Երեք թաբու․ թաբու 2

Заметка Posted on

Առավոտյան զանգեց հեռախոսը, կարծես համառում էր, նա քնաթաթախ վերցրեց հեռախոսը.

— Ալյո՜ լսում եմ:

— Նաիրի դու՞ ես, — լսափողի մեջ լսվեց ձայնը:

— Հա՛, Տիգրան ես եմ, — նա ճանաչեց ձայնը:

— Լսիր, էն ինֆորմացիան հիմա ինձ մոտ է, ինչպե՞ս պայմանավորվենք…

— Տիգրան ջան, երկու ժամից կլինեմ օպերայի մոտ, մեր մշտական տեղում:

— Լավ, պայմանավորվեցինք, — նա դրեց լսափողը:

Նաիրին նայեց ձեռքի ժամացույցին, արդեն ուշ էր, դեռ պետք է հասցներ գոնե մեկ գավաթ թեյ խմել, առանց այն էլ` գիշերն ուշ էր տուն վերադարձել և առանց ընթրելու պառկել էր քնելու: Նա վառեց գազօջախը, հետո վերցրեց թեյնիկը և դրեց վրան: Այս մեկ շաբաթից ավելի է անընդհատ վազքի մեջ է, գնում է տեղից տեղ հանդիպում է ազատամարտիկների հետ, հետո զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ, փորձում է Ճշտել, թե այդ լուրերը հավաստի են, իրո՞ք դրանք իրական փաստեր են: Երեկ վերադարձել էր Աշտարակից, դրանից առաջ էլ եղել էր Արարատի շրջանում: Նաիրին պետք էր հստակ ինֆորմացիա, որպեսզի սխալմունք չլիներ: Աշտարակում հանդիպել էր « Կուդասի » ընտանիքի անդամների հետ, բանն այն էր, որ « Կուդասը՝ » Ռազմիկ Սարգսյանը Արցախյան շարժման առաջամարտիկներից էր, նա անհետացել էր 1993 թվականի մայիսի 18-ին, դուրս էր եկել տանից և այլևս չէր վերադարձել… Վերջին անգամ նրան տեսել էին Աշտարակի գործկոմի շենքի մոտակայքում։ Նրա ընտանիքի անդամները երկար են փնտրել, սակայն ոչ մի տեղեկություն, մինչև օրս նրա երկու զավակները, կինը և հարազատները սպասում են նրան: Ռազմիկ Սարգսյանի անհետանալու փաստը կապված էր Վազգեն Սարգսյանի հետ: Իսկ Արարատում Նաիրին հանդիպել էր` Կիրովի Սովխոզի ՀԱԲ-ի հրամանատար Պարգևի ընտանիքի անդամների հետ, այնտեղից նա վերադարձել էր լարված և ջղաձգված: 1990 թվականի աշնանը Պարգևին տեսնում են հարևանները, հարցնում են, թե ու՞ր է գնում առավոտ կանուխ, նա էլ պատասխանում է, թե գնում է Վազգեն Սարգսյանի մոտ` դժգոհելու, սակայն հաջորդ օրը նրան գտնում են « Կիրովի այգում » սպանված՝ ճակատից գնդակահարված: Այդպես էլ դժբախտ ավարտ է ունենում Կիրովի Սովխոզի ջոկատի հրամանատար Պարգև Հարությունյանը:

Նաիրիի մոտ հավաքված բոլոր փաստերը համոզում էին, որ Վազգենը ինչ-որ կապ ուներ դժբախտ պատահարների հետ։

Նա վերցրեց պիջակը և դուրս եկավ տանից, քայլերն ուղղեց դեպի մոտակա կանգառը:

Հանդիպումը կայացավ ճիշտ ժամանակին, ինչպես պայմանավորվել էին: Նաղդալյանը քիչ հուզված էր, և կարծես ինչ-որ բանից վախեցել էր: Նաիրին նկատեց նրա անհանգստությունը.

— Տիգրան, ի՞նչ է պատահել, ինչու՞ ես լարված․ — հարցրեց նա:

— Գիտե՛ս, ամեն անգամ սարսափ եմ ապրում, երբ լսում եմ այդ ոճրագործի նոր հանցանքների մասին, այնպես որ դու ինքդ էլ կսարսափես երբ տեսնես այս թղթապանակը, նա պայուսակից հանեց թերթի մեջ փաթաթված ինչ-որ բան և տվեց նրան, —Նաիրի ջան, խնդրում եմ զգույշ լինես, այնպես որ ինձ էլ չեն խնայի, քեզ էլ, անգամ մեր ընտանիքներին վարի կտան, չգիտեմ պահ է գալիս` փոշմանում եմ, որ խառնվեցի էս գործին, բայց արդեն ուշ է, ետ կանգնելը ավելի վտանգավոր է, պետք է մինչև վերջ գնանք։

— Տի՛կ, դու գիտես, որ ես որոշել եմ, ուղղակի հիմա ինձ ավելի շատ փաստեր ու ապացույցներ են պետք, որպեսզի դատավարության ժամանակ ներկայացնեմ, այնպես որ, հույսս դու ես, պետք է աշխատես, որ դրանք ավելանան։

— Նաիրի, մի անհանգստացի, փաստեր ու վկաներ կան, մի մասը այստեղ է, — նա մատնացույց արեց փաթեթը, — նրա մտերիմներից մեկը խոստացել է, որ կլրացնի բացերը, նա շատ մարդկանց է վատություն արել, այնպես որ, վստահ եմ, բոլորն էլ ատամ ունեն վրան։ Ինչպես ասում են, եզը որ ընկավ դանակավորը կշատանա…

— Հա Տիկ ջան, էդպես էլ կա, հենց էդ փռչոտին սատկացրեցի, կտեսնես, թե ժողովուրդը ինչպես է ոտքի կանգնելու, ու վստահ եմ, մեր անունները ոսկե տառերով են գրվելու հայոց պատմության մեջ:

— Նաիրի իսկ չե՞ս վախենում, — հարցրեց Տիգրանը:

— Տի՛կ, որ ճիշտն ասեմ, չէ… Միայն վախենում եմ, որ կարող է մեր օպերացիան խափանվի, թե չէ ես բաց ճակատով եմ գնում, ինձ պետք չէ, որ ահաբեկիչների պես դիմակներով գնանք, այլ պարզերես, թող ժոդովուրդը ճանաչի մենք արդար գործի համար ենք գնում, ու վախենալու բան չունենք: Տիգրան գիտես, ամենաշատը ուզում եմ նայել էդ ոճրագործի աչքերի մեջ, կցանկանայի տեսնել, էդ ճիվաղի հայացքը, թե ինչպես է աղերսելու, որպեսզի իրեն չսատկացնեմ…

— Բայց Նաիրի կարողա՞ նայես դրա աչքերին՝ խղճաս ու չսպանես, գիտե՞ս չէ քո խղճահարությունը ինչ գին կունենա…

— Հա Տիգրան ջան, մտածել եմ ու գիտեմ, որ չեմ խղճալու, նա չխղճաց մեր հերոսներին, ոչ մեկին՝ ո՛չ Մոնթեյին, ո՛չ « Ասկոլկին » ո՛չ էլ մյուսներին: Երեկ երկու ընտանիքի եմ հանդիպել, նրանց ընտանիքի հայրերը՝ երկուսն էլ Վազգենի ձեռքի զոհն են, « Կուդասի » երկու զավակներին տեսա, սիրտս կտոր-կտոր էր լինում, հայրը տանից դուրս է եկել ու մինչև հիմա չկա, չգիտեն թե որտեղ է։

— Նաիրի ջան, այս թղթապանակը շատ մեծ դժվարությամբ եմ գտել, Վահրամ Խոռխոռունին էր ԿԳԲ-ի արխիվից հանել, երևի ով գիտի նրան հենց այս թղթապանակի համար են գլուխը կերել…

— Տիգրան իսկ քեզ որտեղի՞ց, ո՞վ տվեց այն…

— Նաիրի ջան խնդրում եմ, չնեղանաս, բայց չեմ կարող ասել թե ով է տվել, միայն կասեմ այն, որ նա խնդրել է, որպեսզի իր անունը ընդհանրապես չշոշափվի, նա հարցրեց թե ինչի համար է պետք, այդ ինֆորմացիան, ես խաբեցի՝ ասացի որ Վազգենի մասին մի ամերիկահայ լրագրող նյութ է ուզում գրել: Այնպես որ, Նաիրի ջան ես խոստացել եմ, որ նրա ինքնությունը գաղտնի կմնա:

— Լա՛վ Տիգրան ջան, դա էական չի, թե ով է տվել, կարևորը, որ դա հիմա մեզ մոտ է… Տիգրան իսկ դու համոզվա՞ծ ես, որ այս նյութերը հորինված չեն…

— Նաիրի ջան, երբ ինքդ տեսնես կհամոզվես, որ դրանք բնօրինակ են, — հաստատեց Տիգրանը, — Նաիրի ես այդ փաստաթղթերը պատճենահանել եմ, և ինձ մոտ կա, այնպես որ, եթե ինչ-որ բան, կարելի է այն տարածել մամուլում, թող բոլորը տեսնեն ու համոզվեն, որ քո քայլը արդարացի է և բխում է մեր ժողովրդի շահերից:

— Դե դա լավ է Տիգրան ջան, չեմ կարծում, որ կձախողենք, Աստված մեր կողմից է, արդար ու սուրբ գործի համար արժե գնալ ամեն տեսակի զոհաբերության։

— Նաիրի իսկ զենքերի հարցերը լուծե՞լ ես, — հարցրեց Տիգրանը:

— Հա Տիգրան ջան, լուծված է, դաշնակներն են օգնելու, այնպես որ անուններ չեմ տա, որպեսզի չծանրաբեռնեմ քեզ, առանց այն էլ խճճվել ես սրա մեջ…

— Չէ՜, դու գիտես, որ ես չեմ խառնվում Նաիրի ջան, ամեն մեկը թող յուրովի օգտակար լինի գործին, որպեսզի մեր երկիրը կարողանա լուսավոր ապագա ունենա…

— Այո՜, լավ ասեցիր Տիգրան ջան, Լուսավոր ապագա: Ամեն անգամ երազումս տեսնում եմ, թե մեր երկիրը ինչպես է հզորանում ու ծաղկում: Իսրայելը վառ օրինակ է, իրենց Մոսսադը անկախ նրանից, թե ինչ պաշտոնյա է, հենց տեսնեն սխալ քայլեր է անում, հաշիվներն ամիջապես փակում են, որտեղ էլ որ փախչեն կամ հեռանան, միևնույն է` գտնում են, անգամ գետնի տակից էլ հանում ու պատժում։ Ֆաշիստական Գերմանիայի ոճրագործներին գտել են Բրազիլիայի պապուասների մոտից, բռնել բերել են Իսրայել` դատելու համար։ Տիգրան ջան, ոճրագործությունը ժամանակի վաղեմություն չունի, այնպես որ, ով ուզում է լինի, պետք է պատժվի դաժան ձևով, որպեսզի ոճրագործի զինակիցները հասկանան, որ իրենց հերթն էլ է գալու… Գիտե՞ս, եթե այդ հանցանքը չպատժվեց, ապա դա խթան է լինելու, որպեսզի գործեն ավելի մեծ ոճիրներ։ Դրա համար Տի՛կ ջան, ես խղճալու ոչ մի առիթ չունեմ, նույնիսկ գլուխը կջարդեմ մեծ հաճույքով։ Տիգրան ջան, մեր գործը արդար է, հլա մի բան էլ ուշացել ենք…

— Նաիրի, իսկ ո՞ր օրն եք որոշել, — հարցրեց Տիգրանը:

— Տիգրան ջան, չեմ կարող հստակ ասել, բայց պետք է սպասենք, որպեսզի ամեն ինչ պատրաստ լինի, քանի որ հնարավոր է որոշ բաներ փոխվեն… Առանց այն էլ տղաների մոտ լարվածություն եմ տեսնում, ես ամբողջ ինֆորմացիան տվել եմ, որպեսզի կարդան, այդպես նրանք գիտակցում են, որ գնում են չար հրեշին պատժելու։ Տղաները պատրաստ են, եղբայրս՝ Կարենը անընդհատ շտապեցնում է, ցանկություն ունի օր առաջ ջարդել է՛դ փռչոտի գլուխը, ես հազիվ եմ նրան զսպում, քանի դեռ ինքնագործունեություն չի սկսել:

— Դե դա լավ է, որ տղաները հաստատակամ են, — ասաց Տիգրանը:

— Հա՜, էդ մեկը հաստատ Տիգրան ջան, բայց դաշնակների վրա հույս դնել չեմ ուզում, քանի որ դրանք իրենց կուսակցական շահերը ավելի են գնահատում, քան երկրի ու ժողովրդի…

— Այդպես էլ կա Նաիրի ջան, — համաձայնեց Տիգրանը, — էդ դաշնակներն էին, որ Լևոնին երաշխավոր էին կանգնում, Արթուր Աղաբեկյանը դաշնակ է, բայց Վազգենի հետույքն է համբուրում, էլ ի՞նչ կուսակցության մասին է խոսքը, տես բոլորը Վազգենի հարճերն են դարձել…

— Տի՛կ, որ ուզում ես իմանալ, ես միայն ժողովրդի վրա եմ հույսս դրել, համոզված եմ` կհասկանան ու կգնահատեն, ամեն տեղ, որ մտնում եմ, տեսնում եմ թե ինչպես են Վազգենին անիծում ու նզովվում՝ քաղաքային տրանսպորտում, շուկայում ու խանութում… Անցած անգամ, հեռախոսով պատահական ուրիշի գծի մեջ ընկա, երկու կին էին խոսում, անիծում էին Վազգենին, իր մինուճար 18 տարեկան որդուն տարել են սահման ու սպանել, խեղճ երեխեն անգամ « պրիսյագ » չէր ընդունել: Մայրը սգում էր ու անիծում: Տիգրան ջան, էլ ո՞րն ասեմ, ողջ ազգին լացացրեց բառիս բուն իմաստով, բա պիտի իրա մերն էլ լացի չէ՞ իր հրեշի վրա, հո անպատիժ չե՞նք թողնելու: Հաճախ երազիս են էդ անմեղ զոհերը ու խնդրում են, որպեսզի հատուցեմ իրենց հոգիների համար, հազարավոր մանուկների ճիչը չի թողնում որ քնեմ, խելագարի պես ինձ պատից պատ եմ զարկում, որպեսզի հանգստանամ: Շահումյանիցիների ու արծվաշենցիների հետ էլ եմ հանդիպել, բոլորն էլ հաստատում են, որ նա է մեղավորը: Մեկ օր առաջ փախստականների հանրակացարան էի գնացել, շահումյանցիներ, մարտակերտցիներ իրար գլուխ էին հավաքվել, սգում էին ու անիծում․․․ Վազգենին էին անիծում, նրանց անեծքը ինձ ավելի էր ոգևորում․․․ Տիգրան ջան, հաստատ ես չեմ խնայելու, ինչ գնով էլ լինի, թեկուզ իմ կյանքի գնով ես վերջ եմ դնելու այս « անարխիային »:

— Լավ, Նաիրի ջան ուշ է, պետք է գնամ գործի, այնպես որ կապի մեջ կմնանք, եթե բան իմացա, ապա կզանգահարեմ քեզ:

Դե ցանկանում եմ, որ այդպես դուխներդ տեղը լինի, ու չընկճվեք ժողովուրդը ձեզ կսատարի, հեչ չէ նրա զոհերի հոգիները հաստատ ձեր կողքին կլինեն․․․

— Այդպես էլ կա, Տիգրան ջան, Եռաբլուրում մարտիրոսված տղաների հոգիները մեզ հետ են: Գիտես Տիգրան, թշնամին մնում է թշնամի, անկախ նրանից, թե քո ազգից է, թե ուրիշի, թշնամի է ու վերջ․․․ Ես դավաճան չեմ ասում, որովհետև դավաճանը կարող է և դարձի գալ ու սկսել օգուտ տալ, բայց թշնամին մնում է միշտ թշնամի, ու ոչ մի լավ բան նրանից չի կարելի ակնկալել, թշնամին պիտի ոչնչացվի, թե չէ ավելի մեծ աղետներ է մատուցելու:

Նրանք հրաժեշտ տվեցին և հեռացան: Նաիրին շտապեց տուն, նա ցանկանում էր ժամ առաջ բացել այդ թղթապանակը, որտեղ հարյուրավոր զոհերի առեղծվածային պատմությունների մութ էջերն էին և այդ ամենը մեկ ոճրագործի շնորհիվ: — Կրակի բաժին ես դառնալու, որ անգամ դժոխքում անցանկալի հրեշ է` իրենց դևերից ավելի:

15/10/2014

« ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ, ՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ՈՍԿԵ ՏԱՌԵՐՈՎ ԿԳՐԵՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ » ։ ԳՀ © ԱՌ 2014

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s