ԱԶԳԱԴԱՎԸ ՊԱՏՄԱՎԵՊ․ 3 Մաս

Заметка Posted on Updated on

III Մաս

Առավոտյան Առաքելը դուրս եկավ տանից: Բակում, արդեն Մովսես Գեղանգուլյանը մեքենայում իրեն էր սպասում:

— Բարև Մովսես, — մեքենան նստելով ողջունեց նա:

— Բարև Շեֆ ջան, — ուրախ պատասխանեց Մովսեսը:

— Մովսե՛ս, խնդրում եմ ինձ շեֆ մի ասա, — հիշեցրեց նա:

— Բժիշկ ջան, շեֆը կարգադրել է, որ գնանք հիմա Աշտարակ, իրենք այնտեղ մեզ են սպասում:

— Լավ, գնանք…

Մեքենան դուրս եկավ նեղ փողոցներով և սլացավ պողոտայով:

— Բժիշկ ջան, երեկ շեֆը կարևոր հանդիպումներ ուներ այդ պատճառով հանդիպումն այսօր նշանակեց, — ասաց նա, — քո պատվին շեֆը խաշի սեղան է գցել, — ուրախ ավելացրեց վերջում:

— Մովսես, իսկ ո՞վ է լինելու այնտեղ, — հարցրեց բժիշկը, — ես առհասարակ խնջույքներից և հավաքույթներից խուսափում եմ…

— Բժիշկ ջան, մի անհանգստացի, մենք մերոնցով ենք լինելու, — ասաց նա, — Վազգենի ընտանիքի անդամներն են, մեկ էլ մեր գեներալ ախպերները…

— Ի՞նչ գեներալ, Մովսես, — զարմացավ նա:

Մովսեսը սկսեց ծիծաղել:

— Բժիշկ, է՛ն երեք գեներալները, որոնց երկու օր առաջ տեսար շեֆի ընդունարանում…

— Ինչպե՞ս թե, նրանք գեներալնե՞ր են…

Մովսեսը ավելի բարձր սկսեց ծիծաղել:

— Բժիշկ ջան չէ, դեռ գեներալ չեն, — ուրախ ասաց նա, — բայց կդառնան, շեֆը խոստացել է, հիմա գնդապետ են, մի քանի ամիս հետո, հաստատ գեներալ կդառնան, էս խառը պատմությունը կմարսենք նոր…

— Ի՞նչ խառը պատմություն Մովսես ջան, — միամիտ ձևացավ Առաքելը, փորձելով նրանից խոսք քաշել:

— Դե՜, է՛ս ընտրությունները, հետո Բաղրամյանի վրայի կրակոցները…

— Հա՜… Հասկանալի է, — միամիտ տոնով շարունակեց նա, — Մովսես, իսկ շեֆը ի՞նչ կապ ունի դրանց հետ, — խորամանկեց նա:

— Ո՞նց թե, ինչ կապ ունի, — զարմացավ Մովսեսը, — բժիշկ ջան բա է՛ս ամենը շեֆիս սարքածն է, շեֆս ասեց ամեն ինչ կխախանդվի նոր…

— Մովսես, դե կարծում եմ, որ շուտով ամեն ինչ կհարթվի…

— Հա բժիշկ ջան, շեֆն էլ նույն բանն է ասում, — միամիտ ասաց նա, — ասում է, որ մի երկու ամիս հետո մոռանալու են, ոնց որ Շահումյանն ու Արծվաշենը:

— Մովսես, իսկ Շահումյանը ու Արծվաշենը ի՞նչ կապ ունի ընտրությունների հետ, — հարցրեց նա:

Մովսեսը սկսեց ծիծաղել:

— Չէ՜, բժիշկ ջան, կապ չունեն իրար հետ, — բացատրեց Մովսեսը, — շեֆը ուզում է ասել, որ ժողովուրդը շուտ է մոռանում անցած բաները… Այնպես որ, եթե Շահումյանի ու Արծվաշենի դավաճանությունը մոռացան, է՛ս ընտրությունները հաստատ կմոռանան…

— Մովսես, իսկ Շահումյանում և Արծվաշենում իրո՞ք դավաճանություն է եղել, — հարցրեց նա,

— Չէ բժիշկ ջան, ի՞նչ դավաճանություն, ո՞վ ասաց, որ դավաճանություն է եղել․․․

— Մովսես, դու նոր, խոսքի մեջ ասացիր, — հիշեցրեց նա:

— Ո՞նց թե, — զարմացավ նա, — երևի բերանիցս թռավ, — խոստովանեց նա, — բժիշկ ջան, շեֆիս մոտ հանկարծ չասես, որ քեզ էդպիսի բան եմ ասել, թե չէ վիզս կթռցնի․․․

Ահա՜ թե ինչ, Առաքելը կարծես թե գտավ Մովսեսին խոսեցնելու ձևը, այդ սայթակումը հնարավորություն կտա Մովսեսից կորզել ամբողջ ինֆորմացիան։

— Մովսես, իհարկե չեմ ասի, — խոստացավ նա, — դու կարող ես ինձ վսահել, ես հավատարիմ ընկեր եմ․․․

— Հա՜, քո մասին շատ եմ լսել բժիշկ ջան, — ասաց Մովսեսը, — ես վստահում եմ քեզ հարազատ ախպոր պես․․․ Թե չէ հիմա լավ ընկեր չկա, պահ է գալիս, որ է՛դ ընկերը կարող է միամիտ դանակը խրի թիկունքդ․․․ Ամեն մարդու չես կարող վստահել․․․

— Մովսես, իսկ Վազգենին դու վստահու՞մ ես, — հարցրեց նա:

— Բժիշկ ջան, քեզանից շատ չեմ վստահում, — ասաց նա, — գիտես ինքը ինչ մարդ ա, կարողա պահի տակ մի 150% փոխվի, մեկ երեխու պես միամիտ ա, մեկ էլ տեսար կատաղում ա, աչքերը արյուն է լցվում ու գնաա՜ց, ոչ ընկեր ա նայում, ոչ եղբայր․․․ Հետո խմած վախտը, կարողա ուրախանա քեֆ անի, մի քիչ հարբում ա, նորից սկսում ա կատաղել. զենք որ լինի ձեռքին, հաստատ մեկին կգյուլլի․․․

— Մովսես, իսկ ինչպե՞ս ես դու դիմանում նրա կողքին․․․

— Է՜հ, բա ի՞նչ անեմ բժիշկ ջան, դու գիտես, որ Հայաստանում գործ չկա, ես էլ ընտանիք եմ պահում, Վազգենը գոնե լավ փող ա տալիս․․․ Թե չէ որ գործ լիներ, ես ի՞նչ էի անելու է՛դ շիզոֆրենիկի կողքը, — հանկարծ զգաց, որ ինչ-որ սխալ արտահայտություն արեց, մի պահ լռեց, նկատեց Առաքելի ժպիտը, — շեֆ ջան գիտե՞ս չէ, քեզ ինչքան եմ վստահում․․․

— Մոսո, լա՜վ, արի պայմանավորվենք, որ նորից չկրկնես, — մտերմաբար ասաց նա, — այսօրվանից, մենք լավ ընկերներ ենք, ու եկ Վազգենին և գեներալին չխառնենք մեր ընկերության մեջ, այնպես որ, վստահելու ենք իրար, թե չէ` մի օր էլ տեսար, Վազգենի մտքովը անցավ քեզ գործից հանել, ի՞նչ պիտի անես այդ դեպքում․․․

— Հա, բժիշկ ջան, ճիշտ ես ասում, — համաձայնվեց նա, — որ Վազգենը գործից հանեց ինձ, դու գործ կճարես կգամ Լենինգրադ․․․

— Հա, Մոսո ջան, բա ընկերությունը, հո մի օրվա համա՞ր չի, նեղության ժամանակ է երևում, թե իսկական ընկերը ով է…

— Հա, բժիշկ ջան լավ ասացիր, — համաձայնվեց նա, — բժիշկ, շեֆը ասում ա, որ դուք մայոր եք, ինչու՞ չեք մնում Հայաստանում, ինքը ձեզ գեներալ կդարձնի։

Առաքելը սկսեց ծիծաղել Մովսեսի միամտության վրա։

— Մոսո, գեներալ դառնալ հո խաղ ու պար չի՞, գեներալ լինելու համար պետք է ակադեմիա ավարտեն, չհաշված ռազմական մյուս հաստատությունները, աշխատանքային փորձ և հմտությունը։

— Է՜հ, բժիշկ ջան, էդքան բան որ սովորեինք, ասա հիմա գիտնական պիտի դառնայինք, — քմծիծաղեց նա, — հենա, մեր գնդապետները, ո՞ր մեկն է ակադեմիա սովորել, Մանվելը « Կռազի » շոֆեռ ա, Սարոյանը` դպրոցը մինչև 8 -ն ա սովորել, էն էլ հազիվ, իսկ Արթուր Աղաբեկյանն էլ երևի մի քանի տարի մնացել է նույն դասարանում…

Բժիշկը սկսեց ծիծաղել:

— Մոսո, իրո՞ք այդպես է, — ուրախ հարցրեց նա:

— Հա՜, բա ոնց բժիշկ ջան, — ոգևորվեց նա, բժշկի ուրախությունը կարծես գրգռեց նրան, — բժիշկ ջան, կմնաս էստեղ Հայաստանում, շեֆը մի հատ տեղեկանք կտա, որ կռվել ես Ղարաբաղում, գեներալի պագոնները կկպցնես ու կյանք արա…

— Բայց ես Ղարաբաղում չեմ կռվել Մոսո, — միամիտ ասաց նա, — համ էլ ինքդ գիտես, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ եղել…

— Ա՜յ բժիշկ ջաա՜ն, ինչի՞ հետևից ես ընկել, դժվա՞ր ա սարքել, որ կռվել ես, — ուրախ ասաց նա, — գիտե՞ս քանի մարդու ենք սարքել կռվող տղա, որ անգամ Ղարաբաղի տեղն էլ չեն իմացել քարտեզի վրա, այնպես որ, դու բացառություն չես լինի… Բժիշկ ջան ուզու՞մ ես հենց վաղն էլ կարող ենք կազմակերպենք, կգնանք « Զանգվի ձոր » մի հատ լավ օբյեկտ կա, կուտենք -կխմենք, մի հատ էլ զենքերով վիդեոկլիպ կնկարահանենք գետի մոտ, իբրև թե Ղարաբաղում կռվում ես: Մի քանի հատ լուսանկար Ջերմուկի սարերի վրա կանենք ու վերջ: Էլ ո՞վ կարա ասի, որ չես կռվել… Շեֆն էլ կհաստատի քո « մարտական ուղին » ու վերջ էլ ի՞նչ կռիվ, ի՞նչ բան…

— Մոսո, բայց այդպես խաբեություն է, ինչպե՞ս կարելի է…

— Բժիշկ ջան, ես ասացի, ինքդ որոշի, հետո չասես թե չասացի, — նեղացավ նա, — Առաքելը զգաց, որ Մովսեսը վիրավորվեց, փորձեց նրա սիրտը շահել:

— Լավ, Մոսո ջան, ես կմտածեմ առաջարկիդ մասին, — ասաց նա, — հենց որոշեցի մնալ Հայաստանում, այդպես էլ կանենք..․

— Հա, բժիշկ ջան, նախօրոք կասես, որ զինվորական համազգեստ բերեմ քո հագով, — ոգևորվեց նա:

— Մոսո, դու ասացիր Մանվելի մասին, իսկ տեղյա՞կ ես` թե նա ինչպես հայտնվեց Ղարաբաղում:

— Տո, ո՞նց տեղյակ չեմ, — ուրախ ասաց նա, — լավ էլ տեղյակ եմ, թե ով ինչով է շնչում և ինչքան…

— Դե պատմիր, Մոսո, շատ հետաքրքիր է, — ասաց նա:

— Ոնց որ ասացի, Մանվելը` « Կռազի » շոֆեռ ա, երևի քշելուց բացի ոչինչ չգիտեր։ Հետո մի առիթով գործերը ընկնում է միլիցայություն, Մանվելն էլ փախնում է: Միլիցայությունը « ռոզիսկ» ա տալիս: Եթե չեմ սխալվում կանեփի գործի վրա էր վառվում: Տեսնում ա, որ փախչելու տեղ չկա, փախչում է Ղարաբաղ, գիտեր որ միլիցեքը էնտեղ իրեն չեն գտնի, այդպես էլ մնում է Ղարաբաղում, մինչև իրա « ռոզիսկի » ժամկետը անցնի: Ղարաբաղում մի հատ ջոկատ է հավաքում, ու սկսում է թուրքերի դեմ կռվել: Հետո Մանվելը Վազգենի հետ ա ծանոթանում ու իր երեխաներին կնքելուց, Վազգենին քավոր է դարձնում: Վազգենը, Մանվելին տալիս է կապիտանի կոչում, հետո էլ նշանակում է կամավորական բրիգադայի հրամատար, մի քանի ամիս հետո էլ դարձնում է գնդապետ: Հեսա, մի քանի ամիս հետո էլ գեներալ կդառնա…

— Մոսո, իսկ Վազգենը ինչու՞ քեզ գեներալ չի դարձնում, — լուրջ տոնով հարցրեց բժիշկը:

— Է՜հ, բժիշկ ջան, հո ես չե՞մ ասելու իրեն, ինքը պիտի « ֆայմի »…

— Հա, բայց որ տեսնում էս չի « ֆայմում » մի հատ « նամյո՛կ » արա, կարողա չի՞ կարողանում կողմնորոշվել, — նույն ոճով շարունակեց բժիշկը:

— Ինչու՞ չի կարողանում կողմնորոշվել, — բարկացած ասաց նա, — Արծվաշենը ծախելուց լա՜վ էլ կողմնորոշվում էր, ինձ պաշտոն տալուց` ո՛չ…

— Մոսո, մի ընկերական հարց տամ, բայց պետք է անկեղծ լինես, — ասաց նա:

— Բժիշկ ջան, բա չասացի՞ր, որ ընկերներ ենք…

— Այո՛, ասացի, — հաստատեց նա, — լավ, ինձ ասա, դու կուզենա՞ս, որ Վազգենը նախագահ լինի…

— Դե՜, գիտես բժիշկ ջան, որ նախագահ լինի, ես էլ կլինեմ նախագահի շոֆեռ, փողս կբարձրացնի, ինձ թվում է լավ կլինի…

— Չէ, Մոսո, մենակ քեզ համար չեմ հարցնում, — բացատրեց նա, — ես նկատի ունեմ ժողովրդի, պետության…

— Գիտես, ժողովրդի համար արդեն միևնույն է, թե ով էլ կլինի, նւևնույնն է ոչինչ չի փոխվելու… Մի խոսքով լավ չի լինելու…

— Ինչպե՞ս թե լավ չի լինելու, — զարմացավ նա, — Մոսո, նախագահ չեն դառնում, որպեսզի միայն իրենք լավ ապրեն, այլ երկիրը պետք է լավ ապրի, ժողովուրդը: Նախագահին ժողովուրդն է ընտրում` իրենց երկիրը հզորացնելու ու հարստացնելու համար:

— Ժողովուրդն է ընտրու՞մ, — քմծիծաղեց նա, — դե հեսա, տեսանք իրենց ընտրությունը ի՞նչ եղավ… Լևոնին էլ ժողովուրդը ընտրեց, բա ինչու՞ հիմա չի կարողանում պաշտոնից հանել կամ փոխել: Դե թող փոխեն… Տեսա՞ր, որ զենքը դեմ տվեցին ժողովրդի ճակատին` ուզի թե չուզի ենթարկվելու է․․․

— Մոսո, Լևոն ասացիր մի բան հիշեցի, — խորամանկեց նա, — երևի կիմանաս թե, է՛ն ընտրությունների ժամանակ` սեպտեմբերի 25- ին Լևոնն էր հրամայե՞լ, որ կրակեն ժողովրդի վրա…

— Ես էնտեղ էի, բժիշկ ջան ժողովուրդը Լևոնին չէր ընտրել, նա էլ « դիլխոր » էր ու չգիտեր ինչ անել, Վազգենն ու Վանոն համոզեցին, որ չհանձնվի, նա էլ վախեցած էր, ասաց. « ինչ ուզում եք արեք ես չեմ խառնվում»: Դե շեֆն ու Վանոն էլ որոշեցին, որ պետք է Լևոնին զոռով էլ լինի պահեն: Իսկ կրակոցները երևի պատահականություն էր, չեմ կարծում, որ շեֆը ընդունակ էր կրակել ժողովրդի վրա…

— Մոսո, բայց դու կրակոցների ժամանակ այնտե՞ղ էիր:

— Այնտեղ էի, բա որտե՞ղ պիտի լինեի — զարմացավ Մովսեսը, այնտեղ Մանվելի երկրապահներն էին, մեկ էլ Սեյրանի սպեցնազը…

— Այսինքն, Մոսո, շեֆը գիտե՞ր, որ կրակելու են ժողովրդի վրա:

— Դէ՜… Ոնց ասեմ, Վանոն ու շեֆը խոսում էին իրար հետ, շեֆը ասեց. « եթե ժողովուրդը համառի, կկրակենք օդ, ամբոխը կվախենա ու կփախնի », բայց Վանոն ասաց. « ոչինչ, թող մի 800 հոգի էլ մեռնի, ի՞նչ կլինի որ »։

— Այսինքն, իրենք վստա՞հ էին, որ կրակոցներ լինելու էին:

— Հա, իհա՞րկե գիտեին, եթե չիմանային, էլ ինչու՞ էին Մանվելի տղերքին զինում ու բերում նախագահական, — ասաց Մովսեսը,

— Մոսո, եթե դու եղել ես այնտեղ, ուրեմն տեսել ես, թե ով կրակեց առաջինը,

— Դե պարզ բան է, որ շեֆս կրակեց, — ուրախ ասաց նա,

— Ինչպե՞ս թե շեֆդ, նա ինքնաձիգո՞վ էր այնտեղ, — զարմացավ բժիշկը,

Մովսեսը սկսեց ծիծաղել:

— Չէ՜, բժիշկ, այնտեղ զինվորներ կային, նա վերցրեց զինվորներից մեկի ավտոմատն ու կրակեց:

— Հասկանալի է, ուրեմն առաջին կրակողը շեֆն է եղե՞լ…

— Հա՛, բժիշկ ջան, ինքն է եղել, — հաստատեց Մովսեսը, — շեֆը ասում էր. « Սրանք մինչև արյուն չտենան, չեն հանգստանա »: Ըհը՛ տեսա՞ր, որ ճիշտ էր ասում, հիմա հանգի՜ստ, խաղաղ է, ո՛չ փողոց են դուրս գալիս, ո՛չ էլ միտինգ են անում:

— Մոսո, ուզում ես ասել, վա՞տ է, որ միտինգ են անում,

— Ա՜յ բժիշկ ջան, կարողա՞ իրանց վատն ենք ուզում, էս ցրտին հելել են փողոց ու միտինգ են անում, դժգոհում են..․ Հենա թող նստեն տունը, տաք չայ խմեն…

— Բայց Մովսես, պետք է, որ տունը նստելուց հարմար լինի, ինքդ լավ գիտես, որ ո՛չ լույս կա, ո՛չ էլ գազ… Ժողովուրդը ինչպե՞ս նստի սառած տան մեջ:

— Բժիշկ, էսի Վանոյի խաղերն ա, Վանոն ասում ա. « Ժողովրդին պիտի կզացրած պահես՝ լույսն ու գազը կտրես, որ դառնան խեղճ ու անճար », ըտենց ուզում ա ժողովրդին խեղճացնի…

— Մովսես, իսկ Վազգենի ու Վանոյի հարաբերություններն հիմա ինչպե՞ս են:

— Որ ճիշտն ասեմ, հիմա շատ վատ են, — գանգատվեց Մովսեսը, — էն ատոմակայանի բազառից հետո Վանոն թարսվել է շեֆի հետ:

— Ի՞նչ ատոմակայան, — միամիտ հարցրեց նա:

— Դե, Վանոն ուզում էր Մեծամորի ատոմակայանը սեփականացներ, Վազգենը դեմ էր, քիչ էր մնում իրար խփեին: Վանոն ասում էր, որ ինչու՞ Վազգենը Արարատի ու Հրազդանի՝ ցեմենտի գործարանները կարող է սեփականացնել, իսկ ինքը չի կարո՞ղ ատոմակայանը սեփականաշնորհել:

— Մոսո, ինչքան գիտեմ, Վազգենը միայն Արարատի ցեմենտի գործարանն է սեփականաշնորհել… Հրազդանի մասին առաջին անգամ եմ լսում:

— Միամիտ չլինես բժիշկ ջան, — ծիծաղեց Մովսեսը, — շեֆը հո հիմար չի, որ իրեն « կոնկուրենտ » թողնի, Հրազդանի գործարանը ավելի շատ ցեմենտ է արտադրում, քան Արարատինը, չհաշված որ այնտեղ մի քանի տեսակի որակյալ ցեմենտ է արտադրվում: Այնպես որ Հրազդանի գործարանի մասին ոչ մեկը չգիտի… Բժիշկ ջան հանկարծ Վազգենին չասես, որ քեզ բան եմ ասել, նա չի սիրում, որ այդ թեմայով են խոսում:

— Անհոգ եղիր, Մոսո ջան, ինքը չի իմանա, — խոստացավ նա, — Մոսո, իսկ այդքան ցեմենտը, որ արտադրում են, որտե՞ղ են սպառում կամ վաճառում:

— Ա՜յ ցավդ տանեմ, չես տեսնու՞մ, թե ինչ դաչաներ ու առանձնատներ են կառուցում, բա որտեղի՞ ցեմենտով են սարքում:

— Այո՜, իսկապես որ…

— Հո, մենակ ստեղ չեն ծախում, Վրացիներին ու ադրբեջանցիներին էլ են ցեմենտ տալիս,

— Ո՞նց թե, ադրբեջանին էլ են ցեմենտ վաճառում,

— Է՜հ, բժիշկ ջան, — ուրախ ասաց նա, — թուրքերը իրենց տեղը, բիզնեսը իրա տեղը, կռվի դաշտում կռվում ենք, իսկ բիզնեսի ժամանակ առևտուր ենք անում:

— Բայց ինչպե՞ս, — զարմացավ բժիշկը, — Մոսո, ստացվում է, որ մենք մեր թշնամուն օգնում ենք, որպեսզի մեր դեմ կռվի՞…

— Բժիշկ ջան, օգնելս ո՞րն է, — զարմացավ նա, — շեֆը ասում է, որ առևտուրի մեջ բարեկամ, թշնամի չկա, կարևորը մեծ եկամուտ ունենալն է:

— Մոսո, ես լսել եմ, որ Վազգենը « Զոդի » ոսկու հանքերի և վերամշակման գործարանի փայատերերից մեկն է:

— Բժիշկ ջան, ի՞նչ փայատեր, ի՞նչ բան… Նա փայատերը չէ, այլ տերը, — ճշտեց Մովսեսը:

— Մոսո, իսկ բացի քո ասած ցեմենտի գործարաններից ու Զոդի ֆաբրիկայից, Վազգենը էլ ի՞նչ սեփականություն ունի…

— Տո՛, ես ի՞նչ իմանամ, կա էլի, մեկն ասե՜մ, թե երկուսն ասե՜մ…

— Այսինքն ուզում ես ասել, որ նա մի քանի գործարան ունի՞, — զարմացավ բժիշկը:

— Մենակ էնքանը կասեմ, որ Վազգենը շա՜տ-շա՜տ փող ունի, որ իրա ծոռի ծոռն էլ ծախսի, էլի չի վերջանա…

— Մովսես, եթե Վազգենը շատ փող ունի, ուրեմն պետք է, որ քեզ լավ փող տա, — կատակեց նա,

— Բժիշկ ջան, չեմ դժգոհում, փառք Աստծո, — ժպտաց նա, — համ էլ որ « օբյեկտը » մտնում եմ ձրի ուտում-խմում դուրս եմ գալիս, բոլորը ճանաչում են, օրինակի համար ա՛յ է՛ս օբյեկտը, — նա մատնացույց արեց հսկա, գեղեցիկ շենքը, որի կողքով անցնում էին, — էստեղ լավ « սավունա » կա, ժամանակ որ լիներ կզանգեի մի երկու հատ լավ նանար կգային ու քեզ պատիվ կտայի…

Առաքելը սկսեց ծիծաղել:

— Շնորհակալ եմ, Մոսո ջան…

— Բժիշկ ջան, բա ընկերներ չե՞նք…

— Իհարկե ընկերներ ենք Մոսո ջան,— համաձայնվեց նա,

— Բժիշկ, որ հարցեր են լինում դու ինձ ասա, եթե ուժս չպատի նոր շեֆին կասես… Բայց Հայաստանում ըտենց հարց չկա, որ չկարողանամ լուծել…

— Մովսես, հարց ասեցիր հիշեցի, իսկ գողական աշխարհի հետ կապեր կա՞ն…

— Յա՜… Ո՞նց չկա բժիշկ ջան, — ուրախ ասաց նա, — դու ասա ի՞նչ հարց պետք է` կլուծենք…

— Իսկ Մոսո, դու ու՞մ գիտես գողականներից, — խորամանկ ժպտաց նա,

— Ո՞նց թե, մեր արտաշատցի « Կծան Միշիկը » — զարմացավ նա, — դե մնացածին էլ, ոնց գիտես…

— Նկատի ունես Միշա Խուդավերդյանի՞ն, — զարմացած հարցրեց նա,

— Բժիշկ ջան, ընենց պաշտոնական ասացիր, որ նույնիսկ զարմացա, — կատակեց նա:

— Մովսես, քո ասած` « Կծան Միշիկը`» Միշա Խուդավերդյանից ի՞նչ գող, դու գիտե՞ս, որ ինքը « մլիցեքի » հետ է կապված ու լավ էլ խոսք տանող բերող է, այնպես որ իրեն գող կնքել են քո ասած « մլիցեքը » МВД — ի նախարարի առաջին տեղակալ` Կառլեն Թորոսյանը:

— Ո՞նց թե, — զարմացավ Գեղանգուլյանը,

— Դու քո շեֆին հարցրու, ինքը լավ գիտի դրա պատմությունը, — ավելացրեց Առաքելը:

— Ո՞նց թե, ուրեմն « Կծանը » մլիցեքի՛ հետա՞ տալիս, առնում…

Կարծես թե բժշկի ասածը տպավորություն թողեց նրա վրա, բերանը բաց էր մնացել, խոսքեր չէր գտնում ասելու: Առաքելը իսկույն նկատեց, որ Գեղանգուլյանը ինչ-որ գաղտնիք էր պահ տվել « Կծան Միշային » և հիմա զղջում է:

— Մոսո, քո կարծիքով Վազգենը արտաշատցի « Կծան Միշային » որտեղի՞ց է ճանաչում, Միշիկը Արտաշա՜տ, Վազգենն էլ Արարա՜տ… Տարիքային տարբերությունն էլ չհաշված…

— Բժիշկ, երևում է դու շեֆիս ինձանից ավելի լավ ես ճանաչում, — կատակեց նա,

— Տեսնու՞մ ես, Մոսո ջան, այնպես որ ես էլ շատ բան գիտեմ, — կատակով պատասխանեց նա, — ուզու՞մ ես ասեմ, թե ո՞վ է ծանոթացրել Վազգենին « Կծան Միշայի » հետ:

— Ինչ լավ կլինի, խնդրում եմ ասա, — ոգևորվեց նա:

— Մովսես, դու Արտաշատի նախկին միլպետի տեղակալ` Էդիկ Ալխասյանին գիտե՞ս, — հարցրեց նա,

— Ճիշտն ասած ես չգիտեմ, մի անգամ Վազգենը ասաց, որ պիտի հանդիպի նրա հետ, ես միայն նրա անունն եմ լսել, անգամ չեմ տեսել, — խոստովանեց Մովսեսը,

— Ուրեմն իմացիր, Արտաշատի գործկոմի նախագահ` Սեդրակ Սեդրակյանը, հանձնարարում է Էդիկ Ալխասյանին, որը Արտաշատի շրջանի միլպետի տեղակալն էր, որպեսզի նա Վազգենին ծանոթացնի « Կծան Միշայի»` Միշա Խուդավերդյանի հետ, ինչպես ասացի « Կծանը » Էդիկ Ալխասյանի համար գործեր էր անում: Ուրեմն « Կծանը » Վազգենի հետ ծանոթանում է միայն նրա համար, քանի որ իրեն կարգադրել էին վերևից` МВД — ի նախարարի առաջին տեղակալ` Կառլեն Թորոսյանը, իսկ նրան էլ կարգադրել էր իր վերադասը` Կառլոս Բագրատիչը, այսինքն Կառլոս Ղազարյանը:

« Կծանին » հանձարարված էր, որպեսզի Վազգենին ընդառաջի և օգնի ցանկացած հարցում:

— Հա՜, Միշան միշտ էլ մեզ օգնել ա…

— Ըհը՜, տեսնու՞մ ես Մոսո, որ ճիշտ եմ ասում, — ուրախ ասաց նա, — թե չէ ինքդ գիտես. « Կծանը » Վազգենին իր սիրուն աչքերի համար չէր, որ օգնում էր…

— Չէ՜, իհարկե, — կմկմաց նա, — բայց բժիշկ ջան, գիտե՞ս, թե մենք « Կծանին » ինչքան ենք օգնել, է՛լ փողով, է՛լ բենզինով, է՛լ զենքով…

— Մովսես, միամիտ չլինես, — քմծիծաղեց նա, — « Կծանին » կարգադրել են վերևից, նա էլ օգնել է, թե չէ հենց այնպես, նա չէր օգնի, ինքդ գիտես թե « Կծանը » իրենից ինչ է ներկայացնում:

— Բժիշկ, իսկ դու « Կծան Միշային » ճանաչու՞մ ես,

— Մովսես, ես իրեն չեմ տեսել, չեմ էլ ճանաչել, ես « Կծան Միշայի » գործն եմ տեսել: Մոսո ջան, մարդուն գնահատում են նրա կատարած գործերով, ոչ թե նրա մասին սուտ, հորինված լեգենդներով: « Կծան Միշայի » արած գործերը բավական են, որպեսզի ես նրա բնութագիրը տամ:

— Բժիշկ ջան, իսկապե՞ս, — զարմացամ նա, — իզուր չէ, որ քո մասին հետաքրքիր բաներ են պատմում:

Բժիշկը սկսեց ծիծաղել:

— Իսկ հետաքրքիր է, ի՞նչ են պատմում իմ մասին, — զարմացած դեմք ընդունեց նա,

— Դե, ասում են, որ դուք ԿԳԲ-ի մայոր եք, ամենատաղանդավոր հոգեբանը, անվտանգության համակարգի Շերլոկ Հոմսը…

— Ո՞նց… Այդքան քի՞չ, — զարմացավ նա,

— Դե, որ ազնիվ մարդ եք, ձեզ սիրում են ու հարգում, մարդկանց ճանաչում եք՝ առանց նրանց տեսնելու, կարողանում եք կարդալ մարդկանց մտքերը, որ գուշակում եք անգամ ապագան:

— Ա՜յ, դա ուրիշ բան, թե չէ ես էլ անհանգստացա, որ կորցրել եմ առաջվա փառքս, — կատակեց նա:

— Բժիշկ ջան, իսկ դուք գիտե՞ք, թե ես ով եմ, — հետաքրքրված հարցրեց նա,

— Մոսո, դու շատ պարզ ու լավ տղա ես, բարի ու ազնիվ…

— Իսկապես բժիշկ ջան, ես այդպիսին եմ:

— Իսկ քո կարծիքով, ես ամեն մարդու հե՞տ եմ ընկերություն անում…

— Շնորհակալ եմ, իմ համար մեծ պատիվ է քեզ պես ընկեր ունենալը, — ուրախ ասաց նա, — բժիշկ, իսկ կարո՞ղ եք իմ ապագան գուշակել…

— Կարող եմ, բայց պետք է սուրճիդ գավաթը նայեմ, — կատակեց նա,

— Ինչպե՞ս թե կոֆեյի գավաթը, — զարմացավ նա, — ուզու՞մ եք մի տեղ քաշեմ կանգնեմ, մի սրճարանում կոֆե կխմենք, նոր կգնանք…

— Մոսո ջան, թող մնա մեկ ուրիշ անգամ, միևնույն է այստեղ եմ, — խոստացավ նա:

— Լավ բժիշկ ջան, կսպասեմ…

Աշտարակի ձորում արդեն հավաքվել էին հյուրերը։ Վազգենը երևի այնտեղ էր հրավիրել միայն իր մտերիմներին: Կարծես թե նրանք սպասում էին ամենացանկալի հյուրին:

Մեքենան կանգնեց ավտոկայանատեղում, Վազգենը շտապեց դիմավորելու սպասված հյուրին:

— Բարև Առաքել ջան, — ուրախ ողջունեց նա՝ գրկախառնվելով։ Նրա ետևից կանգնած էր ողջ հրավիրյալների խումբը, — ծանոթացի`ր Առաքել ջան, եղբայրներս են՝ Արամն ու Արմենը, — ներկայացրեց իր թիկունքի ետևը կանգնած երիտասարդներին, — իմացիր, որ էսօրվանից մեկ եղբայր չունես, այլ երեք…

Առաքելը հերթով ծանոթանում էր հյուրերի հետ, երևում էր, որ Վազգենի տրամադրությունը տոնական է, նույնիսկ իր երկնագույն վերնաշապիկն էր հագել, որը կրում էր միայն պաշտոնական երեկույթների ժամանակ: Հյուրերը իրենց հերթին տոնական էին տրամադրված, ջերմ ժպիտներով ծանոթանում էին Վազգենի հյուրի հետ: Հրավիրյալների մեջ էին զինվորական համազգեստով մի քանի գնդապետներ, որոնք կարծես թե ձգված էին ու լարված, շինծու ժպիտներից զգացվում էր, որ իրենց հրամայված է սիրալիր ժպտալ:

Առաքելը ծանոթացավ Վազգենի եղբայրների և նրանց կանանց հետ:

Բոլորը կարծես լսել էին տաղանդավոր բժշկի մասին, սակայն հիմա տեսնում նրան էին իրենց առջև:

Առաքելը, որպես հմուտ հոգեբան, տեսնում էր բոլորին, նրանց հոգեկան աշխարը, աչքերի միջով թափանցում էր ներս և գուշակում նրանց խառնվածքը, անգամ նրանց շարժումները արդեն մատնում էին իրենց:

Եղել էին դեպքեր, երբ Սովետական պատվիրակությունները միջազգային հանդիպումների ժամանակ հույսները դնում էին անվտանգության մայորի վրա, որպեսզի նա կարողանա գուշակել օտարերկրյա դիվանագետների մտադրությունների մասին նախօրոք: Կարողանար ախտորոշել նրանց քողարկված ծրագրերը, որոնք թաքնված էին « ջերմ դրացիական » առաջարկների ետևում: Բժիշկ հոգեբանի անփոխարինելի ծառայությունների մասին լեգենդներ էին պատմում ԽՍՀՄ-ի անվտանգության համակարգում: Ու հիմա արդեն նրա դեմ, Վազգենի կազմակերպած այդ հյուրասիրությունը, կարծես թե մի դիմակահանդես լիներ, սարքված կեղծ ժպիտների ու ադամանդների շլացուցիչ փայլի ներքո:

— Իսկ այս փոքրիկն ո՞վ է, — ուրախ հարցրեց նա Վազգենի կողքին կանգնած մանկանը:

— Առաքել ջան եղբորս` Արամի տղան է, իսկական հերոս է, — հպարտացավ Վազգենը:

Առաքելը գրկեց մանկանը, որը հազիվ երեք տարեկան կլիներ, համբուրեց ճակատը:

— Աստված պահի և պահպանի, — ասաց նա,

— Դու գիտե՞ս, որ Լևոնը հոպալիս մոտ նախագահ է աշխատում, — հազիվ արտասանեց փոքրիկը, բոլորը սկսեցին ծիծաղել:

— Վա՜յ, էս ի՞նչ լեզու ունի Առաքել ջան… Կրա՜կ է, կրա՜կ, — ուրախ ասաց Վազգենը, — տանեցիք ուրիշ բան չեն սովորացնում, ինչ լսել է է՛ն էլ սովորել է…

— Հա, Վազգեն ջան այսօրվա փոքրերը շատ ավելի խելացի են, քան թե մենք ենք եղել… Եթե ուզում էս ինչ-որ գաղտնիք իմանալ, պետք է տան փոքրերին հարցնես…

Գնդապետների զգաստացած վիճակը որսաց Առաքելը, փորձեց նրանց ձգվածությունը թուլացնել,

— Խաշը սառեց ժողովուրդ, — հիշեցրեց Վազգենի մայրը` Գրետա մայրիկը:

— Առաքել ջան, ծանոթացիր, մայրս է, նրա մասին քեզ շատ եմ պատմել, — ասաց Վազգենը՝ ծանոթացնելով մորը:

— Շա՜տ ուրախ եմ Առաքել ջան, — ուրախ ասաց տիկին Գրետան,

— Ես էլ եմ ուրախ տիկին Գրետա, — խոնարհվելով համբուրեց նրա ձեռքը:

— Առաքել ջան, Վազգենս Ձեր մասին շատ է պատմել, շատ եմ փառավորվում, որ նա վերջապես Ձեզ պես ընկեր ունի, — շարունակեց տիկին Գրետան:

— Շնորհակալ եմ, տիկին Գրետա, արդեն ամաչեցնում եք, — կատակեց նա,

— Ինչու՞, խելացի լինելուց ամաչու՞մ են, — զարմացավ տիկին Գրետան,

— Դե, Դուք մանկավարժ եք, ինձանից լավ կիմանաք, — ասաց նա: Հետո նա ծանոթացավ Վազգենի հոր՝ Զավենի հետ:

Այնուհետև Վազգենը ներկայացրեց թիկունքում կանգնած զինվորականներին:

— Առաքել ջան, սանիկներիս արդեն մի անգամ տեսել ես, — ասաց նա, — հայոց բանակի ապագա գեներալներն են, — ներկայացրեց նա:

— Ուրեմն Վազգեն այս գնդապետների միջոցո՞վ ենք պատերազմը հաղթել, — հարցրեց նա,

— Այո՛, հենց նրանց միջոցով, ամեն մեկը մի Անդրանիկ ու Նժդեհ է, — ներկայացրեց Վազգենը,

Առաքելը ծանոթացավ գնդապետներ՝ Աստվածատուր Պետրոսյանի, Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի ու Արթուր Աղաբեկյանի հետ, նրանց մեջ էր աշտարակցի քեռի Սենիկը՝ Սենիկ Պողոսյանը որը բոլոր հյուրերից տարբերվում էր իր համարձակությամբ ու « պարզությամբ », չնայած շողոքորթության և քծնանքի մեծ վարպետ էր։

Բոլորը անցան դահլիճ, որտեղ գցված էին սեղանները:

Վազգենը ինչպես միշտ բազմել էր սեղանի գլուխը, նա էր գլխավոր թամադան:

— Վազգեն ջան, շտապեցեք, թե չէ որ խաշը սառեց, ուտել չի լինի, — զգուշացրեց մայրը:

— Ժողովուրդ, եկեք մեկ գավաթ խմենք մեր հյուրի բարի գալուստը, թե չէ մեր խաշը ճաշ դարձավ, — բոլորը խմեցին թանկագին հյուրի կենացը:

Բոլորը լուռ ուտում էին։ Վազգենը հաճախակի ելնում էր ոտքի և առաջարկում հերթական կենացը։ Ամենազարմանալին Վազգենի՝ « Մեր դեմ խաղ չկա » կենացն էր, որը հնչեց ներկաների բացականչությունների ներքո։ Այդ ամենը այնքան ճնշող էր, որ նա չէր կարողանում անգամ ուտել, չնայած որ խաշը իր սիրած ճաշատեսակներից էր։

Նախաճաշը այնքան երկարեց, որ արդեն հյուրերի կեսը հարբած էին, մանավանդ զինվորականները, Վազգենը անգամ հրաժարվեց երկու գավաթից ավելի խմել, միայն կենացներ էր ասում, իսկ հյուրերը խմում էին: Ճաշից բավականին անցել էր, երբ Առաքելը ներողություն խնդրելով հյուրերից՝ ոտքի կանգնեց:

— Վազգեն ջան, արդեն ուշ է, խնդրում եմ ինձ ներեք, ես պետք է գնամ, — խնդրեց նա,

— Առաքել ջան, դեռ խորովածը չենք կերել, — համոզեց Վազգենը,

— Վազգեն ջան, ինքդ գիտես, որ ժամանակը կարճ է, դու ինքդ էլ ես շտապում, — նրա վերջին խոսքերը հիշեցրեցին Առաքելի առաքելության մասին, փորձեց չհամոզել,

— Լավ, ես էլ եմ գալու, ճանապարհին կզրուցենք, — համաձայնեց նա,

Նրանք հրաժեշտ տվեցին հյուրերին և ճամփա ընկան:

Մովսեսը ինչպես միշտ մեքենայի ղեկին էր:

— Վազգեն, իսկ Վանոյի հետ ինչպիսի՞ հարաբերությունների մեջ ես, — միամիտ հարցրեց նա, Մովսեսը հայելու մեջ նայեց բժշկի աչքերին ու խորամանկ ժպտաց:

— Դե՜, Վանոյի հետ մի քիչ ընդհարումներ ունեցա, հիմա փորձում ենք հարթել,— բացատրեց Վազգենը,

— Դա պետք է ամպայման հարթել, — առաջարկեց Առաքելը, — կարող ես համարել, որ դա իմ առաջին խորհուրդն է…

— Բայց բժի՛շկ, Վանոն արդեն շատ է լկտիացել ու պետք է մեկը, որպեսզի սաստի նրա սանձարկությունները, — արդարացավ նա:

— Վազգե՛ն, թող սաստի նախագահը, ոչ թե դու, իմիջի հարց է, վաղը, եթե նախագահ լինես, այդ ժամանակ կերևա ճի՞շտ էիր, թե ոչ…

— Լա՛վ բժիշկ ջան, կփորձեմ հարթել մեր միջև եղած տարաձայնությունները, — խոստացավ նա:

— Վազգեն լսել եմ, որ սեփականաշնորհման գործընթացը արագացրել եք, իսկ դա ինչո՞վ է պայմանավորված, ինչքան ես գիտեմ, այդպիսի լուրջ գործարքները շտապ չեն արվում, հետո էլ աճուրդի ձևով են անում:

— Է՜հ, ի՞նչ աճուրդ, ի՞նչ բան… Հո մենք Եվրոպա չե՞նք, մեզ շտապ ռեսուսներ են պետք… Փո՜ղ, փո՜ղ, որն էլ ինչպես տեսնում ես չկա…

— Ինչպե՞ս թե փող չկա, — զարմացավ նա, — իսկ այդ սեփականաշնորհված ձեռնարկությունների գումարը որտե՞ղ է,

— Ես ի՞նչ իմանամ, — միամիտ դեմք ծամածռեց նա, կարծես թե առաջին անգամն էր լսում այդ մասին:

— Վազգեն, այդպիսի մեծ գործարքները կանխիկ գումարով սեփականաշնորհելը սխալ է, քանի որ այդպիսի դեպքերում ձեռնարկությունները վաճառում են ապառիկ հիմունքներով, սեփականատերը քիչ-քիչ կփակվեր այդ գումարը, իր համար հարմար կլիներ, որովհետև ուզեր թե չուզեր` աշխատացնելու էր իր արտադրությունը, որպեսզի փակեր իր պարտքերը: Այդ դեպքում ոչ թե կվաճառեիք ջրի գնով, այլ շուկայական, մի բան էլ օգուտ կլիներ…

— Բայց դրամի կուրսը միշտ ընկնում է ու մեզ փող է պետք…

— Վազգեն, այդ հարցը լուրջ հարց է և պետք է մասնագետների և խորհրդատուների ներգրավվել այդ գործի մեջ:

— Բժիշկ, դու գիտես, որ ժամանակը ոսկի է, ինչքան շուտ ծախեցինք, էնքան լավ, թե չէ թալանելու են ամեն ինչ ու մեզ բան չի մնա:

— Ինչպե՞ս թե մեզ բան չի մնա, — զարմացավ Առաքելը, — ու՞մ նկատի ունես մեզ ասելով…

Վազգենը զգաց, որ խոսքի մեջ սխալ է թույլ տվել, փորձեց շտկել:

— Դե՜, մեզ ասելով, նկատի ունեմ ժողովրդին: Կոմունիստները թալանում են ձեռնարկությունների եղածը, — արդարացավ նա:

— Վազգեն, ես լավ գիտեմ ամեն ինչ, կարիք չկա իրար խառնեք, եթե ինձ կանչել ես, ուրեմն բարի եղիր ազնիվ լինել, եթե ո՛չ, ես վերադառնում եմ Սանկտ Պետերբուրգ, — դժգոհ ասաց նա, — Մոսո՛, եթե դժվար չի, խնդրում եմ ինձ իջեցրու գեներալի տան մոտ:

— Լավ բժիշկ ջան, խոստանում եմ անկեղծ լինել, — ներողություն խնդրեց Վազգենը, — դու գիտես, որ քո կարիքը շատ ունենք, դժվարին ժամանակներ են, պատերազմի մեջ ենք՝ քայքայված տնտեսություն, շրջափակումն էլ մյուս կողմից:

— Վազգեն, լավ, այս անգամ ներում եմ, բայց հաջորդ անգամ չկրկնես սխալդ, — նեղացած տոնով ասաց նա:

— Լավ, պայմանավորվեցինք բժիշկ ջան, — համաձայնվեց նա, — հիմա մենք գնում ենք գեներալի տուն, — ժպտաց նա, — նրա համար խաշ ենք տանում, այնպես որ, վաղը առավոտյան միասին խաշ կուտեք…

— Վազգեն ջան, մոռացա քեզ շնորհակալություն հայտնել, գեներալը պատմեց, որ իրեն շատ ես օգնում, — ասաց Առաքելը,

— Բժիշկ ջան, ինչի համար է շնորհակալությունը, ունենք -չունենք մի տաղանդավոր գեներալ ունենք, ո՞նց կարող ենք իրեն լավ չնայել, դա մեր սուրբ պարտքն է, — ասաց նա, Առաքելը նկատեց նրա խորամանկ տոնը, սակայն ոչինչ չասաց: Նույն կերպ թուրք սուլթաններն ու փաշաներն էին եվրոպացի միսիոններների մոտ քծնում, իրենց բարերարի կերպարանք տալով:

— Վազգեն, Պավել Սերգեևիչը բարևներ էր ուղարկում, իմացավ որ Հայաստան եմ գալիս, ասաց որ իր ողջույնները փոխանցեմ քեզ,

— Շնորհակալ եմ բժիշկ ջան, — ասաց նա, — ես դեռ քեզանից շնորհակալություն չեմ հայտնել Գրաչովի հետ ծանոթացնելու համար, եթե դու չլինեիր, չեմ իմանում, թե ինչ կանեի…

— Վազգեն, իդեպ նա անընդհատ զանգահարում է ու քեզանից բաներ է հարցնում, ես էլ ստիպված ինձանից հորինում եմ ու պատմում, թող լավ կարծիք ունենա, Գրաչովը մեզ համար պիտանի մարդ է:

— Շնորհակալ եմ բժիշկ ջան, մեծ գործ ես անում հայրենիքին, ես գիտեմ, որ դու այնտեղից մեզ ավելի ես օգնում. քան թե` որ այստեղ լինեիր…

— Վազգեն, ռուսները լավ ժողովուրդ են, — ասաց Առաքելը,— գիտես, ես կյանքիս մեծ մասը նրանց մեջ եմ ապրել, բայց նրանք միայն հարգում են ուժեղներին, եթե նրանցից թույլ եղար, ապա ոտքերի տակ կտան, վերջին շապիկն անգամ հագիցդ կհանեն, վերջին պատառ հացն էլ բերանիցդ դուրս կքաշեն: Նույնիսկ նրանց հետ հավասար լինելուց, նրանք կփորձեն քեզ հաղթել և կլինի մրցակցություն, իսկ երբ զգաց, որ դու ուժեղ ես իրենից, կփորձի քեզ հետ ընկերություն անել, դաշնակից լինել: Եվ մենք՝ հայերս, պետք է ուժեղ լինենք, մեր մտավոր կարողություններով, մեր տնտեսությունով ու մեր գիտությամբ: Պետության տարածքի մեծությունը կապ չունի պետության հզորության հետ, ոչ էլ բնակչության քանակը: Պետությունը հզոր է իր իրավական համակարգով, որպեսզի պետության մեջ ցանկացած քաղաքացի՝ անկախ տարիքից և դավանանքից, անկախ սեռից և քաղաքական հայացքներից պատրաստ կլինի պաշտպանելու իր պետությունն ու Հայրենիքը: Օրինակի համար Իսրայելը, մեր պես հզոր սփյուռք ունի, աշխարհի բոլոր հրեաների համար Իսրայելը սուրբ է նրանց համար, որովհետև նրանք գիտեն` իրենց թիկունքում կա պետություն և ժողովուրդ, որը պատրաստ է իր քաղաքացու անվտանգության համար ոչինչ չխնայել: Հրեաները պատրաստ են մեկ զինվորի կյանքի համար ողջ արաբական աշխարհին պատերազմ հայտարարել: Փոքրիկ պետություն է, բայց աշխարհի գեր-տերությունները նրա հետ հաշվի են նստում, իսկ ինքն ապրելով թշնամիների մեջ, կարողանում է նրանց սարսափի ու վախի մեջ պահել: Այդ պետության գաղափարախոսությունը հիմնված է բարոյականության ու հավասարության հենքի վրա: Այնտեղ ոչ մեկն իրավունք չունի իշխել մյուսի վրա, ոչ մեկն իրավունք չունի թալանել կամ գողանալ պետությանը կամ հարևանին: Իրավական հավասարությունը հզոր պետություն ունենալու նպատակով նրանց միավորել է մեկ գաղափարի շուրջ: Հրեաների գիտական միտքը, նրանց կարողությունները անսպառ են, որովհետև խելոք են, որովհետև իրար հարգում են և հավատում: Վազգեն, հեռու չգնանք, մեր հարևան` Իրանի Իսլամական Հանրապետությունը, իրենց մարտիկներին, որոնք մասնակցեցին Իսլամական հեղափոխությանը, նրանց հոգևոր առաջնորդը՝ Այաթոլահ Ալի Խամենեին, նրանց վստահեց պետության վերահսկողության ողջ համակարգը: « Իսլամական Հեղափոխության Պահապանները » ռազմական մի հզոր կառույց էր, անգամ նախագահն ու նախարարներն էին հաշվի նստում նրանց հետ: Նա այդ « Հեղափոխության Պահապանների» կորպուսի օգնությամբ երկրում վերջ տվեց կոռուպցիային և անօրինականություններին, անգամ դպրոցներն ու բուհերն էին վերահսկում: Երկիրը շատ արագ ոտքի կանգնեց: Իսկ մենք ունենք պատերազմը հաղթած ազատամարտիկներ, ինչու՞ նրանց մտավոր ու ֆիզիկական հնարավորությունները չեք օգտագործում:

— Հասկանում եմ բժիշկ ջան, որ մտահոգված ես մեր համար, — ժպտաց Վազգենը,

— Իսկ դու գիտե՞ս, որ ժամանակին Սովետական Միության համախառն արտադրանքի 65% միայն Սովետական Հայաստանի արտադրանքն էր, — շարունակեց բժիշկը,

— Բժիշկ ջան, համախառն-մամախառն բաներից ես հեռու եմ, էդպիսի բաներից մի խոսիր…

— Լա՜վ, խոսեմ պարզ, որպեսզի հասկանաս, — ասաց նա, — Սովետական հսկա միության մեջ՝ Հայաստանը, սպասարկում էր Ռուսաստանին, Ուկրանիային, Ղազախստանին մի խոսքով բոլոր 16 հանրապետություններին տալիս էր միրգ, բանջարեղեն, պահածոներ, հետո հաստոցներ ու էլեկտրոնային ու կենցաղային ապրանքներ, սկսած սառնարանից, վերջացրած ԷՀՄ-ով՝ համակարգիչներ ու ռոբոտներ, տրանսֆորմատորներ, պոմպեր, կոմպրեսորներ, օպտիկական սարքեր, կաբելներ և հեռահաղորդակցության սարքավորումներ, մեքենաշինության բնագավառում` ամբարձիչ մեքենաներից սկսած, վերջացրած վերելակներով ու վագոնաշինությունով, արհեստական կաուչուկ, որով արտադրվում էին ավտոդողեր ու այլ տեսակի սարքեր: Այդ թվում արտահանվում էր թեթև արդյունաբերական արտադրանք, կաշի և տրիկոտաժ: Լեռնարդյունաբերության բնագավառում ինքդ գիտես, որ Հայաստանում մշակվում էր ոսկի, պղինձ, մոլիբդեն, վոլֆրամ, մի խոսքով թանկարժեք այլ մետաղներ, նույնիսկ քարածուխ:

— Դե, դա հասկանալի է, — ընդհատեց Վազգենը:

— Իսկ եթե հասկանալի է, ինչու՞ այդ ժամանակ չեք աշխատացնում այդ ամենը, ինչու՞ եք երկիրը գործազրկության մատնել…

— Գազ չկա, շրջափակում է, — արդարացավ նա,

— Վազգեն, ինչպե՞ս թե գազ չկա, — զարմացավ նա, — իսկ ինչու՞ Իրանից գազ չեք բերում, եթե հիշում ես, ես դեռ 1991 -ին առաջարկեցի Իրան — Հայաստան գազատարի անհրաժեշտության մասին: Մոսկվայում անձամբ եմ հանդիպել Իրանի դեսպանին, նրանք պատրաստակամ էին, նույնիսկ առաջարկում էին իրենց ծախսերով ավարտել խողովակաշարի շինարարությունը: Չհաշված այն, որ գազը նրանք մեզ վաճառելու էին տասնապատիկ ավելի էժան: Վազգեն, ինքդ լավ գիտես, որ շրջափակումը ՀՀՇ-ի հերթական « բլեֆն » է, Իրանի ճանապարհները միշտ էլ բաց են եղել մեր առջև: Իրանն ու Հնդկաստանը պատրաստ են եղել գնելու Հայաստանի գործարանների արտադրանքը, սկսած թեթև արդյունաբերությունից, վերջացրած հաստոցաշինական և մեքենաշինական գործարանների արտադրանքով: Մոսկվայում Իրանի դեսպանը պատրաստ էր մեր պահածոների գործարանների ողջ արտադրանքը գնել, մեզ նպաստաբեր գնով: Այնպես որ, Ռուսական շուկան կարող էինք փոխարինել Իրանականով, Վրացականով և ասիական այլ երկրների շուկաներով:

— Դե, հիմա փորձում ենք կարգավորել շուկան, — արդարացավ նա, — այս խառնաշփոթը կանցնի, ամեն ինչ լավ կլինի…

— Վազգեն, փորձել պետք չէ, պետք է աշխատել…

— Դե, սեփականաշնորհումը կավարտենք, նոր կանենք քո ասածը, — արդարացավ Վազգենը,

— Վազգեն, գիտե՞ս սեփական արտադրությունը լավ է, բայց պետությունը պետք է օգնի ու վերահսկի այդ ոլորտը, իսկ ինչպես տեսնում եմ մինչև հիմա ոչինչ չեք արել…

— Բժիշկ ջան, վախենում ես չհասցնե՞մ, մի վաթսուն տարում երկիրը՝ երկիր դարձնեմ, — կատակեց նա:

— Դե եթե հասցնենք 60 տարի ապրել, — քմծիծաղեց Առաքելը, — Վազգեն, իսկ դու տեղյա՞կ ես Կոնյակի գործարանի ու « ԱրմենՏելի » գործարքների մասին:

— Հա, գիտեմ, տեղյակ եմ, — քմծիծաղեց նա, — կոնյակի գործարանով Ֆրանսացիք են հետաքրքրված, իսկ « ԱրմենՏելով » ` Ամերիկյան ինչ-որ կազմակերպություն:

— Վազգեն, ոչ մի արտասահմանյան կազմակերպություն էլ չկա, դա Հրանտ Բագրատյանի սարքած ներկայացումն է: Կոնյակի գործարանը նա ցանկանում է գրանցել մի ֆրանսիացու անունով, սակայն ինքն է իրական տերը, իսկ այն վճարված գումարը, որը իբր փոխանցվել է Ֆրանսիայից, դա վիրտուալ է, այսինքն` փուչիկ: Նա բանկային խարդախություն է արել: Կոնյակի գործարանը վաճառել են 300 միլիոն դոլլարով, բայց ձևակերպել են ընդամենը 3 միլիոն դոլլարը, միայն գործարանի պահեստի մի քանի տակառ կոնյակը բավական էր, որպեսզի փակեր այդ 3 միլիոն դոլլարի պարտքը։ Իսկ «ԱրմենՏելի» գործարքը նա իրականացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայնեցնելով։ Մի քանի օր առաջ նրանք գումարներ են փոխանցել Ամերիկյան Ջերսի կղզում գրանցված մի օֆշորային անհայտ TWT ընկերության հաշիվներին: Իրականում այդպիսի ընկերություն գոյություն չունի ու չի էլ ունեցել: Այդ օֆշորային գործարքի համար Լևոնն ու Բագրատյանն աշխատել են շուրջ 85 միլիոն դոլլար: Դե իսկ կոնյակի գործարանի նախատեսվող գումարի թիվը գերազանցում է 300 միլիոն դոլլարը: Իսկ դու ասում ես, թե գումար չկա:

— Ճիշտն ասած ես չգիտեի այդ մասին բժիշկ ջան, — զարմացած ասաց նա, — ես կփորձեմ ճշտել…

— Վազգեն, Բագրատյանը շատ խորամանկ մարդ է, իսկ Խոսրով Հարությունյանը նրանից ետ չի մնում իր անկշտությամբ և ազգադավությամբ, նրա թալանածը ավելին է, քան կարող ես պատկերացնել:

— Բժիշկ, ինչպես տեսնում եմ լավ իրազեկ ես ու լավ գիտես, թե ով, ինչքան է թալանել, — կատակեց Վազգենը,

— Վազգեն, իմ աշխատանքն է այդպես, տեսնում ու նկատում եմ…

— Բժիշկ, ես վստահ եմ, որ իմ մասին ավելի շատ բան կիմանաս, — կատակեց նա:

— Վազգեն, ինչքան գիտեմ, դա բավական է, — կես լուրջ, կես կատակ պատասխանեց բժիշկը:

— Բժիշկ, գիտե՞ս ժողովուրդը մի խոսք ունի` ասում է. « Չ՞ես վախենում, որ շատ բան գիտես »:

— Իսկ ինչի՞ց պետք է վախենամ, — համարձակ ասաց նա՝ հասկանալով Վազգենի խորամանկ քայլը, — ի գիտություն քեզ, շատ մարդիկ կախված են մեկը մյուսից՝ աննկատելի կապերով, մանավանդ քաղաքական կամ հասարակական գործիչները, ինչպես օրինակ տիկնիկները: Այդ տիկնիկները ընդունակ չեն ինքնուրույն որևէ բան անել, քանի որ կա տիկնիկավարը, որն էլ մատների վրա այդ կապերի օգնությամբ նրանց պարեցնում է: Հայտնեմ քեզ, որ այդ տիկնիկների թելերը ապահովում եմ ե՛ս, և շատերը իմ շնորհիվ են գոյատևում, բավական է, որ ես չլինեմ, այդ տիկնիկների իզն ու թոզը չի երևա…

— Դե՜ դու լավ գիտես քո անելիքը բժիշկ ջան, — ժպտաց նա, — հանկարծ չմտածես, թե ես ինձ նկատի ունեի, ես Բագրատյանին ու Խոսրով Հարությունյանին ի նկատի ունեմ…

— Վազգեն, ես այդպես էլ հասկացա, որ նրանց ի նկատի ունես, — միամիտ ձևացավ նա,

— Նրանք ծիծաղեցին:

— Ոչինչ, բժիշկ ջան, այս դժվարությունը հաղթահարենք` ամեն ինչ լավ կլինի, — թեման փոխեց նա,

— Գիտե՞ս Վազգեն, Բագրատյանն ու Խոսրով Հարությունյանը կարծում են, թե իրենց փողերը ապահով տեղում են պահված, սակայն չգիտեն, որ իմ ընկերները Շվեյցարիայից ու ԱՄՆ-ից հայտնել են իրենց գումարների շարժի մասին, այնպես որ, ցանկացած պահին կարող են արգելափակել նրանց հաշիվները:

— Բժիշկ ջան, իզուր չէ, որ գեներալը միշտ գովում է ձեզ, ասում է, որ դուք « Կոմիտեի » գլխավոր բժիշկն եք, — հաճոյախոսեց նա:

Նրանք ծիծաղեցին:

— Գեներալը չափազանցրել է, — ասաց Առաքելը:

Նրանք տեղ հասան: Գեներալն ու տիկին Անահիտը ջերմորեն ընդունեցին նրանց:

Գեներալը փորձում էր ավելի երիտասարդ երևալ երիտասարդների ընկերակցության մեջ: Վազգենը և Մովսեսը բավական ուշ հեռացան նրանց տանից:

Բժիշկը գեներալի հետ առանձնացավ աշխատասենյակում, տիկին Անահիտը սուրճ հյուրասիրեց ու հեռացավ` հասկանալով, որ սպաները լուրջ հարցեր են քննարկելու:

— Դե ի՞նչ, բժիշկ, այսօր մի բան պարզեցի՞ք այդ ճաշկերույթից, — կատակեց գեներալը

— Խաշկերույթի՜ց, ընկեր գեներալ, — հումորով ասաց նա, — իհարկե պարզեցի… Բա, առանց դրա՞…

— Դե, զեկուցիր տեսնեմ, ի՞նչ ես պարզել, նոր լուրեր սիրում եմ…

— Սկզբից ասեմ, որ վերջում կարծես թե Վազգենի տոնական տրամադրությունը փչացրեցի, — շարունակեց նա, — անգամ ինձ սպառնաց… Շատ հարցերի շուրջ խոսեցինք, լսեցի նրա տեսակետները,

— Բժիշկ, լավ կլինի սկզբից ու մանրամասը պատմես, թե ինչպես քեզ սպառնաց այդ ազգադավ սրիկան, — բարկացած ընդհատեց գեներալը, — հետո նոր կանցնենք մնացած հարցերին:

— Ընկեր գեներալ, ես հատուկ սկսեցի խոսել այդ գաղտնի գործարքի մասին, պատմեցի « ԱրմենՏելի » ու կոնյակի օֆշորային գործարքի մասին, նա զարմացավ, որ տիրապետում եմ բավականին մեծ ինֆորմացիայի: Դե նա սկզբում ինձ հարցրեց, թե իր մասին ես ինչ գիտեմ, ես միայն հասկացրեցի, որ իր իմացածից ավելին է և հենց այդ պահին նա այլայլվեց, սակայն փորձեց ցույց չտալ, միայն հարցրեց, թե չեմ վախենու՞մ այդքան ինֆորմացիա իմանալու համար: Դե ես էլ ինչպես պետքն էր գեղարվեստական ձևով պորտը տեղը դրեցի, որպեսզի հանկարծ չփորձի իր գլխից վերև թռնել, ինչպես ասում են․ « կուժ քեզ եմ ասում, կուլա դու հասկացիր »: Կարծում եմ նա ընկալեց իմ ասածն ու ավելի այլայլվեց, հասկացավ, որ իր ատամների համար չէ այդ պատառը: Ընկեր գեներալ, Վազգենը թուրքի հոգեբանությամբ է գործում, նույն գործելաոճով, ինչպես թուրքն է ասում. « Եթե թշնամուդ ձեռքը չես կարող կտրել, պետք է համբուրես և գլխիդ վրա դնես »: Հիմա նա սկսելու է ավելի մտերիմ ու ջերմ լինել մեզ հետ, քանի որ զգաց մեր դեմ չի կարող, բայց եթե հանկարծ զգաց իր ուժը մեզանից ավելի է, այն ժամանակ նրան կանգնեցնել չի լինի, ամիջապես կանցնի գրոհի:

— Այո՜, թուրքերի պես խորամանկելով ու դավադրությամբ, — համաձայնվեց գեներալը,

— Գիտե՞ք, Գրիշա Գայկովիչ, հոգեբանությունը շատ մեծ զենք է, սակայն նրանից օգտվել է հարկավոր։ Օրինակի համար՝ Դեյլ Կարնեգին կարողացավ հաջողությունների հասնել` օգտագործելով իր հնարքները։ Ընկեր գեներալ, բռնակալները կենդանական բնազդներ շատ ունեն, այնպես որ, դա նկատել է պետք և օգտագործել իր դեմ։ Օրինակ մարդը կամ կենդանին ունակ են վախի զգացումը հաղորդել հոտով… Այդ վախի հոտը՝ ֆոբիան, ամիջապես զգում է նրա հակառակորդը և անցնում է հակահրձակման։ Շների օրինակը ամենավառ ապացույցն է, նրանք կարող են զգալ, թե ով է իրենցից վախենում, այդպես էլ բռնակալները։ Սակայն ամենակարևորը, որ կարող է նա վախից հարձակվել` չի բացառվում, այդ դեպքում, դու պետք է իմանաս նրա թույլ տեղերը և կարողանաս միայն մեկ հարվածով խուճապի մատնել նրան, միայն մեկ հարվածը բավական է, նրան ծնկի բերելու համար, դա պետք է արվի արագ և կտրուկ, որպեսզի նա չհասցնի մտածել երկրորդ քայլի մասին։

— Բժիշկ, դու այս ամենը այնքան պարզ ես ասում, կարծես թե դրա մեջ դժվարություն չկա, — կատակեց գեներալը,

— Ընկեր գեներալ, հավատացնում եմ, որ դժվարին ոչինչ չկա, ուղղակի պետք է մի քիչ գրագետ լինել, որպեսզի տիրապետես այդ գիտելիքներին։ Հիմա Ձեզ մի օրինակ կբերեմ, որը անցկացրել եմ Պետերբուրգյան մեր լաբորոտորիայում։ Փորձարկումը անց ենք կացրել տարբեր ազգությունների և տարիքի մարդկանց մոտ, սկսած կրծքի երեխայից, վերջացրած զառամյալ ծերունին։ Ուրեմն, ինչպես գիտենք շատերն են վախենում սողուններից՝ մանավանդ օձերից, ինչքան օձը թունավոր է, այնքան վախը մեծ է։ Օրինակի համար․ մենք վերցրել էինք «Կովկասյան Գյուրզան » և « Հնդկական Կոբրան »։ 200 — ից ավելի փորձարկվողներ կտրուկ հրաժարվեցին մտնել սենյակ, որտեղ գտնվում էին օձերը։ Միայն լսելով այդ առաջարկությունը, որ պետք է մտնեն սենյակ և այնտեղից վերցնեն ջրով լի գավաթը, նրանց մոտ կտրուկ բարձրանում էր արյան ճնշումը, սկսվում էր նյարդային ձգվածություն և թուլություն, անգամ ագրեսիա․․․ Չհաշված, որ մանուկ երեխան հանգիստ խաղում էր օձերի հետ, նունիսկ զվարճանում։ Բայց երբ այդ մարդկանց ծանոթացրեցինք՝ ցուցադրելով այդ օձերի մասին փաստագրական ֆիլմը, որտեղ բացատրում էր օձերի բոլոր հատկությունների և թուլությունները, նրա վարքագծի մասին փաստերը և դրանից հետո գրեթէ բոլորը, որոնք միչև այդ հրաժարվել էին սենյակ մտնել` համաձայնվեցին մտնել և բերել ջրով լի գավաթը։ Գիտե՞ք, թե ինչու ջրով լի գավաթը, որովհետև կարելի էր նկատել թե նրա ձեռքերը վախից դողում են, թե ոչ, չհաշված այն նրանց մոտ արյան ճնշման տատանումները այնքան մեծ չէին ինչ-որ առաջ, կարդիոլոգիական փոփոխությունները աննկատ էին։ Տեսնու՞մ եք տարբերությունը ինչքան մեծ է, երբ մարդ չգիտի, թե դիմացի կենդանին ինչ ունակություններով է օժտված, միայն լսելով է կարծիք կազմում նրա մասին, իսկ իմանալով նրա մասին արդեն վախը անհետանում է, սկսում է գործել ենթագիտակցությունը, թե ինչպես և որ կողմից կարելի է մոտենալ նրանց։

— Այո՜, հետաքրքիր փորձարկումներ եք արել, իրոք շատ կարևոր է․․․

— Ընկեր գեներալ, չմոռանամ, հետո Ձեզ կպատմեմ մի հետաքրքիր պատմություն կապված հենց այս վախին, թե ինչպես Կապանի կամավորական ջոկատների հրամանատարներից մեկը, վառարանի խողովակների օգնությամբ զինաթափեց ռուսական բանակի ռազմական շարասյունը։

— Առաքել, ապատեղեկատվությունը մեծ զենք է և իրոք շատ մեծ գործեր կարելի է անել դրանով, — ասաց գեներալը, — գիտե՞ս, հիշեցի հարևանիս տղայի՝ Վարդանի պատմությունը, եթե թույլ կտաս կպատմեմ, կարծում եմ, որ շատ օգտակար կլինի քեզ․․․

— Մեծ սիրով կլսեմ ընկեր գեներալ․․․

— Վարդանը պատմում էր, — շարունակեց գեներալը, — որ իրենց մարտական խումբը, որը « Գարեգին Նժդեհի » ջոկատի անդամներից էր բաղկացած իրականացնում էին ինքնապաշտպանական ծառայություն Հյուսիսային Արցախի Շահումյանի գյուղերից մեկում՝ Մանասի Շեն գյուղում։ Ինքը՝ Վարդանը գրեթե ամեն օր իրենց դիրքերից հասարակ ձեռքի պարսատիկով ազերի օմոնականներին ահաբեկում էր։ Ադրբեջանցիները անգամ չգիտեին, որ անձայն արձակված գնդակները, հասարակ պարսատիկի քարեր էին։ Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ մի օր՝ գիշերային փոխհրաձգության ընթացքում, նրանց ջոկատի տղաներից մեկը, պատահաբար ինքնաձիգը հենում է նավթի հսկա տակառին և կրակում։ Տակառի բաց կափարիչով անցնող ինքնաձիգի ձայնը դառնում է մի սարսափելի սուրոց, որը հսկա հրթիռի ձայն է արձակում։ Նույնիսկ իրենց տղաները անակնկալի են գալիս այդ ձայնից, բարձր աղմուկը և ոռնոցը արձագանքում է մթության մեջ։ Ազերիները անմիջապես դադարեցնում են կրակը, մտածելով, որ հայերը նոր զենքի են տիրպետում։ Պատկերացնու՞մ ես հսկա հրթիռի ձայնը, առանց այն էլ սարսափելի է, էլ ուր մնաց պայթունը։ Տղաները մեկ անգամ ևս փորձում են կրակել նույն ձևով, նորից նույն աղմուկը․․․ Վարդանը առաջարկում է իր ընկերներին գաղտնի պահել այդ « գաղտնի զենքի » առեղծվածը, նույնիսկ դրա մասին չպետք է իմանային հայերը, քանի որ տղաները վստահ էին, որ հայկական կողմից դավաճանները ազերիներին հստակ ինֆորմացիա էին փոխանցում։ Ազերիները ահաբեկված էին, քանի որ գիշերային փոխհրաձգությունը դադարում էր նոր` « գաղտնի զենքի » գործադրումից հետո, իսկ գիշերային փոխհրաձգությունից ահաբեկված հայկական գյուղի բնակիչներն առավոտյան գալիս են տղաների մոտ։ Հետո ուրախանում, երբ տղաները հայտնում են, որ Երևանից նոր բերած զենքով են կրակել թուրքերի վրա։ Լուրը ամիջապես` բերնեբերան անցնելով, հասնում է Շահեն Մեղրյանին, նա էլ շտապում է իմանալ, թե ինչ զինատեսակ է, սակայն տղաները նրան ոչինչ չեն ասում, ճանապարհ են դնում` առանց բացատրության։ « Գաղտնի զենքի » պատմությունը տարածվում է ամենուր։ Ադրբեջանցիները տեղյակ էին, որ Մանասի Շենի ինքնապաշտպանների մոտ սարսափելի զինատեսակ կա, որի մասին իրենք բացարձակապես տեղյակ չեն։ Այդ զենքի մասին լուրն այնքան արագ է տարածվում, որ նույնիսկ հարևան գյուղերի հրամանատարները գալիս են և տղաներից խնդրում ցույց տալ այդ զենքը։ Վարդանն էլ վառարանի խողովակները միացնելով իրար սարքում է մի անճոռնի բան, որը միայն իր տեսքից, արդեն իսկ սարսափելի բան էր։ Մի քանի գյուղացիների ցույց են տալիս դա, որպեսզի նրանք, որպես ականատես պատմեն « գաղտնի զենքի » մասին։ Տղաները լավ հասկանում էին, որ իրենց վրա « էժան » չի նստելու այդ կատակը, ադրբեջանցիները ամեն գնով փորձելու են ձեռք բերել այդ զենքը։ Այդ պատճառով նրանք գիշեր — ցերեկ ուժեղացրել էին հսկողությունը` ադրբեջանական դիվերսիայից խուսափելու համար։ Ինչպես տղաներն էին ակնկալում` ադրբեջանցիները չուշացրին գրոհը, գիշերային գրոհի ժամանակ տղաները կարողացել էին ոչնչացնել ադրբեջանցի հետախույզներին։ Ադրբեջանցի դիվերսանտներին պատժելու համար տղաները, « գաղտնի զենքից » և նռնականետից միաժամանակ կրակ են բացում նրանց գյուղի վրա։ Այդ միջադեպը ազերիներին զգաստացրեց և այլևս չփորձեցին գրոհել հայկական գյուղի վրա։ Միջադեպը տեղի էր ունեցել 1991 թվականին։ Իսկ ինչպես գիտես, մեկ տարի անց դավաճանները հանձնեցին Շահումյանը։

— Տեսնու՞մ եք, նորից դավաճանների ձեռքով, Րաֆֆին իզուր չեր ասում․ « Մեր պատմությունը լեցուն է դավաճանության փաստերով։ Պարսիկների, հույների, արաբների, սելջուկների կամ մոնղոլների բանակները մեզ նվաճելուց առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ »։ Իսկ « Գարեգին Նժդեհ » ջոկատի տղաների խորամանկությունը, դա ռազմավարական շատ հնարամիտ քայլ էր: Ընկեր գեներալ, ապատեղեկատվությունը շատ հզոր զենք է և հենց այդ զենքից էլ օգտվում են բռնակալները` ժողովրդին հնազանդեցնելու համար։ Ժողովրդին խաբում են, թե իրենց անվտանգության համակարգը շատ հզոր է, բանակը ուժեղ է, նրանք անպարտելի են և անխորտակելի, սակայն այդ ամենը փուչիկ խաբկանք։ Ձեր հարևան Վարդանի ասած այդ « գաղտնի զենքի » տարբերակով, նրանք ցույց են տալիս մի բան, որը գոյություն չունի, իսկ ժողովուրդը հավատում է դրան։ Բռնակալի իշխանությունը հիմնված է ստի, կեղծիքի ու խաբեության վրա և գիտե՞ք, այդպիսի սուտ պետությունը իրենից ոչինչ չի ներկայացնում, որովհետև դրանով միայն իրեն է խաբում, բավական է մի ուժեղ հարված գոտկատեղից ներքև` ծնկի կգա։ Օրինակի համար Բանկ Օտոմանի գրավումը, մի խումբ հայ վրիժառունները իրենց քայլով կարողացան սարսափեցնել անգամ Սուլթան Համիդին։

Սակայն ընկեր գեներալ, այդ ստի կայսրությունը, որը ստեղծում է բռնակալն իր շուրջը` նույնպես սուտ է։ Քանի որ, նրա ենթակաները, նախարարները, շրջապատի մարդիկ, անգամ իր ընտանիքի անդամները, բոլորը վախից ստում են։ Այդ նախարարները հասկանում են, որ բացասական զեկույցը կարող է իրեն զրկել պաշտոնից, այդ դեպքում նա պետք է խաբի իբր, թե իր ծառայությունում լավ է ամեն ինչ, իսկ նրա ենթակաները նույն կերպ պետք է զեկուցեն սուտը և խաբեությունն աստիճանաբար իջնում է մինչև շարքային ծառայողը կամ ոստիկանը։ Իրականում ինչպես ասացի` խաբում են իրենք իրենց։ Խաբելով բռնակալին` նախարարը արժանանում է գովեստի ու խրախուսանքի, հետևաբար դա նրան գայթակղում է, որպեսզի ավելի շատ ստի ու խաբի, նա երբեք չի փորձելու ճշմարիտ պատկերը ներկայացնել վերադասին։

Ահա թե բռնակալի թուլ տեղը որն է, ընկեր գեներալ, ստի վրա կայսրությունը խարխուլ է, բավական է մի գեղեցիկ ու հզոր սուտ և մի հարված, որպեսզի նա փլվի… Գիտե՞ք ընկեր գեներալ, Սանկտ Պետերբուրգում շատ եմ լսել Վանո Սիրադեղյանի խստության մասին լեգենդները, ՆԳՆ նախարարությունում նրանից սարսափում են բոլորը, քանի որ իր նախարար դառնալու ժամանակ նա համակարգից հեռացրել է մոտ 1000 ոստիկան, իբր իրենց վատ աշխատանքի պատճառով։ Եկեք չմոռանանք, որ ամենավախկոտ մարդիկ, դրանք ոստիկաններն են, քանի որ հասկանում են, որ իրենք հզոր են, քանի գրպանում ունեն այն ոստիկանի վկայականը: Բավական է, որ նա զրկվի այդ վկայականից, իսկույն դառնում է սովորական մողես, որը անգամ իր ստվերից է վախենում։ Այդ պատճառով ոստիկանների գերազանցելի մասը, պատրաստ է հարազատ ծնողների գերեզմանը սեփական ձեռքերով փորել, միայն թե չզրկվի այդ վկայականից։ Ինչքան շատ խոնարհվի իր վերադասի մոտ, ինչքան շատ քծնի ու խաբի, այնքան ավելի երաշխիք ունի առաջ գնալու։ Վանո Սիրադեղյանի կողմից կատարված ոստիկանների ազատումը, ավելի սարսափելի էր ոստիկանների համար, այդ պատճառով նրանք դա որակել էին, իբր « ոստիկանների սպանդ», իրականում ոչ մի սպանդ էլ չկար, միայն հեռացումներ են եղել։

— Այո, Առաքել, տղաս, շատ լավ ու պարզ ես մեկնաբանում, այդ ամենը շատ ճիշտ է, սակայն եկ չմոռանանք, որ Սիրադեղյանը պակաս ոճրագործ չէ։ Նրա ձեռքերին են Երկաթգծի վարչության պետի՝ Համբարձում Ղանդիլյանի, Ժորա Իսահակյանի և նրա վարորդ՝ Հակոբ Ունիկյանի սպանությունները, դրան գումարած՝ Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի և նրա վարորդ՝ Վարուժան Աբրահամյանի սպանությունները, Հենրիկ Խաչատրյանի և այլն, այդքանը միայն մեզ է հայտնի, մնացածի մասին էլ չխոեսեմ։ Մի խոսքով ինչպես դու էիր ասում․ « Փնտրեք հայի սուրն այնտեղ, որտեղ հայի արյուն է թափվել »։

— Դա ես չեմ ասել, այլ Րաֆֆին, — ասաց նա, — ընկեր գեներալ, իսկ Վարդգես Համազասպվիչի սպանությունը ո՞վ էր պատվիրել․․․

— Առաքել, բացառված չի, որ Վարդգես Պետրոսյանի մահվան պատվերը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, քանի որ․ վստահ եմ, որ ո՛չ Վանոն և ո՛չ էլ Վազգենն են դրա հետ կապված, այնպես, որ միակ մարդը մնում է Լևոն Տեր- Պետրոսյանը։

— Տեսնու՞մ ես, ամեն տեղ այդ փնթի շներն են իրենց կեղտոտ գործերով։ Բուլգակովը « շան սիրտը » գրելիս հենց շների բնազդն է ճանաչել, դրա համար Շարիկովի կերպարը ավելի գեղեցիկ է ներկայացրել։ Շները և բռնակալները ունեն իրենց թույլ տեղերը, միայն պետք է դրանք ճիշտ օգտագործել։

— Առաքել, լա՜վ, շներին թողնենք իրենց տեղում, դու հիմա ինձ ասա բռնակալների թույլ տեղը ո՞րն է․․․

— Ընկեր գեներալ, ես չեմ ասի, ինքներդ փորձեք գուշակել, ես միայն կփորձեմ հուշել։

— Դէ՜, հուշիր տեսնեմ, — նա սկսեց ծիծաղել,

— Դուք կարո՞ղ եք ասել, թե օրինակի համար Վազգենը ինչի՞ց է վախենում, — գեներալը սկսեց մտածել, կարծես չկարողացավ գուշակել,

— Առաքել, ծեր մարդ եմ, գլխումս խելք չի մնացել, խնդրում եմ բացատրիր, առանց հանելուկների։

— Լավ, ընկեր գեներալ, հիմա կասեմ, — տեղի տվեց նա, — բայց սա վերաբերվում է առհասարակ բոլոր բռնակալներին, Ներոնից սկսած, վերջացրած՝ Իոսիֆ Ստալինով։ Այդպիսով, բռնակալները առաջին հերթին վախենում են իրենց մրցակիցներից, երկրորդ հերթին իրենց անցյալից։ Այդպիսով, իրենց իշխանության ժամանակահատվածում նրանք փորձում են ոչնչացնել թե՛ մեկը և թե՛ մյուսը։ Առաջինը` մրցակիցների սպանությունները և խոշտանգումները անում են մեկ ուրիշի ձեռքով՝ իրենք մնալով ստվերում, որպեսզի իրենց չմեղադրեն մրցակիցներին ոչնչացնելու մեջ, անգամ պալատական հեղաշրջումների ժամանակ, նրանք երբեք իրենց ձեռքով չեն սպանել իրենց մրցակիցներին, դա արել են որևէ մեկի ձեռքով՝ թույնելով, դավադրաբար, կամ էլ « դժբախտ » պատահարի միջոցով։ Իսկ երկրորդ տարբերակում, ինչպես ասացի, նրանք վախենում են իրենց անցյալի մութ ու կեղտոտ պատմություններից, սովորաբար այդպիսի մարդիկ երբեք մաքուր ու բարոյական անցյալ չեն ունենում։ Նրանք պետք է ոչնչացնեն բոլոր փաստաթղթերն ու արխիվները, որոնք ինչ-որ կապ ունեն իր ծագման ու անվան հետ։ Դրա համար նրանք գործի են դնում ամեն հնարք, որպեսզի նոր ձևով ներկայացվի իրենց կենսագրական պատմությունը, հերոսական ու հաղթական փառքով ներկայացվի անգամ մանկության տարիները, երբ օրորոցում է եղել։ Այդպես իր նոր կենսագրությունով նա փորձելու է եկող սերունդներին ներկայանալ իր տիտանական ու «աստվածային ծագումնաբանական մեծությամբ»։ Օսկար Ուայլդը մի խոսք էր ասում․ « Ոչ ոք այնքան հարուստ չէ, որպեսզի կարողանա հետ գնել իր անցյալը », սակայն ես համաձայն չեմ նրա հետ, մեր փնթի բոշաները ամեն ինչ կանեն, որպեսզի կարողանան կեղծ փաստաթղթերթվ ու կոնդակներով հաստատեն իրենց ազնվական ու արիստոկրատական ծագումը, կփորձեն խնամի- բարեկամ լինել իրենց դասի ազնվականության հետ, ու կտեսնեք կգա ժամանակ, որ իրենց դղյակների ճակատին կհայտնվի ինչ-որ զինանշան կամ խորհրդանիշ, որպես ի ցույց աշխարհի, որ իրենք սերվում են արքայական դինաստիաններից ու այդ ամենը լուռ կնդունվի հասարակության կողմից: Ու այդ փնթիների զավակները չեն իմանա, որ իրենց ծնողները տասնամյակ առաջ եղել են այն հանցագործ, քաղքենի աղբը, որի վրա անգամ չէին էլ թքում: Ու այդպես ապականված սերունդը պետք է պատկերացնի, որ իր երակներում կապույտ արյուն է հոսում, որովհետև ինքը սերված է հայ իշխանական գերդաստանից: Նա կարող է իրեն թույլ տալ վերևից նայել մարդկանց, քանի որ ներքևինները նրա համար արժեք չեն ներկայացնելու: Իսկ այդ փնթի ծնողների ամենավտանգավոր հարցը լինելու է իրենց անցյալի կենսագրությունը: Նրանց անցյալը հիշեցնողները դառնալու են պետության ու ազգի թշնամի, դավաճան ու թուրք են որակվելու, ամեն ինչ արվելու է, որպեսզի նրանց ոչնչացնեն, ոչնչացնեն անգամ նրանց գերդաստաններն ու հուշագրությունները։ Նրանց անցյալից ոչինչ չպետք է մնա, միայն այն, ինչ մատուցվել է իրենց կողմից։ Ընկեր գեներալ, եթե թույլ կտա՞ք բերեմ մի օրինակ, որը Ձեր հայրիկին էր վերաբերում․․․

— Իհարկե, կարող ես շարունակել տղաս, — համաձայնվեց գեներալը,

— Ձեր հայրը՝ Հայկ Բժշկյանցը, շատ տաղանդավոր ու իմաստուն մարդ էր, ասեմ որ շատ եմ ուսումնասիրել նրա պատմությունը, այնպես որ, նախ ավարտեմ միտքս, հետո նոր կանդրադառնամ Ձեր հայրիկի պատմությանը։ Այդպիսով Լենինն ու Ստալինը իրենց հերթին դաժանաբար ոչնչացնում էին իրենց մրցակիցներին, Լենինը իր մրցակիցը համարում էր՝ Ռոմանովների կայսերական ընտանիքը, իսկ Ստալինը՝ Lև Դավիդովիչ Տրոցկուն ու Հոկտեմբերյան Հեղափոխության մյուս զորավարներին, որոնք իրենից մի քանի գլուխ բարձր էին կանգնած, այդ թվում Ձեր հայրը՝ « Երկաթե դիվիզիայի » հրամանատար՝ Հայկ Բժշկյանցը։ Մի առիթով Մարկ Կալինինը ասել է. « Առանց այնպիսի ազգային զորավարների, ինչպիսիք էին Ֆրունզեն, Գայը, Չապաևը՝ Կարմիր բանակը չէր կարող հաղթել թշնամիներին »։ Դե, ինչպես տեսանք այդ դավադիր թշնամին էր, որ պետք է կործաներ հերոսներին, որպեսզի ինքը կարողանար իշխել։ Անգամ նրանց մասին բոլոր նյութերը ոչնչացվել են, Ձեր հայրիկին պատկանող ամեն ինչ, միայն Ձեր հայրը այնքան հեռատես մարդ էր, որ կարողացել էր գուշակելով ապագան Ձեզ հեռացնե այդ փորձանքներից։ Բռնակալը գործում է խորամանկությամբ, դավադրություններն ու խառնակչությունները նրա հիմնական զենքն են, նա կարողանում է գումարի և իշխանության իր լծակներով ամեն ինչ անել՝ ոչնչացնելու համար իր հակառակորդին, պետության ու հեղափոխության ու ժողովրդի թշնամի որակելով, նրանք հազար հնարք են գտնում նրան վարկաբեկելու։ Գործի են դնում մամուլն ու գիտնականներին, գրողներին և մշակութային գործիչներին՝ վարկաբելելու իրենց թշնամիներին, միաժամանակ յուր մեծարման գովասանքները շաղ տալով ամենուր։ Բռնակալի դեմ պայքարել կարելի է միայն իր իսկ մեթոդներով, նույն խորամանկությամբ, նույն ձևերով, օգտագործելով իր թույլ տեղը՝ իր անցյալը, անգամ իր մանկության խաբված էջերից սկսելով։ Միայն այդպես, իր իսկ ձևով կարելի է պայքարել նրանց դեմ, իզուր չէր, որ Ֆելիքս Էդմունդովիչ Դերժինսկին ասում․ « Սպիտակ տեռորին կպատասխանենք կարմիր տեռորով »։ Հարցը ահաբեկությունը չէ, այլ գործելաոճը, եթե բռնակալը խորամանկում է կամ ուժ գործադրում, ուրեմն պետք է նրան հակադարձել` օգտագործելով նույն բանակն ու զորքը իր դեմ, սակայն երբեք առճակատման չգնալ, քանի որ, նրա ուժի դեմ չես կարող։ Ֆելիքս Էդմունդովիչը շատ խելացի մարդ էր, զուր չէր, որ կարողացավ ստեղծել աշխարհի ամենահզոր գաղտնի ծառայությունը։ — Ընկեր գեներալ, բռնակալները երբեք ինքնակամ իշխանությունից չեն հրաժարվում, բացառությամբ միայն Չիլիի նախագահ՝ գեներալ Ավգուստո Պինոչետից, որը 1973 թվականին ռազմական հեղարջումից հետո կառավարեց երկիրը մինչև 1988 թվականը, շուրջ տասնվեց տարի, ինքնակամ հանձնելով իշխանությունը։ Պինոչետի շնորհիվ Չիլլին սկսեց առաջընթաց ու զարգացում ապրել։ Առհասրակ դիկտատորները միշտ ունենում են մի պետություն, որը կարող է իրեն ապաստան տալ ճողոպրելու դեպքում, և այդպիսիները նախօրոք հոգում են իրենց ֆինանսական ու տնտեսական հարցերը հենց այդ երկրի ներսում։ Այսինքն ֆինանսական բոլոր պահուստները տեղափոխում են այնտեղ, ու միայն « դեպոզիտներում», (պահոցում ) նրանք վստահում են միայն կանխիկ գումարին, այսինքն բանկերին չեն վստահում, քանի որ այդ հաշիվները կարող է սառեցվել, իսկ այս դեպքում նրանք ճամպրուկներով են պահ տալիս իրենց թալանը, որովհետև այդպես ապահով է։ Այնպես որ բռնակալի ամենասարսափելի բանը դա « մահն » է, ինչպես ասում են « երկու վախը մի մահ է »։ Եթե ուզում եք իմանալ սնահավատությունից է ծնվում այդ վախը, համարձակ մարդը միշտ ինքնավստահ է լինում, հավատում է, որ դիմացը կանգնած հակառակորդին կարող է հաղթել, ինչպես մեր ազատամարտիկները վստահ էին, որ հաղթելու էին: Իսկ եթե հիշում եք, Լևոն Տեր-Պետրասյանը հայտարարել էր. « որ երեք միլիոնով չենք կարող հաղթել յոթ միլիոնանոց Ադրբեջանին »։ Իրականում այդ մեր երեք միլիոնից ընդամենը 0,3 %-ն էր պատերազմից տեղյակ։ Քանի որ ժողովրդի մեծ մասը առևտրի ու եռուզեռի մեջ էր, թքած ունեին, որ պատերազմ է, ռազմաճակատում ու սահմանին մարդիկ էին զոհվում։ Սակայն ազատամարտիկների հավատքի շնորհիվ եղավ մեր հաղթանակը։ Վախը դա ամենասոսկալի երևույթն է, վախից մարդիկ ձեռք են բերում բազմաթիվ հիվանդություններ, ու ինչպես ասացի վախի հիմնական շարժառիթը դա սնահավատությունն է: Ընկեր գեներալ, եթե հիշում եք Թումանյանի « Lոռեցի Սաքոն » պոեմը։ Թումանյանը իզուր չէր ներկայացրել, որ սնահավատ՝ հսկա, աժդահա Սաքոն խելագարվում է, միայն իր տատու պատմած հեքիաթների չարքերից ու սատանաների մասին մտածելուց։ Այդ վախը հսկային դարձրեց մի փոքրիկ տաշեղ: Դե հիմա ինքներդ համոզվեք, որ երկու վախը մի մահ է։ Տրոցկին իր կենդանության օրոք սարսափի մեջ էր պահում պողպատյա Ստալինին, այդ պատճառով Ստալինը ամեն ինչ անում էր, որպեսզի ձերբազատվի անգամ նրա անունից և ուրվականից։

— Այո՜, փաստորեն լավ ուսումնասիրել ես այդ մարդկանց կենասգրությունը,

— Այո, ընկեր գեներալ, իմ բարեկամներից մեկը՝ Ալեքսանդր Շուբինը, որը Ռուսատանում շատ հայտնի գրող է, հաճախակի այցելում է ինձ: Անդրադառնում ենք հեղափոխական շրջանի պատմությունների ու անձանց կենսագրական մութ պատմություններին, նա հիմա աշխատում է « 10 мифов совтской страны » գրքի վրա` հույսով ենք, որ եկող տարի այն կավարտի ու կհրապարակվի, խոստանում եմ, որ գիրքը հրապարակելուց հետո Ձեզ կուղարկեմ մեկ օրինակ։

— Շատ շնորհակալ կլինեմ տղաս, իրոք շատ խառը տարիներ էին, քանի որ ամեն ինչ ոչնչացրեցին իրենց ետևից, նույնիսկ պատմությունը։

— Դե, հիմա Շուբինը փորձում է արխիվներից հանել ու վերականգնել իրական պատմությունը, որը ստալինյան համակարգը ձևափոխել ու մատուցել ժողովրդին։ Այդպես էլ Ձեր հայրիկի՝ Հայկ Բժշկյանցի՝ Գայի մասին շատ կցկտուր տեղեկություններ կան, ու շատ հետաքրքիր է, որ ոչ մի տեղ չկար գրված Ձեր մայրիկի ու Ձեր գոյության մասին: Ձեր հայրը կանխամտածված է թաքցրել Ձեզ, որպեսզի չբացահայտեն ու վնասեն։ Նա կարծես կանխազգացել էր ստալինյան ու Բերիայի ահաբեկությունների մասին։ Այնպես որ, այն ձեռագիր օրագրերը, որոնք Գայը հանձնել է Ձեր մայրիկին, գալիս է համոզելու, որ նա վախեցել է Ձեր կյանքի համար: Անգամ փաստաթղթերում է փոխել տվյալները, որպեսզի Բերյային հեռու պահի ձեզանից։

— Այո՜, իրավացի ես տղաս, ինքս էլ եմ փորձել մեր արխիվներում գտնել ինչ-որ բան, սակայն անարդյունք, կա այն ինչ գիտենք։

Ընկեր գեներալ, Հայկ Բժշկյանցի մասին շատ քչերը գիտեն, մինչդեռ նա եղել է տաղանդավոր ռազմական ու քաղաքական գործիչ, նա շատ մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար։ Ձեր հայրիկի հուշատետրերից երևում է, որ նա բազմաթիվ անգամ Լենինին առաջարկել է ազատագրել Արևմտյան Հայաստանը, սակայն անարդյունք, որովհետև Կրեմլում գործում էին դավաճան հայերը, որոնք մեծ վնաս էին հասցնում հայ ժողովրդին քան թե նպաստում նրա առաջընթացին, չհաշված ադրբեջանցիների ու ստալինյան խմբակի անդամներին։

— Այո, իրավացի ես տղաս, քանի որ դավաճանները ամեն ժամանակ եղել են, ու դա հրաշք էր, որ հայրս կարողացել է մեզ թաքցնել այդ շնագայլերից, — տխուր ասաց գեներալը, — իսկ ամենամեծ հրաշքը այն է, որ մայրս կարողացել է խնամքով պահել հայրիկիս այն օրագրերը, դրանք բավական է, որ հայտնվեյին ինչ-որ մեկի ձեռքին, որպեսզի առանց դատ ու դատաստանի, որպես ժողովրդի թշնամի գնդակահարվեյին տեղում․․․

— Իրավացի եք, ընկեր գեներալ, Ձեր մայրը հերոսական և համարձակ կին էր, որ կարողացել է Ձեզ թողնել այդ գանձը, սա ապացուցում է, որ Գայ Բժշկյանցը, եղել է բոլոր ժամանակների ամենամեծ զորավարը և հայը։ Ձեր հայրիկի գաղափարներն ու երազանքները եղել են չափավորված ու համարձակ։ Նրա ուրվագծած ապագա Հայաստանի քարտեզում ներառվում էր այսօրվա Թուրքիայի տարածքը, ներառյալ` Ադրբեջանը։ Իսկ ամենահետաքրքիրը այն էր, որ նա առաջարկում էր թուրքական ռասսայից մաքրել ողջ Կովկասը և Անատոլիան։ Ու այդ ծրագիրը նա իրականացնելու էր ոչ թե բռնությամբ կամ տեղահանելով, այլ միայն նպաստաբեր պայմաններ ստեղծելով, և շահագրգռելով։ Այսինքն առաջարկում էր թուրքերին տեղափոխել ներկայիս Մոնղոլիայի տարածքը` իրենց պապական հայրենիքը։ Նա առաջարկում, էր թուրքերի համար, եթե ստեղծեն նպաստաբեր պայմաններ խաշնարածության համար, ապա իրենք կամավորաբար կհամաձայնվեն մի քանի տասնյակ գլուխ անասունի դիմաց տեղափոխվել իրենց հայրենի թուրանական երկրամաս։ Իր ուրվագծած ապագա Հայաստանում, եթե գերիշխի օրենքի իշխանություն, ապա գող և թալանչի թուրքի համար նպաստավոր չէր լինի ապրել օրինական երկրում, այնպես որ, նրանք կնախընտրեյին վերադառնալ իրենց խաշնարածությանը, քան թե ապրեն օրենքի երկրում։ Նույն պայմաննեը նա առաջարկում էր տեղական քրդերի տարբերակում, քրդերին խրախուսելով, ապրել իրենց համար ավելի նպաստավոր Իրաքի և Սիրիայի տարածքում, քան Հայաստանում։ Այդպիսով, օրինական ճանապարհով նա իրականացնում էր էմիգրացիա սեփական ցանկությամբ։ Ընկեր գեներալ, գիտե՞ք ամենահետաքրքիր փաստն այն էր, որ Ձեր հայրը, գաղտնի կապեր է ունեցել Գարեգին Նժդեհի հետ, և փորձել է նրա օգնությամբ կապեր հաստատել Եգիպտոսում և Հնդկաստանում մեծահարուստ հայերի հետ, որոնք կարող էին իրենց վրա վերցնեին թուրքերի միգրացիոն ծախսերը: Արդյունքում նրանք հետագայում կարող էին շահութաբեր գործեր սկսել նոր Հայաստանում։ Ճիշտն ասած ես կարծում եմ, որ Ձեր հայրը այդպես էլ չհասցրեց Լենինին ներկայացնել այս ծրագիրը, քանի որ, կատաղի մարտեր էին գնում Լենինի ծննդավայրը ազատագրելու համար, նա տարված էր սպիտակ գվարդիականների դեմ մղվող մարտերով, իսկ հետո էլ Լենինի մահը ամբողջովին կործանեց նրա ծրագիրը, քանի որ, վստահ էր` Ստալինի հետ նման ծրագրեր քննարկելն անիմաստ էր։ Ահա՜ ինչ, այդ ծրագրերը մնացին միայն այն օրագրում, որը ժառանգեցիք Դուք․․․

— Պատկերացնու՞մ ես Առաքել, ինչ հզոր պետություն կլիներ Հայաստանը, եթե իրագործվեր այդ ծրագիրը` Մարմարայից մինչև Կասպից, Միջերկրականից մինչև՝ Սև ծով․․․ Ծովից ծով Հայաստան․․․

— Այո՜, ընկեր գեներալ, Ծովից ծով Հայաստան․․․ Նույնիսկ Տիգրան Մեծի ժամանակաշրջանում այդպիսի մեծ տարածք չենք ունեցել, ինչը առաջարկում էր Ձեր հայրը, նա նույնիսկ առաջարկում էր․ նոր Հայաստանի Սոցիալիստական Ռեսպուբլիկայի քաղաքներից մեկը՝ Ստամբուլը վերանվանել Լենինի անունով՝ Լենինավան։

— Անհավանալի է թվում, այդ հզոր մարդը ինչպիսի ցավալի վախճան ունեցավ, — գեներալը հուզվեց, նա անգամ չի հիշում հորը, սակայն իր մայրիկի պատմածներով, կարողանում էր պատկերել նրա կերպարը, — լավ, անցածը այլևս ետ չես բերի, հիմա պատմիր թե ինչպե՞ս անցավ խաշկերույթը, — թեման փոխեց, — նա, ինչ-որ նոր բան գտա՞ր, մենակ խնդրում եմ չմոռանաս ինձ էլ պատմել այդ « ԱրմենՏելի » ու կոնյակի օֆշորային գործարքի ինչ-որ հայտնի է քեզ։

— Շատ լավ, ընկեր գեներալ, — համաձայնվեց նա, — նախ ասեմ, որ արդեն Մովսես Գեղանգուլյանը մեր ընկերն է, ցանկացած պահին կարող է խոսել, նրանից արդեն ստացել եմ մի քանի հարցերի պատասխաններ…

— Այդքան շու՞տ, — զարմացավ գեներալը:

— Շատ ավելի շուտ, ընկեր գեներալ, մինչև Աշտարակ հասնելը արդեն պատրաստ էր…

Գեներալը սկսեց ծիծաղել:

— Ա՛յ տղա, քեզ շուտվանից պետք է գնդապետի կոչում տային…

— Չէ՜, չէ՜, Գրիշա Գայկովիչ, շա՜տ գոհ եմ, ուսադիրներից այնպես եմ հոգնել…

— Դե լավ, շարունակիր պարոն գնդապետ, — կատակեց նա, — հիմա արդեն ընկերներ չկան, բոլորը պարոն են դարձել…

Նրանք ծիծաղեցին:

— Ուրեմն այսպես, պարոն գեներալ, — գեներալից ետ չմնալով շարունակեց նա, — Վազգենի ընտանիքը այնտեղ էր, իր ամբողջ կազմով, գումարած նրա գնդապետների էլիտան: Վազգենի եղբոր երեխան բացեց ընտանեկան խաղաքարտերը, դեռ երեք տարեկան չկար, նոր լեզու առած երեխան ասաց. « Որ Լևո՛նը, հոպալիս մոտ նախագահ է աշխատում »:

— Այո՜, հետաքրքիր է, իմ ասածը հաստատվեց, — բռունցքով հարվածեց գրասեղանին, — Առաքել, իզուր չեն ասում. « եթե ուզում ես տան գաղտնիքը իմանալ, ապա փոքրերից հարցրու »: Մայոր, Բաղրամյանի վրայի կրակոցները ռազմական հեղաշրջում էր, ու դրա պարագլուխը Վազգենն էր: Ես կարծում էի, թե Լևոնն է հրաման տվել կրակել ժողովրդի վրա, պարզվում է` Վազգենն է: Չնայած հեռուստատեսությամբ լսեցի նրա հայտարարությունը երբ հայտարարեց թե. « Մեկ է եթե ընդիմությունը 100 տոկոս էլ ձայն ստանար, նրանց իշխանություն տվող չկար », սակայն ես կարծում էի, թե դա ՀՀՇ-ականների ծրագրի մի մասն է: Փաստորեն դա Վազգենի ու Վանոյի ինքնագործնեությունն էր` իշխանությունը բռնազավթելու նպատակով:

— Միանշանակ, ընկեր գեներալ, — համաձայնեց նա:

— Մայոր, Սովետի ժամանակ, այդպիսի հանցագործներին Սիբիր էին աքսորում, որպեսզի նորմալ հասարակությունից ու քաղաքակրթությունից հեռու լինեին, — ասաց գեներալը, — Կեղտոտ Ֆեոդալների ու տականք բուրժուաների վերջը տվեցինք, բայց էս երկիրը նորից վերադարձավ միջնադար` իր կոտրած տաշտակին: Ահա. սեփական աչքերով տեսնում ենք Շիրվանզադեի « Քաոսը », Պռոշյանի « Հացի խնդիրը »: Խե՜ղճ ժողովուրդ, ահա թե քեզ ուր հասցրեցին առաջնորդներդ:

— Ընկեր գեներալ, ինձ թվում է Վազգենի ուժը հենց այդ հանցագործ ու փնթի գնդապետներն են, — ասաց նա, — Գեղանգուլյանը խոստովանեց, որ Վազգենը նրանց շուտով գեներալ է օծելու:

— Մայոր, գիտե՞ս որ դա կլինի հանցագործության գագաթնակետը, — բարկացավ գեներալը, — ինչքան անպատիժ են դարձել, նույնիսկ Աստծուց չեն վախենում, հանցագործին գեներալ դարձնելով, նա ոտնատակ է տալիս այս ժողովուրդին:

— Այդպես էլ կա, ընկեր գեներալ, — համաձայնվեց նա, — գեներալների միջոցով էլ ինքը դառնալու է մարշալ կամ « генераллиссимус »: Նա, այդ քայլով թքում է ամբողջ հայ ժողովրդի պատմության հերոսների վրա, մեր նահատակների շիրիմներին… Կտեսնեք, ընկեր գեներալ, ժողովրդի վրա ծանրանալու է նրա հանցանքները, անգամ տասնյակ տարիներ հետո, չեն կարողանալու ազատվել նրա կեղծիքներից ու հանցանքներից:

— Մայոր, իսկ այդ գնդապետներն ինչպիսի՞ մարդիկ են, — հարցրեց գեներալը:

— Ընկեր գեներալ, այստեղ մարդ բառն իզուր օգտագործեցիք, — քմծիծաղեց բժիշ — ճղճիմ, քաղքենի, հանցագործ: Կյանքումս այդպիսի ցածրախավ մարդկանց հետ չեմ շփվել, նրանք անգամ խոսելու ձև չգիտեին, իրենց գռեհիկ պահվածքով զիջում էին նույնիսկ Բուլգակովի Շարիկովին: Պաշտոնական նստել էին Վազգենի կողքին, կեղտոտ մատներով մտել խաշի մեջ ու խոզի նման լափում էին իրենց լափը, կարծես առաջին ու վերջին անգամն էին ուտում: Ընկեր գեներալ, Դուք պետք է տեսնեիք դա… Մտքումս մեծ ցավ ապրեցի իմ ժողովրդի համար, Ձեզ համար ընկեր գեներալ, նրանք շուտով պետք է գեներալ դառնան` կոչումով հավասարվելով Ձեզ: Բայց միևնույն է, քաղքենի բոշաներ էլ կմնան` անկախ ժամանակից: Ժամանակն ու պայմաններն անզոր կլինեն փոխել միջնադարի այդ թափթփուկներին: Ու գիտե՞ք ինչն է վտանգավոր, որ դրանցից ծնված լամուկները խոզի պես բազմանալու են, որպեսզի լափեն ինչ պատահի: Խոզն` այն կենդանին է, որն անգամ կենակցում է իր ծնողների հետ, լափում է ինչ պատահի, անգամ իր ձագերին: Ասացեք խնդրեմ, խոզից ի՞նչ սպասելիք կարելի է ունենալ…

— Այո, իրավացի ես տղաս, նրանք անպատիժ մնալու են, քանի դեռ ժողովուրդն այդպես է ուզում, — ասաց գեներալը, — գիտես որ, նրանք վաղը կամ մյուս օրը հերոսական մի պատմություն գրել կտան իրենց մասին, և նրանց այդ սուտ պատմությամբ նվաճած հերոսի դափնիները վերագրելու են իրենց` իհարկե, որպես երաշխիք` թալանելու և անպատիժ մնալու համար։

— Ընկեր գեներալ, հայ ժողովուրդը միշտ հաղթահարել է նման իրավիճակները, — ասաց բժիշկը, — սակայն այն, ինչ տեսնում եմ, կարծես անհաղթահարելի է թվում, ժողովուրդը հիասթափված ու ընկճված է:

— Համաձայն եմ քեզ հետ մայոր, և սա դեռ սկիզբն է…

— Ընկեր գեներալ, հայ ժողովրդի մեջ եղել են միշտ անհատներ, որոնք լույս են վառել խավարի մեջ, ես վստահ եմ, որ վաղը կգտնվի մի Թեհլերյան, որը արժանի պատիժ կտա Վազգենին էլ իր գեներալներին էլ:

— Առաքել, տղաս, ճիշտ ես ասում, սակայն կարող է դա ձգվել և սրանք հասցնեն իրենց սև գործը ավարտել, — տխուր ասաց գեներալը,

— Ի՞նչ սև գործ նկատի ունեք ընկեր գեներալ:

— Տղաս, չե՞ս տեսնում համատարած սեփականաշնորհումը, այն հանրային գույքը և միջոցները, որոնք տասնամյակների ընթացքում արյան ու արցունքների վրա ստեղծվեց: Խորհրդային Հայաստանի որջ հարստությունը մի քանի ամսվա մեջ թալանվեց ու ոչնչացվեց, և շարունակվում է ոչնչացվել… Կոլտնտեսությունների անասունները, գյուղտեխնիկան, գործարանների սարքավորումներն ու հաստոցները: Խորհրդային Հայաստանը աշխարհի ամենաարագ զարգացող պետություններից մեկն էր, իսկ Խորհրդային հանրապետություններից ամենաառաջատարը` իր գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում: Խորհրդային 16 հանրապետություններին մատակարարում էր գյուղ մթերք` միրգ ու բանջարեղեն, պահածոններ ու կաթնամթերք, իսկ հիմա վիճակն այնպիսին է, որ անգամ ինքն իրեն չի կարողանում կերակրել: Ամեն ինչ փոշիացրին, աղետի գոտու միլիոնները, ժողովրդի միջոցներն ու հանրային հարստությունը: Մեր հանրապետության գիտահետազոտական ինսիտուտները աշխարհի ամենաառաջատարներից էին` անգամ էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ էինք արտադրում, արբանյակային ու աստղադիտական սարքավորումներ, հաստոցներ, ռոբոտներ, մեքենաշինություն: Մի փոքր երկիր` հարուստ ամեն ինչով, իր բուսական ու կենդանական աշխարհով, իր պատմական կոթողներով ու գիտական մտքով, անգամ կլիման էր յուրահատուկ, իսկ հիմա…

Ռուսները Հայաստանն անվանում էին « Солничная Армения » հիմա այդ արևն էլ չկա, հեռացել է մեզանից, վերջին տարիներին ձմեռները սաստիկ ցուրտ էին, անգամ բնությունն էր մեզ պատժում: Թվում է թե Աստված երես է թեքել այս երկրից ու ժողովրդից: Գիտե՞ս մայոր, երբ հանցագործներին իշխանություն ես տալիս` այդպես է լինում, դու լավ ես ասում « Շարիկովներ »: Վստահ եմ, Բուլգակովը երևի իր կյանքում հանդիպել է Վազգենի նման թորվածքների, այլապես նա չէր գրի « Շարիկովի » պատմությունը: Սրանք անասնական հատկություններ էլ չունեն, ագահ են ու անկուշտ, ինչքան լափում են, այնքան ավելի է գրգռվում ախորժակը, — գեներալը բորբոքված էր, բարկությունից շունչը կտրվում էր, սակայն չէր ընդհատում, հանկարծ նկատեց, որ անկախ իրենից ձայնը բարձրացրել է, ընդհատեց, — Առաքել ջան, կներես, շատ բարկացած եմ…

— Ընկեր գեներալ, ոչինչ, մի անհանգատացեք, — հանգստացրեց նա, ասեք բոլորը, Ձեր մեջ կուտակված այդ ծանրությունից ազատվեք… Ես գիտեմ, որ Դուք ոչ մեկի մոտ այսպես ազատ չեք արտահայտվում, դրա համար խնդրում եմ շարունակեք, ես պատրաստ եմ լսել Ձեզ… Իսկ այդ ամենը ներսում պահելով Դուք վնասում եք Ձեր առողջությանը…

— Այո, ճիշտ նկատեցիր տղաս, օրերով չեմ խոսում, անընդհատ մտածում եմ, թե ինչու՞ այդպիսի կեղտոտ ու ստոր դավաճաններ կան մի ազգի մեջ, մեկը գնում է, մյուսն է գալիս ու դրանք կարծես թե վերջ չունեն…

— Ու՞մ նկատի ունեք ընկեր գեներալ, — քմծիծաղեց բժիշկը,

— Հենց առաջինը Դեմիրճյանին ու Յուզբաշյանին, հետո էլ Լևոնն ու Վազգենը, դրանք ինչու քի՞չ են: — զարմացավ նա։ — Բժիշկ դու լավ գիտես, որ Դեմիրճյանից շատ բան էր կախված, ու նա չկարողացավ Հեյդար Ալիևի պես խորամանկ գտնվել…

— Իրավացի եք ընկեր գեներալ, մենք թուրքերի դիվանագիտությունից շատ բան ունենք սովորելու…

— Ես Նախիջևանի հայաթափման հիմնական մեղավորին համարում եմ հենց Դեմիրճյանին, — բարկացած շարունակեց գեներալը, — նա ոչինչ չձեռնարկեց` Նախիջևանի հայությանը Ալիևի հալածանքներից պաշտպանելու համար: Նույնիսկ, ես կասեի` օգնեց իրագործելու այդ հրեշավոր ծրագիրը:

— Ինչպե՞ս թե, — զարմացավ նա, — ընկեր գեներալ, Կարեն Սերոբիչը մասնակցե՞լ է Նախիջևանի հայաթափմանը:

— Այո, իհարկե, պատմությունը այս է, 1974- էր Նախիջևանից մազապուրծ Երևան էին հասել մոտ 50 հայ ընտանիք, — սկսեց պատմել գեներալը, — նրանց նկատմամբ ադրբեջանցիները բռնություններ էին գործադրել, նույն Սումգայիթի նման: Անմիջապես Մոսկվայից կարգադրում են կառավարական հանձնաժողով ստեղծել ու մեկնել Նախիջևան: Դե ինչպես միշտ այդ հանձնաժողում, ընդգրկցած էր ԿԳԲ-ի այդ ժամանակվա ղեկավար` Գեներալ Արկադի Ռագոզինը, ես ու մի քանի նախարարներ: Պատվիրակությունը ղեկավարում էր ինքը` Կարեն Սերոբիչը, որն այդ ժամանակ արդեն Կենտկոմի առաջին քարտուղարն էր: Մոռացա ասել, որ Արկադի Պավլովիչը մեր Ակադեմիայի ավագ կուրսանտներից էր եղել, նրան վաղուց էի ճանաչում և շատ մտերիմ էինք իրար հետ: Ազնիվ ու բարի մարդ էր: Դե մենք մեկնում ենք Նախիջևան ու ծանոթանում իրավիճակինին, ազգամիջյան հողի վրա կայացած բռնությունները արձանագրում ենք, ու ներկայացնում պատվիրակության ղեկավարին` Դեմիրճյանին: Հետո իմանում եմ, որ ադրբեջանցիները Դեմիրճյանին ինչ-որ գործարք են առաջարկում ու նա փոխում է մեր քննչական խմբի զեկույցը` Մոսկվա ներկայացնելով այլ բան: Մի քանի ամիս հետո, Դեմիրճյանը դառնում է ԽՄԿԿ կենտկոմի անդամ և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ։ Արկադի Պավլովիչը, Մոսկվայի իր մտերիմներից իմանում է, որ Դեմիրճյանը մինչև Մոսկվա զեկույց ներկայացնելը, մի քանի անգամ անձնական հանդիպումներ է ունեցել Հեյդար Ալիևի հետ, որն այդ ժամանակ ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահի առաջին օգնականն էր: Ալիևի միջնորդությամբ Դեմիրճյանը պարգևատրվում է՝ « Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով »: Ու ստանում ԽՄԿԿ դեպուտատի մանդատը: Չնայած, որ Ռագոզինը Դեմիրճյանին նախատել էր հանձնաժողովի փաստաթղթերը կեղծելու մեջ, այնուամենայնիվ ոչինչ չկարողացավ անել, քանի որ Դեմիրճյանի հովանավորյալն հենց Ալիևն էր: Այդ պատճառով էլ անզոր եղավ Դեմիրճյանի դեմ ինչ-որ բան ձեռնարկել: Դե, ինչպես տեսնում ես դավաճանները ամենուր են, Դեմիրճյան, Յուզբաշյան, Տեր-Պետրոսյան, Վազգեն, Վանո… Սրանք բոլորն էլ իրար բերան թքած հրեշներ են:

— Այո, ընկեր գեներալ, սարսափելի է, ճիշտն ասած Դեմիրճյանի այս պատմությունն առաջին անգամ եմ լսում, — ասաց բժիշկը:

— Առաքել հիշում ե՞ս 80 — ականների սկզբն էր, երբ Կարեն Սերոբիչի նախաձեռնությամբ սկսվեց Արարատյան դաշտավայրում գյուղացիների կողմից սարքած ջերմոցների քանդման գործընթացը:

— Այո ընկեր գեներալ, շատ լավ եմ հիշում, նույնիսկ քաղաքական ավիացիայի ուղղաթիռները երկնքից հետախուզում ու հայտնում էին ջերմոցների տեղերը, մնացածն արդեն տեխնիկայի գործ էր:

— Իսկ դու գիտե՞ս, որ հենց Դեմիրճյանն իր հովանավորյալ` Ալիևի առաջարկով էր քանդել այդ ջերմոցները։ Նախիջևանում ադրբեջանցիները մի քանի հեկտար տարածքի վրա ջերմոցներ էին կառուցել, սակայն հայերը ծաղկի արտահանման գործում առաջինն էին ԽՍՀՄ ում, այն որ ԽՍՀՄ-ի բոլոր ծայրամասերին հայերն էին ծաղիկներ մատակարարում։ Ալիևը կարգադրում է Դեմիրճյանին, որպեսզի նա ոչնչացնի Արարատյան դաշտավայրում գտնվող անհատական ջերմոցները։ Դե Դեմիրճյանն անկարող էր մերժել իր կնքահոր խոսքն ու ձեռնարկում է ջերմոցների ոչնչացման օպերացիան։ Չնայած այն բանին, որ նույն ժամանակ պետությունը խրախուսում էր ադրբեջանցիներին` Նախիջևանում ջերմոցներ կառուցելու գործում, անգամ վարկավորում էր այդ ծրագիրը։ Հետաքրքիրն այն էր, որ հայերից շատերը մեկնեցին Նախիջևան և այնտեղ սկսեցին կառուցել ջերմոցներ, իհարկե Նախիջևանի իշխանությունների օգնությամբ։ Հայերի այդ արտագնա աշխատանքը Նախիջևանին մեծ եկամուտներ բերեց։ Դեմիրճյանի դավաճանության արդյունքում, Խորհրդային Միությանը ծաղիկ մատակարարող Հայաստանը մինչև հիմա չի կարողանում սեփական շուկայի համար ծաղիկ աճեցնել: Արդեն 10 տարուց ավելի է, ինչ վեր է ածվել ծաղիկ ներմուծող երկրի:

— Հետաքրքիր էր ընկեր գեներալ, որ ՀՀՇ-ականները իշխանության գալուց հետո, երբեք Դեմիրճյանին պատասխանատվության չկանչեցին այդ հանցանքների համար։

— Քո կարծիքով, Դեմիրճյանը հիմա՞ր մարդ էր: Նա ՀՀՇ-ականներին Մարիուս Յուզբաշյանի ու Կառլոս Ղազարյանի միջոցով էր սանձում:

ՀՀՇ-ականների պոչը Դեմիրճյանի ոտքի տակն է եղել։ Այդ պատճառով փորձել են նրանից հեռու մնալ։ Դեմիրճյանի հանցանքների թիվը շատ է, սակայն չկան վկաններ, եղածներին էլ Կառլոս Բագրատիչն էր մեկուսացնում, սակայն Սերոբիչի սև գործերը այստեղ է, ա՛յս գլխում, — նա ձեռքը դրեց ճակատին, — հիմա փորձում եմ գրել այդ փաստերը, որպեսզի հետագա սերունդներին ապացույց լինի, որ նրանք հանցագործներ են եղել:

— Ընկեր գեներալ, Նախիջևանի մասին մի շատ հետաքրքիր պատմություն եմ լսել: Հիշու՞մ եք Ալեքսանդր Շուբինի մասին Ձեզ ասացի, այն ռուս գրողի:

— Այո՜, այո՜, հիշում եմ․․․

— Նա ինձ ծանոթացրեց մի հայ լրագրողի հետ, նրա անունը` Վարդան Էր: Ժամանակին նա աշխատել էր ինչ-որ շրջանային մամուլում, — շարունակեց նա: — Նա պատմում էր, որ 1945 — 1947 թվականի հայրենադարձության ժամանակ` Քոչինյանը խնդրանքով դիմում է Մոսկվայի կենտրոնական իշխանություններին, որպեսզի պայմաններ ստեղծեն հայրենադարձվող հայերին բնակելի տարածքներ տրամադրելու համար: Մոսկվայի կողմից հրահանգվում է, որ ներգաղթողներին տեղավորեն Նախիջևանի տարածքում, սակայն Ադրբեջանի իշխանությունները հասկանալով, որ իրենց հեռանկարային ծրագրերին կարող է վտանգ ներկայացնել հայ բնակչության աճը Նախիջևանի ինքնավար մարզում, տեղի են տալիս և համաձայնվում, որ Հայաստանի Արարատյան դաշտավայրի ադրբեջանցի բնակչության մի մասին վերաբնակեցնել Ադրբեջանի հարավային շրջաններում` Ֆիզուլու, Զանգիլանի և Արաքսի սահմանային գոտում, այդպիսով գոնե զերծ պահելով Նախիջևանը հայ բնակչության աճից: Հայրենադարձներից շատերին տրամադրելով Մասիսի և Էջմիածնի շրջանների ադրբեջանցիների բնակարանները: Սակայն այդ ամենին հակառակ` Մասիսի շրջանում բավական զգալի թիվ էր կազմում արագ աճող ադրբեջանական բնակչությունը, 69 հազար բնակչությունից` 32 հազարը կազմում էին ադրբեջանցիներ, որոնք ինչպես ասացի ավելի արագ էին աճում քան հայ ազգաբնակչությունը, այդպիսով ադրբեջանցու ընտանիքում ամենաքիչը 5 – 6 երեխա կար, մինչդեռ հայ ընտանիքներում ծնվում էին ընդամենը 1 կամ 2 երեխա: Ադրբեջանցիների արագ աճին նպաստում էր նաև սոցիալ տնտեսական և բնակարանային պայմանները: Շրջանի շատ ղեկավարներ լինելով հայեր` ադրբեջանցիների կողմից խոշոր նվերների կամ գումարների դիմաց հողահատկացումներ էին անում, որոնք նպաստում էին ազերիների բնակարանաշինությանը: Դա իր հերթին հայ դավաճան ղեկավարների ու պաշտոնյաների քաղաքականությունն էր, սեփական գրպանի և ստամոքսի համար` ոտնատակ տալ ազգային շահը: Մեյմանդար գյուղը, որը Մասիսի շրջանի խառը բնակչություն ունեցող գյուղերից մեկն էր` ունենալով մոտ 1200 տնտեսություն, ընդհանուր թվով 4-5 հազար մարդ, ադրբեջանցի բնակչության արագ աճի պատճառով ադրբեջանական դպրոցի կարիք է առաջանում, սակայն գտնվում են մարդիկ, որոնք հասկանալով այդ դպրոցի վտանգավոր հետևանքների մասին, համոզում են շրջանի ղեկավարին, որպեսզի դպրոցը կառուցեն հարևան` ադրբեջանաբնակ Զանգիլար գյուղում: Այդպիսով` Մասիսի շրջանում, որը Երևանից ընդամենը մի քանի կիլոմետր էր հեռու, Արարատյան դաշտավայրի ամենաբարեբեր հողերը գտնվում էին ադրբեջանցի բնակչության ձեռքին: Շրջանում կային ադրբեջանաբնակ գյուղեր, որոնց բնակչության 99 %-ն ադրբեջանցի թուրքեր էին: Դրանցից էին օրինակ` Չորանքյարը, Զանգիլանը, Զահմեդը, Սայաթ-Նովան, իսկ Այնթափի, Խարբերդի և նույնիսկ Մասիս շրջկենտրոնի 20%-ն ադրբեջանցիներ էին: Հետաքրքիր մի միջադեպ, որը չէի ցանկանա անտեսել: Վարդանը պատմում էր, որ դեպքը տեղի էր ունեցել 1983 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին: Ադրբեջանցինները, որոնք հարսանիք էին անում Մեծ Եղեռնի օրը` ապրիլի 24-ին, Մասիսի մշակույթի տան դիմաց խփած մեծ վրանում, ուրախանում էին և աղմկում: Երկու հայ երիտասարդ մտնում են վրան ու մի լավ ծերծկրտուք սարքում այնտեղ գետին տապալելով վրանը և փչացնելով հարսանիքը: Հաջորդ առավոտյան Մասիսի շրջանի ողջ ադրբեջանաբնակ բնակչությունը` մեծից փոքր, մի մարդու նման ոտքի են կանգնում ու շարժվում են դեպի պետական սահմանը պահանջելով, որ իրենց թույլ տան անցնելու Թուրքիա: Այդ աղմուկի արձագանքը հասնում է մինչև Մոսկվա: Ադրբեջանցիները Ռանչպար գյուղի ուղեկալի մոտով ցանկանում են հատել պետական սահմանը, այնտեղ է հասնում Հայաստանի Կոմկուսի երկրորդ քարտուղարը` Անիսիմովը, որպեսզի հանդարտեցնի կրքերը, սակայն ադրբեջանցիների կատաղած ամբոխը հարձակվում է և շուռ տալիս նրա մեքենան, բարեբախտաբար Անիսիմովին հաջողվում է խույս տալ թուրքերի ամբոխի ինքնդատաստանից: Այդպիսով, վերևից կարգադրում են բացել ուղեկալի դարպասները և « թույլ տալ », որպեսզի կատաղած ամբոխը անցնի սահմանը, սակայն ադրբեջանցիները հրաժարվում են անցնել սահմանը և վերադառնում են իրենց տները` մտածելով, որ իշխանությունները և KГБ -ն կարող են ծուղակ պատրաստած լինել սահմանախախտների համար: Այդ միջադեպ ի պատճառով Հայաստանի մի շարք բարձրաստիճան ղեկավարներ զրկվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից:

— Այ′ո Առաքել, այդ դեպքերի ականատեսը ես եմ եղել, — մտաբերեց նա, — այդ մասին շատ քչերը գիտեն, քանի որ, մեզ հանձնարարված էր, որպեսզի տեղեկատվական ծառայություններն ու մամուլը վերահսկեինք, որպեսզի չարձագանքեն այդ դեպքերին, քանի որ կարող էր ազգամիջյան վեճը ավելի խորանալ: Անգամ Մոսկվան գնաց զիջումների, որպեսզի բացի սահմանը, բայց ինչպես տեսանք դա ադրբեջանցիների հերթական խաղն էր, քանի որ կարծում էին մամուլում մեծ արձագանք կունենա իրենց այդ քայլը, սական ամեն ինչ լուռ անցավ: Հետաքրքիր էր, որ քո այդ ծանոթ լրագրողին հայտնի էր այդ դեպքերի բոլոր մանրամասները: Ճիշտն ասած մտքովս չէր անցնում այդ դեպքերի մասին հիշելը: Կեցցե′ս, որ հիշեցրիր, կփորձեմ գրել այս հուշատետրում: Երևի մի օր մեկին պետք լինի:

— Ճիշտ եք անում ընկեր գեներալ, դա արդեն իսկ մեծ գործ է: Բաներ կան, որոնք մենք չգիտենք, սակայն Ձեր նման մարդիկ, ովքեր տեղյակ են` պետք է ներկայացնեն այդ ամենը, դրանք փաստագրական նյութեր են, որոնք Սովետական անվտանգության մարմինները թաքցրել են ժողովրդից: Ամեն ինչ պետք է թափանցիկ ու պարզ լինի, որպեսզի այդպիսի կեղտերը հանկարծ չկարողանան « Առաքյալի » տեսքով մտնել հասարակության մեջ:

— Գիտե՞ս Առաքել, մի դեպք էլ պատմեմ Դեմիրճյանի մասին, կարծում եմ հետաքրքիր կլինի քեզ:

— Իհարկե հետաքրքիր է, պատմեք Գրիշա Գայկովիչ։

— Ութսունականների վերջերին, Ալթայից թե Ղազախստանից Հայաստան են գալիս մի քանի հայ ծերունիներ և տարբեր ատյաններում երկա՜ր և անարդյունք դեգերելուց հետո գալիս են ինձ մոտ՝ Ժողովրդական Վերահսկողության կոմիտե: Պատմում են, ես էլ նրանց ուղարկում եմ Սերո Խանզադյանի մոտ, որպեսզի նրա միջոցով ընթացք տանք գործին։ Զանգահարում եմ Սերո Նիկոլայվիչին ու պատմում այդ մարդկանց մասին: Նա սիրով համաձայնվում է ընդունել նրանց։ Մի քանի օր հետո « Գրական Թերթ »-ը մի ծավալուն հոդված է գրվում նրանց մասին։

Ծերունիները պատմում են հետևյալը. Իրենց պապերը, որոնք անհիշելի ժամանակներից ապրել են այժմյան Բաթումի բնաշխարհի տերիտորիայում, բռնի կերպով մուսուլմանացված են եղել: Նրանք հիմնականում անասնապահներ ու հողագործներ են եղել: 1944 թվականին Իոսիֆ Վիսսարիոնովիչը, մուսուլման բաթումահայությանը աքսորել է Ալթայի երկրամաս, որտեղ նրանք զբաղվել են անասնապահությամբ և հողագործությամբ: Լսելով, որ Հայաստանում նոր շրջան է կազմավորվելու ( Բաղրամյանի շրջան ), նրանք եկել էին խնդրելու, որպեսզի իրենց թույլ տան բնակվել այդ շրջանում: Նրանք բացատրում են, որ իրենց տներ պետք չեն, ոչինչ պետք չէ, իրենք փող ունեն, միայն հողամաս թող տան, մնացածը իրենք կանեն, և տներ կկառուցեն, և իրենց անասունները Ալթայից Հայաստան կտեղափոխեն: Նրանց միակ նպատակն էր զավակներին, թոռներին, ծոռներին վերադարձնել իրենց նախնիների հավատքին:

Խանզադյանը գնում է Կարեն Դեմիրճյանի մոտ և պատմում այս ամենը: ԴեմիրՃյանը պատասխանում է, որ ինքը մահմեդական հայերին Հայաստանում տեղ չի տա։ Բայց դե մենք գիտենք, որ դա այդպես չէ: Դեմիրճյանը խրախուսում էր ադրբեջանաբնակ գյուղերի զարգացմանը ու բարգավաճմանը: Կրոնական հարցը պատճառ չէր, մանավանդ նրանք խոստացել էին քիրստոնեություն ընդունել։

— Գիտես դեռ 1988 -ին էր, երբ ԿԳԲ- ում ծանոթացա ձերբակալված Պարույր Հայրիկյանի հետ: Գիտես շատ լավ տպավորություն թողեց վրաս, — շարունակեց գեներալը, — խելացի մտքեր ուներ: Կարծում եմ, եթե կյանքի կոչենք դրանք, ապա օգտակար կլինեն երկրի ու ժողովրդի համար:

Հայրիկյանը առաջարկում էր բացել ԿԳԲ-ի արխիվները, որպեսզի պարզ լինի, թե ովքեր են երկրի համար վնասակար գործեր արել:

Ինչպես հետո տեսանք Բուլղարիան և ԳԴՀ-ն արեցին: Նրանք բացեցին իրենց գաղտնի ծառայությունների արխիվներն ու իմացան` թե ովքեր են իրենց պետության քողարկված թշնամիներն ու դավաճանները: Ես գտնում եմ, որ դա լավ գաղափար է, եթե մեզ մոտ արվի նույն բանը, ապա մեր Կոմիտեյից կմնար ուղիղ 50%-ը, իսկ ԿԳԲ-ից և ՄՎԴ-ից կմնային մի քանի մարդ, որոնց մատերի վրա կարելի կլինի հաշվել:

— Ընկեր գեներալ, Պարույր Հայրիկյանին, ինչքան հիշում եմ, Գորբաչովը վտարեց Խորհրդային Միությունից:

— Այո, դա տեղի ունեցավ 1988 թվականի մարտին, — ասաց գեներալը, — Մոսկվայում, արտերկրի լրագրողների հետ Հայրիկյանի հանդիպումից հետո: Հաջորդ օրը՝ մարտի 23-ին, նրան տեղափոխեցին Երևան՝ ԿԳԲ -ի բանտ։ Ես նրան հանդիպեցի այդ օրը, իսկ Հուլիսի 20-ին Հայրիկյանին բեռնատար օդանավով տեղափոխեցին Մոսկվա, այնուհետև, մեկ այլ օդանավով՝ Եթովպիա։ Դրանից հետո նա անցավ Եվրոպա, այնուհետև՝ Ամն։ Բռնի տարագրյալի վիճակում Հայրիկյանը մնաց մինչև 1990 թվականի նոյեմբերը:

— Ընկեր գեներալ, Դուք դրանից հետո հանդիպե՞լ եք նրան, — հարցրեց բժիշկը:

— Ո՛չ, չեմ հանդիպել, քանի որ միևնույն է, ես նրա համար Խորհրդային ԿԳԲ-ի գործակալ եմ, — կատակեց նա:

— Ընկեր գեներալ, գիտե՞ք, որ 1992 թվականին « Պուտչից » հետո, Ելցինը կարգադրել էր, որ KГБ -ի և МВД-ի այն գործակալներն ու լրտեսները, ովքեր համագործակցել են Պուտչի հետ, այսինքն դավաճանել են ժողովրդին` տեղափոխում են սահմանային զորքեր ու ընտանիքներով գործուղում Ռուսաստանի հեռավոր ծայրամասային ուղեկալներ՝ Չուկոտկա, Նովայա Զեմլյա, ուր անգամ բնակչություն չկար:

— Լավ միտք է մայոր, ճիշտն ասած դա ավելի ճիշտ աքսոր է, քան թե ծառայություն, — կատակեց գեներալը:

Առաքելը սկսեց ծիծաղել:

— Ճիշտն ասած, ընկեր գեներալ, այդ առաջարկությունը ես եմ արել Մոսկովյան իմ կոլեգաններին, դե նրանք էլ շշնջացել են Բորիս Նիկոլաեվիչի ականջին, — ուրախ ասաց նա, — թե չէ Ելցինը որոշել էր նրանց գնդակահարել, որպես հայրենիքի դավաճանների, իսկ այսպես, նրանք գոնե կարող են օգուտ տալ հայրենիքին:

Գեներալն էլ ծիծաղեց:

— Կեցցե՜ս, տղաս, իսկապես որ փայլուն միտք է, նրանց ամենալավ պատժի ձևը երևի դա է, որպեսզի գոնե մեղքերի թողությունն երկրին օգուտ տալով անեն:

— Նույն բանն էլ պետք է մեզ մոտ անենք: Դավաճաններին պետք է իրենց ընտանիքներով բնակեցնենք սահմանամերձ գյուղերում ու ստիպենք զենքները ձեռքներին պաշտպանել սահմանն ու իրենց ընտանիքներին:

— Առաքել, իսկ համոզվա՞ծ ես, որ այդ տականքները ընդունակ են իրենց ընտանիքները պաշտպանել, դու տես, որ իրենց ոտքով չգնան թուրքերին հանձնվեն, — կատակեց գեներալը:

— Այո՜, այդ մեկը դրանցից սպասելի է…

Նրանք ծիծաղեցին:

— Բժիշկ, բայց այդ տականքներին կարելի է օգտագործել, ինչպես ռուսներն են ասում « Сапёрную лопату, в зубы и вперед…» Թող խրամատ փորեն… Թե չէ, որ դրանց զենք տվեցիր, առաջինն իրար կխփեն:

— Իսկ իրենց ընտանիքներին կաքսորենք Լաչին կամ էլ Քելբաջար, այն անմարդաբնակ գյուղերը, որպեսզի չկարողանան անգամ այնտեղից դուրս գալ, այն ժամանակ տեսնեմ, թե իրենց թալանած գումարները, որտեղ են ծախսելու: Մի շաբաթ, որ այդ պայմաններում ապրեն` ողջ թալանած գումարներն իրենց տոկոսներով կվերադարձնեն: Հա, կարելի է մի հատ խանութ սարքել մի քանի կիլոմետր հեռու, որպեսզի ոտքով հասնեն այդ խանութին ու շատ բարձր գներով` օրինակ մեկ հացի համար վճարեն հարյուր դոլլար, տեսնեմ այն ժամանակ ի՞նչ են անելու…

Միևնույն է այնտեղ չեն կարող ծախսել իրենց գողոնը: Իրենց բնակարաններն ու դղյակները կազգայնացնենք ու կտանք բազմազավակ ընտանիքներին, թող գոնե կյանքը վայելեն նրանք, ովքեր արժանի են:

— Առաքել շատ դաժան ծրագիր է, — կատակեց գեներալը:

— Չ′է ընկեր գեներալ, դրանց համար նույնիսկ մարդասիրական ծրագիր է…

— Ա′յո, այդ դավաճաններին գնդակահարելը նրանց համար մեծ պատիվ կլինի: Նրանք պետք է ողջ կյանքում տառապեն տաժանավայրերում, կամաց-կամաց պետք է նրանց հասկացնել, որ ժողովրդի արյունով խնջույքները հատուցում ունեն, որ ոճրագործությունն անպատիժ չի մնում:

— Ընկեր գեներալ, ոճրագործ ասացիք հիշեցի, ինչպես տեսնում եմ Կառլոս Բագրատիչն ու Գագիկ Հարութունյանը լավ էլ հարմարվել են այս նոր իշխանություններին: Կարծես քաղաքական այս փոփոխությունները նրանց կողքով են անցել, մինչդեռ նրանք առաջին հանցագործներն էին և դաժան պայքար էին մղում հակա-կոմունիստական հայացքներ ունեցող մարդկանց դեմ:

— Ա′յո տղաս, իրավացի ես, — քմծիծաղեց գեներալը, — ինչպես ասում են. « Արտաթորանքը միշտ էլ ջրի երես է բարձրանում »: Գիտե՞ս, ոչ միայն նրանք, այլև իշխանության 95% նախկին աղբն է, որոնք միայն դիմակներն ու տերերին են փոխել։ Կառլոս Ղազարյանը Վազգենի դեմ դարձել է իսկական հավ, դե Գագիկ Հարութունյանը իրեն չի կորցնում հարմար մարդ է փնտրում, որպեսզի նրա հետույքը մտնի:

— Այո՜, ցավալի է…

— Ափսոս, որ ես երիտասարդ չեմ, թե չէ « всех к чертвой матери… расстрел за измену родины и за вредителство. », — բարկացավ գեներալը, — շնագայլերի պես թափել են խեղճ ժողովրդի ու պետության ջանին, ամեն մեկն իր պատառն է փախցնում, կարծես թե աշխարհի վերջն է:

— Ընկեր գեներալ, հիմա այնպես պետք է անել, որ դրանք իրար հոշոտեն, — խորհուրդ տվեց նա:

— Մայոր, տեսնում եմ կոնկրետ առաջարկներ ունես, որպեսզի կազմակերպենք իրար հոշոտելու երեկոն: Նրանք իրար պիտի ոչնչացնեն…

— Այո, ընկեր գեներալ, արդյունքում ժողովուրդը կհասկանա, որ այդ ղեկավարները միայն աթոռի ու թալանի համար են եկել: Կհոշոտեն իրար, դրանից պետք է ժողովուրդը օգուտ քաղի, թե չէ հետո ավելի դժվար կլինի:

— Մայոր, իսկ եթե ժողովուրդը չհասկանա՞…

— Ընկեր գեներալ, դա արդեն մեկ ուրիշ հարց է, գիտե՞ք, եթե հիվանդը չի ցանկանում բուժվել, ապա բժիշկը կամ հրաշքները անզոր են նրան բուժելու: Աստված մարդուն տվել է խելք, բանականություն, միտք, նաև բնազդ և իմունիտետ, որպեսզի կարողանա դիմակայել այդ հիվանդությանը, իսկ երբ մարդը, այդ ամենը անտեսում է ու չի ցանկանում որևէ ջիղ ջործադրել ապաքինվելու համար, ապա դա իզուր է, անգամ դեղերն ու բժիշկները չեն կարող օգնել նրան:

— Իսկ ի՞նչ եք առաջարկում, ընկեր բժիշկ…

— Դժվար հարց է, ես բախտագուշակ չեմ, որ հրաշքներ գործեմ, հրաշքը պետք է ժողովուրդը գործի, — բացատրեց նա, — ժողովուրդը պետք է հասկանա, որ ունի ամենաարժեքավոր բանը, դա ազատամարտիկներն են, որոնք կարող են գնալ ինքնազոհաբերության, սակայն չպետք է նրանց օգտագործել, որպես վահան կամ թիրախ, այլ նրանց գաղափարներն ու երազանքները օգտագործելով պետք է կառուցի մի այնպիսի պետություն, որտեղ կլինի արդարություն, հավասարություն և բարոյականություն: Որտեղ մարդը կլինի պաշտպանված ու ապահով:

— Համաձայն եմ բժիշկ: Իմ հարևանի տղան՝ Վարդանը, ազատամարտիկ է, աչքիս առաջ է մեծացել, — բացատրեց գեներալը,— մեծացավ, հասունացավ, դարձավ ազնիվ ու բարի երիտասարդ:

Պատերազմը սկսելուն պես մեկնեց Ղարաբաղ: Խեղճ մայրը ամիսներով մենակ էր մնում` ցուրտ բնակարանում: Մինուճար տղան էր: Մայրը աչքը ջուր կտրած սպասում էր որդու վերադարձին: Նա աղաչում, պաղատում էր, որպեսզի որդին հրաժարվի Ղարաբաղից, բայց նա հավատարիմ էր իր գաղափարին։ Կռվեց մինչև հաղթանակ։ Փառք Աստծո, տիրոջ ձեռքը պահեց պահպանեց նրան, մինչև պատերազմի ավարտը կռվեց։ Ամեն անգամ, երբ վերադառնում էր ճակատից այցելում էր ինձ, պատմում էր Արցախից, իրենց տղաներից, այնտեղի ժողովրդից: Նա այնքան վիրավորված սրտով էր պատմում: Ներկայացնում էր, թե ինչպես իրենք ճակատում կռվում են, իսկ իրենց թիկունքում այս ազգադավները, նրանց դեմ որոգայթներ են լարում, ոմանց` թիկունքից են խփում, ոմանց էլ` կանխամտածված թշնամու ականների վրա են ուղղորդում։ Դավաճանության փաստը առկա է։ Առաքել, ափսոս, որ երիտասարդ չեմ, գոնե առողջությունս ներեր․․․

— Ոչինչ, ընկեր գեներալ, մեր երիտասարդները կարող են հաղթահարել այս ամենը, եթե պատերազմը հաղթեցին, ապա այս մեկն էլ կհաղթարեն, — սփոփեց բժիշկը։

— Լավ, խոսքդ կիսատ մնաց մայոր, և ի՞նչ ես պատրաստվում խորհուրդ տալ Վազգենին, — հիշեցրեց նա,

— Ընկեր գեներալ, շատ դժվար է լինելու, — համոզված ասաց նա, — բայց պետք է փորձել: Վազգենի ժլատության մոլուցքը տեսնելով եմ ասում, նա արդեն պատրաստ է նախագահ դառնալ, թեկուզ ողջ ժողովրդին գնդակահարելու գնով, սակայն պետք է համոզեմ, որպեսզի նախագահ դառնալու համար կարողանա ճիշտ նախապատրաստվել, քանի որ իր վարկանիշը շատ ցածր է: Ես կառաջարկեմ, որպեսզի նախագահի աթոռին նստեցնի մի խելացի մարդու, որը կպահի այդ աթոռը մինչև ինքը կարողանա իր վրա աշխատել, այսինքն` պետք է նա փոխի իր արտաքին տեսքը, փորձի ավելի գրական ու կրթված խոսել, ոճաբանների հրավիրի, իր արտաքինին պատշաճ տեսք տալու համար, լեզվաբանների հետ խորհրդակցի, իսկ նախագահի աթոռը կպահեն անվնաս, մինչև ինքը ավարտի իր « փորձառության դասերը »։ Վազգենի ողջ ուժը այդ հանցագործ գնդապետներն են, որոնք նրա կողքից հեռու չեն գնում, չոբանի շան պես նրան հսկում են։ Ես վախենում եմ, որ հանկարծ այդ ապուշներից մեկին չդնի, թե չէ ունքի փոխարեն, աչքը կհանենք։ Մնում է նրան համոզել, որ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին նախագահ դնի, մինչև ինքը նախապատրաստական շրջանն ավարտի ։

— Լա՜վ միտք է, — համաձայնվեց գեներալը,

— Ընկեր գեներալ, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ղարաբաղցիներ են և այն էլ վատ տեսակի ղարաբաղցիներ, — բացատրեց բժիշկը, — նրանք իշխանություն ստանալու համար, պատրաստ են անգամ հարազատ երեխուն գերեզման դնել: Այդպիսով, նրանք կարող են ստեղծել Վազգենի ու Վանոյի «Կլանին » հակառակ` « ղարաբաղյան կլանն » ու կսկսեն իրար հոշոտել։

— Մայոր, իսկ ի՞նչ գիտես, թե նրանք կստեղծեն քո ասած` այդ « Ղարաբաղյան կլանը », որպեսզի Վազգենի ու Վանոյի դեմ դուրս գան:

— Ընկեր գեներալ, Նարիմանովի « դոսիեն», որ կարդում ես պարզ է դառնում, — իզուր չէր, որ նրան Կոմիտեից վռնդել էին: Նա Վանոյից ավելի անկուշտ է: Նա չի կարող հանդուրժել, որպեսզի Վանոն քիթը խոթի անվտանգություն կամ ՆԳՆ համակարգ, այնպես որ ուշ թե շուտ կսկսեն իրար ուտել, փայաբաժինը չեն կարող իրար հետ կիսել:

Այս միտքն անհասկանալի մնաց, Նարիմանովը Վանոյի ու Վազգենի հետ ինչպե՞ս է կապվում :

— Լավ միտք է մայոր, շուտով ականատես կլինենք շնագայլերի մենամարտին, — կատակեց նա,

— Ոչ, ընկեր գեներալ, նորից վերադառնամ այն հիվանդի հարցին, — բացատրեց նա, — եթե հիվանդը բուժվելու ցանկություն չունի, կամ հրաժարվում է բուժումից, ուրեմն ամեն ինչ անիմաստ է…

— Մայոր, այս ընձեռված պահը հնարավորություն կտա իրենց` տեսնելու « առաջնորդի » պահնածքն ու ագահությունը, նախագահի աթոռին բազմելու նրա ձգտումն ու մոլուցքը… Կարող է ընդվզել ու հեղաշրջում իրականացնել` ինպես եղավ 1989 թվականին Ռումինիայում, երբ նախագահ` Նիկոլաե Չաուշեսկունին և իր կնոջը` Ելենային գնդակահարեցին շան նման` պատի տակ:

— Այո ընկեր, գեներալ շատ լավ եմ հիշում, — մտաբերեց նա, գնդակահարման կադրերն անգամ ուղիղ եթերով ցուցադրվեցին ազգային հեռուստատեսությամբ: Միջազգային դիտորդներին և լրագրողներին ապշեցրել էր հանրության արձագանքը, քանի որ գնդակահարման տեսարանի հեռարձակումից հետո ուրախություն և տոնական տրամադրություն էր տիրում ամենուրեք` փողոցներում: Գնդակակահարությունից ամիջապես հետո ռումինացիների մի հերթ էր գոյացել: Նրանք հերթով գալիս էին ու միզում այդ դիակների վրա: Շուրջ երեք օր, մարդկանց հոսքը չէր դադարում:
— Այո բժիշկ, այդպես էլ սրանց են անելու, — ուրախ ասաց գեներալը, կարծես` նա մի պահ պատկերացրեց այդ ամենը, քիչ հանգստացավ:
— Բայց, ինչպես տեսնում եք, ընկեր գեներալ, մենք ռումինացիներից շատ ենք ետ մնացել…
— Ոչի՛նչ մայոր, ոչի՛նչ, դեռ կարող ենք նրանցից առաջ անցնել… Մենք հայ ենք բժիշկ, մի մոռացեք դա… Միայն թե, դու այդ բրդոտ ոջլոտին համոզի, որ Քոչարյանին նախագահ դնի, թե չէ, երբ այն երեք հաստագլուխ գնդապետներից մեկին դնի, այն ժամանակ հաստատ հացներս կուտենք…
— Լավ ընկեր, գեներալ խոստանում եմ ամեն գնով համոզել Վազգենին, որպեսզի Քոչարյանին դնի, բայց ես արդեն ասել եմ, որ նա շիզոֆրենիկ է, կարող է այսօր ասել այո, իսկ վաղը ասել ոչ, անկանխատեսելի է:
— Լավ է որ բժիշկ ես, դրա համար էլ վստահ եմ, որ կարող ես անգամ շիզոֆրենիկի հետ լեզու գտնել, — կատակեց գեներալը, — կարևորը, որ ժամանակ շահենք, մինչև ժողովուրդը տեսնի, թե ինչն ինչոց է:
Բժշկի ու գեներալի զրույցը ձգվում էր ու երկարում: Տիկին Անահիտը լավ էր հասկանում, որ աշխատասենյակում քննարկվում են ժողովրդի ու պետության համար կարևոր հարցեր: Փորձում էր չխանգարել նրանց, քանի դեռ նրանք ընթրելու ցանկություն չէին հայտնել:

— Իսկ Դուք այն ժամանակ փորձեցի՞ք խոչնդոտել Վազգենի առաջընթացին,

— Մայոր, ինքդ լավ գիտես, որ նա իմ իրավասությունների շրջանակից դուրս էր, Յուզբաշյանի ու Կառլոս Զազարյանի անմիջական ղեկավարությամբ էր գործում:
— Իսկ ի՞նչ եք կարծում, Դեմիրճյանը տեղյակ է՞ր, որ Վազգենը իրենց մարդն է:
— Կարեն Սերոբիչը պետք է, որ գուշակեր, ինչքանով տեղյակ եմ` Յուզբաշյանն ու Ղազարյանը ցանկացել են թաքցնել նրա պատմությունը: Այսինքն ոչ մեկը չպետք է իմանար, որ Վազգենը ներարկված լրտես էր շարժման մեջ, ինպես և մնացած « լիդերները »: Վազգենը ամեն ինչի մասին զեկուցում էր Կառլոս Ղազարյանին: Նա էլ` Յուզբաշյանին: Նրանք անգամ չփորձեցին զսպել Վազգենի սանձարձակությունները: Միության քանդվելը Վազգենին հնարավորություն տվեց գործել ինքնուրյուն: 1990 -ին էր Մոսկվայից ինձ զանգահարել էր Դմիտրի Պավլովիչը խնդրեց, որպեսզի Յուզբաշյանին սանձեմ, Կրյուչկովը ինչ-որ բան էր ասել նրա ականջին Վազգենի ու Յուզբաշյանի մասին, դե նա էլ բարկացած վերցրել էր ու զանգահարել ինձ: Ես Յազովին խոստացա, որ մի ժամից կզանգահարեմ ետ և իրեն կզեկուցեմ: Ես շտապ գնացի Յուզբաշյանի մոտ ու զգուշացրի, որ սխալ բաներ է թույլ տալիս: Հայաստանում ամեն մի մանրուք նա իր ձևով ճոխացնում էր և ներկայացնում Մոսկվա: Յազովը նկատել էր, որ Յուզբաշյանի ուղարկած հաղորդագրությունը շատ ավելի ճոխացված է, քան կար: Յուզբաշյանը ներկայացրել էր, որ ՀԱԲ-ի կողմից առևանվգած զենքն ու զինամթերքը շատ ավելին էր, քան կարելի էր պատկերացնել: Դե Մոսկվան էլ կարգադրում են ամիջապես գործողություններ իրականացնել ՀԱԲ-ը « լիկվիդացնելու» համար: Վազգենը պատվիրում է Վիտյա Այվազյանին ու Գերազնիկին, որպեսզի գնան բանակցելու ՀԱԲ-ի ղեկավարների հետ` զենքը հանձնելու վերաբերյալ: Սակայն Մարիուսի ուղարկած դիպուկահարը գնդակահարում է նրանց:
— Իսկ ի՞նչ եք կարծում, Վազգենը տեղյակ էր, որ Յուզբաշյանը դիպուկահար է ուղարկելու նրանց սպանելու համար:
— Այո, իհարկե գիտեր, — հաստատեց նա, — Վազգենը անձամբ էր Յուզբաշյանին առաջարկել, այդ զոհերի ծրագիրը, որպեսզի հանրությունը կենտրոնանա զոհերի վրա: Այդպես ձևով կարելի էր ՀԱԲ-ի զինաթափումն արդարացվել:
— Իսկ ինձ թվում էր, թե դա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը:
— Չէ՛ մայոր, դա Յուզբաշյանի ծրագիրն էր, որը իրականացրեց Վազգենի ու Լևոնի ձեռքով: Յուզբաշյանը խորամանկ մարդ էր: Նրա անմիջական ջանքերով թալանվեց երկրաշարժի համար նախատեսված միլիոնների զգալի մասը: Նա Լևոնին ու Վազգենին առաջարկել էր այդ միջոցները փոշիացնել, բացահայտվելու դեպքում նա խոստացել էր օգնել նրանց` պատասխանատվությունից խուսափելու գործում:

— Իսկ Քըրք-Քրքորյանի նվիրաբերած միլիոնների հետ Յուզբաշյանը որևէ կապ ունեցե՞լ է:
— Ո՛չ, իհարկե, Վազգենն այդ ժամանակ Յուզբաշյանին սպանել էր, բայց դա Վազգենի սեփական անկշտության ու ինքնագործունեության հետևանքով էր, — բացատրեց նա, — իսկ ինչ վերաբերվում է այդ միլիոններին, « Նոդոսը՝ » Մավրիկ Ավետիսյանը, այդ մասին զեկուցել էր, սակայն ինքը մանրամասները չգիտեր, իր ասելով Գեղանգուլյանը տեղյակ է, այնպես որ, եթե կարող ես նրանից խոսք քաշիր: Մայոր, մեզ հայտնի է, միայն որ Վազգենը Քըրք -Քրքորյանի կողմից Հայաստանին նվիրաբերած 99 միլիոն դոլլարի մեծ մասը իր անունով` Շվեյցարական բանկում է պահ տվել, ես վստահ եմ, որ քեզ կհաջողվի ինչ-որ բան պարզել:
— Կաշխատեմ, ընկեր գեներալ, — խոստացավ նա, — ասեմ, որ մի քանի ամիս առաջ, Շվեյցարիայի մեր ընկերներից մեկն էր զանգահարել ինձ` Դաշնակ Գարաբեդյանը: Տեղեկացրել էր, որ «Հայգոր» գործարանի տնօրեն` Միշա Ստեփանյանը, Վազգենի ու Մովսես Գեղանգուլյանի հետ եկել են իրեն հյուր, ինքը Վազգենին օգնել է, որպեսզի իր անունով հաշիվ բացի բանկում, նա էլ Միշա Ստեփանյանին հարգելով` միջնորդել էր: Ճիշտն ասած, նա գումարի քանակը նշեց, որ եղել է 70 միլիոն դոլլար, ոչ թե ինչպես դուք ասացիք: Նրան այդ մասին թաքուն ասել էր, Միշա Ստեփանյանը, քանի որ Վազգենը գումարի քանակը գաղտնի էր պահում: Ասեմ, որ Վազգենը վատ տպավորություն էր թողել նրա վրա, ինձ հարցնում էր, թե նա արդյո՞ք քրեական հեղինակություն չի Հայաստանում:
— Փաստորեն, արդեն իմացանք գումարի քանակը, — դժգոհ ասաց գեներալը, — լավ, բժիշկ, այլևս կարիք չկա Գեղանգուլյանին հարցնել, արդեն իմացանք: Ասում ես 70 միլիոն դոլլար… Վա՜յ ես ձեր հերն եմ անիծել, մեծապատիվ բոշաներ… Առաքել, այդ հանցախումբը պետք է աքսորվի Սիբիրի տաժանավայրերը, սրանց գնդակահարելը մեծ պատիվ կլինի իրենց համար:
— Համաձայն եմ, ընկեր գեներալ, այդ թալանված 70 միլիոն դոլլարով կարելի էր մի նոր Հայաստան կառուցել, ես զարմանում եմ, ինչի՞ն է պետք այդքան գումարը…
— Տղաս, նոր ասացի Մեծապատիվ բոշաներ են: Ժողովուրդը իզուր չի ասում. « Բոշի յուղը, որ շատ է լինում, քսում է հետույքին »:
Նրանք ծիծաղեցին:
— Բժիշկ, ի՞նչ ես կարծում, այդ գումարները կարելի՞ է վերադարձնել Հայաստան,— հարցրեց նա:
— Ընկեր գեներալ, ես այդ մասին Դաշնակ Գարաբեդին հարցրեցի, նա ասաց, որ եթե Հայաստանի իշխանությունները ապացուցեն, որ այդ գումարները թալանված են, ապա կարելի է, սակայն շատ դժվար գործընթաց է սպասվում: Քանի որ Վազգենը գումարները գցել է կոդավորման տակ, որտեղ չի նշվում տիրոջ հասցեն և անունը: Դա « կոնֆեդենցիալ » է, իսկ բանկն իր հաճախորդների մասին ոչ մի ինֆորմացիա չի տալիս, դա պետք է լինի միայն դիվանագիտական բարձր մակարդակով: Եթե շվեցարական իշխանությունները պահանջեն, ապա բանկը կարող է գնալ զիջումների:
— Այո՜, իսկապես բարդ է, — տխուր ասաց նա, — Առաքել, Դաշնակ Գարաբեդին, կհեռաձայնես և իմ անունից շնորհակալություն կհայտնես` արժեքավոր ինֆորմացիայի համար: Ես կարծում եմ, որ Գեղանգուլյանը տեղյակ է Վազգենի գումարներ ստանալու գաղտնիքից:

— Շատ լավ, կփոխանցեմ, — խոստացավ նա, — ընկեր գեներալ, ինչու՞ եք համոզված, որ Վազգենը Մովսես Գեղանգուլյանին է վստահել իր միլլիոնների գաղտնիքը:
— Առաքել, եթե Վազգենը նրան էր վստահել Խոռխոռունու ու Յուզբաշյանի սպանությունները, ապա պետք է, որ վստահած լիներ նաև դա: Մնացած սպանությունների մասին չեմ խոսում, հնարավոր է, որ դրանք իրագործել է մեկ ուրիշը, դա դեռ պարզել է պետք… Իսկ իր եղբայրների մասին ի՞նչ կարծիքի ես, հնարավո՞ր է, որ նրանց վստահի։
— Չէ՛, դա բացառվում է, ընկեր գեներալ, ես խաշկերույթի ժամանակ նկատեցի, որ Վազգենը նրանց չի վստահում, չնայած, որ նրանք հարազատ եղբայրներ են։
Գեներալը սկսեց ծիծաղել:
— Գիտի, որ իր պես անկուշտ են ու դավաճան, դրա համար էլ չի վստահում, ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Նույն ծնողի անշնորհակալ պիղծ ժառանգներն են:
— Այո, այդպես էլ կա։
— Իսկ ի՞նչ ես կարծում նա մորը վստահու՞մ է…
— Այո, մորը վստահում է, բացառված չէ, որ մայրը իմանա միլիոնների մասին,
— Լավ, դու կփորձես Գեղանգուլյանի հետ լեզու գտնել, միայն տես, որ նա ոչինչ չնկատի,
— Անհոգ եղեք, ամեն ինչ կանեմ, ինչպես ասացիք, — խոստացավ նա, — ընկեր գեներալ, իսկ Դուք տեղյա՞կ եք Վազգենի ու Վանոյի հակամարտության մասին:
— Այո, իհարկե տեղյակ եմ, դրա մասին ամբողջ հանրապետությունն է խոսում, — քմծիծաղեց նա, — գիտե՞ս նրանք այնքան անկուշտ են դարձել, որ եղած թալանածը իրենց էլի քիչ է թվում: Վանոն իր ձեռքն է վերցրել Հայաստանի հյուսիսային հատվածը` ներառյալ Սադախլուի մաքսային անցակետը: Իսկ Վազգենը` ողջ Արարատյան դաշտավայրն ու Սյունիքը, այդ թվում` նաև Հայաստան — Իրան մաքսային անցակետը: Դե հաշիվդ առ, ինչ ներկրվում ու արտահանվում է, նրանք իրենց փայը ունեն:
— Իսկ Լևոնը՞…
— Դէ՜, նրանք Լևոնին բաժին տալիս են իրենց գողոնից, բայց Լևոնի եկամուտների զգալի մասը, ստացվում է արտասահմանյան բանկերից ու դոնոր կազմակերպություններից վարկեր վերցնելիս: Մի մասը սփյուռքի դրամահավաքներից, դրան գումարած` սեփականաշնորհված ձեռնարկությունների միլիոններն ու թալանված հասարակական գույքն ու միջոցները: Թուրքիայից ներկրվող բեռների մասին արդեն ասել եմ: Այնպես որ, Լևոնի անմիջական հովանավորությանբ է ներկրվում սննդամթերքն ու կենցաղային ապրանքները: Իսկ Վանոյի հովանավորությամբ, դրանք յուրացվում են մեծածախ շուկաններում կամ տոնավաճառներում: Դու արդեն տեղյակ ես « ԱրմենՏելի » ու Կոնյակի գործարաններ պատմության մանրամասներին, լավ գիտես, որ Կոնյակի գործարանը ծախեցին 300 միլիոն դոլլարով, բայց ձևակերպեցին միայն 3 միլլիոնը: Սակայն իմացիր որ Տեր-Պետրոսյանի եղբայրը` Թելման Տեր-Պետրոսյանը, դեռ 1987-88 թվականներին ԱՄՆ-ի քիմիական « DuPont » ընկերությունից վերցրել էր 400 միլիոն ԱՄՆ դոլար, որպեսզի Հայաստանում բողոքի ցույցեր կազմակերպի ընդդեմ « Նաիրիտ » գործարանի, արդյունքում գործարանը փակվում է, քանի որ « Նաիրիտը » « Դյուպոն-ի » միակ մրցակիցն էր աշխարհում: Նույն Թելման Տեր-Պետրոսյանը իր եղբոր պետական բոլոր պաշտոնների նշանակումներից ուներ իր « փայը», իսկ Տեր-Պետրոսյանի մյուս եղբայրը՝ Պետրոս Տեր-Պետրոսյանը սեփականաշնորհել է բազմաթիվ գործարաններ` « Ասմարտ » « Բազալտ » « Կանազի Ալյումինի » և « Հայարդկապ » գործարանները, դրան գումարած կաբելի ու գիտահետազոտական մի քանի ինստիուտներ` այդ գումարները փոխանցելով Շվեյցարիա, որդու` Տիգրան Տեր-Պետրոսյանի անունով: Առաքել, այդ շնագայլերը կարծես ամեն ինչ արդեն իրար մեջ բաժանել են, սակայն էլի աչքը մյուսի եղածի վրա է: Նրանց ագահության ու անկշտության մոլուցքը խանգարում է, իրար հետ հաշտ, խաղաղ ապրելուն:
— Այո՜, ընկեր գեներալ, նրանց ընկերությունը սահմանափակվում է, որտեղից սկսվում է նրանց թալանն ու կողոպուտը: Չմոռանանք, որ ոհմակի օրենքն է այսպես, բավական է մի թույլ գայլ հայտնվի իրենց ոհմակի մեջ` իսկույն կհոշոտեն նրան, հիմա սրանք վախենում են, որ իրենք թուլանան, որպեսզի ընկերները չհոշոտեն իրեն, ու այդպես մրցակցության մեջ են, թե ով ավելի կթալանի, ով ումից կվախենա, որը կլինի ավելի արնախում:
— Տեսնու՞մ ես, Առաքել, նրանց կյանքի իմաստը սպանելը, կողոպտելն ու թալանելն է:
— Գեղանգուլյանն ինձ ասաց որ, Վազգենի ու Վանոյի հակամարտությունը, միայն բիզնեսի շրջանակներում է,
— Մայոր ի՞նչ բիզնես, ի՞նչ բան․․․ Հիմա դրան բիզնե՞ս են ասում: Սրանք թալանչիներ են, երբեք բիզնեսի մասին չեն կարող մտածել, ուր մնաց բիզնեսով զբաղվել, — քմծիծաղեց նա: — Վանոն Վազգենից ետ էր մի քանի քայլ, դրա համար փորձում էր գոնե հավասարվել․․․ Վազգենը բացի Արարատի ցեմենտի գործարանից ձեռք է բերել մի քանի խոշոր գործարաններ, Վանոն էլ, որոշել էր Մեծամորի ատոմակայանը և Երևանի ՀԷԿ-ը սեփականացնել:
— Ընկեր գեներալ, Գեղանգուլյանը հենց դա նկատի ուներ, պատմեց ինձ, որ նրանց վեճը դրանից է առաջացել․․․
— Մայոր, դա շարժառիթ էր միայն․․․ Վազգենը Իրանին էր վաճառել ատոմակայանի ուրանի սպառված թափոնները, որոնք իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, ԱՄՆ-դեպարտամենտի պաշտոնյաները մեծ աղմուկ բարձրացրին, նույնիսկ պատվիրակություն էին ուղարկել, որպեսզի պարզեն ամենը։ Վազգենը գործարքը ձևակերպել էր արտաշատցի մի մարդու անունով, որը անգամ տեղյակ չէր այդ գործարքի մասին, հետո նրան գտան կախված` իր տան նկուղում, հայտարարեցին թե ինքնասպան է եղել։ Վազգենը իր գործարքները միշտ արել է որևէ մեկի անունով, որպեսզի ամեն անգամ ինքը չոր դուրս գա այդ պատմություններից։ Պատկերացնու՞մ ես, եթե պարզվեր, որ այդ ամենի ետևում կանգնած է նա։ Հիշում ես չեչեն անջատողականներին վաճառված հրթիռների պատմությունը, նա էլ ձևակերպել էր գնդապետներ` Մանվելի ու Սարոյանի անունով։ Դէ ինչպես տեսնում ես, Վազգենն իր ետևից մաքրում է հետքերը։ Վանոն մտածում էր, որ դա լավ առիթ է, կարող է Վազգենի այդ սխալների վրա « ռեվանշ » վերցնել, սակայն սխալվեց, քանի որ Վազգենի ետևում հանցագործ աշխարհի հեղինակություններն էին կամգնած։
— Ընկեր գեներալ, այդ հրթիռների պատմությունը, Վազգենը չմաքրեց, այլ ես, — խոստովանեց նա, — Վազգենը զանգահարեց և խնդրեց, որպեսզի իրեն օգնեմ այդ վիճակից դուրս գալու, ես էլ ստիպված թռա Մոսկվա ու մեծ դժվարությամբ այդ հարցը փակեցի: Ինչքան չլիներ Հայաստանի անունն էր շոշափվում, մեր ժողովրդի վարկանիշի ու հեղինակության հարցն էր։ 1992-ի Բալահովիտի ռազմական պահեստները հրդեհելու պատմության մեջ էլի Վազգենի մատն էր խառը, քանի որ գեներալ Ֆեոդոր Ռեուտը պնդում էր, որ Վազգենի հրամանով են այրել պահեստները։ Այդ ոչնչացված 500 վագոն զինամթերքը մեզ շատ անհրաժեշտ էր Արցախյան ռազմաճակատում, իսկ նրանք ոչնչացրին։ Ահա՛ թե որն է դավաճանությունը…

— Դավաճանություն է, ազգադավները զավթել են իշխանությունը․․․ Ենիչերինե՛ր․․․
— Չեմ հասկանում, այս երկրում չկա՞ մեկը, որ վերջ տա Վազգենին էլ, իր գնդապետներին էլ․․․
— Առաքել, դու ինձանից լավ գիտես, որ Վազգենը նախօրոք պատերազմի ժամանակ, արդեն հոգացել էր իր մրցակիցներից ազատվելու ձևը` մարտադաշտում բոլորին թիկունքից խփել տալով: Չհաշված` դժբախտ պատահարները թիկունքում, կամ էլ թշնամու ծուղակը գցելը։ Վազգենի հրամանով` գնդապետ Մանվելը Գրիգորյանն, իր Կամավորական բրիգադայի փորձառու մարտիկներից ազատվելու նպատակով, 1994 թվականի գարնանը, Տոնաշեն և Եղագիր գյուղերի ուղղությամբ գրոհներ է ձեռնարկում, հաստատ իմանալով, որ այդ տարածքները ականապատված են: Արդյունքում, ճիշտ է տղաները կյանքի գնով գրավեցին այդ տարածքները, բայց դե կորուստները շատ մեծ եղան: Մեր ականջին էր հասել, որ Մանվելն իր բրիգադայի կազմում պատժիչ գումարտակ էր պահում, որը կազմված էր քրեական հանցագործներից: Էջմիածնի այդ պատժիչ գումարտակը Ֆաշիստական ՍՍ-ին համանման ջոկատ էր, որը կտտանքների էր ենթարկում կամավորականներին: Նրանցից շատերին հավաբներում ու նկուղներում օրերով պահում էին առանց սննդի ու ջրի: Առաքե՛լ, մոռացա քեզ ասել, որ Մանվելի կամավորական բրիգադայի մասին հստակ ինֆորմացիա տրամադրել է, այդ բրիգադայի շտաբի պետը, գնդապետ՝ Ֆրունզիկ Ավագյանը: Նա Կառլոս Ղազարյանի հավատարիմ գործակալներից է։ Ավագյանի զեկուցագրում գրված էր, որ 1994 թվականի Մարտակերտյան գործողությունների ժամանակ ամբողջական ջոկատներ և անգամ գումարտակներ են հեռացել դիրքերից, և դա միայն Մանվելի ու իր հանցախմբի դաժանությունների պատճառով։ Ֆրունզիկ Ավագյանի ասելով, տանջանքների ու խոշտանգումների ժամանակ, նույնիսկ մի քանի զոհեր են եղել:
— Ընկեր գեներալ, իսկ Ավագյանի նման լրտեսներ Կառլոս Ղազարյանը շատ ունի՞ պաշտպանության նախարարությունում, — հարցրեց նա։
Գեներալը ժպտաց։
— Իսկ քո կարծիքով, ինչքա՞ն կլինի, — ասաց նա, — գիտե՞ս, այն ժամանակ, երբ Մոսկվայից կարգադրել էին « Վիժեցնել » շարժումը, այդ ժամանակվանից Կառլոս Ղազարյանի ու Յուզբաշյանի լրտեսները գործում էին ամենուրեք, այդ թվում Վազգենի հովանավորությամբ գործում էին նաև բանակի վերին էշելոններում։
— Իսկ Վազգենը տեղյա՞կ էր, որ այդ մարդիկ Յուզբաշյանի ու Կառլոս Ղազարյանի մարդիկ են, — հարցրեց բժիշկը։
— Ոմանց գիտեր, մյուսներին` ոչ: Օրինակի համար Աստվածատուր Պետրոսյանին ու Արթուր Աղաբեկյանին ինքն է նշանակել բարձր պաշտոնի, և հավատում է, որ իրեն հավատարիմ զինակից ընկերներն են: Այդ թվում « Թայֆուն Համոն »` Համլետ Մկրտչյանը, որը Յուզբաշյանի հարճերից էր, իսկ Մավրիկ Ավետիսյանը, որի մասին արդեն ասացի, Յուզբաշյանի լրտեսն է: Դե Ռոմիկ Ղազարյանը, որը Լևոնի թիկնազորի պետն է, Վահան Շիրխանյանը, Խոռխոռունին, Անդրանիկ Քոչարյանը, գնդապետ Աշոտ Պետրոսյանը։ Սևանի ջոկատի հրամանատար՝ Սուրեն Սարգսյանը, Ֆրունզիկ Ավագյանը, իրենց հերոս հռչակած Սմբատ Հակոբյանը և Նվեր Չախոյանը։ Նոր բացված ռազմական ուսումնարանի պետ, գեներալ-մայոր՝ Սերգեյ Մարտիրոսյանը, երևի նրան կհիշես, նա Կառլոս Ղազարյանի հավատարիմ տիկնիկներից է։ Այս պարբերությունում միտքն ավարտուն չէ: Հասկանալի չէ, ով ում գործակալն է, հայտնի թե` անհայտ:

— Ընկեր գեներալ, ինչքան հիշում եմ այդ Սերգեյ Մարտիրոսյանը ժամանակին եղել է « Աբովյանի » քրեակատարողական հիմնարկի` կանանց գաղութի պետը։
— Այո՛, հենց նա է, չես սխալվում։
— Բայց ես ինչքան հիշում եմ նրան համակարգից հեռացրել էին, այդ գաղութի կանանց բռնաբարության դեպքի համար, նույնիսկ մեծ աղմուկ էր բարձրացել․․․
— Այո՜, լավ էլ հիշում ես, Առաքել, հենց այդ բռնաբարող տականքին էլ, վստահել են երիտասարդ սպաներ դաստիարակելու գործը։
— Ինչպե՞ս թե վստահել են, դա հանցագործ, տականք մարդ է․․․
— Առաքել, իսկ քո կարծիքով այս իշխանությունները հանցագործ չե՞ն: Բոլորն են այդպես, դրա համար էլ միայն իրենց որակի ու տեսակի հանցագործների են հավաքում իրենց շուրջը, — բորբոքվեց գեներալը, — ուսումնարանում հիմա արդեն « գողական » օրենքներով են շարժվում, փող, կաշառակերություն, ամեն ինչ գաղութի պես: Փոխարենը այդքան լավ դաշտային հրամանատարներ ունենք, որոնք պատերազմ տեսած մարդիկ են, գիտեն զինվորի ու խաղաղության արժեքը, այդպիսի մարդկանց թողած հանցագործին են պաշտոն տալիս: Իսկ Մարտիրոսյանի դաստիարակած սպաները դառնալու են չարիք` բանակի ու զինվորների համար։ Այդպիսի տականքները, հիմա պաշտպանության նախարարության բոլոր բնագավառներում իրագործում են իրենց թալանն ու կողոպուտը, չհաշված զինվորների սպանություններն ու ինքնասպանությունները։
— Ինչպես տեսնում եմ Հայաստանի պաշտպանության և ուժային մյուս կառույցների վերին « էշելոնում » ամբողջը նախկին МВД -ի ու КГБ — ի լրտեսներն են լցվել։ Ու զարմանալի բան է, որ կարողացանք պատերազմը հաղթել։

— Առաքել, պատերազմը հաղթեցին այն ազնիվ հայորդիները, որոնց մասին ասացի քեզ, — բացատրեց գեներալը, — գիտե՞ս Առաքել, ինձ բախտ է վիճակվել ծանոթանալ այնպիսի մարդկանց հետ, որոնց շնորհիվ հաղթել ենք պատերազմը։ Գնդապետ Ռեմիկ Մարդանյանի հետ ծանոթացա մեր հարևանի՝ Վարդանի միջոցով: Վարդանը ժամանակին Ռեմիկ Մարդանյանի կամավորական բրիգադայի սպաներից է եղել: Ռեմիկ Մարդանյանը հաճախակի է այցելում ինձ: Նրա ձեռքով գրված օրագրերի պատճեներն իմ մոտ են, այնպես որ, սրբությամբ պահում եմ դրանք։ Ռեմիկ Մարդանյանը ամեն ինչ մանրամասն գրել է, թե որ բարձրաստիճան սպանները ինչպես էին թալանում և կողոպտում բանակը, ինչպիսի դավաճաննություններ ու ազգադավ գործունեությամբ էին զբաղված։ Ինչպես էին մեր մարտունակ ջոկատները գցում ադրբեջանցիների սարքած ծուղակը։ Այնպես որ, այն ամենը ինչ եղել է` արձանագրել է ու վստահ է, որ ես այդ ամենը կհրապարակեմ, որպեսզի հայ ժողովուրդը անուն առ անուն իմանա իր դավաճաններին ու ազգադավներին։ Գիտե՞ս Առաքել, մի հետաքրքիր փաստ Սովետաշենի դեսանտային գնդի հրամանատար` Գնդապետ Աշոտ Պետրոսյանը, 1992 — ին հայտարարել էր. « Որ ինքը Լաչինում ավելի շատ զոհ է տվել ու պետք է իրեն գեներալի կոչում տան »: Չնայած որ նա անգամ Լաչինում չի եղել, ամբողջ պատերազմի ծանրությունը իր տեղակալի` Ռեմիկ Մարդանյանի ուսերին էր, իսկ ինքը շարունակում էր մեծ գումարներ աշխատել զինվորների ընտանիքների հաշվին: Ասեմ, որ այդ Աշոտ Պետրոսյանը մինչ այդ եղել էր « Հատուկ գնդի » հրամանատարը: Տղաները նրան « Մալյառ » անունն էին դրել, զորամասում ամեն շաբաթ վերանորոգումներ անելով պետական գումարները լափելու համար: Աշոտ Պետրոսյանի այդ պատմության պես, մի դեպք եղել է 1994 թվականին, երբ Մանվել Գրիգորյանը Միր-Բաշիրը գրավելուց հետո, ռադիոկապով վեճի է բռնվում Ստեփանակերտի գնդի հրամանատար` Օգանանով Սամվելի հետ: Նրանք չեն կարողանում որոշել, թե ում զորամասը պետք է մտնի Միր- Բաշիր, որպեսզի այնտեղի թալանը տանի: Մանվելը հայտարարում է. « Որ ինքը շատ զոհեր է տվել, պետք է թալանը տանի, որպեսզի նրանց ընտանիքներին բաժին տա »: Վեճը տևում է մեկ ամսից ավելի, արդյունքում, մերոնք չեն գրավում Միր- Բաշիրը, իսկ ազերիները հասցնում են այդ ընթացքում վերադասավորել իրենց խուճապահար փախչող զորամասերին և նրանց ետ վերադարձնել դիրքեր: Ահա, այդ դավաճանությունը մեզանից խլեց հազարավոր քաջ տղաների կյանք: Այդ պատճառով Առաքել ջան, Մարդանյանի տված փաստերը իսկական հայ սպայի թողած փաստեր են, անգամ ժամերով և օրերով է նշված մարտական օրագրերը։ Գնդապետ Մարդանյանը միշտ ասում է, որ Հեյդար Ալիևը իշխանության վերադառնալուց հետո կարգադրել էր` գնդակահարել այն բարձրաստիճան հրամանատարներին, որոնք պատասխանատու էին Ադրբեջանական տարածքների կորստի համար` նրանց համարելով դավաճաններ։ Իսկ մենք` հայերս, արեցինք ճիշտ հակառակը։ Այդպիսի դավաճաններից շատերը զբաղեցնում բարձր պաշտոններ՝ բանակում և իշխանության բարձր օղակներում։ Գնդապետ Ռեմիկ Մարդանյանը լեգենդար կամավորական բրիգադայի հրամանատարն էր: Մարդանյանի բրիգադայի կողմից Քելբաջարը գրավելուց հետո, Վազգենը նրանից պահանջել է Քելբաջարի ռազմավարը, դե գնդապետն էլ պատասխանել էր, որ ինքը սպա է, ոչ թե թալանչի: Մեկ ամիս չանցած Վազգենը` Ռեմիկ Մարդանյանին ազատում է հրամանատարի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակում է էջմիածինցի Մանվելին: Առաքել, վերջերս Վարդանը ծանոթացրեց Արցախյան պատերազմի լեգենդներից մեկի հետ՝ « Կոռնիձոր» ջոկատի հրամանատար՝ Արա Խուդավերդյանի հետ: Ասեմ որ, շատ ազնիվ ու մեծահոգի մարդ է, օժտված ամենաբարձր ու ազնիվ գաղափարներով։ Նրան հարցեր տվեցի ու ամեն ինչ միանգամից պարզ դարձավ: Նա ևս հաստատում էր « ասֆալտի Ֆիդայինների » այդ քայքայիչ գործունեությունը։ Այդ գայլերը թիկունքում կողոպտում էին բանակն ու ժողովրդին, իսկ ազնիվ տղաները, կենաց ու մահու կռիվ էին տալիս թշնամու դեմ։ Արա Խուդավերդյանի հետ զրուցելուց հետո, այն հասկացա, որ եթե նրանք սկսեն դավաճաններին մաքրել, ապա քաղաքացիական պատերազմ կսկսվի, իսկ իրենք չեն կարող երկու ճակատում կռվել, թուրքին չեն կարող տարածքներ հանձնել։

— Այո՜, Արան իրավացի էր ընկեր գեներալ, երկու ճակատում կռվել կնշանակեր Արցախը թուրքին հանձնել…

— Այդ, պատճառով էր, որ Վազգենը շտապում էր, մինչև պատերազմի ավարտը, ոչնչացնել իրեն մրցակից ազնիվ ու հայրնեասեր հրամանատարներին։ Ասեմ ավելին, երբ Սիսականի գնդի հրամանատար` Վուրգ Ոսկանյանը, իր տղերքով 1993 թ մարտի 31-ին` Լաչինի մարդասիրական միջանցքին հարող Կորչու գյուղի մոտակակքում դավադրաբար ծուղակն է ընկնում ու սպանվում, Վազգենի սանիկ՝ էջմիածինցի Մանվելը, որին Վուրգը օգնության է կանչում այդպես էլ նրան օգնության չի հասնում, չնայած որ, ընդամենը 2-3 կիլոմետր էր հեռու։ Մանվելը կատարում էր Վազգենի հրամանը` « Չօ′գնել », քանի որ հենց ինքն էր նրանց թշնամու ծուղակը գցել: Վուրգ Ոսկանյանի թաղումից հետո նրա տղերքից մի քանիսը իրենց հրամանատարի գերեզմանի վրա երդվել են սատկացնել Վազգենին։ Վազգենը առհասարակ ատում էր Վուրգին և լավ գիտեր, որ դա այն հրամանատարն էր, որը պատերազմի ավարտից հետո իրեն ու իր նմաններին պատասխանատվության կենթարկի։ Կապան Զանգելան օպերացիայի ժամանակ Վուրգը չէր ենթարկվել Վազգենի դավաճանական պլանին և իրագործել էր իր պլանը, որը փայլուն հաղթանակ ունեցավ: Ինչպես և Քարվաճառ չմտնելու Վազգենի հրամանը` Վարդենիսի գնդի հրամանատար` Հովսեփյան Հովսեփի կողմից չկատարելու փաստը: Վերջինս հենց նրա երեսին էր ասել, որ հայրենիք չազատագրելու հրամանը նա չի կատարի: Միաժամանակ Աշտարակի վաշտի հրամանատար՝ Զնաբերդցի Ստեփանը, նույնպես հրաժարվել էր կատարել Վազգենի հրամանը, Վազգենն էլ կատաղած կարգադրել էր գնդակահարել Ստեփանին, իբր իր հրամանը կատարելուց հրաժարվել է, հետո, մի քանի տղաների միջամտության արդյունքում Վազգենը հրաժարվել էր գնդակահարելու մտքից։ Չմոռանամ հիշեցնել, որ 1992- ին Մարտակերտում « Արաբո » ջոկատի 79 մարտիկները նորից Վազգենի լարած ծուղակում հայտնվեցին ու ոչնչացվեցին։ Առաքել, առհասարակ բոլոր դաշտային հրամանատարները առճակատում ունեին Վազգենի հետ, նրան համարելով դավաճան: Օրինակ « Կոռնիձոր » ջոկատի հրամանատար՝ Արա Խուդավերդյանը, Ապարանի ջոկատի հրամանատարը` « Ֆեդյան » ( Նահապետ Տոնոյանը), « Հատուկ Գնդի » հրամանատար գնդապետ՝ Վլադիմիր Կարապետյանը, Սիսիանի գնդի հրամանատար՝ Վուրգ Ոսկանյանը, Սամվել Շահինյանը, Ախպար Հովսեփը, Կիրովի Սովխոզի ՀԱԲ-ի հրամանատարներից՝ Պարգև Հարությունյանը, Մեղրիի ջոկատի հրամանատար Ղևոնդ Հովհաննիսյանը, գնդապետ Ռեմիկ Մարդանյանը, Մոնթեն, Աշոտ Ղուլյանը ( Բեկորը), Լեոնիդ Ազգալդյանը, մի խոսքով, ով Վազգենի դեմ էր դուրս գալիս, գնում էր լրացնելու Վազգենի զոհերի ցուցակը, կամ էլ հայտնվում սև ցուցակում, որոնք շուտով պետք է լրացներին նրանց շարքերը: Այդ մասին անգամ Ռեմիկ Մարդանյանն է գրել։

— Լավ հիշեցրիք, ընկեր գեներալ, — ասաց Առաքելը, — անցած տարի Սանկտ Պետերբուրգ էր եկել ծանոթներիցս մեկի զարմիկը: Նա խնդրել էր, որպեսզի զարմիկին աշխատանքով և բնակարանի հարցով օգնեմ: Դե ես չէի կարող մերժել նրան: Կարոն մեկ ամիս մնաց իմ մոտ, շատ լավ երիտասարդ էր` ազնիվ տղա: Միասին նստում էինք երկար զրուցում, պատմում էր ու պատմում: Ազատամարտիկ էր եղել, Կապանի ջակատներից մեկում: 1990 թվականի օգոստոսին Սեկտար գյուղում մղվող մարտերից մեկի ժամանակ իր 5 զինակիցների հետ գերի է ընկնում: Նրանց հետ է լինում ջոկատի հրամանատարը` Համլետ Քոչարյանը: Մոտ 8 ամիս մնում են գերության մեջ` Բաքվի « Բայիլի » բանտում: Հայաստանի իշխանությունների բանակցություններից հետո հաջողվում է կազմակերպել գերիների փոխանակում և նրանք տեղափոխվում են Հայաստան: Հետո մի պատահարից հետո, ինքը հրաժարվել էր պայքարից, քանի որ չի կարողացել ընդհանուր եզրեր գտնել իր ընկերների հետ: Կարոն իսկական լեռնցի էր` իր պարզ ու միամիտ բնավորությամբ, խիզախ էր ու հպարտ, երևում էր, որ Խուստուպի գերբնական ոգին էր նրա մեջ:

Դավիթը պատմում էր, որ 1991 թվականի գարնանը Խորհրդային զորքերի շարասյունը, Կապանով անցնելու ժամանակ` իրենց փոքրաթիվ ջոկատով վերցնում են ծուղակի մեջ և պահանջում նրանցից զինաթափվել` հանձնել ռազմական տեխնիկան և զենքերը: Շարայունը խուճապի է մատնվում, այն բանից հետո, երբ լեռների մեջ` կիրճում հայտնված ու մանևրելու հնարավորությունից զրկված թրթուրավոր տեխնիկան ու ԲՏՌ-ները չեն կարողանում որևէ բան ձեռնարկել: ՈՒ գիտե՞ք, թե մերոնք ինչպես են ռուսներին վախեցրել ընկեր գեներալ…

— Դէ՜, դէ՜, — անհամբեր ասաց նա,

— Համլետ Քոչարյանի տղաները, հասարակ վառարանի խողովակները պահած շարասյան վրա, սպառնացել են կրակ բացել շարասյան վրա: Ռուսներն էլ, տեսնելով, տարօրինակ զինատեսակը իր մեծ ու լայն երախներով` չեն համարձակվել դիմադրություն ցույց տալ, չպատկերացնելով, որ դրանք սոսկ հասարակ վառարանի խողովակներ են: Միայն շարասյունը հասցնում է ռադիոհաղորդակցություն ուղարկել Երևանի իրենց շտաբ, որ Ֆիդայինները իրենց վերցրել են շրջապատման մեջ և պահանջում են իրենց հանձնել ռազմական տեխնիկան և զենքը: Ռուսական բանակի շտաբի պետը, անմիջապես զանգահարում է Վազգեն Սարգսյանին, որպեսզի նա սաստի այդ ֆիդայական ջոկատներին: Վազգենը մինչև կհասներ Կապան, շրջապատված շարասյանը տված վերջնաժամկետը լրանում է, նրանք որոշում են, առանց զոհերի և դիմադրություն ցույց տալու հանձնել զենքը և ռազմական տեխնիկան: Մեր տղաները նրանցից առգրավվում են տեխնիկան և զենքը, թողնելով միայն երկու բեռնատար, որպեսզի կարողանան Երևան հասնել: Համլետի ջոկատի տղաներն իրենց բռնագրաված տեխնիկայով ու զենքով վերադառնում են Կապան ու նշում իրենց փառապանծ հաղթանակը: Սակայն այդ հաղթանակը երկար չի տևում: Վազգենը ճանապարհի կեսին հանդիպում է այդ ռուսական վաշտերին և նորից ետ դարձնում Կապան, խոստանալով նրանց վերադարձնել այդ ամենը: Վազգենը պատվիրում է ռուսներին սպասել Կապանից դուրս` ճանապարհի վրա, մինչև ինքը` կգնա տղաների հետ բանակցության: Վազգենը գալիս է Կապան ու զարմանում, տղաները բռնագրաված ռազմական տեխնիկան բաղկացած էր չորս БМП-2 — ից, 6 հատ БТР, չհաշված ռուս զինվորների ողջ սպառազինությունը: Վազգենը Համլետ Քոչարյանից պահանջում է վերադարձնել ռուսներից առգրաված տեխնիկան և զինամթերքը: Համլետ Քոչարյանը իհարկե հրաժարվում է կատարել նրա պահանջը և նրանց մեջ վեճ է ծագում: Նույնիսկ տեղական միլիցիայի օգնությամբ փորձում են ձերբակալել Համլետին, սակայն ջոկատի տղաները կատաղած հարձակվում են ու հաշվեհարդար տեսնում միլիցիայի հետ: Արդյունքում Համլետ Քոչարյանը հայտարարում է, որ իրենք Սյունիքում անկախություն են հռչակում` վերականգնելով Նժդեհի Լեռնա-Հայաստանը, հրաժարվելով կատարել Երևանի դավաճան իշխանությունների հրամանները: Այնպես որ, իրենք իրենց ուժերով կարող են պաշտպանել իրենց սահմանները:

Գեներալը հաճույքից քրքջում էր:

— Ինչպես արեց Գարեգին Նժդեհը՞…

— Ա′յո, ինչպես Գարեգին Նժդեհը, — շարունակեց նա, — Վազգենը տեսնելով, որ հնարավոր չէ Համլետին համոզել կամ ստիպել` դիմում է խորամանկության: Նա « հաշտվում » է Համլետի հետ, առաջարկելով նշել նրանց հաղթանակը` Կապանի պանդոկներից մեկում: Համլետը չի պատկերացնում, որ Վազգենի դավադիր ծրագիրը գործի էր դրվել, համաձայնվում է հաշտվել: Վազգենը խաբելով նրան բերում է դարանակալած ռուսական բանակի զինվորների մոտ, որոնց օգնությամբ Համլետին ձերբակալել է տալիս, իսկ Մովսեսին ուղարկում է Կապան, որպեսզի Համլետի անունից  տղաներին ասի, որպեսզի առգրավված զենքը վերադարձնեն: Սակայն ջոկատի տղաները հասկանում են, որ Վազգենն իրենց խաբել է և միայն պահանջում են իրենց հրամանատարին: Կարոն, որը ինձ պատմում էր այս ամենը, առաջարկում է իր ընկերներին, որպեսզի Վազգենի վարորդին` Մովսես Գեղանգուլյանին վերցնեն պատանդ, և փոխանակել Համլետի հետ, կամ իրենց մոտ եղած ռազմավարով արշավել Երևան ու ազատագրել Հայաստանը դավաճաններից: Սակայն ջոկատում անհաշտություն է սկսվում, քանի որ տղաներից մի քանիսը հրաժարվում են այդ ծրագրից: Արդյունքում, նրանք Համլետ Քոչարյանին փոխանակում են առգրված ռազմավարի հետ: Կարոն և մի քանի տղաներ հեռանում են ջոկատից, քանի որ հասկանում էին, որ դավաճաններն ու անհեռատես մարդիկ շուտ թե ուշ կործանելու են երկրիը:

— Այո՜, ցավալի պատմություն է տղաս, շատ ցավալի: Փաստորեն հռչակված Լեռնա – Հայաստանը միայն մի քանի ժամվա կյանք ունեցավ:

— Այո՜, փաստորեն այդպիսի ցավալի վախճանով ավարտվեց այդ հերոսական հաղթանակը, — ասաց նա, — գիտե՞ք, ընկեր գեներալ Կարոն մի հետաքրքիր պատմություն պատմեց իրենց ջոկատի մասին, կուզենաի Ձեզ պատմել, ո՞վ գիտե, մի օր երևի կգրեք Ձեր գրքում այդ պատմությունը:

— Իհարկե տղաս, մեծ սիրով կլսեմ:

— Նորից հարցը վերաբերվում է դավաճանությանը, — ասաց նա, և շարունակեց պատմությունը, — ռուսական հատուկ ջոկատները տարածքում հատուկ օպերացիա էին իրականցնելու, որպեսզի ֆիդայական ջոկատներին վնասազեծեն: Մեր մարտիկները գյուղերում մնալ չէին կարող, քանի որ կվտանգեին բնակչությանը: Որոշում են մնալ լեռներում մինչև վտանգը անցնի: Որոշում են, որ սարերն ու լեռները իրենց տունն են, ինչ էլ, որ լինի, ազգաբնակչությանը մենակ չեն թողնելու, որոշում են բարձրանալ Խուստուփ լեռը: Տեղի պատասխանատուներից մեկից վրաններ են խնդրում. սա էլ թե՝ «Ղափանի « տուրբազան » թալանել են, մեկ հատ վրան անգամ գոյություն չունի »: Տղաներն էլ մտածում են տեղացիներից խնդրել, ընկնելով տնետուն փորձում են վրան գտնել: Տեղացիներից մեկը. « Թե՝ հիշյալ պատասխանատու պաշտոնյան ձեզ խաբել է, « տուրբազայի » վրանները նրա ամառանոցում են »: Ամառանոցի տեղը ցույց են տալիս տղաներին, դե նրանք էլ փականքը կոտրում են ու ներս մտնում: Տեսարանը ցնցում է նրանց, տասնյակներով վրաններ ու արշավի համար անհրաժեշտ պարագաններ: Վերցնում են ինչ հարկավոր է իրենց ու վերադառնում են այդ պատասխանատուի մոտ: Դե նա էլ վախից գույնը գցում է « Թե՝ տղերք, մոռացել էի »: Կարոն էլ առաջարկում է նրան, որպես հայրենիքի դավաճանի գնդակահարել, սակայն ընկերները նրան զսպում են: Իսկ հիշյալ պաշտոնյան, Կարոյի ասելով Հայաստանի ՀՀՇ-ական « էլիտայի » կարկառուն անդամներց մեկն է դարձել և չի մոռացել Կարոյի այն միջադեպը, անընդհատ դավեր է նյութել նրա դեմ: Այդ պատճառով էլ Կարոն ստիպված թողել էր Հայրենիքն ու եկել Սանկտ Պետերբուրգ, մի նոր կյանքը սկսելու հույսով:

— Այո՜, տխուր պատմություն է, տեսնու՞մ ես նորի՜ց, ու նորի՜ց դավաճանները, կարծես թե նրանցից պրծում չունենք, — տխուր ասաց գեներալը, — մայոր, իսկ այդ Համլետ Քոչարյանը ի՞նչ եղավ, նա կենդանի՞ է:

— Կարոյի պատմելով, այդ դեպքերից մի քանի շաբաթ հետո ականանետը փորձարկելու ժամանակ պայթել էր, ընկերների կյանքը փրկելու համար` Համլետը սեփական մարմնով ծածկել էր այն: Նրա վերջին խոսքերն են եղել. « Ոնց որ՝ իմն էլ այստեղ պրծավ »: Կարոն ծանր էր տանում իր մարտական ընկերոջ` հրամանատարի մահը մի կողմից` մյուս կողմից էլ դավաճան իշխանավորի հալածանքներն իր հանդեպ:

— Առաքել, գիտե՞ս, Հայաստանի պաշտպանության և ներքին գործերի համակարգերի վերին օղակներում մնացել են նախկին կադրերը, դե` Կոմիտեի մասին չեմ խոսում, դատավորներն ու դատախազները ներառյալ, որոնք սատանայից պիղծ են ու արնախում: Առհասարակ այդ դատավորներն են ամենավնասակարը, անօրեն երկրում, պաշտպանում են անօրինակություններն ու անօրեններին: Ես դրանց անվանում եմ Շահբազյաններ։ Գիտե՞ս, սխալը այն եղավ, որ նոր պետություն կառուցելու համար առաջին հերթին այդ Շահբազյաններից պիտի ազատվեինք, մինչդեռ նրանք խցկվեցին ու տեղ գտան իշխանության վերին օղակներում։ Ամենուր նրանք են, անգամ հանրապետության կավատներն են նախկին Կոմկուսի կադրերից։ Ճիշտ է Արցախյան պատերազմում հաղթեցինք, Անկախություն հռչակեցինք, սակայն դա միայն ձևական էր, քանի որ այդ անկախությունը փլուզվելու էր մեր գլխին, հենց այդ նախկին կադրերի՝ Շահբազյանների մեղքով, և Արցախում զոհված տղաների թափած արյունը մի գրոշի արժեք չպիտի ունենա, եթե չկարողացանք պահել մեր պետության անկախությունը, և կկորցնենք այն` մի քանի սրիկայի ու ազգադավի պատճառով, որոնք ստրկամիտ են ու գերի իրենց մտածելակերպով։ Առաքել կադրային քաղաքականություն ինչպես հարկն չկարողացանք իրագործել և նույն պիղծ շնագայլերը կրկին մնացին համակարգում և շարունակում են խանգարել մեր պետականության կայացմանը։ Գիտե՞ս, շատ դժվար կլինի նրանց հաջողությունների հասնել, քանի որ նրանք երկիրը ներսից են կործանելու, կամաց-կամաց այնպես, որ արտաքին թշնամուն կարողացանք հաղթել, սակայն ներքին թշնամին մեր մեջ է, մեր կողքին։ Կաշառակերությունը, որը նոր թափ է ստացել ՀՀՇ-ականների իշխանության օրոք, նրանց հնարավորություն է տալիս ամրացնել իրենց դիրքերը։

— Ա′յո, իրավացի եք ընկեր գեներալ, — համաձայնվեց բժիշկը, — մեր սխալն այն էր, որ չկարողացանք սկզբից ազատվել  նախկին կոմունիստական լրտեսներից ու աղտոտված կադրերից։ Տեսնո՞ւմ եք, իմ և Ձեր նման մաքուր մարդիկ պետք չեն այս իշխանությանը, քանի որ գիտեն, որ մենք պարզ ենք և անկեղծ։ Քանի որ իրենց պետք են ստրկամիտ ու հոգով դատարկ տականքները․․․

— Իրավացի ես տղաս, հոգով դատարկ մարդիկ իրենց համար ավելի օգտակար են, որովհետև առնետավազքով վազում են կուսակցությունց կուսակցություն, ամեն տեղ աղտոտելով ու արատավորելով, անգամ հոգևորականներն են սրբապղծությամբ զբաղվում։ Առաքել, քանի այդ տականքները զբաղեցնում են համակարգային բոլոր օղակները` մեր երկիրը զարգացում չի կարող ունենալ։ Այդ ազգադավները դարձել են չարիք մեր ժողովրդի և պետության համար։ Այնպես որ, ինչպես Պարույր Հայրիկյանն էր ասում, հարկավոր է բացել ԿԳԲ-ի արխիվները և պարզ կլինի, թե ովքեր են մեր երկրի ներքին թշնամիները։

— Ընկեր գեներալ վախենամ արդեն ուշ լինի, քանի որ նրանք արդեն ազատ ելք ու մուտք ունեն արխիվներում և հնարավոր է, որ արդեն ոչնչացրած լինեն կարևոր փաստաթղթերը։ Չնայած ճանաչելով Մարիուս Արամիչին վստահ եմ, որ նա դրանք թաքցրել է շատ լավ, բացառված չէ, որ նա արխիվները տեղափոխած լինի մեկ այլ վայր, որպեսզի այդ փնթիների ձեռքերը չհասնեն դրանց։

— Իրավացի ես, այդ մեկը մտքովս չէր անցել, — ժպտաց գեներալը, — ուրեմն Յուզբաշյանի գաղտնիքը բացահայտելուց հետո, կարող ենք շատ բան պարզել։ Բժիշկ, աշխարհին հայտնի ամենամեծ հանցագործությունը դա դավաճանությունն է Հայրենիքին, այդ պատճատով, բոլոր երկրներում, անգամ որտեղ արգելված է մահապատիժն ու գնդակահարությունը, հաճախ կիրառում են այդ պատժամիջոցը։ Առաքել, գիտե՞ս թե Տիգրան Մեծի հաղթանակների հիմնական ուժը ինչումն էր: Այն, որ դաժանաբար հաշվեհարդար էր տեսնում դավաճանների ու նրանց գերդաստանի հետ: Նա արմատախիլ էր անում այդ դավաճանի գերդաստանը, որպեսզի նրանց ժառանգները չշարունակեն դավեր նյութել, պետության ու իր դեմ: Տիգրանն անգամ իր որդուն էր պատժել դավաճանության համար, հասկանալով, որ դավաճանի տեղը գերեզմանն է, անկախ նրանից` նա իր արյունակիցն է, թե` զավակը: Նրան հաջորդած հայոց բոլոր արքաները դավաճանի գերդաստանների բոլոր արուներին կոտորել են անկախ տարիքից, որպեսզի դավաճանի քոքը կտրվի։ Պապ թագավորի հերոսական պատմության մասին հայոց պատմահայրերը շատ քիչ են գրել, մինչդեռ նա Հայոց պատմության մեջ ամենաբարձր դասվող Հերոսն էր, երիտասարդ պատանին դաժանաբար հաշվեհարդար էր տեսնում դավաճանների հետ, անգամ հոգևորականների, որոնք դավաճանել են պետությանը և թագավորությանը: Մեր պատմիչները հոգևորականներ են եղել և փոխանակ նրա մասին ճշմարտությունը գրելու, նրան որակել են աստվածապիղծ ու արևամոլ: Հենց այդ դավաճան կղերական քահանաներն էին կործանում երկիրն ու ժողովրդին, մարդկանց դարձնելով ստրկամիտ, ներշնչելով, որ հայ ժողովուրդն առանց օտարի օգնության չի կարող գոյատևել արևի տակ: Պապ թագավորը կարճ ժամանակում կարողացավ անել այնքան բան, որը չէր արել ոչ մի հայ թագավոր: Մինչ Պապը զբաղված էր բանակաշինությամբ և պետության հիմքերի վերականգնմամբ, նրան զուգահեռ, ակտիվ գործունեություն էր ծավալել նաև Ներսեսը: Նա հիմա նորից կաթողիկոս էր՝ « աստծու և կայսեր մարդը » Հայոց աշխարհում, և օգտվելով Պապի երերուն վիճակից, կրկին ձեռնամուխ էր եղել Հայքը վանականացնելու « աստվածահաճո » գործին: Մեկ տարուց քիչ ավելի ժամանակահատվածում, երիտասարդ արքային հաջողվել էր վերականգնել Հայոց Հայրենիքի բնական սահմանները. Հայոց պետությունը կրկին ընդգրկում էր Հայկական ողջ Լեռնաշխարհը: Պապի թագավորության հարկատուներն էին Աղվանքը, Վիրքը, Ադիաբենեն և Մարաստանը: Այդքան կարճ շրջանում հասնել նման փայլուն հաջողության՝ դեռևս չէր հաջողվել ոչնչից սկսող և ոչ մի արքայի: Սա արդյունքն էր Պապի կազմակերպչական մեծ ընդունակությունների, անհողդողդ կամքի և քաղաքական հասունության: Սա արդյունքն էր նրա ռազմական հանճարի և բարոյական բարձր արժանիքների, որոնցով հենց պայմանավորված էին՝ երկու տարուց էլ կարճ ժամանակում, հայոց ռազմական հզորության վերականգնման գործում ունեցած նրա հաջողությունները: Պապը ստեղծել էր իր ժամանակի լավագույն բանակներից մեկը: Ներսեսն արդեն դուրս էր գալիս զուտ իր տոհմական կալվածքներից և բուռն գործունեություն էր ծավալել հենց Այրարատում: Սնկի պես աճող կուսանոցներ, զինծառայությունից խուսափող երիտասարդ հոգևորականներ, պետության և ազգի հյութերը քամող բարեգործական բազմապիսի հաստատություններ, և այս ամենին զուգահեռ՝ հարկային գիշատիչ մի քաղաքականություն, որ վարում էր Ներսեսի գլխավորած եկեղեցին: Կաթողիկոսն անշեղորեն գնում էր իր ճանապարհով՝ երկիրը վերածել հռոմեական մի դաստակերտի, որի միակ իշխանությունը լինելու էր եկեղեցին, իսկ ազգային իդեալը՝ քրիստոնեությունը: Մի երկրում, ուր տասնամյակներ շարունակ քահանայապետական խույրից բարձր ոչինչ չէր երևում, ուր եպիսկոպոսական գավազանն էր դարձել ճշմարիտ օրենքի խորհրդանիշը, ուր վեղարով ու սքեմով էր խեղդված հայրենի ամեն մի առաքինություն՝ մարդիկ օրինակ վերցրին թագավորին: Չլսված ու անսովոր մի բան էր սա: Հաշվված տարիների ընթացքում թագի պատիվը հավասարեցվել էր ցեխին, թագավորը մի բան էր, որն ընդունակ էր միայն անզոր հառաչել՝ մեծազոր եպիսկոպոսապետի ազդու հայացքի ներքո: Ոչինչ էր թագավորը և անգործ: Իսկ հիմա, մեծազոր Գրիգորի թոռանն սպանած արքան դարձել էր օրինակ: Քրիստոնեական կրոնը մնում էր իբրև մահակ՝ իր ազգային ակունքներից չկտրված հայի գլխին: Սպանվեց Պապը՝ մեծ դժբախտություն չէ. Դիվահար էր և անբարո. չարժե նմանի համար հատուցում պահանջել: Ներսեսի արյունն էր նրա խղճին ծանրացած, և հատուցեց ըստ իր գործերի: Փավստոս Բյուզանդի ողջ երկն է՝ սկզբից մինչև վերջ, նպատակաուղղված կերպով սերունդներին փոխանցում այս միտքը: Ահա այսպես, դարից դար, սերնդեսերունդ՝ անարգվեցին, մրոտվեցին ու ցեխին հավասարեցվին « արքա » անունն ու գաղափարը: Պետությունը համարվեց անիմաստ ու երկրորդական՝ բռնության մի գործիք, որին հակադրվեց « սուրբ եկեղեցու» փրկչական գաղափարը: Եվ օրինաչափ էր, որ աշխարհակալ պետականություններ տված մի ազգ, ի վերջո, արքայական թագը փոխարինելու էր քահանայապետական խույրով, իսկ գայիսոնը՝ գաղթականի ցուպով: Պետությունն Ազգ է հավերժացնում, իսկ նրա չգոյությունը՝ հոտի վերածում ամենա-կենսունակ ազգերին անգամ…

— Ընկեր գեներալ տեսնու՞մ եք, ինչպես Պապ թագավորը նորից դարձավ դավաճանության զոհ, այս անգամ մեր հոգևորականների ձեռքով, դավաճանին ներել չի կարելի, քանի որ նրանից ավելի մեծ աղետներ է սպասվում հետագայում: Անգամ Աստվածաշնչում է ասվում, որ դավաճաանությունը պետք է ոչնչացնել, սակայն մեր հոգևորականները մեզ ուսուցանել են սխալ։ Ըստ Մատթեոսի (7.15-36) ասվում է. « Լավ ծառը լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ և ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ Այն ծառը, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում։ Ուրեմն իրենց պտուղից կճանաչեք նրանց »։ Տեսնու՞մ եք ընկեր գեներալ, պարզ ասվում է, որ ժառանգական դավաճանությունը պետք է կտրվի ու կրակը նետվի։

— Առաքել, իրավացի ես տղաս, գիտե՞ս, Մովսես Խորենացին « Հայոց Պատմությունն » ավարտում է 428 թվականով: Սա այն տարեթիվն է, երբ հայ նախարարները՝ մեր պատմության մեջ եզակի միասնությամբ, համախմբվեցին և միահամուռ ուժերով վերջ տվեցին հայոց թագավորությանը: 54 Տարի էր անցել Պապի մահից, և վերացավ Արշակունյաց գահատոհմը Մեծ Հայքի վրայից: Կատարվեց Մեծն Ներսեսի երազանքը՝ « խմեց, հարբեց Արշակունյաց անիծյալ ցեղն իր վերջին բաժակը և այլևս ոտքի չկանգնեց »: Նրա հետ միասին, ոտքի չկանգնեց այլևս երբեք՝ հզոր ու միասնական Հայոց Պետականությունը: Կործանվեց հայ իշխանների վճռական կամքով և Գրիգորի վերջին շառավիղ պարթև Սահակի պիղատոսյան լուռ համաձայնությամբ:

Այդ իրողությամբ էլ ահա մեր ազգի պատմության միակ մատենագիրը` Մովսես Խորենացին որ առավել քան որևէ մեկը, գիտակցում էր Պետության դերը ազգակերտման գործում, սեփական թագավորությունը կորցրած ժողովրդի գոյությունը պարզապես չի համարել Պատմություն: Չկա պետություն, չկա և պատմություն: Վերացա՞վ սեփական ինքնիշխան թագավորություն ունենալու կամքը մի երկրի տերերի մոտ՝ ժամանակի ընթացքում կրոնական հոտի կվերածվի այդ երկիրը ծաղկեցրած երեկվա հզոր ազգը: Իսկ հոտն ու համայնքը Պատմություն չեն կերտում: Գաղթականի ցուպն ու օտարի լուծն են միակ բաժինն ու ճակատագիրն այն ժողովրդի, որն իր թագն ու պետությունը՝ թեկուզ թույլ, թեկուզ բզկտված, բայց այնուամենայնիվ՝ հայկական, կամովին փոխարինում է քահանայապետական գավազանով ու եկեղեցական իշխանապետությամբ: Սա է, որ հասկանում էր Խորենացին:

— Ընկեր գեներալ Հայաստանյաց եկեղեցին իր մատենագիրների ջանքերով՝ անհնարին ու հնարավոր բոլոր միջոցներով սևացրեց մեր պատմության լուսավոր էջերը, մուր քսեց մեր արքաների բարի անվանն ու հիշատակին, և մեր պետականության կործանման պատմությունը մեզ հրամցրեց իբրև անօրեն ու պիղծ իշխողների՝ նզովքի արժանի արարքներին օրինաչափ պատիժ: Սա է հոգեբանական այն պատճառը, որ ժամանակ առ ժամանակ պետականություն կերտելու փորձ արած հայորդիներին նզովող ու պախարակող մեր կղերականներին հաջողվեց սերունդներին համոզել իրենց իրավացիությունը. Պետականության գաղափարը վաղուց արդեն եղծվել էր սերունդների հոգիներում:

Դասակարգեր և կուսակցություններ, կրոն և դավանանք. դրանք ոչինչ են, զրոյական արժեքներ՝ գերագույն և հավիտենական այն արժեքների կողքին, որ կոչվում են Ազգ և Հայրենիք: Այս երկու արժեքների դիրքերից է, որ պետք է իմաստավորվի մեր պատմությունը: Եվ պիտի իմաստավորվի պետական մակարդակով, պետության հոգածությամբ: Սա է այն կարևոր նախապայմաններից մեկը, եթե ցանկանում ենք, որ մեր գեներում հավետ խոսեն Արշակները, Փառանձեմներն ու Պապերը, եթե ցանկանում ենք, որ Ցեղի արգանդը երբեք չզլանա մեզ պարգևել Վասակներ, Մեհրուժաններ ու Գնելներ:

— Իրավացի ես տղաս, քո ասած Մարգարե` Րաֆֆու Սամվելը ամենալավ օրինակներից մեկն է, այնպես որ կապանցի Կարոն ճիշտ էր մտածում, դրան չպատժելով իրենց համար ոխերիմ թշնամի են ստեղծում, մեծ դավաճանությունն ու ազգադավությունը այդպիսի փոքր դավաճանություններից է սկսվում, այսօր կմատնի հարևանին, իսկ վաղը Հայրենիքին ու ժողովրդին:

— Ընկեր գեներալ Մովսես Խորենացուն հալածել են հենց այդ ազգադավներն ու դավաճանները, հոգևորականները ցանկացել են թույնել նրան, նույնիսկ ցանկացել են ոչնչացնել նրա գրած հայոց պատմությունը, որպեսզի իրենց դավաճանության ու ազգադավության մասին ոչինչ չմնա: Խորենացին նույնիսկ ասում էր. « Դա մի սարսափելի եղեռնագործություն է, սպանել պատմությունը։ Դա ամենամեծն է բոլոր հանցանքներից։ Նրանք կամենում են ոչնչացնել մեր նախնյաց գործերը և հավիտենական մոռացության մեջ թողնել մեր հայրենիքի հիշատակները, որպեսզի իրանց վատ գործերն ևս նրանց հետ ծածկվեն, մոռացվեն և ապագայի համար ամոթի ու նախատինքի առարկա չդառնան »։

— Առաքել, տեսնու՞մ ես, այդ ազգադավները իրենց մասին հուշագրություններն են ցանկացել ոչնչացնել, որպեսզի իրենց հանցանքների ապացույց չմնա: Ահա վերցրու կարդա, սա՛ հարևանիս՝ Վարդանի գրած հուշագրություններից է, որը շատ կարևոր փաստագրական արժեք է իրենից ներկայացնում, դու պարտավոր ես իմանալ սրա մասին, — նա ձեռագրված տետրակը մեկնեց նրան։ Առաքելը վերցրեց, շուռումոռ տվեց տետրը, կազմի վրա գրված էր « Ազատամարտիկի Նոթատետր » նա բացեց և սկսեց կարդալ․

— « Ազատամարտիկները ցանկանում էին ավարտել պատերազմը միայն հաղթանակով, քանի որ պարտություն կնշանակեր ազգի ոչնչացում․․․ Արդյոք իրական երազանքներից ինչքան էին շեղվել մեր մարտիկները, եւ արդյոք սա էր եղել վերջնական հաղթանակը, որի մասին երազել էին նրանք: Շատերն այդ մասին լռում են հասկանալով, որ դա միայն երազանք էր, սակայն դեռևս պատերազմի տարիներին շատերը չէին հավատում, որ երբևէ երեք միլիոնանոց բնակչություն ունեցող Հայաստանը կարող է հաղթանակ տանել, տաս միլիոնանոց Ադրբեջանի հանդեպ: Անգամ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի լուր հայտարարել էր այդ մասին, նա և շատերը չէին հավատում մեր հաղթանակին, իսկ մեր Ազատամարտիկները վստահ էին, որ հաղթելու են․․․ Արցախյան պատերազմը պարտադրված պատերազմ էր եւ մենք պարտավոր էինք ընդունել այդ մարտահրավերը, սակայն կորուստները, որոնց գնով մենք պարտադրեցինք թշնամուն կնքել զինադադարի պայմանագիրը կարող էին եւ չլինել, քանի որ կարելի էր դեռեւս 1990 թվականին վերջացնել պատերազմը, կամ 1991 թվականին, սակայն ՀՀ իշխանություններին կարծես թե ձեռնատու չէր ավարտել պատերազմը ավելի շուտ: Կորուստները, որոնք կրեցինք պատերազմի տարիներին շատ ավելին էին քան ներկայացնում են որոշ ՀՀՇ-ական ղեկավարներ: Չմոռանալով, որ կորուստները եղան եւ մարդկային եւ տարածքային, հաշվի առնելով Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մի քանի գյուղեր, Արծվաշենը, այդ թվին կարելի էր գումարել նաեւ Նախիջեւանը: Շատերը կզարմանան Նախիջեւանի անունը լսելիս, սակայն դա փաստ էր․․․ Ազատամարտիկներից շատերը կարող են հաստատել այս խոսքերի ճշմարիտ լինելու փաստը: Արցախյան պատերազմի սկզբում Նախիջեւանը եւս մասնակցում էր մարտական գործողություններին, քանի որ Նախիջեւանի տարածքից` Սադարակից էին գնդակոծվում Արարատի շրջանի մի շարք գյուղեր: Հիշեցնեմ, որ Սադարակի հրետանային մարտկոցները ամեն օր գնդակոծում էին Արարատ-Եղեգնաձոր մայրուղու մի հատված, այդպիսով կտրելով ռազմաճակատի մատակարարումն իրականացնող բեռնափոխադրման հիմնական ճանապարհը: Առհասարակ Երեւանը կտրելով Հայաստանի Հարավ-Արեւմտյան շրջաններից: ՀՀՇ-ի իշխանավորները կտրուկ քայլերի փոխարեն ընտրել էին ջայլամի քաղաքականությունը․․․ Փոխանակ ռազմական գործողություններով լռեցնեյին Սադարակի հրետանային կրակը` նրանք ռազմաճակատին օգնություն հասցնելու համար նախնտրում էին շրջանցիկ ճանապարհ գտնելը: Այդ ճանապարհն էր Վեդի- Ուրցաձոր- Արփի ճանապարահը, ինչը եռակի անգամ ավելի երկար էր ու դժվարանցանելի: Այդ շրջանցումը կապված էր վառելիքի եւ այլ ավելորդ ծախսերի հետ, չնայած որ հայկական կամավորական ջոկատներից շատերի հրամանատարները առաջարկել էին Վազգեն Սարգսյանին թույլատրել Նախիջեւանի տարածքում իրականացնել համապատասխան օպերացիան, սակայն վերջինս կտրականապես դեմ էր Նախիջեւանում ակտիվ մարտական գործողություններին, սակայն եղել են դեպքեր, որ Նախիջեւանում իրականացվել են մի քանի գործողություններ, որոնց արդյունքում Նախիջեւանի բնակչության մի զգալի մասը խուճապի մեջ սկսել էր լքել մարզը: Ուստի հարկավոր էր միայն հաջորդ քայլը, որպեսզի ամբողջությամբ եւ վերջնականապես այն դատարկեին, սակայն նորից դավաճանություն․․․ Շատ դեպքերում Ազատամարտիկներից շատերը, պատրաստ էին փոքրաթիվ ջոկատներով իրականացնել Նախիջեւանի ազատագրման օպերացիան: Ինչքան հիշում եմ դեռեւս 1990 թվականին Խորհրդային բանակից Հայաստան եկած մի գնդապետ կար, Նորիկ Ավետիսյան: Եթե հիշողությունս չի դավաճանում նա ծնունդով Նախիջեւանից էր ժամանակին ծառայել էր Խորհրդային հետախուզության գլխավոր շտաբում, կարծում եմ պետք չէր նրա պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ դնել, իսկ նա Վազգեն Սարգսյանին առաջարկել էր հստակ ծրագիր իր ծննդավայրի ազատագրման համար: ՀՀ նորաթուխ ղեկավարները Նախիջեւանի ազատագրման հարցը լսելիս միշտ մեջտեղ էին բերում Կարսի 1921 թվականի հոկտեմբերի 13-ի իրավական ուժը կորցրած և ապօրինի Ռուս -Թուրքական պայմանագիրն ու դրան հաջորդած նույատիպ պայմանագրերը: ՀՀՇ-ական ղեկավարները մատնանշելով, որ Թուրքիան կարող է ռազմական օգնություն կամ զորք մտցնել Նախիջեւան եւ արդարացնում էին իրենց անգործությունը… Գործից տեղյակ մարդիկ լավ գիտեն, որ Թուրքիան միշտ` պատերազմի սկզբից մինչեւ վերջ իր ռազմական օգնությունն է ցուցաբերել Ադրբեջանին, առ այսօր էլ օգնում է Ադրբեջանին ձեռք բերել ռազմական հանդերձանք եւ սպառազինություն: Ուստի Նախիջեւանի հարցում ՀՀ ղեկավարների դավաճանությունն ակնառու փաստ էր․․․ Եթե հաշվի առնենք միջազգային հանրության բողոքները, ապա կարելի էր Նախիջեւանը վերաբնակեցնել Ադրբեջանի հայ փախստականներով, և Աղդամի տարբերակով ստեղծել «Անվտանգության գոտի », այսինքն ապահովել Երեւանը եւ շրջակա տարածքները հեռահար հռթիռների գնդակոծումից: Այդպիսով Ազատամարտիկների առաջին հարցն էր` ապահովել Հայաստանի կենտրոնական շրջանների անվտանգությունը: Երկրորդ հարցը` արագ եւ արդյունավետ պատերազմով հասնել հաջողությունների, այսինքն մարտական գործողությունները պետք է լինեն Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններից դուրս` Ադրբեջանի տարածքում․․․ Նպատակն էր ակտիվ մարտական գործողությունների արդյունքում հասնել Քուռ-Արաքսյան գետերի հատման կետին` ներկայիս Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքին: Այդ տարածքները ինչպես հանդիսանում են Դաշտային Արցախի տարածքի` այնպես էլ պատմական Մեծ Հայքի` Ուտիք, Գարդմանք գավառների մի մասը․․․ Քուռ եւ Արաքս գետերը ընդունելով, որպես պետական սահմանագիծ, ամրացվում եւ կնքվում էր համապատասխան պայմանագիր, կամ կապիտուլացիայի ակտ, որը պետք է բացառեր պատերազմի վերսկսումը հետագայում: Բնական սահմանագիծը ամրացվում էր, ինժիներատեխնիկական կառույցներով, փակվում են գետերի վրա կամարող կամուրջները, եւ ականապատվում ափամերձ տարածքները, ստեղծելով Բուֆերային գոտի Արցախի համար: Այդպիսով Ազատամարտիկները ավարտում էին իրենց առաքելությունը եւ սահմանները հանձնում իրենց հաջորդողներին: Սակայն եղավ ճիշտ հակառակը, Ազատամարտիկները կրկնեցին իրենց պապերի սխալը, նոր սերունդին թողնելով չավարտված պատերազմ, եւ մինչեւ ատամները զինված թշնամիներ: Այդ թվին գումարած նաեւ ԴԱՎԱՃԱՆ ՈՒ ԱԶԳԱԴԱՎ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ »։

— Տեսնո՞ւմ ես, տղաս, նույնիսկ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը նույն կարծիքին էր, նա պնդում էր, որ 1994-ի մայիսի 5- ին Բիշքեկում այդ խայտառակ զինադադարի պայմանագիրը պետք չէր ստորագրել, քանի որ մենք պետք է պարտադրեինք Ադրբեջանին ստորագրել կապիտուլացիայի ակտը և վերադարձնել մեր կորցրած տարածքները։ Ադրբեջանը ուրիշ տարբերակ չուներ, պետք է ստորագրեր մեր պահանջների տակ, կամ էլ մի քանի օրից մեր զորքերը կհայտնվեյին Սաբիրաբադում։ Սակայն Վազգենի ու Լևոնի դավաճանությամբ զրկվեցինք այդ հնարավորությունից։ Ադրբեջանն այդ պայմանագիրը հաղթանակի էր հասցնում, քանի որ նրա բանակը և վարձկանները խուճապի մեջ, էին նույնիսկ խիստ միջոցներով չէին կարողանում կանգնեցնել դասալիքներին։ Արդյունքում այն եղավ, որ Վազգենը հերթական անգամ ցույց տվեց իր լկտիությունը: Նա ծեծել էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին և դուրս էր շպրտել նախարարությունց։ Դե նա էլ լինելով պատվական ու ազնիվ մարդ՝ թքել էր Վազգենի երեսին ու դավաճան անվանելով հեռացել Մոսկվա։ Այնպես, որ եթե Նորատը մնար, որպես պաշտպանության նախարար, ապա համ բանակը նորմալ կլիներ համ էլ սահմանները։ Չհաշված, որ Նախիջևանը մերը կլիներ, և երկաթգծային կապը Իրանի հետ կարող էր մեզ օգտակար լինել։ Գիտե՞ս Առաքել, մի ազատամարտիկ ինձ պատմել է, որ իրենք մի նամակ են գրել Վազգենինին ու նրա մտերիմներից մեկի՝ Մուրադ Կիրակոսյանի միջոցով ուղարկել նրան, նամակում նշում էին զինադադարի պայմանների մասին, որ Ադրբեջանցիները պետք է համաձայնվեն 1. Լիարժեք կապիտուլացիայի։ 2. Ռազմատուգանք մուծելու: 3․ Արցախի հյուսիսային տարածքներից ազերի զորքերի դուրս բերմանը: 4. Արցախի անկախությունը ճանաչելուն: Եթե ինչ-որ տարածքներ պետք է փոխանակվեն ուրեմն միայն Նախիջևանի հետ: Փաստաթուղթը ուղղարկում են Վազգեն Սարգսյանին: Հետո Մուրադը գալիս է այդ տղաների մոտ ու ասում, որ Վազգենը ասել է․ « Թող իրենց գաղափարը պահեն իրենց, մենք դրա կարիքը չունենք »:

— Այո ցավալի է, տեսնու՞մ եք հերոսները այս երկրում չեն գնահատվում ընկեր գեներալ, ես այն չեմ հասկանում, իսկ մեր մտավորականները ի՞նչ են մտածում, ինչու՞ են լռում, — նա ելավ նստած տեղից և սկսեց գրադարակներում ինչ-որ բան փնտրել, գտնելով իր ուզածը հանեց և վերադարձավ իր տեղը, բացելով գիրքը սկսեց թերթել։ — Չէ՞ որ մենք ունենք գրողներ, նկարիչներ, արվեստագետներ, որոնք տեսնում են ժողովրդի տառապանքները, այս ստրկությունը, իրենց լռությունն արդեն իսկ դավաճանություն է ազգի և ժողովրդի հանդեպ, ի՞նչ է նրանք այս ժողովրդից չե՞ն…

Գեներալը սկսեց ծիծաղել։

— Առաքել ի՜նչ արվեստագետ, ի՜նչ մտավորական, ամեն մեկը մտել է ինչ-որ պաշտոնյաի հետույքն ու իր գոյն է քարշ տալիս․․․ Ովքեր խելացի էին՝ հեռացան երկրից, իսկ ովքեր մնացին՝ դարձան սրանց պես անշնորհք ու փնթի։ Իսկ այն մտավորականները ովքեր խոսում են քննադատում, վրաներն ուշադրություն դարձնող չկա, քանի որ, ո՛չ հրապարակվում են, ո՛չ էլ թողնում են մամուլի շենքին մոտենան։ Ծախված, « մտավորական » կոչեցյալներն այս փնթի խոզերի հարճը դառած սազը վերցրել են ու ամեն տեղ դրանց են գովերգում․․․ Դրանով ջուր լցնելով թուրքերի ու ադրբեջանցիների ջրաղացին․․․ Կեղծելով մեր հերոսական պատմությունն՝ այսօրվավ փնթիներին հավասարեցնում են Անդրանիկի ու Նժդեհի հետ։

— Այո ընկեր գեներալ, տեսեք, թե Մովսես Խորենացին ինչ է գրում իր « Մատյան Ողբերգության» մեջ, — ասաց նա և սկսեց ընթերցել, — « Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։ Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։ Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։ Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։

Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած »։ — Տեսնու՞մ եք ընկեր գեներալ, ամեն ինչ նույնն է, սակայն Խորենացին գրել է, ոչ թե այս ապուշների նման բերանները ջուր առած սպասում են, որ իրենց Դեր-Զոր քշեն..․ Միայն այդ է պակասում, այն էլ ինչպես տեսնում եմ ուշ չի լինի…

— Առաքել, այդ կեղտարյուն խավը եղել է բոլոր ժամանակներում, և հենց այսպիսի մտավորականների լռության ներքո են սկսել աճել ու բազմանալ։ Դա հայի արյան մեջ է, հնարավոր չէ փոխել…

— Իսկ ո՞վ է ասում թե հնարավոր չէ փոխել, — առարկեց նա, — ընկեր գեներալ, գիտե՞ք, որ հիմնական զբաղմունքս եղել է դա, և ես գտել եմ այդ բանաձևը, ուղղակի պետք չէ մոծակից փիղ սարքել։

— Առաքել քո ունակությունների վրա չեմ կասկածում, որովհետև տեսել եմ և համոզվել։

— Ընկեր գեներալ, դա նրանից է, որ մեր հասարակությունում, դրանց տեսակին՝ բոշեքին, ինչպես ես եմ ասում դրանց «парода » -ին ինչպես շների տեսակին, մենք ենք թույլատրում բարձրանալ մարդամեջ։ Եթե հասարակությունը դրանց անտեսի, այսպես չեն ելնի հաղթարշավի… Օրինակ, պետք է դրանց արգելել մարդամեջ դուրս գալ՝ հեռուստատեսությամբ և ռադիոյով ելույթ ունենալ, իրենց թուրքական կլկլոցներով ու բայաթիներով, ինչպես մեր ժամանակ։ Այդ փնթի խավը, պետք է հեռավոր գյուղերում գոմաղբ թափի և երբեք չգա քաղաք ու ապականի այն իր գարշահոտ ներկայութամբ։

— Իսկ դա հնարավո՞ր է…

— Իհարկե հնարավոր է ընկեր գեներալ, ուղղակի պետք է կրթել սերունդին, Անտոն Մակարենկոն սաում էր․ « Մարդուն սովորեցնել, որպեսզի երջանիկ լինի՝ անհնար է, բայց նրան դաստիարակել կաչելի է »: Խորհրդային միությունը որդեգրեց Մակարենկոյի մանկավարժական ուսմունքը։ Մակարենկոն աշխատել է « մարդու մեջ մշակել լավագույնը », ձգտել է անհատի մեջ նախ և առաջ տեսնել դրական հատկություններ ու հակումներ։ Մակարենկոն դաստիարակից պահանջել է գաղափարա-բարոյական և մասնագիտական բարձր մակարդակ, անհրաժեշտ համարելով սաների սիստեմատիկ բարոյաքաղաքական լուսավորումը, կարևոր տեղ էր հատկացնում ընտանեկան դաստիարակությանը։ Նա գտնում էր, որ « շատ ավելի հեշտ էր երեխային ճիշտ և նորմալ դաստիարակելը, քան նրան վերադաստիարակելը »։ Հիմա ընկեր գեներալ Եվրոպայի զարգացած երկրներն արդեն անցել են Մակարենկոյի կրթական ծրագրին, ներդրել այն իրենց կրթական ծրագրերում, իսկ 1988- ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրան ճանաչել է XX դարի ամենալավ մանկավարժներից մեկը։ Ստեղծելով առողջ սերունդ՝ մենք կոչնչացնենք տգետներին, անգրագետները առողջ հասարակության մեջ տեղ չունեն, անկախ նրա սոցիալական վիճակից, կամ թե ծնողների հնարավորությունից։ Անվճար ուսման համակարգը հնարավորություն կտա կրթել բոլորին, ովքեր չեն ցանկանա սովորել՝ իրենց կամքն է։ Բուհերում և ուսումնական հաստատություններում խիստ միջոցներով կաշառակերությունը ոչնչացնելով կարելի է արգելել խնամի բարեկամի կամ մաղարիչով դիպլոմ ստանալու ավանդույթը։

— Առաքել, տեսնում եմ մշակել ես պետական մի ամբողջ համակարգի ծրագիր, սակայն ինչպես տեսնում ես, մեզ մոտ այն չենք կարող կյանքի կոչել, քանի դեռ այս բոշաներն են երկիրը ղեկավարում։

— Այո՛, գիտեմ ընկեր գեներալ, դրանից դեռ շատ հեռու ենք․․․

— Տղա՛ս, քանի այս մտավորականությունը մի երկու թուլափայ ստանալու համար իրենց տերերին գովերգելով փառաբանում են՝ մենք կմնանք այս վիճակում։

— Ընկեր գեներալ, աղետալին այն է, որ մտավորականությունը վաճառում է իր լռությունը, նրանք նման են մարմնավաճառ կնոջ, կարող է ժամը մեկ փոխել իր հաճախորդին, ավելի ճիշտ իրեն են փոխում․ ոչ թե ինքը նրանց, — կատակեց նա, — Փնթիները միևնույնն է, կվճարեն նրանց՝ իրենց արվեստից չհասկանալով, կվճարեն սուտ պատմությունների և կենսագրության համար։ Իրենց շինծու դիպլոմներով, ու արտասահմանյան տիտղոսներով կսկսեն ժողովրդի ու պետության հերն անիծել։ Ինքներդ տեսեք, արդեն Հրանտ Բագրատյանը և Ձեր ասած այն արտաշատցի « Մուկը » պատվիրել են իմ ծանոթներից մեկին, որպեսզի իրենց Քեմբրիջի համալսարանի դիպլոմ բերեն, ու գիտե՞ք ընկեր գեներալ, նրանք անգամ անգլերեն չգիտեն, բայց դե եվրոպական իրավաբանի դիպլոմ կունենան…

— Առաքել, դու գիտե՞ս, որ այդ թղթի կտորը ոչ մի արժեք չունի… Միևնույն է…

— Ո՛չ, ընկեր գեներալ, շատ լավ էլ ունի, այդ Դուք եք կարծում թե չունի, դա միայն հիմա չունի, մի տաս տարի հետո․ ոչ մեկը չի հարցնի՝ դա իսկակա՞ն է, թե՝ շինծու… Քանի որ, ոչ մեկը չի փորփրելու նրա անցյալը… Ու այդ իրավաբանի դիպլոմը նրան հնարավորություն կտա ապացուցելու, որ ինքը փնթիների դասին չի պատկանել, այլ ազնվական ու արիստոկրատական ծագում ունի.․․ Եվ կտեսնեք, որ այդպես էլ լինելու է։ Իսկ մտավորականներն ու պատմաբաններն էլ երկու կոպեկով բնութագիր կգրեն, կմեծարեն ու վերջ՝ գնա՜ց… Ահա այդպես կեղծվեց և պատմությունը և արդարությունը։ Դրա համար Ձեր այս հավաքած փաստաթղթերը պետք է հրապարակվեն, որպեսզի ճիշտը ներկայացնենք սերունդներին… Ձեր գործը մեծ Հայրենասերի վայել գործ է, ընկեր գեներալ, դրա համար՝ Ձեզ պետք է շնորհել փառքի դափնին…

— Շնորհակալ եմ, տղաս, դու իսկական առաքյալ ես իմաստուն և խելացի, — գեներալը հուզվեց աշակերտի գնահատականից,

— Ընկեր գեներալ, հիմա մեզ ոչ թե առաքյալներ, այլ Մարգարեներ են պետք, մի իմաստուն Մարգարե՝ Րաֆֆու նման…

— Առաքել, քո նման, տղա՛ս, մի թերագնահատիր քեզ, իզուր չեմ այսքան տարի ուշադիր եղել, քանի որ քո մեջ տեսել եմ ազգի փրկության Մարգարեին, երիտասարդ, տաղանդավոր, հայրենասեր, առաջնորդ լինելու բոլոր հատկություններով։

— Ցանկություն չկա ընկեր գեներալ… Չեմ ցանկանում լինել առաջնորդ, քանի որ, գիտեմ, մեր ազգն ազգասեր առաջնորդին գնահատել չգիտի, միայն գնահատում է փնթի ու կեղտոտ շներին..․ Ահա դրա համար էլ այս օրն ենք ընկել։

— Ոչինչ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի տղաս, միայն պետք է համբերել ու սպասել, Աստված մեծ է։ Առաքել, երևի դու լսած կլինես Վազգենի ու գեներալ Ռուցկոյի պատվիրակության մասին, — թեման փոխեց նա, — գեներալ Ռուցկոյի հետ Աֆղանստանում եմ ծանոթացել, երբ գնացել էի Տիգրանի ետևից, — տխուր ասաց նա, — նրա պատվիրակությունը հանդիպել էր Վազգենի հետ։

— Ընկեր գեներալ, գիտեմ, 1990 — ին գեներալ Ռուցկոյի հետ անձամբ եմ զրուցել, նա փորձում էր կանգնեցնել հայ-ադրբեջանական հակամարտությունը… Ռուցկոյը, այն ժամանակ ցանկություն ուներ Ռուսատանի Պաշտպանության նախարար դառնալ, ամեն ինչ անում էր դրա համար: Այդ ժամանակ Ռուցկոյը զանգահարեց ինձ և խնդրեց, որպեսզի կազմակերպեմ իր և Վազգենի հանդիպումը, դե ես էլ խորհուրդ տվեցի, այդ թեմայով Յուզբաշյանի հետ զրուցել, նրան տվեցի Մարիուս Արամիչի հեռախոսահամարը, որպեսզի նրա հետ պայմանավորվի: Հետո իմացա, որ Ռուցկոյն իր պատվիրակներին էր ուղարկել ու Վազգենին պատվիրել էր, որպեսզի ձեռբազատվի « էքստրիմիստներից », խոստացել էր անգամ համապատասխան ուժեր ուղարկել, որպեսզի « լիվդացնեն » զինված ջոկատները: Բացի այդ նա առաջարկել էր, որ Հայաստանի « աֆղանցի » վետերանների վրա կարող է հույս դնել, Վազգենը խոստացել էր մտածել և պատասխանել:

— Գիտեմ, մայոր գիտեմ…

Առաքելը ընդհատեց, զարմացած նայեց գեներալի դեմքին,

— Գրիշա Գայկովիչ, իսկ Դուք որտեղի՞ց գիտեք այս մանրամասները, այդ հանդիպումը եղել է խիստ գաղտնի՝ « կոնֆեդենցիալ »․․․

Գեներալն սկսեց ծիծաղել։

— « Կոնֆիդենցիալ » չի նշանակում, որ մենք էլ չպիտի իմանանք, — կատակեց նա, — նախօրոք ասեմ, որ Հայաստանում ինչ կատարվել և կատարվում է, դա « կոնֆիդենցիալ » չէ…

— Ի՞նչ նկատի ունեք, ընկեր գեներալ, պարզ ասե՛ք, բան հասկանամ…

— Լավ, մայոր, ուրեմն իմացիր, որ ես տեղյակ եմ այն ամենին ինչ խոսացել են Ռուցկոյի պատվիրակները… Յուզբաշյանը դեռևս մի քանի տարի առաջ, Վազգենի աշխատասենյակում լսող սարքեր էր տեղադրել, նույնիսկ նրա հեռաոխսային բոլոր խոսակցությունները և աշխատասենյակում կատարված խոսակցությունները ամեն ինչ ձայնագրվել են: Յուզբաշյանը եկավ իմ մոտ ու բերեց ձայնագրությունը, միասին լսեցինք, ցանկանում էր իմանալ իմ կարծքը, դե ես էլ գովեցի իրեն՝ «պրոֆեսոնալ» աշխատանքի համար:

— Ահա՜ թե ի՞նչ… Ուրեմն Յուզբաշյանի ձեռքին է եղել « Ջոկերը » ամենակարևոր խաղաքարտը:

— Այո, հենց այդպես, Յուզբաշյանը ցանկացած պահին կարող էր ներկայացնել այդ ձայնագրությունը, և Վազգենին՝ որպես Հայրենիքի դավաճանի կարող էին գնդակահարել…

— Ընկեր գեներալ, դրանից կարելի է եզրակացնել, որ Մարիուսը սպասել է հարմար պահի, որպեսզի Վազգենի թալանած միլիոնները մեկ փայտիկի շարժումով հայտնվեյին իր ձեռքում, — գուշակեց բժիշկը,— երևի այդ պատճառով էլ նա չէր շտապում Վազգենին բացահայտել, իսկ նրա Երևան գալու նպատակն էլ հենց դա է եղել, գործարքը, կամ Վազգենին վարկաբեկելու միջոցով նպատակին հասնելը: Դե երևի Վազգենն հասկացել է, որ Մարիրուսն իր ձեռքին շատ խաղաքարտեր ունի, և ողջ կյանքը կախված է լինելու այդ « տիկնիկավարից », որոշել էր մեկ հարվածով գործը փակել:

— Այո՜, երևի հենց այդպես էլ եղել է,

— Գիտե՞ք ինչ, հիշո՞ւմ եք, որ ասացի, թե Մարիուս Արամիչն ինձ պատվիրել էր, որպեսզի իր թղթապանակը վերցնեմ Մոսկցայից,

— Այո՛, հիշում եմ, — ասաց գեներալը,

— Մարիուս Արամիչը գիտեր, որ իրեն չեմ սիրում, ինչու՞ պետք է ինձ պատվիրեր այդ թղթապանակը վերցնել, այսքան ժամանակ նա ինձանից ոչինչ չի խնդրել, և ոչ էլ պատվիրել է: Իմ փոխարեն ինքը կարող էր այդ թղթապանակը իր լրտեսներից որևէ մեկին թողնել, այնպես որ ինքը հազար գործակալ ուներ…

— Սպասի՜ր… Սպասի՜ր, — ուրախ ասաց գեներալը, — կարծես թե գուշակում եմ միտքդ․․․

— Մարիուս Յուզբաշյանը, շատ խորամանկ մարդ էր, ես վստահ եմ, որ նա այդ թղթապանակից մի քանի օրինակ է պատրաստել, կամ էլ էկեկտրոնային « դիսկետի » օրինակները մի քանի մարդու մոտ է պահ տվել, այնպես, որ եթե մեկը չլինի, ապա մյուսը կարող էր շրջանառության մեջ դրվել:

— Այո, հենց այդպես էլ եղել է, — ուրախացավ գեներալը, նրանց հայտնագործությունը, կարծես շատ մեծ բան էր նշանակում:

— Գրիշա Գայկովիչ, իսկ գիտե՞ք, թե նա ինչու է հենց ինձ պատվիրել, վերցնել այդ թղթապանակի բնօրինակը, — ժպտաց նա,

— Կարծես թե գուշակեցի, — ուրախության պոռթկումը գեներալիտրամադրությունը բարձրացրել էր:

— Այո, Մարիուս Յուզբաշյանը գիտեր, որ ես Ձեր ամենամտերիմ ու վստահելի մարդն եմ, նա թղթապանակը հանձնելով ինձ, այն հանձնում էր Ձեզ: Նա լավ գիտեր, որ Դուք անկաշառ ու ազնիվ մարդ եք, և այդ փաստերը կարող եք օգտագործել ճիշտ նպատակին:

— Առաքել կեցցե՜ս, կարողացար ճիշտ գնահատել այն ամենը՝ ինչ եղել է, — գեներալի ուրախությանը չափ չկար, — ես վստահ եմ, որ Յուզբաշյանը քո ասած դիսկետներից թողել է նաև Կառլոս Ղազարյանի և մի քանի այլ վստահեի մարդկանց մոտ, այնպես որ Վազգենն այդ պատճառով է « որս » սկսել այդ « դիսկետներին » տիրանալու  համար: Կառլոս Ղազարյանը Վազգենի հետ մտերմացել է, նույնիսկ բարձր պաշտոններ է զբաղեցնում, երևի հենց դա է եղել դիսկետների դիմաց նրան կատարած փոխհատուցումը:

— Կառլոս Բագրատիչը հարազատ մորն էլ կծախեր, միայն թե իր պաշտոնում մնար, — կատակեց բժիշկը:

— Այո, դա այդպես է, տղաս, — հաստատեց նա, — գիտե՞ս հիմա նոր եմ հասկանում, թե Վազգենն ինչու է այսքան սիրալիր ինձ հետ, այս տարօրինակ ուշադրությանն ինչու եմ արժանացել..․ Երևի նա գիտի, որ Յուզբաշյանի թողած « դիսկետները » ինձ մոտ են, փորձում է ամեն գնով ձեռք բերել դրանք… Բացառված չէ, որ Կառլոս Ղազարյանն է սլաքները ուղղել իմ ուղղությամբ:

— Հնարավոր է, ընկեր գեներալ, սակայն ես վստահ եմ, որ Վազգենը Ձեզ չի կարող վնասել, քանի որ գիտի, Ձեր թիկունքում ես եմ կանգնած, իսկ այսօր՝ ես նրան հասկացրեցի, որ ինձանից է կախված իր լինել չլինելը:

— Առաքել, տղաս, դու պետք է Մարիուսի թողած թղթապանակը վերցնես, դա շատ կարևոր է…

— Անհոգ եղեք, ընկեր գեներալ, վերադարձին կվերցնեմ ամպայման:

— Առաքել, իսկ ինչու՞ շուտ չես վերցրել, — հարցրեց նա,

— Ընկեր գեներալ, Դուք գիտեք, որ Յուզբաշյանին ես չեմ սիրել, այնպես որ նա այն մարդը չէր, որի համար արժեր ինչ բան անել, պատճառը նրա հանդեպ իմ հակակրանք էր, գիտեք, որ ես խորամանկ ու ագահ մարդկանց չեմ հարգում: Յուզբաշյանն այնքան բացասական էներգիայով օժտված մարդ էր, որ անգամ իմ համար տհաճ էր հեռախոսով զրուցել նրա հետ: Դուք էլ լավ գիտեք, որ Յուզբաշյանը հարազատ ծնողների դիակների վրայով կքայլեր, միայն թե օգուտ ունենար… Նորից հիշեցի մեծ Մարգարեի խոսքերը, մի առիթով նա ասել էր․ « Կան մեռելներ, որոնց հարկավոր է սպանել »։ Իսկապես որ, դա վերաբերվում է Յուզբաշյանին, անգամ մեռած ժամանակ պրծում չունենք նրա կեղտոտ դավերից։
— Այո, տղաս, դա փաստ է, չեմ կարող հերքել, — համաձայնվեց նա,— Վազգենը Յուզբաշյանի սարքած հրեշն է… Նա գիտեր, որ շուտ թե ուշ իր ծոցում պահած, փայփայած օձը իրեն խայթելու է, բայց համենայնդեպս նա գնաց այդ քայլին: Ժողովուրդը հիմա նրա սարքած ապուրն է ուտում: Այնպես որ, տղաս Յուզբաշյանի թղթապանակում կգտնենք շատ հարցերի պատասխաններ:
— Հուսանք, որ կլինեն պատասխանները, — ասաց նա, — գիտե՞ք ինչ ընկեր գեներալ, միտքս եկավ « Բարդուղիմեոսյան գիշերվա » պատմությունը:
— Ինչու՞ հանկարծ հիշեցիր դա, — զարմացավ գեներալը, — որքան գիտեմ, դա եղել է Իտալիայում, կարծեմ Վենետիկում, և ի՞նչ կապ ունի դա հայ ժողովրդի հետ…
— Չէ, ընկեր գեներալ, չգուշակեցիք, — ժպտաց նա, — այդ դեպքը եղել է 1572 թվականի օգոստոսի 23-ի` լույս 24-ի գիշերը Փարիզում: Կրոնական հողի վրա սկսված ահավոր ջարդը միայն Փարիզում բավական արագ կյանքից զրկեց 30 հազար մարդու: Բայց ինչ-որ բանում Դուք չսխալվեցիք, քանի որ այդ սպանդը իրականացրել էր Եկատերինա Մարիա Ռոմոլա դի Լորենցո դե Մեդիչը, որը ծնունդով Իտալիայի Ֆլորենցիա քաղաքից էր: Նա ամուսնացել էր Ֆրանսիայի թագավոր Հենրիխ II-ի հետ։ Սակայն 1559 թվականին Հենրիխ թագավորը մահանում է, այդպես ասած դժբախտ պատահարից: Սակայն իմ անձնական կարծիքն այլ է, քանի որ, դեպքերի ընթացքից երևում է, որ Եկատերինա Մեդիչը իրականացրել է պալատական հեղաշրջում, հոգուտ իր կրտսեր որդու՝ Կարլոս IX-ի, որը անչափահաս էր։ Պետական կառավարման լիազորությունները Եկատերինա Մեդիչը պահպանում է մինչև իր մահը։ Ինչպես ասացի 1572 թվականի « Բարդուղիմեոսյան գիշերվա » կոտորածները կոչվեցին այդ անունով, քանի որ օգոստոսի 24-ը կաթոլիկ օրացույցում սուրբ Բարդուղիմեոսի հիշատակի օրն էր։ Կոտորածը շարունակվել է շուրջ մեկ շաբաթ՝ այնուհետև տարածվելով Ֆրանսիայի որոշ շրջաններում ևս։ Ֆրանսիայում այդ ջարդերի ալիքին զոհ են գնացել շուրջ 50․000, կաթոլիկ բողոքականներ:
— Այո՜, հետաքրքիր պատմություն է…
— Ընկեր գեներալ, համաշխարհային պատմության մեջ այդպիսի դեպքեր շատ են եղել, որոնցից մեկի մասին՝ եթե հիշում եք, ես մի աշխատություն էի գրել…
Գեներալը փորձեց մտաբերել, սակայն հիշողությունը կարծես դավաճանեց նրան:
— Չեմ կարողանում մտաբերել…
— Ընկեր գեներալ, Կոմս Դրակուլաի` Վլադ Տապեշ III -ի մասին,
— Այո, կարծես թե հիշեցի, — մտաբերեց գեներալը, — հիշում եմ դու նույնիսկ գրել էիր, որ այդ Վլադ Տապեշը թուրքական ծագում ունի…

— Այո, ճիշտ է, ինչպես տեսնում եմ՝ լավ հիշողություն ունեք ընկեր գեներալ: Ես այդ աշխատության մեջ նշել էի, որ Վլադ Տապեշի մայրը թուրքերի կողմից բռնաբարված է եղել, չհաշված այն, որ նա պատանդի կարգավիճակով ապրել է թուրքերի մեջ: Մեծացել է որպես ենիչերի, այդ պատճառով էլ նա սուլթան Համիդից ետ չի մնացել իր դաժանությամբ: 1459 թվակնին, Զատիկի նախօրեին նա պալատական երեկույթ է կազմակերպում` հրավիրելով իր բոլոր թշնամիններին, հենց այդ երեկո էլ բոլորին խնջույքի ժամանակ մորթել է տալիս: Պատմական աղբյուրների վկայությամբ այդ օրը նա մորթել է տալիս 500 -1000 մարդ, սակայն պատմական աղբյուրներում նշվում է 20 հազարը: Իմ կարծիքով` այդ թիվը ուռճացված է:
— Այո, թուրքերից սպասելի է այդպիսի ոճրագործություն…
— Բայց, ընկեր գեներալ, « Բարդուղիմեոսյան գիշերվա » մասին, ես մեկ այլ նման պատմության մասին էի ուզում Ձեզ պատմել, որը տեղի է ունեցել Հայաստանում: Չնայած որ այդ պատմությունը հերոսական մի անցք էր Հայ ժողովրդի պատմության մեջ, սակայն դուրս է մնացել պատմաբանների վկայություններից: Միայն վիպասան Րաֆֆին է հիշատակում այդ դեպքերի մանրամասնությունները։
Գեներալը սկսեց ծիծաղել,
— Առաքել, նորի՞ց վիպասան Րաֆֆին…
— Ընկեր գեներալ, եթե մարդը կարողացել է մեզ ուղղորդել դեպի ճիշտ ճանապարհը՝ ինչու՞ պետք է հրաժարվենք նրա առաջարկած բանաձևից:
— Լա՜վ, լա՜վ, պատմիր տեսնեմ ի՞նչ է ասել քո վիպասանը:
— Ընկեր գեներալ, դեպքերը, որը նշել է Րաֆֆին տեղի են ունեցել, 1733 թվականի մեծ պասի առաջին գիշերը, Արցախում և Գանձակում, — շարունակեց նա, — Օսմանյան բանակը Սարի-Մուստաֆա փաշաի գլխավորությամբ 3-4 հազարանոց բանակով արշավում է Հայաստանի խորքը` Գանձակ ու Արցախ: Հայերը տեսնում են, որ չեն կարող դիմադրել նման հսկա ուժին` դիմում են խորամանկության: Դիզակ գավառի տիրակալ Մելիք Ավանը, որ բոլոր մյուս մելիքների գահերեցն էր, օգուտ քաղելով փաշայի` դեպի ինքն ունեցած բարեկամական հարաբերություններից, առերես հնազանդություն է ցույց տալիս: Ձմեռվա ցրտի պատճառով օսմանցի զինվորներին բնակեցնում են հայերի տներում: Գիշերը ընկնելուն պես, ամեն մի տան տերը ստանալով հրահանգը` սպանում է իր բնակարանում ապաստանած ինքնակոչ հյուրին: Սարի-Մուստաֆա փաշան հազիվ կարողանում է ազատվել` փախչելով Երևան: Պատկերացնու՞մ եք, ընկեր գեներալ, մեկ մարդու պես գործում են առանց երկմտելու: Ապստամբության նշանաբանը բովանդակվում էր հետևյալ խոսքերն. « Պահպանեցեք հին սերմերը, որպես բուսնելու հույս տվողներ և ոչնչացրեք նորը, որ պտուղ չէ խոստանում »։ Այսինքն՝ խնայել պարսիկներին և կոտորել օսմանցիներին։ Այդ « Բարդուղիմեոսյան գիշերվա » կոտորածների մեջ աչքի են ընկել նաև հայ կանայք, քանի որ Ավետարանոց գյուղում, ապստամբությունը գլխավորում էր մելիքի կինը` Աննա խաթունը, որը Դիզակ գավառի Մելիք Ավանի ( Մելիք — Եգանի ) քույրն էր և նրա աղջիկը` Գայանեն: Հետագայում, ինչպես գրված էր պատմության մեջ, Գայանեն իր անձը նվիրում է կուսակրոնության` մտնելով Ավետարանող գյուղի կուսանաց անապատը։ Աննա խաթունի և Գայանեի քաջագործության հիշատակը պահպանված է միայն ժողովրդական ավանդության մեջ։

— Այո, հետաքրքիր հերոսական պատմություն է:
— Ընկեր գեներալ, այս պատմությունը շատ կարևոր է, քանի որ այս « Բարդուղիմեոսյան գիշերվա » մեկ օրվա մեջ հայերը ոչնչացրին Ղարաբաղի ու Գանձակում տեղակայված օսմանցիների շուրջ 4 հազարանոց բանակը: Մեկ գիշերում, արագ ու կարևորը արդյունավետ՝ առանց զոհերի: Ինչպես ասում են՝ « Գեղ կանգնի` գերան կկոտրի »:
— Այո, Առաքել, իսկապես դու կարողացել ես ճիշտ գուշակել Րաֆֆու թողած ժառանգությունը, հիմա նույն ծրագրով կարելի է տապալել այս բորենիների իշխանությունը: Ինչպես ասացիր միայն « Բարդուղիմեոսյան գիշեր » է պետք մեզ, կամ էլ պալատական հեղաշրջում:
— Իրավացի եք, ընկեր գեներալ, հենց դա էլ անցավ իմ մտքով, այդ պատճառով հիշեցի այս պատմությունը, — ասաց Առաքելը, — Գրիշա Գայկովիչ, այս վերջին ութը տարիների պատմությունը գալիս է հաստատելու իմ « հիպոթեզը »:
— Իսկ ո՞րն է, քո « հիպոթեզը » պարոն պատմաբան, — կատակեց գեներալը:
— Այն, որ պետք է նորից վերարտադրել հայոց պատմությունը։ Մեր մատենագիրներից սկսած` վերջացրած պատմաբաններով, ու Բլեյան կոչված երևույթով։ Գիտե՞ք մեր պատմական փաստերը արձանագրվել են հոգևորականների ձեռքով, և ներկայացվել են այնպես, ինչպես ցանկացել է եկեղեցին, կամ այդ ժամանակվա հոգևոր հովիվը և կաթողիկոսը: Չհաշված` իշխաններին, որոնք իշխել են եկեղեցու ու ժողովրդի վրա։ Հաշվի առնելով իշխանի առատաձեռնությունը` նրա մասին լավ-լավ բաներ են գրել: Չնայած, որ բացառված չէ, որ Վազգենի ու Լևոնի նման ազգադավ հրեշներ էլ են եղել։ Դրա մասին նույնիսկ Րաֆֆին է գրել: Այնպես որ կեղծելով իրենց գրություններով` նրանց ներկայացրել են Հերոսի կերպարով։ Ինչպես արվում է հիմա, այդ ամենի վկան ու ականատեսը մենք ենք, սակայն մեր աչքի առաջ նրանք խաբում են ժողովրդին ու եկող սերունդներին, իսկ մենք լռում ենք։ Գիտե՞ք ընկեր գեներալ, Վեդաներում՝ հին արիական քաղաքակրթության մտքի գլխավոր ուսմունքի մեջ ասվում է․ « Նա` ով տեսնելով կեղծիքը, սուտը, դավաճանությունը լռում է, նույն չափով համարվում է մեղավոր »:

— Այո Առաքել, իրավացի ես, մենք էլ ենք մեղսակից, որովհետև լռում ենք` հանդուրժելով այս ամենը։
— Շարունակեմ միտքս, մեզ սովորացրել են, որ պավլիկյան, թոնդրակյան շարժումները եղել են աղանդավորական շարժումներ, և դրանք ներկայացվում են կրոնական տեսանկյունից։ Իսկ իմ կարծիքով, դրանք եղել են զուտ դասակարգային շարժումներ։ Պատկերացրեք այդ ժամանակաշրջաններում ապրող գյուղացիների և շինականների վիճակը: Հեռու չգնանք, ներկայիս իրավիճակի հետ համեմատենք։ ՀՀՇ- ական այս թափթփուկներին, որոնք նվաճել են իշխանությունը, նստել են ժողովրդի ծոծրակին քիչ է, նրա արյունն են ծծում, իրենց հռչակելով « Նոր Հայեր »՝ ամեն ինչ թողել են ինքնահոսի, միայն մտածում են իրենց որովայնի ու ամորձների մասին։ Մի պահ պատկերացրեք, նույն կեղտոտարյունները միջնադարում ինչեր են արել, չհաշված, որ այն ժամանակ բացի ներքին հրեշներից ունեին նաև արաբական խալիֆաներ ու բյուզանդական թալանչիներ, որոնք բարբարոսաբար սպանում, թալանում ու բռնաբարում էին ժողովրդին։ Ժողովուրդը մնացել էր անպաշտպան, անգամ եկեղեցին ու հոգևորականներն էին հովանավորում ներքին ու արտաքին թշնամիններին։ Խեղճ ռամիկը` ուրիշ ելք չգտնելով, ստիպված զենքը ձեռքն է վերցնում, որպեսզի իր գոյը պաշտպանի, իր ընտանիքը, իր պատիվը։ Նրանք զենքով իրենց համար համակարգ ստեղծեցին։ Դասակարգային պայքարի արդյունքում նրանք ստեղծեցին միջնադարում Դեմոկրատական սոցիալիզմի մի նոր մոդել, որտեղ բոլորը հավասար էին, որտեղ մարդը պաշտպանված էր, պաշտպանված էր իր տունը, պատիվը և իր ազատությունը։ Այդ շարժումը այնպես արագ աճեց, որ սկսեց նույնիսկ տարածվել հարևան երկրներում։ Հոգևորականները մղված էին վերջին հորիզոնական, որովհետև ոչ մեկը պարտավոր չէր նրանց հարկեր վճարել և կերակրել։ Այդ էր պատճառը, որ մեր հոգևորական տականքները ամեն ինչ արեցին, որպեսզի ոչնչացնեն այդ պայքարը։ Անգամ միավորվեցին մեր արտաքին թշնամինների հետ, որպեսզի արյան մեջ խեղդեն սոցիալիզմի այդ բնական դրսևորումը։ Իզուր չէր, որ Պավլիկյանների շարժումը Արևելյան Հայաստանում ճնշվեց Հայոց կաթողիկոս Հովհան Օձնեցու կտրուկ ձեռնարկումներով` Բյուզանդական կայսր Վասիլ Ա-ի օգնությամբ։ Իսկ Թոնդրակյան շարժումը ոչնչացվեց կրկնակի դաժանությամբ։ Շարժման ղեկավարին իր մոտ հրավիրեց Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին, ապա ձերբակալեց և բանտ նետեց: Հոգևորականներն ու հայ իշխանավորները, թոնդրակեցիներին ենթարկում էին դաժան պատիժների՝ բանտարկության, խոշտանգումների և այլն։ Նրանց դեմքին խարանվում էր աղվեսադրոշմ, որպեսզի չկարողանային թաքնվել հասարակությունից։ Իսկ այդ ամենից չբավարարվելով` հոգևորականները իրենց մատյաններում ու պատմություններում այդ ամենը, որակավորեցին որպես « Աղանդավորական շարժումներ », որպեսզի արդարացնեն իրենց, որովայնի ու իրենց ազգադավության, աստվածուրացության հանցանքները։ Տեսնու՞մ եք, նույն բանն է ընկեր գեներալ, ոչինչ չի փոխվել, ո՛չ ձևերը, ո՛չ երանգները։

— Այո, իսկապես նույն ձևերով ու երանգներով, եթե վաղն այս սրիկանները երկիրը ծախեն, ապա զարմանալ չենք կարող, սրանք ամեն ինչի ընդունակ են, — տխուր ասաց գեներալը, — իսկ մեր դավաճան կուսակցական թափթփուկներն իրենց համար հայրենասիրական ճառեր են ասում և երգեր երգում: Իրականում երկրի այս վիճակի մասին ոչ մեկը չի բարձրաձայնում, չի էլ մտածում։ Դաշնակցությունն արդեն մեկ դար է կուրծք է ծեծում, թե հայրենի՛ք, ա՛զգ, ժողովու՛րդ մեկ նպատակ ու գաղափար: Իրականում նրանք առաջիններից են, որ քանդում են այս երկիրը։
— Ընկեր գեներալ, դեռևս 1918 թվականին անգլիական կառավարությունը Հայաստանի դաշնակցական կառավարությանը մեծ քանակի զենք էր տվել: Այդ թվում` զրահապատ մեքենաներ և հրանոթներ, պարզվում է հայ իշխանավորները դրանք վաճառել են թուրքերին ու վրացիներին։ Փոխանակ իրենց զորամասերը զինեին նրանք զենքը վաճառել են իրենց թշնամուն, ինչպես որ Վազգենն էր անում։ Անգլիական կառավարությունը անգամ զարմացել էր մեր դաշնակցական ազգադավ ավանտյուրիստների քաղաքականությունից։ Փոխանակ ամրացնեին և ուժեղացնեին իրենց բանակը, նրանք կողոպտում ու թալանում էին: Արդյունքում` Էրզրումը և Կարսը առանց դիմադրության հանձնեցին թուրքերին։ Իսկ 1920 թվականին Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրի մասին չեմ ասում, հասկանալով որ իրենց իշխանությանը օրեր են մնացել, փոխանակ համաձայնվելու իշխանությունից հեռանային և վնաս չտային ժողովրդին։ Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ դաշնակները ստորագրեցին Ալեքսանդրոպոլյան խաղաղության պայմանագիրը, որի համաձայն Հայաստանին տրամադրվում էր 11,2 հազար քառակուսի կիլոմետր տարածք` 60 հազարից: Այդ ապաշնորհ ելուզակա-օլիգարխիկ կազմակերպությունը կարողացավ պահել մեկ հինգերորդից պակաս տարածք։
Դեռ 1920 թվին, մայիս ամսին, Լևոն Կարախանը՝ լինելով Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմի տեղակալը, այդ ապաշնորհ խունտային առաջարկել էր իշխանությունը բոլշևիկներին հանձնել՝ այդպիսով պահպանելով 60 հազար քառակուսի կիլոմետրը։ Բայց, ինչպես կարող էին բանդիտներն ու գանձագողերը հրաժարվել այնպիսի համեղ պատառից, ինչպիսին է իշխանությունը, որը թույլ էր տալիս գողություն անել սեփական ժողովրդից, ու ևս վեց ամիս լափելու համար, նրանք թույլ տվեցին թուրքերի ներխուժումը 1920-ի սեպտեմբերին և գլորվեցին, հասան խայտառակ Ալեքսանդրոպոլյան պայմանագրին։ Եթե հիշում եք` Անդրանիկը և Գարեգին Նժդեհը հրաժարվեցին դաշնակցական կուսակցությունից, հասկանալով, որ նրանք դավաճան են, անգամ հարցը հասել էր զինված առճակատման: Երևանում Դրոն ձերբակալում է Անդրանիկի զինվորներից երկուսին, Անդրանիկը պահանջում է Դրոյին ազատել նրանց, վեճը ավարտվում է նրանով, որ Անդրանիկը զորքով շարժվում է Երևան` հրանոթները ուղղում Երևանի վրա և պահանջում Դրոյին ենթարկել: Դրոն ստիպված տեղի է տալիս, որովհետև գիտեր, որ Անդրանիկը մեծ ժողովրդականություն էր վայելում: Գարեգին Նժդեհը իր հերթին թքած ուներ դաշնակցականների ու դաշնակների վրա, սակայն հետո միայն 30- ականներին, երբ Բուլղարիայում էր, սկսեց նրանց հետ համագործակցել` հասկանալով, որ աշխարհասփյուռ հայերին կարող է միայն այդ կուսակցության հնարավորությունները օգտագործել: Առհասարակ դաշնակցականները սովորություն ունեն իրենց դավաճաններին հերոսացնել, իսկ ոչ դաշնակներին` դավաճան հանել:

Վերը գրվածի հետ կտրուկ համաձայն չեմ, հատկապես Լևոն Կարախանի մասով: Միկոյանից ավելի վատ տականքն էլ նա է եղել: Աթաթուրքը Մոսկվա այցելելիս մշտապես նրա տանն է իջևանել: Քանի որ Ռուսաստանը զբաղված էր սպիտակ Լեհերի և քաղաքացիական պատերազմով՝ Կարախանը մի անգամ Քեմալից խնդրել է արագացնել Հայաստանի «ազատագրումը » դաշնակներից, իսկ թե դա ինչ արժեցավ Հայաստանի համար՝ քչերը գիտեն: Գյումրեցիներն ամեն տարի գնում են այն տեղանքը, որն անվանել են « Ջարդի ձոր », ինչո՞ւ, որովհետև Քեմալի գեներալ Կարաբեքիրն այնտեղ 1920 թվի նոյեմբերին 25000 անմեղ ժողովուրդ կոտորեցին: Այդ մասին կոմունիստ «՛պատմաբանները » բերանները ջուր էին առել, որովհետև իրենք՝ բոլշևիկներն էլ մեղսակիցներ էին այդ սպանդին: Ինչ վերաբերվում է Նժդեհին՝ նա դաշնակցությունից դուրս է եկել 30-ականների սկզբներին՝ արտասահմանում եղած ժամանակ:

Առաքել ջան դու տեղյա՞կ էս, որ 1919թվին Անդրանիկն Հայաստանը լքել է իր 500 հոգինոց ամենալավագույն կռվող տղաների ջոկատով, հետը տանելով անգամ իր ձիուն, երբ այն ժամանակ Հայաստանի բանակի համար մի ձին հիմիկվա ժամանակակից տանկի արժեք ուներ, էլ չեմ ասում իր տղերքը…

Մի խոսքով, ավելի ճիշտ կլինի, եթե այդ մասը հանես, այդտեղ փաստերի խեղաթյուրումները շատ շատ են: Եթե կարող էս Դաշնակների վերնախավի կարիերիստական մղումներով այսօրվա դավաճանությունները, որոնց պատճառով մինչև վերջը վարկաբեկվեց կուսակցությունը, կապես այս նյութի հետ: Հետաքրքիր մի պատմություն են պատմել վերջերս, պարզվում է Սիրիայում` Հալեպում դաշնակցական ազգադավները չեն ուզեցել, որպեսզի ԱՍԱԼԱ-յի նահատակված մարտիկին՝ Մկրտիչ Մադարյանին հուղարկավորեն նահատակների պանթեոնում։ 1983 Թվականին ԱՍԱԼԱՆ Ստամբուլի ( 16/06/1983 ), մեջ հերթական գործողությունը պետք է կատարեր, սակայն ծրագիրը խափանվում է պայթուցիկը չի գործում, Թուրքական ոստիկանությունը բացահայտում է երիտասարդ հայորդուն, սկսում են հետապնդել. Մկրտիչը ստիպված մտնում է Ստամբուլի « Մեծ բազար » և ձեռքի նռնակով պայթեցնում է իրեն՝ իր հետ տանելով տասնյակ թուրքերի: Դաշնակցությունը դեմ է լինում, որպեսզի Հերոսին թաղեն հայկական գերեզմանատան պանթեոնում, որտեղ գտնվում էր Լիզբոնի 5 նահատակների հուշարձանը։ Ասեմ որ Լիզբոնի 5 նահատակները Դաշնակցական են եղել, չնայած, որ նրանք զոհվել էին նույն Մկրտիչ Մադարյանի պես, սակայն դաշնակները նրանց կոչում են հերոս նահատակներ, իսկ ԱՍԱԼԱ- ի մարտիկին` « Ահաբեկիչ»: Դաշնակցականները մի սկզբունք ունեն, ով դաշնակցական չէ նա հայ չէ, կամ էլ դավաճան է: Անգամ Արցախի պատերազմի զոհվածների մեջ են խտրականություն դնում` մեծարելով իրենց աննշան գործ կատարած կուսակցական ընկերոջը։ Հիմա ասացե՛ք, բա դաշնակցություն կոչված խեղաթյուրանքը հայանպաստ գործ է անու՞մ, թե՞ կուսակցանպաստ: — Առաքելը նայեց ձեռքի ժամացույցին: — Դե լավ, ինձ կներեք, ես գնամ, թե չէ երեք օր է Երևանում եմ, դեռ հարազատներիս չեմ տեսել, նրանք նույնիսկ տեղյակ չեն որ Երևանում եմ…

— Լավ բժիշկ ջան, կգնաս կհանգստանաս ու կմտածես, թե ինչպես մատուցես քո լուրը Վազգենին, որպեսզի այդ « Շիզոֆրենիկն » ընկալի: Թե չէ գիտես ինչ կլինի… Հիմա մեզ պետք է ժամանակ շահել, կարծում եմ քո ասած` « Ղարաբաղյան կլանը », կարող է կուլ տալ Վազգենի ու Վանոյի « կլաններին »:

— Այո՛ ընկեր գեներալ, սակայն ես ասացի, որ դա միայն ժամանակ շահելու համար է, հարկավոր է կոնկրետ ղեկավար, մի մարդ, որը բարոյական ու առաքինի լինի և կարանա է վերականգնել այս թալանված երկրի հզորությունը…

— Ոչինչ տղաս, կգտնվի մի հայորդի, որը կառաջնորդվի Ազգի ու Ժողովրդի շահերով: Ազգային Գաղափարախոսությունը սերտած առաջնորդ կգտնվի, մեր ժողովուրդը, չի կորի պատմության այս հորձանուտներում…

— Ընկեր գեներալ, ա՜յ, Դուք ասացիք « Ազգային Գաղափարախոսություն », իսկ ինչու՞ Դուք գրի չեք առնում այդ գաղափարախոսության հիմնադրույթները:

Գեներալը ծիծաղեց:

— Մայո՛ր, եթե հիշողությունս չի դավաճանում, մի քանի տարի առաջ Դուք էիք դրա մասին գրում… Չլինի՞ թե չեք ավարտել…

— Ճիշտ այդպես ընկեր գեներալ, ճիշտն ասած սկզբից սիրով էի գրում, հետո հասկացա, որ դա անիմաստ աշխատանք է, ոչ մեկին հարկավոր չէ… Ոչ մեկին պետք չէ իրավական հզոր պետություն ունենալը, այնպես որ թողեցի գրել… Մինչև հիմա գրապահարանում դրված է, ցանկություն էլ չկա ավարտել… Այսքան բան, որ տեսնում եմ…

— Առաքել, սխալվում ես տղաս, հենց հիմա է պետք, որ գրես, քանի որ ազգային գաղափարախոսության միջոցով է մեր միակ փրկությունը: Պետք է ժողովրդին տանք իր երազած պետությանն հասնելու բանաձևը, և դու պարտավոր ես վերջացնել կիսատ թողածը… Տղաս գոնե ինձ համար, խնդրում եմ ավարտի՛ր… Դա կարող է լինել մեր երկրի սահմանադրությունը, հզորության երաշխիքը: Մեր մեծերից շատերը սկսեցին այդ գործը, բայց դու պարտավոր ես ավարտել այն:

Գեներալը հուզված էր. Նրա ձեռքերը սկսեցին դողալ:

— Լավ Գրիշա Գայկովիչ, խոստանում եմ ավարտել…

Նա հրաժեշտ տվեց ծերունիներին և դուրս եկավ տանից։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s