ՆԱՄԱԿ ՍԵՐԺԻԿ ԱԶԱՏԻՉԻՆ

Posted on Updated on

11270591_10205544336882055_4911501608088912183_o.jpg

Ես բացնամակ գրելու վարպետ չեմ, քանի որ դրա լավ մասնագետը Զորի Գայկովիչ Բալայանն է, ես չեմ սկսելու նամակս « Պարոն Նախագահով », քանի որդու ո’չ պարոնես, ո’չ էլ նախագահ: « Պարոն » բառի նշանակությունը դու չգիտես անգամ, պարոնը ունենում է արժանապատվություն և ասպետական հպարտություն, սակայն ինչպես ինքդ գիտես, դու ասպետ լինելուց շատ հեռու ես, իսկ Նախագահի հարցում` նույնպես, Նախագահները ընտրվում են, բայց ոչ քեզ պես զավթում: Մի խոսքով սա իմ հրաժեշտի նամակն է, որը կարծում եմ ավելի շատ նախազգուշացում է և ազդակ, հրաժեշտի նամակ է իմ ընկերների ու բարեկամների համար և եկող սերունդների, սակայն ո’չ ձեր… Չգիտեմ ինչպես դիմեմ, քանի որ այնպես ես արել, որ հարգալից վերաբերմունքի խոսքեր դժվար է գտնել: Ազատիչ, երևի այդպես ավելի ճիշտ կլինի ասել, քանի որ հայրդ երբեք էլ չհրաժարվեց քեզանից, լավ իմանալով թե ինչպիսին ես դու: Ուրեմն, Ազատիչ, այս նամակը համարիր որպես հրաժեշտի նամակ, հրաժեշտի, որովհետև ես չեմ հեռանալու, այլ լինելու եմ միշտ ձեր կողքին: Յուրայիններիդ և թշնամիներիդ մեջ, քանի որ իմ առաքելությունը ավարտվեց, և իմ տեղը զիջում եմ Նրան, ով ինձանից հետո է գալու, որը ոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցելու, թե ինքը ով է… Քեզ շատ ծանոթ կթվա այս տողերս, քանի որ Հովհաննես Մկրտիչի բառերն են, նա ջրով էր մկրտում, իսկ ես խոսքով… Հիմա ինձանից հետո եկողը` Գործով: Ազատիչ, գիտեմ, որ դու վախենում ես և այդվախն է, որ քեզ ստիպում է բռնանալ ու դառնալ անճանաչելի: Բանականությունը քեզ լքում է, ու վախից է, որ դառնում ես անհավասարակշռելի: Եթե քեզ թվում է, թե գումարը և իշխանությունը հավերժ են, ապա դու սխալ կարծիք ունես մարդկանց կյանքի մասին: Անգամ աշխարհի կեսը գրավված բռնակալները` Լենկ Թեմուրն ու Մակեդոնացին ընկան իրենց յուրայինների դավաճանությունից: Քանի որ դու ինքդ կառուցեցիր այդ ստի ու կեղծիքի կայսրությունը: Իրականում դու ոչ մի բարեկամ չունես, նրանք հենց քո առաջին թշնամիններն են և հենց առաջին հնարավորության դեպքում սկսելու են քեզ հետապնդել քո թալանած գումարների համար: Այդպես եղել է միշտ և լինելու է: Իսկ գիտե՞ս, թե քեզ ինչու « Դուքով » չեմ դիմում, որովհետև դու այդպես ես արտահայտվում բոլորի հետ, քո անճոռնի նախարարները մեկը մյուսից տգետ են, պատգամավորներդ նույնպես… Այդ դու փողոցային ժարգոնով մշակույթ ձևավորեցիր, դրա համար էլ քեզ դիմում եմ քո ոճով և դու պարտավոր ես այն ընդունել, ինքդ էլ լավ գիտես, որ քո տգիտությամբ աչքի չես ընկնում այն փնթիներից` որոնց թվարկեցի քիչ առաջ: Քանի որ ինքդ երբեք « դուն » ու « Դուքը » չես տարբերել իրարից, դրա համար էլ « Խիյարը թարս է աճել… »: Գիտես, ես ոչ պայծառատես եմ, ոչ էլ գուշակ, ես միայն բժիշկ եմ, և որպես բժիշկ պարտքս եմ համարում, զգուշացնել հիվանդին սպասվող վտանգի մասին, անկախ նրանից, հիվանդը բռնակալ է, թե բարերար: Դա իմ պարտքն էր և այն արեցի… Ես Աստծո առաջ մաքուր եմ, թշնամություն չունեմ քո դեմ, քանի որ դու վաստակել ես ավելի շատ թշնամիներ, և ինձ մնում է միայն խղճալ: Խղճալ, որովհետև ավելի սարսափելի բաներ են լինում, քան մահն է, այս դեպքում նշմարելի է դառնում ամեն ինչ: Գիտես, փախուստը մարդկությունից և շրջապատից չի օգնում այդ դեպքում, քանի որ աշխարհում ամեն ինչ բումերանգի օրենքով է և տիեզերական ձգողության օրենքն է այդպես: Իմ խոսքերում համոզվելու համար խորհուրդ կտաի կարդալ Եզոպոսի առակներից « Մարդասպանը » և առհասարակ կարելի է կարդալ մեծ իմաստունի գրքերը: Մի խոսքով, ես եկա, որպեսզի ավարտեմ իմ առաքելությունը քո և ժողովրդի հանդեպ, ինձ պիտակավորեցին ու հալածեցին, սակայն իմ ցանած սերմերի պտուղները դուք եք վայելելու, ոչ թե ես: Ազատիչ, ինչքան դաժան ես լինում, այնքան էլ դաժան մահով ես մեռնում: Եվ ես գիտեմ, որ դու մահից վախենում ես, սակայն մոռանում ես, որ երբեմն կյանքը մահից ավելի վտանգավոր է: Մի մտածիր, որ որդիները պատասխան չեն տալիս ծնողների հանցանքների համար, դա խաբկանք է, քանի որ Աստծո գրված օրենքում է նույնիսկ այդպես: Այնպես որ ինչ ցանում ես, այն էլ հնձում ես, լինում է ինչպես բնության օրենքով: Լինում է, որ հայրը ցանում է, իսկ որդիները հավաքում են: Այդպես էլ ճակատագիրն է, նրանից չես կարող փախչել: Ազատիչ. Դու միակը չես և քեզանից առաջ եկողները նույն հնձանով են անցնելու, որովհետև նրանց ու նրանց որդիների գործած հանցանքները դեռ պատասխան չեն ստացել, ու դեռ գալու է մաղով անցնելու ժամանակը: Ոչ թե Աստծո մաղով, այլ մարդկային արդարության` այն մաղի, որը ինձանից հետո պետք է գա, ու այն ժամանակ ապաշխարհելը բավականին ուշ կլինի: Չարի կայսրությունը տապալվելու է, տապալվելու են նրանք, որովհետև մատնության ժամանակն է գալու, և սկսելու եք իրար հոշոտել, կողոպտված ու թալանված հարստության համար, անգամ ապրելու համար: Իրար եք մատնելու: Ազատիչ, այդպիսի մարդանման արարածներին հավաքեցիր քո շուրջը, որպեսզի ծառայեն քեզ, սակայն ինքդ լավ գիտես, որ նրանք ոչ մի վայրկյան չեն ծառայել ո’չ քեզ, ո’չ էլ պետությանը: Նրանք քեզանից նույնիսկ չեն վախեցել, այլ ձևացրել են ու ծաղրել… ՈՒ քեզ թվացել է, որ դու ես ծաղրում նրանց, իրականում ամեն ինչ հակառակն է: Քո կարծիքով Պալատական ծաղրածունները կուսակցական կրծքանշաններով քեզ ծառայել են հավատարիմ շանպես, ապասխալվում ես, հենց նրանք են առաջինը հարված հասցնելու քո թիկունքին: Եվ մտածում ես թե բազմաքանակ հաստավիզ թիկնազորի ու հավատարիմ մարդկանց մեջ կլինես անվտանգ, ապա կարող եմ հիասթափեցնել, նրանք դավեր են գործելու քո թիկունքի ետև ու նրանց մեջ լինելու են քեզ հարազատ մարդիկ, որոնք քո անունով են այսօր երդվում: Հիշու՞մես Պողոս առաքյալին, որը մեկ գիշերվա մեջ երեք անգամ ուրացավ Հիսուսին, այդպես էլ նրանք են անելու` ուրանալու են, նույնիսկ ավելին… Ինչպես ասացի ես ավարտեցի իմ առաքելությունը և խորհուրդ կտամ չփնտրել ինձ, որովհետև ես հեռվում չեմ լինելու, այլ միշտ քո կողքին` քո յուրայինների մեջ… Դեռ պետք է համոզվեմ ու տեսնեմ իմ կանխատեսումների ապացույցը: Դու ո’չ առաջինն ես, ո’չ էլ վերջինը… Տարիներ առաջ էի կանխատեսել քո գաղափարակից ընկերոջ` վազգենի վախճանը, քո ու Ռոբերտի տարբերակում չեմ կարծում, որ սխալվում եմ: Վազգենն էլ անկուշտի պես թալանեց լափեց, կարծում էր գումարը և իշխանությունը հավերժ է, սակայն ինչպես տեսար, ո’չ գումարը փրկեց, ո’չ իշխանությունը, նա ճզմված գլխով գնաց դեպի դժոխքը, իսկ թալանված միլիոններ անգամ իր հարազատները չվայելեցին: Այնպես որ Եզոպոսի Առակները կարդա ու գուցե հասկանաս… Ինչպես տեսար, ոչ գումարը, ոչ էլ փախուստը մարդկությունից չի օգնում հեռացնել վտանգը, այնպես որ ամեն ինչ քո ձեռքին է, ես չեմ հորդորելու, որպեսզի հրաժարվես և հեռանաս, դու ընտրել ես ճանապարհդ, դու էլ պետք է անցնես դրանով: Այնպես որ ամեն մեկը իր արածի համար է պատասխան տալու մարդկության և Աստծո առաջ: Ազատիչ, չի նշանակում, որ դու ունես մյուս նախագահների աջակցությունը, և կարողես լուսանկարվել նրանց հետ, դա երաշխիք չէ, քանի որ Քադդաֆին ու Սադամը ևս ունեին բարեկամներ, որոնք հենց իրենք աջակցեցին նրանց կործանմանը, այնպես որ նրանք լուսանկարվում են քեզ հետ, որպես մի փոքրիկ բռնակալի, որը շուտով կախաղանաձողին է բարձրանալու, այնպես որ կարծում եմ պետք է մտածել այդ մասին, ու քանի դեռ հնարավոր է կանխել վտանգը: Ազատիչ, դու շարունակեցիր սուլթան համիդի գործը, իսկ քո կուսակցությունը` երիտթուրքերի: Գիտե՞ս, երևի ողջ հանրապետության մեջ ես միակ մարդն եմ, որ չեմ մեղադրում քեզ, քանի որ ժողովուրդն է մեղավոր, որ հանդուրժում է քեզ նմաններին: Դուք` անկուշտներդ, առաջնորդվում եք շատի ու ավելի-շատի սկզբունքով, սակայն ինչպես ասացի դա սխալ է, երբեմն շատը ավելի է վնասում քան քիչը: Հիշու՞մ, ես Զարուհի Փոստանջյանը ողջ աշխարհի առջև քեզ անվանեց խաղամոլ և թալանչի, իսկ դու պատասխան անգամ չգտար ասելու…. Հիմա էլ Վահան Մարտիրոսյանի ապտակը դեռ շատ թանկ կնստի քո վրա, քանի որ նա սեփական երկրից փախավ հենց քո ու քո ենիչերների պատճառով, որովհետև չտեսնված փաստ է, որ թշնամի երկրի ղեկավարից կարող է օգնություն հայցել, բայց ոչ քեզանից, որովհետև մանուկին արգանդում սպանողները հենց քո հովանավորյալներն են: Հիշում ես մանկասպան Հերովդեսին, ահա դու էլ ես նրա պես, քո հրամանով են երկրում խոշտանգում ու սպանում անգամ մանուկներին, քանի որ ինչպես դու ես ասել. « Այս երկրում դու ամեն ինչից տեղյակես, », սակայն ոչինչ չես անում, որպես բանակի ու պետության գլխավոր հրամանատար: Ազատիչ, գիտես շատ գումարը ու թիկնազորը չեն կարող փրկել մեծ աղետից, ավելի ճիշտ պատժից, քանի որ աղետը լինելու է քո և քո ժառանգների համար, ու փրկություն ժողովրդի համար: Այնպես մի արեք, որ ձեր վախճանը դառնա ազգային տոն, ինչպես եղավ քո կուսակցական ընկերոջ` Չաուշեսկու ժամանակ: Նրա ու կնոջ գնդակահարված դիակների վրա միզում էին ու զվարճանում: Հիշու՞մ եք վազգենը ասում էր` « Մեր դեմ խաղ չկա…» Ինչպես տեսաք նա դժոխք գնաց լանգետ դարձած գլխով… Ազատիչ, վախեցեք նրանից, որ քո բորենի գեներալները լինելու են առաջին քար նետողները քո վրա, որովհետև նրանք պիղծ են ու դավաճան, միայն գիտեն արյունով հարբել ու լափել… Հասկացե’ք վերջապես, երբ Եզը ընկնում է, դանակավորը շատանում է, այնպես որ քո տարբերակում բացառություն չի լինելու: Արյունը լվանում են արյունով, դա ոչ միայն հեթանոսական հավատքում է այդպես, այլ տիեզերական… Այնպես որ ամեն ինչիր տեղը գտնում է այս մոլորակի վրա… Տա’ Աստված, որ դու գտնես քո արժանի տեղը, ու քո զավակները նույնպես:

 

Եզոպոսի առակներից

 

Մարդասպանը

Մի մարդ սպանություն գործեց, և սպանվածի հարազատներն ընկան նրա հետևից: Նա փախավ դեպի Նեղոս, բայց այնտեղ հանդիպեց գայլին: Սարսափած բարձրացավ գետաբերանին կախված ծառը և թաքնվեց, բայց տեսավ ծառից ճոճվող օձին: Նետվեց ջուրը, բայց այստեղ էլ կոկորդիլոսը դարանեց ու խժռեց նրան:

Առակս ցուցանե, որ հանցագործությամբ արատավորված մարդուն չի պատսպարում ո՜չ հողը, ո՜չ օդը և ո՜չ էլ ջուրը:

 

Հարգանքներով Գեհենի Առաքել 12/10/2015

3 ответ. на "ՆԱՄԱԿ ՍԵՐԺԻԿ ԱԶԱՏԻՉԻՆ"

    Armine said:
    24.06.2016 в 09:01

    Շնորակալություն հեղինակին՝, կարդալով այս ամենը, միայն ափսոսում եմ Նաիրի Հունանյանին և իր ընկերներին, ես համոզված եմ մի օր արդարությունը կվերականգնվի ,որովհետև ունենք ձեզ պես հեղինակ, Ինչու են մեր ազգի մեջ այդպիսի տականքները շատ , մայրերն են այդպես դաստիրակում , թե տգետ է մեր ազգը ունենալով եղեռն ,ոչինչ չփողեց հայի մտածելակերպի մեջ: Ապսոսում եմ ՝ , Հայ ազգիս համար:

    Нравится

    Mariam said:
    15.04.2018 в 17:23

    Kecces Araqel shat texin ev chisht asvac xosqer en.

    Нравится 1 человек

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s