ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ    ՆԶՈՎՔԸ

10406522_535302473236738_5592116020798897545_n

« Այս դառն օրերի մթնում մահաբեր,

Արնոտ խնջույքի այս սեւ զնդանում

Դավաճա՛ն է նա, ով լռում է դեռ,

Մատնի՛չ է, ով իր սուրը չի հանում…»

Վահան Տերյրան

Իսկ ո՞վ ասաց, որ նահատակները չեն տեսնում և լսում․․․ Նրանք ո՛չ միայն տեսնում և լսում են, այլև տառապում են և նզովում․․․ Ուրախանում են, և հրճվում ժողովրդի հետ միասին։ Մեր նզովքը հենց այնպես չէ, քանի որ դուք դա վաստակել եք ու արժանացաք դրան, հենց ձեր պահվածքով, ու որովհետև ուրացաք ձեր մեծերի պատգամն ու թողած ժառանգությունը, և նույնիսկ ձեր զավակներն են լինելու այդ նզովքի գերին, Դու՛ք էիք, որ ուրացաք ձեր նահատակներին ու մեծերին, Աստծո և ճշմարտության խոսքըՀիմա կասեք, թե ժողովուրդը քնած է ու միասնություն չկա, ու էլի նման հիմարություններԻ՞նչ միասնություն, երբ ձեր հոգին մեռած է, մեռած է, ոչ թե քնած։ Մեռած մարդուց ոչինչ մի սպասեք, մանավանդ նզովված։ Նզովված, որովհետև ուրացաք Աստծո ամենասուրբ պատվիրանը՝ Ազատություն ու մարդ մնալու վեհ գաղափարը, հիմա էլ հույսներդ դրել եք մի Առաքելի վրա, որը իրեն դրել է առաքելի տեղ, շեփորահարելով ու թմբկահարելով ուզում է ժողովրդին արթնացնել: Ժողովուրդը վաղուց արդեն մեռած է արդեն քսան տարուց ավելի է, այդպես քնել չի լինում

Ազգի թշնամին տզրուկի պես կպել է կենսատու երակին ու ծծում է նրա արյունը, ուղեղն սնուցող երակն է ծծումԳիտեք տզրուկը նույնիսկ իր չափը գիտի, երբ հագենում է պոկվում է ու ընկնում, սակայն այս հրեշները ինչքան ծծում են, այնքան ավելի է ախորժակները բացվումԾծում են, ծծումՉեմ հասկանում, էս ժողովրդի մեջ մենակ մնացել են ծծողներն ու մեռածները, մեկը չկա՞, որ մի շիկացած շամփուր հետևին կպցնի, որպեսզի, ոչ թե արթնանա այլ հոգեդարձ լինի ու հոգեդարձ լինելով կարողանա գոնե գիտակցել, թե իր թշնամին որտեղ է: Հարյուր հազար անգամ թուխթ ու պատգամ գրեցի, ես էլ, Խորենացին ու Բյուզանդը, Րաֆֆին էլ Նալբանդյանը, Չարենցն ու Տեյրանը, Սևակն ու Շիրազը, մի՞թե այդ ամենը քիչ էր սովորելու համար, մի՞թե այդ ամենը իզուր է ասվել ու գրվել: Ո՞վ է տեսել, որ կոմսոմոլի վիժվածքը դառնա իմ գաղափարախոսության կրողը, բավական չէր սպարապետ դարձրեցիք, հիմա էլ դարձնում եք Նժդեհի գաղափարակիցը, էլ չասեմ որ էն վիժվածքին, որ իր չեկիստ հալով դարձել է իմ գաղափարի ժառանգորդը: Չեմ հասկանում այս մեռելների մեջ մի կենդանի մարդ չկա, որ ասի. « Այ սերունդ, ինչու՞ ես տխմարացել, չե՞ս տեսնում, թե ովքեր են քո սնուցող երակից օգտվումՄինչև ե՞րբ կեղտոտ արգանդի դուրսպրծուկ, կռազի շոֆեռը պետք է սերունդներ կրթի, երբ ինքը անտառաճանաչ է ու անգրագետ, մինչև ե՞րբ պետք է նա անպատիժ մնա, երբ մեզ` նահատակներիս շիրիմները պղծում, իր մոլագար քավորի մեդալները շնորհելով: Իսկ ամենամեծ ապուշի մասին չեմ ասում, որ « Դուն » ու « Դուքը » իրարից չի տարբերում, վարունգն էլ խիյարից, մեկը չկա, որ է’դ իր ասած խիյարը հետևը մտցնի ու թքի երեսին ու ասի, այ թորվածք, դու ո՞վ եղար, որ Պարույր Սևակի սուրբ խոսքերը քո պիղծ շուրթերով ես արտասանում, դու ո՞վ ես, որ անկախությունից ու ազատությունից ես խոսում, երբ քո կուսակցական եղբայրները հարյուր հազարավոր ազատության դրոշակակիրներին խոշտանգում էին ու Սիբիր աքսորում: Մի՞թե հոգեդարձ չեք լինելու ձեր հանդերձյալ վիճակիցՈւ մի ասեք, թե դժոխքը երկրի վրա է, որովհետև դուք թույլատրեցիք, որ չարիքը ձեզ իշխի, դուք ինքնակամ ընդունեցիք չարիքի իշխանությունը: Ձեր կարծիքով դավաճանների մասին հենց այնպես ենք գրել, ես էլ, Րաֆֆին էլ, մնացածների մասին չասեմ: Ու չեք ազատվելուՄնալու եք նզովքի մեջ այնքան ժամանակ, մինչև հոգեդարձ չլինեք ու չհասկանաք որ, « Մինչև չկարողանանք ներքին թշնամին սպանել, անկարելի է, որ արտաքին թշնամուց ազատվել կարողանանք »: Եթե հույսներդ դրել եք, թե երկնքից մանանա կթափվի ձեր հնազանդության համար, ապա սխալվում եք։

Ժողովուրդը Դեր Զոր ճամփա ընկավ այդ մտքով, ու տեսանք, թե ուր հասան… Զեյթունցու ու Սասունցու պես պետք է Աստվածավախ լինել ու հասկանալ, որ Աստված վախկոտներին ու տկարամիտներից երես է թեքում, նրանց համար անգամ դրախտի դռներն են փակ, ուրեմն հասկացեք որ գոնե մեկ անգամ, Աստծո անունով զենք վերցրեք ու ապրեք մարդավայել, ոչ թե ստրուկի պես տառապանքների ու արցունքների մեջ: « Փրկւելու համար պէտք է նաեւ արիանալ, այսինքն՝ յաղթահարել սեփական սարսափը: Սարսափից ազատագրւած հոգին միայն ընդունակ է աշխարհն առարկայօրէն տեսնել, պատկերացնել: Պատերազմների մէջ յաղթանակում է արին — այս նշանակում է՝ յաղթում է նա, ով սանձահարել է իր սեփական սարսափը, ով թշնամու հետ չափւելուց առաջ կառուցել է յաղթանակի շէնքն իր հոգում »: Ոչ թե անտարբեր նայեք, թե ինչպես են ձեր զինվոր զավակներին խոշտանգում ու ինքնասպանության հասցնում, ու հետո էլ ընդունում եք, թե նա զոհվեց հանուն հայրենիքի կամ ժողովրդին պաշտպանելով։ Ձեր մատաղ սերունդին մատաղ անելով այն Չարիքին, որի հպատակները դուք եք, մի՞թե մեր թողած ժառանգությունը քիչ էր հասկանալու համար, որ « Ներքին թշնամին զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու » ու նրան երբեք չի կարելի ներել անկախ նրանից թե ով է, ինչ սեռի ու դավանանքի է: Թշնամու մի հանցանքը ներել նշանակում է նորե’րն արտոնել » Սրբապիղծ հոգևորականը դավաճան է, պետք է կախաղան հանվի, անպատասխանատու հրամանատարը դավաճան է, ծախված մտավորականը դավաճան է, կույր կուսակցականամոլը դավաճան է, անգրագետ ուսուցիչը դավաճան է… Անտարբեր իշխանավորը դավաճան է ու հավատացե՛ք, որ ազգադավներով ու դավաճաններով պետություն չեն կառուցում, անգամ դրախի դռները փակվելու են նրանց առջև, ովքեր տեսնում են ու լռում, ովքեր հանդուրժում են Չարիքի իշխանությունը: Կենսաբանօրէն անբարոյական է այն ժողովուրդը, որի մէջ զինուորը ներքին թշնամիներ ունի: « Չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կմնա անմրցելի »։ Ու այդ ամենը փոխելու համար միայն զենքը բավական չէ, հարկավոր է հավատք, « Ինքնուրոյնութիւնից զուրկ ժողովուրդները չեն կարող պետութիւն ստեղծել: Անկախութեան հաւակնութիւն ունեցող ժողովուրդները նախ պէտք է այս մտայնութիւնից ազատւին »: Արևի ու Աստծո լույսը տրված է միշտ արժանավորներին, իսկ ստրկամիտներին անգամ արևի ջերմությունը չի հասնում այդպես է ստեղծել Աստված: Աստված ուժեղներին է սիրում և իմաստուններին ու երբ հասկանաք որ դժբախտները ու մորթապաշտները տեղ չունեն երկրի վրա նրանց տեղը դժողքն է և այն իրենց կառուցած դժողքն է որի մեջ այրվում են: Ապրելու համար « Բաւական չէ՛ իր ազգի զաւակը լինել, պէտք է նաե՛ւ նրա հրաշունչ զինուորը լինել: Հայրենիքը մեզ տրված է Բարձրյալի կողմից ու պետք է այն դարձնել դրախտ ոչ թե դժոխք

« Եթե խոսքդ Հայրենիքի մասին է, մի խոսիր, այլ խոսեցրու Հայրենիքը: Այս ձեւով վարվիր եւ հերոսների, եւ նահատակների նկատմամբ: Մի խոսիր, այլ խոսեցրու նրանց. Խոսիր, զգալով նրանց սրտի զարկը, շունչը, ներկայությունը :

« Քո մեջ մի գանձարկղ կա անբավ ու անհաշիվ հարստությամբ, բայց դու չես օգտվում նրանից, որովհետև քեզ պակասում է այդ արկղի ոսկե բանալին` ինքնաճանաչությունը:

Ծանի՛ր քեզ… Նույնացի՛ր քո ներքին մարդու հետ, և դու պիտ զգաս քո մեջ ծովացումը հոգեկան նորանոր ուժերի, դու պիտ դառնաս ավելի քան զորեղ և ապա պիտ կարողանաս կապել բախտի անիվը և քարշ տալ ցանկացածդ ուղղությամբ»:

Բազում կարիքների տեր անհատներն ու ժողովուրդները կլանված են լինում ներկայով և մոռանում իրենց անցյալն ու ապագան: Ունայնամտանում և տկարանում են նմանները:

Մի՛ լինիր ուրիշի ստվերը, արձագանքը, եթե այդ ուրիշը անգամ աշխարհածանոթ համբավ լինի: Ստեղծագործո՛ղ, և ոչ ընդօրինակող: Ապրելում են ապրելու համար ոչ թե անիմաստ պայքարել մեռնելու համար… Աստված տվել է կյանքը ապրելու ու վայելելու աշխարհը, զգալ սերն ու հավատարմությունը, այլ ոչ թե դավաճանների ճիրաններում տառապելու: « Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, մեռնում հայրենասիրության պակասի պատճառով.. «Մեռիր այնպես, որ մահդ անգամ ծառայի ՀԱՅՐԵՆԻՔԻԴ…» Քանի դեռ չենք հասկացել ճշմարտության խոսքը, միշտ մնալու եք նզովքի մեջ` մնալու եք դժողքում գամված հավիտենս հավիտենից:

 

Գեհենի Առաքել 8/ 01 /2016

 

10888867_1417517988539417_1629716554183800837_n

Реклама