ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՏԱԿԸ

Posted on Updated on

«Չափվում են, բախվում բանակները, բայց հաղթում կամ պարտվում են ազգերը, ցեղերը »: Գարեգին Նժդեհ

Երբեմն մարդիկ առանց հասկանալու վերցնում են ինչ-որ մեկի ասածը ու դարձնում աֆորիզմ կամ կարգախոս, անգամ փիլիսոփայություն, շատերն էլ պատեհ-անպատեհ գործածում են։ Մի խոսք կա, որը գործածական է դարձել որոշ դրոշակակիրների շարքերում. « Պետք չէ փորփրել անցյալը` պետք է ապրել ներկայով, պետք չէ ապրել անցյալով` պետք է ապրել ներկայով» կամ « պետք չէ պատմության խորքը նայել, երբ պետք է նայել առաջ» : Անցյալի վրա հայացք նետելն է անգամ դարձել անցանկալի ու անգամ պատժելի։ Նույնիսկ ներկայիս « պատմաբաններ» կոչվածները փորձում են չնայել անցյալի պատմությունը, չհաշված իրենց նեղ մասնագիտական ոլորտը, որոնք արհեստականորեն իրենք բաժանել են մասերի։ Պատկերացրեք` միջին դարերի պատմությունը ուսումնասիրող պատմաբանը չի ցանկանում անդրադառնալ այլ ժամանակաշրջանի դեպքերին ու ամեն դարաշրջանի պատմությունը ուսումնասիրող պատմաբանի տիտղոսը կրող երևույթը կոչվում է « պատմաբան»: Ես որպես հոգեբան դեմ եմ այդպիսի չակերտավոր մտածողներին կոչել պատմաբան։ Սակայն հարցը նրանց չի վերաբերվում, այլ ինչպես ասացի կարգախոսին ու մտքին։ Ես նույնիսկ կասեի, որ անցյալով ոչ միայն պետք ապրել, այլ պետք է գնահատական տալ, վերլուծել: Փորձեմ հասկանալի դարձնել միտքս։ Նախ այն, որ այս օրը վաղվա անցյալն է։ Պետք է պատմությունով ապրել` չկրկնելու ոչ միայն սխալները, այլև սովորել հաղթանակներից ու հաջողություններից։ Սովորել չի նշանակում թռուցիկ աչքի պոչով ընթերցել ու անցնել, հետո մոռանալ։ Անցյալը, ներկան ու ապառնին պետք է ներդաշնակ լինեն, չխանգարեն մեկը մյուսին, նույնիսկ` լրացնեն։ Բազմիցս գրել եմ « Ազգային գաղափարախոսության» կարևորության մասին: Շատերը չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում «ազգային գաղափարախոսությունը». Դա հենց այս ասած մտքի համադրումն է։ Ինչպես կասեր անգլիացի գրող Ջորջ Օուրելը․ «Ով վերահսկում է անցյալը` վերահսկում է ապագան, ով վերահսկում է ներկան` վերահսկում է անցյալը»: Եթե գնահատական չտվեցինք անցյալին, ապա ապագան լինելու է նույն կերպ՝ նույն ոճով, նույն սկզբունքով ու նույն դեմքերով։ Ժամանակին բարոյական ու քաղաքական գնահատական չտվեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի հանցագործություններին, նրա գործած ոճիրներին, սպիտակ սպանդին, ցուրտ ու մութ կոչված ահաբեկություններին, թալանին ու կողոպուտին։ Ժամանակին գնահատական չտվեցինք Վազգեն Սարգսյանի դավաճանություններին, ազատամարտիկների սպանդին, երկրի թալանին ու կողապուտին, հաշվեհարդարին ու անարխիային, անպատժելիությանը ու լկտիությանը` արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք։ Գնահատական չտրվեց ՀՀՇ-ի ու կուսակցական մյուս ոհմակների հանցանքներին։ Այդ ամենի արդյունքը եղավ այս երեսուն տարիների ներկայիս փաստը, արդյունքում կրկնեցինք նույն սխալը, նույն գեղցի անկուշտը, նույն մոլագար շիզոֆրենիկը, նույն կարգախոսներն ու խոստումները, նույն ստախոսն ու խաբեբան: Վարչապետ Փաշինյանը մեր անցյալի իսկական գնահատականն էր, մեր գործած մեղքերի արժանի պատիժը։ Արցախյան պատերազմում գնահատական չտվեցինք հաղթանակներին ու պարտություններին, ինչպես կասեր Գարեգին Նժդեհը․ «Հաղթականը կուսումնասիրի իր հաղթանակի պատճառները` վաղը եւս հաղթանակելու համար, պարտվածը կանդրադառնա իր պարտության պատճառներին` վաղը նրանցից խուսափելու նպատակով։ Ճշմարտությունն ընդունողը առաքինություն պիտ ունենար զբաղվելու ինքնաուղղումով՝ վաղը իր աղետաբեր սխալներն ու պակասությունները չկրկնելու համար»: Կրկնում եմ, Արցախյան պատերազմում արժանի գնահատական չտվեցինք հաղթանակներ կերտած ազատամարտիկի սխրանքին ու, ինչու չէ, դավաճանի դավաճանությանը։ Գլխիվայր շուռ տվեցինք պատմությունը՝ դավաճանին հերոսացնելով, իսկ հերոսին էլ դարձնելով փալաս։ Կերտեցինք կեղծ հերոսներ, կուռքեր, գրեցինք լեգենդներ, կեղծ ու սուտ պատմություններ, երևակայական հերոսություններ ու արժեքներ։ Եթե անցյալին ճիշտ ու համարժեք գնահատական չի տրվում, ապա դրանք կրկնվում են նույնությամբ, անկախ նրանից, թե դա վերաբերվում է անձնական կյանքին, թե ժողովրդի պտմությանը։ Անցյալի սխալները կրնկակոխ հետևելու են, անկախ նրանից, թե դա դուք դա ուզում եք, թե ոչ։ Ինչպես ասացի` գնահատականը պետք է հնարավորություն տա չկրկնել այն սխալները, որոնք եղել են անցյալում։«Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է , որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար»: Հովհաննես Թումանյան

Նույնը վերաբերվում է մշակույթին, կրթությանը, առողջապահությանը, քաղաքական ու ռազմական ոլորտներին։ Եթե ազգը ու ժողովուրդը չունի պատմություն, ապա նա ոչինչ է։ Առհասարակ պատմությունը գրի է առնվում ազնիվ մարդկանց կողմից. թալանչին ու անբարոյականը, ստախոսն ու խաբեբան չեն կարող պատմություն գրել, եթե գրում են, ապա նրանց գրածը ստացվելու է կեղծիք, որը դառնալու է աղետաբեր եկող սերունդների համար։«Կեղծել պատմությունը , ասել է՝ վտանգել նրա հոգեւոր առողջությունը, խեղել հոգին, ծռել նրա զարգացման ճամփան, անիրավել նրա մեծ մեռելներին , ովքեր ընկան, որ հայրենիքը սրբանա ու ապրի, շփոթի մատնել պատմության ենթակայի ներկան եւ խաբել գալոց սերունդներին »։Գարեգին Նժդեհ

Հայ ժողովրդի պատմությունը երբեք դաս չեղավ մեր ժողովրդի համար, դրա համար էլ ունեցանք Փաշինյանի պես ստախոս, կեղծարար, մոլագար շիզոֆրենիկ, հողատու ու դավաճան ղեկավար։ «Հայոց պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, այն, որ հայը իր պատմությունից բնավ չի սովորում»: Գարեգին Նժդեհ . Մտածել ապագայի մասին ու չնայել անցյալին, կնշանակի փորել սեփական գերեզմանը, կնշանակի կրկնել նույն սխալները` ինչ գործել են մեր պապերը, կնշանակի դավաճանել ոչ միայն հայրենիքը, այլև նահատակներին ու պատմությունը, մեր «Մեծերին»։ Հիմա բաժանվել ենք խմբերի ու թայֆաների ու իրար միս ենք ուտում, իրար կոկորդ պատռում, սև ու սպիտակի բաժանված գահավիժում ենք ներքև, փորձում ենք փրփուրներից կախվել, սակայն չենք փորձում գտնել այն լուծումը, որը տրված է, որի արդյունքը բավարար է ոչ միայն ապրելու համար, այլ հաղթանակներ կերտել համար։ Միշտ գրել եմ, որ երկիրներ կործանելու համար հարկավոր չեն բանակներ կամ միջուկային հրթիռներ, բավական է միայն Լևոնի, Վազգենի, Քոչարյանի, Սերժի ու Նիկոլի պես վիժվածքներին դնել պետության ղեկին ու երկիրը կկործանվի, կկործանվի ինչպես «Տրոյական ձիու պատմությունում»՝ ներսից։ Նիկոլը թշնամու կողմից այդ նույն Տրոյական ձին էր, որը պետք է ներսից ոչնչացներ մեր երկրի անվտանգությունը ու խաղաղությունը։ «Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս -ուսի սեփական ժողովրդի դեմ »: Րաֆֆի

Պետք է արժևորել ու գնահատել պատմության դերը մեր կյանքում, մեր ազգային արժեքները դարձնելով առագաստ անխոչ առաջ գնալու համար, դարձնել սլաքավար ու ուղեցույց։ Պատմությունը գնահատել, սովորել ամեն մի դրվագը, արձանագրել այդ հաջողությունները և անհաջողությունները։ Բավականին շատ եմ գրել արժեքներից, հողից, ջրից, բնությունից, մշակույթից ու հերոսներից։ Եթե չենք կարողանում գնահատել մեր արժեքները, ապա դա անում են օտարները, անգամ թշնամիները, ինչպես եղավ մեր հայրենիքի հետ՝ Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Շահումյանի ու Արծվաշենի հետ։ Եթե չենք գնահատում մեր հերոսներին, ապա նրանց օտարելու են մեր թշնամիները։ Եթե չենք գնահատում մեր մշակույթը ու պատմությունը, ապա դա անում են թուրքերը, մեր վանքերը ու սրբավայրերը, անգամ պատմությունը սեփականացնելով։ Պետք է արժեքավորել ամենակարևորը՝ մարդուն, հայրենասերին, զինվորին, գաղափարի մարտիկին, տաղանդին ու հանճարին, գիտնականին, մտածողին։ Այս առումով նույնպես անտարբեր ենք։ Պետք է նաև կարևորել ստախոսին, խաբեբային, հանցագործին ու դավաճանին։ Սրանք են, որ պետք է հիշվեն ու դառնան ոչ միայն պարսավանքի թեմա, այլ դառնան նոր սերունդների համար որպես չարի ու դավաճանության մարմնավորում: Սրանց գերդաստանները ու հարազատները պետք է դառնան թիրախ ոչ միայն անեծքի, այլև հաշվեհարդարի ու վրեժի համար։ Պետք է մերժվի չարը ու նրա ժառանգները, պետք է մերժվի չարը և իրենց իշխանությունը, պետք է հիշվի նրանց գործած ոճիրները ու սպանդները, նրանց դավաճանությունները։«Չկա ավելի մեծ պղծություն, քան հարազատ ժողովրդի պատմության չարամիտ աղավաղումը»: Գարեգին Նժդեհ

Պետք է արժեքավորել գիտությունը, գրականությունն ու լեզուն. Այս առումով նույնպես մենք տգետ ենք: Դիտեք ձեր շրջապատը, համացանցում վխտում են լատինատառ անգրագետները, որոնք կարծիք են ձևավորում։ Տեսեք փնթի լատինատառների ոհմակը, որոնք սոցիալական ցանցերում փիլիսոփայում են ու մեկնաբանություններ շաղ տալիս։ Սա՞ է մեր ազգային որակը: Ողջ համացանցում հայ երգիչների, հայկական երգերի վերնագրերը գրված են լատինատառ ու անգրագետ։ Ոսկեղնիկ հայերենը վաղուց մոռացված է, հայ ժողովուրդը դարձել է լատինատառ ոչ միայն գրող, այլև մտածող։ Հիմա ի՞նչ ենք փորձում ապացուցել աշխարհին. որ մենք ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, որ մենք Տիգրան Մեծ ունեցող ժողովուրդ ենք, որ մենք քրիստոնեությունը ընդունած ժողովուրդ ենք, մենք մշակույթ ու արվեստ սիրող ժողովուրդ ենք։ Ի՞նչ եք կարծում, արժե՞ արդյոք մեզ ազգ համարել, երբ անգամ հայերեն խոսքը լատինատառ ենք գրում, երբ կիսաբաց լուսամուտները երկրի համար առաջին հաղորդումն է։ Ինչպես ասում են ժամանակը կարևոր դատավոր է, ու մենք ստացանք այն, ինչի արժանի էինք, այն, ինչը իսկապես վաստակել էինք։ «Ազգերը անմահական չեն։ Եւ եթե մի ազգ մահանա պատճառը իր իսկ ներսից է »: Հովհաննես Քաջազունի

Տարիներ, մի քանի տասնամյակ առաջ (25 ապրիլի, 1994թ.) Լևոն Տեր-Պետրոսյանն հայտարարել էր, որ «Ազգային գաղափարախոսություն հասկացությունը կեղծ քաղաքական կատեգորիա է»: Նա չէր սխալվում, հայերի համար ամեն ինչն էր կեղծ կատեգորիա` հայրենասիրությունը, հայրենիքը, ազնվությունն ու ազնիվ գաղափարները ու անգամ քաղաքավարությունը։ Անատամ ու փնթի պառվաբոզեր, լատինատառ վնգստացող հանրային աստղեր․․․ Ու այդքանից հետո էլ ուզում են, որ մեզ չծաղրե՞ն, այդքանից հետո մեկը կփորձի հարգե՞լ հային: Մեր հայրենակիցներից շատերը հնարավորության դեպքում փոխում են իրենց քաղաքացիությունը ու անգամ ազգությունը. դրա մեղավորը կարծում եմ ինքներդ կգուշակեք․․․ Մեր ժողովուրդը երբեք էլ չհասկացավ իր դերը պատմության ու այս արևի տակ, մենք պետք է դառնայինք վախկոտության, տգիտության ու անգամ ստրկության խորհրդանիշ բոլոր ազգերի մոտ, անգամ` ադրբեջանի թաթարների։

<p value="<amp-fit-text layout="fixed-height" min-font-size="6" max-font-size="72" height="80">Գեհենի Առաքել 10․01․2021Գեհենի Առաքել 10․01․2021

«Դա մի սարսափելի եղեռնագործություն է, սպանել պատմությունը։ Դա ամենամեծն է բոլոր հանցանքներից։ Նրանք կամենում են ոչնչացնել մեր նախնյաց գործերը և հավիտենական մոռացության մե՞ջ թողնել մեր հայրենիքի հիշատակները, որպեսզի իրանց վատ գործերն ևս նրանց հետ ծածկվեն, մոռացվեն և ապագայի համար ամոթի ու նախատինքի առարկա չդառնան»: Րաֆֆի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s