ՓՐԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Posted on

« Ազգերը անմահական չեն և եթե մի ազգը մահանա` պատճառը իր իսկ ներսից է »:Հովհաննես Քաջազնունի

Իմ ՖԲ ընկերներից շատ նամակներ եմ ստանում, որոնք մտահոգված են Հայաստանի ապագայով ու ժողովրդի ճակատագրով, նույնիսկ խորհուրդ են տալիս կանգնել պետության ղեկավարի ղեկին ու փրկել պետությունը այս օրհասական վիճակից։ Ասեմ, որ ինքս անհանգստացած եմ ոչ պակաս, բայց փաստը այն է, որ մենք կորցնում ենք ոչ միայն հայրենիք, այլև կորցնում ենք գենոֆոնդը, որը անգամ տասնամյակներ հետո հնարավոր չէ վերականգնել։ Չեմ ցանկանում խուճապային վիճակ ստեղծել, սակայն սոսկալի վիճակում ենք և նոր եղեռնի վտանգը անխուսափելի է։ Չնայած պետք է խոստովանեմ, որ այս ամենի մեղավորը մեր ժողովրդի անբարոյական վարքն ու պահելաձևն է։ Պետք չէ մեղադրել ո՛չ թուրքերին և ո՛չ էլ ադրբեջանցիներին, առավել ևս ռուսներին։ Մեղավորը մենք ենք, մեր տգիտությունը, մեր անողնաշարությունը ու մեր անտարբերությունը: Այս օրհասական օրերին, երբ մենք ունենք հազարավոր զոհեր, հարյուրավոր ռազմագերիներ, հազարավոր դժբախտացած, անտուն հայրենակիցներ ու կորցրած տարածքներ, հայկական ինտերնետ տիրույթում տոնական ամանորյա բարձրաձայն գովազդներ են` «Հաջարաբեդի» ու «Վիվառո» անբարոյականների գունազարդ տեսահոլովակները, չհաշված` Երևանի ռեստորաններում, գիշերային ակումբներում, խաղատներում ու շոգեբաղնիքներում աշխույժ եռուզերը ու տոնական բարձր եւ ջերմ մթնոլորտը։ Ասացեք խնդրեմ, սա ի՞նչ է. դավաճանություն չէ՞, երբ Եռաբլուրում հազարավոր հայորդիների շիրիմներին դեռ չեն թառամել ծաղիկները` կրկին շարունակվում է ազերիների հաղթարշավը հայ ռազմագերիների դիակների վրայով, երբ հայ ժողովրդի անտարբերությունը դարձել է անտանալի բանականություն ունեցող մարդու համար։ Հասկանալու՞ ենք երբևէ, որ մենք դատապարտված ենք ինքնաոչնչացման, թե՞ շարունակելու ենք նորից քեֆ-ուրախությունը։ Հավատացեք` Հայաստանը կործանվում է, և դա արվում է մեր համաձայնությամբ ու մեր անտարբերության շնորհիվ։ Միակ ելքը այն է, որ հայ ժողովուրդը օր առաջ, պետք է հրաժարվի անկախ հանրապետության գաղափարից և մտնի Ռուսաստանի դաշնության կազմի մեջ, որպես նրա անբաժան մաս։ Սա կարող է արգելակել մեր ինքնակործանումը։ Հարցը թուրքական կամ ադրբեջանական վտանգը չէ, այլ մեր տականքների, որոնք իրենց աթոռի ու պաշտոնի համար պատրաստ են զոհաբերել ոչ միայն սերունդին, այլև ողջ ազգին ու ժողովրդին։ Դա լավագույն տարբերակն է, քանի որ գոնե հնարավորություն կունենանք ձերբազատվել գիշատիչ կուսակցություններից, որոնք հոշոտեցին ընդերքն ու պետությունը, հոշոտեցին երկիրն ու ժողովրդին։ Գոնե Ռուսաստանի Դաշնության կազմում հնարավորություն կունենանք ապահովել մեր ժողովրդի այս հատվածի անվտանգության խնդիրը, այլև կրթության ու լուսավորության հարցը, գոնե ժողովուրդը տգիտության ճիրաններից կազատվի, կհասկանա ճշմարիտ ապրելու ու արարելու գաղափարի մասին։

Այսօր Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որը ընդունակ է երկիրը հանել այս օրհասական վիճակից: Ճիշտ է կան հարյուրավոր անհատներ ու գաղափարներով հարուստ մարդիկ, սակայն նրանք չեն կարող օգուտ տալ հայրենիքին ու ժողովրդին, քանի որ պետությունը այս երեսուն տարիների ընթացքում կարողացավ այնպես անել, որպեսզի այդպիսի մարդիկ չհայտնվեն քաղաքական դաշտում։ Եթե տասնամյակներ առաջ հնարավոր էր ԱԺ կամ նախագահական ընտրություններում անհատների կամ հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ խելացի, ազնիվ ու հայրենասեր մարդկանց բերել իշխանության, ապա ներկա ընտրական համակարգում բացառված է անհատների մասնակցությունը ընտրություններում։ Երկրի քաղաքական կյանքին կարող են մասնակցություն ունենալ միայն կուսակցական կազմով, այն էլ` վճարելով մեծ գումարներ։ Ազնիվ ու հայրենասեր անհատին որտեղի՞ց այդքան գումար, որպեսզի մասնակցի պատգամավորական ընտրություններին կամ անգամ կառավարություն կազմելու գործին։ Համակարգը փոխեցին հատուկ նրա համար, որպեսզի երբեք ազնիվ ու հայրենանվեր մարդիկ չհայտնվեն պետության ղեկին։ Անգամ հեղափոխությունները կարող են դառնալ ոչ լեգիտիմ, եթե այս համակարգի շրջանակներում չեն։ Հայաստանը երբեք չի կարող ունենալ ազնիվ, հայրենասեր ու ուժեղ ղեկավար, քանի գործում է այս համակարգը։ Եթե անգամ գտնվի էլ այդպիսի «ազնիվ մարդ», ով կունենա այդ մեծ գումարը ընտրություններին մասնակցելու համար, ապա վստահ եղեք, որ նրա ետևում կան հովանավորներ, ովքեր հարկ եղած դեպքում շահագործելու են նրան և օգտագործեն իրենց նպատակների համար։ Ուստի այս համակարգը ստեղծված է միայն նրա համար, որպեսզի խուսափեն ազնիվ ղեկավարների ներկայությունից։ Իսկ ինչպես գիտենք Հայաստանում արդեն կարծրացել է կուսակցապետության գաղափարը և ամեն պատի անցքից դուրս եկածն ունի իր սեփական օգտագործման կուսակցությունը` չունենալով անգամ գաղափարախոսություն, ունենալուց էլ` մեկը մյուսից թխած ծրագրերով։ Իսկ կուսակցապետերի մասին ավելորդ է խոսել` մեկը մյուսից անառակ, ստախոս, անբարոյական ու սրբապիղծ, սակայն կարևորը այն է, որ այդ կուսակցությունները խնամի-ծանոթ-բարեկամ կապով շղթայված են մեկը մյուսին: Այնպես որ կապ չունի, թե նա ինչ կուսակցական պատկանելիությունից է, կարևորը ու դասակարգային ու բարեկամական կապն է։ Դասակարգային բաժանումները իրենց ենթաբաժիններով որպեսզի չթվարկեմ, նշեմ միայն երկու խոշոր հատվածները` շահագործող դասակարգ և շահագործվող դասակարգ։ Շահագործող դասակարգի ձեռքին է գտնվում իշխանությունը, պետությունը, եկեղեցին, բանկերն ու երկրի բոլոր ռեսուսները՝ ընդերքը, էներգետիկան, դատական և իրավական համակարգը, մամուլը ու կրթությունը, ոստիկանությունը, բանակը, հարկային ու մաքսային ծառայությունները, պետության բոլոր ռեսուսները։ Իսկ շահագործվող դասակարգը, ինչպես ասում են ռուսները « расходный материал », դրանք անապահով ընտանիքներն են կամ կիսաբաց լուսամուտներով սնվող տգետ զանգվածը։ Վերջինս գոյատևում է անկախ իր կարգավիճակից։ Շահագործվող դասակարգի` «расходный материал»-ի նկարագրությունը կարծում եմ շատերս տեսնում ենք, դրանք արցախյան պատերազմի ազատամարտիկներն էին, ապրիլյան ու ներկա պատերազմների զինվորները, ովքեր անապահով ընտանիքների զավակներ են: Դրանց կարելի է գումարել` Արցախից ու Ադրբեջանի այլ քաղաքներից հայ փախստականները, սիրիահայ մեր հայրենակիցները, որոնք սիրիական պատերազմից փրկվելով` հասան Հայաստան, այդ թվում նաև Սպիտակի երկրաշարժից տուժած մեր հայրենակիցները, դրան գումարենք նաև հայկական սփյուռքը։ Այս շահագործվող տեսակի շնորհիվ է ապրում առաջինս՝ նրանց հարկերի, նրանց վարկերի, նրանց արցունքների ու արյան հաշվին, նրանց որդիների ու ճակատագրերի հաշվին։ Պատահական չէ, որ ՀՀ ղեկավարները բոլոր ժամանակներում աշխարհի ու եվրոպական բանկերից, վարկային կազմակերպություններից գումարներ ու վարկեր էին վերցնում, իբր պայքարում են աղքատության հաղթահարման դեմ, կանանց և երեխաների պաշտպանության համար, հաշմանդամներին ու սիրիայհայ փախստականներին օգնելու համար։ Սփյուռքահայ շահագործվող մեր հայրենակիցները անգամ սփյուռքում չեն հասկանում, որ իրենք այդ կարգավիճակում են գտնվում, չլինելով ՀՀ բնակիչ կամ ՀՀ տարածքում նրանք նույնպես շահագործվում են նույն ոհմակի կողմից։ Նրանց դրամահավաքները, տելեթոնները ու անգամ պատերազմի ու զինվորի համար ուղարկված զրահաբաճկոնները ու սաղավարտները, հեռադիտակները ու գիշերային դիտարկման սարքերը, հանդերձանքն, զենքն ու զինամթերքը այդ նույն հրեշները հոշոտեցին ու կերան։ Այս երեսուն տարիների ընթացքում սփյուռքից ուղարկված միլիոնավոր դոլարները փոշիացան մի քանի հրեշի բանկային հաշիվներում։

Կարծում եմ, այս փոքր բացատրությունով հասկանալի դարձավ այս ենթաբաժինը, հիմա խոսենք «կիսաբաց լուսամուտներ» կոչվող կեղտարյուն խավից: Այս տեսակին են պատկանում անատամ, փնթի, տգետ, բանականությունից զուրկ անուղեղները, պառվաբոզերն` անկախ իրենց սեռից։ Բոլոր ժամանակներում այս փնթի արտաթորանքը օգտագործվեց ժամանակի իշխանավորներին ոչ միայն մեծարելու ու սրբացնելու համար էր, այլև նրանց իշխանությունը երկարաձգելու համար։ Կարծում եմ շատերս ականատես եղանք Նիկոլի ֆեյքերի ֆաբրիկային, կամ նրան սատարող ու աջակցող կամուֆլյաժավոր բաշիբոզուկները: Ժամանակին էլ այդ փնթիները Լևոնին ու Ծառուկյանին էին սրբացնում։ Այդ փնթիների տեսակին են պատկանում մարմնավաճառները ու ոստիկանության ուժերում հայտնված նրանց զավակները, անգրագետ ու անտառաճանաչ երկրապահները, դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները։ Սրանք են, որ իրենց ներկայությամբ ապականում են ոչ միայն շրջակա միջավայրը ու բնությունը, այլև սոցիալական տիրույթը ու համացանցը։ Հարկավոր է հասկանալ վերջապես, որ մեր ժողովրդի ամենամեծ թշնամին դա տգիտությունն է, դասակարգային հրեշը, որովհետև սրա արդյունքում են ծնվում դավաճանները, օլիգարխները, անհայրենասերներն ու հող ու երկիր ծախողները։ Տեղին է նշել Ջորջ Օրուելի խոսքերը․ «Բարձր դասի նպատակն է՝ մնալ նույն տեղում: Միջին դասի նպատակն է՝ փոխել տեղը բարձրի հետ: Ցածր դասի նպատակը (եթե նպատակ ունի, քանի որ ցածր դասի մշտական բնորոշ գիծն այն է, որ ճզմված են ծանր աշխատանքով և լոկ ժամանակ առ ժամանակ են գիտակցում այն, ինչ դուրս է իրենց առօրյա կյանքից) վերացնել բոլոր տարբերությունները և ստեղծել հասարակություն, որտեղ բոլորը հավասար կլինեն: Այսպիսով, ողջ պատմության ընթացքում անընդհատ կրկնվում է պայքարը, որի հիմնական գծերը միշտ նույնն են»: Ջորջ Օրուել

Քանի դեռ հայ ժողովուրդը չի կարողացել ճիշտ ընտրություն անել իր համար, չի կարողացել ընտրել հայրենասեր ու ազնիվ ղեկավար միշտ կրկնվելու է նրա ցեղասպանությունը ու ինքնաոչնչացումը։ «Ժողովուրդները դատապարտված են մահվան` ծառայելով գերիշխան ազգերի համար որպես պարարտացուցիչ աղբ, ապավառ »: Գարեգին Նժդեհ

Մեր ժողովուրդը այսպես, նույն պատճառներով է ամեն անգամ կորցրել ոչ միայն իր տարածքները, այլև իրենց կյանքը չխնայած հայորդիներին, որոնք չգնահատվեցին և ոչ մի անգամ։ Ուստի միակ ելքը` ձերբազատվել այս աղբից ու տգիտությունից, հրաժարվել անկախությունից ու մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, կամ էլ ընտրել իսկական առաջնորդ, որը ոչ միայն երկիրը կարող է փրկել այս վիճակից, այլ ժողովրդին ու սփյուռքը։ Եվ վստահեցնում եմ, որ այդպիսի առաջնորդ կա։

Գեհենի Առաքել 16․12․2020

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s