ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

tgitutzun-araqel« Մատաղ սերնդի դաստիարակությունը շատ ավելի կարևոր խնդիր է, քան այն, ինչ կարելի է անել արդեն հասունացածների համար »:

Ջորջ Օրուել

«Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես »:

Ջորջ Օրուել

Հայկական թավշյա հեղափոխությունն իսկապես շատ բան փոխեց, չնայած ինքս այս հեղափոխությունն անվանում եմ ԳԻՏԱԿՑԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ: Պատահական չէր այսքան տարիների ակտիվ գործունեությունը և աշխատանքը համացանցում, չնայած եղան թիրախավորված հարյուրավոր խոչընդոտներ՝ անվանումներից մինչև անգամ ադրբեջանական դիվերսանտի կնիքը դաջելով իմ ու իմ ընկերների վրա, շատերն անգամ վախենում էին ՖԲ-ում միանալ իմ ընկերների շարքին, կարծելով, որ թուրք եմ։ Վերջապես մարդկանց մեջ արթնացավ ենթագիտակցությունը, սկսեցին տարբերել ոչ միայն գույներն ու երանգները, այլև թացն ու չորը։ Սակայն, այս ամենը կարող է անդառնալի կորուստ կրել, եթե թուլացնենք զգոնությունը, ճիշտ է, շատերը կարծում են, թե գործի դրված շարժիչը դժվար է կանգնեցնել, սակայն այդպես չէ, որպես հոգեբան կարող եմ հավատացնել, որ դա սխալ կարծիք է, ամեն ինչ կարելի է կանգնեցնել, անգամ մոլորակի պտույտը։ Հայ ժողովրդի ձեռքբերումը մեծ է, ենթագիտակցության արթնացումը դեռ սփյուռքում այնքան էլ չի ձևավորվել, որովհետև դեռ պիպոների ու դոդի գագոների վկաները վխտում են ամենուր, պառվաբոզերի գնդերը դեռ գործում են անխափան, կիսաբաց լուսամուտների ու արմենչիկների սիրահարները ոգևորված են ու գործունյա։ Մի խավարամիտ հսկա զանգված,  առաքելացված քարոզիչ Արթուր Սիմոնյանի բարբաջանքներից հուզվում ու արտասվում է : Մի խոսքով, տգիտության այն հսկա զանգվածը կուսակցական ու կրոնական դրոշակներով ու շարականներով դեռ չի ցանկանում իր տեղը զիջել նոր ու լուսավոր գաղափարներին; Ուստի պետք է զգոն լինել ու գործել որպես բանական էակ։ Իսկ ինչ պետք է անենք յուրաքանչյուրս ու պետությունը։ Սա որպես ազդակ ու հիշեցում վարչապետ Փաշինյանին և նրա կառավարության անդամներին։

Երբեք ոչ մի փոփոխություն չի կարող հաջողություն գրանցել, եթե չդատապարտվի ու չասվի, չհիշատակվի նախորդ իշխանությունների սխալներն ու բացթողումները։ Պետք է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ գնահատական տալ նախկին իշխանությունների արածներն ու հանցանքները, այլապես՝ այն ժամանակի ընթացքում դառնալու է նախորդի շարունակությունը։ Հարկավոր է ոչ միայն քաղաքական կամք և բարոյական ուժ ունենալ ընդունելու սեփական սխալները, անկախ նրանից, թե դրանք դառն են ու ցավալի։ Փետք է ասվեն նախորդ իշխանությունների ոճիրների ու հանցանքների մասին, անուն առ անուն, պետք է հիշատակվեն մարդիկ, որոնց պետք է ոչ միայն քաղաքականությունից հեռացնել, այլև քաղաքական ու հոգևոր կյանքից։ Նրանք պետք է մնան հասարակության աչքից անհասանելի հեռավորության վրա։ Անկախ նրանից նա մտավորական է, երգիչ, քաղաքական գործիչ կամ թե հասարակական մարմնավաճառ։ Այլապես, կրկնելով նախորդների սխալները, նորից կհայտնվենք կոտրած տաշտակի առջև ու հետո մեղադրել, որ հիմար գտնվեցինք, որովհետև պատմության անիվը չկարողացանք շրջել մեր իսկ ուղղությամբ։ Առագաստանավը կարող է ընթանալ, երբ նավապետը կարողանում է ճիշտ ուղղություն ընտրել իր նավին, նա չի փոխում քամու ուղղությունը, այլ փոխում է առագաստների ուղղությունը՝ որսալու համար ճիշտ քամին։ Այդպես էլ քաղաքականությունն է: Փաշինյանը պետք է ճիշտ կողմնորոշվի ու որպես բանաձև ընդունի այս ճշմարտությունը։ Անկախ նրանից, թե նախորդը եղել է իր քաղաքական կնքահայրը, թե իր մտերիմ բարեկամը, պետք է կամք ունենա նայել ճշմարտության աչքերին ու շարժվել առաջ։ Նույնը վերաբերում է բոլորին, սկսած նախարարներից , վերջացրած երկրապահ կամավորականներով։ Հուսով եմ ՝ այս ազդակից հետո, քաղաքական այրերն իրենց քաղաքական հայտարարություններում ճիշտ գնահատականներ և խոսքեր կհնչեցնեն նախորդների արված գործերի վերաբերյալ։ Ոստիկանապետ Օսիպյանը պետք է խոստովանի, որ համակարգը եղել է ավազակ թալանչիների որջ, որտեղ ահաբեկել և խոշտանգել են մարդկանց,  պետք է փորձի ազատվել նախկին աղբից ու իրենց վրա ծանրացած հանցանքներից, այլապես ոչինչ չի կարող փոխվել, որովհետև ինձ հասած լուրերի համաձայն,  համակարգում նորից նույն վիճակն է, նույն մարդիկ շարունակում են թալանել ու կողոպտել։ ՊՆ նախարարը նույնպես պետք է հասարակությանը վստահեցնի, որ նախկին իշխանությունների մեղքով եղել են հանցանքներ, նշի անուններ ու փաստեր, հարկ եղած դեպքում կարող եմ կիսվել տեղեկատվությամբ, ոչ միայն գեներալների, այլև ՊՆ բարձրաստիճան սպաների հանցանքների մասին։ Մարզերի զորամասերում կրկնվում են նախորդ իշխանությունների կողմից ավանդույթ դարձած հանցանքներն ու թալանը։ Եթե պետք է այդ ամենը շարունակվի, ապա ավելորդ է ինքնախաբեությամբ զբաղվել։ ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանին առաջարկում եմ հետևել այս բանաձևին, այլապես ոչինչ չի կարող բարեփոխվել, հավատացեք, սա որպես քրեագետ հոգեբան եմ ասում։ Քանի դեռ պաշտոնապես չի հնչել գնահատական նախկինների հանցանքների ու գործերի մասին, ձեր ենթակաները գործելու են իներցիայի օրենքի համաձայն, նրանց չեք կարողանալու զսպել կաշառքի ու խնամի բարեկամի գայթակղությունից։ Լավ կապիտանը իր նավը տանում է ճիշտ ուղղությամբ, որովհետև գիտի իր նավաստիների ոչ միայն կարիքները, այլև հոգում կուտակվածը, փորձեք լինել ժամանակի հետ համահունչ, այլապես ինքներդ դառնալու եք նրանց պես անհոգի ու անշունչ։ Վարչապետները, նախարարներն ու նրանց տեղակալները շուրջ 30 տարի իրար են  հաջորդել , ամեն մեկը յուրովի իր հանցավոր ներդրումն է ունեցել, ապականելով բարոյականության չափանիշներն ու պետությունը։ Ոչ մի նախարար չի բարձրաձայնել նախորդի արածների կամ հանցանքների մասին, ընդհակառակը՝ լղոզել են ու կոծկել հանցանքները, քանի որ, ինչպես հայտնի է , դաշնակ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը խոստովանել էր, որ ԳՈՐԾ ՏԱԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ մեր ժողովրդին հարիր չէ։ Իսկ ինչ է՝ ավանդո՞ւյթ է դարձել կոծկելու ու թալանելու արվեստը։ ԱԺ պատգամավորներին նույնպես վերաբերում է այս գրառումը, քանի որ Ռոբերտ Քոչարյանին սատարողները շատացել են, իսկ մեկը չկա հարցնի, թե այդ սատարողները ինչպիսի՞ հանցանքների ու ոճիրների մեղսակից են, սկսած ՀՀՇ- ից՝ վերջացրած ՀՅԴ- ով։ Հիմա Դոդի Գագոն ու Նաիրա Զոհրաբյանը փորձում են Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել, հիմա արդեն դարձել են ընդդիմադիր, իսկ ՀՀՇ հանցագործ Արարատ Զուրաբյանի մասին ավելորդ է խոսել։

Մի խոսքով չերկարացնեմ․․․ Այս բանաձևը միակ ելքն է, որ խուսափենք անցյալի ոչ միայն արատավոր երևույթներից, այլ հանցագործ ու թալանչի կադրերից։ Հարկավոր է համարձակություն ունենալ խոստովանել պատմական փաստերի աղավաղումն ու կեղծումը, անկախ նրանից՝ այն ցավոտ է թե դառը։

Գեհենի Առաքել 05082018

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s