում, նրանք պիտի սատկեն, որպեսզի դու ապրես: Բարի լինելը կարող է քեզ կործանել, Ռոբերտիկ ջան, բարի չլինես երբեք ու չփորձես երբեք ընկածին ձեռք մեկնել, նույնիսկ հարազատ ընկերոջդ, քանի որ դարն է փչացած և այդ հարազատ ընկերդ կարող է դաշույնը թիկունքդ խրել։ Հրեշտակ ջան, դյուզն ասած հավատարիմ ընկերություն չկա, ամեն մեկը իր շահի համար է անում, այնպես որ դու մենակ պիտի մտածես քո մասին։ Ռոբերտիկ ջան հիշի՛ր, ինչքան շատ փող ունենաս, այնքան շատ ընկեր կունենաս, բայց հենց քսակիդ պարունակությունը պակասեց, ընկերներդ էլ կպակասեն, այնպես որ փողերդ երբեք չցփնես սրան-նրան օգնելու համար, եթե դա անելու լինես, մտածիր թե ինչպես օգուտ քաղես դրանից։ Պետք է մեկը դնես, որպեսզի հազարը շահես, թե չէ բարեգործությունը Ռոբերտիկ ջան դա աննպատակ չի արվում, պիտի հարյուր ընտանիք դժբախտացնես, որպեսզի մեկին լավություն անես, ու էդ լավությունդ էլ պիտի աշխարհը իմանա, մի երկու թուլափայ կտաս լրագրողներին ու գրողներին, թող քո մասին գրեն ու գովաբանեն։ Ռոբերտիկ ջան, երբեք չասես շատ է, ինչքան շատ ունենաս, այնքան լավ, ինչքան շատ թալանեցիր ու կողոպտեցիր քո պատիվն է, այնքան ավելի հարգված կլինես, քեզանից վախենալով պիտի քեզ հարգեն, ինչքան շատ արյուն թափեցիր, այնքան շատ կվախենան քեզանից, ու հենց այդ վախն է քո եկամուտի աղբյուրը, Ռոբերտիկ ջան բոլոր դարերում էլ հզորները արյան հաշվին են հզորացել, այնպես որ դարերը անցել են սակայն մեզ մոտ Հայաստանում ամեն ինչ մնացել է առաջվա պես։ Ներոնն ու Նապոլեոնը իզուր չէին կրակի մատնում քաղաքներն և գյուղերը, իզուր չէին խոշտանգում և ոչնչացնում իրենց մրցակիցներին, դրանով նրանք մտան պատմության մեջ, որպես մեծություններ, նրանց անունը հավերժ գրվեց պատմության մեջ, այնպես որ Ռոբերտիկ ջան, Ռոբերտ անունը պետք է դառնա ավելի ազդու, ավելի սարսափելի․․․ Մենք մեր կայսրությունը արյան վրա հիմնեցինք, հազարավոր դիերի ու կյանքերի հաշվին, ու դու չպետք է ամաչես դրանից, չպետք է վախենաս, որովհետև քո մեջ մեր արյունն է: Ռոբերտիկ ջան, հիշի՛ր կյանքի օրենքն է այդպես` « Կամ Շահին են մորթում, կամ շահն է մորթում »:

Պապիկը ավարտեց իր խրատը և թոռան հետ միասին ուղղվեց դեպի տուն։

Գեհենի Առաքել 18/05/2015

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Posted on Updated on

VAZGEN (2)« Ով որ տնտեսում է դպրոցների վրա, կկառուցի բանտեր :
Օտտո Բիսմարկ
« Ազգային բանակի վրա տնտեսելը, նշանակում է գերեզմանաշինություն »

Օտտո Բիսմարկ

 

Վերջերս եվրոպական գործուղումների ժամանակ հետաքրքիր փաստերի ականատես եղա, որոնք շատ հայտնի պատճառներով մեր իրականության մեջ մնացել են լուսանցքից դուրս, սակայն այդ կարևորագույն փաստագրությունները հայոց պատմության վերջին երեսուն տարիների ցավալի էջերից են, որոնք արգելափակում են Հայաստանի առաջխաղացումն ու զարգացումը` ոչ միայն տնտեսական ու ռազմաքաղաքական ոլորտում, այլև բարոյահոգեբանական խորը հիասթափության պատճառ են դառնում եկող սերունդների համար: Մինչդեռ բացահայտելով ու լուսաբանելով այդ սխալները՝ այն կարող էր հնարավորություն տալ մեր երկրին դառնալու ոչ միայն տարածաշրջանի հզոր պետությունը, այլև տարբեր ձեռքբերումներով համաշխարհային ճանաչում արձանագրել բոլոր ոլորտներում : Ինչպես գիտենք հայկական բանակի թեմայի արծարծումը ամենավտանգավորն է, արգելված է այդ կառույցի հասցեին քննադատություններ հնչեցնել : Հայկական բանակի «առեղծվածը» վտանգավոր թեմա է դարձել մարդկանց առողջության ու կյանքի համար, ուստի շատերը խուսափում են անգամ վերհիշել կամ շոշափել այն: Առհասարակ ընդունված է Հայկական Բանակի ծնունդը կապել Վազգեն Սարգսյանի հետ, որին դարձրեցին ազգային հերոս, սպարապետ, իսկ հետո էլ բանակաշինության նախահայր: Վազգենի մասին բազմիցս ներկայացրել եմ ու լուսաբանել, սակայն, կարծում եմ, դեռ հետաքրքիր առեղծվածներ կան մոլագար շիզոֆրենիկի կյանքի հետ կապված: Երբ նրան համարում են Հայկական բանակի անկյունաքարը դնողը, կարծում եմ, մասամբ կարելի է ճիշտ համարել, նայած թե ինչ տեսանկյունից է այն դիտվում:
Հիշեցնեմ այն կարևոր փաստը, որ Վազգեն Սարգսյանն առհասարակ բանակում չի ծառայել, որը պատկերացում չուներ անգամ, թե ինչ է զինվորականը և ինչ է իրենից ներկայացնում բանակը, չէր տարբերում անգամ ուսադիրների տարբերանշանները: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նշանակումը միանգամայն արդարացվում է, ինչպե՞ս կարելի էր մոլագար ու անգրագետ Վազգեն Սարգսյանին դարձնել պաշտպանության նախարար, հետո վարչապետ և հետագայում հերոս սպարապետ, իսկ Վիգեն Սարգսյանին՝ ոչ: Ամեն ինչ արդար է` ինչպես որ տեսնում ենք: Վազգենը բանակաշինության նախահայր դարձավ ոչ հենց այնպես, դրա մասին բազմիցս գրվել է, իսկ հիմա տեսնենք, թե նրա կառուցած Բանակ կոչվածը իրենից ինչ է ներկայացնում: Ըստ ԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ Վազգեն Սարգսյանի կառուցած բանակը «Քոսոտ բանակ» է իր բնույթով: Եվ փաստն այն է, որ Հայկական Բանակը Բանվորա-գյուղացիական բանակ է, որը ոչնչով չի տարբերվում Ստ.Զորյանի նկարագրած բանակից, որտեղ Մաճկալանց Դավիթի նմաններին խոշտանգում են ու սպանում: Ապացույցը` սևազգեստ մայրերն են ու չբացահայտված խոշտանգումները, որոնք քսանհինգ տարուց ավելի շարունակվում են և դարձել են արդեն ավանդույթ: Վազգեն Սարգսյանի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի մասին բազմիցս է գրվել, կարծում եմ կարիք չկա անդրադառնալու, սակայն հիշեցնեմ, որ դա ոճրագործների ու մարդասպանների դարբնոց է, որտեղ թրծվում են Ռամիլ Սաֆարովից ոչ պակաս ոճրագործներ: Կարծում եմ, բոլորդ հիշում եք կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունը: Հայկական բանակի ծնունդը սովորաբար համարվում է հունվարի 17 -ը սակայն իմ ազատամարտիկ բարեկամները, որոնք կանգնած են Հայկական բանակի կազմավորման ակունքներում, պնդում են, որ Հայկական բանակի կազմավորման օրը Սեպտեմբերի 21-ն է՝ Հատուկ Գնդի կազմավորման օրը. 21 սեպտեմբեր 1990 թ., բայց չգիտես ինչու Հայկական բանակի օրը նշվում է հունվարի 17- ը, հիշեցնեմ միայն, որ այդ օրը ` 1993 թվականին ստեղծվել է Պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության Նախարարության և հայկական բանակի տարբերությունը պետք է տեսնել և հասկանալ, որովհետև այդ կառույցները իրար հետ առնչվում են, սակայն ոչ փոխկապակցվում: Պատահական չէ, որ Հայաստանում ՊՆ-ն անվանում են ՊԵՆՏԱԳՈՆ: Թեման շարունակելով` անցնենք փաստերին: Սովորաբար ընդունված է ասել, որ Հայկական բանակի կազմավորման ընթացքում Վազգեն Սարգսյանն իր անևրևույթ կոչով դիմել է Խորհրդային բանակում ծառայող բարձրաստիճան սպաներին, որպեսզի վերադառնան հայրենիք ու համալրեն նորատեղծ հայկական բանակի շարքերը: Ինչպես գիտենք շատերը ականջալուր եղան ու վերադարձան` մտնելով հայկական բանակ: Սակայն իրականում ինչպես և ինչ է եղել, շատերը վախենում են խոսել, անգամ վախենում են մտաբերել կամ էլ կարելի է ասել, որ անգամ տեղյակ են չեն եղել, իմացողներն էլ նախընտրում են լռել, այլապես կհայտնվեն այնպիսի վիճակում, որ նկարագրելն անհնար է: Վստահ եմ այս հրապարակումը պատճառ է դառնալու, որպեսզի նորից սվինահարեն ինձ` մեղադրելով դավաճանության ու թշնամության մեջ: Նախկինում «Ազգադավ» գիրքը հրապարակելու ժամանակ նույն հիստերիան էր և նույն մեղադրանքները: Հետաքրքիրն այն փաստն էր, որ Հայաստանում եղած ժամանակ փորձել եմ ծանոթներիս նվիրել «Ազգադավը» գիրքը, սակայն զգում էի, որ այլայլվում էին ու սառը քրտինք էր պատում նրանց, ճիշտ է, չէին ցանկանում վիրավորել, բայց դժկամությամբ էին ընդունում գիրքը, որոշեցի թողնել իրենց հայեցողությանը և … պարզվեց մի բան… Շատերը պատճառաբանում էին, թե համացանցում կարդացել են ու լավ կլինի գիրքը նվիրեմ նրանց, ովքեր չեն կարդացել: Հարցը փակված էր, որովհետև սպարապետի հանցանքները հիշողներին ազգի թշնամի են դարձնում, ավելի շուտ` ադրբեջանցի: Երեսուն տարի մարդկանց պատել է վախը, ու կարծես թե նրանից չեն էլ կարող ձերբազատվել:
Ինչևէ, հայկական բանակը համալրվելով Խորհրդային բանակից եկած սպաներով` դարձավ Խորհրդային բանակի ստերիոտիպը, իսկ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանի շրջանավարտների օգնությամբ ներմուծվեցին քրեական աշխարհի օրենքներն ու բարքերը: Խորհրդային բանակի բացասական երևույթներին միացավ գողական աշխարհի չգրված օրենքները, ու Հայկական բանակը դարձավ մի հսկայական ԶՈՆ՝ Սպանդանոց , որտեղ խոշտանգվում ու սպանվում են աղքատ ընտանիքների զավակները, սպանությունների ու խոշտանգումների հիմքում ընկած էր թալանն ու կողոպուտը: Ծանոթ բարեկամ, խնամի ու սանիկ , ամեն ինչ արվում էր ծախելու ու առնելու համար, բանակից ազատելով ու տարկետում տալով ` ուսադիրներով ավազակները իրենց գրպաներն էին լցնում: Կոծկելով անմեղ զինվորների սպանությունները` հարստանում էին ու դղյակներ կառուցում: Հիշենք Վազգեն Սարգսյանի կոչը, որի օգնությամբ Խորհրդային բանակի հայ սպաները համալրեցին Հայկական Բանակի շարքերը: Նախ հիշեցնեմ Խորհրդային Բանակին վերաբերող մի փաստագրություն :
1990-1992 թվականներին Խորհրդային Բանակը գտնվում էր սոսկալի վիճակում, պետական գանձարանը դատարկ էր, ու զինվորականները 7-8 ամիս շարունակ աշխատավարձ չէին ստանում, նույնիսկ զորամասեր կային , որոնք մեկ տարուց ավելի գումար չէին ստացել: Սպաներին հասանելիք սննդամթերքի քանակը կրճատվել էր զորամասերի հրամանատարները երբեմն իրենց ենթակայության տակ գտնվող զինվորներին աշխատեցնում էին քաղաքացիական շինարարություններում ` հավելյալ սնունդի կամ գումարի դիմաց: Բանակը հոգևարքի մեջ էր, պետական ֆինանսավորումը դադարեցված էր, պահեստային հանդերձանքն ու զինամթերքը վաճառում էին անօրինական ու հանցավոր եղանակով: Շտաբային սպաների վիճակը ավելի ծանր էր, վաճառելու ոչինչ չունեին: Բանակում զանգվածային կրճատումներ էր գնում, մանավանդ Խորհրդային հանրապետության քաղաքացիներին պետական բնակարաններից էին զրկում, շատ ընտանիքներ զինվորական զորամասերում էին գիշերում` օգտագործելով զինվորական կազարմաներն ու հարակից կառույցները: Հայազգի սպաների վիճակը ավելի վատ էր, որովհետև նրանք հիմնականում թիկունքային և շտաբային ծառայություններում էին աշխատում: Խորհրդային միության փլուզումը նոր , ավելի սարսափելի վիճակի մեջ գցեց սպաներին, որոնք կրճատման սարսափից արդեն ահաբեկված էին: Սպաներից շատերը քաղաքացիական կյանքում չէին կարողանում հարմարվել և նախընտրում էին անգամ ոստիկանությունում ցածր պաշտոններում աշխատել:
Խորհրդային բանակի սպաների համար նպաստավոր եղավ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի կոչը, որը քաղաքական ու ռազմական պայմաններից ելնելով ` նրանց ծառայողական աշխատանք էր առաջարկում հայկական բանակում: Նրանցից շատերն էլ օգտվեցին այդ հնարավորությունից ու վերադարձան Հայաստան: Բարձրաստիճան գեներալների ու գնդապետների մուտքը հայկական բանակ
« պտղաբեր» եղավ: Հարբեցողություն, թղթախաղ, թալան ու կողոպուտ. Խորհրդային բանակի աղբը լցվեց Հայկական բանակ: Սպաները սկսեցին անխնա թալանել պետության ու բանակի միջոցները, թալանվում էին թիկունքում, թալանում էին ինչպես կարող էին, տաքուկ զինկոմիսարիատներում նստած սպաները զորակոչիկների ու եռամսյա հավաքների կանչվածների վրա էին գումարներ աշխատում ` մուծվելով վերադասին: Զորամասերի հրամանատարները ազատամարտիկների ու կամավորների հասանելիք միջոցներն էին կողոպտում: Թիկունքը ճակատի հաշվին հարստանում էր, ամեն ինչ թիկունքի համար էր դառնում: Շտաբային սպաները թղթախաղով էին տարված , խրախճանքների մեջ էին` անգամ ճակատային շտաբներում իրենց սիրուհիների հետ էին ժամանակ անցկացնում: Այդ կամանդուշի կոչվածների ու գեներալների կողմից ոչ մի ռազմական գործողություն կամ օպերացիա մշակված չի եղել , ամեն ինչ արվել է խրամատային հրամանատարների կողմից, Արցախյան պատերազմի ողջ ընթացքում միայն կամավորականների ու դաշտային հրամանատարների անձնազոհության շնորհիվ են գրանցվել հաղթանակները: Հարբեցող սպայակույտը Պաշտպանության նախարարության առանձնասենյակներում նստած հերոսանում էր ու հարստանում: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին հետաքրքրում էր սեփական որովայնն ու գրպանը: Պատահական չէր, որ բռնաբարության մեջ մեղադրվող կանանց գաղութի կլյուչնիկ գնդապետ Մարտիրոսյանին նշանակեցին Երևանի նոր բացված ռազմական ուսումնարանի պետ: Խորհրդային Միության ժամանակ գնդապետ Մարտիրոսյանին հեռացրել էին ծառայությունից, սակայն Վազգեն Սարգսյանին ու Անդրանիկ Քոչարյանին վճարելով կլորիկ գումար, նա ոչ միայն նշանակվեց ուսումնարանի պետ, այլև գեներալական ուսադիրներ ստացավ: ՊՆ-ում վճարում էին պաշտոնների ու կոչումների համար, խորհրդային բանակի ենթասպան դառնում էր գնդապետ, իսկ Կռազի շոֆեռն էլ գեներալ և ավելին: Ազատամարտիկների հուշագրերում և օրագրերում շատ փաստեր են հիշատակված, որոնք մնացել են այդպես էլ անտեսված: Չնայած իմ ձեռքի տակ եղած փաստերը բավական են պատկերացում կազմելու այդ ամենի մասին: Ճիշտ է , շատերի համար դժվար է լսել այս ծանր հանցանքների ու կեղծիքների մասին, սակայն դա է իրականությունը և այն չբացահայտելով` ավելի ենք մխրճվում հանցանքների ու մեղքերի մեջ: Կցանաանայի հիշեցնել այն կարևոր փաստը, որ խորհրդային բանակի բացասական երևույթները ներմուծվեցին հայկական բանակ` այն դարձնելով ավանդույթ, քրեական օրենքները լրացրեցին այդ բացը` դարձնելով այն սպանդանոց: Չաստ նայողների ինստիտուտի ձևավորումը ծեծի ու ջարդի, խոշտանգումների ու ինքնասպանությունները կոծկելու ավանդույթը նույնպես պատմություն ունի: Բանակից սննդամթերքի ու հեղուկ վառելիքի թալանը ուղղորդվում էր սպանություններով կամ ինքնասպանություններով, ականատեսներին ու վկաներին ոչնչացնում էին ինչպես կարող էին ` ամենը վերագրելով ինքնասպանություն: Հայկական սպանդանոցի մասին արգելված էր խոսել , անգամ բարձրաձայնելը վտանգավոր էր, լրատվությունը արգելափակելով` հասարակությանը մատուցվում էր , որ ,, Հայկական Բանակը,, տարածաշրջանի ամենահզոր բանակն է: Ծիծաղելի է, բայց ողբերգական , որ հայ զինվորին ստիպում են ստրուկի պես բանել, հետո էլ ստիպում են չոքել ու մահմեդականի պես աղոթել, ինքնասպանությունները դեռ չհաշված: Ահա այն բանակը, որի նախահայրը շիզոֆրենիկ Վազգեն Սարգսյանը եղավ:
Պորտաբույծ սպաների մուտքը հայկական բանակ ուղղորդվեց պարտվողական մարտավարությամբ՝ կորցրեցինք Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը, Արցախի Մարտակերտի շրջանի մի զգալի մասը և Հայաստանի Արծվաշեն ավանը: Չնայած Արծվաշենի պարտությունը բարձրաստիճան հրամանատարների դավաճանության ու մասնակցության շնորհիվ կատարվեց` հանձինս Վազգեն Սարգսյանի: Եթե հաշվի առնենք, որ դեռ այն ժամանակ ՊՆ բանակի հարբեցող սպայակույտը նույնպես արդարացնում էր Վազգեն Սարգսյանին Արծվաշենի ու Շահումյանի կորստի համար, նույնը մենք տեսանք ապրիլյան պատերազմի 800 հեկտար տարածքի կորստի համար, գեներալական ոհմակն ու սպայակույտը ջանասիրաբար արդարացնում էր այդ տարածքների կորուստը` Ազատիչին շռայլելով խոսքեր ու հետույք մտնելով; Հայկական բանակում չգտնվեց գեթ մեկ սպա, ով կփորձեր հակառակվել ու դավաճանության մասին բարձրաձայներ: Ինչպես տեսնում ենք սպայակույտը մնացել է անփոփոխ՝ ինչպես Վազգենի օրոք էին, այնպես էլ Ազատիչի օրոք մնացել են նույն աղբակույտը:
Հայկական բանակին մաս կազմեցին ՀՀՇ -ական ոջլոտների ու քրեածին հանցագործների ոհմակները: Ժամանակին դրանց կոչում էին Ասֆալտի ֆիդայիններ կամ Ասֆալտամարտիկներ, սրանց մասին բազմիցս գրել են անգամ պատմագետները: Կարծում եմ կարիք չկա վերհիշել այն ամենը, ինչ արդեն ասվել է , միայն հեշեցնեմ կռազի շոֆեռ Մանվել Գրրգորյանի և մակաբույծ խեղկատակ՝ Սեյրան Սարոյանին ուղին : Այդ երկու հաստագլուխնրի ձեռքով ավելի շատ հայ ազատամարտիկ է սպանվել, քան ադրբեջանական բանակի կողմից: Այս փնթիներին Վազգենն օգտագործում էր, որպեսզի իր թալանն ու կողոպտածը ավելացնի, նրանց անպատժելիության մանդատ տալով ապահովում էր իր իշխանությունը, պատահական չէր, որ Վազգենի թեթև ձեռքով նրանք գեներալական ուսադիրներ ստացան, Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Լևոն Երանոսյան, Սերգեյ Չալյան, Արթուր Աղաբեկյան ու հարյուրավոր նման փնթիներ: Վազգեն Սարգսյանին պետք էր, որ մինչև պատերազմի ավարտը՝ ճակատում ոչնչացվեին հայրենասեր տղաների ջոկատները, որոնք հետագայում կարող էին իրենից պատասխան պահանջել, ինչպես Մանվելն է հայտարարում իրենից պատասխան ուզողները թուրք են: Վազգենը ազատամարտիկներին ու կամավորականներին ոչնչացնում էր հենց այդ քրեածինների ձեռքերով, նրանց շնորհելով անձեռնմխելիություն ու գեներալական ուսադիրներ: « Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում »։ Վ․ Սարգսյան: Վիքիպեդիա: Ազատամարտիկների սպանդը շարունակեցին Վազգենի հետևորդները: Եվ պատահական չէր, որ Ժիրար Սեֆիլյանն ու Սասնա ծռերը համարվում են ահաբեկիչներ ու երկրի համար մեկ թշնամի, դա ավանդույթ դարձած գործելաոճ է: Քանի որ Փնթի գեներալներին հիշեցինք, տեղին է նշել նաև Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի հանցանքների թիվը ավելացնել ևս մեկով, թե ինչպես հայկական բանակի հակաօդային Իգլա տիպի հռթիռները վաճառում էին Չեչեն գրոհայիններին, իսկ Արթուր Աղաբեկյանի, Խաչատուրովի, Հայկազ Բաղմանյանի, Սերգեյ Չալյանի ու Աշոտ Գրիգորյանի և ոհմակի մասին առանձին առանձին գրվել է: Հենց այդ ոհմակն էր, որը Վազգեն Սարգսյանի շնորհիվ ոչ միայն չսատկեց սովից, այլև միլիոններ կուսակեց ու հարստացավ: Հենց այդ ոհմակը նրան պետք է դարձներ սպարապետ ու ազգային հերոս, հենց այդ ոհմակն է խոշտանգում ու հետապնդում նրանց, ովքեր մոլագարի հանցանքների մասին խոսում են, նրանք Վազգենի ուրվականի ետևում մնում են անձեռնմխելի, քանի դեռ Վազգենը հերոս է, իրենք անպատիժ գործելու են: Իսկ ինչ եղան Արցախյան պատերազմից վերադարձած ազատամարտիկները, որոնք խոշտանգվեցին ու հետապնդվեցին, որոնց ծաղրում են ու նվաստացնում հենց այն փնթիները, որոնք նրանցից վերցրեցին հաղթանակի փառքը: Ինչու լուսանցքից դուրս մնացին այդ հերոսները, որովհետև ժողովուրդը անտարբեր գտնվեց իր հերոսների հանդեպ: 30 տարուց ավելի այդ անողնաշարավոր սպաների ու գեներալների հաղթարշավը պետք է շարունակվեր, իրենց ետևում թողնելով հարյուրավոր սևազգեստ մայրերի և հարյուրավոր դղյակներ ու առանձնատներ պետք է կառուցվեին այդ զինվորների ու ազատամարտիկների արյան ու կյանքի հաշվին: Պատահական չէր, որ Արցախի Հերոս Վահան Բադասյանը բարձրաձայնում է այդ հանցագործ գեներալների մասին: Հիմա պատկերացնում կազմեցի՞ք տարածաշրջանի ամենահզոր բանակի մասին: Հենց այդ գեներալներն են պնդում, որ Արցախյան պատերազմի վերսկսման վտանգը միշտ լինելու է, հավիտենից հավիտենիս, դա հերթական կեղծիքն է ու սուտը, ընդամենը մի քանի օր է հարկավոր, այդ պատերազմը ավարտին հասցնելու և հակամարտությունը լուծելու համար, սակայն ինչպես Ջորջ Օրուելն է ասում. «Բռնակալները պատերազմում են սեփական ժողովրդի դեմ», այնպես , ինչպես Հայաստանում սպայակույտի լուռ համաձայնության ներքո խոշտանգում են ժողովրդին ու տանուլ տալիս սահմանային տարածքները: Վտանգը արտաքին թշնամուն մատնացույց անելով` փորձում են քողարկել ներքին թշնամու արարքները: Հայկական բանվորա-գյուղացիական բանակը իր բնույթով խեղճ է ու հուսալքված, այնտեղ բացակայում են պատիվ ունեցող սպաները: Ամենաքոսոտ ենթասպան իրեն համարում է արքա, իրեն թույլ տալով կողոպտել զինվորի ոչ միայն հանդերձանքը, այլև սնունդն ու հիգիենայի պարագաները: Խնամի, բարեկամ, քավոր սանիկ` ահա Հայկական բանակի ցեցը, որը ներսից հոշոտում ու թուլացնում է բանակը: Իսկ Հայկական բանակը կարող էր իրականում հզոր լինել: Իմ ազատամարտիկ բարեկամներից մեկը, դեռևս Արցախյան պատերազմի տարիներին մշակել էր հայկական բանակի մոդելը, որը կարող էր ապահովել Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, կարող էր տնտեսել հազարավոր դոլարներ ու կարող էր իր մարտունակությամբ հավասար լինել աշխարհի հզոր բանակների հետ, սակայն, ցավոք սրտի նա այդ ամենը չկարողացավ կյանքի կոչել, որովհետև ոհմակապետական իշխանությանը դա պետք չէր: Հիմա ինչպե՞ս կարելի է հայկական բանակը հզոր ու անպարտելի համարել, եթե նրա գերագույն գլխավոր հրամանատարը Քոսոտ դասալիք է ու վախկոտ: Ի՞նչ եք կարծում, Հայոց մեծ բանաստեղծ Հովաննես Թումանյանը ինչու՞ էր գրել իր «Քաջ Նազարը» հայտնի հեքիաթը, կարծում եմ հասկացողները այն պետք է համեմատեն ներկայիս իրականության հետ, որ դասալիք գաճաճը ոչ ավելին է, քան իր հեքիաթի հերոսը: Գրել է , որպեսզի սովորենք իր խրատներն ու դասերը: Հիմա մեր զինվորների ուսերի վրա է ոչ միայն սահմանի պաշտպանությունն ու անվտանգություն, այլև գեներալական ու սպայական որմակին կերակրելը: Ջորջ Օրուել. Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես :
Անհնար է վախի, ատելության ու դաժանության վրա քաղաքակրթություն հիմնել: Այն չի հարատևի: Ջորջ Օրուել
Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա: Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ է դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում: Ջորջ Օրուել

« Հայոց   պատմությունը   մեզ   մի   բան   է   սովորեցնում,   այն,   որ   հայը   իր պատմությունից     բնավ   չի   սովորում »:  Գարեգին Նժդեհ.

ԳԵՀԵՆԻ  ԱՌԱՔԵԼ 27.01.2018

ՀԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Posted on Updated on

 https://geheniaraqelblog.wordpress.com/2017/11/01/հայի-ազգային-հոգեբանությունը/

« Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի, որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի »: Հովհաննես Թումանյան

Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ շատ ճյուղեր են բազմակողմանի ուսումնասիրության ենթարկվել՝ պատմություն, աշխարհագրություն, ճարտարապետություն, կենդանական ու բնակլիմայական բնագավառներ, իսկ բոլորովին վերջերս տարածվեց հայերի գենետիկական հատկությունների վերաբերյալ մի աշխատություն, որտեղ ներկայացվել էր հայերի գենետիկական հատկությունների վերաբերյալ ուսումնասիրություն: Համաձայն այդ ուսումնասիրության` հայերի գենետիկական հատկությունները հազարամյակների ընթացքում չեն փոփոխվել և մնացել են նույնը: Որպես հոգեբան կարող եմ հաստատել, որ դա այդպես է: Սակայն կցանկանայի մանրամասնել իմ գիտական աշխատություններից մեկը, որը վերաբերում է ազգային հոգեբանությանը, որն իր մեջ ներառում է ազգային բնավորությունը, հոգեխառնվածքն ու սովորությունները: Մարդաբանության մեջ ուսումնասիրվում են որոշակի կողմեր, սակայն հոգեկան խնդիրներին մոտենում են մասամբ: Դեռևս չեմ գտել որևէ աշխատություն, որտեղ նկարագրված լինի հայերի հոգեբանական հատկությունները, նկարագիրը կամ խառնվածքը: Ազգային գենետիկայի ( Էթնոսի ) մեջ կարծես չի ուսումնասիրվել ազգային հոգեբանությունը, այս բացթողումը կարծում եմ պետք է, որ հետաքրքրի ոչ միայն մեզ` հայերիս, այլև մեր բարեկամ ժողովուրդներին, եթե այդպիսիք իրոք կան: Հուսով եմ, որ մի գեղեցիկ օր փորձագետներին կհաջողվի բացահայտել էթնոսում հայերի հոգեբանական հատկությունները: Դեռևս մեկ տարի առաջ իմ ընթերցողներին ներկայացրել էի քրեագիտության մեջ հայտնի ձևաչափ, որը կիրառվում է շատ երկրներում, բացի Հայաստանից: Այդ աշխատությունը վերաբերում է մարդաբանության ու հոգեբանական խառնվածքին` մանրամասն ներկայացնելով քրեածին ժառանգությունը: « Антропометрия » ՔՐԵԱԾԻՆ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ https://geheniaraqelblog.wordpress.com/2015/12/28/антропометрия-քրեածին-ժառանգական/ ):

Առաջարկում եմ իմ հետազոտությունները այդ մասով: Հնարավոր է` շատերը չհամաձայնեն երիտասարդ հոգեբանի հետ, սակայն փորձը ցույց է տալիս, որ հոգեբանության բնագավառում երիտասարդներն ավելի կատարելագործված են, քան միջին կամ ավագ տարիքի մասնագետները, դա պայմանավորված է երիտասարդների պրպտումների ու հետաքրքրությունների լայն շրջանակից, որն ընդգրկում է ավելի մեծ ու լայն տարածություն:

Չշեղվելով հիմնական թեմայից` շարունակեմ միտքս:

Այդպիսով էթնիկական հոգեբանական տեսակն ուսումնասիրելու համար կարիք չկա դիմել մարդաբանական չափագրումներին կամ ֆիզիոլոգիական փորձաքննություններին: Բավական է ձեռքի տակ եղած մատյաններն ու հին ձեռագրերը, ներառյալ ազգային բանահուսության ու գրականության գոհարները:

Ովքե՞ր են հայերը, ինչպե՞ս են եղել և ինչպես են այսօր… Հիշեցնեմ կրկին, որ մամուլում բարձրացված այն միտքը, որ հայերն իրենց գենետիկական հատկություններով հազարամյակների ընթացքում մնացել են նույնը` առանց փոփոխությունների, հաստատում եմ և համոզված եմ, որ դա միանշանակ այդպես է:

Պարզելու համար հայկական էթնոսի հոգեբանական առանձնահատկությունները` բավական է հետադարձ հայացք նետենք այն ամենին, ինչ ունեցել ենք և ինչ ունենք հիմա: Ծովից-ծով Հայաստանից մնացել է մի Քոսոտ հողակտոր, ( ըստ ԱԱ տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանի) որի վրա մնացել են մի բուռ «Կիսաբաց լուսամուտների » փնթիներ ու ինչպես Հակոբ Պարոնյանը կասեր՝ Մեծապատիվ մուրացկաններ կամ Առաքյալներ ( Մուրացան ): (« Ճշմարիտն էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությամբ »:Հովհաննես Թումանյան ) Ազգային գենետիկական որոշ հատկություններ, որոնք շատ փոքր թիվ են կազմում, նույնպես կան, դրանք գաղափարական հատկություններով օժտված անհատականություններն են: Շատերին կհետաքրքրի, թե դրանք ովքեր են: Իմ մի ակնարկում ես գրել էի այդ լուսավոր հայերի մասին https://geheniaraqel.wordpress.com/2016/07/29/հայի-էությունը-ու-լուավոր-մարդիկ/ ՀԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼՈՒԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ) Խնդրում եմ Գրիգոր Լուսավորչին չկապել այս հարցադրման հետ, խոսքը Մովսես Խորենացու, Ֆրիկի, Նարեկացու և մյուսների մասին է, նկատի առնենք, որ հենց այդ տեսակն է մշտապես բարձր պահել ազգային արժեքները` մշակույթն ու ոգին: Գարեգին Նժդեհն ասում էր. « Ժողովուրդներն այն են, ավելի ճիշտ` դառնում են այն, ինչպիսին որ համարվում են իրենց մտավորականության կողմից »: Թույլ տվեք խուսափել «մտավորական » բառը գործածելուց, որովհետև ներկայիս ապականված մտավորականությունը այնպես է արժեզրկել այդ բառի իմաստը, որ ցանկալի չէ շեշտել:( « Պիտի չպարտվեր հայ ժողովուրդը և հոգեբանորեն, եթե նրա մտավորականության մի խոշոր մասը չնետվեր պարտվողական ոգու գիրկը »: Գարեգին Նժդեհ): Այդպիսով խուսափենք մտավորական բառի գործածումից և ընտրենք մեկ այլ բառ՝ օրինակ «գաղափարական» բառը, որը լիարժեք համապատասխանում է իմաստին: Եթե հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ունեցել է վերելքներ ու ծաղկուն դարաշրջաններ, ապա դա եղել է միայն գենետիկական այդ տեսակի շնորհիվ, որին անվանեցինք գաղափարականներ: Հիմա անցնենք փաստերին: Եթե ներկայումս երկիրն ու ժողովուրդը հալածված վիճակում է, նշանակում է, որ նախորդ դարերում էլ Հայաստանում իշխել է այն տեսակը, որը կոչվում է Ազգադավ: Իմ ընթերցող բարեկամները կհիշեն հայ բոշաներին վերաբերող աշխատությունը, որը ներկայացրել եմ վերջերս: ( ՀԱՅԵՐԻՆ ՄԻԱԽԱՌՆՎԱԾ ԲՈՇԱՆԵՐԸ https://geheniaraqel.wordpress.com/2017/03/01/հայերին-միախառնված-բոշաները/ ): Այդ աշխատության մեջ ներկայացրել եմ նրանց բնավորության առանձնահատկությունները: Եթե հիշում եք, հայ բոշաները, ապրելով հայերի մեջ արագ սովորել են ոչ միայն նրանց լեզուն ու բարբառները, այլև նրանց սովորություններն ու կենցաղավարության կանոնները, անգամ բնավորությունն ու խառնվածքը` դառնալով այդ հասարակության անբաժան մասը: Այնպես որ, եթե շրջապատում եղել են վատ սովորություններով ու բարքերով հայեր, ապա հայ բոշաները ընդօրինակել ու միաձուլվել են նրանց, շատ քիչ պահելով նաև իրենց ազգային բնավորության գծերը: Փաստը ցույց է տալիս, այդ ազդեցությունը փոխկապակցված է եղել ու արդյունքում ստացվել է այն, ինչը տեսնում ենք ինքներս: Այնպես որ, կարծում եմ կարիք չկա մեր` հայերիս վատ սովորությունները վերագրել կամ բարդել հայ բոշաների գլխին:( « Մեր պատմությունը լեցուն է դավաճանության փաստերով։ Պարսիկների, հույների, արաբների, սելջուկների կամ մոնղոլների բանակները մեզ նվաճելուց առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ »: Րաֆֆի)

Առհասարակ հայերի մեջ բույն դրած նախանձը, չարությունն ու վախկոտությունը գենետիկական փոխանցվող հատկություններ են, կարիք չկա հայտնագործություն կատարել պարզելու այն: Դա գալիս է նախաքրիստոնեական դարաշրջանից, նույնիսկ քարե դարում: Հայերին չի կարելի նկարագրել դրական հատկանիշներով, ինչպես սովորաբար անում են… Թող չըմբոստանան իմ հայրենակիցները, որովհետև դա ցավալի ճշմարտություն է, ու աչք փակել այդ ճշմարտության վրա` կնշանակի մտավոր կույր լինել, ինչպես Մետերլինգյան կույրերն են: ( « Չկա՛ ճշմարտություն, և դրա համար էլ մեր ժողովուրդի մի մասը Մետերլինգյան կույրերի նման մոլորված է « տգիտության անտառում » Գարեգին Նժդեհ ): Այդպիսով ինչու՞ է հայ ժողովուրդը գոյատևել դարեր շարունակ և չի ոչնչացել աշխարհի թոհուբոհում: Թույլ տվեք ասել, որ դա եղել է միայն ազգի գաղափարականների շնորհիվ: Կարծում եմ, շատերը կցանկանան լսել այդ անունները, իմանալ այդ գաղափարականների անունները, թվարկեմ ընդամենը մի քանի անուն` պատկերացումը հստակեցնելու համար, օրինակներ բերեմ` Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Խորենացի, Նարեկացի, Րաֆֆի, Գարեգին Նժդեհ, Թումանյան, Գրիգոր Զոհրապ, Խրիմյան Հայրիկ և այլ մեծեր: ( « Ժողովուրդները միշտ էլ չափվում են իրենց մտավորականություներով »:Գարեգին Նժդեհ )

Շատերը ծանոթ են Խաչակիր ասպետների պատմությանը: Եթե հիշում եք Խաչակրաց արշավանքների դարաշրջանում էր, որ ի հայտ եկան Տաճարական Ասպետները, որոնք օժտված էին այնպիսի լուսավոր գաղափարներով, որ կարողացան լուսավորել ոչ միայն Արևմուտքն ու Եվրոպան, այլ աշխարհի բոլոր ծայրամասերը:

Այդպես էլ հայերի մեջ գաղափարականները լուսավորել են ու առաջ տարել ոչ միայն հայ ժողովրդին, այլև հարևան ժողովուրդներին ու ցեղերին: Գաղափարականների շնորհիվ էր, որ Հայաստանն ապրեց իր ծաղկուն ժամանակները, ստեղծելով գիր, արվեստ, մշակույթ, թատրոն և մամուլ: Բոլոր բնագավառներում գաղափարականները կառուցեցին իրենց նախագծած ճարտարապետական կառույցները, ստեղծեցին մանրանկարչության անկրկնելի նմուշներ, գրեցին օրենքի ու իրավունք` ամրապնդելով հայի պաշտպանությունն ու անվտանգությունը: Երբ Հայաստանում թագավորել են գաղափարականները, երկրում գործել է օրենքը, հաստատվել է երկրի քաղաքացիների հավասարություն և լիություն, մի խոսքով ներդաշնակություն: Երբ երկրում իշխել են հայերը, այնտեղ եղել է սով, խոշտանգում և մահ: ( Հայի ոխերիմ թշնամին օտարը չէ, այլ հայը։ Րաֆֆի): Մենք` հայերս հպարտանում ենք, թե միջնադարյան Հայաստանում չի եղել Ճորտատիրություն, սակայն չենք ընդունում, որ այժմ մեզ մոտ հաստատված են ֆիոդալական օրենքներ ու ճորտատիրություն: Իհարկե, այս ամենը չի կարելի կապել Ռուսաստանի կամ աշխարհում կատարվող աշխարհաքաղաքական երևույթների հետ: Չնայած այդպես ընդունված է ներկայացնել իրավիճակը: (« Խաբեբաների կարգը գնալով ընդարձակվում էր, և նրանք օրըստօրե նոր անդամներ էին գտնում: Նրանք տարածվեցան երկրագնդի ա՜յն անկյունները, ուր ավելի տիրում էր մտավոր խավարը, ո՜ւր քրիստոնեությունը գտնվում էր մռայլոտ հեթանոսության մեջ »: Րաֆֆի )

Գաղափարականները էթնիկական տեսակով հայեր էին, սակայն շատ փոքրաթիվ, որոնք ժողովրդի մեջ չէին երևում, եթե փորձենք թվերով ներկայացնել նրանց, ապա դժվար թե 0,1 երրորդական մասը կազմեին: Օրինակ` հայերը սովորություն ունեն ասելու, որ աշխարհում 10 միլիոն հայ կա, չգիտեմ, թե այդ հաշվարկները ովքեր են կատարել, սակայն ես համմեմատության համար կվերցնեմ կլորացված թիվը: Տեղին է հիշել 2016 թվականի դեկտեմբերի 17-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի համագումարին: Լևոն Տեր-Պետրոսյանը բարձրաձայնեց, որ Արցախյան պատերազմին մասնակցել է ընդամենը 12 սփյուռքահայ, չնայած այդ թիվը պետք է կրճատել, որովհետև ինձ հայտնի են դեպքեր, որ այդ հայերից ոմանք եկել են Արցախ այլ նկրտումներով և ոչ հայրենասիրությունից դրդված: Ինչևիցէ, տասը միլիոն հայերից Արցախյան պատերազմին մասնակցել են տասից պակաս սփյուռքահայեր: Նշանակում է` միջին հաշվով մեկ միլիոն հայերի մեջ կա ընդամենը մեկ գաղափարական: Չեմ կարծում, թե սա հուսադրող թիվ է, երբ Արցախյան պատերազմին մասնակցել են ընդամենը 5-6 հազար կամավորական, որոնց մեջ շատ փոքր թիվ են կազմել գաղափարականները: Հիշեցնեմ, որ պատերազմի դաշտը պարտադիր չէր, որպեսզի գաղափարականներին հաշվարկեինք, ուղղակի հայրենիքը վտանգի պահին գաղափարականները երբեք ձեռքները ծալած չեն նստում, նրանք թիկունքում են, մարտադաշտում արվեստում ու ժողովրդի կողքին: ( « Մեր նկատմամբ մեղաւոր է եւ մարդկութիւնը, բայց անմեղ չենք եւ մենք։ Մերն է մեղքի մեծ բաժինը, քանզի մեր ձեռքին է բանալին այն բոլոր դրութիւնների, որոնց մէջ կ՛ուզէինք եւ կարող ենք լինել, քանզի մենք ենք մեր քաղաքական բախտի ճարտարապետը » : Գարեգին Նժդեհ Իմ ընթերցողները հավանաբար հիշում են իմ բարձրաձայնած թեման` Գլխի ու եղունգի հետ կապված, կարծում եմ կարելի է հաշվի առնել այդ գործոնը: https://geheniaraqelblog.wordpress.com/2017/05/20/եղունգ-ունես-գլուխդ-քորի/ ) :

Գաղափարականները երբեք իրենց թույլ չէին տալիս անտարբեր թամաշա անողի պես դիտորդի դերում լինել, երբ ազգային արժեքներն ու հայրենիքը վտանգված է: Դա եղել է նրանց առանձնահատկությունը, ի տարբերություն ժողովրդի, և դա ցույց է տալիս, որ տասը միլիոն հայության մեջ ընդամենը մի քանի « Սասնա ծուռ » կային, մեծ օվկեանից ընդամենը մի քանի կաթիլ: Ի՞նչ եք կարծում, մի ժողովրդի համար արդյոք քի՞չ չէ սա: Նկատի ունենանք նաև, որ « Սասնա ծռերից » մի քանիսն են մասնակցել Արցախյան պատերազմին, մնացածին համարենք միայն « Սասնա ծուռ`» Պավել Մանուկյանի որդին՝ Արամը և Վարուժան Ավետիսյանը ներառյալ: Ի՞նչ է ստացվում` գաղափարականները կազմում են այնքան չնչին տոկոս, որ ավելորդ է անգամ հիշատակել, սակայն նրանց դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ այնքան մեծ է եղել, որ օտարները հայերին ճանաչել են միայն նրանց շնորհիվ:

Այդպիսով, ովքե՞ր էին գաղափարականները հայ ժողովրդի կյանքում: Նրանք փարոս են եղել հայ ժողովրդի համար, ովքեր ուղղորդել են ազգին դեպի լուսավորություն: Այդ դեպքում ովքե՞ր են եղել հայերն անցյալում և ովքե՞ր ներկայում: Ազգային դիմագիրը ներկայացնելու համար թվարկեմ մի քանի անուններ… Արփինե Հովհաննիսյան, Արմեն Աշոտյան, Սաշիկ ու Լֆիկ, Լիսկա, Մանվել, Գրզո, Շմայս, Գագիկ Ծառուկյան և Գագիկ Շամշյան, Արշակ Զաքարյան, Գոռ Վարդանյան, Շուշան Պետրոսյան, Անդրանիկ Մարգարյան, Տարոն Մարգարյան, Սեյրան Սարոյան և Հերմինե Նաղդալյան, Վազգեն Սարգսյան ու Հրանուշ Հակոբյան: Կարծում եմ, արդեն հասկանալի է հայ ժողովրդի ոչ միայն դիմագիրը, այլ հոգեբանական խառնվածքն ու տեսակը: Հենց այս կերպարների մասին են ժամանակին գրել Ֆրիկը, Նարեկացին, Խորենացին ու Թումանյանը: Հայ դասականների` գաղափարականների ստեղծագործություններում պատկերված են հենց այդ կերպարները` տարբեր անուններով, սակայն էությամբ ու բնութագրով նույնը: Այս է հայ ժողովրդի իսկական պատկերը իր առանձնահատկություններով և խառնվածքով: Հենց այս տեսակն է, որ դարերով հալածել ու ծծել է սեփական ժողովրդի արյունը, Մարկոս Աղա Ալիմյան, Միկիտան Սաքո, Բազազ Արտեմ և շատ ուրիշներ, հենց այդ տեսակն էր, որ Խորենացու մարմինը պետք է այրեր իր մատյանների հետ ու գետը նետեր, հենց այս տեսակն էր, որ պետք է Պապ թագավորի դեմ դավեր նյութեր, նրանք էին, որ պետք է Անի ու Կարս բերդաքաղաքների բանալիները հանձնեին թշնամուն: Մի՞թե չեք տեսնում, որ նկարագիրը պարզ է ու ակնհայտ: ( Հայերի մեջ ամեն տեղ անպակաս են եղեռնագործ տեր Մարկոսներ, ավազակ մելիքներ, խաբեբա Միրզա-Ֆաթալիներ, փոփոխամիտ տիկին Թարլաններ, օգտածարավ վասակներ և այլն…: Այդ իրավ, դրանք բոլորն կան: Բայց հայերի մեջ ամեն տեղ դժվար կարելի է գտնել սիրահարվածագահներ: ՐԱՖՖԻ ): Խորենացին ու Նարեկացին պատահական չէին ողբում մեր ազգի վիճակը: Ո՞վքեր էին Խորենացին ու Նարեկացին, նրանք հենց այն գաղափարականներն էին, որոնք ցավում, տառապում էին ժողովրդի հետ, որոնք երբեք իրենց չզատեցին ազգից ու ժողովրդից, փորձելով լուսավորել ու ուղղություն ցույց տալ խավարամիտ ամբոխին, փորձելով աղաղակել, որ թշնամին իրենց մեջ է, իրենց հոգիներում: Սակայն ապարդյուն, նրանց լսող չեղավ անգամ այսքան դարեր անց: ( «Այն մտաւորականութիւնը, որը գրքի ծնունդ է եւ ոչ թէ իր ցեղի մեծութեան ու ժողովրդի տառապանքի — կեղծ եւ անպտուղ մտաւորականութիւն է »: Գարեգին Նժդեհ ) Հայերն այդպես էլ չկարողացան գնահատել իրենց գաղափարականներին, որովհետև նախանձ էին, երեսպաշտ ու խարդախ և երբեք չգնահատեցին նրանց ոչ անցյալում, ոչ էլ հիմա, ազգային ապերախտությունը խոր արմատներ է գցել հայի մեջ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ: ( « Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը »: Հովհաննես Թումանյան ): Սեփական որովայնի ու գրպանի մասին մտածողը չի կարող արժեքներ ստեղծել, ուր մնաց` գնահատի: Եթե ուսումնասիրենք հայ դասականների ստեղծագործություններն ու բանահուսությունը, ապա կհամոզվենք, որ մենք աշխարհի ամենավտանգավոր ու ապերախտ ժողովուրդն ենք, որ պատրաստ են ազգային բոլոր արժեքները ոտնահարել, սրբությունները պղծել, անգամ պղծել սեփական նահատակների գերեզմաններն ու հերոսների հիշատակը, ապականել ու արժեզրկել: ( « Ճշմարիտն էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությամբ » Հովհաննես Թումանյան ): Պատահական չէ, որ Փնթի Կռազի շոֆեռ Մանվել Գրիգորյանը Զորավար Անդրանիկին շնորհեց Վազգեն Սարգսյան հուշամեդալով, անգամ այդ ժամանակ չգտնվեց մեկը` հոգևորական կամ պատմաբան, մտավորական ու քաղաքական գործիչ, որը քննադատեր Կռազի Շոֆեռին` ազգային հերոսի հիշատակը ծաղրելու համար: Անտարբերությամբ ազգը նայեց ու ծափահարեց: Մի՞թե սա ազգային առանձնահատկություն չէ, անտարբերության ու ապերախտության մասին արդեն գրվել է և կարիք չկա կրկին հիշեցնել: Գաղափարականների կերպարները ապականելով` պետք է փորձեն ոչնչացնել ոչ միայն նրանց ստեղծածը, այլև նրա թողած հետագիծն ու հիշողությունները: Պատահական չէր, որ պետք է կրակեին Գարեգին Նժդեհի կիսանդրու վրա` փորձելով վրեժ լուծել նրանից: Գաղափարականները խավարամիտների թշնամիներն էին, որովհետև խավարը չէր կարող հանդուրժել լույսն ու գիտությունը: Հաց Բերող Արթուր Սարգսյանից սարսափում էր խավարասերների ողջ բանակը, իսկ ժողովրդի լուռ համաձայնությամբ ու անտարբերությամբ նա խոշտանգվեց ու դատապարտվեց մահվան: ( « Փարիսեցիները խաչեցին Հիսուսին, իսկ հայերը Հաց Բերողին »: Գեհենի Առաքել 2017 թ.): Գաղափարականները նրանց թշնամիներն էին: Պատահական չէին Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի խոսքերը. « Թե թշնամի մի փնտրեք մեր մեջ », նրանք լավ գիտեին, որ գաղափարականներին ոչնչացնելով` իրենք ամրապնդելու էին իրենց հավերժական իշխանությունը և այդպես հայ ժողովրդին դարձնելու ոչխարի հոտ: Լևոն Իգիթյանների ու Ռոբերտ Ամիրխանյանների պես. մնացած աղբակույտի մասին խոսելն ավելորդ է, որովհետև նրանք հենց նույն ժողովրդի ծոցից են դուրս եկած խավարամիտներն են` իրենց գենետիկական հատկություններուվ ու տեսակով: Գաղափարականները բոլոր դարերում հալածվել են հայ ժողովրդի կողմից, Պապ թագավորից սկսած` մինչև Չարենց, Թումանյան, Անդրանիկ, Սեպուհ զորավար, Գարեգին Նժդեհ և այլն: Միշտ հալածվել են ու իրենց ճակատին կրել կղերական հոգևորականների կողմից խարանված աղվեսադրոշմը: Ապերախտները ազգի գաղափարականներին դարձրեցին աղանդավորներ ու դավաճաններ, ջհուդներ ու փարիսեցիներ: (« Կայ մտաւորականի ամենէն վտանգաւորը — նա՛, ո՛վ փարիսեցիների եւ դպիրների նման լաւ է ուսուցանում, բայց վատ ու վատն է գործում » Գարեգին Նժդեհ ): Հայ ժողովրդի արժանի զավակներին՝ գաղափարականներին շարունակեցին խոշտանգել ոչ միայն բոլշևիկյան կառափնարաններում այլև դաշնակցական սպանդանոցներում, կուսակցական մամուլում ու հոգևորական ժողովարաններում: Հայերն էին, որ Երևանի կառափնարանում կացնահարեցին Համազասպ զորավարին, հարյուրավոր հայ սպաներին, Սեպուհ զորավարին, Անդրանիկ զորավարին ու Գարեգին Նժդեհին, հարյուրավոր այլ զորավարների հալածեց դաշնակցական խաժամուժը: Իսկ գաղափարականներին Արցախյան պատերազմում գնդակահարում էին թիկունքից: Ինչու՞ Մովսես Գյորգիսյանի, Արթուր Մկրտչյանի, Սամվել Շահմուրադյանի ու Մոնթե Մելքոնյանի սպանությունները պետք է վերագրեին արտաքին թշնամուն, երբ այդ ամենի ետևում կանգնած էինք մենք` բոլորս, ամբողջ ազգը: Մեր անտարբերության ու երեսապաշտության արդյունքը եղավ մեզ մնացած այս Քոսոտ երկիրը, որի մասին բարձրաձայնեց Քոսոտ Ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: (« Այն մտաւորականութիւնը, որը գրքի ծնունդ է եւ ոչ թէ իր ցեղի մեծութեան ու ժողովրդի տառապանքի — կեղծ եւ անպտուղ մտաւորականութիւն է » : Գարեգին Նժդեհ ) Ինչու՛ չկարողացանք ազգովի ստեղծել մի պետւթյուն, որտեղ ամեն ՀԱՅ մարդ կարող էր արժանապատիվ ապրել իր հարազատների ու որդիների հետ: Մինչդեռ պատկերացում էլ չունենք, թե ինչ է նշանակում երկիր ու պետություն ունենալ, չգիտենք որևէ արժեքի գին, չունենք սեփական ուղեղ՝ մտածելու և ստեղծելու համար: ( « Ինքնուրույնութիւնից զուրկ ժողովուրդները չեն կարող պետութիւն ստեղծել » Գարեգին Նժդեհ ): Մեր օրերում գաղափարականների ոչնչացումը ամրապնդված է օրենքով և սահմանադրությամբ: Պավել Մանուկյանի և Արայիկ Խանդոյանի նկատմամբ փորձելու են կիրառել մախապատիժ՝ ցմահների բանտախցում կամաց կամաց սպանելով ու խոշտանգելով, ինչպես արեցին մնացած գաղափարականներին` հայ ժողովրդի լռությամբ ու համաձայնությամբ: Արցախյան պատերազմի ժամանակ գաղափարականներին ոչնչացնում էր Վազգեն Սարգսյանը, կոմունիստ ՀՀՇ-ականների ձեռքերով, հիմա դա անում են հանրապետական դաշնակները: (« Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում »: Վազգեն Սարգսյան Վիքիպեդիա ): Իհարկե այստեղ կուսակցական տարբերանշանը այդքան էլ կապ չունի, այստեղ ազգային խառնվածքն է ու ազգային հոգեբանությունը: Իսկ 10 միլիոնանոց սփյուռքը համերաշխություն էր ցույցաբերում և ծափահարում գաղափարական տղաների սպանդը, ինչպես ժամանակին էլ ծափահարեցին Չարենցի ու Նժդեհի կտտանքներն ու տառապանքները: (« Ես տեսա ստրուկին ազատության մեջ և գարշեցի մարդուց, Ես տեսա ազատին ստրկության մեջ և սիրեցի մարդը »։ Գարեգին Նժդեհ Գարեգին Նժդեհը պատահական չէր ասել. « Ապերախտ ու սրբապիղծ հայ ժողովուրդ », նույնն ասել էր Թումանյանը. « Մանկապիղծ ու կույր հայեր», Րաֆֆին` « Արյունախում ու ազգադավ հայեր »: Հայերը պատրաստ էին իրար հոշոտել, եղբայրը եղբոր դեմ էր դուրս գալիս, հայրը` որդու: (« Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես դու ես մեղավոր, որովհետև թույլ ես… »: Գարեգին Նժդեհ ) Մի կարծեք, թե « Կիսաբաց լուսամուտները » շոու է, որտեղ բեմադրվում են տարբեր պատմություններ, ոչ, դա հայ ժողովրդի հոգեբանական պատկերն է՝ փնթի ու տգետ հյուրերով և դահլիճում մշտապես ներկա նույն փորձագետ կոչված մեծապատիվ մուրացկաններով, որովհետև նրանք ոչնչով չեն տարբերվում հատակում հայտնված այն գարշահոտ կերպարներից: Նրանք են հայ ժողովրդի իրական պատկերը, սփյուռքում նույն աղետալի իրականությունն է, ինչ հայաստանյան իրականությունն է հեռուստաէկրանին: ( « Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չենօրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա »: Գարեգին Նժդեհ ) Երբ փնթի ու անտաղանդ երգիչները ոռնում են իրենց ճոխ ու թանկարժեք մեքենաների ու փարթիների սիլիկոնային հետույքների ֆոնին, հասկանում ես, որ դարեր են անցել, բայց գենետիկորեն ու հոգեխառնվածքով մենք մնացել ենք նույնը և դա համատարած բնույթ է կրում, որովհետև հայ ենք և դա մեր գենետիկական որակն է, որից չկարողացանք երբևէ ազատագրվել: Դարեր են անցել, ավաղ, չկարողացանք այդ չարորակ ախտը վերացնել ազգային հոգեբանությունից: ( « Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թէ կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար » Միքայել Նալբանդեան ): Պատրաստ ենք սեփական բռնակալի ձեռքը համբուրել, պատրաստ ենք սեփական բարերարի ձեռքը կտրել, պատրաստ ենք սեփական լեզուն ու գիրը ոչնչացնել, դպրոցն ու կրթությունը, մշակույթն ու արվեստը, ոչնչացնել այն ամենը, ինչ ստեղծել են գաղափարականները: Ժամանակին հայ ժողովուրդն ուներ աստղադիտարան, ուսումնասիրում էինք աստղերն ու տիեզերքը, իսկ հիմա մի քոռ գիտություն էլ չկա, որպեսզի տեսնենք սեփական ժողովրդի տգիտությունն ու ապերախտությունը, չարությունն ու երեսպաշտությունը: Իսկ տեսնողներին էլ պիտակում ենք ու վարկաբեկում: ( « Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն »: Գարեգին Նժդեհ)

Վազգեն Սարգսյանին դարձնելով ազգային գաղափարախոսության առաջնորդ` ազգովի դարձանք ոջլոտ ու փռչոտ, ինչպես ինքն էր, ամեն մի փնթի դարձել է քաղաքական գործիչ կամ մտավորական: Ահա ազգային հոգեբանության վերելքը, որտեղ ոչխարների պես ծափահարում են ու միաձայն քվեարկում, որտեղ բարբաջում են ու համերաշխ հետույք մտնում: Այդպես 1915 թվականին նույն համերաշխությամբ ճամփա ընկանք Դեր-Զոր, ունակություն չունենալով հավատալ, որ ապրելու համար հարկավոր է պայքարել, ոչ թե ոչխարի պես մորթվել: ( « Արդյո՞ք մեր բացարձակ չեզոքության դեպքում, եթե դա նույնիսկ հոգեբանորեն հնարավոր լիներ, թուրք կառավարությունը պիտի չտեղահաներ հայությունը: Նա պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այնպես, ինչպես որ վարվեց:»: Գարեգին Նժդեհ ) Մորթվեցինք դարերի ընթացքում, բոլոր ժամանակներում և այդպես էլ չհասկացանք, որ մորթողը օտարը չէ, այլ մեր մեջ բույն դրած թշնամին: Ներքին թշնամուն թողած իրար ենք հոշոտում ու արտաքին թշնամի փնտրում: « Ներքին թշնամին զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու » Գարեգին Նժդեհ.)

Շատերը չգիտեն, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ՀՅԴ ղեկավարները Երիտթուրքերի հետ ձեռք-ձեռքի տված ոչնչացրեցին հայ գաղափարականներին: Բավական է հիշել միայն այն փաստը, որ Իթիհատի կուսակցությունը դաշնակցական էմիսարների միջնորդությամբ կազմակերպեցին հայ երիտասարդների զորակոչը թուրքական բանակ ու հետագայում նրանց զինաթափելով` գնդակահարեցին: Դաշնակցականների միջնորդությամբ էին երիտթուրքերը զինաթափել հայ ազգաբնակչությանը, որոնք ի վիճակի էին ինքնապաշտպանություն ցույց տալ: Չգտնվեց գեթ մեկ հայ, որը կբարձրաձայներ այդ մասին, փոխարենը` ամեն ինչ բարդեցին արտաքին թշնամու վրա: ( « Թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները » : Գարեգին Նժդեհ ) Անգամ Էրզրումի ու Կարսի դավաճանության մասին լռեցին, փոխարենը սլաքները ուղղեցին տարբեր ուղղություններով: Դաշնակցականների հանցանքների մասին լռեցին մյուս կուսակցությունները, քաջատեղյակ լինելով բոլոր մանրամասներին: Իսկ մենք ազգովի Դաշնակ Դրո ենք երգում, նույնիսկ չիմանալով, անգամ, որ Դրո Կանայանը Մանվել Գրիգորյանի պես հանցագործ ու թալանչի է եղել, բայց նրան հերոսացրեցինք ինչպես Մանվելին ու Վազգենին: Դրոյի դեմ անգամ Գարեգին Նժդեհն ու Անդրանիկն են դուրս եկել, սակայն ապարդյուն, որովհետև հայ ենք, այն էլ` բավականին շատ: (« Դա մի սարսափելի եղեռնագործություն է, սպանել պատմությո՜ւնը։ Դա ամենամեծն է բոլոր հանցանքներից։ Նրանք կամենում են ոչնչացնել մեր նախնյաց գործերը և հավիտենական  մոռացության մե՞ջ թողնել մեր հայրենիքի հիշատակները, որպեսզի իրանց վատ գործերն ևս նրանց հետ ծածկվեն, մոռացվեն և ապագայի համար ամոթի ու նախատինքի առարկա չդառնան »: Րաֆֆի ) Մեր մեջ կա այն հանցավոր հատկությունը, որը չունեն մնացած ազգերն ու ժողովուրդները: Մենք հերոսացնում ենք ոճրագործներին, իսկ հերոսներին էլ խաչ բարձրացնում, խոսում ենք հավատքից ու սրբություններից, սակայն սրբապիղծ ենք ու կեղծավոր: Խոսում ենք փարիսեցիների ու հուդաների մասին, սակայն ծախվում ենք մի քանի գրոշով` ազգի նվիրյալներին խարանելով դավաճանի պիտակը: Հայերի հոգեբանական առանձնահատկությունների մասին հազարավոր պատմություններ կան գրված մեր գաղափարականների կողմից, բավական է ծանոթանանք Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում մեծ տեղ զբաղեցնող կերպարներին ու կհասկանանք հայ ժողովրդի հոգեբանական առանձնահատկությունները: « Անխելք մարդը », « Մի կաթիլ մեղրը », « Տերն ու ծառան » « Անուշն » ու « Մարոն », « Գիքորն » ու « Լոռեցի Սաքոն »:Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ վերջինի լեզուն` կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէոպագների մէջ »։ Գարեգին Նժդեհ )

Ինչ եք կարծում, պատահակա՞ն էր լուսավոր գաղափարականը հիշեցնում այդ կերպարների մասին` ազգային խառնվածքը նրանց մեջ ի ցույց դնելով: Պատահակա՞ն էր արդյոք Գարեգին Նժդեհը գրում ներքին թշնամու մասին, պատահակա՞ն էր արդյոք Րաֆֆին հիշեցնում հայ առևտրականների ու հոգևորականների մասին: Խաբեբա ու թալանչի, երեսպաշտ ու սրբապիղծ, վախկոտ, մանկապիղծ, քծնող, անտարբեր ու ապերախտ այդ կերպարները մարմնավորում էին մեր ժողովրդի սովորություններն էր ու բնավորության գծերը: ( « Փոխադարձ անհանդուրժողականությունը, ինքնագոհությունը, նախանձը, դավաճանությունն ու բազում ուրիշ թերություն ոստայն են հյուսել մեր սրտերում »:Րաֆֆի Հայ գաղափարականների պատկերած կերպարները հիմա հայտնվել են ազգային ժողովում, մշակույթում, կառավարությունում, պետական ու հասարակական բոլոր կառույցներում, անգամ սփյուռքում ու հայկական գաղթօջախներում: Կնշանակի այդ տեսակը դարերով եկել ու հասել է մինչև մեր օրերը: Ահա ազգային գենետիկական ու հոգեբանական գործոնը, որը մնացել է անփոփոխ: ( « Ժողովուրդները չունեն աւելի մեծ թշնամի, քան կրօնապէս պաղ եկեղեցականը, անոգի ուսուցիչը, կաշուապաշտ զօրականը: Խորագոյն անկումի իրենց օրինակով սրանք են անբարոյացնում մարդը իբրեւ անհատ եւ հաւաքականութիւն » : Գարեգին Նժդեհ ) Գիտեք, պատահական չեն մեր գաղափարականներն աղաղակել, որ մենք ազգովի տխմար ենք և անգրագետ, հավի ուղեղով, զուրկ ենք հիշողությունից ու ապերախտ: Ապերախտությունը մեր ազգային ամենացայտուն գծերից մեկն է: Ապերախտությունն ու անտարբերությունը հայերի մեջ ձևավորված ու ամրացած երևույթն է, պատահական չէ, որ հայերը սովորություն ունենք ասելու, որ մի հայը լավ է, իսկ երկուսն արդեն աղետ է: ( « Մեր նկատմամբ մեղաւոր է եւ մարդկութիւնը, բայց անմեղ չենք եւ մենք։ Մերն է մեղքի մեծ բաժինը, քանզի մեր ձեռքին է բանալին այն բոլոր դրութիւնների, որոնց մէջ կ՛ուզէինք եւ կարող ենք լինել, քանզի մենք ենք մեր քաղաքական բախտի ճարտարապետը» : Գարեգին Նժդեհ ) Թշնամությունը գալիս է տգիտությունից, իսկ տգիտությունը` ծուլությունից ու տխմարությունից, ամեն ինչ փոխկապակցված է, ամեն ինչ միաձուլված շղթայական կապով: Ինչպես ասում են սովորաբար` ենթագիտակցությունը « այսբերգի գագաթն է »։ Չկա ոչինչ ենթագիտակցական, nր հնարավոր չլինի վաղ թե ուշ գիտակցել, և չկա ոչինչ գիտակցական, nր հնարավոր չլինի անցնելու ենթագիտակցության մեջ։ Սակայն հայերի պարագայում այդ ենթագիտակցությունը մղվում է վերջին հորիզոնական, կամ էլ առհասարակ բացակայում է: Սովորաբար մարդն իր տեսակով շատ բաներ անում է առանց գիտակցելու, այսինքն ինքնաբերաբար կամ մեխանիկորեն, ինչպես ասում են խոսակցական բառապաշարում, սակայն հայերի մոտ ամեն ինչ անհասկանալի է ստացվում, առանց գիտակցելու անմտածված: Որպեսզի հասկանալի լինի այս բանաձևի միտքը` բացատրեմ հասարակ եղանակով: ( « Հայոց պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, այն որ հայը իր պատմությունից բնավ չի սովորում »: Գարեգին Նժդեհ ) Հայերը սովորաբար իրենց խելքից միշտ հայտնվում են կեղտափոսում, չնայած մեծ ջանքերով ստիպված են լինում հաղթահարել և դուրս գալ այդ կեղտափոսից, սակայն շատ չանցած` վերադառնում են ու կրկին ընկնում նույն փոսը, ամեն անգամ նույն փոսում հայտնվելիս թվում է, թե իրենք կամավոր են նախընտրում ընկնել այդ կեղտափոսը: Երբ բազմաթիվ անգամ հայտնվում ես նույն կեղտափոսում, դրան արդեն դժվարանում եմ որևէ անուն տալ: Նույն ոճրագործին, երբ ներում են, հետո մոռանում նրա ոճիրները, վերջում հերոսացնում: ( « Թշնամուն մի հանցանք ներել ` նշանակում է նորե՛րն արտոնել »: Գարեգին Նժդեհ ) Հիշեք Հովհաննես Թումանյանի « Մի կաթիլ մեղը », որի համար պատրաստ ենք ազգով ու ցեղով իրար փոր թափել, իրար հոշոտել, սակայն իրական թշնամու հանդեպ խոնարհ ենք ու վախկոտ, երեսապաշտ, քծնող, անտարբեր ու ապերախտ…( « Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ « հառաջադիմություն », և՛ « կուլտուրա », և՛ « մամուլ », և՛ « գրականություն », և՛ «դպրոց», և՛ « բարեգործություն », բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի »։ Հովհաննես Թումանյան )

Տեղին է նշել գաղափարական Նժդեհի խոսքը. « Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք « աշխարհում են բայց աշխարհից չեն »:

Ասացեք խնդրեմ, արդյոք սա մեր ազգային հոգեբանության ամենավառ գնահատակա՞նը չէ, մի՞թե գերագույն արժեքներով մեծ հայը այդպիսի գնահատական կարող էր տալ իր ցեղին, եթե դա ճշմարտություն չլիներ: ( « Մի ժողովուրդ, որի որոշ տարրերը կարծես արդեն հաշտվել են իրենց ցեղի գլխովին կորչելու մտքի հետ և ցուցադրում են մահվան դատապարտվածի հոգեբանություն » : Գարեգին Նժդեհ ) Հիմա կհայտնվեն ինձ քարկոծողները և կսկսեն դասեր տալով` այս աշխատությունը ներկայացնել դավաճանի բարբաջանք: Նախապես ասեմ` այդ դեպքում պետք է դավաճան կոչվեն նաև Թումանյանն ու Իսահակյանը, Նժդեհն ու Անդրանիկը, Խորենացին ու Ֆրիկը, որոնք բարձրաձայնել են այս ամենի մասին և որոնց իմաստուն խոսքերն անգամ այսօր առանց հասկանալու մեջբերում եք ձեր փիլիսոփայական մտքերում և համարում նրանց Հայ Մեծեր:

Անդրադառնանք հայ մամուլին և ամբողջացնել հայի հոգեբանական փորձաքննության արդյունքները: ( « Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին »: Գարեգին Նժդեհ ): Հայկական մամուլի մասին բազմիցս խոսել են մեր գաղափարականները, որովհետև հայ մամուլը պատկերում է ազգային դեմքը: Թումանյանը, Պարոնյանը, Նժդեհը, Րաֆֆին և մյուսները պատահական չեն ազդակներ հնչեցրել, հիմա նույնը տեսնում ենք « Կիսաբաց լուսամուտներում » և համացանցային մամուլում ու կայքերում: Հայկական մամուլը միշտ եղել է աղբանոց` պատկերելով ազգային դիմապատկերը: ( « Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը »։ Հովհաննես Թումանյան ) Դոդի Գագոյի « Կենտրոն » հեռուստաընկերությունը օրվա 24 ժամը իրենց փնթի տիրոջ գովքն ու բարերարությունն են գովազդում, նման հազարավոր կայքեր կան, որտեղ Շամշյանի ու Արշակ Զաքարյանի պես տգետ աղբակույտերն են ներկայացնում հասարակական կյանքը, ապականելով ոչ միայն մեզ, այլև մեր անցած պատմությունն ու լուսավոր մարդկանց: ( « Իսկ հայ կապիտալիստնե՞րը. արժէ խօսել սրանց մասին: Չէ՞ որ սրանք ազգ չունեն, հայրենիք չեն ճանաչում: Չէ՞ որ սրանց սրբազան հայրենիքը շահաշատ շուկան եւ մեծածախս հաճոյավայրերն են: Մրանք դուրս են ապրում ազգերից ու մարդկութիւնից: Պարտականութիւններ չունեն սրանք: Մարդ չեն սրանք:

Ա՜հ, այդ « վատ սրտի ու լաւ ստամոքսի» տէրերը. իրենց նիւթական բաւականութիւնների համար միայն ապրող մարդատիպ անասուններ, որոնք օտարի համար աշխատող ազնիւ անասունի արժէքն իսկ չունեն: Տմա՛րդ արարածներ, որոնց մասին ասել է մի գրող. « Զա՛րկ կրծքին, դատարկ ձայն կը տայ »: Գարեգին Նժդեհ»: ) Ինչպես ասում են` նորը հնի շարունակությունն է, ազգային գենետիկական հատկությունները մնացին նույնը, որովհետև նախընտրեցինք խավարն ու ստրկամտությունը: Նախընտրեցինք քծնանքն ու երեսպաշտությունը, որը դարերով եկել հասել է մեզ: ( « Այլ պիտի լիներ ժողովուրդների պատմությունը, եթե գոյություն չունենային ընկածներն ու ընկածությունը մարդկային: Առանց սրանց գոյություն պիտի չունենար բռնությունը, որ անզիղջ վատերի սև գործերով է շնչել բոլոր դարերում »: Գարեգին Նժդեհ ) Պատմությունից դասեր չքաղեցինք, շարունակ մնալով նույն աղբանոցում, շարունակելով հավատալ ու պաշտել սրբապիղծ ու մանկապիղծ հոգևորականներին, տգետ ու հիմար մանկավարժներին ու վարժապետներին, թալանչի ու հանցագործ առևտրականներին, ծույլ ու անբան զինվորականներին, կաշառակեր ու ծախված դատավորներին: Ահա հայի իսկական կերպարը, ու կարիք չկա նրանից դժգոհել, որովհետև դարեր շարունակ մնացել ենք անփոփոխ ու դեռ ինչքան կմնանք այսպես` հայտնի չէ: ( « Ահա այսպես, կյանքը Հայոց աշխարհում դառել է միահեծան իշխանություն կարմիրների և երեսուն արծաթ սրանց գործիքների՝ ամենօրյա Գողգոթա մեր ժողովուրդի համար »: Գարեգին Նժդեհ ) Կցանականայի ավարտել այս աշխատությունը մեծ գաղափարական Մովսես Խորենացու խոսքերով: « Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։

Երբ մտածում եմ այս բաների մասին, սիրտս հառաչում և արտասվում է և ցանկանում եմ տխրալից և սգավոր խոսք ասել։ Եվ չգիտեմ ի՞նչպես հորինեմ իմ ողբը, և կամ ո՞ւմ արտասվեմ.

Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։

Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։

Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։

Եվ ի՞նչ կա այս բոլորի դիմաց, եթե ոչ այն, որ աստված մեզ անտես է արել, և տարրերը փոխել են իրենց բնույթը, գարունը երաշտացած, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև։ Քամիները բքաբեր ու խորշակաբեր, ցավեր տարածող, ամպերը կայծակներ թափող, կարկտաբեր. Անձրևներն անժամանակ և անօգուտ, եղանակը դաժան, եղյամաբեր. Ջրերի ավելանալը անօգուտ, իսկ պակասելը՝ չափազանց. Հողի պտուղների անբերրիություն և անասունների անաճելություն, այլև երկրաշարժեր և սասանումներ։ Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքի, թե ամբարիշտներին խաղաղություն չկա։

Որովհետև մեզ տիրեցին խստասիրտ ու չար իշխանավորը, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։

Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն։

Մովսես Խորենացի

Ահա հայի դիմապատկերը, որի մասին անգամ 5-րդ դարում էր ասվում: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք տարբերություն գտաք ներկայիս ու անցյալի միջև: Պատահական չէին այս մեջբերումները Մեծ Գաղափարականների խոսքերից, որոնք ասվել էին մեր ժողովրդի հասցեին, դրանք մեր Ազգային հոգեբանության ու նկարագրի ամենավառ ախտորոշումն էր, չնայած հարյուր հազարավոր վեպեր ու պատմվածքներ կան, հեքիաթներ ու պոեմներ ու չափածո գործեր, որտեղ բացահայտում է հայ մարդու ներքին ու հոգեկան վիճակները՝ անկախ ժամանակից ու դարաշրջանից:

 Գեհենի Առաքել 29/10/2017թ.