ԱՊԵՐԱԽՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ

OLYMPUS DIGITAL CAMERAՉէի կարող չկիսվել այս մտահոգություններով իմ բարեկամների, ընկերների ու բոլոր խելամիտ հայրենակիցների հետ, որոնք հասցրել են ճանաչել ու գնահատել ինձ հարազատ մարդկանց աշխատանքները, որոնք ներկայացրել եմ Ձեզ: Այսօր ստացա ,, Մոնթե ,, ստուդիայի տղաների նամակը, որում ասված էր, որ դադարեցնում են ֆիլմերի պատրաստումը, որովհետև համոզված են, որ անիմաստ ու աննպատակ է շարունակել այն, ինչը այսօր խիստ կարևոր ու անհրաժեշտ է մեր հասարակությանը:

Դեռևս օրեր առաջ SՕS-ի ստեղծագործական խումբը հայտարարել էր իր աշխատանքների դադարեցման մասին, և հիմա, ինչպես տեսնում եմ, դա լուրջ ու ցավալի փաստ է:

Մեր ազգային հոգեբանությանը շատ ավելի լավ եմ հասկանում, քան որևէ մեկը, գուցե մի գեղեցիկ օր վերլուծական աշխատություն գրեմ հենց այդ մասին: Սակայն, գալիս է մի պահ, երբ  ցանկություն, անգամ ուժ էլ չի մնում գրելու, արտահայտվելու,  մտորումներդ ու խոհերդ  կիսելու:

Հարցն Ազգային Ապերախտության մասին է: Աշխատանքի բերումով շատ երկրներ եմ  ճամփորդել ու շփվել շատ ու շատ ազգերի և  ժողովուրդների հետ, սակայն հայերը եզակի են իրենց տեսակով: Հավանաբար  ես միակը չեմ, որ  շեշտում եմ  մեր ժողովրդի մեջ ձևավորված բացասական երևույթների մասին, հենց վերջերս ընթերցեցի Ստեփան Փարթամյանի հարցազրույցը, որը հենց այդ մասին էր: Հնարավոր է, որ սա իմ վերջին գրառումն է, որովհետև համոզվեցի մեր Մեծերի խոսքերի ճշմարտացիությանը, որով նրանք թողել են մեզ ժառանգություն: Մե՛զ են թողել, ոչ թե ժողովրդին, որովհետև ժողովուրդ ասվածը հարաբերական է:  Առհասարակ ժողովուրդներն ունենում են ոգի, հոգի ու արժանապատվություն, վերջապես հարգանք ու նամուս: Իսկ ինչպես տեսնում ենք,  այդ ամենը բացակայում է  մեր մեջ:  Խոսել քաղաքակրթությունից ու մշակույթից` ուղղակի ծիծաղելի է:

Հիմա շատերը կմտածեն, որ վիրավորված եմ  և այսպես եմ արտահայտվում… Այո, առհասարակ վիրավոված եմ, որովհետև մեր ժողովուրդը խարխափում է տգիտության մեջ, զուրկ է կրթությունից ու գրագիտությունից… Վիրավորվում եմ, որ ԲՈՇԱ ազգ ենք, վիրավորվում եմ, որովհետև չկարողացանք ճշմարիտ ապրել, որովհետև չկարողացանք պետություն ու երկիր ստեղծել…

 «Սասունցի Դավիթ» էպոսը հետաքրքիր է իր բովանդակությամբ, սակայն այն հասկանալու համար պարտադիր չէ էպոսագետ լինել: Պարտադիր չէ գիտնական ու գրականագետ լինել, հարկավոր է միայն ուղեղ ունենալ:

Ի՞նչ եք կարծում, Փոքր Մհերը պատահակա՞ն նախընտրեց Ագռավաքարում փակվել, քան ԱՊԵՐԱԽՏ ժողովրդի մեջ ապրել: Նույնն արեցին Գարեգին Նժդեհն ու Անդրանիկը:

Ապերախտությունը մեր ժողովրդի մեջ ձևավորված ու կարծրացած հատկանիշներից է: Ապերախտություն և անտարբերություն, այս երկու հատկությունները մեր ազգային գենետիկական հատկություններն են դարձել: Չկարծեք թե գիտական հայտնագործություն եմ արել, որովհետև այս  մասին գրել են  անգամ Մովսես Խորենացին, Նարեկացին, Թումանյանն ու Նժդեհը, Չարենցն ու Սևակը, ազգային գրականության Մեծերը:

Ապերախտությունն ու անտարբերությունը մեր ժողովրդին ուղեկցեց Դեր Զոր… Անտարբերությունն ու ապերախտությունը ծովից ծով Հայաստանից մեզ թողեց մի քոսոտ հողակտոր, որը արդեն գրոշի արժեք չունի: Սակայն հենց ժողովրդի բարեբեր արգանդի շնորհիվ էր, որ գոյատևել ենք այսքան դարեր: Ինչպես տեսնում եմ` այդ արգանդի բարեբեր պտուղները ոչնչացվում են դաժանորեն ու  նորից ապերախտների ձեռքերով:

Հետո չասեք, թե հայ ժողովրդի մեջ դավաճանները շատ են, որովհետև դավաճանները ծնվում են  հենց այդ անտարբերությունից, ազգադավները ծնվում են ապերախտությունից ու հանդուրժողականությունից:

Ավելորդ եմ համարում երկար գրել, որովհետև մեծ-մեծ խոսողները շատ են, իսկ զանգ կախողներ չկան:

Լևոն Իգիթյանի նման  գաճաճներն են ժողովրդի ընտրյալները, Գոռ Վարդանյանի պես տխմարներն են ժողովրդի հերոսները,  դե հաստագլուխ Մանվելին ու Սարոյանին այլևս անիմաստ է հիշել:

Ինձ մնում է միայն վերցնել պանդխտության ցուպն  ու ճանապարհվել դեպի Ագռավաքար: Եթե Թումանյանի ու Նժդեհի պես հսկաները չկարողացան այս ապերախտ ժողովրդին որևէ բան հասկացնել, ուրեմն ինձ  չի հաջողվի երբեք:

Դեռ մի քանի տարի առաջ էր, երբ իմ ազատամարտիկ բարեկամներից մեկը ինձ  խորհուրդ էր տալիս լռել, որովհետև համոզված էր, որ ապերախտ ու անտարբեր ժողովրդին հասկացնելն ու կրթելն  անիմաստ է: Հիմա եմ հասկանում նրան: Մարդիկ, որոնք անցան Արցախյան պատերազմի արհավիրքների միջով, հիմա ազգային կառափնարաններում խոշտանգվում են, նկատի ունեմ Սասնա ծռերին ու մյուս հերոսներին, այսօր  ոչ ոք չի մտահոգվում և  ոչ ոքի չի հետաքրքրում այդ հերոսների ճակատագիրը:

Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հարցազրույցը իսկապես դա հաստատեց, եթե ազատամարտիկներն այդպես են մտածում, ուրեմն այլևս հնարավոր չէ որևէ բան փոխել: Չնայած միշտ ասել եմ, որ անհատներն են փոխում պատմության ընթացքը, սակայն սա հայերին չի վերաբերում, որովհետև մենք ուրիշ ենք: Որովհետև հայերը թքած ունեն ոչ միայն իրենց հերոսների վրա, այլև իրենց պատմության ու մշակույթի, լեզվի ու Մեծերի վրա: Եվ ակնկալել ապերախտ ժողովրդից ինչ որ բան, ուղղակի հիմարություն է: Րաֆֆին հենց այնպես  չէր ասում, որ Աստվածն անգամ երես է թեքել մեր ժողովրդից, որովհետև անտարբեր ենք ու ապերախտ, որովհետև չենք կարող գնահատել աստվածային խոսքն ու եղած արժեքները: Խոսել հավատքից ու քրիստոնեությունից` սրբապղծություն է, չնայած սրբապիղծ եղել ենք ու կանք և լինելու ենք հավիտենից հավիտենիս: Հիշում եմ, դեռ մեկ տարի առաջ էր, երբ Ռուբեն Հախվերդյանը գրել էր, թե ինչու «Սասնա ծռեր»-ը զենքերը վայր դրեցին. 27 августа 2016 г. Հենց  այդ ժամանակ մի գրառում արեցի այդ հոդվածի տակ, չեմ զլանա կրկին գրել այդ մտքերը: ,,Սասնա ծռերը ,, զենքը վայր դրեց միայն, որովհետև հասկացան, որ Գարեգին Նժդեհի ասած ԱՊԵՐԱԽՏ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ իր կողքին չկանգնեց, որովհետև նույն անտարբեր ժողովուրդն էր, որ գարեջրատներում քեֆեր էր անում: Տղաները սպասում էին, որ Չարենցի նկարագրած Խելագարված Ամբոխները կխորտակեն չարաբաստիկ Բաստիլի դարպասները, ավա՜ղ, ոչինչ չեղավ, ժողովուրդը վախեցավ արյուն թափել, վախեցավ թշնամուն բարեկամից զատել, վախեցավ` իր կյանքը դարձնելով հավերժական մղձավանջ: ,, Սասնա ծռերը ,, հասկացան, որ ժողովուրդը դարձել է վախկոտ  ամբոխ, հասկացան, որ արյուն թափելով այդ մեռած ժողովրդին հնարավոր չէ հոգևարքից հանել, հասկացան, որ միևնույն է ժողովուրդը նախընտրում է բռնակալի լուծը, քան  ազատությունը: Հասկացան. որ սնահավատությունը ժողովրդին դարձրել է թուլակամ: Տղաները բազմիցս խնդրեցին ժողովրդին, որպեսզի նույնիսկ բենզինի շշերով դուրս գան թշնամու դեմ, Գարեգին Նժդեհի ասած, ներքին թշնամու, որը արտաքին թշնամու հետ ձեռք ձեռքի տված կոտորում է մեզ:  Թշնամին թշնամի է` անկախ նրանից, թե  ինչ լեզվով է խոսում, պետք է կռվել ու ,, հարկ եղած,, դեպքում սպանել: Տղաները մնացին թևաթափ ու անզոր, որովհետև այդ հողը նրանց քուռկիկի սմբակների տակ թույլ էր: Տղաները հասկացան, որ ժողովուրդը չգիտի գնահատել իր ունեցած արժեքները, չգիտի գնահատել իր առաջնորդներին: Որ ժողովուրդը ապերախտ է ու անտարբեր և  չգիտի գնահատել իմաստուն խոսքը:
« ՉԿԱՆ ԱՆՏԱԿԱՆՔ ԱԶԳԵՐ, ԲԱՅՑ ՀԱՅ ՏԱԿԱՆՔԸ ԿՄՆԱ ԱՆՄՐՑԵԼԻ » : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
« ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԶԻՆԱԿԻՑ Է ՈՒ ԵՂԲԱՅՐԸ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ » : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
« ՄԻՆՉԵՒ ՈՐ ՉԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՍՊԱՆԵԼ, ԱՆԿԱՐԵԼԻ Է, ՈՐ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ ԱԶԱՏՎԵԼ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ » : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Այս բառերը պատահական չեն  ասված, որովհետև ինչպես տեսնում եք` ասողներ կան, սակայն լսողներ երբեք էլ չկան ու չեն էլ եղել:

Երևի մի օր ես էլ Փոքր Մհերի հետ միասին դուրս կգամ Ագռավաքարից ու կողջունեմ Աստվածային խոսքը հարգող ժողովրդին:

Հարգանքներով Գեհենի Առաքել 20.10.2017թ.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s