ՈՃՐԱԳՈՐԾ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ

Posted on

« Եւ եթէ մարդկութիւնը անտարբեր ականատես է մնում կատարուող ոճիրին կամ փորձ չի անում պատասխանատութեան կանչելու ազգասպանին` մարդկութիւնը ինքը արդէն ոճրագործ է ու մեծ կարիք ունի ինքնաբուժման »: Հովհաննես Քաջազնունի

Քանի որ նախորդում գրել էի՝ « Հայկական Սինդրամի» մասին, ուղղակի ցանկալի է հիշել 90-ականների անմահ ոճրագործներից մեկի՝ Վանո Սիրադեղյանի կենսագրության մութ ու չհրապարակված էջերից։ Վստահ եմ, որ կգտնվեն ականատեսներ ու վկաներ, որոնք կհաստատեն այս փաստերի ճշմարտությունը։ Չնայած ինքս չեմ փորձում որևէ մեկի հաստատելու շնորհիվ համոզել կամ պարտադրել մարդկանց, որպեսզի ընդունեն ճշմարտությունը։ Այդպիսով՝ ո՞վ էր Վանո Սիրադեղյանը մինչև հեղափոխությունը․․․ Վանո Սիրադեղյանի կենսագրականից մեջ բերումներ չեմ անի, փորձեք ինքներդ տեղավորել այս փաստերը իր կենսագրականի մեջ։ Այդպիսով ,1998 թվականի ձմեռամուտի ժամանակ Վանո Սիրադեղյանը թատերական հրապարակի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերում ադրբեջանցիների զինված ջոկատները հարձակվել են հայ գյուղերի վրա, ու ինքնապաշտպանության համար հարկավոր է զենք ու զինամթերք։ Նա անգամ նշեց, որ զենք ու զինամթերք կարելի է գտնել միլիցիայի բաժանմունքների զինանոցներից կամ Սովետաշենում գտնվող զինվորական պահեստներից։ Մինչ այդ միլիցիայի կողմից հավաքվել էին բնակչության որսորդական հրացաններն ու համապատասխան զինամթերքը։ Նույն գիշեր՝ Երևանում ու Հայաստանի բոլոր շրջաներում սկսվեցին զենքի ու զինամթերքի առևանգումը միլիցիայի բաժանմունքներից, անգամ՝ Խորհրդային բանակի զորամասերից և սահմանային ուղեկալներից։ Շատ երիտասարդներ հայրենասիրական մղումներից ելնելով, պատրաստ էին իրենց կյանքը վտանգել զենք հայթայթել ու սահման մեկնել։ Միլիցիայի բաժանմունքներում գրեթե դիմադրություն ցույց չտվեցին բաժանմունք ներխուժածներին, սակայն եղան նաև դիմադրություններ ու անգամ սպանություններ։ Փաստերի վկաները պատմում էին, որ Երևանի Խորհրդային շրջանի միլիցիայի բաժանմունքի պետը, գնդապետ՝ Կամո Մամյանը դիմադրություն է ցույց տվել, այդ պատճառով էլ սպանվել է տեղում, վկաները պնդում էին, որ եղել է պատահական կրակոցից։ Սակայն քրեական գործը բացվեց ու փակվեց, ամենակարևորը, որ մոռացվեց։ Զենքի հայթայթման ու ալան- թալանի ետևում կանգնած էին ոչ միայն կամավորական հայրենասերները, այլև քրեական հեղինակություններն ու իրենց բանդաները, որոնք համագործակցում էին ՀՀՇ-ի ու կոմունիստ բարձրաստիճան չինովնիկների հետ։ Արդյունքում առևանգված զենիք միայն փոքր մասը հասավ սահման ու Արցախ։ Կամավորական ջոկատները իրենց հայթայթած անորակ որսորդական հրացաններով ու սահմանափակ զինամթերքով մեկնեցին սահմանամերձ շրջաններ պաշտպանելու համար հայրենիքի սահմանները։ Բայց ինչպես ասացի՝ զենքի զգալի մասը հայտնվեց քրեական տարրերի ձեռքին, որոնք ղեկավարվում էին քրեական հեղինակությունների կողմից, իսկ դրանք էլ համագործակցում էին ՀՀՇ-ի ղեկավարների հետ, հանձինս՝ Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի։ « Ազգադավ » պատմավեպում մանրամասն գրված է այդ համագործակցության մասին։ Սակայն անցնենք չգրված փաստերին։ Մինչ կամավորականները որսորդական հրացաններով դիմադրում էին ադրբեջանցի զինյալներին, այդ «ասֆալտի ֆիդայինների » ջոկատները թիկունքում՝ Երևանում կողոպտում էին պետական հիմնարկների ու անհատ քաղաքացիների փոխադրամիջոցները՝ մեքենաները, իսկ շրջաններում՝ ձիերն ու անասունները։ Բնակարանային գողություններ, թալան, կողոպուտ, սպանություններ ու անգործության մատնված անզեն միլիցիայի աշխատողներ։ Դրա հետ մեկտեղ մարմնավաճառներ, բռնաբարություններ, շանտաժ (рекет) ու անօրինություն (беспредел), քաոս գիշերային խրախճանքներ ավտոմատային կրակահերթերի տակ, իրավիճակը անկառավարելի էր, եղան պահեր, որ ՀՀՇ-ն ստիպված էր իր զինված ջոկատներով իրականացներ պարետային ժամի հսկողությունը, սակայն ապարդյուն այդ պարետային ժամի հսկողները իրենք էին իրականացնում կողոպուտը ,թալանն ու սպանությունները։ Չեմ փորձի մանրամասնել փաստերը, բայց հետաքրքիր դեպքերը կառանձնացնեմ։ Այդպիսի դեպքերից էր Աֆղանական պատերազմի վետերաններից կազմված ջոկատը, որը գիշերային իր հերթապահության ընթացքում Ավան տանող ճանապարհին գնդակահարեցին երկու քաղաքացու, վարորդը վախեցել էր կանգնել զինված մարդկանց հրահանգից, որի ընթացքում կրակահերթից վիրավորվել էր, վկաներից ազատվելու համար տեղում գնդակահարել էին վիրավոր վարորդին ու ուղևորին։ Սակայն դա չխանգարեց, որ Աֆղանական վետերանները դառնան Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամները, հանձինս՝ երկար տարիներ միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործ, գեներալ Բուդոն՝ Ռոմիկ Ղազարյանը, որը 2015 թ Փետրվարի 16-ին մահացել էր Ռուսաստանի Նովգորոդ քաղաքում։ Տարօրինակ չէ՞ր, որ նա էլ Վանո Սիրադեղյանի պես միջազգային հետախուզման մեջ էր, սակայն նրան էլ չգտան մինչև չսատկեց, պրծավ։ Այդպիսի գնդակահարություններ եղան՝ Մասիսի-Երևան խճուղու վրա, Սովետաշեն տանող ճանապարհին, որտեղ գնդակահարել էին հղի մի կնոջ ամուսնու հետ միասին։ Էջմիածնի խճուղու վրա նույնպես եղան գնդակահարության երկու դեպք՝ Աբովյանում ու Արարատ քաղաքում։ Մասիս քաղաքում գնդակահարել էին մեքենայի վարորդին և մարմինը նետել էին սահմանային ուղեկալի մոտ։ Բենզին վաճառող ու քավորի սեղանիկների մոտ իրենց գոյությունը քաշ տվող երիտասարդներից նույնպես եղան զոհեր։ Այդպիսի հարյուրավոր դեպքեր էին գրանցվում, որտեղ մեքենան առևանգելու համար սպանում էին վարորդներին կամ հիմնարկության պահակներին։ Այս քաոսային վիճակը շարունակվեց բավականին երկար, Երևանի բնակիչները ահաբեկված էին գիշերային կրակահերթերից ու հրավառությունից, շոգեբաղնիքներում ու ռեստորաններում ասֆալտամարտիկները իրենց անպատիժ կարգավիճակի համար պարտական էին Վազգեն Սարգսյանին, իսկ հետագայում էլ Վանո Սիրադեղյանին, որոնք այդ սպանությունները կոծկեցին ու փակեցին։ Քանի որ խոսեցինք թալանից, հետաքրքիր մի դեպ էլ եղել էր գեներալ՝ Գագիկ Մելքոնյանի հետ, որը բենզին վաճառող երիտասարդի վրա կրակել էր ու վիրավորել, սակայն ինչպես տեսնում եք նա չպատժվեց, այլ Վազգեն Սարգսյանի կողմից պաշտոնի բարձրացում ստացավ ու գեներալի կոչում, նույնիսկ նշանակվեց ՊՆ նախարարի տեղակալ։ Այդպիսի դեպքեր են եղել նաև գեներալ Մանվել Գրիգորյանի հետ, որը ինչ-որ մի մատուցողի ոտքերի վրա էր կրակել, Շմայսի, Սեյրան Սարոյանի, Սասուն Միքայելյանի և շատ ուրիշ ասֆալտամարտիկների հետ։ Իմ ազատամարտիկ բարեկամներից մեկը ժամանակին գրել էր «Ասֆալտի Ֆիդայինների » մասին մի քանի հոդվածներ, կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի կարդալ։ Մինչ ՀՀՇ-ական ասֆալտամարտիկները քաղաքում ահաբեկում էին բնակչությանը ՀՀՇ-ն փորձում էր ժողովրդին համոզել,որ ՀԱԲ-ի ջոկատներն են մեղավոր այդ ամենի մեջ, ու պետք է հանրությանը ներկայացնեին, որ ՀԱԲ-ը անկառավարելի է. պետք է նրանց զինաթափել, անգամ զոհաբերեցին իրենց հավատարիմ զինակիցներին՝ Վիտյա Այվազյանին և Չաուշին` Գեղազնիկ Միքայելյանին։. Չեմ կարծում թե սխալ կլինի ներկայացնել այդ դեպքերի մանրամասները։ 1990 թվականի օգոստոսի 29-ին Գերազնիկ Միքայելյանը սպանվել է ՀՀՇ-ականների կողմից ինչ-որ շոգեբաղնիքում իր սիրուհու ներկայությամբ, հաջորդ օրը սիրուհին ընկնում է մեքենայի տակ ու ականատես վկայի հարցը փակվում է։ Վիտյա Այվազյանին տեղեկացնում են Գեղազնիկ Միքայելյանի սպանության մասին, նա շտապում է ՀՀՇ-ի շտաբ, շտաբի մուտքի մոտ սպանվում նույն հանցախմբի կողմից, այնուհետև երկու սպանվածների մարմիները հասցնում են ՀԱԲ-ի շտաբ, որը գտնվում էր Էրեբունի հյուրանոցի դիմաց, պետական քարոզչամեքենան Լևոն Տեր Պետրոսյանի հրամանով տարածում էն, որ ՀԱԲ-ի կողմից գնդակահարվել են ՀՀՇ-ի առաջամարտիկները։ Դա էլ պատճառ դարձավ, որ ոստիկանությունը ու ՀՀՇ-ական բանդաների իրականացնեն ՀԱԲ-ի զինաթափման օպերացիան։ Այդ մասին անգամ մամուլը ու լրատվությունը արգելափակվեց, դա մեծ թաբու է Հայաստանում, նույնիսկ վիքիպեդիայից ջնջեցին ժամանակին հայտնված նյութերը։ ՀԱԲ-ին զինաթափեցին, սակայն կազմակերպված գիշերային կրակահերթեր չդադարեցին, Լևոն Տեր-Պետրոսյանին հարկավոր է տոտալ կառավարում, բոլոր ոլորտներում, ինչպես Փաշինյանն էր անում, անգամ քրեական աշխարհի ու դատական մարմիններում։ Պատահական չէր, որ 90-ակաների բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական սպանությունների ետևում կանգնած էին Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը, նրանք իրենց դիրքերն էին ամրապնդում իշխանության ու ֆինանսական բուրգի գագափին, որպեսզի իրենց քմահաճույքով սեփականացնեն ու սեփականաշնորհեն Հայաստանի հանրային ու սեփական գույքը։ Ինչպես գիտեք դա իրականացավ « Ցուրտ ու Մութ տարիների » քողի տակ։ Ի միջիայլոց « Ցուրտ ու Մութ տարիների » հեղինակային իրավունքը պատկանում է, նորին գերազանցություն՝ Վանո Սիրադեղյանին։ Ինչպես Վանոն էր մի ժամանակ ասում․ « Հայաստանում երեք միլիոն ոչխար կա, դրանց պետք է մթության ու ցրտի մեջ պահես, որպեսզի չըմբոստանան »։ Վանոյի թևավոր խոսքերից մեկը կարծում եմ պետք է հրապարակել ամբողջությամբ։ « Եթե մենք այդ ժամանակ ունենայինք 8 հատ ջրցան մեքենա, մի 40 հատ տանկ, ըըը տեխնիկայի միջոցներ, բան էն որ պայթացնում էինք (ծիծաղում է)։ Մենք էտ օրը մի 20-30 հազար փամփուշտ կրակեցինք օդ, բայց լավ դուբինկա չունեինք, չէր հերիքում ոչ մեկին։ Ջրով կարելի էր էտ ամբողջ ժողովրդին, էտ ի՜նչ ժողովուրդ է 15000 ժողովուրդ է, ընդամենը 300, 800 կամ 1000 հոգին էր կատաղած, 1000 ժողովուրդը ինչա՜, 8 հատ ջրի մեքենա ես բան անում, է վերջացավ գնաց, թացանում ա, գնումա տուն չորանալու։ Եթե չես կարողանում արդյունաբերությունը աշխատացնես, գոնե 8 հատ ջրի մեքենա պետք ա ունենաս դրա համար, այսինքն՝ որ չես կարողանում աշխատացնես բյուջեն, այսինքն՝ էսքան գործազուրկ կա, էսքան ջրի մեքենա (ծիծաղում է)։ Ոչ միայն դուք պտի կրակեիք, այլ մենք էլ պտի կրակեինք, մի 50 — 800 հոգի պտի սպանեինք։ Հետո գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք.»։ Վանո Սիրադեղյան 1996 թվական Էջմիածին։ ՀՀՇ-ականները իրենք էին քաոս ու ահաբեկություն տարածում, որպեսզի ներկայանան Փրկիչի լուսեպսակով ու թիկնոցով։ Մինչ Լևոն Տեր -Պետրոսյանի աֆղաական պատերազմի վետերանական թիկնազորը կրակահերթով ապահովվում էր ՀՀՇ-ի իշխանության դիրքերը, նոր Մեսսիան՝ Վանոն պետք է ներկայանալ օրենքի հաստատման, խաղաղության ու անդորրի աստվածային իր հայտնությամբ։ Ինչպես ռուս գեղանկարիչ՝ Ալեքսանդր Անդրեևիչ Իվանովի, « Քրիստոսի հայտնությունը ժողովրդին» կտավում։ Վանոն պետք է լիներ նոր հայտնություն, ո՛չ որպես գրող, այլ քաղաքական գործիչ, որպես նախարար, որպես մեծություն ու աստվածային լույսերի մեջ ճաճանչափայլ հրեշտակ։ Վանոյի մեծարումը ՀՀՇ հանցագործների կողմի ու ոստիկանների կողմից պատահական չէ, ոճրագործ իրենց եղբոր հերոսացումը պայմանավորված է իրենց տեսակի պահպանման ու անպատժելիության չափորոշիչներով։ Ինչպես ոջլոտ Վազգենին հերոսացրեցին որպես ազգային հերոս ու նրա ստվերի ներքո թալանցին ու անպատիժ մնացին իր եղբայրներն, սանիկներն ու ընկերները, այդպես էլ՝ Վանոյին հերոսացնողներն են, այստեղ տեսակի խնդիր է, այստեղ արյունարբու ու հանցագործի խնդիր է, գոյի ու հաղթանակի։ Իրենք հաղթում են, իսկ գոյություն քաշ տվող ամբոխը անգամ զրկված է ճշմարտությունը լսելուց, անգամ պարտավորված է խոնարհվել իր հրեշների ու կեղծ աստվածների առջև։ Վանոն որպես հանցագործության սիմվոլ ու ոճրագործության գաղափարախոս պետք է մեծարվեր ու հերոսացվեր Վազգեն Սարգսյանի նման, դա հայ ժողովրդի էությունն է։ Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը․ « Միևնույն մարդու մեջ չեն ապրում միաժամանակ ստրկամիտն ու ազատատենչը, Նա կամ մեկն է, կամ՝ մյուսը »։ Այդպես էլ ժողովուրդները, որոնց ճանաչում են ու չափվում իրենց ազգային հերոսներով։

Գեհենի Առաքել 20․12․2021

Оставьте комментарий