ԴԱՌՆ ՈՒ ՑԱՎԱԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Պարտություն, ստրկություն, տառապանք, ահա՛ կեղծիքին հարկատու ժողովուրդների ճակատագիրը: Գարեգին Նժդեհ:

 

ՀՀ իշխանությունները ամենաշատը վախենում են ճշմարտությունից՝ ներառյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար էլ սուտն և կեղծիքը հանդիսացավ պետության կառուցման անկյունաքարը։ Թող չոգևորվեն Նիկոլ Փաշինյանի երկրպագողները կամ թիմակիցները՝ թե տեսեք մեր վարչապետին քննադատում են․․․ Հարցն այն է, որ ժողովրդին են խաբում․․․ Իսկ գիտե՞ք, թե ինչու են խաբում, որովհետև կույր ու տգետ մասսաներին են օգտագործում, որպեսզի իրենց կեղծիքն ու սուտը մատնացույց անողների վրա արձակեն իրենց անատամ ու գազազած տգետներին։ Իսկ ինչպես գիտենք՝ Հայ ժողովուրդը խաբվելու ունակ ժողովուրդ է, համեմատած մյուս ազգերին։ Պատմական անցած դարերը մեզ դա արդեն ապացուցել են։ Իսկ վաղ անցյալում Վանո Սիրադեղյանի ԲՏՌ-ներն էին հարձակվում ցանկացածի վրա, ով կփորձեր Վանո Սիրադեղյանի հասցեին քննադատական խոսք հնչեցներ: Շատերը չգիտեն, որ հենց այդ կանանց ոհմակի ղեկավարը եղել է գրող Հրանտ Մաթևոսյանի դուստրը՝ Շողեր Մաթևոսյանը իր ,, Շամիրամ ,, կուսակցությունով։

Մի խոսքով ինչպես ասում են՝ ճշմարտությունը դառն է ու ցավալի․․Ճշմարտության ետևում թաքնված են այնպիսի հանցանքներ ու ոճիրներ, որոնք մասին անգամ մտածելն է սարսափելի, ուր մնաց լսելն ու ներկայացնելը։ Հանցագործների ու ոճրագործների շղթայակապ շղթան ձգվում է երկար, ներառելով խնամի, ծանոթ, բարեկամ, կուսակցական ու անգամ հոգևոր շերտերը։ Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը ցանկություն կունենա բացահայտել ճշմարտությունը, քանի որ կծիկի բացվելով, այն անգամ կհասնի մինչև նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայկական մի խոսք կա, ,, այն ճյուղը, որին նստած ես՝ մի կտրի,, Առհասարակ այս բանաձևով աշխատել են երեսուն տարուց ավելի, իրար փոխանցելով պաշտոնները, տիտղոսներն ու պորտֆելները։

Անգամ երեսուն տարի անց, ՀՀ իշխանությունները սարսափում են Նաիրի Հունանյանից, Ինչու՞ են նրան յոթ փակի տակ պահել․․․ Ինչու՞ է հոկտեմբերի 27 -ը արգելված թեմա։ Ինչու՞ են իշխանությունները փնտրում օտարերկրյա պատվիրատուների այդ գործի մասով, փորձելով խճճել ամեն ինչ։ Նույնիսկ այսքան տարի անց, նրանք ոչնչացնում են ոչ միայն վկաներին ու փաստերը, այլև այդ թեման հիշեցնողներին։ Ինչու՞ այսքան տարի անց, ոչ մի լրագրող կամ իրավապաշտպան չի տեսել Նաիրի Հունանյանի դեմքը, ինչու՞ ոչ ոք չի այցելել նրան հարցնելու, թե ի՞նչը նրան դրդեց գնալու այդ քայլին։ Ի՞նչ եք կարծում երեսուն տարի անց Նաիրին չԷ՞ր կարող խոստովանել, թե ով իրեն ստիպեց գնալ այդ քայլին, զոհաբերելով իր հարազատներին՝ մորը, եղբորը, քեռուն և ընկերներին․․ Արդյոք կարո՞ղ եք գտնել մի ապուշ, որն ընդունակ է ինչ-որ մեկի պատվերով կամ ինչ-որ գումարի պատճառով զոհաբերել իր հարազատներին տանել այդ քայլին, իսկ երբևէ մտածել եք, թե ինչու՞ պետք է Արցախյան պատերազմի սարսափի միջով անցած Վռամ Գալստյանը, որը Նաիրի Հունանյանի քեռին էր, պետք է զենք վերցներ սեփական իշխանության դեմ։ Միայն նրա խոսքերը լսողը կհասկանար, որ դա վրիժառուի խոսքեր են, ոչ թե վարձկան ահաբեկչի։ « Ժողովուրդ ջան, չե՞ք գտնում, որ ազգը, իրոք, մեղք է: Հիմա իմ ջահել կյանքը ձեզ՝ ինձ խփեն էլ, էլի ոչինչ, էնքան, որ իմանամ՝ ազգս ապրելու է » Վռամ Գալստյան։ Արդյոք տեսե՞լ եք ահաբեկիչ, որը ժողովրդի շահը գերադասի սեփական կյանքից ավելի։ Կամ թե նա ինչու՞ պետք է ինքնասպան լիներ, երբ բաց ճակատով ասել էր, որ պատրաստ է կրելու իր պատիժը։ Չեք տեսնու՞մ, որ ամեն ինչպես են կոծկում ու քողարկում, ստում են ու կեղծում իրական փաստերը։ Ոճրագործ Վազգենից սարքեցին սպարապետ, իսկ վրիժառու հայորդիներին էլ ոճրագործ ու դավաճան։ Եթե նկատել եք Նաիրի Հունանյանը ՀՀ իշխանությունների Աքիլլեսյան գարշապարն է, նրանք վախենում են, որ Նաիրի Հունանյանի խոսելուց կբացահայտվի ոչ միայն Վազգեն Սարգսյանի ոհմակի կողմից գործած ոճիրները, այլև Լևոնի, Վանոյի ու ՀՀՇ բանդայի հանցանքները։ Նրանք վախենում են, որովհետև սուտն ու կեղծիքը պաշտպանում են իրենց անվտանգ ապրել՝ վայելելով գողունը ու թալանը։ Սկզբից այդ հանցագործների անվտանգության երաշխիքը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժն Սարգսյանն էին, իսկ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը, այսպես բոլորը իրար փոխանցելով իշխանությունը՝  ամեն ինչ խճճում են ու կոծկում։

Այդ հանցանքների ետևում մի հսկայական բանակ է՝ հանձինս երկրապահների՝ Սասուն Միքայելյանի ու Մանվելի, Գագիկ Ծառուկյանի, Լիսկայի, Արմեն Դարբինյանի ու Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի ու Խաչատուր Սուքիասյանի (Գրզոյի ) դրանց թիվը սարսափելի մեծ է, որոնք մասնակցել են պետական թալանին։ Հանքարդյունաբերական թափոններից գոյացած պոչամբարները հենց այդ ոճրագործների շնորհիվ թունավորել և շարունակելու են տասնամյակներով թունավորել եկող սերունդներին և հայրենի բնությանը։ Ազգային գենոֆոնդը վտանգված է , այն ուռուցքային ու աղիքային հիվանդությունները, չբերությունն ու թուլությունը այդ ամենի մեղավորը նրանք էին, որոնք միլիոններ աշխատեցին ժողովրդի արյան ու արցունքի հաշվին, ժողովրդի արողջության ու կյանքի գնով։ Նրանք էին, որ օրենքի ուժով ամրագրեցին պոչամբարների գոյությունը։ Պետության ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերը անվերադարձ վաճառելով երկրին ու ժողովրդին դարձրեցին հարկատու։ Թալանին մասնակցում էին բոլորը, գործադիր և օրենսդիր մարմինները, անգամ եկեղեցին։ Ու եղավ այն, ինչ հիմա տեսնում ենք։ Ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ ատոմակայան ունեցող երկրում էլեկտրաէներգիան կրկնակի անգամ թանկ է, քան հարևան երկրում վաճառվող հոսանքի գինը, երբ հենց այդ ատոմակայանի թույնով էլ թունավորում  են բնակչությանը։ Պատահական չէ Արարատյան դաշտավայրում աղիքային հիվանդություններով տառապող բնակչությունը։ Ատոմակայանից հոսող ռադիոակտիվ ջրերը հայտնվում են ոռոգման ու խմելու ջրամբարներում, իսկ ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս, որովհետև ոչ մեկին պետք չէ, ո՛չ ազգային գենոֆոնդը, ո՛չ էլ ժողովրդի առողջությունը։ Ինչպես հայտնի է Մեծամորի ատոմակայանը Արարատյան դաշտի բնակիչներին է թույնում, իսկ հանքարդյունաբերական պոչամբարներն ու հանքերը Սյունիքը ու Հայաստանի լեռնային մարզերը։ Ահա ձեզ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍերբ բնակչության պարանոցին ծանրանում է ո՛չ միայն արտաքին պարտքը, այլև առողջության ու գոյի հարցը։

Շատերը անգամ չեն հասկանում, թե ինչու՞ Սերժ Սարգսյանը այդքան հանգիստ իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին, դե չհաշված իրեն հավատարիմ թիկնազորը, որը պատրաստ էր նրա հրամանով ցանկացածին գլխատել, հիմա հեղափոխական Փաշինյանին են պաշտպանում։

Այն,  որ 2019 թվականից արդեն Հայաստանը սկսելու է տոկոսներով վերադարձնել արտաքին պարտքը, որը կազմում է 7,3 միլիարդ դոլար։ Սերժ Սարգսյանը հեռացավ այդ պարտքը թողնելով Փաշինյանի վրա։ Իսկ գիտե՞ք,  թե ո՞վ պետք է վճարի այդ պարտքը, իհարկե ժողովուրդը՝ ձեր զավակներն ու թոռները, ինչպես տեսնում ենք Փաշինյանի ոչ բռնի ու թավշյա հեղափոխականների մտքովն էլ չի անցնում այդ պարտքի մասին խոսել կամ անհանգստանալ։ Նրանք լեգիտիմացրեցին ոչ միայն Սերժ Սարգսյանի գրված սահմանադրությունը, այլև նրանց տասնամյակներով թալանված գողունը օրինականացրեցին ու շարունակում են ավելացնել պարտքերը։ Ինչպես ընդունված է իրականության մեջ ասել՝ գումարելիների տեղափոխությունից հայտարարը չի փոխվում։

Ծրագրված հեղափոխությունը գործեց անխափան, ժողովուրդը կարծում է, թե բերեց արդար ու ազնիվ ղեկավար, միայն չասեք, թե ազնվությունը ճառելու ու խոստումներ տալու մեջ է։ Շատերը ականատես են եղել ոչ վաղ անցյալի դեպքերին՝ Լևոնը նույն այսպիսի ճառերով ու խոստումներով եկավ իշխանության, նույն սցենարով թալանեցից, նույն սցենարով հարստացավ։ Նույն լոզունգները, նույն ելույթներն ու խոստումները, նույն դեմքերն ու նույն թալանչիները, նույն հանցագործներն ու նույն տգետները։ Իսկ ամենակարևորը նույն կեղծիքը, սուտը, հերոսներն ու առաքյալները․․․ Ամեն ինչ նույն ձևերով, միայն շեփորին փոխարինեց թմբուկը։ Ինչպես տեսնում ենք արդեն ավանդույթ է դարձել ու Փաշինյանը այդ ավանդույթի շարունակողն է: Վերածնվեցին նախկինները, վերադասավորեցին իրենց ուժերը, իսկ ժողովուրդը ինչպես կար, այդպես էլ մնաց։

Բուրժուդեմոկրատական հեղափոխություն, որտեղ հարուստը՝ հարստացավ, իսկ աղքատն էլ ավելի աղքատացավ։ Հուսով եմ, այս հրապարակումը հիմք կհանդիսանա, որպեսզի ժողովուրդը կարդա Ջորջ Օրուելի գրքերը  և կհասկանա, որ ԿԵՂԾԻՔԻ ՈՒ ՍՏԻ վրա պետություն չեն կարող կառուցել, ժողովրդի աչքերին թոզ փչելով ու խոստումներ տալով ժողովրդի վիճակն  ու կյանքը չես լավացնի։ Կեղծիքին ու թալանին մասնակից եղան բոլորը՝ նախկին պատգամավորներն ու կուսակցական գործիչները, գիտնականներն ու գրողները, անգամ ուսուցիչներն ու հոգևորականները։ Համատարած զոմբիացում ու կեղտ, անատամ մասսաների միջոցով են իշխանությունը զավթում, երբ Լֆիկներն ու Դոդերը բարերար են, իսկ Լևոններն ու Փաշինյանները փրկիչ։ Այստեղ նրանց մեղադրելու հարց չկա, մեղավորը ժողովուրդն է, որովհետև կորցնում է իր դիմագիրը՝ նմանվելով իրենց առաջնորդող ղեկավարին։ Երբ Քոչարյանի տգետները փողոց  փակելով են գիրք կարդում, վստահ եմ, երևի կյանքում գիրք էլ չեն վերցրել ձեռքները, հիմա ընթերցանության ծարավը խեղդում է նրանց։ Ուղղակի ծիծաղելի է,  փնթիներին յուրահատուկ արարք։ Փաշինյանի պես հեղափոխականը իզուր չէ հայտարարում, որ միակ ու վերջին հեղափոխականը ինքն է, ու փողոց փակելու մենաշնորհը իրեն է տրված։ Ու այստեղ հասկանում ես, որ Սասնա ծռերի Փոքր Մհերը իզուր չէր փակվել Ագռավաքարում, որովհետև հայրենի հողը ոտքերի տակից փախչում էր, որովհետև տգիտությունը, սուտն ու կեղծիքը, անատամ ոհմակը պատրաստ է իրեն հոշոտելու, որ այդ երկրում անգամ հերոսն անելիք չի ունենում, որովհետև հերոսներին խաչող ժողովուրդը, այդպես պետք է տառապանքների ու պայքարի մեջ ապրի շարունակ։

Պայքա՜ր, Պայքա՜ր մինչև վերջ․․․ Ու այդ վերջի վերջը չի երևում, երևի մի վաթսուն կամ 160 տարի հետո այն երևա, սակայն սխալվում եք, գենոֆոնդը ոչնչացված է, քանի որ այն, ինչ ունենք, դժվար թե առողջ համարվի: Ինչպես ասում են՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի: Իսկ քանի՞ տոկոսն է առողջ ապրում, երբ շրջապատում առողջ սնունդ ու պայմաններ չկան, երբ առողջ մտածելակերպն է բացակայում, երբ կեղծն ու սուտը արդեն արյան մեջ չարորակ իր գործը արել է տասնամյակներով։ Կիսաբաց լուսամուտները տարիներ շարունակ թույնով է լցրել ոչ միայն հեռուստաեթերը, այլև մարդկանց հոգիները։ Իսկ Գոռ Վարդանյանի ու նման հանցագործների թրիլերային հեռուստասերիալների մասին խոսելն ավելորդ է; Առողջ հոգին էլ բռնաբարվում է այդ սերիալների վերնագրերը լսելուց։

Դժվար է մեր ժողովրդի ճանապարհը, դա իմ խոսքերը չեն, դա մեր մեծերն են ասել։ Քանի դեռ ժողովուրդը չի հասկացել, թե սևերն ու սպիտակները որոնք են, քանի դեռ բարու և չարի սահմանագիծը գծված չի, քանի դեռ թալանչին բարերար է, իսկ ոճրագործը՝ փրկիչ, այդ երկրում ոչինչ չի կարող լավ լինել։ Ինչպես ասում ենՎերջը լավ լինի․․․

Ահա ազգային փիլիսոփայական տափակ մի միտքՎերջը լավ լինի, հույսով ապրել ու երազել, զոմբիանալ, որ Քոչարյան ու Ազատիչը հանցագործ են,  իսկ Ծառուկյանն ու Փաշինյանը փրկիչ։ Պատահական չէ համացանցում հայտնվել տեսանյութեր ,, Ինչպե՞ս է Գ. Ծառուկյանը վաստակել իր առաջին միլիոնը. Ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը ,,; Մի՞թե նրանք կարծում են, որ ժողովրդի մեջ չկան մարդիկ, որոնք տեսել և հիշում են նրանց կողոպտված արյունոտ գումարների պատմությունը։ Շեղվելով՝ թեմային անդրադարձ կատարենք 90 -ականների մութ ու ցուրտ տարիները։ Ծառուկյանի գազալցակայանի սև ու մութ պատմությունները, որոնք մնացել են անցյալում, իսկ հազարավոր ընտանիքներ դարձան նրա ու նմանների զոհը։ Նորից կեղծիքի ու ստի միջոցով ժողովրդին թալանեցին։ Ցուրտ ու մութ տարիների շնորհիվ հարստացան նրանք, որովհետև պետական ոճրագործները նրանց առջև թալանի կանաչ լույս էին վառել։ Գրզոն իր մոմերն ու նաֆթն էր ժողովրդի վրա վաճառում, չհաշված Թուրքիայից ներկրվող անորակ ապրանքները, իսկ Ծառուկյանը գազն ու ռեկետը։ Պետական քարոզչական մեքենան նրանց ընդառաջում էր, հայտարարում էին,  թե Վրաստանից եկող գազամուղը ադրբեջանցիները պայթեցրել էին ու գազ չի մտնում Հայաստան։ ՈՒ դա բավական էր, որ Ծառուկյանի գազալցակայանի մոտ կիլոմետրերով հերթ առաջանա, խնամի, ծանոթ, բարեկամով ու եռակի անգամ թանկ գներով վաճառում էին այդ նույն գազը։ Պատկերացրեք մեկ ամսվա մեջ բավական էր այդպիսի կեղծ հայտարարություն, և նա ամբողջ տարվա պլանը մեկ օրում էր կատարում; Խաչատուր Սքուքիասյանը նույնպես դրանից օգտվում էր, նա վաճառում էր նավթը, մոմերը ու ձեթը։ Գազամուղի պայթեցման սուտ տեղեկատվությունը բավական էր, որպեսզի նրանք միլիոններ աշխատեն, իսկ այն, որ նրանք ունեին իրենց բանդաները, որոնք սկսնակ գործարարներից ու ձեռներեցներից ոչ միայն խլում էին նրանց բիզնեսը այլև գումարներն ու  կյանքը։ Հարցն այն է, որ հիմա այդ հանցագործները արդարանում են, թե ազնիվ ճանապարհով են հարստացել, ուղղակի ծանր մեղք է։ Նրանք թալանել են բոլոր եղանակներով վախեցնելով ու ահաբեկելով, խոշտանգելով ու սպանելով։ Վկաները՝ խնդրեմ, ինչքան ուզեք, սփյուռքում ավելին կգտնեք, որոնք անգամ տասնամյակներ հետո վախենում են խոստովանել, որովհետև գիտեն, թե այդ մարդիկ ինչպիսի հրեշներ են։ Միևնույն է, գալիս է ժամանակը, երբ բացահայտվում են հանցանքները, տարիներ առաջ Մանվելի մասին վախենում էին խոսել, հիմա կարողանում են ոչ միայն ասել ու խոսել, այլև պահանջել ու պարտադրել։ Հավատացեք, նույնը կլինի Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի, Լիսկայի ու անգամ սաղ ու սատկած ,, հերոսների ,, հանդեպ։ Տեսեք, թե Վազգեն Սարգսյանի ոհմակի անդամները ինչ շքեղության ու վայելքների մեջ են ապրում, իրենց հյուրանոցներով ու դղյակներով, մինչդեռ Արցախյան պատերազմի մասնակիցները անգամ ատամներ չունեն բերաններում, իսկ տանիքի ու կուշտ քնելու մասին ավելորդ է խոսել։ Գիտեք, Զորավար Անդրանիկը մի խոսք ուներ․ ․․ Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին. Այս խոսքերը ՀՀ իշխանությունները հասկացան իրենց ձևաչափի մեջ, ամեն օր քնից առաջ մտածում էին, թե ինչպես ազգի վերջը տան, մտածում էին, թե ինչ գտնեն ծախելու, որպեսզի լցնեն իրենց որովայնն ու գրպաները։ Այդ պատճառով ծախեցին ամեն ինչ, ազգի բարոյականությունը, ազգային արժեքներն ու անգամ հերոսներին։

Ու ոչ հիմա հարց չի տալիս, թե ինչպե՞ս եղավ, որ ԽՍՀՄ- ի ամենահզոր արդյունաբերական հանրապետությունը,  որը Հայաստանի Հանրապետությունն էր, ընդամենը մի քանի ամսվա մեջ դարձավ, խղճուկ գոյը քաշ տվող երկիր։ Ինչպես եղավ, որ մեքենաշինության ու էլեկտրոնային գիգանտը դարձավ անդամալույծ մի անպիտան սարք։ Երբ ԽՍՀՄ ռազմարդյունաբերական բոլոր սարքավորումները, ներառյալ օպտիկական և տիեզերական սարքավորումները արտադրվում էին Հայաստանում։ Երբ թեթև արդյունաբերական հսկան, անգամ մի թաշկինակ չի կարողանում արտադրել։ Գյուղատնտեսության մասին ավելորդ է խոսել, երբ ԽՍՀՄ- ի տարբեր հանրապետություններում Հայաստանի միրգն ու բանջարեղենն էր, կաթնամթերքն ու գյուղ մթերքներն էին։ Այդպես ստեցին, կեղծեցին, թե ՀՀՇ- ի հեղափոխությունները նոր հորիզոններ են բացելու հայ ժողովրդի առջև, արդյունքում գլխատեցին ժողովրդի հերոսներին էլ, այգիներն ու պուրակներն էլ վերացրին։ Գաղափարական տղաներին թիկունքից էին խփում, իսկ տականքին էլ հերոսացնում։ Պատերազմի ու շրջափակման քողի տակ նրանք գործեցին հայ ժողովրդի հանդեպ ամենամեծ ոճրագործությունը՝ սպանդը։ ՀՀ իշխանությունները մինչև հիմա թաքցնում են, որ Հայաստանի  ցուրտ ու մութ տարիներին եղել են շրջափակման մեջ։ Դա ժողովրդին հնազանդեցնելու Վանոյի ու Լևոնի ծրագիրն էր, դե Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:։ Նրանք ժողովրդին սովի, ցրտի ու մթության մեջ պահելով, պատերազմի սարսափի ներքո պետք է սպանեին ժողովրդի ըմբոստ ոգին ու դա նրանց մոտ ստացվեց։ Իշխանական էլիտան այդ տարիներին Իրանի ճանապարհներից է օգտվել, լույս էլ է ունեցել իրենց հաճույքներն ու փարթիները։ Լևոն Տեր Պետրոսյանը իր հարցազրույցներից մեկում, իրեն համեմատում է Չերչիլի հետ, արդարացնելով իր գործած հանցանքը պատերազմի տարիներին։ Սակայն մոռանում է, որ Անգլիայում պետական դավաճաններին գնդակահարում էին հասարակության աչքի առջև, իսկ մեզ մոտ հերոսացնում են նման դավաճանին։ Պատահական չէ, որ Լևոն Տեր Պետրոսյանը ամեն անգամ համեմատական զուգահեռներ է տանում Իսրայելի ու Հայաստանի միջև, որովհետև ինքը չնայած իր տարիքին ու կրթությանը, որպես մարդ չկայացավ, չկողմնորշվելով իր ազգությունն անգամ։ Սակայն ինչպես ասում են ՏԱԿԱՆՔԸ ազգություն չունի․․․ Կարծում եմ Փաշինյանին մտածելու տեղիք պետք է տա ստի ու կեղծիքի իշխանությունը, եթե պետք է շարունակի իր կնքահայր Լևոն Տեր Պետրոսյանի գործելաոճը, ապա թող մտաբերի այն, ինչ սպասվում է իրեն, ամեն ինչ անպատասխան չի մնում, եթե ոչ՝ ինքը կդառնա գործիք անցյալի հրեշների ձեռքին։ Երբեք ոչ մի փոփոխություն չի կարող հաջողություն գրանցել, եթե չդատապարտվի ու չասվի, չհիշատակվի, նախորդ իշխանությունների սխալներն ու բացթողումները, կեղծիքն ու սուտը։ Պետք է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ գնահատական տալ նախկին իշխանությունների արածների ու հանցանքների մասին, այլապես այն ժամանակի ընթացքում դառնալու է նախորդի շարունակությունը։

 

Գեհենի Առաքել 18012019

m_piracicaba-14

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s