ԱԶԳԱԴԱՎԸ ՊԱՏՄԱՎԵՊ

Заметка Posted on Updated on

ԱԶԳԱԴԱՎԸ ՊԱՏՄԱՎԵՊ

«Ի՞նչ անեն հայերը, ի՞նչ հող ածեն իրանց գլխներին, մի՞թե առանց ուսումի, առանց գիտության և առանց լուսավորության մարդ կարող է կատարյալ մարդ լինել, յուր օգուտը ճանաչել, յուր վնասը հեռացնել, յուր ազգը սիրել և յուր Հայրենիքը պաշտել»: 181 ՐԱՖՖԻ

« Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից »: Րաֆֆի

ՀԵՂԻՆԱԿԻ ԽՈՍՔԸ

Հեղինակի խոսքը գրելուց կցանկանայի ձեռնպահ մնալ, փոխարենը ներկայացնում եմ մեծ Մարգարեի` Րաֆֆու խոսքը, որը լիովին համապատասխանում է իմ կարծիքին և այս պատմավեպին:

ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերջաբանում գրված է, երբ այդ պատմությունը մաս-մաս լույս էր տեսնում « Մշակի » համարների մեջ, ամեն անգամ, երբ հանդիպում էի ծանոթներիս, նրանց առաջին խոսքը լինում էր` « լավ է »… Իսկ հետո մի հարց` « որտեղի՞ց եք առել այդ տեղեկությունները »… Այդ հարցի մեջ, որ ստեպ առաջարկում էին ինձ, նշմարվում էր մի տեսակ կասկած, մի տեսակ անվստահություն… Բարեկամներիցս մի քանիսը մինչև անգամ նկատեցին ինձ. « Մի՞թէ մենք ունեցել ենք Ղարաբաղում այդպիսի իշխանություններ: « Եթե կային, ինչու՞ մենք չգիտեյինք »… Այդ մարդիկ, որոնք Վանի բևեռագրերի վրա դատողություններ են անում, որոնք ջրհեղեղյան անցքերի վրա են խոսում, զարմանալի է, որ իրենց քթի տակ, մեզանից կես դար առաջ կատարված իրողությունների վրա նայում են իբրև առասպել, իբրև ֆանտազիայի ծնունդ: 370 էջ ՐԱՖՖԻ

Շնորհակալություն եմ հայտնում Ազգային Անվտանգությունում և ՊՆ նախարարությունում աշխատող բարեխիղճ մարդկանց, որոնք օգնեցին այս գրքի ստեղծմանը: Նրանց շնորհիվ գրքում տեղ գտած փաստավավերագրական նյութերը մինչ այդ խիստ գաղտնի էին պահվում ՀՀ իշխանությանների կողմից: Միայն կնշեմ, որ գրքի հեղինակը օգտվել է Մովսես Գեղանգուլյանի և Սամվել Շահմուրադյանի հուշագրություններից և ՊԱԿ-ի նախկին պետ` Մարիուս Յուզբաշյանի արխիվներից: Չնայած Մարիուս Յուզբաշյանը շատ չարիք է գործել մեր ժողովրդի հանդեպ, սակայն նրա թողած արխիվային փաստաթղթերը, որոնք տեղ են գտել այս գրքում, իրենից մեծ արժեք են ներկայացնում հայոց ժամանակակից պատմագրության մեջ: Բացահայտելով ՀՀՇ-ի լիդերների հակահայկական հանցագործ գործունեությունը իրենց իշխանավարման տարիներին: Գրքում տեղ են գտել Արցախյան շարժման առաջամարտիկների հուշագրություններ և նամակներ: Այդ թվում նաև ազատամարտիկների օրագրերից վերցված փաստագրական նյութեր:

ԱԶԳԱԴԱՎԸ ՊԱՏՄԱՎԵՊ

« Ազգադավները երբեք էլ Հայրենասեր չեն դառնա »։ Սերվանտես

I Մաս …

Հերթապահ ոստիկանը վերցրեց հեռախոսը և հավաքեց ներքին համարով:

— Այո՜, պարոն Գեղանգուլյան, դու՞ք եք, — հարցրեց նա: Ձեր ասած բժիշկն է եկել, ուզում է պարոն Սարգսյանի մոտ գնալ, — հեռախոսի մյուս ծայրից կարգադրություններ եղան: — Լսո’ւմ եմ, պարոն Գեղանգուլյան, — զգաստացավ լեյտենանտը, — անցագիր գրե՞մ, թե՞ հարկավոր չէ, — նա քարացած լսում էր, — շատ լավ, հիմա կուղեկցեն…

Անցագրայինի ոստիկանները զարմացած նայում էին մորուքավոր անծանոթին, որի կաշվե ճամպրուկից և շրջանաձև ակնոցներից երևում էր, որ տեղացի չէ: Գեղանգուլյանը նախօրոք տեղեկացրել էր կարևոր բժշկի այցելության մասին:

— Սերժանտ, ուղեկցի՛ր ընկերոջը, պարոն Գեղանգուլյանի մոտ, — կարգադրեց լեյտենանտը: Սերժանտը վերցնելով գլխարկը դուրս եկավ հերթապահ մասից:

— Գնանք, ես ձեզ կուղեկցեմ, — սիրալիր ասաց նա, ընկնելով առաջ:

Նրանք քայլում էին գորգապատ լայն միջանցքով, հասնելով միջանցքի մեջտեղը՝ երկփեղկ մեծ դռներին, որի վրա գրված էր «Ընդունարան », բացեց և մտավ ներս, ներսում մարդ չկար,

— Մի րոպե, այստեղ սպասեք, ես զեկուցեմ նոր, — սերժանտը իրեն կարգի բերեց, ձգվեց ու կամաց թակեց դուռը, առանց սպասելու պատասխանի բացեց և մտավ: Քիչ հետո, կարմրած դեմքով դուրս եկավ սենյակից, — կարող եք մտնել, ձեզ են սպասում…

Առաքելը շնորհակալություն հայտնեց ոստիկանից և մտավ ներս:

— Յա՜, բժիշկ ջան, լավ էլ ճիշտ ժամանակին եք եկել, — ուրախ

ընդառաջ եկավ նա, — երևում է ձեր գերմանական ճշտապահությունը, — շեֆը անհամբեր ձեզ էր սպասում:

— Մովսես ջան, այնքան զբաղված եմ, որ քիթ սրբելու ժամանակ անգամ չունեմ, երևի դու տեղյակ ես, թե շեֆը ինչու է կանչել…

— Բժիշկ ջան, ինքդ էլ գիտես, ինչ վիճակ է Հայաստանում, էլ չասեմ, շեֆը քո խորհրդի կարիքը շատ ունի, այնպես որ, նրան պետք են քո խորհուրդները…

— Մովսե’ս, դու  գիտես, որ Սանկտ Պետերբուրգում չեմ կարող գործերս թողնել ու գալ, այնպես որ, իմ հաշվին մեկ շաբաթ արձակուրդ եմ վերցրել, հույսով եմ կտեղավորվենք ժամանակի մեջ:

— Բժիշկ ջան, Վազգենը քեզ ավելի լավ կվարձատրի, ինչու՞ չես համաձայնվում տեղափոխվել Հայաստան: Անցած անգամ, խոսում էինք քո մասին, շեֆը ասաց, որ Պռոշյանի վրայի « Լեչ-կամիսիայի » հիվանդանոցը կսեփականաշնորհենք ու քեզ կտա, աղայի պես կապրեք…

Բժիշկը սկսեց ծիծաղել:

— Մովսես, ինչպես տեսնում եմ Հայաստանում « Աղա » դառնալը դարձել է պատվաբեր գործ:

— Հա՜, բա առանց դրա՞ բժիշկ ջան, դու ումի՞ց ես պակաս որ… Դու դեռ տեղյակ չես` թե ինչքա՜ն քնձռոտների աղա դարձրեցինք, — հպարտացավ Գեղանգուլյանը:

— Մովսես, դու գիտե՛ս, որ իմ համար դժվար է Հայաստանում, առանց այն էլ « Կոմիտեի » տղերքը ամեն անգամ ինձ առաջարկում են վերադառնալ Հայաստան, ես այստեղ չեմ կարողանում, այստեղ օդը ճնշող է, ամեն ինչ օտար է ու խորթ, կարծես թե երբեք այս քաղաքը իմը չի եղել…

— Լա՜վ, չեմ ստիպի, կմտածես, դեռ ժամանակ ունենք, իմացիր որ շեֆը առաջարկելու է, նախօրոք մտածիր…

— Լավ, Մովսես ջան, կմտածեմ ու կպատասխանեմ, — համաձայնվեց նա:

— Բժիշկ ջան, գեներալ Բժշկյանցը քո մասին է միշտ խոսում, ասում է, որ « Կոմիտեում » Առաքելի պես հոգեբան չկա, դե մենք էլ որոշեցինք, քեզ կանչել, հիմա դու մեզ օդի և ջրի պես հարկավոր ես…

— Մովսես, եթե գիտես, թե ինչի համար է շեֆդ կանչել` խնդրում եմ, մի երկու խոսքով բացատրես… Չնայած որ, գուշակում եմ:

— Ըհը՜, լավ ասացիր, — ուրախացավ Մովսեսը, — բժիշկ ջան խնդրում եմ, ասա ի՞նչ ես կարծում, ինչի՞ համար ենք քեզ կանչել…

— Մովսես, չհասկացա՛, ինձ ես փորձու՞մ, թե ուղղակի ձեռք ես առնում, — ժպտաց նա:

— Բժիշկ ջան, դու գիտես, թե ինչքան եմ հարգում Ձեզ, — զգաստացավ նա, — ուղղակի գեներալ Բժշկյանցը, միշտ ասում է, որ դուք կարողանում եք կարդալ մարդկանց մտքերը, անգամ հազարավոր կիլոմետրի հեռավորության վրա:

— Գեներալը չափազանցրել է, — ծիծաղեց նա, — լա՜վ, դու այն ասա, ծերուկը ինչպե՞ս է, ե՞րբ ես տեսել վերջին անգամ…

— Հենց երեկ մոտն էինք, — ասաց Մովսեսը, — նրան ասացինք, որ հեռախոսով խոսել ենք քո հետ, այնպես որ, նա տեղյակ է, որ այսօր գալու ես:

— Ինչպես տեսնում եմ ծերուկը ինձ է հետևում, — կատակեց նա:

— Բժշիշկ ջան, նա քո մասին շատ է անհանգստանում, — բացատրեց Մովսեսը, — գեներալը նույնիսկ ասում է, որ « Կոմիտեն » առանց ձեզ բանի պետք չէ…

Նա սկսեց ծիծաղել:

— Լավ, Մովսես կասեմ, — ժպտաց նա, — իմ կարծիքով, Վազգենը ուզում է նախագահ առաջադրվել:

— Հա՜, ճիշտ կռահեցիր, — ուրախացավ Մովսեսը, — ա՛յ քեզ բա՜ն…

Գեներալը ճիշտ էր ասում, որ մտքեր ես կարդում :

— Մովսես ջան, մտքերդ չեմ կարդում, դու խոսքի մեջ ասացիր, որ Վազգենը ուզում է նախագահ դառնալ, — խորամանկեց նա:

— Հա՞ ո՜ր, — զարմացավ նա, — երևի ասել եմ, չեմ հիշում:

— Բժիշկ ջան, հո քաղցած չե՞ս, ուզու՞մ ես մի բան պատվիրեմ, — հանկարծ հիշեց նա:

— Չէ, Մովսես ջան, օդանավում ճաշել եմ, կարիք չկա, — հրաժարվեց նա, — Մովսես, լավ կլինի, որ Վազգենին զեկուցես, որ եկել եմ, դեռ տուն չեմ մտել, օդանավակայանից միանգամից եկել եմ այստեղ:

— Լա՜վ, դու նստիր, ես հիմա կգամ, — ասաց նա և ելավ տեղից:

— Բժիշկ ջան, սուրճ կխմե՞ս. — նա բացեց աշխատասենյակի դուռը, ընդունարանում նստած քարտուղարուհուն պատվիրեց, որպեսզի սուրճ պատրաստի, — բժիշկ ջան, հիմա սուրճը կբերեն, ես գնամ շեֆին զեկուցեմ…

Մովսեսը դուրս գնաց, քիչ հետո ներս մտավ, — բժիշկ, շեֆը քեզ է սպասում:

Բժիշկը ելավ նստած տեղից, շտապեց ընդունարանի դիմացի դուռը` որտեղ Վազգենի աշխատասենյակն էր: Նրա աշխատասենյակից դուրս եկան մի քանի համազգեստով զինվորականներ, Վազգենը նրանց ետևից դուրս եկավ, որպեսզի դիմավորի սպասված հյուրին:

— Վա՜յ, Առաքել ջան եկե՞լ ես, — ուրախ ասաց նա և մտերմաբար գրկեց նրան, — կներես, որ սպասեցնել տվեցի, շատ ուրախ եմ եղբայր, եթե իմանաի, թե որ ժամին ես գալու, Մոսոյին կուղարկեի օդանավակայան քեզ դիմավորելու:

— Չէ, Վազգեն ջան, ի՞նչ կարիք կար, լավ տեղ հասա…

Երեք գնդապետները, զարմացած նայում էին անծանոթ եկվորին, որին Վազգենը այդպես ջերմ ընդունեց:

— Տղե՛րք, ծանոթացեք, մեր ամենալավ բժիշկն է, — ապշահար սպաներին ներկայացրեց Վազգենը, նրանք ձեռքով բարևեցին եկվորին, — Առաքել ջան, սանիկներս են, այնպես որ հարազատ մարդիկ են:

— Վազգեն, երեքն էլ սանիկնե՞րդ են, — զարմացավ նա:

— Հա, Առաքել ջան, երեքի երեխաների քավորը ես եմ, — բացատրեց նա, — սա մեր Մանվելն է, երևի էջմիածնեցի Մանվելի մասին լսած կլինես, է՛ս էլ մեր էջմիածնեցի` Ֆիրդուսի տղան է՝ Սերյան Սարոյանը, Աղաբեկյան Արթուրի մասին գիտես, ժամանակին МВД- ում է աշխատել։

— Այո, տեղյակ եմ, չեմ տեսել բայց հեռակա կարգով ծանոթ եմ իր պատմությանը:

— Դու ու՞մ մասին չգիտես որ, — կատակեց Վազգենը: — Առաքել ջան, ճանապարհից ես եկել սոված կլինես, մի բան պատվիրե՞մ…

— Շեֆ ջան, ես հարցրել եմ, ասած ճաշել է, — մեջ մտավ Մովսեսը:

— Չէ, Վազգեն ջան, քաղցած չեմ, թող մնա հետո…

— Դե լավ տղերք, դուք տեսեք ինչ եք անում, — ասաց Վազգենը: — Իմացեք, որ բժիշկը էսօր ձեր հյուրն է: Երբ վերջացնենք կգանք մեր մշտական տեղը…

Սպաները հրաժեշտ տվեցին և դուրս եկան:

— Նառա ջան, սուրճը այստեղ կբերես, — պատվիրեց Մովսեսն ու Վազգենի և Առաքելի հետ մտավ աշխատասենյակ:

— Առաքել ջան, գիտե՞ս չէ, թե ինչքան սպասող ունես այստեղ, — ուրախ ասաց Վազգենը, երեկ գեներալ Բժշկյանցի մոտ էինք, ինքը խորհուրդ տվեց քեզ կանչել, դրա համար շտապեցինք քեզ կանչել…

— Հա, Մովսեսն արդեն ասաց…

— Տեսնում եմ, Մոսոն հասցրել է ասել, թե ինչի համար եմ կանչել…

— Շեֆ ջան, առանց իմ ասելու էլ, ինքը գիտեր, — մեջ մտավ Մովսեսը:

— Ո՞նց թե գիտեր, — զարմացավ Վազգենը, — չլինի՞ թե Բժշկյանցն է ասել:

— Չէ, Վազգեն, ոչ մեկ էլ չի ասել, — բացատրեց նա, — ուղղակի Մովսեսը բերանից թռցրեց… Ես չեմ գուշակել:

— Երևի շեֆ ջան, բերանիցս եմ թռցրել, լավ չեմ հիշում, — արդարացավ Գեղանգուլյանը:

Ներս մտավ քարտուղարուհին, սկուտեղը ձեռքին մոտեցավ և սուրճի գավաթները դրեց նրանց առջև:

— Նաիրա ջան, ոչ մեկին չթողնես մոտս, — պատվիրեց Վազգենը, — Լևոնն ու Վանոն էլ որ գան, ասա խորհրդակցություն է, կվերջացնեմ նոր:

— Եղավ, պարոն Սարգսյան, — ասաց քարտուղարուհին, ու դուրս գալով աշխատասենյակից, ետևից փակեց դուռը:

— Վազգեն, ինչպես տեսնում եմ` արդեն տեղափոխվել ես այստեղ, — զարմացած հարցրեց բժիշկը,

— Հա, Առաքել ջան, Բաղրամյան 26-ում եմ հիմա նստում, — բացատրեց նա, — այստեղից Լևոնին հսկելը հեշտ է, թե չէ մեկել տեսար մի հիմարություն արեց…

— Լավ, Վազգեն, արդեն պարզ է, հիմա դու ինձ ասա, ինձ կանչելու նպատակդ ո՞րն է, և ինչու՞ ես այդպես շտապում, — թեման փոխեց նա, — նախօրոք ասեմ, որ ամեն ինչ հանգիստ անես, շտապելը կարող է վատ հետևանքներ թողնել:

— Բժիշկ ջան, ինչպես ասացի, շեֆը ուզում է « պրեզիդենտ » դառնալ, — ասաց Մովսեսը, — գեներալ Բժշկյանցին հարցրեցինք, նա էլ ասաց, որ քեզանից լավ խորհրդատու չենք գտնի, այնպես որ դու մասնագետ ես, մեզ կասես թե ինչ է հարկավոր անել:

— Վազգեն, իսկ դու՛ պատրա՞ստ ես, — հարցրեց նա:

— Դէ՜, բժիշկ ջան, դու՛ պիտի ասես, — խորամանկ ժպտաց Վազգենը,

— Հենց դրա համար էլ կանչել եմ քեզ, որ դու ասես…

— Շեֆ, հիվանդանոցի պահով ես արդեն ասել եմ, — ընդհատեց Գեղանգուլյանը:

— Հա՜, լավ հիշեցրիր Մոսո ջան, — ուրախացավ նա, — Առաքել ջան, մինչև է՛ս թեմային անցնելը, կցանկանայի, որ լսես առաջարկությունս, ե՛կ, տեղափոխվիր Երևան, Պռոշյանի վրայի « Լեչ-կամիսիայի » հիվանդանոցը կսեփականաշնորհենք ու կտանք քեզ, այնպես որ, մեզ օդի ջրի պես կադրեր են պետք, այն էլ քեզ պես.․․

— Վազգեն, Մովսեսին արդեն ասել եմ, այնպես որ, կմտածեմ ու կասեմ, դեռ ժամանակ ունենք, — խոստացավ նա:

— Առաքել ջան, հարց չկա, դու ինձ ասա ի՞նչ պաշտոն ես ուզում, ո՞ր բնագավառը, այնպես որ` քո հայեցողությամբ, — ասաց Վազգենը, — առողջապահության նախարար, մի խոսքով կլինի քո սրտի ուզածով… Միայն ասա:

— Լավ, կմտածեմ տեղյակ կպահեմ, — խոստացավ նա, — դու գործից խոսիր, ի՞նչ խորհուրդ է պետք Վազգեն:

— Դե, երևի արդեն գիտես, թե ընտրություններին ինչ եղավ, ժողովուրդը դժգոհ է, էլ չասեմ, որ սեպտեմբերի 25-ի կրակոցները ավելի են սրել իրավիճակը, Լևոնին հազիվ ենք պահում, ուզում էր հրաժարական տալ: Հիմա տեսնում ես, տեղավորել եմ Բաղրամյան 26-ում, որպեսզի վերահսկեմ իր շարժը, նա վախեցած է, կարողա մեկ էլ տեսար մի տեղ թռավ: Դե երկիրն էսպես խառն է, ստիպված զորքը մտցրել եմ քաղաք, « Հատուկ դրություն » եմ հայտարարել ու պարետային ժամ, մինչև այս ամենը հանդարտվի: Ինչքա՞ն պիտի Լևոնին պահեմ, մտածում եմ միանգամից նախագահ դառնամ ու վերջացնեմ է՛ս տուն- տունիկը, առանց այն էլ…

— Այո՜, լսել եմ, գիտեմ, հասկանում եմ մտահոգություններդ, — ասաց նա:

— Դէ հիմա որպես մասնագետ, ասա ի՞նչ անենք, ինչպե՞ս դուրս գանք այս վիճակից, — հարցրեց Վազգենը:

— Վազգեն, դու ինձնից ի՞նչ կուզենաիր լսել, — հարցրեց նա:

— Դե, մենք քեզ պիտի լսենք, դրա համար էլ քեզ կանչել եմ, ասա ինչպե՞ս կարելի է անել, որպեսզի խուսափենք հերթական ցնցումներից, դու աշխատանքային փորձ ունես, մասնագիտացված ես…

— Վազգեն, ինքդ գիտես, որ դա շատ լուրջ հարց է, հո՞ սուրճի գավաթ չենք նայում, որ ասեմ… Պետք է ամեն ինչ ուսումնասիրել, հաշվարկել…

— Լավ, բժիշկ ջան, ես կսպասեմ, ինչքան պետք է հաշվարկի, ծանր ու թեթև արա, ինչ-որ բանի կարիք լինի, Մոսոն քո տրամադրության տակ է, այնպես որ, հարց չկա..․ Մոսո՛, բժիշկն ինչ ուզի կտաս, ես կզանգեմ Միքաել Հարությունյանին ու Սերժին, թող քամակները շարժեն, ինչ-որ պետք լինի գետնի տակից կգտնեք կբերեք, որ տեսնենք` թե ինչ ենք անում:

— Հարց չկա, շեֆ ջան, ոնց ասես, — համաձայնվեց Գեղանգուլյանը:

— Վազգեն, շատ դեպքերում շտապողականությունը կարող է ճակատագրական լինել, ոչ միայն պետության և ժողովրդի, այլև հենց քո համար, այդ պատճառով` հապճեպ որոշումներից հրաժարվիր: Ամեն ինչը հանգիտ է արվում, պետք է ժողովրդի մեջ ձևավորվի այն կարծիքը` որ դու բռնությամբ չես եկել իշխանության, քանի որ հիմա ժամանակաշրջանն այլ է, միջազգային կառույցները կարող են ճանաչել երկիր` որտեղ իշխում է « դիկտատուրա », ինքդ գիտես որ բռնակալները երկար կյանք չեն ունենում: Պետք է ժողովրդին ապացուցես, որ արժանի ես նախագահ լինելու, որ արժանի ես առաջնորդել ժողովրդին: Հիմա ժողովուրդը բորբոքված է, այդ կրակոցներով նրանց մոտ սպանեցիք հավատը ձեր հանդեպ, ուստի պետք է հիմա կամաց -կամաց աշխատեք դրական գործեր անել, որպեսզի ժողովուրդը կարողանա գնահատել ու վստահել ձեզ երախտապարտություն ցուցաբերել:

— Բժիշկ ջան, գեներալ Բժշկյանցն էլ է նույն կարծիքին, — ուրախ ասաց Գեղանգուլյանը, Վազգենը և նա զարմացած էին, որ Առաքելը նույն խոսքերով ներկայացրեց պատասխանը:

— Վազգեն ջան, բայց ինչպես ասացի ես կուսումնասիրեմ, տեսնեմ թե ինչպե՞ս կարելի է շտկել բացթողումները, ինչպե՞ս դուրս գալ այս քաոսային վիճակից: Այնպես որ, մեր պայմանավորվածությունը ուժի մեջ է, — խոստացավ նա:

— Շատ շնորհակալ կլինեմ բժիշկ ջան, դու գիտես, պարտքի տակ չեմ մնա, — ասաց Վազգենը, — լա՜վ, բժիշկ ջան, հեռու ճանապարհից ես եկել, հոգնած կլինես, հիմա կգնանք մի հատ լավ « օբյեկտ » կա, « սաունա » կընդունես, կհանգստանաս, մի կտոր էլ հաց կուտենք, հիմա սանիկներս սեղաները գցած մեզ են սպասում… Էջմիածնի ճամփի վրա է, հեռու չէ, այնտեղ ձկան քյուֆտա են տալիս, մատերդ էլ հետը կուտես.․․ Այնպես որ, մերժում չեմ ընդունում:

— Վազգեն, թող մնա վաղը, այսօր հոգնած եմ, դեռ գեներալին էլ պետք է տեսնեմ, վստահ եմ, որ ինձ է սպասում…

— Լավ, Առաքել ջան, համոզեցիր, — տեղի տվեց Վազգենը, — բայց իմացի, վաղը գնալու ենք ուտել-խմելու, սանիկներս կնեղանան ամոթ է, հո խայտառակ չե՞մ լինելու…

— Լավ, վաղը կգնանք, որ սանիկներիդ չնեղացնենք, — համաձայնվեց նա:

— Մոսո՛, Առաքելին կտանես ուր որ պետքն է, այսօրվանից մեր բժշկի տրամադրության տակ կլինես, դու գիտես քո անելիքը…

— Չէ, Վազգեն ջան, շնորհակալություն, տաքսիով կգնամ, — հրաժարվեց նա:

— Բժիշկ ջան, սա հրաման է, Մոսոյին անհարմար դրության մեջ մի դիր, իրենից եմ պահանջելու, — խիստ տոնով ասաց Վազգենը:

— Լա՜վ, եթե այդպես է հարց չկա, — տեղի տվեց նա, — ուրեմն` վաղը կտեսնվենք:

Առաքելը հրաժեշտ տվեց Վազգենին և Մոսոյի հետ դուրս եկավ աշխատասենյակից:

— Շեֆ ջան, հիմա ու՞ր ենք գնում, — հարցրեց Մովսեսը,

— Առաջինը կգնանք գեներալի մոտ, երևի նա ինձ է սպասում,— ասաց բժիշկը:

— Եղավ, շեֆ ջան, — ասաց Մովսեսը:

Նրանք նստեցին մեքենան և շարժվեցին Բաղրամյան պողոտայով՝ դեպի Բարեկամություն:

— Մովսես, ինչու՞ ես ինձ « շեֆ » ասում, — զարմացած հարցրեց նա:

— Ո՞նց թե, բա շեֆը չասա՞ց, որ էսօրվանից շեֆս դու ես…

— Հա՜, դա, — ծիծաղեց Առաքելը, — Մովսես, լավ կլինի, որ ինձ անունով դիմես, ես սովոր չեմ, որ ինձ « շեֆ » են ասում…

— Շեֆ ջան, ո՞նց կլինի, որ քեզ անունով դիմեմ, — զարմացավ նա:

Առաքելը զգաց, որ անիմաստ է նրան համոզելը, քանի որ Մովսեսը միամիտ գյուղացի տղա էր, իր համար դժվար կլինի ընկալել:

— Մովսես, կարող ես ինձ « բժիշկ » ասել, այդպես քեզ համար էլ հեշտ կլինի, ինձ համար էլ, — բացատրեց նա,

— Էղավ, շեֆ ջան, — ուրախ համաձայնվեց Մովսեսը,

— Մովսես, եթե դժվար չէ, այս ծաղկավաճառների մոտ կանգնիր, կուզենաի ծաղիկներ գնել:

— Եղավ շեֆ ջան…

Փողոցային ծաղկավաճառների մոտից ծաղիկներ գնեցին և շարունակեցին ճանապարհը:

Առաքելի համար ամեն ինչ փոխվել էր: Երևանը կարծես առաջվա հմայքը չուներ, ընկղմվել էր մռայլության ու սգի մեջ: Անգամ քաղաքի գույներն էին փոխվել՝ գորշ ու մռայլ, կարծես սև քող էին գցել ողջ քաղաքի վրա, անցորդների թշվառ դեմքերից պարզ էր ամեն ինչ: Օդանավակայանում նկատել էր արդեն մարդկանց սառն, անտարբեր հայացքներն ու մեծ ցավ էր ապրում: Աշխարհի երբեմնի վարդագույն մայրաքաղաքը դարձել էր հեքիաթների սառցե` գորշ քաղաք, որի վրայով կարծես չար կախարդն էր անցել: Քարացած արձանների քաղաք էր հիշեցնում, որտեղ կենդանի մարդու շունչ չկար, շարժվող անցորդները կարծես մեխանիկորեն, առանց զգացմունքների գնում ու գալիս էին, ասես իրենց այդպես էին ծրագրավովրել: Ավելի մռայլ ու թշվառ էր երևում քաղաքը, փողոցների եզրերին ծվարած առևտրականների քարավաններով, որոնք օրվա հացի կարոտ, սառցակալված փորձում էին վաճառել տարիներ առաջ ձեռք բերած իրենց ապրանքները: Մուրացկաններից չտարբերվող քաղաքացիները, կծկված նստել էին ավտոբուսի կանգառներում, սպասելով իրենց ավտոբուսներին: Շատ բաներ էր լսել Հայաստանից եկած իր ընկերներից, և ահա ինքն ականատես է, ուրվականների քաղաքի, որտեղ անշունչ մարդկանց կենդանի կերպարանքները, ոչինչ չէին ասում: Այս մարդիկ և քաղաքը մոռացվել էին աշխարհի կողմից:

Հացի կտրոնի պատմությունների մասին լսել էր, սակայն այս դարում, ինչպե՞ս կարող էին հացը կտրոնով վաճառել, դա նշանակում է, որ արդեն ամեն ինչ վերջացել է, քանի որ մարդուն ճնշելու համար, բավական էր միայն, իր հասանելիք հացի կտրոնից զրկել և նա ու իր ընտանիքը կմատնվեն կործանման:

Հազարավոր ընտանիքներ աչքները ջուր կտրած պիտի սպասեին թղթի այդ կտորին, որն ընդամենը թույլատրելու էր մի քանի գրամ հաց գնել, և այդ կտրոնը պետք էր դեռ վաստակել, կամ մուրալ: Մարդիկ, որոնք տնօրինում էին հազարավոր մարդկանց ճակատագրերը, կարծես թե չէին շտապում նրանց օգնության ձեռք մեկնել, երեխաները, որոնք ուսումից զրկված, « Քավորի» սեղանիկների մոտ կուչ եկած իրենց տիրոջ` « Բազազ Արտեմի » գթասրտությանն էին սպասում, դեռահաս աղջիկները արդեն մարմնավաճառության ճանապարհն էին ընտրել, որպեսզի կարողանան գոնե կուշտ փորով լուսացնել ցուրտ գիշերները: Ամեն ինչ վաճառվում էր, ամեն ինչ գնվում էր կոպեկներով: Հացի կտրոնի համար վաճառում էին նույնիսկ բարոյականությունն ու իրենց պատիվը: « Պատվի համար », « Հացի խնդիրը », « Առաքյալը », « Նամուսը », « Քաոս », « Գիքոր » ու « Պատերազմ », այո, այս ամենի կրկնությունը նույն երանգներով, նույն ձևերով վերարտադրեցինք, չկարողանալով ընտրել լուսավոր ապագայի ճանապարհը, չկարողանալով լսել մեր մեծերի խորհուրդները:

Համատարած թշվառություն, հանկարծ հիշեց Մաքսիմ Գորկու « Հատակում » և « Քաղքենիներ », պիեսները, որոնք հեղինակը գրել է 1902 թվականին, ահա իսկական պատկերը, փոխանակ առաջ գնալու, ետ ենք գնում, քանի որ նոր « տերերը » այդպես էին ցանկանում:

Սա պետական ահաբեկություն է, սպանդ, 15-19 դարերում Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայ ժողովրդին նույն կերպ էին խոշտանգում, սակայն հիմա, ոչ թե օտար նվաճողներն են նրան ոչնչացնում, այլ նրա սեփական ծոցից դուրս եկած հրեշները: Բացառված չէ, որ դրանք հենց այն օսմանցի ենիչերների արյունը կրող ոճրագործներն են, որոնք վերարտադրվել են մեր ժամանակներում: Դրանց դեմն ավելի դժվար է առնել, քան թե օտար նվաճողներինը: Իզուր չեն ասում, « Որ, երբ կացինը եկավ անտառ, ծառերն ասացին… « Կոտը մերոնցից է »: Առաքելը տեղյակ էր սեփականաշնորհման գործընթացի մանրամասներից, և երբեք չէր կարողանում հաշտվել այն մտքին, թե ինչպես կարող են բարբարոսաբար թալանվել հասարակական գույքն ու միջոցները: Գործարաններն ու ֆաբրիկաները, կոլտնտեսությաններին պատկանող հողատարածքներն ու գյուղատնտեսական տեխնիկան, անասնապահական ֆերմաներն ու անգամ բարձրագույն հաստատություններն ու գիտահետազոտական ինստիտուտները:

1990 -ին էր, երբ նա թողեց ամեն ինչ և վիրավորված հեռացավ, չկարողանալով տանել այդ անարխիան ու սանձարձակությունները, որոնք օր-օրի վրա ավելի էին սաստկանում: Սակայն նույնիսկ Սանկտ Պետերբուրգի իր բնակարանում, միշտ սիրով էր ընդունում Հայաստանից եկած հյուրերին, այդ թվում նաև մի քանի անգամ եկած Վազգենին ու Մոսոյին:

— Շեֆ ջան, հասանք, — ասաց Մովսեսը: Առաքելը սթափվեց մտքերից, — շեֆ ջան, ես ներքևում կսպասեմ…

— Մովսես, ուզում ես գնա, մի անհանգստացիր, վաղը առավոտյան կհանդիպենք…

— Չէ, շեֆ ջան, կսպասեմ, ես սովոր եմ, բան չկա…

— Լավ, Մովսես ջան, կաշխատեմ չուշանալ…

— Հարց չկա շեֆ ջան, — համաձայնվեց նա:

Առաքելը իջավ մեքենայից մտավ մուտքը և բարձրացավ աստիճաններով: Սեղմեց դռան զանգի կոճակը, քիչ հետո բացեցին դուռը:

— Բարև ձեզ, Անահիտ Մուշեղովնա, ես եմ, Առաքելը…

— Վա՜յ, Առաքել ջան դու՞ ես, — ուրախցավ կինը, — ներս եկ, — ներս հրավիրեց սպասված հյուրին, — ինչքա՜ն ժամանակ է, ճիշտն ասած մորուք ես պահել չճանաչեցի…

— Տիկին Անահիտ, իսկ դուք չեք փոխվել, ժամանակը կարծես ձեր կողքով է անցել, — բարեխոսեց նա, — ահա, այս ծաղիկներն էլ ձեր համար է, — նա ձեռքի փունջը տվեց նրան, համբուրելով նրա ձեռքը:

— Առաքել ջան, շնորհակալություն, — սիրալիր ժպտաց նա, — ինչպես է երևում, թե իսկական ջենտելմենն ով է: Առաքել ջան, Գրիշան էլ միշտ քո մասին է խոսում, ներս անցիր, նա ճաշասենյակում է…

Առաքելը շուրջը նայեց, այստեղ ամեն ինչ նույնն էր, ինչ մի քանի տարի առաջ, ոչինչ չէր փոխվել, անգամ դասավորված իրերն էին իրենց տեղում: Նա հանեց կոշիկները և մտավ ճաշասենյակ: Ճաշասենյակի սեղանի վրա, թղթերի հսկա կույտ կար, գեներալը կարծես լսել էր եկող հյուրի ձայնն ու անհամբեր սպասում էր, թե նա երբ ներս կմտնի:

Առաքելին տեսնելով նրա աչքերը փայլեցին, հազիվ մի կերպ փորձեց ոտքի կանգնել, Առաքելը շտապեց,

— Ընկեր գեներալ, նստեք, — նա գրկեց գեներալին, կարծես թե գեներալը երկար էր սպասել այդ հանդիպմանը:

— Առաքել, տղաս, լավ է որ եկար, ես էլ մտածում էի, որ էլ չեմ տեսնի քեզ:

— Գրիշա Գայկովիչ, այդպիսի բաներ մի ասեք, դուք դեռ շատ բան ունեք անելու, — հանգստացրեց նա, — ահա, ես էլ եկել եմ, որպեսզի օգնեմ ձեզ․․․

— Լավ ես արել տղաս, քո կարիքը այստեղ շատ է զգացվում, ես վստահ էի, որ դու կգաս․․․

— Ընկեր գեներալ, ինչպես տեսնում եմ շատ զբաղված եք, չլինի՞ թե գիրք եք գրում…

— Այո, տղաս, գրում եմ, ձանձրույթս այս թղթերի մեջ եմ թաքցնում, հուշեր, աշխատանքային փորձ, չեմ ցանկանա, որպեսզի դրանք հենց այդպես կորչեն գնան…

— Չեն կորչի, ընկեր գեներալ, ամեն ինչ դեռ առջևում է, — հանգստացրեց նա:

— Լավ ես ասում, եթե դու ասում ես, ուրեմն դեռ ոչինչ կորած չէ, դու միշտ էլ կարողացել ես կանխագուշակել դեպքերը…

— Չէ, ընկեր գեներալ, ես հաշվարկում եմ, դա միայն մաթեմատիկա է, ուրիշ ոչինչ, — ասաց նա:

— Դե՜, ի՞նչ կարևոր է` թե դա մաթեմատիկա է, կամ թե կենսաբանություն, կարևորը, որ կարողանում ես տեսնել ապագան:

— Ընկեր գեներալ, այստեղ գալուց ամեն ինչ տեսա, և առանց գուշակելու էլ ապագան պարզ է: Ողբալի վիճակում ենք հայտնվել, շատ ցավալի է…

— Այո՜, մայոր, իրավացի ես, ինքս էլ դուրս չեմ գալիս փողոց, ոտքերս ցավում են, ծերացել եմ, սիրտս էլ չի դիմանում, երբ տեսնում եմ ժողովրդին այս վիճակում, սա գենոցիդ է Առաքել, սա սպանդ է, սեփական ժողովրդի սպանդ:

— Ընկեր գեներալ, այստեղ գալուց առաջ Վազգենին տեսա, իր վարորդը ներքևում ինձ է սպասում: Ինձ ասաց, որ քո խորհուրդով է ինձ կանչել, ցանկություն հայտնեց, որ օգնեմ իրեն խորհուրդ տամ, ինչպես վարվել, իր ծրագրերի հարցում: Գրիշա Գայկովիչ, եթե դուք չլինեիք, ապա ես չէի գա, ինքներդ գիտեք, որ ես է՛դ փրչոտին չեմ սիրում…

— Գիտեմ, տղաս, գիտեմ, — ասաց գեներալը, — ախր դա՛ ի՞նչ սիրելու բան է, դու գիտե՞ս, որ նրան ոչ մեկը չի սիրում, շնագայլերին իր կողքին է հավաքել ու երկիրն է թալանում…

— Լավ ընկեր, գեներալ, հիմա ինչո՞ւմն է բանը, ինչի՞ համար է պետք իմ ներկայությունը, ես ինչո՞վ կարող եմ օգտակար լինել…

— Տղաս, հենց քո կարիքը ունեմ ես էլ, մեր ժողովուրդն էլ:

— Ընկեր գեներալ, ժողովուրդը՞, — զարմացավ նա:

— Այո՛, տղաս ժողովուրդը՜, Հայրենիքը նույնպես… Վերջապես դու սպա ես, այն էլ մայո՛ր…

— Ընկեր գեներալ, ես արդեն զինվորական չեմ, և չեմ էլ ուզում հիշել, առանց այն էլ սիրտս կտոր-կտոր է լինում… Այս ինչի՞ են հասցրել երկրիը, որ անգամ հացն են կտրոնով վաճառում:

— Տո՛, մենակ դա՞ տղաս, — հոգոց հանեց նա, — հիմա օդն էլ, շնչելն էլ է իրենց ձեռքին, կփակեն ու շնչահեղձ կանեն ժողովրդին…

— Ընկեր գեներալ, էդ ազգադավը որտեղի՞ց եկավ ու ընկավ այս ժողովրդի ջանին:

— Մայոր, դու ինձնից լավ գիտես, — ասաց գեներալը, — ես վստահ եմ, որ դու գիտես, թե ինչպես կարող ենք կանգնեցնել նրան:

— Ընկեր գեներալ, այսօր տեսա Վազգենին ու կասեմ, որ շատ էր փոխվել, հետն էլ երեք գնդապետ տեսա, հանցագործի մռութներով:

Տեսնես Վազգենը դրանց որտեղի՞ց է պեղել…

Գեներալը հյուծված էր, հուզմունքը դժվարությամբ էր թաքցնում,

աչքերը խոնավացան:

— Առաքել ջան, դու դեռ չե՞ս ամուսնացել, — փորձեց թեման փոխել

նա, — տղաս, ճանապարհից ես եկել, քաղցած կլինես․․․

— Չէ, շնորհակալ եմ, օդանավում ճաշել եմ․․․

Ներս մտավ տիկին Անահիտը․

— Ընկեր սպաներ, այստե՞ղ եք ճաշելու, թե՞ կգաք խոհանոց․․․

— Շնորհակալություն, տիկին Անահիտ, ես քաղցած չեմ․․․

— Շնորհակալություն, տիկին Անահիտ, ես քաղցած չեմ․․․

— Առաքել ջան, Գրիշան էլ հաց չի կերել, սպասում էր քեզ, որպեսզի միասին ճաշեք, — ասաց տիկին Անահիտը, — համ էլ քո սիրած ճաշներն եմ պատրաստել` դոլմա և թանապուր, տաք -տաք կուտեք կտաքանաք:

— Տիկին Անահիտ, ինչ լավ է, իսկապես, որ թանապուրից չեմ հրաժարվի, — ուրախ ասաց նա, — էն էլ ձեր պատրաստած ճաշերը, բոլորն էլ համեղ են, այնպես որ` հասցրել եմ կարոտել։

— Անահիտ ջան, խոհանոցում կճաշենք, Առաքելը մեր տան անդամն է, — առաջարկեց գեներալը, Առաքելը օգնեց նրան ոտքի կանգնել, և ուղեկցեց նրան խոհանոց։

— Առաքել ջան, քեզ շատ ենք կարոտում, Գրիշան էլ անընդհատ թե բժիշկս չկա՜, բժիշկս չկա՜, հոգին ցավում է, ինքդ գիտես, թե հոգու ցավը ինչ վատ է, ամեն անգամ ներս է գցում, օրերով հաց չի ուտում, մտքերով է տարված, — գանգատվեց խեղճ կինը, — մեկ-մեկ էլ նկատում եմ, որ ինձանից թաքուն ծխում է․․․

— Ինչպե՞ս թե ծխում է, — զարմացավ նա, — Գրիշա Գայկովիչ, ախր դուք չէիք ծխում, ինչու՞ հիմա, այս տարիքում սկսեցիք ծխել։

— Է՜հ, բժիշկ ջան, դու ճանապարհից գալուց տեսար, — հոգոց հանեց գեներալը, — ասում էիր, թե սիրտդ մղկտում է` այդ ամենը տեսնելուց, բայց ասա՛, ես ի՞նչ անեմ, երբ ամեն վարկյան դա եմ տեսնում։

— Բժիշկ ջան, անցած անգամ, փոստատարը թոշակն էր բերել տուն,

Գրիշան տեսավ, որ ոտքերին պատառոտված կոշիկներ են, մատները երևում էին բացված անցքերից։ Վերցրեց ու իր ամբողջ թոշակը տվեց նրան, ասաց որ կոշիկներ գնի, ու մյուս անգամ առանց նոր կոշիկների չգա, խեղճ կինն էլ ասաց, որ երեխաներ ունի, ողջ գումարը նրանց վրա է ծախսում, ինքը այդպես յոլա կգնա, չէր ուզում գումարը վերցնել, Գրիշան շատ ստիպեց, նա հրաժարվեց վերցնել։ Գրիշան էլ քո ուղարկած կիսաճտկավոր կոշիկները, որը ինձ համար էիր ուղարկել, նվիրեց այդ կնոջը, փողն էլ գաղտնի մտցրեց կոշիկներ մեջ․․․

Գեներալի աչքերը արցունքոտվեցին։

— Լավ եք արել, տիկին Անահիտ, — նա գրկեց գեներալին, — մի անհանգստացեք, ես նոր կոշիկներ կուղարկեմ, բարի գործ անելը վատ բան չէ, վերջապես մենք հայ ենք…

— Առաքել, հասկանու՞մ ես, միայնակ կին է, չորս երեխաներ, ամուսինը Արցախում՝ պատերազմում զոհվել է, — հուզված ասաց գեներալը, — խեղճ կինը առավոտը լույսը դեռ չբացված, վազում է այստեղ- այնտեղ, որպեսզի մի երկու կոպեկ աշխատի՝ որբերին պահելու համար։

— Հասկանում եմ, Գրիշա Գայկովիչ, հիմա ողջ ազգն է այսօր որբացած, օդանավակայանում տեսնում եմ, Ռուսաստանում հազարավոր հայաստանցիներ կոպեկների համար են աշխատում․․․

Այս ի՞նչ օրը գցեցին խեղճ ժողովրդին․․․

— Առաքել ջան, դու պետք է վերադառնաս Հայաստան, Աստծո սիրուն, վերադարձի՛ր, թե չէ՝ սրանք մեզ կհոշոտեն, — խնդրեց գեներալը:

— Ընկեր գեներալ, խոսք չեմ տալիս, բայց կաշխատեմ մի բան անել, — խոստացավ նա, — տիկին Անահիտ, ես կուզենաի օգնել այդ կնոջը, իսկ ինչպե՞ս կարելի է տեսնել նրան, ես կցանկանայի ամեն ամիս գումար փոխանցել երեխաների հաշվին, ինչքան չլինի նրանց հայրը մեզ համար է զոհվել, դա մեր սուրբ պարտքն է․․․

— Ապրես, տղաս, իրոք դու ազնվազարմ հայորդի ես, — գեներալը չկարողացավ թաքցնել արցունքները։ Առաքելը գրկել էր նրան, գեներալի ձեռքերը դողում էին հուզմունքից:

— Գրիշա, քեզ հուզվել չի կարելի, — հազիվ խոսեց կինը, նա էլ էր հուզված, սակայն փորձում էր ցույց չտալ հուզմունքը, որպեսզի այն չփոխանցվի ամուսնուն։

Սեղանին դրված էին թարմ կանաչեղենը և բուրումնավետ խորտիկները:

— Տիկին Անահիտ, ճիշտն ասած մտքովս չանցավ ճանապարհին հաց գնել, — ասաց Առաքելը,

— Առաքել ջան, մի անհանգստացի, հացի կողմից նեղություն չենք քաշում, — ասաց գեներալը, — Վազգենի վարորդը՝ Մոսոն ամեն օր թարմ հաց է բերում, կաթ, միս․․․

— Առաքել ջան, հարևաններին ենք տալիս, խեղճերը երեխա են պահում, — ասաց տիկին Անահիտը:

— Ճիշտ եք անում, թող տան, չեն սատկի, ժողովրդին թալանել են ու սնանկացրել, հիմա էլ բարեգործ են ձևանում, իրենք չե՞ն այս երկիրը այս օրը գցել, — բարկացավ նա, — արդեն չեմ դիմանում, կներեք ոգևորությանս համար։

— Այո, Առաքել ջան, Գրիշան էլ է այդպես կարծում, — ասաց տիկին Անահիտը, — գոնե քչից-շատից՝ այդ ձևով ենք հարևաներին բաժին հանում։

— Ոչինչ, տիկին Անահիտ, դեռ կգան լավ ժամանակներ, — հուսադրեց նա:

— Լավ, տղաս, ճաշդ կեր, թե չէ սառեց, հետո կզրուցենք, — առաջարկեց գեներալը։

Առաքելը ախորժակով ուտում էր ճաշը, կարծես, թե մի քանի շաբաթ հաց չէր կերել։ Հայաստանի սնունդը համ ու հոտ ունի, իսկ Ռուսաստանինը անհամ է ու անհոտ։ Ճաշկերույթը վերջացավ, տղամարդիկ առանձնացան գեներալի աշխատասենյակում։ Գրապահարաններին խնամքով դասավորված էին գրքերը, հայ և ռուս դասականների բազմահատորյակները։ Պատին փակցված էր գեներալի երիտասարդ ժամանակվա լուսանկարը։

Ժամանակին նա Խորհրդային ավիացիայում էր ծառայել, հետո նոր անցել էր ազգային անվտանգության համակարգ, սակայն միշտ իր հայացքը կապույտ երկինքն էր։ Հայրենական պատերազմի ժամանակ եղել էր էսկադրիլիայի հրամանատար, հարյուրավոր թռիչքներ դեպի թշնամու դիրքեր, երեք անգամ վիրավորվել էր, սակայն ապաքինվելուց հետո, նորից վերադարձել էր մարտադաշտ։ Անվտանգության համակարգում երկար տարիներ աշխատելիս նրան ուղարկել են Կուբա, Հոնդուրաս, Մոնղոլիա, որպես բանակային հետախուզության մասնագետ։ Հետո էլ նշանակվել է ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեում, որպես պետ։ Վերջին տարիների իշխանափոխությունից հետո, այդ կառույցը կազմալուծվեց, քանի որ նոր իշխանություններին հարկավոր չէր նման կառույց:

Գեներալը անցավ թոշակի, իսկ համակարգի աշխատողները հեռացան և սկսեցին աշխատել տարբեր ոլորտներում, շատերը Առաքելի պես հեռացան երկրից։

— Ընկեր գեներալ, Վազգենը հաճախակի է լինու՞մ այստեղ, — հարցրեց նա:

— Այո, հաճախակի, շաբաթվա մեջ երեք, չորս անգամ, — ասաց նա:

— Բայց օգուտ չկա, ես խորհուրդ եմ տալիս, իսկ նա խոստանում է, բայց ես էլ գիտեմ, որ դրանք սուտ խոստումներ են․․․ Դեռ փառք Աստծո, լուրեր հասցնողներ կան, այնպես որ, լավ գիտեմ, թե նա ինչով է զբաղված։

— Ընկեր գեներալ, իսկ Վազգենին ո՞վ բերեց համակարգ, որտեղի՞ց հայտնվեց այդ ապուշը, — հարցրեց նա:

— Բժիշկ ջան, լավ ասացիր՝ Ապուշը՛, — քմծիծաղեց գեներալը, — գիտես, նրա պատմությունը շատ հետաքրքիր է, որ ասեմ ծիծաղդ կգա:

— Եթե դժվար չէ, խնդրում եմ պատմեք Գրիշա Գայկովիչ, — խնդրեց Առաքելը:

— Իհարկե, կպատմեմ, — համաձայնվեց նա, — 1988 թվականն էր, Երևանում ցույցեր էին ու միտինգներ, Մոսկվայից կարգադրել էին ամիջապես վիժեցնել այդ ըմբոստությունը: Մարիուս Յուզբաշյանը խառնվել էր իրար, երևի ավելի շատ իր պաշտոնի համար էր անհանգստանում, քան թե իրավիճակի: Դէ, դու Յուզբաշյանին լավ գիտես…

— Այո, ընկեր գեներալ, լավ գիտեմ, — քմծիծաղեց նա,

— Յուզբաշյանը Կառլոս Ղազարյանին կարգադրել էր նոր կադրեր հավաքել — շարունակեց գեներալը, — որպեսզի, այդ կադրերին « Ներարկի » այդ շարժման մեջ, նրանք փորձում էին « լիկվիդացնել » այդ « ծայրահեղական » ակտիվիստներին: Դե կոմսոմոլի մեր երիտասարդական կադրերը ամենահամապատասխան տարբերակն էին, նոր կադրերի հավաքագրման համար։ Հրանուշ Հակոբյանը, որը այդ ժամանակ Հայաստանի Կոմսոմոլի առաջին քարտուղարն էր, ՀամԼկեմ Կենտկոմի բյուրոյի նիստի ժամանակ, նկատում է երիտասարդ Կոմսոմոլի ակտիվիստ՝ Վազգեն Սարգսյանին: Ավելի ճիշտ, կարելի էր ասել, որ Վազգենը ինքն է մոտենում Հրանուշին, և խնդրում, որպեսզի իրեն անդամագրեն այդ գործերի մեջ, նա պատրաստ էր օգնել կոմսոմոլի հատուկ առաջադրանքներ կատարելու հարցում: Հրանուշ Հակոբյանին էլ դուր է գալիս երիտասարդը, նա խոստանում է, որ կբարեխոսի նրա համար: Նա ամիջապես զանգահարում է ներքին գործերի մինիստր Կառլոս Ղազարյանին ու հայտնում նրա մասին: Կառլոս Ղազարյանը, որոշում է տեսնել նրան, կանչում է իր մոտ և զրուցում: Հետաքրքիրն այն էր, որ երիտասարդը ոգևորված խնդրում էր, որ իրեն վերցնեն ոպես գործակալ: Կառլոս Ղազարյանն էլ կատակով ասում է. « Տղա ջան, պետք է մորուք պահես, ու սև վերնաշապիկ հագնես, որպեսզի « էքստրեմիստներից » չտարբերվես : Նա էլ խոստանում է կատարել բոլոր հրամանները: Բանն այն էր, որ երիտասարդը առողջական խնդիրներ ունենալու պատճառով ազատված էր եղել զինվորական ծառայությունից, սակայն նրա ոգևորությունը ստիպում է Կառլոս Ղազարյանին գրավոր ներկայացնել երիտասարդի գործը КГБ` Գեներալ Մարիուս Յուզբաշյանին: Յուզբաշյանը ծանոթանում է գործին, կարգադրում Կառլոս Ղազարյանին, որպեսզի երիտասարդը լրացնի ՆԳՆ թեստավորման թերթիկը, որտեղ պետք է ստուգվեին, նրա մտավոր կարողությունները և հոգեբանական վիճակը: Երիտասարդը լրացնում է թերթիկը, և գործը ուղարկվում է Յուզբաշյանի մոտ: Յուզբաշյանը զանգահարում է ինձ և խնդրում, որպեսզի մեր «Կոմիտեի » հոգեբանը ծանթանա գործին և գրավոր ներկայացնի նրա հոգեկան վիճակի ախտորոշումը:

— Ընկեր գեներալ, կարծես թե մի այդպիսի բան հիշում եմ, — ընդհատեց Առաքելը, — շատ լավ եմ հիշում, անգամ մանրամասնությունները…

— Այո, տղաս, նրա թեստը քո ձեռքի տակ է եղել, — ժպտաց գեներալը, — ես նրա գործը պահում եմ, և քեզ տալիս եմ միայն նրա լրացրած էջը, որպեսզի դու ծանոթանաս թեստին ու զեկուցես ինձ, թեստը տեսնելուց հետո, դու ասացիր, որ դա շիզոֆրենիկի գրած պատասխաններ է…

— Այո՜, այո՜, լավ եմ հիշում, — ուրախացավ նա, — ընկեր գեներալ, նույնիսկ զարմացել էի, թե ինչպես էր այդ ապուշը բանակում ծառայել…

— Այո՜, դու հենց այդպես էլ զեկուցագրում գրել էիր « Շիզոֆրենիկ», որը չի կարող անգամ բանակում ծառայել, էլ ուր մնաց ՆԳՆ համակարգ… Նույնիսկ զեկուցագրի վերջում գրել էիր « Միխայիլ Աֆանասևիչ Բուլգակով` « Շարիկով »:

— Բայց ընկեր գեներալ, ես զեկուցագրում ամեն ինչ պարզ գրել էի, ինչպե՞ս Յուզբաշյանը նրան վերցրեց ծառայության, — ասաց Առաքելը:

— Մայոր, պետք է խոստովանեմ, — տխուր ասաց գեներալը, — ես այն ժամանակ, թաքցրեցի քո զեկուցագիրը, միայն Յուզբաշյանին բանավոր զեկուցեցի, որ ամեն ինչ նորմալ է…

— Իսկ ինչու՞ թաքցրեցիք ընկեր գեներալ, եթե գաղտնիք չէ…

— Մայոր, դու գիտե՞ս որ քեզ շատ եմ սիրում, և քեզանից գաղտնիքներ չունեմ թաքցնելու, — արդարացավ գեներալը, — ավելի ճիշտ քեզ էի ուզում փորձել, քան թե Վազգենին..․

— Ինչպե՞ս թե ինձ, — զարմացավ նա,

— Կներես տղաս, միայն համոզվելու համար, — արդարացավ նա, կասկածում էի քո ունակությունների վրա:

— Եվ ի՞նչ, համոզվեցի՞ք, ընկեր գեներալ, — կատակեց նա:

— Եթե թույլ կտաս, կբացատրեմ, — խնդրեց գեներալը, — բայց ասա որ չես նեղանում…

— Գրիշա Գայկովիչ, դուք գիտե՞ք թե ինչքան եմ հարգում ձեզ, ինչպե՞ս կարող եմ նեղանալ, — հանգստացրեց նա:

— Դե, ես էլ Յուզբաշյանին չասեցի քո զեկուցագրի մասին, — շարունակեց գեներալը, — միայն հավաստեցի, որ նրա հետ կարող է աշխատել, դե նա էլ սկսեց հանձնարարականներ տալ նրան:

Ինչպես արդեն ասացի, ես միայն ուզում էի համոզվել, զեկուցագրի վերջին երկու բառերի. « Բուլգակովի Շարիկովի » վրա: Արդյունքում, փաստը փաստ… Այնպես որ, տղաս, երբ ամեն անգամ տեսնում եմ Վազգենին, քո գրած բառերն եմ հիշում: Վազգենը ոչնչով չի տարբերվում Շարիկովից, և սուտ է խոսում, լկտի է, խորամանկ, քաղքենի, մի խոսքով՝ Շարիկով: Դու դեռ այն ժամանակ նրան չէիր տեսել, միայն նրա լրացրած թեստն էիր տեսել և ճիշտ կարողացել էիր տալ նրա բնութագիրը:

— Լավ, Գրիշա Գայկովիչ, հիմա ի՞նչ անենք, նորից նրան շուն դարձնե՞նք, — կատակեց Առաքելը, նրանք ծիծաղեցին:

— Դէ՜, բժիշկը դու ես, կասես թե ի՞նչ անենք, — նույն տոնով շարունակեց գեներալը, — մայոր ի՞նչ ես կարծում, նրան կարելի է մարդ դարձնել…

— Ընկեր գեներալ, գիտե՞ք, այդ թեստերի մեջ մի հարց կար, — շարունակեց նա, — այնտեղ գրված էր, որ հորիցդ և մորիցդ բացի ու՞մ ես շատ սիրում… Նա այդ հարցին պատասխանել էր` «Կոմսոմոլին»:

Նրանք ծիծաղեցին:

— Ինչպե՞ս թե, — զարմացավ գեներալը:

— Այո՛, հենց այդպես էլ գրել էր, « Կոմսոմոլը՛ » — հաստատեց նա, — ընկեր գեներալ, պատկերացնու՞մ եք, նա գրել էր, որ « Կոմսոմոլին » ծնողներից շատ է սիրում: Կարո՞ղ էր չէ, օրինակի համար գրել Հայրենի՛քս, հայրենի օջախը՛, կամ սիրած աղջիկը, կյանքը, կամ թեկուզ Աստծուն, կամ որևէ այլ բան, նա ուղղակի նշել էր Կոմսոմոլը՛… Դե հիմա ինքներդ ասեք, դա կատարյալ ապուշ չէ՞… Իմ պրակտիկայում այդպիսի բան չեմ տեսել, անգամ չեմ լսել, որ կոմսոմոլը ծնողներից շատ սիրեն…

— Իսկապես որ, եզակի երևույթ է, — զարմացավ գեներալը, — մայոր, հիշու՞մ ես « Կոմիտեի » այն Շահբազյանին… Փոխգնդապետ Շահբազյանը, որը հարազատ եղբորը Սիբիր աքսորել տվեց, ինչ է թե Բրեժնևին հայհոյել էր:

— Այո, ընկեր գեներալ, լավ եմ հիշում, — ասաց նա, — այնպես որ՝ այս պատուհասը դրանից ավելի վտանգավոր է, կարող է անգամ սրբությունները ոտքի տակ տալ, նույնիսկ ծնողներին, դրա համար պետք է նրանից զգույշ լինել, երբ նա զգաց իշխանության հզորությունը՝ դժվար կլինի նրան կանգնեցնել, ինչպես ասում է ժողովուրդը՝ « անաղուհաց քրդի շուն », մի խոսքով. « Բոշա »:(գնչուին են ասում բոշա)

Գեներալը սկսեց ծիծաղել:

— Վա՜յ տղաս, ինչքան իմաստուն ես, ես այս տարիքիս խոնհարվում եմ քո առջև, — կատակեց նա, — գիտե՞ս չէ, Յուզբաշյանը նրա կոդավորված գաղտնանունը հենց « Բոշա » էլ դրել էր…

— Ինչպե՞ս թե « Բոշա », — զարմացավ նա:

— Այո, Վազգենը համակարգում գործում էր « Բոշա՛ » ծածկանունով, — բացատրեց գեներալը, — չգիտեմ, այդ անունը երևի հենց ինքը` Յուզբաշյանն է դրել, կամ էլ Կառլոս Ղազարյանը: Վազգենը ամեն անգամ վազում էր Կառլոս Ղազարյանի մոտ, ամեն մանրուքի համար փող էր ուզում, որպեսզի սրա նրա մասին տեղեկություններ տա, հարևանների, շրջապատի մարդկանց: Նույնիսկ օրվա մեջ հարյուր անգամ մտնում էր ՆԳՆ վարչություն, այնքան էր գնացել եկել, որ անունը դրել էին « Բոշա »: Դե հենց այդ անունն էլ դրեցին նրան որպես ծածկանուն:

— Հետաքրքիր է, դրա մասին ես չեմ իմացել, — ասաց բժիշկը:

— Գիտե՞ս չէ, որ Յուզբաշյանի գլուխը նա կերավ, — տխուր ասաց Գեներալը:

— Այո, գիտեմ ընկեր գեներալ, — ասաց բժիշկը, — Մարիուս Արամիչը եկել էր Սանկտ Պետերբուրգ, մի քանի օր մնաց ինձ մոտ, հետո ասաց, որ գնալու է Հայաստան, որովհետև Վազգենը նրան աշխատանք էր առաջարկել, անգամ Համբարձում Գալստյանին էր ուղարկել Մոսկվա իրեն համոզելու համար: Ես Մարիուս Արամիչին խորհուրդ տվեցի չվերադառնալ Երևան, սակայն նա ինձ չլսեց, մտածում էր մեծ գումարներ կաշխատի: Ինչպես ասում են՝ « жадность губит фраера »: Հետո իմացա, որ Վազգենը խաբել էր նրան, իր անձնական « դոսիեն » էր պահանջել: Յուզբաշյանի պատմածով՝ ինքը ԿԳԲ- ի արխիվից վերցրել էր Վազգենի անձնական գործը, թվայնացրել ու էլեկտրոնային տարբերակով գցել « դիսկետի » վրա, իսկ « դիսկետը » թղթապանակի հետ պահ էր տվել Մոսկվայում իր մտերիմներից մեկի մոտ: Ինձ խնդրեց, որ եթե իր հետ բան պատահի՝ այդ « դիսկետը » և թղթապանակը վերցնեմ: Սակայն ընկեր գեներալ, ինքներդ գիտեք, որ Յուզբաշյանի « ֆանատը » չեմ, և իր սարքած կեղտերի մեջ չեմ ուզում ներքաշվել, մտքովս անգամ չի անցնում վերցնել այդ թղթապանակը, միևնույն է, ոչինչ չի փոխվի:

— Առաքել, դու այդ կարծիքի՞ն ես, որ ոչինչ չի փոխվի, — տխուր ասաց գեներալը:

— Չգիտեմ, Գրիշա Գայկովիչ, երևի սխալվում եմ…

— Մայոր, եկ այսօր գիշերի մեզ մոտ, — առաջարկեց գեներալը: — Կզրուցենք, դեռ շատ խոսալու բան կա, միևնույն է գնալու ես տուն և մենակ նստես:

— Լավ, ճիշտ որ, — համաձայնվեց նա, — ես միայն իջնեմ Մովսեսին տեղյակ պահեմ, որպեսզի ինձ չսպասի:

— Լավ, իջիր ասա… Մոսոն լավ տղա է…

— Հա բայց միշտ ասում են` « շանը շան կողքը կապես, կամ հաչալ կսովորի, կամ՝ կծել», — կատակեց նա:

— Այդ մեկը հաստատ, — ծիծաղեց գեներալը, — Մոսոյին ասա թող բարձրանա վերև, հաց կուտի նոր կգնա…

— Լավ, կփոխանցեմ:

Նա կոստյումը հագավ և իջավ ներքև:

Մովսեսը մեքենայի մեջ էր համբերատար սպասում էր: Բժշկին տեսնելով զգաստացավ:

— Շեֆ ջան եկա՞ր, — ասաց նա:

— Մովսես ջան, կներես քեզ սպասեցնել տվեցի, երևի հոգնեցի՞ր․․․

— Չէ՜, շեֆ ջան ի՞նչ հոգնել, հարց չկա…

— Մովսես ջան, արի դու գնա տուն, կհանգստանաս վաղը առավոտյան կգաս այստեղ, — ասաց բժիշկը, — ես կգիշերեմ այստեղ` գեներալենց տանը:

— Վա՜յ, հարց չկա շեֆ ջան, դու է՛ն ասա, վաղը ուտելու ի՞նչ բերեմ…

— Չէ՛, կարիք չկա, վաղը առավոտյան, երբ արթնանաս կգաս, մի շտապիր հանգստացիր ինչքան պետք է…

— Եղավ, շեֆ ջան, — ուրախ ասաց նա:

Նա հրաժեշտ տվեց և բարձրացավ վերև:

Տիկին Անահիտը արդեն թեյի պատրաստությունը տեսել էր, տղամարդկանց մենակ թողեց աշխատասենյակում, հասկանալով, որ շատ կարևոր հարցեր ունեն քննարկելու:

— Առաքել, Մոսոյին կանչեիր, թող բարձրանար, գոնե տաք թեյ խմեր, — ասաց գեներալը:

— Չէ, թող տանը հանգստանա, առանց այն էլ խեղճին սպասեցնել տվեցի, — ասաց նա, — երևի ընտանիք ունի, կին, երեխաներ…

— Մոսոն ազնիվ տղա է երևում, — ասաց գեներալը, — ես զարմանում եմ, թե ինչպե՞ս է նա Վազգենի կողքին, այնպես է լինելու, որ խեղճ տղային ներքաշելու է իր կեղտոտ գործերի մեջ…

— Այո՜, այդպես էլ կա, ընկեր գեներալ, — համաձայնվեց նա, — Վազգենի նման մարդիկ ընկերություն և հավատարմություն չեն գնահատում, ավելի ճիշտ գնահատել չգիտեն, ցանկացած պահին կարող են դաշույնը խրել յուրայինի թիկունքը:

— Այո՜, ցավալի է, — տխուր ասաց գեներալը, — դե այս վերջին նախագահական ընտրությունները դա հաստատեցին, Լևոնի դավաճանությունը, ժողովուրդի վրա կրակելը, ազատամարտիկների խոշտանգումները, այդ ամենը կարծես թե վերջ չունի…

— Ընկեր գեներալ, Վազգենը շուտ ուշ իր գլուխն ուտելու է, այնպես որ, այսպես երկար չի ձգի, — համոզված ասաց բժիշկը:

— Ի՞նչ նկատի ունես դա ասելով, — զարմացավ գեներալը:

— Գրիշա Գայկովիչ, նկատի ունեմ, որ ժողովուրդը այսպես չի կարող հանդուրժել, կգտնվի մի ազնվազարմ վրիժառու հայորդի, որը Թեհլերյանի պես գնդակը կուղղի այդ ոճրագործի ճակատին:

Գեներալը սկսեց ծիծաղել:

— Բժիշկ, իսկ Դուք համոզվա՞ծ եք դրանում, — զարմացած ասաց նա,

— Գրիշա Գայկովիչ, Հայրենասիրությունն ու դավաճանությունը գենետիկորեն փոխանցվող հատկանիշներ են, — բացատրեց նա, — այնպես որ, երկու հակադարձ բևեռներ, այսինքն, եթե հաշվի առնենք, որ ֆիզիկայի օրենքները դրական և բացասական բևեռներից առաջանում է կարճ միացում: Այնպես որ, եթե լարվածությունը հասնում է գագաթնակետին, գալիս է պահը, որ պետք է ծախսվի այդ կուտակված էներգիան, և արդյունքում ստացվում է լիցքաթափում:

— Հետաքրքի՜ր է, — ուրախ ասաց գեներալը, — լա՜վ, տղաս, թեյդ խմիր, թե չէ կսառի, — Առաքել, ինչքան հիշում եմ ասպիրանտուրայում քո գիտական աշխատությունը հենց այդ Գենետիկական բանաձևի մասի՞ն էր:

— Այո՛, ընկեր գեներալ, հենց դրա մասին էր, — ասաց նա, — գիտե՞ք մենք կարող էինք մի քանի քայլ առաջ անցնել աշխարհի ամենազարգացած երկրներից: Սակայն ինչպես տեսնում եք Գորբաչովը մեր ծրագրերը փոխեց, նրան կարծես ձեռնատու չէր գենետիկական կոդավորման սկզբունքները:

— Այո տղաս, ամեն ինչ քանդվեց այդ « պերեստրոյկա » կոչված չարիքով:

— Ընկեր գեներալ, Իսրաելում հիմա մեր գիտական փորձարկումների նախագծերի վրա փորձում են գենետիկորեն վերարտադրել « կատարյալ մարդու » մոդելը, հիշու՞մ եք, դեռ մի քանի տարի առաջ՝ ես առաջարկում էի այդ թեզը: Իմ համակուրսեցի` գնդապետ Սարոկինը մեկ տարի առաջ փախել է Իսրաել, իր հետ տանելով մեր լաբորոտորիայի փորձարկումների արդյունքները: Նա այնտեղ քաղաքական ապաստան է խնդրել: Պարզվում է, Սարոկինի տատը հրեական արմատներ ուներ, ինչպես ասում են. « արյան կանչն է նրան տարել այնտեղ »: Հետաքրքիրը այն էր, որ մի հատ տարօրինակ նամակ ստացա, առանց ետադարձ հասցեի, Սարոկինն էր գրել, խնդրում էր, որպեսզի ես տեղափոխվեմ Իսրաել, այնտեղ նրան ապահովել են ամեն ինչով` երկհարկանի հսկա առանձնատուն, մեքենա, աշխատանք, նա շատ երջանիկ է իրեն զգում: Նա խնդրում էր, որպեսզի գնամ այնտեղ աշխատելու, բայց դե ինքներդ գիտեք…

— Այո՜, դա վատ է, որ մեր գիտական միտքը մեզանից հեռանում է, — տխուր ասաց գեներալը:

— Ու գիտե՞ք, թե Սարոկինը ինչ էր գրել, նա հայտնում էր, որ Գորբաչովը գենետիկական տվյալներով թուրքական արմատներ ունի, անգամ ուղարկել էր Իսրաելի « Մոսսատի » գենետիկական հետազոտությունների բաժնի փաստաթղթի կրկնօրինակը, որտեղ ասվում էր. «у Михаила Горбачева турецкие корни »:

— Այո՜, բժիշկ տեսնու՞մ ես, որ գիտությունը ինչ աստիճանի է հասել, որ հիմա պետք չէ պատերազմով պետություն քանդել, բավական է մի թուրքի վիժվածքի դնել ղեկավար, ու հզոր երկրիը կդարձնեն ավերակ:

— Այո՛, իրավացի եք ընկեր գեներալ, — համաձայնեց նա, — հիշու՞մ եք, ես դեռ այն ժամանակ էի ասում, որ դավաճանները գենետիկական հատկություններով ավելի ակտիվ են, քան հայրենասիրություն գենը կրողները, բավական է մի փոքր ցնցում ու քաոս՝ նրանք սկսում են չարորակ խոցի պես տարածվել, պետք է անհապաղ միջոցներ ձեռք առնել, քանի ողջ մարմինը չի ապականել: Ինչպես ասում էր Միքայել Նալբանդյանը. « Մեր քարոզած ճշմարտությունը գուցէ, թե կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու և հեռացնելու համար»:

— Իրավացի ես տղաս, ես համաձայն եմ քեզ հետ:

— Գրիշա Գայկովիչ, իսկ Լևոնից ի՞նչ կասեք, — թեման փոխեց նա,

— Տղաս, ի՞նչ պիտի ասեմ, դու դեռ այն ժամանակ արդեն ասել ես, որ նա իսկապես պի՛ղծ, հանցագործ է… Առաքել, Լևոնին բավական է ժողովրդին սնանկացնելու համար կախաղան բարձրացնել, ինչպես Իրանի առաջնորդ` Այաթոլլա Ալի Խամենեի էր անում: Մարդկանց 70 տարիների աշխատած ու նրանց հոգեպահուստները մեկ գիշերվա մեջ հավասարվեցին զրոյի: Պատկերացնու՞մ ես, 70 տարի աշխատես, կոպեկ-կոպեկ հավաքես, որ գոնե հուղարկավորությանդ համար գումար ունենաս ու հանկարծ « Բոշեքը » որոշեն, որ այլևս գումար չունես: Մարդիկ հազար նպատակ ու երազանք ունեյին, մտածում էին ամուսնացնել իրենց զավակներին, հարսանիք անել, ուրախանալ, և հանկարծ այդ ամենը ձեռքի մի հարվածով հօդս է ցնդում: Ռուբլուց` դրամին անցնելու ժամանակ, ՀՀՇ-ի ոհմակը իրականացնում էր քրեականների օգնությամբ, նախօրոք իրենք փոխանակել էին ամեն ինչ, գնել էին անշարժ ու շարժական գույք… Եվ` հայտարարելով, որ բանկերում և խնայողադրամարկղերում ժողովրդի պահած ողջ գումարը դառնում է ընդամենը 250 դրամ, որը մեկ հացի գին է: Անքան էին լկտիացել, որ անգամ անձնագրերում կնիք էին խփում, որպեսզի չկարողանաս երկրորդ 250 դրամը փոխանակես: Մինչդեռ քրեականներն ու ՀՀՇ-ականները նախօրոք, պարկերով` գումար էին փոխանակում, առանց որևէ խոչընդոտի: Ժողովրդին կողոպտեցին պետական մակարդակով, զրկելով իրենց տարիների հավաքած հոգեպահուստից: Դրանով չբավարարվեցին` հիմա էլ անցել են մարդկանց արյունը ծծելուն:

— Ընկեր գեներալ, ես քեզ մի քանի անգամ ասել եմ, որ նրան չպետք է վստահել, նա Վազգենից ոչնչով չի տարբերվում, — ասաց Առաքելը, — հիշում եմ այն ժամանակ` 1988 -ի վերջին էր, Լևոնին հանդիպեցի « Матросская тишина »- ում: Մարիուս Արամիչն էր խնդրել, որպեսզի հանդիպեմ ու զրուցեմ նրա հետ, իմ կարծիքն էր ուզում լսել, ես էլ զրուցեցի, հանդիպման սղագրությունը տվեցի Յուզբաշյանին, ասացի որ Լևոնը խորամանկ մարդ է: Նա էլ գիտե՞ք, թե ինչ ասաց… Ասաց, որ ավելի լավ, շատ կոմպրոմատ ունի վրան, կարող է իր ուզածով նրան ուղղորդել: Դե ես ոչինչ չասացի, ինքն էր որոշողը… Առհասարակ այդ « Ղարաբաղ կոմիտե » կոչվածին պետք է աքսորեին Սիբիրի աքսորավայրերը, որպեսզի անմարդաբնակ տայգաներում փտեին։

— Իրավացի ես տղաս, — համաձայնվեց գեներալը, — ես էլ Յուզբաշյանին շատ անգամ համոզեցի, որպեսզի հրաժարվի այդ « լիդերներին հովանավորելուց »: Տղաս, հիմա քեզ կասեմ մի գաղտնիք, որը քեզանից թաքցրել եմ այսքան տարի:

— Ի՞նչ գաղտնիք, ընկեր գեներալ, — զարմացավ նա:

— Դեռ այն ժամանակ, Մարիուս Յուզբաշյանին առաջարկեցի, որպեսզի քեզ հանեն, որպես « լիդեր » գտնում էի, որ դու ժողովրդին արժանի առաջնորդ կլինես, սակայն Յուզբաշյանին պետք չէին խելացի ու բանիմաց մարդիկ, նրան պետք էին

ապուշներ և շիզոֆրենիկներ, քանի որ, մտածում էր, թե կարող է տիկնիկավարի պես կառավարել իր տիկնիկներին: Գիտե՞ս մայոր, ես վստահ եմ, որ Յուզբաշյանը չի կարդացել Բուլգակովի « Շան սիրտը » վիպակը, դրա համար էլ այսպես եղավ:

— Բայց, ընկեր գեներալ, դուք իսկապես գտնու՞մ եք, որ կարելի էր այդ շարժումը ուղղորդել մեր ուզած հունով…

— Գիտես տղաս, բոլորս կանխատեսում էինք Միության փլուզումը, հիշու՞մ ես Բուլղարիայի սահմանների բացումը, Բեռլինյան պատի քանդումը, Սումգայիթյան դեպքերը, և Երկրաշարժը, Ղրիմի թաթարների ու մեսխեթցի թուրքերի դժգոհությունները, դրան գումարած` Մերձ-Բալթիկայում սկիզբ առնող անջատողական կրքերը դա էին վկայում: Այդ ամենը իրար հաջորդող գործընթաց էր: Ես վստահ էի, որ Յուզբաշյանին չի հաջողվելու կառավարել այդ «Լիդերներին » մանավանդ Վազգենին:

— Ընկեր գեներալ, գիտե՞ք Վազգենը միշտ չոր է դուրս եկել ջրից, — ասաց Առաքելը, — հիշու՞մ եք Երևանի Շենգավիթի շրջանում կատարված պայթունի դեպքը, Արթիկում կատարված ռուս զինվորականներից զենք և զինապահեստները առգրավելու դեպքերը: Չհաշված Կայարանում վեց Երկրապահ տղաների գնդակահարումն ու դրան հաջորդած Սովետաշենի դեպքերը: ՀԱԲ-ի զինաթափումը, Վիտյա Այվազյանի ու « Չաուշի » գնդակահարումը:

— Այո՛, լավ եմ հիշում, — մտաբերեց գեներալը:

— Դրանք Վազգենի ձեռքի գործն էին, սակայն նա մի կողմ քաշվեց և ամեն ինչ բարդեցին ուրիշների գլխին…

— Գիտեմ տղաս, — ասաց գեներալը, — ժամանակ որ լինի ես մանրամասը կպատմեմ ՀԱԲ-ի զինաթափման պատմությունը, իսկ Շենգավիթի շրջանում կատարված պայթունի մասին, ես մի քանի անգամ դիմեցի Լևոն Տեր-Պետրոսյանին և Կառլոս Ղազարյանին, որպեսզի եղած դեպքերը վերագրեն ադրբեջանցիներին, այսինքն ապատեղեկատվությամբ ներկայացնեին, որ ադրբեջանցի ահաբեկիչներ են եղել պայթունի հեղինակները, սակայն նրանք չլսեցին ինձ, մեր լրատվական հաղորդումներն ու մամուլը ներկայացրեցին, որ մեր ֆիդայիններն են եղել, որոնք զենք ու զինամթերքի առևանգելու նպատակով են դա արել: Երեկոյան նույն լուրը ցուցադրեցին Մոսկովյան « ВЕСТИ » -ով ու հաջորդ օրը ադրբեջանցիները հայտարարեցին, որ Բաքվի մետրոյի կայարանում պայթունը իրականացրել են հայ ֆիդայինները: Անգամ ցուցադրեցին ձերբակալված հայ քաղաքացիներին:

— Ընկեր գեներալ, իդեպ, լավ հիշեցինք այդ դեպքը, — ասաց բժիշկը, — մեկ տարի առաջ ինձ մոտ` Սանկտ Պետերբուրգ էր եկել Բաքվի հոգեբուժարանի գլխավոր բժիշկը` Բարիս Պետրովիչ Իգնատենկոն, պատահական հիշեցինք այդ դեպքը, նա ասաց, որ իրենց հոգեբուժարանի երկու հիվանդների, որոնք ազգությամբ հայ էին ամիջապես գալիս են ու տանում, հետո ինքը հեռուստատեսությամբ իմանում է Բաքվի մետրոյի պայթունի մասին: Պարզվում է Ադրբեջանցիները օգտագործել են այդ հոգեկան հիվանդներին իրենց կեղտոտ գործերի մեջ:

— Տեսնու՞մ ես բժիշկ, թուրքերից ինչքան բան պետք է սովորենք, — ասաց գեներալը, — նրանք խորամանկությամբ ու դիվանագիտությամբ կարողանում են իրենց նկատմամբ խղճահարություն առաջացնել: Կարողանում են իրենց գործերն ավարտին հասցնել: Իսկ մենք ազգադավներին հավաքել ենք մեր գլխին, որպեսզի թուրքերի կիսատ գործերը ավարտենք:

— Այո, ընկեր գեներալ, համաձայն եմ, — ասաց բժիշկը, — պետք է կարողանանք ճիշտ կողմնորոշվել, որտեղ պետք է լացենք, որտեղ պետք է` կռվենք: Թուրքը որտեղ չի կարողանում զենքով հարցերը լուծել, անում է խաբեությամբ, խորամանկությամբ, կաշառքով կամ փողով: Շուշիի պատմությունը ամենալավ օրինակն է, Փանհան խանը ո՞վ էր, մի խաշնարած քոչվոր թաթար, եկավ խաբեությամբ կարողացավ մտնել Ղարաբաղի սիրտը, հայ դավաճան մելիքի ձեռքով կառուցեց Շուշվա բերդը ու սկսեց հայ մելիքներին հալածել: Որին կարողացավ կաշառքով, որին թույնելով ու դավադրություններ սարքելով, եղբորը հանեց եղբոր դեմ, իսկ արդյունքում նա գրավեց Արցախը, դարձնելով Ղարաբաղ, թուրքերն իրենց խորամանկության և մեր դավաճանների ձեռքով ջնջեցին, թե մեր պատմության հերոսական էջերը, և թե առաքինությունը, դարձրեցին մեզ վախկոտ ու հպատակ: Իսկ մեզ ո՞վ էր խանգարում նույն կերպ լինել, եթե առաքինությունը համարում ենք բարձր, քան ազգային շահը, ուրեմն մենք ոչինչի պետք չենք: Րաֆֆին իր « Խաչագողի հիշատակարանում » շեշտում է, եթե Խաչագողերը իրենց ունակությունները օգտագործեին երկրի, պետության, ժողովրդի համար, ապա մենք կունենաինք աշխարհի ամենահզոր պետությունը: Իսկ մեր « խաչագողերը » անում են միայն սեփական որովայնի համար, ոչնչացնելով հարազատին ու դրացուն: Ընկեր գեներալ, մեր ժողովրդի սխալ մտածելակերպը չկարողացանք ուղղել, ու այդպես էլ շարունակում ենք: Անցած պատմությունից երբեք չկարողացանք դասեր քաղել, կրկնելով անցյալի սխալները, շարունակում ենք պիղծ դավաճանների հանցանքները մոռանալ և հերոսի դափնիներով օծել նրանց, ովքեր եղել են ազգադավ ու թշնամի։ Այդ մոռացկոտությունն ու անհատապաշտության մոլուցքն է հայ ժողովրդի միակ թշնամին։

— Կեցցես, տղաս, — ուրախ ասաց գեներալը, — Առաքել, քանի քեզ պես մտածող մարդիկ ունենք մեր ազգը չի կարող ոչնչանալ:

Նա սկսեց ծիծաղել:

— Ընկեր գեներալ, ա՛յ Դուք հարցնում եք, թե ելք կա՞ այս վիճակից դուրս գալու:

— Այո՛, բժիշկ, հիմա միակ հարցը, որ անհանգստացնում է ողջ ազգին դա է, — ասաց գեներալը:

— Ընկեր գեներալ, միակ ճանապարհը դա « Գիտակցական Հեղափոխությունն » է, մի միայն ինքնուսուցումը, սերունդներին ճիշտ դաստիարակելը, որպեսզի ուսանեն վեհ ու ազնիվ գաղափարները, իրական պատմությունը, այլ ո՛չ կեղծվածը, դրանք են մեր փակ դռան բանալին:

— Այսինքն, ի՞նչ նկատի ունես, պարզ խոսի, առանց բժշկական տերմինների, — հարցրեց գեներալը:

— Ընկեր գեներալ, այստեղ բժշկական տերմիններ չկան, « Գիտակցական Հեղափոխությունը » դա միայն մտավոր գաղափարների նոր դասավորումն է, այսինքն, մեկ վիճակից պետք է անցնենք մյուսին, — մեկնաբանեց նա, — լավ, ավելի պարզ բացատրեմ, ստրուկի հոգեբանությունից ձերբազատվում ենք ու որդեգրում ազատատենչ կամ ազատասեր մարդու գաղափարները: Այսինքն, պետք է հասկանալ, որ ստրուկ լինելով վնասում ես առաջին հերթին քեզ, զավակներիդ ու ժառանգներիդ: Այդպես, եթե հասկանաս, որ քեզ խաբում են ու դու պետք է տեր լինես քո գաղափարին, քո իրավունքին ու ունեցվածքին, ապա դժվար թե մեկը կարողանա քեզ հայհոյել, խաբել, գողանալ քո ունեցվածքը: Այսինքն, դու պետք է տեր լիես քոիրավունքին: Երբ մարդու մեջ արթնացավ « Տեր » լինելու գաղափարը, նա կարող է ինքը որոշել, ինչպես կառուցել իր տունը, ընտանիքը, իվերջո պետությունն ու երկիրը: Այդպիսի մարդը երբեք թույլ չի տա, որ իրեն խաբեն կամ նվաստացնեն: Մենք Աստվածաշունչը չենք ուսանում ինչպես պետք է, մեր հոգևորականները խաբում են ժողովրդին ամեն ինչ գլխիվայր ներկայացնելով, մինչդեռ Աստվածաշնչում ասվում է. « Եթե ոտքդ գայթակղեցնի քեզ, կտրիր այն. ավելի լավ է կաղ մտնես Աստծո թագավորություն, քան երկու ոտք ունենաս ու գեհեն նետվես։ Եթե աչքդ գայթակղեցնի քեզ, հանիր այն. ավելի լավ է մեկ աչքով մտնես Աստծո թագավորություն, քան երկու աչք ունենաս եւ գեհենի կրակը նետվես։ Քանզի ամեն մարդ կրակով պիտի աղվի եւ ամեն զոհ աղով պիտի աղվի։ Աղը բարի է, բայց եթե աղն անհամանա, ինչո՞վ պիտի համեմեք. ձեր անձի մեջ աղ ունեցեք եւ իրար հետ խաղաղություն ունեցեք »։ ( Ավետարան ըստ Մարկոսի, գլ.9, 38-50)։ Ընկեր գեներալ, տեսնում եք, պարզ ասվում է` եթե քո մարմնի « մասնիկը » քեզ դավաճանում է, ապա պետք է դրանից ազատվել անմիջապես, քանի որ, ապականելու է հոգիդ ու մարմինդ: Մեր հոգևորականները հենց առաջին իսկ ազգադավներն են եղել, կաթողիկոսներից սկսած, քանի որ նրանք մեկը մյուսին փոխարինելով ջնջել և ոչնչացրել են իրենց նախորդների պատմությունը, փորձել են իրենց ձևով ներկայացնել դավաճաններին։ Եկեղեցին, որը կարող էր ներդաշնակություն և հավասարություն պահել ժողովրդի և իշխանության միջև՝ որպես մերան․․․Ընդահակառակը, նրանք իրենց անհավատարմությամբ ու թշնամությամբ մասնատում էին ժողովրդին։ Րաֆֆին նույնիսկ գրել է մեր հոգևորականների ազգադավության մասին: « Մի վանքում, ուր մի կաթողիկոս իր նախորդների հիշատակը ոչնչացնելու համար, փութերով այրել է տալիս նրանց ժամանակակիցներից մնացած պաշտոնական թղթերը, այլև ինչ կարելի է այդ արխիվներում: Իսկ այդ բարբարոսությունը կատարվել է մի քանի կաթողիկոսների փոխվելու ժամանակներում »։ ( 408) Մեր եկեղեցին ուրանում է Աստծուն և ժողովրդին, իսկ իշխանությունը իր հերթին է ճնշում ու ոտնահարում ժողովրդին։ Դե փաստը տեսնում եք՝ դավաճաններին բերեցինք իշխանության:

— Այո, իրավացի ես տղա՛ս, խոսքեր չունեմ ասելու, — համաձայնվեց գեներալը:

— Ընկե՛ր գեներալ, մեր փրկության միակ ճանապարհը Րաֆֆին է, — շարունակեց բժիշկը, — նա իր ստեղծագործություններով մեզ ցույց է տալիս իրավական, ամուր պետություն, քաղաքացիական հասարակություն ձևավորելու ուղիները: Նա իր « Խամսայի մելիքությունները » գրքում մեզ սովորեցնում է, թե ինչպես են առաջանում դավաճանությունները, ինչպես են բերդեր ու ամրոցներ խորտակվում մի մարդու միջոցով, ինչպես է պետությունը կործանվում: « Կայծեր», « Խենթը », « Խաչագողի Հիշատակարանը », «Ոսկե աքաղաղը », նրա ամեն մի ստեղծագործությունը մի գիտություն է՛ լի փիլիսոփայական և դաստիարակչական խրատներով և մտքերով, ուղղակի այն պետք է ուսանել։ Իսկ հիմնական կարևորությունը` դա դասակարգային հավասարության քարոզումն էր, դասակարգային և սոցիալական հավասարություն, որտեղ մարդը պաշտպանված կլինի պետության կողմից: Րաֆֆին ցույց է տվել, իր ժամանակաշրջանի իշխող խավի իրական դեմքը, որ « խավարի մեջ կեղեքում էին յուր զոհերին և անհագ վամպիրների նման ծծում նրանց արյունը. « Երբ մեր ժողովրդի գիտակցական միտքը կթույլատրի գործելու` նախկին սխալները շտկելով ու հրաժարվելով վատ սովորություններից, այն ժամանակ կարող ենք կառուցել մի հզոր պետություն` իր նոր հասարակարգով, նոր մտածելակերպով ու նոր գաղափարներով օժտված: Հենց նախնիների թողած այդ ժառանգությունն է մեր « Ազգային Գաղափարախոսությունը »:

Անցած դարերի պատմությունը մեր ժողովրդին ոչինչ չսովորեցրեց, որովհետև հիմար գտնվեցինք։ Րաֆֆին իզուր չէր քարոզում. «Առանց գիտության և առանց լուսավորության մարդ կարո՞ղ է կատարյալ մարդ լինել, յուր օգուտը ճանաչել, յուր վնասը հեռացնել, յուր ազգը սիրել և յուր հայրենիքը պաշտել »։ Ընկե՛ր գեներալ, շատերը կարծում են, թե Րաֆֆին ազգայնամոլ է կամ ազգայնական, սակայն նրանք սխալվում են։ Ազգայնամոլությունը` դա չարիք է պետության և ժողովրդի համար, քանի որ խոչընդոտում է պետության զարգացմանը, քանի որ ազգայնամոլության մեջ են ծնվում կուռքերն ու անհատապաշտությունը։ Րաֆֆին քարոզում էր լուսավորության ուսմունքը։ Սնահավատությունը, վախը, դավաճանությունը, կրոնամոլությունը, ազգայնամոլությունը, ստրկամտությունը և մեծամտությունը գալիս է տգիտությունից։ Արժանապատվություն ունեցող հասարակությունում այդ թվարկածներս մղված են վերջին հորիզոնական։ Մեզ դաստիարակել են պատշաճ քաղաքացի լինել, օգտակար լինել հասարակության համար։ Ինտերնացիոնալիզմը, դա անիմաստ բան չէ, ինչպես կարծում են շատերը, Ձեր երկու որդիները դաստիարակված էին վեհ գաղափարներով, իրենց կյանքը զոհեցին, որպեսզի տառապանքներ և արյուն չհեղվի․․․ Ինտերնացիոնալիզմը` դրացուն և բարեկամին օգնելու վեհ ուսմունք է` անկախ նրա դավանանքից և ազգությունից: Պետք է հարգվի և օգնության դեպքում աջակցվի։ Դա մարդ լինելու մեծ ուսմունք է և միայն վեհ ու ազնիվ գաղափարներով մարդը կարող է այդպիսին լինել։ Րաֆֆին իր գրքերում քարոզում էր հենց այդ ինտերնացիոնալիզմի գաղափարները: Հայի, պարսիկի, քրդի, ասորու, հրեաի, և անգամ բոշաների մեջ եղել են պատվասեր ու ազնիվ մարդիկ, որոնք արժանի էին հարգանքի։ Նա գիտեր, որ դասակարգային հրեշը ազգություն և դավանանք չի ճանաչում, նրա համար միևնույն է, թե՛ հային է թալանում, թե՛ հրեային կամ պարսիկին։ Եվ այդ նվաստացումներն ու տառապանքները վերջ կդրվեն այն ժամանակ, երբ գիտության լույսը կհասնի նրանց։ Իզուր չէր նա իր « Սալբի » վեպով ներկայացնում գրքի հերոսներին՝ Ռուստամին և Սալբիին, որոնք ծնվել ու մեծացել էին սնահավատության և խավարի մեջ, սակայն նրանք ուսման շնորհիվ բացահայտում են ճշմարիտ ապրելու կանոնները, որ իրենք պետք է ազատվեն միջնադարի սնահավատությունից։ Ներկա դրությամբ ինչպես տեսնում եմ, համատարած անգրագիտությունը արդեն իր վնասակար գործը սկսել է։ Մի քանի տարի հետո ընկղմվելու ենք այդ միջնադարում, քանի որ այս փնթիները ատելու են ուսումն ու գիտությունը, նրանք անելու են այնպես, որպեսզի սերունդը դառնա անգրագետ և իրենց պես ապուշ։ Վազգենի ստեղծած ռազմական օլիգարխիայի այս փրչոտ ու ոջլոտ գնդապետները տգետ են և փնթի` իրենից առավել: Ուստի նրանք էլ իրենց հերթին փորձելու են իրենցից տգետ շրջապատում փայլել։

Մեր ժողովրդի ամենավտանգավոր թշնամին անգրագիտությունն է։ Սովետական Հայաստանի ժամանակ մի պահ ազատվեցինք, սակայն նորից բռնել ենք նույն՝ ճանապարհը: Մինչ աշխարհը նանոտեխնոլոգիաներ է մշակում, Հայաստանն ընկղմվել է միջնադարում։ Ընկե՛ր գեներալ, իրավական պետության հիմնասյունը դա բարոյականությունն է, ամուր պետությունը կառուցում են բարոյականության հիմքի վրա, ոչ թե անբարոյականության ու տգիտության:

— Ցավոք սրտի, տղաս, թույլ տված սխալը դա էր, — ասաց գեներալը: Նա դժվարությամբ ելավ տեղից, սկսեց գրադարակներում ինչ-որ գիրք փնտրել: Ձեռքը խնամքով սահեցնում էր հատորների վրայով, կարդում գրքերի վերնագրերը, կարծես գտնելով իր ուզած գիրքը` հանեց և դրեց սեղանին։ — Առաքե՛լ, ուրեմն ասում ես, թե մեր ժողովրդի միակ փրկությունը սա՞ է:

— Այո՛, Գրիշա Գայկովիչ, Րաֆֆին` հենց սա՛, — հաստատեց Առաքելը, նա վերցրեց գիրքը և սկսեց թերթել:

— Առաքել, գիտե՞ս դեռ ես այն ժամանակ, Յուզբաշյանին զգուշացնում էի, որ իր ընտրյալների հարցում սխալներ է թույլ տալիս, նա ինձ չլսեց, դրա համար էլ պատժվեց իր իսկ գործած սխալների համար, ինչպես ասում են․ « Իր կրծքի տակ տաքացրած օձը իրեն խայթեց »: Յուզբաշյանը կարծում էր, որ Լևոնի ու Վազգենի վրա այնքան « կոմպրոմատ » (վարկաբեկող նյութեր) ունի, որ կարող է նրանց հնազանդեցնել, փաստորեն տեսանք, թե ո՞վ` ու՞մ:

— Ընկեր գեներալ, Յուզբաշյանի հավաքած փաստաթղթերն ու « դիսկետն »` ինչպես ասացի, դեռ Մոսկվայում են` գեներալ Վասիլենկոյի մոտ, նա ինձ պատվիրել էր, որպեսզի, եթե իր հետ բան պատահի վերցնեմ:

— Առաքել, դու տեսե՞լ ես այդ փաստաթղթերը, — հարցրեց գեներալը:

— Դեռ չեմ տեսել, ընկեր գեներալ, գեներալ Վասիլենկոն մի քանի անգամ ինձ զանգահարեց, խնդրեց որպեսզի վերցնեմ, բայց ճիշտն ասած ցանկություն էլ չունեմ, եթե Ձեզ հարկավոր է, կարող եմ ետ գնալուց մտնել Վասիլենկոյի մոտ և վերցնել:

— Այո, լավ կլինի, դրանք շատ կարևոր են, — ասաց գեներալը, — մայոր, այնտեղ պետք է լինի Լևոն Տեր-Պետրոսյանի թուրքիայի գործարքի մասին, փաստաթղթեր:

— Ի՞նչ գործարք, ընկեր գեներալ, — զարմացավ նա:

— Գիտես, Լևոնի մարդիկ այս քանի տարի է Թուրքիայից սննդամթերք են ներկրում Հայաստան, — բացատրեց գեներալը, — բանն այն է, որ մեզ մոտ այդ սննդամթերքը չի ստուգվում, քանի որ, համապատասխան մասնագետներ և սարքավորումներ չկան: Այդ ներկրվող սննդամթերքը ժամկետանց է և անորակ, նույնիսկ կենցաղային առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ, մանկական սնունդ, տակդիրներ, գրենական պիտույքներ, մանկական խաղալիքներ, մոտավորապես հարյուր անուն ապրանքատեսակներ:

— Ընկեր գեներալ, ճիշտն ասած Ռուասատանն ու Վրաստանն էլ են հիմա ներկրում թուրքական այդ անորակ սննդամթերքն ու ապրանքատեսակները, այնպես որ Հայաստանը բացառություն չի կազմում,— ընդհատեց նա:

— Դու շարունակությունը լսիր, — շարունակեց գեներալը, — Ուկրաինայի մեր ընկերները, մեզ տեղեկացրել են, որ թուրքերը իրենցից տաս բեռնատար վագոն են գնել, իսկ գիտե՞ս թե ինչի համար։ — Մայոր, եթե Վրաստանը կամ Հայաստանը իրենց քթների տակն է, և կարող էին առանց դժվարության այդ վագոները այստեղից գնել բավականին էժան, նույնիսկ տեղափոխելու բարդություն անգամ չկար, — բացատրեց գեներալը, — քո կարծիքով ինչու՞ պետք է նրանք հասնեին Ուկրաինա ու այնտեղից գնեին այդ վագոններն ու մեծ դժվարությունով հասցնեին Թուրքիա` չհաշված, որ ծովային ճանապարհով և մեծ դժվարություններով են տարել դրանք:

— Ընկեր գեներալ, թուրքերից ամեն ինչ սպասելի է, եթե դա արել են, ուրեմն ավելի մեծ անակնկալիքներ ունեն, — կատակեց նա:

— Այո՛, իրավացի ես. դու տաղանդավոր բժիշկ ես, կարող ես այդ ամենը ճիշտ հասկանալ, — շարունակեց գեներալը, — թուրքերը վագոնները գնել են Չերնոբիլի տարածքից, և այն էլ պայթած ատոմակայանի մոտակա կայարանից, այսինքն վագոնների ռադիոակտիվ ճառագայթվածությունը, բոլոր չափանիշներից վեր է, նույնիսկ մեկ րոպե նրա կողքին կանգնելը, մարդու համար մահացու վտանգավոր է:

— Ինչպե՞ս թե, — զարմացավ նա, — ընկեր գեներալ, այդ ամենը հստակ ինֆորմացիա է՞: Եթե դա հաստատվի, ուրեմն դա միջազգային սկանդալ է, Լևոնի ողջ վարչակազմին, պետք է առանց դատ ու դատաստանի գնդակահարել, չհաշված, որ Թուրքիան կարող է մեղադրվել նոր ցեղասպանության մեջ:

— Այո, իրավացի ես մայոր, դա միջազգային հարց է, — համաձայնեց գեներալը, —Թուրքիան ի՞նչ մեղք ունի, երբ այդ ամենը արվում է մեր դավաճանների ձեռքով: Այն ժամանակ քո ասած դավաճանները մելիքներն էին բերդերի ու ամրոցների դարպասները բացում թուրքերի առաջ, հիմա էլ Հայաստանի նախագահն ու իր նախարարները, ռադիոակտիվ ճառագայթված սննդամթերքը վաճառում էին ժողովրդի վրա: Գիտե՞ս մայոր, թուրքերը Հայաստան ներկրվող սննդամթերքը և կենցաղային ապրանքները մի քանի օր պահում էին այդ ռադիոակտիվ վագոններում, դրանից հետո միայն ներկրվում էր Հայաստան: Պատկերացնու՞մ ես, դա սպա՛նդ է, իսկական ցեղասպանությու՛ն: Հազարավոր երեխաներ այդ մանկական կերերից թունավորվելու են, չհաշված գրենական պիտույքներն ու մանկական խաղալիքները: Թուրքերը մեր ենիչերիների ձեռքով ոչնչացնում են մեր եկող սերնդին: Քաղցկեղով հիվանդների թիվը Հայաստանում կտրուկ աճել է, այդ թվում և մահացությունը: Թուրքիայից է ներկրվում՝ շաքարավազը, ալյուրը, ձեթը, մոմեր, լուցկիներ, անգամ մանկական ծծակներն է թուքական, մի խոսքով ամեն ինչ:

— Չեմ հասկանում, ողջ Հայաստանում մի « դոզիմետր » չկա՞, որպեսզի չափեն ներկրվող բեռների ռադիոակտիվությունը, — զարմացավ բժիշկը:

— Տղաս, նոր դու պատմեցիր Շուշի քաղաքի պատմությունը… Քո կարծիքով Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարը չէ՞ր հասկանում, թե ինչու էր կանչել Փանահ խանին: Նվեր տալով նրան Շուշին` լավ գիտակցում էր, որ դրանով նա հայ մելիքների ու ժողովրդի գերեզմանն է փորում, այնպես էլ Լևոնն ու Վազգենը, ՀՀՇ-ականները, երիտթուրքերի մնացորդներն են, լավ գիտեն, թե ինչ են անում… Չե՞ն տեսնում ժողովրդի այս մուրացկան վիճակը, կանաչ այգիների ու պուրակների գլխատված ծառները, չե՞ն տեսնում, որ երկիրը կործանում են, իրենց որովայնը լցենլու համար, թող գոնե դուրս գան ու շուրջները նայեն, այն հզոր ու հպարտ Խորհրդային Հայաստանից մնացել են միայն պատառոտված ցուցանակները։ Ամեն ինչ թալանեցին ու վաճառեցին:

Գեներալը բորբոքված էր և հուզված:

— Ընկեր գեներալ, Դուք կարծում եք Յուզբաշյանը իմացե՞լ է այդ ռադիոակտիվ վագոնների մասին ու ձայն չի՞ հանել, — հարցրեց նա,

— Ինչպե՞ս կարող էր իմացած չլիներ, — քմծիծաղեց նա, — եթե ես գիտեմ դրա մասին, ապա նա վստահ պետք է իմանար, համոզված եմ, որ նույնիսկ այդ վագոնների համարանիշներն էր իրեն հայտնի: Դրա համար հարկավոր է իր պահ տված թղթապանակում փնտրել պատասխանները:

— Ընկեր գեներալ, իսկ Կառլոս Ղազարյանը տեղյա՞կ էր այդ վագոններից:

— Ճիշտն ասած այդ մեկը չգիտեմ, բայց հնարավոր է, որ իմացած լինի, — ասաց գեներալը, — այդ ինֆորմացիան Յուզբաշյանին հայտնել էր Թուրքիայում՝ Աբդուլլահ Օջալանի օգնականը` Ջեմիլ Բայըքը։ Նա տեղեկացրել էր, որ Կարսի մոտակայքում թուրքերը մի նոր սննդամթերքի պահեստ են կառուցել։ Տարօրինակը այն էր, որ աչքի չընկնող պահեստները հսկվում են թուրքական պաշտպանության նախարարության զինվորների կողմից, ու այն էլ շատ խիստ գրաֆիկով: PKK․ ՊԿԿ-ի հետախույզները (Քրդական Բանվորական Կուսակցությունը, կամ ՔԲԿ ) պարզել են, որ այնտեղ ելումուտ են անում բեռներով բեռնված բեռնատարներ։ Պահեստ մտնող բեռնատարների մեջ հիմնականում սննդամթերք է, և որոշ քանակի տնտեսական կամ կենցաղային ապրանքներ: Բեռնատարները, որոնք դուրս են գալիս պահեստից, շարժվում են դեպի Վրաստանի սահման: ՊԿԿ- ի հետախույզներին հաջողվել է ձեռք բերել առաքվող բեռների փաստաթղթերը` տարօրինակ ոչինչ չի եղել բեռնատարում: Սակայն, ինչպես պարզել էին PKK- ի առաջնորդները, այդ պահեստներում աշխատող՝ քուրդ վարձկան բանվորներից չորսը մահացել են թունավորումից: Բանվորները ընդամենը երկու օր են հասցրել աշխատել այնտեղ: Թուրքական բժիշկները աշտորոշել են, որ մահացությունը եղել է թունավոր սննդամթերքի օգտագործումից, սակայն մահացածների ընտանիքների պատմած փաստերից կարելի է եզրակացնել, որ դա եղել է ռադիոակտիվ ուժեղ ճառագայթումից: Ներսում աշխատող քուրդ բանվորներից իմացել են, որ պահեստներում արտասովոր բան չկա, միայն մի քանի գնացքի բեռնատար վագոններ են, որոնց մեջ բարձվում է եկող ապրանքը, հետո մի քանի օրից հանվում և բարձվում բեռնատարները: Հետաքրքիրն այն է, որ քուրդ բանվորների վկայությամբ, այդ բեռնատար վագոնների վրայի արձանագրություննեը ռուսերեն են: Այնպես որ, միանշանակ, դա հե՛նց Չերնոբիլի այն ռադիոակտիվ վագոններն են: Իմ ասած այդ քրդերը, որոնք տեղեկացրել են ռադիոակտիվ վագոնների մասին, խնդրել էին Հայաստանի իշխանություններից մի « դոզիմետր », որպեսզի իրենք չափեն ռադիոակտիվության չափը, դե պարզ բան էր, որ Լևոնն ու Վազգենը մերժել էին: Խեղճ քրդերը ճարահատված հեռացել էին: Առաքե՛լ, հետո որ ժամանակ լինի, ես կպատմեմ այդ քրդերի պատմությունը: Հիմա, տղաս, կարևորը, որ մենք փորձենք գտնել փաստացի ապացույցները:

— Ընկեր գեներալ, խոստանում եմ, երբ վերադառնամ տուն կզանգահարեմ Ուկրանիա գեներալ-լեյտենանտ Ռադիոնին, կխնդրեմ, որպեսզի այդ վաճառված վագոնների մասին ինձ ինֆորմացիա տա, — ասաց բժիշկը:

— Շատ լավ կանես, — ուրախացավ գեներալը, — բայց դու Յուզբաշյանի թղթապանակը անպայման վերցրու, այնտեղ պետք է որ մանրամասն ապացույցներ լինեն, կարող ենք համեմատել քո ասած գեներալ Ռադիոնի տվյալների հետ:

— Շատ լավ, ընկեր գեներալ, կանեմ ինչպես ասացիք, — վստահեցրեց նա, — ընկեր գեներալ, երբ Մարիուս Արամիչը ինձ մոտ էր` Սանտ Պետերբուրգում, հեռախոսով Երևան էր խոսում, — ասաց նա, — ես պատահական լսեցի նրա խոսակցությունը, ինձ թվաց` Կառլոս Բագրատիչի հետ էր խոսում, ինչ-որ բուլղարական ավտոմատներից էր խոսքը գնում: Իսկ Դուք տեղյա՞կ եք դրա մասին:

— Հա՜, իհարկե, այդ պատմությանը ծանոթ եմ, — ասաց գեներալը, դժվարությամբ թիկն տվեց բազկաթոռին, — 1992 թվականի սկիզբն էր, Վազգենը Բուլղարիայից իրենց տեղական արտադրության 10 հազար ավտոմատ էր գնել։ Հայաստան հասնելուն պես այդ զենքի մեծ մասը անհայտացել էր։ Պաշտպանության նախարության մատյաններում գրանցվել էր միայն երկու հազար ավտոմատ, իսկ ութ հազար միավորը անհայտացել էր:

— Ինչպե՞ս թե անհայտացել է, — զարմացավ բժիշկը, — դա ասե՞ղ էր թե՞ մատնոց, որ կորավ ու չկարողացան գտնել այս փոքր Հայաստանում:

— Այո՛, մայոր, փաստորեն փաստը փաստ է, — քմծիծաղեց նա, — այդավտոմատները երկու խմբաքանակով է մտել Հայաստան, առաջին խմբաքանակը բերվել է 1992 թվականի սկզբին, իսկ երկրորդը` 1993-ի վեջին: Հետո մի դեպք եղավ, այդ ավտոմատների հետ կապված, գործը ամիջապես փակվեց:

— Իսկ ի՞նչ գործ էր ընկեր գեներալ:

— Արտաշատի խճուղու վրա, ճանապարհային ոստիկանները պատահաբար կանգնեցնում են մի բեռնատար, — բացատրեց գեներալը, — բեռնատարի մեջ մեծ քանակությամբ բուլղարական ավտոմատներից են հայտնաբերվում, վարորդը պնդում էր, որ բեռը պատկանում է Վազգեն Սարգայանին: Դե, ինչպես միշտ քրեական գործ չի հարուցվում, միայն տեղական մամուլն է գրում այդ մասին, հետո իմացա, որ Վազգենի արտաշատցի մտերիմներից` Հովիկ Աբրահամյանը « Մուկը » ու « Կծան Միշան »՝ Միշա Խուդավերդյանի հրամանով կրպակներից ամիջապես հավաքում են նշված թերթի համարները, որպեսզի մեծ արձագանք չունենա: Նման մի դեպք էլ կատարվել էր Հոկտեմբերյանում՝ Վազգենի մտերիմներից մեկի, ոմն Մուրադ Կիրակոսյանի հետ։ Նա տեղի քրդերի ու եզդիների վրա բուլղարական ավտոմատներ էր վաճառել, նրանք էլ հետո տեսել էին, որ ավտոմատները անորակ են, ցանկացել են ետ տալ, Մուրադը ետ չէր վերցրել, նրանք էլ դիմել էին ոստիկանություն, սակայն ինչպե՞ս կարող էին գործ հարուցել, երբ Մուրադ Կիրակոսյանը նույն ոստիկանության մարզային վարչության պետն էր: Գործին անգամ ընթացք չտվեցին, Վազգենը մաքրում էր իր հանցանքների հետքերը:

— Ընկեր գեներալ, պատկերացնու՞մ եք, թե դա ինչ մեծ հանցագործություն է, — բարկացած ասաց բժիշկը, — երբ այնտեղ՝ ճակատում կատաղի կռիվներ էին գնում, կենաց ու մահվան հարց էր լուծվում, Վազգենը թուրքերին զե՞նք էր վաճառում․․․

— Այո՛, հենց այդպես Առաքել ջան, — տխուր ասաց գեներալը, — հիշու՞մ ես, ես ասացի, որ հարևանիս տղան ազատամարտիկ է, ուրեմն նա պատմում էր, որ իրենց ճակատ ուղարկելուց անգամ զինամթերք չեն տալիս, ստիպված տղաները իրենց գրպանից են գումար դնում, որպեսզի մի քանի փամփուշտ ավելի ունենան մոտները, էլ չասեմ ձեռքի նռնակների մասին: Նա պատմում էր, Շահումյանի ու Լաչինի դեպքերի մասին, մի խոսքով, այն ինչ կատարվել է՝ դավաճանություն է:

— Ընկեր գեներալ, իսկ այդ հարևանիդ տղային կարո՞ղ եմ տեսնել, — ասաց նա, — ինձ հետաքրքիր կլիներ, մի քանի հարց տալ նրան…

— Իհարկե, կարող ես տղաս, հենց վաղը կծանոթացնեմ նրա հետ, կտեսնես, թե ինչ ազնվազարմ հայորդի է, անունն էլ՝ Վարդան, իսկական Վարդան զորավարի արյունն է երակներում: Նրա նման հայրենասեր տղաները եթե շատ լինեին, ապա այս օրվան չէինք հասնի: Նա ինքը ասում է, որ Հայաստանի բոլոր ղեկավարներին պետք է գնդակահարել պետական դավաճանության համար:

— Այո՜, պատկերացնում եմ նրա վիճակը, ընկեր գեներալ, — տխուր ասաց նա, — նա իր ընկերների հետ կռվում է ճակատում, իսկ այստեղ` թիկունքում, դավաճանում են իրենց:

— Այո՛, հենց այդպես, դավադրաբա՛ր թիկունքից են խփում, — ասաց գեներալը, — ճակատում մեր ինքնապաշտպանական ջոկատները զենք չունեն, որսորդական հրացաններով են պաշտպանվում, իսկ Վազգենը Բուլղարիայից գնված զենքը թուրքերին է վաճառում, սա ոճրագործների ոճրագործն է: Հետաքրքիր մի դեպք պատմեմ Առաքել ջան, — շարունակեց գեներալը, — հարևանիս տղային հարցնում եմ, թե ինչպե՞ս կարող եմ իր ջոկատի տղաներին օգնել, միգուցե որևէ բանի կարիք կունենան, մի խոսքով առաջարկեցի իմ օգնությունը: Եվ գիտե՞ս, թե ինչ ուզեց ինձանից, — գեներալի ձայնը խզվեց, հուզմունքից սկսեց հեկեկալ: Առաքելը շտապեց խոհանոց, որպեսզի ջուր բերի: Տիկին Անահիտը նրա հետ մտավ աշխատասենյակ, գեներալը մանկան պես լալիս էր: Տիկինը ջրով գավաթը մոտեցրեց, մի քանի հաբեր տվեց նրան:

— Խմե՛ք սա Գրիշա Գայկովիչ, սրանք հանգատացնող հաբեր են, — առաջարկեց Առաքելը:

— Գրիշա, քեզ հուզվել չի կարելի, — անհանգստացավ տիկին Անահիտը:

Գեներալը դողացող ձեռքերով վերցրեց հաբերը, դրեց բերանը և խմեց ջուրը։

— Ոչինչ, հիմա կանցնի, — հազիվ խոսեց նա: Տիկին Անահիտն անհանգիստ էր:

— Տիկին Անահիտ, մի անհանգստացեք, հիմա ամեն ինչ կանցնի, այս հաբերը բնական կատվախոտից են, ինքս էլ եմ դրանցից խմում, — հանգստացրեց բժիշկը: Առաքելը բացեց պատուհանը, որպեսզի սենյակն օդափոխվի: Կարծես թե գեներալը հանգստացավ: Տիկին Անահիտը նստել էր ամուսնու կողքին և բռնել էր ձեռքը:

— Շնորհակալ եմ բժիշկ ջան, հիմա լավ եմ. — ժպտաց նա, — ծերությունը իրեն զգացնել է տալիս… Անահիտ ջան, կարող ես գնալ, բժիշկը կողքիս է, մի՛ անհանգտացիր…

Տիկին Անահիտը հասկացավ, որ պետք է տղամարդկանց մենակ թողնել, տխուր աչքերով նայեց Առաքելին…

— Մի անհանգստացեք, տիկին Անահիտ, չեմ թողնի որ հուզվի, — խոստացավ նա:

— Չեմ հուզվի Անահիտ ջան, — խոստացավ ամուսինը: Տիկին Անահիտը դուրս գնաց, ետևց` ծածկելով աշխատասեյակի դուռը:

— Ընկեր գեներալ, եկե՛ք թեման փոխենք, — առաջարկեց բժիշկը,

— Ոչինչ, բժիշկ ջան, թող ավարտեմ կիսատ թողածս, — ասաց նա, — գիտե՞ս ես իմ հարևանի տղային առաջարկեցի իմ օգնությունը, իսկ նա ասաց, որ իրենք միայն զինամթերքի կարիք ունեն, մնացել էի ապշած, ոչինչ չուզեց, միայն փամփուշտ: Դէ, ես էլ զանգահարեցի իմ ընկերներին, առանց դժվարության կարողացա երկու արկղ ավտոմատի փամփուշտ գտնել, նրան կանչեցի ու ասացի. Վերցրու՛, ձեր տղաների համար է: — Գեներալը նորից հուզվեց, — ոչինչ, թող ավարտեմ բժիշկ, — ասաց նա և շարունակեց պատմել, — նա այնքան ուրախացավ այդ նվերից, որ գրկել էր ինձ ու համբուրում էր, ասում էր․ « ձյաձ Գրիշա, Ձեր փոխարեն էլ եմ թուրքերին խփելու, այնպես որ, այս գնդակները աննպատակ չեն կորչելու, ամեն գնդակ` մեր թշնամու սրտին պիտի խփենք »։

Գեներալը ավարտեց պատմությունը, կարծես թեթևացավ, այդ ամենը կուտակվել էր մեջը, ծանրացել, ճնշում էր միտքը, հոգին, չէր կարողանում գտնել մեկին, որպեսզի պարպեր ներսում կուտակվածը։ Բժիշկը լավ էր հասկանում գեներալին, փորձեց չընդհատել, որպեսզի նա կարողանա ասել ներսում կուտակվածը։ Այդ Հայրենասեր մարդը, իր ողջ կյանքի ընթացքում ծառայել էր Հայրենիքին:

Աչքերի առաջ կործանում են իր կառուցած երկիրը, և կանգնել ու անտարբեր նայել այդ ամենին ուղղակի հանցագործություն էր։

— Գրիշա Գայկովիչ, հիմա լա՞վ եք զգում Ձեզ, — հարցրեց նա:

— Այո, բժիշկ ջան, հիմա լավ եմ, — ասաց գեներալը, — գիտե՞ս շատ եմ նեղվում ու չեմ կարողանում հոգուս մեջ կուտակվածը պատմել, Անահիտի հետ չեմ ցանկանում կիսվել, առանց այն էլ խեղճը նեղվում է՝ տեսնելով այս ժողովրդի տանջանքները, ինձ չի ասում, սակայն, տեսնում եմ, փորձում է ինձ ցույց չտալ, բայց միևնույն է նկատելի է: Ամեն անգամ հարևանների համար ճաշ է պատրաստում ու տանում է նրանց տալիս, հարևանները տեսնում են նրա մեծահոգությունը, նրանք ամաչում են վերցնել, սակայն նա ստիպված ստում է, ասելով որ մեր տան ճաշը ավելացել է և ուտող չունենք։ Անահիտը իր մտքերը խոհանոցում է սփոփում, անընդհատ եփում է ու պատրաստում, հարևաններին բաժանում, գոնե այդպես քիչ թեթևանում է, նա ինձանից ուժեղ է․․․ Իսկ ես իմ թղթերի մեջ եմ ցավս թաղում։ Չեմ կարողանում օգնել այս ժողովրդին, միայն Մոսոյին խնդրում եմ, որ գոնե սննդամթերք բերի, որպեսզի հարևաններին հասցնենք, դու ինձ գիտես, որ եթե ինձ համար լիներ, ապա ես այդ սրիկա հանցագործներից ոչինչ չէի խնդրի, ստիպված մեր հարևանների ու Անահիտի համար լռում եմ, դա էլ չլինի խեղճ հարևնաններիս վիճակները սարսափելի է, գոնե քչից- շատից կարողանում ենք ձեռք մեկնել։

— Հասկանում եմ, Գրիշա Գայկովիչ, մի անհանգստացեք, ամեն ինչ կհաղթահարենք, մեր ժողովուրդը շատ փորձությունների միջով է անցել, — հանգստացրեց նա, — ա՛յ Դուք ասացիք, թե Ձեր հարևանի տղան ազնվազարմ հայորդի է…

— Այո՜, բժիշկ, իսկական ազնվազարմ, քաջ և անվախ տղա է…

— Ա՛յ, հենց այդպիսի մարդիկ իրենց տեսակով հանդիսանում են ազգային գենետիկայի կրողները, հենց նրանք են, որ ուժ են տալիս ազգային գաղափարներին, այնպես որ, նրանց ուղղակի պետք է միավորել։ Հասկանում եմ, նրանց մոտ հիմա ծանր ժամանակներ են, քանի որ իշխանությունը զավթած ելուզակները քիչ դավեր չգործեցին նրանց թիկունքում, այնպես որ, նրանք հուսալքված են:

— Այո՛, տղաս. նույն բաները Վարդանն է ասում, — հաստատեց գեներալը, — դավաճանությունների շարքը այնքան շատ է, որ իրենք էլ են ճարահատվել, չգիտեն ինչպես վարվել, սակայն Վարդանն իր ընկերների համեմատ, ավելի երիտասարդ է ու տաքարյուն, այնպես որ, կարծում եմ նա կարող է կողմնորոշվել, թե ինչ է պետք: Գիտե՞ս, երեխան աչքիս առաջ է մեծացել, դեռ մանկուց նկատել էի նրա հայրենասիրությունը: Ամեն անգամ գալիս էր, գրադարակները նայում, փնտրում իր ուզածը ու խնդրում էր, որպեսզի տանի կարդա: Զարմանալին գիտե՞ս թե ինչն էր, նրա կարդացած գրքերը անգամ մեծահասակները չէին կարդում, իսկ նա կարդում էր հայ դասականներ: Լավ հիշում եմ, դեռ վեցերորդ դասարանում կլիներ, կարդացել էր Րաֆֆու « Կայծերը » եկավ, ցանկանում էր իմ հետ զրուցել, խոսեցինք ու ինձ ասաց, որ ինքը գեներալ է դառնալու, որպեսզի հայկական հողերը ազատագրի: Պատկերացնու՞մ ես, դեռ այն ժամանակ, երբ բոլոր երեխաները ցանկանում էին տիեզերագնաց դառնալ, իսկ նա ուզում էր հայկական հողերն ազատագրել:

— Այո՜, տեսնու՞մ եք, ընկեր գեներալ, իմ ասած թեզը ապացուցվում է, — ժպտաց բժիշկը, — ընկեր գեներալ, հայրենասիրությունը և դավաճանությունը գենետիկորեն փոխանցվող հատկություններ են, դրա համար հիմա հրեաները մեր կիսատ գործը ավարտին են ուզում հասցնել: Թուրքերը միշտ մեզանից խելոք են գտնվել, կարողացել են կառուցել հսկայական կայսրություն, հիմար մարդիկ չեն կարող այդպիսի հզոր կայսրություն կառուցել, շատ բաներ կան որոնք պետք է ապացուցել, բաներ կան, որ շատերը չեն հաշվարկում, իսկ ես տեսնում եմ դա: Գրիշա Գայկովիչ, թուրքերը իրենց դավաճաններին սպանում էին բացահայտ՝ ցցին հանելով, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ դավաճանը անգամ մեռնելուց հետո չի կարող դրախտ մտնել, այսինքն իրենց մոլլաները միշտ ուսուցանել են, որ դավաճանները տեղ չունեն ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ` հանդերձյալ: Իսկ մեր հոգևորականները հակառակն են քարոզել, ներել են, ապաշխարհել են դավաճանին, անգամ իրենք են դավաճանել և ուրացել: Ինչպես տեսնում ենք, մեկ անգամ դավաճանողը պատրաստ է երկրորդ, երրորդ անգամ ևս դավաճանել, նրանց համար միևնույն է կդավաճանեն, հետո պետք եղավ կապաշխարհեն ու կներվի ամեն ինչ: Իսկ ինչ վերաբերվում է պատերազմներին` թուրքերը ենիչերների ու մամլուկների բանակները օգտագործել են իրենց կայսրությունը մեծացնելու համար: Հատուկ դպրոցներ են ունեցել, քրիստոնյաներից առևանգված երեխաներին դաստիարակելու համար, որպես ռազմիկ, իսկ գիտե՞ք, թե ինչու, նրանք երբեք ենիչերներին « ասկյար » չեն կոչել, որովհետև գիտեն նրա գենետիկական հատկությունները, նրա տեսակը, սակայն նույն հոգևոր գործոնը օգտագործել են ենիչերների դեմ, որ դավաճանելով իրենց, իրենք դավաճանում են Մուհամմեդին: Օգտագործում են ամեն ինչ ի շահ իրենց պետության: Իսկ ենիչերները գիտեին, որ իրենց արյան մեջ թուրքի արյուն չկա, որ իրենց առևանգել են ու սարքել ռազմիկկ անկախ իրենց կամքից, սակայն նրանք փոխարենը դաժան լինեն  թուրքերի հանդեպ, ընդհակառակը, ատելությամբ են տրամադրված դեպի իր արմատները, իր ազգը: Ահա և կրոնական մոլուցքով դաստիարակելու գաղափարախոսությունը նրանց հնարավորություն է տալիս իրագործելու Պանթուրքիզմի դարավոր ծրագիրը:

— Այո, բժիշկ, իրավացի ես, թուրքերը իրենց դավաճաններին ցցի են հանում, իսկ մենք մեծարում ենք և հերոսացնում:

— Ընկեր գեներալ, մի երկու տարի առաջ Սանկտ Պետերբուրգում պատահական ծանոթացա մի շահումյանցի փախստականի հետ, նա համոզում էր, որ Շահումյանը դավաճանությամբ է հանձնվել թուրքերին, դրա համար կցանկանայի Ձեր հարևանի տղային տեսնել:

— Այո՛, դա այդպես է, — հաստատեց գեներալը, — ես Վարդանին այդ մասին հարցրել եմ, նա ինձ մանրամասն պատմել է, քանի որ, ինքը ականատես է եղել այդ դավաճանությանը: Նույնիսկ ինձ մոտ նշել եմ այդ դեպքերի մանրամասն նկարագիրը, եթե պետք լինի, թղթերի մեջ է, կարող եմ փնտրել…

— Իհարկե, ընկեր գեներալ, եթե դժվար չի լինի․․․

— Այո, ճաշասենյակում՝ թղթերի մեջ է, վաղը լուսաբացին կգտնեմ, աչքերս այս լույսի տակ լավ չի տեսնում, — ասաց գեներալը, — գիտե՞ս բժիշկ, դա իր հերթին, քանի որ կա ավելի կարևոր փաստաթուղթ, որը վկայում է այդ դավաճանության կոնկրետ մեղավորներին։

— Ինչպե՞ս թե, — զարմացավ նա:

— Այո՛, մայոր, դա հաստատ է, — հավաստեց գեներալը, — Յուզբաշյանը ինձ պատմել է, որ Շահումյանի դավաճանությունից ամիջապես հետո, ինքն ու Կառլոս Ղազարյանը Շահեն Մեղրյանին կանչել են ու գրավոր ցուցմունք վերցրել: Շահեն Մեղրյանը հաստատել է, որ իրեն հրամայել է Վազգեն Սարգսյանը, որպեսզի ականազերծի թուրքերի ճանապարհը: Յուզբաշյանն անգամ տեսագրել է Շահենի խոստովանությունը, որպեսզի կասկած չլինի, թե Մեղրյանի ցուցմունքը սարքովի է: Իսկ Կառլոս Ղազարյանը անձնական շահերից ելնելով, Վազգենի ականջին շշնջացել է Մեղրյանի ու Յուզբաշյանի համագործակցության մասին: Վազգենն էլ ձեռքերը ծալած հո չէ՞ր նստելու, փորձել էր ձեռք բերել այդ ցուցմունքը, բայց մինչև Յուզբաշյանից կստանար Մեղրյանի մեղայական ցուցմունքը, Շահեն Մեղրյանի գլխին սարքեց դժբախտ պատահարի միջադեպը: Բացառված չէ, որ Յուզբաշյանի սպանությունը այս գործի հետ է կապված, չնայած, որ Յուզբաշյանի ձեռքին ավելի շատ բաներ կար, քան թե Մեղրյանի խոստովանությունն էր:

— Իսկ, ընկեր գեներալ, Դուք ի՞նչ եք կարծում, Շահեն Մեղրյանը միգուցե ստել է՝ ցանկանալով արդարեցնել իր հանցանքը, այսինքն ամեն ինչ բարդել է Վազգենի վրա…

— Այդ մեկը բացառվում է, — համոզված ասաց նա, — իմ հարևանի տղան՝ Վարդանը, Շահումյանի հետախույզներից է եղել, լավ տեղյակ էր Շահումյանում կատարված անցքերին: Նա մանրարամասն պատմել է: Ինչպես ասացի ես, անգամ գրանցել եմ շրջանում եղած զենքի ու ջոկատների մասին: Ես Վարդանին հարցրեցի Շահեն Մեղրյանի մասին, նա միայն ասաց մի բան․ « Եթե գողը տանից չլինի՝ եզը երդիկից ո՞նց կտանեն »: Բացառված չէր, որ Մեղրյանը եղել է նրա հանցակիցը, բայց այն փաստերը, որոնք ես գրանցել եմ, համոզում է, որ եթե Մեղրյանը ցանկանար, կարող էր պաշտպանել շրջանը, քանի որ եղած հնարավորությունը թույլ էր տալիս մինչև Շահումյանի ընկնելը, համապատասխան մարտական գործողություններ իրականացնել՝ հետագա կորուստներից խուսափելու համար: Այն, որ Մեղրյանը չի կարողացել կազմակերպել ինքնապաշտպանությունը` դա փաստ է: Գիտե՞ս, ես անգամ զրուցել եմ գնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանի հետ, նա մոտ յոթ ամիս եղել է Շահումյանի շրջանում, այնտեղ նա ստեղծել էր հրետանային ստորաբաժանում: Ինքը և՛ս հաստատեց հարևանիս ասածը, որ Շահեն Մեղրյանը պաշտպանության կազմակերպման գործում շատ թույլ էր։ Փոխանակ շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելուն` զբաղված է եղել « ժանդարմերիայի » պարտականություններով, ահաբեկելով առանց այն էլ շրջապատման մեջ հայտնված գյուղացիներին: Չհաշված, որ Շահեն Մեղրյանը շրջանի բնակիչներից ոսկի ու դրամ էր վերցրել, որպեսզի նրանց երեխաններին ուղղաթիռով տարհանի Երևան, իսկ նրա եղբայրը՝ Պողոս Մեղրյանը, նույնպես հանցագործ է: Մեր վիրավոր ազատամարտիկներին Երևան փոխադրելու փոխարեն, այդ ուղղաթիռներով նա միս էր բերում՝ Երևանի շուկաներում վաճառելու համար, իսկ վիրավորները օրերով ու շաբաթներով մնում էին Շահումյանում, առանց վիրահատության:

— Այո, ընկեր գեներալ, տեսնում եմ բավականին փաստեր ունեք, իսկ Դուք դժգոհում եք, թե գործ չեք անում, — կատակեց բժիշկը:

— Այո՛, բայց ի՞նչ օգուտ տղաս, դրանք անիմաստ գրում եմ, հույսով, որ մի օր երբևէ սերունդներին պետք կգա գրածս պատմությունը…

— Իհարկե, պետք կգա, Գրիշա Գայկովիչ, — համոզված ասաց նա, — ա՜յ, օրինակ ինձ համար շատ հետաքրքիր էր, այնպես որ Դուք շարունակեք գրել, դրանով արդեն իսկ` մեծ գործ եք անում… Գիտե՞ք, եկող սերունդները պետք է իմանան ճշմարտությունը, անկախ նրանից, թե դա դառն է կամ թե ցավալի։ Խաբված սերունդին ավելի հեշտ է ուղղորդել, և իշխանությունները այդպես էլ անում են, որպեսզի նրանց հեշտ կառավարեն։

— Այո, իրավացի ես մայոր, — համաձայնվեց նա, — տեղեկատվությունը շատ ուժեղ զենք է, և դա պետք է օգտագործենք մեր պետության հզորացման համար: Սակայն մարդիկ կան, որ այն ցանկանում են օգտագործել սեփական գրպանն ու որովայնը լցելու համար: Մարիուս Յուզբաշյանի պատմությունը քեզ ապացույց, եթե այն ինչ գիտեր ինքը կարողանար օգտագործել նպատակին, ապա այսպես չէր լինի:

— Ընկեր գեներալ, Յուզբաշյանը փորձված մարդ էր, ես զարմանում եմ, թե ինչու՞ այդպես սխալ թույլ տվեց:

— Է՜հ, տղաս, դու դրա պատասխանը արդեն տվել ես, — ծիծաղեց նա, — Յուզբաշյանը երևի չէր կարդացել Բուլգակովի « Շան   սիրտը », — կատակեց նա:

Նրանք ծիծաղեցին:

— Ընկեր գեներալ, Յուզբաշյանը հաճախակի՞ էր այցելում Ձեզ, — հարցրեց բժիշկը:

— Այո, հաճախակի, — ասաց նա, — ես փորձում էի նրանից կորզել որոշ ինֆորմացիա, բայց նա խորամանկ աղվեսն էր, նրանից ինչ-որ բան իմանալը անհնարին էր:

— Ինչպես ասում են. « խորամանկ աղվեսը, երկու ոտքով է թակարդն ընկնում »։

— Այո՜, դա ճիշտ խոսք է, հենց այդպեսº երկու ոտքով էլ գնաց գերեզման, — կատակեց գեներալը, — գիտե՞ս մայոր, Յուզբաշյանը պակաս դավաճանը չէր…

— Դա միանշանակ, ընկեր գեներալ… Մարիուս Արամիչը, շատ ծանր մարդ էր, նրա հետ առհասարակ դժվար էր լեզու գտնելը:

— Բժիշկ, պատմե՞մ իմ ու Մարիուսի հետ կատարված միջադեպի մասին, — շարունակեց գեներալը, — 1989-ի դեկտեմբերի 4-ին ինձ զանգահարեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանապահ զորքերի հրամանատար` գնդապետ Ժուկովը և տեղեկացրեց, որ մեծ թվով մարդիկ մոտենում են սահմանին, խարույկներ վառում, շղթայաձև շարվում և բարձրախոսներով կոչեր են անում իրանական կողմին: Միջադեպի կազմակերպիչն Ադրբեջանի « Ժողճակատն » էր: Նրանք հարավային և հյուսիսային Ադրբեջանների միավորման կոչ էին անում: Դե ես էլ զանգահարեցի ու Մարիուս Յուզբաշյանին տեղեկացրեցի, որ Նախիջևանի ԻԽՍՀ Ժողճակատը արդեն գործի է անցել: Հարկավոր է զեկուցել Մոսկվա: Նա ուշադրություն չդարձրեց, ես իրավասություններ չունեի զեկուցել: Ես զանգահարեցի Նախիջևանի վերահսկողության պետին ու հարցրեցի, ինքը վստահեցրեց, որ ոչինչ չկա, դա ապատեղեկատվություն է: Սակայն նույնը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին, իսկ երկու շաբաթ անց Նախիջևանի ԻԽՍՀ « Ժողճակատի » անդամները վերջնագիր են ներկայացնում սահմանապահներին` պահանջելով, որ մինչև 1989 թվականի` դեկտեմբերի 31-ը, վերացնեն սահմանային արգելափակոցները, հակառակ դեպքում սպառնում են քանդել դրանք: Ես նորից ահազանգեցի Յուզբաշյանին, նա ինչպես միշտ իր համառությամբ լռում էր: Սահմանապահ ջոկատի հրամանատար` գնդապետ Ժուկովը ելույթ է ունենում հեռուստատեսությամբ և փորձում է հանգստացնել մարդկանց, սակայն ապարդյուն: Ակնհայտ էր, որ Ադրբեջանի «Ժողճակատը » ցանկացած դեպքում դիմելու է սադրանքի: Դեկտեմբերի 31-ին սահմանամերձ հատվածներում արդեն կուտակվել էին բենզինով լցված հարյուրավոր շշեր, սահմանային արգելափակոցները ոչնչացնում էին շուրջ 9 հազար մարդ, որոնցից շատերը զինված էին որսորդական հրացաններով: Իրանական կողմից սահմանին է մոտենում մոտ 800 մարդ: 1990-ի հունվարի 1-ից մինչև հունվարի 4-ը Ադրբեջանի Ժողճակատի գլխավորությամբ կազմակերպված սադրանքի հետևանքով Պետական սահմանի 164 կմ երկարությամբ քանդվում են սահմանային համակարգերը: Սակայն դա միայն սկզիբն էր: Անկարգություններ են տեղի ունենում նաև Զանգելանի, Պուշկինի, Լենքորանի շրջաններում: Պետական սահմանի նախիջևանյան հատվածում այրվում և ավերվում էին ինժեներատեխնիկական կառույցները, կապի և ազդանշանային գծերը, աշտարակները, սահմանային տարբերանշանները: Հնչում էին սահմանապահ զորքերի զինծառայողների ու նրանց ընտանիքների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ: Նախիջևանի սահմանային միջադեպի պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվում է քննչական խումբ, որտեղ ընդգրկվում են Ադրբեջանի ՊԱԿ-ի, ՆԳՆ-ի, դատախազության քննիչները: Այդ ամենից հետո նոր Մարիուս Արամիչը տեղից սկսում է շարժվել, ես Մարիուս Յուզբաշյանի հետ, Հունվարի 5-ին, անմիջապես մեկնում եմ Նախիջևան: Օրդուբադում հանդիպում ենք Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար` Վեզիրովի ու մեր համապատասխան ծառայությունների գործընկերների հետ: Դե Վեզիրովը, Մարիուսին հրավիրում է ռեստորան նա էլ չի մերժում հրավերը, գնում են նստում, ուտում ու խմում, ես վարորդիս հետ մեքենայում եմ սպասում: Մի քանի ժամից Յուզբաշյանը հարբած դուրս է գալիս, ու վերադառնում ենք Երևան: Յուզբաշյանը իր թղթապանակը մոռանում է իմ մեքենայի մեջ: Առավոտյան վարորդս բերում է ու տալիս ինձ` ասելով, որ Յուզբաշյանը մոռացել է մեքենայի մեջ: Հետաքրքրության համար բացեցի թղթապանակը ու այնտեղ ամերիկյան դոլլարների մի մեծ կապոց կար, զարմանալին դա չէր, այլ այն փաստաթուղթը, որը ստորագրել էր Յուզբաշյանը: Սահմանային միջադեպի պատճառներն ուսումնասիրող քննչական խումբ եզրակացության տակ ստորագրել էր Մարիուս Յուզբաշյանը, որ միջադեպը եղել է « ծայրահեղականների » « անպատասխանատու անձանց » կողմից, առանց նշելու նրանց ազգային պատկանելությունը: Դե ես պատճենահանեցի այդ փաստաթուղթը և թղթապանակը վերադարձրեցի Յուզբաշյանին, նա էլ լռեց ոչինչ չասաց։ Այդ թեմային երբեք էլ չանդրադարձավ, սական Յուզբաշյանը հասկանում էր, որ ես տեղյակ եմ թուրքերի կաշառքի ու այդ փաստաթղթի մասին: — Ահա թե ինչ, մայոր, Մարիուս Յուզբաշյանը շատ ուրիշ կեղտոտ գործերի մեջ էր խառնված եղել, — գեներալը: — Երկրաշարժի գոտու համար նախատեսված գումարների մի մասը, իր անմիջական հրամանով անհայտացան, չհաշված, որ մի քանի վագոն բեռները, որոնք օգնություն էին ուղարկել ճապոնիան ու Կանադան անհայտացան անհետք։ Հետո ինձ զեկուցեցին, որ քրեական հեղինակությունների միջոցով վաճառել են այդ ապրանքը, իսկ գումարները գնացել են Յուզբաշյանի գրպանը, վագոնում եղել են տաք հագուստներ ու ձմեռային ծածկոցներ։ Գիտե՞ս տարօրինակը որն է, որ անհայտացած վագոնները հայտնաբերվեցին «Հայէլեկտրամեքենա» գործարանի տարածքում, որը անմիջապես Կարեն Սերոբիչի տրամադրության տակ էր։

— Ընկեր գեներալ, ի՞նչ եք կարծում, Կարեն Սերոբիչը տեղյա՞կ էր այդ կողոպուտի մասին, — հարցրեց բժիշկը,

— Գիտես, ինչ չեմ կարող այդպես վստահ ասել, բայց դու լավ գիտես, որ Յուզբաշյանը առանց Սերոբիչի ասելու նրա գործարանում ոչինչ չէր կարող պահել, եթե հաշվի առնենք նրանց մտերմությունը, ապա վստահ եմ, որ տեղյակ է եղել։ Կարեն Սերոբիչին այդպես միամիտ մի կարծիր, այնպես որ, նա Յուզբաշյանից պակասը չէր, ինչքան չլինի երկար տարիներ իրար հետ են աշխատել․.․

— Ընկեր գեներալ, Կարեն Սերոբիչին մեղադրել չենք կարող, ինչքան չլինի Յուզբաշյանի ընկերն է, ինչպես ժողովուրդն է ասում․ « Ասա ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու »: Գիտեք ինչ, ընկեր գեներալ, այդ ազգադավ տականքները գլուխ բարձրացրին 1988 թվականից, երբ աղետի գոտու օգնությունը սկսեցին թալանել: Երբ ողջ աշխարհի ժողովուրդները մեզ կարեկցում էին, մեր ազգադավները փլատակների տակ մնացած ժողովրդի բերանի պատառն էին թալանում, անգամ աֆրիկյան երկրների բռնակալները կարեկցում էին մեզ: Լավ հիշում եմ, Կուբայի առաջնորդը Ֆիդել Կաստրոն բացի ֆինանսական օգնությունից, անձամբ էր գնացել հիվանդանոց և արյան դոնոր էր եղել, որպեսզի գոնե սեփական արյունով ապավինի մեր ժողովրդին, իսկ մեր արյունախում հրեշների համար կարեկցանք, ազգ ու Աստված չկար, որոնք թալանելով կարողացան միլիոններ կուտակել, չհաշված, որ մնացին անպատիժ ու շարունակում են իրենց կողոպուտը: Ասացե՛ք, արդյո՞ք անաստված մարդուց կարելի՞ է բարեգթություն անակնկալել:

Նրանք ծիծաղեցին:

— Այո՜, տղաս, ցավոք սրտի այդպես է, — ասաց գեներալը, — չի բացառվում, որ կգա ժամանակ, այդ ազգադավ տականքների չարագործությունները կմոռացվեն, նրանց կհերոսացնեն, իսկ ժողովրդին էլ կպարտադրեն հավատալ, որ նրանք ազգի հերոսներն են եղել․․․

— Միանշանակ, դա այդպես է, ընկեր գեներալ, — համաձայնվեց նա, — դրա համար էլ նրանք փորձում են ջնջել իրենց կենսագրության վատ ու արյունոտ էջերը, ինչպես ասում էր անգլիացի գրող Ջորջ Օուրելը իր «1984» գրքում. « Ով վերահսկում է անցյալը, նա վերահսկում է ապագան »։

— Այո՜, լավ է ասել քո այդ գրողը, — ասաց գեներալը, — ասացիր ո՞վ է նա․․․ Առաջին անգամ եմ լսում նրա անունը․․․

— Ընկեր գեներալ, այդ հեղինակը ՍՍՀՄ-ում արգելված էր, դրա համար էլ շատ քչերը գիտեն նրա մասին․․․

— Իսկ ի՞նչ է գրել, որ արգելել են, — կատակեց գեներալը:

— Դէ՜, գրել է հեղափոխության ու հեղափոխականների մասին, — բացատրեց նա, — իր « Անասնաֆերման » և «1984» գրքերը արտասահմանում շատ ճանաչված են։

— Իսկ եթե գաղտնիք չէ, քեզ որտեղի՞ց այդ արգելված գրականությունը, — ժպտաց գեներալը, — հետաքրքիր է, « Կոմիտեի » բարձրաստիճան սպան, կարդում է արգելված գրականություն։

— Ընկեր գեներալ, ի՞նչ գաղտնիք, — զարմացավ նա, — հիշու՞մ եք, երբ ինձ գործուղել էիք Գերմանիա․․․

— Այո, լավ եմ հիշում, — ասաց նա:

— Այնտեղ, պատահաբար ծանոթացա մի անգլիահայ աղջկա հետ, ինքը Քեմբրիջի համալսարանում էր ուսանում, եկել էր Գերմանիա` շրջագայության, իմանալով, որ ես Սովետական Հայաստանից եմ, ինձ նվիրեց այդ գրքերը․․․ Դէ`, ինքներդ գիտեք ընկեր գեներալ, արգելված գրականություն էր, չէի կարող վերադարձին հետս բերել, ստիպված կարդացի ամենը․․․

— Այո՜, հասկանալի է, պատկերացնում եմ, թե ինչպիսի արագությամբ ես կարդացել այդ գրքերը․․․

— Ընկեր գեներալ, դրանք այնքան էլ ծավալուն չեն, այնպես որ մեկ օր տրամադրեցի դրանց կարդալուն։

— Դե՜, ես չեմ կասկածում « Կոմիտեի » ամենատաղանդավոր մարդու ունակությունների վրա։

— Ընկեր գեներալ, տեսնու՞մ եք, որ չխոսեինք, ապա չէի հիշի Ջորջ Օուրելիի գրքերի մասին, ասեմ որ, շատ նման է այսօրվա վիճակին․․․

— Ի՞նչն է նման մայոր, — զարմացավ գեներալը:

— « Անասնաֆերման » պատմվածքում, — շարունակեց նա, — ֆերմայի կենդանիները հեղափոխություն են անում և ֆերմերին դուրս են վռնդում իրենց կալվածքից՝ ֆերմայից, հետո գրում են մի շարք կանոններ, որոնք սահման էր դնում մադու և կենդանիների միջև։ Արդյունքում խոզերը գալիս են իշխանության գլուխ ու սկսում են խախտել իրենց իսկ գրած օրենքները, փորձում են ֆերմերի նման շահագործել մյուս կենդանիներին ու կարևորը, որ հին օրենքները հարմարեցնում են իրենց գործելաոճին։

— Ինչպես ՀՀՇ-ականները՞, — կատակեց գեներալը:

— Այո՛, ընկեր գեներալ, հենց նրանց պես․․․ Խոզերի գերիշխանությունը բոլորի վրա, ահա՛, փաստը տեսնում ենք։

— Մայոր, երևում է քո ասած այդ Ջո՜րջ․․․ Ինչպե՞ս էր ազգանունը․․․

— Օուրե՛լ, ընկեր գեներալ, — հիշեցրեց նա:

— Ջորջ Օուրելը, խելացի մարդ է եղել, հնարավոր է նման իրավիճակի վկա է եղել։

— Բացառված չի ընկեր գեներալ։

— Ու գիտե՞ք, նա իր « 1984 » գրքում նշում էր, թե ինչով է զբաղված պետության կառավարվող համակարգը, « Խաղաղության նախարարությունը զբաղվում է պատերազմով, ճշմարտության նախարարությունը` կեղծիքով, սիրո նախարարությունը` խոշտանգումներով, առատության նախարարությունը` մեռցնում է սովով…

— Այո՜, բաշիբոզուկների կառավարություն, — դժգոհեց գեներալը,

— Ընկեր գեներալ, եթե պետության առաջին դեմքը անբարոյական է, ապա այդ պետությունը անբարոյականների որջ է։

— Մայոր, ժողովուրդն իզուր չի ասում․ « Ինչ էլ ուզում են անեն, բոշեն աղա չի դառնա »։

— Իրավացի եք, Գրիշա Գայկովիչ, — համաձայնվեց նա, — իսկ հույն փիլիսոփա Արիստոտելն ասել է․ « Ճիվաղն իր չկայացածության համար վրեժ է լուծում մի ողջ երկրից ու ժողովրդից »։

— Այո՛, սա ահաբեկութուն է, — դժգոհեց նա, — Առաքե՛լ, դու խելացի տղա ես, կարող ես Մովսես Գեղանգուլյանից խոսք քաշել: Նա ազնիվ երիտասարդ է, միայն պետք է վստահություն ձեռք բերել: Նա կպատմի ամեն ինչ, ես վստահ եմ, որ նա տեղյակ է Յուզբաշյանի ու Վազգենի միջև եղած անախորժությունների մանրամասնություններից։

— Լավ, ընկեր գեներալ, կաշխատեմ, խոստացավ նա, — ես միայն զարմանում եմ, թե այսքան կեղտոտարյուն տականքներ որտեղի՞ց դուրս ելան…

— Լավ ասացիր, կեղտոտարյուն, — քմծիծաղեց գեներալը, — գիտե՞ս, որ այդ կեղտոտարյուններին՝ Յուզաշյանն ու Կարեն Սերոբիչը բերեցին մարդամեջ: Յուզաշյանը իր հերթին, Սերոբիչն էլ՝ իր: 1974 Թվականին, երբ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար նշանակվեց Կարեն Դեմիրճյանը, ինչպես ասում էին շատերը Կարեն Սերոբիչը լավ կոմերսանտ էր` գիտեր լափելու բոլոր ձևերն ու լավ ախորժակ ուներ: Նշանակվելուց հետո, ընդամենը մեկ-երկու տարում` նա ազատվեց Հայկական ԽՍՀ ղեկավարությունում, գրեթե բոլոր նորմալ մարդկանցից` օրինակ Հասրաթյանին փոխարինեց, ժուլիկ Մուրադ Մուրադյանով, փորձառու կաշառակերով և մարդկային առումով մի ոչնչությունով, ով 10 տարի լափեց Լենինականի շինարարության համար նախատեսված գումարները: Կենտկոմի քարտուղարը նոր հաստիք բերեց` հատուկ շինարարության գծով, և այդ օրվանից ՀԽՍՀ տարածքում գողացած ամրանների (արմատուրայի) և ցեմենտի ողջ եկամուտը գնում էր Կենտկոմ` Սերոբիչի գրպանը: Դե, իսկ նման պայմաններում, թե ինչ որակ պիտի ունենար Լենինականի ֆանտաստիկ տեմպերով զարգացող շինարարությունը` կարծում եմ, դժվար չէր կռահել: Արդյունքը` Սպիտակի երկրաշարժի ժամանակ վերացան միայն Սերոբիչի օրոք կառուցված շինությունները, իսկ մարդիկ զոհվեցին: Միայն հանուն Սերոբիչի և նրա մերձավորների գրպանի պարունակության:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին` Սպիտակի երկրաշարժից րոպեներ անց, գեներալը և Առաքելը առաջիններից էին, որ հայտնվեցին աղետի գոտու կենտրոնում։ Տեսարանը սոսկալի էր, Սպիտակ քաղաքը, կարծես թե դարձել էր Հերոսիման, կամ Նագասակին, ուր միջուկային պայթունից հետո ոչինչ չէր մնացել, միայն մխացող փլատակներ, որտեղից հառաչանքի ու աղերսի ձայներ էին լսվում։ Երկուսն էլ խենթացածի պես վազում էին այս ու այն կողմ, կարգադրություններ էին անում, հետո նետվում էին դեպի փլատակները, այնտեղից դուրս բերում մանուկների թուլացած մարմինները։ Սպիտակի մանկապարտեզը կարծես թիթեղի մի ճմռթված կտոր լիներ, հարյուրավոր փոքրիկներ մնացել էին ծանր բետոնի ու երկաթի ծանրության տակ։ Երկու նվիրյալները գիշեր-ցերեկ վազում էին ու օգնում մարդկանց, գիտեյին, որ ամեն վայրկյանը մեկ մարդու կյանք է և ուշացնել չի կարելի։
Առաքելի աչքին երևաց աղետի տեսիլքները, ծնողները խենթի պես պտտվում էին մանկապարտեզի փլատակների մոտ, աղերսում էին մարդկանց, որ օգնեն իրենց, հառաչանքների ու աղերսի, լացի ու փոշու մեջ բավական էր, որ մարդ կորցներ իր բանականությունը: Երևի մեծ վարդապետ Կոմիտասը իր հոգում զգացել էր ազգի տառապանքն ու վիշտը, այդ հարվածից էր, որ մթագնել էր նրա միտքը։ Միայն մեծ Հայրեասերներն են հասկանում ազգի վիշտը, նրանք են, որ ազգի վիրավորանքը ընդունում են որպես սեփական վիրավորանք։ Սպիտակի աղետը սոսկալի էր ու դաժան, հազարավոր կյանքեր ու նպատակներ փլուզվեցին ընդամենը մի քանի վայրկյանում․․․ Դե ե՛կ, վարդապե՛տ, ու մի խենթանա՛․․․
Առաքելի աչքերը խոնավացան, հուզմունքը խեղդում էր, նա սթափվեց, արագ կենտրոնացավ, փորձեց շեղվել թեմայից։

— Ընկեր գեներալ, իսկ ինչու՞ այն ժամանակ Սերոբիչին չպատժեցիք, չէ որ կարո՞ղ էիք, Դուք մեծ հնարավորություններ ունեիք, — դիմեց բժիշկը:

— Իրավացի ես տղա՛ս, սակայն Կարեն Սերոբիչը, շատ խորամանկ մարդ էր, գիտեր, որ իր ետևից եմ ընկած, Յուզբաշյանին անընդհատ խառնում էր, որպեսզի իր կեղտերը չբացահայտվի: Այնպես որ նրանք երեքով էին աշխատում` Կարեն Սերոբիչը, Մուրիուս Յուզաշյանը և քրեական հեղինակություն՝ Փայլակ Սիմոնյանը, « Փայլակը »: Դե իր կնքահորը` Հեյդար Ալիևին չհաշված, որը նրան հովհանավորում էր Մոսկվայից: Գիտե՞ս Առաքել, այդ հանցագործ միությունը հզոր էր, իսկ հիմա նման իրավիճակ է: Մարիուս Արամիչը, փոխարինեց խաղացողներին, բայց խաղի կանոնները մնացին նույնը: Այն ժամանակ, գոնե վախ կար, գոնե գիտեին, որ չափը անցնելուց կարող են երկար ժամանակ աքսորվել Ալթայի երկրամաս: Իսկ հիմա զգացին, որ անպատիժ են ու այդ անպատժելիությունն է, որ նրանց դրդում է ավելի մեծ հանցանքներ գործելու:

— Ընկե՛ր գեներալ, Դուք տեղյա՞կ էիք, որ Հայաստանի համար գնված ցորենի ողջ խմբաքանակը Գրոզնիում է յուրացվել, — հարցրեց Առաքելը:

— Մայոր, ճիշտն ասած լսել եմ այդպիսի մի բան, սակայն մանրամասները չգիտեմ, — խոստովանեց գեներալը:

— Ես տեղյակ եմ պատմության մանրամասնություններին — ասաց նա, առանց սպասելու հարցի սկսեց պատմել: — Գրիշա Գայկովիչ ինձ զանգահարել էր Ինգուշեթիայի անվտանգության պետ` գնդապետ Իսմաիլովը, տեղեկացրել այն, ինչ իրեն հայտնի էր: Պարզվում է` ոմն հայազգի քրեական հեղինակություն, ինչ-որ « Լոմ » մականունով, գնում է Ինգուշեթիա և այնտեղ պայմանավորվում ալրաղացի տնօրինության հետ, որպեսզի Հայաստանի համար գնված ցորենն աղան: Հետաքրքիր է, որ ամբողջ 70 վագոն ցորենն աղացել են, իսկ ալյուրը վաճառքի ուղարկել Ղազախստան և Ադրբեջան:

— Ինչպե՞ս թե Ադրբեջան, — զարմացավ գեներալը,

— Այո, մեկ շաբաթից ավելի ալրաղացը գիշեր-ցերեկ աշխատել է հատուկ ռեժիմով: Ինգուշեթիայի դատախազության կողմից կազմած ստուգումների փաստաթղթերում նշված էր, որ հենց այդ « Լոմն » ունի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և գործում է անմիջապես Հայաստանի նախագահ` Լևոն Տեր-Պետրոսյանի հովանավորության ներքո: Իսկ այդ ալրաղացի տնօրինությունը հասկանալով Հայաստանում տիրող ծանր վիճակը` ընդառաջել էր նրանց, որպեսզի կարճ ժամանակահատվածում աղան 70 վագոն ցորենը` ցանկանալով օգնել հայ ժողովրդին:

— Հանցագործները գործում էին մեր ժողովրդի և պետության անունի՞ց…

— Այո, ընկեր գեներալ, հենց այդպես, — քմծիծաղեց նա, — դե ես մտածեցի, որ ալյուրը շուտով կհասնի Հայաստան, սակայն Հայաստանի փոխարեն գնաց Ադրբեջան: Աղացած ցորենից ստացված մոտ 120 վագոն ալյուրը վաճառվեց Ադրբեջանում: Իբրահիմովը ինձ հայտնեց, որ այդ «Լոմը » կապված է եղել ադրբեջանցի քրեական հեղինակություն` Ռովշան Լենքորանսկու հետ, հենց նա էլ միջնորդել է յուրացնել ալյուրի մեծ մասը Ադրբեջանում, իսկ մի մասն էլ` ուղարկվել է Ղազախստան, քրեական հեղինակություն` Ազիզ Բատուկաևի տրամադրության տակ:

— Պատկերացնու՞մ ես, ինչ սարսափելի բան է, — բարկացավ գեներալը, — իսկ եթե թուրքերը ալյուրը թույնեյին և ուղարկեյին Հայաստա՞ն…

— Այո՜, ընկեր գեներալ, գոնե այդ մեկը չի պատահել, փառք պետք է տանք Աստծուն…

— Մայոր, քրեական հանցագործները ազգություն ու թասիբ չունեն, — ասաց գեներալը, — նրանց համար միևնույն է հայ, թուրք, վրացի…

Կարևորը, որ իրենց գրպանը լիքը լինի, և իր անունը փառաբանվի… Լևոնն ու Վազգենը իրենց իշխանությունը հենց այդ հանցագործների վրա են կառուցել:

— Ընկեր գեներալ, համաձայն եմ Ձեր հետ, — ասաց նա, — կգա մի օր, երբ այդ քրեական աղբը կհայտնվի պետության բարձրադիր ատյանում` գերագույն խորհրդում, ու այն ժամանակ օրենքի ուժով կամրագրեն իրենց անվտանգությունը: Թալանած միլիոններով կարող են վայելել, իսկ ժողովուրդը հայտնվելու է ճորտի ու ստրուկի կարգավիճակում: Այդպիսի երկիրը լինելու է մի նզովված պետություն, որը Սոդոմ- Գոմորից ոչնչով չի տարբերվելու: Անբարոյականության վրա կառուցած իշխանությունը դառնալու է չարիք՝ ժողովուրդի գլխին:

— Այդպես էլ կա տղաս, — տխուր հառաչեց գեներալը:

Սենյակ մտավ տիկին Անահիտը,

— Տղաներ, արդեն ուշ է, — ասաց նա, — Գրիշա՛, Առաքելը երկար ճանապարհից է եկել, թող որ հանգստանա…

— Իսկապես, խոսքով ընկանք, մութն ընկավ, — ասաց գեներալը:

— Առաքել ջան, կարող ես լոգանք ընդունել, նոր քնել, ամեն ինչ պատրաստ է, քո մշտական մահճակալը պատրաստել եմ:

— Շնորհակակություն, տիկին Անահիտ:

Առաքելը հրաժեշտ տվեց գեներալին և գնաց լոգանք ընդունելու: Լոգանքից դուրս եկավ և մտավ ննջարան, որը գեներալի որդու սենյակն էր։

Գեներալը և տիկին Անահիտը շատ սիրով ամուսիններ էին, միշտ հոգատար մեկ-մեկու հանդեպ։ Պատերազմի ծանրությունը նրանք իրենց մաշկի վրա էին զգացել, քանի որ իրենց երկու զավակները դաժան պատերազմի զոհն էին դարձել։ Ավագ որդին՝ Տիգրանը ծառայել էր Սովետական ավիացիայում` մայոր էր` կործանիչների օդաչու։ Ծառայել էր Հեռավոր Արևելքում, սակայն կամավորագրվել էր ու մեկնել Աֆղանստան` իր ինտերնացիոնալ պարտքը կատարելու, սակայն, մի քանի ամիս անց ծնողներին հայտնում են, որ որդին մարտական թռիչքի ժամանակ զոհվել է։ Հայրը անձամբ է մեկնում Աֆղանստան որդու դիակը բերելու, սակայն ապարդյուն, որդու օդանավից միայն այրված կտորներ էին մնացել։ Հայրը միայն անձնական իրերն հավաքում է և վերադառնում` չունենալով անգամ որդու դին, կամ որևէ մի մասնիկ։ Հուղարկավորության ժամանակ միայն քարերով լցված ցինկապատ դագաղն էր, նա կնոջից թաքցնում էր` չասելով դատարկ դագաղի մասին, քանի որ մայրը սփոփվում էր որդու գերեզմանին այցելելով։ Տիգրանի օդանավը խփվել էր Կանդագարի շրջանում, օդանավից ոչինչ չէր մնացել, հայրը մտածում էր, որ մի գուցե որդին ինչ-որ հրաշքով կենդանի է մնացել, մինչև օդանավի պայթելը հասցրել է կատապուլտի միջոցով փրկվել։ Սակայն տարիներն անցնում էին, իսկ նրա հույսը գնալով մարում էր։ Փոքր որդին՝ Արամը, վերջացնելով Օրենբուրգի ռազմաօդային ակադեմիան, ստանալով կապիտանի կոչում` ռազմական ուղղաթիռի օդաչուի որակավորում, նորից հետևելով եղբոր օրինակին` կամավոր ցանկություն է հայտնում մեկնել Աֆղանստան` հույս ունենալով եղբոր կիսատ գործը ավարտին հասցնել։ Նա ծնողներից թաքցնում է Աֆղանստան մեկնելու իր որոշումը, սակայն վեց ամիս անց, ծնողները ստանում են Արամի զոհվելու լուրը։ Այդպես գեներալն իր երկու որդիների գերեզմանը պատրաստում է սեփական ձեռքերով: Տիգրանն ու Արամը ընտրել էին իրենց հոր ճանապահը, երկուսն էլ Ռազմական ավիացիայի սպաներ էին, նրանց ձգում էր անծայր երկնքի լազուրը։ Երիտասարդ օդաչուները գտան իրենց գերեզմանը օտար երկրում` չթողնելով Բժշկյանցների գերդաստանը շարունակող գեթ մի ժառանգ։ Գեներալն կինը միասին հաճախակի էին այցելում որդիների գերեզմաններին: Նա լուռ կանգնում էր ու արտասվում, փորձում էր Անահիտից թաքցնել իր վիշտը։ Ամենամեծ վիշտը այն էր, որ նա գիտեր, որ տղաների գերեզմանները դատարկ են, ինչը կնոջից խնամքով թաքցնում էր: Անահիտը սփոփվում էր տղաների գերեզմանին այցելելով, զրուցում էր նրանց հետ, երգում նրանց սիրած երգը: Դա այն գաղտնիքն էր, որը երբեք չի բացի Անահիտին։ Միակ մարդը, որին գեներալ Բժշկյանցը վստահում էր՝ Առաքելն էր: Նա Առաքելին համարում էր իր երրորդ որդին, այդ պատճառով էլ որոշեց նրան հեռու պահել Հայաստանում մոլեգնող պատերազմից, նա գիտեր, որ Առաքելը խելացի, բայց և տաքարյուն հայորդի էր և նա չէր կարող հեռու մնալ Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններից։ Գեներալը գիտեր, որ նա առաջնորդ լինելու մեծ ուժ ուներ, մարդկանց վրա ազդելու իր ունակություններով։ Հասկանալով, որ Յուզբաշյանը ունենալով բժշկի պես տաղանդավոր երիտասարդ, կարող էր նրան իր խորամանկ ծրագրերի մի մասը դարձնել։ Նա Առաքելին մեծ դժվարությամբ համոզեց հեռանալ, Լենինգրադի իր մտերիմ ընկերների մոտ ուղարկեց, որպեսզի նա շարունակեր կատարելագործել իր մասնագիտությունը Ասպիրանտուրայում։ Գեներալն ամեն ինչ անում էր, որպեսզի Առաքելը իր տղաների ճակատագիրը չունենա։ Նա ոչ միայն Առաքելին էր փորձում հետ պահել դժբախտությունից, այլև իր հարևանուհու մինուճար տղային` Վարդանին, սակայն երիտասարդը հրաժարվում էր, պատճառաբանելով, որ իր պարտքն է պաշտպանել հայրենիքն ու ժողովրդին։ Գեներալի առողջությունը թույլ չէր տալիս մեկնել ռազմաճակատ, սակայն ամեն օր տեղեկացված էր ճակատային բախումներից։ Վազգեն Սարգսյանը, ինչպես գեներալն ասաց, հաճախակի էր այցելում իրեն, նա լավ ճանաչում էր Վազգենի լավ և վատ կողմերը, սակայն նրա համար մի բան պարզ չէր, թե Վազգենը, ի՞նչ նպատակի կամ ինչի՞ համար էր սկսել այդ մտերմությունը։ Գեներալին անհայտ էր այդ հարցի պատասխանը։

Առաքելը կամաց դուրս եկավ սենյակից, անձայն քայլեց դեպի գեներալի աշխատասենյակը, այնտեղ լույսը դեռ վառվում էր, կամաց թակեց դուռը:

— Թույլ կտա՞ք, ընկեր գեներալ, — շշուկով հարցրեց նա, — ուզում էի Րաֆֆու այն գիրքը վերցնել, — արդարացավ նա:

— Այո, իհարկե՛, վերցրու տղաս, — ասաց նա։

— Ընկեր գեներալ, ինչու՞ չեք քնում արդեն ուշ է:

— Է՜հ, բժիշկ ջան ծերացել եմ, աչքերիս քունը փախել է, — գանգատվեց նա։

— Լա՜վ, եթե այդպես է կցանկանայի մի հարց տալ, — ուրախ ասաց նա, — Գրիշա Գայկովիչ, Դուք ասացիք, եթե ժամանակ լինի՝ կպատմեք այն քրդերի պատմությունը, խնդրում եմ, եթե դժվար չէ կարո՞ղ եք հիմա պատմել․․․

— Այո՛, իհարկե տղաս, կարող եմ պատմել, — ասաց գեներալը, ակնոցները հանեց աչքերից, դրեց մի կողմ, — գիտես, Լևոնն ու Յուզբաշյանը միևնույն սրիկաներն են, այնպես որ, իրարից զատել չենք կարող։ Այն ժամանակ՝ 1993 — ի հունվար ամիսն էր, Թուրքիայից մեզ մոտ էր եկել « Քրդական Բանվորական կուսացության » նախագահը՝ Աբդուլլահ Օջալանը։ Հանդիպումը խիստ գաղտնի էր, ես միաժամանակ թարգմանչի պարտականություններ էի կատարում: Հանդիպմանը ներկա էր Մարիուս Յուզբաշյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը։ Օջալանը մեզանից քաղաքական ապաստան էր խնդրում, նա խոստանում էր քրդական կամավորական ջոկատներին միավորել, և մեզ օգնել` Արևմտյան Հայաստանում ծավալելով ռազմական գործողություններ։ Մեր կողմից միայն պետք էր նրան ապաստան տայինք և աջակցեինք միջազգային կառույցներում նրան ներկայացնելու իրենց ազգային հարցը։ Օջալանը նույնիսկ ցանկություն հայտնեց, որ կարող են քրդական զինյալ ջոկատներ ուղարկել Ադրբեջան` նրանց թիկունքում մարտական գործողություններ սկսելու համար։ Օջալանի ծրագիրը այնքան լավ էր, որ ես առաջարկեցի Լևոնին և Յուզբաշյանին համաձայնվել։ Սակայն նրանք հարցը ձգձգում էին, կարծես թե Թուրքիայից տարածքային պահանջատիրությունը նրանց չէր հետաքրքրում: Օջալանը մնաց մեր տանը մեկ շաբաթից ավելի: Մեր զրույցների ժամանակ նա նստում էր հենց այդտեղ՝ ուր հիմա դու ես նստած։ Օջալանը համաձայն էր քրդական ջոկատներով լուծել մեր տարածքային պահանջները Թուրքիայից, իսկ Քրդստան պետության սահմանագիծն ըստ նրա՝ սկսելու էր Կիլիկիայի սահմաններից ու ձգվելու էր դեպի Մարմարայի ափերը։ Այսինքն՝ Օջալանի ապագա Քրդստանը լինելու էր ներկայիս Անատոլիայի Միջերկրական ափամերձ շրջանները, մինչև Մարմարա ծովը: Թուրքիան զրկվելու էր Էգեյան և Միջերկրական ծովերի հնարավորությունից: Իսկ Արևմտյան Հայաստանը` ամբողջությամբ ներառյալ Կիլիկիան և Տրապիզոնի վիլայեթները մնալու էր Հայաստանի տարածքի մեջ, որպես համերաշխության երաշխիք՝ Հայաստանի և Քրդստանի միջև կնքվում էր ռազմաքաղաքական դաշինք` ապահելով երկու պետությունների անվտանգությունը տարածաշրջանում: Նույնիսկ նա առաջարկում էր Թուրքիայի Եվրոպանան մասում` Բոսֆորի մյուս ափին, ստեղծել նոր Ասորական պետություն: Ես և Օջալանը առանձին շատ ենք քննարկել այդ հարցը և գիտե՞ս, դա ռեալ ծրագիր էր, քանի որ տարածաշրջանում հարևան պետություններին ձեռնատու էր այդպիսի տարածքային փոփոխություններ, օրինակի համար հույները կարող էին օգտվել հնարավորությունից և ազատագրել Կիպրոսի թուրքական հատվածը, չհաշված, որ Էգեյան ծովում և Եվրոպական հատվածում արդեն սահմաններ չեր ունենալու Թուրքիայի հետ, այդ թվում Բուլղարիան սահմանակից էր լինում միայն Ասորեստանին: Իսկ Իրանին ավելի ձեռնտու էր Հայաստանի հետ սահմանակից լինել, քանի որ կարող էր Հայաստանով ուղիղ դուրս գալ Եվրոպա, կամ Միջերկրական ծով: Իսկ Թուրքիայի և Սիրիաի միջև ջրային պրոբլեմների հետևանքով, ամեն տարի պատերազմական իրավիճակներ էին ստեղծվում: Սիրիան նույնիսկ կարող էր մասնակցություն ունենալ Կիլիկիայի ազատագրման գործում, քանի որ սիրիահայերը և Լիբանանահայերը ավելի համախմբված համայք ունեին: Օջալանը նույնիսկ առաջարկում էր, որ կարելի է օգտագործել Հայկական Սփյուռքը և իհարկե քրդական սփյուռքի իրենց համայքները: Օջալանի ծրագիրը հնարավոր էր կյանքի կոչել: Հայաստանը միայն քրդերին պետք է սկզբնական փուլում դիվանագիտությամբ օգներ, մնացածը ժամանակի հարց էր և կարող էր այլ ընթացք ստանալ: Առաքել, մինչև հիմա սրբությամբ եմ պահում Օջալանի ձեռքով գծած այդ քարտեզը, որի մասին ասացի, Միջերկրականից Սև ծով ձգվող Հայաստանը և նրա դաշնակից Քրդստանը, գիտես շատ հզոր միություն կլիներ տարածաշրջանում, եթե հարկ լիներ Թուրքիային կարելի էր ցանկացած պահին ծնկի բերել:

— Ընկեր գեներալ, դա շատ լավ գաղափար էր, — ասաց բժիշկը, — միայն այն, որ քրդերը համաձայնվում էին Արևմտյան Հայաստանից դուրս` ստեղծել Քրդստանը, արդեն իսկ մեր համար ձեռնտու առաջարկ էր։ Իսկ դա շատ լավ խաղաքարտ էր Թուրքիային ծնկի բերելու համար։ Ընկեր գեներալ, ես վերջերս եմ իմացել, որ Թուրքիայում` թուրքերի թիվը ուռճացված է, քանի որ այնտեղ ավելի շատ քրդեր են ապրում քան թուրքեր․․․

— Այո, մենք տեղյակ ենք, թուրքերը այդպես փորձում են իրենց թիվը շատ ցույց տալ, որպեսզի կարողանան պահել իրենց գերիշխանությունը, իսկ թուրքացրած հայերի, ասորիների, հույների և մնացածմերն ներկայացնում են որպես թուրքեր․․․ Օջալանի ծրագիրը այնքանով էր լավ, որ բոլոր այդ ազգությունները իրենց օգուտը ունեին: Դե քո նշած խաղաքարտերի մասին ասացի Լևոնին ու Վազգենին, սակայն նրանք անընդհատ պատճառաբանություն էին փնտրում հարցը ձգձգելու համար։ Չնայած որ, Օջալանը ցանկացած պայմանի համաձայն էր, միայն պետք է կարողանաինք նրա միջոցով իրականացնեինք մեր պետական հարցերը։

— Գրիշա Գայկովիչ, Օջալանի ծրագիրը այնքանով էր լավ, որ նույնիսկ Եվրոպային և Ամերիկացիներին էլ էր ձեռք տալիս այդպիսի տարածքային փոփոխությունները, քանի որ Թուրքիան արդեն գլխացավանք է դարձել իրենց գլխին, գնալով աճում է ֆունդամենտալ մահմեդականությունը, բացի այդ՝ Թուրքիայի փոխարեն կունենային մի քանի հզոր դաշնակիցներ:

— Այո իրավացի ես, նույն բանը ես բացատրեցի Լևոն Տեր-Պետրասյանին և Վազգենին, սակայն Լևոնը մեկ շաբաթ անց հրաժարվեց Օջալանին քաղաքական ապաստան տալ։ Անկարայում արդեն տեղյակ էին, որ Աբդուլլահ Օջալանը մեզ մոտ է, պահանջում էին Հայաստանի իշխանություններից, որպեսզի նրան հանձնենք Թուրքական իշխանություններին։ Օջալանին ես թաքցրի, քանի որ տեղեկություններ ստացվեց, որ Վազգենն ու Լևոնը, որոշել էին Օջալանին 500 հազար դոլլարով հանձնել թուրքերին։ Չնայած որ Լևոնը և Վազգենը արդեն նման փորձ ունեին։ Նրանց այդպես էլ չհաջողվեց գտնել Օջալանին։ Իսկ այն դեպքը, որի մասին ասացի եղել էր 1992 թվականի հունվարի 10 -ին, երբ Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիան ընտանիքով և շուրջ 100 հոգանոց զինված թիկնազորով հայտնվեց Հայաստանի սահմանին։ Ադրբեջանցիները հրաժարվում են նրան քաղաքական ապաստան տալ։ Այդ ժամանակ Թիֆլիսի փողոցներում կատաղի մարտեր էին գնում։ Ռազմական հեղաշրջումը իրականացրած Վրաստանի Ռազմական Խորհուրդի նախագահ՝ Թենգիզ Սիգուրան արդեն հեռակա կարգով մահապատժի էր դատապարտել Զվիադ Գամսախուրդիային, պետական միջոցները վատնելու և ազգային թշնամանք հրահրելու մեջ։ Զվիադ Գամսախուրդիայի փախուստի ճանապարհները փակված էին, մնում էր միայն Հայաստանը։ Գամսախուրդիան ցանկանում էր, որպեսզի իրենց թույլատրվի Հայաստանի օդանավակայաններից մեկով մեկնել դեպի Չեչենիա։ Ջոխար Դուդաևը, նույնիսկ իր անձնական օդանավն էր ուղարկել Գամսախուրդիայի շքախմբին տեղափոխելու համար։ Դե, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը հասկանում են, որ Գամսախուրդիային Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները փնտրում են մահվան դատապարտելու համար, նրանից պահանջում են մեկ միլլիոն դոլլար, որպեսզի « տրանզիտ » ճանապարհ ապահովվեն: Դե Գամսախուրդիան ստիպված կանխիկ մեկ միլիոն դոլլար տալիս է Վազգենին, որն էլ անձամբ ուղեկցում է նրանց մինչև Երևանի օդանավակայան, այնտեղից Ջոխար Դուդաևի օդանավով տեղափոխում են Գրոզնի։

— Իսկ Օջալանը ի՞նչ եղավ, — հարցրեց բժիշկը։

— Օջալանին թաքցնելուց հետո, ես նրան գաղտնի ուղարկեցի Իրան, իսկ այնտեղից, նա գնացել էր Սիրիա, մի քանի անգամ զանգահարել էր, շատ երախտապարտ էր։ Օջալանի ասելով, ինքը հայկական արմատներ ուներ, այնպես որ ինչպես ասում են` « անաղուհաց քրդի շուն » չէր` ինչպես սրանք․․․ Գիտես հեռախոսազրույցի ժամանակ նա ասաց իր կարծիքը Վազգենի ու Լևոնի մասին, նա ասում էր, որ դրանք թուրքից վատն են, դավաճան ու աստվածապիղծ:

Նրանք ծիծաղեցին։

— Լավ, ընկեր գեներալ, արդեն գնացեք քնեք, հանգստանալ է պետք, լույսը շուտով կբացվի։

— Գիրքը չմոռանաս, — հիշեցրեց գեներալը։

Առաքելը վերցրեց գիրքը բարի գիշեր մաղթեց և ոտնաթաթերի վրա գնաց իր ննջարանը։

Արդեն լուսանում էր: Առաքելը պառկել էր անկողնու մեջ ու չէր կարողանում քնել, նույնիսկ բացեց գիրքը, որպեսզի կարդա, սակայն չկարողացավ:

Ինչպե՞ս կարելի է այդքան ատել սեփական ժողովրդին, ինչպիսի ստոր ու դավաճան պետք է լինեն, որ երկիրն հասցնեն այսպիսի աղքատության… Ազգադավերը… Միայն ազգադավը կարող էր այդպիսի բան անել: Րաֆֆին իզուր չէր ասում. «Մեր պատմությունը բավականին աղքատ է լավ մարդիկանցով, փոխարենն հարուստ է դավաճաններով »:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s