Երեք թաբու․ թաբու 3

Заметка Posted on

Հեռախոսը զանգեց, Կճոյանը վերցրեց հեռախոսը:

— Լսի՛ր, Կճոյա՛ն, էդ ու՞ր ես, — հեռախոսի մեջ լսվեց ձայնը:

— Այո, Սրբազան, ես եմ, — շփոթված ասաց նա:

— Լսի՛, երեկվանից է մեռա զանգելով, — բարկացած ասաց նա, —անընդհատ ասում է, որ բաժանորդը ռադիոծածկույթից դուրս է, չեմ հասկանում, էս ինչու՞ ես հեռախոսդ անջատել․․․

— Վեհափառ չէի անջատել, ուղղակի աղջիկների հետ « սավունա » էինք գնացել, քաղաքից դուրս էր, դրա համար երևի կապ չկար․․․

— Կճոյան, քեզ հազար անգամ եմ ասել, որ իմ մոտ « սավունա » բառը չտաս, ասա շոգեբաղնիք․․․

— Հա, Վեհափառ, շոգեբաղնիք էինք գնացել, է՛ն Վարդուշի ծնունդն էր, հրավիրել էր « Ջոզե » ռեստորանում կերանք, խմեցինք, հետո էլ հրավիրեց, որ գնանք քաղաքից դուրս՝ շոգեբաղնիք:

— Էդ ո՞ր Վարդուշի Կճոյան…

— Դե ե՛ն, Փարաքարի՛ մեծ ծծերով Վարդուշը:

— Կճոյան, մեծ կրծքերո՛վ, ոչ թե ծծերով, — ուղղեց Վեհափառը:

— Հա, սրբազան, կրծքերով Վարդուշի տարեդարձն էր, հրավիրել էր, գնացինք շոգեբաղնիք մի լավ շոգեբաղնիքվեցինք ու եկանք…

— Կճոյան, շոգեհարվեցի՛նք ոչ թե շոգեբաղնիքվեցինք, հայերենում այդպիսի բառ չկա…

— Եղավ սրբազան, սրանից հետո կասեմ շոգեհարվեցինք:

— Ա՛յ այդպես, թե չէ օտար ու տարօրինակ բառեր օգտագործում ես, մեր գեղեցիկ լեզուն փչացնում ես, որ ի՞նչ անես…

— Եղավ սրբազան, այդպես կանեմ:

— Լսի՛, Կճոյան, է՛ն` օվշորային գործերը տեսնում եմ բավականին աղմուկ են բարձրացրել, ա՛յ տղա, ես քեզ չասացի՞ էնպես կանես, որ լրագրողների ականջը չընկնի, թե չէ գիտես մոծակից փիղ են սարքելու…

— Սրբազան, բայց Դու՞ք չէ կարգադրեցիք, որ Տիգրան Սարգսյանի հետ գործ բռնեմ, ասացիք, որ այդ սրիկան լավ հաջողակ է և մեծ փողեր է շինում:

— Հա Կճոյան, ճիշտ եմ ասել, բայց հո չասեցի՞ որ ողջ աշխարհին հայտարարենք մեր գործարքի մասին:

— Սրբազան, դե մի քիչ կխոսան, հետո կմոռանան կանցնի կգնա, սրտիդ մոտ մի ընդունի…

— Ա՜յ տղա, սրտիդ մոտ մի ընդունի որնա՞… Էդ քո գործարքի շնորհիվ մեր առաքելական եկեղեցու հաճախորդներին ենք կորցնում…

— Ո՞նց թե, — զարմացավ Կճոյանը, — ինչպե՞ս թե կորցնում ենք սրբազան, համ էլ « հաճախորդներ » ասելով` ու՞մ նկատի ունեք:

— Թու՜հ, Կճոյան, շփոթեցնում ես, պիտի ասեի, Առաքելական եկեղեցու հավատացյալների՛ն, բերանիցս թռցրի հաճախորդ բառը:

— Ոչինչ, սրբազան, պատահում է մեկ-մեկ էլ ես աղոթքի բառերն եմ մոռանում, շարականներից էլ չխոսեմ, տեղը տարայ-տուրույ եմ ասում, անցնում գնում է…

— Նավասարդ ջան, ես նկատի ունեմ, որ մեր հավատացյալները գնում են աղանդավորների ետևից, — դժգոհեց Վեհափառը — լավ, Կճոյան, հիմա բա ի՞նչ ենք անելու…

— Ինչը՞ սրբազան, — զարմացած հարցրեց Կճոյանը:

— Դե, է՛դ օվշորայի՛ն սկանդալը…

— Ինչը՞…

— Նավասարդ, օվշորային աղմուկը…

— Սրբազան դե կաղմկեն, կաղմկեն, հետո, որ տեսնեն բան չի լինում` կլռեն, էս քսան տարուց ավելի է էսպես է, ինչպես ասում էր երջանկահիշատակ սպարապետը « Մեր դեմ խաղ չկա »:

— Ա՛յ տղա՜, մեր դեմը խաղ չլինելը ի՞նչ կապ ունի էս գործին… Համ էլ էդ աստվածապիղծ տականքին ինչու՞ հիշեցիր… Չեմ ասել, որ նա եկեղեցու թշնամին էր, դրա անունը իմ մոտ չտաս…

— Վա՜յ, կներես սրբազան, շփոթվեցի… Սաղ տեղերը դրա մասին է գրված, էլ գովազդային հոլովակներում, էլ պոռնո սայթերում, որտեղ բացում ես սպարապետի նկարն է, ես էլ շփոթվեցի անունը տվեցի, խոստանում եմ էլ չի կրկնվի:

— Իմացե՞լ ես չէ է՛դ պիղծ արարածը ինչ էր ուզում անել, մեր 1700 տարվա եկեղեցու հետ…

— Չէ, սրբազան, դրա մասին չեք պատմել, — զարմացավ Կճոյանը,

— Ո՞նց թե չես լսել, ա՛յ տղա, ճեմարանում հատուկ այդ թեմայով դասախոսություն եմ կարդացել, բա դու որտե՞ղ էիր էդ ժամանակ…

— Սրբազան, հա՜ հիշեցի, էդ ժամանակ գնացել էի Դուբայ է՛ն հնդկահավի մսի գործով, Դուք էիք ուղարկել, հիշու՞մ եք…

— Հա, լավ հիշեցի, կներես մոռանում եմ…

— Սրբազան, էդ աստվածապիղծի մասին կիսատ թողեցիք, — հիշեցրեց Կճոյանը, — ի՞նչ էր ուզում աներ որ…

— Վազգենը ինձ պարտադրում էր Էջմիածնի գանձերը վաճառել, ասում էր, թե երկիրը փողի կարիք ունի, ես պնդում էի. որ չի կարելի, անգամ Տիգրան Մեծը չի համարձակվել եկեղեցու գանձերին ձեռք տալ, նա էլ թե` բա ո՞նց, Լևոնը Մատենադարանի գրքերը կծախի, իսկ մենք գանձարանինը ոչ, լավ էր շուտ սատկացրին, օղորմի Նաիրի Հունանյանի հորը, թե չէ է՛դ սրբապիղծը հիմա ծախել էր ինձ էլ, գանձերն էլ…

— Հա՜, դե լավ է սրբազան, էժան պրծանք, — հոգոց հանեց Կճոյանը։ — Ես վաղը առավոտյան պատարագ անելուց կաղոթեմ Նաիրի Հունանյանի հոգու հանգստության համար…

— Կճոյան, Նաիրի Հունանյանը մեռած չի, որ հոգու հանգստության համար աղոթես…

— Ո՞նց թե սպանված չի, — զարմացավ Կճոյանը, — բա հոկտեմբերի 27 -ին Վազգեն Սարգսյանը չէ՞ր սպանել նրան…

— Կճոյան, ամեն ի՞նչ խառնել ես իրար, — դժգոհեց սրբազանը, — Աստծո սիրուն, գոնե մեկ-մեկ թերթ կարդա…

— Սրբազան, թերթ կարդալու ժամանակ լինու՞մ է, ամբողջ օրը վազքի մեջ եմ, մեր Հանրապետականի պատգամավորների էրեխեքին եմ պսակում ու կնքում, չհաշված մեռելոցներն ու ստեղ-ընդեղ մատաղի են կանչում, քիթ սրբելու ժամանակ չի լինում…

— Կճոյան, գոնե ժամանակ գտնու՞մ ես մեր հյուրանոցի շինարարության գործերով զբաղվես…

— Հա, սրբազան բա ոնց, առանց դրա, անցած շաբաթ Կիպրոսում էի, շինարարությունն ամբողջ ծավալով առաջ է գնում, Դուբայից մի քանի շինարարական առաքումներ էր ուշանում, էսօր զանգեցին ու ասացին, որ տեղ է հասել, է՛ն ներքևի հարկում « սավունան » արդեն սալիկապատել են…

— Նավասարդ, « սավունա » չէ, այլ շոգեբաղնիք, — ճշտեց սրբազանը,

— Հա, սրբազան ջան, շոգեբաղնիքը ավարտել են, իսկ ստրիպտիզ ակումբն արդեն պատրաստ է, մնում է ամսվա վերջում թռնեմ Բրազիլիա, ասում են բրազիլիացի մերկապարուհիները լավ պահանջարկ ունեն Կիպրոսում…

— Կճոյան, ես կզանգահարեմ Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանին, ինքը Բրազիլիայում լավ կապեր ունի, դու էլ կապվի Բրազիլիայի թեմի առաջնորդի հետ ու իմ անունից ասա, թող տեղական մամուլում հայտարարություն տա` բարետես պարուհիների որոնման գործում:

— Եղավ սրբազան…

— Հա Կճոյան, դու կգնաս անձամբ բոլոր աղջիկներին կփորձես ու կհամոզվես, որ լավ պարում են, շատ կարևոր է… Ինչքան չլինի Եվրոպայի հաճախորդները շատ քմահաճ են, ինքդ գիտես…

— Հա, սրբազան, ճիշտ որ, — հաստատեց Կճոյանը, — ես արդեն մի քանի պատգամավորների ու կառավարության անդամների ասել եմ մեր Կիպրոսի հյուրանոցային համալիրի մասին, բոլորն էլ ցանկություն են հայտնել, որ ուզում են մասնակցել համալիրի բացման շնորհանդեսին:

— Դա լավ է, Կճոյան, կեցցե՛ս, — ուրախացավ կաթողիկոսը:

— Սրբազան, մնում է, որ Դուք Ձեր հայրապետական կոնդակով կարգադրեք մեր սփյուռքի թեմերին, որ հայտարարություններ տան համալիրի շնորհանդեսի մասին, թող անպայման նշեն, որ բրազիլուհի մերկապարուհիներ են լինելու, դա գայթակղիչ գովազդ կլինի…

— Լավ, Աստծուց առաջ չընկնենք Կճոյան, թող հյուրանոցը բացվի, դա միանգամից կանենք, — ասաց կաթողիկոսը, — հա, Նավասարդ ջան, քիչ մնաց մոռանայի, ես Սյունյաց Թեմի Փոխառաջնորդ Հայր վարդապետ Հակոբյանին ասել եմ, որ իր « օբյեկտի » աղջիկներին պատրաստ պահի, կարողա դրանց էլ Կիպրոս ուղարկենք…

— Եղավ սրբազան, օրհնությունս Ձեզ…

— Ապրես Կճոյան, տարվա վերջում քո պաշտոնը կբարձրացնեմ, իրոք մեծ գործ ես անում…

— Ծառայում եմ Հայ Առաքելական Եկեղեցուն, սրբազան…

— Ապրես Կճոյան, ամենայն Հայոց Առաքելական Եկեղեցին քո անձնազոհությունը չի մոռանա…

Կաթողիկոսը դրեց խոսափողը:

10/10/2014

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s