ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

« Թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները » : Գարեգին Նժդեհ

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդն այնքան հանցանք գործեց, որ նկարագրելն ուղղակի սարսափելի է։ Մեզանից շատերի պապերը և նախնիները Արևմտյան Հայաստանից են, նրանցից շատերն ականատես են եղել թուրքերի իրականացրած ցեղասպանությանը՝ պատմել են սարսափն աչքերում։ Նրանցից շատերն էլ ափսոսանքով հիշում էին, թե իրենց ծնողները ինչպես են ոսկիներն ու զարդերը թաքցրել պատերի ու տանիքների մեջ փորված թաքստոցներում։ Այդպես թաքցրեցին գանձերը ու այդ ամենը մնաց թուրքին։ Թուրքերին մնաց ոչ միայն իրենց տունն ու այգին, այլև նրանց տարիների աշխատանքը՝ ոսկիներ ու հարստություն։ Գիտե՞ք , թե դա ինչ մեծ հանցանք է, երբ մեր ֆիդայիները հորդորում էին, որ ոսկու փոխարեն հարկավոր է զենք ու զինամթերք գնեն, որ թուրքը մնում է թուրք, հայի ժլատությունը կուրացրել էր շատերին, կարծում էին, թե այդ թաքցրած ոսկին իրենց տաք է պահելու։ Եղան շատերը, որոնք իրենց ոսկիները պահելու համար, մեր հայդուկներին դավաճանեցին ու մատնեցին՝ հանձնելով թուրքերին։ ․․․ Ցավալին այն էր, որ մի քանի անգամ կոտորածներ տեսած հայ ժողովուրդը այդպես էլ չհասկացավ, որ զենք ու զինամթերք է հարկավոր իր ընտանիքն ու կյանքը պաշտպանելու համար։ Որ արտաքին թշնամուց պաշտպանվելու համար, պետք է ներքին թշնամուն սպանել․․․ Մի քանի անգամ ցեղասպանված հայ ժողովրդին դաս չեղավ անցյալի ողբերգությունը։ Անգամ 1894-1896 թթ. Համիդյան ջարդերը՝ Ադանայի և Հալեպի կոտորածները, Կարինի, Տրապիզոնի, Տիգրանակերտի, Բաղեշի, Անգորայի, Սեբաստիայի, Ակնի, Արաբկիրի, Եդեսիայի, Այնթապի և ապա Կ. Պոլսի, Եվդոկիայի , Սասունի, Զեյթունի, Հաճընի ու Վանի կոտորածները։ Դաս չեղավ անգամ Սումգայիթն ու Բաքուն։ Դաս չեղավ Նախիջևանն ու Շահումյանը, Արծվաշենն ու Մարտակերտը։ Ու այդ ամենի ետևում մեր ներքին թշնամին Է՝ դավաճան հոգևորականները, կուսակցական տականքները՝ հանձինս ՀՅԴ բյուրոյի ու թալանչի ու հանցագործ կապիտալիստները ու պետական պաշտոններում բազմած իշխանավորները։ Պատմության դասերից չքաղեցինք, որովհետև իրար հաջորդած հրեշներին դարձրեցինք հերոսներ ու ազգային կուռքեր, դարձրեցինք անմեղ ու ազնիվ ազգային արժեքներ։ Հիմա ի՞նչ, ինքներս էլ չենք հասկանում , երբ ԱԶԳՈՎԻ հպարտանում ենք, որ ազգային վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ՎՐԻԺԱՌՈՒ ԳՆԴԱԿԸ գտավ դավաճանին, սակայն մոռանում ենք, որ Թեհլերյանի օրինակով էր, որ Նաիրի Հունանյանը բաց ճակատով կանգնեց հրեշի դիմաց ու պատժեց բոլոր ժամանակների չարիք դարձած Վազգեն Սարգսյանին։ Ազգովի մեղադրում ենք Ռոբերտ Քոչարյանին, սակայն մոռանում ենք, որ նրան այդպիսի հրեշ դարձրեց Վազգեն Սարգսյանը։ Մոռանում ենք, որ Մարտի 1֊ը եղել է 1996 թվականի սեպտեմբերի 25֊ ի կրկնությունը։ Մոռանում ենք, թե ովքեր թալանեցին Խորհրդային Հայաստանի հարստությունը՝ երբ Սովետական Հայաստանը համարվում էր աշխարհի ամենազարգացած ու հարուստ պետությունը։ Ինչպե՞ս ենք հիմա կուրորեն հավատում նրանց, երբ նրանց մի մասը դեռ արյունոտ ձեռքերով բռնել է պետության ղեկը։ Մեղադրել Ռոբերտ Քոչարյանին՝ չմեղադրելով Վազգեն Սարգսյանի ու Լևոն Տեր Պետրոսյանի բանդային, նույնն է՝ մեղադրել Երիտթուրքերին ու չմեղադրել սուլթան Համիդին։

Գեհենի Առաքել 17․05․2019

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s