ՊԱՊԻԿԻ ԽՐԱՏԸ ՌՈԲԵՐՏԻԿԻՆ

robert-kocharian-4Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

Հովհաննես Թումանյան 1917, Դեկտեմբերի 24

Նա արթնացավ քնից` աչքերը չռված էին ու սարսափած:

Ռոբիկ ջան, հի՞նչ եղավ, էդ վատ երա՜զ տեսա՞ր:

Հա Բելլա, և ի՜նչ երազ, կաշմա՜ռ էր, կաշմա՜ռ:

Յա՜ Ռոբիկ ջան, հի՞նչ կաշմառ է, որ:

Այ Բելլա, էրազիս Նաիրի Հունանյանին տեսա, եկավ ու ասեց. « Ինչի՞ համար, պարոն նախագահ »:

Վայ Ռոբիկ ջան, մի պատմի, դա վատ նշան է, — խորհուրդ տվեց կինը, — Ռոբերտ ջան քինա բաղնիք, կռանթը պյեց արա ու հոսող ճրին պատմի, հինչ տեսալ էս, երազումդ, պատմի, թող ցավն ու վատ պյեները ճրի հետ քինան:

Բելլա ջան, տյուզն ես ասու՞մ:

Հա Ռոբերտ ջան, էդպես արա, թե չէ հազար չուզող օնինք, մենակ տես պիտի ասես, որ ցավն ու չոռը քինան:

Ամուսինը առանց երկարացնելու շտապեց լոգարան, արագ բացեց բոլոր ծորակները ու սկսեց պատմել.

Թող իմ երազի հետ ցավն ու չոռը քինան: Նաիրի ջան, դու գիտես, որ ես չէի կարող քեզի քյօմագ անել, մեկը իլեր ինձի քյօմագ աներ, ինչ կարողացա արեցի: Վազգենի ախպրտիքը ձեռքերս կապալ էին, դրա հմար չկարողացա: Ու մի մոռացի, որ ես էն ժամանակ պուճուր մարդ էի:

Քոչարյանը պատմեց իր երազը, վերջին անգամ նորից հիշեց կնոջ ասած չոռ ու ցավի բառերը, հետո փակեց ծորակները և վերադարձավ կնոջ մոտ։

Լյոխ պատմեցի՞ր, Ռոբիկ ջան, — հարցրեց կինը:

Հա Բելլա ջան, լյոխ պատմեցի մի պան էլ ավելի:

Ապրես Ռոբիկ ջան, թե չէ նախանձ ու չար լեզունները հինչ ասես, որ չեն խոսում մեր մասին, այնպես որ Ռոբիկ ջան բարին դա է, թող ցավն ու կրակը ուրանց ծոցն լցվի, որ յուրանց լավ օրը սև ըլի, ու արևի երես չտեսնեն լի: Ռոբիկ ջան, գիտե՞ս ինչքան չուզող ու թող լյոխ նախանձիցը սատկեն քինան:

Բելլա ջան, հեչ դարդ մի անի, էդ սև ասած օրը շուտով կբերենք յուրանց գլխին, ու էդ մեր պրոգռամայումը կա, — հանգստացրեց ամուսինը։

Ռոբիկ ջան, չես պատկերացնում, թե ինչքան եմ ատում էս ժողովրդին, սրանք ազգովի պիտի սատկեն ու պրծնեն:

Բելլա ջան, էդպես մի ասա, մենք քանի սրանցից օգուտ օնինք, սրանք չպիտի սատկեն, հենա, առանց էն էլ իրար հոշոտում են:

Ռոբերտ ջան, չես գիդու՞մ ես, ես չար աչքից եմ վախենում, թե չէ գիտես, որ իմ վեջն էլ չի, փողն էլ կա, տօնն էլ:

Բելլա ջան, քեզ չասացի, աչքի ուլունգ կպցնես մեր եղած չեղածին:

Ռուբիկ ջան, կպցրալ եմ, քո կարծիքով ամբողջ օրը հի՞նչ գործ եմ անում:

Ոչինչ Բելլա ջան, քիչ մնաց, լյոխ լավ կինի, — հանգստացրեց ամուսինը:

Ռոբիկ ջան, ինչի՞ն քիչ մնաց, ամեն օր նույն բանն ես ես ասում:

Բելլա ջան, հեսա էս եղածն էլ ծախենք, նոր կարող ենք հանգիստ քինալ Ամերիկա ու վայելել մեր օնեցածը։

Ռոբիկ ջան, եթե սեկրետ չի, հի՞նչ եք օզում ծախել, — հարցրեց կինը:

Բելլա ջան, ժողովրդի՛ն պիտի ծախենք, ժողովրդի՛ն:

Յա՜ Ռոբիկ ջան, ժողովրդին հու՞նց եք ծախալու, — զարմացավ կինը,

Բելլա ջան, մի մոռացի հիմա ամեն ինչ առնվում ու ծախվում է ու ծախվում են մարդիկ, էկոլոգիան, պետությունը, ու ընդերքը ժողովուրդը, անգամ անցյալն ու ապագան: Մի խոսքով, ինչ տեսնում ես և ինչ չես տեսնում:

Յա՜ Ռոբիկ ջան, հինչ-որ չեմ տեսնում, դա ո՞րն է:

Բելլա ջան, այսինքն այն, որ կա, համ էլ չկա:

Չհասկացա, Ռոբիկ ջան, պարզ ասա պյեն հասկանամ, — խնդրեց կինը:

Օրինակի համար, Բելլա ջան, ցեղասպանության հարցը, կամ հայկական պահանջատիրության հարցը կա՞ չէ:

Եսի՞մ, Ռոբիկ ջան, ես դրանից չեմ հասկանում:

Բելլա ջան, պատկերացրու, որ թօրքերը ցեղասպանություն են արալ:

Հա, պատկերացրեցի, Ռոբիկ ջան, — հասկացավ կինը:

Բելլա ջան, թօրքերը վախենում են, որ հայերը ցեղասպանության ճանաչումից հետո պահանջատեր են դառնալու, ու իրանք դրանից շատ են վախենում, դե մենք էլ վերցրեցինք ու չեղած տեղից էդ պահանջատիրությունը ծախեցինք թօրքերին:

Յա՜, — զարմացավ կինը:

Ըհը՜, Բելլա ջան, չեղած տեղից էդ ցեղասպանության ծախված փողերը եկավ ու մտավ մեր գրպանը: Կամ էլ Բելլա ջան, Ռուսները օզում էին իրենց ռազմաբազաները ունենալ Հայաստանում, դե մենք էլ վերցրեցինք ու նրանց հետ 99 տարով պայմանագիր ստորագրեցինք, էլ չասեմ « Գույք պարտքի » դիմաց մեր նախաձեռնությունը: Այսինքն, ծախեցինք այն ինչ կա, կամ էլ չկա, որ պետք եղավ, էդ չեղածը կարանք երկրորդ անգամ ծախել նրանց վրա ու ավելի թանկ գնով, քան առաջին անգամ։ Ահա, թե որն է օդից կպցրած փողերը:

Ռոբիկ ջան, Սաշիկն էլ կա՞ էդ գործումը, լյօխ ասում են, որ Սաշիկը 50% փայ ա մտնում:

Բելլա ջան, Սաշիկն մեր գործում չկա, Սերժիկն Սաշիկին ուրիշ գործա տվալ, էնպես որ Սաշիկն յուրան ձևովա ա փող աշխատում, ինքը` իրա 50% ի տերն ա։

Ռոբիկ ջան, բա մեր թոռնիկի՝ Ռոբերտիկի համար ասացիր, որ հյուրանոց ես գնելու:

Չէ Բելլա ջան, էդպես թանկ է նստում, ես տղորացը ասալ եմ, Հունաստանի մի քանի կղզիներից գնեն ու ենտեղ մենք հյուրանոցներ կկառուցենք, թոռնիկս մի հյուրանոցի փոխարեն մի քանի հատ հյուրանոցային համալիրներ կունենա` իրենց կռուիզնի նավերով, այնպես որ Ռոբերտիկս պիտի թագավորներից ու սուլթաններից լավ ապրի:

Ռոբիկ ջան, էն որ ասում ես, թե ժողովրդին ծախելու ենք, բա մեր ժողովրդին ո՞վ պիտի առնի:

Վայ Բելլա ջան, հարցը ոչ թե ո՞վ, այլ որքա՛ն: Հիմա էնքան առնող կա՜, բայց պետք ա, որ լյավ գին տան, մեր ուզածով:

Էդ հու՞նց, Ռոբիկ:

Դե հիմա տես, մենք ընդերքը ծախեցինք չէ՞:

Հա՛ ծախեցիք, — ասաց կինը:

Բելլա ջան, էդ ընդերքը առնողները իրենց համար աշխատում են ու օգտակար հանածոններ հանում, հետո էլ մենք կասենք, որ մեր ժողովրդին թույնում են ու էկոլոգիան փչացնում, ու դրա պես նման պյաներ, ինչքան ժողովրդի անունից գոռանք, որ մեզ թույնում են, ենքան ավելի շատ փող կպոկենք էդ հանքարդյունաբերողներից: Այնպես որ այդ գումարները, որ պիտի օգտագործենք առողջապահության ու էկոլոգիան վերականգնելու համար, կգնա ու կլցվի մեր թոռնիկի՝ Ռոբերտիկիս գրպանը, մեր թոռնիկը ո՛չ գումարի կարիք կզգա, ո՛չ էլ նեղություն կքաշի։ Բելլա ջան, ժողովուրդը` դա կատարյալ եկամուտի աղբյուր է, նրանք պիտի աշխատեն, որպեսզի մենք ապրենք, նրանք հարկեր են մուծում, որ մենք վայելենք։ Ինչքան ժողովրդին շատ նեղեցինք, այնքան եկամուտը մեծ կլինի, ժողովրդին պիտի վախի ու սարսափի մեջ պահես, որ հանկարծ չփորձեն ըմբոստանալ, դրա համար մենք օրենքով արդեն հաստատել ենք, որ հանկարծ ըմբոստանալու լինեն վարչական տուժերով հարվածենք նրանց գրպանին, դրա համար կա օրենք ու ոստիկանություն, դե դատարաններն էլ գիտեն իրենց անելիքը, ամենաակտիվ ըմբոստներին ուղարկում ենք ճաղերի ետևը, որ մնացածին դաս լինի, իսկ մեր դեմ ելնողներին կարող ենք սննկացնել ու բոմժ սարքել: Բելլա, մեր ժողովուրդը Բոմժ լինելուց վախենում է, այնպես որ գիտեն, որ պետք եղավ իրան ու իրա ողջ գերդաստանին բոմժ կսարքենք: Հիմա դարը փոխվել է, մենք ժողովրդին չենք կարող քշել Դեր Զոր, բայց կարող ենք նրանց ազատություն տալ, որպեսզի իրար հոշոտեն, դրա համար կա օրենք ու դատարան։ Մեռնեմ օրենքին, Ժողովուրդի գրպանին, որ խփում ես, իսկույն զգաստանում են, ամեն ինչ պիտի անենք օրենքով, որպեսզի չկարողանան թփրտալ: Գիդումըս` փողն էլ է մեր ծիռքում, վլաստն էլ, վլաստի պահապաններն էլ, դատավորն էլ ու պառլամենտն էլ։ Ինչպես ասում են. « Մեր դեմ խաղ չկա »:

Ռոբիկ, բա դա է՛ն փռչոտ օճլոտը ասում չէր՞․․․

Հա Բելլա, մատաղ, ինքն էր ասում, հիմա էլ մենք են ասում․ — բացատրեց ամուսինը, — Բելլա ջան, ինքը վաղուց 1000 տարվա մեռելներին հետ փտել, քինացալ ա։ Նրա հարազատները պիտի գոհ լինեն, որ մենք չթողեցինք, որ նրան գերեզմանից հանեն ու զիբիլանոցը գցեն, այնպես որ գլխով, ձեռքով մեզ են պարտական, թե չէ Նաիրի ձեռքի թղթերը, որ մեյդան գար, նրանից պոլի շոր կսարքեին:

Ռոբիկ ջան, քարը իրենց կլխովը, սատկել քինացել է:

Լավ Բելլա ջան, քինամ թոռնիկիս սիրեմ։

Քոչարյանը դուրս եկավ ննջասենյակից և ոլորապտույտ աստիճաններով իջավ ճաշասենյակ։

Սիրուշոն թոռնիկի հետ բազմոցին նստած իրեն էին սպասում։

Վայ Ռոբերտիկ ջան, պապիկը եկավ, — ուրախ ասաց նա:

Հարսիկ ջան, կարո՞ղ եմ թոռնիկիս այգի տանել:

Իհարկե՜ պապիկ ջան, ես վաղուց քեզ եմ սպասում, — մանկավարի ասաց Սիրուշոն, և փոքրիկին տվեց պապիկին:

Արի պաչիկ անեմ, իմ փոքրիկ գանձ, — ասաց պապիկը և համբուրեց թոռանը։

Հսկայական, շքեղ առանձնատան մեջ զգացվում էր երջանկության բուրմունքը, ամեն ինչ այստեղ իդեալական էր, և՛ տան դասավորությունը, և՛ տան բնակիչները։ Սիրուշոն երջանիկ էր, որ շրջապատված էր ջերմության և հարստության մեջ, նա աշխարհի ամենաերջանիկ ու գեղեցիկ մայրիկն էր։

Պապ, շատ չուշանա՛ք, մեկ ժամից պետք է կերակրեմ, — զգուշացրեց նա:

Լավ, մեկ ժամից կգանք, — ասաց պապը` թոռնիկին դնելով կառքը դուրս եկավ այգի, — Ռոբերտիկ ջան, պապիկի հրեշտակ, հիմա կգնանք զբոսնելու, քեզ մաքուր օդը անհրաժեշտ է:

Հսկա առանձնատան ծաղկազարդ այգում կարծես մշտապես գարուն էր` ծառ ու ծաղիկների մեջ միայն պոչերը բացած սիրամարգեր էին զբոսնում, նրանք արդեն ճանաչում էին պապին և թոռանը, այնպես որ նրանց ներկայությունը սիրամարգերին չվախեցրեց։ — Ռոբերտիկ, այս ամենը քեզ համար եմ արել, ամեն ինչ կա, աշխարհը դու ես, ու դու պիտի որոշես, թե ինչպես պտտվի երկրագունդը, դու ես, որ պիտի որոշես, թե ով ապրի և ով` ոչ։ Ռոբերտիկ ջան, ես քեզ համար ստեղծել եմ ամեն ինչ, այնպես որ այն հարստությունը ու Արքայից-Արքա տիտղոսը քոնն է լինելու, փող ու իշխանություն՝ դու ամեն ինչ ունես, ինչ էլ չունես այն էլ կունենաս, այնպես որ պապիկի թողածը ոչ միայն քեզ է բավական, այլև քո ծոռի ծոռանը: Ռոբերտիկ ջան, կյանքը մի քսակ է ու քսակի մեծությունից ու պարունակությունից է կախված քո հզորությունը, ինչքան քսակդ մեծ եղավ, այնքան քեզ կհարգեն, ինչքան դաժան եղար, այնքան շատ կխոսեն քո մասին, ինչքան հզոր եղար, այնքան ճանաչված կլինես, դու պետք է կարողանաս ավելի հզոր լինել, քան թե ես։ Լավ հիշի՛ր, որտեղ փողն է այնտեղ կունենաս իշխանություն, մի վարանիր, փողով կարող ես ջնջել անգամ պատմությունն ու անցյալը, փողով կարող ես ոճրագործին ու մարդասպանին հերոս ու բարեգործ դարձնել: Փողով հնարավոր է ամեն ինչ, նույնիսկ գնել բաներ, որոնց մասին անգամ չես էլ երազել` Փող ու ոսկի։ Ռոբերտիկ ջան, ոսկին մթության մեջ էլ է լույս տալիս, լուսավորում է անգամ տգետներին՝ նրանց դարձնելով գիտնական ու դոցենտ: Ոսկին է, որ կարող է քաղաքականության մեջ երանգներ փոխել, սակայն հիշիր, պետք է խորամանկ լինել, որպեսզի քսակիդ ոսկին չպակասի, մի մտածիր, թե այդ քսակը անսպառ է, քանի որ շուտ-շուտ ամեն ինչ վերջանում է, սակայն երբ խելացի եղար, այդ ամենը կարող ես պահել, քանի որ այս աշխարհը զոռբայի դար է, պիտի սպանես, որպեսզի դու ապրես, չպետք է ձեռքդ դողա սպանելու ու գողանալու ժամանակ, իմացիր, հենց որ մի անգամ վախեցար արյունից, ապա դա կլինի քո վախճանը: Արյունից մի վախեցի, ինչքան պետք է` զոհաբերի՛ր: Ռոբերտիկ ջան, Ռամիկը նրա համար է, որպեսզի զոհաբերես, ինչպես շախմատում, նրանք պիտի սատկեն, որպեսզի դու ապրես: Բարի լինելը կարող է քեզ կործանել, Ռոբերտիկ ջան, բարի չլինես երբեք ու չփորձես երբեք ընկածին ձեռք մեկնել, նույնիսկ հարազատ ընկերոջդ, քանի որ դարն է փչացած և այդ հարազատ ընկերդ կարող է դաշույնը թիկունքդ խրել։ Հրեշտակ ջան, դյուզն ասած հավատարիմ ընկերություն չկա, ամեն մեկը իր շահի համար է անում, այնպես որ դու մենակ պիտի մտածես քո մասին։ Ռոբերտիկ ջան հիշի՛ր, ինչքան շատ փող ունենաս, այնքան շատ ընկեր կունենաս, բայց հենց քսակիդ պարունակությունը պակասեց, ընկերներդ էլ կպակասեն, այնպես որ փողերդ երբեք չցփնես սրան-նրան օգնելու համար, եթե դա անելու լինես, մտածիր թե ինչպես օգուտ քաղես դրանից։ Պետք է մեկը դնես, որպեսզի հազարը շահես, թե չէ բարեգործությունը Ռոբերտիկ ջան դա աննպատակ չի արվում, պիտի հարյուր ընտանիք դժբախտացնես, որպեսզի մեկին լավություն անես, ու էդ լավությունդ էլ պիտի աշխարհը իմանա, մի երկու թուլափայ կտաս լրագրողներին ու գրողներին, թող քո մասին գրեն ու գովաբանեն։ Ռոբերտիկ ջան, երբեք չասես շատ է, ինչքան շատ ունենաս, այնքան լավ, ինչքան շատ թալանեցիր ու կողոպտեցիր քո պատիվն է, այնքան ավելի հարգված կլինես, քեզանից վախենալով պիտի քեզ հարգեն, ինչքան շատ արյուն թափեցիր, այնքան շատ կվախենան քեզանից, ու հենց այդ վախն է քո եկամուտի աղբյուրը, Ռոբերտիկ ջան բոլոր դարերում էլ հզորները արյան հաշվին են հզորացել, այնպես որ դարերը անցել են սակայն մեզ մոտ Հայաստանում ամեն ինչ մնացել է առաջվա պես։ Ներոնն ու Նապոլեոնը իզուր չէին կրակի մատնում քաղաքներն և գյուղերը, իզուր չէին խոշտանգում և ոչնչացնում իրենց մրցակիցներին, դրանով նրանք մտան պատմության մեջ, որպես մեծություններ, նրանց անունը հավերժ գրվեց պատմության մեջ, այնպես որ Ռոբերտիկ ջան, Ռոբերտ անունը պետք է դառնա ավելի ազդու, ավելի սարսափելի․․․ Մենք մեր կայսրությունը արյան վրա հիմնեցինք, հազարավոր դիերի ու կյանքերի հաշվին, ու դու չպետք է ամաչես դրանից, չպետք է վախենաս, որովհետև քո մեջ մեր արյունն է: Ռոբերտիկ ջան, հիշի՛ր կյանքի օրենքն է այդպես` « Կամ Շահին են մորթում, կամ շահն է մորթում »:

Պապիկը ավարտեց իր խրատը և թոռան հետ միասին ուղղվեց դեպի տուն։

Գեհենի Առաքել 18/05/2015

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s