ՆԺԴԵՀԻ ՑԱՎՈՎ ՏԱՌԱՊՈՂՆԵՐԸ

Заметка Posted on Updated on

«Ժողովուրդները յաճախ տառապում են հոգե-զգացական կուրութեամբ»: Գարեգին Նժդեհ

Նժդեհ Հայ ժողովրդի անառողջ հոգեվիճակի մասին բազմիցս է գրել, ուղղակի ավելորդ չէ լինի մեկ անգամ ևս հիշեցնել այդ մասին։ «Քոսոտ երկրի» մասին բազմիցս գրվել ու պարզաբանվել է, հիմա պետք է խոսեմ Գարեգին Նժդեհի, նրա գաղափարների, փիլիսոփայության, ինչու չէ, նրա դեմ սկսված արշավանքի ու ապերախտության մասին։ Հիշու՞մ եք՝ բազմիցս հիշեցրել եմ, որ հայ ժողովուրդը արժանի չէ լավ ապրելու այս արևի տակ, դրանք իմ խոսքերը չեն, ես ուղղակի արձանագրել եմ մեր դասականների ու մեծերի խոսքերը։ Հիշեցնեմ իմ նախորդ տարիներին ասված միտքը․ «Այն ժողովուրդը, որը չի գնահատում իր հերոսներին, անգամ նահատակներին, լինելու է դատապարտված հավիտյանս հավիտենից»։ ԳՀ © ԱՌ 2014 Հիմա խոսենք Գարեգին Նժդեհի կերպարի դեմ իրականացվող արշավանքից, որը սկսվել է ո՛չ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում ու Արցախում։ Պատահական չէր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր՝ ԿԳՄՍ փոխնախարար գարշահոտ Ժաննա Անդրեասյանի խոսքը, որում նա հիշատակում է, որ Գարեգին Նժդեհը եղել է Ֆաշիստ։ Հիշեցնեմ, որ այդ փնթի տիկինոջ ամուսինը ճարպագունդ՝ Պետրոս Ղազարյանն է, ինչպես ասում են՝ «շանը՝ շան կողքին կապեցիր, կամ հաչալ կսովորի, կամ կծել»։ Ծառուկյանանիկոլական որբերից ավելին սպասել չէր կարելի։ Ինչպես գիտենք, Պետրոս Ղազարյանի կնքահայրը եղել է Դոդի Գագոն էր, իսկ Նիկոլինը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մի խոսքով, ինչպես կասեր ինքը՝ Գարեգին Նժդեհը, «Չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կմնա անմրցելի»: Սակայն ավելի վտանգավոր են այդ ամենը անտարբեր Թամաշա անող հայերը, ավելի ճիշտ՝ թուրքանման հայերը։ Սկսենք «մտավորական ու նժդեհագետ» Գագիկ Գինոսյանով ու վերջացնենք հայագետ պատմաբաններով ու քաղաքական աղբակույտով։ Ռուսաստանում Գարեգին Նժդեհի հանդեպ սկսված հիստերիան նույնպես անհասկանալի է, Ռուսաստանի պետական ու քաղաքական գործիչներն են անգամ հոգևարքի մեջ ընկնում, երբ լսում են Գարեգին Նժդեհի անունը՝ երբեք առիթը բաց չթողնելով նրան համեմատել Հիտլերի հետ։ Չնայած պետք է ասեմ, որ Գարեգին Նժդեհը այդքան վնաս չի տվել ռուսներին, որքան Ռուսական կայսրության ցանկացած սպա կամ գեներալ Պյոտր Նիկոլաևիչ Վրանգելից սկսած՝ վերջացրած Նիլոլայ-1-ով, Ստալինով, Լենինով ու Գորբաչովով։ Ինքներդ դատեք, եթե ցարական Ռուսատանի գեներալներն ու սպաները հիմա հանդիսանում են Ռուսաստանի հպարտության ու հաղթանակների խորհրդանիշը, ապա ինչու՞ պետք է Գարեգին Նժդեհը դառնա թիրախ ռուսների համար, եթե միայն ստալինյան մամլիչ մեքենայի զոհ դարձան 13 միլիոնից ավելի խորհրդային քաղաքացիներ, այդ թվում նաև մտավորականությունը։ Ապա ինչու՞ Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունն ու փիլիսոփայական միտքը ճիշտ չի ընկալվում ռուսների կողմից։ Գուցե հարցնենք Ալեքսանդր Սոլժենիցին, որը դարձավ Ռուսական պետության ազատության խորհրդանիշը։ Մեր հայ պատմաբաններն ու Ռուսաստանում բնակվող հայ քաղաքական գործիչները այնքան ողորմելի գտնվեցին, որ չկարողացան ըստ արժանվույնս պահել իրենց ճշմարտությունն ու ազգային հերոսի հիշատակը։ Պատահական չէր, որ Նիկոլի ոհմակի այս ոտնձգություններից պետք է ոգևորվեին ո՛չ միայն ռուսները, այլև ադրբեջանցիներն ու թուրքերը։ Թուրքիայիում մինչև հիմա գնահատվում ու հերոսացվում են Հայոց ցեղասպանություն գործած թուրք պարագլուխները, նրանց գնահատում են հպարտությամբ ու գովասանքով հիշում, նույնը անում են Ադրբեջանում՝ հերոսացնելով Սումգայիթի ու Բաքվի ջարդերը կազմակերպած հրոսակներին։ Ինչպես տեսնում ենք, ռուսները նույնպես գնահատում են իրենց հերոսներին, անկախ նրանցից՝ նրանք սպիսակ գվարդիականներ էին, թե բոլշևիկներ։ Նրանք արժևորում են իրենց պատմությունը՝ անկախ նրանից թե ցավալիկամ արյունալի, նրանք գնահատում են անգամ ողբերգական պարտություններն, հիշում են իրենց փառահեղ հաղթանակները. եղածը ոչնչով չես փոխի, սակայն դրանց ճշմարտացի գնահատականը կարող է շատ բան փոխել։ Փոխարենը մենք՝ հայերս, ջանասիրաբար ոտնատակ ենք տալիս մեր պատմությունը, ազգային արժեքները, ինքներս մեզ, և ամենակարևորը՝ մեր հերոսներին։ Մենք եզակի ազգերից ենք, որ սեփական տականքին կախաղան բարձրացնելու փոխարեն հերոսացնում ենք, դարձնում ազգային հերոս։ Անգամ գարշահոտ ոջլոտ փնթի ազգադավին դարեցինք հաղթանակի խորհրդանիշ։ Պատկերացնու՞մ եք, դասալիք ու մոլագարին ազգային փրկիչ։ Սա է մեր ազգային որակական չափանիշը։ Երբ նիկոլի, դոդի գագոյի, սերժիկի ու վազգենի նման տականքներին են ազգը հերոսացնում, հասկանում ես Հովհաննես Թումանյանի խոսքերի ճշմարտացիությունը․ «…ներսից ենք փչացած»։ Պատմությունն ու ժամանակը ամեն ինչ դնում են իր տեղը, ստի ու կեղծիքի թագավորությունը վաղ թե ուշ տապալվում է ու կործանվում, ոչ մի ոճիր չի մնում անպատիժ, սակայն հարցը այն է՝ արդյոք ի զորու ենք ընդունել ճշմարտության օրենքը, թե պետք է կեղծ հերոսների ֆոնին խաբենք ինքներս մեզ։ Այն ազգը, որ չգիտի հերոսի ու ազգադավի տարբերությունը, դառնալու է սեփական գերեզմանափորը։

Գեհենի Առաքել 24․07․2021

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s