ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԶԲԱՂՎԵԼ

Заметка Posted on Updated on

Հայ ժողովրդի հոգեբանական շեղվածության ու խանգարումների մասին միայն ես չեմ որ խոսել եմ, շատ հայ և օտարազգի անվանի գիտնականներ ու գրողներ են դրա մասին աղաղակել, Խորենացի ու Ֆրիկ, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Մուրացան Իսահակյան, Նժդեհ ու Անդրանիկ։

Բայց դա իր հերթին, հայ ժողովրդի մեջ ամենատարածվածը ավանդույթը «Թամաշա անողներն » են ու «Նեղ թայֆայականությունը » եթե առաջին թվարկածս ոչինչ չի անում, բացի անտարբեր թամաշա անելուց, ապա երկրորդը ամեն ինչ անում է՝ կողոպտում, թալանում, բռնաբարում ու կեղեքում, ոչնչացնում է ոչ պետությունն ու ժողովրդին, այլև բարոյական ու մարդկային կանոնները։ Այս երեկու տեսակների մասին նույնպես խոսվել է մեր Մեծություններ կողմից։ Հետաքրքիր մի փաստ, վերջերս Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը դժգոհում էր, որ Գեհենի Առաքելի կողմից չի հնչում ոչ մի հուսադրող ու սփոփիչ խոսք, չի լսվում խրախուսական մի խոսք դրական մարդկանց մասին․ չի լսվում գովեստի ու հպարտության խոսք որևէ մեկի հասցեին։ Ժամանակին գրել եմ «անգրագետ տգետների» մասին, որոնք միամիտ եզի հայացքով նայում են, չհասկանալով անգամ իրենց տված հարցի մասին։ Առհասարակ իմ ընթերցասեր բարեկամները լավ գիտեն, թե ում մասին եմ արտահայտվել լավ, և ում մասին վատ։ Բայց եկեք ազնիվ լինենք, եթե Հայաստանում կամ սփյուռքում կան ազնիվ ու հայրենասեր հայեր, ապա ինչու՞ նրանք քաղաքական դաշտում չեն․․․ Կամ ինչու՞ նրանք քաղաքականությամբ չեն զբաղվում․․․ Պատասխանը մեկն է, որովհետև քաղաքական դաշտը հայերի մոտ ապականված է եղել միշտ՝ միջնադարից սկսած։ Առհասարակ քաղաքականությունը դա վատ բան չէ, որովհետև ծառայել ժողովրդին ու հայրենիքին դա մեծ պատասխանատվություն է ու պատվաբեր գործ, բայց Հայկական իրականության մեջ քաղաքական դաշտը ապականված է՝ խնամի-ծանոթ-բարեկամ ու ոճրագործներով, թալանչիներ, բռնաբարողներ ու բաշիբոզուկներ, այդտեղ ես հասկանում, որ բարոյական մարդը այդ դաշտում անելիք չունի։ Եվրոպայում քաղաքական դաշտում առողջ մրցակցություն է, հասարակությունը հասկանում է ու քննարկում իր քաղաքական գործիչների ո՛չ միայն քաղաքական գործունեությունը այլև նրանց անձնական ու ընտանեկան կյանքը։ Նրանք խոշորացույցի տակ են պահում իրենց քաղաքական գործիչներին, որովհետև ի տարբերություն մեզ, այնտեղ բացակայում է Նեպոտիզմի անձեռնամխելիությունը։ Փոխարենը մեզ մոտ անձեռնամխելի է այդ երևույթը։ Այն հարց տվող Ֆբ- ի օգտատերը տեսնես երբևէ իրեն հարց տվե՞լ է, թե իր ընտանիքը ու իր հարևանները արդյոք լավ են ապրու՞մ, արդյոք իր զավակները նորմալ կրթություն և ուսում են ստանու՞մ, թե ուղղակի․․․ Արդյոք այդ հասարակությունը կոչվածը որտեղ ապրում է ինքը, արժանի՞ է հասարակություն կոչվելու․․․ Դե քաղաքական ու մշակութային աղբակույտի մասին չխոսենք, որովհետև բոլոր ոլորտներից գարշահոտություն է փչում, սկսած արվեստով ու մամուլով, վերջացրած իրավապահ ու անվտանգության ոլորտներով։ Ժառանգաբար փոխանցվող պետական պաշտոնները ու կուսակցական տիտղոսներն Հայաստանը դարձրել են իսկական Ավգյան ախոռ, ավելի ճիշտ հավաբուն, հավաբուն հավի ուղեղով ու հավի հիշողությամբ, նախկին հանցագործները ու նրանց գործած ոճիրները դարձրեցին ազգային վերելք ու հաղթանակ, հավերի նման կուտը տվեցին ու արեցին ինչ հարկավոր էր՝ բմբլահան անելով, անգամ վզքաշ արեցին։ Հիմա Թամաշա անողների համար լոզունգ կարևոր խոսքերը․ « Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում »։ Կարծում եմ շատերը կհիշեն, տարիներ առաջ Էդուրդ Շարմազանովը ու Արմեն Աշոտյանը կոկորդ էին պատռում․« որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն ինտելեկտուալները »։ Այսինքն այդ փնթիները իրենց դրել էին ինտելեկտուալների տեղ․․․ Ժամանակին մի ակնարկ էի գրել, երբ Վազգեն Սարգսյանը ազատամարտիկներին սպառնացել էր և ասելով․ « որ քաղաքականությամբ չի կարելի զբաղվել »։ Չնայած որ ոչինչ չխանգարեց մոլագար, շիզոֆրենիկ, դասալիք ու գարշահոտ ազգադավին զբաղվել քաղաքկանությամբ, հազարավոր մարդկանց գլուխ կերավ, հազարավոր ընտանիքներ որբացրեց ու դժբախտացրեց, երկիրը թալանեց ու ավիրեց, այդ ամենին հանդերձ նրան դարձրեցին Արցախյան հաղթանակի խորհրդանիշ ու ազգային հերոս։ Գհ․ Առ․ 4․05․2021

Պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանի թայֆեն առ այսօր երկրի գերագույն պաշտոնների վրա է, Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան, Գրզո, Նիկոլ, Լևոն ու մնացածը, որոնք երեսուն տարի քաղաքական դաշտում անկուշտ հրեշի պես թալանում են ու լափում, բայց էլի նուն սովածն են ու նույն անկուշտը։

«Թամաշա անողների » բանը ավելի հեշտ է, որովհետև ինչպես ասում են իմաստունները անխելքը ո՛չ խելք ունի, ո՛չ էլ մեղք, հայրենիքի սահմանը իրենց համար «քաղաքականություն է», բանակով զբաղվելը նույնպես « քաղաքականություն է », երկրի հոգսերով մտահոգվելը նույնպես քաղաքականություն է։ Երեկ պատահաբար Կամերային թատրոնի դերասանների հետ շփվելուց հասկացա, որ այդ դերասաններից շատերը անգամ արժանապատվություն ու համարձակություն չունեցան իրենց թատրոնի ու իրենց աշխատանքի համար պայքարել, որովհետև իրենք համարում են, որ իրենք արվեստագետ են ու արվեստագետը չպետք է քաղաքականությամբ զբաղվի, նույնը հայ սպաներն էին կրկնում, որ իրենք զինվորական են ու քաղաքականությամբ չեն զբաղվում, սակայն իրենց հանցավոր լռությամբ հաստատում են, որ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է։ Հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցիները սփյուռքի հետ միասին անտարբեր թամաշա անողների առաջին շարքերում էին։ Դրա համար նիկոլի թմրամոլ դեռահաս թրաշամանուկները հոխորտում են ու սպառնում, որ իրենք քաղաքական գործիչներ են, և իրենք միայն իրավունք ունեն քաղաքականությամբ զբաղվելու, իրենց է տրված երկրի, պետության ու ժողովրդի ճակատագրի որոշման մանդատը։ Ցավալի է, որ անգամ հասուն ու խելամիտ մարդիկ իրենց իրավունքները պաշտպանելն են համարում « Քաղաքականություն »։ Սակայն կարևորը իրենք չեն, որովհետև ամեն ինչի մեղավորը ռուսներն են, ջհուդներն ու եվրոպացիները, բոլորը մեղավոր են բացի մեզանից, որովհետև մենք սուրբ ենք, մենք հայ ենք։ Այո այդպես ենք, վախկոտ, ճիվաղ ու ապերախտ, դա մեր մեծերի ասված վերջին խոսքերն են, փորձեք ինքներդ համոզվել ձեր շրջապատում ուշադիր նայելուց հետո։ Գեհենի Առաքել 01․08․2021

Մեծամտությունը հայերի բնավորության կարևոր գործոնն է ենք, ինչպես ասացի առջևում մենք անտարբեր, վախկոտ անպատասխանատու հատկություներով զիջում ենք շատ ազգերի, վաղուց կարծրացել է ու ոսկրացել մեր մեջ այդ բացասական գծերը։ Նաև շատ բացասական հատկություններով ենք օժտված հայերս, ցանկանում ենք մեր բացասական գծերը ու սովորությունները ոչ միայն թաքցնել տարբեր պատճառների ետևում այլև օտարներին մեղադրել մեր անգործության, տգիտության ու անհաջողությունների մեջ։ Հայերը ինչպես ասացի պատասխանատվությունից խուսափելու համար, սովորություն ունեն արդարանալ, ասելով թե իրենք « քաղաքականությամբ չեն զբաղվում»։ Պոտմությունը ու անցյալը իրենց համար քաղաքականություն է, ներկան ու ապագան նույնպես, մի խոսքով ինչպես կասեր Գարեգին Նժդեհը․ « Հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք «աշխարհում են, բայց աշխարհից չեն»: Իրենց երկրի ու ապագայի մասին մտածելը նրանց համար քաղաքականություն է, սահման պահելն ու հայրենիքի մասին մտածելը նույնպես քաղաքականություն է։ Հայերի համար Քաղաքականությունը դա կարևոր գործոն է, ինչ որ բաներում եթե ունակություն չունենք, ապա կարող ենք ասել, որ « ես քաղաքականությամբ չեմ զբաղվում » ինչպես կասեին ռուսները «я ни белый ни красный ».«ни рыба ни мясо»։ Սակայն հայերը իրենց ընտանեկան հարցերում էլ են նույնը, ապրում են հարևանի ու բարեկամի հոգսերով, ապրում են էրոտիկ ու փնթի կայքերով, որտեղ «լանջաբացվածքով » հայտնիների կյանքը ավելի կարևոր է քան իր կնոջ կա երեխաների․․․ Ինչպես կասեր գերմանացի նշանավոր պետական ու քաղաքական գործիչ Օտտո ֆոն Բիսմարկը․ « Եթե ձեզ չի հետաքրքրում քաղաքականությունը, ապա նա շուտով կհետաքրքրիվի ձեզանով »: Որպեսզի պարզ լինի ոմանց համար, կարող ենք ասել․ « Եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, ապա քաղաքականությունն է քեզանով զբաղվում »։ Հայերի անտարբերությունը սեփական հայրենիքի, սեփական երկիր ու սեփական ճակատագրի հանդեպ շատ հարաբերական է, ուստի ավելի լավ է շատ չփորփրենք այդ թեման, որովհետև գարշահոտությունը անպակաս է։

Գեհենի Առաքել 28․08․2021

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s