ՆԱՄԱԿ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

 

Hayastan-spyurq

ԹՈՒՂԹ   ՀԱՄԱՅՆ  ԶՍՓՅՈՒՌՔՍ   ԶՄՈԼՈՐՅԱԼ

Չէի գրի այս թուղթս, եթե չտեսնեի վիճակն տառապյալ ազգիս: Ես իրավունք եմ վերապահում ցուցանել սփյուռքի մեր մոլորյալ հայրենակիցներուն, որովհետև չտեսա, թե երբևէ գործեն ճշմարտացի ու նպատակահարմար: Ինքս փոքր մարդ եմ սովորեցնելու համար մի ամբողջ ժողովրդի, սակայն, երբ տեսնում ես, որ այդ ժողովուրդը ունակ չէ առողջ մտածելու, այնժամ վերցնում ես զանգակահարի պարտականությունն ու ղողանջում ազգի տառապյալ վիճակը:

Համայն սփյուռքը մեկ դարից ավելի է չկարողացավ ընտրել ճշմարիտ ուղին: Ցեղասպանությունն անգամ դաս չեղավ մեր ժողովրդին, որպեսզի նա հրաժարվի փարիսեցի առաջնորդների ծառայություններից: Ի վիճակի չեղանք ընդունելու մեր սխալները, ի վիճակի չեղանք սովորելու պատմության դասերից, ի վիճակի չեղանք սխալներն ուղղել և անտեսեցինք մեր Մեծերի պատվիրաններն ու խորհուրդները:

Սփյուռքն իր դարավոր պատմության մեջ գործեց հայրենիքից զատ, իսկ հայրենիքը՝ սփյուռքից: Այդ չարաբաստիկ ավանդույթը շարունակվում է առ այսօր: Սփյուռքն իրեն համարեց կրոնական  կառույց, որտեղ այլադավան մեր հայրենակիցները մնացին լուսանցքից այն կողմ: Իսկ Հայ առաքելական եկեղեցին, փոխարենը միավորելու ժողովրդին մեկ գաղափարի ու դրոշի տակ, վերածվեց աղանդավորակուսակցական միավորի՝ մոլորեցնելով ժողովրդին:

Չասեք, թե սովորեցնում եմ, այս թուղթը սովորեցնելու համար չէ, այլ ցուցանելու մոլորյալներուն: ( « Փոքրամասնություն լինելը, նույնիսկ, եթե այն բաղկացած է մեկ հոգուց, չի նշանակում, որ խելագար ես: Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես » Ջորջ Օրուել ):

Երբեմն անհատն ավելի ճշմարիտ է մտածում, քան ամբողջ ժողովուրդը ու  անգամ ազգը: Հովհաննես Թումանյանին չկարողացանք հասկանալ ազգովի, որովհետև «Անխելք մարդու»  նման հանդում նստած սպասում ենք մեր բախտին: Մեկ դարից ավելի է սպասում ենք ու սպասում… Երկնքից մանանա չթափվեց, ոչ էլ Փոքր Մհերը Ագռավաքարից դուրս եկավ, ոչ էլ Անդրանիկ Զորավարը ելավ իր գերեզմանից: Ի՞նչ եք կարծում, ազգային առաջնորդները երկնքից են իջնու՞մ…

Մի՞թե չեք տեսնում. Որ անցել է ժամանակը, ու գնալով կորցնում ենք ոչ միայն այդ փոքրիկ, պատառիկ հայրենիքը, այլ ազգային դիմագիրն ու պատկերը: Հայի Դիմագիր ասելով՝ նկատի չունեմ Սերժ Սարգսյանի արտահայտած միտքը, այլ այն, որի մասին խոսվել է շատ առաջ, երբ փռչոտ ոջլոտները եկան ու նվաճեցին ոչ միայն երկրի իշխանությունը, այլև կործանեցին լուսավոր նպատակներն ու գաղափարները, բոլոր արժեքները:

Սփյուռքը առաջինն էր, որ ոտքերը սրբեց այդ լուսավոր գաղափարների ու նպատակների վրա, որովհետև սփյուռքի շնորհիվ այդ փնթիները սնվեցին ու հարստացան, սփյուռքի շնորհիվ հայրենիքից թալանված միլիոնները հայտնվեցին աշխարհի տարբեր երկրների խոշորագույն բանկերում: Սփյուռքը ձեռնբաց ընդունեց ՕՍՄԱՆՈՐԴԻՆԵՐԻՆ, որոնք շքեղ աղջիկների ու մեքենաների ֆոնին ճոխ ու շվայտ կյանքը ցուցադրող  տեսահոլովակներ են նկարահանում: Սփյուռքը խլացել ու կուրացել է, որովհետև իրանահայության համար չափանիշ է  հանցագործ՝ Դոդի Գագոն (Գագիկ Ծառուկյան), իսկ արգենտինահայության համար հանցագործ Մուկը՝ Հովիկ Աբրահամյանը, դե Արա Աբրահամյանների ու մնացած հանցագործների մասին ավելորդ է նշել:

Ժամանակին սիրիահայերը Լևոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին դիմավորում էին ինչպես հայրենիքից իջած Առաքյալների, իսկ հիմա այդ նույն սիրիահայերին հայրենիքում նույն Առաքյալները դահճապետի դիմակով են դիմավորում: Ինչ է, չհամոզվեցի՞ք, որ երեսուն տարիների ձեր ներդրումների հաշվին այդ հրեշներն ու դահիճները գործեցին անպատիժ ու անսահման լկտի: Ի՞նչ է, չհասկացաք,  որ ձեր կուսակցական եղբայրների համար գոյություն չունի ազգային ու ժողովրդական շահ, որովհետև կուսակցությունը պետք է դարձնեին սկզբունք` իրենց նպատակների ու ծրագրերի իրականացման համար:

Չհասկացաք, որ դաշնակ ու հնչակ լինելով չէ, որ հայրենասեր են դառնում, կամ առաքելական եկեղեցի այցելելով: Եկեղեցի, որտեղ մշտապես  պղծում են ոչ միայն հավատացյալ եղբայրների հոգիները, այլև Աստծո խոսքն ու պատվիրանը: Հայ հոգևորականները դարձան անտարբեր՝ երես դարձնելով եկեղեցուց ու հոտից: Փոխարենը՝ գումարի ու շռայլության դիմաց դարձել են հարուստների սեղանների օրհնություն երգող:

Հիշու՞մ եք Մամոնայի մասին պատվիրանը, երևի դրա մասին անգամ չեք էլ լսել:

Համայն Սփյուռքի միությունները դարձել են իրար դեմ պայքարող կլանային թայֆաներ, որովհետև անձնական շահը առաջնային դերում գտնվեց, որովհետև կուսակցության առաջնորդները կոչվեցին աստվածային մեծություններ: Մի՞թե չտեսաք, որ դարձել եք  գունավոր փուչիկ, որը միայն դատարկությունով է լցված: Սփյուռքը մոռացավ իր դերը, մոռացավ իր դառն ու ողբալի անցյալը, որովհետև երբեք չկարողացավ որդեգրել այն իմաստությունը, որը պետք էր երկիր կառուցելու համար: Բարեգործների ու բարերարների ողորմությունով երկիր չեք կառուցի, ոչ էլ ժողովրդին կհարստացնեք: Ժողովրդին հարստացնելու համար գիտություն և ուսում է պետք, իսկ այսօր Սփյուռքին նույնպես պակասում է կրթությունը, որովհետև բոլորը խելամիտ ու տաղանդավոր են, սակայն չեն հարցնում, թե ինչու՞ ենք ազգովի դարձել հիմար, ոչ ոք  չի ցանկանում նայել իր շուրջն  ու տեսնել, թե ինչպես ենք ազգովի հայտնվել կեղտափոսում, անկախ նրանից՝ սփյուռքում ենք, թե հայրենիքում: Ոչ ոք չի ցանկանում ընդունել այդ ճշմարտությունը, իսկ երբ որևէ մեկը մատնացույց է անում մեր սխալները, ազգովի պատրաստ ենք հոշոտելու նրան, որովհետև ամեն մեկի գրպանում մի կնիք կա, որ  առիթ են փնտրում խարանելու ցանկացածի ճակատին, միայն թե ինքը մաքուր երևա:

Համայն Սփյուռքը լռելյայն հանգստության մեջ աղերսաբեր զանգերի ղողանջը լսել չի ցանկանում, ինչպես ասում է՝  Ձայն հանապազօր հանապատի: Որովհետև այդպես եղել է ու լինելու է…

Ես միակը չեմ, որ այդ մասին ղողանջում եմ, որովհետև Թումանյանն ու Րաֆֆին, Գարեգին Նժդեհն ու Անդրանիկը նույնպես չլռեցին` տեսնելով Մետերլինգյան կույր մեր հայրենակիցներին: Խրիմյան Հայրիկի թղթե շերեփը դարձրեցինք ազգային գործելաոճ, իսկ Թումանյանի «Անխելք մարդու» դատարկությունը՝ գաղափարախոսություն:

Հիմա մտածեք ու տեսեք, թե ինչու՞ և ինչպե՞ս պետք է ապրեք հետագայում, ի՞նչ խղճով պետք է նստեք  Նոր տարվա սեղանի շուրջ,  երբ գիտեք, որ հարյուրավոր հայ սովահար ու ցրտահարված մանուկներ լուսացնում են սառցե բնակարաններում: Երբ կբարձրացնեք, որպեսզի խմեք հայ զինվորի կենացը, հիշե՛ք, որ նրանք ձեր կենացները չեն ակնկալում, որովհետև  կենաց ու մահվան շեմին են, որովհետև թշնամին իրենց թիկունքում է, որովհետև թշնամին սփյուռքում է: Ու չկարծեք, թե նոր Թեհլերյաններ են ծնվելու Թալեաթներին պատժելու համար, որովհետև այդ Թալեաթները վաղուց մեր մեջ են՝ մեր հոգիներում ու մեր համայնքներում: Թալեաթը իր արյունոտ գործը կիսատ թողեց, սակայն մեր ներսի թալեաթները այն ավարտին են հասցնում, որովհետև դաշնակ ու հանրապետական արդեն ձեռք ձեռքի տված իրենց սև գործն են անում ոչ միայն հայրենիքում, այլև սփյուռքում: Իսկ առաքելական եկեղեցու կղերականները իրենց հովանավորությամբ ու օրհնությամբ սատարում են նրանց:

Սփյուռքը, հայրենիքն ու Արցախը իրարից զատել են, որովհետև չկարողացանք մեկ գաղափարի շուրջ և մեկ դրոշի տակ հավաքվել, հավաքվեցինք ցաքուցրիվ ու միայն այն ժամանակ, երբ կամ շատ ուշ էր, կամ էլ դրա կարիքը չկար: Սփյուռքը երբեք չի կարող նպաստ բերել հայապաշտպանության գործին, քանի դեռ անձնական շահը հետապնդող մարդիկ ուղղորդում են նրանց, սփյուռքը չի կարող հայրենիքին օգնել, քանի դեռ իր ներսում աղբն ու գաղջն են թագավորում: Սփյուռքը ինքնամաքրվելու կարիք ունի, ինչպես և եկեղեցին ու կուսակցությունները: Երբ այդ ամենը կմաքրվի, այնժամ նոր էջից կարելի է գրել սփյուռքի պատմությունը:

Սփյուռքը մեկ դարից ավելի պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իրականում այդպես էլ չիմացավ  ու չհասկացավ,  որ  իրենց անիմաստ պայքարը անարդյունավետ էր, որի համար  վատնում են հսկայական   գումարներ ու միջոցներ: Սակայն Ամուր, Հզոր իրավական հայրենիքի շնորհիվ կարելի էր պարտադրել ու ստանալ աշխարհից այն,  ինչ մուրում  ու աղերսում ենք  արդեն մեկ դարից ավելի: Իսկ հիմա քարտեզի վրա հազիվ նշմարվող  նվազ ու ծվարած մի թիզ հայրենիքի վրա վխտում են ժանտախտաբեր բռնակալներն ու նրանց ծառայող ոհմակը: Սփյուռքը ոհմակին սատար եղավ, ինչպես վերջին հայրենիք-սփյուռք համագումարի ժամանակ: Մեծագույն ծաղր էր դա՝ սեփական ժողովրդի և հայրենիքի հանդեպ: Եվ խոսել ազգային ժառանգությունից ու արժեքներից՝ ոչ ոք իրավունք չունի, որովհետև այդ արժեքները մենք՝ հայերս վաղուց ենք ոտնահարել: Հայերը դարձել են թափառական բոշաների պես անհայրենիք ու տգետ ժողովորդ, որը չունի անգամ սեփական Դիմագիր: Ավարտում եմ ղողանջս առ սփյուռք Գարեգին Նժդեհի Խոսքերով. « Կուլտուրան, եթե ազգային չէ, կուլտուրա չէ, ինչպես ազգը, եթե կուլտուրական չէ, ազգ չէ »:

Հուսով եմ, այս թուղթս Սփյուռքի մեջ կգտնի ազնիվ հայորդիներին, որոնք կհասկանան այս ղողանջս ու կմիավորվեն սովորելու պատմության դասերից:

Ժողովուրդները յաճախ տառապում են հոգե-զգացական կուրութեամբ —Գարեգին Նժդեհ

 

Գեհենի Առաքել 9/10/2017

Չկա՛յ աւելի մեծ չարագործ, քան առաջնորդը, որ իր ժողովուրդը պահում է անգիտակ իր դժբախտութեանց պատճառներին: Նմանը, իր անձի հանդէպ մոռացում ապահովելու նպատակով, մութ ճամբաներով յաջողում է տարբեր ուղղութիւն տալ ժողովրդի ցասումին, մղելով նրան` իր դժբախտութեան պատճառները փնտռելու իրենից դուրս: Գարեգին Նժդեհ

 

« Հայոց   պատմությունը   մեզ   մի   բան   է  սովորեցնում,  այն  որ  հայը  իր պատմությունից բնավ չի սովորում »: Գարեգին Նժդեհ«

 

Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա: Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ էր դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում»: Ջորջ Օրուել:

« Ինքնուրոյնութիւնից զուրկ ժողովուրդները չեն կարող պետութիւն ստեղծել »: Գարեգին Նժդեհ

 

«Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի, որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի »: Հովհաննես Թումանյան

 

« Ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով»: Գարեգին Նժդեհ

 

Պարտություն, ստրկություն, տառապանք, ահա՛ կեղծիքին հարկատու ժողովուրդների ճակատագիրը: Գարեգին Նժդեհ

Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը: Գարեգին Նժդեհ

Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա` անհայրենասերները: Գարեգին Նժդեհ: 

Դեռ ժողովուրդների կյանքը շարունակում է մնալ մի արնոտ ողբերգություն, որի  գործող անձինքը երեքն են` բռնությունը, սրա ծառաները և  սրա զոհերը: Գարեգին Նժդեհ: 

« Փոքրամասնություն լինելը, նույնիսկ եթե այն բաղկացած է մեկ հոգուց, չի նշանակում, որ խելագար ես: Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես » Ջորջ Օրուել:

« Հասարակության կարծիքը ակնհայտ սխալ կարծիք է, քանի որ մարդկանց մեծ մասը ապուշ են » Էդգար Ալան Պո:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s